23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային ստորաբաժանումներում հաշվառված են եղել 465 հազար 550 կենսաթոշակառուներ, որից տարիքային՝ 307 հազար 449, հաշմանդամության՝ 129 հազար 204, կերակրողին կորցնելու դեպքում՝ 10 հազար 661, արտոնյալ պայմաննրով՝ 2 հազար 644, երկարամյա ծառայության՝ 823, մասնակի՝ 14 հազար 769: Այս թվերը «Դիոլոգ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Արմեն Աբրահամյանը՝ ամփոփելով ծառայության գործունեության այս տարվա առաջին կիսամյակը:
Ըստ նրա, ծերության նպաստ ստացողների քանակը Հայաստանում կազմում է 3 հազաար 768, հաշմանդամության նպաստ ստացողների թվաքանակը կազմում է 49 հազար 302, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացողների թվաքանակը՝ 12 հազար 14, իսկ խնամքի նպաստ տացողների թվաքանակը՝ 12 հազար 176 է:
Այս տարի ծառայության միջոցով արդեն հանրությանը վճարվել է 151 միլիարդ 105 միլիոն 511 հազար 100 դրամ, որից 110 միլիարդ 776 միլիոն 845 հազար 500 դրամը՝ աշխատանքային կենսաթոշակներն է միայն, ուժային կառույցների կողմից նշանակված զինվորական կենսաթոշակները կազմել են 11 միլիարդ 754 միլիոն 742 հազար դրամ, պրգեւավճարները կազմել են 5 միլիարդ 805 միլիոն 198 հազար 800 դրամ:
Ծառայության պետի տեղակալն էլ ներկայացրեց առաջիկայում սոցիալական ապահովության ոլորտում սպասվելիք փոփոխությունները: Դրանցից մեկը վերաբերվում է վերահսկողությանը, իսկ մյուսը՝ երկքաղաքացի կենսաթոշակառուներին: «Օրենսդրության համաձայն, եթե անձը երկաղաքացի է, ապա կենսաթոշակ նշակավելու կամ կենսաթոշակային իրավունքը վերակնգնելու դեպքում պետք է ներկայացնի փաստաթուղթ, որ ինքը գումար չի ստանում այդ պետություից (որտեղ բնակվում է)»,- ասաց Սմմբատ Սաիլյանը՝ նշելով, որ օրենսդրական նախագիծն ընդուվելուց հետո, որը ակնկալվում է այս տարի, քաղաքացին հենց ներկայացրեց ծառայությանը տվյալ փաստաթուղթը, ինքն արդեն Հայաստանում կստանա իր կենսաթոշակը: Սաիլյանի խոսքով՝ ներկայումս բազմաթիվ երկքաղաքացիներ բախվում են այն խնդրին, որ չէին կարողանում ստանալ իրենց կենսաթոշակը:
2016 թվականի առաջին կիսամյակում կատարված եւ արդեն իսկ գործող փոփոխություններից մեկն այն էր, որ ծառայության եւ բանկերի փոխգործակցության արդյուքնում կենսաթոշակառուների համար այլեւս պարտադիր չի բանկային քարտ ունենալը, որպես թոշակ ստանային: Նրանք կարող են ընդամենը բանկային հաշիվ ունենալով, գնալ բանկ, ներկայացնել անձնագիրն ու ստանալ թոշակը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
Քննիչները մեղադրանք են ներկայացրել Մոսկվայի կենտրոնում «Սիթիբանկ»-ի մասնաճյուղում օրերս պատանդներ վերցրած Արամ Պետրոսյանին:
Այդ մասին РИА Новости-ին հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեի մայրաքաղաքային բաժնի ղեկավարի ավագ օգնական Յուլիա Իվանովան։
Մեղադրանքը ներկայացվել է ՌԴ քրեական օրենսգրքի 206 հոդվածի երկրորդ մասով, այն է՝ որպես զենք առարկայի օգտագործմամբ երկու և ավելի մարդկանց պատանդ վերցնելը:
Նշվում է, որ այդ արարքը պատժվում է 6-ից մինչև 15 տարի ազատազրկմամբ:
Հիշեցնենք, որ սնանկ գործարար Արամ Պետրոսյանը չորեքշաբթի երեկոյան 4 հոգու պատանդ է վերցրել Մոսկվայի կենտրոնում գտնվող «Սիթիբանկ»-ի մասնաճյուղում և սպառնացել է պայթեցնել շենքը: Ավելի ուշ, սակայն, տղամարդը բաց է թողել պատանդներին և հանձնվել է իրավապահներին: Առարկան, որը նա ռումբ էր ներկայացնում, կեղծ է եղել:
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը համոզված է, որ Արցախի ազատագրված տարածքները մեր պատմական հայրենիքի մի մասն են, և դրանք վերադարձնելու շուրջ բանակցություններն ուղղակի անընդունելի են: Գեներալ-լեյտենանտը Hayeli.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ պատերազմի ընթացքում ձեռք բերված ցանկացած տարածք մնում է հաղթող կողմին. պատմության ընթացքում չի եղել մի դեպք, երբ պատերազմում հող վերցնեն ու հետո այն վերադարձնեն՝ նման բան չի եղել ու չի լինի: <<Ես լավ տեղյակ չեմ, թե Ղարաբաղի հարցով քաղաքական ինչպիսի պայմանավորվածություններ կան, որքանով որ հասցրել եմ հետևել, տեղեկություններն ու կարծիքները շատ տարբեր են: Լրատվամիջոցները այլ բան են գրում, քաղաքական գործիչները այլ բան են ասում… Բայց իբրև զինվորական՝ ես գիտեմ մի բան՝ Աղդամը, Ֆիզուլին, Ջեբրայիլը, Զանգելանն ու Ղուբաթլուն հին Արցախի պատմական տարածքներն են, որոնք մենք ազատագրել ենք արդար պայքարով՝ մեր արյամբ: Ես դեմ եմ հողեր վերադարձնելու մասին բոլոր տեսակի խոսակցություններին և այդ հարցի շուրջ ցանկացած բանակցության: Եթե Ադրբեջանը խոսում է 5 շրջանների մասին, իսկ ինչու չի խոսում Մարտունի, Մարտակերտի ու Շահումյանի շրջանների մասին, ինչու չի խոսում Նախիջևանի մասին:Ինչու նրանք մեզ Նախիջևանը չեն վերադարձնում…. Եթե նրանք այսօր Զանգելանն են ուզում, վաղն էլ Շուշին են ուզելու: Հատկապես այսօր որևէ տարածք վերադարձնել՝ կնշանակի թույլ տալ, որ նրանք մեզ խեղդեն, մենք ուղղակի կվերանանք այս աշխարհի երեսից:
Ես կտրականապես դեմ եմ հողեր վերադարձնելու գաղափարին. մենք ոչ մեկին ոչ մի հող չունենք տալու: Բնակչության թվով ու ռազմական պոտենցիալով Հայաստանից ու Ղարաբաղից մի քանի անգամ հզոր ու մեծաթիվ Ադրբեջանը ագրեսիա է կատարել Ղարաբաղի նկատմամբ, և մեր ժողովուրդը հայրենական պատերազմում հաղթանակ է տարել: Մենք ժամանակին պիտի հասնեինք նրան, որ ստանայինք կապիտուլացիայի պայմանագիր, և ոչ թե համաձայնվեինք այդ անկենսունակ հրադադարի պայմանագրին:
Նրանք այսօր էլ շարունակում են մնալ նույն ագրեսորն ու տեռորիստը, նրանք դիրքում քնած զինվորին գլխատում են, որն արգելված է ռազմական բոլոր օրենքներով: Նման տեռորիստ պետության հետ ինչպե՞ս կարելի է բանակցել: Ալիևը հայտարարում է, որ ինքը թույլ չի տա երկրորդ հայկական պետություն: Դու ո՞վ ես, ա՛յ սրիկա, որ թույլ տաս կամ չտաս, մեր պատմական հողերի տերը մենք ենք>>,- հայտարարեց գեներալ-լեյտենանտը:
Մեր այն հարցին, թե որն է այդ պարագայում ելքը, առավել ևս եթե մեր ղեկավարությունը համաձայնություն է տվել Կազանի փաստաթղթին, Նորատ Տեր-Գրիգորյանցը պատասխանեց. <<Ելքը բանակցություններ են ու շարունակական պայքարը: Հասկանում եմ նաև, որ Հայաստանի նախագահը՝ Սերժ Սարգսյանը ամեն գնով ուզում է խուսափել պատերազմից, բայց պատերազմի ժամանակ զոհվում են նաև հակառակորդի զինվորները՝ պատերազմը ոչ ոքի երջանկություն չի բերում: Ես մի բան գիտեմ, որ մեր ժողովուրդը պիտի ամեն գնով պահի իր տունն ու տեղը, իր ընտանիքը, այլ ելք չկա: Իսկ պարոն Նալբանդյանը ոչ թե պետք է բանակցությունների գնա Ադրբեջանի հետ, այլ պիտի աշխարհին ապացուցի ու բացատրի, որ Արցախը հայկական հող է, որ Արցախը անկախացել է ճողովրդավարական բոլոր օրենքներով, և պետք է հասնի նրան, որ ԵԱՀԼ Մինսկի խումբը ընդհանրապես երես թեքի Ադրբեջանից, որովհետև հատկապես վերջին՝ ապրիլյան պատերազմի ժամանակ նրանք տեռորիստական քայլեր են արել, որոնք պետք է պատժվեն զինվորական տրիբունալի կողմից. քանի դեռ Ադրբեջանը իր արարքների համար չի պատժվել /չէ՞ որ նա միշտ առաջինն է խախտում հրադադարը, չէ՞ որ նա խաղաղ բնակչությանը խոշտանգել է/, ի՛նչ բանակցության մասին է խոսքը>>:
Ինչպե՞ս է վերաբերվում նախ ռուսական, ապա նաև հայկական բանակի գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցը Կրեմլի պաշտոնական քաղաքականությանը Հայաստանի հանդեպ, արդյոք տպավորություն չունի՞, որ Կրեմլը երես է թեքում Հայաստանից. <<Ես առիթ ունեցել եմ ասելու, հիմա էլ կրկնում եմ՝ երբ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, ես այդ քաղաքականությանը դեմ եմ: Ինձ համար ընդունելի չէ այն հիմնավորումը, թե Ադրբեջանը փող ունի և ուրիշներից էլ կարող է զենք առնել: Թող առնի ումից ուզում է…. Բայց երբ Ռուսաստանն է նրան զենք վաճառում, հատկապես եթե խոսքը գերհզոր հարձակողական զենքերի մասին են, և դա թույլ է տալիս Էրդողանին ասելու. <<Թող հայերն իմանան, որ իրենց վրա կրակում են ոչ թե թուրքական, այլ ռուսական զենքով>>, ես այդ քաղաքականությունը չեմ կարող ընդունել: Ես նաև չեմ ընդունում, երբ Հայաստանում զենքի վաճառքի պատճառով հակառուսական տրամադրություններ են ստեղծվում: հզորության ամրապնդումը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք ՝hayeli.am
Երեկ ՝ օգոստոսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կատավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ թաղամասի Մասիս ռեստորանային համալիրի դիմաց տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայրում հայտնաբերվել է Lexus մակնիշի 51 MM 015 համարանիշի և BMW մակնիշի 11 TT 444 համարանիշի ավտոմեքենաներ:
Lexus-ի վարորդի կողմից ձախ հատվածում եղել են վրաերթի հետքեր, հետքեր են եղել նաև BMW-ի վրա:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Lexus-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, շպրտել հանդիպակաց գոտի, որից հետո հետիոտնը կրկնակի վրաերթի է ենթարկվել BMW-ի կողմից:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 38-ամյա Սիմոն Գրիգորյանն էր, ով, ըստ դեպքի վայրում հավաքվածների, աշխատում էր ՀՀ բնապահպանության նախարարությունում՝ որպես բաժնի պետ:
Քննիչի հանձնարարականով 2 ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աբովյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Երուսաղեմի Նուրհան պատրիարք Մանուկյանը հանդիմանական նամակ է հղել Ամենայն հայոց կաթողիկաս Գարեգին Երկրորդին՝ վերջինիս կոչ անելով կարգալույծ լինել եւ Հայոց եկեղեցին փրկել կործանումից: Ստորեւ ներկայացնում ենք նամակն առանց փոփոխությունների: Այն ստացել ենք այսօր, մեր էլեկտրոնային փոստով Տէր Մարտիրոս Քհնյ Պէրպէրեանի անունից: Նուրհան պատրիարքի նամակը թվագրված է այսօրվա ամսաթվով:
ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՆՈՒՐՀԱՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԴԱՌՆԱՊԷՍ ԿԸ ՅԱՆԴԻՄԱՆԷ ԳԱՐԵԳԻՆ Բ. ԿԱԹՈՂԻԿՈՍ
Վեհափառ Տէր, վստահ եղէք, թէ այս տողերը ակամայ թուղթին կը յանձնեմ, մանաւանդ երբ տակաւին քիչ առաջ լսեցի թէ վերջերս պախարակած ըլլաք ձեր եպիսկոպոսները, որոնք իբր թէ կայքէջերուն մէջ յաճախակի երեւցող ձեր դէմ գրուած բազմաթիւ յօդուածներուն երբեք չեն հակազդեր. ինչպէս կ’ըսեն՝ «Լռութիւնը համաձայնութեան նշան է» …
Եթէ թոյլ տաք եղբայրաբար պիտի ըսէի, թէ սպառնալիքը չի՜ պատշաճիր կրօնականին, նամանաւա՜նդ բարձրաստիճան՝ «Ամենայն հայոց հայրապետին», որմէ կ’ակնկալուի իբր իրա՜ւ ՀՕՐՄԷ ու ներողամիտ ՄԵԾԱՒՈՐէ սիրով ու ներողամիտ ոգիով վերաբերիլ իր զաւակներուն եւ կամ ստորադասներուն հետ եւ նկատմամբ: Միթէ Ձեր «Շինարար կաթողիկոս» -ի համբաւը իսկապէ՞ս կ’ուզէք կարգալոյծ հռչակուածներու շարքը երկարելով … ջնջել: Յամենայնդէպս, եղածը անընդունելի եւ մեծ անարդարութիւն մըն էր, եկող՝ Ս. Էջմիածնէն, Հայ ժողովուրդի սրբութիւն սրբոցէն, ու միայն Տէրը գիտէ, թէ տակաւին շարքը որքա՛ն պիտի երկարի: Վեհափառ Տէր, եթէ կը յիշէք մի քանի տարիներ առաջ երբ ամենայն հպարտութեամբ, –եւ այս արդարացիօրէն, – ինծի ցոյց կու տայիք Մայր աթոռի շրջափակէն ներս Ձեր կառուցել տուած գեղեցիկ շէնքերը, ըսի Ձեզի, թէ նիւթական շէնքերուն չափ եւ աւելիով կարեւոր էր հոգեւոր շէնքը ամրացնել, եւ Դուք վստահեցուցիք, թէ այդ եւս պիտի ըլլար։ Սակայն ժամանակը եկաւ փաստելու, թէ արտաքինն ու նիւթականն էր էականն ու Ձեզ հետաքրքրողը: Անկարելի է, որ վախի եւ սպառնալիքի մթնոլորտի մէջ առողջ սերունդներ հասնին, բան մը որուն պատճառով պիտի տուժեն մեր Ժողովուրդը եւ Մայր եկեղեցին, որոնք ամէն ժամանակէ աւելի կարիքը ունին մաքրակրօն, զարգացած եւ իրա՜ւ եկեղեցականներու եւ ո՜չ թէ գարշապար լիզողներու…
Վաճառականական եւ առեւտրական յատկութիւններ ունենալը անպայմանօրէն խելացիութեան յայտարարներ չեն: Դուք կրնաք մարդ առնել ու ծախել, սակայն ԵՐԲԵ՛Ք ՉԷՔ ԿՐՆԱՐ ՍՐԲՈՒԹԻՒՆ ՊԱՀԵԼ ԵՒ ԻՒՐԱՑՆԵԼ:
Երկրորդ Համաշխարհային Պատերազմին, Ուինսթըն Չըրչիլ կու գար Գերման ղեկավարներուն զգուշացնելու, թէ «Հով սերմանողը՝ փոթորիկ կը հնձէ»: Եւ դուք տասնամեակէ մը աւելի ձեր պաշտօնավարութեան շրջանին միայն հով սերմանեցիք ու հիմա պիտի պատրաստուիք անոր փոթորիկները հնձել:
Դուք, որ կոչուած էք ըլլալու գլուխը մեր Եկեղեցւոյ, միացած քաղաքական ապակրօն եւ հաւատազուրկ ղեկավարներու, կը փորձէք ձեր աճուրդի դրուած խելքով եւ մանկունակ ու քմահաճ որոշումներով, արմատախիլ ընել Հայաստանեայց Եկեղեցւոյ դարաւոր կաղնին, որովհետեւ հակառակ ձեր տարիներու բոլոր արեւներուն, դուք տակաւին չէք հասունցած: Ձեր բովանդակ կեանքի երկարութեան, ձեզի պակսած է տարրական ողջմտութիւնը, հաւատքի եւ գիտակցութեան համադրումը, որ մարդուն տրուած մեծագոյն շնորհներէն մին է:
Ձեր մտածելակերպին պէս սոփեստ եւ անպատասխանատու են ձեր արտայայտութիւններն ու որոշումները: Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին իր դարաւոր գոյութեան ընթացքին արտաքին հարուածներէն այնքան չէ սոսկացած, որքան այն անմիտ եւ քանդիչ փորձերէն, զորս դո՛ւք, Վեհափառ, ծոցածին զաւակը այս նոյն Եկեղեցւոյ, կը պատրաստէք ի՛ր մէջէն՝ ի՛ր դէմ: Հայ Եկեղեցին բաժնել իր նկարագրէն՝ պիտի նշանակէր կտրել պորտը իր անցեալէն, ուր կրօնի զգացումն ու ազդեցութեան գաղափարը փոխադարձաբար իրար ամրապնդած եւ իրար հետ շաղահիւսուած են, յօրինելով մեր Հայու դիմագիծը եւ ստեղծելով հրաշքը մեր դարերուն:
Անոնք որոնք ինքզինքնուն իրաւունք տուած են հանրային շահերուն եւ բարոյականին հսկելու, քաջ պէտք է գիտնան թէ կայծքարը առանց հարուածի բոց չտար, ինչպէս նաեւ պալարները չեն դարմանուիր առանց նշդրակի հարուածին: Կը գրենք այս տողերը հաւատալով, որ չարիքը տեսնել եւ անտարբեր մնալ՝ պիտի ըլլար չարիքին օժանդակել:
Դո՛ւք անտեղի պարսաւող մըն էք եւ առաջնակարգը երկրորդականէն տարորոշել չգիտցող անձ մը, մէկը, որ իր աչքին կարողութեամբ եւ կամ ալ ակնոցին գոյնին համեմատ կը տեսնէ իրողութիւնները, ուրիշ խօսքով Վեհափառ, դուք ձիերը կառքին ետեւէն լծողներէն էք: Այլեւս ժամանակը հասած է, որ դադրիք դրախտաբնակի մը նման փորձելէ ձեր բարոյական մերկութիւնն ու սնանկութիւնը թուզի տերեւներով ծածկելէ:
Այս օրերուս, մեր Եկեղեցին կը գտնուի այնպիսի վիճակներու եւ երեւոյթներու դիմաց, որոնք լուրջ կասկածներու եւ տրտում հեռապատկերներու կը տանին մեր միտքը, երբ վայրկեանի մը համար միայն աչքի առաջ ունենանք մեր երբեմնի ազգային եւ կրօնական այն բոլոր առաքինութիւնները, որոնց շնորհիւ մեր ժողովուրդը երբեմն բան մը արժած եւ տակաւին կրնայ արժել: Քա՛ջ գիտցէք, որ ժողովուրդի մը ոյժին եւ մեծութեան գաղտնիք նիւթն ու նիւթականը չեն, որովհետեւ ժողովուրդներ չեն մեռներ իրենց ստացած ֆիզիքական վէրքերէն, այլ աւելի, հոգեկանէն: Մեզ ազգովին հարուածողը մեր դիմագրաւած աղէտներէն աւելի մեր ազգին ղեկավարներու անտարբերութիւնն ու եսակեդրոնացումն է, եւ այս մէկը բնական մահ մը կրնայ նկատուիլ ժողովուրդի մը համար: Ժամանակը եկած է, Վեհափառ, որ դուք պարտիք վերագտնել ձեր հոգեկան արժէքները, եթէ երբեւիցէ ունեցած էք, ապա թէ ոչ դուք եւս ձեզ հռչակէք կարգազուրկ եւ մեր Մայր Եկեղեցին փրկէք ամբողջական կործանումէ:
Հայաստանեայց Եկեղեցին միշտ եղած է օճախը մեր ցեղին իմացական, հոգեկան եւ բարոյական ձգտումներուն: Ան եղած է գերազանցապէս մեր հաւատքի Տապանակ Ուխտին: Մեր Եկեղեցին, կրօնա-ազգային այս պատկառելի հաստատութիւնը, մեր ժողովուրդի մեծագոյն ստեղծագործութիւնն է, որ պատմական ու քաղաքական անյարիր պայմաններու մէջէն անցնելով Ձեւ եւ Նկարագիր առնելով հասած է մեզի, եւ դուք իբր «Հայր ամենեցուն» պարտիք անոխակալ, հաւասար եւ մանաւանդ բարեմտօրէն նայիլ բոլորին: Ձեր կասկածները, տեղի կամ անտեղի, որոնք ընդհանրապէս անտեղի եղած են, եւ պարագաներ կան երբ ձեր կողմէն մեծութիւն պիտի ըլլար ընդունիլ գործուած սխալը:
Վեհափառ, քաջ վստահ եղէք, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածինը մեզի համար կը մնայ ու միշտ պիտի մնայ աղբիւր ներշնչման եւ յոյսի, սակայն դուք…
Նուրհան Արք. Մանուկեան Պատրիարք Հայ Երուսաղէմի
.lragir.am-ը գրում է.
Թուրքիայի էկոնոմիկայի նախարարի հայտարարությունը, թե Անկարան ուզում է դառնալ ԵՏՄ անդամ, հասկանալիորեն մեծ ուշադրության է արժանացել Հայաստանում: Եթե Թուրքիան դառնա ԵՏՄ անդամ, ապա դա իհարկե լիովին կամբողջացնի այն «ընկերախումբը», որում հայտնված կլինի Հայաստանը: Թեեւ, իհարկե կմնա դեռ Ադրբեջանը: Բայց, Ադրբեջանի բացակայությունը հարաբերական է, ինչպես հարաբերական է ԵՏՄ հասկացությունն ընդհանրապես:Եվ հենց այդ մասով է Թուրքիայի նախարարի հայտարարությունն ամենաուշագրավը: Նա թվարկել է պետություններին, որ Ռուսաստանը ներառել է ԵՏՄ մեջ, եւ այդ թվում բացի ԵՏՄ անդամներից, թուրք նախարարը թվարկել է նաեւ Ադրբեջանին: Իսկ Ադրբեջանն, ինչպես հայտնի է, ԵՏՄ անդամ չէ ( Lragir.am):
Չգիտե՞ այդ մասին թուրք նախարարը: Հազիվ թե չիմանա: Պարզապես նրա, եւ թերեւս Թուրքիայի իշխանության ընկալման մեջ ԵՏՄ հասկացությունը ավելի շուտ ոչ ֆորմալ է: Եվ այդ ոչ ֆորմալ ԵՏՄ շրջանակը ներառում է նաեւ Ադրբեջանը:
Եվ նրա իրավացիության վկայությունները բազմաթիվ են, ընդhուպ ապրիլյան պատերազմ: Անցնող երեք տարին՝ սեպտեմբերի 3-ից հետո, լի է բազմաթիվ օրինակներով, երբ ցցուն դրսեւորվել է, որ ԵՏՄ անդամները Հայաստանին վերաբերող կարեւոր հարցերում առավել նշանակություն են տալիս Ադրբեջանի կարծիքին, ձգտում են չնեղացնել Ալիեւին, իսկ պատերազմի օրերին պարզապես քաջալերում են նրան:
Ի վերջո, այդ հանգամանքը խոստովանել է նաեւ Սերժ Սարգսյանը՝ ՀԱՊԿ 2014 թվականի դեկտեմբերի հավաքին, մեղադրելով այդ կազմակերպության անդամներին, որոնք նաեւ ԵՏՄ անդամներն են, թե անգամ հեռախոսափողը չեն վերցնում Հայաստան զանգահարելու եւ իրավիճակով հետաքրքրվելու համար:
Այնպես որ, իրական ԵՏՄ-ն բոլորովին այն չէ, որ կա դե յուրե, որտեղ դե յուրե նախագահողը այժմ Հայաստանն է, իսկ կառույցի գործադիր մարմնի ղեկավարն էլ Հայաստանի ներկայացուցիչը: Դա ԵՏՄ ֆիկցիան է, ցուցանակը: Իրական ԵՏՄ-ն վաղուց է ներառել թե Ադրբեջանը եւ թե Թուրքիան:
Դե յուրե ԵՏՄ անդամ Թուրքիան չի դառնա, եւ էկոնոմիկայի նախարարը իրականում հայտարարում էր հենց այդ մասին: Այլապես նա չէր ասի, թե կասկածի տակ չեն դնում Եվրամիության անդամ դառնալու գործընթացը եւ ԵՄ հետ մաքսային միությունը: Բանն այն է, որ դա նշանակելու է նաեւ կասկածի տակ դնել ՆԱՏՕ անդամությունը: Անկարան գոնե առայժմ պատրաստ չէ դրան, եթե իհարկե երբեւէ կլինի այդպիսի որոշում նախաձեռնելու պատրաստ:
Միաժամանակ, Ռուսաստանն էլ պատրաստ չէ Թուրքիային ընդունել ԵՏՄ, որովհետեւ այդ դեպքում Անկարան կարճ ժամանակ անց դառնալու է արդեն ԵՏՄ ֆորմալ առաջնորդ, եւ այդ կառույցում արդեն կձեւավորվի թյուրքական մի այնպիսի դաշինք, որը կուլ կտա Ռուսաստանին:
Թուրքիայի էկոնոմիկայի նախարարի հայտարարությունն ընդամենը դիրքային բավական բարդ եւ համառ պայքարի վկայություններից մեկն է, որ վարվում է թե աշխարհքաղաքական համատեքստում, թե Ռուսաստան-Թուրքիա հաշտության գործընթացում:
Անաստասիա Վոլոչկովան խաբությամբ 25 հազար դոլար է վերցրել ադրբեջանցի գործարարից, գրում է ivday.ru–ն:
Գործարարի խոսքով այն կազմակերպությունը, որը զբաղվում է զանազան ելույթներ կազմակերպելով ունի նաեւ «Ընթրիք աստղի հետ» ծառայություն: Բալետի պարուհին ադրբեջանցի գործարարի հետ ընթրիքի համար 25 հազար դոլար է ստացել, որից հետո նրան ինտիմ ծառայություններ է առաջարկել՝ լրացուցիչ 40 հազար դոլարի դիմաց: Բայց ստանալով կանխավճարը՝ Անաստասիան փակվել է հյուրանոցի մեկ այլ համարում, իսկ հաջորդ առավոտյան մեկնել երկրից՝ չվերադարձնելով իրեն վճարված գումարը:
Որպես ապացույց գործարարը վստահեցնում է, որ ունի այն բանակցությունների ձայնագրությունը, որի ժամանակ համաձայնեցվել է 40 հազար դոլար վարձատրությունը։
Վոլոչկովան ինքը հերքում է այդ փաստը՝ դա անվանելով սովորական զրպարտություն:
Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմը օրերս, հավաքվելով պետի աշխատասենյակում, հայտարարել էր, թե այլևս չեն կարող աշխատել այս «գաղջ» մթնոլորտում:
Եվ բժիշկները, և բուժքույրերը, և սանիտարները հայտարարել են, որ այլևս չեն հանդուրժի իրենց արժանապատվությունը ոտնահարող, նվաստացնող այն գործողությունները, որ հիմնարկի ներսում կատարում են «Սասնա ծռեր» խմբի վիրավոր տղաներին հսկող իրավապահները:
Բանն այն է, որ այն սենյակներում, որտեղ գտնվում են «Սասնա ծռերի» տղաները, չափից դուրս վերահսկողություն են իրականացնում իրավապահները: Ամեն սենյակում «Սասնա ծռերի» մի տղա կա: Նրան վերահսկում են մի քանի հոգի: Երկուսը միջանցքում, երկուսը` ներսում: Ամեն անգամ, երբ բժիշկը կամ բուժքույրը փորձում են սենյակ մտնել, նրանց ստուգում են հատուկ սարքերով, դատարկում են բոլոր գրպանները: Նույնը կատարում են սենյակից դուրս գալիս: Սա ուղղակի նյարդայնացնում է բժիշկներին ու բուժքույրերին:
-Բուժքույրը մտնում է ցավազրկելու, իսկ նրան ամեն անգամ ոտքից-գլուխ ստուգում են: Սա նվաստացուցիչ է, ի՞նչ է, ռո՞ւմբ են տանելու ներս, ներսից նռնա՞կ են դուրս բերելու: Բացի Սեդրակից, բոլոր վիրավորները անկարող են ինքնուրույն շարժվել, նրանց ի՞նչն են վերահսկում: Իսկ եթե տեսնեք, թե Սեդրակին քանի հոգով են զուգարան տանում, ուղղակի զավեշտ է: Եթե չեն վստահում բժիշկներին ու բուժքույրերին, ապա թող տղաներին բուժող ուրիշ բժիշկներ բերեն: Իրավապահների քայլերը մեզ ուղղակի հունից հանել են, ինչո՞ւ են նվաստացնում մեզ,- ասում է բժիշկներից մեկը:
Ինչևէ, բողոքը տեղ է հասել: Հիվանդասենյակներ հաճախող բժիշկներին ու բուժքույրերին այլևս «մանրամասն» չեն ստուգում:
Իսկ իրավապահներին էլ «հունից հանում» է բուժաշխատողների ջերմ վերաբերմունքն ու համակրանքը «Սասնա ծռերի» նկատմամբ:
Ինչպես հայտնի է, «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանը հուլիսի 26-ից ազդրի ու սրունքի շրջանում հրազենային վիրավորում ստանալուց հետո գտնվում է բժիշկների վերահսկողության ներքո։
«Էրեբունի» ԲԿ-ում վիրահատական միջամտության միջոցով Հովհաննեսի ոտքից հեռացվել են միայն գնդակի բեկորները, իսկ կոտրվածքների հարցով վիրահատական միջամտություն չի եղել։
«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի հանդեպ կիրառվող խոշտանգումների մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում պատմեց Հովհաննեսի փաստաբան Հայարփի Սարգսյանը։
««Էրեբունի» ԲԿ-ում վիրահատությունից հետո Հովհաննեսին տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ՝ մի հակասանիտարահիգենիկ հիվանդասենյակ, որտեղ խավարասերները բառացիորեն վխտում էին, նման վերաբերմունք ես երբևէ չեմ տեսել, սենյակից դուրս գալիս բժիշկները բառացիորեն ինձ խնդրեցին ձեռքերս ախտահանել։ Սենյակում այնպիսի վիճակ էր, որ ես իմ ձեռքով Հովհաննեսի վերքի վրայից տառական եմ հեռացրել, ինքն էլ անօգնական վիճակում է և չի կարող ինքնուրույն հեռացնել վերքի վրայից։
Անկեղծորեն, ես դա սենյակ չեմ համարում, դա բառացիորեն քարանձավ է։
Ներսում նույնիսկ նորմալ բժիշկ չկար, գրեթե բոլորը պրակտիկանտներ են։ Մի քանի օր առաջ՝ գիշերը ժամը մեկի շրջանում Հովհաննեսը ցավեր է ունեցել ու բժիշկ է կանչել, սակայն բժիշկները մոտեցել են ավելի քան մեկուկես ժամ անց։ Հովհաննեսին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխելուց հետո ընդամենը մեկ անգամ են մորֆի ներարկել ու ասել են, որ եթե էլի մորֆի ուզի, կհաշվառեն որպես թմրամոլ։ Հիմա նա չի պահանջում, որպեսզի չգրանցեն, բայց աննկարագրելի ցավեր է ունենում ու չի դիմանում այլևս։
Հովհաննեսի ոտքի կոտրվածքը շտկելու հարցով դեռ չեն վիրահատել և ոտքից արդեն մի քանի շաբաթ ծանրոց է կախված, որպեսզի ոսկրերը սխալ չկպնեն։ Օրեր առաջ այդ ծանրոցի ծայրին ամրացված երկաթը, որ Հովհաննեսի ոտքի տակից մտցված է, ոսկրի մեջ ծռվել էր։ Բժիշկներն առանց ցավազրկման, հարթաշուրթով ուղղել են այն, որի ընթացքում Հովհաննեսը ցավից կծել էր մատը։
Բազում բողոքներից հետո Հովհաննեսին տեղափոխել են իբր նոր հիվանդասենյակ, որը հնից ոչնչով չի տարբերվում, ճիշտ է պատերը սպիտակ են, բայց խավարասերների ներկայությունը բացառել չի հաջողվել: Մահճակալը նորից նույն որակի է, վիրակապերը փոխում են մի քանի օրը մեկ։
Սա խոշտանգում է, և վերջ»:
Armtimes.com-ը գրում է. Պարզվում է, որ մեր բանակի զինվորների համար պետական բյուջեի միջոցներով գնվում են սուջուխ, բաստուրմա, վետչինա եւ այլն: Համենայն դեպս մեր տրամադրության տակ կա պաշտոնական փաստաթուղթ, որը վկայում է այդ մասին:
Օրեր առաջ գրավոր հարցում էինք ուղարկել ՀՀ ՊՆ, պարզելու, թե ինչ մթերքներ են մատակարարում մեր բանակին «Ավանգարդ», «Էլիտ Պրոդ» եւ «Էլիտ կապիտալ» ՍՊԸ-ները, եւ արդյոք ՊՆ-ում տեղեկություններ ունե՞ն այն մասին, որ այս ընկերությունները կապ ունեն ՀՀ արդեն նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ:
ՊՆ աշխատակազմի ղեկավար Գ. Հայրապետյանի ստորագրությամբ ստացված գրավոր պատասխանում նշված է.
«… ընկերությունների ղեկավարության հետ նախկին դատախազ Գ. Կոստանյանի փոխկապակցված լինելու մասին ՀՀ ՊՆ-ն որեւէ տեղեկատվության չի տիրապետում»: Ինչ վերաբերում է մթերքներին, ապա, ըստ գրավոր պատասխանի՝ «Էլիտ Պրոդ» ընկերությունը 2016թ. կնքված պայմանագրերի շրջանակներում ՊՆ-ի կարիքների համար մատակարարում է «ճարպ, սալ, սուջուխ, բաստուրմա, վետչինա, երշիկ»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.