23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ռիո դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերում հայ մարզիկները նվաճեցին 4 մեդալ՝ 1 ոսկե և 3 արծաթե:
Ոսկե մեդալով հայրենիք վերադարձավ հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը, արծաթե մեդալներ նվաճեցին ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանը, ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը:
Համացանցում նոր հոլովակ և նոր երգ է տարածվել, որը նվիրված է մեր օլիմպիական հերոսներին:
Քրդական մի շարք լրատվամիջոցների կողմից նախօրեին շրջանառվել է տեսանյութ՝ Սիրիայի հյուսիսում՝ Ջարաբլուս քաղաքում ընթացող ռազմական գործողություններում թուրքական բանակային ստորաբաժանումների առաջին լուրջ ռազմատեխնիկական կորուստների մասին:
Նեկայացվող հոլովակի համաձայն՝ Սիրիայում քրդական ժողովրդական ինքնապաշտպանական ուժերի (YPG) կողմից խոցվել են թուրքական բանակի 4-րդ մեխանիզացված բրիգադի 2 M-60 տեսակի տանկեր. տեսնյությում հնչում է նաև «Փառք Օջալանին» բացականչություններ:
Քրդական կողմի հավաստմամբ՝ ռազմագործողությունների ընթացքում սպանվել է 20, գերվել՝ 7 թուրք զինվոր, թեպետ չի բացառվում, որ նրանք կարող են լինել թուրքական ստորաբաժանումների աջակցությամբ գործող սիրիացի ընդդիմադիր զինյալներ:
Արմեն Պետրոսյան.ֆեյսբուք:
Շիրակի մարզի Սարատակ գյուղում հոկտեմբերի 2-ին ՏԻՄ ընտրություններ են: Եւ ահա քարոզարշավի շեմին 10 տարվա ՀՀԿ-ական գյուղապետ, այժմ էլ թեկնածու Ղզրոյան Միշայի որդին կին է ծեծում՝ թոշակառու Սվետլանա Վարդանյանին։ «Ամսի 21-ին` երեկոյան, դուրս եկա տանից, գնում էի հորեղբորս տուն։ Տանից ոչ հեռու ինձ վրա հարձակվեց մեկը, բոքսով խփեց գլխիս։ Ես ընկա գետնին, հետո սկսեց ոտքերով, ձեռքերով հարվածել։ Դեմքը ճանաչեցի, գյուղապետի տղեն էր՝ Արթուր Ղզրոյանը։ Գյումրիում է աշխատում, գազի գրասենյակում։ Մի կերպ ինձ հավաքեցի, վեր կացա, գնացի հետևից, փախավ, մի ընկեր էլ իրեն միացավ, երկուսով վազեցին», — պատմում է թոշակառուն։
Սկզբում նա չի բողոքել։ «Մեր գյուղացի է, մտածեցի` կգան, կընդունեն մեղքը, ներողություն կխնդրեն, կանցնի, կգնա», — ասում է Սվետլանա Վարդանյանը։ Բայց ներողություն խնդրող չեղավ։ Դրա փոխարեն Սվետլանա Վարդանյանին, ինչպես ինքն է վստահեցնում, գյուղապետը սպառնալիքներ է տվել․ «Հանկարծ տղիս գլխից մազ պակասի, կկորցնեմ, սաղ սրբերդ կուրանամ, ում ուզում եք, բողոքեք, անգամ՝ ՀՀ նախագահին, 1000 հոգի կբերեմ, կասեն, որ թոշակ չեն ստացել, քեզ նստացնել կտամ»։ Վարդանյանները վստահեցնում են, որ գյուղապետը այստեղ-այնտեղ հպարտացել է ոստիկանների շրջանում իր կապերով։ «Աներձագը քննիչ է Շիրակի մարզի կայազորային քննչականում։ Ինքը հայտարարում է, որ ինքը շատ մոտ է Արթիկի միլիպետի հետ, և իրեն ոչ ոք ոչինչ չի կարող անել»։
Նախկինում Սվետլանա Վարդանյանը փոստի աշխատող է եղել, թոշակ է բաժանել, իսկ թոշակի գնալուց հետո վերջերս մարզպետարանից առաջարկ է ստացել՝ տեղի դպրոցում հաշվապահ աշխատել։ Վարդանյանի ընտանիքում կարծում են, որ հենց այս առաջարկն է պատճառ դարձել, որ նրա դեմ բռնություն կատարեն։ «Նրանց թվում էր, թե մայրիկս աշխատելու է Միշա Ղզրոյանի մրցակցի՝ գյուղապետի մյուս թեկնածուի օգտին», — պատմում է Սվետլանայի դուստրը` Աննան։
Սարատակի գյուղապետի երկրորդ թեկնածուն անկուսակցական Գուրգեն Եղոյանն է։ «Եղոյանի խնամին մեզ հեռավոր բարեկամ է գալիս։ Երևի կարծել են, որ մաման նրա համար քարոզչություն է անելու, բայց մայրս նման բանով չի զբաղվել»։ Սվետլանա Վարդանյանը երկու անգամ բուժզննում է անցել։ Առաջինը՝ Գյումրիում, որտեղ դատաբժիշկը թեթև մարմնական վնասվածք է ախտորոշել։ Երկրորդը՝ Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պրոֆեսոր Զոհրաբյանի մոտ, որը ախտորոշել է ուղեղի ցնցում։
Զրուցեցինք Սարատակի գյուղապետի հետ։ «Ես նման պատմությունից տեղեկություն չունեմ, դա անհեթեթություն է։ Այդ կինը հայտարարել է, որ իրեն ծեծել են, բայց ես նրա հայտարարությունը շատ քիչ եմ համարում։ Կարող եք, եկեք հարցրեք գյուղի բնակիչներից՝ ինքը ով է, ինչ վիճակի է, ինչ կարող է անել։ Իմ տղան Ղուկասյանի և Ամասիայի շրջանի գազի գրասենյակի գլխավոր ինժեներն է, լուրջ մարդ է, հոգեկան խանգարում չունի»։
-Հիմա ես ձեզ ասեմ հաջորդը՝ այդ կին կոչեցյալին խոսք են տվել, որ դու անկարգ բաներ կկազմակերպես, մենք քեզի դպրոցի հաշվապահ կուտանք։ Նրան հաշվապահ են հրավիրել, որ ինքը անկարգություն անի, էս կողմը խանգարի, գյուղի մթնոլորտը փչացնի, թե չէ, այդ կնգան սիրուն աչքերի համա՞ր պետք է հրավիրեին։
—Այսինքն, գյուղի մթնոլորտը փչացնե՞լը նկատի ունեք, ընտրություննե՞րը «փչացնելը»։
— Հարաբերությունները։ Մարդկանց մեջ ավելորդ բաներ շինել, հերոսանալու այն կողմի մոտ, թե տես, ես ինչ եմ ի վիճակի ձեզի համար անելու, որ ինձ ծեծել են։ Եկեք խոսեք մեր բնակիչների հետ, ձեզ կպատմեն, թե նա ով է։
—Դուք ոստիկանությունում բարեկամներ ունե՞ք։
-Իսկ դուք չունե՞ք։ — Նա ասում է, որ դուք սպառնացել եք, ասել եք, որ կպատժեք, եթե բողոքի։ -Եթե մարդը ի վիճակի է այդ կարգի զրպարտանք անի, աջ տարեք, ես այդ մարդուն ավելորդ եմ համարում տեսնեմ։
-Բայց դուք նրանց տուն չ՞եք գնացել ձեր որդու հետ, փորձել եք բարիշել, որ չբողոքի։
-Ինչ՞ի համար բարիշեմ։ Ես կռվե՞լ եմ, որ բարիշեմ։ Ինչ ուզում եք, գրեք, սաղ սուտ է։
— Ձեր կարծիքով, ինչ՞ու են այդ կնոջը ծեծել։ Ի վերջո, ձեր գյուղում է դեպքը եղել։
-Այդ կնոջը հարց տվեք։ Եթե մեկին կծեծեն, ուրեմն, ինքն իրենով մի բան արել է, չ՞է, որ մարդկանց ստիպում է, որ իրեն ծեծեն։ Բայց մեզի ոչ էրել է, ոչ էլ կռնա էնէ։ Ինքն իրենից ի՞նչ է ներկայացնում, որ կռնա էլ բան էնէ։
Մենք սպասում էինք, որ 10 տարվա գյուղապետը, որը հոկեմբերի 2-ի ՏԻՄ ընտրությունների օրը կրկին է փորձելու ուժերը, գոնե ձևականորեն կտրտնջա կատարվածի առիթով, կասի՝ «ցավում եմ, որ հանցագործություն է կատարվել իմ համայնքում», կամ նման բան։ Բայց որ նա կխրախուսի հանցագործությունը, չէինք կարող պատկերացնել։ Ոստիկանությունը և իրավապահները, նաև ՀՀԿ-ն, որը պատրաստվում է առաջադրել այս մարդուն որպես գյուղապետի թեկնածու, մտածելու բան ունեն։ Ի դեպ, Սարատակի գյուղապետը մեծագույն հարգանք է սերմանում իր համայնքում ազատ խոսքի նկատմամբ։ Սվետլանա Վարդանյանին, որը հայտնել է գյուղապետին, որ մամուլին է դիմելու, նա ասել է․ «Այ կլյաուզնիկ, գրում են, գրեն։ Էդ թերթերը ոչ ոք չի կարդում, «պերերիվ» են փաթաթում մեջը, տանում։ Ինչքան ուզում ես, բողոքի»։
Սյուզան Սիմոնյան
Նյութի աղբյուրը ` hraparak.am
Արցախում ապրող ցանկացած քաղաքացի, լինի պաշտոնյա թե հասարակ գյուղացի, իր հող ու ջրի կրողն է, իր հայրենիքի պաշտպանը։ Թվում է, թե այդ առումով բացառություններ չպետք է լինեն, սակայն, արի ու տես, այդպես չէ։ Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը իր «հայրենասիրությամբ» աչքի ընկավ ապրիլյան պատերազմի օրերին։ Այդ օրերին, երբ սահմանին կյանքի ու մահվան կռիվ էր, վարչապետ Հարությունյանի միակ հոգսն իր հողատարածքների բերքի ապահովությունն էր։
Կարծում ենք՝ շատերի համար գաղտնիք չէ, որ Արցախում գտնվող հողատարածքների մեծ մասը պատկանում է հենց վարչապետին կամ գտնվում է նրա վարձակալության ներքո։
Պատերազմի ժամանակ, երբ թշնամին սկսեց հրետակոծել հայկական գյուղերն ու դիրքերը, ըստ արցախցիներից մեզ հասած տեղեկությունների՝ վարչապետ Արայիկ Հարությունյանը փոխանակ զենքը վերցներ ու 18 տարեկան զինվորի կողքին կանգնած կռվեր, մտածում էր՝ ինչպես թուրքից պաշտպաներ իր խաղողի, հացահատիկի դաշտերը։
Թալիշ գյուղի հողատարածքներում աճեցրած հացահատիկի բերքը վարչապետը կարողացավ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի օգնությամբ անվնաս հնձել։ Եվ դա այն ժամանակ, երբ թալիշեցին իր տունն ու հողը թողեց անտեր ու փախավ՝ փորձելով փրկվել թուրքի գնդակից։ Եվ դա այն ժամանակ, երբ սահմանին 18-20 տարեկան զինվորներն իրենց հրամանատարների հետ միասին անձնվիրաբար կռվում էին 500 հոգանոց հատուկջոկատայինների դեմ՝ անսասան պահելով երկրի սահմանները։
Մամուլում այդ ժամանակ անգամ հրապարակումներ եղան այն մասին, որ Արայիկ Հարությունյանը թույլ չի տվել իր հողատարածքներով զինտեխնիկա անցնի։ Ճիշտ է ՝ ավել ուշ դա հերքվեց, բայց ինչպես ասում են՝ առանց ծուխ կրակ չի լինում։
Ապրիլյան պատերազմից հետո շատ բան փոխվեց Արցախում։ Այժմ հողատարածքները, ճանապարհները ադրբեջանական դիտարկումից պաշտպանելու համար անգամ տրակտտորներ են բերվել, խրամատները խորացրել, խճաքարեր լցրել, փոսեր փորել, որպեսզի ջրհեղեղներ չլինեն տարածքում, ինչպես միշտ եղել է։ Եվ դա արվել է այն բանից հետո, երբ ադրբեջանական կողմը «գրավեց» հայկական դիրքեր, որոնք ունեն ռազմավարական և ստրատեգիական մեծ նշանակություն, չնայած որ Սերժ Սարգսյանն այդ կարծիքին չէ։
Իհարկե, շատերի մոտ հարց կառաջանա, ինչու արցախցիները բացահայտ կամ տեսախցիկի առաջ չեն խոսում այս մասին, ինչու չեն բարձրաձայնում, որ հողատարածքները վարչապետի կամ իր հարազատների վարձակալության տակ են գտնվում, ինչու չեն բողոքում, որ չեն կարողանում մեկ հեկտարով ավելացնել իրենց տարածքները։ Պատասխանն ավելի քան պարզ է։ Այս հարցն արցախցիների մոտ քննարկվում է միայն նեղ ընկերական շրջապատում կամ կուլիսների հետևում։
Այս մասին անգամ Արցախի խորհրդարանում բարձրաձայնել է ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը։ Չնայած, որ մոտ մեկ տարի առաջ վարչապետ Հարությունյանն ինքն է խոստովանել, որ իր վարձակալած հողատարածքներից շահույթ է ստանում։ Նա անգամ անկեղծացել էր, որ այդ հողատարածքները վարձակալել սկսել է 1997 թվականից։ Ինչ խոսք, Հարությունյանի մոտ դա բավական լավ է ստացվում, ի տարբերություն սահմանին կռվելու։
Արցախ
Լևոն Զուրաբյանը «Ազատություն TV»-ի «Կիրակնօրյա վերլուծական» հաղորդման ժամանակ մեկնաբանել է «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման շուրջ ստեղծված իրավիճակը: Լրագրողը Լևոն Զուրաբյանին հիշեցրել է, որ ՊՊԾ գնդի գրավման օրերին հանրահավաքներում խոսվել է նաև Լևոն Տեր Պետրոսյանի մասին, թե նա ԼՂ հարցում զիջումների կողմնակից է:
Լրագրողը նաև առաջարկել է դիտել հանրահավաքից մի հատված, որում Նիկոլ Փաշինյանը ԼՂՀ տարածքների զիջման խնդրի հետ կապված նշում է, թե Լևոն Տեր Պետրոսյանը դաշինք է կազմել իշխանությունների հետ` իրականացնելու համար մի ծրագիր, որը հայտնի է որպես Լավրովի պլան, դա մի խայտառակ լուծում է Հայաստանի համար, և Տեր Պետրոսյանը դա անում է, որ ինքը կարողանա արձանագրել, թե 1997-1998թթ-ին ճիշտ էր ասում:
Հետաքրքրական է Զուրաբյանի մեկնաբանությունը Փաշինյանի հայտարարության վերաբերյալ. «Սուտ է ասում: 2008թ-ին նույն այդ գործիչը, երբ որ կոչ էր անում միանալ Տեր Պետրոսյանին, նա ասում էր` մեր բնական դաշնակիցներն են այն մարդիկ, ովքեր «Պատերազմ կամ խաղաղություն» հոդվածի կողմնակիցներն են»,- ասել է Զուրաբյանը և հավելել, թե ոչ մի լակոտ, որն այսօր յուրացրել է ինչ-որ ռազմատենչ մի կարգախոս, թող չփորձի դասեր տալ մի մարդու (Տեր Պետրոսյանին) որը, Հայոց պատության մեջ մտնելու է որպես հայոց հողերի ազատագրող ղեկավար:
Ստացվում է, որ Զուրաբյանը փորձում է անուղղակիորեն ակնարկել, որ իր երբեմնի դաշնակից Նիկոլ Փաշինյանի քաղաքական կնքահայրը եղել է հենց Լևոն Տեր Պետրոսյանը: Ենթադրվում է, որ Փաշինյանը կարձագանքի Զուրաբյանին, սակայն հետաքրքիր է` ինչպիսի՞ն կլինի Նիկոլ Փաշինյանի արձագանքը իրեն «լակոտների» շարքին դասելու համար:
Աղբյուրը`Մանե Վարդանյան
Ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը կոչ է անում առաջադրել մերօրյա հերոսների թեկնածությունը «Ավրորա» մարդասիրական 2017 թ․ մրցանակին: Այս մասին տեղեկանում ենք մրցանակակաբաշխության ֆեյսբուքյան էջից: «Ավրորա» մարդասիրական մրցանակի դափնեկրին տրվում է 100,000 ԱՄՆ դոլարի պարգև և նրան ոգեշնչած բարեգործական կազմակերպություններին 1,000,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելու հնարավորություն։ Նշենք, որ թեկնածուների առաջադրումները սկսվել է հունիսի 1-ից, կշարունակվի մինչև սեպտեմբերի 9-ը: «Ավրորա» մրցանակը նպատակ ունի ճանաչման արժանացնելու նրանց, որոնք վտանգի են ենթարկում սեփական կյանքը, առողջությունը, ազատությունը, որպեսզի փրկեն և օգնություն ցուցաբերեն այն մարդկանց, որոնք տառապում են մերօրյա ողբերգությունների, հատկապես՝ մարդածին աղետների ու մարդկայնության դեմ իրականացվող հանցագործությունների հետևանքով։ «Ավրորա» հիմնել են 100 LIVES նախաձեռնության հիմնադիրները: «Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից` ի երախտագիտություն նրանց փրկողների: «Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա երկրորդ մրցանակը կշնորհվի 2017 թվականի ապրիլի 24-ին Երևանում։
Ներկայացնում ենք քաղաքացի Մամիկոն Մանուկյանի նամակն՝ առանց խմբագրման և մեկնաբանության՝ միևնույն ժամանակ պատրաստակամություն հայտնելով հարթակ տրամադրել նաև հակառակ կողմին:
Հայկական թերթերը մեկը մյուսի հետևից իրար հերթ չեն տալիս բարձրաձայնելու Հայ Առաքելական եկեղեցում տեղի ունեցող սկանդալային իրադարձությունները՝ սկսած տարբեր հոգևորականների խայտառակ վարքագծից ընդհուպ մինչև Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականի կամ աթոռազրկության քննարկումները: Այս ամենի մեջ, սակայն, կարմիր թելի պես անցնում է որոշ եկեղեցականների միասեռականության հարցը, որը վերջերս բավական հաճախ է սկսել շոշափվել:
Դեռևս 2013 թ. ավարտին համացանցը ցնցվեց Էջմիածնի նախկին միաբան Հակոբ աբեղա Գրիգորյանի և ոմն համասեռամոլ Դավիթի հետ հրապարակվածլուսանկարներից, իսկ մեկ տարի անց՝ 2014 թ. հուլիսին, միասեռականության մեջ կասկածվող աբեղան արդեն կարգալույծ հռչակվեց: Ապա համացանցումտեղեկություններ տարածվեցին, որ «Հայր Հակոբն անձամբ կաթողիկոսին խոստովանել է իր մեղքը. չի թաքցրել իր հակումների մասին և Վեհի ականջին կաթեցրել է, թե այդպիսի տղերք՝ հայր սուրբեր շատ կան: Դրանից հետո Գարեգին Բ-ն հավաքել է բոլոր հոգևորականներին՝ հորդորել զգույշ լինել: «Եթե գոմիկ էլ եք, էնպես արեք, որ չիմանան և հանրային քննարկումներ չլինեն»,-ասել է Վեհը», գրում է կայքէջերից մեկը…
Թվում էր, թե այսքանով այս թեման փակված կմնար, եթե 2016 թ. մարտին հայկական և ֆրանսիական մամուլի էջերն այս անգամ չողողվեին Երուսաղեմի հայոց պատրիարքության երկու գործող (որոնցից մեկն արդեն հանգուցյալ) և մեկ նախկին միաբանների շուրջ հյուսված մանկապղծության հոդվածներով: Անչափահաս ժառանգավոր աշակերտ Հրայր Եզեկելյանի նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ էին մեղադրվում Դավիթ արքեպիսկոպոս Սահակյանը, Բեթղեհեմի Սբ. Ծննդյան վանքի նախկին տեսուչ Խադ վարդապետ Ջունդուրյանը և ներկայումս Հույն Ուղղափառ եկեղեցու Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքի համայնքում պաշտոնավարող Հայր Դեմետրիոս Աթարյանը: «Այս պատմությանը ծավալուն անդրադարձ էր կատարել Իսրայելի 10-րդ հեռուստաալիքը՝ ցուցադրելով «Անցյալի դևերը» վերնագրով վավերագրական ֆիլմ: «Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ՝ ֆիլմի ցուցադրումից հետո Երուսաղեմի Հայոց պատրիարք Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի և Տնօրեն ժողովի որոշմամբ ստեղծվել է հատուկ հանձնախումբ, որը ներքին հետաքննություն է անցկացնում», գրում է«Սիվիլնեթ» կայքը: Ավելացնենք, որ առ այսօր Երուսաղեմի հայոց պատրիարքարանը Հայ եկեղեցու հեղինակության վրա մթին ստվեր նետած այս ամոթալի դեպքերի առնչությամբ հանդես չի եկել պաշտոնական պարզաբանմամբ:
Ասես այսքանը քիչ էր, 2016 թվի մարտի վերջին՝ ընդամենը հաշված օրեր անց, հրապարակվում է ևս մի սկանդալային հոդված. այս անգամ կարգալույծ հռչակված Գրիգոր (Արծրունի) քահանա Ավետիսյանի կողմից մանկապղծության մեջ է մեղադրվում Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին, ով Գարեգին Բ կաթողիկոսի հարազատ եղբայրն է: Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը, արձագանքելով Եզրաս սրբազանի՝ մանկապիղծ լինելու մասին լուրերին, առանց հերքելու հիմարություն է որակում դրանք:
Բայց դա դեռ ամենը չէ: 2016 թ. փետրվարին « Life.panorama.am» կայքէջին տված հարցազրույցի ժամանակ «ATV» հեռուստաընկերության «6-րդ զգայարան» հեռուստաշոուի պայծառատես Անի Գրիգորյանը սենսացիոն հայտարարություն է անում. «Այսօր շատ ապացույցներ կան, թե ինչ է կատարվում ճեմարաններում, ինչ է կատարվում այդ տղա երեխեքի հետ, բա Աստվածաշունչը նման բան թո՞ւյլ է տալիս: Այսօր մեր երկրում համասեռամոլություն է տիրում, իսկ Աստվածաշունչը ասում է՝ հեռու մնացեք նման բաներից: Այսօր շրջանառվում է այն կարծիքը, որի համաձայն օրենք են ուզում ընդունեն, որ համասեռամոլները Եկեղեցում մկրտվեն, իսկ այդ դեպքում ո՞ւր են այդ հոգեւորականները»: Կոմիտաս վարդապետ Հովնանյանն էլ շտապեց հարցեր ուղղել պայծառատեսին. «Ներողություն, իսկ իր տղան ճեմարանում համասեռամո՞լ է, որ ինքը տեղյակ է, որ ճեմարանում նման երևույթ գոյություն ունի: Կամ իր համասեռամոլ տղայի մկրտության կամ պսակադրության որոշումը եկեղեցին կայացրե՞լ է, որ ինքը տեղյակ է այդ ամենից…»: Իսկ Տեր Վահրամն էլ պարզապես բարբաջանք համարեց պայծառատեսի հայտնությունները՝ կոչ անելով հեռուստաընկերությանը դադարեցնել «6-րդ զգայարան» հեռուստաշոու եթեր հեռարձակումը:
Օրեր առաջ հանրության սեփականությունը դարձավ կարգալույծ արված նախկին միաբաններից Հովհաննես աբեղա Սահակյանի աղմկահարույց բաց-նամակը՝ ուղղված Գարեգին Բ-ին, որն իր բովանդակությամբ աննախադեպ էր: Մեջբերենք խնդրո առարկա նամակից մի հատված. «Ձերդ Սրբություն, Ձեզ կխաբեն ու կասեն, որ վերջին 200 տարիների ընթացքում ոչ մի Հայրապետ այնքան շենքեր չի կառուցել, որքան Դուք… Մի հավատացեք, դրանք քծնանքի խոսքեր են…Դուք ոչինչ չեք կառուցել, այլ միայն քանդել եք, և դրա վկայություն է լեփ լեցուն համասեռամոլ հոգևորականները, որոնք խրախուսվում են Ձեր կողմից և բարձր պաշտոններ են զբաղեցնում: Համատարած իգացման ֆոնին ծիծաղելի է խոսել հոգևոր կյանքի մասին, այլ պետք է խոսել հոգևոր ինքնասպանության մասին… Եթե հոգևորական ես, եղիր համասեռամոլ, կամ գոնե անխոս ստրուկ…»:
Հենց այս ծանր մեղադրանքներն էլ առիթ հանդիսացան, որ խնդրին ծանոթանանք ավելի մոտիկից՝ Մայր Աթոռի ներքին խոհանոցից: Ստացվում է, որ համասեռամոլության երևույթը ոչ միայն առկա է Հայ եկեղեցում, այլև տարածված է, որը խրախուսվում և հովանավորվում է կաթողիկոսի կողմից: Եվ բոլորովին էլ պատահական չէ, որ անցյալ տարի Էջմիածնի երիտասարդ միաբաններից Գարեգին աբեղա Համբարձումյանը Գարեգին Բ-ի կողմից նշանակվեց Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ: Կարճ ժամանակ անց Հայր Գարեգինն ստացավ վարդապետական գավազան, որպեսզի իր դիրքերն ամրապնդի ճեմարանում: Վերջինիս մասին ճեմարանի ուսանողներն արտահայտվում են մեծ զգուշությամբ, քանի որ իրենց տեսուչը կաթողիկոսի մտերիմ մարդկանցից է և ցանկացած ուսանողի կարող է հեռացնել: Ճեմարանականների խոսքերով՝ Գարեգին վարդապետ Համբարձումյանը Էջմիածնի միաբանության մեջ հայտնի է որպես միասեռական: Տեսչի կուրսեցիներից տեղեկացանք նաև, որ Հայր Գարեգինը, նույն ինքը՝ Թաթուլը, իր ճեմարանական տարիներին ճեմարանում հաճախ էր հաճույքով պատմում իր դիտած պոռնոֆիլմերի մասին, իսկ իր բջջային հեռախոսի մեջ մշտապես ուներ ոմն անբարոյական Անուշիկի հայհոյանքների ձայնագրությունը, որը յուրաքանաչյուր ազատ դասի ժամանակ միացնում էր լսարանում՝ իր կուրսեցիներին զվարճացնելու համար:
Ճեմարանից սկսած առ այսօր նա շատ մտերիմ է մեկ այլ միաբանի՝ Հունաստանի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Խորեն աբեղա Առաքելյան հետ, ով ևս ճեմարանում և միաբանների մոտ, ըստ ականատեսների, աչքի էր ընկնում իր միասեռական հակումներով: Իմիջիայլոց, լուսակերտցի Հայր Խորենին կամ նախկին Տարոն Առաքելյանին շատերը ճանաչում են իր երբեմնի արած բժշկություններից, որոնք ավելի շուտ հիշեցնում էին Կաշպիրովսկու մոգական սեանսները: Խոսակցություններ կան, որ միասեռական հակումներ ունեցող միաբաններից է նաև Մայր Աթոռի Կադրերի բաժնի տնօրեն Կյուրեղ վարդապետ Դավթյանը:
Մեր ունեցած տեղեկություններով՝ ճեմարանի տեսուչ Գարեգին վարդապետ Համբարձումյանը համարվում է ԱՄՆ մասոն հոգևորականներից Տաճատ քահանա Դավիդյանի սիրելի ձեռնասուններից մեկը: Տեր Տաճատը մեկ անգամ չէ, որ ակնհայտ կերպով պաշտպանել է միասեռականներին՝ արդարացնելով նրանց վարքագիծը: Այսքանից հետո մեզ մնում է սպասել, որ մոտ ապագայում գուցե դեռ էլի անուններ կհրապարակվեն Երուսաղեմի և Մայր Աթոռի բարձրաստիճան և ցածրաստիճան միաբանների խայտառակ անցյալից, ինչը լուրջ հարված է առաջին հերթին 2000-ամյա պատմություն ունեցող եկեղեցու համար: Ակամայից գալիս ես այն եզրակացությանը, որ ճշմարիտ են կարգալույծ արված Հայր Հովհաննես աբեղայիպնդումները, թե Հայ եկեղեցում «համատարած իգացման ֆոնին ծիծաղելի է խոսել հոգևոր կյանքի մասին, այլ պետք է խոսել հոգևոր ինքնասպանության մասին»:
Աղբյուրը՝ asekose.am
Նյու Յորքում կայացած MTV Video Music Awards 2016-ի հաղթողների անուններն արդեն հայտնի են։ Կարմիր գորգով անցած աստղերինեւ Քանյե Ուեսթի արտասովոր ելույթը ներկայացնելուց հետո, արժի անդրադառնալ օրվա երջանիկներին։
Եթե կարմիր գորգի թագուհին Քիմ Քրադաշյանն էր, ապա մրցանակների թվով երեկոյի աստղը դարձել է Բեյոնսեն։ 34-ամյա գեղեցկուհին ներկայացված էր 11 անվանակարգերում, որոնցից 8-ում հաղթող է ճանաչվել։ Մրցանակաբաշխության գլխավոր, ամենահեղինակավոր «Տարվա տեսահոլովակ» մրցանակին արժանացել է հենց նրա «Formation» երգը։
Հավանաբար, այս հաջողությունը փոքրիկ Բլյու Այվիի ներկայությունից էր, քանզի 4-ամյա փոքրիկն առաջին անգամ է ուղեկցել մայրիկին։
Հենց այս կարեւոր անվանակարգում էր առաջադրված նաեւ 21 Գրեմմիի արժանացած Քանյե Ուեսթի «Famous» տեսահոլովակը։ Եվ երբ տարվա լավագույն տեսահոլովակ է հայտարարվել Բեյոնսեի վերջին հիթը, լրագրողները միանգամից ֆիքսել են Քիմ եւ Քանյե զույգի հիասթափությունը։
Քիմն ամուսնուն աջակցելու համար ամուր գրկել է նրան։
Չնայած հիասթափությանը՝ Քանյեն շարունակել է վայելել երեկոն։
«Երգչի լավագույն տեսահոլովակ» անվանակարգում հաղթել է Քելվին Հարսին՝ իր եւ Ռիհաննայի «This Is What You Came For» երգով։ Չնայած շոտլանդացի դիջեյը ներկա չէր շոուին, սակայն նա իր շնորհակալությունը հայտնել է տեսանյութի միջոցով՝ շնորհակալություն հայտնելով Ռիհաննային՝ «սուպերաստղ» անվանելով նրան։
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընտանիքասեր գործիչ է: Նա իր պաշտոնական առաջխաղացման ամբողջ ընթացքում չի մոռացել իր ընտանիքի ամենատարբեր անդամներին: Կարևոր չէ՝ նրանք ունե՞նպետական կառավարման հմտություններ, թե՞ ոչ, կարևորն այն է, որ նրանք կապ ունեն Աբրահամյան ընտանիքի հետ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ-ում մեկ անգամ արձագանքելով պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, հայտարարել էր, որ նա մեկ ընտանիք չի կարող պահել.«Մի՛ լարվեք… Դուք պատկերացում էլ չունեք՝ ինչ է նշանակում գործարարությունը: Չեք էլ կարող գործարարությամբ զբաղվել: Որ հող էլ տան Ձեզ, չեք կարող մշակել: Դուք խոսելուց բացի, ուրիշ բան չեք կարող անել: Փորձում եք գործարարներին սարքել թշնամի այս երկրում, ովքեր հազարավոր գործատեղեր են ստեղծել, հազարավոր ընտանիքներ են պահում, Դուք մի ընտանիք չեք պահել Ձեր կյանքում… Էթիկա՛ չունեք, տա՛կտ չունեք, որ լսեք… Փողո՛ց չի սա, Ազգային ժողով է»,-ասել էր վարչապետը:
Որքան էլ զարմանալի է՝ պարզվում է Հովիկ Աբրահամյանի փեսաներն ու սանիկները տաղանդավոր երիտասարդներ են, և բոլորն էլ ամենատարբեր պետական պաշտոններ վարելով՝ «թեթևացնում են» մեր երկրի հոգսը (բյուջեն):
Վարչապետի փեսաներից մեկը` Վլադիմիր Թամրազյանը, «Զվարթնոց»
տարածաշրջանային մաքսատան պետն է, և այս կարևորագույն պաշտոնի ստանձնումը որևէ կապ չունի Հովիկ Աբրահամյանի հետ ունեցած իր ազգակցական կապերի հետ:
Վահան Մամիկոնյանը Հովիկ Աբրահամյանի մյուս փեսան է և զբաղեցնում է Շենգավիթի հարկայինի պետի պաշտոնը, սակայն վերջերս լուրեր էին շրջանառվում, որ նա շատ է ցանկանում դառնալ ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ վարչության պետ:
Հովիկ Աբրահամյանի բազմաթիվ սանիկներից մեկը` Կարեն Իսախանյանը, զբաղեցնում է ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն նախարարի տեղակալի պաշտոնը, իսկ նրա մյուս եղբայրը` Սամվել Իսախանյանը, ՀՀ ԿԱ ՊԵԿ Նախաբացթողումային հսկողության վարչության պետի պաշտոնն է զբաղեցնում:
Կարդացեք politik.am-ում։
«Արցախի օրակարգում Ալիեւի հետ կապված որեւէ հարց չկա»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, որ օրերս է վերադարձել Արցախից: Նրա խոսքով՝ Հայաստանում շրջանառվող այն խոսակցությունները, թե Ալիեւը համաշխարհային ֆոնդից մեկ միլիարդ դոլար է խնդրել Արցախը վերադարձնելուց հետո այն բարեկարգելու համար, ղարաբաղցիները ոչ լսել են, ոչ էլ ցանկություն ունեն լսելու. «Արցախում ամեն ինչ բնական հունով գնում է: Կառուցապատում են, բարեկարգում են, փորձում են վերացնել քառօրյա պատերազմի հետեւանքները: Արցախում լուրջ հետեւություններ են արել պատերազմից հետո եւ հիմա լուրջ աշխատանքներ են անում, որ դա չկրկնվի»,- նշեց նա:
Ազատ Արշակյանի խոսքով՝ հողեր հանձնելու մասին որեւէ խոսակցություն չկա եւ չի կարող լինել, քանի որ Արցախի հարցն արդեն 25 տարի է՝ լուծված է: Պարոն Արշակյանը հույսով է, որ հաջորդ Ազգային ժողովը կձեւավորվի իսկապես ժողովրդի ընտրությամբ, եւ այդ ժամանակ ԱԺ-ն պետք է Կարսի պայմանագրից դուրս գալու հարցը դնի:
«Ոչ մի միլիմետր պետք չէ հանձնել՝ ինչ աստիճանի կարեւորություն էլ հողերն ունենան: Մենք ոչ թե հանձնելու, այլ վերադարձնելու տարածքներ ունենք՝ օրինակ Նախիջևանը»,- ասաց նա:
ԳԽ նախկին պատգամավորն անդրադարձավ նաեւ ՀՀ նոր սահմանադրությանը՝ նշելով, որ դա հակաժողովրդավարական է եւ գցում է մեր պետության վարկանիշը. «Այս սահմանադրությունը իրավական պետության սահմանադրություն չէ: Սա Աթաթուրքի 1923 թվականի սահմանադրության կոպիան է, որը Թուրքիան մինչ օր փոփոխում է, այնքան շատ խնդիրներ է այն առաջացնում»:
Հանդիպմանը ներկա՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը համաձայն էր հողեր չհանձնելու մտքի հետ, սակայն նշեց, որ չի կարծում, թե այս հարցում որեւէ մեկն ավելի գիտակ է, քան գերագույն գլխավոր հրամանատարը կամ պաշտպանական բնագավառի մասնագետները:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.