23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մհեր Արմենիայի և իր հարազատ քրոջ՝ Ռոզայի գեղեցիկ ու հուզիչ կատարումը՝ «Հարազատ հոգի» ։ Այս երգը Մհերն առաջին անգամ կատարել է իր մենահամերգի ժամանակ։
Քրեա-օլիգարխիկ ռեժիմից ազատվելու համար մեր հանրությունը պետք է ունենա հետեւյալ չորս հարցերի հստակ պատասխանը: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել «Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ, կալանավորված եւ մեկ ամիս հացադուլի մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանը:
Նա հայտարարությունում, մասնավորապես, ասել է.
«Առաջին. Իսկապես հիմա անհրաժեշտ են արտահերթ նախագահական ընտրություններ: Բոլորին պարզ է, որ Ռուսաստանն Արցախի անվտանգությունն ապահովելու գործում ոչ միայն չի աջակցում Հայաստանին, այլեւ հակառակը` խախտելով մեր պետության հանդեպ ՀԱՊԿ կանոնադրության գլխավոր դրույթները եւ միջազգային հարաբերությունների տարրական կանոնները, աջակցում է Ադրբեջանին: Ակնհայտ է նաեւ, որ միջազգային ատյաններում սպասարկելով Ռուսաստանի շահերը` Հայաստանն աստիճանաբար զրկվում է քաղաքակիրթ պետությունների աջակցությունից եւ հայտնվում է մեկուսացման մեջ: Շարունակել նման արտաքին քաղաքականությունը` նշանակում է գիտակցաբար գնալ Ադրբեջանի առջեւ կապիտուլյացիայի, Արցախի ինքնիշխանության կորստին ու հայաթափմանը: Արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելը վերջին հնարավորություն է շտկելու արտաքին քաղաքականությունը եւ դուրս գալու ստեղծված փակուղուց: Այդ ընտրությունները հանդիսանալով ժողովրդի ճշգրիտ քաղաքական արձագանքը քառօրյա պատերազմում բացահայտված անվտանգության համակարգի բացթողումներին, անկասկած, կապահովեն երկրի համար զարգացման նոր քաղաքակրթական ուղղություն:
Երկրորդ. Ինչո՞ւ է անհրաժեշտ ժողովրդի վստահության կառավարությունը: Արտահերթ ընտրությունները ոչնչով չեն տարբերվի հերթական շինծու ընտրություններից, եթե պետական վարչական ռեսուրսները շարունակեն մնալ ՀՀԿ-ի վերնախավի ձեռքում: Ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ է օրենքով սահմանված եռամսյա ժամկետում ընտրական ողջ գործընթացը եւ վարչական ռեսուրսը դնել այնպիսի կառավարության հսկողության տակ, որի անաչառության նկատմամբ հանրությունը չունի կասկածներ: Սա կարեւոր պայման է Հայաստանում լեգիտիմ իշխանություն ձեւավորելու համար: Այս եղանակով խնդիրը մեկ անգամ լուծելով` մենք կարող ենք մեր պետության առջեւ բացել իսկական ժողովրդավարության ճանապարհը:
Երրորդ. Ո՞վ կարող է գլխավորել այդ կառավարությունը: Մենք ունենք մի այնպիսի հանրահայտ անձնավորություն, ով անհերքելի հեղինակություն է Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում: Նա Շառլ Ազնավուրն է, ով Հայաստանի համար ծանր օրերին եղել է մեր ժողովրդի կողքին եւ անշահախնդիր օգնություն ցուցաբերել: Ազնավուրը կարող է գլխավորել մեր պետությունն արտահերթ ընտրությունների անցկացման փուլում, որովհետեւ վեր է կանգնած հայաստանյան ներքին քաղաքական պայքարից, ունի մեծ միջազգային աջակցություն ազատ եւ արդար ընտրությունների խնդիրը լուծելու համար: Չեմ բացառում, որ կարող են լինել նաեւ այլ արժանի թեկնածուներ, բայց տվյալ դեպքում, գտնում եմ, որ Շառլ Ազնավուրի ներգրավումը լավագույն տարբերակն է Հայաստանը ճգնաժամից դուրս բերելու համար:
Չորորդ. Ինչպե՞ս հասնել այն բանին, որ Սերժ Սարգսյանը եւ վարչախումբն ընդունեն քաղաքացիական շարժման պահանջները: Դա կարող է տեղի ունենալ այն ժամանակ, երբ առկա կլինեն առնվազն երեք քաղաքական պայմաններ.
1) Բաղրամյան պողոտան պետք է հասանելի դառնա խաղաղ երթերի ու հավաքների համար, քաղաքացիական շարժումը պետք է վերացնի Ազգային ժողովի եւ Նախագահական նստավայրի մոտ երթեր ու հավաքներ անցկացնելու` գոյություն ունեցող արգելքը:
2) Ժողովրդի վստահության կառավարության ղեկավարի թեկնածուն պետք է արժանանա հանրության լայն աջակցությանը:
3) Հնարավորինս շատ կուսակցություններ պետք է միանան արտահերթ ընտրությունների անցկացման պահանջին:
Կարեւոր եմ համարել հանրության հետ կիսվել այս մտքերով, որովհետեւ ժամանակն իրոք սուղ է, իսկ քաղաքացիական շարժման արդյունավետությունից, առանց չափազանցնելու, այսօր կախված է մեր հայրենիքի ճակատագիրը»:
Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում նոր ուսումնական տարին չեն կարողանում սկսել՝ դպրոցը չի բացվում, քանի որ գյուղի բնակիչները փակել են դպրոցի մուտքը և աշակերտներին թույլ չեն տալիս ներս մտնել: Պատճառն այն է, որ արդեն տասն ամիս է՝ գյուղացիները մթերված խաղողի դիմաց գումարը չեն ստանում:
Մինչ այս աղավնաձորցիները բազմաթիվ բողոքի ակցիաներ են անցկացրել, փողոցներ փակել, մոտ մեկ ամիս առաջ էլ գյուղ էր այցելել վարչապետ Հովիկ Աբրահամյանը և խոստացել, որ հարցը կլուծվի: Լուծումը չտեսնելով՝ աղավնաձորցիները այս քայլին են դիմել:
Դպրոցի տնօրեն Նահապետ Մանուկյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ միջոցառում էին նախապատրաստել Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ և պատրաստ են այն իրականացնել, եթե գյուղացիները թույլ տան:
Սակայն աղավնաձորցիներն անդրդվելի են, նշում են, որ իրենց բողոքի ակցիան անժամկետ է, և աշակերտներին թույլ չեն տալու դպրոց գնալ, եթե նույնիսկ խնդիրը շարունակի ամիսներով չլուծվել, երեխաներն էլ ամիսներով դպրոց չեն գնալու:
Աղավնաձորցի աշակերտների մեծ մասը նշում են, որ համաձայն են իրենց ծնողների հետ և չեն պատրաստվում դասերի գալ այնքան ժամանակ, քանի դեռ խնդիրը չի լուծվել:
Ուսուցիչները, տնօրենը ներսում են, սակայն դպրոցում աշակերտներ չկան:
Ուսուցիչներից շատերը «Ազատության» հետ զրույցում ասում էին, որ համաձայն են այս քայլին, սակայն, ամեն դեպքում, կրթական պրոցես է խաթարվում, և իրենք չեն պատկերացնում, թե ինչ շարունակություն է ունենալու հարցը:
Դպրոցի մոտ ոստիկաններ են եկել, ավելի ուշ ժամանեց նաև Վայոց ձորի ոստիկանապետ Մանվել Դավթյանը: Այստեղ է նաև գյուղապետը, ով նշում է, որ իրենք փորձել են այս ամիսների ընթացքում խնդիրը լուծել, նաև մարզպետարանին են տեղյակ պահել, սակայն այդպես էլ լուծում չի եղել:
Այլ պաշտոնյաներից արձագանք դեռ չկա:
Հիշեցնենք, որ խնդիրը հիմնականում «Վեդի Ալկո» ընկերության հետ է կապված, որը տասն ամիս առաջ մթերումներ է կատարել այստեղ: Գյուղապետարանի տվյալներով՝ մոտ 140 միլիոն դրամի մասին է խոսքը: Այլ գործարաններ ևս որոշակի պարտքեր ունեն, բայց հիմնական պարտքը «Վեդի Ալկո»-ինն է:
Գործարանի տնօրենը նախկինում հարցազրույցներում նշել է, որ իրենք ստիպված են եղել մթերել խաղողը՝ վարչապետի և գյուղնախարարի հորդորներով, և գումար չունեն վճարելու համար: Նա ասել է, որ իրենք նախապես էլ գյուղացիներին տեղեկացրել էին, որ վճարումը կարող է երկար ժամանակ ձգձգվել:
Հիշեցնենք նաև, որ Աղավնաձորը «Արենի» խաղողի տեսակն արտադրող հիմնական գյուղն է, այստեղ մոտ 2 հազար բնակիչ է ապրում, որոնց եկամտի հիմանակն աղբյուրը հենց «Արենի» տեսակի խաղողն է:
Հիսուսն իսկույն ստիպեց իր աշակերտներին, որ նավակ մտնեն և իրենից առաջ գնան Բեթսայիդա, լճի հանդիպակաց կողմը, մինչև որ ինքն արձակի ժողովրդին։ Ժողովրդին հրաժեշտ տալուց հետո Հիսուսը լեռը բարձրացավ՝ աղոթելու։ Երբ երեկո եղավ, նավակը լճի մեջտեղում էր, իսկ Հիսուսն առանձին՝ ցամաքի վրա։ Նա տեսավ, որ աշակերտները նավակը վարելու մեծ դժվարություն էին կրում, որովհետև քամին նրանց դիմացից էր փչում։ Առավոտյան ժամը չորսի մոտ էր, երբ նա, քայլելով ջրի վրայով, եկավ նրանց մոտ և ուզում էր նրանցից առաջ անցնել։ Աշակերտները երբ տեսան, որ նա քայլում է ջրի վրայով, կարծեցին, թե մի ուրվական է, և սկսեցին գոռալ։ Արդարև, բոլորն էլ նրան տեսան և շատ վախեցան։
Հիսուսն իսկույն խոսեց նրանց հետ և ասաց.
-Քաջալերվե՛ք, ԵՍ ԵՄ, մի՛ վախեցեք։
Ապա նա նավակ բարձրացավ՝ նրանց մոտ, և քամին դադարեց։ Աշակերտները առավել ևս ապշեցին և շատ զարմացան։ Նրանք արդեն իսկ չէին հասկացել հացի բազմացման հրաշքի իմաստը, իսկ այժմ էլ նրանց միտքը փակված էր։
Ապա լճի դիմացի կողմն անցնելով՝ եկան Գեննեսարեթ, որտեղ ցամաք ելան: Դեռ նոր էին նավակից դուրս եկել, երբ տեղի ժողովուրդն իսկույն ճանաչեց Հիսուսին։ Հիսուսն ամբողջ գավառում ուր որ գնում էր, մարդիկ նրա հետևից այս ու այն կողմ էին վազում ու նրա մոտ բերում հիվանդներին՝ իրենց մահիճների մեջ։ Եվ ուր որ մտնում էր՝ գյուղ, քաղաք թե ագարակ, տեղի մարդիկ իրենց հիվանդներին դնում էին հրապարակներում և աղաչում նրան, որ գոնե հիվանդներին թույլ տա, որ իր զգեստի քղանցքներին դիպչեն։ Եվ նրանք, որ դիպան, բժշկվեցին։
(Մարկոսի ավետարան 6:45-56)
Տիրոջը դառնալ՝ նշանակում է ունենալ Հոգին, և որտեղ ներկա է Տիրոջ Հոգին, այնտեղ ազատություն է:
(Պողոս առաքյալի երկրորդ նամակը կորնթացիներին 3:17)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Այս տարի 302 երեխա դպրոց չի հաճախի եւ ուսումը կիսատ կթողնի: Այս երեխաներից 191-ը կրթությունից դուրս է մնացել սոցիալական պայմաններից ելնելով: Սա Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի` ԿՏԱԿ-ի տվյալներն են: Համեմատության համար նշենք, որ անցյալ տարի ավելի քիչ թվով երեխաներ են կրթությունից դուրս մնացել` 250 երեխա, որից 143-ը սոցիալական պատճառներով:
Այսօր «Հայելի» ակումբում ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզան Մուրադյանը մեկնաբանելով այս փաստն՝ ասաց, որ նախկինում կար հանրակրթությունից դուրս մնացած երեխաների հետ հատուկ աշխատանքային ընթացակարգ, որոնք բացահայտում էին պատճառները, նրանց հետ աշխատանքներ էր տանում` դպրոց վերադարձնելու. «Ես կարծում եմ այսօր ե’ւ սոցիալական ծրագրերն են բավարար, ե’ ւ շատ շատ են այն մարդիկ, որոնք պատրաստ են օգնելու, պարզապես խնդիրն այն է, որ պետք է սրանք բոլորն ի մի բերել եւ մի հարթության վրա դնել: Եթե նման թվեր կան, իրոք մտահոգիչ է, ինձ էլ, որպես մանկավարժ, մտահոգում է»:
Ասուլիսին ներկա «Բարեւ Երեւան» ավագանու անդամ Անահիտ Բախշյանը նկատեց, որ օրենքով, երեխաների` կրթության մեջ լինելու պարտականությունը վերապահված է տեղական ինքնակառավարման մարմիններին եւ առաջին հերթին դպրոցի տնօրենին. «Պետք է նա գնա, իմանա` ի՞նչն է պատճառը»:
Մանրամասները` տեսանյութում
Այսօր Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիփմեթ Գաջիևը լրագրողներին տեղեկացրել է, որ իրենց ջանքերի շնորհիվ Երևանում չեղյալ է հայտարարվել Արցախի անկախության 25-ամյակին նվիրված միջազգային մի գիտաժողով: Ըստ նույն Գաջիևի` գիտաժողովը կազմակերպիչներից մեկը Քաղաքականության և միջազգային հարցերի ֆրանսիական մի կենտրոն է, որի ղեկավարը Ֆաբիան Բաուսարտն է: Բացի այդ, պարզվում է, որ սեպտեմբերի 2-3-ը Երևանում կայանալիք գիտաժողովի մասնակիցները, ովքեր նախկին պաշտոնյաներ, հասարակական ու քաղաքական գործիչներ պետք է լինեին, գիտաժողովից հետո պետք է այցելեին նաև Լեռնային Ղարաբաղ: Բայց անսալով ադրբեջանական ԱԳՆ-ի բացատրություններին և հորդորներին առ այն, որ պետք է հարգել միջազգային օրենքները և զերծ մնալ «բռնագրաված տարածքներ ապօրինի մուտքից», գիտաժողովի մասնակիցները, այդ թվում` Ֆաբիան Բաուսարտը հրաժարվել են իրենց մասնակցությունից:
Ու Գաջիևը մեծ ցնծությամբ պարծեցել է, որ ահա, իրենք հզոր են, կարողացել են «հայկական հերթական սադրանքը չեզոքացնել»:
Բայց պարզվում է, որ նման գիտաժողովի գոյության մասին ոչ Հայաստանում, ոչ էլ Ղարաբաղում տեղյակ չեն: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը մեզ տեղեկացրեց, որ նման գիտաժողով Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս ԱԳՆ-ի չի կազմակերպում: ԼՂՀ ԱԳՆ-ից էլ մեզ ասացին, որ Արցախի անկախության 25-ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը նման միջոցառում չի նախատեսել: Ու ընդհանրապես նման գիտաժողովի մասին չեն էլ լսել:
Իսկ համացանցում երկար փնտրելուց հետո գտանք «Քաղաքականության և միջազգային հարցերի կենտրոն» ճոռոմ անվանումով ՀԿ-ն: Պարզվեց, որ նրա ղեկավարը Բաուսարտը աչքի է ընկել միայն նրանով, որ անցած տարվա հոկտեմբերին Չեչնիայի նախագահ Կադիրովին պարգևատրել է «Ահաբեկչության դեմ պայքարի և արիության համար» պատվոգրով:
Որ ադրբեջանական կողմը սեփական ուժն ու խոսքի կարևորությունը ցուցադրելու համար չի վարանում դիմել ստի, հայտնի բան է: Բայց դե ախր, սուտն էլ պետք է մի քիչ ճշմարտանման լինի:
Աղբյուրը nyut.am
Երբ Հայաստանում Քիմ Քարդաշյանին են նվիրում «Պռեգոմեշի» վզնոցը, որի վրա կախված էր սիրիահայ արծաթագործ Գևորգ (Ջորջ) Դոշողլանյանի պատրաստած յուրօրինակ կախազարդը՝ հայերեն «Քե» տառի փորագրությամբ, աշխարհահռչակ աստղը չի կարողանում զսպել հիացմունքն ու բացականչում է. «Աստվա՜ծ իմ, ինչ գեղեցիկ է»:
Արծաթագործը հպարտ է, որ իր աշխատանքը կրում է աշխարհի ամենահայտնի հայուհին: Իսկ System of a down խմբի տղաների համար պատրաստած ապարանջանները, որոնց վրա փորագրված էր «1915», նրա համար ոչ միայն հպարտություն է, այլև երախտիքի խոսք խմբի տղաներին՝ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործում կատարած անգնահատելի աշխատանքի համար:
2012 թ. սիրիական ճգնաժամի հետևանքով տեղափոխվելով Հայաստան` հալեպցի հայտնի արծաթագործ Ջորջը մի բան է ուզում` հայրենիքում էլ ամրապնդել ու տարածել իր՝ որպես արծաթի յուրօրինակ վարպետի համբավը: Սիրիայում նա առաջինն էր, որ ստեղծեց ավտոմեքենաների ֆիրմային նշանների արծաթյա հավաքածու, որը վարորդները փակցնում էին ավտոմեքենաների բանալիներին: Այդ աշխատանքները Սիրիայում մեծ պահանջարկ ու սեր էին վայելում: Մի ծրագիր էլ ուներ` ստեղծել ավտոմեքենաների արծաթյա մինի մոդելների հավաքածու: Ցավոք, չհասցրեց. նախ մեծ գումար պիտի ներդներ, հետո էլ սկսվեց սիրիական պատերազմը` փոշիացնելով բոլոր երազանքներն ու ծրագրերը: Սակայն Ջորջը հույս ունի, որ այդ հավաքածուն մի օր ստեղծելու է Հայաստանում:
«Ես իմ մատնահետքերը Սիրիայում թողել եմ և մինչ օրս էլ դրանով հպարտ եմ: Ինձ համար մեծ հպարտություն է, երբ մարդիկ ասում են` Ջորջի աշխատանքներն ուրիշ են: Ինձ դա է երջանկություն պարգևում, իսկ մնացածը երկրորդական է»,- ասում է Ջորջը:
Սիրիայում արծաթագործությամբ մեծ գումարներ վաստակող և այդ գումարները շռայլորեն ծախսող երիտասարդ արծաթագործը չէր էլ կարող պատկերացնել, որ մի օր սկսելու է հաշվել աշխատած գումարն ու ապրել խնայողություններով: Այո, սա արդեն Հայաստանն է, որտեղ դրամ աշխատելն այնքան էլ հեշտ գործ չէ, մանավանդ երբ սկսում ես զրոյից: Եթե իմանար, որ կյանքը 180 աստիճանով փոխվելու է, գոնե ժամանակին գումար կխնայեր, որպեսզի այսօր ավելի հեշտ լիներ ամեն ինչ նորից սկսելը: Բայց Ջորջը նեղսրտում է ոչ թե դրանից, այլ շուրջը տիրող անարդարություններից, որոնց առնչվում է գրեթե ամեն օր:
Հիշում է՝ երբ 2006 թ. առաջին անգամ ոտք դրեց Հայաստան, պարզապես սիրահարվեց այս երկրին: Ասում է, որ սփյուռքում ապրողների համար հայրենիքն ու Մասիս սարը երազանք են, և դա տեսնելն ու զգալը` անբացատրելի զգացողություն, հրաշք: Սակայն այդ ժամանակ նա Հայաստանը լրիվ այլ աչքերով էր տեսնում: Հիմա, երբ արդեն ապրում ու աշխատում է այստեղ, սեփական մաշկի վրա է զգում նաև երկրի խնդիրները: Ցավ է ապրում, երբ տեսնում է, որ իշխանավորները մի բան են հայտարարում, բայց լրիվ այլ բան անում:
Օրինակ, հենց իրենց` սիրիահայերի օգնության ծրագրերը: Ասում է` ամեն տեղ իր անունը գրված է, բայց դեռ ոչ մի անգամ օժանդակություն չի ստացել: Բիզնեսի զարգացման ծրագրեր կան, բավականին լավ պայմաններով վարկեր են տալիս, որպեսզի սիրիահայ ձեռներեցները կարողանան գործ սկսել, բայց հանկարծ պարզում է, որ այդ գումարները տրամադրվել են մարդկանց, որոնք ամենևին էլ այդ վարկի կարիքը չունեն, իսկ փոխարենը ինքը մնացել է ձեռնունայն: Ջորջն ուզում է բարձրաձայնել այս խնդիրների մասին, որպեսզի գոնե մյուսների դեպքում դրանք չկրկնվեն: «Չգիտեմ, երևի մարդկային նախանձ է, ինձ ոչ ոք չի ուզեցել օգնել, իսկ ես Սիրիայից դատարկաձեռն գալով` ինչով որ կարողացել եմ, բոլորին օգնել եմ: Բայց ես մուրացկան չեմ, ես արվեստագետ մարդ եմ, հպարտ մարդ եմ ու իմ եղունգներովս իմ արյունը քամելով, բոլորի աչքը հանելով` պիտի մնամ էս երկրում ու փոխեմ: Ես փոխող մարդ եմ»:
Ոսկու շուկայի ձեղնահարկում գտնվող փոքրիկ, ոչ բարենպաստ պայմաններով արհեստանոցում սիրիահայ արծաթագործը ստեղծում է ուրույն զարդեր. մի մասը` մասնավոր պատվերներով, մյուս մասը` վերնիսաժում վաճառվելու համար: Դրանցից յուրաքանչյուրի վրա նա մեծ ջանք է թափում, որպեսզի թողնի, ինչպես ինքն է ասում, Ջորջի մատնահետքը: Այո, անարդարություն շատ կա, բայց ինչպես տեսնում ենք, Ջորջը հանձնվողներից չէ, նա շարունակելու է անքուն գիշերներ անցկացնել, որ ոտքի կանգնի ու իր արժանի տեղը զբաղեցնի այս երկրում: Չնայած դժվարություններին, մտածելակերպի տարբերություններին ու ամեն քայլի հանդիպող անարդարություններին` սիրիահայ արծաթագործը սիրում է իր հայրենիքն ու ամեն առավոտ լուսանկարում իր պատշգամբից երևացող Արարատը: «Ինձ շատ բան է ասում իմ հողը: Ես Հայաստան գալուց հետո շատ եմ փոխվել: Կյանքին լրիվ նորովի եմ սկսել նայել: Էս հողն ինձ շատ բան է ասել, ու հիմա ես արար աշխարհին կարող եմ հայտարարել, որ Հայաստանի հողն արվեստի հող է: Փշաքաղվելով ես դա զգում եմ: Իսկ դժվարություններից ուժեղ մարդն ավելի է ուժեղանում, ոչ թե փախչում է երկրից»:
Կարդացեք ամբողջությամբ ankakh.com-ում։
Սիրիայի Ջերաբլուսի շրջանում թուրքական հատուկ ուժերը հարձակման են ենթարկվել «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների կողմից:
Այս մասին գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
«Անադոլու»-ի փոխանցմամբ` «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորման զինյալների շրջանում իրենց ունեցած աղբյուրները հաղորդել են, որ թուրքական ԶՈՒ-ն հարձակմանը դիմագրավելու պահին ԱՄՆ-ի օդուժի օգնությունն է խնդրել, սակայն ամերիկյան կործանիչներն այդպես էլ չեն մոտեցել:
«Սիրիական ազատ բանակ»-ի անդամներից մեկի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն խախտել է իր խոստումը, ըստ որի ճգնաժամային իրավիճակներում պետք է օդից աջակցություն ցույց տար թուրքական ԶՈՒ-ին:
«ԱՄՆ-ի կործանիչների մասնակցությունը գործողությանը մեր ծրագրի մի մասն էր: Խոստացել էին: Սակայն չեկան09 մեզ կես ճամփին թողեցին: Ունենք վիրավորներ, կորուստները կարող էին շատ ավելի մեծ լինել»,- նշել է «Սիրիական ազատ բանակ» խմբավորման գրոհայինը:
Հիշեցնենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում:
«Աստղիկ» բժշկական կենտրոնը սրտի ստենտավորման գները մոտ երկու անգամ նվազեցրել է: Կլինիկայում նոր գները կսկսեն գործել սեպտեմբերի 1-ից, NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Աստղիկ» ԲԿ տնօրեն Ասատուր Ասատրյանը:
Նրա խոսքով՝ բնակչության համար այդ միջամտությունն առավել մատչելի դարձնելու ցանկութուն վաղուց կար. Հարցը քննարկվել է Առողջապահության նախարարությունում, բանակցություններ են վարվել ստենտներ եւ օգտագործվող այլ նյութեր եւ պարագաներ մատակարարողների հետ: Արդյունքում՝ հաջողվեց գները նվազեցնել, մասնավորապես մատակարարների հետ նոր պայմանավորվածությունների եւ ստենտավորման ծավալի մեծացման հաշվին:
Ասատուր Ասատրյանի պարզաբանմամբ՝ «Նատալի ֆարմ» ընկերությունը «Աստղիկ» ԲԿ համար նախկինում էլ էր ներմուծում ստենտներ եւ օժանդակ այլ պարագաներ («Նատալի ֆարմ»-ը եւ «Աստղիկ» ԲԿ-ն մտնում են «Նատալի գրուպ»-ի մեջ), սակայն վերջին բանակցությունների շնորհիվ հաջողվել է համաձայնության գալ ստենտավորման համար անհրաժեշտ արտադրանքի եւ դեղամիջոցների զգալիորեն մեծ տեսականիի ուղիղ արտադրողներից մատակարարումների շուրջ, ըստ որում՝ շատ ավելի էժան գներով, ինչը նշանակալիորեն նպաստել է սրտի ստենտավորման ինքնարժեքի նվազմանը:
NEWS.am Medicine-ն ավելի վաղ հայտնել է, որ Հայաստանում եւ հարեւան Վրաստանում ստենտավորման գների մեծ տարբերությունը հանգեցրել էր ստենտավորման նպատակով հայ հիվանդների Թբիլիսի մեկնելուն: Մեր հաշվարկներով՝ Թբիլիսիում, ի տարբերություն Երեւանի, գները երկու, երբեմն երեք անգամ ավելի էժան էին: Այնպես որ, ստենտավորման էժանացումը Հայաստանի համար անչափ հրատապ է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.