23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Օգոստոսի 26-ից Հայաստանը կրկին հայտնվեց Կրեմլի և ռուսական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Այս անգամ արդեն ավելորդ ուշադրության պատճառը հայկական հատուկ ծառայությունների կողմից ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովին կալանավորումն էր: 1986 թ. ծնված Միրոնովը, ով Զվարթնոց օդանավակայան էր ժամանել օգոստոսի 26-ին կնոջ հետ, 2016 թ. մայիսի 11-ից միջազգային մակարդակով հետախուզվում է ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից: Նա մեղադրվում է զենքի արտահանման վերահսկման օրենքը խախտելու փորձ կատարելու և փողերի լվացման մեջ:
Բնականաբար, հարցի վերաբերյալ ռուսական և ամերիկյան տեսակետները հերթական անգամ կտրուկ տարբերվում են: Ռուսական կողմը միանշանակ հակված է հարցը քրեական դաշտից տեղափոխել քաղաքական: Ռուսական մամուլը միջադեպը ներկայացնում է որպես Վաշինգտոնի հատուկ ծրագիր՝ Երևանին և Մոսկվային միմյանց դեմ տրամադրելու համար, մինչդեռ պետդումայի մի շարք պատգամավորներ արդեն հանդես են եկել Հայաստանի հասցեին հայտարարություններով, որոնք կարելի է բնութագրել միայն որպես քաղաքական սպառնալիքներ:
Մասնավորապես, ըստ ՌԴ դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահի տեղակալ Ֆրանց Կլինցեվիչի տեսակետի՝ սա փորձ է սեպ խրելու հայ-ռուսական հարաբերությունների մեջ, և Հայաստանը Միրոնովին ԱՄՆ-ին հանձնելու վերաբերյալ որոշում կայացնելիս պետք է հաշվի առնի այդ հանգամանքը: Փաստորեն, Կլինցեվիչը առաջարկում է հայկական դատարանին քրեական գործը դիտարկել քաղաքական հարթակում և հաշվի առնել Մոսկվայի հետագա արձագանքն ու հնարավոր զայրույթը:
Որոշ ռուս քաղաքական գործիչների արձագանքը ավելի հիասթափեցնող է: Այսպես, օրինակ, ՌԴ հանրային պալատի ներկայացուցիչ Ելենա Սուտորմինան օգոստոսի 27-ին Միրոնովի ձերբակալության վերաբերյալ հայտարարել էր որ որոշ երկրների ղեկավարությունները «փորձում են նստել երկու աթոռների վրա»՝ ԱՄՆ-ին հաճոյանալու համար։ «Սա մենք նշում ենք ափսոսանքով։ Ընդ որում` Ռուսաստանը ներկայումս ակտիվորեն օգնում է ԼՂՀ խնդրի կարգավորման հարցում. սա ևս երկար տարիների հակամարտություն է։ Կուզեի ապագայում նման միջադեպեր չլինեն», – հայտարարել էր Սուտորմինան։ Նմանօրինակ հայտարարությունները ավելի շուտ շանտաժ են հիշեցնում: Սուտորմինան փաստորեն առաջարկում է չհանձնել Միրոնովին ԱՄՆ-ին, քանի որ Ռուսաստանը «օգնում է» Հայաստանին ԼՂ կարգավորման հիմնախնդրում: ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Հայաստանին օգնող երկրի քաղաքական գործիչը, ըստ ամենայնի, պետք է հաշվի առնի, որ ռազմական կոնֆլիկտի մեջ ներքաշված Հայաստանը սեփական անվտանգության նկատառումներից ելնելով իրավունք չունի զենքի անօրինակ վաճառքի մեղադրանքով ինտերպոլի կողմից հետախուզվող որևէ անձի (անկախ նրա քաղաքացիությունից) հանդեպ ներողամիտ լինել:
Ավելին՝ մեղադրանքները Հայաստանի հասցեին առ այն, որ Երևանը փորձում է քաղաքական դիվիդենտներ ստանալ ԱՄՆ-ից անհիմն են, որովհետև Սերգեյ Միրոնովը հետախուզվում է ոչ թե օգոստոսի 26-ից՝ Հայաստան ժամանելու օրվանից, այլ՝ մայիսի 11-ից: Հայկական անվտանգության ծառայությունները պարզապես առաջնորդվել են միջազգային քրեական օրենքներով՝ ձերբակալելով միջազգային հետախուզման տակ գտնվող անձի, ում համապատասխան ապացույցների առկայության դեպքում, ըստ նույն միջազգային քրեական օրենքների, պարտավոր է հանձնել ԱՄՆ-ին: Փաստորեն, վերոհիշյալ ռուս պատգամավորները առաջարկում են հայկական կողմին մի կողմ դնել քրեական օրենսգիրքն ու առաջնորդվել ռուս-հայկական բարեկամական զգացմունքներով: Հայաստանի հանդեպ քաղաքական ճնշումների միջոցով Միրոնովին ԱՄՆ-ին հանձնելուց փրկելու դեպքում՝ ռուսական կողմը ևս մեկ անգամ կասկածի տակ կդնի ՀՀ միջազգային հեղինակությունը՝ ցույց տալով Երևանի ինքնուրույն որոշումներ կայացնելու անկարողությունը: Մյուս կողմից էլ, եթե հայկական կողմը որոշի, այնուամենայնիվ, հանձնել Միրոնովին ամերիկյան արդարադատությանը, կարելի է ակնկալել Ռուսաստանում հակահայկական տրամադրությունների աննախադեպ ալիք: ՀՀ-ն հայտնվել է երկու կրակի արանքում, ու ցանկացած սցենար միջազգային սկանդալ է դառնալու Երևանի համար:
Աննա Փամբուխչյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
Ամռան ավարտը կլիմայական բնութագրմամբ համարվում է այն ժամանակը, երբ օդի օրական միջին ջերմաստիճանն իջնում է 150C ցածր: Հանրապետությունում այդ անցումը տեղի է ունենում երեք ամսվա ընթացքում՝ հուլիսի առաջին օրերից (բարձր լեռնային գոտիներում) մինչև հոկտեմբերի երրորդ տասնօրյակը (Արարատյան հովտում, Սյունիքի և Տավուշի ցածրադիր մասերում): Այնպես որ, տաք շրջաններում սեպտեմբերին դեռևս շարունակվում է եղանակային պայմանների ամառային ռեժիմը, իսկ լեռնային շրջաններում սկսվում է աշունը:
Սեպտեմբերին օդի միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության տարածքի համար 130C է: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում և ծայր հարավ-արևելքում դեռևս կարող է հասնել 35…400C, նախալեռնային շրջաններում՝ 33…380C, լեռնային շրջաններում՝ 30…310C:
Օդում առաջին ցրտահարությունը մեծ մասամբ դիտվում է լեռնային շրջաններում սեպտեմբերի վերջին, սակայն առանձին տարիների (1997թ.) այն կարող է դիտվել նույնիսկ ամսվա առաջին կեսին:
Երևանում սեպտեմբերը համարվում է տարվա մեջ ամենաբարեհաճ ամիսը՝ առաջին տասնօրյակում օդի օրական միջին ջերմաստիճանը 22…230C է, երկրորդում՝ 200C և երրորդում՝ 18…190C:
Հանրապետության տարածքում տեղումները բաշխվում են անհավասարաչափ, միջինը դիտվում են 33 մմ, Արարատյան դաշտում, Վայոց ձորում և Սյունիքի հովիտներում` 6-10 մմ, Լոռիում` 50-60 մմ, Սյունիքի նախալեռներում` 60-65 մմ:
Բազմամյա տվյալներով 12 տարի Երևանում սեպտեմբերին տեղումներ չեն դիտվել և եղել է տարի (1932 թ.), երբ տեղումների քանակը կազմել է 86 մմ, որը գերազանցել է նորման 9 անգամ: Առատ տեղումներով տարի է եղել նաև 2009 թ. սեպտեմբերը, երբ ամսական տեղումների քանակը Երևանում կազմել է 70 մմ, որն էլ գերազանցել է նորման 7 անգամ: Տաշիրում տեղումների առավելագույն քանակը եղել է 218 մմ, իսկ նվազագույնը՝ 12 անգամ նորմայից պակաս՝ 5 մմ (1950 թ.):
Տեղումներով օրերի թիվը ևս անհավասարաչափ է բաշխված՝ Լոռիում միջինը 12 օր, Արարատյան դաշտում` մինչև 4 օր: Բարձր լեռնային շրջաններում և Գեղարքունիքում ամսվա երրորդ տասնօրյակում կարող է առաջանալ ձյան ծածկ:
Ամպրոպային գործունեությունը թուլանում է՝ միջինը դիտվում է 3-6 օր, չնայած առանձին տարիների հյուսիսային կեսում կարող է դիտվել 10-20 օր: Կարկուտ դիտվում է հազվադեպ:
Սյունիքում հաճախակի դիտվում է մառախուղ՝ նախալեռներում` 6-11, իսկ լեռնային շրջաններում՝ 14-19 օր:
Չնայած սեպտեմբերին որոշ չափով ավելանում է արևմտյան ուղղության քամիների կրկնելիությունը, սակայն դրանց արագությունը էապես չի փոխվում:
Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 20…210C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև 33…350C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 10…120C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ 5…60C, առավելագույնը՝ 34…350C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 7…10 մմ):
Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի մարզի լեռնային շրջաններ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 11…130C, ոորը մոտ է բազմամայա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև 22…260C, երրորդ տասնօրյակում ` օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչև 2…50C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ -1…+20C, առավելագույնը՝ 25…270C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 25…35 մմ):
Լոռու մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 12…150C, որը մոտ է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև 22…250C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը 2…60C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ -1…+20C, առավելագույնը՝ 26…280C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 32…46 մմ):
Տավուշի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 15…180C, որը մոտ է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև 26…300C, երրորդ տասնօրյակում ` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 5…90C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ 3…70C, առավելագույնը՝ 28…290C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մետ (նորման` 38…40 մմ):
Վայոց Ձորի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում 20…210C, լեռնային շրջաններում` 13…140C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` 33…35 0C, լեռնային շրջաններում՝ 21…250C, երրորդ տասնօրյակում օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` 10…120C, լեռնային շրջաններում` 3…50C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում՝ 6…70C, լեռնային շրջաններում՝ 0…+10C, առավելագույնը` հովտային շրջաններում 34…350C, լեռնային շրջաններում՝ 24…250C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտլ (նորման` հովտային շրջաններում 10…15 մմ, լեռնային շրջաններում 22…23 մմ):
Սյունիքի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում 19…210C, լեռնային շրջաններում` 12…130C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` 33…350C, լեռնային շրջաններում՝ 23…260C, երրորդ տասնօրյակում ` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` 7…100C, լեռնային շրջաններում` 4…60C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում՝ 7…90C, լեռնային շրջաններում՝ 4…50C, առավելագույնը` հովտային շրջաններում 32…340C, լեռնային շրջաններում՝ 28…290C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտլ (նորման` հովտային շրջաններում 13…43 մմ, լեռնային շրջաններում 19…61 մմ):
Երևան քաղաք
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 20…210C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև 33…350C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 8…100C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ 6…80C, առավելագույնը՝ 340C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 9 մմ)։
Այսօր` օգոստոսի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանը, «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանն ահազանգում է նրա առողջության վատթարացման մասին:
«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանն այս պահին ծանր վիճակում է գտնվում, նրան շտապ բուժօգնություն է հարկավոր: Նրա առողջական վիճակի հետ կապված որոշակի անորոշություն կա, տարբեր բժիշկներ են զննել, որոնք պատճառաբանում են, որ նրան չի կարելի վիրահատել, քանի որ վերքերը դեռ չեն լավացել: Հուլիսի 26-ին «Էրեբունի» հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքում հսկել են զինված ոստիկաններ, որի իմաստը եւս չենք հասկացել: Բուժքույրը հորդորել է որ դուրս գան` նշելով, որ ստերիլ չեն, Հովհաննեսն էլ է հորդորել, որ դուրս գա ոստիկանը, սակայն, ոստիկանը պատասխանել է` հեսա կթքեմ վրեդ: Հովհաննես Հարությունյանին այնուհետեւ «Դատապարտյալների հիվանդանոց» են տեղափոխել, իր խոսքով՝ սպանելով:
Տարել, շպրտել են մի խուց, որտեղ անմարդկային պայմաններ են: Ներս էինք մտնում խուց, բորբոսնած պատերով, օդ չկար շնչելու, քարանձավի նման: Հովհաննեսը պառկած էր ցանցով մահճակալի վրա, որը կորացած էր դեպի ներքեւ: Նա հյուծված պառկած էր մահճակալին, խավարասերներ էին վխտում նրա վերքերի վրայով, նրա ձեռքերը չէին հասնում, որ վերքերից հեռացնի խավարասերներին: Այնուհետեւ նրան նոր սենյակ տեղափոխեցին, եւ այն պայմանները, որում նա գտնվում է, էականորեն չեն տարբերվում, ուղղակի պատերն են ներկվել: Մահճակալն է նոր, էլի բռնվելու տեղ չկա, վիրավոր ոտքի վրա ուժ է գործադրում, որպեսզի կարողանա նստել: Միջատներ կան, հակասանիտարահիգիենիկ պայմաններ են, նա իր բնական կարիքները հոգում է հիվանդասենյակում եւ քանի որ չի կարողանում շարժվել, դա ժամերով մնում է հիվանդասենյակում այս շոգ պայմաններում»,-ասաց նա:
Փաստաբանը նշեց, որ Հովհաննես Հարությունյանին բուժօգնություն տրամադրում են «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկները, բայց ոչ ամեն օր. «Նա երեկ հենակներով փորձել է քայլել, ընկել է, որովհետեւ այդ պահին նրա մոտ չի եղել բժիշկ»:
Փաստաբանը նաեւ նշեց, որ քանի որ ինքը բարձրաձայնում է «Դատապարտյալների հիվանդանոցի» սենյակի պայմանների մասին, իր վրա ճնշում են գործադրում: «Վերջերս քրեակատարողական վարչությունը չափերն անցել է, իմ մասին հայտարարություններ անելով: Քրեակատարողական հիմնարկն ինձ հետ կապված վարկաբեկող հայտարարություններ է անում, իբր իմ հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում: Սա էլ ճնշման մի ձեւ է, քանի որ Հովհաննեսին խոշտանգում են»:
Փաստաբանը նշեց, որ այն անտարբերությունը, որը կա Հովհաննես Հարությունյանի նկատմամբ, չկա «Սասնա ծռերի» մյուս անդամների նկատմամբ:
Փաստաբան Արա Ղարագյոզյանը նույնպես նշեց, որ ԱՆ քրեակատարողական վարչությունը Հովհաննես Հարությունյանի պայմանների վերաբերյալ ապատեղեկատվություն է տարածում. «Մատնանշելով, թե իբր իմ ներկայությամբ Հովհաննեսի անկողինը փոխվել է, ապատեղեկատվություն է: Ես հայտարարում եմ, որ երեք օր չի փոխվել նրա անկողինը, արյունից սեւացած էր այն: Հովհաննես Հարությունյանը նաեւ բնական կարիքները հոգալու համար պետք է երկու ժամ սպասի, որպեսզի սանիտարը գա, ամբողջ գիշեր չեն տարել այն, այս ամեն ինչով փորձում են Հովհաննես Հարությունյանին նվաստացնել: Իմ ներկայությամբ բուժքույրը սիստեմա էր միացնում, եկել էր, չէր կարողանում միացնել ու ասում էր` ես հոգեբանական բաժանմունքից եմ, կյանքում առաջին անգամ եմ միացնում սիստեմա, դրա համար էլ չի ստացվում»:
Հովհաննես Հարությունյանի քույր Թամարա Հովհաննիսյանը եւս նշեց, որ իր եղբոր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, քանի որ նա ոստիկանության ՊՊՇ գնդում գտնվելու ժամանակ, լրագրողների հետ զրույցում որոշ հայտարարություններ է արել, որոնք դուր չեն եկել իշխանություններին:
Ավստրիացի բժիշկ Ռուդոլֆ Բրոյսն իր ողջ կյանքը նվիրել է քաղցկեղի դեմ պայքարի լավագույն բնական միջոց գտնելուն։
Բժիշկը կազմել է մի բաղադրատոմս, որի բնական բաղադրիչները հիասքանչ արդյունք են տվել քաղցկեղի բուժման համար։ Բժիշկն այս բաղադրատոմսով բուժել է ավելի քան քաղցկեղով հիվանդ 45 հազար մարդու։ Բրոյսը նշում է, որ քաղցկեղը կարող է գոյատևել միայն սպիտակուցների օգնությամբ, գրում է` fithacker.ru կայքը։
Այսպես, Բրոյսը մշակել է 42 օրվա սննդակարգ, որի ընթացքում անհրրաժեշտ է խմել թեյ և բանջարեղենային հյութ, որի հիմնական բաղադրիչը բազուկն է։ Այս 42 օրվա ընթացքում քաղցկեղի բջիջները մահանում են՝ «սովամահ» լինելով, մինչդեռ օրգանիզմը առողջանում է։
Խորհուրդ է տրվում հյութը պատրաստել էկոլոգիապես մաքուր բանջարեղենով, որի համար անհրաժեշտ է՝
• ճակնդեղ (55%),
• գազար (20%),
• նեխուրի արմատ (20%),
• կարտոֆիլ (3%)
• Բողկ (2%):
Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչները լցնել բլենդերի մեջ, լավ հարել և հյութը պատրաստ է։ Այս հյութը պետք չէ չարաշահել, սակայն պետք է խմել այնքան, որքան անհրաժեշտ է օրգանիզմին։
Հայտնի է, որ բազուկը բուժում է արյան լեյկոզը, ինչպես նաև ունի հակաքաղցկեղային հատկություններ։ Եթե պարբերաբար օգտագործեք բազուկ, ապա այն կօգնի նաև կարգավորել արյան մեջ խոլեստերինի մակարդակը։ Բազուկը շատ օգտակար է նաև հղի կանանց, քանի որ պարունակում է ֆոլաթթու, որը կանխում է նորածինների մոտ շատ հիվանդություններ։ Բազուկի հյութը խթանում է լյարդի աշխատանքը և կանխում է փորկապությունը։ Բազուկի, գազարի համադրությունը կօգնի երիկամների և լեղապարկի հիվանդություններին։
Օգոստոսի 29-ին, կառավարության նիստում ԱՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության պետ Լևոն Սարգսյանը նիստի մասնակիցներին է ներկայացրել ծառայության կողմից հավի մսի և ենթամթերքի շուկայում իրականացված դիտարկումների արդյունքները:
Լևոն Սարգսյանի խոսքով՝ վարչապետի հանձնարարականով կատարվել են համապատասխան նմուշառումներ ինչպես ՀՀ-ում և ԼՂՀ-ում արտադրվող ապրանքատեսակների, այնպես էլ այլ պետություններից ներմուծված մթերքների մասով, որոնք ենթարկվել են լաբորատոր փորձաքննության:
«ԼՂՀ-ում սահմանված նորմաներին համապատասխանել են միայն ՀՀ-ում և ԼՂՀ-ում արտադրվող մթերքները, իսկ այլ պետություններից ԼՂՀ շուկա ներմուծված մթերքները ֆիզիկոքիմիական մասով նորմերին չեն համապատասխանել: Մասնավորապես, բացի համային, հոտային անորակ վիճակից, մթերքում առկա ֆիզիկոքիմիական հեղուկի, լուծույթի տոկոսայնությունը խախտված է մոտ երկու և ավելի անգամ: Այսպիսով, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, հանդիսանալով ԼՂՀ-ում սննդամթերքի ոլորտում վերահսկող լիազոր մարմին, համադրելով ունեցած տվյալները, հիմք համարելով ԼՂՀ սննդամթերքի անվտանգության մասին օրենքի հոդված 2-ի 16 և 17-րդ կետերը, ծառայությունը բացի ՀՀ-ում և ԼՂՀ-ում արտադրված հավի մսի և ենթամթերքի, ԼՂՀ շուկայում իրացվող այլ հավի մսի և ենթամթերքի մասով չի հավաստում մարդու կյանքի կամ առողջության կամ ապագա սերունդների կյանքի և առողջության վրա վնասական ներգործության հետ կապված անընդունելի ռիսկի բացակայությունը»,- ներկայացրել է Լ. Սարգսյանը և հավելել, որ նման դիտարկումները կշարունակվեն նաև ռիսկային խմբին պատկանող այլ ապրանքատեսակների մասով:
Իր մտահոգությունը հայտնելով առկա խնդրի առնչությամբ՝ վարչապետ Արայիկ Հարությունյանը հանձնարարել է ոլորտի պատասխանատուներին էլ ավելի ուժեղացնել վերահսկողությունը սննդի անվտանգության ապահովման ուղղությամբ և, պարբերական ստուգումներին զուգահեռ, բացատրական աշխատանքներ իրականացնել բնակչության շրջանում:
«Մենք ահազանգներ ենք ստացել ՀՀ և ԱՀ տարածքից դուրս արտադրվող հավի մսի որակի և գնի դեմփինգի վերաբերյալ, այդ պատճառով հանձնարարել եմ ուսումնասիրել ոլորտը: Այժմ պարզվում է, որ նշյալ ծագման մսի մեջ լուծութային հավելումներ են սրսկվում, որը խնդիրներ է ստեղծում որակի առումով, ինչպես նաև արհեստականորեն ավելացնում է մսի կշիռը՝ էժան գնով խաբելով գնորդներին: Հանձնարարում եմ խիստ վերահսկողություն իրականացնել այս բնագավառում, որպեսզի խուսափենք ապօրինի և բնակչության առողջությունը վտանգող գործողություններից»,- ասել է Արայիկ Հարությունյանը:
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է Դավիթ Թամրազյանի գործի դատական քննությունը:
Դավիթ Թամրազյանը մեղադրվում է նախկին մտերմուհուն՝ մատուցողուհի Մ.-ին վրեժի հողի վրա դիտավորյալ սպանելու՝ մսագործի դանակով կոկորդը կտրելու, ապա սպանության հետքերը թաքցնելու նպատակով Մ.-ի վարձակալած բնակարանը հրկիզելու և բնակարանատիրոջը գույքային վնաս հասցնելու համար:
Դավիթ Թամրազյանն աշխատել է որպես խոհարար, տիրապետել է մսագործության հմտություններին:
Նախաքննության սկզբում իրեն մեղավոր ճանաչած ամբաստանյալը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչում:
Նա հայտնել է, թե իր նախկին մտերմուհի Մ.-ի սպանության մասին իմացել ու անակնկալի է եկել ոստիկանությունում 2013 թվականի մայիսի 8-ին՝ սպանության կատարման հաջորդ օրը, նախաքննության ընթացքում ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել բռնությունների, սպառնալիքների ազդեցության տակ և իր իրավունքները չիմանալով:
Դատարանը հետազոտում է Դավիթ Թամրազյանի դատաքննական ցուցմունքները, քանի որ այս գործով մի քանի դատավոր, դատախազ, մի պաշտպան է փոխվել, ամբաստանյալը դատարանում մի քանի անգամ հասցրել է ցուցմունքներ տալ:
Դատարանը հետազոտեց Դավիթ Թամրազյանի կողմից 2014 թվականի փետրվարին ու հունիսին դատարանում տված ցուցմունքները:
Ամբաստանյալը մանրամասն անդրադարձել ու ժխտել է իր այն ցուցմունքը, որտեղ ընդունել է, թե ինքը սատանայապաշտական խմբի անդամ է եղել, սպանությունը կատարել է… որպես սատանայապաշտ: Ասել է՝ սուտ ցուցմունք է տվել, որ պաշտպանի ինքն իրեն:
Ըստ ամբաստանյալի՝ սկզբում ընկերուհին՝ Միլենան է իրեն զրպարտել, իբր ինքը սատանայապաշտ է: Ոստիկաններն էլ, որ սպանության կարգին վարկած չունեին, կառչել են այդ վարկածից: «Մի հատ լավ, «ճոխ» ցուցմունք եմ գրել, բայց հիմա հասկանում եմ, որ սխալ եմ արել սուտ ցուցմունք տալով…»:
Դավիթ Թամրազյանը նշել է, թե իրեն ոստիկանության բաժնում մերկացրել են մինչև ներքնազգեստ, որպեսզի տեսնեն մարմնի դաջվածքները: Միայն թե չեն գտել այն դաջվածքները, որ, հավանաբար, փնտրում էին՝ սատանայապաշտության հետ կապված:
Ամբաստանյալը նշել է, թե իրեղեն ապացույց ճանաչված դանակը «էն դանակը չէ… դա չաշխատող դանակ է, դրանով հնարավոր չէր նման բան անել… էդ դանակը սրել, նոր են ներկայացրել ճանաչման…»:
Դավիթ Թամրազյանը դատաքննական ցուցմունքներում պնդել է. «Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում: Ես ի՞նչ եմ արել, որ ինչ-որ բանում ինձ մեղավոր ճանաչեմ»:
Ըստ Թամրազյանի դատաքննական ցուցմունքի՝ ինքն իր նախկին մտերմուհի մատուցողուհու սպանության մասին ոստիկանությունում իմանալով՝ «ափսոսանք» է ապրել. «Չէ՞ որ ճանաչում էի նրան»:
Ամբաստանյալ Դավիթ Թամրազյանը դատական այս նիստին ներկայացավ՝ դժվարությամբ քայլելով: Չէր էլ կարողանում ուղիղ նստել: Նրա շահերի պաշտպան, փաստաբան Կրոմվել Գրիգորյանն ասաց, թե Թամրազյանը վիրահատվել է՝ «պոչուկի հետ կապված խնդիրներ է ունեցել»:
Ընդհանրապես, ամբաստանյալի տեսքի մեջ հիվանդագին բան կար, դեմքը նախկինի պես ժպտուն չէր, գունատ էր, այս դատաքննական երկու տարիների ընթացքում երիտասարդ ամբաստանյալը հասցրել է նկատելի փոփոխվել:
Մեր զրույցում փաստաբան Կ. Գրիգորյանը նշեց, թե քրեական գործում ոչ մի ապացույց չկա, որը կհիմնավորեր Դավիթի մեղքը՝ մատուցողուհու սպանության համար:
Մեղադրանքի կողմը, ըստ փաստաբանի, հիմնվում է հիմնականում հենց իր՝ ամբաստանյալի նախաքննական խոստովանական ցուցմունքի վրա: Սակայն միայն ամբաստանյալի նախաքննական ցուցմունքը բավական չէ՝ նրան մեղավոր ճանաչելու համար, ապացույցների համակցություն է պետք, իսկ ապացույցներ, ըստ փաստաբանի, գործում չկան…
Կ. Գրիգորյանը նշեց, որ դեպքի պահին Դավիթ Թամրազյանի հագին եղած հագուստը տնից առգրավվել է, բայց քննիչը այդ հագուստը չի ուղարկել փորձաքննության, իսկ իր հարցին պատասխանել է, թե չի ուղարկել փորձաքննության, քանի որ շորերի վրա արյան հետքեր չկային: Փաստաբանը տարակուսում է՝ եթե ըստ մեղադրանքի՝ Դավիթը խոհարարի դանակով կտրել է տուժողի կոկորդը, ինչպե՞ս չի արյունոտել իր հագուստը, ձեռքերը: Նա տուժողի բնակարանում ոչ մի հետք չի թողել: Նրա հետ դեպքից հետո սրճարան գնացած ընկերուհին նրա վրա արյան հետքեր չի տեսել: Հեռախոսային վերծանումներով էլ չի հաստատվում Դավիթի մեղքը՝ նշեց փաստաբանը: Երբ Դավիթը գտնվել է տուժողի վարձակալած բնակարանի մոտ, տուժողը դեռ այդ վայրում չի եղել: Իսկ երբ տուժողը հասել է այդ վայր, Դավիթի հեռախոսը սպասարկել է այն ալեհավաքը, որը գտնվել է «Վոլնա» սրճարանի տարածքում…
Փաստաբանն ասաց. «Երեք տարի է՝ անմեղ մարդուն անազատության մեջ են պահում… Դավիթը կապ չունի այս սպանության հետ… Ես լուրջ ապացույցներ եմ ներկայացնելու…»:
Հաջորդ դատական նիստում դատարանը շարունակելու է հետազոտել ամբաստանյալի դատաքննական ցուցմունքները:
Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը մահացել է 79 տարեկան հասակում` ուղեղի արյունազեղումից, տեղեկացնում է Fergananews-ը: Իշխանություններն առայժմ պաշտոնական տեղեկություններ չեն հաղորդում:
Նա երկիրը ղեկավարում էր ավելի քան 26 տարի: Քարիմովը ծնվել է 1938թ.-ի հունվարի 30-ին: 1989թ.-ին նշանակվել է Ուզբեկստանի Կոմկուսի Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար:
1990-ին ընտրվել է հանրապետության նախագահ, ինչից հետո եւս 5 անգամ երկարաձգվել է երկրի ղեկավարի նրա լիազորությունները:
2016թ.-ի օգոստոսի 27-ին Իսլամ Քարիմովը կաթված էր ստացել:
Իրավապաշտպանները նրան համարում են վերջին շրջանի ամենադաժան բռնապետերից մեկը: Շատերը Քարիմովին համեմատում են Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ:
Քարիմովը պարբերաբար հայտնվում է աշխարհի դաժանագույն բռնակալների շարքում՝ տանջանքների կիրառման և քաղաքական հակառակորդներին բռնի ուժով հոգեբուժարան ուղարկելու համար:
Նրա կառավարման տարիների ամենաողբերգական օրը 2005թ.-ի մայիսի 13-ն էր, երբ Անդիջանում բարեփոխումներ պահանջող անզեն բազմությունը շրջապատվեց կառավարական զորքերի կողմից: Զինվորականները կրակ բացեցին խաղաղ ցուցարարների վրա, ինչի հետեւանքով, ըստ պաշտոնական տվյալների, զոհվեց 187 մարդ:
«Իմաստուն որդին ուրախացնում է հորը, անմիտ որդին տրտմություն է մոր համար։ Գանձերը չեն օգնի անօրեններին, մինչդեռ արդարությունը փրկում է մահից։ Տերը սովամահ չի անում արդարին, բայց ամբարիշտների կյանքը պիտի կործանի։ Աղքատությունը խեղճացնում է մարդուն, ժրաջան ձեռքերը հարստացնում են նրան։ Խրատված որդին իմաստուն կլինի, իսկ անմիտը ծառա կդառնա։ Իմաստուն որդին ազատվում է խորշակից, անօրեն որդին խորշակահար է լինում ամռանը։ Տիրոջ օրհնությունն արդարների գլխին է, բայց տարաժամ սուգը պիտի փակի ամբարիշտների բերանը։ Արդարների հիշատակը մնալու է գոհաբանությամբ, բայց ամբարիշտների անունը պիտի ջնջվի» (Սողոմոնի Առակների գիրքը 10:1-7)։
Հիսուս ասում է.
— Երանի~ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը:
— Երանի~ սգավորներին, որովհետև նրանք Աստծուց մխիթարություն պիտի գտնեն:
— Երանի~ հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն:
— Երանի~ նրանց, ովքեր արդարության քաղցն ու ծարավն ունեն, որովհետև նրանք պիտի հագենան:
— Երանի~ ողորմածներին, որովհետև նրանք Աստծուց ողորմություն պիտի գտնեն:
— Երանի~ նրանց, որոնք սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն:
— Երանի~ նրանց, որոնք խաղաղության հաստատման համար են աշխատում, որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչվեն:
— Երանի~ նրանց, որոնք հալածվում են արդարության համար, որովհետև նրանց են երկնքի արքայությունը:
— Երանի~ ձեզ, երբ մարդիկ ձեզ նախատեն ու հալածեն, կամ ստելով՝ ձեր մասին ամեն տեսակ զրպարտություն անեն իմ հետևորդը լինելու համար: Ցնծացե՛ք և ուրախացե՛ք, որովհետև մեծ է ձեր վարձատրությունը երկնքում: Հիշեցե՛ք, որ նույն ձևով հալածանքի ենթարկվեցին նաև ձեզանից առաջ ապրած մարգարեները:
(Մատթեոսի ավետարան 5:3-12)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը չի պլանավորում ներկա գտնվել Անթալիայում կայանալիք Ռուսաստանի ու Թուրքիայի ֆուտբոլային հավաքականների ընկերական հանդիպմանը: Այս մասին, ինչպես հաղորդում է Lenta.ru-ի թղթակիցը, պատմել է Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով` նախագահը պլանավորում է «երկրպագել հեռակա կարգով»:
Ավելի վաղ օգոստոսի 29-ին ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ խաղը դիտելու համար կմեկնի Թուրքիա:
Նշենք, որ երկու երկրների հավաքականների հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 31-ին` «Անթալիա Արենա» մարզադաշտում, խաղը կսկսվի Ռուսաստանի ժամանակով ժամը 21:15-ին :
Ուրբաթ օրը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովը գոհ է Հայաստանում իր նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքից:
Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում իր՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու դատախազի ներկայացրած միջնորդության մերժումից հետո նա փաթաթվեց կնոջն ու ասաց, որ իր նկատմամբ դատարանի ընդունած որոշումը հայ-ռուսական բարեկամության արդյունք է: Յուլիա Միրոնովան պատմեց, որ իրեն նույնիսկ թույլ են տվել հայկական խոհանոցից խորոված տանել ամուսնուն:
Հիշեցնենք, որ Միրոնովն այսօր ազատ արձակվեց՝ ստորագրությամբ չհեռանալու պայմանով: Միրոնովի նկատմամբ այս պահին չկա առաջադրված մեղադրանք, բայց նա չի կարող հեռանալ Հայաստանից: Ռուսաստանի հայ փաստաբանների միության նախագահ Ռուբեն Կիրակոսյանը հատուկ Միրոնովի գործով Հայաստան է ժամանել, ասաց՝ հայտնի ռուսահայության կարծիքն այս գործով. «Այսօր կատարվեց գործի առաջին փուլը, քննարկվում էր ընդամենը խափանման միջոցի հարցը, իսկ հիմնական հարցը՝ արտահանձնել Միրոնովին, թե ոչ, այսօր չքննարկվեց»: Փաստաբան Կիրակոսյանը նաեւ ասաց, որ արտահանձնման հարցը կքննարկվի առաջիկա օրերին, ոչ ուշ քան քառասուն օր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ .aravot.am
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.