Այս լուսանկարներից արդեն պարզ է դառնում, որ Արթուր Աբրահամն ու Մերին շուտով ծնողներ կդառնան
23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Այդ դեպքը ինձ պատահեց ամսի 31-ին, երբ ինձ ձերբակալեցին եւ հետ ուղարկեցին Հայաստան: Ես բավարարվեցի միայն հայտարարություն անելով եւ սպասելով ՌԴ պարզաբանմանը: Գիտեք, որ նախադեպեր եղել են, երբ օտարերկրացիներին արգելում են մուտք գործել այս կամ այն երկիր, բայց հետո, պարզվում է` տեղի է ունեցել թյուրիմացություն»: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը` անդրադառնալով իր մուտքը Ռուսաստանի Դաշնություն արգելելու անօրինականությանը:
«Ես բաց եմ աշխատել, եւ կրիմինալ ոչինչ չկա, մեր բոլոր համագործակցությունները միջազգային կառույցների հետ թափանցիկ են: Ինձ տվել են տեղեկանք, որտեղ գրված է, որ ՌԴ մուտք ու ելքի մասին օրենքի համաձայն` մարդկանց կարող են զրկել մուտքի իրավունքից»,- ասաց Գրիգորյանը, հավելելով, որ ուսումնասիրել է օրենքը, եւ դրանում առկա սահմանափակումներն իրեն չեն վերաբերել: Գրիգորյանի խոսքով՝ դրանք վերաբերել են խախտումներին, որոնք քաղաքացին կատարել է Ռուսաստանում, իսկ ինքն այնտեղ չի եղել: «Ես միայն ինձ վերաբերող մեկ կետ գտա` դա 9-րդ կետն է: Այն օտարերկրացիները, ովքեր աշխատում կամ համագործակցում են տարբեր պետությունների, տարբեր միջազգային կազմակերպությունների հետ, կարող են մուտք չունենալ Ռուսաստան, եթե այդ կազմակերպությունների տեսակետները դեմ են Ռուսաստանի տեսակետներին»,- նշեց Ստեփան Գրիգորյանը: Նա ասաց, որ եթե արգելքը լիներ, օրինակ` 10 տարի, ապա ինքը կհասկանար, բայց որ մինչեւ 2030 թվականը, ապա դա ակնհայտ ճնշում է: «Այդ աննախադեպ սանկցիայի կիրառումը քաղաքական բնույթ է կրում»,- նշեց Գրիգորյանը:
Նա նշեց, որ խորհրդակցել է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցների հետ, խորհրդակցել է նաեւ ՀՀ օմբուդսմենի հետ եւ կպաշտպանի իր իրավունքները:
Անդրադառնալով Հայաստանի ԱԳՆ-ի արձագանքին` Ս. Գրիգորյանը նշեց, որ նախարարությունն արագ արձագանքել է: «Ռուսաստանի կողմից արձագանք չեմ լսել, միայն կարդացել եմ մամուլում, որ Հայաստանում ՌԴ դեսպանատան աշխատակիցներն են որոշ բաներ խոսել»,- նշեց քաղաքագետը: Միեւնույն ժամանակ Գրիգորյանն ասաց, որ շարունակելու է իր գործունեությունն այնպես, ինչպես արել է մինչ այժմ, եւ կքննադատի Ռուսաստանին, եթե նրա գործողություններում Հայաստանի առնչությամբ սխալներ տեսնի:
Նա նաեւ դիմեց Հայաստանի իշխանություններին: «Եթե Ռուսաստանի Դաշնությունը պատասխան չտա իմ դեպքի հետ կապված, ապա մեկ ռուս հայտնի փորձագետի թույլ չտալ մուտք գործել Հայաստան»,- ասաց քաղաքագետը: Նա նաեւ առաջարկեց իշխանություններին դիվանագիտական խողովակներով ճշտել, թե կա՞ն արդյոք Ռուսաստանում «սեւ ցուցակներ»:
Հիշեցնենք, որ Ստեփան Գրիգորյանը իր տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, նշել էր, որ օգոստոսի 30-ին` առավոտյան 08․00-ին, ժամանել էր Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան` 2014 թ․ Ռուսաստանի Դաշնությունում հողին հանձնված հոր՝ Գևորգ Գրիգորյանի շիրմին այցելելու նպատակով, որի համար ինքն ունեցել է ընդամենը 10 ժամ, քանի որ նույն օրը գիշերը պետք է վերադառնար Երևան։
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես է Անթալիայում շրջվել տուրիստական զբոսանավը: Այս մասին հայտնել է Lenta.ru-ն: Բացի այդ, ըստ նոր տվյալների, անհետ կորածների թիվն ավելացել է ևս մեկով: Ըստ նոր տվյալների՝ երկրորդ անհետ կորածը 14-ամյա աղջիկ է:
Ավելի վաղ Hurriyet-ը տեղեկացրել էր, որ Անթալիայում տուրիստական զբոսանավ է շրջվել: 82 մարդու հաջողվել էր փրկվել է: Միաժամանակ տեղեկացվել էր, որ Թուրքիայի մի քաղաքացի անհետ կորել է և նրա մասին մինչ այս որևէ տեղեկություն չկա: Փրկված 82 ուղևորներից 33-ը տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել: Նավը շրջվել էր այն ժամանակ, երբ նավապետը որոշել էր վատ եղանակի պատճառով ժամանակից շուտ ավարտին հասցնել մեկօրյա զբոսանքը և հետ վերադառնալ ափ:
https://www.youtube.com/watch?v=GZfRmY0VsM8
2016 թ. հունիսի 30-ին www.aravot.am էլեկտրոնային լրատվամիջոցը հրապարակել էր «Փրկելով կյանքս` ես հեռացա ՀՀ-ից» վերնագրով հոդված, որում ռազմական ոստիկանության բարձրաստիճան նախկին պաշտոնյան հայտարարություններ է արել ՊՆ-ի չարաշահումների, ինչպես նաև իրեն հետապնդելու մասին: Նշված հոդվածում Երևանի կայազորի ռազմական ոստիկանության օպերատիվ բաժանմունքի նախկին պետ Հարություն Ոփանյանը նշված լրատվամիջոցի հետ զրույցում նշել է պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված խախտումների և իր նկատմամբ իրականացված ճնշումների մասին՝ նշելով կոնկրետ դեպքեր:
Հ. Ոփանյանի կողմից ներկայացվել են տեղեկություններ և տվյալներ, որոնք իրենց մեջ պարունակում են հանցագործության վերաբերյալ տեղեկություններ: Նույն օրը նույն լրատվամիջոցում հրապարակվել էր «Ոփանյանը $3800 կաշառք է ստացել. ՊՆ-ն հերքում է վերջինիս պնդումներն ու ասում է՝ «անբարոյական է» վերնագրով հոդվածը, որտեղ Հ. Ոփանյանը հայտարարել էր, որ «համակարգից իրեն հանելու համար Երեւանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Վարազդատ Բադալյանը ճնշումների միջոցով ստիպել է սպաներից մեկին իր դեմ ցուցմունք գրել իբրև ինքը կաշառք է վերցրել ու Էջմիածնի մի դեպքով գործ է թաքցրել»:
2016թ. հունիսի 28-ին նույն լրատվամիջոցը հրապարակել է նաև «Ուշագրավ բացահայտում՝ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների չարաշահումների մասին»: Սույն հոդվածում Ոփանյանը տեղեկություններ է հայտնել 2012թ. փետրվար-մարտ ամիսներին տեղի ունեցած մեքենաների, մարտկոցների և անվադողերի գողության վերաբերյալ: Ելնելով վերը նշվածից և ղեկավարվելով այն հանգամանքով, որ նշված հրապարակումներում պարունակվում են բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործություններ կատարելու վերաբերյալ տեղեկություններ՝ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2016-ի հուլիսի 13-ին դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ Հարություն Ոփանյանի կողմից արված հայտարարությունները որպես հանցագործության մասին հաղորդում ընդունելու, քրեական գործ հարուցելու, չարաշահումներ և հանցագործություններ կատարած բարձրաստիճան պաշտոնատար անձանց պարզելու և համապատասխան պատասխանատվության ենթարկելու հարցով: Հուլիսի 26-ին ՀՀ Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով վարչությունը պատասխանել է մեր դիմումին՝ անդրադառնալով դիմումում տեղ գտած հանգամանքներին:
Մասնավորապես՝ վարչությունը տեղեկացրել է, որ «Ուշագրավ բացահայտում՝ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների չարաշահումների մասին» վերտառությամբ հրապարակման մեջ տեղ գտած ՀՀ ՊՆ Երևանի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի աշխատակիցների կողմից Վ. Սարգսյան անվան ռազմական ինստիտուտի տարածքում գործող «Զինառ» ՓԲԸ-ին պատկանող խանութ-թեյարանի գործունեության ընթացքում հայտնաբերված ապրանքաշրջանառության և եկամուտների վերաբերյալ հաշվետվություններ չներկայացնելու, հարկեր և այլ պարտադիր վճարներ չկատարելու դեպքի առթիվ ՀՀ Հատուկ քննչական ծառայության չորրորդ կայազորային քննչական բաժնում 2012 թվականի փետրվարի 15-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քրեական գործի նախաքննության ընթացքում ընկերության կողմից ամբողջությամբ վճարվել է ստուգմամբ արձանագրված տույժն ու տուգանքը և 2013 թվականի դեկտեմբերի 28-ին որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճելու մասին:
Անդրադառնալով «Փրկելով կյանքս` ես հեռացա ՀՀ-ից» հրապարակման մեջ տեղ գտած Հարություն Ոփանյանի «գլխին գործ սարքելու» դրվագին՝ ՀՀ Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով վարչությունը տեղեկացրել է, որ 2012 թվականի հուլիսի 23-ին Երևանի կայազորի զինվորական դատախազությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ առ այն, որ Ոփանյանը զորամասում կատարած դանակահարության փաստը թաքցնելու նպատակով 2011 թվականին դեկտեմբեր ամսին Հ. Ե.-ից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ 3.800 ԱՄՆ դոլար գումար:
Օգոստոսի 30-ին որոշում է կայացվել նույն հոդվածով Հ. Ոփանյանին որպես մեղադրյալ ներգավելու և վերջինիս հայտանաբերելու նպատակով հետախուզում հայտարարելու մասին: Որպես ամփոփում՝ ՀՀ Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով վարչությունը եզրակացրել է, որ հիշյալ հրապարակումները պետական հատուկ ծառայություն իրականացնող կամ այլ անձանց վերնագրվող կոնկրետ հանցագործության հատկանիշներ պարունակող՝ նախապատրաստվող կամ արդեն կատարված հանցագործության մասին տեղեկություններ չեն բովանդակում:
Օգոստոսի 16-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը ևս պատասխանել է մեր դիմումին՝ տեղեկացնելով, որ քննարկման արդյունքում պարզվել է, որ նշված դիմումը որպես հանցագործության մասին հաղորդում ընդունելու և դրա հիման վրա ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշում կայացնելու հիմքերը բացակայում են:
Որպես հիմնավորում՝ ՀՀ ՀՔԾ ներկայացրել էր այն, որ բացի ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով հետախուզվող Հարություն Ոփանյանի սուբյեկտիվ դատողությունների և ենթադրություններից՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված՝ ՀՀ Հատուկ քննչական ծառայության քննիչների ենթակա, ինչպես նաև հատուկ սուբյեկտների կատարած կատարած կոնկրետ հանցագործության փաստերի մասին տեղեկատվություններ չի պարունակում:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Հիսուս ասում է.
-Այս բոլորն ասացի ձեզ, քանի որ տակավին ձեզ հետ եմ: Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին իմ Հայրը կուղարկի ձեզ մոտ իմ անունով, նա ձեզ ամեն ինչ կսովորեցնի և ձեզ կհիշեցնի այն ամենը, ինչ ես ասացի ձեզ:
-Խաղաղություն եմ թողնում ձեզ. իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, որ տարբեր է այս աշխարհի տված խաղաղությունից: Մի՛ խռովվեք և մի՛ վախեցեք:
(Հովհաննեսի ավետարան 14:25-27)
Դե՛ն գցենք ամեն խոչընդոտ և մի կողմ թողնենք մեղքը, որ հեշտությամբ է պաշարում մեզ, և համբերությամբ պայքարենք մեզ ներկայացող փորձությունների դեմ: Մեր աչքերն ուղղենք Հիսուսին՝ մեր հավատի հիմնադրին, այն կատարելագործողին, որը իմանալով, թե ինչ ուրախություն է սպասում իրեն, արհամարհեց ամոթը, հանձն առավ խաչի վրա մեռնել և նստեց Աստծու աթոռի աջ կողմում: Եվ որպեսզի երբեք չհուսալքվեք ու չտկարանաք, մտաբերե՛ք, թե Հիսուս ինչպիսի՛ համբերությամբ կրեց մեղավորների հակառակությունները:
(Պողոս առաքյալի նամակը եբրայեցիներին 12:1-3)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Սեպտեմբերի 4-ին կայանալիք Դանիա – Հայաստան ֆուտբոլային հակամարտությունն արդեն մեկնարկել է. գրում է դանիական ԲՏ օրաթերթը:
Ըստ լրատվամիջոցի, խաղից մեկ օր առաջ լուրջ տարաձայնություն է կա երկու երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների միջեւ: Դանիացիները ցանկանում են հանդես գալ իրենց առօրյա մարզազգեստով՝ կարմիր – սպիտակ – կարմիր գույներով, այդ իսկ պատճառով նրանք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային առաջարկել են խաղալ կապույտ կարճ կիսավարտիքներով: Սակայն մերոնք նախապես տեղեկացրել են, որ ելույթ են ունենալու սպիտակ կիսավարտիքով:
Արդյո՞ք մերոնք կընդառաջեն դաշտի տերերին, թե՞ վերջինները ստիպված կլինեն փոխել իրենց մարզազգեստը, պարզ կդառնա հենց խաղի օրը:
Ազգովի խունկ պետք է վառենք Հեյդար Ալիևի գերեզմանի առաջ, որ 2001-ին չի համաձայնել Քի Վեսթի տարբերակին ու Մեղրին կորցնելուն: Զի Քոչարյանը խոստովանել է, որ ինքը համաձայն էր:
Վարդան Մինասիչ, բարի օր, մի հատ չհամախմբվե՞նք:
Երևանի «Արմենիա» Հանրապետական բժշկական կենտրոնում սեպտեմբերի 3ին` ժամը 11:00-ի սահմաններում, 26-ամյա Մարիամ Թունյանը բնական ճանապարհով լույս աշխարհ է բերել քառյակ: Երեխաներից երկուսը տղա են, երկուսը` աղջիկ:
«Կնոջս և երեխաների առողջական վիճակը նորմալ է: Իհարկե, գիտեինք, որ քառյակ ենք ունենալու և անչափ երջանիկ ենք այդ փաստից: Երեխաների անունները դեռևս չենք որոշել, կնոջս հետ շուտով այդ հարցը կքննարկենք»,- «Արմենպրես»ի հետ զրույցում նշեց երեխաների հայրը` Եղիշե Թունյանը:
Երեխաների ծնողները բնակվում են Գորիսում և ունեն 3,5 տարեկան դուստր: Եղիշեի խոսքով` դուստրը ևս անչափ երջանիկ է միանգամից երկու եղբայր և երկու քույր ունենալու առթիվ և անհամբեր սպասում է, թե երբ են մայրը, քույրերն ու եղբայրները տուն ժամանելու: Բնական ճանապարհով` ոչ արհեստական բեղմնավորմամբ, քառյակ լույս աշխարհ բերելը բացառիկ երևույթ է համարվում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.