23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Վարուժան Ավետիսյանը, ով վերջում հանձնվեց, խոսեց մեզ հետ, նշեց, որ տեղյակ չի եղել Ժիրայր Սեֆիլյանի վերջին նամակից, եւ հանձնվելու որոշումը կայացրել են խմբի մնացած անդամներով: Նաեւ նկատեց, որ Սեֆիլյանի եւ խմբի ընդհանուր գաղափարական մոտեցումը նույնն է»,-ուղիղ եթերում հայտնեց 1in.am-ի լրագրող Արթուր Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ 1in.am-ը բացառիկ նկարահանում էր իրականացրել ՊՊԾ գնդի չեզոք գոտում, որտեղ տեղի ունեցավ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների` իշխանություններին հանձնվելը: Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ըստ նախնական պայմանավորվածության` «Սասնա ծռերի» անդամները չպետք է առհասարակ շփվեին իրենց հետ. «Մեզ տեղեկացրեցին, որ հարցեր չտանք եւ նկարահանում իրականացնենք: Վարուժան Ավետիսյանը նախնական պայմանավորվածությունը խախտեց, նաեւ խմբի որոշ անդամներ` կոչեր հնչեցնելով: Ոչ ոք չխոչընդոտեց նրանց»:
Հանձնման գործընթացին հետեւում էր Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը: «Նա ԱԱԾ սպային ասաց, որ որեւէ վիրավորանք չպետք է թույլ տան տղաների հասցեին, հանձնման գործընթացը պետք է տեղի ունենար ձեռք բերված պայմանավորվածության համաձայն»,-իր հերթին նկատեց 1in.am-ի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը:
Սեպտեմբերի 9-ին Սանկտ Պետերբուրգում կհանդիպեն Պուտինն ու Էրդողանը։ Սա սպասվող հանդիպում էր համարյա մի տարվա ընդմիջումից հետո։ Ռուսական ինքնաթիռից հետո ստեղծված լարված իրավիճակի պարունակում արձանագրվող պարանձգության խաղն ավարտվել է. նախ` ինքնաթիռը իմանալո՞վ թե՞ չիմանալով են խփել, հետո Թուրքիայի օդային սահմանը հատե՞լ է, թե՞ չի հատել, ապա Էրդողանը ցավակցությո՞ւն է ասել, թե՞ ներողություն, գրավո՞ր է ասել, թե՞ կիսապաշտոնական եւ այլն։
Մինչ այդ, նաեւ չմոռանանք որ պարանձգության այս խաղի ընթացքում պաշտոնական Մոսկվան շատ սառը, եթե ոչ հեգնական էր վերաբերվել ՌԴ-ի ազգային տոնի առիթով Թուրքիայի հղած շնորհավորանքին։ Հիմա այդ բոլորի փուլը երեւութապես ավարտվել է եւ հետեւողների մոտ այն տպավորութjունն է թողնում, որ պահանջվածը ներողությունն էր, որը պետք է ասեր Էրդողանը, որի դիմաց նորմանալում են երկու երկրների հարաբերությունները։ Խորքում սակայն թատերական այս ներկայացումների ետին,Մոսկվան եւ Անկարան հայտնվել են Արեւմուտքի կողմից միեւնույն վերաբերմունքի արժանանալու դիրքերում։ Փոխադարձ, հատկապես տնտեսական շահերը մերձեցնում են երկու երկրներին։ ՌԴ-ի տնտեսական պատժամիջոցները իրոք վնասել են Թուրքիային, որը այլապես մեծ մարտահրաւերն է դիմակայում։
Թուրքիայում չկայացած հեղաշրջումը Էրդողանի դեպի ՌԴ կատարած շրջադարձից հետո էր։ Թեեւ պետական զինվորական հարվածի պատճառների հայտարարության դեպքում այս հանգամանքը չի նշվել, բայց չի բացառվում որ դա կարող է լուրջ ազդեցություն ունենալ. մանավանդ որ Էրդողանը անընդհատ մեղադրում է Արեւմուտքին եւ Վաշինգտոնին հեղաշրջումը ԱՄՆ-ից հեռակառավարված լինելու վարկածը առաջ քշելով։
Դեռեւս պարզ չէ, որ սիրական պատերազմի առումով երկու երկրները ինչ համատեղ դերակատարության մասին կարող են համաձայնել, նկատի ունենալով այս հարցում տրամագծորեն հակոտնյա իրենց դիրքորոշումները։ Դա աւելի պարզ կդառնա, քրդական գործոնի նկատմամբ երկու երկրների գործնական դիրքորոշումները դիտարկելիս։ Հայկական հարցերի վերաբերյալ, թուրքական մամուլում երեւացին այն կանխատեսումնային վերլուծումները, որոնց համաձայն Անկարան պատրաստվում էր Երեւանի հետ իր հարաբերութիւնների բնականոնացման գործընթաց սկսել, նախքան հեղաշրջման փորձը։
Թուրքիայի արտգործնախարար Չավուշողլուն Բաքու այցելությունից հետո հայտարարել էր, նախադրյալներ են ստեղծվել Ղարաբաղյան խնդրի լուծման համար: Միաժամանակ, թե նա եւ թե այլ բարձրագույն թուրք պաշտոնյաներ տարբեր առիթներով հաստատել են, որ Թուրքիան խնդրի լուծման հարցում ամբողջովին պաշտպանում է Ադրբեջանի մոտեցումը:
Գաղտնիք չէ, որ Ադրբեջանն էլ փոխզիջում ասվածը հասկանում է միայն որպես հայկական կողմի միակողմանի եւ ամբողջական զիջում։ Ուրեմն այս դեպքում ինչպես են համադրվում Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը վերացնելու ռուս-թուրքական կանխատեսումները: Չի կարելի չհիշել այստեղ «Իզվեստիայի» հոդվածը, որ ՌԴ-ն նախապատրաստվում է աջակցելու ՀՀ-ի երկկողմանի ապաշրջափակմանը։ Դա արդեն խոսում է նաեւ Արցախյան հիմնահարցում ռուսական լուծման ծրագրի մասին, որը այժմ քաղաքագիտական վերլուծություններով հանդես է գալիս իբրեւ աժմեականացած կազանյան նախագիծ անունով։ Վերլուծման համար գուցե նաեւ օգտակար լինի հիշել ՌԴ ԱԳՆ-ի բանբեր Զախարովայի հայտարարությունը Արցախի հիմնահարցի կարգավորման գործընթացին Անկարային մասնակից դարձնելու հավանականությունը չբացառող, թեկուզ խիստ պայմանական։ Այս հանգրվանին վերը արծարծված թեմաների տարողունակությունը չի լինի հանդիպման օրակարգում:
ՌԴ-ի կողմից Թուրքիայի տնտեսական ապաշրջափակումը կլինի այս հանդիպման առաջնային արդյունքներից մեկը։ Երկու կողմերն էլ գիտակցում են, որ դժվար կացությունում հայտնված լինելն է իրենց մոտ մերձեցման շարժառիթները եւ երկու երկրները ելնելով բազմաթիվ հանգամանքներից չեն կարող երակարատեվ կտրվածքով համադրել իրենց զինվորաքաղաքական գործունեությունների սլաքները։ Եւ սա ոչ միայն Սիրիայի դեպքում։
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
բա վերնագիրն ո
ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի վրա զինված հարձակմանը հաջորդող օրվանից Երևանի Խորենացի փողոցի արգելափակված հատվածի անմիջական հարևանությամբ կազմակերպվել են տարաբնույթ հավաքներ, որոնք կրել են չիրազեկված բնույթ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հուլիսի 20-ի հավաքի ընթացքում մի խումբ անձինք ակնհայտ ագրեսիվ նախատրամադրվածությամբ, իրենց հետ նախապես բերված քարերով և այլ առարկաներով հարձակվել են ծառայություն իրականացնող ոստիկանների վրա, հարվածներ հասցրել նրանց, փորձել են խլել հատուկ հանդերձանքը, ինչի հետևանքով տուժել են շուրջ հինգ տասնյակ անձինք:
ՀՀ ոստիկանությունն անկարգությունները, այդ թվում՝ մարդկանց կյանքին և առողջությանը սպառնացող վտանգը կանխելու համար հարկադրված է եղել կիրառելու հատուկ միջոցներ:
Բացի այդ, ՊՊԾ գնդի տարածքի վրա զինված հարձակման առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռք են բերվել հավաստի տվյալներ առ այն, որ զինված խմբի անդամներն անմիջականորեն ուղղորդում և ուղղակի ցուցումներ են տալիս դրսում գտնվող անձանց՝ կազմակերպելու և իրականացնելու քաղաքացիների կյանքն ու առողջությունը վտանգող, այդ թվում՝ խուճապ սփռող և բախումներ հրահրող հանցավոր գործողություններ:
Այսպես, հուլիսի 21-ին ձերբակալված անձանցից մեկը փորձել է նռնակ բերել Խորենացի փողոցի արգելափակված հատված, սակայն նրա հանցավոր գործողությունները խափանվել են մինչև նշված վայր հասնելը, իսկ հուլիսի 22-ին ձերբակալված մեկ այլ անձ փորձել է բենզինով և յուղով շշալցված պայթուցիկներ («մոլոտովի կոկտեյլ») տեղափոխել նույն վայր:
Առկա են նաև արժանահավատ տվյալներ առ այն, որ շշալցված պայթուցիկները նախատեսված են եղել Խորենացի փողոցի ոստիկանական շղթան ճեղքելու, հատուկ միջոցառումների իրականացման գոտի ներխուժելու և զինված խմբի կողմից հափշտակված հրազենին տիրանալու համար:
Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ ոստիկանությունը փաստում է, որ Խորենացի փողոցի արգելափակված հատվածում առկա է լարվածության կտրուկ սրման իրական և անմիջական վտանգ՝ անկանխատեսելի հետևանքներով: Հետևաբար, հավաքի մասնակիցների կյանքին և առողջությանը, ինչպես նաև հասարակական անվտանգությանը սպառնացող վտանգը հնարավոր չէ կանխել այլ կերպ, քան հավաքը մեկ այլ վայր տեղափոխելու միջոցով: Ուստի ՀՀ ոստիկանությունը պահանջում է հավաքի փաստացի ղեկավարներից՝ սեղմ ժամկետում հավաքը տեղափոխել մեկ այլ վայր, որտեղ խաղաղ հավաքներին աջակցելու ՀՀ ոստիկանության պարտականությունների սահմաններում հնարավոր կլինի ապահովել հավաքի մասնակիցների անվտանգությունը:
Հակառակ դեպքում ՀՀ ոստիկանությունը չի ունենալու այլ միջոց, քան օրենքով սահմանված կարգով դադարեցնել այդ հավաքը:
Հերոսի մայրը կալանավորի կամ ահաբեկչի մայր չի կարող լինել միաժամանակ, դրանք միասին համադրելի չեն. կամ պետք է լինի մեկը, կամ` մյուսը:
USArmenianews.comկայքի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել արդեն 4 օր ապօրինի անազատության մեջ գտնվող Արարատ Խանդոյանի մայրը` Ռիմա Խանդոյանը:
Նա նշել է, որ երեքշաբթի առավոտյան Արարատի կնոջ` Սոնայի հետ Երևան է գալու և հենց Սերժ Սարգսյանի նստավայրի մոտ շպրտելու է որդու պարգևներն ու վերադառնալու է տուն:
«Մեզ հարկավոր չեն դրանք, եթե իշխանություններն այսօր հերոսին դարձնում են տեռորիստ ու առանց հիմքերի փակի տակ են պահում, ուստի մենք հրաժարվում ենք նույն պետության շնորհներից:
Վերադարձնում եմ նաև ինձ` անձամբ Սեյրան Օհանյանի ձեռքով տրված պարգևը: Ինձ իմ որդին է պետք, ուրիշ ոչինչ»,- ասել է Ռիմա մայրիկը:
76-ամյա կնոջ խոսքով` իր որդին առաջիններից էր, ով Արագածի Ծաղկահովիտ համայնքից մեկնեց մասնակցելու քառօրյա պատերազմին` հաշվի չառնելով բազմաթիվ հիվանդությունները, որոնք ձեռք էր բերել դեռևս Ղարաբաղյան ազատամարտի տարիներից:
«Եթե այսպես են վարվում իրենց հերոսների հետ, ապա այս պետության հետ ուրիշ անելիք չկա», -ասել է մեր զրուցակիցը:
Արարատի կինը` Սոնա Թամարյանն էլ ավելացրել է, որ այսօր փաստաբանն այցելելու է ամուսնուն, ինչից հետո արդեն կորոշեն հետագա անելիքները:
https://www.youtube.com/watch?v=S2qXgTGmYeY
Հայկական ուսումնասիրությունների «Անի» կենտրոնը հրապարակել է ղարաբաղյան կարգավորման 2011թ. Կազանի փաստաթուղթը: Այն թարգմանաբար ներկայացված է ստորև:
ԿԱԶԱՆԻ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ (աշխատանքային տարբերակ)
Տարածքներ
Լեռնային Ղարաբաղին հարակից ադրբեջանական բոլոր տարածքները, որոնք գտնվում են հայկական վերահսկողության տակ, վերադարձվում են Ադրբեջանի վերահսկողության տակ:
Վերադարձի մանրամասները կողմերը համաձայնեցնում են Խաղաղության համաձայնագրով:
Առաջին փուլում վերադարձվում են Աղդամի, Ֆիզուլու, Ջեբրայիլի, Զանգելանի և Ղուբաթլուի շրջանները:
Հետագայում վերադարձվում են Քելբաջարի շրջանն ու Լաչինի շրջանի ոչ միջանցքային հատվածները:
Հայկական ուժերը դուրս են բերվում Քելբաջարի շրջանից: Նախքան շրջանի վերադարձը Ադրբեջանի վերահսկողության տակ, այնտեղ թույլատրվում է հայկական սահմանափակ զորամիավորում՝ մինչև խաղաղության համաձայնագրի ստորագրումը: Հայկական սահմանափակ զորամիավորման տեղակայվելու վայրը որոշելու է Միջազգային անցումային հանձնաժողովը:
Քելբաջարի շրջանը, նախքան Ադրբեջանի վերահսկողության տակ վերադարձը, ԵԱՀԿ հանձնաժողովի միջոցով գտնվելու է Միջազգային անցումային հանձնաժողովի դիտարկման տակ: Հանձնաժողովում ներառվելու են հայ և ադրբեջանցի ներկայացուցիչներ: Միջանկյալ ժամանակահատվածում խրախուսվելու է, որպեսզի Քելբաջարի շրջանի հայ բնակչությունը հեռանա այնտեղից:
Ադրբեջանի ներքին տեղահանված անձանց թույլ է տրվում վերադառնալ Քելբաջարի շրջան Խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հինգ տարի անց:
Լաչինի շրջանի այն հատվածները, որոնք դուրս են Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող միջանցքից, Ադրբեջանի վերահսկողության տակ են վերադարձվում Խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո:
Անվտանգության երաշխիքներ
Հայկական ուժերի կողմից վերահսկվող ադրբեջանական շրջաններից դուրս բերվելուց հետո այնտեղ տեղակայվում են խաղաղապահ ուժեր՝ ապառազմականացումն ու անվտանգությունը դիտարկելու նպատակով: Խաղաղապահ ուժերը ձևավորում են պետությունները՝ կամավոր հիմունքներով: Խաղաղապահների ընտրությունը իրականացվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Յուրաքանչյուր կողմը ունի վետոյի իրավունք մյուս կողմի ընտրության վրա:
Կողմերը պարտավորվում են միմյանց դեմ ուժ չկիրառել Լեռնային Ղարաբաղում և նրան հարակից շրջաններում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, խորհրդակցելով Հայաստանի և Ադրբեջանի հետ, մշակում են երկկողմ և համատեղ անվտանգության երաշխիքներ և հավաստիացումներ՝ համաձայնության կատարմանը և Հարավային Կովկասում ընդհանուր անվտանգությանը սատարելու վերաբերյալ:
Ադրբեջանը պարտավորվում է չուղարկել ռազմական անձնակազմ և սպառազինություններ ներկայիս շփման գծից այն կողմ, բացառությամբ ոստիկանական ստորաբաժանումների և ադրբեջանա-իրանական սահմանի երկայնքով գտնվող սահմանապահ զորքերի:
Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ
Մինչև Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի որոշումը, Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ, որը նրա բնակիչներին տալիս է որոշակի իրավունքներ և արտոնություններ: Դրանք շարադրվելու են Խաղաղության համաձայնագրում, մասնավորապես՝
Լեռնային Ղարաբաղի բնակիչները ունենում են ժողովրդավարական հասարակության մեջ սոցիալական ու տնտեսական կենսագործունեությունն ու անվտանգությունը պաշտպանելու և վերահսկելու իրավունք: Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու հիմնարար ազատությունները հարգվում են:
Լեռնային Ղարաբաղի բնակչությունը՝ միջանկյալ շրջանում Լեռնային Ղարաբաղը կառավարելու նպատակով, իրավունք է ստանում ընտրել իշխանության մարմիններ, որոնք իրականացնում են օրենսդիր և գործադիր իշխանություն Լեռնային Ղարաբաղի ներքին հարցերում: Արդարադատություն իրականացնելու նպատակով Լեռնային Ղարաբաղը իրավունք ունի հիմնել դատարաններ: Լեռնային Ղարաբաղի պաշտոնյաները արտաքին շփումներ իրականացնելու լիազորություններ կունենան այն ոլորտներում, որոնք սահմանվում են Խաղաղության համաձայնագրով:
Լեռնային Ղարաբաղի միջանկյալ իշխանությունները կարող են ունենալ դիտորդի կարգավիճակ ԵԱՀԿ այն նստաշրջաններում, որոնցում քննարկվում են անմիջականորեն Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցեր: Նրանք կարող են անդամակցել միջազգային այն կազմակերպություններին, որոնցում միջազգայնորեն ճանաչված լինելու կարգավիճակը նախապայման չէ:
Լեռնային Ղարաբաղն իրավունք է ունենում ստանալ արտասահմանյան երկրների և միջազգային կազմակերպությունների ֆինանսական օժանդակություն՝ պայմանով, որ այդ օժանդակությունը նախատեսված լինի մարդու իրավունքների, խաղաղ տնտեսական և ժողովրդավարական զարգացման, մշակութային և առևտրային կապերի համար կամ հիմնական մարդասիրական պահանջների բավարարմանը:
Ազատ կամարտահայտություն
Լեռնային Ղարաբաղի իրավական վերջնական կարգավիճակը որոշվում է Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտության միջոցով: Քվեարկության ժամկետներն ու մանրամասները կողմերը համաձայնեցնում են ապագա բանակցություններում:
Լեռնային Ղարաբաղի բնակչություն ասելով հասկացվում է 1988 թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը: Քվեարկության ժամանակ ապագա կարգավիճակի հարցի կամ հարցերի ձևակերպման սահմանափակում չի լինելու և կարող է թույլ տալ յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորություն:
Լաչինի միջանցք
Համաձայնեցված լայնքի միջանցքը պետք է Լեռնային Ղարաբաղը կապի Հայաստանի հետ: Մինչև Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, այդ միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր իշխանությունների վերահսկողության տակ:
Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումից հետո, միջանցքի օգտագործման գործընթացը կկարգավորվի`հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը:
Փախստականներ
Բոլոր ներքին տեղահանված անձինք և փախստականները ունեն կամավոր վերադարձի իրավունք այն պահից, երբ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարը կհայտարարի, որ նախկին բնակավայրի անվտանգությունն ապահովված է:
Իրենց բնակավայրեր վերադարձած անձինք օգտվում են մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից՝ առանց որևէ խտրականության:
Ապաշրջափակումներ
Կողմերի միջև բաց և անարգել տրանսպորտային և հաղորդակցային կապերը խրախուսվում են ողջ տարածաշրջանում՝, ներառյալ` Ադրբեջանի ուղիղ և անարգել ցամաքային կապը Նախիջևանի հետ, բոլոր սահմանների բացումը և հաղորդակցային ուղիների վերագործարկումը։
Դոնորների խորհրդաժողով
Միջազգային ֆինանսական հաստատությունների կողմից հրավիրված միջազգային դոնորների խորհրդաժողովը, համագործակցելով համանախագահող երկրների հետ, ստեղծում են հիմնադրամ՝ ռազմական գործողություններից տուժած շրջաններում և Լեռնային Ղարաբաղի ներսում ականազերծման և ենթակառուցվածքների վերականգնման համար։
Հանձնաժողովներ
Կողմերը, համագործակցելով համանախագահող երկրների հետ, ձևավորում են առանձին հանձնաժողովներ։ Այդ հանձնաժողովները գործում են կոնսենսուսի հիմունքներով և զբաղվում են Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշման հանրաքվեի մանրամասների ու ժամկետների հստակեցմամբ, Լաչինի միջանցքին վերաբերող տեխնիկական մանրամասների և Քելբաջարի շրջանը ԵԱՀԿ հանձնաժողովի միջազգային մշտադիտարկումից Ադրբեջանի վարչական վերահսկողության ներքո փոխանցելու մանրամասների մշակումով:
Արցախի հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը Շանթ հեռուստաընկերության «Հորիզոն»-ի եթերում պատմել է երեկ «Սասնա ծռեր» խմբի կողմից գրավված ՊՊԾ գունդ իր այցելության մասին: «Ամենաբարդ ու ամենալուրջ խնդիրը կայանում է նրանում, որ ոչ մի կաթիլ արյուն չթափվի, համար մեկ խնդիրը դա է»,-ասել է նա:
Ինչ վերաբերում է սննդի խնդիրների հետ կապված լուրերին, Վիտալի Բալասանյանը նշել է, որ այդ բողոքները իրականությանն այնքան էլ չեն համապատասխանել, որովհետև սնունդը ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությունը մատակարարում է ինչպես զինծառայողներին: Նա նաև պատմել է, որ ինքն անձամբ է Պավլիկ Մանուկյանին հեռախոս տրամադրել:
«Երեկ առավոտյան մենք մեզ հետ տարել են բժշկական խումբ և պատանդներին այնտեղ բուժզննում են կատարել»,-ասել է և նշել, որ այնտեղ երկու վիրավոր կա, որոնցից մեկը ազդրոսկրից է վիրավորված Սմբատն է, ում ազգանունը Վիտալի Բալասանյանը չէր հիշում, և մյուսը Մխիթար Ավետիսյանն է:
«Բժշկական առումով պատանդների վիճակը նորմալ է, մի քիչ տատանումներ կան, խորը բուժզննում պետք է կատարեն»,-ասել է նա և նշել, որ «Սասնա ծռեր» խմբի տղաներին ևս առաջարկվել է, որ բոլորն անցնեն բուժզննում, բայց մեծամասնությունը հրաժարվել է, սակայն կան նաև այնպիսինները, ովքեր օգտվել են այդ առաջարկից:
Անդրադառնալով բանացկություններին, Վիտալի Բալասանյանը նշել է, որ գտնում է, թե իշխանությունների առաջարկները կոմպետենտ են, սակայն խմբի տղաները դեռևս դրանք քննարկում են և այլ բաներ են առաջարկում:
«Իրենք առաջարկում են Սերժ Սարգսյանի հրաժարականը, միջանկյալ կառավարության ձևավորում, սակայն ամենակարևորը հարցը դրել են Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցի քննարկումը, որն այս պահի դրությամբ ներկայացված է իշխանություններին և գտնվում է օրակարգային ամենակարևոր հարցերում: Նույնը նրանք ներկայացրել են քաղբանտարկյալների մասին, ճիշտն ասած ես այդ «քաղբանտարկյալ» բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև քաղբանտարկյալ Հայաստանում ընդհանրապես չկա»,- ասել նա և նշել, որ չակերտավոր քաղբանտարկյալ ներկայացվող մարդկանց հարցը ևս օրակարգում է, որպեսզի վերանայվի, թե ում դեպքում մեղմացուցիչ ինչ հանգամանքներ է հնարավոր կիրառել:
«Մի խոսքով՝ այս պահի դրությամբ ես գտնում եմ, որ իշխանությունների ձեռնարկած քայլերը մի քայլ առաջ է և պետք է ընդունել: Համոզված եմ, որ Ժիրայր Սեֆիլյանը և տղաները կընդունեն այդ առաջարկները և կգնան մեկը մյուսին ընդառաջ»,- ասաց նա:
Վիտալի Բալասանյանը նշել է, որ ներկայումս ամեն ինչ հանգիստ է և՛ ուժային կառույցների կողմից, և՛ զինված խմբի տղաների կողմից, երեկ նույնպես հանգիստ է եղել, իսկ նախանցած օրվա երեկոյան, երբ որ եղավ ընդհարում, ըստ նրա, սադրանքների արդյունքում եղան այդքան վիրավորներ:
«Տղաները համոզվել են, որ պրովոկացիաները հրահրում են ոչ թե իրավապահ մարմինները, այլ միտինգից»,-ասել է նա և նշել, որ կա օրենք, որը պետք է պարտադրել և՛ իշխանություններին, և՛ իրավապահ մարմիններին, և՛ ուժային կառույցներին, և՛ զինված խմբերին, և՛ քաղաքական կուսակցության առաջնորդներին, որ պահեն օրենքի տառը:
«Անկախ ամեն ինչից՝ ապստամբել են, չեն ապստամբել, իշխանությունները ճիշտ են արել, սխալ են արել, առ այսօր գտնում եմ, որ պետք է ձեռնպահ մնանք ցանկացած գործողութունից, մանավանդ զինված ընդհարումներից: Իմ կոչը և հանրապետության ղեկավարներին է, և՛ քաղաքացիներին է, և՛ զինված խմբին»,-ասաց նա:
Վերջին օրերին մի շարք լրատվամիջոցներ դիմել են Հայ Ազգային Կոնգրեսի մամուլի ծառայությանը, հետաքրքրվելով, թե ինչ կարծիքի է Լեւոն Տեր-Պետրոսյանը ՊՊԾ գնդի վրա կատարված հարձակման մասին։ Ստորեւ հրապարակում ենք Տեր-Պետրոսյանի պատասխանը.
* * *
Ցանկացած պետություն, ազգ կամ հասարակություն, իր բազմազան ներքին տարաձայնություններով ու հակառակություններով հանդերձ, երբ հայտնվում է հայրենիքին սպառնացող արտաքին մարտահրավերի առջեւ, որպես կանոն, ամեն ինչ ժամանակավորապես մի կողմ է դնում եւ միահամուռ կերպով լծվում այդ մարտահրավերի դիմակայման գործին։
Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հայ ժողովուրդն, ահա, կանգնած է այդպիսի մարտահրավերի, այն է՝ արցախահայության անվտանգության ապահովման եւ Ղարաբաղյան հակամարտության բարեհաջող կարգավորման գերակա խնդրի առջեւ, որն իր կարեւորությամբ ստվերում է հայ ժողովրդին հուզող բոլոր մնացյալ հարցերը։
Ըստ այդմ, ներկա պահին իշխանությունների, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, վերլուծաբանների, լրագրողների յուրաքանչյուր քայլ, խոսք կամ գործողություն անհրաժեշտ է գնահատել բացառապես այդ գերակա խնդրին նպաստելու կամ վնասելու տեսանկյունից։
Ցավոք, սակայն, սեփական խոսքերի ու գործողությունների գնահատման տվյալ չափանիշի կարեւորությունը շատերի կողմից, կարծես-թե, չի գիտակցվում եւ, որ ավելի վտանգավոր է, արտաքին մարտահրավերի դիմակայման հրամայականի թելադրանքով ներքին խնդիրները մի կողմ դնելու եւ համախմբվելու՝ հասուն պետություններին, ազգերին ու հասարակություններին հատուկ վերը հիշատակված ոսկե կանոնը մեզ մոտ առայժմ չի գործում, ինչը կարող է մեզ հասցնել ազգային աղետի։
Վերացական մտքեր արտահայտելու մեջ չմեղադրվելու եւ անառարկայական չդիտվելու համար նշեմ Ղարաբաղում եւ Հայաստանում վերջերս տեղի ունեցած հետեւյալ երեք կոնկրետ իրադարձությունները.
1. Որոշ անպատասխանատու քաղտեխնոլոգների կողմից իրականացված «Սամվել Բաբայան» սադրիչ օպերացիան, որը մի քանի օր անտեղի հուզումներ առաջացրեց Ղարաբաղում.
2. Շուրջ երկու տասնյակ վերլուծաբանների, քաղաքական գործիչների եւ նախկին բարձրաստիճան դիվանագետների մասնակցութամբ Շուշիում գումարված մարտաշունչ համաժողովը, որի օգտակարությունը կասկածի տակ չէր դրվի, եթե նիստից հետո այդ գերհայրենասեր ժողովականներն անմիջապես կամուֆլյաժներ հագնեին ու դիրքավորվեին Թալիշի մատույցներում։
3. Եւ վերջապես, զինված խմբի կողմից ՀՀ Ոստիկանության Պարեկապահակային ծառայության գնդի դեմ կատարված հարձակումը եւ դրա հետեւանքով այս օրերին Երեւանում ստեղծված գերլարված իրավիճակը։
Ես չեմ ցանկանում նշված իրադարձությունների վերաբերյալ ավելի ընդարձակ գնահատականներ տալ եւ իմ տեսակետը պարտադրել հասարակությանը։ Յուրաքանչյուր ոք, վերոնշյալ գերակա խնդիրը նկատի ունենալով, թող ինքը դատի, թե՝
ա. որքանով են դրանք նպաստում կամ վնասում արցախահայության անվտանգության ապահովման եւ Ղարաբաղյան հակամարտության բարեհաջող կարգավորման խնդրին, եւ
բ. որքանով են ուժեղացնում կամ թուլացնում հայկական դիվանագիտության դիրքերը տվյալ խնդրին նվիրված ընթացիկ բանակցություններում։
Բայց որպեսզի տպավորություն չստեղծվի, թե խուսափում եմ կոնկրետ դրված հարցի պատասխանից, ասեմ.
– Այսօր անիմաստ է վերլուծել այն պատճառները, որ հանգեցրել են մի այնպիսի ծայրահեղ քայլի, ինչպիսին է պետական հիմնարկության դեմ ուղղված զինված գործողությունը։
– Վերլուծությունները պետք է կատարվեն եւ տեղի ունեցածից դասեր քաղվեն ստեղծված գերվտանգավոր իրավիճակի հանգուցալուծումից հետո։ Ներկա պահին դրանք միայն գրգռություններ են առաջացնում եւ ավելի եւս բարդացնում իրավիճակը։
– Բնականաբար, ամեն կերպ անհրաժեշտ է խուսափել նոր արյունահեղությունից եւ խնդիրը լուծել բանակցությունների միջոցով, որքան էլ դրանք դժվար լինեն եւ ողջամիտ ժամանակ պահանջեն։
– Անիմաստ է բարոյա-խրատական քարոզներ կարդալ եւ հայրենասիրության դասեր տալ Ժիրայր Սեֆիլյանին եւ նրա զինակիցներին։ Նրանց հայրենասիրությունն ապացուցման կարիք չունի։ Նրանք դա ապացուցել են ռազմի դաշտում, անձնազոհաբար ու կամովին մասնակցելով արցախյան պատերազմին։
– Որքան էլ տաքարյուն ու ծայրահեղական թվացող, իմ շփումներից ես համոզվել եմ, որ ճգնաժամային պահերին Ժիրայր Սեֆիլյանն ունակ է սառը դատել ու ողջամիտ որոշումներ կայացնել։ Ուզում եմ հույս հայտնել, որ այս անգամ էլ այդ ունակությունը նրան չի դավաճանի, եւ նա Ղարաբաղի ու Հայաստանի ճակատագիրը վեր կդասի ամեն ինչից։
Աղբյուրը՝ ilur.am։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.