23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այս տարի լրանում է Խոջալուի դեպքերի 25-րդ տարելիցը: Ադրբեջանը օգտագործելով կեղծ նյութեր ամբողջ ուժգնությամբ մշտապես գործի է դրել իր քարոզչամեքենան՝ 1992 թ. փետրվարի 26-28-ը տեղի ունեցած իրադարձությունները՝ Խոջալուի դեպքերի իրական պատկերը ներկայացնելով ծուռ հայելու մեջ: Երեկ համացանցում հայտնվել է սենսացիոն տեսանյութ, որը նոր լույս է սփռում Խոջալուի իրադարձությունների վրա եւ հերթական անգամ մերկացնում Ադրբեջանական անամոթ կեղծիքները, որոնք ադրբեջանական քարոզչությունը տարփողում է տարիներ շարունակ՝ 1992 թվականին փետրվարի վերջերին տեղի ունեցած իրադարձությունների մասին խոսելիս՝ դրանք դարձնելով իր համար կոմերցիոն բրենդ: Պատահական չէ, որ ադրբեջանցի շատ համացանցային օգտատերեր շեշտում են, թե հայերը վաղույց են որսացել այդ տեսանյութը:
Համացանցում հայտնված տեսնյութում նշվում է, որ Ադրբեջանի Գերագույն խորհրդի հանձնաժողովն ավարտել է Խոջալուի իրադարձությունների մասին քննությունը, սակայն այդպես էլ ոչինչ չի պարզաբանել, գործել է կուրորեն։ Խոջալուի բոլոր ականատեսները տարբեր պատճառներով զրկվել են կյանքից, սակայն ռազմական լրագրող Չինգիզ Մուստաֆաեւի (Ֆուադօղլու) մեղարդանքները չեն անհետացել եւ անընդհատ կհնչեն՝ նշում է տեսաֆիլմի հեղինակը։
Տեսաֆիլմի ադրբեջանցի հեղինակն ասում է, որ Խոջալուի ողբերգությունն այնքան մութ էջեր ունի, որ դժվար էլ երբեւէ բացահայտվի: Առավել եւս, որ այդ ողբերգության բոլոր վկաները չկան՝ վերացվել են, բացի Չինգիզ Մուսթաֆաեւից: «Ինչպես գիտենք՝ նա այդ ողբերգության համար մեղադրել, մեղադրում եւ մեղադրելու է ոմանց»,-ասում է տեսանյութի ադրբեջանցի մեկնաբանը:
Չինգիզ Մուսթաֆաեւ — «Իմ նպատակը մեկն է՝ ես իմ ամբողջ ուժերը հավաքելու եմ, որ այս հաղորդումը ժողովրդին հասնի, ես իրականությունը պիտի ասեմ Խոջալուի մասին»,-տեսագրությունում շեշտում է ադրբեջանցի լրագրող Չինգիզ Մուսթաֆաեւը: Տեսանյութի հեղինակը հավելում է, որ եթե դա ասվի, ապա ադրբեջանցիները մինչեւ խորքը կվառվեն ճշմարտության ցավից:
Չինգիզ Մուստաֆաեւը տեսանյութում պատմում է, որ հաղորդումը եթեր դուրս կգա, տեղեկությունը կհասցվի ժողովրդին՝ հակառակ նրան, որ ոմանք ասում են, թե այդ տեղեկատվությունն ուղղված է Գերագույն խորհրդի դեմ, մյուսները, որ այն ադրբեջանցի զինվորականներին ի վնաս կլինի։
Տեսանյութում հաղորդավարը շարունակում է, թե «Տեմերլան Կարաեւը (Ադրբեջանի ազգային ճակատի ղեկավարներից մեկը, այն ժամանակ Գերագույն խորհրդի փոխնախագահ) հայտարարել է, որ իր լեզուն կչորանա, եթե պատմի, թե ինչ գիտի Խոջալուի մասին։ Սակայն, ի տարբերություն Թամերլան Կարաեւի, Չինգիզ Մուստաֆաեւի եւ նրա հետեւորդների լեզուն չի չորանա։ Ինչպես գիտեք, Չինգիզը ողբերգությունը նկարահանել է երկու անգամ…»։
Չինգիզ Մուսթաֆաեւը հիշատակում է իր կողմից կատարած նկարահանումները եւ տարածքում նկատած անցուդարձերը: Նա տեսել է, որ զինված մարդիկ դիակների միջով ազատ տեղաշարժվում են, քաշ տալիս դիակները, իսկ երբ տեսել են, որ իրենց նկարահանում է՝ փախչել են: Այդ հանգամանքն էլ հենց կասկած է առաջացրել ադրբեջանցի ռազմական լրագրողի մոտ: Լրագրողը բացառում է, որ այդ տարածքում կարող էր լինել կրակ հայկական կողմից: Երկրորդ նկարահանման ժամանակ նկատել է, որ դիակներն արդեն այլանդակված են եղել: Լսվում է ադրբեջանցի լրագրողի հարցը՝ ո՞վ է արել այս ամենը մեկ օրում, ես երեկ նկարել եմ, դրանք այսպես չէին:
Ֆիլմի հեղինակը նշում է, որ դիակներն այլանդակելուց հետո արված նկարահանումների նպատակը ամբողջ աշխարհին դրանք իբրեւ հայերի վայրագություններ ցույց տալն էր: Հարց՝ ո՞վ արեց այդ ամենը մեկ օրում: Հարցերը շատ են, ժամանակը՝ քիչ,-եզրափակում է ֆիլմի մեկնաբանաը:
Անդրադառնալով այս տեսանյութին՝ ԼՂՀ նախագահի Մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը մեզ հետ զրույցում նկատեց, որ Չինգիզ Մուստաֆաեւն այն լրագրողն է, ով առաջիններից մեկն է իրադարձություններից հետո եղել տվյալ վայրում:
Այդ ամենից հետո, ադրբեջանցի հայտնի ռազմական լրագրող Չինգիզ Մուսթաֆաեւը զոհվել է անհայտ հանգամանքներում 1992-ի հունիսի 15-ին: Ադրբեջանական պաշտոնական վարկածի համաձայն՝ իբր հայկական կողմի արձակած արկի բեկորից: Ակնհայտ է, որ Ադրբեջանի արդեն նոր իշխանությունները լռեցրել են իրականության մասին փաստող այս աղբյուրը եւս, որը բարձրաձայնել է սեփական ժողովրդի նկատմամբ իրականացված ոճրագործությունների եւ հանցագործությունների մասին՝ հայտարարելով, որ այն չպետք է բարդել այլ կողմի վրա:
Դավիթ Բաբայանը հիշեցրեց նաեւ փաստը, որ Մուսթաֆաեւից հետո Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովն է խոստովանել, որ ջարդը կազմակերպվել է հենց Ադրբեջանի կողմից՝ ներքաղաքական պայքարի շրջանակներում:
Դավիթ Բաբայանի փոխանցմամբ՝ Խոջալուի դեպքերի շուրջ ժամանակին մեծ փաթեթ է պատրաստվել եւ ի հայտ եկած այս վավերագրական փաստերը նույնպես պետք է ներառել այնտեղ՝ ոչ թե արդարանալու համար, այլ՝ ադրբեջանական կեղծիքը բացահայտելու եւ ընդհանրապես նման անմարդկային ոճրագործություններ թույլ չտալու:
ՀՀԿ-ն արդեն հրապարակել է ռեյտինգային կարգով առաջադրվող իր թեկնածուների ցուցակը։Այդ ցուցակում ընդգրկված է Կապի ու տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը, որն առաջադրվելու է Երևանում: Հակոբ Բեգլարյանը նախկինում քաղաքաշինության փոխնախարարն էր: Դրանից առաջ նա պաշտոնավարում էր պետական գնումների գործակալությունում: Փաստացի նրա օրոք ոչ ոք պատասխանատվություն չկրեց ատկատների և պետական գնումների ոլորտում եղած չարաշահումների համար։
Գագիկ Բեգլարյանը, որին Երևանի քաղաքապետի պաշտոնում մի կարճ ժամանակ թողնելուց հետո Սերժ Սարգսյանը նշանակեց Հովիկ Աբրահամյանի կառավարության կապի ու տրանսպորտի նախարար (վերջինիս հետ հեռացավ նաև Գագիկ Բեգլարյանը ),այն հիմնական ֆիգուրն է, որի ստվերում նրա կրտսեր եղբայրը դարձավ ՀՀԿ ռեյտինգային: Նույն կերպ բախտը չժպտաց Մհեր Սեդրակյանին, նա դուրս մնաց նոր ձևավորվող խորհրդարանից, նրա որդուն ևս չընդգրկեցին որևէ ցուցակում( նախնական պայմանավորվածությամբ՝ Դավիթ Սեդրակյանը պետք է առաջադրվեր ԲՀԿ ցուցակով , սակայն ավելի ուշ դա չեղյալ հայտարարվեց), չնայած դրան Մհեր Սեդրակյանը մնաց հանրապետական:
Հիշեցնենք որ, ՀՀԿ-ն իր համամասնական ցուցակին անդրադարձ կկատարի հաջորդ շաբաթվա ընթացքում՝ երեքշաբթի կամ չորեքշաբթի օրը կայանալիք կուսակցության Գործադիր մարմնի նիստում: Իսկ կուսակցության ԳՄ այսօրվա նիստում հստակեցվել են տարածքային ցուցակները:
Երևանի թիվ 1 ընտրատարածքում, որն ընդգրկում է Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները, ՀՀԿ-ն ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է 12 թեկնածու, որոնց թվում են ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը և պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը՝ Տարոն Մարգարյանի աներձագը:
Արաբկիր, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում «հայտնի դեմքերից» առաջադրվել են պատգամավորներ Արտակ Սարգսյանը (ՍԱՍ-ի Արտակ), Արթուր Գևորգյանը (Վովա Գասպարյանի փեսան),Արման Սահակյանը:
Թիվ 3 ընտրատարածքում ՀՀԿ թեկնածուներ են լինելու Կորյուն Նահապետյանը, Արայիկ Հովհաննիսյանը, Սամվել Ալեքսանյանը:
Շիրակում կառաջադրվեն Արման Սահակյանը, Սուքիաս Ավետիսյանն ու Մարտուն Գրիգորյանը, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:
Տավուշում առաջադրվողների թվում կլինեն Հակոբ Հակոբյանը, գործարար Գրիգոր Աղայանը:
Գեղարքունիքից առաջադրվողների թվում են մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, Կարեն Բոթոյանը, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը:
Կոտայքում ՀՀԿ-ն կառաջադրի բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի, գեներալ Սամվել Սանամյանի և այլոց թեկնածությունը:
Արագածոտնից առաջադրվողների թվում կլինեն Արագած Ախոյանը, Բազմասեր Առաքելյանը, Մնացական Մնացականյանը:
Արմավիրից ՀՀԿ-ն կառաջադրի գեներալ Սեյրան Սարոյանի, Հրանտ Գրիգորյանի, Նահապետ Գևորգյանի, Ալեքսան Պետրոսյանի և Առաքել Մովսիսյանի թեկնածությունը:
Վայոց Ձորից ու Սյունիքից կառաջադրվեն Աշոտ Արսենյանը, Սունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:
Լոռիից առաջադրվողների թվում կլինեն ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Արարատից կառաջադրվեն պատգամավոր Արայիկ Գրիգորյանը, ոստիկանության նախկին պետ Ալիկ Սարգսյանը, պատգամավոր Մուրադ Մուրադյանը:
Հայաստանի երեք օպերատորների՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի, «Յուքոմ»-ի և «ԲիԼայն»-ի բաժանորդներն արդեն ստիպված են «Լիցք» ծառայության և լիցքավորման քարտերի համար միջնորդավճար տալ: Կրպակներում լիցքավորման համար բաժանորդը որպես միջնորդավճար պարտավորվում է վճարել առավելագույնը 30 դրամ, իսկ լիցքավորման քարտերի դեպքում՝ հավելյալ 50 դրամ: Վերջին օրերին բազմաթիվ բաժանորդներ տարբեր հարթակներում իրենց բողոքի ձայնն են բարձրաձայնում ավելի վճարելու համար:
«Յուքոմ» ընկերությունից araratnews.am-ին տեղեկացրին, որ բաժանորդներից միջնորդավճար գանձելը հայաստանյան երեք օպերատորների համատեղ որոշումն է. «Որոշումը կայացվել է շուկայի ազատականացման նպատակով: Երեք օպերատորները որոշել են, որ լիցքավորման քարտերի համար առավելագույնը 50 դրամ միջնորդվաճար պետք է վճարել, կրպակներում՝ առավելագույնը 30 դրամ»:
Ինչի՞ հիման վրա է նման որոշում կայացվել, եթե նախկինում բաժանորդը պարտավորվել է վճարել միայն լիցքավորված գումարի չափով: Այս և այլ հարցերի ընկերությունից հրաժարվեցին պատասխանել, ընդգծելով, որ դա եղել է երեք օպերատորների որոշում:
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ից էլ տեղեկացնում են, որ իրենց դեպքում «Լիցք» ծառայության և լիցքավորման քարտերի միջոցով վերալիցքավորման դեպքում միջնորդավճար նախատեսված չէ. «Կանխավճարային հաշվեկշռի՝ «Լիցք» ծառայության և լիցքավորման քարտերի միջոցով վերալիցքավորումն իրականացվում է ընկերության սպասարկման կենտրոններում, ներառյալ այնտեղ տեղադրված Մոբիդրամի տերմինալների միջոցով, ինչպես նաև առցանց՝ ընկերության կայքէջի միջոցով (cabinet.mts.am): Կանխավճարային հեռախոսահամարների հաշվեկշռի վերալիցքավորման վերը նշված բոլոր դեպքերում միջնորդավճար չի գանձնվում»:
Ընկերությունից նաև ընդգծում են, որ ամբողջ Հայաստանում գործող ավելի քան 10 հազար մասնավոր վաճառակետերում ևս լիցքավորման համար «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը միջնորդավճար չի նախատեսում. «Կանխավճարային հեռախոսահամարների հաշվեկշռի վերալիցքավորումը բաժանորդների համար առավել հասանելի դարձնելու նպատակով՝ «Լիցք» ծառայության և վերալիցքավորման քարտերի միջոցով լիցքավորումը իրականացվում է նաև ընկերության ենթակայության տակ չգտնվող տնտեսավարող սուբյեկտների` Հայաստանով մեկ գործող ավելի քան 10 հազար մասնավոր վաճառակետերի միջոցով, որոնց կողմից վերը նշված ծառայությունների մատուցման դեպքում ևս՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը միջնորդավճարի գանձում չի նախատեսում»:
Մեր հարցերին՝ այսինքն կրպակներում և այլ վաճառակետերում խախտո՞ւմ են անում` հավելյալ գումար գանձելով, և ընկերությունն ի՞նչ քայլեր է պատրաստվում անել իրավիճակը հարթելու համար, պատասխանեցին, որ այլ տեղեկատվություն խնդրի վերաբերյալ տալ չեն կարող:
Մենք փորձեցինք կապ հաստատել նաև «ԲիԼայն» ընկերության հետ, որտեղից մեր զանգերին այդպես էլ չպատասխանեցին:
Քաղաքացիների բողոքների և դրանց ընթացք տալու վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար էլ զանգահարեցինք ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, որտեղ խնդրեցին ավելի ուշ զանգահարել… Սակայն ավելի ուշ զանգահարելով` մեր զանգերին չպատասխանեցին:
Աղբյուրը՝ araratnews.am
ԵՏՀ-ում քննարկվում է պայմանագրի նախագիծ, որի ընդունման դեպքում ՀՀ քաղաքացիները կկարողանան թոշակ ստանալ ԵՏՄ անդամ ցանկացած երկրում: Նրանց աշխատանքային ստաժը կհաշվառվի կազմակերպության անդամ բոլոր երկրներում, ասվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Շուտով ԵՏՀ Խորհրդի նիստի քննարկմանը կներկայացվի ԵՏՄ անդամ պետության աշխատավորների կենսաթոշակային ապահովման մասին պայմանագրի նախագիծը:
«Մեզ հաջողվել է հարթել անհամաձայնությունները: Մնում է միայն մեկ հարց կարգավորել` որոշել անհատական կենսաթոշակային գործակիցը աշխատանքային ստաժի համար: Խոսքը կենսաթոշակի իրավունքների ձևակերպման մասին է ՌԴ-ում: Կարելի է ասել, որ պայմանագրի նախագծի մշակումը ավարտական փուլում է»,-ասել է ԵՏՀ Աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության դեպարտամենտի տնօրեն Պաիզա Սույումբաևան:
ՌԴ-ում աշխատելու դեպքում անհատական կենսաթոշակային գործակիցը կախված է աշխատավարձի չափից, այդ ցուցանիշը կա միայն ՌԴ-ում: Այսինքն, որքան բարձր է աշխատավարձը, այնքան բարձր է գործակիցը:
Այլ երկրում աշխատանքային ստաժի համար ՌԴ-ն առաջարկում է տալ 1 միավոր գործակցի համար, սակայն ԵՏՄ մյուս երկրներն առաջարկում են 2 միավոր սահմանել: Հակառակ դեպքում ԵՏՄ մյուս երկրների քաղաքացիները ՌԴ քաղաքացիների համեմատ անհավասար պայմաններում կհայտնվեն։
Վերջնական տարբերակում հաշվի կառնվեն անձի մասնակցությունը կենսաթոշակային համակարգին, կենսաթոշակային իրավունքի պահպանումն ու փոխանցումը մեկ այլ երկիր տեղափոխվելու դեպքում:
Կենսաթոշակի չափը կհաշվառվի ըստ անդամ երկրի ազգային օրենսդրության, յուրքանչյուր անդամ երկիր կվճարի կենսաթոշակի այն մասը, որը նա վաստակել է այդ երկրում աշխատանքի ընթացքում:
Օրինակ, եթե ՀՀ քաղաքացին որոշ ժամանակ աշխատել է ՌԴ-ում, ապա ՀՀ վերադառնալու դեպքում այդ հատվածի կենսաթոշակը նրան կվճարի ՌԴ-ն: Թոշակը կվճարվի կամ ՀՀ-ում, կամ ՌԴ-ում` անձի ընտրությամբ: Եթե ՌԴ-ում աշխատանքային ստաժը անբավարար լինի կենսաթոշակ նշանակելու համար, հաշվի կառնվի նրա աշխատանքային տարիները ԵՏՄ անդամ այլ պետությունում: Թոշակի չափը կհաշվառվի` ելնելով ՌԴ-ում գործող կեսանթոշակային իրավունքներից:
Քննարկումները դեռ շարունակվում են:
Ադրբեջանը պատրաստվում է նոր, ավելի լայնածավալ պատերազմի՝ հաշվի առնելով ապրիլյան պատերազմի իրենց սխալները: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԼՂՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանը՝ խոսելով նախօրեի սահմանային լարվածության աճի մասին:
Ըստ Բադասյանի՝ Ադրբեջանը ունի սպառազինության առավելություն և ուզում է պատերազմ հրահրել, որպեսզի Արցախի հարցի լուծումը իր սցենարով ընթանա: Հարցին, թե hայկական կողմը համաժեք պատասխան է տվել, դա բավարա՞ր է հակառակորդին լռեցնելու համար, ազատամարտիկը պատասխանեց. «Եթե բռնցքամարտիկը միջոցներ է ձեռնարկում, մարտավարություն է բանեցնում, իսկ հակառակորդը նրան ընդամենը պատասխանում է՝ թեկուզ համարժեք, դա ոչինչ չարժե: Այսինքն, եթե մենք պատասխանում ենք, դա դառնում է իրենց սցենարը: Ոչ թե համարժեք պատասխան պետք է տրվի, այլ պետք է անհամարժեք միջոցներ ձեռնարկվեն»։
Բադասյանը նշեց, որ ոչ թե բանակը, այլ ՀՀ քաղաքական վերնախավը պետք է համապատասխան որոշումներ կայացնի հակառակորդին լռեցնելու համար: Նա հայտնեց, որ գիտի ձևերը, թե ինչպես անել, որ զինվոր չզոհվի, որ հակառակորդը վախենա կրակել, բայց այդ գործընթացներն իրականացնելու համար քաղաքական կամք է պետք: Թե ինչ ձևերի մասին է խոսքը, Բադասյանը փակագծեր չբացեց:
Հարցին, թե ադրբեջանական կողմը շարունակելո՞ւ է ինտենսիվ կերպով խախտել հրադադարի ռեժիմը, Վահան Բադասյանը պատասխանեց. «Այո, սա շարունակական է լինելու, նույն տրամաբանությունն է: Տեսեք, 2014 թ. Ադրբեջանը սկսեց ինտենսիվորեն մեծացնել սահմանային լարվածությունը, որը հետագայում բերեց տրամաբանական ավարտի, այսինքն՝ լայնածավալ գործողություններ սկսվեցին: Հիմա իրենք պատրաստվում են ավելի լայնածավալ պատերազմի՝ հաշվի առնելով ապրիլյան պատերազմի իրենց սխալները»:
Վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուրջ տեղի են ունենում իրադարձություններ, որոնք չեն կարող մտահոգվելու տեղիք չտալ մեզ:
Ադրբեջանի գլխավոր դատախազության դիմումի հիման վրա բլոգեր Ալեքսանդր Լապշինը 2016 թվականի դեկտեմբերի 15-ին Մինսկում ձերբակալվեց: Իսկ ահա այսօր բլոգեր Լապշինը արդեն տեղափոխվել է Բաքու: Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Լապշինին Բաքվի օդանավակայանում դիմավորել են դիմակավորված հատուկջոկատայինները:
2011 թվականի ապրիլին եւ 2012 թվականի հոկտեմբերին Ալեքսանդր Լապշինն այցելել է Արցախ, իսկ այս տարվա ապրիլի 9-ին՝ քառօրյա պատերազմից հետո, իր http//puerrtto.livejournal.com կայքում ծաղրել է Արցախը զավթելու Բաքվի փորձերը: Բացի այդ, բլոգերն իր այցելած 122 երկրի շարքում որպես անկախ պետություն կայքում նշել է նաեւ Արցախը: Այս ամենի համար Ադրբեջանի գլխավոր դատախազության Ծանր հանցագործությունների հարցերով քննչական կոմիտեում նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 281.2 (պետության դեմ ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը) եւ 318.2 հոդվածներով (Ադրբեջանի պետական սահմանների անօրինական հատում):
Լապշինի ձերբակալությամբ Ադրբեջանի իշխանությունները փորձում են ստեղծել վախի մթնոլորտ և ստիպել իրավապաշտպաններին ու հայտնի լրագրողներին չայցելել Արցախ: Իրադարձությունների նման զարգացման դեպքում վստահաբար կարելի է ասել, որ Ադրբեջանի իշխանությունները կհասնեն այն նպատակին, որը դրվել է այս ամբողջ քաղաքական ներկայացման հիմքում:
Լապշինի գործը դեռ չավարտված Արցախի նկատմամբ դեմարշ սկսեց Ուկրաինան: Ուկրաինան արգելել է Արցախում արտադրված բոլոր տեսակի ապրանքների ներկրումը երկրի տարածք: Ինչպես այսօր տեղեկացրել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշչենկոն, նախագահ Պյոտր Պորոշենկոն երկրի մաքսային ծառայությանը կարգադրել է քայլեր ձեռնարկել, որպեսզի Արցախում արտադրված ապրանքները չհայտնվեն Ուկրաինայի տարածքում: Համապատասխան կարգադրությունը Պորոշենկոն արել է հունվարի 18-ին Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո:
Իհարկե պետք է նկատել, որ Ուկրաինա արտահանվող արցախյան արտադրանքը այդքան էլ մեծ չէ, սակայն սա ևս կարող է նախադեպ լինել: Եվ Արցախից արտահանվող արտադրանքի դեմ քայլեր կարող են անել նաև այլ պետություններ:
Նախադեպը կարող է հոգեբանական ազդեցություն ունենալ Արցախ այցելելու մտադրություն ունեցող արտասահմանցիների վրա և նրանք կհրաժարվեն իրենց մտադրությունից: Այլ կերպ ասած՝ սա Արցախի մեկուսացման ադրբեջանական քաղաքականության դրսևորում է, որը եթե ունենա հաջող ընթացք, կարող է իսկապես վատ նախադեպ ստեղծել Արցախի շուրջ: Իսկ Բելառուսը, որը Հայաստանի այսպես կոչված՝ դաշինքային գործընկերն է ԵՏՄ-ում և ՀԱՊԿ-ում, Ադբեջանին գործնական օժանդակություն է ցուցաբերում Արցախի շուրջ այդ օղակը սեղմելու գործում: Մեկնաբանություններն ինչպես ասում են ավելորդ են, սակայն այս ամենում շատ հետաքրքրական է պաշտոնական Երևանի լռությունը:
Ակնհայտ է, որ այստեղ իհարկե հատվում են մի շարք շահեր և Լապշինի գործի վրա տեղի է ունենում փոխադարձ հարաբերությունների պարզաբանման բավական խճճված մի գործընթաց: Այս ամենում սակայն կա նաև մեր՝ հայկական շահը, որին սպառնում է բավական լուրջ վտանգ, խիստ անցանկալի նախադեպի տեսքով: Փաստորեն, ձևավորվում է նախադեպ, երբ Արցախ այցելող բլոգերը, արտասահմանցին ենթարկվում է իրավական հետապնդման և ձերբակալվում: Ավելորդ է նկարագրել, թե ինչ է դա նշանակում և ինչ շղթայական ռեակցիայով է հղի:
Ծիծաղելի է, որ նման կերպ կարելի է գումար կորզել»
Հունվարի 29-ին Լոս Անջելեսում «Support Armenia» կազմակերպությունը «Քեզ հետ եմ, հայ զինվոր» անվանումով երկրորդ հեռուստամարաթոնն էր կազմակերպել: Դրամահավաքի նպատակը քառօրյա պատերազմում զոհված հայ զինծառայողների ընտանիքներին օգնելն էր: Գուցե հունվարի 29-ի մարաթոնի շուրջ այդքան մեծ աղմուկ չբարձրանար, եթե կազմակերպության կայքում չտեղադրվեր նախորդ դրամահավաքի հաշվետվությունը: Ըստ այդ փաստաթղթի՝ հեռուստամարաթոնի ընթացքում կանխիկ հավաքած գումարը կազմել է մոտ 164.000 դոլար, որից մոտ 80.000-ը ուղղվել է կազմակերպչական ծախսերին:
Երգիչ, երգահան Արմեն Մովսիսյանը, ով քառօրյա պատերազմից հետո ֆեյսբուքյան հարթակում ձեւավորել է «Հայրենիքիս» խումբը, որտեղ սփյուռքի մեր հայրենակիցները՝ որպես անդամավճար ամսական որոշակի գումարներ են հանգանակում ապրիլյան պատերազմում զոհված հերոսների ընտանիքներին օգնելու համար, «Ասպարեզի» հետ զրույցում հունվարի 29-ի դրամահավաքը մեկ բառով բնութագրեց՝ «աճպարարություն»:
-Այս խումբը արդեն մեկ անգամ, կարծեմ` ամռանը, արել էր թելեթոն, հետո ֆեյսբուքում ինչ-որ տեսանյութեր տեսա ու այն ժամանակ մարաթոնը լուսաբանող լրագրողուհուն նույնիսկ գրեցի.«Հուսամ՝ թափանցիկ հաշվետվությունը կհետեւի»: Իհարկե, պատասխանը դրական էր, եւ հետեւեց հաշվետվությունը, համաձայն որի՝ հավաքվել է 160 հազար դոլար, որից մոտ 80 հազարը՝ ծախս: Այսինքն՝ ստացվում է` հեռուստամարաթոնի ամեն նվիրաբերած դոլարի կեսը ծախսեր է փակել: Չեմ մանրանա ինչ ապուշություններ կան այնտեղ՝ որպես ծախս, բայց հասարակ համեմատություն անեմ. մեր «Հայրենիքիս» խմբի տարեկան հավաքված համեստ 28 հազարից մենք ընդամենը 135 դոլար ենք ծախսել, այն էլ ետպատերազմյան առաջին շաբաթներին Արցախի զոհվածներին շտապ երախտագիտություն հայտնելու համար: 10 ամիսների ընթացքում սա է մեր միակ ծախսային մասը: Մեր խմբի կամավոր նվիրյալները ամեն ինչ արել են սեփական միջոցներով: էլ չասեմ, որ մեր քույր «Հայրենասեր» կազմակերպության կոորդինատոր Ստեփան Սարգսյանի բարի կամքի շնորհիվ մշակել ենք մեխանիզմ՝ ոչ թե նվազագույնի հասցնելու, այլ բացառելու անգամ մեկ դոլարի կորուստը,- ասում է Արմեն Մովսիսյանը,-ստացվում է՝ այդ կազմակերպությունը, ասենք, մերի համեմատ մեկ օրում հավաքել է 6 անգամ ավել գումար ու ծախսել 600 անգամ շատ:
Ըստ Մովսիսյանի՝ այս ամենում զավեշտը զինվորի անունով գումար հավաքելն է. «Թաքնվելով հայրենասիրական կեղծ զգացմունքային պլակատների հետեւում՝ սովորական աճպարարություն, ստորություն ու, ինչու չէ, հավատքի գողություն է արվում: Գուցե նաեւ հետոյի համար այրելով այն կամուրջները, որով հայ մարդը կվստահեր իսկապես ազնիվ կազմակերպության: Շատ ակնհայտ էր Us Armenia հեռուստաընկերության ու համացանցային USA armenianews.com լրատվամիջոց ժրաջան աջակցությունը, գուցե ընդամենը բիզնես էր, իսկ գուցե չարամտություն: Ամեն դեպքում, ամոթ բոլոր գովազդողներին, հայտարարողներին ու կազմակերպիչներին: Սա, ժոլովրդական խոսքով ասած, ունքը սարքելու փոխարեն աչքը հանել է նշանակում: Երեւի սա էլ կապ ունի, որ մեր երկիրը էս վիճակում է»:
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը՝ Արտյոմ Պողոսյանը, հետեւյալ գրառումն էր արել ու տեղադրել կազմակերպության հաշվետվությունը՝ ծախսերի մասով.«Լավ, բա դուք խիղճ ունե՞ք, նամանավանդ, որ գումարը պետք է ծառայի զոհված եւ հաշմանդամ դարձած զինվորների ընտանիքներին.
$201,300- խոստացված գումարն է թելեթոնի ընթացքում
$164.249- կանխիկ հավաքված գումարը
ԾԱԽՍԵՐԸ`
$25,250 — Շանթ հեռուստաալիքի համար
$17,500 — USA հեռուստաալիքի համար
$17,850 — Մերիդիան Արտադրության համար
$1,000 — Աքսիոմ Դիզայնի վճարումները` թռուցիկների, նամակների և բացիկների համար
$345.56 — Լաս Վեգաս ճամփորդություն` կապված դրամահավաքի արշավի հետ
$1,116.16 — Զանի Գրաֆիկա, բեկգրաունդի (ետին պլանի) համար
$560.00 — Շարմ Արտադրություն `դերասանների, երգիչների նկարահանումների համար
$140.00 — ՖԲ ծանուցագրերի համար
$272.72 — Թելեթոնի օրվա համար վարձված ապրանքների համար
$6,800 — օֆիսի ընդհանուր վարձ՝ ապրիլ, մայիս, հունիս, հուլիս ամիսների համար
$2,923.12 — ՓեյՓալով փոխանցված գումարի պահումներ
$1,100 — կորպորացիայի բացման համար
$4,741.79 — խառը (տարբեր ծախսեր)
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱԽՍԸ` $79,599.35»:
«Հայրենասեր» կազմակերպության համակարգող Ստեփան Սարգսյանը եւս ֆեյսբուքյան գրառում էր կատարել, որը ներկայացնում ենք մասնակի կրճատումով.«Էս ի՞նչ տգետ դրամահավաքի կազմակերպում ա, որ հավաքած գումարի հալալ կեսը ծախս ա։ Փաստորեն զոհված զինվորի անվան տակ դրամահավաք են անում, որ սփյուռքյան բիզնեսները ծաղկեն, բարգավաճեն։
Իսկ էս մի ծախսը լրիվ ապշեցնող է։ 4 ամիս օֆիսի վարձակալության համար 6800 դոլար փող եք ծախսել։ Էդ ի՞նչ էիք վարձել, որտե՞ղ եւ ինչու՞։ Մի հատ գարաժ կամ մեկիդ տանը մեծ հյուրասենյակ չէիք կարողանու՞մ գտնել։ Ամիսը 1700 դոլա՞ր։ Ավելի էժան տեղ չկա՞ր։ Ու էդ ո՞ր սրբություն չունեցող հայն է զոհված զինվորի փողից 4 ամսվա վարձակալության համար 6800 դոլար գումար վերցրել։ 6 տարի էլ դպրոցներ, բուժկետ ու գյուղապետարան սարքեցինք, էլ մանկապարտեզների հովանավորեցինք, էլ զոհվածների ընտանիքներին օգնեցինք, էլ ֆիլմ նկարեցինք, էլ օրացույցեր։
Ամբողջությամբ կարդացեք asparez.am-ում։
Հեռուստանովել «Գնված երջանկություն» . պատմություն մի աղջկա մասին, ով հասնում է ամեն ինչի, ում կյանքը փոխվում է օր օրի, ով գնում է իր երջանկության հետևից ու արժանանում այդ երջանկությանը։
— Մերի, նոր ֆիլմ, որը կարծես կոտրում է քո՝ որպես բացասական կերպարների հրաշալի մարմնավորողի, անվան հետ կապված կարծրատիպերը, այստեղ դու գլխավոր հերոսուհին ես և, բնականաբար, դրական կերպար:
— Չնայած ես բազմիցս ասել եմ, որ իմ հերոսուհիներին ես երբեք բացասական կերպարներ չեմ համարել, սակայն պետք է համաձայնեմ ձեզ հետ, որ այս դերում, ՍԵՐԻՆԵՆ կյանքին ավելի ռեալ մոտեցմամբ, ավելի կամային ու ճիշտ արժեքներ դավանող կերպար է: Նա իր կյանքով ժխտում է այն կարծրատիպը, որ կյանքում փողը լուծում է բոլոր հարցերը, որ ամեն ինչ գնվում է ու վաճառվում:
— Ինչ եք կարծում, երջանկությունը հնարավո՞ր է գնել:
— Ինչ- որ բան ունենալու համար հարկավոր է գին տալ, և խոսքը բոլորովին էլ նյութականի մասին չէ, մնացածը թողնում եմ հեռուստադիտողի դատին:
— Այս ֆիլմը տարբեր է քո մասնակցությամբ նախորդ սերիալներից իր տևողությամբ. ո՞ր դեպքում է հեշտ աշխատելը՝500 սերիա և ավելի՞, թե ՞20 սերիա:
— Բնականաբար ծանրաբեռնվածությունը շատ է 20 սերիայի դեպքում , բայց և ավելի կենտրոնացած ես աշխատում, ամբողջովին դերի մեջ ես, ինչը չես ասի բազմասերիանոցի դեպքում, երբ նկարահանվելը դառնում է քո կյանքի առօրյայի մի մասնիկը:
— Այս ֆիլմում կարծես ուրվագծվում է կնոջ արժանապատիվ կերպար, որը կարող է ուսանելի լինել իր՝ հանրությանն ուղղված ասելիքով։
— Կերպարը լավատեսական է, մի քիչ հեքիաթ կա մեջը, որին ցանկանում է հավատալ յուրաքանչյուր կին, բայց և ռեալ է կամքի ուժը, որի ճիշտ դրսևորման դեպքում մարդուն ճակատագրից նվերներ են տրվում, այ դա արդեն հեքիաթ չէ:
— Աշխատանք և հավա՞տ…
— Եվ սեր, նաև նպատակասլացություն:
— Լուրջ ասելիք ունեցող ֆիլմերում դժվա՞ր է խաղալը:
— Եթե թիմային աշխատանք կա և կա կերպարի ամբողջական լուծում, ավելի հեշտ է: Դժվար է, երբ դու խաղում ես սերիալում, որտեղ չգիտես հաջորդ քայլդ, որտեղ հանգուցալուծումները քեզ կարող են լրիվ ուրիշ տեղ դուրս բերել, չգիտես՝ ով ես դու, ինչի է ընդունակ քո կերպարը:
— Այսօր հեռուստանովելը կհանձնվի հանրության դատին, ի՞նչ եք զգում։
— Հետաքրքիր է. հուզվում եմ, նման բան չի եղել մյուս ֆիլմերի դեպքում:Այսպիսի սպասում եղել է մեկ էլ «Վեցերորդ զգայարան» հեռուստանախագծի ժամանակ:
— Ինչ կցանկանայիք ասել։
— Երջանկության համար տրված գինը թող անդավաճան սերը լինի:
Հ.Գ. Դե ինչ, հիշեցնենք, որ փետրվարի 6-ից ժամը 21 –ին «Արմենիա- պրեմիում» –ի եթերում կհեռարձակվի «Գնված երջանկություն» 20 սերիանոց հեռուստանովելը:
Զրույցըվարեց ՝ Աննա Գրիգորյանը
Հ Հ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Կարեն Կարապետյանի ՌԴ կատարած պաշտոնական այցի առնչությամբ Մոսկվան մի շարք խորհրդանշական քայլեր կատարեց, որոնք ցույց տվեցին երկու փաստ՝
1)Հայաստանյան գաղութային վարչակազմի պարագլուխն այլևս Կարեն Կարապետյանն է և
2)այսուհետև պաշտոնապես ամրագրվում է Մոսկվայի և Երևանի միջև առկա գաղութատիրական հարաբերությունների ձևաչափը:
Մոսկվայի և նրան ներդաշնակող Կարեն Կարապետյանի քայլերը
1.Վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը պաշտոնական այց չէր կատարել ՌԴ: Վերջին այցն այդ պաշտոնն զբաղեցնելիս կատարել էր Սերժ Սարգսյանը՝ վարչակազմի պարագլխի կարգավիճակում Ռոբերտ Քոչարյանին փոխարինելու «դաբրոն» ստանալու նպատակով: Հայաստանում մեկ մարդու որպես տարածքի պատասխանատու նշանակելու և նրանից պահանջելու Մոսկվայի կառավարման մեթոդն այդպիսին է: Գեներալ-նահանգապետի միջոցով գաղութը կառավարելու հայտնի մեթոդ է, և զարմանալու կարիք չկա, որ մեր պարագայում այդ մեթոդն է կիրառվում:
2.Կարեն Կարապետյանին դիմավորեցին պետության գլխի համար նախատեսված արարողակարգով:
3.Այդուհանդերձ, Կարեն Կարապետյանին պետության գլխի կարգավիճակին համապատասխանող ընդունելություն ցույց չտվեցին: Ռուսաստանի պետության գլուխ Վլադիմիր Պուտինը նրան չընդունեց: Նա հանդիպեց Ռուսաստանի 2-րդ դեմքի՝ Դմիտրի Մեդվեդևի հետ:
4.Կարեն Կարապետյանի այցի ծրագրում ներառված էին տնտեսական բնույթի հարցեր, սակայն դրանք իրականում ֆոն ապահովելու և այցը «հիմնավորելու» համար էին միայն: Որևէ լուրջ պայմանավորվածություն, անգամ՝ պայմանավորվածության հանգելու քայլ չկատարվեց:
5.Այցի պաշտոնական-ցուցադրական մասի մեխը ՌԴ քաղաքացիների՝ ներքին անձնագրերով ՀՀ մուտքն արտոնող պայմանագրի կնքումն էր: Այս պայմանագիրն անհրաժեշտ է միայն Ռուսաստանին: Այն «աբխազացնում» է ՀՀ-ն և նրան դիտում որպես ՌԴ ներքին տարածքի կարգավիճակ ունեցող միավոր: Պայմանագիրը Հայաստանի գաղութացումը խորացնող հերթական փաստաթուղթն է, և Կարեն Կարապետյանն այն պետք է կնքեր Մոսկվայում՝ որպես մեր պետության կարգավիճակի ցածրացումը և նրա գաղութացման շարունակականությունը հավաստող պարտավորագիր, դրանով իսկ հաստատելով իր հավատարմությունը Կրեմլին: Ի դեպ, այս պայմանագիրն անվտանգային, ինչպես նաև ինքնիշխանության դեմ ուղղված սպառնալիքներ է ստեղծում ՀՀ-ի համար, ինչը, սակայն առանձին թեմա է:
6.Կարեն Կարապետյանի այցն օգտագործվեց ռուսական գաղութ լինելու «առավելություններն ու օգուտները» քարոզելու համար, ասելով, թե ԵԱՏՄ անդամ դառնալուց հետո 70%-ով աճել է ՀՀ-ից ՌԴ արտահանումը: Հուսով եմ, տնտեսագետները կանդրադառնան այս «փուչիկին», ուստի բավարարվենք դրա արձանագրմամբ:
7.Ռուսական կողմն անգամ թույլ չտվեց, որ մի քիչ էլ Կարեն Կարապետյանը սուտ խոսի և բարձրացնի դիակի մարմնի ջերմաստիճանի նման ընկնող իր վարկանիշը: Մեդվեդևը նրան ժխտեց, ասելով, որ ՀՀ-ում ներդրումներ կատարելու նպատակով հիմնադրամ ստեղծելու հարցը գաղափարի մակարդակում է դեռ, մինչդեռ Կարապետյանը գոհունակությամբ հայտարարում էր, որ իր բոլոր առաջարկություններն ընդունվել են և մատնացույց էր անում այդ հիմնադրամի ստեղծման առաջարկությունը: Թեպետ հոգնակի էր խոսում, սակայն այդ չընդունված առաջարկությունից բացի, ուրիշ լուրջ առաջարկության մասին կոնկրետ բան չասաց: Չասաց, որովհետև չի եղել: Հոսոս կոմսոմոլի նման մեկ օրինակ մոգոնել էր ընդամենը տպավորություն ստեղծելու համար, այն էլ թույլ չտվեց վերադասը:
8.Ռուսական մամուլը լայնորեն արձագանքեց այցի միակ գործնական բաղադրիչին՝ ՌԴ քաղաքացիների արտոնյալ մուտքը ՀՀ ամրագրող պայմանագրին, որովհետև դա հերթական տարածքի նկատմամբ ռուսական տիրապետությունն ուժեղացնելու կարևոր քայլ էր: Եվս մի փոքր «Крым наш!»:
9.Երախտապարտ Կարեն Կարապետյանի այցի մեդիա պատասխանատուները չեն հավատարմագրել «կեղտոտ» Արևմուտքի «ձայնափող» Ազատություն ռադիոկայանի լրագրողներին՝ այդ քայլով ևս ապացուցելով հավատարմությունը մոսկովյան տիրոջը: 10.Կարեն Կարապետյանը հանդիպեց տեղի հայ եկեղեցու, համայնքի և գործարար շրջանակի ներկայացուցիչների (հարգելի բացառությունները հաշվի առնելով, կարդա՝ գործակալների և խամաճիկների) հետ: Բնականաբար՝ խոսեց ռուսերեն: Նման հանդիպումները կարևոր և անհրաժեշտ են, սակայն Ռուսաստանի պարագան այլ է: Ռուսաստանում դրանք ունեն Կրեմլից իջեցված այն հանձնարարականի ենթատեքստը, որ դուք համայնք եք, ցեղակլանային միություն, մենք ձեզ հետ լրջորեն շփվելու ցանկություն չունենք, բայց թույլ ենք տալիս ձեր ցեղակիցների հետ շփվել, եթե կարողանաք նրանցից ինչ-որ բան պոկել մեր սերժանտների նախնական հրահանգների սահմաններում, և մենք դեմ չենք լինի: Բայց դա պետք է ներկայացվի որպես ռուսական հոգատարության և բարեհաճության դրսևորում: Միևնույն ժամանակ արձանագրվեց, որ հայ-ռուսական հարաբերությունների այս «պատկանելիք» բաղադրիչը հանձնվում է Կարեն Կարապետյանին: Դա նույնպես վարչախմբի պարագլխի հատկանիշ է:
Ամփոփելով, կրկին արձանագրենք, որ 1)Մոսկվան արդեն Կարեն Կարապետյանին է տեսնում հայաստանյան գաղութային վարչակազմի պարագլխի դերում, 2)ևս մեկ մակարդակ իջեցվել է ՀՀ-ի կարգավիճակը, և այն արդեն համարվում է վարչատարածքային միավոր, ըստ այդմ՝ ՀՀ-ի ղեկավարը և ՀՀ-ն ՌԴ-ի հետ հարաբերվելու են նրա երկրորդ մակարդակում: Եթե հավասարը հավասարի հետ հանդիպումներ լինեն, ապա դրանք ընդամենը պարտադրված են լինելու ձևական-իրավական արարողակարգային պահանջներով, սակայն էությունը չեն փոխելու: Զուգահեռաբար՝ տեղի է ունենում նաև անձերով պայմանավորված ուշագրավ ձևաչափային փոփոխություն: Եթե Սերժ Սարգսյանը և նրա նախորդները Կենտրոնի առաջ խոնարհվող գավառեցիներ էին, ապա Կարեն Կարապետյանը Կենտրոնից գավառ գործուղված մեկն է, որը, անկախ իր գտնվելու վայրից, մեզ միշտ նայում է Մոսկվայից:
Անշուշտ, նրանց պետք չէ համեմատել, քանի որ նույն շղթայի հաջորդական օղակներ են՝ յուրաքանչյուրն իր դերով ու նախանշանակմամբ:
Նախատեսվում է, որ Կարեն Կարապետյանի օրոք Հայաստանը գրեթե գործ չի ունենալու անվտանգային-պաշտպանական և արտաքին ռազմավարական հարցերի հետ, և Գազպրոմի դուստր ընկերության պաշտոնյա Կարեն Կարապետյանն իր գազպրոմա-գործակալական թիմով զբաղվելու է միայն տնտեսական հարցերով, իսկ տարածքում կարգ ու կանոնի հաստատումը, որպես «կեղտոտ» գործ, թողնելու է Մոսկվայի ուղիղ հսկողության տակ գտնվող որևէ «միլիցու»:
Ռուսական առածն ասում է՝ «երազելը վնաս չէ»:
Վարուժան Ավետիսյան
«Սասնա Ծռեր» խմբավորման խոսնակ
1 փետրվարի 2017թ
«Արմավիր» ՔԿՀ
Մերձբալթյան երկրներում խոշորագույն լրատվական պորտալում` Delfi-ում հրապարակվել է հոդված, որում ներկայացվում է, թե ինչպես էին 1992 թվականի ձմռանը Ադրբեջանի իշխանություններն իրականացնում Ղարաբաղի շրջափակումը` նպատակ ունենալով խնդիրը լուծել բնակչության ոչնչացմամբ:
Հոդվածի հեղինակը գրում է. «Հումանիտար աղետ. անգամ այս եզրույթը չի կարող ամբողջությամբ նկարագրել այն, ինչ ապրեցին Ստեփանակերտի բնակիչները: Վառելիքի, էլեկտրաէներգիայի, ջրի, դեղորայքի սուր պակաս, արտաքին աշխարհի հետ կապի բացակայություն, պարբերական սաստկացող գնդակոծություն և ֆիզիկական ոչնչացման իրական վտանգ. սրանք են այն խնդիրների ոչ ամբողջական ցուցակը, որոնց առջև կանգնած էր քաղաքի քաղաքացիական բնակչությունը»:
Հոդվածում նշվում է, թե ինչպես 1992 թվականի ձմռանը Ստեփանակերտը մի քանի կետերից սկսեց կրակի ենթարկվել: Ղարաբաղյան պատերազմի սարսափների մասին ներկայացված են այդ տարիներին իրավիճակի ականատես, ռուս լրագրող Անժելիկա Չեչինայի, ներկայում Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինայի, բարոնուհի Քերոլայն Քոքսի վկայությունները:
«Այս շրջանում Ադրբեջանի գործողությունները ունեին ցեղասպանական բնույթ. իրականացվում էր 80 հազարանոց բնակչության գրեթե ամբողջական ոչնչացում: Մարդիկ բնակվում էին նկուղներում, օրական մահանում էին տասնյակ մարդիկ, այդ թվում և երեխաներ: Բժիշկները աշխատում էին նկուղներում` դիզելային գեներատորների լույսի ներքո: Աղբյուրներից ջուր վերցնելու համար ստիպված մարդիկ ժամերով հերթ էին կանգնում»,- պատմում է հոդվածագիրը` նշելով, որ Ստեփանակերտը դատապարտված էր մահվան: Նա ընդգծում է, որ 1992 թվականի մայիսին Բերձորի ազատագրմամբ շրջափակումը ամբողջությամբ հնարավոր եղավ վերացնել: Ողջ շրջափակման շրջանում Ստեփանակերտում մահացավ 227 մարդ, վիրավորվեց 391-ը, վնասվել կամ ոչնչացվել` 1000 բնակելի տուն և պետական օբյեկտ:
«Սա ղարաբաղյան պատերազմի պատմության ամենաարյունալի էջերից է, որի կրկնության վտանգի առաջ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կանգնեց 2016 թվականի ապրիլին: Միջազգային հանրությունը և առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները պարտավոր են ավելի մեթոդական կերպով և հասցեական զբաղվել ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքով: Թեկուզև չճանաչված, սակայն հույսով և օպտիմիզմով լի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչությունը պետք է ապրի անվտանգության մեջ և հարևանների հետ հաշտ պայմաններում»,- եզրափակել է հոդվածը հեղինակը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.