23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դեռ չի արձագանքել հայկական կողմի խոշտանգված մարմինների հարցերով դիմումներին, Vesti.am-ի հետ զրույցում ասաց Լարիսա Ալավերդյանը:
–Մտահոգիչ է, որ ապրիլյան պատերազմի որոշ խոշտանգված զոհերի մարմնի մասեր չեն վերադարձվել, և համապատասխան արձագանքը ՄԻԵԴ-ից ուշանում է,-ասաց նա, հավելելով, որ Ադրբեջանում գերի ընկած և սպանված Կարեն Պետրոսյանի դեպքում մարմինը 20 օր անց վերադարձվեց:
Ալավերդյանը նշեց, որ իրենց կազմակերպությունն զբաղվում է մեկ այլ՝ Մովսես գյուղի ռմբակոծված դպրոցի և սպանված երեխաների հարցով.
—Այս մասով նույնպես համապատասխան փաստաթղթեր ենք ուղարկել ՄԻԵԴ՝ ցույց տալու, որ ռմբակոծությունը նախապես ծրագրված և հասցեական էր՝ հենց երեխաների վրա,-եզրափակեց նա:
Ֆրանսիայի Մայկոն քաղաքում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: «Արմենպրես»ը տեղեկացնում է, որ առաջինը մեր ընտրանուց պայքարը սկսել է հունահռոմեական ոճի ըմբիշ Սերգեյ Սիմոնյանը (50 կգ), ով կարողացել է մեկնարկային գոտեմարտում հաղթանակ տանել Ադրբեջանը ներկայացնող Զիյադ Զեյնալովին:
Հաջորդ փուլում հայ ըմբիշը մրցելու է Ջիովաննի Ֆրենի (Իտալիա)Հաքան Մուրաթ (Թուրքիա) զույգի հաղթողի հետ: Ֆրանսիայի Մայկոն քաղաքում օգոստոսի 30-ից սեպտեմբերի 4-ը ընթանում է ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտում Հայաստանը ներկայացնում են Սերգեյ Սիմոնյանը (50 կգ), Էդգար Թամազյանը (55 կգ), Գևորգ Խումարյանը (60 կգ), Մալխաս Ամոյանը (66 կգ), Արման Բաղդասարյանը (74 կգ) և Էդգար Խաչատրյանը (120 կգ): Ազատ ոճայիններից հանդես կգան Արման Անտոնյանը (50 կգ), Մխիթար Գրիգորյանը (55 կգ), Հարություն Բարսեղյանը (60 կգ), Հակոբ Ավետիսյանը (66 կգ), Տիգրան Մնացականյանը (74 կգ) և Սարգիս Հովսեփյանը (96 կգ):
Ermenihaber.am-ը գրում է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը կրկին զգուշացրել է իր քաղաքացիներին զերծ մնալ Թուրքիայում ճանապարհորդելուց, իսկ արդեն մեկնածներին` լինել շատ զգույշ:
Հայտարարության համար հիմք են ծառայել հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո հայտարարված եռամսյա արտակարգ դրությունը և Ստամբուլում, Անկարայում ու Գազիանթեփում տեղի ունեցած ահաբակչությունները:
Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` ԱՄՆ պետքարտուղարությունը հատկապես ռիսկային է որակել Թուրքիայի արևելյան ու հարավ-արևելյան նահանգները:
Ամերիկացի զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում ներկա չգտնվել մեծ մարզական միջոցառումներին, չայցելել թատրոններ, բաց շուկաներ, ևւընդհանրապես զերծ մնալ մարդաշատ վայրերում հայտնվելուց:
Պետքարտուղարությունը պատրաստակամություն է հայտնել փոխհատուցել նաև Թուրքիայում աշխատող իր դիվանագետների հարազատների ինքնաթիռի տոմսերի ծախսերը, եթե վերջինները մինչև սեպտեմբերի 23-ը Թուրքիայից ԱՄՆ մեկնելու ցանկություն ունենան:
«Եվրամիություն-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգը ցանկանում է ներդրումներ կատարել «Նաիրիտ» գործարանում, սակայն կառավարությունը չի ընդունում ընկերության առաջարկները: Սլովակիայում բնակվող հոլդինգի տնօրեն Աշոտ Գրիգորյանը տեսակապի միջոցով ասում է՝ եթե պետության հետ համաձայնության գա՝ մինչեւ 1 մլրդ դոլարի ներդրում կկատարի «Նաիրիտ» գործարանի վերագործարկման ու նրա տարածքում այլ արտադրություններ սկսելու համար. «Մեր նպատակն է ստանալ կառավարությունից Նաիրիտ գործարանը 1 եվրոյով, ստանալ 5 տարի ժամկետով հարկային բարենպաստ պայմաններ եւ հետո վերագործարկումից հետո տարածքում մենք մի քանի այլ արտադրություններ էլ կտեղավորենք»:
«Նաիրիտի» վերագործարկմամբ մոտ 2000 աշխատատեղ կբացվի՝ ասում են գործարանի նախկին աշխատակիցները: Նրանք պնդում են, որ վերագործարկելը մեծ ջանքեր չի պահանջի. «Այն կանգնեցվել է այնպես, որ վերաթողարկելն անգամ մեծ ծախսերի հետ կապված չէ: Գործարանն աշխատունակ է»,- ասում է «Նաիրիտի» նախկին աշխատակից Գագիկ Ավետիսյանը:
Ի դեպ, նախկին աշխատակիցները զգուշացնում են, որ եթե կառավարությունը չընդունի ներդրումային այս ծրագիրը, ապա նրանք գնալու են կտրուկ քայլերի. «Մենք նստացույց կանենք, փողոց կփակենք, որովհետեւ «Նաիրիտի» վերագործարկումը չափազանց կարեւոր է մեզ համար, միայն մեր գումարները տալով՝ նրանք կարծում էին մենք թեման կփակենք, բայց ոչ, մենք պայքարելու ենք»,- նշում է գործարանի նախկին աշխատակից Կարինե Շահվերդյանը:
Գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը լրագրողներին ասել է, որ ընկերության ներկայացուցիչներն արդեն հանդիպել են էներգետիկայի փոխնախարարի հետ, որը գործարանի աշխատակիցներին (այժմ չեն աշխատում) առաջարկել է ներկայացնել արտադրական հզորությունների վիճակը։
Իսրայելյանը եւ կաուչուկի արտադրամասի պետ Գագիկ Ավետիսյանը հայտնել են, որ Գրիգորյանը, որպես հնարավոր ներդրող, պայմանավորվել է նաեւ Իրանից գազ մատակարարելու մասին (որից ստանում են ացետիլեն՝ կաուչուկի հումքը)։
Գործարանը կարելի է վերագործարկել մյուս տարվա գարնանը։ Առաջին 1.5 տարիների ընթացքում գործարանը կաուչուկ կթողարկի ացետիլենային տեխնոլոգիայով (տարեկան 8-10 հազար տոննա՝ ինչպես եղել է 2000–ական թվականների կեսի միջին ցուցանիշը), որից հետո կգործարկվի բութադիենային տեխնոլոգիան, որի դեպքում արտադրության ծավալը հնարավոր կլինի հասցնել մինչեւ 20-25 հազար տոննայի։
«Մեր խոսքի հիմքում այն պլաններն են, որոնց մասին մեզ հայտնել է պարոն Գրիգորյանը։ Մեր հաշվարկներով դրա համար անհրաժեշտ է մոտ 70 մլն դոլար։ Դա ավելին է 20 մլն–ից, սակայն բավական փոքր է այն հարյուրավոր միլիոններից, որոնք ներկայացված էին Համաշխարհային բանկի հաշվետվության մեջ (տեխնոլոգիայից կախված՝ 210–ից մինչեւ 346 մլն դոլար – խմբ.)։ Հետագայում նոր ներդրողների հետ թող կառավարությունն աշխատի, քանի որ այժմ գործարանը պետությանն է վերադարձվել։ Եթե կասկածում են, թող ստուգեն՝ արդյոք նրանք փող ունե՞ն։ Եթե պարզվի, որ ունեն, ինչու խանգարել նրանց աշխատելուն»,– հայտարարել է Իսրայելյանը։
Հիշեցնենք, «Նաիրիտ» գործարանը չի շահագործվում 2010 թվականի մարտից:
https://www.youtube.com/watch?v=38HpRvd6Gbo
Վրաստանի Մառնեուլի շրջանի Սադախլո գյուղում հարսանիքի ժամանակ թունավորվածների թիվը հասել է 200-ի:
Թունավորված 100 հոգին ադրբեջանցիներ են, գրում է ադրբեջանական ԱՊԱ գործակալության վրացական բյուրոն։
Թունավորվածներից 28-ը փոքր երեխաներ են, որոնցից 21-ը դեռ հիվանդանոցում են: Թունավորվածներին տեղավորել են Մառնեուլիի, Ռուստավիի, Բոլնիսիի ու Թբիլիսիի հիվանդանոցներում:
Հիմա հիվանդների առողջական վիճակը կայուն է: Անցած գիշեր թունավորվածներին տեսակցության են եկել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, Առողջապահության նախարարը եւ Կվեմո Քարթլիի նահանգապետը:
Նախնական տեղեկություններով հարսանիքի մասնակիցները թունավորվել էին մսից կամ զովացուցիչ ըմպելիքներից։
Առավոտյան հաղորդվել էր, որ Վրաստանի Մառնեուլի շրջանի Սադախլո գյուղում տեղի ունեցած հարսանիքի ժամանակ ավելի քան 180 հոգի է թունավորվել: Տուժածները տեղափոխվել էին հիվանդանոց։
Միջադեպի հետ կապված հետաքննություն է սկսվել:
– Ինձ թվում է՝ մեր տանը չար ուժ կա, որովհետև ամեն ինչ «թարս» է գնում: Կարո՞ղ եմ աղոթքներով և խունկ ծխելով մաքրել տունը: Շաբաթը քանի՞ անգամ և ե՞րբ կարելի է խունկ ծխել:
– Հին ասացվածքն ասում է. «Մարդն է տեղը զարդարում, և ոչ թե տեղը` մարդուն»: Քրիստոնեությունը Աստռծու հետ մեր հարաբերությունը հեթանոսական վախի ծառայությունից փոխեց սիրո հաղորդության: Քրիստոնյան անձնական հաղորդության մեջ է Աստծու հետ և հենց այդ սիրո համար է հեռանում չարից: Իսկ չարը մարդուց դուրս չէ: Մարդն է գործում չարը, որով էլ պղծում է իր շրջապատը: Մենք շաբաթը-մեկ պետք է մասնակցենք Սուրբ Պատարագին և հաղորդվենք մեր Փրկիչ Աստծու` Տեր Հիսուս Քրիստոսի հետ: Այսպես վարվելով` կբժշկվենք մեր կյանքն ապականող և տառապանքի վերածող հոգու հիվանդությունից` մեղքից, և կկարողանանք վայելել կյանքը: Նա, ով հաղորդակից չէ Քրիստոսին, դժվարանում է կյանքը հասկանալ: Հաճախ «թարս» թվացող բաները ավելի են անհանգստացնում մեզ, քան մեր չար սովորությունները, որոնք ապականում են մեր գիտակցությունն ու ըմբռնումը կյանքի նկատմամբ:
Իսկ կյանքը ոչ թե գոյություն ունենալ է նշանակում, այլ՝ դժվարությունները հաղթահարելու կարողություն: Կյանքի հասկացողությունը թույլ է տալիս հասկանալ, թե ինչպես իմաստուն կերպով խուսափել փորձություններից, իսկ փորձության դեպքում հաղթահարել այն: Դուք կամենում եք խնկարկությամբ «մաքրե՞լ» տունը: Դա Ձեզ ոչինչ չի տա: Անգամ եթե քահանա էլ հրավիրեք՝ տնօրհնեքի, սակայն դա էլ ապարդյուն կանցնի, քանի որ քահանան շաման կամ վհուկ չէ, ոչ էլ հեթանոսական մոգ, որ ինչ-որ գործողությամբ «թարս» բաները հեռացնի: Անհրաժեշտ է, որ դուք փոխվեք՝ սկսեք ապրել քրիստոնեական, այսինքն՝ Քրիստոսին հահորդակից կյանքով: «Խնկարկեք» ոչ թե Ձեր տունը, այլ Ձեր հոգևոր կյանքը Քրիստոսի հետ Սուրբ Հաղորդության անուշ բույրով և կսկսեք այլ աչքերով նայել այդ «թարս» բաներին:
Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան
qahana.am
Օգոստոսի լույս 29-ի գիշերը Երկիր մոլորակը հրաշքով է փրկվել կործանումից, գրում է արևմտյան մամուլը: 34 մ տրամագիծ ունեցող 2016 QA2 երկնաքարը 10 կմ/վ արագությամբ անցել է մոլորակի կողքով շատ վտանգավոր տարածության վրա` 84.000 կմ: Առաջին հայացքից սա թվում է շատ հեռու, սակայն տիեզերական չափանիշներով չափազանց փոքր տարածություն է: Համեմատության համար նշենք, որ Երկրից Լուսին հեռավորությունը 384.000 կմ է: Եվ եթե տիեզերական մարմինը շեղվեր մի քանի կիլոմետրով, բախումն աղետալի հետևանքներ կունենար:
Ի միջիայլոց, աստղագետները վտանգավոր երկնաքարը հայտնաբերել են միայն այն ժամանակ, երբ այն արդեն անցել է Երկրի կողքով:
Քիչ առաջ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լենինգրադյան փողոցին հարակից դաշտամիջյան հատվածում կիսախարխուլ շինությունում խոշոր հրդեհ է բռնկվել և այն տարածվում է։
Ինչպես հրդեհի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են հրշեջ-փրկարարական մի քանի խմբեր, ովքեր մեծ դժվարությամբ փորձում են կրակի տարածումը կանխել։ Տեղանքը բավականին դժվարանցանելի է և հրշեջները մեծ դժվարությամբ են աշխատում։
Հրդեհը մարելուց հետո միայն պարզ կլինի՝ ներսում տուժած կամ տուժածներ կա՞ն, թե՞ ոչ, քանի որ հավաքվածներն ասում էին, որ այդտեղ միշտ լինում են մարդիկ։
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի փորձաքննություններից հետո։
Գյումրիում սպանել են 102 տարեկան Վարազդատ Մանուկյանին։ Նա ցեղասպանությունը վերապրածներից էր, ծնունդով՝ Կարսից։ Ամեն ապրիլի 24-ին, երբ ԶԼՄ-ները «մազապուրծ հերոսների» փնտրտուք էին սկսում, նա ընդունում էր լրագրողներին։ «Անցյալս անցյալ չէ, դաժանություն է, անմոռանալի»,- պատմում էր Վարազդատ պապը մարզային հեռուստաընկերությանը իր վերջին գարնանը՝ ապրիլի 24-ին։ Ոչ նա, ոչ էլ նրան լսող լրագրողներն ու հեռուստադիտողները չէին կարող պատկերացնել, որ Վարազդատ Մանուկյանի համար դաժանությունների շղթան շարունակվելու է, եւ որ նա ընդամենը 4 ամիս անց իր կյանքի թերեւս ամենասարսափելի դաժանությունն է տեսնելու։
Անկողնուն գամված զառամյալ ծերունուն սպանել էին 2015 թ․ օգոստոսի 14-ին։ Մարմնի վրա հայտնաբերվել էին բռնության հետքեր, վնասվածքներ գլխի, դեմքի, բերանի շրջանում, ծնոտի անկյուններում, կապտուկներ, արյունազեղումներ։ Դատաբժիշկն արձանագրել էր, որ մահը վրա է հասել 5 պրոմիլ էթիլ սպիրտի թունավորումից, որն առաջ է բերել սիրտ-թոքային անբավարարություն։ Էթիլ սպիրտը ծերունու բերա՞նն են լցրել, թե՞ ներարկել՝ դատաբժիշկը չի գրել։ Ո՞ւմ էր խանգարում ծեր մարդը։ Մեկ տարի է անցել, բայց ինչ օրս քննիչներն այս հարցի պատասխանը չունեն։ Գործը հարուցված է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ դիտավորությամբ սպանություն։
Գործով 7 քննիչ է փոխվել, բայց ոչ կասկածյալ կա, ոչ մեղադրյալ, ոչ վարկած։ Սպանվածի քույրը՝ Ռուզան Մանուկյանը, կատարվածի մեջ մեղադրում է քրոջը՝ Կարինե Մանուկյանին, եւ նրա դստերը՝ 28-ամյա Գայանե Սարգսյանին։ Նրանք, ինչպես նաեւ սպանվածի 21 տարեկան թոռնիկը, Բելգիայում ապրող նրա որդու տղան, ապրում էին ծերունու հետ։ «Հայրս իր տունը նվիրել էր որդուն, որն արտասահմանում է, նվիրատվություն էր գրել։ Բայց իմացավ, որ իր որդին չի վերադառնալու Հայաստան, իսկ իր տանը բնակվելու է նրա ամուսնալուծված կինը։ Հայրս չընդունեց դա ու մտավ դատարան, որ նվիրատվությունը չեղյալ համարի։ Իր ժառանգությունը նա մտադիր էր թողնել իր բոլոր ժառանգներին»,- պատմում է Ռուզաննան։ Վարազդատ հայրիկի տունը շքեղ չէր՝ մեծ բակով, մեծ տարածքով, բայց անխնամ տուն էր։ Ռուզաննա Մանուկյանը կարծում է, որ նվիրատվությունը չեղյալ համարելու գործը ձախողելը կարող է հանցագործության շարժառիթ լինել, եւ հենց այս նպատակով էլ իր եղբայրն ու քույրը՝ Կարինեն, որը, փաստորեն, խնամում էր հորը, կարող էին հանցավոր համաձայնության գալ եւ իրականացնել ծերունու սպանությունը։ Ռուզաննան պատմում է, որ հոր դիակը հայտնաբերել են ոստիկանության աշխատակիցները։ Նրանց զանգահարել է Վարազդատի մյուս ժառանգը՝ Հասմիկը, որն առանձին էր բնակվում։ «Երեկոյան Հասմիկը տարօրինակ խոսակցություն էր ունեցել հորս հետ բնակվող քրոջս հետ ու որոշել էր, որ հորս տանն ինչ-որ բան է կատարվում, զանգել էր ոստիկանություն։ Ոստիկանները քրոջս ասել են, որ Կարինեն եւ նրա դուստրն իրենց գալու պահին դուրս էին գալիս դարպասներից։ Հարցին, թե ուր էին գնում, պատասխանել են․ «Աղբը թափելու էինք գնում, վայ, նոր մեռավ, խաբար չէինք, որ մեռել է»։ Լավ է, չէ՞, տանը դիակ, իրենք գնում են աղբը թափելու։ Հորս թաղմանը չեկան։ Բերեցի դիահերձման տեղից, իրենք դռները փակել էին, դրեցինք եկեղեցում ու տարանք գերեզմաններ։ Ասում են՝ վախեցանք գալ։ Իհարկե, դժվար է վերադառնալ սպանության վայր»,- պատմում է Ռուզաննան։ Որպես փաստարկ՝ նշում է նաեւ այն, որ սպանությունից 10 օր առաջ՝ օգոստոսի 4-ին, Վարազդատ Մանուկյանի անունով կեղծ ստորագրությամբ հայց է մտել, որով վերջինս որոշել է նվիրատվությունը չեղարկելու պահանջից հրաժարվել, քանի որ իր կամքով այն չի գրել։ Բայց դատարանը չի ընդունում փաստաթուղթը, քանի որ արդեն նվիրատվությունն անվավեր համարելու հայցը վարույթ էր ընդունվել։ Կարինե Մանուկյանը եւ նրա դուստրը՝ Գայանե Սարգսյանը, ամենը ժխտում են։ Նրանք նախաքննության մարմնին հայտնել են, որ իրենք տանն են եղել, Վարազդատ պապին ոչ ոք չի այցելել, եւ իրենք չգիտեն, թե ով է նրան սպանել։ Իր փաստարկները քրոջ եւ հարուստ բելգիաբնակ եղբոր դեմ Ռուզաննա Մանուկյանը ներկայացնում է նաեւ քննիչներին, բայց նրանք, միեւնույն է, մեղադրանք չեն առաջադրում այս անձանց, համարելով, որ չունեն բավարար հիմքեր։ «Եթե մեղադրանք առաջադրվի եղբորս եւ քրոջս, ապա դատարանը կարող է չեղյալ համարել նվիրատվությունը, իսկ սա նրանց պետք չէ»,- ասում է Ռուզաննան։ Քննչական վարչության Շիրակի մարզի պետ Սամվել Սիմոնյանին եւ մարզի նախկին դատախազ, ներկայումս Երեւանի դատախազ Րաֆֆի Ասլանյանին գյումրեցի կինը մեղադրում է գործի ելքով շահագրգռված լինելու մեջ։
ՀԳ․ Վերջին նորությունն այս գործով կրկնակի դատաբժշկական եզրակացությունն է։ Գրել են, որ թունավոր նյութը ծերունու արյան մեջ առաջացել է գլյուկոզայի նեխումից։ Այսինքն՝ գլյուկոզան արյան մեջ նեխում է, սպիրտ է դառնում, փաստորեն, ինքն իրեն մահացած մարմնում «արաղ է քաշվել»։ Քննիչ Էդգար Առաքելյանը, որը երկրորդ անգամ է ստանձնել այս վարույթը, հրաժարվեց պատասխանել, թե ինչու մեկ տարի անց քննությունը դեռ ոչ մի վարկած չունի՝ խորհուրդ տալով հարցերը գրավոր ուղարկել դատախազություն։ Այս մարմնի պատասխաններն իրոք հետաքրքիր են։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Նյութի աղբյուրը ` hraparak.am
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.