Վարչապետ Հովիկ Աբարահամյանն այսօր Անանիա Շիրակացի ճեմարանում մասնակցում էր գիտելիքի օրվա միջացառումներին: Ճեմարանի սաները ներակայացում էին պատրաստել վարչապետի համար, որը գանձեր գողացող ավազակի մասին էր:
«Ո՞վ եմ ես՝ ավազակ, իմ գործն ի՞նչ է, առևանգելը»,- ներկայացման դրվագներից մեկում ասում է ավազակն ու գողանում գանձերով լի տուփը:
Ներկայացումը բարի ավարտ ունեցավ, վերջում ավազակը հայտարարեց, որ ինքը փոխվել է ու այլևս չի գողանում: