23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Կառավարության նոր (արդարադատության նախարարության նախկին) շենք տեղափոխվելու է հինգ նախարարություն՝ Կրթության և գիտության, Մշակույթի ,Արտաքին գործերի , Արդարադատության և Սփյուռքի նախարարությունները:
«Հայկական Վարկածի» հարցին, թե ինչ սկզունքով է կատարվել նախարարությունների ընտրությունը, ասենք՝ ինչու Կրթության, և ոչ՝ Առողջապահության նախարարությունն է տեղափոխվել, ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Գոհար Պողոսյանն այսպես պարզաբանեց. «Ինչ- որ առանձնահատուկ սկզբունք չի կիրառվել կառավարության 3 շենքում տեղակայված գերատեսչություններից ընտրություն կատարելիս: Միայն ասեմ, որ նոր շենք տեղափոխվածների փոխարեն Էներգետիկայի նախարարությունը կտեղակայվի Կառավարության 3-րդ շենքում»:
Եթե հաշվի առնենք երեկ մամուլում շրջանառվող վարկածները, նախարարություններն արդեն նոր շենք կտեղափոխվեն նոր նախարարներով։ Այն պորտվելները, որոնք տրվելու են դաշնակցությանը՝ մասնավորապես՝ Կրթության և Արդարադատության նախարարների, նոր շենքում կաբինետները կզբաղեցնեն համապատասխանաբար դաշնակցության անփոփոխ կրթության նախարար Լևոն Մկրտչյանը, (իսկ Աշոտյանը, որ մի քիչ շտապել էր իր նոր աշխատասենյակը Ֆեյսբուքում ներկայացնել և շնորհավորանքներ ընդունել նոր պաշտոնի կանցնի) և Արծվիկ Մինասյանը , որին իր տեղը կզիջի ընդամենը 5,5 ամիս պաշտոնավարած Արփինե Հովհաննիսյանը: Շատ հնարավոր է, որ մոտ ապագայում փոխվի նաև Մշակույթի նախարարը, իսկ այ Հրանուշ Հակոբյանը ամուր գրկել է «Սփյուռքը»:
Թալեաթ փաշան, իր հուշերում, ինչպես Օբրի Հերբերտի հետ հարցազրույցում, փորձում է արդարացնել իրեն՝ Հայոց ցեղասպանության համար մեղադրելով բոլորին՝ հայերին, ռուսներին, նույնիսկ թուրքերին:
Նախորդ շաբաթվա իմ հոդվածում տեղեկացրել էի , որ Թալեաթ փաշան՝ Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչը, 1921 թվականին բրիտանացի հետախույզ Օբրի Հերբերտին տված հարցազրույցում ասել էր, որ «հուշագիր էր գրել հայկական կոտորածների մասին»:
Այժմ կցանկանայի ներկայացնել համառոտ հատվածներ Թալեաթի ծավալուն զեկույցից, որը 1921 թ. նոյեմբերին հրապարակվել է «Նյու Յորք Թայմս»-ի կողմից հրատարակվող «Քարընթ հիսթըրի» (Current History) ամսագրում՝ «Թալեաթ փաշայի հետմահու հուշերը» վերնագրով, և հետևյալ ենթավերնագրով. «Նախկին Մեծ վեզիրի անձնական զեկույցը՝ գրված նրա սպանությունից կարճ ժամանակ առաջ, թե ինչու և ինչպես Թուրքիան մտավ պատերազմի մեջ. Գաղտնի դաշինք, որը նախորդեց հակամարտությանը. Հայկական կոտորածների պատճառները՝ ներկայացված դրանք պատվիրած մարդու կողմից»:
«Քարընթ հիսթըրի»-ի խմբագիրները ներածական ծանոթության մեջ բացատրում են, թե ինչպես են ձեռք բերել այս բացահայտող զեկույցի օրինակը. «… Թալեաթի մահվանից հետո, այս ձեռագիրը անցավ Գերմանիայում մնացած նրա կնոջը. նա դեռ չէր հրապարակել ամբողջական զեկույցը, սակայն նրա ամուսնուն գնդակահարողի ազատ արձակումից հետո, նա թույլատրեց Կոստանդնուպոլսում հրապարակվող լիբերալ թուրքական «Վաքիթ» թերթի Փարիզի թղթակցին հրատարակել դրա առավել հետաքրքիր հատվածները: «Քարընթ հիսթըրի»-ի համար դրանք թուրքերենից թարգմանեց բնիկ պոլսեցի Մ. Զեքերիան: Դրանք մոտ հիսուն էջեր էին բնօրինակ ձեռագրից, որի առաջին նախադասությունը՝ «Ես չեմ ասում ամբողջ ճշմարտությունը, սակայն այն ամենը, ինչ ասում եմ՝ ճշմարիտ է», մեծ ցնցում առաջացրեց Թուրքիայում»:
Թալեաթը, իր հուշերում, ինչպես Օբրի Հերբերտի հետ հարցազրույցում, փորձում է արդարացնել իրեն՝ Հայոց ցեղասպանության համար մեղադրելով բոլորին՝ հայերին, ռուսներին, նույնիսկ թուրքերին: Նա չի ժխտում «հայերի, իսկ որոշ բնակավայրերում նաև հույների և Սիրիայում որոշ արաբների տեղահանությունները», սակայն պնդում է, որ դրանց մասին հաղորդումները «խիստ չափազանցված էին»: Ապա Թալեաթը հավելում է. «Սա ասելով, ես ամենևին էլ միտք չունեմ ժխտելու փաստերը: Միայն ցանկանում եմ վերացնել չափազանցությունները և փաստերը շարադրել այնպես, ինչպես դրանք տեղի են ունեցել»:
Նախկին Մեծ վեզիրը խոստովանում է. «Ես ընդունում եմ, որ մենք բազմաթիվ հայերի տեղահանել ենք մեր արևելյան նահանգներից, բայց այս հարցում մենք երբեք չենք գործել նախապես մշակված ծրագրով: Այս գործողությունների պատասխանատվությունը ընկնում է առաջին հերթին հենց տեղահանված ժողովրդի վրա: Մեր արևելյան շրջանները ձեռք գցելու նպատակով, Ռուսաստանը զինեց այս շրջանների հայ բնակչությանը և նշված տարածքում կազմակերպեց ուժեղ հայկական հրոսակային ուժեր»:
Փորձելով վերականգնել իր արատավորված անունը՝ Թալեաթն ընդունում է թուրքական բռնություններն ընդդեմ հայերի. «Ես ընդունում եմ, որ տեղահանությունը ամենուր օրինական կարգով չի իրականացվել: Որոշ տեղերում անօրինական արարքներ են կատարվել…. Մի շարք պաշտոնյաներ չարաշահել են իրենց լիազորությունները, և շատ տեղերում մարդիկ իրենց ձեռքն են վերցրել կանխարգելիչ միջոցառումները և հալածել անմեղ մարդկանց: Խոստովանում եմ»: Շարունակելով իր դեմքը փրկելու հռետորությունը՝ Թալեաթը զիջում է. «Խոստովանում եմ նաև, որ կառավարության պարտականությունն էր կանխել այս բռնություններն ու վայրագությունները, կամ առնվազն բռնել և խստորեն պատժել մեղավորներին: Շատ տեղերում, որտեղ տեղահանված մարդկանց գույքը և ունեցվածքը թալանված էր, իսկ հայերը՝ հալածված, մենք ձերբակալեցինք մեղավորներին և պատժեցինք ըստ օրենքի: Խոստովանում եմ, սակայն, որ պետք է ավելի խստորեն վարվեինք, իրականացնեինք ընդհանուր հետաքննություն՝ բոլոր սադրիչներին ու թալանչիներին բացահայտելու և խստորեն պատժելու համար: Բայց չէինք կարող այդպես անել: Չնայած շատ մեղավորների պատժեցինք, սակայն նրանց մեծ մասը մնաց անպատիժ»:
Թալեաթը շարունակում է արդարացումներ գտնել հայկական կոտորածների համար հետապնդման չենթարկված ոճրագործների համար, որոնք «անհեռատես և մոլեռանդ էին, սակայն անկեղծ էին իրենց համոզմունքների մեջ: Հասարակությունը խրախուսում էր նրանց, և նրանք իրենց հետևում ունեին աջակիցների մի ստվար բանակ: Նրանք մեծաթիվ էին և ուժեղ: Նրանց բացահայտ և անհապաղ պատիժը կարող էր դժգոհության մեծ ալիք առաջացնել մարդկանց շրջանում, որոնք հավանություն էին տալիս նրանց գործողություններին: Այս բոլոր սադրիչներին ձերբակալելու և պատժելու փորձը կարող էր անիշխանության պատճառ դառնալ Անատոլիայում հենց այն ժամանակ, երբ մենք միասնության խիստ կարիք ունեինք»:
Հանուն ճշմարտության պետք է նշել, որ Թալեաթի պնդումները, թե իբր հայերը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին թիկունքից հարվածել են Թուրքիային, լիովին կեղծ են: Թուրքիայի ռազմական նախարար, օսմանյան զինված ուժերի գլխավոր հրամանատար Էնվեր փաշան, Կոնիայի եպիսկոպոսին հղած նամակում, բարձր է գնահատել թուրքահայ զինվորների քաջությունը ռուսական բանակի դեմ պայքարում 1914- 1915 թթ. ձմռանը:
Պետք չէ զարմանալ, որ Թալեաթի այն պնդումը, թե իր կառավարությունը դաժան գործողություններ կձեռնարկեր հայերի դեմ նույնիսկ «խաղաղության ժամանակ», վերահաստատում է թուրքական վաղեմի ցեղասպանական գործելակերպը, ինչպես նախկինում կիրառվել է համիդյան և Ադանայի հայկական ջարդերի ժամանակ, երբ պատերազմներ չկային:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Հունվարի 19-ին Մոսկվայում Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը հավաքել է ՌԴ -ում բնակվող մեծահարուստներին՝ նշելու հին տոմարով Նոր տարին, նաև դրամահավաք կատարելու, սակայն ի տարբերություն նախորդ տարիների՝ հավաքին ներկա չեն եղել իրոք մեծահարուստ մեր հայրենակիցները: Ներկա չեն եղել Սամվել Կարապետյանը, Արա Աբրահամյանը, որի հետ հանդիպելու ակնկալիքով հավաքատեղի է գնացել վերջերս Մոսկվայի դատական ատյանների հետ լուրջ խնդիրներ ունեցած մեծահարուստ Լևոն Հայրապետյանը:
Ըստ «Հայկական վարկածի», նա այստեղ փորձել է հանդիպել Արա Աբրահամյանին իր գործերի շուրջ որոշ հարցեր քննարկելու նպատակով, սակայն հանդիպումը տեղի չի ունեցել:
Հավաքից Եզրաս սրբազանն ու իր վերադասը դժգոհ են մնացել, քանի որ ցանկալի անձինք խուսափել են ներկա գտնվել, իսկ ակնկալվող գումարն էլ չի հավաքվել: Դրանից որոշ ժամանակ անց ոչ հովվապետական այցով, մեկ շաբաթով Մոսկվա է մեկնել Գարեգին Բ կաթողիկոսն, ասում են՝ իր բիզնեսները կանոնակարգելու հարցերով:
Հանրությունը ակտիվ քննարկում է հին ու նոր պաշտոնյաների հնարավոր նշանակումները: ՀՀԿ-ՀՅԴ հնարավոր կոալիցիայի համատեքստում բաժանվող պորտվելների իրական հասցեատերերը լռում են, իսկ այ շրջանառվող պահեստային անունները իրենց մեկ անգամ կերակրատաշտին մոտ գտնվելու երազանքն են վայելում:
Թիվ մեկ թեման ԱԱԾ նոր պետի նշանակումն է։ Դրա հնարավոր թեկնածուները զարմանալիորեն շատ են. Շիրակի ներկայիս մարզպետ Ֆելիքս Ցոլակյան, որն իր պաշտոնը ՀՅԴ-ին զիջելուց հետո կարող է փոխարինել Գորիկ Հակոբյանին:
Կարծիք կա, որ ԱԱԾ պետ կնշանակվի Ոստիկանության նախկին պետ Ալիկ Սարգսյանը,սակայն դա շատ քիչ է հավանական, ոստիկանության համակարգում աշխատանքում խոշոր բացթողումներ ունեցող Սերգեյիչին դժվար թե նման պաշտոն վստահվի: Առավել հավանական է նոր անունների նշանակումը, որոնցից է վերջերս նշանակված գլխավոր դատախազի տեղակալ Գեորգի Կուտոյանը:
Իսկ եթե հաշվի առնենք, որ Սերժ Սարգսյանը սիրում է մինչև վերջին պահն անակնկալներ մատուցել, կարող ենք ասել, որ այս ամենը մնում է ընդամենը ենթադրությունների սահմաններում:
Բրիտանացի դիվանագետ, ճանապարհորդ, հետախույզ և խորհրդարանի անդամ Օբրի Հերբերտը բացառիկ հարցազրույց է ունեցել Թալեաթ փաշայի հետ 1921 թ. փետրվարին՝ Սողոմոն Թեհլերյանի կողմից նրան Բեռլինում գնդակահարելուց ընդամենը մի քանի օր առաջ:
Թալեաթ փաշան, որպես Օսմանյան կայսրության ամենազոր Մեծ վեզիր, բռնակալ և Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ, 1918 թ. նոյեմբերին փախել էր Թուրքիայից՝ նոր վարչակարգի կողմից հետապնդվելուց խուսափելու համար: Թալեաթի 23 էջանոց հարցազրույցը հրապարակվեց 1924 (Լոնդոն) և 1925 (Նյու Յորք) թվականներին Հերբերտի «Բեն Քենդիմ. Արևելյան ճանապարհորդության նոթեր» խորագիրը կրող հուշերում:
Հերբերտը Թալեաթի հետ առաջին անգամ հանդիպել էր 1908 թվականին, երբ պաշտոնավարում էր Կոստանդնուպոլսում բրիտանական դեսպանատանը: Տասնմեկ տարի անց, Հերբերտը անակնկալ մի նամակ ստացավ Թալեաթից՝ նրա հետ «որևէ չեզոք երկրում» հանդիպելու խնդրանքով: Հուսահատորեն փորձելով վերականգնել իր դիվային կերպարը Արևմուտքում, Թալեաթը պնդում էր, թե «նա պատասխանատվություն չի կրում հայկական ջարդերի համար, թե կարող էր դա ապացուցել և շատ էր ցանկանում դա անել»: Հերբերտը մերժեց Թալեաթի խնդրանքը, ասելով. «Ես շատ ուրախացա լսելով, որ նա այն մարդը չէր, որ պատասխանատու էր հայկական ջարդերի համար, սակայն չէի կարծում, որ մեր հանդիպումն այդ ժամանակ կարող էր որևէ նպատակի ծառայել»:
Սակայն, Հերբերտը փոխեց իր որոշումը1921 թ. փետրվարին, երբ բրիտանական հետախուզության տնօրեն սըր Բասիլ Թոմսոնը հրամայեց նրան անմիջապես մեկնել Գերմանիա և հանդիպել Թալեաթի հետ: Գաղտնի ժամադրությունը տեղի ունեցավ փետրվարի 26-ին, գերմանական փոքրիկ Համ քաղաքում:
Թալեաթը մեկ անգամ ևս ասաց Հերբերտին, որ «նա անձամբ միշտ դեմ է եղել հայերի բնաջնջման փորձերին»: Առավել անհավատալիորեն, Թալեաթը պնդեց, թե «նա երկու անգամ ընդդիմացել է այդ քաղաքականությանը, սակայն մերժում է ստացել գերմանացիների կողմից»:
Մոռանալով ջարդերում իր անմեղության պնդումների մասին, Թալեաթը արդարացրեց զանգվածային սպանությունները՝ հայերին մեղադրելով պատերազմի ժամանակ իր երկրին թիկունքից հարվածելու մեջ: Կրկին ինքն իրեն հակասելով, Թալեաթը իր աջակցությունը հայտնեց հայերին, հայտարարելով, որ «նա կողմ է եղել ազգային փոքրամասնություններին առավել ընդլայնված ձևով ինքնավարություն շնորհելուն և ուրախությամբ է դիտարկել իրեն ներկայացված ցանկացած առաջարկ»:
Այնուհետև, հայկական կոտորածների համար Թալեաթը մեղքը բարդեց բրիտանացիների վրա. «Դուք՝ անգլիացիներդ, չեք կարող այս հարցում խուսափել ձեր պատասխանատվությունից: Մենք՝ երիտթուրքերս, գործնականում Թուրքիային ձեզ հրամցրեցինք, իսկ դուք մերժեցիք մեզ: Անվիճելի հետևանքներից մեկը եղավ քրիստոնյա փոքրամասնությունների կործանումը, որոնց ձեր վարչապետի պնդմամբ դիտարկվում էին որպես ձեր դաշնակիցներ: Եթե հույները և հայերը ձեր դաշնակիցներն են այն ժամանակ, երբ մենք գտնվում ենք պատերազմի մեջ ձեզ հետ, ապա դուք չեք կարող ակնկալել, որ մեր թուրքական կառավարությունը նրանց հետ վարվեր որպես բարեկամների»:
Հերբերտը և Թալեաթը այնուհետև որոշեցին տեղափոխվել Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաք, որտեղ ևս երկու օր շարունակեցին իրենց գաղտնի զրույցը: Հերբերտը պատմում էր Թալեաթի հակասական փորձի մասին՝ մի կողմից քողարկել իր դերը Հայոց ցեղասպանության մեջ, մյուս կողմից արդարացնել այդ հրեշավոր ոճրագործությունը: Թալեաթը նշել է, որ «նա հուշագիր էր գրել հայկական կոտորածների մասին և շատ էր ցանկանում, որ բրիտանացի պաշտոնյաները կարդան այն: Պատերազմի սկզբում, 1915 թվականին հայերը բանակ կազմակերպեցին և հարձակվեցին թուրքերի վրա, որոնք այն ժամանակ կռվում էին ռուսների դեմ: Երեք հայ պատգամավորներ ակտիվորեն մասնակցել են դրան. մահմեդականների դեմ իբր թե ջարդեր տեղի ունեցան, որոնք ուղեկցվեցին կանանց և երեխաների նկատմամբ վայրագություններով: Նա երկու անգամ դեմ էր եղել բռնի տեղահանություններին, նաև եղել էր մի հետաքննության հեղինակ, որի հետևանքով մեղավոր քրդերից և թուրքերից մի քանիսը ենթարկվեցին մահապատժի»:
Ճակատագրի հեգնանքով, Թալեաթը ինքնավստահորեն ասաց Հերբերտին, որ նա չի վախենում սպանվելուց: «Նա ասաց, որ երբեք չի մտածել այդ մասին: Ինչո՞ւ պետք է որևէ մեկը չսիրի իրեն: Ես ասացի, որ թերթերում նրա մասին այդքան գրելուց հետո, հնարավոր է, որ հայերը կամենան վրեժխնդիր լինել նրանից, սակայն նա անուշադրության մատնեց իմ խոսքերը»: Երկու շաբաթ անց հայոց վրիժառու Սողոմոն Թեհլերյանը Բեռլինում գնդակահարեց դահիճ Թալեաթին…
Ավարտելով Թալեաթի հետ իր հարցազրույցը, Հերբերտը նկատեց. «Նա իր սերնդակից սակավաթիվ մարդկանցից էր, որ մահացավ ատելության մեջ, իսկապես անիծյալ: Միգուցե նա էր այդպես, ինչպես նրան պատկերում էին, չեմ կարող ասել: Ես գիտեմ, որ նա բացառիկ կարողություն և գրավչություն ուներ, սակայն չգիտեմ, թե արդյոք նա պատասխանատու էր հայկական կոտորածների համար»:
Միայն այդ ժամանակաշրջանի մասնագետները կարող են ստուգել այս ծավալուն հարցազրույցի հավաստիությունը և իսկությունը: Եթե այն իրոք ճիշտ է, ապա ո՞րն էր Թալեաթի նպատակը «անգլո-թուրքական դաշինք» առաջարկելիս, և ինչո՞ւ էր բրիտանական կառավարությունն այդքան ցանկանում զրուցել նրա հետ:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
ՀՀԿ-ն իրոք սահմանագծին է, այդ է վկայում երեկ ՀՀԿ գործադիր մարմնի նիստում անդրադարձը որոշ ներքաղաքական հարցերի: Դրանցից թերևս ամենակարևորը կոալիցիայի կազմման հարցն է: Մասնավորապես` ՀՅԴ-ի հետ սպասվելիք աշխատանքները:
Լրագրողների հետ զրույցում ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը խոստացել է, որ այս հարցում որոշակի հստակություն կլինի հաջորդ ԳՄ նիստից հետո:
Դաշնակների պաշտոնների, նրանց հետ համագործակցության շրջանակների, ինչպես նաև կադրային հնարավոր տեղաշարժերի մասին Շարմազանովը դժվարանում է խոսել: Դաշնակները հավակնում են նախարարական և մարզպետների պորտֆելների:
Եթե ՀՅԴ – ՀՀԿ կոալիցիան ձևավորվի, կադրային վերադասավորումները անխուսափելի են: Տևական ժամանակ է՝ ՀՀԿ –ն քննարկում էիր անելիքը, սակայն վերջնական որոշում դեռևս չկա: Ինչ խոսք, ՀՀԿ-ն դժվարին իրավիճակում է, ԲՀԿ-ին դաշտից դուրս մղելուց հետո նրան անհրաժեշտ է կողքին ունենալ որևէ քաղաքական ուժ: Իսկ դա դաշնակներից լավ ոչ ոք չի կարող լինել՝պայմանավորված թե վերջինիս ճկունությամբ, թե արտերկրում տիրապետող ռեսուրսներով:
Քաղաքական որոշումը կայացված է, և կասկած չկա, որ առաջիկայում կհայտարարվի կոալիցիա կազմելու մասին: Իսկ ՀՀԿ-ն այլընտրանք չունի՝ իր թիմակից նախարարների և մարզպետների պորտֆելները պետք զիջի դաշնակներին: Սա է, որ դժվարին կացության է մատնել իշխող կուսակցությանը: Իսկ դաշնակցականներն իրենց ակնկալիքները գաղտնի չեն պահում:
Ա.Գրիգորյան
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ս.թ. հունվարի 26-ի լիագումար նիստում տեղի է ունեցել խնդրահարույց բանաձեւերի քվեարկությունը:
Հարցի առնչությամբ հայկական կողմը նախապես իրականացրել էր համապատասխան աշխատանք, այդ թվում՝ հանդիպումներ էր ունեցել ԵԽԽՎ պատվիրակների հետ ու ներկայացրել իր դիրքորոշումներն ու մտահոգությունները բանաձեւերում տեղ գտած ձեւակերպումների առնչությամբ, որոնք համահունչ չէին միջազգային հանրության ու, առաջին հերթին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ֆրանսիայի, ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի կողմից արտահայտած դիրքորոշումներին ու հայտարարություններին:
Բանաձեւերը մեծապես խեղաթյուրում էին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի պատմությունն ու էությունը եւ անթույլատրելիորեն միջամտում խաղաղ կարգավորման գործընթացին, ինչի մասին են վկայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ս.թ. հունվարի 22-ի ու ավելի վաղ արված մյուս հայտարարությունները, ինչպես նաեւ լիագումար նիստում բազմաթիվ պատվիրակների ելույթները:
Խորհրդարանական վեհաժողովի անդամները, ըմբռնելով պահի պատասխանատվությունը, քվեարկության արդյունքում մերժեցին Ռոբերտ Ուոլթերի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» տխրահռչակ բանաձեւը:
Ինչ վերաբերում է Սարսանգի վերաբերյալ բանաձեւին, ԵԽԽՎ մի շարք պատգամավորներ, անտեսելով միջազգային հանրության կարծիքը, դրսեւորելով միակողմանի մոտեցում, քվեարկեցին դրա ընդունման օգտին՝ այդպիսով հումանիտար-տեխնիկական բնույթի զեկույցին տալով քաղաքական բովանդակություն:
Մենք երախտագիտություն ենք հայտնում ԵԽԽՎ այն պատվիրակներին, ովքեր ցուցաբերեցին սկզբունքային դիրքորոշում ու ԼՂ հիմնահարցի քաղաքական կարգավորման գործընթացի լիակատար ըմբռնում երկու բանաձեւերի քվեարկության ժամանակ եւ իրենց վճռական դիրքորոշմամբ մերժեցին Ռոբերտ Ուոլթերի՝ ԼՂ կարգավորման համար վտանգավոր զեկույցը:
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակություն
Երևանի Վարդան Մամիկոնյանի արձանը մարդիկ անվանում են «շաքարաքլոր», իսկ ձիու կուրծքը սովորականից ավելի ուռած է. ինչու՞: Հարցերի պատասխանները կապված են արձանների ինժեներ Մկրտիչ Ամիրխանյանի անվան հետ, ում ահռելի աշխատանքի մասին շատերը չգիտեն: Նա այսօր կդառնար 105 տարեկան
1920-ական թվականներին աղմկոտ Երևանում է հայտնվում 14-ամյա Մկրտիչը, ով գաղթել էր Արևմտյան Հայաստանի Մուշ քաղաքից: Անտուն ու անօթևան տղան մի կտոր հացի ու ծածկի համար սկսում է օգնել Մաշտոցի պողոտայում կառուցվող շենքերի շինարարներին: Հարևանությամբ էր ապրում Եղիշե Չարենցը, ում հետ փոքրիկ Մկրտչին բախտ վիճակվեց ծանոթանալ: Այդ մասին Sputnik Արմենիային պատմում է Մկրտիչ Ամիրխանյանի որդին՝ Աշոտը:

«Բոլորս էլ գիտենք, որ Չարենցը սիրում էր խմել: Ամեն անգամ երբ օրորվելով հասել է տան մոտ, գոչել է. «Մուկու՛չ, արի Հայոց մեծ բանաստեղծին տուն հանիր, թե չէ կընկնեմ»,-ժպիտով հոր պատմածն է հիշում Աշոտը:
Այն ժամանակ Մկրտիչ Ամիրխանյանը չէր էլ պատկերանում, որ դառնալու է հայտնի ու տաղանդավոր ինժեներ, աշխատելու է Երվանդ Քոչարի հետ: Ամիրխանյանն է կառուցել ու տեղադրել Քոչարի ստեղծած Սասունցի Դավթի արձանը: Քչերը գիտեն, որ ձուլման ընթացքում արձանի ձիու կուրծքը պայթել է:

«Քոչարը վրդովվել է՝ չիմանալով ինչ անել: Հայրս առաջարկել է մետաղական մի կտոր ավելացնել ձիու կրծքին: Դրա համար էլ ձիու կուրծքն ավելի ուռած է, քան արձանի մակետի վրա»,-ասում է Աշոտը:
Sputnik Արմենիային հնարավորություն ընձեռվեց տեսնել Սասունցի Դավթի արձանի նախնական տարբերակը, որի հիման վրա էլ կառուցվել է երկաթուղային կայարանի առջև կանգնեցված Երևանի խորհրդանիշ-արձանը:

Մկրտիչ Ամիրխանյանը Խանջյան փողոցում կանգնեցրել է նաև Երվանդ Քոչարի կերտած Վարդան Մամիկոնյանի արձանը: Ինժեներին դուր չի եկել, որ ձիու ոտքերից բարձրացող ամպակերտ փոշին կարճ է, այդ ձևով արձանը նման է «շաքարաքլորի», նա առաջարկում էր ավելի տպավորիչ ու հասկանալի դարձնելու համար «երկարացնել» այդ փոշին:

«Քոչարը չի ընդունել Ամիրխանյանի դիտողությունը: Այդ անհամաձայնությունից հետո նրանք այդպես իրարից նեղացած են մնացել»,-պատմում է Մկրտիչ Ամիրխանյանի հարսը՝ Աստղիկը:
Մինչև օրս Հայաստանում շատերն այդ արձանը «շաքարաքլոր» են անվանում:

Ամիրխանյանի աշխատանքները բազմաթիվ են: Դրանցից հայերի համար ամենանվիրականն ու խորհրդանշականը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հավերժության տաճարն է: Հուշահամալիրի նախագծի հեղինակ, ճարտարապետ Արթուր Թարխանյանի գծագիրն իրականություն դարձնելու գործում մեծ ավանդ ունի Մկրտիչ Ամիրխանյանը:
«Եղբորս հետ օգնել ենք հայրիկիս արագ չափումներ կատարել: Հետո միանգամից քարերը տարել ենք տաշելու: Չեք պատկերացնի՝ որքան արագ է կատարվել պրոցեսը: Տաճարի ամեն քարի վրա աշխատում էր մի քարտաշ: Տրված կարճ ժամկետում 12 սյուները կանգնեցրինք»,-պատմում է Աշոտ Ամիրխանյանը:
Մկրտիչ Ամիրխանյանի գործը շարունակում է թոռը` Արթուր Ամիրխանյանը, հենց նա է ռեստավրացրել պապի կառուցած Սասունցի Դավթի արձանը, կրկին տեղադրել ձիու ոտքի մոտի թասը, որը գողացել էին:

Արթուր Ամիրխանյանի անունը վերջերս հնչեց Թբիլիսիի Սուրբ Գևորգի հայկական եկեղեցու բացման առնչությամբ. նա եկեղեցու վերակառուցման ծրագրի ղեկավարն է: Հիշեցնենք, որ մինչև եկեղեցու վերականգնումն այն ծանր վիճակում էր՝ խարխլված, մեծ ճաքերով, ներսի որմնանկարները սվաղված էին, իսկ կապտականաչավուն ջնարակված գմբեթը փակված էր ցինկապատ թիթեղով:

Ամիրխանյանների շառավիղը շարունակում է պապի սկսած գործը։
Ադրբեջանը պայքարում է “Մադաթով” կոնյակի դեմ
Ադրբեաջանի իշխանությունները մոռանալով,թե ինչ վիճակում է գտնվում սեփական երկիրը,որտեղ վերջին մի քանի օրում գնաճի դեմ պայքարը ընդգրկել է գրեթե ողջ սուլթանությունը՝Աղսուն,Լենքորանը,Սիյազանը և այլն,կրկին անցել է իր սիրելի զբաղմունքին՝հայերի դեմ պայքարելուն՝փորձելով շեղել հասարակության ուշադրությունը սարսափելի ծանր սոցիալական վիճակից….Այսօր Ադրբեջանի Մաքսային պետական կոմիտեն նամակ է հղել ՌԴ դաշնային մաքսային ծառայությանը բողոքելով,որ Մոսկվայի “Դոմոդեդովո” օդանավակայանի “Duty Free” խանութում վաճառվում է Արցախում արտադրված “Մադաթով” կոնյակը…Նամակում ազերիները “մանրամասն” ներկայացրել են Արցախյան հիմնախնդիրը և բողոքել,որ արդեն 20 տարի էլ հայերը օկուպացրել են Ադրբեջանի 20% տարածքները և այդ տարածքներում տնտեսական գործունեություն են ծավալում՝հաշվի չառնելով ՄԱԿ-ի կողմից ընդունված չորս բանաձևերը…Ազերիները նամակում նշում են,որ կոնյակը արտադրվում է Արցախում և Հայաստանի գծիկային կոդով արտահանվում արտերկիր…Ազերիները խնդրում են ռուս գործընկերներին արգելել կոնյակի վաճառքը ՌԴ-ում…
Միայն հիմար ազերին կարող էր նման բովանդակությամբ նամակ գրել՝առանց որևէ ապացույց ներկայացնելու…Պաշտոնական Բաքուն տարրական ստում է՝ՄԱԿ-ի անունից մեղադրելով Հայաստանին Ադրբեջանի տարածքները զավթելու մեջ…Հետաքրքիր է,թե Հայաստանի գծիկային կոդով վաճառվող ապրանքը կոյունլուները ինչպե՞ս կարող են ապացուցել,որ արտադրվել է Արցախում …Նույն հաջողությամբ Ադրբեջանը կարող է “Ջերմուկ” հանքային ջուրը կամ “Գյումրի” գարեջուրը հայտարարել,որ արտադրվել է “օկուպացված տարածքներում” և պահանջել արգելել դրանց վաճառքը…Լկտիությունը և թուրքը՝ հոմանիշներ են…
Հ.Գ.Ալիևն իր ողբերգալից վիճակում գտնվող երկիրը թողած հիմա էլ “Մադաթով” կոնյակի հետևից է ընկել…Սիյազանում երեկ տեղի ունեցած բախումների պատճառը՝ալյուրի գնի կտրուկ թանկացումն է եղել…Եվրատեսիլների,Եվրոպական օլիմպիադաների,Լեդի Գագաների,Ջենիֆեր Լոպեսների,Ֆորմուլա-1-ի և այլ անիմաստ միջոցառումների վրա միլիարդավոր դոլլարներ ծախսող Բաքուն չի կարող ապահովել իր բնակչության տարրական պահանջները…
Միայն նավթով և գազով հարուստ Ադրբեջանում կարելի է տեսնել “սովածների ապստամբություն”.
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջ
Երկար տարիներ ի վեր ամերիկահայ համայնքը դժգոհ է Արցախի վերաբերյալ Միացյալ Նահանգների քաղաքականությունից: Ամեն անգամ, երբ Ադրբեջանը կրակ է բացել Հայաստանի և Արցախի վրա, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը և նրա նախորդները, թաքնվելով չեզոքության քողի տակ, մեղքը բարդել են հակամարտության երկու կողմերի վրա: Նման անարդար մոտեցումը խրախուսել է Ալիևին ավելի սաստկացնելու իր հարձակումները: Նման արյունալի հարձակումները վերացնելու կամ գոնե նվազագույնի հասցնելու համար, Կոնգրեսի 85 անդամներ վերջերս համատեղ նամակ ստորագրեցին, կոչ անելով Օբամայի վարչակազմին իրականացնել հետևյալ երեք քայլերը երկու երկրների միջև սահմանի վերաբերյալ. նախ՝ դուրս բերել դիպուկահարներին, երկրորդ՝ ավելացնել միջազգային մոնիտորների թիվը, և երրորդ՝ տեղադրել կրակոցների ուղղությունը ճշտող սարքավորումներ: Զարմանալի չէ, որ Ադրբեջանը մերժել է բոլոր երեք առաջարկները, իսկ Հայաստանը, Արցախը և Մինսկի խմբի միջնորդները (Ֆրանսիա, Ռուսաստան և Միացյալ Նահանգներ) ընդունել են դրանք: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսն անցյալ շաբաթ դռնփակ ճեպազրույց ունեցավ դեսպան Ուորլիքի հետ, իր և կոնգրեսական Էլիոթ Էնգելի կողմից նախաձեռնած առաջարկների իրականացման կապակցությամբ: Մինչև այդ դռնփակ հանդիպման կայացումը, Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը տարածել էր տասը հարցեր դեսպան Ուորլիքի համար: Քանի որ հայտնի չէ՝ այդ հարցերը բարձրացվել են կոնգրեսական ճեպազրույցի ընթացքում, թե ոչ, ապա պետք է խնդրել Օբամայի վարչակազմին հրապարակավ արձագանքել այդ տասը հարցերին, որպեսզի բոլորը տեղյակ լինեն Արցախյան հակամարտության վերաբերյալ նրա դիրքորոշմանը: Պաշտոնական պատասխանի ստացումն ապահովելու համար ես առաջարկում եմ այս հարցերը տեղադրել Սպիտակ տան կայքէջի «Առաջարկություններ» բաժնում: Կայքում նշված է, որ Օբամայի վարչակազմը 60 օրվա ընթացքում հանդես կգա պաշտոնական պատասխանով ցանկացած առաջարկության վերաբերյալ, որը տեղադրվելուց հետո 30 օրվա ընթացքում կհավաքի 100 հազարից ավելի ստորագրություն,: Ադրբեջանցիներն արդեն օգտվել են այս բացառիկ հնարավորությունից՝ Սպիտակ տան կայքում տեղադրելով երկու հակահայկական առաջարկության, որոնք համապատասխանաբար հավաքել են 105686 և 126828 ստորագրություն: Ինչպես և սպասվում էր, Սպիտակ տունը հանդես է եկել հայտարարությամբ ի պատասխան ադրբեջանական երկու առաջարկությունների: Ստորև ներկայացված են Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի տասը հարցերը, որոնք որպես առաջարկություն պետք է տեղադրել Սպիտակ տան կայքէջում.
1) Ի՞նչ հատուկ քայլեր է ձեռնարկել (եթե այդպիսիք կան) Միացյալ Նահանգների կառավարությունը, ապահովելու համար Ռոյս-Էնգելի խաղաղության հաստատմանն ուղղված առաջարկները, մասնավորապես դիպուկահարների չտեղակայման, դիտորդների ավելացման և շփման գծի երկայնքով կրակոցների ուղղությունը ճշտող համակարգերի տեղադրման վերաբերյալ համաձայնության գալու առնչությամբ:
2) ԱՄՆ Պետդեպարտամենտը շատ համարձակ և բացահայտ էր, թե իր կարծիքով, հայկական կողմը ինչ զիջումների պետք է գնա: Արդյոք ԱՄՆ կառավարությունը պատրա՞ստ է այս հանրային դիվանագիտությանը համապատասխան նույնքան բացահայտ և հստակ պահանջներ ներկայացնել Ադրբեջանին:
3) Որո՞նք են այն հատուկ փաստերը, իրավական փաստարկները և քաղաքական նկատառումները, որոնք հանգեցրել են մեր կառավարության կողմից Կոսովոյի, սակայն ոչ Լեռնային Ղարաբաղի, պաշտոնական ճանաչմանը:
4) Արդյոք Ադրբեջանի կառավարության ներքին հալածանքների և կոռուպցիայի մասին տվյալները որևէ կերպ ազդո՞ւմ են, թե ինչպես է մեր կառավարությունը նայում Ադրբեջանի ձգտմանը՝ տարածելու իր իշխանությունը Լեռնային Ղարաբաղի վրա:
5) Ինչո՞ւ Ադրբեջանի կողմից Ջուղայի միջնադարյան հայկական գերեզմանատան լիովին փաստագրված (և տեսանկարահանված) ոչնչացումը այդպես էլ երբեք չնշվեց Պետդեպարտամենտի Մարդու իրավունքների կամ կրոնական ազատության մասին զեկույցներում:
6) Ո՞րն է ԱՄՆ կառավարության ներկայիս պահանջը (եթե այդպիսին կա) ազատ արձակված և մինչ օրս չզղջացող կացնահարող մարդասպան Ռամիլ Սաֆարովին կրկին բանտարկելու վերաբերյալ:
7) Ո՞րն է ԱՄՆ քաղաքականությունը Ադրբեջանի կառավարության կողմից ԱՄՆ-ի հայկական ծագում ունեցող քաղաքացիների ճանապարհորդական սահմանափակումների վերաբերյալ:
8) Ինչպիսի՞ն է ԱՄՆ քաղաքականությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրների, հատկապես Թուրքիայի նկատմամբ, որը արդի հարձակողական զենքեր է վաճառում կամ փոխանցում Ադրբեջանին:
9) Ի՞նչ հատուկ սահմանափակումներ գոյություն ունեն ճանապարհորդության և կապի առնչությամբ Միացյալ Նահանգների քաղաքացիների և պաշտոնատար անձանց և Լեռնային Ղարաբաղի միջև: Ի՞նչ հիմնավորումներ կան այս ազատությունների որևէ սահմանափակման համար: Որո՞նք են նման սահմանափակումների (եթե այդպիսիք կան) թվացյալ օգուտները:
10) Ձեր կարծիքով, ի՞նչ օգուտներ են հետապնդվում (եթե այդպիսիք կան) ԱՄՆ պաշտոնական հանրահայտ զսպվածությամբ՝ Ադրբեջանի բացահայտ հակահայկական սադրանքները, սպառնալիքները և միջսահմանային հարձակումները վիճարկելիս: Կարծում եմ, որ լայն հնչեղություն ստացած առաջարկությունը կարող է 100 հազարից շատ ավելի ստորագրություն հավաքել Սպիտակ տան կայքում տեղադրման օրվանից 30 օրվա ընթացքում, հատկապես, եթե նշանավոր անձանց բազմաթիվ հետևորդները նեցուկ կանգնեն այս առաջարկությանը:
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.