23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսուհետ Հայաստանը կդառնա տարանցիկ երկիր Եվրոպայից Իրան և հակառակ ուղղությամբ մուլտիմոդալ, այն է` տարբեր տրանսպորտային միջոցներով բեռնափոխադրումներ իրականացնելիս, տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:
Այս շաբաթ փորձնական տարբերակով 2 կոնտեյներ ջրային ճանապարհով տեղափոխվել է Փոթի, այնուհետև երկաթուղով Հայաստան` Երասխ կայարան, այստեղից էլ ավտոտրանսպորտով՝ Իրան:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանի խոսքով` վերջին երկու տարիներին քննարկվում էր տարանցիկ մուլտիմոդալ փոխադրման այս ծրագիրը, քանի որ նախարարության գերակայություններից է Հայաստանի տարածքով միջազգային բեռնափոխադրումների ծավալի մեծացումը: Անդրադառնալով առաջին կոնտեյներների տեղափոխմանը` Արթուր Առաքելյանը նշեց, որ սա փորձնական փոխադրում էր:
«Այն թույլ տվեց մեզ ու մեր գործընկերներին դիտարկել ու վերլուծել ճանապարհին ծագող խնդիրները և համատեղ աշխատանքով փորձել վերացնել այն խոչընդոտները, որոնք ազդում են փոխադրման ժամանակի և գնի վրա»,-նշեց նախարարի առաջին տեղակալը: Նրա խոսքով` կոնտեյներները Փոթիից Երասխ են հասցվել 38 ժամում, որը բավական լավ ցուցանիշ է, սակայն պետք է աշխատել հետագայում այդ ժամանակը հնարավորինս կրճատելու ուղղությամբ:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի խոսքով` փորձնական փոխադրումը հաստատեց, որ նախագիծն իրատեսական է:
Սերգեյ Վալկոյի խոսքով` բեռնափոխադրման այս մոդելը ոչ միայն ժամանակի առումով է արդյունավետ, այլև հուսալի է: «Եվրոպայի տարածքում կոնտեյների վրա դրված կապարակնիքը մնում է ամբողջական մինչև բեռը կհասնի Թեհրան: Այսինքն՝ բեռը տեղ է հասնում այն նույն վիճակում, ինչպիսին եղել է ճանապարհի սկզբում»,- ասաց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ղեկավարը:
«Բացի տնտեսական ակտիվությունը մեծացնելուց, այս երթուղու ստեղծումը նաև ռազմավարական նշանակություն ունի: Հաշվի առնելով հարևան երկու պետությունների հետ փակ սահմանները` չափազանց կարևոր է, որ մենք ունենանք կայուն աշխատող տրանսպորտային միջանցք»,- ասաց Արթուր Առաքելյանը: Նրա համոզմամբ` այս ծրագիրը կնպաստի նաև հարևան Իրանի հետ առևտրային հարաբերությունների զարգացմանը:
Արթուր Առաքելյանը կարևորեց նաև Իրանում Հայաստանի և ՀՀ-ում Իրանի դեսպանների դերակատարությունը կողմերի միջև արդյունավետ քննարկումներ անցկացնելու գործում:
Մանրամասները՝ տեսանյութում։
Զինված խմբի կողմից 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետայի
Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 35-225-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով,Գևորգ Սաֆարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով,Սասունիկ Կիրակոսյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հովհաննես Պետրոսյանին և Հրայր Թոփչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, Վարուժան Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, Պավել Մանուկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, Աշոտ Պետրոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով, Գագիկ Եղիազարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, Էդվարդ Գրիգորյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով, Սմբատ Բարսեղյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով և 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով,Մխիթար Ավետիսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, Արմեն Բիլյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, Կարո Եղնուկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Խաչատուր Գիչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Սեդրակ Նազարյանին և Արմեն Լամբարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, Արայիկ Խանդոյանին և Արեգ Կյուրեղյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:
Վարույթն իրականացնող մարմինը մեղադրյալներ Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Ներսես Պողոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Հովհաննես Պետրոսյանի և Հրայր Թոփչյանի նկատմամբ քրեական գործն անջատել է, և մեղադրական եզրակացություն կազմելու համար հավաքված ապացույցները բավարար համարելով՝ այդ մասին հաղորդել է մեղադրյալներին, պաշտպաններին, դատավարության մյուս մասնակիցներին: Քրեական գործի նյութերը ծանոթացման համար տրամադրվել են վերը նշված անձանց:
Մնացած մեղադրյալների և կազմակերպված խմբի կողմից կատարված հանցագործության մյուս դեպքերի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։
Հայ-թուրքական սահմանի բացումը կարող է տեղի ունենալ Երևանի և Անկարայի փոխադարձ համաձայնությամբ՝ առանց նախապայմանների: Այդ մասին «Ռուսաստանն այսօր» («Россия сегодня») լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում ասել էՀայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ես միշտ, գուցե դա արդեն ոչ պոպուլյար օրինակ է, ասում եմ, որ ցանկացած հարսանիք և ընտանիքի ստեղծում պահանջում է երկուսի համաձայնությունը: Այստեղ չի կարելի ասել, որ հարցը 50 տոկոսով լուծված է, դա այդ դեպքը չէ: Այդ առումով մեզանից ոչինչ կախված չէ»,- ասել է ՀՀ նախագահը:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանն իր կողմից վաղուց պատրաստ է ձեռնարկել հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլեր:
«Մինչև 2009 թվականն անգամ մեր որոշ ընկերներ ասում էին, որ մենք բարդութավորված ենք ցեղասպանությամբ, որ մենք պարզապես թուրքերի հետ չենք ցանկանում որևէ հարաբերություն, մինչև նրանք չճանաչեն Ցեղասպանությունը: Բայց մենք գնացինք դրան: Դուք հասկանում եք այդ ժամանակ իմ վիճակը, երբ ես շրջում էի գրեթե ողջ աշխարհով՝ հանդիպելով հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ: Իսկ Փարիզում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Բեյրութում Հայաստանի նախագահի դեմ դուրս էին եկել այդ երկրի՝ հայկական ծագումով հազարավոր քաղաքացիներ, որոնք պահանջում էին չստորագրել այդ արձանագրությունները (Հայ-թուրքական արձանագրությունները- Tert.am): Ես աշխատում էի, ես համոզում էի, ես խնդրում էի»,- ասել է Սերժ Սարգսյանը:
«Արդյունքում՝ ստորագրեցինք, նրանք իրենց պարտավորությունները չեն կատարում: Էլ ի՞նչ անել: Ասել. այո, եկեք անվտանգության գոտին տանք Ադրբեջանին, իսկ Թուրքիան կբացի սահմանները: Եվ հետո՞: Երեք ամսից, մեկ տարուց, մեկուկես տարուց մի կոնֆլիկտ կլինի, կրկին կփակի: Դա մեզանից չէ կախված»,- ասել է Հայաստանի նախագահը:
Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ցանկանում է Հայաստանի և Թուրքիայի սահմանի բացումը: «Ցանկանում եմ, որ թուրք երիտասարդությունը հասկանա, որ նա մեղավոր չէ, որ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանություն է իրականացվել: Որովհետև իրականում ո՞րն է այսօրվա թուրք երիտասարդության մեղքը: Հասկանո՞ւմ եք»,- ասել է նա։
ԱՄՆ-ի աննախադեպ նախագահական ընտրություններն ավարտվեցին Դոնալդ Թրամփի անսպասելի հաղթանակով…
Նոյեմբերի 8-ի ընտրություններից հետո, ինքնակոչ հայ վերլուծաբանները բազմաթիվ ենթադրություններ արեցին նորընտիր նախագահի գործարար կապերի մասին Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, սխալմամբ եզրակացնելով, որ նա Հայաստանի թշնամիների կողմը կբռնի… Քանի որ Թրամփը որևէ մեկնաբանություն չի արել հայկական հարցերի վերաբերյալ, ուստի ոչ ոք իրականում չի կարող իմանալ, թե ինչպիսին կլինի նրա դիրքորոշումը…
Բացի Թրամփի քարոզարշավի հախուռն խոստումներից՝ «չորացնել Վաշինգտոնում առկա ճահիճը» և «Ամերիկան կրկին դարձնել հզոր», ոչ ոք չի կարող կանխատեսել, թե նա ինչ է անելու ներքին կամ արտաքին քաղաքականության բնագավառում: Բացի այդ, ոչ մի երաշխիք չկա, որ նա կառչած կմնա այն դիրքորոշումներին, որոնք արտահայտել է նախընտրական քարոզարշավի ընթացքում: Վերջին ամիսներին և հատկապես ընտրությունից հետո, Թրամփը մեղմացրել է իր տեսակետները մի շարք գլխավոր հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են՝ բոլոր մահմեդականների մուտքի արգելումը Միացյալ Նահանգներ, պատի կառուցումը Մեքսիկայի սահմանին, 11 միլիոն ապօրինի ներգաղթյալների արտաքսումը և Obamacare-ի չեղարկումը: Ինչպես նախագահ Օբաման բացատրեց նոյեմբերի 14-ի իր մամուլի ասուլիսի ժամանակ, Թրամփը գործնական մարդ է և կայուն հայացքների գաղափարախոս չէ:
Հետևաբար, շահարկելու փոխարեն, թե ինչ կանի Թրամփը որպես նախագահ, եկեք հետևենք Հիլարի Քլինթոնի իմաստուն խորհրդին՝ լինել «ողջախոհ» և Դոնալդ Թրամփին «հնարավորություն տալ ղեկավարելու»…
Քանի որ նորընտիր նախագահը դեռևս հստակ դիրքորոշում չունի հայկական հարցերի վերաբերյալ, հիմա իսկական ժամանակն է, որ ամերիկահայերը խնդրեն Կոնգրեսի հանրապետական կողմնակից անդամներին Թրամփի թիմին փոխանցելու համայնքի հիմնական մտահոգությունները: Նման շփումներն ավելի դժվար կլինեն հունվարին, երբ Նախագահն իր երդմնակալությունից հետո ուղղություններ տա իր նոր կաբինետին: Իսկ մինչ այդ, թուրք և ադրբեջանցի պաշտոնյաները, Վաշինգտոնում իրենց հզոր լոբբիստների միջոցով, զբաղված են սեփական կապերի հաստատմամբ Թրամփի անցումային թիմի և Կոնգրեսի հետ… Ավելին, մինչ բազմաթիվ պետությունների ղեկավարներ, այդ թվում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, շնորհավորական ուղերձներ են հղել նորընտիր նախագահին, Թուրքիայի նախագահ Էրդողանն անձամբ զանգահարել է Թրամփին՝ կոչ անելով նրան ավելի սերտացնել հարաբերությունները իրենց երկրների միջև…
Արդեն անհանգստացնող նշաններ կան, որ Թրամփի երկու մերձավոր օգնականները, որոնք հնարավոր է բարձր պաշտոններ ստանան նոր վարչակազմում, կատաղի թուրքամոլներ են.
1) ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյութ Գինգրիչը բազմիցս իր հիացմունքն է արտահայտել ժամանակակից Թուրքիայի հայր՝ Քեմալ Աթաթուրքի մասին, նրան դիտարկելով որպես հերոս:
2) Պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Մայքլ Ֆլինն անցյալ շաբաթ հոդված էր գրել The Hill թերթում՝ կոչ անելով ԱՄՆ կառավարությանը «կարգավորել մեր արտաքին քաղաքականությունը՝ Թուրքիան ճանաչելով որպես առաջնահերթություն: Մեզ անհրաժեշտ է աշխարհին նայել Թուրքիայի տեսանկյունից »:
Մինչ նորընտիր նախագահի հետ հայ-ամերիկյան կապեր գործնականում գոյություն չունեն, համայնքը բարեբախտաբար գերազանց հարաբերություններ ունի մշակած Կոնգրեսի բազմաթիվ վերընտրված անդամների հետ՝ թե դեմոկրատների, թե հանրապետականների, որոնք կարող են Հայաստանի և հայերի համար կարևոր նշանակություն ունեցող օրինագծեր ընդունել և բանաձևեր անցկացնել:
Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի կողմից հավանության արժանացած Կոնգրեսի թեկնածուների ավելի քան 90 տոկոսը ընտրվել է նոյեմբերի 8-ին: Ներկայացուցիչների պալատում, Հայ Դատի հանձնախմբի աջակցությունը վայելող 122 թեկնածուներից 117-ը հաղթել են, ներառյալ Կալիֆորնիայից ամերիկահայ դեմոկրատ կոնգրեսականներ Ջեքի Սփայերը և Աննա Էշուն: Ցավոք, Իլինոյիս նահանգից հանրապետական կոնգրեսական, Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի համանախագահ Ռոբերտ Դոլդը չի վերընտրվել, նաև չի շահել Ներկայացուցիչների պալատի թեկնածու Դենի Թարխանյանը (հանրապետական, Նևադա):
Սենատի ընտրություններում՝ Հայ Դատի հանձնախմբի կողմից հավանության արժանացած 11 թեկնածուներից 7-ը հաղթել են նոյեմբերի 8-ին: Հայաստանի աջակցության խմբի անդամ, կոնգրեսական Վան Հոլենը (դեմոկրատ, Մերիլենդ) ընտրվել է Սենատում՝ նախնական փուլում Թուրքիայի աջակցության խմբի անդամ, կոնգրեսական Դոննա Էդվարդսին հաղթելուց հետո: Շատ ցավալի է, որ չի վերընտրվել հայկական հարցերի ջատագով, սենատոր Մարկ Քիրքը (հանրապետական, Իլինոյիս):
Հարկ է նշել, որ մինչ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի 11 անդամները չեն վերադառնա Ներկայացուցիչների պալատ՝ պարտվելու, թոշակի անցնելու, ազատվելու կամ այլ պաշտոնի անցնելու կապակցությամբ, Թուրքիայի աջակցության խումբն ավելի մեծ կորուստ է ունեցել. 19 անդամներ չեն վերադառնա Ներկայացուցչների պալատ, ներառյալ համանախագահ Էդ Ուիթֆիլդը (հանրապետական, Կենտուկի), որն այս տարվա սկզբին հրաժարական էր տվել էթիկայի հանձնաժողովի ստուգումների պատճառով:
Ընտրություններում հայ համայնքի կոնգրեսական կողմնակիցների ձեռք բերած բավականին մեծ հաջողությունները, լավ նախանշան են Կոնգրեսում հայկական հարցերի հետապնդման համար: Հաշվի առնելով, որ Հանրապետական կուսակցությունը վերահսկելու է Կոնգրեսի երկու պալատներում և Սպիտակ տանը, հանրապետական հայերի պարտքն է ավելի շատ անդամներ գրավել մեծամասնություն ներկայացնող կուսակցությունից, իսկ դեմոկրատ հայերը կարող են ամրապնդել իրենց երկարատև կապերը փոքրամասնություն հանդիսացող կուսակցության հետ: Ի վերջո, Հայկական հարցը, որպես անկողմնակալ խնդիր, պետք է արժանանա երկու կուսակցությունների աջակցությանը…
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
«Հայկական վարկածի» զրուցակիցն է Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը:
— ՀՀ ում վարչապետ փոխվեց, նոր կառավարություն ձևավորվեց: Ինչ եք կարծում,Հայաստանում, անվստահության մթնոլորտում, փոփոխությունները որքանով են իրատեսական կամ կարո՞ղ են արդյունավետ լինել։
— Քանի որ ապրիլյան դեպքերից հետո արդեն ուզած-չուզած պետք է որոշակի քայլեր արվեն, և կառավարությունը ոնց որ թե ձևավորվել է այդ նպատակով, այդ տեսակետից որոշ քայլեր որ արվել են, ինչ-որ չափով հուսադրող են: Դրանք որոշ չափով նաև կապված են Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների հետ:
— Այսինքն` կարելի՞ է ասել՝ դրանք քարոզչական բնույթ են կրում, և այն, ինչ արվում է, նպատակային է:
— Ոչ միայն քարոզչական. ուղղակի դա նաև պարտադրված էր: Այն սպառնալիքները, որ կան այսօր Հայաստանի Հանրապետության գլխին կախված` ստիպում են գնալ փոփոխությունների: Դա արվում է, որպեսզի, այսպես ասած, գործի ռուսական տարբերակը` հողերը զիջելու հարցի վերաբերյալ. ապրիլյան դեպքերն էլ իրենց հերթին ցույց տվեցին, որ մեր պաշտպանական համակարգը բավականին թերություններ ունի, այդ իսկ պատճառով, ուղղակիորեն, պարտադրված է նաև քարոզչականը (թեպետև գումարած նաև քարոզչականը, որովհետև խորհրդարանական ընտրություններն արդեն մոտենում են): Բայց այն քայլերը, որ արվել են, համենայնդեպս, առաջին հայացքից՝ դրական են: Թե ինչ շարունակություն կունենան, մի փոքր դժվար է կանխատեսել: Հույս ունեմ, որ ստիպված կլինեն ավելի լրջորեն պայքարել թալանի դեմ, այն բանի դեմ, որ Հայաստանից մոտ 10 մլրդ դոլարի գումարներ են դուրս հոսել, և պայմաններ կստեղծվեն, որ գոնե պաշտպանության համար քիչ ավելի գումարներ հատկացվեն: Այդ տեսակետից, կարծում եմ, որ մի փոքր ավելի երիտասարդ վարչապետը կարող է դրական քայլեր կատարել:
— Ի՞նչ կասեք մարդկանց տրամադրվածության մասին: Նրանք, կարծես հույսով են լցվել, սպասելիքներ ունեն նոր կառավարությունից:
-Ես կասեմ հետևյալը` մարդիկ, իհարկե, սիրում են համոզել իրենք իրենց, որ ինչ-որ բան է փոխվելու: Մարդիկ ի վերուստ տրամադրված են դեպի բարին. օպտիմիստ են և հաճախ իրենք իրենց էլ են համոզում, որ կարծես թե ստացվում է, և, երևի թե, լավ կլինի: Այդ տեսակետից, համենայնդեպս, ես չէի ուզենա մարդկանց իզուր տեղը հուսախաբ անել, որովհետև կարծիք հայտնելը, ենթադրություններ անելը քաղաքական գործչի համար այնքան էլ թույլատրելի չէ: Կարող եմ միայն ասել` առայժմ ինչ քայլ որ արվել է, որոշ չափով հուսադրող է, որոշ չափով` ոչ:
— Սկզբում խոսակցություններ եղան, որ Կարեն Կարապետյանը Ռուսաստանից ուղարկված է, և այն, ինչ կատարվում է, Ռուսաստանի թելադրանքով է կատարվում: Գիտենալով, որ նա բիզնեսմեն է և այնտեղ բիզնեսներ ունի և, այսպես ասած, կախվածություն ունի Ռուսաստանից՝ ի՞նչ եք կարծում, հարկ եղած դեպքում նա Հայաստանի՞ շահերը կպաշտպանի, թե՞ Ռուսաստանի:
— Այո, դա շատ կարևոր հանգամանք է, բայց, եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանում բիզնեսներ ունեն նաև Հայաստանի շատուշատ կարևոր աձնավորություններ, ապա կարելի է ասել` Ռուսաստանում բիզնես ունենալը դեռ այդքան էլ մեծ դերակատարում չէ: Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից ուղարկված լինելուն՝ շատերն այնքան են վախենում Ռուսաստանից, որ մտածում են` Ռուսաստանն ինչ ուզի` կանի: Այսօրվա դրությամբ, ապրիլյան պատերազմից հետո, երբ բոլորի համար, առաջին հերթին` նախագահի, վարչապետի, մյուսների համար պարզ դարձավ, որ Ռուսաստանն, ընդհակառակը, շահագրգռված է, որ այդպիսի մանր-մունր պատերազմներ լինեն, որ նա ավելի շատ զենք վաճառի Ադրբեջանին և ավելի մեծ գումարներ շորթի նրանից, նրանք բոլորը տեսան, որ կախվածությունը Ռուսաստանից գերվտանգավոր է, որովհետև Ռուսաստանի դարդուցավը մի բան է` փող աշխատել Պուտինի համար: Հիմա, երբ ամեն ինչ արվում է, որպեսզի պատերազմը վերսկսվի, և նման պայմաններում վարչապետ են նշանակում այնպիսի մարդու, որը կկատարի Ռուսաստանի պահանջը` թեկուզ Ղարաբաղի մի մասը Ադրբեջանին զիջելու հարցում, ոչ միայն նախագահը, այլև խորհրդարանը իրենց թույլ չէին տա: Ռուսաստանի դերակատարության, այսպես ասած, գերբարձրացումը, կարծում եմ, խիստ սխալ է: Ավելին՝ այն հատուկ թելադրվում է հատուկ ուժերի կողմից: Այս մարդիկ ամեն ինչ անում են, որ տպավորություն ստեղծվի, թե ամեն ինչ որոշում է Ռուսաստանը և ոչ թե Եվրոպան, ոչ թե Ամերիկան: Այն, որ Կարապետյանը ծառայել է «Գազպրոմում», ոչինչ չի նշանակում, ընդհակառակը` նա, բավական ծանոթ լինելով ներքին խոհանոցին, ավելի ինքնուրույն կարող է լինել: Իհարկե, շատ հարցերում մենք ենթակա ենք Ռուսաստանին, բայց ոչ ամեն ինչով:
— Պարո՛ն Սադոյան, առհասարակ, ինչպիսի՞ մարդիկ են պետք կառավարությունում, որպեսզի կարողանան անել այն, ինչ չկարողացան անել, ենթադրենք, Հովիկ Աբրահամյանի կադրերը:
— Նորաստեղծ կառավարության կադրերին ծանոթ չեմ, չեմ կարող ասել, նրանք, նախկինում, քաղաքական դաշտում, այսպես ասած, չերևացած մարդիկ են: Բոլոր դեպքերում՝ որպես մասնագետներ, հնարավոր է, որ նրանք շատ ավելի լայն կարողություններ ունենան: Կարծում եմ ` վերջիվերջո ամեն ինչ կախված է առաջին հերթին նախագահից, հետո՝ վարչապետից ու հետո միայն՝ առանձին նախարարներից, և այդ դեպքում որոշ նախարարների կարողություններն, այսպես ասած, գերդրական դեր չեն կարող խաղալ: Կարևորը ֆինանսների նախարարի փոփոխությունն է. տեսնենք՝ դա ինչ քայլերի կհանգեցնի, ինչ հնարավորություններ կընձեռի: Առավել ևս չեմ կարծում, որ շատ կարևոր էին նաև կապի և տրանսպորտի նախարարության անվան փոփոխությունը, նախարարի փոփոխությունը, որովհետև հեռահաղորդակցման այս դարաշրջանում առաջնային կարևորությունը դառնում են ոչ թե սովորական կապի միջոցները՝ փոշտը և այլն, այլ էլեկտրոնային հաղորդակցման միջոցները՝ ինտերնետը և այլն: Հույս ունեմ՝տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետ կապված` այս նախարարությունն ավելի դրական քայլեր կանի, քան նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի օրոք էր:
— Պարո՛ն Սադոյան, մի փոքր զրուցենք գալիք տարվա բյուջեի հեռանկարներից: Տեղյակ եք, անշուշտ, ֆինանսների նախարար Վարդան Արամյանի հայտարարությունից, թե Կառավարությունը 2017 թվականին ակնկալում է 3.2 տոկոս աճ: Ներկայիս տնտեսական իրավիճակի պայմաններում, նման կարճ ժամանակահատվածում հնարավո՞ր է այդպիսի աճ գրանցել:
— Կարճ ժամանակահատված ասելով՝ հասկանում եք մեկ տարի՞: Եթե նկատի ունենանք, որ Չինաստանում, որը շատ ավելի հզոր տնտեսություն ունի, քան մերն է, տարեկան աճը 7-8 տոկոս է կազմում, ապա երևակայե՛ք՝ 3.2 տոկոս տարեկան աճն ուղղակի խայտառակ ցածր է:
— Բայց եթե հիշում եք, Տիգրան Սարգսյանն իր վարչապետության ժամանակ նույնպես խոստացավ բարձր տոկոսային տնտեսական աճ, բայց իրանակում ունեցանք մի պատկեր, որը բոլորիս է հայտնի:
— Այնուամենայնիվ, կարծում եմ՝ այդ 3.2 տոկոսը ոչ միայն շատ չէ, այլև շատ-շատ քիչ է, և ցավալի է, որ հաջորդ տարվա բյուջեն, որը ներկայացվել է, ընդամենը նախատեսված է այդ 3.2 տոկոս աճի համար: Կարծում եմ` պետք է խիստ պայմաններ դրվեն, որ գոնե առնվազն գերակատարվի այդ ցածր տոկոսը, որովհետև առանց այսպիսի լուրջ շրջադարձի, առանց լուրջ տնտեսության բարելավման՝ այդ 3.2 տոկոսով մենք աշխարհի հետևից նույնիսկ չենք գնա, այլ ավելի ու ավելի հետ կընկնենեք:
— Խիստ պայմաններ ասելով՝ ի՞նչ նկատի ունեք, ի՞նչ է պետք, որպեսզի ունենանք Ձեր ասած տոկոսային բարձր ցուցանիշները:
— Այսօր մեր ամբողջ տնտեսության վիճակը կատաստրոֆիկ է, ուղղակի ողբալի է, և այդ վիճակի բարելավման համար, ենթադրենք, այդպիսի դանդաղ քայլերով` 3.2 տոկոսային աճով, ոչ միայն չենք կարող բարելավել վիճակը, այլև նույնիսկ, ավելի ենք հետ ընկնելու աշխարհից, որովհետև աշխարհի զարգացած երկրներն ավելի արագ են աճում, քան՝ մենք, և ավելի արագ է աճում իրենց մեծ բազան: Հայաստանի պես խղճուկ տնտեսություն ունեցող երկրին 3.2 տոկոս աճը ոչ մի լուրջ հեռանկար չի ապահովում: Այդ տեսակետից՝ կարծում եմ՝ 3.2 տոկոսի հետ կապված հարցն ուղղակի ապահովության համար են հայտարարել: Բայց մեկ խնդիր էլ կա. հաջորդ տարվա ընտրությունների հետ կապված` պետք է կառավարության վերափոխում, վերաձևավորում լինի, և նոր կառավարության ծրագիր պետք է հայտարարվի: Այնպես որ, սա քիչ թե շատ ապահավորության համար ստեղծված ծրագիր է, և ես կարծում եմ, որ Կարեն Կարապետյանն ու կառավարության անդամներն արդեն այսօրվանից նախապատրաստվում են հաջորդ կառավարության ձևավորմանը:
— Պարո՛ն Սադոյան, արդյոք Ձեզ համար անակնկա՞լ էր «Գազպրոմ Արմենիայի» առաջարկը՝ գազի գնի նվազման վերաբերյալ։ Ձեր կարծիքով, արդյոք գազը կէժանանա՞ր, թե՞ սա ևս նախընտրական քարոզարշավի հետ է կապված:
— Եթե գազի գինն աշխարհում ընկել է երկուսուկես անգամ, ոչ թե` 2.5 տոկոսով, այսինքն` եթե գազի գինը 2,5 անգամ պակասել է, և այսօրվա դրությամբ Ռուսաստանին վաճառվող գազի պահանջարկն էլ է խիստ թուլացել, բնական է՝ այս պայմաններում, նրանք, ուզած-չուզած ճարահատյալ իջեցնելու են՝ հաշվի առնելով նաև այն, որ եթե գազի գինը բարձր է է, ապա սպառման քանակը քիչ է լինելու: Եվ մեծ խայտառակություն է, որ սակագինը նվազում է 8 դրամով, երբ պետք է նվազեր առնվազն 50 դրամով կամ՝ 100 դրամով:Սա ուղղակի ծիծաղելի է:
—Դա հասկանալի է, բայց գազի սակագնի պատասխանատուները նո՞ր իմացան, որ աշխարհում այդքան էժան է գազը, ինչո՞ւ միայն նոր որոշեցին նվազման ուղղությամբ քայլեր անել:
— Ես կասեմ հետևյալը` ոչ թե նոր իմացան, այլ իրենք անընդհատ փորձում էին ինչ-որ բան անել. դա ոչ միայն գազին է վերաբերում, այլև՝ նավթին: Բնական է, որ վաղ թե ուշ խելքի էին գալու, որոշելու էին գոնե մի քիչ էժանացնել, բայց այն չափը, որ Հայաստանի համար է սահմանված, ուղղակի ծիծաղելի է: Առավել ևս ծիծաղելի է մեկ ուրիշ բան. երբ սահմանում գազի գինն էժանացնում են, բայց այդ գազի գինը չի էժանանում քաղաքացիների համար: «Գազպրոմի» նախկին աշխատակից վարչապետն, այս ամենը շատ լավ հասկանալով, ակնարկել էր, թե այս ի՞նչ եք անում: Բնական է՝ նրանք էլ` ստիպված , ճարահատյալ, ոչ թե լավություն անելու համար, փորձում են էժանացնել գինը:
— Հնարավո՞ր է՝ գազի սակագնի նվազումն ազդեցություն ունենա էլէկտրաէներգիայի սակագնի վրա, և կնվազի՞ արդյոք նաև էլէներգիայի սակագինը:
— Միանշանակ: Եթե ասենք էլեկտրաէներգիայի 1կվտ/ժ-ը արտադրվում է Հրազդանի ՋԷԿ-ում, ապա, եթե գազի գինն էժանացել է,ապա էլեկտրաէներգիայի գինն` առնվազն համապատասխան չափով, եթե ոչ ավել, պետք է էժանանա: Քանի որ էլեկտրաէներգիայի արտադրության մեջ նոր մոտեցումներ կան` արևային էլեկտրաէներգիայի հետ կապված: Բնական է, որ էներգետիկայի ոլորտը թարմ պահելու համար համապատասխան քայլեր արվեն: Ես կարծում եմ, որ միարժեքորեն պարտադիր պետք է հասնել նրան, որ էլէկտրաէներգիայի գինը նույնպես էժանանա և պետք է պայմաններ ստեղծվեն, որ մի փոքր էժանանա նաև բենզինի գինը, որովհետև եթե նավթի գինը 2 անգամ էժանացել է, ապա բենզինի գինն ընդամենը 30 տոկոսով է էժանացել:
Հարցազրույցը վարեց Հասմիկ Կարապետյանը
Дорогие мои братья и сестры!
Сегодня я хочу с вами поговорить об одной очень интересной теме, которая, уверена, вас заинтересует.
Тема пришла неожиданно, как бы сама напросилась. Я сидела у себя в кабинете, листала страницы азерского сайта haqqin.az и наткнулась на материал, повествующий о некоей конференции в Баку под названием «Армяно-азербайджанский Нагорно-карабахский конфликт: основные препятствия и перспективы урегулирования. Взгляд из Армении и Азербайджана». Признаюсь, это меня очень заинтриговало. Думаю, что за сборище в Баку, несмотря на несуразное название: что значит «взгляд из Армении и Азербайджана» — если эта«конференция» в Баку, то причем тут Армения? И если это настоящая конференция, где же участники из Армении? – подумала я.
Оказывается, есть участники – трое, — некая «журналистка» Сюзан Джагинян, «правозащитники» Ваан Мартиросян и Ваге Аветян. Эти люди и вправду выступили на пресс-конференции абсолютно в духе интересов Азербайджана и обратились к армянскому руководству с призывом вывести войска из Карабаха и семи районов. В итоге эти люди предопределили для Карабаха статус автономии в составе Азербайджана. И при этом они отметили, что более 80% населения Карабаха «жаждет присоединится к Азербайджану»; кроме того, эти трое возложили венки к памятнику «жертвам Ходжалы».
В общем, фантасмагория, ей-Богу!
Я не могла поверить своим глазам: как это может быть? Ведь совсем недавно мы с коллективом были в Арцахе: весь народ, начиная от молодежи до глубоких стариков, как в отдаленных деревнях, так и в городах, только и мечтают о войне, чтоб отомстить азерам. Один из военных сказал мне буквально следующее: «У нас большая головная боль с этим народом: как только что-то случается на границе, все, вооружаясь винтовками и охотничьими ружьями, наводняют контактную зону и требуют, чтоб мы пустили их на позиции; даже женщины рвутся в бой, я уж не говорю о школьниках. Требуются большие усилия, чтобы каждый раз вернуть их в свои дома». Одна старая женщина, потерявшая на войне мужа и двух сыновей, с таким спокойствием мне говорила, что я готова пожертвовать и третьим сыном, лишь бы нога турка не ступила на нашу землю!
И это, поверьте, мои дорогие, не выдумки, и не поверхностное впечатление, все посторонние наблюдатели подтверждают сказанное мною. Карабахцы, кстати, обиделись на Путина не из-за того, что «русские не помогли армянам», а потому, что «Путин остановил наше наступление»!
Вот на этом фоне слова этих горе-миротворцев о том, что 80% населения Арцаха жаждет присоединиться к Азербайджану, выглядят более чем смешно.
Мне стало ясно, что эта «конференция» — постановочная попытка ввести в заблуждение мировую общественность, хотя мировая общественность очень хорошо осведомлена о настоящем положении вещей.
Я попыталась выяснить, кто эти трое «из Армении», позвонила своим армянским знакомым и друзьям. Никто не знал, что это за правозащитники, при том, что, якобы, один из них – писатель, этот Ваге Аветян. Такого писателя и правозащитника мы не знаем, — отвечали они в один голос.
Я обратилась к нашему аксакалу, который знает все и вся. Тот улыбнулся в свойственной ему саркастичной манере и сказал: «Эти люди — фантомы, Лейла додо, они никого не представляют и, как личности, по сути, — не более, чем просто физические существа. Вот, посмотри, голубушка, возьмем эту женщину, Сюзан, как ее… Джагинян, которую выдают за «журналистку и оппозиционерку», просто разочарованная домохозяйка, не обремененная моральными принципами, которая задумала заработать на старость; а другой, этот Ваан Мартиросян, насколько я знаю, в Армении в розыске, из-за совершенных им уголовных преступлений; несколько лет назад он убежал в Азербайджан и сейчас живет за счет азеров; его так используют, он просто – ничто, полуграмотный пентюх.
А что касается Ваге Аветяна, выдающего себя за оппозиционного «писателя», то он, скорее всего, — амбициозный неудачник, прозябающий на Западе, который таким образом тоже зарабатывает на жизнь. Вот и весь состав «армянской делегации»! — засмеялся аксакал. Никто в Армении не смотрит на этих людей, не слушает их и не имеет ни малейшего представления, кто они такие. А весь этот шабаш, стоящий азерской казне немалых средств, – пустой выстрел в воздух, радующий разве что организаторов и простых граждан Азербайджана.
Но сама подумай, Лейла ханум, не унимался аксакал, что это даст азерам? – и мировая общественность, и армяне — будь то в Армении или в Арцахе — плевали на такие сборища и на заявления подобных «правозащитников». Вопрос, дорогая, решается не подобными фейковыми сборищами, а на поле брани – армяне уповают только на свое оружие, а эти жалкие существа и их еще более жалкие покровители в Баку никого не интересуют…
Но, маму, — спросила я аксакала, — азерские власти же — не дураки, зачем они тратят столько денег на подобные постановки, если они, как вы говорите, пустой звук.
— Все это — имитация деятельности и более ничего, — ответил аксакал, — хотя не исключено, что по собственной глупости они могут ожидать и каких-то результатов.
Вот, посмотри, — сказал он далее, – тебе кажется случайным, что за несколько дней до этой «конференции» вдруг выходит «Заявление Совета Талышских Старейшин», в которым утверждается почти то же самое, что и на этой «конференции»? Нет, это не случайно, ничего случайного не бывает в этом деле. С чего вдруг талышские деятели, вместо того, чтобы ратовать за свой народ, хвалят Ильхама Алиева и косвенно призывает карабахцев войти в состав Азербайджана в статусе автономии? Для чего? Понятно, где составлен текст этого «Заявлевния» и кто за этим стоит. Как выступления этих армян в Баку, так и «Заявление талышских старейшин» — не более чем писк комара: никому нет до них дела! Скажи мне честно, Лейла додо, хоть один талыш всерьез воспринял это «Заявление»? Хоть где-то этот глупый текст, составленный в недрах азерских спецслужб, обсуждался? Вызвал какую-нибудь реакцию? Нет, конечно!
Вообщем, все это — еще один пример беспросветной глупости азеров — вершина убогости общественно-политической мысли в искусственной стране под искусственном названием Азербайджан!
Так что, Лейла ханум, закончил свою речь аксакал, — займись своим делом и не обращай внимание на подобную чепуху, хотя следует об этом поговорить с нашем народом!
Я, конечно, тут же решила не только поделиться с вами мыслями об этой «конференции» и беседой с аксакалом, но и сама попробовала найти в сети информацию об этих трех «правозащитниках». Ничего не нашла, кроме публикаций на азерских ресурсах и, пожалуй, одного армянского материала – статью некого Тевоса Аршакяна – судя по всему, одного поля ягоды с этой сомнительной тройкой – на сайте под названием «ArmenianReport», финансируемом, судя по всему, третьей силой.
Больше всего я хотела найти хоть одно художественное произведение “писателя” — члена этой тройки. Хотела узнать, что за писатель, о чем он пишет, какие у него идеи…Увы, ничего…, но зато нашла в ютюбе ролик интервью по скайпу этого «писателя» — Ваге Аветяна – с азерской журналисткой Касумовой из Баку.
Вот это было откровение для меня! Мне стало жалко его — человека, предавшего свой народ и свою страну за 30 серебренников, с ненормальной психикой, судя по его горящим глазам… Я почувствовала, глядя на него, что трагедия его в том, что он глубоко понимает степень своего падения и, видать, ждет постоянного вопроса: «Дорогой мой, мы верим тебе, что тебя обидели власти родной страны, но ты-то сам что сделал для своей Родины? Где твои великие произведения, коль скоро объявляешь себя писателем? Ты что — Солженицин или Фейхтвангер, преследуемые на родине? Смотря этот ролик, я объясняла нервозность «писателя» именно тем, что он сам себе задает эти вопросы! Его внутренняя совесть вопиет, наверное, к нему: веришь ли ты в то, что говоришь? Веришь ли, что твои соотечественники учинили Ходжалы? Веришь ли ты, что 80% населения Карабаха хочет присоединится к Азербайджану? Веришь ли ты, супостат, что азеры не уничтожат арцахцев, как только они окажутся под их властью, как они поступили с армянами Нахиджевани? Ты всерьез думаешь, что Арцах — тюркская земля, которая должна вернуться к своим “хозяевам”? Ты думаешь, в Армении нет людейдостойнее тебя, которые, возможно, более чем ты недовольны политикой властей? Так почему они не бегут в Баку? А даже если ты в чем-то прав, то почему, как писатель не сидишь у себя на Родине, подобно Акраму Айлисли и не пишешь правдивой литературы — хотя бы как ты понимаешь правду! Видимо, потому, что ты — никакой не писатель, а просто ничтожество с непомерными амбициями. Ты что, Иуда, действительно веришь, что в Азербайджане 38 000 армян? Где они? Да если бы они там были, их бы то и дело показывали по азерскому ТВ как символ толерантности Азербайджана! Они же даже не впускают в страну командировочных с армянскими фамилиями – граждан самых разных стран!
Я уверена, этот человек каждый день в глубине души отвечает своему внутреннему голосу: «Конечно не верю»!. Но как же ты тратишь 30 серебренников, выданных тебе гнусным врагом, уничтожившим преданных сынов твоего племени, — спрашивает его внутренний голос. – Судьба Иуды тебе не урок? Как ты берешь у своего оператора из алиевской охранки окропленные кровью лучших сынов своего народа доллары, как ты ешь хлеб, замешанный на их крови?
В глазах этого полусумасшедшего человека я отчетливо читала все это, и мне было жалко его. Это был глубоко несчастный человек, который понимает, что творит, но красную линию он уже перешел, точка возврата навеки пройдена для него.
И вообще, вся эта тройка «миротворцев» действительно заслуживает жалости, они сами при жизни подписали себе приговор – жить в смердящей турко-азерской геенне, в постоянной зависимости от подачек отъявленных врагов собственного народа…
И врагам своим не пожелаю такой жизни!
Дорогие мои братья и сестры, почему я все это говорю? Да потому, что вы смогли отчетливо видеть всю мерзость, всю алогичность предательства интересов собственного народа. Я все это говорю, потому что и у нас, талышей, есть такие люди, которые ради своего благополучия готовы предать и собственный народ, и собственную страну – Талышистан.
Судьба Иуды должна быть примером для всех, кто когда-либо подумает выйти за пределы интересов своего племени, своего народа. Я против судебных или внесудебных приговоров для предателей, я глубоко верю, что предатель сам себя уже приговорил к самому жестокому наказанию – жить в аду, в постоянных угрызениях совести.
Но все это я сегодня говорила вам не для актуализации вопроса Карабаха или для осуждения предательства, а лишь для того, чтоб показать полную глупость азерских властей, делающих ставку на малочисленную группу нездоровых людей и ожидающих результата! Как говорит наш аксакал, «Слава Богу, что наши враги – азеры — не отличаются умом, иначе нам пришлось бы серьезно попотеть»!
Да здравствует великий талышский народ!
Да здравствует Республика Талышистан!
Да здравствует Национальное Телевиднеие Талышистана!
Նոյեմբերի 12֊ին Ադրբեջանի բանակի շուրջ 60 հազար զինծառայողի, տարբեր տեսակի զինտեխնիկայի ներգրավմամբ մեկնարկել է զորքերի և զենքերի կառավարման ստուգողական զորավարժություն: Վարժանքների մի մասն անցկացվում է նաև հայկական տարածքներին սահմանամերձ զորավարժարաններում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը՝ նշելով, որ վարժանքները կավարտվեն նոյեմբերի 18֊ին։
Համաձայն հայտարարության՝ զորավարժությանը ներգրաված է շուրջ 50 միավոր ինքնաթիռ և ուղղաթիռ, 150-ից ավելի տանկ և այլ զրահատեխնիկա, 700-ից ավելի հրթիռային և հրետանային համակարգ:
Նշվում է, որ վարժանքների ընթացքում խաղարկվելու են պաշտպանության կազմակերպման, վերախմբավորման, զորքերի մարտական պատրաստության բերման, հակահարձակման անցնելու գործողություններ։ Օդային հետախուզության համար ներգրավվելու են անօդաչու թռչող սարքեր։
Նոյեմբերի 12֊ին մեկնարկել է վարժանքների առաջին փուլը, որի ընթացքում զորքերը դուրս են բերվում ելման կետեր, բացազատվում են դաշտային ղեկավարման կետեր։ Տագնապով դուրս բերված զորքերը և հրամանատարական կառավարման կետերը վերախմբավորվել են օպերատիվ նշանակման շրջաններ։
Ռազմական ավիացիայի միավորները տեղակայվել են պահեստային օդանավակայաններում, հրթիռահրետանային ստորաբաժանումները դուրս են բերվել ժամանակավոր կրակային և մեկնարկային դիրքեր։ Շարասյունների անվտանգությունը «պայմանական հակառակորդի հարձակումներից ապահովում է մարտական ավիացիան»։
Հավելենք, որ Ֆիզուլիի շրջանում բացազատված հրամանատարական ղեկավարման կետ են այցելել Ադրբեջանի նախագահ Իլհամ Աիևը, պաշտպանության նախարար, գեներալ֊գնդապետ Զաքիր Հասանովը, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ֊գնդապետ Նեջմեդդին Սադիկովը։
Հիշեցնեք, որ հոկտեմբերի 17-ին Ադրբեջանի բանակի բոլոր տանկային ստորաբաժանումներում մեկնարկել էին պլանային վարժանքներ։ Նոյեմբերին վարժանքներ էին անցկացրել հետախուզական ստորաբաժանումները։
Մինչ այդ՝ հոկտեմբերի 11-14-ին, Ադրբեջանի բանակի՝ հայկական զորքերի հետ շփման գծում տեղակայված առաջապահ ստորաբաժանումներ էր այցելելԱդրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը:
Հիշեցնենք նաև, որ նմանատիպ խոշորամասշտաբ զորավարժություն՝ 65 հազար զինծառայողի, ավելի քան 700 միավոր զրահատեխնիկայի, 500-ից ավելի հրթիռային և հրետանային կայանների, շուրջ 40 ռազմական ինքնաթիռի ու 50 ուղղաթիռի, ինչպես նաև ՌԾՈւ , ՀՕՊ ու ԱԹՍ։
Ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» 2016թ. նոր զեկույցում նշվում է, որ Հայաստանը Ռուսաստանից գնում է 6 միավոր «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ և 6 միավոր ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետ: Գնվող համակարգերի քանակը ներկայացված է ըստ վերլուծական կենտրոնի գնահատման:
Զեկույցում նշվում է, որ 2015-ին պատվիրված համակարգերը Հայաստանը ստանալու է 2016 թվականին: Մինչ այս Հայաստանի զինված ուժերին արդեն մատակարարված «Սմերչ» համակարգերը ներկայացվել են սեպտեմբերի զորահանդեսի ժամանակ, իսկ «Սոլնցեպյոկ» համակարգերը դեռ չեն ներկայացվել:
Հետաքրքիր է, սակայն, որ զեկույցում չի նշվում «Իսկանդեր-Է» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների և «Բուկ» զենիթահրթիռային համալիրների մասին, որոնք ցուցադրվել են նույն զորահանդեսի ժամանակ: Վերլուծական կենտրոնի գնահատականով «Սմերչ» համակարգերի համար Հայաստանը վճարելու է 60 մլն դոլար, իսկ «Սոլնցեպյոկների» համար՝ 40 մլն դոլար:
Զեկույցում նշվում է նաև, որ 2016 թվականին Հայաստանը ստանալու է նաև 2015 թվականին Ռուսաստանից պատվիրված «Տիգր» զրահամեքենաներ և «Իգլա-Ս» դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ (երկուսն էլ անհայտ քանակի): Նշված զինատեսակները, հիշեցնենք, Հայաստանը գնում է 2015-ին Ռուսաստանից վերցրած 200 մլն դոլար արտոնյալ վարկով:
Զեկույցի՝ Ադրբեջանին վերաբերող մասում նոր տեղեկություններ չկան, վերահաստատվել են Տ-90 տանկերի և այլ սպառազինության մատակարարումների ավարտի մասին տեղեկությունները, որոնք հայտնի էին ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրից:
razm.info
Ճնշող կանխատեսումները շրջվեցին, երբ հայտարարվեց, որ ԱՄՆ 45-րդ նախագահ է ընտրվել Դոնալդ Թրամփը: Ամերիկյան լրատվադաշտը (եւ ոչ միայն ամերիկյան), որոշակի առումով իրավամբ ստեղծել էր շեշտված կարծրատիպ Թրամփի կերպարի շուրջ, հատկապես այն դարձնելով անկանխատեսելի, հետեւաբար նաեւ ենթաընկալմամբ` վտանգավոր: Մինչ Հիլարի Քլինթոնը, որ արդեն պետական հաստատությունների ուղիներից անցած կայացած պետական գործիչ էր, կայունության եւ կանխատեսելիության առումով ընդհանուր ընկալման վրա իբրեւ այդպիսին էլ ազդել էր։
Հիմնական ուղղությունների տարբերությունը սկսվում էր այստեղ. մեկը գործարար ասպարեզից անցնում էր նախագահական աթոռին, մինչ երկրորդը Կոնգրեսի եւ պետքարտուղարության անցքերից երկար ճանապարհ էր կտրել հասնելու համար նախագահի թեկնածուի կարգավիճակին: Ամերիկյան հասարակության քվեարկելու չափանիշերը, ցուցաբերած զգայնությունները եւ նախընտրած դիրքորոշումները բավական բարդ է հստակեցնել, այդ պատճառով էլ ընդհանուր ուղղությունների գնահատմամբ պետք է փորձել Թրամփ երեւույթի կայացման փաստի հետ հաշվի նստելու ճիգը: Քլինթոնի ռազմատենչությունը երեւաց ոչ միայն իր անցյալի պետական կենսափորձով, այլ նաեւ հայտարարություններով եւ հայտնապես փաստաթղթերի գաղտնազերծված տարբերակների հրապարակայնացմամբ:
Թրամփի դեպքում կարծր դիրքորոշումը վերաբերում էր ներամերիկյան հարցերին: Ամերիկան հզորացնելու իր նախընտրական հռետորաբանությունը հասնում էր ցեղապաշտական, խտրականության եւ հակաժողովրդավարական սկզբունքների` հերթական անգամ ինքնահակասության մեջ դնելով ամերիկյան համակարգը, որը ժողովրդավարացում արտադրելու ինքնակոչ առաքելության ստանձնումով քաոսային իրավիճակներ ստեղծելու պատճառ է դառնում այլ տարածաշրջաններում: Թրամփի ճառերի հատակագծերի պատրաստողները վստահ էին, որ ներամերիկյան քաղաքականության վրա գերկենտրոնանալով եւ երկրորդական ու երրորդական պլան մղելով արտաքին քաղաքականության ուղղությունները, Թրամփն ավելի ազդեցիկ գործոններ պիտի ապահովեր քվեահավաքի իր աշխատանքի ընթացքում։ Դասական-կանխատեսելի կերպարը ընդդեմ գործարար-անկանխատեսելիին ավարտվեց ի նպաստ երկրորդի: Այս դեպքում ամերիկյան հասարակության ընկալման, փիլիսոփայության եւ հարցերը նեղ ամերիկյան տեսանկյուններից դիտելու իրականությունը բացում է որոշ փակագծեր, որոնց արժե անդրադառնալ: Պատահածը իբրեւ ամերիկյան տիպի նացիզմի հաղթանակ կարելի է բնորոշել: Անշուշտ համոզված, որ Քլինթոնի կամ Թրամփի ընտրությունը Վաշինգտոնի արտաքին քաղաքականության վրա որեւէ հիմնական փոփոխություն զգացնել չպիտի տար:
Պաշտպանության կամ պետքարտուղարության վերլուծական կենտրոնների հրապարակած նյութերը վերաբերում են առաջիկա քսանամյակին, եւ այնտեղ երեւում է նաեւ Վաշինգտոնի արտաքին քաղաքական ուղեգիծը, որը նախագահից նախագահ փոփոխության առընթեր հիմնական ոստոստումներ չի կատարում: Այս առումով էլ, եթե Պենտագոնի վերլուծական կենտրոնը Թուրքիայի մասնատման մասին նախատեսություն է արել եւ խոսել քրդական շարժման ծավալման մասին, ապա Էրդողանի ցուցադրած խանդավառությունը կարող է քաղաքականորեն իրատեսական չլինեն նախագահի փոփոխության դիմաց: Ամերիկյան հասարակությունը այս քվեարկությամբ ընդգծեց նաեւ, որ հակացեղապաշտականությունը կամ մարդկային իրավունքները արտաքին սպառման համար օգտագործվող նյութեր ու կարգախոսներ են, այլ երկրներ ժողովրդավարացնելու համար: Աշխարհը թվում է, որ ընտրել է ծայրահեղականությունների ուղին:
Ծայրահեղականությունը Միջին Արեւելքում դրսեւորվում է կրոնական խավարամտությամբ, մինչ ԱՄՆում` նման կերպարի նախընտրությամբ: Քաղաքականորեն ճիշտ չպիտի լիներ ակնկալել, որ Թրամփով Վաշինգտոնը կտրուկ փոփոխություններ պիտի բերի հատկապես իր արտաքին քաղաքականության մեջ: Տակավին տեսանելի չէ ԱՄՆ-Մեքսիկա պատի կառուցումը. ոչ էլ` Միջին Արեւելքում կրոնական ծայրահեղականության արմատախիլ անելը:
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
«Հայկական վարկածն» արդեն տեղեկացրել է «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» օրինագիծի շուրջ քննարկուների մասին, ինչը հանրության կողմից միանշանակ հավանության չի արժանացել: Կառավարությունն այսօր հավանության է արժանացրել նախագիծը:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մանրամասնել է, որ ըստ օրինագծի՝ մարտական հերթապահության կամ մարտական պայմաններում զոհված սպաների ընտանիքները միանվագ 10 մլն դրամ և ամսական 300 հազար դրամ կստանան: Այսպիսով՝ «Զոհվելու կամ առաջին կարգի հաշմանդամություն ստանալու դեպքում ամսական ապահովագրական վճարները կկազմեն` 300 հազար դրամ սպայական անձնակազմի, 250 հազար դրամ ենթասպաների և 200 հազար դրամ շարքայինների դեպքում:
Երկրորդ կարգի հաշմանդամների դեպքում այդ վճարները համապատասխանաբար կկազմեն 250, 200 և 150 հազար դրամ: Այդ գումարը, որպես ապահովագրական վճար, կվճարվի 20 տարի շարունակ՝ կազմելով սպայական անձնակազմի համար 82 մլն դրամ, ենթասպայական անձնակազմի պարագայում՝ 70 մլն դրամ և շարքայինների դեպքում՝ 48 մլն դրամ»:
Պաշտպանության նախարարը տեղեկացնում է, որ միայն բյուջեի միջոցներից փոխհատուցում վճարել անհնար է, ուստի հավելյալ ֆինանսական միջոցներ կհատկացվեն հատուկ ֆոնդից, որը կձևավորվի յուրաքանչյուր աշխատող քաղաքացուց ֆոնդի հաշվին ամսական 1000 դրամ վճարվող գումարրներից: Նախագիծը կյանքի կկոչվի հունվարի 1-ից:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.