23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Յուրաքանչյուր անցնող օրվա հետ Թուրքիայի նախագահ Էրդողանը գնալով ավելի բռնակալ է դառնում: Ընդդիմադիր քրդամետ ԺԴԿ կուսակցության թուրքական խորհրդարանի 11 անդամների ձերբակալությունը վերջինն է Էրդողանի բռնապետական քաղաքականության երկար շարանում:
Պենտագոնի նախկին պաշտոնյա և Ձեռներեցության ամերիկյան ինստիտուտի գիտաշխատող Մայքլ Ռուբինը, անցյալ շաբաթ ջախջախիչ նյութ է հրապարակել Էրդողանի մասին՝ թվարկելով նրա սկանդալային գործողություններից մի քանիսը…
Ամփոփելով ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Ռուբինի ծավալուն հոդվածը, որը տեղադրվել էր «Նյուզվիք» ամսագրի եվրոպական հրատարակության կայքում՝ «Տասներկու հարց, որ թուրք լրագրողները չեն համարձակվում տալ» խորագրով:
1. Ինչպե՞ս է Էրդողանը դարձել միլիարդատեր:
Էրդողանը մեծացել է աղքատ ընտանիքում՝ մինչ Ստամբուլի քաղաքապետ դառնալը, երբ բախվեց 13 կոռուպցիոն հետաքննությունների: 2004 թվականին, երբ նա Թուրքիայի վարչապետն էր, Անկարայում ԱՄՆ դեսպանատունը Վաշինգտոն ուղարկած հեռագրում գրում էր, որ «նա առնվազն ութ բանկային հաշիվներ ունի Շվեյցարիայում»: Բացի այդ, գաղտնի հեռախոսային ձայնագրություններից բացահայտվեցին նրա հրահանգները՝ «գրեթե մեկ միլիարդ դոլար կանխիկ գումար վերացնելու մասին: Էրդողանն օգտագործեց իր ազդեցությունը դատարանների վրա՝ դատը չեղյալ հայտարարելու և ձերբակալելու այն դատախազներին ու դատավորներին, որոնք ձգտում էին հետամուտ լինել դրան»:
2. Որտե՞ղ է Էրդողանի համալսարանական դիպլոմը:
Էրդողանը պնդում է, որ 1981 թ. ավարտել է Ստամբուլի Մարմարայի համալսարանը: Հնարավոր է, որ նրա դիպլոմը կեղծված է: «Քառամյա բարձրագույն կրթությունը պարտադիր նախապայման է նախագահ լինելու համար: Եթե Էրդողանը ստում է դիպլոմի մասին, արդյոք նա կարո՞ղ է մնալ որպես նախագահ»:
3.Արդյոք կա՞ մեկ այլ պատմություն հեղաշրջման փորձի հետևում:
Էրդողանը ազատեց աշխատանքից և բանտարկեց իր հազարավոր քաղաքական հակառակորդներին, նրանց մեղադրելով Ֆեթուլլահ Գյուլենի հետևորդները լինելու մեջ, որն իբր եղել է հուլիսի 15-ի հեղաշրջման կազմակերպիչը, ինչը թուրք նախագահն անվանեց «պարգև Աստծո կողմից»:
4. Եթե կա FETO, կա՞ արդյոք ETO:
Էրդողանը Գյուլենի շարժումն անվանում է «Ֆեթուլլիստական ահաբեկչական կազմակերպություն (FETO)…. Եթե թույլատրելի է խոսել FETO-ի մասին որպես ահաբեկչական խմբի, արդյոք հավասարապես ընդունելի՞ կլինի հիշատակել Էրդողանիստների ահաբեկչական կազմակերպությունը (ETO)»:
5. Եթե Գյուլենը ահաբեկիչ է, ապա ինչո՞ւ էր Էրդողանը աշխատում նրա հետ մինչև 2013 թվականը:
Գյուլենը և Էրդողանը գրեթե միևնույն կրոնական փիլիսոփայական սկզբունքների կրողներ էին մինչև 2013 թվականի իրենց բաժանումը: Ինչո՞ւ է այժմ Գյուլենը «ահաբեկիչ» համարվում:
6. Ինչո՞ւ են հաղորդում Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) հարձակումների մասին, բայց ոչ ԻԼԻՊ-ի:
«Երբ PKK-ն կամ քրդական ծայրահեղական խմբերն են հարձակվում, դրանք օրեր շարունակ Թուրքիայում գերիշխող խորագրեր են, քանի որ հետաքննությունը շարունակվում է, իշխանությունները անվանում են կասկածյալներին և այլն… Սակայն երբ ԻԼԻՊ-ն է հարձակվում, Թուրքիայի կառավարությունը արգելում է հրապարակումները հետաքննության մասին»:
7. Ինչո՞ւ է Թուրքիայի հետախուզությունը օգնում «Նուսրա ճակատին» և ԻԼԻՊ-ին:
«Անհերքելի փաստեր կան, որ թե «Նուսրա ճակատը»՝ «Ալ-Քաիդայի» սիրիական թևը, թե ԻԼԻՊ-ը, Թուրքիայի իշխանություններից ստացել են զենք, աջակցություն և սարքավորումներ: Երբ լրագրողները բացահայտեցին այս պատմությունը և լուսանկարչական ապացույցներ ներկայացրեցին, Էրդողանի պատասխանը եղավ՝ լուրը հրապարակած թերթի խմբագրի ձերբակալումը: Նույն կերպ, երբ թուրք զինվորները կանգնեցրեցին զենքի առաքումը դեպի Սիրիա, Էրդողանը հրամայեց ձերբակալել ոչ թե մաքսանենգներին, այլ զինվորներին…»:
8. Արդյոք թո՞ւրք մահապարտների ջոկատ էր կանգնած Փարիզի սպանությունների հետևում:
«2013 թ. մարդասպաններ մահապատժի ենթարկեցին երեք քուրդ ակտիվիստների, Փարիզի իրենց գրասենյակում: Նրանք երեքն էլ PKK-ի անդամներ էին… ֆրանսիայում ձերբակալված Օմար Գյունեյը 32-ամյա մի թուրք էր, որը Ֆրանսիա էր տեղափոխվել 9 տարեկան հասակում: Սպանությունից հետո կատարված հեռախոսազանգերի ստուգումից պարզվել էր, որ նա հետ է զանգել Թուրքիայի հետախուզական ծառայության գործակալներին…»:
9. Ինչո՞ւ է Էրդողանը իր փեսային նշանակել նավթային տնտեսության նախարար:
«Էրդողանի 37-ամյա փեսան՝ Բարաթ Ալբայրաքը, դարձել է Թուրքիայի էներգետիկայի նախարար 2015 թ. նոյեմբերի 24-ին: Արդյոք նա՞ էր ամենաբարձր որակավորում ունեցողը, թե՞ այլ գործոններ են դեր խաղացել»:
10. Կարո՞ղ ենք խոսել Էրդողանի կապերի մասին:
Էրդողանի մտերիմ ընկեր, սաուդյան գործարար Յասին ալ-Քադին, ըստ ԱՄՆ գանձատան դեպարտամենտի, «մեղադրվել է «Ալ-Քաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենի հետ մինչև 2014 թվականը ունեցած կապերի մեջ»: Էրդողանը համառորեն հայտարարել է. «Ես ճանաչում եմ պարոն Քադիին: Ես հավատում եմ նրան, ինչպես ինքս ինձ: Անհնարին է, որ պարոն Քադին կապված լինի որևէ ահաբեկչական կազմակերպության հետ կամ աջակցի դրանցից որևէ մեկին»: Էրդողանը մտերիմ է նաև աֆղանստանցի Գյուլբեդին Հեքմաթյարի հետ, որը «կապեր ունի «Թալիբանի» և «Ալ-Քաիդայի» հետ»: Մյուս ընկերը՝ Խալիդ Մեշալը («Համաս» խմբավորման զինված առաջնորդ), Թուրքիա էր ժամանել որպես Էրդողանի անձնական հյուր…
11. Ի՞նչ գործարք եք կնքել Պուտինի հետ:
Էրդողանն ու Պուտինը, վերջերս խաղաղություն կնքելուց հետո, համաձայնության եկան գազամուղի ծրագրի շուրջ և բանակցություններ վարեցին Թուրքիայի կողմից ռուսական հրթիռային համակարգի ձեռքբերման վերաբերյալ: Եղե՞լ են արդյոք այլ գաղտնի համաձայնություններ:
12. Ինչո՞վ է պայմանավորված դատարանի կողմից «Արդարություն և զարգացում» կուսակցության փակման մերժումը:
2008 թ. Թուրքիայի սահմանադրական դատարանը շատ մոտ էր Էրդողանի իշխող կուսակցության լուծարմանը: Սակայն, վերջին պահին, դատավորներից մեկը փոխեց իր քվեն: Պնդումներ կան, որ «մի գործարար, որը երկար ժամանակ հետապնդումների էր ենթարկվում Էրդողանի կողմից, գումար է փոխանցել այդ դատավորի հաշվեհամարին քվեարկությունից անմիջապես առաջ»:
Նոյեմբերի 6-ին, Ստամբուլում դոկտորի պատվավոր կոչում ստանալու արարողության ժամանակ Էրդողանը հպարտորեն հայտարարեց. «Ինձ չի անհանգստացնում, որ ինձ անվանում են բռնապետ. մեկ ականջիցս մտնում, մյուսից դուրս է գալիս»:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
«Հայկական վարկածի» ունեցած տեղեկություններով, ԱՄՆ նոր՝ 45-րդ նախագահ ընտրվեց Դոնալդ Թրամփը: Նրան հեռախոսով արդեն շնորհավորել է պարտված թեկնածուն՝ Հիլարի Քլինթոնը, որը մեզ հասած տվյալներով՝ 1 միլիոն ձայնով զիջեց Թրամփին:
ԱՄՆ նոր նախագահ կդառնա Դոնալդ Թրամփը: Քվեարկության ընթացքում նա ընտրական կոլեգիայի անդամների 276 ձայն է ստացել՝ անհրաժեշտ նվազագույն 270-ի պարագայում: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Bloomberg-ը:
ԱՄՆ-ում ընտրություններն անցկացվում են երկաստիճան համակարգում: Նախ համաժողովրդական ընտրություններ են անցկացվում 50 նահանգներում: Յուրաքանչյուր նահանգում հաղթողը ստանում է ընտրական կոլեգիայի բոլոր անդամների ձայները: Հաղթանակի համար անհրաժեշտ է ստանալ կոլեգիայի 538 անդամից 270-ի ձայները:
Ընտրական կոլեգիայի անդամները ձեւականորեն քվեարկելու են թեկնածուների օգտին դեկտեմբերի 19-ին, իսկ Կոնգրեսը քվեարկության արդյունքները հաստատելու է 2017 թվականի հունվարի 6-ին:
են նախագահական ընտրություններում հաղթելու համար:
«Պահեստազորի սպաների համահայակական միությունը» կոչ է անում ապրիլյան պատերազմին մասնակցած աշխարհազորային ջոկատների հրամանատարներին հստակ հաշվարկել ու մոբիլիզացնել կամավորական բոլոր ուժերը և գործակցելով բանակի հրամանատարության հետ` այս օրերին ու հատկապես նոյեմբերի 11-ից 18-ը պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացմանը:
Միությունը նշում է, որ վերջին օրերին Ադրբեջանի ու նրա դաշնակից պետությունների քարոզչամեքենաների կողմից նպատակային կերպով կրկին շրջանառվում է տևական ու որոշիչ պատերազմ սանձազերծելով` Արցախյան հիմնախնդիրը Բաքվի կողմից ուժի միջոցով լուծելու անխուսափելիության գաղափարը:
Միաժամանակ, անթաքույց հայտարարվում է, որ արվում է ամեն ինչ` Պակիստանից ձեռք բերվելիք կես միլիարդ ԱՄՆ դոլարի սպառազինությունը հնարավորինս արագ Ադրբեջան հասցնելու համար:
«Պահեստազորի սպաների համահայակական միությունը» հիշեցնում է, որ նոյեմբերի 11-ից 18-ն անցկացվելու են ադրբեջանական բանակի պատմության մեջ թերևս ամենախոշոր զորավարժությունները, որոնցում կներգրավվեն ավելի քան 60.000 զինծառայող, 700 հրթիռահրետանային կայանք, 150 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, ինչպես նաև մոտ հինգ տասնյակ մարտական ինքնաթիռ և ուղղաթիռ:
«Բնական է, որ այս ամենը կատարվելով ալիևյան իշխանությունն ամրապնդող սահմանադրական լայն վերաձևումների համապատկերին, չի կարող պարզ զուգադիպություն լինել: Եվ մինչ մենք մեր ուշադրությունը բևեռել ենք նորանշանակ կառավարության գործունեության վրա, հակառակորդը մարտական պատրաստության ամենաբարձր աստիճանի է բերում իր գրեթե ամբողջ բանակը, և զուգահեռաբար գործարկելով տեղեկատվական պայքարի ամբողջ զինանոցը, հասկացնում է, որ փորձելու է հասնել ապրիլյան օրերին չիրականացած իր նպատակներին:
Պատմությունը վկայում է, որ մենք եթե մեր իսկ մեղքով անակնկալի չենք եկել, միշտ անպարտելի ենք եղել», — ասված է հաղորդագրությունում:
Միևնույն ժամանակ, Times.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը վստահեցրել է, որ անհանգստանալու որևէ առիթ չկա։
«Դա բացառապես «Պահեստազորի սպաների համահայկական միության» կարծիքն է։ Հայտարարությունը չի արտահայտում ՊՆ դիրքորոշումը, հավանաբար այն ուղղված է միայն ազատամարտիկների զգոնության բարձրացմանը», ֊ ասել էՀովհաննիսյանը Times.am-ին՝ հավելելով, որ ՀՀ ռազմական գերատեսչությունն ուշադիր հետևում է հակառակորդի գործողություններին և մշտապես, ըստ անհրաժեշտության, արձագանքում է բոլոր տիպի մարտահրավերներին։
Հայաստանի անկախացումից ի վեր, հայկական աշխարհը բաժանված է երեք տարբեր մասերի. նրանք, ովքեր աջակցում են իշխանություններին կամ ինչ-որ չափով փոխգործակցում են նրանց հետ, բազմազան ընդդիմադիր խմբավորումներ, և նրանք, ովքեր անկախ են կամ անտարբեր: Ցավոք, գրեթե ոչ մի ջանք չի գործադրվել այս խմբերի միջև խզումը վերացնելու համար: Ընդհակառակը, եղել են կոպիտ վիրավորանքներ, մեղադրանքներ և առճակատումներ:
Չնայած Հայաստանի իշխանությունների ու ընդդիմության ունեցած տարբեր առաջնահերթություններին՝ հայերն ամենուր ունեն ընդհանուր շահեր և մտահոգություններ՝ կապված տնտեսության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության, Արցախյան հակամարտության, արտագաղթի, Սփյուռքի գոյապայքարի, և Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայից արդարության պահանջի ապահովման հետ: Իշխանությունները զբաղված են երկրի կառավարման և Հայաստանի ու Արցախի հանրապետությունների սահմանների ապահովմամբ, իսկ ընդդիմությունը կենտրոնացած է կոռուպցիայի դեմ պայքարի և թափանցիկ ընտրությունների անցկացման վրա:
Վերջին ամիսներին, առաջին անգամ նախորդ 25 տարվա ընթացքում կարելի է հույսի առաջին նշույլը տեսնել, որ լուրջ փոփոխություններ են երևում Հայաստանի հորիզոնում: Իշխանությունները, հավանաբար Երևանում տեղի ունեցած վերջին ցնցումների և առաջիկա խորհրդարանական ընտրությունների պատճառով, կարծես թե մտադիր են իրականացնել լուրջ բարեփոխումներ՝ որպես վարչապետ նշանակելով մի ձեռնհաս տեխնոկրատի և նրան քարտ-բլանշ տալով: Իրոք, կարճ ժամանակահատվածում նոր վարչապետն աշխատանքից ազատեց մի քանի անձեռնմխելի պաշտոնյաների…
Քանի որ վարչապետ Կարեն Կարապետյանը եռանդուն կերպով առաջ է շարժվում վաղուց ուշացած բարեփոխումներով, նա մեծ շփոթ առաջացրեց թե որոշ իշխանավորների և թե ընդդիմության շարքերում: Վարչապետն իր գործողություններով անհանգստացրեց բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք կարծում էին, թե իրենց աշխատանքն ու եկամուտները հավերժական են: Այդ ընթացքում վարչակարգի հակառակորդները ևս դժվարին կացության մեջ էին, թե ինչպես արձագանքել և ինչ ակնկալել կառավարության նոր ղեկավարից: Ոմանք շտապեցին իրենց անվստահությունն արտահայտել՝ նշելով, թե ոչինչ չի փոխվի, քանի դեռ ներկայիս ղեկավարները մնում են իրենց պաշտոններին, իսկ ուրիշները որդեգրեցին ավելի խելամիտ սպասողական կեցվածք… Վարչապետը վերջերս զգուշացրեց բոլոր կողմերին, որ նա նույնիսկ մեկ հավելյալ օր չի մնա պաշտոնում, եթե տեսնի, որ իր ջանքերն ապարդյուն են…
Վերջերս տեղի ունեցած մեկ այլ նշանակալի զարգացումը Սփյուռքի վերազարթնումն էր երկարատև նիրհից: Անցյալ սեպտեմբերին, 30 նշանավոր հայեր, ներառյալ Սերժ Թանկյանը, Ատոմ Էգոյանը, Ալեքսիս Օհանյանը, Քրիս Բոհջալյանը, Էրիկ Պողոսյանը և Սեպուհ Սիմոնյանը, հանդես եկան միջնորդագրով change.org կայքում՝ «Արդարադատություն Հայաստանում» խորագրով: Մինչ օրս ավելի քան 4000 մարդ միացել է այդ ստորագրահավաքին:
Մի քանի օր անց, կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը հանդես եկավ խիստ քննադատական բաց նամակով՝ Երևանում հուլիսի 27-ին բողոքի ակցիային մասնակցելու համար ձերբակալվելուց հետո: Խանջյանը ուրվագծեց իշխանության թերությունները՝ կոչ անելով սփյուռքահայերին չլինել «երկմիտ հանդիսատեսներ» և մասնակցել սոցիալական վիճակի բարելավմանը Հայաստանում:
Հոկտեմբերի 28-ին, 23 ականավոր հայեր, ներառյալ Աբել Աղանբեկյանը, Շառլ Ազնավուրը, Էդվարդ Ջերեջյանը, Վարդան Գրեգորյանը և Ռուբեն Վարդանյանը հանդես եկան մեկ այլ բաց նամակով՝ կոչ անելով «Գլոբալ հայերին… միավորվել և միասնաբար կերտել Հայաստանի ապագան»: Ստորագրողները կոչ արեցին «բոլոր հայերին՝ ազգի սոցիալական, տնտեսական, մշակութային և տեխնոլոգիական ուժը վերականգնելու ուղղությամբ երկարաժամկետ ներդրումներ իրականացնել՝ առանցքում ունենալով Հայաստանը»: Բաց նամակը հրապարակվեց «Նյու Յորք թայմս» և «Հայաստանի Հանրապետություն» թերթերում:
Հայաստանը, իրոք, կարիք ունի Սփյուռքի հետ լիարժեք համագործակցության, որպեսզի իրականացնի վերոնշյալ միջնորդագրում և բաց նամակներում տեղ գտած առաջարկվող բոլոր բարեփոխումները: Կառավարությունը պետք է ողջունի բոլոր հայերի մասնակցությունը երկրի սոցիալական, տնտեսական, քաղաքական և ռազմական կառույցների բարելավման գործում՝ արդար, բարգավաճ, լավ կառավարվող և ապահով Հայրենիք կերտելու համար…
Հայաստանը բարձր զարգացած և ժողովրդավարական երկիր դարձնելու միակ ճանապարհն է՝ ողջունել ամբողջ աշխարհի 10 միլիոն հայերի առավելագույն թվով ներգրավվածությունը, անկախ նրանց բնակության վայրից: Քանի որ Հայաստանը (ներառյալ Արցախը) համայն հայության Հայրենիքն է, ուստի յուրաքանչյուր հայ իրավունք ունի և պարտավոր է նպաստել նրա Վերածննդին…
Վերոնշյալ միջնորդագրում և բաց նամակներում բացակայող հիմնական գործոնը Սփյուռքի կազմակերպման համար անհրաժեշտ այն մեխանիզմն է, որը հնարավորություն կտա պահպանել նրա սեփական գոյությունը, միաժամանակ ընդլայնելով նրա խիստ կարևոր աջակցությունը Հայրենիքին ծրագրված և համակարգված ձևով: Այս հրատապ խնդրի իրականացման համար, հայերը պետք է ստեղծեն ժողովրդավարական ճանապարհով ընտրված սփյուռքյան մի կառույց, որն իր ներկայացուցիչները կունենա Հայաստանի խորհրդարանում…
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Թրքացած, իսլամացած, արաբացած եւ ընդհանրապէս օտարացած հայերու հարցը
Գերխնդիր՝ որուն լուծման համար այսօ՛ր պէտք է կազմակերպուիլ, քանի որ ժամանակը որ կ’անցնի կը բարդացնէ կարելիութիւններու իրականացումը:
Օդաչուները կ’ըսեն՝ «անվերադարձի կէտը», point of no-return:
Միամիտ չըլլանք. մեծ է թիւը անոնց որոնք մնացած են անվերադարձի կէտի ետին: Բռնագրաւուած Հայաստանի հողերուն վրայ դեռ կ’ապրին թրքացած եւ իսլամացած հայեր: Հայրենահանման հետեւանքով կարեւոր թիւ կը կազմեն արաբացած հայերը, քաղաքներու եւ գիւղերու մէջ, նոյնիսկ անապատի ցեղախումբերու:
Այս մասին խօսողներ միշտ եղած են, տրուած են թիւեր, քաղաքներու եւ գիւղերու անուններ: Ներկայիս հայեր կ’օտարանան աշխարհի տարբեր երկիրներուն մէջ, անոնց թիւը մեր ենթադրածէն աւելի է, հայրենահանուածներ, հին գաղթականներ, նոր գաղթողներ, Ասիա, Եւրոպա, Ռուսիա, Ամերիկաներ, եւ այլ աշխարհներ: Այս նոր օտարացման համար ահազանգ չկայ, լրագրողներ չեն խօսիր, քանի որ ջարդ չկայ, արիւն չկայ, ուշագրաւ եւ ցնցող չեն:
Լրատուամիջոցներու ներկայացուցիչներ կ’այցելեն բռնագրաւեալ Հայաստան, հոն տարբեր պայմաններու մէջ եւ տարբեր ինքնութիւններով հայերու մասին հեռատեսիլային տեղեկութիւններ կը հաւաքուին: Նոր տեսակի օտարացումները լրատուութիւններու նիւթ չեն: Եթէ երբեմն մասնակի ուսումնասիրութիւններ ալ ըլլան,, օտարացման ընթացքի կասեցումը եւ օտարացածներու վերադարձի գծով նախաձեռնութիւնները օրակարգ չեն:
Չի բաւեր ահազանգել:
Ներկայիս, սփիւռքեան «մեղմ» պայմաններու մէջ օտարացողներու մասին չի խօսուիր, երբ գիտենք որ այս օտարացումը ամէն օր կը կրծէ մեր շատ սիրած «հզօր» սփիւռքը՝ որպէս համրանք եւ որպէս որակ-ինքնութիւն: Ո՞վ այսօր կրնայ ըսել, որ շեփորուած տասը միլիոն սփիւռքահայերու ո՞ր տոկոսը այնյուսօրէն օտարացած է, ո՞ր տոկոսը ինքզինք առաւել կամ նուազ «համայնք»ի մէջ զգալով հանդերձ հայրենադարձութիւն-հայրենատիրութիւն կրնայ ընդունիլ:
Ղեկավարութիւններու կողմէ (Հայաստան եւ սփիւռքներ) երկու խմբաւորումները հայ կեանքի եւ ամբողջի մէջ առնելու ոչ գիտական ուսումնասիրութիւն կայ եւ ոչ ալ ծրագիր-քաղաքականութիւն: Անոնց «վերադարձ»ը խօսքով եւ յօդուածներով կարելի չէ իրականացնել: Բայց զգացական առատաբանութիւն կայ: Բարձրախօսային-հեռատեսիլային աղմուկը փուչիկ է, երբ այս հիմնահարցը կը սեւեռենք: Կը սեւեռենք՝ որպէս ճառի զարդարանք, համոզուածները համոզելու համար, այդքան, ան օրակարգ չէ:
Որպէսզի սփիւռքները, իրենց համրանքով եւ ձեռք բերած ուժով հայրենիքի հզօրացման իսկական ազդակ ըլլան, առաջին հերթին հայրենադարձութիւնը պիտի իրականցանեն, ապա պիտի պահեն գէթ այդ միտումի առկայութիւնը, երբ կ’ըսուի, թէ կը սպասուին «վերադարձի համար աւելի լաւ օրեր»…: Մինչ այդ, գաղտնիք չէ, սփիւռքները կը մաշին տարտղնումով, լեզուի կորուստով, խառն ամուսնութիւններով, ինքնութեան աստիճանական կամ ամբողջական անհետացումով: Նոյնիսկ աշխարհագրական սեղմ շրջանակի համար, ոչ ոք իսկապէս լուսաբանող թիւեր կրնայ տալ, կացութեան իրատեսական պատկերացումը ներկայացնել:
Ղեկավարական իսկական միտքը իրատեսութեամբ կը յատկանշուի: Երբ տեսողութիւնը կը սահմանափակուի անտառը ծածկող միակ ծառով մը, կը բաւարարուինք հրավառութիւններով, սրահները յուզող երգախառն աղմուկով, մխիթարուելով եղածով, առանց երբեք հաշուի առնելու սրահ(ներ)է դուրս եղող զանգուածները, ապահովաբար՝ մեծամասնութիւնը:
Սփիւռքները, համայնքայինէ անդին նայող ղեկավարումի պէտք ունին: Ինչպէ՞ս անոնք պիտի մնան ազգի աւազանին մէջ: Սփիւռքներու մէջ տեւաբար կ’աճի հայրենադարձութիւնը անկարելի համարելու հոգեկան անկումը: Աւելի բնական դարձած է մտածել մրրիկներէ հարուածուող Ֆլորիտա հաստատուելու մասին, քան գեղատեսիլ Լոռի, եթէ դեռ լսած ալ ըլլան թէ ի՞նչ բան է եւ ո՞ւր է այդ Լոռին:
Օտարացածներու վերադարձի եւ օտարացման կանխարգիլման աշխատանքը կը կազմակերպուի, եթէ գաղափարախօսական, ազգային եւ քաղաքական կամք ցուցաբերուի Հայաստանի եւ սփիւռքներու ազգային բովանդակութեամբ կազմակերպութիւններուն կողմէ: Երբեմն կը մտածեմ, որ եթէ նուազ փոթորիկ ստեղծենք ցեղասպանութեան ճանաչումներու համար, որոնք զոհերը պիտի չկենդանացնեն, եւ զբաղինք օտարացածներու վերահայացումով, եւ քայլ մըն ալ առաջ երթալով՝ հայրենադարձութեամբ, աւելի երախտաշատ աշխատանք կը կատարենք:
Այս հիմնահարցի մասին հարկ է խօսիլ, արտայայտուիլ, հաւաքաբար մտածելու ենթահող պատրաստել: Հայաստանի պետութիւնը կրնայ առնել առաջին քայլը որակաւոր խորհրդաժողով մը հրաւիրելով, ոչ դասական ներկայացուցիչներով, նախ կացութիւնը գնահատելու, ապա ուսումնասիրութիւն կատարելու, եւ մտածելու միջոցներու մասին:
Շատեր կարդացած ըլլալու են, որ առաջին աշխարհամարտէն ետք, մէկ հայ որբ գտնելու եւ ազգին վերադարձնելու համար, մարդիկ հարիւրաւոր քիլոմեթրներ կը քալէին: Օտարացածները ժամանակակից հայութեան որբերն են, անօթի չեն, չարչարանքի ենթակայ չեն, բայց ազգին յարաբերաբար որբ են: Այս գիտակցութեամբ եթէ առաջնորդուինք, թերեւս փրկուողներ կ’ըլլան: Պարզ չէ՞ միթէ, որ օտարացումը, ազգի տեսանկիւնէ, ջարդէն տեսակարար տարբերութիւն չունի, նոյնիսկ եթէ հայկական անուններ հնչեն աստ եւ անդ:
Բախտաւոր պարագային կը գոհանանք օտարացածներու «հայասիրութեամբ» եւ կամ զբօսաշրջութեամբ: Հարցը այլ է. վերականգնել ազգի համրանքի հզօրութիւնը եւ նոյն հունով՝ իմացական-ստեղծագործական հարազատ ներուժը:
Յ. Պալեան
Մոսկվայում աննախադեպ ակտիվ հանցավոր գործունեություն են ծավալել ադրբեջանցիներից կազմված հանցավոր խմբավորումները: Ինչպես այսօր տեղեկացրել են ռուսաստանյան լրատվամիջոցները, իրավիճակն այնքան անվերահսկելի է դարձել, որ իրավապահ մարմինները լուրջ անհանգստություն են հայտնել ադրբեջանական հանցավոր խմբավորումների ակտիվացման կապակցությամբ: Հայտնի է դարձել, որ այս տարվա ամռանն ադրբեջանցի երկու «օրենքով գողեր»՝ Նադիր Սալիֆովը (հանցավոր աշխարհում հայտնի է Լոտու Գուլի) եւ Վագիֆ Սուլեյմանովը միավորվել են եւ նոր հանցավոր խմբավորում են ստեղծել: Նրանք մինչ վերջերս կատաղի պայքար էին մղում հայտնի քրեական հեղինակություն Ռովշան Ջանիեւի (Լենքորանսկի) հետ, որն այս տարվա օգոստոսի 18-ին սպանվեց Ստամբուլում: Ըստ ռուսաստանցի իրավապահների՝ միավորումից ձեւավորվել է մի հզոր մաֆիոզ կոնգլոմերատ: Այն ներկայումս ամենամարդաշատ խմբավորումն է համարվում:
Մոսկվայի իրավապահներն արձանագրում են, որ նոր խմբավորումը հավակնում է իր ամբողջական վերահսկողության տակ վերցնել Մերձմոսկվայի ամբողջական շրջաններ: Նոր ձեւավորված խմբավորումը մեկը մյուսի հետեւից իր «տանիքի» տակ է առնում նորանոր գործարարների ու ընկերությունների: Նրանց թվում են ադրբեջանցի խոշոր գործարարներ, որոնք Մոսկվայում խոշոր առեւտրի կենտրոններ ու մեծածախ շուկաներ ունեն: Նորաստեղծ խմբավորման գործունեությունն ուղեկցվում է բազմաթիվ հարձակումներով ու մարդկանց առեւանգումներով: Ինչպես իրավապահ համակարգի աղբյուրներն են նշում, առեւանգվում են բացառապես Ադրբեջանի քաղաքացիներ:
Նորաստեղծ խմբավորման ակտիվացումը դժգոհություն է առաջացրել Ռուսաստանի այլ հանցավոր խմբավորումների մոտ, որոնք զրկվել են իրենց կողմից վերահսկվող գործարարներից: Արդեն իսկ արձանագրվել են, այսպես ասած, հարաբերությունների պարզաբանման դեպքեր եւ բախումներ: Իրավապահ մարմինները կանխատեսում են, որ առաջիկայում մաֆիոզ խմբավորումների միջեւ մրցակցությունը թեժանալու է՝ ընդհուպ հասնելով զինված բախումների ու զոհերի:
Ի դեպ, ադրբեջանցի հանցավոր խմբավորումների ակտիվացում եւ գործարարների առեւանգումներ են արձանագրվել նաեւ Ուկրաինայում: Մոտ 2 ամսի առաջ Բաքուն աղմուկ էր բարձրացրել, թե Ուկրաինայում մոտ երկու տասնյակ ադրբեջանցի գործարար է առեւանգվել կամ սպանվել: Ընդ որում, Բաքվում փորձում են այդ ամենին քաղաքական աստառ կպցնել եւ դա կապել Ուկրաինայի ներքին գործերի նախարար, ազգությամբ հայ Արսեն Ավագովի անվան հետ: Ըստ այդմ, ընդգծվում է, թե ադրբեջանցի գործարարների անհետացումը սկսվել է Ավագովի՝ 2014 թվականին ներքին գործերի նախարար դառնալուց հետո:
Այդ առիթով Ուկրաինայում բնակվող ադրբեջանցիները նույնիսկ բողոքի ցույց էին կազմակերպել ներքին գործերի նախարարության շենքի առջեւ՝ հայտարարելով, թե Ավագովը միտումնավոր չի հետաքննում ադրբեջանցի գործարարների առեւանգման դեպքերը:
Ակնհայտ քաղաքական նպատակներ հետապնդող պատվիրված մեղադրանքները դադարել են միայն այն բանից հետո, երբ Ուկրաինայի գլխավոր դատախազը՝ ի պատասխան Ադրբեջանի իր պաշտոնակից գործընկերոջ բողոք նամակի պարզաբանել է, որ Ուկրաինայում տեղի են ունենում ոչ միայն ադրբեջանցիների, այլեւ ուկրաինացիների եւ այլ ազգությունների ներկայացուցիչների առեւանգումներ: Կիեւից նաեւ հիշեցրել են, որ առեւնագումներ եղել են նաեւ Ավագովի՝ նախարար դառնալուց առաջ:
Ավելի ուշ փաստեր են հայտնվել, որ Ուկրաինայում երկու տասնյակից ավելի ձեռներեցների ու մեծահարուստների եւ նրանց ընտանիքների անդամների առեւանգումները դեպքերի մեծ մասում փրկագին ստանալու եւ այլ շահադիտական նպատակներով իրականացրել են հենց նրանց համերակրացիները:
Այնպես որ, Մոսկվայից բացի, ադրբեջանցիները, որոնց թիվը տարբեր տվյալներով, հասնում է մոտ 600 հազարի, ոչ միայն ազդեցության գոտիներ են ստեղծել Կիեւում, Օդեսայում եւ այլ խոշոր քաղաքներում, այլեւ արդեն կատաղի պայքար են մղում միմյանց հետ ազդեցության պահպանման կամ ընդլայնման համար:
«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» կազմակերպության հանքավայրերի շտեմարանի համաձայն Հայաստանում կա 592 հանքավայր, որից 46-ը ոսկու, իսկ 29-ը՝ պղինձ-մոլիբդենի և երկաթի։
Հանքարդյունաբերության ծանր հետևանքները բնության, մարդու և երկրի համար
Ըստ փորձագետների գնահատման Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արդյունքում Սևանա լիճը կաղտոտվի քիմիական միացություններով, իսկ Ջերմուկի հանքային ջրերի աղբյուրները կանհետանան հանքավայրի պայթյունների հետևանքով:
Ամուլսարը գտնվում է մի այնպիսի տարածաշրջանում, որտեղ ձևավորվում են երկու հիմնական գետային ավազաններ: Մի կողմից՝ Որոտան գետի ավազանը, որը հոսում է դեպի Սյունիք, մյուս կողմից՝ Արփա գետը՝ իր Դարբ վտակով: Բաց հանքի շահագործման դեպքում այդ գետերի ջրերի քիմիական կազմը փոխվելու է: Քամիների միջոցով և այլ եղանակներով այդ ծանր մետաղները տեղափոխվելու են ջրային ավազաններ: Փոխվելու է Սպանդարյանի ջրամբարի քիմիական կազմը: Հնարավոր է՝ նաև Կեչուտի ջրամբարի, ինչպես նաև Սևան տեղափոխվող ջրերի: (http://econews.am/?p=8372&l=am)
Ծանր մետաղները ունեն հատկություն կուտակվելու բույսերի հյուսվածքներում և կենդանիների օրգանիզմում, այդ ամենն էլ, սննդի տեսքով և օդի միջոցով կուտակվում է մարդկանց օրգանիզմում, որի պարբերաբար կուտակումը մարդկանց մոտ առաջացնում է առողջական լուրջ խնդիրներ (ոսկրային դեֆորմացիաներ, ուռուցքային հիվանդություններ և տարբեր այլ անբուժելի հիվանդություններ)։
Սյունիքում նկատվում է պոչերի հոսք դեպի Աճանան գետ, այդ ջրերով էլ ոռոգվում է Սյունիքի հողերը։ Իսկ այդ հողերի վրա աճեցրած գյուղմթերքները վաճառվում են ամբողջ հանրապետության տարածքում։
Շրջակա միջավայրի վրա ազդեցությունների մոնիտորինգի հետազոտությունները ցույց տվեցին, Գեղի գետի քիմիական իրավիճակը, որը 5 բալանոց սանդղակով գնահատվեց 3: Գետում հայտնաբերվեցին մոլիբդենի և մանգանի իոններ։
Հետազոտությունները, Լեռնաձորում և նրա շրջակա բնակավայրերում ապրող երեխաների մազերում հայտնաբերեցին մկնդեղ և այլ ծանր մետաղներ։
Բժշկական հետազոտությունները ցույց տվեցին, որ Մեղրիում, մինչև 30 տարեկան երիտասարդների մոտ կան առողջական լուրջ խնդիրներ։ Դա բացատրվում է լեռնահանքաարդյունաբերության թունավոր արտանետման ազդեցությամբ։ Դրանից ոչնչանում է ոչ միայն Մեղրիի շրջակա բնությունը, այլ ավելանում է այնպիսի հիվանդությունների քանակը, ինչպիսին են՝ թոքային հիվանդությունները, սրտի անբավարարվածությունը, արյան ճնշման տատանումները։ Մեղրի գետում, լեռնահանքահանման կոմբինատների վնասակար թափոնների պատճառով գետում համարյա ամբողջությամբ անհետացել են ձկնային պաշարները։
Հանքարդյունաբերության հետևանքով Հայաստանի Հանրապետության հողին, ջրային համակարգին, բուսական ու կենդանական աշխարհին հասցրած վնասը նախագծերում հաշվարկվում է, սակայն չի վճարվում։
ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան` Հայաստանի լավագույն թալանող «բարեկամներ»
2016թ․-ի օգոտոսի 19-ին ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը և Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը Վայոց Ձորում ներկա գտնվեցին «Լիդիան»-ի Ամուլսարի ոսկու հանքավայրի շինարարության մեկնարկի արարողությանը։
«Lydian International»-ը օֆշորային ընկերություն է, այն հանդիսանում է Հայաստանում գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործել ցանկացող «Գեոթիմ» ՓԲ ընկերության 100% բաժնեմասի սեփականատերը, ստեղծվել է 2005թ.-ին Մեծ Բրիտանիայի օֆշորային գոտիներից մեկում` Ջերսի կղզում։
2013 թ․-ին Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզի Հայաստան կատարած այցը կապված էր հենց Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հետ։
1991 թ․-ից հետո, Հայաստանի ընդերքի շահագործման իրավունքը տրվեց արևմտյան երկրներին, իսկ Հայաստանում գործող խոշորագույն ընկերությունները գրանցվեցին և շարունակում են գրանցվել արևմտյան երկրների օֆշորային գոտիներում, հետևաբար գտնվում են այդ երկրների իրավասության տակ։
Հայաստանի ոսկու հանքերը, որպես կանոն, շահագործվում են, իսկ ոսկին արտահանվում է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից, իսկ մյուս մետաղական հանքերը՝ Գերմանիայի կողմից, քանի որ հենց Գերմանիայում են գտնվում այդ մետաղների վերամշակման, բարձր տեխնոլոգիաներով հագեցած, գործարանները։ Հենց Գերմանիայի օֆշորային գոտի հանդիսացող Լիխտենշտեյնում է գրանցված Թեղուտի հանքավայրը շահագործող ընկերությունը։
Ամերիկյան «Գլոբալ Գոլդ» հանքարդյունաբերական ընկերությունն ուղղակի այլանդակում է Ապարանի Մելիք գյուղը ու նպատակ ունի հասնելու մինչև Հանքավան, իսկ գերմանական ու կանադական ընկերությունները թունավոր թափոններով` ապրելու համար անպիտան են դարձրել գրեթե ամբողջ Սյունիքը: Եվ այս ամենը ֆինանսավորվում են Հայաստանի նման պետություններին պարտքային ստրկության մեջ պահող միջազգային ֆինանսական կառույցները։
Իրենց քաղաքակիրթ հռչակած պետությունների՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի կողմից Հայաստանի ընդերքի թալանը, բնության ոչնչացումը, բնակչության առողջության քայքայումը, իրենց ենթարկվող միջազգային ֆինանսական կառույցների կողմից Հայաստանի տնտեսության և արդյունաբերության ավերը, անգլո-սաքսոնական երկրների գաղութատիրական պատմության մի մասն են, սկսած Հյուսիսային Ամերիկայի 100 միլիոն բնիկ հնդիկ ժողովրդի ցեղասպանությունից և վերջացրած 20-21 դարերում, այլ ինքնիշխան երկրների տարածքներում, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և իրենց դաշնակիցների կողմից իրականացված շուրջ 50 ռազմական օպերացիաներով։
«Կեցցե ազատ, անկախ, միացյալ», գաղութացված և թալանվող Հայաստանը
Ո՞ր իրավունքով են արևմտյան տերությունները թալանի ենթարկում Հայաստանի ընդերքը, միջազգային ֆինանսական կառույցների միջոցով կաթվածահար վիճակում պահում Հայաստանի տնտեսությունը, շահագործում մեր ժողովրդին, իրենց ենթակայության և հարկադրանքի տակ պահում Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտները։ Այս հարցի պատասխանները չեն փոխվել մարդկության պատմության ողջ ընթացքում։
Պատասխանն է՝ հաղթողի իրավունքով։ Եվ Հայաստանը, վերջին 25 տարիների ընթացքում, կիսում է բոլոր պարտված և գաղութացված երկրների դառը ճակատագիրը։
Եվ մարդկության պատմության ողջ ընթացքում, գաղութացված բոլոր ժողովուրդները ունեցել են ընտրության երկու տարբերակ. մնալ գաղութացված և վերանալ, զիջելով տեղը այլ ժողովուրդներին կամ ոտքի կանգնել հանուն ազգային-ազատագրական պայքարի։
Այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը տեղեկացրեց, որ այս պահին գրիպի հարուցիչ Հայաստանում չկա:Նրա խոսքով՝ այս պահին մեզ մոտ տարածված է այլ վիրուս, որը սուր շնչառական հիվանդություն է, շատ նման է գրիպին: Ախտանշաններն են՝ ընդհանուր թուլություն, գլխացավ, ջերմություն, հազ, քթից արտադրություն:
«Բայց ես հանգիստ եմ, քանի որ մտահոգիչ վիճակագրություն չկա: Բացի այդ, այսօրվանից դպրոցներում արձակուրդ է, որը, կարծում եմ, ամենալավ կանխարգելիչ միջոցն է»,-նշեց նա:
Ասոյանը հավելեց, որ այս շրջանում Հանրապետությունում տարածված են նաև ջրծաղիկն ու քութեշը, բայց դրանք նույնպես անհանգստացնող չեն:
Մասնագետը խորհուրդ տվեց հիվանդության ժամանակ տնից դուրս չգալ, իսկ ծայրահեղ դեպքում դիմակ կրել. «Վիրուսը 120 սմ հեռավորությունից կարող է անցնել, ուստի դիմակ կրելը շատ կարևոր է, բայց այն պետք է փոխել 8 ժամը մեկ»:
«Վիկիլիքս»-ի հանրայնացրած փաստաթղթերից մեկը հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Օրդուեյը, ով պատմում է Հայաստանի պատմության ամենաողբերգական էջերից մեկի՝ հոկտեմբերի 27-ի մասին:
Փաստաթղթում ամփոփված են նաև տեղական ընդդիմության գնահատականներն իշխանությունների անցկացրած ամբողջ դատական գործընթացի շուրջ:
Դեսպանը հատուկ ընդգծում է, որ ընդդիմությունը մեղադրում է իշխանություններին՝ հանձին նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանի, ոճրագործության բացահայտման ողջ ընթացքը սեփական վերահսկողության տակ պահելու համար: Դեսպան Օրդուեյը, խոսելով 2003թ. դեկտեմբերի 2-ի դատական վերջին նիստի մասին, պատմել է, որ Նորք-Մարաշ շրջանային դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը ոճրագործությունն իրականացրած 7 ահաբեկիչների հանդեպ կայացրեց հայկական արդարադատության ամենածանր վճիռը:
Ըստ այդմ՝ 6 հոգի դատապարտվեցին ցմահ, իսկ մեկը՝ 14 տարվա ազատազրկման: Նրանք մեղավոր են ճանաչվել 1999թ. հոկտեմբերի 27-ին իրականացրած ոճրագործության համար, որի արդյունքում սպանվեցին ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանը և 6 այլ քաղաքական գործիչներ:
«Իրականացրած հանցագործության ղեկավարը Նաիրի Հունանյանն էր, մյուս կարկառուն մասնակիցները՝ նրա եղբայր Կարենը, քեռին ու ևս 3 հոգի»,-նշել է դեսպանը: Դատաքննության գործին անդրադառնալով՝ Օրդուեյն արձանագրում է, որ հայ հանրության մեջ տարածված են դավադրության մասին տեսակետներ:
Հակակշռելով այս հանգամանքը՝ դեսպանը պատմում է. «Նաիրի Հունանյանը բազմաթիվ հայտարարություններ է արել, ըստ որոնց՝ ինքը միայնակ է ղեկավարել հանցագործությունը՝ նպատակ ունենալով այդպիսով արմատախիլ անել կառավարության մեջ եղած կոռուպցիան: Բայց ահա հայերի գերակշիռ մասը հավատացած է, որ նման լայն դավադրությունը կազմակերպվել է հաջողությամբ ոչնչացնելու համար Սարգսյան-Դեմիրճյան իշխանական ուժեղ կենտրոնը: Չնայած որևէ կոնկրետ ապացույցի բացակայությանը՝ զոհերի հարազատներն ու ընդդիմադիր լիդերները մեծ մասամբ մեղադրում են Քոչարյանին, որ նա իր վերահսկողությունն է հաստատել դատապրոցեսի վրա, ծածկում է կարևոր կառավարական տեղեկությունները գործի վերաբերյալ՝ փորձելով ամրացնել սեփական քաղաքական դիրքերը»:
Դիվանագետը Պետդեպին ուղղված զեկուցագրում մեջբերում է այն ժամանակ ընդդիմության առաջնորդ, «Արդարություն» դաշինքի ղեկավար և նույն ոճրագործության զոհ Կարեն Դեմիրճյանի որդի Ստեփան Դեմիրճյանի հրապարակային հայտարարությունները, թե «դատաքննությունն ի սկզբանե վերահսկվել է, և դատարանն ուղղակի հրահանգ է կատարել. իշխանություններն ամեն ինչ արել են ծածկելու համար ոճրագործությունը»:
Այս ամենով հանդերձ, Օրդուեյն ընդգծում է, որ Քոչարյանն ու իր կողմնակիցները վճռականորեն ժխտել են իրենց մասնակցությունը սպանություններին, իսկ դեսպանությունը հակառակը վկայող որևէ ապացույց երբևէ չի տեսել:
Հիշեցնենք, որ այն ժամանակ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանը ոճրագործությունից քիչ անց հայտարարեց, թե իբր գործն «ուչաստկովիի մակարդակի» է: Նշենք, որ նրա անմիջական շրջապատի ներկայացուցիչ, այն ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանի անունը հնչեցրեց հենց «ռոմանտիկների» ղեկավար Նաիրի Հունանյանն իր նախաքննական ցուցմունքներում:
Նրա մասով վարույթը կարճելը, ի դեպ, այն ժամանակվա ՀՀ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի պնդմամբ, իրականացվել է օրենքի խախտմամբ:
Շարունակելով քննարկել հնչեցված դատավճռի հանդեպ հանրության վերաբերմունքը՝ դեսպանը մատնանշում է մեկ այլ վիճահարույց հանգամանք. «Մեղադրյալներից ոչ ոք մահապատժի չենթարկվեց: Հասարակության մեծ մասը հավատացած էր, որ ԱԺ-ում իրականացրած ոճրագործության կատարողները պետք է մահապատժի ենթարկվեին»:
Օրդուեյի փոխանցմամբ՝ Եվրոպայի խորհրդում իր անդամությունը վերջնականորեն հաստատելու նպատակով ՀՀ ԱԺ-ն ամբողջապես չեղյալ հայտարարեց մահապատիժը` դատավճռի հրապարակումից կարճ ժամանակ առաջ՝ սեպտեմբեր ամսին. «Ս. Դեմիրճյանն ու մյուս ընդդիմադիրները վիճարկում են, որ մահապատժի վերացումը վավեր է միայն խաղաղ ժամանակահատվածում, մինչդեռ հանցանքի իրականացումն ինքնին պատերազմական ակտ է եղել, ուստի մեղադրյալները լիովին համապատասխանում են մահապատժի իրագործման պայմաններին»:
Ամբողջ աշխարհը մեծ հետաքրքրությամբ հետևում է «Վիկիլիքսի» հրապարակած էլեկտրոնային ներքին նամակների հոսքին. ավելի քան 400 հազար նամակ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից, 2.8 մլն դիվանագիտական նամակ Միացյալ Նահանգներից, ավելի քան 30 հազար նամակ, որոնք ուղարկել կամ ստացել է Հիլարի Քլինթոնը որպես պետքարտուղար, և հակերային հարձակմամբ ձեռք բերված 27 հազար նամակ ու հավելված Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեից:
Հարյուրավոր նամակների արտահոսքից առանձնացնեմ միայն մի քանիսը, որոնք վերաբերում են Հայաստանին կամ Թուրքիային.
1) 2015 թ. ապրիլի 19-ին, Հիլարի Քլինթոնի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, էլեկտրոնային նամակ է ուղարկել նախընտրական քարոզարշավի կես տասնյակ բարձրաստիճան աշխատակիցների, այդ թվում՝ ղեկավար Ջոն Պոդեստային՝ հետաքրքրվելով, թե արդյոք նրանք հանդես են գալու հայտարարությամբ Հայոց ցեղասպանության առաջիկա 100-րդ տարելիցի կապակցությամբ: Սալիվանը նաև ցանկացել է իմանալ, թե Քլինթոնը կօգտագործի՞ «ցեղասպանություն» եզրը, ինչպես դա արեց ութ տարի առաջ սենատոր և նախագահի թեկնածու եղած ժամանակ, թե՞ կխուսափի այդ եզրույթից, ինչպես դա արեց որպես պետքարտուղար: Սալիվանը նշել է, որ «Սպիտակ տունը մինչև հիմա փութաջանորեն խուսափում է օգտագործել «ցեղասպանություն» եզրը» և, հավանաբար, կշարունակի այդպես վարվել»: Սալիվանը հետաքրքրվել է, թե արդյոք Քլինթոնի նախընտրական քարոզարշավի շտաբը պետք է ակտիվորեն հանդես գա հայտարարությամբ Հայոց ցեղասպանության վերաբերյալ, թե սպասի մինչև «Հայկական կազմակերպությունները» խնդրեն այդ մասին: Սալիվանն ավարտել է իր նամակը՝ ընդունելով, որ Հայոց ցեղասպանության հարցը «խիստ կարևոր է ամերիկահայերի համար»: Ժամեր անց, Պոդեստան առաջարկել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող խոսքերը ընդգրկել ցեղասպանության մասին հայտարարության մեջ, որը վերջին հաշվով, Քլինթոնի նախընտրական շտաբը որոշել է չհրապարակել…
2)Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առաջին խորհրդական Իսմայիլ Չոբանօղլուն, 2015թ. սեպտեմբերի 9-ին նամակ է ուղարկել նախընտրական քարոզարշավի ղեկավար Ջոն Պոդեստային՝ հարցնելով, թե արդյոք Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կարող է «քաղաքավարական այց կատարել տիկին Քլինթոնին» Նյու Յորքում, սեպտեմբերի 26-30-ն ընկած ժամանակահատվածում: Տարօրինակ է, որ Չոբանօղլուն նշել է, որ նա սկզբում դիմել է ԱՄՆ պետքարտուղարություն, սակայն իրեն պատասխանել են, որ տիկին Քլինթոնն այլևս պետքարտուղար չէ… Չոբանօղլուն գրել է Պոդեստային, որ Դավութօղլուն այս խնդրանքը կատարել է «պետքարտուղար Քլինթոնի հետ ունեցած իր վաղեմի բարեկամության լույսի ներքո, երբ նրանք երկուսն էլ գործընկերներ էին որպես պետքարտուղար և արտգործնախարար»: Նույն օրը, Պոդեստան հայտնել է Չոբանօղլուն, որ տիկին Քլինթոնի «ժամանակացույցը խիստ ծանրաբեռնված է, սակայն սա կլինի առաջնահերթ հանդիպումների շարքում, եթե ընդհանրապես հնարավոր լինի, իսկ նախընտրական շտաբի փոխնախագահ Հումա Աբեդինը կհետևի դրան»: Այնուհետև Պոդեստան հարցրել է Աբեդինին. «Ինչպե՞ս եք ցանկանում այն կարգավորել»: Վերջինս հաջորդ օրը պատասխանել է Չոբանօղլուն՝ տեղեկացնելով, որ Հիլարի Քլինթոնը «ուրախ կլինի հանդիպել վարչապետի հետ, սակայն մենք համոզված չենք, որ դա տեղի կունենա Նյու Յորքում Ձեր առաջարկած օրերին: Մենք Ձեզ տեղյակ կպահենք, հենց որ հստակեցնենք նրա ժամանակացույցը: Շուտով կապ կհաստատենք իրար հետ»: Հայտնի չէ, թե արդյոք այդ հանդիպումը երբևէ տեղի ունեցավ:
3) 2010 թ. դեկտեմբերի 17-ին, Հումա Աբեդինը, որն այդ ժամանակ պետքարտուղար Քլինթոնի աշխատակազմի ղեկավարի տեղակալն էր, փոխանցել է նրան Դաշնային վերաքննիչ դատարանի որոշման լուրը, որը թույլ էր տալիս Հայոց ցեղասպանության ժառանգներին փոխհատուցում պահանջել գերմանական ապահովագրական երեք ընկերություններից: Հետաքրքիր է և մտահոգիչ, որ Աբեդինը իր նամակի սկզբում նշել է, որ արտգործնախարար Դավութօղլուն անդրադարձել է այս դատական գործին Քլինթոնի հետ ավելի վաղ ունեցած իր հեռախոսային զրույցի ժամանակ: Հաջորդ օրը, պետքարտուղարության իրավախորհրդատու Հարոլդ Կոհը դատավճռի պատճենը ուղարկել է Քլինթոնի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ջեյք Սալիվանին և պետքարտուղարի գործադիր օգնական Ջո ՄաքՄանուսին՝ խնդրելով նրանց այս կարևոր փաստաթուղթը փոխանցել Քլինթոնին: Կոհը հավելել է՝ «քանի որ արտգործնախարար Դավութօղլուն ուրբաթ օրը նրա հետ հեռախոսազրույցում նշել է այս մասին, ուստի ցանկանում ենք, որ սա հնարավորինս շուտ հասնի նրան»: Սալիվանը դատավճիռն ուղարկել է պետքարտուղար Քլինթոնին՝ «Հույժ կարևոր» նշումով: Իմ կարծիքով, սա Թուրքիայի արտգործնախարարի կողմից անօրինական և բացահայտ միջամտություն էր ամերիկյան դատական համակարգին՝ ձգտելով ստանալ պետքարտուղարի աջակցությունը՝ ճնշելու դատարանների վրա դատավճիռը բեկանելու հարցում… Հայտնի չէ, թե Քլինթոնը որևէ գործողություն ձեռնարկել է այս առումով, թե ոչ, սակայն դաշնային վերաքննիչ դատարանը հետագայում չեղյալ է համարել ավելի վաղ կայացրած որոշումը…
Եվ վերջապես, քարոզարշավի ղեկավար Ջոն Պոդեստայի 2016 թ. մարտի 17-ի էլեկտրոնային նամակում նշված են այն 39 անձանց անունները, որոնք համարվում էին Քլինթոնի փոխնախագահի հնարավոր թեկնածուները: Այդ ցանկում կա մի անսպասելի անուն՝ թուրք ամերիկացի Մուխտար Քենթը, որը «Կոկա-կոլա» ընկերության նախագահն է: Նրա հայրը՝ Նեժդեթ Քենթը, եղել է Թուրքիայի գլխավոր հյուպատոսը Նյու Յորքում, որտեղ էլ ծնվել է Մուխտարը: Նա սովորել է Թուրքիայի Մերսին քաղաքի միջնակարգ դպրոցում: Ինչպես արդեն գիտենք, Քլինթոնը որպես իր մրցապայքարի գործընկեր ընտրեց ոչ թե Մուխտար Քենթին, այլ Թիմ Քեյնին…
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.