23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 2-ին գրավի դիմաց ազատ կարձակվի Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում արդեն 30 օր հացադուլի մեջ գտնվող՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Անդրիաս Ղուկասյանը:
Անդրիաս Ղուկասյանի փաստաբանի պնդմամբ՝ ինչպես ազատ արձակվեցին «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանը և «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, նույնը պետք է կայացվեր Անդրիաս Ղուկասյանի համար: Մեր ունեցած տեղեկություններով՝ նրան ազատ արձակելու պայմանը եղել է հացադուլի դադարեցումը, քանի որ մտավախություն է եղել, որ նա ազատ արձակվելուց հետո կշարունակի հացադուլը, ինչպես վերջին նախագահական ընտրությունների ժամանակ: Եվ եթե հիմա Անդրիաս Ղուկասյանը դադարեցնի հացադուլը, նրա՝ ազատ արձակման հարցը գրեթե լուծված է:
Նույն օրը Անդրիաս Ղուկասյանին պատկանող երկու ռադիոկայանները՝ «Ռադիո հայը» և «Հայ FM»-ը բոյկոտելու են ու չեն աշխատելու:
Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով:
ինձ համար դժվար է անել այն, ինչ հիմա պիտի անեմ / կան երևույթներ ու հարցեր, որոնց մասին խոսքը էժանացնում, իմաստազրկում է այն / բայց , ստիպված եմ գնալ այս քայլին .. կարծում եմ, կհասկանաք ինձ ….
այն , որ Արցախի ու արցախցիների դեմ ատելություն առաջացնելու , ԱԶԳԸ պառակտելու համար հատուկ քաղաքականություն է վարվում կոնկրետ այստեղ` հանրային կարծիք ձևավորելու հարթակում, արդեն պարզ է շատերին պարզ է ու կարիք չկա երկար արծարծելու, թե ինչ աղետ կլինի, եթե այդ տականքները հասնեն իրենց նպատակին, պարզապես , եկեք ուշադիր լինենք:
Ի դեպ, իրենց բացահայտողներին սրանք կատաղի կերպով շուտափույթ փորձում են ոչնչացնել /իսկ մարդկանց տրամադրություններին ազդելու մեթոդներին տիրապետում են/ : Երբ տարիներ առաջ բացահայտել եմ այս տականքին , ով ազատություն ռադիոկայանի թղթակիցն է Չեխիայում, ոհմակով հարձակվել են ինձ վրա ` հնարավոր ու անհնար կեղտոտ արարքներ վերագրելով ինձ..
Գիտեմ, որ այս գրառումս նոր ալիք է բարձարցնելու իմ դեմ այդ վհուկի վայրահաչելու հարթակում, բայց չեմ կարող ահավոր ցավոտ այս թեման շրջանցել , ինչպես նաև , թքած ունեմ ցանակացած հաչոցի վրա: Այնպես, որ ուշադիր կարդացեք լրագրող կոչվող այդ խառնակչի, բանսարկուի գրառումը.
Իսկ որպես պատասխան տեղադրում եմ ապրիլյան պատերազմում զոհվածների ցուցակը, որտեղ կարմիրով նշել եմ արցախցիներին /երբ կարդաք այդ բանսարկուի գրառումը, կհասկանք, թե ինչու/
Հիմա, այս ամենի մեջ ամենախորշելի բանը որ պիտի անեմ , բայց էլի ստիպված եմ
Հայաստանում ապրում է մոտ 3 մլն մարդ
Արցախում ապրում է մոտ 150 000 մարդ
երկու դեպքում էլ բերել եմ ԱՎԾ թվերը
Հիմա կարող եք նայել ցուցակները ու տոկոսային հարաբերությամբ գտնել բոլոր հարցերի պատասխանները..
լիահույս եմ , որ չակերտները բացելու կարիք չի լինի
ՀԳ այս գրառումն նաև մնացած վայրահաչողներին է ուղղված, տականքներ…
ուշադիր կարդացեք, որպեսզի չոռնաք աշխարհով մեկ, որ արցախցիները չեն պահում իրենց հողերը` մենք ենք պահում…

Թուրքական «Sözcü» պարբերականի սյունակագիր Ջան Աթաքլըն այսօր հրապարակած իր հոդվածում անդրադարձել է Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում վերջերս տեղի ունեցած Պուտին-Էրդողան հանդիպմանը՝ ներկայացնելով ուշագրավ մանրամասներ, գրում է Ermenihaber-ը:
Պուտինը 7 նակապայման է ներկայացրել Էրդողանին, որոնց լուծման դեպքում կողմերի միջև հարաբերությունները կկարգավորվեն:
Հոդվածում, ըստ լրագրողի, Պուտինի ներկայացրած նախապայմանները հետևյալն են.
1.«Սիրիայի նկատմամբ ձեր քաղաքականաթյունն ի սկսզբանե սխալ է ընթացել: Ձեր հաշվարկն արեցիք՝ մտածելով, որ արդյունքում Ասադը կհեռանա, սակայն բացահայտվեց, որ սխալմունք էր դա: Մենք Ասադին ենք աջակցում, դուք էլ այլևս համառությունից հրաժարվեք և ճանաչեք Ասադի գոյությունը: Ընդունեք, որ Սիրիայի խնդիրն անցնում է Ասադով:
2. Ղարաբաղը մեզ համար շատ կարևոր է: Գիտենք նաև, որ այն ձեզ համար էլ Ադրբեջանի պատճառով է կարևոր , սակայն այս հարցում այլևս զսպվածություն ցուցաբերեք: Այս խնդիրն էլ պետք է լուծում ստանա: Մեզ հակառակվելով՝խնդիրը լուծելու փոխարեն, ավելի եք բարդացնում»:
3. Ղրիմի հարցում դուք աջակցում եք մեր դեմ իրականացվող քայլերը՝ օգտագործելով պատմական կապերը: Եվ այդ նույնն անում եք Կովկասի որոշ երկրներում նույնպես, մենք ուշադիր հետևում ենք: Սխալ եք անում: Դա խոչընդոտում է հարաբերությունների կարգավորմանը, այլ ոչ՝ բարելավմանը:
4. Ղազախստանը, Թուրքմենստանն ու Ուզբեկստանը մեր ֆեդերացիայի անդամ երկրներ են: Մենք գիտենք և հետևում ենք, որ ձեր գործակալները այդ երկրներում հետախուզական աշխատանքներ են իրականացնում և փորձում են տարածաշրջանի ժողովուրդներին մեր դեմ տրամադրել: Վերջ տվեք: Մենք դրա վառ ականատեսը լինելով՝ դա թույլ չենք տա:
5. Այն դեպքում, երբ Սիրիայում բուն վտանգը «Իսլամական պետություն» ահաբեկչական և նմանատիպ այլ խմբավորումն է, դուք ձեր ուշադրությունը հրավիրում եք Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (PYD) վրա: PYD-նմեզ համար էլ է կարևոր: Որևէ քայլ անելիս՝ այդ մասին մի մոռացեք: Հակառակ դեպքում տարածաշրջանը ոչ ցանկալի իրադարձությունների թատերաբեմ կարող է դառնալ:
6. Վերջ տվեք Սիրիա զենքի և զինամթերք ուղարկելուն: Ձեր սահմանները բաց են պահվում ահաբեկչական կառույցների և Ռուսաստանի շահերին դեմ հանդես եկողների համար: Վերահսկեք ձեր սահմաններն ու հանդուրժողականություն մի ցուցաբերեք ահաբեկչական կազմակերպություններին:
7. Երկու երկիների միջև փոհադարձ վստահությունն ու անկեղծությունը շատ կարևոր է: Ներքին քաղաքականության դեպքում հասկանելի է, սակայն մի շարք թուրք նախարարների և պաշտոնյաների հակառուսական հայտարարությունները մեզ չափազանց անհանգստացնում են: Հատկապես մեր ինքնաթիռի խուցումից հետո արված որոշ հայտարարություններ չեն կարող մոռացվել: Այսուհետ, կխնդրեմ, ավելի զգույշ լինեն»:
Ի դեպ, սյունակագիրը նշել է, որ այս 7 կետերին «նախազգուշացում» ասելը կարող է մի փոքր «շատ լինել»: Դրա փոխարեն նա առաջարկել է դրան ընկալել որպես «պայման»:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Լուսաղբյուր գյուղի 12-ամյա բնակչի մահվան դեպքի առթիվ։
2016 թվականի օգոստոսի 30-ին՝ ժամը 22:50-ին, «Մարալիկ առողջության կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղում կախված երեխա կա:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրի զննությամբ՝ Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի 2-րդ փողոցի 4-րդ նրբանցքում գտնվող կիսակառույց շինության հարևանությամբ հայտնաբերվել է նույն գյուղի անչափահաս բնակիչ, 01.01.2004 թվականին ծնված տղա երեխայի դիակը՝ գետնին պառկած:
Նախնական տվյալներով՝ երեխայի դին հայտնաբերել է հորեղբայրը՝ նշված կիսակառույց շինության երկաթյա ամրանից հակավորման թելով կախված, դանակով կտրել է հակավորման թելը և դիակը իջեցրել:
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ անչափահասի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին
Գյումրու «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է սպանված Ավետիսյանների դուստրերի և փեսաների ասուլիսը հենց Ավետիսյանների տանը:
Ավետիսյանների ազգականները շարունակում են պնդել, որ սպանության գործը բացահայտված չէ, Պերմյակովը միայնակ չի եղել:
Մանրամասները՝ կից տեսանյութում և Լևոն Բարսեղյանի հեղինակած լուսանկարներում:


Սեպտեմբերի 1-3-ը հանրապետության շրջանների զգալի մասում, 4-5-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ ու ամպրոպ: Այս մասին այսօր «Սպուտնիկ Արմենիա» ակումբում ասաց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Սեպտեմբերի 1-3-ը օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, 4-ին կբարձրանա 2-3 աստիճանով»,-ասաց Գագիկ Սուրենյանը:
Ըստ նրա, սեպտեմբերի առաջին տասնօրյակում ջերմաստիճանի անկայունություն կլինի՝ ջերմաստիճանի նվազումներով ու բարձրացումներով, երկրորդ տասնամյակում ջերմաստիճանը կրկին կբարձրանա, իսկ երրորդ տասնօրյակում կայուն կնվազի: Պարոն Սուրենյանը նկատեց, որ այս տարի օգոստոսին գրանցվել է կլիմայական շեղում, ջերմաստիճանը հինգից յոթ աստիճանով նորմայից բարձր է եղել: Նրա խոսքով, վերջին անգամ նման շոգ օգոստոս եղել 2006-ին, երբ նույնիսկ ուսումնական տարին մեկ շաբաթ ուշացումով բացվեց:
Գագիկ Սուրենյանը շոգից հոգնած քաղաքացիներին ուրախ լուր հայտնեց. հենց այսօր երեկոյան ժամերից ցիկլոն է գալիս՝ սառը օդային հոսանքներով. «Սեպտեմբերի մեկից մինչեւ հինգը գտնվելու ենք ցիկլոնի ազդեցության տակ, մարզերում կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպներ են սպասվում: Ջերմաստիճանը հինգից յոթ աստիճանով կնվազի սեպտեմբերի մեկից երկուսը: Ջերմաստիճանի անկումը նկատելի կլինի հատկապես երեկոյան ու գիշերային ժամերին»:
Մի քանի օր լռությունից հետո այսօր Տաշքենդը պաշտոնական հայտարարություն է տարածել նախագահ Իսլամ Քարիմովի առողջական վիճակի մասին: Այդ մասին սակայն հայտնել է ոչ թե կենտրոնական ապարատն, այլ Տաշքենդի քաղաքապետարանը: Հաղորդվել է, որ գլխուղեղի կաթվածից հետո Իսլամ Քարիմովի առողջական վիճակն այժմ կայուն է: Նախագահն անգամ «մի քանի րոպեով վեր է կացել մահճակալից»: Մայրաքաղաքային իշխանությունների հայտարարությունը ցրել է նախագահ Քարիմովի մահվան մասին տարածված շշուկները: «Անբարեխիղճ լուրերի շահարկումը» դադարեցնելու համար իրավապահ մարմինները հրաման են ստացել հայտնաբերել և ձերբակալել «նախագահի մասին լուրեր տարածողներին»:
Հիշեցնենք` ավելի վաղ Ուզբեկստանի նախագահի դուստրը գրառում էր կատարել «Ինստագրամ»-ի իր էջում` հերքելով հոր մահվան լուրը:
Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունները հերքել են երեկ՝ օգոստոսի 30-ին, ադրբեջանական որոշ լրատվամիջոցներով՝ Նախիջևանում Ադրբեջանի ԶՈւ զինծառայողի՝ «թշնամու կրակոցից» սպանվելու մասին լուրը:
Ինչպես տեղեկացնում է Ռազմ.info-ն՝ ՀՀ ՊՆ հաղորդագրությունում մասնավորապես նշվում է, որ այն տեղեկությունը, թե օգոստոսի 30-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևմտյան հատվածում` նախիջևանյան ուղղությամբ, խախտել են հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով զոհվել է ադրբեջանական ԶՈւ զինծառայող, իրականությանը չի համապատասխանում:
ՀՀ Զինված ուժերը խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և համապատասխան գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող խախտումների և գնդակոծությունների դեպքում:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտնում է, որ «որոշ լրատվամիջոցներում Շամխորի շրջանից զորակոչված Գեմբերով Վյուսալ Ռազիմօղլուի՝ թշնամու կրակոցից զոհվելու մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում»:
Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունն ավելացնում է, որ միջադեպի հետ կապված զինվորական դատախազությունը քրեական գործ է հարուցել, և այժմ ընթանում է քննություն: Ադրբեջանի ՊՆ-ն լրատվամիջոցներին ևս մեկ անգամ կոչ է անում «պաշտոնապես չհաստատված և չստուգված տեղեկություններ չտարածել»:
Մանրամասները՝ Ռազմ.info-ում։
«Թեև գրում եմ անգլերեն և ծնունդով ամերիկացի եմ, բայց ես ինձ համարում եմ հայ գրող: Լեզուն, որով գրում եմ, անգլերենն է, միջավայրը, որ նկարագրում եմ, ամերիկյան է, իսկ ոգին, որ ինձ մղում է գրելու, հայկական է: Ուրեմն ես հայ գրող եմ և պատկանում եմ հայ գրողների ընտանիքին».Վիլյամ Սարոյան
Այսօր՝ օգոստոսի 31-ին, ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի ծննդյանի օրն է:
Ընթերցողներին ենք ներկայացնում գրողի «Հայը և հայը»պատմվածքը։
Ուշ գիշերով Ռուսաստանի Ռոստով քաղաքում մի գարեջրատան մոտով անցնում էի, երբ սպիտակ վերնազգեստով մի սպասավորի տեսա, որն անպայման հայ էր, և, ուրեմն, մոտեցա, հարցրի.
-Իմա՞լ ես, տնավե՛ր, իմա՞լ ես:
Չգիտեմ` ինչից հասկացա, որ հայ է, բայց հասկացա: Պատճառը միայն թուխ դեմքը չէր, ոչ էլ բարձր ու ծուռ քիթը, ոչ էլ թանձր ու խիտ գանգուրն ու խորադիր աչքերը: Բարձր ու ծուռ քիթ, խորադիր աչք, խիտ գանգուրներ շատերն ունեն, բայց հայ չեն: Մեր ցեղը զարմանալի մի ցեղ է, և ես ճամփա եմ ընկել Հայաստանը գտնելու: Ցավում եմ, ձեզ տխրեցնելու եմ, պարոնայք, բայց պիտի ասեմ, որ Հայաստան չկա:
Փոքր Ասիայում կա մի փոքր հողակտոր, այնտեղ հովիտներ են, լեռներ, լճեր ու քաղաքներ են, աշխարհի ուրիշ վայրերից պակաս չեն, բայց Հայաստանն այդ չէ, պարոնայք: Ես կսկիծով եմ ասում, բայց չկա Հայաստան, պարոնայք, կան միայն մարդիկ, որ այս աշխարհում ապրում են որպես իրենց երկրում: Եվ Ամերիկա էլ չկա, պարոնայք, Անգլիա էլ չկա, Ֆրանսիա էլ չկա, Իտալիա էլ չկա, միայն մարդկանց երկիրը կա, պարոնայք:
Ոտք դրի, ուրեմն, գարջրատուն` բարև տալու ինձ նման մեկին` օտար աշխարհի մեջ մի օտարականի:
-Վայ,- ասավ զարմանքի այն շեշտով, որ մեր լեզուն ու խոսքը համակ ուրախություն է դարձնում:- Դո՞ւ:
Եվ այդ դուն ճիշտ ես էի` իմ հագուստը, կոշիկները, իմ գլխարկը ու, թերևս, իմ դեմքի ամբողջ Ամերիկան:
-Ինչպե՞ս հոս ինկար:
-Գաղտուկ,- ասացի խանդաղատանքով,- կքալեի: Ո՞րն է քու քաղաքդ, ո՞ւր ծնած ես: (Հայերեն ասում է` որտե՞ղ ես աշխարհ եկել):
-Մուշ,- ասաց:- Ո՞ւր կերթաս, հոս ի՞նչ կընես, դուն ամերիկացի ես, քու հագուստդ ամերիկացու է:
Մուշ:
Ես սիրում եմ այդ քաղաքը: Ես կարող եմ սիրել որևէ վայր, որը երբեք չեմ տեսել, վայր, որ այլևս գոյություն չունի, որի բնակիչները սպանված են: Մուշ… քաղաք է, ուր հայրս իր երիտասարդությանը եղել է:
Տե՛ր Աստված, ի՜նչ լավ էր մշեցի այդ թուխ հային հանդիպելը: Դուք անգամ չեք պատկերացնի, որքան լավ է հայի համար հանդիպումը մի ուրիշ հայի` աշխարհի կորած-մոլորած մի անկյունում, այն էլ գարեջրատանը, մի տեղ, ուր մարդիկ խմում են: Մե՜զ ինչ, թե գարեջուրն անհամ է, և մե՜զ ինչ անգամ բռնապետությունները: Դրանք այդպես են ու այդպես էլ պիտի լինեն: Աշխարհում կան բաներ, որ փոխելն անկարելի է:
-Վա՜յ,- ասավ կամաց ու մեղմ ուրախությամբ:- Ու լեզուն կխոսիս, չես մոռցած:
Ու երկու գավաթ տեղական անհամ գարեջուր բերեց:
Եվ հայոց մեր շարժուձևը, որ այնքան բան է ասում, ծնկներին խփելն ու պայթուն ծիծաղը: Եվ կյանքի ու մեծ-մեծ գաղափարների ծաղրը: Եվ հայերեն բառը, նայվածքը, ժպիտը, և այս ամենի միջից զարմանալի հառնումը ցեղի` ուշացած, բայց դարձյալ զորավոր, թեև տարիներ են թավալվել, թեև քաղաքները կործանվել, հայրերը, եղբայրներն ու զավակները սպանվել, վայրերը մոռացվել, երազները փշրվել, և հոգիները ոխից սևացել են:
Կուզենայի աշխարհիս երեսին տեսնել այն ուժը, որ խաթարել կարենար այս ցեղը, կոդակ ու հպարտ մարդկանց այս ցեղը, որի պատմությունը պատմված, բոլոր կռիվները մղված ու տանուլ են տրված, որի շինությունները խորտակված, գրքերը չընթերցված ու երգերը լռած են:
Փորձե՛ք կործանել այս ցեղը, ասացե՛ք` դարձյալ 1915 է, ու աշխարհի աչքը` պատերազմի ծխով բռնված: Կործանեցե՛ք Հայաստանը, տեսե՛ք` կկարողանա՞ք: Իրենց տներից քշեցե՛ք անապատ, մի մոռացեք ձեռքներից խլել ճամփի հացն ու ջրի վերջին ումպը, կրակի՛ տվեք իրենց ու իրենց Աստծու տները: Տեսե՛ք` նրանք դարձյալ պիտի չապրե՞ն: Տեսե՛ք` ցեղը դարձյալ պիտի չհառնի՞, երբ նրանցից երկուսը քսան տարի հետո հանդիպեն ու ծիծաղեն իրենց մայրենի լեզվով:
Ջանացեք, տեսե՛ք` կարողանա՞ք պիտի, շունշանորդիներ, նրանց արգելել, որ չծաղրեն ձեր մեծ-մեծ գաղափարները, որ աշխարհում երկու հայ չխոսեն իրար հետ, փորձե՛ք ջնջել նրանց:
Ամենակալ Տերն ասում է. «Դե՛ն նետեք ձեզանից ձեր բոլոր անօրենությունները, որ կատարել եք իմ հանդեպ. ձեր մեջ նոր սիրտ ու նոր հոգի՛ դրեք, գործադրե՛ք իմ բոլոր պատվիրանները… Արդարև, ես մեղավորի մահը չեմ տենչում, այլ որ նա ետ կանգնի իր չար ճանապարհներից և փրկի իր հոգին»:
(Եզեկիելի մարգարեություն 18:31-32)
Մեր քարոզածը Աստծու իմաստությունն է… Այս աշխարհի իշխաններից ոչ մեկը չհասկացավ այդ իմաստությունը, որովհետև եթե հասկացած լինեին, չէին խաչի Տիրոջը:
(Պողոս առաքյալի առաջին նամակը կորնթացիներին 2:7-8)
Ահա ես ձեզ մոտ եմ ուղարկելու մարգարեների, իմաստունների և Օրենքի ուսուցիչների. նրանցից ոմանց դուք պիտի սպանեք, ոմանց՝ խաչը հանեք, ուրիշներին էլ ձեր ժողովարաններում պիտի գանահարեք և հալածեք քաղաքից քաղաք: Այսպիսով՝ դուք բոլոր արդարների սպանության մասնակից եղած պիտի լինեք՝ սկսած անմեղ Աբելի արյունից…
(Մատթեոսի ավետարան 23:34-35)
Ռուբեն աբեղա Զարգարյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.