23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Լեհաստանի Հանրապետության մայրաքաղաքում մասնակցել է Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը, որն անցկացվում է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում: ՀՀ Նախագահը հանդես է եկել ելույթով.
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության պատվիրակությունների ղեկավարների հանդիպմանը
Մեծարգո՛ նախագահ Դուդա,
Հարգարժա՛ն պարոն Գլխավոր քարտուղար,
Հարգելի՛ գործընկերներ,
Բոլոր ներկաներիս այսօր միավորում է բարեկամ աֆղան ժողովրդի համար խաղաղություն, անվտանգություն և կայունություն ապահովելու անհրաժեշտության գաղափարը:
Հայաստանը, որպես համագործակցային անվտանգության ջատագով, հաստատակամ է իր համեստ ներդրումը բերելու միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդման ջանքերին: 2015 թվականի սեպտեմբերին Նյու Յորքում կայացած Խաղաղապահության գագաթնաժողովի ժամանակ Հայաստանը լրացուցիչ հանձնառություններ ստանձնեց՝ նախապատրաստել երկրորդ աստիճանի դաշտային հոսպիտալ և ապահովել ինքնաշեն պայթուցիկ սարքերի վնասազերծման հատուկ վաշտի պատրաստականությունը: Մենք վերահաստատել ենք մեր ներգրավումը մինչև 130 զինվորականներով «Հաստատակամ աջակցություն» առաքելության կազմում և պատրաստ ենք շարունակելու նաև 2016 թվականից հետո: Այս կապակցությամբ պետք է հատուկ ընդգծեմ Գերմանիայի հետ մեր արդյունավետ համագործակցությունը, որն իմ կարծիքով ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների փոխգործակցության լավագույն և ուսանելի օրինակներից է:
Պատրաստակամություն ենք հայտնել նաև մասնակցելու ՆԱՏՕ-ի «Տևական գործընկերություն» առաքելությանը, երբ այն փոխարինի «Հաստատակամ աջակցություն» առաքելությանը: Այդ նպատակով Հայաստանը ներգրավված է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի քաղաքացիական ժամանակավոր ներկայության պլանավորման գործընթացին:
Հարգելի՛ գործընկերներ,
Հայաստանը խաղաղության և անվտանգության ակտիվ ջատագով է նաև մեր տարածաշրջանում և մշտապես հանդես է եկել մեզ համար խիստ կարևոր՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման դիրքերից: Սույն թվականի մայիսի 16-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների բարձր ներկայացուցիչների՝ ԱՄՆ-ի պետքարտուղարի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի և Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղարի մասնակցությամբ հանդիպման արդյունքում համատեղ հայտարարությամբ վերահաստատվեց, որ հիմնախնդիրը չի կարող ռազմական լուծում ունենալ, և ընդգծվեց 1994 թվականի հրադադարի և 1995 թվականի հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին անժամկետ համաձայնագրերի հարգման կարևորությունը:
Միաժամանակ հայտարարության մեջ ամրագրվեց ԵԱՀԿ-ի կողմից շփման գծում հրադադարի խախտումներն արձանագրող հետաքննության մեխանիզմի ներդրումը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կարողությունների ընդլայնումը: Այս մոտեցումը ամրապնդվեց նաև Սանկտ Պետերբուրգում կայացած՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի Նախագահների եռակողմ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարության մեջ:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի հնչեցրած մեղադրանքներին, տեղին չեմ համարում մեր այս հանդիպումը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հռչակագրերը արհեստականորեն Լեռնային Ղարաբաղի խնդրի քննարկման հարթակ դարձնելը. դրա համար կա մասնագիտացված կառույց:
Պարզապես պարտքս եմ համարում հատուկ ընդգծել, որ այսօր հակամարտության խաղաղ կարգավորման գլխավոր խոչընդոտը Ադրբեջանի բարձր ղեկավարության վարած քաղաքականությունն է և հարցը խաղաղ ճանապարհով լուծելու կամքի բացակայությունը: Դրա վառ ապացույցն էր Ադրբեջանի կողմից ընթացիկ տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղի հանդեպ սանձազերծված լայնածավալ ագրեսիան, ինչը խոշոր հարված հասցրեց խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների կողմից իրականացվող ջանքերին::
Շնորհակալություն:
Ադրբեջանական «Գորշ գայլեր» էլիտար զինվորական ստորաբաժանման հրամանատար Նուրեդին Հոջան (Իսմայիլով), ով մասնակցել է արցախյան պատերազմին, հարցազրույց է տվել Interpress.az-ին: Վերջինիս հայտարարությունները միանշանակ չեն ընդունվել Ադրբեջանում:
Ներկայացում ենք հարցազրույցից մի քանի հատված:
— Պատերազմի ժամանակ ամեն ինչ լինում է: Սպանե՞լ են արդյոք ադրբեջանցի զինվորները հայ երեխաների:
— Սպանել են: Չէ՞ որ դա պատերազմ է: Իսկ հիմա խոսում են այնպես, ասես…Պատերազմի մասին խոսում են անգամ նրանք, ովքեր այն չեն էլ տեսել: Հատկապես մեդիայում և սոցիալական ցանցերում, ուրիշ տեղ խոսել չեն կարող: Պնդում են, որ Ադրբեջանում 64 հազար վետերան կա: Ես պատերազմի ժամանակ անգամ 60 հազար մարդ չեմ տեսել: Եթե մենք 60 հազար զինվոր ունենայինք, ապա Երևան կհասնեինք:
— Ինչո՞ւ մենք պարտություն կրեցինք:
— Պարտությունը կրել է բանակը, ոչ թե զինվորները: Զինվորներին ասել են՝ գնա, և նրանք գնացել են, ասել են՝ զոհվիր, նրանք զոհվել են: Ինչո՞ւ պարտվեցին զինվորները: Իրականում պարտվել է քաղաքական էլիտան և հրամանատարները, ոչ թե ադրբեջանցի զինվորները:
— Իսկ եղե՞լ են արդյոք կոնտակտներ հայկական կողմի հետ:
— Իհարկե, եղել են: Եղել են համապատասխան մարդիկ, ում միջոցով փոխանակվել են գերիներն ու դիերը:
— Հային գլխատելն արդյո՞ք հերոսություն է համարվում:
— Ոչ, որևէ մեկին գլխատելը հերոսություն չէ: Ընդհանրապես, վերջերս հերոսությունը նորաձև է դարձել: Ես Ռամիլ Սաֆարովին հերոս չեմ համարում: Հերոս չեմ համարում նաև Մուբարիզ Իբրահիմովին, քանի որ նա խախտել է կանոնակարգը և վտանգել զորամասը:
— Ինչպե՞ս իրեն կդրսևորեր ժողովուրդը, եթե պատերազմը հիմա լիներ: Մենք կրկին պարտություն կկրեի՞նք:
— Ընդհակառակը, Ադրբեջանն այսօր շատ գումար ունի, պետությունը հզոր բանակ ունի: Կարելի է հողեր ազատագրել: Դրա համար ուժեղ բանակ է հարկավոր, մոտ 30-40 հազար զինվոր:
— Ժողովուրդը մարտական ոգի չունի…
— Եթե մարտական ոգի չունի, ապա ինչո՞ւ է պայքարում Սիրիայում:
— Ասում են՝ հայերը վախից փախչում էին մարտի դաշտից: Հայերը վախկո՞տ ժողովուրդ են:
— Եթե հայերը վախկոտ են, ապա ո՞վ ենք մենք: Նրանց մոտ մեր հողերի 20 տոկոսն է: Հայերը շատ ուժեղ ազգ են: Եթե նրանք կարողացել են 20 տոկոս հողեր գրավել, ապա նրանք ուժեղ են: Մենք պետք է ընդունենք իրականությունը:
— Իսկ ի՞նչ կասեք ադրբեջանցի զինվորների բազմաթիվ ինքնասպանությունների մասին:
-Նրանք այլևս չեն կարող դիմանալ ոչնչի: Խորհրդային ժամանակ տղաները բանակ էին գնում արդեն պատրաստված, մեզ մոտ նման բան չկա: Բանակ գնացողների մեծամասնությունն աղքատ ընտանիքներից են: Նրանք հոգեբանական և ֆիզիկական պատրաստվածություն չունեն:
— Ո՞ր շրջաններն են հանձնվել հայերին:
— Ես չեմ տեսել: Ես հայերին ոչ մի շրջան չեմ փոխանցել:
Նյութի աղբյուրը ` Newsbook.am
Մայիսի 30-ին Ռամկավար ազատական կուսակցությունը (ՌԱԿ) վերընտրեց վարչության անդամներ և ատենապետ: Վարչության նորընտիր ատենապետ Սերխիո Նահապետյանի (Արգենտինա) հետ « Հայկական Վարկածը» օրերս զրուցեց ՌԱԿ ի խնդիրների և նպատակների մասին:
— ՌԱԿ համագումարին, որ գումարվեց Մայր հայրենիքում, Ձեզ ընտրեցին ՌԱԿ-ի ատենապետ։ Դա Ձեզ համար անակնկա՞լ էր:
— Այո, իսկապես անակնկալ էր, որովհետև մենք կուզեինք, որ այս համագումարին բոլոր երկրներից ներկա լինեին, խոսեինք և այնտեղից բխեր նոր ատենապետ։ Իրոք շատ անակնկալ եղավ։ Քանի որ այս ընկերները վստահեցին ինձ, հանձն առա այս երեք տարիներին ատենապետ լինել։
— Ինչո՞վ եք զբաղվում Արգենտինայում:
— Աշխատում եմ Բուենոս Այրեսի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:
— Քանի՞ տարի եք կուսակցության մեջ։
-Կարելի է ասել` ի ծնե, ես աշխատել եմ Բուենոս Այրեսի մեջ 15-16 տարեկանից: Հաճախում էի կուսակցության ժողովներին և միշտ եղել եմ մեր գաղութի մեջ՝ բարեգործականի ճամփով, կուսակցականի ճամփով։
— Ժամանակին ՌԱԿ-ը հզոր կուսակցական կառույց էր: Ձեր կարծիքով` վերջին խմորումները ինչի՞ հետևանք էին ։ Հայաստանում կարծես այդ կուսակցության հեղինակությունը կտրուկ անկում ապրեց։ Հայաստանյան ՌԱԿ ստեղծվեց, անջատվեց կենտրոնական ՌԱԿ-ից։
— Վերջին 10-20 տարիներին ՌԱԿ-ը չկարողացավ նոր ճամփաների հետևել։ Անշուշտ, Հայաստանի մեջ կա Ռամկավար ազատական կուսակցությունը, որին մենք կնկատենք քույր կուսակցություն, որովհետև ՀՀ օրենքները տարբեր են, Սփյուռքի տարբեր երկրներում՝ այլ։ Նոր շրջանում նախկին ատենապետներն արել են ամենը, ինչ որ ժամանակները կպարտադրեին։ Այս նոր շրջանում առաջինը, որ ամեն գնով պիտի փորձեմ, ջանալու եմ, որ կուսակցության բոլոր ընկերները միասնաբար գործեն՝ բարելավելու համար մեր ժողովրդի կյանքը։ Մեր փորձառությունը՝ Սփյուռքի և տարբեր երկրների փորձառությունը փոխանցել և օգնել ՌԱԿ Հայաստանի մեջ մեր ընկերներին, օժանդակել նպատակներին, որովհետև Հայաստանի կուսակցությունը, Սփյուռքի կուսակցությունները տարբեր գործեր պետք է կատարեն։ Օրինակ՝ մենք Սփյուռքի մեջ պետք է աշխատենք մեր կառավարությունների մեջ։ Ամեն երկրի տեղական կուսակցություններում պիտի աշխատեն։ Դա պիտի լինի օգնություն մեր հայրենիքին, մեր ժողովուրդին, իբրև կուսակցություն Արցախի հարցով պիտի զբաղվենք գիշեր-ցերեկ։ Նոր եռանդ պիտի գա, նոր երիտասարդներ պիտի մտնեն կուսակցության մեջ, նոր մտքերով պիտի առաջ գնան և այդ ղեկավարները, որ արդեն քանի տարվա փորձառություն ունեն, իրենց հետ պիտի սկսեն այս նորը։ Այսօր ֆեյսբուքով երիտասարդները անմիջական կապ ունեն և 2 տողով կամ մեկ նախադասությամբ գրեթե կամփոփեն իրենց մտածումը։ Պետք է ամեն ինչ անենք՝ հասնելու նոր սերունդներին։ Դա է հիմա մեր հիմնական նպատակը։
— Ասում եք՝ պետք է համախմբվել։ Ձեր համագումարին, որը տեղի ունեցավ Հայաստանում, հայաստանյան կառույցից որևէ մեկը չմասնակցեց. ոչ երիտասարդությունը, ոչ ատենապետը։ Դա անհամաձայնության արդյո՞ւնք էր։ Ինչպե՞ս պիտի հարթեք այս ամենը, կամ անհրաժե՞շտ եք համարում հարթելը։
— Այս վերջին տարիների ընթացքում շատ մեծ սխալներ կատարվեցին։ Ինձ համար բոլոր կուսակցությունների մեջ աշխատողները կարևոր են, ես կարող եմ ընդունել, որ ինչ-որ մտքի կամ ուղղության վրա համաձայն կարող են լինեն կամ ոչ։ Սա նորմալ է, մենք ազատական կուսակցություն ենք, բայց մտածում եմ, որ այս տարբեր մտածողությունները կհարստացնեն կուսակցությանը։ Չեմ ընդունում, որ անձը ասում է՝ սա իմ միտքն է, իմ ասածն է։ Կարծում եմ՝ այս տարիների ընթացքում ռամկավարության տկարացումը եղել է անձերի մրցակցությունից։ Պետք է վերացվեն այս ամենը՝ ով ավելի խելացի է, ով ավելի կարևոր է։ Երբ բոլորս մտածենք, որ ամենալավը կուզենք մեր կուսակցության համար, անկարելի բան է իրար չհասկանալը։ Իմ փորձառությունս (83 թվականից կուսակցական գործ եմ կատարում), Արգենտինի տեղական կուսակցության մեջ, ուր անցել եմ տարբեր տեղերեն, այլ բան է ասում. ինձ զարմանք է պատճառում, որ ավանդական կուսակցությունը այդքան խելացի ընկերներով, մտավորական ընկերներով չկարողանան նստել սեղանի շուրջ և մտածել կուսակցության բարելավելու համար: Այ երբ մեր կուսակցությունը կբարելավվի, մեր ժողովուրդին կհասնի դա։ Չեմ ընդունում, որ մեկը մյուսին հարվածում է, բոլորս էլ ընկերներ ենք։ Հիմա պետք չէ ծանրանալ այս խնդիրների վրա, ժամանակ կորցնել. երբ որ ատենապետ եղա, առաջին գործս որ եղավ, այցելեցի Հակոբ Ավետիքյանին ներկայացնելու համար, մտերմանալու համար և ասեցի՝ միասին պետք է աշխատենք, բոլոր մասնաճյուղերի հետ, բոլոր երկրների մեջ։ Մեկ ամիս չանցավ, նորից հավաքվեցինք իրար հետ՝ մեր կենտրոնական վարչության անդամները և Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցության անդամները։ Բավականին խոսեցինք, և կարծում եմ՝ պետք է գնալով փոխադարձ հարաբերությունները ամրապնդվեն։
— Արցախում նոր ՌԱԿ կուսակցություն է բացվել՝ Ռամկավարի արցախյան կառույցը, ինչ կասեք, ինչ անելիքներ կան։
— Այո, Արցախի մեջ նոր կուսակցություն կա արդեն մեկ տարի։ Կարծում եմ՝ իրենք էլ պետք է առաջ տանեն կուսակցական գործը։ Այսօր մենք կմտածենք՝ ամբողջական Հայաստան։ Այսօր Արցախն իր առավելություններն ունի, իր օրենքներն ունի։ Մեր կուսակցությունը պետք է մեծ դեր խաղա աշխարհում Արցախի ճանաչման հարցում: Ֆինանսականը ամեն պետություն իր մեջ պիտի հոգա։
—Նախկինում մարդիկ կարողանում էին գումար հատկացնել կուսակցություններին։ Այժմ մի փոքր փոխվել է վիճակը և դժվար է գումար հայթհայթել։ Որպես ատենապետ, ինչ եք կարծում, այդ հարցը ինչպե՞ս պիտի լուծվի։
— Կենտրոնական վարչություն կա, բայց ամեն մի կուսակցություն իր դրամներն ունի։ Ամեն մի երկրում կա ֆինանսական մարմին։ Պետք է բոլոր շրջանները ներկայացուցիչներ ունենան։ Կուզեմ ունենալ տեղեկություններ բոլոր շրջաններից։ Այս գործն էլ պիտի առաջ տանենք։ Նորից եմ ասում՝ եթե մնանք ու նայենք մեր տունին մեջ, գրենք մեր ընկերների մասին, կուսակցական գործն առաջ չի գնա։ Այդ գործը ժողովրդին պետք է հասնի։ Պետք է կենտրոնական վարչությանը օգնեն բոլորը, որպեսզի հզորանա։ Երբ տեսնես, որ ապագա կա, անմիջապես այդ գումարները մեջտեղ կգան։ Համոզված եմ, դրա վրա պիտի աշխատենք, որ կարողանանք հաղթել այս դժվարությունները՝20-30 տարվա դժվարությունները։ Կուզեմ միասնանանք ու խոսենք այս կետերի վրա, չվիրավորենք մեկս մյուսին, անենք ամեն ինչ՝ ի բարօրություն կուսակցության։ Ամեն մարդ պետք է իր կարողության չափ օգնի։ Բոլորս եթե նույն ճամփով չքայլենք և չիմանանք՝ ուր ենք գնում, շատ դժվար կլինի հետագան։ Շատ անելիք կա ։ Կարծում եմ՝ շատ ժամանակ կորսվեց՝ մանր-մունր խնդիրների վրա։ Պետք է վերացնենք այս ամենը և միասին առաջ շարժվենք։ Սա է առաջնային նպատակս։
Զրույցը վարեց Ռուզան Ավոյանը
Այն, որ թշնամին քնած չէ, ու ցանկացած միջոց օգտագործում է մեր դեմ ու նրա քարոզչությունը պատրաստ է ամեն կեղծիքի, միայն թե վարկաբեկի հայոց բանակը, բոլորս գիտենք:
«Հայկական վարկածի» հետ իր մտահոգությունները կիսեց ապրիլյան քառօրյա պատերազմի մարտական գործողությունների մասնակից գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը։
2 օր առաջ մի քանի լրատվական կայքերում պատահական հանդիպեցի մի տեսանյութ, որը ցույց էր տալիս հակառակորդի հարձակումը մեր դիրքերի վրա և հայ զինվորների խուճապային գոռգոռոցներն ու հայհոյանքները. փաստացի ցուցադրվում էին Հայոց բանակի ղեկավարման անկարողությունն ու հրամանատարական կազմի անճարակությունն ու նախաձեռնությունից զուրկ վիճակը։
2016թ, ապրիլի 20-ին Մատաղիսի գնդի տեղակայման վայրում ինձ մոտեցավ Թալիշ գյուղից իմ մարտական ընկերը, որի հետ մենք Ալաշանի ճամբարում ծանոթացել ենք դեռևս 1992թ. հունիսի ծանր մարտերի ժամանակ։ Ասեմ, որ նա, այժմ որպես պայմանագրային զինծառայող, վարորդ, ջուր է մատակարարում դիրքերին և ապրիլի 2-ի մարտական գործողությունների ակտիվ մասնակիցն է: Նա մարտնչել է զինվորների ու սպաների կողքին մինչև վերջ:
Խոսակցության ժամանակ նա ասաց, որ իր աղջկա ամուսինը, որը նույնպես Թալիշ գյուղից է, ապրիլի 2-ին եղել է առաջնագծում որպես դիրքի ավագ, և իր հեռախոսով անձամբ նկարահանել է թշնամու հարձակումն ու տված կորուստները: Խնդրեցի ինձ ցույց տալ այդ կադրերը, որպեսզի իրական պատկերացում կազմեմ հակառակորդի կորուստների մասին: Մի քանի րոպեից ինձ մոտեցան ընկերս և իր փեսան, և ես տեսա այդ կադրերը, որը երիտասարդ ենթասպան խրամատներից նկարել էր իր հեռախոսով և որտեղ կար միայն մեկ խոսակցություն, երբ հենակետի ավագ ենթասպան՝ տվյալ պահին հեռախոսի տերը, հանձնարարում էր հայտնել հրամանատարությանը, որ հակառակորդը շարժվում է անտառի միջից N դիրքերի ուղղությամբ։ Որևէ հայհոյանք, որևէ խոսակցություն հեռախոսի ձայնագրության մեջ չկար։
Թալիշեցի իմ ընկերը հաստատում էր, որ հակառակորդը Թալիշի դիրքերի գրավման ժամանակ տվել է 900-1000 զոհ։ Անձամբ նայել եմ ամբողջ ձայնագրությունը, մինչև իսկ հակառակորդի դիակների կույտերը։ Եւ հանկարծ 2ամիս անց լրատվական կայքերում հանդիպում եմ նույն տեսագրությունը այլ մեկնաբանությամբ. գոռգոռոցներ, հայհոյանքներ, խոսակցություններ՝ թե ինչու կրակելու հրաման չեն տալիս: Տարածվածը ակնհայտ մոնտաժված կադրեր էին, մնում է պարզել, թե ում է հարկավոր դա:
Դա Հայոց բանակի, հայ զինվորի, մեր ազգային ինքնության դեմ թշնամական ու էժանագին քարոզչական հնարք է։ Հարց է առաջանում՝ մատուցվածը մեր կայքէջերի տարածած հերթական ապատեղեկատվությո՞ւն է, թե՞ թշնամու քարոզչության հաջողված օրինակ:
Օրինակներ կարելի է շատ բերել. Թալիշ գյուղում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ զոհված Սյունիքի երկրապահի զոհերը ներկայացվեցին որպես ավտոբուսի մեջ տեղի ունեցած միջադեպ։ Մինչդեռ դեպքը, որի հետևանքով զոհվեցին 9 սիսիանցի և մեկ կապանցի կամավորներ, տեղի է ունեցել Թալիշ գյուղում (որի մոտակայքում ընդհանրապես ավտոբուս չի եղել), հակահարձակաման նախապատրաստության ժամանակ՝ հրամանի սպասելիս: Մնում է պարզել նման հնարք օգտագործողները ապատեղեկատվություն տարածում են ուղղակի ռեյտինգի համա՞ր, անպատասխանատվությունի՞ց, թե՞ ֆինանսավորվում են թուրքերի կողմից կամ հանդիսանում են նրանց լրագրող լրտեսը: Սա ընդամենը մեկ փաստ է այն մասին, որ հակառակորդը կարող է հեշտությամբ ծուղակի մեջ առնել մեր քարոզչությունն ու տարածել մեր բանակին ու հայ զինվորին հեղինակազրկող ցանկացած նյութ, եթե ոլորտի պատասխանատուները չպայքարեն տեղեկատվության ճշմարտացիության համար:
Ռամկավար ազատական կուսակցության 27-րդ ընդհանուր պատգամավորական ժողովը տեղի ունեցավ Թեքեյան կենտրոնում 2016-ի մայիսի 26 — 27 ին։ «Հայկական Վարկածը» զրուցեց մասնակիցներից մեկի՝ ԱՄՆ-ից ժամանած հասարակական — քաղաքական գործիչ Արա Ահարոնյանի ( նախկինում՝ ՌԱԿ կենտրոնական վարչության հարավային Ամերիկայի երկարամյա ատենապետ) հետ` փորձելով հասկանալ, թե ինչ խմորումներ են իրականում տեղի ունենում ՌԱԿ կուսակցության ներսում ու նրա շուրջ:
— Ներկայիս ՌԱԿ հայաստանյան կառույցից որևէ մեկը չմասնակցեց համագումարին, անգամ ողջունելու չեկան, ինչպես կմեկնաբանեք այս երևույթը:
-Մենք բոլորս միասնական ենք։ Ով որ չի ուզի միասին աշխատել ազատ է։ Մեր կուսակցության դռները բաց են։ Ասեմ, որ մեր ժողովուրդը ռամկավար ազատականի կարիքն ունի։ Դրա վրա պիտի աշխատենք։
— Ինչպես եղավ, որ որոշվեց հայրենիքի մեջ անցկացնել համագումարը։ Որքանով տեղյակ եմ, նախապես որոշված էր այլ երկրում անցկացնել համագումարը։
— Ռամկավար ազատական կուսակցությունը որպես ավանդական հայ կուսակցություն 95 տարիների ընթացքում համաշխարհային կամ ընդհանուր պատգամավորական ժողով է գումարել։ 27-րդ համագումարն ընթացավ Երևանում։ Կուսակցությունն ունի 19 տարբեր շրջանակներ, որոնք ուզեցան, որ Երևանի մեջ լինի համագումարը։ Այո, նախապես որոշված էր համագումարն անցկացնել Արգենտինայում, բայց շրջանակների համաձայնությամբ և հայրենիքի հրավերով որոշվեց այստեղ անցկացնել։
— Քանի՞ պատվիրակ էր եկել Հայաստան։
— Գրանցված էր 35 պատգամավոր՝ 19 շրջանակներից, որոնցից 17-ը ներկայացան և մասնակիցների թիվը եղավ 32։ Դրանից առաջ կար նաև խորհրդակցական համագումար, որտեղ կային ազատ ունկնդիրներ, նրանք էլ մասնակցեցին։ Տարբեր երկրներից Հայաստան ժամանած ՌԱԿ համակիրներ, որոնք իրենց արձակուրդը անցկացնում էին հայրենիքում, ևս մասնակցեցին։ Եղան երկրներ, որ չմասնակցեցին՝ Հունաստանը, Իրաքը:
— Հայաստանյան կառույցը փաստորեն անմասն մնաց համագումարից: Ստացվում է, որ ՀՌԱԿ-ը Ռամկավարների կենտրոնական կառույցին չի ենթարկվում։
— ՌԱԿ-ը առաջին երեք կուսակցություններից էր, որոնք անկախությունից անմիջապես հետո՝ 1991թ –ին, գրանցվեցին Հայաստանում պետական օրենքով։ Սակայն վերջին տարիներին տարակարծություններ եղան նախկին ատենապետների միջև։ Պետությունը Հայաստանում գործող կառույցը վերագրանցեց այս անգամ նոր կազմով որպես ՌԱԿ-Հայաստան։ 2012թ. նախկին վարչապետի օրոք այն վավերացվեց, որպես քաղաքական առանձին կառույց։ Բավականին մեծ թվով անդամներ կորցրեցինք Հայաստանի մեջ։ Սփյուռքի հետ գործակցությունը խոչընդոտվեց։
-Ո՞րն է պատճառը։
— Իրենք ուզում են ասել, որ մենք ենք կուսակցության գերագույն ղեկավարությունը: Որ այն Հայաստանի մեջ է: Հակոբ Ավետիքյանի գլխավորած վարչությունը կուզի, որ ինքը նկատվի որպես գերագույն կառույց Հայաստանի մեջ, որը ընդունելի չէ սփյուռքում։ Գերագույն օրենսդիր մարմինը կենտրոնական վարչությունն է, պարտավոր է ենթարկվելու նրա որդեգրած օրենքներին։
-Այո, բայց այդպիսով կուսակցությունը ոչ միայն աղավաղում է իր դեմքը, այլև թուլանում և անհասկանալի կարգավիճակ ստանում:Չէ որ հայաստանյան ՌԱԿ-ը օգտագործում է կուսակցության զինանշանը և դրոշը, որը պատկանում է գերագույն կենտրոնին։
— Փաստորեն այդպես է:
— Իսկ ՀՀ սփյուռքի նախարարության դիրքորոշումն ինչպիսին է:
— Սփյուռքի նախարարությունը նախագահի կողմից ուղարկված ողջույնի խոսքով ներկա եղավ ժողովի բացմանը և պաշտոնապես շնորհավորեց ՌԱԿ-ի մասնակիցներին, դժբախտաբար հաջորդ օրը ՌԱԿ հայաստանյան ատենապետ Հակոբ Ավետիքյանը քննադատորեն դա մեկնաբանեց և այն դուր չեկավ նախարարությանը։
— Անդրադարձ եղա՞վ Արցախի խնդրին, ինչ- որ բան նախատեսվո՞ւմ է այդ ուղղությամբ:
— Բոլոր երկրներից օժանդակություն կա Արցախին։ Իբրև կուսակցություն կարող ենք ավելի լայն օգնություն ցուցաբերել։ Ցավալի է այս հարձակումը, որ եղավ ապրիլին, ցույց տվեց, որ Արցախը օգնության կարիք ունի։ Դրա վրա պիտի կենտրոնանանք։ Սփյուռքը պիտի աշխատի այս ամենի համար։
-
13487305_1206192069431341_2137998685_n
https://armversion.am/wp-content/uploads/2016/06/13487305_1206192069431341_2137998685_n-640x350.jpg Ռամկավար ազատական կուսակցության 27-րդ ընդհանուր պատգամավորական ժողովը տեղի ունեցավ Թեքեյան կենտրոնում 2016-ի մայիսի 26 — 27 ին։ «Հայկական Վարկածը» զրուցեց մասնակիցներից մեկի՝ ԱՄՆ-ից ժամանած հասարակական — քաղաքական գործիչ Արա Ահարոնյանի ( նախկինում՝ ՌԱԿ կենտրոնական վարչության հարավային Ամերիկայի երկարամյա ատենապետ) հետ` … Continue reading → -
13487799_1206192022764679_534180163_n
https://armversion.am/wp-content/uploads/2016/06/13487799_1206192022764679_534180163_n-640x350.jpg Ռամկավար ազատական կուսակցության 27-րդ ընդհանուր պատգամավորական ժողովը տեղի ունեցավ Թեքեյան կենտրոնում 2016-ի մայիսի 26 — 27 ին։ «Հայկական Վարկածը» զրուցեց մասնակիցներից մեկի՝ ԱՄՆ-ից ժամանած հասարակական — քաղաքական գործիչ Արա Ահարոնյանի ( նախկինում՝ ՌԱԿ կենտրոնական վարչության հարավային Ամերիկայի երկարամյա ատենապետ) հետ` … Continue reading → -
13493017_1206192109431337_1074759819_n
https://armversion.am/wp-content/uploads/2016/06/13493017_1206192109431337_1074759819_n-640x350.jpg Ռամկավար ազատական կուսակցության 27-րդ ընդհանուր պատգամավորական ժողովը տեղի ունեցավ Թեքեյան կենտրոնում 2016-ի մայիսի 26 — 27 ին։ «Հայկական Վարկածը» զրուցեց մասնակիցներից մեկի՝ ԱՄՆ-ից ժամանած հասարակական — քաղաքական գործիչ Արա Ահարոնյանի ( նախկինում՝ ՌԱԿ կենտրոնական վարչության հարավային Ամերիկայի երկարամյա ատենապետ) հետ` … Continue reading → -
13511468_1206192226097992_35654902_n
https://armversion.am/wp-content/uploads/2016/06/13511468_1206192226097992_35654902_n-640x350.jpg Ռամկավար ազատական կուսակցության 27-րդ ընդհանուր պատգամավորական ժողովը տեղի ունեցավ Թեքեյան կենտրոնում 2016-ի մայիսի 26 — 27 ին։ «Հայկական Վարկածը» զրուցեց մասնակիցներից մեկի՝ ԱՄՆ-ից ժամանած հասարակական — քաղաքական գործիչ Արա Ահարոնյանի ( նախկինում՝ ՌԱԿ կենտրոնական վարչության հարավային Ամերիկայի երկարամյա ատենապետ) հետ` … Continue reading → -
13521107_1206191976098017_725558086_n
https://armversion.am/wp-content/uploads/2016/06/13521107_1206191976098017_725558086_n-640x350.jpg Ռամկավար ազատական կուսակցության 27-րդ ընդհանուր պատգամավորական ժողովը տեղի ունեցավ Թեքեյան կենտրոնում 2016-ի մայիսի 26 — 27 ին։ «Հայկական Վարկածը» զրուցեց մասնակիցներից մեկի՝ ԱՄՆ-ից ժամանած հասարակական — քաղաքական գործիչ Արա Ահարոնյանի ( նախկինում՝ ՌԱԿ կենտրոնական վարչության հարավային Ամերիկայի երկարամյա ատենապետ) հետ` … Continue reading → -
13487305_1206192069431341_2137998685_n
https://armversion.am/wp-content/uploads/2016/06/13487305_1206192069431341_2137998685_n1-490x350.jpg Ռամկավար ազատական կուսակցության 27-րդ ընդհանուր պատգամավորական ժողովը տեղի ունեցավ Թեքեյան կենտրոնում 2016-ի մայիսի 26 — 27 ին։ «Հայկական Վարկածը» զրուցեց մասնակիցներից մեկի՝ ԱՄՆ-ից ժամանած հասարակական — քաղաքական գործիչ Արա Ահարոնյանի ( նախկինում՝ ՌԱԿ կենտրոնական վարչության հարավային Ամերիկայի երկարամյա ատենապետ) հետ` … Continue reading → -
13487305_1206192069431341_2137998685_n
https://armversion.am/wp-content/uploads/2016/06/13487305_1206192069431341_2137998685_n2.jpg Ռամկավար ազատական կուսակցության 27-րդ ընդհանուր պատգամավորական ժողովը տեղի ունեցավ Թեքեյան կենտրոնում 2016-ի մայիսի 26 — 27 ին։ «Հայկական Վարկածը» զրուցեց մասնակիցներից մեկի՝ ԱՄՆ-ից ժամանած հասարակական — քաղաքական գործիչ Արա Ահարոնյանի ( նախկինում՝ ՌԱԿ կենտրոնական վարչության հարավային Ամերիկայի երկարամյա ատենապետ) հետ` … Continue reading →
Պատրաստեց Անի Գևորգյանը
Նովրուզ Մամեդովը երբեք չի մասնակցել որևէ բանակցությունների, Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովը բացառություն չէր, արտգործնախարարության փոխանցմամբ՝ ասել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը, «Արմենպրես»-ի հետ զրույցում արձագանքելով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի՝ պետերբուրգյան հանդիպման վերաբերյալ մեկնաբանություններին։
Մամեդովը, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ANS հեռուստատեսությանը ասել է, թե հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել ղարաբաղյան հիմնախնդիրը լուծել փուլային եղանակով։ «Այսինքն՝ նախ հայկական կողմը հանձնում է հինգ շրջանները, ապա՝ ևս երկու շրջան, և միջանցք է բացվում, այնուհետև որոշվում է Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Կողմերը նման համաձայնության են եկել», — հայտարարել է ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան։
Հակադարձելով Մամեդովին՝ Նալբանդյանն ասել է, որ վերջին հանդիպման ժամանակ նա ներկա է գտնվել միայն աշխատանքային ճաշին, որի ընթացքում քննարկվել է բացառապես միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ավելացման հարցը։
«Ինչ վերաբերում է ղարաբաղյան հիմնախնդրի փաթեթային կարգավորմանը, ապա առաջին հերթին դրա հիմքում, ինչպես բազմիցս հայտարարվել է, պետք է ընկած լինի Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և դրա իրացման ճանաչումը։ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովին հիմնահարցի հանգուցալուծմանը վերաբերող որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել», — վստահեցրել է Նալբանդյանը։
Նա ընդգծել է, որ այս փուլում Ադրբեջանը պետք է անվերապահորեն կատարի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված և վերահաստատված պայմանավորվածությունները՝ նախևառաջ բացառապես խաղաղ ճանապարհով հիմնախնդրի կարգավորում, 1994-1995 թվականների զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի հարգում, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծում, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնում։
«Այս ամենը թույլ կտա համապատասխան պայմաններ ստեղծել՝ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցությունները վերսկսելու համար», — հայտարարել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
«Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպությունը դատապարտում է Ժիրայր Սեֆիլյանի ապօրինի ձերբակալությունը և ռեժիմի կողմից նրա դեմ սանձազերծած զրպարտանքների արշավանքը:
Ակնհայտ է, որ ձերբակալության պատճառը Ժիրայր Սեֆիլյանի վերջին ժամանակաշրջանում ծավալած ընդդիմադիր քաղաքական գործունեությունն է, մասնավորապես ապրիլյան պատերազմի բացթողումների բացահայտումը, պատերազմի իրական կորուստների բարձրաձայնումը, կորցված տարածքների վերականգնման համար նրա կողմից նախաձեռնված կամավորների հավաքագրումը, ինչպես նաև ազգային դիմադրության կոմիտե ստեղծելու նախաձեռնությունը:
Ժիրայր Սեֆիլյանի վերոհիշյալ նախաձեռնությունները ունեցել են և ունեն մեկ նպատակ՝ ժողովրդի կողմից վերահսկողություն սահմանել ապօրինի իշխանությունների գործողությունների վրա և նրանց թույլ չտալ Հայաստանի շահերին հակասող որոշումներ կայացնել: Ռեժիմին ուղղված նրա համարձակ և կտրուկ քննադատական խոսքը, ինչպես նաև փաստարկներով հիմնավորված պետական դավաճանության մեղադրանքները բավականին անհարմար վիճակում էին դրել ռազմաքաղաքական վերնախավին: Այս ամենը, բնականաբար, ռեժիմի համար ստեղծում էր ներքին և արտաքին խնդիրներ, թույլ չտալով, որ այն ազատ գործի և արտաքին գործարքներ կնքի:
Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը այդ խոչընդոտը վերացնելու փորձ է և հերթական քաղաքական հալածանքը: Հատկանշական է, որ ռեժիմը ձերբակալության օրը ընտրեց Սերժ Սարգսյանի Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպման օրը: Կարելի է ենթադրել, որ սա պատահականություն չէ և պարունակում է միաժամանակ երկու ուղերձ:
Առաջին ուղերձը երկրի ներսում, որ հասարակությանը չի թուլատրվում մասնակցել երկրի ճակատագրի համար կարևոր որոշումներին, և երկրորդ ուղերձը արտաքին աշխարհին, ցույց տալով, որ ռեժիմը լիակատար տիրապետում է ներքաղաքական իրավիճակին, և տարածքային զիջումների հնարավոր գործարքներին խոչընդոտներ չեն լինելու: Ժիրայր Սեֆիլյանը իր անձնուրացությունը ապացուցել է և արցախյան պատերազմում իր հերոսական անցյալով, և քաղաքական ասպարեզում ապօրինի իշխանություններին ձեռնոց նետելով: Այս անհիմն և շինծու ձերբակալությունը Ժիրայր Սեֆիլյանի կենսագրությունում առաջինը չէ:
Նա իր ողջ քաղաքական գործունեության ընթացքում քաջ գիտակցել է, թե ինչի հետ գործ ունի և դրանից բխող իր անձի և ընդհուպ կյանքի նկատմամբ վտանգները: Այս պահին միակ ուժը, որը կարող է Ժիրայր Սեֆիլյանին զերծ պահել հերթական քաղաքական բանտարկությունից դա ժողովրդական ցասումն է: Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացիներին և սփյուռքին մի կողմ դնել քաղաքական հայացքները և բողոքի ձայն բարձրացնել ի զորակցություն ազգային հերոսի: Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին:
Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպություն
Փարիզ 21/06/2016
Գերմանիոյ խորհրդարանին կողմէ` հայկական ցեղասպանութեան ճանաչման առիթով հայ եւ օտար թերթեր երկար եւ խորունկ վերլուծումներ ու մեկնաբանութիւններ կատարեցին, աւելի զայրացնելով արիւանարբու գազանը՝ Սուլթան Համիտներու եւ երիտթուրքերու հարազատ ժառանգորդ թուրք պետութիւնը: Թուրքիոյ նախագահ Ռէճէպ Էրտողանի «Քաջ Նազարի» յոխորտանքներն ու անհեթեթ յայտարարութիւնները մեզ այնքան չվրդովեցին, որքան Պոլսոյ պատրիարքական տեղապահ-փոխանորդ Արամ Արք. Աթէշեանի նամակին բովանդակութիւնը, ուղղուած Թուրքիոյ նախագահին, որ տեղադրուած է իր Դիմատետրի (facebook) էջին՝ ինչպէս նաեւ Պոլսոյ պատրիարքանի պաշտօնական կայքէջինվրայ
5%af%d5%a1%d5%b6d5%a8%d5%b6%d5%a4%d5%b0%d5%a1%d
5%b6%d5%b8%d6%82%d6%80d6%83%d5%b8%d5%ad%d5%a1%d5%b6%d5%b8%d6%80%d5%a4-%d5%bd%d6%80%d5%a2-33/:
Վերլուծենք այս անշնորհք նամակի նո՛յնքան եւ ապաշնորհ հեղինակին խօսքերը: «Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական ժամանակահատուածին մէջ տեղի ունեցած իրադարձութիւններու վերաբերեալ Գերմանական Հանրապետութեան Ազգային Ժողովի ընդունած որոշումը մեր ազգային կեանքի մէջ խոր վիշտ յառաջացուցած է». որքա՜ն վիժած նկարագիր պէտք է ըլլայ անձ մը, որ 1915 թուականի հայոց կանխամտածուած ցեղասպանութիւնը որպէս պատերազմական ողբերգական ժամանակահատուածի մը մէջ տեղի ունեցած սովորական «իրադարձութիւն» որակէ: Հայոց պատմութեան դաժան եւ արիւնոտ այս էջերը շարունակութիւնն են սուլթաններու երկա՜ր տարիներու հայոց բնաջնջման քաղաքական ծրագրին, որպէսզի Թուրքը միանգամ ընդմիշտ կարենայ տիրանալ Հայ ժողովուրդի հազարամեայ պապենական հողերուն:
Եւ վերջապէս, Գերմանական Հանրապետութեան Ազգային Ժողովի ընդունած որոշումը չէ՛ որ մեր ազգային կեանքին մէջ խոր վիշտ յառաջացուցած է, այլ Աթէշեան Արք.ի արտայայտած ստրկաբարոյ յիմարաբանութիւնները, որ ինչպէս անցեալին՝ նոյնպէս եւ այսօր իր ցնորական արտայայտութիւններով կը մրոտէ ազգիս նահատակներուն արիւնաթաթախ կտակը:
Արամ Արք. Աթէշեան ակնարկելով Գերմանական Հանրապետութեան Ազգային Ժողովին, կը յայտնէ, թէ Ժողովը իր իրաւասութեան մէջ չմտնող հարցի մասին կարծիք յայտներ է, այն ալ գերմանացի ժողովուրդի անունով, եւ հետեւաբար հլու-հնազանդ թրքահպտակ (vatantaş) ստրուկի հանգամանով՝ ինք իրաւունք ունի, որպէս «գարշապար թուրք քաղաքագէտ», յայտնելու թէ Ժողովը սխալ կեցուածք ցուցաբերած է, եւ թէ այդ կեցուածքին համաձայն չէ եղած գերմանացի ժողովուրդը: Մինչդեռ գերմանական մամուլը բացորոշ կերպով թարգման հանդիսանալով գերմանացի ժողովուրդին, կը յայտարարէ որ անոր աւելի քան 70 տոկոսը քաջալերած է նման քաղաքական արի եւ արդար որոշումն ու յայտարարութիւնը:
Արամ Արքեպիսկոպոս կը շարունակէ իր ցնորաբանութիւնները, յայտնելով որ «պիտի շարունակենք Օսմանեան հայերու յիշատակին տէր կանգնիլ եւ յիշեցնել թուրքերուն եւ հայերուն՝ 100 տարիներու վրայ երկարող համատեղ կեանքի մշակոյթի մասին»…: Ո’հ ի՜նչ ողորմելիութիւն: Նախ, օսմանեան հայ գոյութիւն չունի, այլ կայ միայն իրաւատէր ՀԱՅՈՒԹԻՒՆ մը (որուն հարազատ մէկ զաւակն եմ նաեւ ես) որ իր հազարամեայ պապենական հողերէն հեռու՝ արդարօրէն կը պահանջէ իրմէ խլուածը՝ ԱՐԵՒՄՏԱՀԱՅԱՍՏԱՆԸ եւ ԿԻԼԻԿԻԱՆ, ինչքա՛ն ալ երազային թուի շատերուն անիկա:
Արամ Արքեպիսկոպոս շարունակելով իր «իրաւաբանական-քաղաքական» վերլուծումները, կը յայտարարէ որ «Հայ ժողովուրդի պատմութեան էջերու այս վիշտը, դժբախտաբար միջազգային քաղաքական բեմի վրայ նկատուած է միջոց Թուրք ժողովուրդը մեղադրելու եւ պատժելու»: Ի՞նչ վիշտ…: Կանխամտածուած ցեղասպանութիւն մը, որ արմատախիլ ըրած է ամբողջ ժողովուրդ մը իր պապենական հողերէն, կրնա՞յ ըլլալ որ միայն վիշտ պատճառած է, թէ ոչ՝ մեզ հոգեպէս խորտակած եւ ֆիզիքապէս մաշեցուցած է. Վկայ՝ համասփիւռ հայութիւնը որ ենթակայ է այսօր ճերմակ ջարդին, ինչպէս ջուրէն դուրս հանուած ձուկը: Առանց հայրենի հողին՝ չկայ արեւմտահայութիւն:
Թուրք պետութիւնը կը շարունակէ իր ահաբեկչութիւնը այսօր ալ, Հայասատանի շրջափակումով, Արցախի հանդէպ ատելավառ յայտարարութիւններով, Մեր պոլսահայ հերոս-հրապարակագիր Հրանդ Տինքի, Սեւակ Պալըքճիի եւ այլոց սպանութեան մեղսակցութեանբ, ցեղասպանութեան արհաւիրքներէն ազատած եւ Քեսապի մէջ հաստատուած մեր հայրենակիցներուն ահաբեկումով, Հալէպի հայաբնակ շրջաններու ռմբակոծումներու քաջալերումով, եւ թող Ամենակալը պահէ մեզ գալիք նոր սպառնալիքներէն…: Տակաւին երէկ էր, երբ նախագահ Էրտողան մեզի անգամ եւս յիշեցուց, քօղարկեալ սպառնալիքի ձեւով, թէ Թուրքիոյ մէջ կ’ապրին աւելի քան հարիւր հազար հայեր…: Թուրք քաղաքական այլ կարեւոր դէմքեր եւս մեզի յիշեցուցին, թէ լա՛ւ ըրած են որ հայերը կոտորելով երկրէն հեռացուցած են: Այս բոլորը գիտնալով, Արամ Արք. Աթէշեան տակաւին կ’երազէ որ «համատեղ պատմութիւն եւ նմանատիպ աւանդոյթներ ունեցող այս երկու հարեւան ժողովուրդները օր մը բարեկամական իրենց մթնոլորտը միասին պիտի ստեղծեն»: Եկուր եւ մարսէ այս ցնորաբանութիւնը:
Այս հիւանդագին եւ տխուր նամակին հրապարակումէն ետք, երկու հոգեւոր եղբայրներ, Պարգեւ Արք. Մարտիրոսեան եւ Միքայէլ Արք. Աջապահեան, փութացին օգնել Արամ Արք. Աթէշեանին, յայտարարելով որ մենք (հայ Ժողովուրդը) չենք հասկնար կամ ըմբռնել անոր դժուար կացութիւնը, ա՛յն կրակէ շապիկը զոր ան հագած է: Մեր սիրելի հոգեւորական եղբայրներուն այս արարքը անբացատրելի գտնելով հանդերձ, պիտի մաղթէինք որ անոնք ա՛յլ առիթներով եւս բարձրացնէին իրենց ձայնը՝ երբ միաբանակից եղբայրներ ի զուր կը զրպարտուին եւ կը կարգազրկուին: Արամ Արքեպիսկոպոս ո՛չ մէկ պարտաւորութիւն ունէր քաղաքական մեկնութիւններ կատարելու: Ընդհակառակը, որպէս նահատակեալ ժողովուրդի մը եկեղեցական, որ իր կարգին կը սերի ցեղասպանութեան ժամանակ բռնի կերպով իսլամացած ընտանիքէ մը՝ ամենաշատը իրեն կը մնար յայտարարել որ ինք աղօթող է բոլոր ժողովուրդներու բարեկամութեան եւ խաղաղութեան համար, եւ վե՛րջ: Իր նախորդներէն՝ նամանաւանդ ցեղասպանութեան հետեւանքով որբացած Շնորք Պատրիարքէն օրինակ առնելով՝ իրեն ուղղուած հարցումներուն թող պատասխանէր ըսելով. «Տակաւին կը փնտռեմ իմ հարազատներս…»:
Մեր ափսոսանքը շա՜տ մեծ է, եւ անընդունելի կը նկատենք կատարուածը, որովհետեւ պատմական նուիրապետական Աթոռի մը ներկայացուցիչ մը ինչպէ՞ս կրնայ այսքան խնկարկել եւ ստորնանալ, հաճեցնելու համար Թուրք պետութեան ղեկավարները, որպէսզի օր մը զինք անարժանաբար բազմեցնեն այդ պատմական Աթոռին վրայ, որուն համար ո՛չ մէկ արժանիք դրսեւորած է ան իր տարիներու գործունէութեան ընթացքին:
Ցեղասպանութեան զոհ գացած մեծ հօրս, մեծ մօրս, հօրեղբօրս ու հօրաքրոջս անթաղ մարմիններուն եւ մեր բիւրաւոր նահատակներուն արիւնաթաթախ նուիրական կտակին անունով կ’աղաղակեմ. ԵՏԻՍ ԱՆՑԻ՛Ր, ՍԱՏԱՆԱՅ:
ՈՍԿԱՆ ՄԽԻԹԱՐԵԱՆ
15 Յունիս 2016
Լոս Անճէլըս
Հաստատված է արդեն, որ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի նախագահների միջեւ հանդիպումը կկայանա հունիսի 20-ին, Սանկտ Պետերբուրգում: Ըստ հրապարակված լրատվությունների, հանդիպմանը կնախորդի ՌԴ նախագահի առանձնազրույցը` երկու նախագահների հետ:
Եթե նկատի ունենանք Վիեննայից Կազանի միջեւ ընկած ժամանակահատվածի կարճատեւությունը եւ հանդիպման վայրը, որոշ մտածումների կառաջնորդվենք՝ հարցի հետապնդման ուղղության վրա գերմիջնորդ պետության ստանձնած դերակատարությանը գնահատական տալու աոումով:
Պարզ էր, որ քառօրյա պատերազմին հրադադար պարտադրելով Մոսկվան բոլոր կողմերին ուղերձ էր ուղարկում, որ հավակնում է լինել հարցի ոչ միան ռազմական իրադարձությունների վրա հակակշիռ ունենալու ղեկը, այլ նաեւ բանակցային գործընթացի վրա գերազդեցություն բանեցնելու կողմը:
Սակայն իրավարար լինելու համար կողմերի նկատմամբ ցուցադրական չեզոքություն էր պետք, անհրաժեշտ էր երկու կողմերին զինամաթրեք տրամադրել-վաճառել, զգույշ լինել` որպեսզի միջազգային կենտրոնների եւ ընդհանրապես միջնորդների որդեգրած պատասխանատվությունների համահավասարեցման վարքագիծը չխախտի, ամբողջանան բոլոր այն նախադրյալները, որոնք թե՜ երկու հակամարտող կողմերի եւ թե՜ միջազգային ընտանիքի համար իրավարարությունը ընդունելի կդարձնեն:
Հիմա թվում է, թե ծրագրվածը որոշ արդյունքներ է տվել: Ռուսաստանին մի ամսվա կարճ ժամանակամիջոցում հաջողվել է ճշտել հանդիպման թվականը. Սանկտ Պետերբուրգն իրբեւ հանդիպման վայր նույնպես հուշում է ռուսական դերակատարության մասին. եթե հավելենք նաեւ նախագահ Պուտինի ունենալիք առանձին հանդիպումները երկու նախագահներին հետ` առավել ևս կհամոզվենք ռուսական գերմիջնորդության վարկածի մեջ:
Շարունակելով այս տրամաբանությունը կարելի է ենթադրել, որ կազանյան հանդիպմանն առընթեր «մադրիդյան փաստաթղթի» օգտագործումը կփոխարինվի կազանյան եզրով: Հինգ տարի առաջ, ՌԴ արտգործնախարար Լավրովի կողմից ներկայացված առաջարկների ամբողջությունը կոչվում է կազանյան փաստաթուղթ, որը շատ պարզ հետեւությամբ խոսում է հարցի կարգավորման ռուսական դիվանագիտության նախաձեռնության մասին:
Կազանի փաստաթուղթն ամբողջությամբ չի հրապարակվել: Արծարծված կետերը, որոնք հրապարակայանացվել են տարբեր առիթներով, ամփոփվում են հետեւալ ձեւով.
Առաջին` հայկական ուժերը դուրս են գալիս նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի հարակից բոլոր շրջաններից, բացառությամբ Քարվաճառի եւ Լաչինի,
Երկրորդ` Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ տեղակայվում են խաղաղապահ ուժեր,
Երրորդ` Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանյալ կարգավիճակ, այն է` դե-յուրե ամրագրվում է այսօրվա դե-ֆակտո իրավիճակը,
Չորրորդ` Լեռնային Ղարաբաղը որոշակի պահի ստանում է կամարտահայտության, այն է` հանրաքվե անցկացնելու իրավունք, որի արդյունքներն Ադրբեջանն ընդունում է:
Ուրեմն, ի տարբերություն Մադրիդյանի, Կազանը նախ արծարծում է հայկական ուժերի հեռացման խնդիրը. մինչդեռ Մադրիդյանը իբրեւ առաջնային կետ ուներ կարգավիճակի հարցը` ընդգծելով հանրաքվե կազմակերպելու հրամայականը: Վիեննայի առիթով, պաշտոնական հայտարարությունների ճանապարհով խոսված էր նաեւ համապարփակը (փաթեթային) փուլային տարբերակով ընկալելու սկզբունքի մասին. այստեղ եւս հայկական կողմի համար պարզ էր, որ փուլայինի դեպքում նախ Արցախի կարգավիճակի ճշտումն էր պայմանը: Այս պայմանի վերարծարծումը անշրջանցելի է` ի տես ադրբեջանական եւ միջնորդական կողմերին ինչ որ բան համաձայնելու ուղությամբ տեսանելի դարձող ճնշումներին:
Առանց խորանալու կազանյան փաստաթղթի բանակցելիության հավանականությունների մեջ, հիշեցնենք Վիեննայում մի ամիս առաջ բանաձեւված պայմանավորվածության միտող կետերը.
Ա. Քննարկվել են արցախյան հակամարտության գոտում ապրիլի սկզբին կատարված հրադադարի կոպիտ խախտման պատճառով ստեղծված լարված իրավիճակը եւ դրանից դուրս գալու հավանական ուղիները:
Բ. Համանախագահող երկրները շեշտել են 94-ի եւ 95-ի համաձայնագրերը հարգելու եւ դրանց իրականացումից չշեղելու անհրաժեշտությունը:
Գ. Համաձայնությունը գոյացել է քայլեր ձեռնարկելու մշտադիտարկման եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմի հաստատման եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի կարողությունների հավելման հակամարտության կարգավորման ուղղությամբ բանակցությունների հավանական վերսկսման համար:
Համեմատական անդորրը կամ ադրբեջանական կողմի դրսեւորած զսպվածությունը սահմանին հրադադարը հարգելու խաբկանք է ստեղծել, որպեսզի Վիեննայից անդին փորձ կատարվի համաձայնության առաջին փուլը քննարկելուն:
Քիչ հավանական է, որ Սանկտ Պետերբուրգը շրջանցելով Վիեննան անցնի ուղղակի Կազանի փաստաթղթի քննարկմաըն: Իսկ Վիեննան պատահականորեն չէ, որ հղում է կատարել 94-ի հրադադարի պայմանագրին: 94-ի համաձայնագրից է բխում նաեւ Մեծ քաղաքական համաձայնագրի հանգելու համար տարվելիք աշխատանքների առաջադրանքը: Իսկ սա արդեն հրամայական է դարձնում Ստեփանակերտի վերադարձը բանակցային սեղան:
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Wnews.am-ն առաջարկում է միասին շրջել ՀՀ նախագահի նստավայրով եւ ծանոթանալ դրա պատմությանը։
Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրը նախագծվել է 1951թ., որպես ՀՍՍՀ Մինիստրների Խորհրդի տուն, որը հետագայում ծառայել է որպես ՀՍՍՀ Գերագույն Խորհրդի նախագահության շենք:
Նախագծի հեղինակը Հայկական ՍՍՀ արվեստի գործիչ, հայկական ՍՍՀ վաստակավոր ճարտարապետ, ՍՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, Լենինի շքանշանակիր Մարկ Գրիգորյանն է:
1951 թվականին նախագծված շենքը եղել է երկհարկանի, ենթարկվել է վերակառուցման, և մակերեսը կազմել է 2720 քմ:
Առաջին հարկի 338 քմ մակերեսով 10մ բարձրությամբ տարածքը նախատեսված է ընդունելությունների համար՝ առանձին սրահներով:
1960 թվականին Մարկ Գրիգորյանը, որպես շենքի նախագծի հեղինակ, պարգևատրվել է ՀՍՍՀ Գերագույն Խորհրդի պատվոգրով:
1987 թվականին շենքը վերակառուցվել է «Հայարդնախագիծ» ինստիտուտի նախագծի հիման վրա: Շենքի երկու կողմերում ավելացվել է 10մ լայնությամբ և 6մ երկարությամբ երկու եռահարկ շենք: Վերակառուցման արդյունքում շենքի ընդհանուր մակերեսը կազմել է 4470 քմ: Շենքի արտաքին պատերը կառուցված են դեղնավուն տուֆով:
Հայաստանի Երրորդ Հանրապետության հռչակումից հետո շենքը 1992 թվականից ծառայում է որպես Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայր:
Բաղրամյան հ.26 վարչական շենքը ՀՀ կառավարության որոշմամբ 2004թ. ընդգրկվել է Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում՝ որպես հանրապետական նշանակության հուշարձան:
2009-2010թթ. Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի նախագծով շենքի առանցքով ետնամասում կառուցվել է քառահարկ շինություն, որպես վարչական մասնաշենք 3150.0 քմ ընդհանուր մակերեսով: Շենքի արտաքին պատերը երեսապատված են բաց դեղնավուն ֆելզիտով և տրավերտինով:
Առաջին հարկը և երրորդ հարկի մի հատվածը նախատեսված են ընդունելությունների համար՝ առանձին սրահներով: Շենքի մնացած հատվածը ծառայում է որպես վարչական մաս:
Կանաչ դահլիճ. Այս հատվածում նախագահն ընդունում է օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների՝ խորհրդարանների նախագահների, վարչապետների, արտաքին գործերի նախարարների, դեսպանների:
Կլոր դահլիճ. Այստեղ տեղի է ունենում ՀՀ-ում հավատարմագրված այլ պետությունների դեսպանների՝ ՀՀ նախագահին հավատարմագրերի հանձնման արարողությունը: Այս դահլիճում է կազմակերպվում նաև այլ պետությունների ղեկավարների այցերի ընթացքում երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողությունը:
Ոսկեզօծ դահլիճ. Այս դահլիճում տեղի են ունենում Հայաստանի նախագահի և այլ պետությունների նախագահների հանդիպումները՝ երկկողմ ձևաչափով: Այստեղ նախագահն ընդունում է նաև հոգևոր առաջնորդների:
Մեծ դահլիճ. այստեղ կազմակերպվում են նախագահի անունից տրվող պաշտոնական և տոնական ընդունելությունները, պետական և պաշտոնական ճաշերը, ինչպես նաև կազմակերպվում են պարգևատրման արարողություններ ու մամուլի ասուլիսներ:
Փոքր սրահ.Այստեղ տեղի են ունենում հանդիպումներ այլ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Կապույտ /բրիֆինգների/ դահլիճ
Այս դահլիճում նախագահն անցկացնում է խորհրդակցություններ և նիստեր: Այստեղ կազմակերպվում են նաև ՀՀ նախագահի և այլ պետությունների ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսներ: Այս դահլիճում նախագահն ընդունում է օտարերկրյա պատվիրակությունների:
Հանդիպումների դահլիճ
Այս դահլիճում կազմակերպվում են այլ պետությունների ղեկավարների պաշտոնական և պետական այցերի ընթացքում տեղի ունեցող ընդլայնված կազմով բանակցությունները:
Բուխարու սրահ
Այս սրահում կազմակերպվում են արտերկրյա բարձրաստիճան պաշտոնայների հետ հանդիպումներ:
Սպիտակ դահլիճ
Այս դահլիճում նախագահն ընդունում է օտարեկրյա պատվիրակությունների: Այստեղ կազմակերպվում են խորհրդակցություններ:
ՀՀ Նախագահի նստավայրի նոր վարչական մասնաշենքը
Խորհրդակցությունների դահլիճ
Այս դահլիճում նախագահն անցկացնում է խորհրդակցություններ: Այլ պետությունների ղեկավարների աշխատանքային այցերի ընթացքում այս դահլիճում կազմակերպվում են նաև ընդլայնված կազմով բանակցություններ:
Հանդիպումների սրահ
Այս սրահում նախագահն ընդունում է օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների և պատվիրակությունների:
Խորհրդակցությունների սրահ
Այս սրահում Հայաստանի Հանրապետության նախագահն անցկացնում է խորհրդակցություններ:
Նախագահի աշխատասենյակը
Նախագահի աշխատասենյակի, Հանդիպումների սրահի և Խորհրդակցությունների դահլիճի նախասրահը
ՀՀ Նախագահի աշխատասենյակի, Հանդիպումների սրահի և Խորհրդակցությունների դահլիճի նախասրահը
Նախագահի նստավայրի նոր վարչական մասնաշենքի նախասրահը
Նախագահի նստավայրի հին և նոր մասնաշենքերը միացնող նախասրահը, որտեղ ցուցադրված են տարբեր երկրների նախագահներից և այլ բարձրաստիճան պաշտոնյաներից ՀՀ նախագահի ստացած նվերները
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.