23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայողներ, շարքային Ալբերտ Պոստոլոկյանի մահվան եւ Գառնիկ Տերտերյանի՝ բեկորային վիրավորում ստանալու հանգամանքները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։
N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահության ընդգրկված ժամկետային զինծառայողներ՝ շարքային Ալբերտ Պոստոլոկյանի հրազենային մահացու վիրավորում և շարքային Գառնիկ Տերտերյանի բեկորային վիրավորում ստանալու դեպքի առթիվ Զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 110-րդ հոդվածի 1-ին մասով եւ ուղարկվել Երրորդ կայազորային քննչական բաժին՝ նախաքննություն իրականացնելու։
Նախնական տվյալներով՝ զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի, առույգ հերթափոխի դիտորդ, նռնակաձիգի օգնական, ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Հակոբի Պոստոլոկյանը 2016 թվականի դեկտեմբերի 08-ին՝ ժամը 02:10-ի սահմաններում, ծառայողական նպատակով իրեն տրամադրված նռնակը նետել է գետնատնակի մուտքի ուղղությամբ, որի պայթյունից բեկորային վիրավորում է ստացել հերթափոխի՝ հանգստացող ավագ հրաձիգ, ժամկետային զինծառայող, շարքային Գառնիկ Հայկի Տերտերյանը, որից հետո իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր ծնոտի շրջանում և ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է:
Գ.Տերտերյանը տեղափոխվել է զինհոսպիտալ, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Նոյեմբերի ընտրություններից շատ չանցած, ես մի հոդված էի գրել, առաջարկելով ամերիկահայերին ամեն ջանք գործադրել կապ հաստատելու համար նորընտիր նախագահ Թրամփի կամ նրա օգնականների հետ մինչև հունվարի 20-ի նախագահական երդմնակալությունը, որից հետո շատ ավելի դժվար կլինի կապվել նախագահի հետ:
Ուրախ եմ հայտնելու, որ վերջերս նման հաջող կապ ստեղծվեց գլխավորաբար Վաշինգտոնում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի, և Գլենդելի Prime Health Care-ի նախագահ Մայք Սարյանի համատեղ ջանքերով, որ սերտ կապեր ունի ԱՄՆ Հանրապետական կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:
Դրա արդյունքում, նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը դեկտեմբերի 1-ին զանգահարեց նախագահ Սերժ Սարգսյանին՝ շնորհակալություն հայտնելով նորընտիր նախագահ Թրամփին ավելի վաղ ուղղված նրա շնորհավորական նամակի համար: Ըստ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքի՝ Փենսը և Սարգսյանը ընդգծել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև տնտեսական և քաղաքական հարաբերությունների ընդլայնման կարևորությունը: «Անդրադարձ է եղել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերին, այդ թվում՝ տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին»:
ՀՀ նախագահի պաշտոնական կայքը հատուկ ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ Փենս-Սարգսյան «հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ»: Ի տարբերություն Ադրբեջանի նախագահ Ալիևի և Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից համապատասխանաբար նոյեմբերի 9-ին և 17-ին կատարված նորընտիր նախագահ Թրամփին հեռախոսազանգերի՝ նորընտիր փոխնախագահ Փենսի հեռախոսազանգը Սարգսյանին քաղաքականապես ավելի արժեքավոր է… Հնարավոր է, որ Թրամփն է խնդրել Փենսին զանգահարել Սարգսյանին՝ Ներկայացուցիչների պալատում նրա 10-ամյա պաշտոնավարման ընթացում հայկական հարցերին ծանոթ լինելու պատճառով: Կոնգրեսական Փենսը, որպես Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, 2005 թվականին քվեարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի օգտին, սակայն 2007 և 2010 թվականներին դեմ է քվեարկել համանման բանաձևերին՝ անհանգստություն հայտնելով ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների հնարավոր հետևանքների առնչությամբ:
Էրդողանի և Ալիևի մյուս անբարենպաստ վիճակն այն էր, որ նրանց հեռախոսազանգերը, ամենայն հավանականությամբ, կազմակերպվել էին միլիոնավոր դոլարներով վարձակալված վաշինգտոնյան փիար և լոբբիստական ընկերությունների միջոցով, իսկ Հայաստանը ոչ մի լումա չի ծախսել Փենս-Սարգսյան հեռախոսազրույցի համար: Այս հաջողված կապը Թրամփի նորընտիր վարչակազմի հետ ապացուցում է ամերիկյան քաղաքական կյանքում ներգրավված լինելու կարևորությունը, որ անհրաժեշտության դեպքում նման կարգադրությունների կազմակերպումը ավելի հեշտ լինի:
Բացի այդ, Թրամփի և մի շարք այլ երկրների ղեկավարների միջև հեռախոսազանգերը, ներառյալ Թայվանի, Թուրքիայի և Պակիստանի, արժանացել են ամերիկյան լրատվամիջոցների խիստ քննադատությանը: Չինաստանի ղեկավարները հիասթափված են, որ Թրամփը զրուցել է Թայվանի նախագահի հետ: ԱՄՆ ոչ մի նախագահ կամ նորընտիր նախագահ նման բան չէր արել 1979 թվականից ի վեր՝ համաձայն ԱՄՆ-ի «Մեկ Չինաստան» քաղաքականության, որը Թայվանը ճանաչում է որպես Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաս:
Թուրքիայի հետ կապված տարաձայնությունը ներառում է Իվանկա Թրամփի մասնակցությունը նախագահ Էրդողանի հետ իր հոր հեռախոսազրույցին, որը ոմանց կողմից դիտարկվում է որպես շահերի բախում: Իվանկան սերտորեն կապված է եղել Ստամբուլում «Թրամփ Թաուրների» ծրագրին և թուրք գործարար Մեհմեդ Ալի Յալչինդաղի հետ: 2012 թ. նա ներկա է գտնվել Ստամբուլում «Թրամփ Թաուրների» բացմանը: Հեռախոսազրույցի ընթացքում, Թրամփն ասել է Էրդողանին, որ ինքը և Իվանկան հիացած են նրանով և Յալչինդաղով: Թրամփի շռայլ խոսքերը նախատեսված էին մեղմելու ավելի վաղ նրա հայտարարած ծրագրերը՝ արգելելու բոլոր մահմեդական ներգաղթյալների մուտքը ԱՄՆ: Այն ժամանակ, ի պատասխան, Էրդողանը պահանջել էր Թրամփի անունը hանել Ստամբուլի «Թաուրներից»:
Նորընտիր նախագահ Թրամփը մեկ այլ վիճահարույց հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆի հետ: Հղումներ են արվում Թրամփի կողմից կատարված շռայլ գովասանքներին Պակիստանի, նրա ժողովրդի և մշակույթի վերաբերյալ, որին հետևել է ԱՄՆ կարևոր դաշնակից և Պակիստանի ոխերիմ թշնամի Հնդկաստանի շատ կոշտ պատասխանը: Սակայն, 2012 թ. Թրամփը թվիթերյան մի գրառում է արել. «Լավ hասկացե՛ք, Պակիստանը մեր բարեկամը չէ: Մենք նրանց միլիարդավոր ու միլիարդավոր դոլարներ ենք տվել, իսկ ի՞նչ ենք ստացել. դավաճանություն և անարգանք, և շատ ավելի վատ բաներ: #TimeToGetTough (Ժամանակն է ավելի խիստ լինել)»:
Վերջապես, ընթերցողները հավանաբար հիշում են, որ իմ նախորդ հոդվածում ես դրական էի գնահատել Հայաստանի իշխանություններին, որոնք արգելք էին դրել Պակիստանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Խորհրդարանական վեհաժողովում դիտորդի կարգավիճակ ստանալու խնդրանքի վրա, ինչը պայմանավորված էր Պակիստանի ադրբեջանամետ, թուրքամետ և հակահայաստանյան ու հակաարցախյան քաղաքականությամբ: Թուրքական լրատվամիջոցները տարածել էին իմ հոդվածը, սակայն սխալմամբ Հայաստանի կառավարությանը վերագրելով իմ չորս առաջարկությունները՝ հակազդելու Պակիստանին ՄԱԿ-ում, ԱՄՆ Կոնգրեսում, Եվրասիական տնտեսական միությունում (ԵՏՄ) և աջակցել Հնդկաստանին՝ Պակիստանի հետ Քաշմիրի հակամարտության մեջ:
Ամերիկահայերը պետք է շարունակեն իրենց ջանքերը՝ մշակելու լավ հարաբերություններ Թրամփի վարչակազմի և Կոնգրեսի անդամների հետ՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Վաշինգտոնում նրանց մեծածախս լոբբիստական ընկերությունների բոլոր հակահայկական փորձերին հակազդելու համար…
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Ինչպե՞ս կարձագանքեն հայաստանյան պետական իրավասու կառույցները, եթե նույնասեռ զույգը ամուսնանալու ցանկություն հայտնի: LGBTnews-ը վերջերս հրապարակել է ծավալուն մի հոդված, որում հիմնավորվում է՝ Հայաստանի Սահմանադրությունը չի արգելում քաղաքացիների նույնասեռ ամուսնությունները:
Եվ ահա, LGBTnews-ի արտահաստիքային թղթակից Ա.Մ. Մանուկյանը, որ լեսբի է և երազանք ունի ամուսնանալու իր զուգընկերուհու հետ, հարցում է ուղարկել Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին.
«Ի՞նչ ընթացակարգով կարող եմ ես՝ ՀՀ քաղաքացի Ա.Մ. Մանուկյանս, ՀՀ քաղաքացի հանդիսացող իմ զուգընկերուհու հետ գրանցել նույնասեռ ամուսնություն և/կամ միություն Հայաստանի Հանրապետությունում»:
Այս հարցմանն ի պատասխան Արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության (ՔԿԱԳԳ) պետ Արգամ Ստեփանյանը գրել է.
Հարցման այս պատասխանը ստանալուց հետո Ա.Մ. Մանուկյանը երկրորդ հարցումն է ուղարկում Արդարադատության նախարարություն՝ կրկին այն հասցեագրելով նախարար Արփինե Հովհաննիսյանին:
«Ես Արդարադատության նախարարություն Ձեր անունով տեղեկություն ստանալու հարցում էի ուղարկել՝ խնդրելով տեղեկացնել, թե ի՞նչ ընթացակարգով կարող եմ ես՝ ՀՀ քաղաքացի Ա.Մ. Մանուկյանս, ՀՀ քաղաքացի հանդիսացող իմ զուգընկերուհու հետ գրանցել նույնասեռ ամուսնություն և/կամ միություն Հայաստանի Հանրապետությունում:
Հարցմանս ի պատասխան ՀՀ Արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պետ պարոն Արգամ Ստեփանյանի անունից նամակ եմ ստացել, որում միայն ներկայացված են ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածի և ՀՀ Ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասից մեջբերումներ:
Իմ հարցման մեջ ներկայացված հարցադրման պատասխանը, այն է՝ թե ի՞նչ ընթացակարգով ես ու իմ զուգընկերուհին կարող ենք ՀՀ-ում գրանցել նույնասեռ ամուսնություն և/կամ միություն, պարոն Ստեփանյանի պատասխան նամակում առկա չէ:
Սույն հարցմամբ խնդրում եմ տեղեկացնել,
- Կարո՞ղ է նույնասեռ զույգը Հայաստանի Հանրապետությունում գրանցել նույնասեռ ամուսնություն և/կամ միություն:
- Եթե այո, ապա ի՞նչ ընթացակարգով, ո՞ր մարմիններում:
- Եթե ոչ, ապա ՀՀ Սահմանադրության և/կամ օրենսդրության ո՞ր դրույթներն են արգելում նույնասեռ ամուսնությունների և/կամ միությունների գրանցումը Հայաստանի Հանրապետությունում»,- գրված էր Ա.Մ. Մանուկյանի՝ նախարարություն ուղարկված երկրորդ հարցման մեջ:
Ի պատասխան այս երկրորդ հարցմանը՝ կրկին ՔԿԱԳԳ պետ Արգամ Ստեփանյանի անունից երկրորդ նամակն է ուղարկվել Ա.Մ. Մանուկյանին:
«ՀՀ Արդարադատության նախարարին հասցեագրված Ձեր դիմումների կապակցությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով Դուք հրավիրվում եք ՀՀ ԱՆ ՔԿԱԳ գործակալություն: Խնդրում եմ ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով»,- գրված է Արգամ Ստեփանյանի պատասխան նամակում:
Նշանակված օրը Ա.Մ. Մանուկյանը հանդիպել է ՔԿԱԳ պետ Արգամ Ստեփանյանի հետ: Վերջինս իր աշխատասենյակ է հրավիրել նաև ՔԿԱԳ գործակալության կատարող Ալբերտ Վիրաբյանին ու ևս մեկ աշխատակցի, որոնք պարբերաբար միջամտել են Ստեփանյանի ու Մանուկյանի զրույցին: Հատկանշական է, որ ՔԿԱԳ պետ Արգամ Ստեփանյանը հանդիպումից առաջ տեղեկություններ է հավաքել Մանուկյանի՝ հարցման մեջ նշված բնակության վայրի, բնակարանի սեփականատիրոջ մասին, ինչի վերաբերյալ էլ եղել է Մանուկյանին ուղղված նրա առաջին հարցը: Քանի որ Ա.Մ. Մանուկյանը ձայնագրել է Ստեփանյանի հետ խոսակցությունը, սղագրությունը ներկայացնում ենք ստորև:
– Դուք այդ հասցեի բնակիչ ե՞ք, որ մեզ նամակներ եք ուղարկում:
– Ես այժմ բնակվում եմ այնտեղ:
– Վարձո՞վ եք ապրում:
– Ոչ, Հայաստանում չգտնվող իմ բարեկամի բնակարանն է:
– Որ մենք տվել ենք ձեզ պարզաբանումները, ի՞նչը ձեզ չի բավարարում:
– Նախ խնդրում եմ, որ նոր սենյակ մտած անձինք ներկայանան, որ ես տեղյակ լինեմ՝ ովքեր են ներկա մեր զրույցին:
– Եթե դուք ուզում եք, որ ներկայանան՝ կներկայացնենք: Ալիկ Վիրաբյան և (ձայնագրության մեջ անունը չի լսվում – խմբ.), մեր աշխատակիցներն են: Մենք ուզում ենք հասկանալ՝ ձեզ ինչ է պետք: Մենք կարծում էինք, որ մեր պարզաբանումը ձեզ կբավարարի:
– Եվ ինչո՞վ պետք է ձեր պատասխանն ինձ բավարարի:
– Դուք ուզում եք գրանցել ամուսնություն, մենք էլ ասում ենք, որ դա հնարավոր չէ:
– Ի՞նչ պատճառներով: Որքան ես գիտեմ՝ նույնասեռ ամուսնությունները որևէ օրենքով արգելված չեն, իսկ այն, ինչ քաղաքացուն արգելված չէ՝ թույլատրված է: Թե՞ ես սխալ եմ:
– Օրենքում հստակ գրված է՝ տղամարդը և կինը… Էլ ի՞նչ ասեմ ձեզ:
– Կա՞ այդպիսի օրենք, այդպիսի դրույթ, որ նույնասեռ զույգերին արգելում է ամուսնանալ:
– Դուրս է գալիս, որ երկու տղամարդու մեջ ու երկու կնոջ մեջ, եթե գրված չի, որ չի կարելի, ուրեմն կարելի՞ է: Դուք տենց ե՞ք մտածում:
– Ես ձեզ եմ հարցնում:
– Եթե մենք լիազորված չենք էտ գործողությունը կատարել, ուրեմն չենք կարող կատարել: Սահմանադրությամբ պաշտոնյաները, պետական մարմինները կարող են անել այնպիսի գործողություններ, որոնք անելու համար օրենքով լիազորված են: Մենք օրենքով լիազորված չենք:
– Կներկայացնե՞ք ինձ գրավոր ձեր հիմնավորումները:
– Եթե ես մի գործողություն եմ կատարում, ես օրենքի շրջանակներում եմ դա անում: Ես օրենքով լիազորություն պիտի ունենամ դա անելու: Հիմա ես լիազորություն չունեմ դա անելու: Ասենք, օրինակ, ես չեմ կարող նույն ամուսնությունը չորս անգամ գրանցել, չեմ կարող անչափահասների ամուսնություն գրանցել, չեմ կարող արդեն ամուսնացած մարդու ամուսնություն երրորդ անձի հետ գրանցել, և այլն: Ինչո՞ւ չեմ կարող: Որովհետև լիազորված չեմ:
– Շատ լավ, ներկայացրեք, խնդրեմ, գրավոր այդ հիմնավորումը:
– Ես որքան հասկացա՝ հիմա ինչ էլ ցույց տամ՝ ձեզ միևնույնն է՝ գրավոր է պետք: Մենք դա էինք ուզում հասկանալ՝ դուք ինչ եք ուզում, ինչն է ձեզ անհասկանալի: Հիմա պարզ է. դուք ասում եք՝ մեզ ոչինչ չի արգելում գրանցել նույնասեռ ամուսնություններ, ինչո՞ւ չեք գրանցում: Ես էլ ասում եմ՝ լիազորված չեմ: Մենք գրավոր պատասխանն այնպես կպատրաստենք, որ դուք, կարծում եմ, բավարարված կլինեք:
Մի քանի օր անց ՔԿԱԳ գործակալության պետ Արգամ Ստեփանյանի անունից գրավոր պատասխան է ուղարկվել Ա.Մ. Մանուկյանին, որում նշված է. «Ի պատասխան ՔԿԱԳ գործակալությունում հանդիպման ընթացքում Ձեր հարցադրմանը, թե միասեռ ամուսնություններ գրանցելն արգելված չէ օրենսդրությամբ, որը ենթադրում է դրանց գրանցման հնարավորություն, տեղեկացնում եմ, որ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Հետևաբար ՔԿԱԳ մարմինը չի կարող կատարել այնպիսի գործողություն, այդ թվում նաև միասեռ ամուսնությունների գրանցում, որի համար օրենսդրությամբ իրավասու չէ»:
Այսպիսով՝ ՔԿԱԳ գործակալության պետի հիմնավորումը գալիս է ապացուցելու մեր կայքում ավելի վաղ հրապարակված հոդվածում հեղինակի կողմից արված այն պնդումը, որ Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց ամուսնության իրավունքի իրացման մասով առկա է օրենսդրական բաց, բայց ո՛չ արգելք:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում
28 տարի առաջ՝ 1988թ. դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:41, Հայաստանը ցնցեց Սպիտակի ավերիչ երկրաշարժը: Հզոր ստորգետնյա ցնցումները կես րոպեում ավերեցին հանրապետության գրեթե ողջ հյուսիսային մասը՝ ընդգրկելով մոտ 1 մլն բնակչություն ունեցող տարածք: Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակում, ցնցումների ուժգնությունը կազմել է 10 բալ (12-բալանոց սանդղակով): Ստորգետնյա ցնցումները զգացվել էին Երեւանում եւ Թբիլիսիում:
Մասնագետների հաշվարկներով՝ երկրաշարժի պահին երկրակեղեւի պատռվածքի գոտուց ազատվել է Հիրոսիմայի վրա նետած ատոմային ռումբի նման 10 ատոմային ռումբի պայթյունին հավասարազոր էներգիա: Երկրաշարժի առաջ բերած ալիքը տարածվել էր ողջ Երկրով եւ արձանագրվել Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի եւ Ավստրալիայի գիտական լաբորատորիաներում:
Պաշտոնական տեղեկություններով՝ զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ է դարձել, անօթեւան է մնացել 530 հազար բնակիչ:
Երկրաշարժի հետեւանքով հիմնովին ավերվեց Սպիտակ քաղաքը: Սպիտակի եւ մոտակա գյուղերի հետ մեկտեղ բնության տարերքը ավերեց 21 քաղաք ու ավան, 324 գյուղ, ոչնչացրել Հայաստանի երկրորդ քաղաք Լենինականի (այժմ Գյումրի) բնակելի, սոցիալական եւ արդյունաբերական ֆոնդի 80 տոկոսը: Մեծ ավերածություններ եղան նաեւ մեծությամբ երրորդ քաղաքում՝ Կիրովականում (այժմ Վանաձոր): Երկրաշարժը շարքից հանեց երկրի արդյունաբերական ներուժի մոտ 40 տոկոսը: Այն ժամանակ Հայաստանին օգնության եկավ ողջ աշխարհը:
https://www.youtube.com/watch?v=0K9rgzirSG4
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն օրերս ընդունել է ամբողջ աշխարհում Ռուսաստանի քաղաքական միջամտությանը հակազդելու մասին օրինագիծ: Ըստ այդմ՝ նախատեսվում է ստեղծել միջգերատեսչական մարմին, որը պետք է հակազդի «երկրների ու կառավարությունների վրա գաղտնի կերպով ազդելու» Ռուսաստանի փորձերին:
Այդպիսի գործողությունների տակ նկատի են առնվում կեղծ տեղեկատվության տարածումը, մարդու իրավունքների ոտնահարումները, կոռուպցիան, ահաբեկչական գործողությունները և քաղաքական սպանությունները, որոնք, ինչպես նշվում է օրինագծում, իրականացնում են ռուսաստանյան հատուկ ծառայություններն ու քաղաքական վերնախավը կամ նրանց կողմից վստահված անձինք:
ՄԱՀՀԻ հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը այն կարծիքին է, որ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը ևս կատարվել է Ռուսաստանի հատուկ ծառայությունների աջակցությամբ, բայց որպեսզի այդ ողբերգությունը հայտնվի նրանց դիտակետում՝ բացարձակապես քաղաքական գործոններից է կախված. «Այսինքն՝ որքանով նպատակահարմար կհամարվի դա կամ որքանով շահեկան կլինի Միացյալ Նահանգների համար: Ենթադրենք՝ ապացույցներ լինեն Հոկտեմբերի 27-ի կապակցությամբ՝ որպես հատուկ ծառայությունների միջամտության դրսևորում. գիտեք, որ այս մասին և տեղական փորձագետներ, և միջազգային փորձագետներ տեսակետ են հայտնել: Ավելին՝ ռուսական հատուկ ծառայությունների նախկին բարձրաստիճան պաշտնյա Լիտվինենկոն բառացիորեն մեղադրել էր Ռուսաստանի հատուկ ծառայություններին Հայաստանում Հոկտեմբերի 27 կազմակերպելու մեջ: Այսինքն՝ ակնհայտորեն ինչ-որ ապացույցներ կլինեն՝ գոնե այն մասով, որ Լիտվինենկոն փախել էր Միացյալ Թագավորություն, բայց իր տրամադրության տակ եղած ապացույցները ներկայացրել էր:
Հիմա որքանո՞վ նպատակահարմար կլինի գոնե Հայաստանի մասով այդպիսի հանցագործություններին վերաբերող փաստաթղթերի փաթեթ տրամադրելը՝ թերևս այս պահին վաղ է ասել, որ ԱՄՆ-ը դա կանի: Ես գրեթե կասկած չունեմ, որ Բոսնիայի հետ կապված, որտեղ ակնհայտ է ռուսական հատուկ ծառայությունների առնչությունը պետական հեղաշրջման փորձին, կամ եթե որևէ այլ միջամտություն լինի եվրոպական կամ ամերիկյան երկրների հետ կապված, բնականաբար՝ կդառնա, իսկ կոնկրետ Հոկտեմբերի 27-ի հետ կապված՝ ես դեռևս մեծ վստահություն չունեմ, թեպետ մենք բացառել չենք կարող, որ երբևիցե այդպիսի քաղաքական անհրաժեշտություն առաջանա»:
Ըստ Սաֆարյանի՝ ամեն ինչ կախված կլինի ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների հետագա զարգացումնեից. «Մենք այս խնդրի մասին ավելի առարկայական կարող ենք խոսել, երբ տեսնենք, թե մի քանի ամսից ինչպես են դասավորվում հարաբերությունները ԱՄՆ նորընտիր նախագահի և Ռուսաստանի միջև»:
Մեր այն դիտարկմանը, թե արդյոք Հայաստանը շահագրգիռ կլինի՞ այս հարցում՝ այն կոնտեքստում, որ շատերը մեղադրում են այն ժամանակվա իշխանություններին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության հարցում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Բացի խմբից, որևէ այլ հանգամանքներ ի հայտ չեկան. դա վկայում է այն մասին, որ Հայաստանում ավելի շատ են նրանք, ովքեր շահագրգռված չեն հանցագործության բացահայտմամբ: Շահագրգռված չլինելը կարող է ունենալ տարբեր դրդապատճառներ՝ մեկը գուցե վախենա, մեկը ուղղակի կաշկանդված լինի խոսել Ռուսաստանի դեմ: Համենայնդեպս, փաստն այն է, որ այդ հանցագործության բացահայտմամբ չշահագրգռվածներն ավելի շատ են, քան շահագրգռվածները. եթե հակառակ պատկերը լիներ, հանցագործությունը բացահայտված կլիներ»:
Այդուհանդերձ, մեր զրուցակիցը կարծում է, որ եթե որևիցե աղմկահարույց փաստ ի հայտ գա, ապա մենք իրավիճակի փոփոխություն կունենանք. «Որովհետև, ինչպես նշեցի, նրանք, ովքեր շահագրգռված չեն հանցագործության բացահայտմամբ, շահագրգռված չլինելու տարբեր դրդապատճառներ ունեն»:
Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժել է Սիսի կաթողիկոսարանի տարածքի վերադարձի մասին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պահանջով դատի քննարկումը: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հայտա րարել է հայցը Մարդու իրավունքների եվրոպական դատարան տանելու մասին:
«Դեկտեմբերի 6-ը կարևոր օր է լինելու ընդհանրապես հայ ժողովրդի և մասնավորապես հայ եկեղեցու համար: Սա առաջին իրավական քայլն է ընդդեմ Թուրքիայի` 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո: Իրավական այս գործընթացը երկար և լուրջ մտորումների, խորհրդակցության և ուսումնասիրության արդյունք է` հիմնված միջազգային իրավունքի վրա, այդ թվում և 1932 թվականի Լոզանի կոնֆերանսի որոշումների վրա, որն առնչվում է Թուրքիայի Հանրապետության սահմաններում բնակվող փոքրամասնություններին»,- հայտարարել է Արամ Ա կաթողիկոսը Լիբանանից ուղիղ տեսուղերձի ժամանակ:
Նա համոզմունք է հայտնել, որ եկել է ժամանակը ճանաչման փուլից անցնելու փոխհատուցման փուլի` այդ ճանապարհին չմոռանալով Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը:
«Դեկտեմբերի 6-ին մեր թղթածրարը, այլ խոսքով` Սիսի կաթողիկոսարանի վերադարձի մեր պահանջը պաշտոնապես պետք է Ստրասբուրգում ներկայացվի ՄԻԵԴ: Հաջորդ օրը` դեկտեմբերի 7-ին, Բելգիայում մամուլի ազգային ակումբում տեղի կունենա հրապարակային մամուլի ասուլիս` մասնակցությամբ մեր իրավական մարմնի հինգ անդամների: Ասուլիսին ներկա կլինեն միջազգային մամուլի ներկայացուցիչները, ինչպես նաև ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքական ու կուսակցական պատասխանատուներ»,- հայտարարել է Արամ Ա կաթողիկոսը:
Նա նշել է, որ այս դատը Մեծի Տանն Կիլիկիո դատը չէ, ոչ էլ մեր եկեղեցու դատն է, այլ մեր ժողովրդի: «Մենք այս գիտակցությամբ, այս հեռանկարով ճամփա ելանք և պետք է շարունակենք իրավական այս ընթացքը: Մենք պետք է շարունակենք Ցեղասպանության ճանաչման գործընթացը: Միաժամանակ, հավատացած եմ, որ ժամանակը եկել է, որ մենք` Հայաստանը և Սփյուռքը, մեր բոլոր կազմակերպություններով պետք է մուտք գործենք իրավական դաշտ: Մենք պահանջատեր ժողովուրդ ենք»,- հայտարարել է նա:
Արամ Ա կաթողիկոսը հայտարարել է, որ հայկական հարցը արդարության հարցն է: «Դա մեր ժողովրդի հարցն է: Մենք երբեք չենք մոռանում Հայոց ցեղասպանությունը: Ճանաչումն ու փոխհատուցումը մեր հստակ պահանջն է որպես ժողովուրդ և եկեղեցի: Մենք ցանկանում ենք արդարություն միջազգային հանրությունից»,- հայտարարել է նա:
Ապրիլից հետո Տավուշի ուղղությամբ հակառակորդը հրադադարի ռեժիմը գրեթե չի խախտում։ Այս մասին Tert.am-ի հետ զրուցում նշեցին Տավուշում մարտական հենակետերից մեկում հերթապահող պայմանագրային զինծառայողներՎարդան Սարուխանյանը, Գրիգոր Ներսիսյանը, Արման Մարտիրոսյանը։
Զինծառայողների խոսքով՝ լարվածության նվազումը պայմանավորած է նախկինում հայկական կոմմի տրված պատասխանով։
«Հրադադարի ռեժիմը խախտելուց համապատասխան պատասխանը ստացել է, ու շատ կարճ ժամանակահատվածում լռեցվել է, հարկ եղած դեպքում՝ պատժվել։ Հիմա էլ զգոնությունը չենք կորցնում. ամեն պահ պատրաստ ենք, լիովին տիրապետում ենք սահմանային իրադրությանը»,-վստահեցրին նրանք։
Զինծառայողների խոսքով՝ իրենք շարունակելու են խաղաղություն պարտադրել, իսկ դրա համար անհրաժեշտ ամեն ինչ կա՝ զենք, զինտեխնիկա, մարտական ոգի։
Զինծառայողները հասարակությանը հորդորեցին չհավատալ այն խոսակցություններին, թե բանակում զինտեխնիկայի, զենքի խնդիրներ կան։
Մանրամասները՝ տեսանյութում։
Երեկ երեկոյան «Հիմնադիր խորհրդարանի» խոսնակ Սյուզան Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, թե իրեն հայտնի է դարձել, որ նախորդ օրը, այսինքն՝ նոյեմբերի 30-ին, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի Մարտունու ուղղությամբ լարված է եղել: «Կան վիրավորներ: Հարվածել են մինամյոտով: Ինձ հայտնի է դեռ միայն երկու վիրավորի անուն՝ Պողոսյան Գագիկ Վալերիկի, 1984թ., Բադալյան Քաջիկ Զախարի, 1993թ. Վիրավորվել են երեկ, սակայն այսօր է հայտնի դարձել: Լրատվականները լռո՞ւմ են: Գաղտնի՞ են պահում: Սա ի՞նչ է»:
Նույն օրը առավոտյան ԼՂՀ ՊԲ-ն սովորականի նման հաղորդագրություն էր տարածել գիշերը շփման գծում տիրող իրավիճակի մասին, որտեղ նշված էր. «…Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 45 անգամ… Շփման գծի արևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (մինամյոտ-հեղ) (10 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետ (6 արկ)…»:
Այսինքն՝ երկու տեղեկատվության մեջ առնվազն գործողությունների աշխարհագրությունն ու «մինամյոտը» համընկնում են: Պաշտոնական հաղորդագրության մեջ, սակայն խոսք չկա վիրավորների մասին: Սյուզան Սիմոնյանը հարց է բարձրացնում, թե ինչու են լրատմվամիջոցները լռում, արդյո՞ք գաղտնի են պահում: Որպես լրատվամիջոց պետք է պարզաբանենք, որ վիրավորների մասին տեղեկացել ենք միայն «Հիմնադիր խորհրդարանի» խոսնակի գրառումից:
ինչու էին շփոթվել Արծրունենք
Armtimes.com-ում այդ տեղեկատվության հրապարակումից հետո, սակայն պարզվեց, որ համանապատասխան պետական մարմինները պատրաստ չեն նման զարգացման: ՀՀ ՊՆ խոսնակը լրատվամիջոցներից մեկում հերքում էր այդ տեղեկատվությունը, մյուսում՝ հաստատում: ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը նույնպես շփոթված էր, լրագրողը նրան հարց էր ուղղում վիրավորների մասին, նա խոսում էր ադրբեջանական հաղորդագրություններից զգուշանալուց, ասում էր, որ բան չի պատահել, 1994 թվականից նույն վիճակն է:
Այս վիճակն իսկապես զարմանալի էր, որովհետեւ ԼՂՀ ՊԲ-ն եւ ՀՀ ՊՆ-ն որպես կանոն չեն թաքցնում սահմանային միջադապերի մասին տեղեկատվությունը, վիրավորներին եւ զոհվածներին: Նման բան տեղի ունեցավ միայն ապրիլյան պատերազմի օրերին, երբ իրականում ինֆորմացիան ոչ թե թաքցվում էր, այլ «բաց էր թողնվում» որոշակի մարտավարությամբ:
Երեկ ֆեյսբուքում Արծրուն Հովհաննիսյանի, լրագրողների եւ որոշ օգտատերերի միջեւ բանավեճ էր, թե արդյո՞ք «ՀԽ»-ի մամուլի խոսնակի գրառումը պետք էր ԶԼՄ-ներով տարածել, արդյո՞ք ՊՆ-ն իրավունք ունի որեւէ բան թաքցնել եւ այլն: «Թափանցիկությունը լավ բան է, բայց ոչ ի վնաս մարտական իրավիճակի»,- գրեց ՊՆ խոսնակը։ Այսինքն՝ այնուամենայնիվ, Մարտունու ուղղությամբ մարտական իրավիճակ է եղել: Ե՞րբ է սկսվել դա, ո՞ր կողմից, ավարտվե՞լ է, թե՞ ոչ: Այս հարցերի պատասխանն իհարկե չենք կարող ստանալ եւ դա նորմալ է (նորմալ չէր լինի, եթե ՀՀ եւ ԼՂՀ իշխանություններն իրենց ռազմական պլանների մասին հաղորդագրություններ տարածեին, կից ամրացնելով նաեւ նշագրված քարտեզների պատճենները): Բայց այս ընթացքում տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք որոշակի ենթադրությունների հիմք են տալիս:
Ավետիսյանի կոչն ու իրականությունը
Նոյեմբերի սկզբին «Պահեստազորի սպաների համահայկական միության» նախագահ, այն ժամանակ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը ողջ հայ ժողովրդին, քաղաքական եւ հասարակական հոսանքներին կոչ արեց «մի կողմ թողնել ամեն ինչ, համախմբվել Հայոց բանակի շուրջը, ուշադրությունը սեւեռել առաջնագծին եւ պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացման»: Միաժամանակ նա ապրիլյան պատերազմին մասնակցած աշխարհազորային ջոկատների հրամանատարներին խնդրում էր հստակ հաշվարկել ու մոբիլիզացնել կամավորական բոլոր ուժերը (դրանից մեկ ամիսառաջ կամավորների հավաքագրում էր սկսել նաեւ ՀՅԴ-ն):
Այդ ժամանակ թվում էր, թե Ավետիսյանի հայտարարությունը կապվում է նոյեմբերի 12-18-ն անցկացվելիք ադրբեջանական լայնածավալ զորավարժություններից հետ: Հիշեցնենք՝ Ադրբեջանի գրեթե ողջ բանակը (60 հազար զինվորական, ավելի քան 50 ինքնաթիռ ու ուղղաթիռ, 150-ից ավելի տանկ, 700 հրթիռահրետանային համակարգ) ընդհուպ մոտեցրել էր հայ-ադրբեջանական շփման գծին՝ լայնածավալ զորավարժությունների պատրվակով:
Ապրիլյան պատերազմական օրերին շփման գծից ստացվող տեղեկատվության տրամաբանությունից ելնելով կարող ենք ասել, որ Ադրբեջանը նման քայլերի գնում է, երբ իր վրա հարձակման վտանգ է զգում: Դրան հակառակ, հայկական կողմը Ադրբեջանի կողմից հնարավոր հարձակման մասին մեծ աղմուկ է բարձրացնում, երբ ինքն է ծրագրում որեւէ գործողություն սկսել: Վարդան Ավետիսյանի հայտարարությունը նույնպես այդպիսի երանգ ուներ`«Ադրբեջանը պատմության մեջ ամենախոշոր զորավարժություններ է նախապատրաստում, մարտական պատրաստության ամենաբարձր աստիճանի է բերում իր գրեթե ողջ բանակը, փորձելու է հասնել ապրիլյան օրերին չիրականացած իր նպատակներին» եւ այլն:
Ադրբեջանը զորավարժությունները եղան, անցան, այդ ընթացքում չիրականացած նպատակների իրականացման փորձ չարվեց անգամ: Բայց մենք չգիտենք` ամբողջ բանակի ո՞ր մասը վերադարձավ զորամասեր, որ մասը մնաց հարթավայրում: Կարող ենք ենթադրել, որ ադրբեջանական զորքի մեծ մասը, այնուամենայնիվ, դեռ դիրքավորված է:
կորցրածը հետ վերցնելու հրամանի էին սպասում
Նոյեմբերի 20-ին անդրադառնալով հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու մասին համաձայնագրին, առաջ էինք քաշել վարկած, որ Գյումրիի ռազմաբազան ուզածի չափ հզորացնելու հնարավորություն տալու դիմաց ՀՀ-ն ՌԴ-ից պետք է որեւէ բան ստանա: Ըստ էության, դա կարող է լինել ապրիլյան պատերզամի բռնկումից հետո ղարաբաղյան ռազմական կոնֆլիկտի կրկին սառեցումը, սակայն միայն այն բանից հետո, որ հայկական կողմը հետ նվաճի ապրիլյան պատերազմի օրերին կորցրած 800 հեկտար հողը: Խոսքը Լելե-Թեփեի մասին է, որի տարածաշրջանում էլ այս օրերին մարտական իրավիճակ է եղել:
Նոյեբերի 24-ին, այսինքն՝ մոտ տասն օր առաջ ԵԿՄ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Յուրա Ալեքսանյանը «Aravot.am»-ի հետ զրույցում ասել էր.«Լարվածությունն այս պահին փոքր-ինչ թուլացել է․թշնամին սահմանագծի մոտ ավարտել է իր զորավարժությունները, սակայն նրանից միշտ էլ վտանգ կա։ Չես կարող կանխագուշակել, թե թշնամին ինչ է մտածում, այս պահին թուրքը զգոն է, բայց նրա զգոնությունն ավելի շատ վախից է, իսկ մեր զինվորների մոտ նկատելի է նախահարձակ լինելու տրամադրվածություն, տղերքը տրամադրված են, որ մի օր կլինի հրաման փոքր կորցրածը հետ վերցնելու կամ ավելի շատ վերցնելու հնարավորություն կտրվի իրենց»:
Հասանովի ողջամիտ դիստանցիայի գաղտնիքը
Եւս մի քանի ուշագրավ փաստ: Նոյեմբերի 30-ին, այսինքն այն օրը, երբ, ինչպես Սյուզան Սիմոնյանի աղբյուրների շնորհիվ պարզվեց, Մարտունու ուղղությամբ մարտեր են ընթացել, Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարները Մոսկվայում մասնակցում էին ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: Դրա շրջանակում տեղի ունեցավ ՀՀ եւ ՌԴ ՊՆ նախարարների երկկողմ հանդիպումը եւ ստորագրվեց «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը: Իսկ նիստի պաշտոնական լուսանկարում ՀՀ ՊՆ նախարարի հանդեպ Ադրբեջանի ՊՆ նախարարի պահպանած ողջամիտ դիստանցիան ոչ ոքի աչքից չվրիպեց:
Դեկտեմբերի 1-ին Սերժ Սարգսյանին է զանգահարել ԱՄՆ-ի նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը: Սպիտակ տնից նման զանգեր լինում են միայն խիստ կարեւոր դեպքերում: Ընդ որում, սա արարողակարգային զանգ չէ, այլապես Ալիեւին նույնպես կզանգեր Փենսը: «Անդրադարձ է եղել նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերին, այդ թվում՝ տարածաշրջանային խնդիրներին եւ մարտահրավերներին»,- ասվում է նախագահականի հաղորդագրության մեջ: Թե այս հատվածում ի՞նչ է խոսվել, հայտնի չէ: Թեեւ կարծում ենք «Հիմնադիր խորհրդարանը» իր խողովակներով կարող է պարզել:
Պատմության մեջ մնալու հարցը եւ 1000 դրամները
Սերժ Սարգսյանը հայտնի հարցազրույցում Դմիտրի Կիսելյովի դիտարկմանը, թե հուսանք ՀՀ-ի եւ Ադրբեջանի ղեկավարները կցանկանան պատմության մեջ մնալ որպես տարածաշրջանին խաղաղություն բերած առաջնորդներ, հետեյալ պատասխանը տվեց. «Ինձ համար դա շատ կարեւոր է, որովհետեւ ես իմ ողջ գիտակցական կյանքը նվիրել եմ այդ գործին»:
Կարծում ենք, Սերժ Սարգսյանի համար էլ ավելի կարեւոր է, որպեսզի ինքը պատմության մեջ չմնա, որպես թեկուզ մեկ բլուր հանձնած առաջնորդ: Այս համատեքստում բոլորովին այլ երանգ է ստանում մարտական գործողությունների ժամանակ վիրավորված կամ զոհված զինվորների եւ նրանց ընտանիքների փոխհատուցման օրենքի նախագիծը, որ ստացել է 1000 դրամների նախագիծ անունը:
1994-95 թվականների զինադադադրի համաձայնագրերից հետո հայկական կողմից լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու հրաման չի արձակվել: Դա, կարող ենք ենթադրել, դժվար բան է, եթե իհարկե գերտերություն չես եւ օրը մի քանի այդպիսի հրաման չես արձակում աշխարհի տարբեր ծայրերում: Նույնիսկ այդ դեպքում, հրաման արձակողը գիտի, որ գործ ունի պրոֆեսիոնալ զինվորների հետ, ովքեր բարձր աշխատավարձ են ստանում իրեն ընտրած աշխատանքի դիմաց:
Ի դեպ, հատուկ ուշադրության է արժանի նաեւ այն, որ նոյեմբերի 30-ի երկու վիրավորն էլ պայմանագրայիններ էին: Այս ամենն, իհարկե, ընդամենը վերլուծություն է, եւ հնարավոր է` գոյություն ունեն այլ փաստեր, որոնց չենք տիրապետում, բայց որոնք կարող էին պատկերը փոխել: Այս պահին կարող ենք միայն հույս ունենալ, որ հայկական կողմը հաջողություն կունենա, թեեւ այդպես էլ պարզ չէ` ինչու՞ կորցրեցինք այդ տարածքները, որ հիմա պետք է հետ բերենք: Եւ ընդհանրապես պե՞տք է արդյոք, որ հետ բերենք:
Վերջին օրերին հայկական մամուլում, և հատկապես, սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում է, որ ղարաբաղա — ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրկին լարվել է իրավիճակը:
Իրականում ինչպիսի՞նն է այս պահին իրավիճակն առաջնագծում, դեպքերի ի՞նչ զարգացում սպասել: Այս և այլ հարցերի մասին «Արցախպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում խոսել է ԼՂՀ ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, գնդապետ Սենոր Հասրաթյանը:
— Դատելով մամուլում տեղ գտնող օպերատիվ հաղորդագրություններից, տպավորություն է ստեղծվում, որ սահմանում իրավիճակն այնքան էլ հանգիստ չէ, եթե չասենք լարված է: Իրականում ինչպիսի՞նն է իրավիճակը շփման գծում:
– Իրոք վերջին շրջանում ղարաբաղա — ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրկին նկատվում է անկանխատեսելի հետևանքներով հղի լարվածության նշանակալի աճ, որն արտահայտվում է հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտմանն ուղղված նպատակային գործողություններով: Հատկապես մտահոգության տեղիք է տալիս այն հանգամանքը, որ եթե սույն թվականի ապրիլին տեղի ունեցած սրացումներից հետո ընկած որոշ ժամանակահատվածում ադրբեջանական կողմը ձեռնպահ էր մնում առաջնային գծում տարբեր տրամաչափի ականանետային ու նռնականետային զինատեսակների կիրառումից, ապա վերջին երկու ամիսներին դրանց օգտագործումը ստացել է պարբերական բնույթ:
Համաձայն ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների, միայն նոյեմբեր ամսվա ընթացքում ադրբեջանական զինուժը հայկական դիրքերի ուղղությամբ տարբեր տրամաչափի ականանետերից հասցրել է 143, իսկ նռնականետերից` 65 հարված: Ընդհանուր առմամբ վերջին մեկ ամսվա ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 1600 անգամ` արձակելով մոտ 24.000 կրակոց: Կրակոցներից ավելի քան 1750-ը իրականացվել են «Իստիգլալ» տիպի խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից: Սա է առաջնային գծում տիրող իրական վիճակը:
– Իսկ ղարաբաղյան կողմը պատասխան գործողություններ չի՞ իրականացնում:
– Իհարկե, խիստ անհրաժեշտության դեպքում իրականացնում է, բայց միայն հրաձգային զինատեսակներից, նպատակ ունենալով ճնշել հակառակորդի սադրիչ գործողությունները: Ինչ վերաբերում է ականանետային կամ նռնականետային զինատեսակներին, ապա ապրիլյան առճակատումից հետո ընկած ողջ ժամանակահատվածում ղարաբաղյան կողմը երբևէ չի օգտագործել նման միջոցներ: Իսկ դրա պատճառը մեկն է` չսրել առանց այն էլ պայթունավտանգ իրավիճակը և տեղի տալ չարդարացված մարդկային զոհերի: Հակառակորդը պետք է հասկանա, առավել ևս նրա շարքային քաղաքացին, ով պատերազմի դաժան հետևանքների հիմնական կրողն է, որ հայկական կողմն ունի նախահարձակին ուժով սանձելու և’ համարձակություն, և’ հնարավորություններ ու միջոցներ: Իսկ դրանում նա մեկ անգամ չէ, որ համոզվել է… Համոզվել է և’ Արցախյան առաջին պատերազմում, և’ այս տարվա ապրիլյան առճակատման ընթացքում:
Ով-ով, բայց ադրբեջանական հրամանատարությունը` առաջնագծում կիրառելով ականանետեր, չպետք է մոռանա ապրիլյան սրացումների ժամանակ հայ հրետանավորների հասցրած թիրախային հարվածների ծանրությունը: Աստված մի արասցե, որ դրա անհրաժեշտությունը նորից զգացվի…
– Պարո ՛ն Հասրաթյան, իսկ հակառակորդի կողմից իրականացվող արկակոծումների հետևանքով զոհեր ունենու՞մ ենք:
– Բարեբախտաբար ոչ, բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ հակառակորդը դրանով ապահովագրվում է իրեն հասցվելիք անհամարժեք ու կորստաբեր հակահարվածներից: Մեր համբերությունը սահման ունի և ադրբեջանական կողմը դա պետք է հասկանա: Հակառակ դեպքում պատասխանը լինելու է շատ ցավոտ… Չի կարելի անընդհատ հանդես գալ նախահարձակի դերում, բայց ներկայանալ որպես անմեղ ու կառուցողական:
— Այդ դեպքում, ինչպե՞ս վերաբերվել Ադրբեջանի ՊՆ-ի կողմից գրեթե ամեն օր տարածվող այն հաղորդագրություններին, որոնցում հրադադարի ռեժիմի խախտման մեջ մեղադրվում է հայկական կողմը:
– Որպեսզի պարզ դառնա թե ով է իրական նախահարձակը, կողմերից յուրաքանչյուրին հարկավոր է անել ընդամենը մեկ բան` ընդունել ս.թ. մայիսին Վիենայում կողմերի միջև ձեռքբերված համաձայնությունը, այն է` հակամարտության գոտում ներդնել վերահսկման մեխանիզմ և հետևել դրանց կատարմանը: Ինչպես գիտեք հայկական կողմն այդ առաջարկությանը տվել է իր համաձայնությունը, իսկ Ադրբեջանը` ոչ: Այնպես որ, այն, ինչ այսօր կատարվում է առաջնագծում, բավականին պարզ տրամաբանության մեջ տեղավորվող իրողություն է, որն, ի դեպ հասկանում է ոչ միայն միջազգային հանրությունը, այլև ադրբեջանական հասարակության գիտակից մասը:
– Ըստ Ձեզ դեպքերի ինչպիսի զարգացում է սպասվում առաջիկայում:
– Մեզ համար դեպքերի ցանկալի զարգացման տարբերակը խաղաղությունն է: Բայց ապրելով բավականին բարդ տարածաշրջանում և ունենալով անչափ անկանխատեսելի հակառակորդ, պարտավոր ենք սպասել նաև անցանկալի զարգացումների: Այնպես որ մենք պատրաստ ենք և´խաղաղության, և´ պատերազմի:
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով լարված իրավիճակ է, կրակում են ականանետով: Այս մասին Araratnews.am-ին փոխանցեց ԼՂ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանը:
«Հարցրեք նախագահից՝ գերագույն գլխավոր հրամանատարից, նախարարից: Ես գիտեմ, որ խփում են` լարվածություն առաջացնելու համար: Նրանք ձեռք են բերել առավելություն (նկատի ունի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ կորցրած 800 հեկտարը.- խմբ.), իսկ մեր կողմը չի զբաղվում նրանով, որ հավասարակշռությունը վերականգնվի»,- նշեց Բադասյանը:
Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ նոյեմբերի 30-ին սահմանին լարված իրավիճակ է եղել, որի հետևանքով հայկական կողմից վիրավորվել են երկու պայմանագրային զինծառայողներ: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը, սակայն, այդ մասին որևէ տեղեկատվություն չէր հրապարակել, ավելին՝ Հայաստանի ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պնդում է, թե նախարարությունը վիրավորների մասին պաշտոնական տեղեկատվություն չի տրամադրում:
«Պաշտպանության նախարարությունը թաղման բյուրո՞ է, որ միայն զոհերի մասին հրապարակի»,- մեզ հետ զրույցում նախարարի խոսնակին հակադարձեց Արցախի ազատամարտիկը:
«Երեկ՝ այդ լարված պահին, Արծրուն Հովհաննիսյանը «պրովոկատոր» է անվանում նրանց, ովքեր այդ մասին բարձրաձայնում են: Իսկական պրովոկատորը հենց ինքն է: Սահմանին ինչ կատարվում է` մենք իմանում ենք րոպեներ հետո: Առնվազն Հայաստանի կեսը հեռախոսազանգերով եւ համացանցով իմանում է, թե ինչ է կատարվում»,- շարունակեց Բադասյանը՝ հավելելով, որ չլուսաբանելը եւ տեղյակ չպահելը հանրության խոր մտահոգության տեղիք են տալիս, թե ինչ նպատակ է հետապնդում թաքցնելը:
Բացի այդ, Բադասյանի կարծիքով` տեղեկատվության սահմանափակումը ադրբեջանական կայքեր ավելի հաճախ մտնելու պատճառ կդառնա:
«Մինչև հիմա ոչ մի տարաձայնություն չի եղել սահմանին տեղի ունեցող դեպքերի եւ դրանց լուսաբանման միջև, հիմա դա էլ են տրորել, չգիտեմ՝ Արծրուն Հովհաննիսյա՞նն է տրորել, թե՞ նախարարը: Երբ Սեյրան Օհանյանն էր նախարար, Արծրուն Հովհաննիսյանը նման ղալաթներ չէր անում»,- նշեց մեր զրուցակիցը:
Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը մեզ հետ զրույցում հորդորեց ծանոթանալ այսօր առավոտյան հրապարակած պաշտոնական հաղորդագրությանը:
«Բանակում լինում են միջադեպեր, որոնց հանրային հնչեղություն տալու անհրաժեշտություն չենք տեսնում՝ պայմանավորված զուտ ռազմական հանգամանքով»,- հավելեց ՊԲ խոսնակը:
Տեղեկացնենք, որ այսօր առավոտյան ՊԲ-ն հաղորդել էր, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել առաջնագծի արևելյան հատվածում, որտեղ, բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից (շուրջ 1400 կրակոց), հակառակորդը կիրառել է նաև 60 և 82 մմ-ոց ականանետներ (9 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետ (1 արկ): Ընդհանուր առմամբ նշված ժամանակահատվածում ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 125 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց:
Աղբյուրը՝araratnews.am
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.