23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

https://www.youtube.com/watch?v=-_Ud4OTrhx4
ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել ՀՀ պաշտպանության նախարարությունում: Նախարարության վարչական համալիրում կայացած խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ վարչապետը, պաշտպանության և ֆինանսների նախարարները, այլ պաշտոնատար անձինք, ինչպես նաև պաշտպանության նախարարության ղեկավարությունը և Զինված ուժերի հրամանատարական կազմը: Խորհրդակցության ժամանակ ամփոփվել են 2014-2015թթ. անցկացված Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի արդյունքները: Օրակարգի շրջանակներում քննարկվել են Զինված ուժերի 2016-2020թթ. զարգացման պլանն ու Սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագիրը:
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են հնարավոր ռազմական գործողությունների վարման ձևերն ու եղանակները, Զինված ուժերի ղեկավարման համակարգն ու զարգացման հիմնական ուղղությունները, ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով Զինված ուժերի շարունակական համալրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Անդրադարձ է եղել Սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման նախորդ՝ 2011-2015թթ. պետական ծրագրի իրագործմանը. արձանագրվել է, որ այն կատարվել է ամբողջությամբ: Նախագահն ընդգծել է, որ հայկական բանակը գերժամանակակից տեխնիկայով լայնորեն համալրման գործընթացին համահունչ, անհրաժեշտ է նույնքան ուշադրություն դարձնել այդ տեխնիկայի օգտագործման մասնագիտական կարողությունների անընդհատ կատարելագործմանը: Հանրապետության Նախագահը հանձնարարություններ է տվել Պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների իրագործման վերաբերյալ` սահմանելով պլանավորման ղեկավար փաստաթղթերի կատարման վերաբերյալ հաշվետվողականության ժամկետներն ու կարգը:
Պաշտպանության նախարարության ղեկավարությունը ՀՀ Նախագահին վստահեցրել է, որ զարգացման պլանի և սպառազինության ծրագրի իրականացումը, Զինված ուժերում նոր մոտեցումների ու սկզբունքների արմատավորումը թույլ կտան զգալիորեն ավելացնել բանակի մարտական կարողությունները, ապահովել ժամանակակից չափանիշներին համապատասխան զարգացումը՝ շարունակելով իրականացնել Հայաստանի և Արցախի հուսալի պաշտպանությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դեկտեմբերի 15-ին Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։
Հիշեցվում է, որ երեկ՝ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14:40-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ հարձակվել են Բաշինջաղյան փողոցի սեփական տներից մեկի վրա, հնչել են կրակոցներ, կան վիրավորներ։
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ քննչական բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ։ Փորձագետների մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, ձեռնարկվել անհետաձգելի գործողություններ՝ պարզելու դեպքի հանգամանքները։
Նախնական տվյալներով՝ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ի սահմաններում, զինված և դիմակավորված անձը մուտք է գործել տուն, որտեղ այդ պահին եղել է նաև մանկահասակ երեխա և հրազենի ու դանակի գործադրման սպառնալիքով պահանջել թանկարժեք զարդեր, գումար։ Իր հետ բերված թիվ 152946, 12 տ/չ, «Cherchill» տիպի ողորկափող հրացանից տղամարդը կրակոցներ է արձակել տանը գտնվող անձանց ուղղությամբ, որի հետևանքով երեք անձ ստացել է հրազենային բազմաբեկոր վնասվածքներ։
Զինված անձի հանցավոր գործողությունները կանխելու նպատակով ընտանիքի անդամները դիմադրություն են ցույց տվել, որի ժամանակ կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ են պատճառվել տուն ներխուժած զինված տղամարդուն։ Վերջինս, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է: Քննությամբ պարզվել է նրա ինքնությունը, ով Երևանի բնակիչ Գ.Սարգսյանն է՝ ծնված 1976թ.։
Ստորին վերջույթների հրազենային բազմաբեկոր վիրավորումներով 3 անձ բուժօգնության է տեղափոխվել բժշկական կենտրոն, որտեղ նրանց ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն։ Ընտանիքի հայրը, տանտիրուհին և դայակը ճանաչվել են տուժող։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող ողորկափող 12մմ տրամաչափի «Cherchill» տեսակի հրացանը՝ փամփուշտներով, ինչպես նաև՝ որսորդական դանակը: Վերցվել են փորձանմուշներ, առգրավվել դեպքի պահին տուժողների և տուն ներխուժած անձի հագին եղած հագուստները։ Քրեական գործով էական հանգամանքների պարզաբանման նպատակով նշանակվել են բազմաթիվ փորձաքննություններ։
Միջնորդություն է ներկայացվել Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ տուն ներխուժած անձի՝ Գ. Սարգսյանի բնակության վայրում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ, որը դատարանը մերժել է:
Առգրավվել է տանն առկա տեսախցիկների տեսանկարահանող սարքերի՝ դեպքի վերաբերյալ տեսագրությունը, որն օրենքով սահմանված կարգով ենթարկվել է զննության: Քննության ընթացքում հստակեցվել է դեպքերի զարգացման հաջորդականությունը։
Պարզվել է, որ զինված անձի՝ տուն ներթափանցելու պահին տանը եղել են միայն կանայք (տանտիրուհին, մայրը, դայակը) և 1 տարեկան երեխան։ Ընտանիքի հայրը տուն է եկել ավելի ուշ՝ հեռախոսով լսելով ահաբեկման ձայներ։
Քննության տվյալներով՝ ամուսինը զանգել է կնոջ հեռախոսահամարին, հեռախոսազանգը միացել է, սակայն կինը չի խոսել, փոխարենը լսվել է մի տղամարդու ձայն, ով ահաբեկել է ընտանիքի անդամներին, նրանցից պահանջել գումար` սպառնալով սպանել: Նա անմիջապես գնացել է տուն, իսկ վարորդին հանձնարարել զանգել ոստիկանություն։ Զինված տղամարդու կողմից արձակված կրակոցներ են արձակվել ընտանիքի հոր, կնոջ և դայակի ուղղությամբ, ում գրկին եղել է մանկահասակ երեխան։
Դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում դեկտեմբերի 15-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
«25 տարին անցել էր 1946 թվականի մարտի 16-ին»… Դեռևս անցյալ տարի համացանցում տեղադրվեց (ռուսերեն բնագրով) հայ դիվանագետ Լևոն Էյրամջյանցի (1954-2001) «25 տարին անցել էր 1946 թվականի մարտի 16-ին» ուշագրավ հոդվածը, որտեղ հեղինակի կողմից անհերքելի ապացույցներ են բերվում, որ Մոսկվայի 1921-ի ռուս-թուրքական պայմանագիրը ստորագրվել է 25 տարի ժամկետով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է օգտատեր Ռուբեն Շուխյանը:
Ինչպես գիտենք, դա Հայաստանի Հանրապետության բուն տարածքները հօգուտ Թուրքիայի և Ադրբեջանի զիջած հիմնական պայմանագիրն է հանդիսանում` այն իրավական հենքը, որի վրա հետագայում դրվեց ողջ Հարավային Կովկասի սահմանազատումը` ի վնաս Հայաստանի:
Այդ պայմանագրի մասին խորհրդային տարիներին Հայաստանում արգելված էր խոսել, քանի որ այդ ամենն արվել էր` մեծապես վնասելով մեր երկրի շահերը, իսկ դրա անդառնալի հետևանքները ամբողջությամբ մենք հիմա ենք զգում` թե տարածքային, և թե բնակչության ռեսուրսների սակավության առումով:
Ըստ Լ.Էյրամջյանցի, այդ պայմանագիրը և նրան կից գաղտնի արձանագրությունները քիչ են ուսումնասիրված և հրապարակային քննարկման չեն դրվել: Մոսկվայի պայմանագրի ուղղակի շարունակությունը հանդիսացավ նույն Սովետական Ռուսաստանի հովանավորությամբ ամիսներ անց կնքնված Կարսի պայմանագիրը, և բնական է, որ նույն գործառնությունն իրականացնող այդ երկու պայմանագրերն էլ ունեցել են նույն գործողության ժամկետը:
Այսպիսով, տարածաշրջանի բոլոր իր խնդիրները Թուրքիան 1921-ին հեշտությամբ և առանց ոչ մի խոչընդոտի լուծեց ռուսների միջոցով՝ յուրատեսակ ձևով գրավ դնելով հայկական տարածքները: Մինչդեռ Հայաստանը մինչ հիմա այդպես էլ ոչ մի կերպ իր վերաբերմունքը չի արտահայտել այդ պայմանագրերի վերաբերյալ:
Լ.Էյրամջյանցը գրում է, որ, ըստ թուրքական աղբյուրի, դեռևս 1925 թ. Թուրքիայում ՌԽՖՍՀ-ի դեսպան Վինոգրադովը պաշտոնական նոտայով պահանջել էր չեղարկել 1921-ի ռուս-թուրքական պայմանագիրը` ուղեկցելով այն միակողմանի կարգով իրականացնելու Ռուսաստանի պատրաստակամության մասին հայտարարությունով։ Միաժամանակ դեսպան Վինոգրադովը բանավոր զրույցի ժամանակ ասել էր. «Մենք չենք կարող 25 տարի սպասել և ռուս-թուրքական պայմանագիրը ստորագրել ենք, որովհետև այն ժամանակ թույլ ենք եղել… Իսկ հիմա մենք ուժեղ ենք և պահանջում ենք վերականգնել Հայաստանի սահմանները»։ Ինչին արձագանքել էր Թուրքիայի այն ժամանակվա հայտնի պետական գործիչ Իսմեթ Ինյոնյունը, ասելով. «Նոր երկիրը» պետք է հետևի իր միջազգային պարտավորություններին, իսկ 25 տարի հետո Թուրքիան, իհարկե, կվերադարձնի այդ տարածքները»։
Ինչպես նշում է Լ.Էյրամջյանցը, 1945-ին այդ հարցն իրոք արդեն շատ մոտ է եղել հանգուցալուծման` հօգուտ ԽՍՀՄ-ի: Նա գրում է. «Այդ փաստի պատմական հավաստիությանը կասկածել պետք չէ, քանի որ դա զուգադիպում էր Թուրքիային պատերազմ հայտարարելու ԽՍՀՄ-ի մտադրությանը, և անկախ Անկարայի դիվանագիտական պարզունակ խաղից ու «վերջին պահին» Գերմանիային պատերազմ հայտարարելուց՝ խորհրդային զորքերի համար ապահովվում էր գործողության իրավական կողմը, որից հետո նրանք իրոք պատրաստ էին մտնելու Թուրքիայի տարածք…»։
Հոդվածում բերվում է նաև մի այսպիսի հետաքրքիր փաստ. երբ 1945-ին Հայկական և Վրացական ԽՍՀ-ների ներկայացուցիչները մամուլում հրապարակված իրենց կոչում պահանջեցին ետ վերադարձնել Կարսը, Սարիղամիշը, Իգդիրը, Արդահանն ու Արտվինը` Թուրքիայի արտաքին գործերի նախարար, ավելի ուշ կառավարության ղեկավար Սարաջիօղլուն բառացիորեն պատասխանել էր հետևյալը. «Մենք իհարկե գիտենք, որ դա Հայաստանի տարածքն է, և պատրաստ ենք սկսելու սահմանագծումը, սակայն մեզ անհասկանալի են Վրաստանի հավակնություններն այդ հարցում… Լավ կլիներ, որ դուք Խորհրդային Միությունում նախ իրար մեջ պարզեիք ու հետո նոր բաժանեիք դեռ չսպանված արջի կաշին»։ Լևոն Էյրամջյանցի հոդվածը կարող եք կարդալ այս հղումով: Հոդվածը գրվել է 2001-ին և կրում է 1990-ականների Հայաստանի արտաքին հարաբերությունների վերաբերյալ որոշ վիճելի դրույթներ, բայց հավաքված պատմական փաստերի առումով՝ շատ արժեքավոր է:
ankakh.com
Շիրակի մարզի Գյումրու մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 3 հատուկ օժանդակ դպրոցի տնօրեն Տիգրան Գուլյանի հետ մեր զրույցը հատուկ դպրոցների երեխաների ու նրանց նկատմամբ հատուկ վերաբերմունքի մասին է:
— Քանի՞ դպրոց կա Շիրակի մարզում։
— Շիրակի մարզում միակ մասնագիտացված դպրոցն է սա։ Հատուկ դպրոց 2 հատ կա , բայց մերը խիստ մասնագիտացված է։ Դպրոցում կա 58 աշակերտ, անձնակազմում 50 աշխատակից կա։
— Բավականին լավ ցուցանիշ է, քանի որ սովորաբար հատուկ խնամքի հաստատություններում անձնակազմի պակասություն միշտ էլ լինում է:
— Այո, բայց մեր մարզի պայմաններում աշխատանք գտնելը այդքան էլ հեշտ չէ:
-Քանի՞ տարի է գործում դպրոցը։
-Շատ վաղուց է գործում , բայց երկրաշարժից հետո թիվ 4-րդ և 10 օժանդակ դպրոցները միավորվեցին և ստեղծվեց թիվ 3 դպրոցը։ Մարզի ամբողջ տարածքից ունենք երեխաներ Աշոցքից , Ամասիայից , Ախուրյանից։ Ավարտելուց հետո էլ միջամտում ենք , որպեսզի ուսումնարաններ ընդունվեն անվճար սկզբունքով։
— Դպրոցը տնակային է, հնարավոր չէ՞ր այսքան տարի նորմալ շենք կառուցել:
-Տնակային է, բայց դրսից քարապատված է և նորմալ վիճակում է գտնվում։ Իսկ այսօր բոստոնաբնակ բարերարները երեխաների համար խաղահրապարակ սարքեցին , որը խիստ անհրաժեշտ էր դպրոցին և հիմնովին վերանորոգեցին դպրոցը։ Պատկերացրեք՝ մեկ հարկանի շենքը այս երեխաների համար ավելի ճիշտ է , քան երկհարկանին , քանի որ այստեղ սայլակով երեխաներ կան։ Լրացուցիչ հարմարանք պետք է ստեղծվի , որ այդ երեխան բարձրանա 2-րդ հարկ։ Այս երեխաները բարձրությունից վախենում են։
-Դե, կարող էր լինել միահարկ, բայց ոչ տնակ, ի վերջո տնակը մնում է տնակ: Ի՞նչ խնդիրներ ունեք։
— Այս պահին խնդիրներ չունենք , քանի որ Շիրակի մարզպետ Ցոլակյանը խիստ ուշադրության կենտրոնում է պահում դպրոցը և ամեն ինչով օժանդակում է , որպեսզի այս երեխաները կարողանան որոշ չափով լավ զգալ։ Գյումրին այն վիճակում է, որ շատերն այսօր ապրում են տնակներում , իսկ եթե բնակարան էլ ստացել են , ապա այդ բնակարանները գրեթե դատարկ են։Մեր աշակերտներից 30 -ը գիշերում է դպրոցում , մյուսները երթևեկող են։ Սայլակով երեխաներին շաբաթը 2-3 անգամ տրանսպորտով տեղափոխում ենք դպրոց։ Այստեղ ավելի շատ են երեխաները , բայց մարզում քանի որ արդեն ունենք ներառական կրթություն իրականացնող հաստատություններ , որոշ երեխաներ հաճախում են այդ տիպի դպրոցներ, և այն երեխաները , որոնք մեր աշխատանքի շնորհիվ արդեն բավականին գիտելիքներ ունեն, ուղարկում ենք հանրակրթական դպրոց։ Հոգեբանները , մանկավարժները յուրովի են աշխատում այդ երեխաների հետ , քանի որ արդեն տասնյակ տարի դպրոցում նույն աշխատանքն են անում:
-Իսկ գո՞հ եք, բավարարո՞ւմ է հատկացվող գումարը մեկ երեխայի հաշվով:
-Սահմանված նորմեր կան. դրա շրջանակներում բավարարում ենք:
-Այ, ասում եք, որ սահմանված սննդակարգի շրջանակներում երեխաներին չի կարելի գազավորված ըմպելիք տալ: Ինչո՞ւ, օրինակ, չի կարող մտավոր թերզարգացած երեխան լիմոնադ խմել:
-Այդ հարցի պատասխանը խնդրում եմ ճշտել Առողջապահության նախարարությունից:
Հ.Գ. Մենք փորձեցինք պարզել այս հարցի պատասխանը՝ թե ինչ հիմքով է արգելվում տվյալ տեսակի սննդամթերը կամ ըմպելիքը: Առողջապահության նախարարությունից ի պատասխան հարցման, մեզ ուղարկեցին կառավարության 2014 թվի հունիսի 6 –ի N 32-Ն որոշումը, որտեղ մանրամասն ներկայացված է, թե ինչպես պետք է կազմակերպել խնամքի հաստատություններում երեխաների ճիշտ սննդակարգը: Սակայն դա պատասխան չէ այն հարցին, թե, այնուամենայնիվ, ինչու չպետք է մտավոր խնդիրներ ունեցող երեխան չիմանա լիմոնադի համը:
Ռուզան Ավոյան
Անցյալ ամիս իմ խմբագրականում տեղեկացրել էի «Զոգբի» հետազոտական կենտրոնի իրականացրած հարցախույզի արդյունքների մասին, ըստ որի՝ ամերիկյան հասարակության միայն 35 տոկոսն է տեղյակ Հայոց ցեղասպանության մասին: Ես կարծում էի, որ դա ցածր ցուցանիշ է՝ ակնկալելով, որ ավելի մեծ թվով ամերիկացիներ պետք է իրազեկված լինեին Հայոց ցեղասպանության մասին:
Որոշ ընթերցողներ իրավացիորեն մատնանշեցին, որ 35 տոկոսը ամենևին էլ ցածր ցուցանիշ չէ, քանի որ.
1. ԱՄՆ-ի ավելի քան 300 միլիոնանոց բնակչության մեկ երրորդը նշանակում է, որ առնվազն 100 մլն ամերիկացի տեղյակ է Հայոց ցեղասպանության մասին:
2. Ամերիկացիների մեծ մասը տեղյակ չէ նույնիսկ այժմ կատարվող իրադարձությունների մասին, ուր մնաց թե մի ցեղասպանության, որ տեղի է ունեցել մի հեռավոր երկրում մեկ դար առաջ:
Այս շաբաթ կցանկանայի ներկայացնել մեկ այլ կարևոր հարցախույզի արդյունքները, որն իրականացվել է երկու ֆրանսիական խմբերի՝ «Ֆոնդափոլի» (Քաղաքական նորարարական հիմնադրամ) և Շոայի հիշատակի հիմնադրամի կողմից աշխարհի 31 երկրներում: Այս միջազգային հարցման ժամանակ 33 հարց է ուղղվել 24 լեզվով 16-29 տարեկան 31172 երիտասարդների՝ տարբեր միջազգային կարևոր իրադարձությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության մասին նրանց գիտելիքների և բնութագրման վերաբերյալ:
Ստորև ներկայացված են կարևոր հատվածներ 164-էջանոց միջազգային հարցումից, որը հրապարակվել էր ֆրանսերեն.
— Միջին հաշվով, 31 երկրներում հարցվածների 90 տոկոսը ընդունել է, որ հրեական Հոլոքոստը ցեղասպանություն էր, իսկ 77 տոկոսը համարել է, որ 1.5 միլիոն հայերի կոտորածը թուրքական կառավարության կողմից ևս ցեղասպանություն էր: Սա բավականին բարձր ցուցանիշ է, քանի որ 100 տարի անց այդ բարբարոսական ոճրագործությունների մասին հիշողությունները շարունակում են վառ մնալ աշխարհի երիտասարդ սերնդի գիտակցության մեջ:
— Հայոց ցեղասպանության մասին տեղյակ անձանց տոկոսն ավելի բարձր է եվրոպացիների մոտ (86%). առաջին հորիզոնականը զբաղեցնում է Ֆրանսիան (93%), նրան հետևում են Հունաստանը (90%), Մեծ Բրիտանիան (68%) և ԱՄՆ-ը (64%): Զարմանալի չէ, որ ամենացածր ցուցանիշը գրանցվել է Թուրքիայում (33%): Սակայն այս ցուցանիշը այնքան էլ հուսահատեցնող չէ, ինչպես թվում է առաջին հայացքից: Չնայած թուրքական կառավարության կողմից ցեղասպանության դարավոր ժխտման հորինվածքին՝ ահռելի պետական ռեսուրսների օգտագործմամբ, հրաշք կարելի է համարել, որ թուրք երիտասարդների մեկ երրորդը, տասնյակ միլիոնավոր թուրքեր մերժում են իրենց կառավարության քարոզչությունը՝ առանց վարանելու կամ վախի ճիշտ պատասխան տալով հարցումը անցկացնողներին: 33 տոկոսը նաև ցույց է տալիս, որ Հայոց ցեղասպանության փաստերը Թուրքիայում ճանաչված են թուրք լիբերալների և մտավորականության փոքր շրջանակից դուրս:
— Հայոց ցեղասպանությունը ճանաչած երիտասարդների տոկոսային հարաբերությունը մյուս 26 երկրներում հետևյալն է. Ավստրալիա (67%), Ավստրիա (85%), Բելգիա (81%), Գերմանիա (83%), Դանիա (81%), Էստոնիա (81%), Իսպանիա (86%), Իսրայել (88%), Իտալիա (87%), Լատվիա (84%), Լեհաստան (87%), Լիտվա (70%), Խորվաթիա (87%), Կանադա (71%), Հնդկաստան (51%), Հոլանդիա (76%), Հոնդուրաս (87%), Ճապոնիա (68%), Շվեյցարիա (87%), Չեխիա (74%), Չինաստան (80%), Ռումինիա (72%), Ռուսաստան (84%), Սերբիա (86%), Ուկրաինա (65%) և Ֆինլանդիա (83%):
— Ռուանդայի տուտսիների ցեղասպանությունը հուտուների կողմից երրորդ ամենաբարձր (76%) հանրային իրազեկվածությունը ունի 31 երկրներում, ավելի քիչ քան հրեական Հոլոքոստը և Հայոց ցեղասպանությունը՝ չնայած դրա ավելի վաղ՝ 21 տարի առաջ տեղի ունենալուն…
— Հարցվածները տարբեր տոկոսային հարաբերությամբ են դասակարգել հետևյալ իրադարձությունները որպես ցեղասպանություն, թեև անտեսելով Կամբոջայի ցեղասպանության գոյությունը.
1. ԱՄՆ-ի կողմից ատոմային ռումբեր գցելը Ճապոնիայի Հերոսիմա և Նագասակի քաղաքների վրա 1945 թ. — 70%:
2. 1937 թ. Նանկինի ջարդերը Չինաստանում Ճապոնիայի կայսերական բանակի կողմից — 66%:
3. Աֆրիկյան և ասիական երկրների գաղութացումը Եվրոպայի և Միացյալ Նահանգների կողմից — 55%:
4. 1932-33 թթ. սովը Ուկրաինայում — 41%:
5. 1943 թ. սովը Հնդկաստանում — 37%:
Վերոնշյալ թվերը ցույց են տալիս, որ 31 երկրներում երիտասարդների շրջանում Հայոց ցեղասպանության մասին տեղեկացվածության մակարդակն ավելի բարձր է, քան այս հինգ պատմական արհավիրքների:
Այս միջազգային հարցախույզի ամենակարևոր հայտնությունը՝ Թուրքիայի կառավարության ակնհայտ պարտությունն է ցեղասպանության ժխտման տևական պայքարում, ոչ միայն միջազգայնորեն, քանի որ վերջերս աճել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների թիվը, այլ նաև երկրի ներսում, քանի որ թուրք երիտասարդների մեկ երրորդը նույնպես ճանաչում է այն…
Վերջապես, եթե ենթադրենք, որ ուսումնասիրված երկրների ամբողջ բնակչությունը ունի երիտասարդների գիտելիքների նույն 77%-ը՝ կարող ենք հաշվարկել, որ այդ 31 երկրներում ապրող չորս միլիարդ մարդկանցից երեք միլիարդը տեղեկացված է Հայոց ցեղասպանության մասին: Մենք կարող ենք նույն կերպ այդ 77 տոկոսը տարածել ամբողջ աշխարհի 7.25 մլրդ բնակչության վրա, այսինքն՝ ավելի քան 5 մլրդ մարդ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը…
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Հայաստանում ընթացող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տապալվելու էր, եթե իշխանությունը իր ոճին հավատարիմ միջոցներ ձեռք չառներ:
Այսօր՝ ժամը 21-ի դրությամբ, ըստ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի տրամադրած տեղեկության, նախնական տվյալներով ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 50.51 տոկոս՝ ամբողջ հանրապետությունում հանրաքվեին մասնակցել է 1 մլն 296 հազար 368 քաղաքացի: Երկրի խոշոր քաղաքներում, այդ թվում Երևանում, ընտրողների մեծ մասն, հանրաքվեն անտեսել են: Շենգավիթ վարչական շրջանի ընտրական տեղամասերից մեկում մեր այցի ժամին՝17:30 –ի սահմաններում 1989 ըտրողից, այստեղ քվերակության էր եկել 573 ընտրող: Մարդաշատ չէին նաև Կենտրոն համայնքի ընտրատեղամասերը.
Մետաքս թաղամասում աշխուժություն էր միայն ժամը 18:00 –ի սահմաններում, երբ թիվ 38 դպրոցի ընտրատեղամաս էր եկել Գագիկ Բեգլարյանը , չնայած որ թաղամասի բոլոր բնակարաններում առավոտից մարդիկ են շրջում՝ խնդրելով մասնակցել քվեարկությանը: Ըստ ԿԸՀ –ի Երևանում ընտրատեղամասերի փակման պահին քվեարկել են 388 506 ընտրողներ կամ ընտրողների թվի 45,93 տոկոսը: Ամենացածր մասնակցությունը գրանցվել է Գյումրիում:
Այստեղ ընտրատեղամասեր են եկել ընտրողների 33,1 տոկոսը: Հայաստանի երրորդ քաղաք Վանաձորում մասնակցությունը կազմել է 38 տոկոս:
Գերմանիայի Բունդեսթագը 2015թ. մայիսի 21-ին որոշում է կայացրել նախկին խորհրդային ռազմագերիներին խորհրդանշական դրամական նպաստ տրամադրելու մասին:
Խորհրդային զինված ուժերի այն անդամները, ովքեր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, մասնավորապես՝ 1941թ. հունիսի 22-ից մինչև 1945թ. մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում գտնվել են գերմանական ռազմական գերության մեջ, կարող են մեկանգամյա՝ 2.500 եվրո դրամական աջակցություն ստանալու դիմում ներկայացնել:
Դիմումը գրավոր ներկայացվում է Կենտրոնական ծառայությունների և ունեցվածքի հետ կապված բաց հարցերի դաշնային վարչությանը՝ DGZ Ring 12, 13086 Berlin հասցեով:
Ընթացակարգի և դիմումի ձևաթղթերի վերաբերյալ մանրամասներ կարելի է քաղել Կենտրոնական ծառայությունների և ունեցվածքի հետ կապված բաց հարցերի դաշնային վարչության կայքէջից՝ www.badv.bund.de :
Տեղեկություններն անգլերենով հասանելի են հետևյալ հղումով.
Ռուսերեն տարբերակը կարելի է կարդալ հետևյալ հղումով․
Գերմանիայի դեսպանություն
Երևանը ներառվել է ամանորյա արձակուրդների համար ճամփորդության նախընտրելի քաղաքների տասնյակում, հաղորդում է Travel.ru տուրիստական սերվիսը։
Նման քաղաքների թվում են Տալլինը, Մինսկը, Ռիգան, Պրահան, Հելսինկին, Բեռլինը, Հռոմը, Վիլնյուսն ու Վիեննան։ Ամանորյա արձակուրդներին երեխաների հետ ճամփորդության ամենահայտնի երկրների տասնյակում են Բելառուսը, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Չեխիան, Թաիլանդը, Իտալիան, Իսպանիան, Գերմանիան և Լեհաստանը։ Երեխաների հետ ճամփորդության համար ամենաէժան երկրներն են Բելառուսը (2200 ռուբլի մեկ օրվա բնակության համար), Հայաստանը (2500 ռուբլի) և Չինաստանը (2700 ռուբլի), հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը:
Ամանորյա արձակուրդներին երեխաների հետ ամենաբյուջետային ճամփորդություններն ամրագրված են Մինսկում (1900 ռուբլի մեկ օրվա համար), Սոֆիայում (2500 ռուբլի) և Բուդապեշտում (2900 ռուբլի)։ Արտասահմանում երեխաների հետ ամենաերկարատև քաղաքային տուրերն ամրագրում են Պրահայում` միջինը մեկ շաբաթով։
Ընտանեկան հանգստի համար ամենահայտնի լողափային ուղղությունների եռյակը գլխավորում են Պխուկետը (Թաիլանդ), Բալին (Ինդոնեզիա) և Դուբայը (ԱՄԷ)։ Ինքնուրույն զբոսաշրջիկների համար ամանորյա տոներին լողափային հանգստի համար նախատեսված երկրների հնգյակում ներառվում են Մալայզիան և Ֆիլիպինները։ Թաիլանդում ամրագրում են ամանորյա արձակուրդների համար նախատեսված ամենաերկարատև լողափային հանգիստը` միջինը 10 գիշեր։
Վարկանիշը կազմվել է 2015-ի դեկտեմբերի 26–ից մինչև 2016-ի հունվարի 10–ն ընկած ժամանակահատվածում հյուրանոցների ամրագրման տվյալներին հիման վրա:
Կրեմլում շրջանառության մեջ գտնվող ՌԴ ՊՆ նոր զեկույցը հաստատում է,որ Վլադիմիր Պուտինը այսօր հրաման է տվել Հյուսիս Կովկասյան զինվորական մարզում տեղակայված Ռուսական 58-րդ բանակին:
Հրամանում մասնավորապես նշված է՝
Հայ- Թուրքական սահմանին անհապաղ տեղակայել Ռուսական 58-րդ բանակի «էլիտար» զորագնդեր եւ բրիգադներ, էլեկտրոնային պայքարի, հակաօդային պաշտպանության համակարգեր, բազմակի կրակի հրթիռային համակարգեր , հակատանկային, հետևակային և հրետանային զորքեր,որոնց ընդհանուր քանակը պետք է կազմի մոտ 7000 ռուս զինվորականներ:
Ըստ զեկույցի,այդ հրամանի իրավական հիմք է հանդիսանում Հայ Ռուսական Հակաօդային Պաշտպանության մասին համաձայնագիրը,որը Վլադիմիր Պուտինը հրամայել է ստորագրել նոյեմբերի 11-ին, իսկ վերջնականապես վարչապետ Մեդվեդևի կողմից կստորագրվի այս շաբաթ:
Հայաստանի հետ, որը այժմ դարձել է միասնական հակաօդային պաշտպանության համակարգի կարեւոր մաս, ռուսական զինված ուժերը պետք է կարողանան դիմակայել Թուրքիայից եկող սպառնալիքներին:
Կարևոր է նաև նշել, որ այս ուժերի հետ միասին Հայաստանի օդային սահմանը պաշտպանվելու է նաև Սիրիայում տեղակայված С-400 Տրիումֆ և Կրասուխա 4 համակարգերի միջոցով:
Այդպիսի փոխհամագործակցության հետևանքով Թուրքիայի տարածքի 85% -ը կվերցվի վերահսկողության տակ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.