23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ռուսաստանի Դաշնության ՌԴ քննչական կոմիտեի Մոսկվա քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Մոսկվայում ՀՀ 2 քաղաքացիների սպանության դեպքի առթիվ: Պարզվել է սպանվածների ինքնությունը։
Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմտեի ֆեյսբուքյան էջից, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ ՌԴ-ի քննչական մարմիններում ՀՀ ՔԿ ներկայացուցիչ Իլյա Վարովը կապ է հաստատել ՌԴ իրավասու մարմինների գործընկերների հետ և պարբերաբար տեղեկացվում է ՀՀ երկու քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննության ընթացքի վերաբերյալ։
Ռուս գործընկերների տրամադրած տեղեկության համաձայն՝ հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։40-ին (Մոսկվայի ժամանակով), ՌԴ ՆԳՆ-ի հերթապահ բաժնում ահազանգ է ստացվել ՀՀ քաղաքացի Հասմիկ Նշանյանից առ այն, որ 2016 թվականի հոկտեմբերի 17-ից չի կարողանում կապ հաստատել Մոսկվայում փաստացի բնակվող եղբոր՝ Էդուարդ Նշանյանի հետ:
Քննչական-օպերատիվ խումբը անմիջապես՝ րոպեներ անց, մեկնել է կնոջ կողմից մատնանշված հասցե, որտեղ հայտնաբերվել է երկու տղամարդու դիակ՝ հրազենային վնասվածքներով։ Երկու տուժողներն էլ հանդիսանում են ՀՀ քաղաքացի, ազգությամբ հայ, որոնց ինքնությունը պարզվել է. 1973թ. ծնված Էդուարդ Նշանյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով, հայտնաբերվել է մահճակալի մոտ՝ գետնին, իսկ 1970 թ. ծնված Արմեն Իսրայելյանի դին՝ խոհանոցում՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։
Նախնական տվյալներով՝ նշված անձինք մահացել են 3-5 օր առաջ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 5.45 մմ տրամաչափի 7 պարկուճ եւ 2 գնդակ։
Դեպքի առթիվ ՌԴ քննչական կոմիտեի Մոսկվա քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի և 222-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նշանակվել են դատաձգաբանական, դատաբժշկական, կենսաբանական, դատագենետիկական փորձաքննություններ: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
Վարույթն իրականացնող մարմինը տեղեկություններ է ձեռք բերել հնարավոր կասկածյալի ինքնության վերաբերյալ, ով, եւս, ըստ նախնական տվյալների, ՀՀ քաղաքացի է։ Նրան հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական, քննչական միջոցառումներ:
Չնայած, որ հայերը Միացյալ Նահանգների բնակչության բավականին փոքր տոկոսն են կազմում, ԱՄՆ-ի հայ համայնքը երկրի ամենաազդեցիկ համայնքներից մեկն է: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանում, որտեղ ռուսական իշխանությունների իսկ պնդմամբ երկու միլիոնից ավելի հայ է բնակվում, տեղի հայ համայնքն անկազմակերպ է եւ թույլ:
Ո՞րն է պատճառը, որ Միացյալ Նահանգների հայերին հաջողվում է ազդել իրենց ղեկավարների վրա, իսկ Ռուսաստանի հայերին՝ ոչ եւ արդյոք կապ ունի՞ այս հարցում երկրում ժողովրդավարության զարգացման աստիճանը:
Ինչպե՞ս է Միացյալ Նահանգներում բնակվող հայերին հաջողվում իրենց ձայնը լսելի դարձնել եւ նկատելի դեր խաղալ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական օրակարգում, մինչդեռ Ռուսաստանի Դաշնության հայ համայնքն իր իսկ ներկայացուցիչների խոսքով անարդարացի չնչին դեր է խաղում Ռուսաստանի իշխանությունների որոշումների վրա ազդեցության տեսակետից: Հիմնական պատճառներից մեկը երկրում ժողովրդավարության զարգացման մակարդակն է, ասում է վերլուծաբան Արմեն Խարազյանը. «Եթե պետության մեջ հարգվում են մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, եթե կա դրանց գործադրման եւ դրանց պաշտպանության ստեղծված եւ կանոնակարգված մեխանիզմներ, ապա համայնքն ունի ինքնաարտահայտվելու բավականաչափ ազատություն»:
Միացյալ Նահանգների շուրջ 700-հազարանոց հայ համայնքը կազմում է ԱՄՆ-ի բնակչության ընդամենը քարորդ տոկոսը, սակայն, ճանաչված է առավել ազդեցիկ համայնքներից մեկը: Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ Վլադիմիր Պուտինի պնդմամբ ավելի շատ հայ է բնակվում քան Հայաստանում, հայերը կազմում են Ռուսաստանի բնակչության շուրջ երկու տոկոսը, սակայն, հայ համայնքի ազդեցությունը Մոսկվայի վրա չի զգացվում:
Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում ։
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղը կարող է դառնալ ինքնավար հանրապետություն Ադրբեջանի կազմում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Շարմազանովն ընդգծեց, որ Իլհամ Ալիևը չէ, որ պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: “Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը 1988թ. սկսել է պայքարել ազատ և անկախ ապրելու իրավունքի համար: Եթե պարոն Ալիևը տեղյակ չէ, ապա ես տեղեկացնեմ, որ բանակցային սկզբունքներից մեկը ինքնորոշման իրավունքի իրացումն է: Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահները բազմաթիվ անգամներ հայտարարել են, որ ինքնորոշման իրավունքի իրացումը երեք սկզբունքներից մեկն է տարածքային ամբողջականության և խաղաղ կարգավորման հետ մեկտեղ”,- “Արմենպրես”-ի հաղորդմամբ՝ ընդգծեց ԱԺ փոխնախագահը:
Նա հավելեց, որ Ադրբեջանի կազմում Նախիջևանի ինքնավար Հանրապետության գոյությունը լավագույն վկայությունն է, որ հայերը չեն կարող ապրել ինքնավար հանրապետության քաղաքացու կարգավիճակում Ադրբեջանի կազմում: “Ի՞նչ տեղի ունեցավ Նախիջևանում: Մենք տեսանք, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը և ադրբեջանցիները ոչ միայն հայ ժողովրդին էին հետապնդում, ոչ միայն կազմակերպում էին ջարդեր Սումգայիթում և Բաքվում, այլ նրանք կազմակերպեցին հոգևոր մշակութային հուշարձանների՝ համաշխարհային ժառանգություն համարվող տասնյակ հազարավոր խաչքարերի ոչնչացումը: Ադրբեջանցիներն անգամ հայկական խաչքարերի նկատմամբ չկարողացան հանդուրժող լինել, հայ ժողովրդի նկատմամբ ինչպե՞ս կարող են հանդուրժող լինել”,- ընդգծեց նա:
Շարմազանովի խոսքով՝ Արցախի ժողովուրդը պետք է օգտվի ինքնորոշման իրավունքից և կայացնի իր որոշումը: Նա վստահություն հայտնեց, որ նոր հանրաքվեի դեպքում Արցախի բնակչությունը կկայացնի նույն որոշումը, որը կայացրել է 1991թ.: “Ես կարծում եմ, որ Ալիևի հայտարարությունները, մանավանդ ռուսական լրատվամիջոցներին, անտեղի են: Եթե պարոն Ալիևը ցանկացել է ասել անկախ հանրապետություն, միգուցե, դա է ճիշտը”,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Նա նշեց, որ ցանկանա Ալիևը, թե ոչ, աշխարհը հիմա գնում է ինքնորոշման իրավունքի իրացման ճանապարհով, իսկ գետի հունին հակառակ գնալն անհնար է: Շարմազանովը վստահեցնում է, որ Արցախի միջազգային ճանաչումը ժամանակի խնդիր է: Արցախն այսօր կայացած ժողովրդավարական հանրապետություն է, հարկ եղած դեպքում կարող է ժողովրդավարական դասեր տալ սուլթանական Ադրբեջանին: “Արցախի հարցում մեզ համար ամենակարևորը կարգավիճակի հարցն է: Արցախը որևէ կարգավիճակով չի լինելու Ադրբեջանի կազմում, սա է մեր պատասխանը պարոն Չեմբեռլենին”,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:
Հարցին` ինչո՞ւ չի կայանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը, Շարմազանովն ընդգծեց, որ խնդիրն ադրբեջանական կողմում է: “Երկու օր առաջ ՀԱՊԿ-ի երևանյան գագաթնաժողովի մասնակիցները կոչ են արել կյանքի կոչել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Դուք կարո՞ղ եք ասել, որ ադրբեջանական կողմը Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին ընդառաջ որևէ գործնական քայլ է կատարել: Խնդիրն ադրբեջանցիների մեջ է: Եթե ադրբեջանցիները փոխզիջում ասելով հասկանում են ինքնավար հանրապետություն, ապա նրանք տվայտանքների և ինքնախաբեության մեջ են: Փոխզիջումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումն է, իսկ թե ինչի դիմաց, կորոշի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը”,- ասաց Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահը չբացառեց, որ Ալիևի կողմից նման հայտարարության հրապարակումն այս պահին դյուրագրգիռ և նյարդային պատասխանն է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հայտարարությանը ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ, մանավանդ որ ադրբեջանական լրատվամիջոցներում ալիևամերձ քաղաքագետները սկսել են կարծիքներ հայտնել, որ հայկական կողմի ճնշումների ներքո Մոսկվան փոխել է դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում և չունի ադրբեջանամետ դիրքորոշում:
Դիտարկմանը, թե Իլհամ Ալիևը չի բացառել, որ Ադրբեջանը կարող է անդամակցել ԵԱՏՄ-ին, Շարմազանովը պատասխանեց. “Եթե պարոն Ալիևը դա չի բացառում, իսկ քաղաքականությունն էլ հնարավորի արվեստ է, ինքը չպետք է բացառի նաև Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչումը”:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում փոխզիջում հնարավոր է, այն կարող է ինքնավար հանրապետություն դառնալ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ռուսաստանն այսօր» («Россия сегодня») միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսիլյովին տված հարցազրույցում:
«Խելամիտ փոխզիջումը հնարավոր է. Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության, նրանց կենսագործունեության, ինքնավարության ապահովում, Ադրբեջանի կողմից տարբեր ներդրումային նախագծերի իրականացում: Եվ երկու ժողովուրդների միջև խաղաղ փոխգործակցություն՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջանի սահմաններից դուրս տարածքների ազատագրման պայմանով. ահա այսպես ենք մենք տեսնում հակամարտության կարգավորումը»,- ասել է նա:
Ընդ որում՝ նա նշել է, որ «Ադրբեջանը երբեք չի համաձայնի Լեռնային Ղարաբաղի անկախության տրամադրմանը», փոխանցում է ria.ru-ն։
«Բայց կարող է լինել փոխզիջում տեղական ինքնավարության, Լեռնային Ղարաբաղի ինքնավարության հարցերի շուրջ, ապագայում, եթե մենք պայմանավորվենք, դա կարող է լինել ինքնավար հանրապետություն»,- հավելել է Ադրբեջանի նախագահը:
Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրները քննարկվել են Միացյալ Նահանգների մայրաքաղաքում անցած քննարկման ընթացքում: Քննարկման կազմակերպիչ Policy Forum Armenia կազմակերպության համահիմնադիր Դավիթ Գրիգորյանի խոսքով, Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները լուրջ մտահոգվելու տեղիք են տալիս.
«Յուրաքանչյուր շնչին հասնող ոստիկանների թվով Հայաստանը գտնվում է աշխարհի առաջատարների շարքում, իսկ երկրի սուղ ֆինանսական միջոցների զգալի մասն ուղղվում է իշխանական համակարգի ամրապնդմանը»:
Վերլուծաբանի կարծիքով, արդյունքում Հայաստանում ստեղծվել է ամուր համակարգ, որի վերաբերմունքը ժողովրդավարության արժեքների նկատմամբ լուրջ հարցեր է առաջացնում.
«Համակարգը դարձել է ավելի ինքնավստահ, այն ավելի կոշտ է արձագանքում քաղաքացիական բողոքներին, անհամաչափ ուժ կիրառում եւ մարդկանց դատապարտում տարիների ազատազրկման շինծու մեղադրանքներով»:
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի մասնաճյուղի փոխտնօրեն Ջեյն Բահանանն անդրադարձել է հուլիսի 29-ի եւ դրանից առաջ Հայաստանում անցնող բողոքներին: Իրավապաշտպանի խոսքով, հենց հուլիսի 29-ին նա Հայաստանում էր եւ անձամբ է հետեւել գործընթացներին.
«Նույնիսկ չլինելով արտոնված, բողոքները խաղաղ էին եւ իրականում իշխանությունները պետք է հնարավորինս լայն զսպվածություն ցուցաբերեին: Եթե ցույցերի որեւէ մասը բռնի լիներ, հենց այդ մասը պետք է մեկուսացվեր համաչափ միջոցներով: Իսկ բուն խաղաղ բողոքը պետք է թույլ տային, որ շարունակվի»:
Բահանանի խոսքով, հուլիսի 29-ի գիշերը, երբ ոստիկանությունը որոշել էր լայնածավալ գործողություններ սկսել ցուցարարներիների նկատմամբ, չէր հնչել համապատասխան զգուշացում, չկային ստույգ նախազգուշացումներ, որ ոստիկանները պատրաստվում են ուժ կիրառել.
«Այսպիսով, մեր տվյալները վկայում են, որ ոստիկանությունն անմիջապես սկսել է լուսաձայնային նռնակների կիրառումը: Այդ նռնակների պատճառով գրանցվել էին առաջին եւ երկրորդ կարգի այրվածքներ, լուրջ վնասվածքներ, իսկ մի դեպքում երիտասարդը կորցրել էր աչքը: Այսպիսով, ոստիկանության կողմից կիրառված միջոցները չափավոր սահմաններից դուրս էին»:
Լուսաձայնային նռնակները նետվել եւ կրակվել էին ուղղակիորեն մարդկանց վրա կամ նրանց առջեւ, որից հետո ոստիկանությունը ցուցարարների դեմ գրոհ էր սկսել, մարդկանց ենթարկելով ծեծի եւ ձերբակալելով նրանց ծայրաստիճան բիրտ ձեւով, նշում է իրավապաշտպանը: Նրա խոսքով, հատկանշական էր նաեւ լրագրողների նկատմամբ ոստիկանության վերաբերմունքը.
«Հուլիսի 29-ին գործողություններից առաջ ոստիկանությունը խնդրել էր լրագրողներին անցնել, նրանց խոսքով, առավել անվտանգ տարածք, սակայն իրականում հենց այդ տարածք առաջին հերթին էին լուսաձայնային նռնակներ ուղղվում: Լրագրողները ենթարկվել էին ծեծի, իսկ նրանց սարքավորումներն առգրավվել եւ ոչնչացվել էին: Ավելի ուշ մենք տեսանք, թե ինչպես նախագահը ներողություն հայցեց լրագրողներից, սակայն, սա անշուշտ բավարար չէ»:
Human Rights Watch-ի ներկայացուցչի խոսքով, անհամաչափ են նաեւ ցուցարարների առաջնորդների դեմ առաջադրված մեղադրանքները.
«Բազմաթիվ քաղաքացիներ այժմ մեղադրվում են զանգվածային անկարգությունների համար, ինչը նախատեսում է մինչեւ 10 տարի ազատազրկում: Մեր կողմից հավաքված տվյալները վկայում են, որ չի եղել ոչինչ, ինչը կարող էր արդարացներ նման մեղադրանքները, քանի որ բողոքի ցույցերը հիմնականում խաղաղ էին»:
Անդրադառնալով ամառվա դեպքերին հետեւած Հայաստանի որոշ պաշտոնյաների հրաժարականներին, իրավապաշտպանն ընդգծել է.
«Պետական այրերին աշխատանքից ազատելն ուղղակի տպավորություն է թողնում, որ իշխանությունն իրականում մի քանի անձանց ձեռքում է գտնվում, որոնք էլ կարող են որոշել, թե ովքեր են մնում իրենց պաշտոններում, իսկ ովքեր պետք է պաշտոնից հեռանան»:
Ամերիկայի իրավաբանների ընկերակցության ծրագրի ներկայացուցիչ Հասմիկ Հակոբյանն իր կողմից կարեւորել է Հայաստանում իրավապաշտպան հաստատությունների զարգացումը.
«Հայաստանում այնուամենայնիվ առկա են լավատես լինելու պատճառներ, քանի որ գոյություն ունեն տեղական մի շարք լուրջ իրավապաշտպան կազմակերպություններ, որոնք առաջընթաց են գրանցում եւ միջազգային կազմակերպություններին անհրաժեշտ է աջակցել այդ կազմակերպություններին»:
Քննարկումը վարող Ջորջ Վաշինգտոնի Համալսարանի իրավագիտության դասախոս Սյուզան Քարամյանն առաջարկել է Հայաստանի խնդիրները դիտարկել նաեւ աշխարհաքաղաքական համատեքստում.
«Արդյո՞ք մենք նույն իրավիճակում կլինեինք, եթե չլիներ Հայաստանի վրա Ռուսաստանի ազդեցությունը»:
Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի Ռուսաստանի եւ Եվրասիայի տնօրեն Միրիամ Լանսքոյը նշել է, որ Հայաստանի համար միշտ բարդ է եղել միաժամանակ լավ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի եւ Արեւմուտքի հետ.
«Հայաստանը կախված է Ռուսաստանից անվտանգության առումով, սակայն, ես Հայաստանում էի ապրիլին եւ կարող էի տեսնել, ինչպես է փոխվել Հայաստանում Ռուսաստանի ընկալումը, որն իր մեջ այժմ հսկայական հիասթափություն է ներառում, քանի որ Հայաստանը կտրուկ հրաժարվել էր Եվրամիության հետ համաձայնագրից՝ փոխարենը անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը: Սակայն, այս տարվա գարնան իրադարձությունների ընթացքում Հայաստանը չզգաց Ռուսաստանի աջակցությունը, ընդհակառակը, Ռուսաստանը զենք է մատակարարում Ադրբեջանին, եւ այդ դավաճանված լինելու զգացումը ու հետագա ճանապարհի անորոշությունը իրոք զգացվում է Հայաստանում»:
Լանսքոյի խոսքով, ստեղծված իրավիճակում հայ հասարակությունն իշխանություններից ակնկալում է ավելի լուրջ փոփոխություններ եւ կոռուպցիայի դեմ իրական պայքար: Ինչ վերաբերում է հաջորդ տարի Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին, ապա վերլուծաբանի կարծիքով, Սփյուռքը պետք է օգնի Հայաստանին՝ հետեւելով ընտրություններին որպես դիտորդներ:
Ֆրանսիայի Սենատը հոկտեմբերի 14-ին կայացած քննարկման և քվեարկության արդյունքում ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրինագծին կողմ է քվեարկել 156, դեմ` 146 պատգամավոր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը: «Սա բավական լուրջ հաջողություն է, զգալի աշխատանք է կատարվել մեր կողմից: Չմոռանանք, որ թուրքերը լուրջ լոբբինգ կատարեցին, բայց Սենատը քվեարկեց այն տարբերակի օգտին, որը քվեարկվել էր ամռանը Ազգային ժողովում: Դա նշանակում է, որ Ֆրանսիայի խորհրդարանը վերջնական ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագիծը», — ասաց Մուրադ Փափազյանը:
Նրա խոսքով, հավանաբար թուրքերը կգտնեն 60 պատգամավոր, որոնք կաջակցեն և հարցը կներկայացվի Սահմանադրական դատարան: Դա նշանակում է, որ այնտեղ ևս կարող է քննարկվել:
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի պատգամավորները, հուլիսին միաձայն կողմ են քվեարկել «Հավասարություն և քաղաքացիություն» կոչվող օրինագծի փոփոխություններին, որով պատիժ է սահմանվում մարդկության դեմ գործած բոլոր հանցագործությունները, այդ թվում` Հայոց ցեղասպանությունը ժխտելու և հերքելու համար: Եղան պատգամավորներ, որոնք կարծում էին, որ ընդհանուր օրենքից պետք է բեկանվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին դրույթը, սակայն հայկական համայնքն աշխատանք տարավ, և հասավ նրան, որ Սենատի քննարկմանը ներկայացվի նաև այն տարբերակը, որն ամռանն ընդունվել էր Ստորին պալատում: Այն է` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող դրույթը ներառված:
ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստում ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից:
“Զեկույցը վերաբերում է մի հարցի, որն առաջին հայացքից ոչ շատ կարևոր է թվում, բայց իրականում մի ոլորտ է, որ միավորում է մարդկանց, ժողովուրդներին և հասարակությունների: Սպորտն իրոք համաշխարհային ճանաչում ունի: Եվ, միանշանակ, այն պետք է ազատ լինի և հեռու լինի քաղաքականությունից, անարդարությունից և անհավասարությունից, սրանց ցանկացած ձևից: Սպորտը պետք է լինի հստակ և մաքուր: Եվ հիրավի, ցանկացած մարզիկի ամենացանկալի բարձրագույն նպատակն օլիմպիական խաղերում հաղթանակն է:
Այս տարին օլիմպիական տարի էր, և այստեղ գտնվող երկրներից շատերը պատիվ ունեցան մասնակցելու և հաղթելու այդ խաղերում: Իմ երկիրն էլ ունի ոսկե մեդալ, և ես ուզում եմ ևս մեկ անգամ շնորհավորել հունահռոմեական ոճում օլիմպիական չեմպիոն դարձած հայ ըմբիշ Արթուր Ալեքսանյանին:
Բայց, ցավոք, սպորտում ևս, ինչպես մենք տեսնում ենք, շատ են նաև անարդարությունները, երբ մրցավարները դատելիս չեն հենվում խղճի և կանոնների վրա, այլ փորձում են ինչ-ինչ ծառայություններ մատուցել որոշ ազդեցիկ մարդկանց: Դրա վառ օրինակին մենք ականատես եղանք Ռիոյի խաղերի ժամանակ, երբ հունահռոմեական ոճի հայ ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանը զրկվեց ոսկե մեդալից և ստացավ արծաթե մեդալ միմիայն մրցավարի կողմնակալ և անարդար գնահատման պատճառով: Պարտադիր չէ լինել մասնագետ համոզվելու իմ ասածում, բավական է դիտել ներկաների զարմանքը և վերաբերմունքը, երբ հայտարարվեցին արդյունքները. բոլորը սուլում էին այսպես կոչված չեմպոնին և ծափահարում Միհրանին: Այս օրինակը միակը չէ. բռնցքամարտում մենք տեսանք նույնը՝ Նարեկ Աբգարյանը և Հովհաննես Բաչկովը ևս անարդար մրցավարների տուժողներ են:
Հարգելի գործընկերներ, ես կոչ եմ անում խորհրդարանական վեհաժողովին աչք չփակել այս ամենի վրա և համապատասխան միջոցառումներ ձեռնարկել և ազդել միջազգային տարբեր սպորտային ֆեդերացիաների, հատկապես հունահռոմեական ֆեդերացիայի վրա, միասնական պայքար մղել և վերականգնել արդարությունը: Անարդարության ցանկացած դրսևորում մթագնում է ոչ միայն օլիմպիական խաղերի համբավը, այլև կոտրում սպորտի բնույթը, մարզվելու, առաջ գնալու և հաղթելու հավատն ու հույսը:
Ժամանակակից օլիմպիական խաղերի հայր Պիեռ դե Կուբերտեն մի անգամ ասել է. “Օլիմպիական խաղերում կարևորը հաղթանակը չէ, այլ մասնակցությունը. էականը կյանքում ոչ թե նվաճելն է, այլ պայքարելը”: Թույլ տվեք հավելել՝ եթե անարդարության հետևանքով մեռնում է հույսը, որևէ մեկն այլևս չի հավատալու սպորտին:
Այնպես որ, հարգարժան գործընկերներ, եկե՛ք վերականգնենք հավատը”:
Հավատում եմ, որ այս կառավարությունը կարող է անել այն, ինչ չի հաջողվել իր նախորդներին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, կառավարության նիստում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Կառավարությանում նա իր խոսքում, մասնավորապես, ասել է.
«Շնորհավորում եմ բոլորիդ եւ մաղթում եմ հաջողություն, ավելի ստույգ պետական բարձր պաշտոններում ծառայության անցնելու կապակցությամբ: Ավելորդ եմ համարում հիշեցնել այն պատասխանատվության մասին, որ դուք ստանձնել եք, ակնհայտ է, որ Կառավարության թիվ մեկ խնդիրը կառավարման արդյունավետության բարձրացումն է եւ աշխարհում եւ մեր տարածաշրջանում եւ Հայաստանում մարտահրավերների պակաս չկա: Ակնհայտ է՝ շատ ավելի հեշտ է զարգանալ, հասնել բարձր տնտեսական արդյունքների, երբ շուրջդ խաղաղ է, երբ հարեւաններդ ու գործընկեր պետություններն ունենում են տնտեսական աճ:
Շատ ավելի բարդ է, երբ կան բացասական ազդակներ, բայց դու պետք է անել առավելագույնը ու ունենաս զարգացում: Մեզ պետք է շարունակել հետեւողականերորեն բարձրացնել մեր տնտեսության արդյունավետությունը: Հնարավոր է եւ պետք է ավելի լավ, ավելի ռացիոնալ կառավարել համեստ միջոցները եւ հասնել անհամեմատ ավելի լավ արդյունքների: Մեր հասարակությունն էլ նույն ակնկալիքներն ունի: Մեր տնտեսության եւ հասարակության ներուժը ավելի կազմակերպված եւ նպատակային աշխատանքի մեջ է:
Սահմանադրական բարեփոխումներով դե ֆակտո սկսել ենք համակարգային փոփոխությունները եւ այս տեսանկյունից այս Կառավարությունը լրջագույն դերակատարություն է ստանձնում՝ դառնալ այս փոփոխությունների լոկոմոտիվը, շարժիչ ուժն ու իրականացնողը: Կառավարման կիսանախագահական համակարգից անցումը խորհրդարանական համակարգի փոխում է ոչ միայն կառավարման մոդելը, այլ հավաքական մտածողության եւ հավաքական վերաբերմունքի փոխման հարց է լուծում:
Մարդիկ դեռ լավ չեն պատկերացնում՝ Սահմանադրական բարեփոխումների եւ նոր կառավրման մոդելի անցման համակարգն ինչքան է փոխելու: Ձեզ վիճակված է դառնալ անցումային այս շրջանի առաջնորդը: Հավատում եմ ձեր ուժերին եւ հավատում եմ՝ այս Կառավարությունը կարող է անել այն, ինչ չի հաջողվել նախկին բոլոր Կառավարություններին: Դուք մենակ չեք լինելու, ներդաշնակորեն գործելու են բոլոր պետական օղակները, ձեզ սատարելու են, աջակցելու են, ոգեւորելու են քայլելու են նույն ուղղությամբ, սակայն շարժիչ ուժը՝ շինարարը, պետք է լինի Կառավարությունը:
Այս նոր Կառավարության հաջողությամբ է պայմանավորված այն ակնկալիքները, որ ունի այսօր ժողովուրդը: Պետք է լիարժեքորեն լծվել աշխատանքին, իմ հորդորն է նվիրվել անմնացորդ: Աշխատանքային հարաբերություններում շատ դժվարություններ կլինեն, բայց եղեք ամուր, հաստատակամ, ինչպես եւ պայմանավորվել ենք՝ նեղանալ եւ նեղսրտել չկա:
Բոլորս պետք է հասկանանք՝ երբ որ անցնում ենք պետական ծառայության, միշտ անձնականը պետք է մղվի երկրորդական պլան, ես վստահ եմ՝ ձեր ընտանիքի անդամները, ընկերներն այս հանգամանքը կհասկանան: Մի վախեցեք, որ կասեն՝ դարձել եք նախարար, մեզ հետ քիչ եք հանդիպում: Նվիրվելով աշխատանքին՝ ձեր ուշադրությունը եւ ձեր եւ ընտանիքի անդամների եւ ժողովրդի նկատմամբ կրկնապատկում եք: եղեք միասնական, վարչապետը սոսկ ձեր ղեկավարը չէ,. նա այս թիմի առաջնորդն է, նրա հնարավոր դիտողությունները երբեք ձեր անձերին չեն վերաբերելու, արվելու են աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար: Մենք պետք է միայն առաջ գնանք, նայեք առաջ, խնդիրների ժամանակ մի փորձեք դրանց արմատները տեսնել նախկինում, դա ամենահեշտն է, միշտ պետք է գտնել առաջ գնալու ուղիները եւ ես վստահ եմ՝ մեր միասնական աշխատանքը բերելու է հաջողության:
Ռազմինֆոն գրում է. Հերթական անգամ հայկական լրատվադաշտը կուլ տվեց ադրբեջանական քարոզչական խայծը. մի քանի լրատվամիջոց ընդհանրապես առանց փաստերը քննելու տարածեցին Ադրբեջանի՝ Իսրայելից «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգ իբր գնելու մասին լուրը։
Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ այդ գնման նպատակը հայկական «Իսկանդերները» վնասազերծելն է։
Այստեղ չենք անդրադառնա այն հարցին, թե որքանով է իրատեսական այդ գործարքն առհասարակ, քանի որ համակարգի մշակումը ֆինանսավորել են Միացյալ Նահանգները, և դժվար թե Իսրայելն իրավասու լինի այն վաճառելու մասին լրիվ ինքնուրույն որոշումներ կայացնել։ Կխոսենք միայն այն մասին, թե ինչ են իրենցից ներկայացնում «Իսկանդեր» և «Երկաթե գմբեթ» համակարգերը, ինչպես նաև կքննենք այդ լուրի քարոզչական նպատակները։
Ի՞նչ է «Երկաթե գմբեթը»
«Երկաթե գմբեթը» (ԵԳ) Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգի բաղադրիչներից մեկն է, որը նախատեսված է 4-ից 70 կմ հեռավորությունից արձակած հրետանային արկերն ու մարտավարական չկառավարվող հրթիռները խոցելու համար։ Այս համակարգի էությունը և հնարավորությունները հասկանալու համար նախ անդրադառնանք Իսրայելի անվտանգության հիմնախնդիրներից մեկին։
Իսրայելի տարածքը պարբերաբար հրթիռային և ականանետային հարձակումների է ենթարկվում պաղեստինցիների կողմից։ Մասնավորապես տարբեր տարիներին Իսրայելի վրա արձակվել է մի քանի հարյուրից մինչև 1500 հրթիռ։ Որպես կանոն պաղեստինցիներն օգտագործում են ինքնաշեն «Կասսամ», ինչպես նաև «Գռադ» համակարգի գործարանային կամ ինքնաշեն 122 մմ հրթիռներ։
Ընդ որում չունենալով կանոնավոր հրթիռա-հրետանային ստորաբաժանումներ ու համազարկային կրակի կայաններ՝ պաղեստինցիները որպես կանոն սահմանափակվում են մեկ կամ մի քանի հրթիռների անկանոն արձակումներով, այլ ոչ թե լիարժեք հրթիռային համազարկով (օր.՝ խորհրդային արտադրության ԲՄ-21 «Գռադ» կայանքը մեկ համազարկով կարող է 20 վայրկյանում մինչև 40 հրթիռ արձակել)։
Հենց այս տիպի մարտահրավերների՝ այսինքն մի քանի հրթիռով սահմանափակվող հրթիռակոծումների, չեզոքացման համար էլ նախատեսված է «Երկաթե գմբեթ» համակարգը։ Այն՝ հայտնաբերելով հրթիռի արձակումը, հաշվում է դրա հետագիծը և, եթե հրթիռը վտանգ է ներկայացնում բնակավայրերի կամ այլ կարևոր օբյեկտների համար, արձակում է մինչև 17 կմ հեռահարություն ունեցող հակահրթիռներ, որոնք որսում են պաղեստինյան հրթիռը՝ հիմնվելով վերջինիս հետագծի հաշվարկների վրա։ Իսկ հետագծի հաշվարկը կատարվում է հրթիռների արագության ու բալիստիկայի հայտնի օրենքների հիման վրա, ինչն ըստ էության, բավականանին հեշտ լուծվող խնդիր է (մասնավորապես՝ օդի դիմադրությունն անտեսելու դեպքում, նմանատիպ խնդիրներ լուծում են անգամ դպրոցում, թեև իրական կյանքում օդի դիմադրությունն, իհարկե, պետք է հաշվի առնել)։
Ընդ որում, պիտի նկատի ունենալ, որ բաց հարց է «Երկաթե գմբեթի» արդյունավետությունը «Գռադի» անգամ մեկ կայանի, էլ չասած՝ մարտկոցի, լրիվ համազարկի դեպքում, նամանավանդ հաշվի առնելով ԵԳ մեկ հրթիռի արժեքը (մոտ 95000 ԱՄՆ դոլար)։
Այսպիսով, ի սկզբանե «Երկաթե գմբեթը» ստեղծվել է բավականաչափ նեղ խնդրի լուծման նպատակով, այն է՝ չեզոքացնել միջին և փոքր հեռահարության, սահմանափակ քանակով, չկառավարվող թիրախներ։
Ինչպե՞ս է աշխատում «Իսկանդերի» հրթիռը
Ի տարբերություն պաղեստինցիների օգտագործած հրթիռների՝ «Իսկանդերի» հրթիռը կառավարվող է։ Թռիչքի ժամանակ, հատկապես հետագծի սկզբնական և վերջնական հատվածներում, հրթիռը շատ ակտիվ, կտրուկ և անկանխատեսելի ձևով մանևրում է, որի ժամանակ հրթիռի գերբեռնումը հասնում է մինչև 20-30G։
Նշանակում է՝ «Իսկանդերի» հրթիռի հետագիծը ենթակա չէ նախնական հաշվարկման ոչ միայն հրթիռը որսալ ցանկացողի, այլ նույնիսկ՝ արձակողի կողմից։ Սա արդեն իսկ բացառում է այդ հրթիռների վնասազերծումը «Երկաթե գմբեթ» համակարգի կողմից, որի աշխատանքի հիմքում, ինչպես վերը նշեցինք, չկառավարվող հրթիռի հետագծի հաշվարկն էր՝ համաձայն բալիստիկայի օրենքների։
Ավելին, «Իսկանդերի» հրթիռը որսալու հավակնություն ունեցող ցանկացած պաշտպանական համակարգ պիտի փորձի որսալ հրթիռը «նրա հետևից վազելով»։ Դա նշանակում է, որ այդպիսի հակահրթիռը պիտի ոչ միայն ունենա ավելի մեծ արագություն, քան «Իսկանդերը», այլև պատրաստ լինի էլ ավելի կտրուկ մանյովրներ կատարելու և դիմանալու 2–3 անգամ ավելի մեծ գերբեռնումների, ինչը գործնականում իրագործելի խնդիր չի։
Ի՞նչ նպատակ էր հետապնդում ադրբեջական քարոզչամեքենան
Ադրբեջանական քարոզչության հիմնական ուղղություններից մեկն արդեն երկար տարիներ կարելի է ձևակերպել մոտավորապես այսպես. «մենք հեռվից հայերին կխփենք, իսկ հայերը մեզ չեն կարողանա պատասխանել ու մենք չենք կրի լուրջ կորուստներ»։ Կողմերի սպառազինության հնարավորությունների մասին պատկերացում ունեցողների համար միշտ էլ ակնհայտ էր այս թեզի սնանկությունը, սակայն «Իսկանդերի» ձեռք բերումից հետո դա սկսեց ակնհայտ լինել նաև և ադրբեջանական, և հայկական հանրությունների ավելի լայն շրջանակների համար։
Առավել մանրամասն «Իսկանդերի» տված հնարավորություններին Ռազմ.ինֆոն անդրադարձել է «Իսկանդեր-Է» ռազմավարական զսպման գործիք հոդվածում, որում մասնավորապես նշել ենք, որ «Իսկանդերը» հնարավորություն է տալիս ճշգրիտ հարվածներ հասցնել Ադրբեջանի համար կրիտիկական նշանակություն ունեցող օբյեկտներին Բաքվում և նրա մերձակայքում։ Ու այս փաստի գիտակցումը չեզոքացնելու համար էլ ադրբեջանական քարոզիչները շրջանառության մեջ են դրել «Երկաթե գմբեթի» թեզը, փորձելով կրկին համոզել և ադրբեջանական, և հայկական հասարակություններին, թե հավանական հայ-ադրբեջանական պատերազմից Ադրբեջանը դուրս է գալու «փոքր արյամբ»։
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում
Ամերիկայի արևմտյան շրջանի միացյալ մարմնի նախաձեռնությամբ Լոս Անջելեսում՝ տեղի ունեցավ ճաշկերույթ- ընդունելություն ՝ ի պատիվ Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փալյանի։ Նա ԱՄՆ- ում է գտնվում պետական հատուկ հրավերով։ Կարո Փալյանն այցելեց և ծաղկեպսակ դրեց Մոնտեբելոյի հայ նահատակների հուշարձանին։
Նա «Հայկական Վարկածին » տեղեկացրեց, որ պատրաստվում է նոյեմբեր ամսին այցելել երևան։
-
14454638_1282753791775168_1283760708_n
https://armversion.am/wp-content/uploads/2016/09/14454638_1282753791775168_1283760708_n-640x350.jpg Ամերիկայի արևմտյան շրջանի միացյալ մարմնի նախաձեռնությամբ Լոս Անջելեսում՝ տեղի ունեցավ ճաշկերույթ- ընդունելություն ՝ ի պատիվ Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փալյանի։ Նա ԱՄՆ- ում է գտնվում պետական հատուկ հրավերով։ Կարո Փալյանն այցելեց և ծաղկեպսակ դրեց Մոնտեբելոյի հայ նահատակների հուշարձանին։ Նա «Հայկական Վարկածին » տեղեկացրեց, որ … Continue reading → -
14454659_1282753738441840_943828962_n
https://armversion.am/wp-content/uploads/2016/09/14454659_1282753738441840_943828962_n-640x350.jpg Ամերիկայի արևմտյան շրջանի միացյալ մարմնի նախաձեռնությամբ Լոս Անջելեսում՝ տեղի ունեցավ ճաշկերույթ- ընդունելություն ՝ ի պատիվ Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փալյանի։ Նա ԱՄՆ- ում է գտնվում պետական հատուկ հրավերով։ Կարո Փալյանն այցելեց և ծաղկեպսակ դրեց Մոնտեբելոյի հայ նահատակների հուշարձանին։ Նա «Հայկական Վարկածին » տեղեկացրեց, որ … Continue reading → -
14458952_1282753841775163_1522639363_n
https://armversion.am/wp-content/uploads/2016/09/14458952_1282753841775163_1522639363_n-640x350.jpg Ամերիկայի արևմտյան շրջանի միացյալ մարմնի նախաձեռնությամբ Լոս Անջելեսում՝ տեղի ունեցավ ճաշկերույթ- ընդունելություն ՝ ի պատիվ Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փալյանի։ Նա ԱՄՆ- ում է գտնվում պետական հատուկ հրավերով։ Կարո Փալյանն այցելեց և ծաղկեպսակ դրեց Մոնտեբելոյի հայ նահատակների հուշարձանին։ Նա «Հայկական Վարկածին » տեղեկացրեց, որ … Continue reading → -
14459051_1282753985108482_1464940286_n
https://armversion.am/wp-content/uploads/2016/09/14459051_1282753985108482_1464940286_n-640x350.jpg Ամերիկայի արևմտյան շրջանի միացյալ մարմնի նախաձեռնությամբ Լոս Անջելեսում՝ տեղի ունեցավ ճաշկերույթ- ընդունելություն ՝ ի պատիվ Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փալյանի։ Նա ԱՄՆ- ում է գտնվում պետական հատուկ հրավերով։ Կարո Փալյանն այցելեց և ծաղկեպսակ դրեց Մոնտեբելոյի հայ նահատակների հուշարձանին։ Նա «Հայկական Վարկածին » տեղեկացրեց, որ … Continue reading → -
14459669_1282753365108544_773348427_n
https://armversion.am/wp-content/uploads/2016/09/14459669_1282753365108544_773348427_n-640x350.jpg Ամերիկայի արևմտյան շրջանի միացյալ մարմնի նախաձեռնությամբ Լոս Անջելեսում՝ տեղի ունեցավ ճաշկերույթ- ընդունելություն ՝ ի պատիվ Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փալյանի։ Նա ԱՄՆ- ում է գտնվում պետական հատուկ հրավերով։ Կարո Փալյանն այցելեց և ծաղկեպսակ դրեց Մոնտեբելոյի հայ նահատակների հուշարձանին։ Նա «Հայկական Վարկածին » տեղեկացրեց, որ … Continue reading → -
14463834_1282753751775172_1920247635_n
https://armversion.am/wp-content/uploads/2016/09/14463834_1282753751775172_1920247635_n-640x350.jpg Ամերիկայի արևմտյան շրջանի միացյալ մարմնի նախաձեռնությամբ Լոս Անջելեսում՝ տեղի ունեցավ ճաշկերույթ- ընդունելություն ՝ ի պատիվ Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փալյանի։ Նա ԱՄՆ- ում է գտնվում պետական հատուկ հրավերով։ Կարո Փալյանն այցելեց և ծաղկեպսակ դրեց Մոնտեբելոյի հայ նահատակների հուշարձանին։ Նա «Հայկական Վարկածին » տեղեկացրեց, որ … Continue reading → -
14469404_1282753455108535_2055809564_n
https://armversion.am/wp-content/uploads/2016/09/14469404_1282753455108535_2055809564_n-640x350.jpg Ամերիկայի արևմտյան շրջանի միացյալ մարմնի նախաձեռնությամբ Լոս Անջելեսում՝ տեղի ունեցավ ճաշկերույթ- ընդունելություն ՝ ի պատիվ Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փալյանի։ Նա ԱՄՆ- ում է գտնվում պետական հատուկ հրավերով։ Կարո Փալյանն այցելեց և ծաղկեպսակ դրեց Մոնտեբելոյի հայ նահատակների հուշարձանին։ Նա «Հայկական Վարկածին » տեղեկացրեց, որ … Continue reading → -
14470858_1282753938441820_517613301_n
https://armversion.am/wp-content/uploads/2016/09/14470858_1282753938441820_517613301_n-640x350.jpg Ամերիկայի արևմտյան շրջանի միացյալ մարմնի նախաձեռնությամբ Լոս Անջելեսում՝ տեղի ունեցավ ճաշկերույթ- ընդունելություն ՝ ի պատիվ Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փալյանի։ Նա ԱՄՆ- ում է գտնվում պետական հատուկ հրավերով։ Կարո Փալյանն այցելեց և ծաղկեպսակ դրեց Մոնտեբելոյի հայ նահատակների հուշարձանին։ Նա «Հայկական Վարկածին » տեղեկացրեց, որ … Continue reading → -
14479675_1282745481775999_3733269883074167668_n
https://armversion.am/wp-content/uploads/2016/09/14479675_1282745481775999_3733269883074167668_n-640x350.jpg Ամերիկայի արևմտյան շրջանի միացյալ մարմնի նախաձեռնությամբ Լոս Անջելեսում՝ տեղի ունեցավ ճաշկերույթ- ընդունելություն ՝ ի պատիվ Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փալյանի։ Նա ԱՄՆ- ում է գտնվում պետական հատուկ հրավերով։ Կարո Փալյանն այցելեց և ծաղկեպսակ դրեց Մոնտեբելոյի հայ նահատակների հուշարձանին։ Նա «Հայկական Վարկածին » տեղեկացրեց, որ … Continue reading → -
14483471_1282753711775176_724384167_n
https://armversion.am/wp-content/uploads/2016/09/14483471_1282753711775176_724384167_n-640x350.jpg Ամերիկայի արևմտյան շրջանի միացյալ մարմնի նախաձեռնությամբ Լոս Անջելեսում՝ տեղի ունեցավ ճաշկերույթ- ընդունելություն ՝ ի պատիվ Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փալյանի։ Նա ԱՄՆ- ում է գտնվում պետական հատուկ հրավերով։ Կարո Փալյանն այցելեց և ծաղկեպսակ դրեց Մոնտեբելոյի հայ նահատակների հուշարձանին։ Նա «Հայկական Վարկածին » տեղեկացրեց, որ … Continue reading → -
14483923_1282754268441787_1089015781_n
https://armversion.am/wp-content/uploads/2016/09/14483923_1282754268441787_1089015781_n-640x350.jpg Ամերիկայի արևմտյան շրջանի միացյալ մարմնի նախաձեռնությամբ Լոս Անջելեսում՝ տեղի ունեցավ ճաշկերույթ- ընդունելություն ՝ ի պատիվ Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փալյանի։ Նա ԱՄՆ- ում է գտնվում պետական հատուկ հրավերով։ Կարո Փալյանն այցելեց և ծաղկեպսակ դրեց Մոնտեբելոյի հայ նահատակների հուշարձանին։ Նա «Հայկական Վարկածին » տեղեկացրեց, որ … Continue reading → -
14502089_1282753335108547_103753169_n
https://armversion.am/wp-content/uploads/2016/09/14502089_1282753335108547_103753169_n-640x350.jpg Ամերիկայի արևմտյան շրջանի միացյալ մարմնի նախաձեռնությամբ Լոս Անջելեսում՝ տեղի ունեցավ ճաշկերույթ- ընդունելություն ՝ ի պատիվ Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փալյանի։ Նա ԱՄՆ- ում է գտնվում պետական հատուկ հրավերով։ Կարո Փալյանն այցելեց և ծաղկեպսակ դրեց Մոնտեբելոյի հայ նահատակների հուշարձանին։ Նա «Հայկական Վարկածին » տեղեկացրեց, որ … Continue reading → -
14459669_1282753365108544_773348427_n
https://armversion.am/wp-content/uploads/2016/09/14459669_1282753365108544_773348427_n1-490x350.jpg Ամերիկայի արևմտյան շրջանի միացյալ մարմնի նախաձեռնությամբ Լոս Անջելեսում՝ տեղի ունեցավ ճաշկերույթ- ընդունելություն ՝ ի պատիվ Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փալյանի։ Նա ԱՄՆ- ում է գտնվում պետական հատուկ հրավերով։ Կարո Փալյանն այցելեց և ծաղկեպսակ դրեց Մոնտեբելոյի հայ նահատակների հուշարձանին։ Նա «Հայկական Վարկածին » տեղեկացրեց, որ … Continue reading → -
14459669_1282753365108544_773348427_n
https://armversion.am/wp-content/uploads/2016/09/14459669_1282753365108544_773348427_n2.jpg Ամերիկայի արևմտյան շրջանի միացյալ մարմնի նախաձեռնությամբ Լոս Անջելեսում՝ տեղի ունեցավ ճաշկերույթ- ընդունելություն ՝ ի պատիվ Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փալյանի։ Նա ԱՄՆ- ում է գտնվում պետական հատուկ հրավերով։ Կարո Փալյանն այցելեց և ծաղկեպսակ դրեց Մոնտեբելոյի հայ նահատակների հուշարձանին։ Նա «Հայկական Վարկածին » տեղեկացրեց, որ … Continue reading →
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.