23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այս տարվա մայիսին դաժանաբար սպանված Հ. Ֆալանջյանի մայրը, դիմելով ՀՔԱ Վանաձորի գրասենյակ, հայտնել է, որ որդուն պատկանող ավտոմեքենան, որն այս պահին ոստիկանության պահպանությանն է հանձնված, շահագործվում է ոստիկանների կողմից:
Ավելին՝ որդու մահից 3 ամիս անց այդ ավտոմեքենայով խախտում է կատարվել, ինչի մասին փաստում են ինչպես փոստային առաքմամբ ուղարկված նամակը՝ վարչական խախտման վերաբերյալ, այնպես էլ ոստիկանության՝ www.police.am կայքէջում տեղադրված տեսագրությունը, որն արվել է տեսանկարահանող սարքերի միջոցով:
Տեսագրության մեջ հստակ երևում է, որ խախտում կատարած ավտոմեքենան հենց Հ. Ֆալանջյանին պատկանող MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենան է:
Հարկ է նշել, որ իրեղեն ապացույցները, համաձայն օրենքի, պետք է պահվեն քրեական գործի հետ: Ոստիկանները, անօրինական ձևով շահագործելով իրեղեն ապացույց համարվող ավտոմեքենան, կատարել են քրեորեն հետապնդելի արարք:
Ինչի վերաբերյալ հանգամանքները պարզելու և հանցագործություն կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու պահանջով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից հանցագործության մասին հաղոդում է ներկայացվել ՀՀ Գլխավոր դատախազություն:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Չինաստանում տեղի ունեցած G20-ի հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածություններն անմիջականորեն կարող են առնչվել նաեւ ՀՀ-ին՝ հաշվի առնելով Սիրիայի գործոնը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր, քաղաքագիտության դոկտոր, Հանրային խորհրդի անդամ Սուրեն Զոլյանը՝ ավելացնելով. «Սիրիան բավականին մոտ է մեզ, եւ հակամարտության ցանկացած կարգավորում մեզ համար շատ ձեռնտու կլինի: Դա շղթայական ռեակցիա կունենա»:
Ինչ վերաբերում է Օբամա-Պուտին նմանատիպ հանդիպումներին, ապա Սուրեն Զոլյանի կարծիքով, նման պայմանավորվածություններ շատ են եղել, ու արդյունքում որեւէ տեղաշարժ չի եղել. «Այս անգամ եւս գերտերությունների ղեկավարները շարունակում են պնդել, որ մնալու են իրենց դիրքերում»:
Ըստ նրա՝ այս քննարկումներում Թուրքիայի ներխուժումը փոխում է իրավիճակը, քանի որ նրա ներկայությունը կարող է ինչ-որ ձեւով ապակայունացնել իրավիճակը Սիրիայում: Քրդական գործոնը Թուրքիայի համար շատ զգայուն թեմա է»:
Ի պատասխան դիտարկմանը՝ արդյոք G20-ի այս հանդիպումների արդյունքում աշխարհի քարտեզի նոր վերաձեւում կլինի, պարոն Զոլյանը չբացառեց՝ նկատի ունենալով Սիրիայի եւ Իրաքի Քրդստանների հնարավոր ստեղծումը:
«Ադրբեջան» պետական հրատարակչությունը սեպտեմբերի 5-ից հրաժարվել է տպագրել երկրի առաջատար ընդդիմադիր թերթը՝ «Ազադլըգը»: Որպես պատճառ հրատարակչությունը նշել է թերթի պարտքերը, գրում է contact.az-ը:
Ինչպես Turan գործակալությանը հայտնել է թերթի գլխավոր խմբագրի տեղակալ Ռահիմ Գաջիևը, վճարել հրատարակչության ծառայությունների համար թերթը չի կարող այն պատճառով, որ չի կարողանում բանկային գործարքներ իրականացնել:
«Թերթի ֆինանսական տնօրեն Ֆաիկ Ամիրովը ձերբակալվել է: Բանկային գործարքներ իրականացնելու համար անհրաժեշտ է հաստատել մեկ այլ մարդու ստորագրությունը: Սակայն նոտարական գրասենյակները հրաժարվում են հաստատել այդ ստորագրությունը՝ այն պատրվակով, որ փաստաթղթերը պակասում են»,- ասել է նա՝ նշելով, որ թերթի պարտքը հրատարակչությանը կազմում է 20 հազար մանաթ:
«Մենք չենք կարողանում վերցնել գումարները բանկային հաշվից Ֆաիկ Ամիրովի ձերբակալությունից հետո: Եթե կարողանանք ծածկել պարտքի մի մասը, թերթի հրատարակությունը կվերսկսվի, բայց դեռ բանկային գործարքներ իրականացնել չենք կարող»,- ասել է նա:
ԼՂՀ հարավ-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարզումների անցկացման վայրում հունիսի 17-ին մահացած հայտնաբերված զինծառայող Հրանտ Գրիգորյանի դիակի դատաբժշկական փորձաքննության արդյունքների համաձայն՝ նրա մարմնի վրա կապտուկներ են եղել: Այս մասին NEWS.am-ին ասաց զինծառայողի հայրը՝ Գարուշ Գրիգորյանը:
«Երկու թեւերի վրա՝ արմունկներից վերեւ կապտուկներ են եղել: Չորս մատերով բռնել, շատ ուժեղ սեղմել են»,- ասաց նա՝ նշելով, որ հաստատվել է նաեւ, որ Հրանտի մահը վրա է հասել կրակոցից:
Նշենք, որ քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հատկանիշներով, դասակի հրամանատար Վ. Բալայանը կալանավորված է:
Վ. Բալայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը) եւ 360-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինծառայողին վիրավորանք հասցնելը պետի (հրամանատարի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ): Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
1997թ. ծնված Հրանտ Գարուշի Գրիգորյանը հունիսի 17-ին` ժամը 10:45-ի սահմանում, ԼՂ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարզումների անցկացման վայրում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային գնդակային վիրավորում էր ստացել:
Հրանտ Գրիգորյանն արմատներով Արարատի մարզի Մրգավան գյուղից էր, սակայն, ընտանիքով բնակվում էր Արտաշատում: Նրա հայրը Ռուսաստանում արտագնա աշխատանքի էր, ընտանիքն այնքան էլ լավ պայմաններում չի ապրում: Հրանտ Գրիգորյանն ընտանիքի միակ տղան էր, ունի իրենից փոքր քույր:
Նշենք, որ զինծառայողի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հատկանիշներով:
20 տարի հետո մարդիկ կհրաժարվեն սեքսից: Նման եզրակացության է հանգել Սթենֆորդի համալսարանի դասախոս, Լեգալ բժշկության ու կենսաբանության կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Հենրի Գրիլին, հայտնում է Informing–ը:
Իր տեսությունը նա շարադրել է «Սեքսի վերջն ու մարդկության ապագան» գրքում: Նրա կարծիքով սեռական շփումների նկատմամբ վերաբերմունքը մարդկանց մոտ արմատապես կփոխվի: Արհեստական մեթոդաբանության ակտիվ զարգացման պատճառով կվերանա սեռական շփման անհրաժեշտությունը: Բնական ճանապարհով բեղմնավորումը տհաճ կհամարվի:
Նրա կարծիքով զույգը պետք է ընդամենը լաբորատորիա հանձնի կնոջ մաշկի մի կտոր ու տղամարդու սերմնահեղուկը: Մաշկից մասնագետները կկարողանան հանել ցողունային բջիջները ու դրանցից ձվաբջիջներ աճեցնել, որոնք անհրաժեշտ են սաղմնավորման համար: Բացի դրանից այս մեթոդը թույլ կտա ոչ միայն ապագա երեխայի արտաքինը ծրագրավորել, այլեւ շտկել նրա առողջությունը ու նույնիսկ հակումը այս կամ այն զբաղմունքների նկատմամբ:
Եվ չնայած հիմա շատերին այդ հիպոթեզը չափից անհավանական է թվում, գիտնականը նշում է,որ արհեստական բեղմնավորման նկատմամբ հետաքրքրությունն օրեցօր աճում է: Դրա համար էլ նա վստահ է,որ իր կանխատեսումները շուտով կսկսեն իրականանալ:
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային պոռնիկի որդի է անվանել եւ խորհուրդ տվել քարոզ չկարդալ մարդու իրավունքներին հետեւելու մասին: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով The Telegraph-ը:
Դուտերտեն նման հայտարարություն է արել Լաոսում նախանշված Արեւելա-ասիական գագաթաժողովի նախօրեին կայացած մամուլի ասուլիսում:
«Դու պետք է հարգանք ցուցաբերես: Կարիք չկա հարցադրումներ եւ հայտարարություններ անել: Պոռնիկի որդի, ես կանիծեմ քեզ գագաթաժողովին»,- հայտարարել է նա:
Օգոստոսի 30-ին CNN-ը հաղորդել էր, որ համաժողովի շրջանակում Օբաման եւ Դուտերտեն պետք է հանդիպեն, որի ընթացքում ամերիկյան նախագահը մտադիր է Ֆիլիպիններում մարդու իրավունքների հարց բարձրացնել: Երկու երկրների ղեկավարների հանդիպումն առաջինը կլինի Դուտերտեի՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր:
Օգոստոսի սկզբին էլ Ֆիլիպինների նախագահը պոռնիկի որդի եւ նույնասեռական էր անվանել ամերիկյան դեսպան Ֆիլիպ Գոլդբերգին, որին նա կասկածում է երկրի ներքին գործերին միջամտելու մեջ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է զինված խմբի կողմից 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից:
Քրեական գործին միացվել են նաև ՀՀ ՊՆ N զորամասի դասակի հրամանատար Վ.Գ.-ի կողմից մարտական հերթապահության կանոնները խախտելու և ռազմամթերքի հափշտակության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ և 365-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործը, ինչպես նաև սույն թվականի հուլիսի 29-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքից արձակված կրակոցներով Երևանի Սարի Թաղ թաղամասում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության զորքերի հրաձիգ Փ.Մնացականյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու ոստիկանության մի շարք տրանսպորտային միջոցները դիտավորությամբ վնասելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ և 185-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործերը:
Քրեական գործով, ինչպես նախկինում հայտնել ենք, որպես մեղադրյալ ներգրավված են 60 անձինք: 50 անձինք կալանավորված են, երկուսը հետախուզման մեջ են, մյուսների նկատմամբ ընտրված են անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցներ:
Նախաքննության ներկա փուլում պարզվել է, որ հանցագործություններից տուժել են 46 անձինք: Տուժել է ՀՀ ոստիկանությունը, ինչպես նաև 2 իրավաբանական անձինք (“Համակցված կերերի գործարան” ՓԲԸ, “ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկ” ՓԲԸ), մնացածը՝ ֆիզիկական անձինք են: Հանցագործություններից տուժած ֆիզիկական անձանցից 26-ը ոստիկանության աշխատակիցներ են, 17-ը՝ քաղաքացիներ:
Տուժած ոստիկաններից 3-ը ապօրինաբար կյանքից զրկված ծառայողներն են (Ա.Վանոյան, Յու.Տեփանոսյան, Գ.Մկրտչյան), 10-ը տարբեր ժամանակահատվածներում պատանդառվածները, 7-ը տարբեր աստիճանի հրազենային վնասվածքներ ստացածները, 2-ը տուժել են կյանքի համար վտանգավոր բռնության փորձի հետևանքով, 4 ոստիկան տուժել են անձնական գույքի հափշտակությունների արդյունքում:
Տուժած քաղաքացիներից 7-ը տարբեր ժամանակահատվածներում պատանդառված բուժ. աշխատողներն են, 10-ը տուժել են գույքի դիտավորյալ ոչնչացում և գույքի հափշտակություն կատարելու արդյունքում:
Քննությամբ պարզվել է, որ զինված անձանց խումբը 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածք է հասել տրանսպորտային չորս միջոցներով, այդ թվում՝ երկուսը “Ֆորդ տրանզիտ”, մեկը “Մերսեդես Բենց” և մեկը “Կռազ” մակնիշի: Բոլոր տրանսպորտային միջոցները հայտնաբերվել են, կատարվել են դրանց առնչվող համապատասխան քննչական գործողություններ:
Ճշտվել է նաև, որ ապօրինաբար կրվող ինքնաձիգներից երկուսը ՀՀ ոստիկանության և ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան քարտադարաններում հաշվառված են որպես նախկին տարիներից փնտրվող: Այս և զինյալների մյուս 12 ինքնաձիգ-հրազենների ձեռք բերման աղբյուրները պարզելու ուղղությամբ քննչական գործողությունները շարունակվում են:
06.09.2016թ. դրությամբ քրեական գործով կատարվել են բազմաթիվ քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ 500-ից ավելի հարցաքննություններ (վկաների, տուժողների, մեղադրյալների), քննչական փորձարարություն և դեպքի վայրի դետալային զննություններ, նշանակվել են թվով 101 փորձաքննություններ (դատաբժշկական, ապրանքագիտական, հրդեհատեխնիկական, դատագենետիկական, դատաձգաբանական, դատաքիմիական, դատակենսաբանական, դատահամակարգչային, դատափաստաթղթաբանական, դատանյութագիտական և այլն), 38 անձանցից ստացվել են նույնականացման համար փորձաքննությանը տրամադրվող նմուշներ, կատարվել են 151 խուզարկություններ, 60 առգրավումներ, 78 զննություններ, դատարանի համապատասխան որոշումների հիման վրա ստացվել են հեռախոսային զանգերի բազմաթիվ վերծանումներ, պահանջվել են բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, կատարվել են մի շարք այլ քննչական և դատավարական գործողություններ:
Նախաքննությունը շարունակվում է, ընթացքի վերաբերյալ պարբերաբար կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 7-ամյա երեխային վրաերթի ենթարկելու մեջ մեղադրվող վարորդ Վանիկ Սարգսյանին սպանելու փորձ կատարելու դեպքի առթիվ։
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժնից հայտնում են, որ նախնական քննության տվյալներով՝ 2016 թ. սեպտեմբերի 5-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 121 շենքի հարևանությամբ գտնվող էլեկտրաէներգիայի բաշխիչ ենթակայանի մոտ, Գ.Խամփերյանը վիճաբանել է Վանիկ Սարգսյանի հետ` վերջինիս կողմից իր որդուն վրաերթի ենթարկելու հետևանքով անզգուշությամբ մահ պատճառելու հարցի շուրջ։
Վիճաբանության ընթացքում դանակով հարվածներ է հասցվել Վանիկ Սարգսյանին` պատճառելով ձախ այտի և պարանոցի ձախ կեսի կտրած-ծակած երկու վերք, կրծքավանդակի աջ և ձախ կեսի կտրած-ծակած, թափանցող 2 վերք, որի հետևանքով Վ. Սարգսյանը տեղափոխվել է «Հրազդանի ԲԿ» ՓԲԸ և ենթարկվել վիրահատության:
Նկատի ունենալով, որ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, Գ.Խամփերյանը ձերբակալվել է։
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը, Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայքի՝ 2rd.am-ի միջոցով արձագանքել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանի հայտարարությանը:
Այն ներկայացնում ենք ստորեւէ.
Թերևս, կշարունակեինք անպտուղ զբաղմունք համարել հանրությանը նաև պայթած փուչիկների տխրահռչակ պատմությունով հայտնի ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանին որևէ կերպ արձագանքելը, եթե նախագահ Քոչարյանի “Ազատություն” ռադիոկայանին տված հարցազրույցին վերաբերող նրա գրառման մեջ այսպես ասած էքզիստենցիալ մի հարց չբարձրացներ: “Փորձեցի մտաբերել, -անկեղծորեն խոստովանում է Ավագյանը, – թե 2-րդ նախագահի պաշտոնավարման 10 տարիների ընթացքում, մինչև բաց ու հայտարարված քաղաքականության մեջ մտնելը, 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը քանի՞ անգամ է հարցազրույց տվել, չկարողացա մտաբերել: Փորձեցի գտնել ամերիկայի պաշտոնաթող նախագահների հարցազրույցներ իրենց հետևորդների քայլերի մասին, շատ զուսպ վիճակ էր, հատուկենտ, այն էլ ընդգծված ոչ պարբերաբար”:
Պարզաբանենք. Տեր-Պետրոսյանը ասելիք չուներ, այդ պատճառով էլ չէր խոսում: Արցախը Ադրբեջանին տալու պատրաստ, տնտեսությունը քայքայած ու պարտքերի մեջ թաղած մարդն ի՞նչ պետք է ասեր, ի՞նչ երեսով: Սա Տեր-Պետրոսյանի հետ կապված: Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահներին, ապա նրանք էլ ասելիք չունեն /կամ ունեն` հազվագյուտ/, որովհետև իրենց հետնորդները երկիրը ԼԱՎ են կառավարել, մարդիկ սոված չեն մնացել, իշխանություններին չեն ատում և այլն: Հուսով ենք` Ավագյանը կհասկանա, թե ինչի մասին է խոսքը: Իսկ ինչ վերաբերում է գրառման մնացած հատվածին, ապա երկար-բարակ չենք պատասխանի, այլ ընդամենը երկու բառով` հիշիր Սերժ Սարգսյանի կորցրած 800 հեկտարի մասին ու ձայնդ կտրիր:
2rd.am կայքի խմբագրություն
Նիդերլանդներում ՀՀ դեսպանատան դիմաց կայացած ցույցին մասնակցելու համար հայկական ծխերում հովվական պարտականություն կատարելու իրավունքից զրկված տեր Արմեն քահանա Մելքոնյանը Aravot.am-ին ասել էր , որ եթե իր արժանապատվությունը, որպես քահանա եւ մարդ, վիրավորած Հայրապետական պատվիրակ Վահան սրբազանը իրենից ներողություն չխնդրի՝ հերյուրանք տարածելու համար, ինքը ստիպված կլինի հաջորդ շաբաթվա ավարտին այնպիսի ապացույցներ ուղարկել Մայր Աթոռ, որ դրանք Վահան սրբազանին եւ նրա պաշտոնին կարող են մեծագույն վնաս հասցնել, ընդհուպ մինչեւ կարգալուծության հիմք դառնալ:
Aravot.am- տեր Արմենից հետաքրքրվեց իր ասած ժամկետը լրացել է, արդյոք իր հետ կապ հաստատե՞լ է Վահան սրբազանը, եւ ինչո՞ւ ապացույցները չի հրապարակում: Հոգեւորականը պատասխանեց. «Այո, այո, ես գիտեմ, մինչև անցնող շաբաթավերջն էր պայմանաժամը, սակայն ես մէկ օր էլ աւելի սպասեցի, որ ինձ հետ կապ կը հաստատուի, սակայն ոչ մէկ արձականք: Ինչ որ վերաբերվում է ապացույցներին, ես չեմ կարող ոչ մի բան բացայայտել, քանի իմ նպատակը եկեղեցին վնասել կամ խծփծել չէ: Դրա համար ես ուղղարկեցի ապացույցները հայրապետական պատուիրակի Հոլանդիայի փոխնորդին՝ վստահ լինելով որ տեղ կը հասնի»:
Ի միջիայլոց, օրերս կրկին ցույց է տեղի ունեցել՝ ի պաշտպանություն տեր Արմենի: Եվ համայնքի ատենապետ Լեւոն Սարգիսը հանդես է եկել տեր Արմենին աջակցելու ելույթով: Նրա ձեւակերպմամբ, տեր Արմեն Մելքոնյանի Նարեկացիահունչ պահվածքի պատճառով հոգեւորական շրջանականերում հակասական ընկալումներ են եղել, ուստի իրենց վարչաության անդամները եւ ողջ ժողովուրդը այլ որոշում չունեն, կան կանգնել նրա կողքին:
«Մեզանից լավ ոչ ոք չի կարող պատկերացնել մեր համայնքի հոգեւոր վերելքը եւ միասնականությունը տեր Արմենի ծառայության տարիներին: Կոչ են արել, որ հայրապետական պատվիրակությունը վերանայի իր որոշումը եւ մեզ վերադարձնի մեր հոգեւոր հովվին» ,-ասել է Լեւոն Սարգիսը:
Հավելենք, որ տեր Արմեն քահանա Մելքոնյանը նաեւ իր ֆեյսբուքյան էջում է անդրադարձել ապացույցներ ուղարկելու ճակատագրին, որտեղ մասնավորապես նշել է. «Առ որ անկ է: Տրուած պայմանաժամը լրացաւ, և ապացոյցներէն մաս մը յանձնուեցաւ Հայրապետական Պատուիրակի Հոլանտիայի փոխանորդին, զանոնք յանձնելու Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուշադրութեան: Ամողջականը կը տրամադրուի ի պահանջել հարկին»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.