23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, որը մեր նախկին արդարադատության նախարարն էր և քաջատեղյակ է ոլորտում տիրող իրավիճակի ակունքներից, Կառավարության այսօրվա նիստում, ի կատար վարչապետի հանձնարարականի հայտարարեց, որ պատրաստ են ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դեմ կայացված վճիռներով պետբյուջեից ծախսված գումարների մասին տվյալներ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հստակեցնող հարց նետեց. «Մենք հիմա հետևանքներն ենք քննարկում», ինչին ի պատասխան, համակարգի նախկին պատասխանատուն արձագանքեց. «Բոլոր երկրներում էլ լինում են սխալներ դատական համակարգերում: Բայց երկրի դատական համակարգերում, երբ սպառվում են սխալը շտկելու հնարավորությունները, մարդիկ դիմում են Մարդու իրավունքների եվրոպական դատարան»:
Վարչապետի հարցին թե՝ «Արդարադատության նախարարությունից պատճառների մասին ինչ կարծիքի են», Հարությունյանը պատասխանեց. «Պատճառները, կարծում եմ, պարզ են, պարոն վարչապետ, մեր դատական համակարգում առկա սխալներն են»:
Երեք տարվա կտրվածքով ներկայացված տվյալների համաձայն, 2014 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դեմ կայացված 4 վճռի համար սահմանվել է ընդհանուր առմամբ 166 հազար եվրո արդարացի հատուցման գումար: 2015-ին կայացված 8 վճռի համար հատուցվել է 86 հազար եվրո գումար: 2016-ին ևս 8 վճիռ, որի համար հատուցվել է 83հազար եվրո գումար:
Հ հայտնի բուհերից առնվազն 4-ը հերքում են տեղեկատվությունը, թե այս տարի առաջին կուրսեցիների ուսաման վարձերի ավանդական վերջնաժամկետը սեպտեմբերի 15-18-ից սեպտեմբերի 1-ը տեղափոխելու մասին:
Tert.am –ին նման հավաստիացումներ տրվեցին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական, Երևանի պետական և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարաններից:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց. «Ոչ, նման բան ինչպե՞ս կարող է լինի, մարդիկ կան, չեն հասցնում, և այլն, և այլն, մեզ մոտ, ինչպես նախկինում, վարձերի վճարման ժամկետը ամսի 15-ն է»:
Ավելին` ռեկտորը նաև տեղեկացրեց, որ ֆինանսական գծով պրոռեկտորի հետ ևս մեկ անգամ խոսել է այդ մասին:
Նշենք, որ «Չորրորդ իշխանություն» օրաթերթն իր այսօրվա համարում տեղեկացրել էր, որ բազմաթիվ ահազանգեր են ստացել տարբեր բուհերում սովորող ուսանողների ծնողներից, որոնց երեխաները սեպտեմբերին 1-ին չվճարելու պատճառով չեն կարողացել մասնակցել դասապրոցեսին և Գիտելիքի օրը նրանց համար դարձել էր «Սեպտեմբերմեկյան կոշմար»:
Tert.am –ի հետ զրույցում նույնը կրկնեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը` ասելով.«Ինձ թվում է` էդպիսի բան չի էլ կարող լինել… հակառակը, ժամանակը փորձում ենք ձգել մինչև սեպտեմբերի 20–ի կողմերը»:
Երևանի պետական համալսարանի ու Մանկավարժականի լրատվական ծառություններից ևս նշեցին, որ առաջին կուրսեցիների վարձավճարների ժամկետների որևէ փոփոխություն չկա, նախկինի նման համալսարանում:
Այսօր ԱԺ-ում ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները զարմացել էին Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի՝ ՎՊ-ի 2013-ի տարեկան հաշվետվությունից հետո: ՀՀԿ պատգամավորներ Գագիկ Մինասյանի ու Խոսրով Հարությունյանի հավատը չէր գալիս, թե ինչպե՞ս կարող էին այդքան «ատկատ» անել:
Մասնավորապես գյուղական ենթակառուցվածքներ ծրագրին անդրադառնալով՝ Իշխան Զաքարյանը մի ժանգոտ, ավիրված գազատար խողովակի լուսանկար ցույց տվեց ու ասաց. «Այդ ծրագրի նպատակն էր, որ անապահով համայնքների համար, որոնք չունեին գազ, ջուր, գազիֆիկացվեին, ջուր ունենային: Սա մայր գազատար խողովակի լուսանկարն է, այս գազատարին պիտի միանային համայնքները: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի եզրին է: Մայր գազատարը քայքայված է, անպիտան, խողովակները՝ տարբեր տրամաչափի, խողովակների մեծ մասը ծակ, փչացած, քայքայված: Նույնիսկ եռակցումները, որ արել էին, երեւում էր, որ դրանք տարբեր տրամաչափի խողովակներ էին: 613 մլն դրամ էին ծախսել: Ո՞նց է լինելու այդ ծախսված գումարների հարցը: Մենք առաջարկելու ենք այդ խնդիրը տալ դատախազություն, կա հարուցված քրեական գործ»:
Խոսրով Հարությունյանը զարմացավ. «Ո՞նց կլինի այդպիսի բան, պետք է սա ճշտվի»:
Իշխան Զաքարյանը վստահեցրեց. «Սա ճշտված է: Այս գազատարը կառուցել է մարզպետարանը, պիտի գնար «ՀայՌուսգազարդի» բալանսի վրա: Բայց «ՀայՌուսգազարդը» պաշտոնապես հրաժարվել է սա ընդունել, համարել է անորակ: Եթե նույնիսկ «ՀայՌուսգազարդը» սա չի ընդունում, բա ԾԻԳ-ը էս ամեն ինչը տեսնելով, ուսումնասիրելով, ինչի՞ է այս ծրագիրը սկսել, ինչի՞ համար է 613 մլն դրամը ծախսել: Մարդիկ էլի գազ չունեն»:
Գյուղական ենթավարկերի եւ գյուղատնտեսական ներդրումների ծրագրերում ՎՊ-ն նույնպես բազմաթիվ խախտումներ էր գտել: Իշխան Զաքարյանը օրինակ բերեց. «Արալեռ ՏՈՏ» ընկերությունը կառավարությանը ներկայացրել է ծրագիր ու ասել, որ 900 գլուխ «էդիլբաեւ» տեսակի ոչխար է ներմուծելու: Դրանք ունեն բարձր ծնելիություն, բարձր մսատվություն, բարձր կաթնատվություն եւ բրդատվություն: Գումար է վերցնում 150 մլն դրամ, պետությունն էլ 30 տոկոս շահաբաժնով պարտնյոր է դառնում: Բայց ինչ է պարզվում՝ ՊԵԿ-ը մեզ տեղեկատվություն է տալիս, որ 2012-2013-ին ընդհանրապես ՀՀ «էդիլբաեւ» տեսակի ոչխար չի ներմուծվել ոչ մի ընկերության կողմից: Պարզվում է, որ այդ գումարով Աշտարակում առել են 235 գլուխ տեղական գառներ ու վերջ, ուրիշ բան չկա»:
Իշխան Զաքարյանը խոսեց նաեւ «Աջակցություն պտղի եւ ընկուզենու արտադրությանը» ծրագրի չարաշահումների մասին: Այդ ծրագրի նպատակն էր աղքատ եւ փոքր սեփականատերերին հայկական մրգի, պտղի արտադրության մեջ ներգրավելով՝ նպաստել նրանց ունեցվածքի մեծացմանը: Այն իրականացնում է «Հայկական միրգ» ԲԲԸ-ն, որը պետական է. «Ստուգելով՝ մենք տեսել ենք, որ 700 հա ծիրանի այգու փոխարեն 4 հա նեկտարենու պայմանագիր է կնքել՝ Տավուշի մարզում: Այնուհետեւ Իտալիայից ձեռք են բերել 10 հազար հատ ընկուզենու պատվաստացուներ՝ 16.5 մլն դրամով: Այնուհետեւ վարձել են իտալացի փորձագետ, որը պիտի կատարեր այդ պատվաստումը: Վերահսկողությամբ պարզել ենք, որ այդ 10 հազար պատվաստացուն 100 տոկոսով փչացել է: Այնուհետեւ Արագածոտնից գնել են եւս 10 հազար պատվաստակալ, 2.5 մլն էլ դրան են տվել, որ փչացած պատվաստացուները պահպանեն: Արդյունքում չհաջողված պատվաստման համար 24.6 մլն ծախս են արել, անարդյունավետ է եղել»:
«Սա հանցագործություն է»,- ապշած արձագանքեց Խոսրով Հարությունյանը:
Իշխան Զաքարյանը նաեւ տեղեկացրեց, որ այդ նույն պետական «Հայկական միրգ» ընկերությունը ծիրանի, դեղձի այգիներ հիմնելու համար կնքել է եւս մեկ պայմանագիր Զիմբաբվեում գրանցված մի ընկերության հետ եւ 462 հազար ԱՄՆ դոլար են տվել, որպեսզի այդ ընկերությունը հայերին սովորեցնի ծիրանի եւ դեղձի արտադրության մեխանիզմներ: Ստուգման պահին արդեն 292 հազար դոլար վճարել էին: Իշխան Զաքարյանը տեղեկացրեց, որ ամբողջ ծրագիրը 13 մլն դոլար արժողություն ունի:
«Huffington Post»-ը անդրադարձել է անցած շաբաթ Ամստերդամում Հայաստանի Հանրապետության դեսպանատան դիմաց անցկացված ցույցի ժամանակ Տեր Արմեն քահանա Մելքոնյանի արտահայտած դժգոհությանն ու դրա հետևանքներին:
Հեղինակը դժգոհության այս արտահայտումը անվանում է եկեղեցու և կառավարության միջև տարաձայնության հազվագյուտ դրսևորում:
Ցույցի նպատակն էր Հայաստանի իշխանություններին ներկայացնել տեղի համայնքի դժգոհմունքը «Սասնա Ծռեր» խմբի անդամների ձերբակալության վերաբերյալ:
Տեր Արմենը ցույցի ժամանակ ասել էր, որ ոստիկանական գունդը գրաված անձինք հերոսներ են, ոչ միայն՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմում, այլ նաև՝ ներկայիս կառավարության դեմ պայքարելու համար:
Տեր Արմենը այնուհետև իր դժգոհությունն է արտահայտել Հայաստանի կառավարության հանդեպ, օգոստոսի 26-ին Բելգիա այցի ժամանակ: Նա ասել է,- « Ինչպե՞ս կարող ենք պատժել մարդասպաններին, ովքեր Սփյուռքի տրամադրած գումարով սահմանը պաշտպանելու համար զենգ գնելու փոխարեն, դա օգտագործում են մեր դիմաց»:
Հեղինակի խոսքերով, քահանան հավանաբար ի նկատի ուներ, որ Հայաստանի կառավարությունը զենք է կիրառել «Սասնա Ծռեր»-ի նկատմամբ և խլացնող նռնակներ նետել ցուցարարների ուղղությամբ:
Արտահայտելով իր դժգոհմունքը զինյալներին «ահաբեկիչներ» կոչելու կառավարության որոշման հանդեպ, նա հավելել է,- «Եթե նրանք այս մարդկանց ահաբեկիչ են անվանում, ապա մենք բոլորս ահաբեկիչներ ենք»:
Այս ամենին եկեղեցին պատասխանել է՝ Տեր Արմեն քահանա Մելքոնյանին Հայ առաքելական եկեղեցու Մաստրիխտի հոգևոր հովվի պաշտոնից կարգազուրկ անելով:
Հեղինակի կարծիքով այս իրադարձություններում գլխավոր հարցն այն է՝ արդյո՞ք Տեր Արմենի բողոքը եզակի իրավիճակ է, թե՞ նշան, որ մյուս քահանաները նույնպես կբարձրաձայնեն կառավարության դեմ:
Ըստ հեղինակի, ոստիկանական գունդը գրաված խմբի բարձրացրած քաղաքական իրարանցումից հետո, ամենավերջին բանը, որ Հայաստանի կառավարությունը ուզում է՝ դա եկեղեցու և կառավարության միջև տարաձայնություններն են:
«Ամերիկայի Ձայն»
Ընդդիմության լայն կոնսոլիդացիայի փոխարեն Գյումրիում ՏԻՄ ընտրություններին ունեցանք հայտնի եւ անհայտ ուժերի քաղաքական լայն ներկապնակ։ Եվ այսպես, հոկտեմբերի 2-ին կայանալիք ավագանու ընտրություններին Գյումրիում գրանցվել են հետեւյալ կուսակցություններն ու դաշինքները․ «Ալյանս», ԲՀԿ, ՀՅԴ, «Հայկական վերածնունդ», «Համախմբում», ՀԱԿ, «ԳԱԼԱ», «Քաղաքացիական պայմանագիր» եւ իշխանական «Բալասանյան դաշինքը», որի մեջ մտնում են Քրիստոնեադեմոկրատական միությունը, ՀՀԿ-ն եւ անկուսակցական Բալասանյանը։ Վերջապես՝ «Գործարար» եւ «Գյումրեցու ոգի» կուսակցությունները, որոնք ընդամենը մի քանի ամսվա պատմություն ունեն եւ ակնհայտորեն ստեղծվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցելու նպատակով։
Սրանք «իշխանասեր» կուսակցություններ են
«Գործարարի» երիտասարդ նախագահ Գեղամ Բաղդասարյանը դուռ-լուսամուտ սարքող «Սաֆե» ընկերության նախագահն է։ Նա իր առաջին իսկ ելույթներում հակասական հայտարարություններ արեց՝ որ «փորձելու է կամուրջ հանդիսանալ երկուսի միջեւ», եւ «բիզնեսը տարանջատել իշխանությունից»։ Եթե նպատակը դա է, ուրեմն առնվազն քլունգ պետք է դառնա իշխանության համար, ոչ թե «կամուրջ»։ Գյուրեցիք նրա մասին ասում են․ «Քաղաքի հարուստ տղերքին է հավաքում ու ոչ մեկին անվանական չի քննադատում»։ «Գյումրեցու ոգի» կուսակցությունն էլ է բացահայտ իշխանականներից։ Գյումրիում այն հայտնի է որպես քաղաքապետ Բալասանյանի որդու՝ Միսակ Բալասանյանի կուսակցություն, որովհետեւ Միսակ Բալասանյանն է, ըստ լուրերի, ֆինանսավորել դրա «ստեղծման գաղափարը», իսկ վարչության նախագահը Բալասանյանի խորհրդականն ու մտերիմ Սահակ Սահրադյանն է։ Թեեւ կուսակցությունում հիմնադրման օրվանից հերքում են կապը քաղաքապետի հետ։
«Բալասանյան դաշինքի» ցուցակը ճոխ է
Ցուցակում է՛լ մարզպետարանի կրթության վարչության պետ, է՛լ «Գազպրոմ-Արմենիայի» տարածքային տեղամասի պետ, է՛լ «Յունիբանկի» աշխատող, է՛լ թանգարանի ու դպրոցների, տարատեսակ այլ ՊՈԱԿ-ների տնօրեններ, «պիվի գործարանի» աշխատողներ, փոստի նախկին պետ Թորգոմ, ԵԿՄ Շիրակի մասնաճյուղի նախագահ Յուրա Ալեքսանյան, որին Բալասանյանն ազատեց աշխատանքից։ ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանի հայրը՝ հուշարձանների պահպանության վարչության ՀՀԿ-ական պետ Արտաշես Կարապետյանն է ցանկում, որը թուրութվանք էր Բալասանյանի հետ, իսկ հիմա 66-րդ համարն է։ Մոտ 10 հոգի Խոսրով Հարությունյանի կուսակցությունից են։ Մասնավորապես, ցուցակի 16 եւ 37 համարները՝ Թաթարյաններ, մի ընտանիքի անդամներ են։ Նաեւ «Նյուսիթի տրանս» տրանսպորտային ընկերության տնօրենը, երթակարգավորողն ու բուժքույրն են Խոսրով Հարությունյանի կուսակցությունից գրանցված։ Բայց այս ընկերությունը, որը քաղաքի երթուղիներն իր ձեռքն է վերցրել, ըստ տարածված տեղեկության, պատկանում է Բալասանյանի որդուն։ Ցուցակի երկրորդ համարը՝ ավագանու անդամ Արտակ Ադամյանը, ունի ասֆալտի գործարան եւ կատարում է քաղաքապետարանի ասֆալտապատման աշխատանքների պատվերները։ Չորրորդը «ՀԷՑ»-ի արհկոմի նախագահ, հանրապետական կանանց խորհրդի նախագահ Լյոլյա Խաչատրյանն է, որի դուստրն էլ նախկինում հանրապետական ջահելների նախագահն էր, բայց նրան հեռացրին ինչ-որ անհաշտության պատճառով։ Ցուցակում նշված է «Գոռավետ» ՍՊԸ տնօրեն Էդգար Մկրտչյանը, որը հայտնի է որպես Բալասանյանի հավատարիմ։ Նրա մասին ասում են, որ նա «բալասի բալասն է»։ Տիգրան Հովհաննիսյանը, Մխիթար Սահակյանը, Արամայիս Գրիգորյանը հին ավագանու անդամներ են՝ Բալասանյանին նվիրված, իսկ Մարտուն Եդիգանյանը Գրիգորյանի մարդն է ավագանիում։ Լուսինե Սանոյանը 8-րդ համարն է՝ Բալասանյանի քրոջ աղջիկը, որի վարսավիրանոցում անապահովների մազերն են կտրում։ Նա փոխքաղաքապետ եւ ակորդեոնիստ Ռուբեն Սանոյանի դուստրն է։ 24-րդ համարը՝ Գայանե Սահակյանը, համատիրության նախագահ է, ԲՏՌ կանանցից։ 13-րդ համարը՝ Կարեն Ժորայի Միքայելյան, ժառանգական-հանրապետական է։ Նրա հայրն էլ էր հանրապետական, շինարարական տեսչության ղեկավար էր, միշտ շորերն արդուկած, կոշիկները՝ փայլուն, ահա ինչու անունն Արդուկած Ժորա են դրել։ Գործազուրկ ՀՀԿ-ական Տիգրան Փանոսյանը թաղային հեղինակություն է, «Բյուզանդ» ռեստորանի սեփականատերը։ Ավագանու անդամ Գագիկ Ադամյանն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի «քիփն» է եւ ղեկավարում է իտալական պոլիկլինիկան, բայց նրա եւ բժշկության մասին խոսում են՝ «խոզը տուռնիկից» արտահայտությունը մեջբերելով։ 99 անուն կա Բալասանյանի ցուցակում։ Տեղական հեռուստաընկերության հարցին, թե ինչու է այսչափ բազմազան դաշինքը կոչվում «Բալասանյան դաշինք», Գյումրու քաղաքապետը պատասխանել է՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն էլ այդպես գնաց ընտրության, եւ այդ պատասխանը քաղաքի բնակիչները հիշել են։
«Ալյանս»՝ գործազուրկների կուսակցություն
«Ալյանսի» ցուցակում 23 հոգի են, որոնց մեծ մասը չի աշխատում։ Երկու գործարար կա, մեկ չինովնիկ եւ մեկ ուսուցչուհի։ Տպավորություն է, թե «Ալյանսը» գործազուրկների կուսակցություն է, որի հիմնական ծրագրային կետը գյումրեցիների համար աշխատանք ճարելն է։ Միակ քիչ թե շատ հայտնի անձնավորությունը «Գամ-Գոլդ» ՍՊԸ տնօրեն Կարեն Հակոբյանն է, որը, ասում են, ժամանակին դաշնակ է եղել։ Մկրտիչ Գրիգորյանը՝ 5-րդ համարը, մի ժամանակ ավագանու անդամ է եղել, շատ վաղուց, եւ գյումրեցիք զարմացած են, թե նրան որտեղից են պեղել-գտել։ Իսկ առաջին համարը՝ Արմեն Բադալյանը, քաղաքապետի որդու՝ Միսակի ընկերն է։ Մի ժամանակ քաղաքապետարանում էր աշխատում, նաեւ «Շանթ» հեռուստաընկերությունում մեկնաբան էր։ Հետո գնաց «Ցայգ»։
«ԳԱԼԱ»-ն համագործակցում է «Լուսավոր Հայաստանի» հետ
«ԳԱԼԱ» կուսակցության 24 հոգանոց ցուցակի առաջին համարը նախագահ Վահան Խաչատրյանն է, երկրորդը, ինչպես եւ սպասվում էր, «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը։ Երեք հոգի՝ 14, 15 եւ 24 համարները, ամենաընդդիմադիր այս կուսակցության ցանկում ոչ այնքան ընդդիմադիր համարվող «Լուսավոր Հայաստանի» անդամներ են։ Փաստորեն, տարատեսակ ուժերի հետ ապարդյուն բանակցելուց հետո, համագործակցությունն ստացվեց միայն «Լուսավորի» հետ։ Ինչո՞ւ, չէ՞ որ այս կուսակցությունը հստակ ընդդիմություն չի համարվում։ Լեւոն Բարսեղյանը պատասխանում է․ «Ես բազմաթիվ անգամներ լսում եմ տարբեր կուսակցությունների մասին, որ դրանք պրոյեկտներ են, անգամ «ԳԱԼԱ»-ի մասին։ Եթե որեւէ ապացույց կա, տաք` շնորհակալ կլինեմ»: «ԳԱԼԱ»-ի նախագահ Վահան Խաչատրյանը մեր հարցին, թե ինչպես պատահեց, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամները հայտնվեցին իրենց ցուցակում, արդյոք նրանց խնդրանքո՞վ դա եղավ, թե՞ «ԳԱԼԱ»-ի առաջարկով, պատասխանեց․ «Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մոտ 5 ամիս բանակցություններ են վարվել տարբեր ընդդիմադիր ուժերի հետ, որոնք հայտարարել էին շահագրգռվածություն՝ մասնակցել հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին: Բանակցությունների վերջին փուլին, երբ պարզվեց, որ «ԳԱԼԱ»-ն մասնակցելու է առանձին ցուցակով, առաջարկվեց այդ ուժերին չմասնակցել ընտրություններին, որպեսզի չխանգարեն ֆավորիտ ուժին՝ «ԳԱԼԱ»-ին, եւ ընդդիմադիր ձայները Գյումրիում չփոշիացվեն: Փոխարենը ընտրություններին չմասնակցող քաղաքական ուժերին առաջարկվել է իրենց կուսակցության ներկայացուցիչներին ընդգրկել «ԳԱԼԱ» կուսակցության ցուցակում՝ 10-րդ համարից հետո: Այս պայմանն ընդունել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը: Եղան նաեւ կուսակցություններ, որոնք չառաջադրվեցին, որպեսզի չխանգարեն «ԳԱԼԱ»-ին, սակայն նրանց ներկայացուցիչները չընդգրկվեցին մեր ցուցակում, քանի որ այդ կուսակցությունների ներկայացուցիչները համարեցին, որ չկա դրա կարիքը»։ Մեր տեղեկություններով, «Լուսավոր Հայաստանի» անդամները տարբեր ուժերի հետ են փորձել համագործակցել, ստացվել է միայն «ԳԱԼԱ»-ի հետ։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Նյութի աղբյուրը ` hraparak.am
«Ղարաբաղը կամ պետք է դառնա անկախ պետություն՝ իր բոլոր իրավունքներով եւ պարտականություններով, կամ էլ միանա Հայաստանին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի համաշխարհային քաղաքականության եւ միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
Նրա խոսքով՝ Ղարաբաղն անքակտելիորեն կապված է կովկասյան տարածաշրջանի բոլոր իրադարձությունների հետ եւ, ինչպես Հայաստանը, Ղարաբաղը նույնպես համարվում է Մեծ Մերձավոր Արեւելքի մի մասը:
Արման Նավասարդյանը նշեց, որ օգոստոսի 24-ից, երբ թուրքական զորքերը մտան Սիրիա, բոլորովին նոր իրավիճակ ստեղծվեց տարածաշրջանում. «Եթե տարածաշրջանի երկրները սրեն հարաբերությունները Ռուսաստանի հետ, ապա Ղարաբաղի ուղղությամբ նույնպես սրացում կլինի»:
Նրա խոսքով՝ այսօր Ղարաբաղյան հարցը կիսասառեցված վիճակում է գտնվում, քանի որ Հայաստանը չգնաց այն պահանջներին, որոնք դրվել էին. «Երբ բացահայտվեցին Մադրիդյան սկզբունքները, շատերը խոսում էին այն մասին, որ Ռուսաստանը համաձայն է հողերի հանձնմանը, իսկ ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան ցանկանում են պահպանել Ղարաբաղի ստասուս քվոն, բայց նման բան չկա»:
Նավասարդյանը հավելեց, որ թեեւ Ղարաբաղյան հարցը սառեցված է, պատերազմական իրավիճակը շարունակում է մնալ որպես սպառնալիք. «Քանի դեռ մենք չենք լուծել Ղարաբաղի հարցը, Ղարաբաղի վրա կախված վտանգը կարող է ուղղվել Հայաստանի կողմ»,-եզրափակեց նա:
Բեսլանում ահաբեկիչների կողմից դպրոցի գրաման զոհերի հիշատակին նվիրված սգո միջոցառման ժամանակ, զոհվածների մայրերից մի քանիսը բողոքի ակցիա են կազմակերպել: Արարողության ժամանակ մայրերը հանել են բաճկոնները, որոնց տակ եղել են ՌԴ նախագահ Պուտինի հասցեին մեղադրական գրություններով շապիկներ:
Շապիկների վրա գրված է եղել` «Պուտին` Բեսլանի դահիճ»:
Այժմ ակցիայի մասնակիցները կարող են դատարանի առջև կանգնել Պուտինի դեմ ուղղված գործողության համար: Անվտանգության աշխատակիցներն ու ոստիկանները ստիպել են կանանց նահանջել դահլիճի կենտրոնից` փաստացի շրջափակելով անկյունում և կանգնելով նրանց առաջ, երբ անցնում էր պաշտոնական պատվիրակությունն, այդ թվում Հյուսիսային Օսեթիայի ղեկավարի պաշտոնակատար Վյաչեսլավ Բիտարովը:
Կանայք պահանջում էին 2004-ի սեպտեմբերին տեղի ունեցած դպրոցի գրավման և ազատագրման բոլոր հանգամանքների անաչառ հետաքննություն անցկացնել: Սակայն ոստիկանությունը բերման է ենթարկել մասնակիցներին, գրում է Meduza-ն «Նովայա գազետա»-ի վրա հղումով:
Ակցիայի մասնակից 5 կանանցից 4-ի երեխաները զոհերի թվում են եղել:
Բերման են ենթարկվել նաև լրագրողներ Ելենա Կոստյուչենկոն և Դիանա Խաչատրյանը:
Հայաստանի պետական դրոշը եւ զինանշանը կունենան ընդհանուր տեխնիկական պայմաններ: Դրանով սահմանվում են մասնավորապես դրոշի չափերի համամասնությունները, գույների տոնայնությունը, կտորի նյութը, ձողին ամրացնելու տարբերակները: Օրինակ, դրսում տեղադրվելիք դրոշը պետք է անպայման պատրաստված լինի խոլիէսթերային գործվածքից, իսկ ներսում տեղադրվողները՝ նաեւ բամբակից, մետաքսից, բրդից եւ այլն: Նման որոշում է կայացրել ՀՀ կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 2-ին կայացած իր նիստում:
Որոշման մեջ նշվում է, որ դրոշի գույները կլինեն կարմիրը, կապույտն ու նարնջագույնը (նախկինում երբեմն օգտագործվում էր դեղին գույնը-խմբ):
Հաստատվել են նաեւ զինանշանի չափանիշները՝ գունավոր եւ սեւ-սպիտակ տարբերակներով: Զինանշանի կենտրոնում, նախկինի պես, պատկերված են մեծ ու փոքր Մասիսները՝ նոյյան Տապանով: Այս եւ գույների տոնայնության, չափերի եւ նյութերի հետ կապված այլ չափանիշները պարտադիր կլինեն բոլոր ոլորտներում օգտագործման համար (ծառայողական ձեւաչափ, վկայականներ, հեռուստա- եւ ռադիոեթեր, պետական հաստատություններ եւ այլն):
«Արտագաղթի պատճառով այսօր Հայաստանի դպրոցներ չեն այցելել ավելի քան 30.000 դպրոցական: Շարունակեք կեղծել ընտրությունները, սիրելի ուսուցիչներ և մանկավարժներ»,- ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է կատարել «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը:
Ներկայացնում ենք ԳԱԼԱ—ի հարցազրույցը Մեսրոպ Առաքելյանի հետ:
—Պարոն Առաքելյան, ինչպես ամեն տարի, այսպես էլ այս տարի պաշտոնական տվյալներով առաջին դասարանցիների թիվը նվազել է: Անցած տարվա համեմատ դարձյա՞լ նվազում է նկատվել և որքանո՞վ:
-Վերջին տարիներին առաջին դասարանցիների թիվը մոտ 40.000 է, ինչն արձանագրվել է նաև այս տարի: Հաշվի առնելով արտագաղթի կայուն մակարդակը, ինչպես նաև ժողովրդագրական մասով նույն վիճակի պահպանումը՝ էական փոփոխություններ չեն նկատվել:
—Եթե փորձենք վերլուծել՝ 2008 թ.—ից հետո այս ցուցանիշն ինչպե՞ս է փոփոխվել:Փաստորեն այս ժամանակահատվածը համընկնում է Ս. Սարգսյանի իշխանության տարիների հետ:
– 2008թ.-ից սկսած առաջին դասարանցիների թվաքանակի կրճատումը նախորդ տարիների համեմատ ակնհայտ է, ինչը հիմնականում պայմանավորված է տարեկան մոտ 40.000 հոգու արտագաղթման հետ: Կարևոր է փաստել, որ թեև ընդհանուր նվազումը շատ չէ, սակայն ամեն տարի ավելանում են գյուղական համայնքների թիվը, որտեղ առաջին դասարանցիներ չկան: Իսկ դա ողբերգություն է ամբողջ գյուղի համար:
—Հասկանալի է, որ առաջին դասարանցիների թվի նվազումը պայմանավորված է ոչմիայն ծնելիության ցուցանիշի անկմամբ, այլ նաև արտագաղթով: Ինչի՞ հետեւանք է սա, ըստ Ձեզ:
– Արտագաղթը Հայաստանի գլխավոր հիմնախնդիրն է, ինչը ցավալի ազդեցություն է թողնում ամբողջ հասարակության վրա: Խնդիրը լոկ մի քանի հարյուր կամ մի քանի հազար դպրոցականը չէ: Վերջին տարիների արտագաղթի հետևանքներն արդեն հասել են այն մակարդակի, որ զրոյական մակարդակի հասնելու համար տասնամյակներ են պետք: Աշխարհը զարգանում է, հարևաններն՝ առավել ևս, և նման իրավիճակում մենք հայտնվում ենք ավելի լուրջ խնդիրների մեջ: Արտագաղթողն ապագա չի տեսնում Հայաստանում: Եթե տարիներ առաջ արտագաղթում էին իրենց համար լավ կյանք գտնելու ակնկալիքով, ապա այսօր մարդիկ փորձում են օտար երկրներում կառուցել իրենց երեխաների ապագան՝ հասկանալով, որ նման երկրում իրենց երեխաներին ավելի վատ կյանք է սպասվում, քան իրենց:
—Պարոն Առաքելյան, այս գործում ի՞նչ մասնակցություն են ունեցել մանկավարժները,դպրոցների տնօրենները: Ո՞րն է նրանց լուման:
-Այսօր մանկավարժների մեծ մասը չի կատարում իրենց առաքելությունը: Թվում է, թե դպրոցական առարկայի գիտելիքների փոխանցելը բավարար է: Սակայն, մանկավարժի գլխավոր առաքելությունը երեխայի դաստիարակությունն է՝ պետության համար պիտանի, նվիրված մարդ կերտելն է: Համոզված եմ՝ արտագաղթելու մասին առաջիններից մեկը մանկավարժներն են իմանում, երբ աշակերտը տեղեկացնում է իր համար այդքան ցավոտ լուրի մասին: Միեւնույն ժամանակ համոզված եմ, որ բացառիկ դեպքեր են եղել, երբ ուսուցիչն աշակերտի հետ այցելել է իրենց տուն, խոսել ծնողների հետ, փորձել հասկանալ արտագաղթելու պատճառները, որպես հասարակությունում հեղինակություն ունեցող անձ, փորձել բարձրաձայնել այդ ընտանիքի խնդիրները պետական ատյաններում: Շատ կուզենայի լսել նման մի պատմություն, երբ մի ուսուցիչ կամ տնօրեն հետ է պահել իր աշակերտի ընտանիքին արտագաղթելուց:
Մյուս խնդիրը մանկավարժական հատվածի ներգրավվումն է ընտրական գործընթացներին: Շատերը ներգրավվում են ընտրական հանձնաժողովներում՝ իրենց բարձր ստորագրությամբ վավերացնելով ընտրակեղծիքները, ակտիվորեն մասնակցում են քարոզչությանը, դառնում կուսակցական: Ի դեպ, բավական խորհրդանշական է, երբ կրթական հաստատությունները դառնում են ընտրական տեղամասեր: Արդյունքում այսօր հազարավոր երեխաներ առաջին անգամ ոտք են դնում իրենց համար մի սուրբ վայր, որտեղ, ցավոք, մի քանի տարին մեկ տեղի ունեցող պետական հանցագործությունների արդյունքում կործանվում է նույն այդ երեխաների ապագան:
—Ըստ Ձեզ, այս տեմպերով արտագաղթն ինչի՞ է հանգեցնելու: Ժողովրդագրական պատկերն ինչպիսի՞ն կլինի հինգ տարի անց:
-Արտագաղթի հիմնական պատճառը վստահության բացակայությունն է: Մարդիկ չեն վստահում պետությանը, իշխանությանը, ընդդիմությանը, չեն վստահում խանութին, եղանակի տեսությանը, հարևանին, նույնիսկ չեն վստահում իրենք իրենց: Իշխանությունն իր քայլերով ստեղծել է կործանարար անվստահության մթնոլորտ: Արդյունքում մարդիկ փորձում են հեռանալ այդ մթնոլորտից՝ փորձելով վերագտնել իրենց: Խնդիրը մեկ-երկու տարվա արտագաղթի կամ բնակչության թիվը չէ: Խնդիրն ավելի լուրջ է, մենք ամեն օր կորցնում ենք ամենաթանկը՝ ժամանակը, որի ետ բերելու շանսերը գնալով քչանում են:
Ինչպես ասում են՝ No comment.
Այս պատկերը Խանջյան փողոցում է՝ մայրաքաղաքի կենտրոնում, «Վերնիսաժ» կոչվող տարածքի դիմաց: Ու չգիտես էլ ում մեղադրես այս խոզության համար՝ քաղաքային իշխանությունների՞ն, որ չեն կատարում իրենց ֆունկցիան, թե՞ քաղաքացիներին, որոնք աղբը թափել են ծառաբների մեջ:
Փաստն այն է, որ ողջ տարածքում աղբաման չկա: Իր հերթին տարածքի վարձակալությունից ահռելի գումարներ աշխատող ընկերությունը կարող է մի փոքր սրտացավ մոտեցում ցուցաբերել ու կարգի բերել շրջակայքը, և խոսքը միայն աղբին չի վերաբերվում. զբոսաշրջիկների ամենամեծ հոսք ունեցող Երևանի այս հատվածը, որ նաև «ակամայից» դարձել է մեր քաղաքի դեմքը, գավառական առուծախի կենտրոն է հիշեցնում, իր այս ու այն կողմ «բսնած» անճաշակ կրպակներով ու անտրամաբանական շինություններով: Էլ չենք խոսում տարածքի մաքրության, այցելուների համար պահանջվող հարմարավետության և այլ «մանրուքների» մասին:
Ռ.Ա.
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.