23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը փաստացի 4 տարի անօգուտ պայքարելուց հետո գնաց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ոտքը: Եվ այդ մասին հայտնելու համար նա այսօր ասուլիս էր հրավիրել: 25 տարվա թշնամանքը Սամվել Հարությունյանը մի կողմ դրեց ու որպես լիարժեք քրիստոնյա հաշտություն խնդրեց իր երբեմնի թշնամուց, որին տարիներ շարունակ չէր զլանում ամենախայտառակ մեղադրանքները ներկայացնել:
Ավելին՝ նա որոշել է աշխատել իր երբեմնի թշնամու ձեռքի տակ և ներկայացրել է իր նախագիծը Սյունիքում հոգևոր-մշակութային կենտրոն ստեղծելու մասին:
Լիսկան ընդունել է հաշտության ձեռքը և հավանաբար պայմաններից մեկն էլ եղել է հանրությանը տեղեկացնել հաշտության մանրամասներին, ինչն էլ 4 տարի որևէ հաշտություն բացառող Սամվել Հարությունյանը կատարել է՝ հրավիրելով ասուլիս. «4 դատական պրոցես էր ընթանում: Երկուսն ավարտվել են, կարելի է ասել, ոչ-ոքի: Բայց դեկտեմբեր ամսին, երկարաշունչ ընթացքից հետո, դատական մարաթոնից հետո, մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ներկայացուցիչը զանգեց, հանդիպեցինք, և առաջարկեցին, որպեսզի դատական այդ հակամարտությանը վերջակետ դրվի, և հանվեն այդ հայցերը, և այլն: Եվ այդպես էլ եղավ»:
Իրականում Գորիսի նախկին քաղաքապետը հանդիպել է Սյունիքի մարզպետի հետ, ասել նրան, որ ցանկանում է Գորիսում ապրել և նախագիծ ունի, իսկ Լիսկան մեծահոգաբար զիջել է նրան: Ըստ Ս. Հարությունյանի ՝17 տարի առանձնազրույց չէր ունեցել Սուրիկ Խաչատրյանի հետ. «Հակասություններն այնքան շատ էին, որ մենք չէինք հանդիպել: Իմ և Սուրիկ Խաչատրյանի միջև դեկտեմբերին, հունվարին և փետրվարին հանդիպումներ եղան: Բնականաբար, հեշտ չէին այդ հանդիպումները, բայց, բարեբախտաբար, մենք չտրվեցինք էմոցիաներին, և շատ լուրջ խոսակցություններ եղան ու նաև հասկացողություն՝ ես ոչ միայն իրավունք ունեմ, այլև կարող եմ հոգևոր-մշակութային գործունեություն ծավալել Սյունիքում: Թե ինչ հետագա ընթացք կունենան այդ հանդիպումները, չեմ կարող ասել»:
Ստացվում է, որ նա վերջապես հասկացել է, որ իր մեղադրանքները օգտագործում են և ընդամենը շոու են սարքում դրանցից, որ ի վերջո Սյունիքի մարզպետը չի էլ պատժվելու, նա չպատժվեց բոլորովին թարմ հանցագործությունների համար, ուր մնաց 25 տարվա վաղեմության դեպքերի: Բայց շատ հետաքրքիր իրականության մեջ ենք ապրում, ամբողջ 4 տարի լուրջ հանցագործությունների մեղադրանքով դատաավարություններ են ընթանում, հետո ջրվում են դրանք ու իրավապահները աչք են փակում այդ ամենի վրա, ինչ է թե՝ կողմերը հաշտվել են: Այս ամենից հետո կասկած չի մնում, թե ինչ մակարդակի հոգևոր մշակույթային կենտրոն է գործելու նման մարդկանց համաձայնության հենքի վրա:
Աննա Գրիգորյան
Մենք ստեղծեցինք Իտալիան, մնում է ստեղծենք իտալացիներ:
Ջուզեպպե Գարիբալդի
Հայաստանի երրորդ հանրապետությունը ստեղծվեց հայ ժողովրդի համար պատմական տխուր ժամանակահատվածում, սակայն համաժողովրդական խանդավառության ու ազգային միասնության շնորհիվ: Այս հանրապետության հիմնադիրներն այն օրերին <<Ղարաբաղ կոմիտե>> կոչված հայրենասիրական ճակատի անդամներն եղան՝ Վազգեն Մանուկյան, Վանո Սիրադեղյան, Բաբկեն Արարքցյան, Լևոն Տեր-Պետրոսյան և այլ նվիրյալներ: Հետագայում, այս խումբն ավելի ընդլայնվելով, իր շրջանակներում ներգրավեց տարբեր շահեր ու նպատակներ հետապնդող անձանց, կազմվեց ՀՀՇ-ն: Տեղի ունեցան համաժողովրդական ընտրություններ և ժողովրդի միահամուռ կամոք ՀՀ նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը: Շարժման մյուս ղեկավարներից յուրաքանչյուրը զբաղեցրեց իրեն արժանի որևէ պաշտոն, իսկ Վազգեն Մանուկյանը բեկվեց իր ընկերներից ու խռովյալի դիրք ընդունեց՝ չգիտակցելով, որ տվյալ իրադրության պայմաններում պետք է բավարարվել նվազագույնի պարտադրանքով, այլ ոչ թե ներկայացնել առավելագույնի պահանջները: Ընթացիկ պատմաշրջանում ՀՀՇ առաջնորդի երերուն աթոռին տիրացան Վանո Սիրադեղյանը, Դավիթ Շահնազարյանը և ուրիշներ, որոնց թվում Տեր Հուսիկ Լազարյան (Գարուշ ավազանի անունով) կոչեցյալ մի քահանա, ում վերապահված էր մեր հայրենիքում պետական պաշտոնյաներ նշանակելու իրավասությունը: Այստեղից էլ մեր ազգային մտածողության մեջ սրբապղծության մանանեխն ընկավ, և աստիճանաբար քաղաքական իշխանություն հաստատեցին կոսմոպոլիտները՝ հոգեբանությամբ ազգատյաց, բարոյապես խենեշ, տիրադավ նպատակամղումով ստահակները: Այս արշավախմբի նպատակն էր երկրի երեսից վերացնել հայրենասերի մեր տեսակը, ոչնչացնել ազգայինը, հայկականը և փոխարենը համատարած այլասերության շերտով ծածկել մեր հայրենի հողը՝ նախապատվություն շնորհելով համասեռամոլներին: Ու՞մ թելադրանքով ու գործուղումով ասպարեզ եկան նախկին կոմունիստ այս երիտասարդները, դեռ պատմությունը կներկայացնի, երբ ծամանակը գա: ՀՀՇ ներթափանցելու առաջին իսկ օրերից այս տղաները ձեռնամուխ եղան ասպարեզից դուրս մղելու նախ Լևոն Տեր-Պետրոսյանի նեցուկներին` Վանո Սիրադեղյանին, Հրանտ Բագրատյանին և այլոց: Պասկվիլներով հեղեղվեց ՀՀ առաջին նախագահի աշխատասենյակը: Եվ վերջինս ստիպված եղավ երկրի նվիրյալներից ոմանց պաշտոնապես մեկուսացնել, որպեսզի գոնե մասամբ հագուրդ տար զրպարտիչների ցանկություններին: Այստեղ Լևոն Տեր-Պետրոսյանը թույլ գտնվեց: Ամբարտավանների այս ջոկատը համառորեն շարունակեց դավադրությունն այնքան ժամանակ, մինչև քայքայվեց ՀՀՇն, գործող իշխանությունը հրաժարական տվեց, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանն ընդհուպ պարտադրված եղավ ժամանակավորապես թողնել մեծ քաղաքականությունը: Հիրավի, Հանրապետության կայացման արշալույսին քարոզչության տաճար ներխուժեց ամբոխավարների մի ջոկատ, որի աղտոտ ցնցոտիները ապականեցին սրբավայրը:
Ջոկատավարը ներկայումս Ղազախստանում Հայաստանի արտակարգ ու լիազոր դեսպան, համասեռամոլ Արա (նույն ինքը՝ Արայիկ) Սահակյանն է, ով մինչև օրս էլ շարունակում է արատավորել անցյալում անբասիր ու հայենասեր քաղաքական գործիչների անունն ու հեղինակությունը: Այս դեկորատիվ մարդն ու ձախողակ դերասանը Լ. Տեր-Պետրոսյանի ժամանակ եղել է ԱԺ փոխնախագահ։ Նրան է իրավունք վերապահված եղել անջատել միկրոֆոնը՝ պատգամավորների արդարացի ընդվզումը կանխելու համար։ Նա այժմ էլ չի դադարում ամենուր հայհոյախոսել իր նախկին առաջնորդին՝ ՀՀ առաջին նախագահին ու նրա շրջապատին: Եվ այս ամենն այն պատճառով, որ անցյալում նրան հնարավորություն չի տրվել ամեն գնով զբաղեցնել Հայաստանի արտաքին կամ ներքին գործերի նախարարի պաշտոններից որևէ մեկը։ Այս մանրախնդիր մարդու (և ոչ միայն նրա) մեքենայություններին երկար ժամանակ և վայրկյան առ վայրկյան հետևել է տողերիս հեղինակը։ Այսպես է վարվում անցեղ շունը, որին հատուկ է ուրացողի ու տիրադավի վարքը: Հիշեցնեմ, որ վերը արտահայտված <<համասեռամոլ>> որակման համար պատրաստ եմ պատասխանելու և առերեսման միջոցով ապացուցելու ասածիս ճշմարտացիությունը։ Անհրաժեշտ եմ համարում, որ առերեսումը կատարվի ՀՀ գլխավոր դատախազի, ազգային անվտանգության և ներքին ծառայությունների ղեկավարների անմիջական ներկայությամբ։ Ի դեպ, այս քաղաքական ասկարիդի անառակաբարո վարքի մասին քաջատեղյակ է եղել նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, ում չէր խանգարում նման տականքների գոյությունը իշխանության ներսում։ Ի վերջո, այսպիսի մեկին մեր օրերում դեսպան առաքել, այն էլ մի պետություն, որտեղ գերիշխում է իսլամը, անարգանք է մեր ազգային արժանապատվությանը։
Ճշմարտության դեմ չմեղանչելու համար ասենք, որ հիշյալ գաճաճների խառնամբոխի առաջ գալուն նպաստեց նաև ՀՀ կառավարության կատարած տնտեսական ռեֆորմը՝ պետական ունեցվածքի անհապաղ վաճառքը՝ հանուն երկրում կապիտալիզմի հիմնադրման: Այս դեպքում էր, որ ստեղծվեց տնտեսական անարխիան, երբ գործարանների սովետական դիրեկտորները հողմացրիվ արեցին բանվորներին, իրենք չնչին գումարներով գնեցին համաժողովրդական ունեցվածքը և նվիրաբերեցին իրենց անբան որդիներին, հայտարարելով, որ այսօրվա պետությունը խորհրդային պետության իրավահաջորդն է։ Եվ աղքատացած բանվորական զանգվածը սովից փրկվելու համար փողոցներում ու ստորգետնյա անցումներում սկսեց վաճառել վերջին վաուչերը և երկիրը լքել: Ավելացնենք նաև, որ երկրում մնացած սև և գունավոր մետաղները արտահանվում էին միայն ՀՀ պաշտպանության նախարարի ստորագրությամբ, ինչը կատարվում էր այժմ հանգուցյալ Վազգեն Սարգսյանի թեթև ձեռքով: Նույն անձի կամայականությամբ և Լևոն Տեր-Պետրոսյանի լռելյայն համաձայնությամբ Հայաստան բերվեց Ռոբերտ Քոչարյանը: Մարդը հոգով անաստված էր և ատում էր հայոց եկեղեցին։ Այստեղից էլ բխում է այն տրամաբանական հարցը, թե ինչո՞ւ Վազգեն Սարգսյանը մեր հայրենիք բերեց Ռոբերտ Քոչարյանին: Միգուցե, որ նրան կարգեր անգլիական թագուհի, իսկ ինքը, Կարեն Դեմիրճյանին ստվերելով, միանձնյա կառավարեր երկիրը: Թերևս՝ Հոկտեմբերի 27-ը սպառիչ կերպով տվեց այս հարցի պատասխանը: Իհարկե՝ Աստծո գիտությամբ: Միայն թե ափսոս էին հարակից զոհերը: Ի լրումն վերոնշյալ միջադեպի մասին եզրահանգման, ասեմ, որ պետք է այստեղ բացառել ռուսների մասնակցությունը Հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը և այս առթիվ դադարեցնել հակառուսական քարոզչությունը, ինչը լայն տարածում է գտել միամիտ մասսաների մեջ։
Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիները Հայաստանի պատմության մեջ գնահատվում է որպես վայրիվերումներով ու արյունոտ իրադարձություններով լի ժամանակաշրջան, չնայած որ, ճիշտ այդ ժամանակ երկրի տնտեսությունն ապրում էր չափավոր վերելք:
Այսօր ժամանակն է, որպեսզի նորովի դիտարկվեն անցյալի պատմական անցքերը և նոր իրավիճակների տրամաբանությամբ ղեկավարվելով, կերտել Հայաստանի երրորդ հանրապետության ընթացիկ պատմությունը:
ՄԵՐՈՒԺԱՆ
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի համացանցային կայքէջէն կ’իմանանք, որ Փետրուար 16-18-ին Ամենայն Հայոց Գարեգին Բ. Կաթողիկոսի նախագահութեամբ տեղի ունեցած է Գերագոյն Հոգեւոր Խորհուրդի Ժողով «ընդլայնուած կազմով»:
Ասկէ առաջ մի քանի անգամ արտայայտուած ենք այս տխրահռչակ ժողովի մասին, սակայն եւ այնպէս մեզի կը թուի որ մեր մեկնութիւններն ու կոչերը հանդիպած են փակ աչքերու եւ խուլ ականջներու:
Մեր նախորդ յօդուածներէն մէկուն մէջ յստակ կերպով ցոյց տուած էինք որ 1945-էն ի վեր ո՛չ մէկ կանոնագրութիւն վաւերացուած ու հաստատուած է Ազգային Եկեղեցական Ժողովին կողմէ՝ առ ի գործադրութիւն: Հետեւաբար բացորոշ եւ անվարան կերպով կրնանք յայտարարել որ Գ.Հ.Խ.ի անդամներուն նշանակովի հանգամանքը ըստ էութեան անօրինական է եւ անվաւեր:
Քաջ գիտակցելով այս ճշմարտութեան եւ իրողութեան, առաւել եւս դատապարտելի է Գ.Հ.Խ.ի՝ ինքնասիրութիւնը կորսնցուցած անդամներուն կրաւորական եւ ստրկական վիճակը, որոնք քաջութիւնը չունին ըսելու որ իրենց ժողովը խորհրդակցական հանգամանքէն անդին չի կրնար անցնիլ եւ հետեւաբար իրենց բոլոր որոշումներն ալ սահմանափակուած են ըլլալու միայն խորհրդակցութիւն եւ ո՛չ օրէնք: Նոյնքան դատապարտելի է նաեւ «ընդլայնուած» կազմով յայտարարութիւնը, որ կը փորձէ մեզի տալ ա՛յն երաշխիքը որ նորելուկ անդամներ իրենց ներկայութեամբ կերպով մը կ’օրինակացնեն Գ.Հ.Խ.ի անօրինական ժողովի հանգամանքը:
Ընդլայնուած կազմ ըսելով հաղորդագրութիւնը մասնաւորաբար շեշտ կը դնէ Բարեգործական Միութեան նախագահ Պերճ Սեդրակեանի՝ ժողովին ներկայութեան վրայ, որուն մասին շռայլուած խօսքերը կու տան մեզի ա՛յն տպաւորութիւնը, թէ ո՛վ որ կը վճարէ՝ կրնայ երգը ապսպրել (առանց մեկնութեան…):
Ժամանակը հասած է որ այսուհետեւ արդարօրէն եւ բարձրաձայն խօսինք եւ քննարկենք Եկեղեցւոյ, եկեղեցականներու եւ բարեկարգումներու մասին, եթէ ունինք բծախնդրութիւնը Հայց. Եկեղեցւոյ եւ եկեղեցականի կոչումի նկատմամբ: Մեր լռութեամբ քաջալերած կ’ըլլանք անօրինականութիւնը եւ մեղսակից կը դառնանք Եկեղեցւոյ բարոյական քայքայման եւ անկումին, որուն ոտնաձայները կը լսենք:
Հինցած հոգեբանութեան, յուսախաբութեան եւ յուսահատութեան արդիւնք է յայտարարել, որ Եկեղեցին կամ եկեղեցական կազմակերպութիւնը կրօնականներուն գործն է եւ պարտաւորութիւնը: Ընդհակառակը՝ միանգամ ընդ միշտ յստակ պէտք է ըլլայ, որ Եկեղեցին ժողովուրդն է առանց բացառութեան իր բոլոր խաւերով, եւ եկեղեցականները՝ անոր սպասաւորները:
Անգամ մը եւս զգալիէ է Երուսաղէմի Նուիրապետական Աթոռի պատրիարք Նուրհան Արք. Մանուկեանի բացակայութիւնը այս ժողովէն, որուն կարելի է տալ միայն երկու մեկանաբանութիւն. Նուրհան Պատրիարք կը մերժէ ճանչնալ Գ.Հ.Խ.ի օրինականութիւնը, որովհետեւ այդ կազմը նշանակուած է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմէ եւ ո՛չ մէկ օրինական վաւերացում ունի Եկեղեցական Ընդհանուր Ժողովի կողմէ, եւ կամ` տակաւին չեն լուծուած երկու Աթոռներու միջեւ տարակարծութիւնները Երուսաղէմի Աթոռին կողմէ առաջադրուած եպիսկոպոսութեան թեկնածուներու ձեռնադրութեան մերժումին առիթով: Հակառակ այս իրողութեան, Գ.Հ.Խ.ի ժողովականներէն եւ ո՛չ մէկը համարձակութիւն չէ ունեցած հարցնելու թէ ինչո՞ւ Երուսաղէմի Պատրիարքը ներկայ չէր ժողովին, որուն աթոռը գրաւած էր Տիար Պերճ Սեդրակեան:
Պաշտօնական հաղորդագրութենէն կ’իմանանք որ ժողովի ընթացքին ներկայացուած է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի 2015 թուականի գործունէութեան տեղեկագիրը եւ ֆինանսական զեկոյցը, բայց ո՛չ մէկ խօսք միջազգային եւ հայ մամուլի մէջ հրապարակուած Ամենայն Հայոց Կաթողիկոսի դրամական անձնական հաշիւներու մասին: Ո՞վ պիտի պահանջէ….
Հաղորդագրութեան մէջ լայն տեղ տրուած է Մայր Աթոռի շինարարական աշխատանքներու մասին, երբ երկու քայլ անդին ընտանիքներ թիթեղածածկ, կիսափուլ, խոնաւ տուներու մէջ կ’ապրին: Ինչո՞ւ այս անտեղի շռայլութիւնը: Ակնարկութիւն կայ նաեւ եկեղեցականութեան թիւի մասին, առանց շեշտ դնելու անոնց որակին վրայ: Եւ որքա՜ն տխուր է այն իրողութւնը որ ո՛չ մէկ ակնարկութիւն կայ նուիրեալներու այն հսկայ փաղանգին մասին, որոնք անիրաւաբար կարգազրկուեցան քինախնդրօրէն, խախտելով օրինականութեան եւ կանոնագրութեան բոլոր չափանիշները: Ողբ Հայ Եկեղեցւոյ….
Շատ հետաքրքրական էր նաեւ այն շեշտադրումը ուր կ’ըսուի. « տարէցտարի ընդլայնուող սոցիալական ծրագրերի շրջանակներում սոցիալական աջակցութիւն է յատկացուել անապահով ընտանիքներին, հաշմանդամներին, ծնողազուրկ երեխաներին, ծերախնամ կառոյցներին, բանտարկեալներին եւ զինծառայողներին»: Այս բոլորը կարդալէ ետք ինչպէ՞ս բացատրել մամուլի մէջ հրատարակուած այս բոլոր աղերսագին դրամահաւաքի կոչերը.- Փոքրիկ Միքայելին մեր օգնությունն է անհրաժեշտ. $2000 արժողությամբ վիրահատությունից հետո նա կկարողանա քայլել և խոսել (http://www.lragir.am/index/arm/0/society/view/127812). Տանն են ծնվել՝ դպրոց չեն գնում. ցամաք հացով ապրող ընտանիքին զրկել են գազից ու լույսից, պահանջել՝ լքել բնակարանը (http://www.1in.am/1846568.html). Գյումրիում միակ կին-տեսուչը գործազուրկ է դարձել. վաճառում է տան գույքը (http://www.asparez.am/news-hy/gyumri_kin_tesuch_gordzazurk-hy/). Փլվող տան 12 բնակիչները (http://hetq.am/arm/news/society/). Դիպուկահարի կրակոցից զոհված զինվորի ընտանիքը չի կարողանում վճարել անգամ գերեզմանաքարի արժեքը. նրանց … (http://www.hraparak.am/?cat=2&paged=6&l=am). Փոքրիկ Մխիթարը սրտի հետ կապված խնդիրներ ունի. նրան մեր օգնությունն է անհրաժեշտ (http://www.lragir.am/index/arm/0/society/view/128012). Ուզում եմ հանուն իմ երեխաների բուժվեմ. 33-ամյա Գեւորգին երիկամների փոխպատվաստում է պետք (http://news.am/arm/news/312837.html): Եւ տակաւին կարելի է երկարել շարքը այս ողբերգութիւններուն…
Անհաւատալին եւ ամենազարհուրելին ա՛յն է որ ո՛չ մէկ ակնարկութիւն կայ արտագաղթի արհաւիրքի մասին: Ահաւոր չարիքին հանդէպ ցուցաբերուած անպատասխանատու լռութիւնը ուրիշ բան չէ եթէ ոչ մեղսակցութիւն: Հայաստան կը պարպուի քաղաքական եւ ընկերային զանազան պատճառներով: Մեզ կրկնապէս անհանգիստ ընողը գիտական, կրթական եւ մշակութային մեր ներոյժի արտահոսքն է դէպի «հիւրընկալ» երկիրներ: Երիտասարդ ոյժերու հեռացումով՝ կը ստեղծենք ծանր պայմաններ մեր ազգային գոյութեան եւ անվտանգութեան ծիրէն ներս: Ո՞վ պիտի պաշտպանէ մեր հայրենիքի սահմանները: Ո՞ւր կ’երթան մեր երիտասարդ մայրերը որոնք պիտի ծնին մեր ապագայ զինուորները: Ազգային աղէտ … Ո՜ղբ հայրենիքի…
Այս բոլորէն ետք ի՞նչպիսի գնահատանք եւ գոհունակութիւն յայտնեց Գ.Հ.Խ.ը վերեւ յիշատակուած «լայնածաւալ գործունէութեան» մասին: Այսքան կեղծիք եւ այսքան ստրկութիւն հանդուրժելի չէ: Խոնարհեցո՛ Տէր զունկն քո, զի աղքատ եւ տնանկ են սպասաւորք քո…
ՈՍԿԱՆ ՄԽԻԹԱՐԵԱՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը վստահեցնում է, որ 2016 թվականին Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ սպասվում են հետաքրքիր զարգացումներ: “Արմենպրես”-ի հետ զրույցում Բաբայանը դեռևս չցանկացավ փակագծերը բացել, սակայն ավելացրեց, որ այդ նպատակով տարվում են համապատասխան աշխատանքներ:
“ԱՄՆ Ջորջիա նահանգի` Արցախի անկախությունը ճանաչող բանաձևի ընդունումն այս տարի վերջին նման քայլը չի լինի”,- ասաց Բաբայանը:
ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը ողջունում է “Կալիֆորնիան կուրիեր” թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանի կոչը, ըստ որի` պետք է ԱՄՆ նախագահի թեկնածուների առջև բարձրացնել նաև Արցախի անկախությունը ճանաչելու հարցը: “Հայոց ցեղասպանության և Արցախի անկախության ճանաչման հարցերը պետք է շաղկապել միմյանց: Վերջին շրջանում տեսնում ենք, թե միջազգային ասպարեզում ինչպիսի մեծ համակրանք կա Արցախի նկատմամբ, դրա վառ օրինակն է Ջորջիա նահանգի վերջին որոշումը: Ադրբեջանն իր քարոզչությունը վարում է հիմնվելով կաշառքի վրա, իսկ մենք մեր գործունեությունը ծավալում ենք հիմնվելով արժեքների, ընկերության վրա: Վարձկանը երբեք չի դառնա գաղափարակից”,- նկատեց Բաբայանը:
Նրա խոսքով` անհրաժեշտ է որքան հնարավոր է ընդլայնել միջազգային ասպարեզում Արցախի անկախության ճանաչման գործողությունները և արդյունքները տեսանելի կլինեն:
ԱՄՆ Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատն մարտի 3-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչող 1580 բանաձևը: Բանաձևի հեղինակները և հիմնական ջատագովները նահանգային օրենսդիր մարմնում դեմոկրատ ներկայացուցիչներ Փեթ Գարդները և Դեմետրիուս Դուգլասն էին:
1988թ. փետրվարի 27-ից Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանություններն սկսեցին հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ:ԽՍՀՄ ղեկավարության լռության պայմաններում երեք օրվա կոտորածների ընթացքում վիրավորվեցին և սպանվեցին բազմաթիվ մարդիկ, ընդ որում՝ սպանվածների մի մասը տանջամահ էր արվել, իսկ դիակներն այրել էին:
Փետրվարի 29-ին Սումգայիթ մտավ խորհրդային բանակը, որը, սակայն, գրեթե ոչինչ չարեց հայ բնակչությանը պաշտպանելու համար: Ադրբեջանցի հրեշն արդեն արել էր իր սև գործը… Սումգայիթի հայության կոտորածն առաջին էթնիկ բռնությունն էր ԽՍՀՄ-ի նոր պատմության մեջ: Այն վճռական դեր խաղաց ինչպես ընդհանուր ԽՍՀՄ փլուզման, այդպես էլ Ղարաբաղյան պատերազմի բռնկման տեսանկյունից։
Սումգայիթի ցեղասպանության փաստի քողարկման և միջազգային հանրության ապատեղեկացման պատճառով Ադրբեջանի իշխանությունները շարունակեցին հակահայկական ուժեղ քարոզչությունը, ինչը հանգեցրեց 1990թ. հունվարի Բաքվի կոտորածների, որոնց զոհ գնացին հարյուրավոր խաղաղ հայ բնակիչներ:
1988-1990թթ. ադրբեջանական իշխանությունների իրականացրած հայերի զանգվածային ջարդերի հետևանքով վտարանդի դարձավ Ադրբեջանի ողջ հայկական համայնքը` առնվազն կես միլիոն մարդ: Կոտորածները ոչ այլ ինչ էին, քան պատասխանը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության խաղաղ ցույցերի, որոնցով պահանջվում էր իրականացնել ինքնորոշման սահմանադրական իրավունքը:
1988թ. հուլիսի 7-ին եվրոպական խորհրդարանն ընդունեց Սումգայիթի կոտորածը դատապարտող բանաձև, որում ասվում է՝ «Նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի` Հայաստանի մաս հանդիսանալու պատմական իրողությունը (մարզի բնակչության 80%-ը կազմում են հայերը), ինչպես նաև 1923թ.-ին այս մարզը կամայական որոշմամբ Ադրբեջանին միացնելու հանգամանքը, ինչպես նաև 1988թ. փետրվարին ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հայերի կոտորածը, նկատի ունենալով, որ Ադրբեջանում վատթարացող քաղաքական իրավիճակի պատճառով տեղի ունեցան հայերի զանգվածային սպանություններ Սումգայիթում և բռնություններ Բաքվում, ինչի հետևանքով հայերի համար վտանգավոր է ապրել Ադրբեջանում, դատապարտում է Ադրբեջանում հայ ցուցարարների հանդեպ բռնություններն ու ճնշումները»:
Ադրբեջանի իշխանությունները երբեք չեն դատապարտել Սումգայիթի ջարդերը կամ ափսոսանք հայտնել էթնիկական զտումների համար: Հակառակը` Ադրբեջանն իրեն ներկայացնում է որպես զոհ` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի գոյամարտը ներկայացնելով որպես «ագրեսիա», կոպտորեն աղավաղելով փաստերը, իսկ հայերի հանդեպ ցեղասպանություն իրականացած ոճրագործները մինչ օրս մնում են անպատիժ:
Նախորդ հազարամյակի ընթացքում երկու հարևան իսլամական պետությունների՝ Պարսկաստանի և Օսմանյան կայսրության միջև հարաբերությունները տատանվել են խաղաղ գոյակցության և բացահայտ պատերազմի միջև: Այս երկու պետությունների բնակիչները ունեին ոչ միայն էթնիկական և լեզվական տարբերություններ, այլև բաժանված էին իրենց իսլամական հավատքով. պարսիկները շիա էին, իսկ թուրքերը՝ սունի: Իրանի և Թուրքիայի միջև այս բաժանումները շարունակվում են մինչ օրս:
Շատ ընթերցողներ ծանոթ են հակաթուրքական հիշատակումներին արևմտյան գրողների աշխատություններում, հատկապես իրար հաջորդող հայկական ջարդերից և ցեղասպանությունից հետո, ինչպիսին ֆրանսիացի գրող Վիկտոր Հյուգոյի դատապարտող խոսքերն էին. «Այստեղով թուրքն է անցել. ամենուրեք սուգ է և ավեր»:
Այդուհանդերձ, քչերին են հայտնի թուրքերի մասին հիշատակումները պարսկական գրականության մեջ: Պարսկահայ Ռուբինա Օհանյանը, որն այժմ բնակվում է Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում, լրացրել է այդ բացը իր՝ «Թուրք անվան և բառի մեկնաբանությունը իրանական գրականության մեջ» խորագիրը կրող գրքում: Օհանյանը մանրակրկիտ ուսումնասիրել և պարսկերենից հայերեն է թարգմանել միջնադարյան մի քանի պարսիկ նշանավոր բանաստեղծների տասնյակ տողեր, որոնք արտահայտել էին իրենց խիստ բացասական տպավորությունները թուրքերի մասին՝ բացահայտելով թուրքերի հանդեպ իրանցիների հակակրանքի խոր արմատները:
Թուրքերի մասին պարսկական հիշատակումները մեզ են հասել մեծանուն պարսիկ բանաստեղծներ Ֆիրդուսուց (10-րդ դար) և Հաֆեզից (14-րդ դար): Թյուրքական ցեղերը առաջին անգամ ներխուժեցին Պարսկաստան 11-րդ դարում, որոնց հաջորդեցին սելջուկները: 13-րդ դարում Իրանը նվաճեցին մոնղոլները, այնուհետև՝ թուրքմենական ցեղերը, որոնք վերջնականապես պարտության մատնվեցին 1592 թվականին: Հետագա դարերի ընթացքում բազմաթիվ պատերազմներ տեղի ունեցան Պարսկաստանի և Օսմանյան կայսրության միջև:
Օհանյանն իր գրքում ներկայացրել է 13 պարսիկ բանաստեղծների և գրողների մեջբերումները: Մինչ հայերն իրենց սեփական ողբերգական հիշողություններն ունեն թուրքական բռնապետական իշխանության հետ կապված, հետաքրքիր է իմանալ նաև այլ ազգերի մոտ թուրքերի հետ շփումից առաջացած նույն բացասական փորձառությունները:
Ահա պարսիկ միջնադարյան բանաստեղծների որոշ տողեր, որոնք պարսկերենից հայերեն է թարգմանել Ռուբինա Օհանյանը.
Ֆիրդուսի (925 – 1020 ).
«Ոչ ոք թուրքերից իմաստություն չունի,
Ոչ մի մարդ թուրքին չի հնազանդվի»:
Ասադի Թուսի (11-րդ դար).
«Ոչ ոք չտեսավ թուրքից երբեք հավատարմություն,
Իրանցիներից տեսել են միայն հավատարմություն»:
Խավաջա Աբդուլլահ Անսարի (1006 — 1088 ).
«Զարմանք է, թե թուրքը սիրուց բան հասկանա,
Քանզի թուրքից զարմանքն այն է՝ չթալանի, չգողանա»:
Նիզամի (1140 — 1203 ).
«Արքան անգամ չգիտեր՝ հավատարիմ թուրք չկա»:
Անվարի (12-րդ դար)
«Քանի դեռ չես ճամփա անցել ազնվազարմ նժույգով,
Չգնաս, ճամփան լեցուն է արյունարբու թուրքերով»:
Խաղանի (1120 — 1190).
«Բարեկամաբար արյուն ըմպելն ավանդույթ է հին,
Թուրքն արյունախում է ու չի ճանաչում իր բարեկամին»:
Սաադի (1184 — 1283).
«Այնժամ ղրկեցիր դու մի ուսանող.
Թուրք, որից վատթարը չկա»:
Թուրքերի մասին այս պարսկական նկարագրություններից շատերն այսօր կարող են դիտարկվել որպես ռասիստական, քանի որ դրանք բոլոր թուրքերին անարդարացիորեն պիտակավորում են միևնույն կարծատիպով: Բոլոր ազգերի մեջ էլ կան լավ ու վատ մարդիկ: Սակայն, իրական խնդիրը թուրքական պետության բիրտ քաղաքականությունն է, որ դաժանորեն ճնշել է ազգային փոքրամասնություններին և նվաճած երկրներին՝ հանգեցնելով զանգվածային ոճրագործությունների և ցեղասպանության ընդդեմ արաբների, հայերի, ասորիների, կիպրացիների, հույների և իրանցիների…
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Մեծի Տանն Կիլիկիոյ Ս. Աթոռի համացանցային կայքէջէն կ’իմանանք որ 9-11 Փետրուար 2016-ին, հրաւէրով ու նախագահութեամբ Արամ Ա. Կաթողիկոսի, յաջորդաբար տեղի ունեցան Ազգային Կեդրոնական Վարչութեան Կրօնական ու Քաղաքական Ժողովներու լիակատար նիստեր: Ուշի ուշով դիտեցէ՛ք ժողովին մասնակիցները եւ պիտի նշմարէք, —ժլատ չըլլալու համար պիտի ըսեմ,— որ միջին տարիքը 60-ը անց Ազգային Կեդրոնական Վարչութեան անդամներ են: Այս անդամները վերջին տասնամեակներուն ընթացքին գրաւած են նոյն աթոռները, «հաւատարմութեամբ» կառչելով այդ քա՜ղցր աթոռներուն, որոնց վրայ «նշանակուած», «ապսպրուած», «հրահանգուած», «թելադրուած», «ընտրուած» են: իսկ ամենահետաքրքրականը՝ նոյն դէմքերն են զորս ընդհանրապէս կը տեսնենք բոլոր ժողովներուն: Պէտք կա՞յ աւելին ըսելու, թէ ինչպէ՛ս հոն հասած են անոնք: Չեմ կարծեր որ կարիքը կայ նաեւ շեշտելու սա իրողութիւնը թէ, ինչպէս միշտ, այս անգամ եւս զգալի է իգական սեռին բացակայութիւնը, կամ լաւագոյն պարագային՝ սակաւութիւնը, մեր բոլոր ժողովներուն մէջ:
Աւելի մատչելի եւ հասկնալի դառնալու համար մեր յարգելի ընթերցողներուն, մանրամասն եւ մէկ առ մէկ կը վերլուծենք կատարուած կարեւոր յայտարարութիւններն ու արտայայտուած մտքերը: Կրօնական Ժողովը, այս անգամ եւս շեշտած է կարիքը՝ երիտասարդութեան տալու առաջնահերթ կարեւորութիւն մեր եկեղեցական կեանքին մէջ: Պարզապէս կրկնութիւն մըն է զոր կը լսենք եւ կը կարդանք տարիներէ ի վեր առանց որեւէ լուրջ գործնական ծրագիրներու: Կը մէջբերեմ օրինակ մը 2009-ին արտասանուած խօսքերէն «Երիտասարդութեան դերն ու կարեւորութիւնը մեր ազգային-կրօնական կեանքին մէջ կենսական են ու Հայց. Եկեղեցւոյ առաքելութեան ծիրէն ներս երիտասարդութեան մուտքը, իր ամբողջական կարողականութեամբ, մեր առաջնահերթ մտահոգութիւնը պէտք է ըլլայ» (Արամ Ա. Կաթողիկոս.): Իմաստազուրկ թութակային կրկնութիւն… Ո’չ ըմբռնեցինք եւ ո’չ ալ հասկցանք որ առանց երիտասարդութեան մասնակցութեան՝ իրենց նոր երազներով, թարմ յոյսերով եւ թարմ ստեղծագործ ոգիով՝ չկայ վերանորոգում-բարեկարգում Հայց. Առաքելական Եկեղեցւոյ մէջ, եւ առանց անոնց՝ չկայ գիտակից պահանջատիրութիւն մեզմէ յափշտակուած ինչքերուն եւ իրաւունքներուն: Տխուր պատկեր կը ներկայացնէ երիտասարդութիւնը այսօր, որովհետեւ չկարողացանք ազդու միջոցներով վերատեսութեան ենթարկել աւանդական մեր ճահճացած ըմբռնումներն ու հասկացողութիւնները, եւ դարձանք արհամարհական եւ վանողական՝ մեր բոլոր մօտեցումներուն մէջ: Չկան այսօր մեր երիտասարդները մեր հանրային կեանքին մէջ… Կրօնական Ժողովը իր արժեւորումներու շարքին մէջ յիշատակած է Եպիսկոպոսական Ժողովի մասին, շեշտելով անոր կարեւորութիւնը, առանց մատնանշելու վերջին երկու ժողովներու ձախողութեան մասին, որովհետեւ համազգային մեր բոլոր յոյսերը դատարկ մնացին :
Կրօնական Ժողովը անգամ մը եւս անդրադարձած է Աստուածաշունչի Արեւմտահայերէնի թարգմանութեան, որ կանգ առած էր 2004 թուականին, Զարեհ Արք. Ազնաւորեանի վախճանումով: Ո՞ւր են այն «հայագէտ» համալսարանական վարդապետները որոնց մասին կ’ակնարկէ հաղորդագրութիւնը. չկրցա՞ն կիսաւարտ թողուած աշխատանք մը աւարտել 12 տարուան ընթացքին: Ընթերցողը թող տայ իր գնահատականը: Քաղաքական Ժողովը իր լիակատար նիստին առաջին բաժնին մէջ իր մտահոգութիւնները յայտնած է ազգային հաստատութիւններու տնտեսական վիճակին մասին: Արդար են այս մտահոգութիւնները. այդ հաստատութիւնները ի վերջոյ կը պատկանին ազգին, բայց իրողութիւնն ա’յն է որ 55 տարիներու վրայ երկարող այս մտահոգութիւնը, —որուն ես մօտէն ծանօթ եմ,— չէ՛ փոխուած, եւ ամէն ժողով նոյն մտահոգութիւնները կը յայտնէ: Սա պարզապէս կը նշանակէ որ մենք մեր հաստատութիւնները ղեկավարելու ընդունակութիւնը չունինք (mismanagement): Անշուշտ նկատի պէտք է առնել նաեւ լիբանանահայութեան թուաքանակի նօսրացումը: Եւ այնուհետեւ անհեթեթ է յայտարարել որ «ոչ մէկ հայ՝ հիւանդ, կարիքաւոր կամ որբ անտէր ու անօգնական պէտք է մնայ», որովհետեւ չի համապատասխաներ իրականութեան: Հարցուցէ՛ք սուրիահայերուն, որոնք այսօր որպէս գաղթական կ’ապրին Լիբանանի մէջ:
Քաղաքական Ժողովը զեկոյց ստացած է կալուածական եւ շինարարական յանձնախումբէն եւ իր գնահատականը արտայայտած, առանց որեւէ նշում կամ ակնարկութիւն կատարելու որ այդ շինութիւնները անտեղի են ներկայի Միջին Արեւելքի քաղաքական պայմաններուն մէջ, երբ այնտեղ քրիստոնէութիւնը, որուն մէկ մասն է նաեւ հայութիւնը, գոյութենական պայքար կը տանի իր ներկայութիւնը խարսխելու համար: Պէտք է ունենալ յստակ շահարկման ծրագիր (investment portfolio) որպէսզի հաւասարակշռուի Կաթողիկոսարանի ընթացիկ պիւտճէն, որուն մասին կը լսենք առաւել քան 55 տարիներ: Նոյն մտահոգութիւնները ունէին Զարեհ եւ Խորէն կաթողիկոսները, իսկ վերջինս իւրաքանչիւր միաբանի կը գրէր՝ բարերարներ որոնելու պատուէր տալով, որպէսզի Կաթողիկոսութիւնը ինքնաբաւ ըլլայ: Նոյնը կրկնեցին յաջորդները եւ տակաւին կը շարունակուի:
Սա կը նշանակէ որ չենք հասկցած ինքնաբաւ ըլլալու առեւտրական հասկացողութեան եւ մտքի գաղտնիքը ու կը մսխենք անվերջ: Այդ գումարները զորս ծախսեցիք միաբանական նոր շէնք շինելու Պիքֆայայի մէջ, բուռ մը միաբաններու համար, երբ Անթիլիասի Մայրավանքի շէնքերը դատարկ են, ծախսէի՛ք եկամտաբեր կալուածներու վրայ, որոնք կրնային հաւասարակշռել Կաթողիկոսարանի պիւտճէի բացերը, նոյն ատեն օգտակար ըլլալով մեր բոլոր ազգային հաստատութիւններուն, նամանաւանդ՝ իրենց գոյութիւնը հազիւ պահող հայ վարժարաններուն: Ազգային Կեդրոնական Վարչութեան եւ Թեմակալ Առաջնորդներու ու Ազգային Իշխանութեանց ներկայացուցիչներու միատեղ հանդիպման ընթացքին արծարծուած է Հայաստան-Սփիւռք գործակցութեան կարեւորութիւնը, որուն մասին անշուշտ կը խօսուի Հայրենիքի անկախացումէն ի վեր: Գործնականին մէջ այդ դրսեւորումը կը տեսնէք սուրիահայ մեր հարազատներուն՝ Հայաստան հաստատուելուն ու ապա այդտեղէն իրենց ոտքերուն փոշիները թօթուելով հեռանալուն մէջ դէպի Եւրոպաներ եւ Գանատա: Ընթերցողը թող տայ իր գնահատականը… Կասկած չկայ մեր մտքին մէջ որ Մեծի Տանն Կիլիկիոյ Միաբանութիւնը կը զօրակցի Սուրիահայութեան: Սակայն՝ խօսքէն անդին՝ գործնական զօրակցութի՛ւնն է կարեւոր:
Արդէն հինգերորդ տարին թեւակոխած է քաղաքացիական պատերազմը ու տակաւ առ տակաւ կը հայաթափուի երբեմնի հայութեան միջնաբերդ Հալէպը: Որեւէ տատանում կամ ընկրկում պիտի նշանակէ դասալքութիւն եւ անձնասպանութիւն: Այսօրուան սուրիական ճգնաժամը կը պահանջէ գոյութենական ինքնապաշտպանութիւն կազմակերպել՝ վճռական եւ միակամ, եւ պայքարը տանիլ հաւաքաբար բոլոր ճակատներու վրայ: երբ ժողովուրդ մը ազատութեան տենչն ունի, կը յաղթահարէ ամէն խոչընդոտ:
ՈՍԿԱՆ ՄԽԻԹԱՐԵԱՆ 20 Փետրուար 2016
Ինչպես տեղեկացրել էինք՝ ՌԴ կառավարությունը փետրվարի 18-ին հրապարակել է $200 մլն վարկով Հայաստանին վաճառվող զենքի ցուցակը: Խոսքը համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի, ծանր հրանետային համակարգերի, դյուրակիր զենիթահրթիռային համալիրների և հակատանկային հրթիռների, ինչպես նաև ինժեներային, սակրավորական, հրաձգային զենքի և նռնականետերի մասին է:
PanARMENIAN.Net — ը ներկայացնում է գնվող զենքի որոշ տեսակների հիմնական պարամետրերը:
ՏՈՍ-1Ա ծանր հրանետային համակարգեր
Նախատեսված է հետևակի և տանկերի կրակային աջակցության համար, նախահարձակ և պաշտպանական մարտերի տարբեր տեսակների բաց և փակ կրակային դիրքերից հակառակորդի կենդանի ուժի ոչնչացման, ինչպես նաև թեթև զրահապատ տեխնիկան և տրանսպորտային միջոցները շարքից հանելու համար: Կրակի բարձր ճշգրտությունն ապահովվում է թիրախի ուղղությամբ ուղիղ թիրախավորման հաշվին, մինչև 6000 մ (400-6000 մ) հեռավորությամբ ավտոմատ թիրախավորման միջոցով: ՏՈՍ-1Ա ծանր հրանետային համակարգն ընդգրկում է. ԲՄ-1 մարտական մեքենա, Տ3Մ-Տ տրանսպորտային-լիցքավորող մեքենա տանկի շասիով և 220 մմ տրամաչափի չկառավարվող ռեակտիվ արկեր (ՆՈւՌՍ):
Կենդանի ուժի խոցման մակերեսը բաց տեղանքում և բաց խրամատներում գտնվելու դեպքում առավելագույն հեռահարության դեպքում կազմում է մինչև 40000 քմ:
Համակարգից 18 միավոր կա նաև Ադրբեջանի զինանոցում:
«Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ
Նախատեսված է հեռավոր խմբային թիրախների խոցման համար: Դրանց թվում են են բաց կամ պատսպարված կենդանի ուժը, մոտոհետևակային և տանկային վաշտերի ոչ զրահապատ, թեթև զրահապատ և զրահապատ տեխնիկան, հրետանային ստորաբաժանումները, տակտիկական հրթիռները, զենիթային համալիրները և կայանած ուղղաթիռները, ինչպես նաև կիրառվում է հրամանատարական կետերի, կապի հանգույցների և ռազմա-արդյունաբերական օբյեկտների խոցման համար:
Համակարգի մաս են կազմում 9Ա52 կամ 9Ա52-2 մարտական մեքենաները, 9Տ234 կմ 9Տ234-2 տրանսպորտային –լիցքավորող մեքենան, 300 մմ ռեակտիվ արկերը և կրակի կառավարման այլ տեխնիկական միջոցներ, ինչպես նաև 1Բ44 օդերևութաբանական համալիրը:
Համակարգն առկա է նաև Ադրբեջանի զինանոցում` 12 միավոր գնվել է Ուկրաինայից, ևս 18-ը Ռուսաստանից:
Հայաստանի գնվելիք համակարգերը զինվելու են 9Մ351 կումուլյատիվ-բեկորային մարտական մասով հրթիռներով, որոնց հեռահարությունը 90կմ է, զրահահարությունը՝ 120-160մմ: Արկերի բարձր հեռահարության շնորհիվ, օրինակ, Գյանջա քաղաքը հնարավոր է հրետակոծել Վարդենիսից իսկ Մինգեչաուրն ու Եվլախը «ենթակա են» գնդակոծման Մարտակերտից:
Հայկական զինված ուժերի զինանոցում առկա են նաև խոշոր տրամաչափի այլ հեռահար համակարգեր` չինական WM-80 տրամաչափի համակարգեր, որոնց հեռահարությունը հասնում է մինչև 80 կմ: Սակայն այդ համակարգերի շրջանաձև հնարավոր շեղումը կարող է հասնել մինչև կրակի հեռավորության մոտ 1% (առավելագույն 80 կմ հեռավորության վրա` մինչև 800 մ): «Սմերչի» դեպքում այս ցուցանիշը 0,3% կամ առավելագույնը 270 մ` 90 կմ հեռավորության վրա:
«Իգլա-Ս» 9Կ338 դյուրակիր զենիթահրթիռային համալիր
Համալիրը նախատեսված է զինվորական ստորաբաժանումների աջակցության, ինչպես նաև մարտավարական ավիացիայի ինքնաթիռների օդային գրոհներից ռազմական և քաղաքացիական օբյեկտների պաշտպանության համար, մարտական ուղղաթիռների կրակային աջակցության, ինչպես նաև թևավոր հրթիռների և անօդաչու թռչող սարքերի ոչնչացման համար, բնական և արհեստական խոչընդոտների առկայությամբ` թիրախի վիզուալ տեսանելիության և գիշերային պայմաններում: Համալիրը բաղկացած է 9Մ342 հրթիռից և 9Պ522 արձակման մեխանիզմից:
Համալիրը նախատեսված է մինչև 3 500 մետր բարձրության և մինչև 6 000 մ հեռավորության վրա թռչող օդային թիրախների խոցման համար: Հանդիպակաց շարժման դեպքում խոցվող թիրախների արագությունը կարող է հասնել 400 մ/վ, իսկ հետևելու դեպքում` մինչև 320: Հրթիռի տրամաչափը 72,2 մմ է: Անցումը մարտական դիրքի տևում է 13 վայրկյանից ոչ ավելի:
«Ավտոբազա-Մ» ռադիոտեխնիկական հետախուզության վերգետնյա կայան
Ռադիոտեղորոշման «Ավոտբազա-Մ» պասիվ համակարգը բաղկացած է հայտնաբերման և թիրախավորման համակարգի 4 ընդունող դիրքից: Համակարգի զգայուն ցուցիչները որսում են թռչող սարքերի ճառագայթումը, ուղարկում են կենտրոնական դիրք, որտեղ դրանք մշակվում են, որից հետո մեծ համակարգչի էկրանին է հայտնվում օդում ստեղծված ամբողջական իրավիճակը: 400 կմ շառավիղով պարզ է դառնում, թե ով, ուր և նույնիսկ ինչ նպատակով է թռչում:
«Ավտոբազա-Մ»-ն ապահովում է օդային և ծովային տեղակայման ռադիոտեղորոշիչ կայանների իմպուլսային և անընդմեջ ազդանշանների, «յուրային-օտար» ճանաչման համակարգերի (IFF) և ТАС AN ազդանշանների հետախուզումը, ՌՏԿ տեսակների և ազդանշանների պարամետրերի որոշումը, հետևում է օդային և ծովային օբյեկտների տեղաշարժին դրանց ռադիոէլեկտրոնային միջոցների ճառագայթումով և փոխանցում է հետախուզված տեղեկությունները վերադաս ավտոմատ հրամանատարական կետերին և հակաօդային պաշտպանության կառավարման կետերին: Պասիվ լոկացիայի համալիրը կիրառվում է օդային սպառնալիքի կանխման համակարգերում, ՀՕՊ համակարգերում և ռադիոէլեկտրոնային պայքարում: Հաճախականությունների աշխատանքային դիապազոնը 0.2-18 ՀՀց է, միաժամանակ ուղեկցվող թիրախների քանակը կարող է հասնել 150-ի:
9Մ113Մ հակատանկային կառավարվող հրթիռ
«Կոնկուրս-Մ» համալիրը, որի մաս է կազմում հրթիռը
Նախատեսված է դինամիկ պաշտպանություն ունեցող զրահատեխնիկայի, ամրացված կրակակետերի, շարժական և անշարժ վերգետնյա և վերջրյա թիրախների, ցածր թռչող ուղղաթիռների խոցման համար բարդ օդերևութաբանական պայմաններում և օրվա տարբեր ժամերի, ինչպես նաև ծովային (աղի) ջրով ջրային մակերեսներում մինչև 4000 մ հեռահարությամբ կրակոցների համար: Հրթիռային համալիրի փոքր չափերը և ավտոմատ արձակման մեխանիզը թույլ են տալիս տեղակայման համար կիրառել գրեթե ցանկացած տրանսպորտային միջոց, կարող է լինել շարժական և դյուրակիր: Այդ ամենն ապահովում է հակատանկային հրթիռային համալիրի կիրառման բարձր արդյունավետությունն ու կիրառման գաղտնիությունը: «Կոնկուրս-Մ» համալիրը հագեցած է ջերմատեսանելիության նշանառության սարքով, ինչը թույլ է տալիս կրակել գիշերային ժամերին առանց տեղանքի լուսավորման, ինչպես նաև բարդ օդերևութաբանական պայմաններում` մինչև 3500 մ հեռահարությամբ: Հրթիռի տրամաչափը 135 մմ է, առավելագույն հեռահարությունը 7574 մ, իսկ առավելագույն հեռահարությամբ թռիչքի տևողությունը 19.2 վայրկայն է:
«Տիգր ՍՏՍ» զրահամեքենա
Ամենագնաց բանակային ավտոմեքենա է, որն ունի խնդիրների լայն շրջանակ կատարող զրահամեքենային հատուկ բոլոր բնութագրերը. հզոր շարժիչ, գերազանց դինամիկա, բարձր արագություն, ամուր զրահ: Լրացուցիչ սարքավորումների` մերձավոր հեռահարության ՀՕՊ համակարգերի, հակատանկային հրթիռային համալիրների, տեղադրման դեպքում վերածվում է բարձր մանևրականություն ունեցող ահեղ հակատանկային կամ զենիթային միջոցի:
Անձնակազմը կարող է լինել 2-7 մարդ, զանգվածը կախված է մոդելից և տատանվում է 7300-7800 կգ սահմանում: Գոյություն ունի շարժիչների 2 հավաքածու. 1) Շարժիչի մակնիշը` ՅաՄ3-5347-10, հզորությունը 215-300 ձիաուժ, ծավալը 4400 խսմ, արագությունը` 140 կմ/ժ. 32 վայրկյանում կարող է բացել մինչև 100 կմ/ժ արագություն: Վառելիքի ծախսը 15-20 լ: 2) Շարժիչի մակնիշը Dodge, հզորությունը 420 ձիաուժ. ծավալը 5900 խսմ, արագությունը 160 կմ/ժ, կարող է բացել մինչև 100 կմ/ժ արագություն 23 վայրկյանում:
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում խոսել է զբոսաշրջության ոլորտի մասին: Ոլորտ, որը կարելի է ասել՝ տարիներ շարունակ լինելով բարձիթողի ու կամայական մոտեցման վիճակում, առանձին տուրօպերատորների կամյականությունների դաշտում է գոյատևում, Հայաստանի և հայկական զբոսաշրջության մրցունակության խնդիր առհասարակ դրված չէ, ինքչան էլ Ապրեսյանը պնդի, որ մրցունակության բարձրացումն ու պահպանումն է իրենց գերխնդիրը:
«Այդ ուղղությամբ ունենք մի շարք լուծելու խնդիրներ՝ ապահովվել ծառայությունների որակը թե՛ ենթակառուցվածքներում, թե՛ մարդկային ռեսուրսներում»,-ասում է Ապրեսյանը՝մոռանալով, որ հայկական տուրիզմն առաջընթացի ոչ մի քայլ չի կատարում: Հայաստանի ներգնա տուրօպերատորները տարիներ շարունակ բողոքում են, որ պետական մակարդակով ոչինչ չի արվում՝ սկսած ճանապարհային խնդիրներից, վերջացրած չաշխատող բիոզուգարաններով:
«2015 թվականին կառավարությունը հաստատեց քարանձավները զբոսաշրջության նպատակով օգտագործելու ծրագիրը: Խոսքը, մասնավորապես, Մագելի քարանձավի մասին է: Շատ կարևոր է քարանձավները դարձնել ավելի գրավիչ: Մենք այդ ռեսուրսն ունենք։ Համագործակցելով տեղական ինքնակառավարման իրավասու անձանց և մասնավոր հատվածի հետ՝ պետք է ամեն ինչ անենք, որ զբոսաշրջության այդ ուղղությունը զարգացնենք ու ընդլայնենք »,-ասում է Ապրեսյանը:
Ստացվում է, որ մնացել ենք քարանձավների հույսին: Մյուս ուղղությունները՝ ասենք փակովի- բացովի ջրվեժները, ցեխի ու քարի մեջ կորած սրբավայրերի ճանապարհների հարցը, քանդվող ու խոնարհվող եկեղեցիները, անհամաչափ գները, չկանոնակարգված մոտեցումները, որոնք վանում են զբոսաշրջիկներին… և այսպես կարելի է երկար շարունակել։ Տուրիզիմի վարչության նկրտումները լուրջ չեն ընկալվում:
Ըստ նրա, նոր շուկայի հեռանկար կա Իրանի, Չինաստանի հետ ակտիվ համագործակցության ակնկալիքով: «Շատ լավ համագործակցության հեռանկար է բացվում նաև Իրան-Հայաստան-Վրաստան հարթակում»,-ասում է զբոսաշրջության վարչության պետը:
Սա թերև մի փոքր այլ կերպ պետք էր ձևակերպել. Չինատանի, կամ Իրանի հետ մեր առևտրականների միջոցով թվեր նկարելն ու համագործակցությունը որպես տուրիզմ ներկայացնելն ազնիվ չէ: Նմանապես ազնիվ չէ հայտարարել, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկների շուրջ 45 տոկոսը բաժին է ընկնում ՌԴ-ին:
Աննա Գրիգորյան
Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը հարցազրույց է տվել ամերիկյան CNN հեռուստաալիքին և անդրադարձել է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության չճանաչման խնդրին։
CNN-ի լրագրողը հիշեցրել է Ազնավուրին, որ նա 2015 թվականին Հայաստանում է եղել՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը հիշատակելու համար, և ասել է, որ իր համար կարևոր չէ, թե մարդիկ պատրաստ են օգտագործել «ցեղասպանություն» բառը, թե ոչ, կարևորը ճանաչելն է այն, ինչ տեղի է ունեցել։
«Դուք միանգամայն իրավացի եք: Բոլորը՝ ֆրանսիացիները ճանաչել են այն, գերմանացիները հիանալի կերպով են դա արել, ինչո՞ւ թուրքերը՝ ոչ: Ոչ ոք երբեք չի հարցրել թուրքերին՝ ինչո՞ւ դուք սպանեցիք հայերին, ո՞րն էր պատճառը, կրո՞նը՝ ես չեմ հավատում, ես կարդացել եմ Ղուրանը, որ հասկանամ, թե արդյո՞ք այդտեղ մի բան կա, բայց այնտեղ ոչինչ չկա, հետևաբար՝ դա կրոնական հարց չէր»,- ասել է Ազնավուրը։
Լրագրողի հարցին, թե ինչ է նշանակում հայ լինել, շանսոնյեն պատասխանել է, որ ֆրանսիացի լինելը շատ ավելի կարևոր է իր համար, քան հայ լինելը, բայց ինքը հայ է և չի պատրաստվում դա ժխտել։
«Ֆրանսիացի լինելն ինձ համար շատ ավելի կարևոր է, քան հայ լինելը, բայց ես հայ եմ, և չեմ պատրաստվում դա ժխտել, դա սարսափելի կլիներ: Ես չեմ սիրում, երբ մարդիկ թաքցնում են ինչ-որ բան, որովհետև նրանք վախենում են, որ իրենց ինչ-որ տեղ լավ չեն ընդունի»,- ասել է Ազնավուրը:
Լրագրողը հարցրել է շանսոնյեին նաև, թե ինչ ծրագրեր ունի, ինչին Ազնավուրը պատասխանել է, որ երգ է պատրաստվում գրել ներգաղթյալների մասին: «Ինչո՞ւ մերժել մարդկանց գալ և ֆրանսիացի լինել: Երբ մենք խոսում ենք ֆրանսիացի նկարիչների մասին, նրանցից շատերը ֆրանսիացի չեն, ես ֆրանսիացի չեմ և շատ շատերը: Դա է Ֆրանսիան: Նրանք իրենց հետ մի բան են բերում, նրանք շատ բաներ ունեն մեզ սովորեցնելու»,- ասել է նա:
CNN-ի լրագրողը փորձել է հետաքրքրվել նաև շանսոնյեի հաջողությունից, ինչին ի պատասխան Ազնավուրն ասել է, որ ի դժբախտություն իրեն քննադատողների՝ նա հաջողություն ունեցավ:
Ազնավուրը խոստովանել է, որ ամեն գիշեր քնելուց առաջ մի ժամ գիրք է կարդում և տարբեր լեզուներով նոր բաներ սովորում, իսկ այժմ փորձում է ռուսերեն սովորել;
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.