23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մեզանից շատերը տնտեսելու նպատակով սովորական, վոլֆրամային լամպերը փոխարինեցին էլեկտրատնտեսող լամպերով: Սակայն նոր սերնդի այս լամպերը այնքան թունավոր են, որ ԱՄՆ շրջակա միջավայրի պահպանությամբ զբաղվող մի ընկերություն ստեղծել է մանրամասն ուղեցույց այն դեպքերի համար, երբ նմանատիպ լամպը ջարդվում է: Եթե նման լամպը ջարդվում է փակ տարածության մեջ, ապա նրա մեջ պարունակվող սնդիկը անմիջապես հայտնվում է օդի մեջ, ինչն էլ կարող է առաջացնել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են՝ գլխապտույտ, գլխացավ, միգրեն,հիշողության կորուստ, Ալցհեյմերի հիվանդություն, ինչպես նաև անքնություն, հոգնածություն, ցրվածություն, լարվածություն: Իսկ ամենասարսափելի հետևանքը քաղցկեղն է:
Բանը նրանումն է, որ այդ լամպերի մեջ մեծ քանակությամբ սնդիկ կա, իսկ սնդիկը հզոր նեյրոտոքսին է, որն առանձնապես վնասակար է երեխաների ու հղիների համար: Այն վտանգավոր է գլխուղեղի, նյարդային համակարգի, լյարդի և երիկամների համար: Մասնավորապես, գիտնական Պիտեր Բրաունի Բեռլինում անցկացրած ուսումնասիրությունները ապացուցում են, որ այդ լամպերը պարունակում են թունավոր քաղցկեղածին նյութեր, ինչպիսիք են ֆենոլը, նաֆտալինը, ստիրոլը: Իսկ այդ լամպերի արձակած ուլտրամանուշակագույն ճառագայթները վնասում են մեր տեսողությունն ու կարող են մաշկի քաղցկեղ առաջացնել: Այդ ճառագայթումն արգելակում է նաև մեր օրգանիզմի ներսում D-3 վիտամինի առաջացման պրոցեսը:
Ստացվում է, որ էլեկտրախնայողության համար մենք վճարում ենք քիչ գումար, բայց անհավանական մեծ գին՝ այն է մեր և մեր հարազատների առողջությունը:
Աղբյուրը` blognews.am
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է ս.թ. օգոստոս ամսվա և ընթացիկ տարվա ութ ամիսների պետական բյուջեի կատարողականը: 2016թ.-ի օգոստոս ամսին պետական բյուջե է հավաքագրվել ավելի քան 93 մլրդ դրամ հարկային եկամուտներ: 2016թ.-ի ութ ամիսների արդյունքներով պետական բյուջե է հավաքագրվել 694.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի` 692.0 մլրդ դրամի դիմաց: Ընդ որում, այս ցուցանիշը 3 մլրդ դրամով ավելի կլիներ, եթե չլիներ նախորդ տարվա հունվար-փետրվար ամիսների համեմատ ս.թ. նույն ժամանակահատվածի հարկային եկամուտների ավելի քան 3 մլրդ դրամ նվազումը:
Ընթացիկ տարում պետական բյուջեի հարկային եկամուտների աճի տեմպի վրա ազդող հիմնական գործոններն են.
1.Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ներմուծումների ծավալների անկումը, ներմուծումների կառուցվածքի փոփոխությունը` հատկապես երրորդ երկրներից մարդատար ավտոմեքենաների ներմուծումների մասով:
2.Մի քանի խոշոր ոլորտներում, այդ թվում մետաղների միջազգային գների անկմամբ պայմանավորված մետաղական հանքերի և կապի ոլորտում նոր տեխնոլոգիաներով պայմանավորված շրջանառությունների անկման հետևանքով հարկային եկամուտների նվազումները: Հ
Հ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայանության հետ կապերի բաժին
Այն օրերին Հերովդես չորրորդապետը լսեց Հիսուսի համբավը և իր ծառաներին ասաց.
— Նա՛ է Հովհաննես Մկրտիչը. նա՛ է, որ մեռելներից հարություն է առել, և դրա համար հրաշքներ են կատարվում նրա ձեռքով։
Արդարև Հերովդեսն ինքն էր ձերբակալել տվել Հովհաննեսին, շղթայել ու բանտ նետել էր տվել նրան, իր եղբոր՝ Փիլիպպոսի կնոջ՝ Հերովդիայի պատճառով. որովհետև Հովհաննեսը Հերովդեսին ասում էր.
— Մեր Օրենքը չի թույլատրում, որ դու ամուսնանաս նրա հետ։
Այս պատճառով Հերովդեսն ուզում էր սպանել Հովհաննեսին, բայց վախենում էր ժողովրդից, քանի որ մարդիկ նրան ընդունում էին որպես մարգարեի։
Արդ, երբ Հերովդեսի ծննդյան տարեդարձը հասավ, Հերովդիայի աղջիկը հրավիրվածների առաջ պարեց, և դա այնքան հաճելի թվաց Հերովդեսին, որ նա երդվելով խոստացավ նրան տալ, ինչ էլ որ նա ցանկանար։ Աղջիկը, նախապես խրատված լինելով իր մորից, ասաց.
— Հենց հիմա այստեղ, սկուտեղի վրա, Հովհաննես Մկրտչի գլո՛ւխը տուր ինձ։
Թագավորը շատ տխրեց, բայց հրավիրվածների առջև իր տված երդումի պատճառով հրամայեց, որ աղջկա ուզածը տան։ Եվ մարդ ուղարկելով՝ բանտում գլխատել տվեց Հովհաննեսին։ Դահիճը, նրա գլուխը սկուտեղի վրա դրած, բերեց ու տվեց աղջկան, իսկ աղջիկն էլ այն տարավ իր մորը։
Հովհաննեսի աշակերտները եկան, վերցրին մարմինը և թաղեցին, ապա եկան պատմեցին Հիսուսին։
(Մատթեոսի ավետարան 14:1-12)
Մի՛ տրտնջացեք միմյանց դեմ, եղբայրնե՛ր, որպեսզի Աստծու դատաստանին չենթարկվեք… Նեղությունների մեջ համբերելու օրինա՛կ վերցրեք մարգարեներից, որոնք խոսեցին Տիրոջ անունով: Չէ՞ որ մենք երանի ենք տալիս նրանց, որոնք համբերեցին, ինչպես մարգարեները: Անշուշտ, լսել եք Հոբի համբերության մասին և գիտեք, թե Տերը վերջում ինչպես վարձատրեց նրան, որովհետև Տերը գթառատ է և ողորմած:
(Հակոբոս առաքյալի նամակը 5:9-11)
Ռուբեն վարդապետ Զարգարյան
Նոր սահմանադրության հետ համատեղ մեր երկրում փոխվում են ամենատարբեր ոլորտներին առնչվող օրենքներ, որոնք համապատասխանեցվում են նոր սահմանադրության պահանջներին:Politik.am-ի տեղեկություններով մշակվում է նոր օրենքի նախագիծ, ըստ որի Հայ Առաքելական Եկեղեցին պետք է բերվի հարկային դաշտ: Մեր աղբյուրների փոխանցմամբ նախագիծն արդեն մշակման փուլում է: Հայ Առաքելական Եկեղեցին ևս պատրաստվում է փոփոխությունների և կփոխվի նաև եկեղեցու կանոնադրությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 1-ին, մասնակցել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի նորակառույց շենքի և համալսարանի զոհված շրջանավարտների հիշատակին նվիրված խաչքար-կոթողի բացմանը: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի կայքը:
Ֆակուլտետի կազմում մտնում են միջազգային և ազգային անվտանգության, ռազմարվեստի, ռազմամասնագիտական ամբիոնները:
Բուհի պատասխանատուների ներկայացմամբ, հրամանատարաշտաբային ֆակուլտետի նոր մասնաշենքի շահագործումը հնարավորություն է ընձեռում ոչ միայն արդյունավետ կազմակերպել և անցկացնել սպայական կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը, այլև ստեղծել ռազմական գիտության տեսության մշակման համար ենթակառուցվածքային և ինստիտուցիոնալ նախադրյալներ:
Միջոցառմանը մասնակցել են ռազմական համալսարանի զոհված շրջանավարտների հարազատներ, ՀՀ ՊՆ ԶՈւ, ԶՈւ գլխավոր շտաբի ղեկավար կազմը, Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդներ, կուրսանտներ:
Բացման առիթով կազմակերպված հանդիսավոր միջոցառման ժամանակ նախագահը շրջայց է կատարել հրամանատարաշտաբային ֆակուլտետի նորակառույց շենքում, ծանոթացել կատարված աշխատանքներին և ուսումնառության պայմաններին:
Իսրայելում մարմնավաճառների ծառաություններից օգտվելու համար այսուհետ տուգանելու են: Համապատասխան օրինագծին իր աջակցությունն է հայտնել Իսրայելի սոցապ նախարար Խաիմ Կացը: «Իններորդ ալիքի» փոխանցմամբ՝ Կացը նշել է, որ կաջակցի օրինագծին այն դեպքում, եթե պատիժը չվերաբերվի երկրի անչափահաս քաղաքացիներին: Ըստ օրինագծի, տուգանքը չի գերազանցելու 750 շեկելը (մոտ 200 դոլարը):
Տարեսկզբին Քնեսեթի պատգամավոր Շարոն Էսկելը նախաձեռնել էր օրինագիծ, ըստ որի քրեական պատժի են ենթարկվելու այն հաճախորդները, որոնք երկրորդ անգամ են օգտվում սեքս ծառայություններից: Իսկ առաջին անգամ օգտվողները,ըստ օրինագծի, չեն պատժվի ազատազրկումով:
Պատգամավորի խոսսքով օրենսդիր նախաձեռնությունը թույլ կտա հասարակությունից վերացնել այնպիսի երեւույթներ, ինչպիսիք են մարմնավաճառությունը ու դրան նպաստելը: Էսկելը ուշաադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ օրինագիծը առավելագույնս կնվազեցնի սեքս ծառայությունների պահանջարկը, իսկ դրա հետ մեկտեղ՝ նաեւ առաջարկը: Պատգամավորի առաջարկով, երկրորդ անգամ սեքս ծառայություններից օգտվողին կսպառնա մինչեւ կես տարի ազատազրկում: Իսկ եթե դա առաջին անգամն է, ապա վճարովի սիրո սիրահարներին կպարտավորեցնեն հատուկ դասընթացներ անցնել, որտեղ նրանց կպատմեն իրենց արարքի անբարոյականության մասին:
Աղբյուր ՝ news.am
2016թ.-ի սեպտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի սեպտեմբերի 3-ից: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայությունից:
Իրանը գնալով կոշտացնում է Թուրքիայի կողմից իրականացվող «Եփրատի վահան» ռազմագործողության նկատմամբ դիրքորոշումը: Ջարաբլուսի ուղղությամբ Սիրիական ազատ բանակի ու թուրքական ուժերի գործողությունների սկզբնական շրջանում Իրանը պաշտոնական որևէ դիրքորոշում չհայտնեց: Թուրքական զինուժի գործողություններից միայն երկու օր անց` օգոստոսի 26-ին, Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Բահրամ Քասեմին գրավոր հաղորդագրություն էր տարածել, որում անհրաժեշտ էր համարել պաշտոնական Դամասկոսի հետ ռազմական գործողությունների համակարգման, համաձայնեցման հարցը:
Օգոստոսի 31-ին արդեն Բահրամ Քասեմին հայտարարեց, որ առանց Դամասկոսի հետ խորհրդակցության Սիրիայի տարածք թուրքական ուժերի մուտքը և շարունակվող ռազմական գործողություններն էլ ավելի են բարդացնում իրավիճակը` կոչ անելով թուրքական կողմին որքան հնարավոր է շուտ դադարեցնել Սիրիայի տարածքում ռազմական գործողությունները:
Ակնհայտ է, որ գնալով իրանական կողմը զգալիորեն կոշտացնում է իր դիրքորոշումը Թուրքիայի ռազմական գործողությունների նկատմամբ: Կարծում եմ հստակ է, որ Թուրքիան ուժային կենտրոնների, այդ թվում նաև` Իրանի հետ ձեռք բերված որոշակի պայմանավորվածություններ է խախտել Սիրիայի տարածքում ռազմական գործողությունների իրականացման հարցում, ուստի գնալով Թուրքիայի դեմ ճնշումները մեծանում են:
Լևոն Հովսեփյան. ֆեյսբուք:
Տեղատարափ անձրևի հետևանքով Բաթում ափամերձ քաղաքի (Աջարիայի Ինքնավար Հանրապետություն) մի քանի փողոցներ հայտնվել են ջրի տակ, իսկ փոթորիկը Վրաստանի սևծովյան ափին կազմում է 4-5 բալ։
Փոթորիկը կշարունակվի մինչև երեկո, իսկ սեպտեմբերի 2-ի առավոտյան ծովն աստիճանաբար կհանդարտվի։ Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը՝ փոխանցում է Novosti Gruziya-ն։ Բաթումում աշխատում են հատուկ ծառայությունները, որոնք կարգի են բերում քաղաքի փողոցները՝ նշել են քաղաքապետարանում:
Բաթումի մերձակա Չաքվի ավանում վատ եղանակը նույնպես տհաճություններ է պատճառել: Դումբաձեի փողոցում վեց ընտանիքների տներ հեղեղվել են, իսկ առավոտյան Բաթում – Քուբուլեթ – Չաքվի ճանապարհի հատվածում ափերից դուրս է եկել գետը և ջրածակ արել կենտրոնական մայրուղին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.