23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մոսկվայի արձանագրումը. «դիվանագիտական ճանապարհով փոխզիջում գտնել հնարավոր է, եւ դրան կարող է հասնել միայն Ռուսաստանը» Կրեմլի կողմից քարոզչություն իրականացնող ամենահզոր` «Ռոսիա 1» հեռուստաընկերության հայամետ համարվող հայտնի մեկնաբան Վլադիմիր Սոլովյովը «Վեստի FM»-ի իր հեղինակային ծրագրում որոշ մանրամասներ է պատմել այս ամսվա սկզբին Բաքու կատարած իր այցի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից:
Սոլովյովի ամբողջական ելույթը խիստ ուշագրավ է, եւ այն անհրաժեշտ է դիտել ամբողջությամբ, քանի որ ոչ միայն ներկայացվում են նրա` Ալիեւի հետ զրույցից ստացած տպավորություններն ամենայն մանրամասնությամբ, այլեւ այն «մեսիջները», որոնք այսօր առանցքային են Մոսկվայի համար:
Պարզ է, որ Կրեմլի վերահսկողության տակ գտնվող հեռուստաընկերության հանրահայտ մեկնաբանի ոչ այցն էր Բաքու պատահական, ոչ էլ դրան հետեւած քարոզչական ֆոնի ապահովումը:
Սոլովյովի` Բաքու կատարած այցից հետո շրջանառության մեջ դրված շեշտադրումներն ինքնին խոսուն են, լիովին տեղավորվում են Մոսկվայի այսօրվա ակնկալիքներին: Բայց ոչ միայն Մոսկվայի, այլեւ պաշտոնական Բաքվի ու անձամբ Ալիեւի սպասելիքներին:
Օրինակ` Բաքվում գիտակցում են, որ Ղարաբաղյան խնդիրը հնարավոր է լուծել միայն Մոսկվայի շնորհիվ՝ ասում է Սոլովյովը: Կամ` ավելի պերճախոս արձանագրում` Ադրբեջանի նախագահը հասկանում է, որ Ռուսաստանի ներկայիս իշխանությունների, այսինքն՝ նախագահ Վլադիմիր Պուտինի օրոք Ղարաբաղյան խնդիրը հնարավոր չի լինի կարգավորել ռազմական ճանապարհով:
Ըստ Սոլովյովի` Ղարաբաղի կարգավիճակն Ալիեւի համար շատ սկզբունքային հարց է, նույնիսկ հնարավոր չէ պատկերացնել, որ նա իր դիրքորոշումը կփոխի: Բայցեւ ասվում է, թե Ադրբեջանն այսօր «տարանջատում է Ղարաբաղի եւ Ղարաբաղի շուրջ շրջանների հարցերը», ու «դա կարող է շատ հետաքրքիր լինել Ռուսաստանի համար»։ Եվ որ ամենակարեւորն է՝ ռուսաստանցի մեկնաբանը Ալիեւի հետ զրույցի ընթացքում ընդգծել է՝ Ռուսաստանը ծանր գործընկեր է, բայց երբեք չի դավաճանի, ինչին ի պատասխան Ալիեւը խիստ ուշագրավ ճշգրտում է մտցնում. «Դա Պուտինը երբեք չի դավաճանի»:
Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների մակարդակն ու խորությունը պատկերացնելու համար արժե դիտարկել նաեւ Սոլովյովի կողմից աշխարհաքաղաքական որոշ փակագծերը բացելը: Ալիեւը գովաբանում է Պուտինին ու դժգոհում ամերիկացիներից, իր երկրում արեւմտյան ֆինանսավորվող ընդդիմադիրների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ իր քայլերն արդարացնում: ԱՄՆ-ից դժգոհելու հիմնավորումն է այստեղ հետաքրքրական. հենց Ադրբեջանը հզորանում է` «նրանք անմիջապես սկսում են խոսել կոռուպցիայի մասին», ըստ ռուս մեկնաբանի` ասել է Ալիեւը:
Սոլովյովն, այսպիսով, արձանագրում է` Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը չնայած ունեն կարծր դիրքորոշումներ ԼՂ հարցում, սակայն միմյանց մասին խոսում են չափազանց հարգալից: Ընդ որում, Ալիեւի հետ հանդիպումից հետո եթեր հեռարձակված հաղորդման ընթացքում ռուս մեկնաբանը վստահեցնում է, որ եթե Հեյդար Ալիեւը իշխանության լիներ, Ղարաբաղյան պատերազմի դաժանությունները տեղի չէին ունենա, նա թույլ չէր տա այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել, քանի որ «Ղարաբաղում հարգում էին Հեյդար Ալիեւին»:
Այսպիսով, հետեւություն Սոլովյովի` Բաքու կատարած այցի ու Ալիեւի հետ հանդիպումից. թեեւ Ղարաբաղյան պատերազմի վերքերը թարմ են, սակայն հնարավոր է դիվանագիտական ճանապարհով փոխզիջում գտնել, եւ դրան կարող է հասնել միայն Ռուսաստանը, Պուտինը կարող է հաշտեցնել երկու ժողովուրդներին: Ամենաուշագրավ արձանագրումն, իհարկե, այն է, որ Սոլովյովը շեշտել է, որ Ռուսաստանի ներկայիս ղեկավարության օրոք Արցախյան հակամարտության ռազմական լուծումը անհնարին է: Ու Մոսկվայի համար ամենակարեւոր եւ արժեքավոր շահը Ղարաբաղյան հնարավոր լուծումից հետեւյալն է. «Փոխզիջման որոնումը հնարավոր է: Դա կհանգեցնի նրան, որ Հայաստանը դուրս կգա շրջափակումից: Հսկայական ներդրումներ կլինեն Ադրբեջանի կողմից: Կարեւոր է նաեւ, որ Հայաստանը, Ադրբեջանը եւ Ռուսաստանը կգտնվեն ԵԱՏՄ-ի միասնական տարածքում»,- ասում է Սոլովյովը:
Ամբողջությամբ կարդացեք՝aravot.am
Պաշտպանության նախարարի դիտարկմամբ, հանգամանքը, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանի քաղաքացի է, որքան էլ կարող է Հայաստանի համար նպաստավոր թվալ, նույնքան էլ «խնդրի բարդացում է»:
Հավանականությունը, որ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները կհայտնվեն առաջնագծում, օբյեկտիվորեն բարձր է: Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը, բանակում արդարությունը վերականգնելու մասին հարցին ի պատասխան, այս մասին հայտարարեց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նա պնդեց նաև, որ չգիտի, թե քանի օլիգարխի երեխա է ծառայում առաջնագծում, քանի որ «օլիգարխ» իրավական հասկացություն չկա:
«Եթե մենք ելնում ենք նրանից, որ մեր հասարակության կեսը, ինչպես երբեմն ասում են մեր ընդդիմադիր ուժերը, և կեսից ավելին, ծայրահեղ աղքատ է, ուրեմն մենք պետք է հասկանանք, որ առաջնագծում ծառայող երիտասարդների առնվազն կեսը ևս ծայրահեղ աղքատ ընտանիքներից է:
Հավանականությունը, որ սոցիալապես անապահով ընտանիքի երեխան հայտնվելու է առաջանագծում, ի սկզբանե օբյեկտիվորեն ավելի բարձր է, որովհետև ավելի ապահով ընտանիքի երեխան ավելի հավանական է, որ ընդունվել է ԲՈւՀ: Երբ ինքը գալիս է հավաքակայան, ինքը ունի նախընտրություն ուսումնական զորամասի, մասնագիտական ծառայության՝ տանկիստ, հրետանավոր և այլն, և հնարավորությունը, որ նա կհայտնվի առաջնագծում, խրամատում, ավելի ցածր է, օբյեկտիվորեն, մինչև վիճակայանությունը»,- ասաց պաշտպանության նախարարը:
Օրեր առաջ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը նշանակվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար: Արդյո՞ք այս նշանակումից հետո Ռուսաստանի գլխավորած ռազմական այդ դաշինքն ավելի հասցեական կարձագանքի կազմակերպության անդամ Հայաստանի դեմ գործողություններին: Այս հարցին ի պատասխան, պաշտպանության նախարարը նշեց՝ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունները ևս «ադեկվատ էին»:
«Հայաստանի քաղաքացի գլխավոր քարտուղար ունենալը, ինչքան խնդրի լուծում է, այնքան էլ, միաժամանակ, կարա խնդրի բարդացում լինի, որովհետև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, Ռուսաստանի քաղաքացի Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունը այլ քաշ և այլ ընկալում ուներ, քան Հայաստանի քաղաքացի գլխավոր քարտուղարի որևէ պոտենցիալ, արվելիք հայտարարություն: Հասկանալի է չէ՞, որովհետև շատերի համար ընկալումը լինեու է, որ դա Հայաստանի քաղաքացի է՝ բա ինչ պիտի ասեր: Թեև ինքը, որպես Հայաստանի քաղաքացի չի այդ պաշտոնում, ինքը միջազգային չինովնիկ է և ունի իր սահմանափակումները, իր կարգավորումները»,- մանրամասնեց նախարարը:
Խորհրդարանական ընտրություններին իշխող Հանրապետականի ցուցակը գլխավորած Սարգսյանը նաև հույս հայտնեց, որ նոր ձևավորվելիք կառավարությունում ևս կզբաղեցնի պաշտպանության նախարարի պաշտոնը․ «Ուզում եմ շարունակել՝ ծառայել իմ երկրին պաշտպանության նախարարի պաշտոնում: Ես կարծում եմ, որ իմ կուսակցությունը՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը ինձ թույլ կտա, հնարավորություն կտա՝ դա անելու: Կարծում եմ, որ սա այն տեղն է, որտեղ ես կարող եմ օգտակար լինել և փորձելու եմ ամեն ինչ անել՝ այդ օգտակարությունն առավելագույնի հասցնելու: Եթե հաջողեմ՝ կլինեմ մեր երկրի ամենաերջանիկ քաղաքացիներից մեկը»:
Իսկ այն հարցին, թե ինչով է զբաղվելու Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնը թողնելուց հետո՝ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը պատասխանեց․ «Եթե լիներ որոշում, որե ենթակա է հանրայնացման, մենք հաստատ ձևը կգտնեինք՝ դրա մասին խոսելու: Եթե չենք խոսել, ուրեմն այս պահին հանրայնացման ենթակա որոշում չկա»:
Այն նորակոչիկները, ովքեր ցանկություն կհայտնեն ծառայությունն իրականացնել մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, իրավունք կստանան անցնելու ծառայության նոր տեսակի` ժամկետային պայմանագրային: Ծառայությունը կտևի 3 տարի, սակայն դրանցից գումարային 7 ամիս զինծառայողը կանցկացնի ազատ արձակման մեջ` սկսած 6-րդ ամսվանից, երբ իր ստորաբաժանումը կստանձնի մարտական հերթապահությունը՝ յուրաքանչյուր ամիս ծառայելով 1+1+2 բանաձևով: Մեկ շաբաթ` արձակուրդում, մեկ շաբաթ` զորամասում, պատրաստվելով մարտական հերթապահության, և երկու շաբաթ` առաջնագծում, մարտական հերթապահություն անցկացնելիս:
Այսպիսով, զորակոչվելուց հետո 5 ամիս ուսումնական փուլ անցնելով` նա կանցնի ծառայության, որի ընթացքում 31 ամսից 7-ը կանցկացնի տանը, իսկ 24-ը` զորամասում և մարտական դիրքերում:
Յուրաքանչյուր անգամ արձակուրդ գնալիս նրան կվճարվի որոշակի գումար` արձակուրդային ծախսերը հոգալու համար: Ծառայության ավարտին նրա անձնական հաշվին կփոխանցվի շուրջ 5 մլն ՀՀ դրամ, որը զորացրված զինծառայողը կկարողանա օգտագործել նպատակային երեք ծրագրերից մեկում`
1. մատչելի բնակարան (սուբսիդավորված հիփոթեքային ծրագիր),
2. մինի-ֆերմա (գյուղաբնակ զինծառայողների համար փոքր ջերմոց կամ ֆերմա ստեղծելու կամ փոքր գյուղտեխնիկա ձեռք բերելու ծրագիր),
3. ուսման վարձի փոխհատուցում:
Երեք նպատակային ծրագրերն էլ միտված են նաև ծառայած երիտասարդին Հայաստանում իր ապագան կառուցելու հնարավորություն տալուն, երկարատև ծրագրերի միջոցով երկրի հետ իր անբաժան կապը խորացնելու խնդրին:
Նպատակային ծրագրերի ուղղությունները, վճարման կարգը, ծրագրից հրաժարվելու կամ դրա մեջ ծառայության կեսից ներգրավվելու մանրամասները, ինչպես նաև ծրագրի նպատակահարմարությունն առհասարակ կդարձվեն հանրային լայն քննարկման առարկա:
Նախատեսված է, որ ծրագիրը կլինի այլընտրանքային, և քաղաքացին, չընդգրկվելով դրանում, կարող է ընտրել ներկայումս գործող զորակոչի տարբերակը` անցնելով ժամկետային զինծառայության: Այդուհանդերձ, հաջող ընթացքի պարագայում երեք տարվա ընթացքում առաջարկվող ծառայության ձևը կարող է դառնալ գերակշռողն առաջնագծում:
Ծրագիրը քննարկման համար է։
ՀՀԿ -ում խմորումները շարունակվում են, քանի որ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը դիմել է Սահմանադրական դատարան և նախապես ապրիլի 27-ին նշանակված նոր ԱԺ-ի առաջին նիստը կարող է հետաձգվել մինչև մայիսի 18-ը, թեպետ կարող են լինել նաև այլ զարգացումներ:
Այս պահին հստակ ու ամբողջությամբ ՀՀԿ-ն չունի որոշում, թե իր թիմից ով է գնում խորհրդարան, ով՝ գործադիր։
ՀԱԿ-ն իր բողոքով յուրատեսակ օգնեց ՀՀԿ-ին: Խորհրդարանի ձևավորման ժամկետը տեղափոխվեց Երևանի ավագանու ընտրություններից հետո, ինչը ձեռնտու է ՀՀԿ-ին: Արդեն հրահանգված է, թե առավել շատ ձայն հավաքած թեկնածուներին, թե մյուս՝ անցողիկ շեմը չհաղթահարածներին (որոնք հույս ունեն ինչ- ինչ պաշտոններ ստանալու գործադիրում) Երևանի ավագանու ընտրություններում օգնել Տարոն Մարգարյանին և նրա թիմին: Չի բացառվում, որ այս գործում իրենց արդարացրածները ևս հետագայում որևէ պաշտոն ստանալու հարցում առավել շանս կունենան:
Ինչ խոսք, ավագանու ընտրություններից հետո կգա նեղացածներին, դուրս մնացածներին, չընտրվածներին տեղավորելու հաջորդ փուլը, ինչը բավականին բարդ խնդիր է: Խոսակցությունները, որոնք շրջանառվում են ՀՀԿ կուլիսներում, տարբեր են։
Մեր ունեցած տեղեկություններով՝ արդեն կա ՀՀԿ -ից ամենաշատ ձայներ հավաքած Կարեն Բոթոյանին Գեղարքունիքի մարզպետ նշանակելու հրամանը, որը կհրապարակվի ապրիլի 24- ից հետո:
Նշենք, որ մարզում այդպես էլ պաշտոնավարման ընթացքում չընդունված մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը կվերադառնա ԱԺ:
Քանի որ մի առվով չեն գնում Հերմինե Նաղդալյանի և Արփինե Հովհաննիսյանի ջրերը, իսկ Արփինեի՝ ՀՀԿ շարքերում անականկալ այդքան բարձր տեղ զբաղեցնելը խոսում է այն մասին, որ նա նոր Աժ -ում լինելու է առանցքային դեմք, եթե ոչ նախագահ, ապա Նաղդալյանից ազատվելու միակ ձևը նրան Աժ-ից հեռու պահելն է, ասել է թե՝ որևէ երկրում դեսպան նշանակելը:
Քննարկվում է նաև ՄԻԱԿ-ից պատգամավոր Լևոն Մարտիրոսյանին ևս ՀՀ դեսպան նշանակելու հարցը: Շիրակում չընտրված Մարտուն Գրիգորյանին ևս չեն նեղացնի , նրա ջանքերը կփոխհատուցվի, նրան տրանսպորտի փոխնախարարի պաշտոնի թեկնածու են համարում:
Նոր նշանակումներ են սպասվում Պաշտպանության նախարարությունում։ Խոսվում է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին ՊՆ նախարար նշանակման, երկրի արտաքին գերատեսչություն գործուղվող Վիգեն Սարգսյանի և նոր փոխնախարարների մասին:
Շատ հնարավոր է փոխնախարար Դավիթ Տոնոյանին փոխարինի Արտակ Զաքարյանը: Չեն նեղացնի նաև ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին, որին Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնն է գրավում: Կվստահե՞ն թոշակի անցնող Գագիկ Հարությունյանի աթոռը նրան , ցույց կտա ժամանակը:
Նոր ձևավորվող կառույցներ են սպասվում արդարադատության ոլորտում, այստեղ ևս սպասումներ ունեցող ՀՀԿ ականները քիչ չեն:
Թե ինչ վերադասավորումներ կլինեն ՀՀԿ-ում՝ ցույց կտա ժամանակը։ Ամեն դեպքում, սրանք կանխատեսումներ են, որոնք կարող են փոփոխվել ամեն րոպե: Այս ֆոնին հետաքրքիր է, թե գործադիրում ինչ պաշտոններ կվստահեն ԲՀԿ- ականներին, որոնց մասին լուրջ քննարկումներ դեռ չեն շրջանառվում:
Աննա Գրիգորյան
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետի տեղակալ-վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանը «Հայ զինվոր»-ին տված հարցազրույցում բավական ուշագրավ տեղեկություններ է հայտնել ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի հակաօդային պաշտպանության համակարգի ամրապնդման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ: Ստորեւ հարցազրույցը ներկայացվում է ամբողջությամբ:
– Պարոն Պողոսյան, քառօրյա մարտական գործողությունների ընթացքում հակաօդային պաշտպանության համակարգը գործել է կազմակերպված: Այս մասին փաստում է այն, որ հակառակորդը, կորցնելով երկու ուղղաթիռ եւ տասնյակ անօդաչու թռչող սարքեր, հրաժարվեց ավիացիայի հետագա կիրառումից: Այնուամենայնիվ, ի՞նչ է արվել մեկ տարվա ընթացքում ՀՕՊ զորքերի մարտական կարողությունները կատարելագործելու համար:
– Նախ՝ նշեմ, որ ՀՕՊ համակարգը միշտ եղել է մեր պետության ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում: Մինչ ապրիլն էլ այն համակարգված եւ ուղղորդված է զարգացել: Հակառակորդը միլիարդներ էր ծախսում ուժեղացնելու իր ռազմաօդային ուժերը, իսկ մենք, բնականաբար, ձեռք էինք բերում հակազդելու, ասիմետրիկ պատասխան տալու արդյունավետ միջոցներ: Մեր համալիրները տասնապատիկ էժան են, բայց կարող են չեզոքացնել նրանց ձեռքբերումները: Օրինակ` Ս-300 զենիթահրթիռային համալիրները, որոնք ունակ են մեծ հեռավորությունների վրա տասնյակ թիրախներ խոցելու, «Բուկ», «Կուբ» համակարգերը, «Օսա-ԱԿ» մարտական մեքենաները եւս կարելի է արդյունավետ կիրառել:
Ապրիլյան գործողություններից հետո, իհարկե, համապատասխան հետեւություններ են արվել: Կտրուկ քայլեր են ձեռնարկվել վերազինման գործընթացը արագացնելու եւ հատկապես առաջնագծի զորամասերի ՀՕՊ համակարգերը ժամանակակից միջոցներով համալրելու ուղղությամբ: Ձեռք են բերվել բավականին խոշոր խմբաքանակի «Իգլա-Ս» եւ «Վերբա» դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ, որոնք արդեն ներգրավված են մարտական հերթապահությունում: Չափազանցություն չլինի` Արցախի հատկապես արեւելյան ուղղությունում ստեղծված ՀՕՊ պատնեշը այսօր կարող ենք համեմատել Չինական պատի հետ: Մեկ տարվա ընթացքում ստեղծել ենք ամուր հակաուղղաթիռային համակարգ: Գաղտնիք չէ, որ հակառակորդը առաջնագծում ճեղքում իրականացնելու կամ ինչ-որ գործողություն կատարելու համար անպայման փորձելու է կիրառել մարտական ուղղաթիռներ` յուրային զորքին կրակային աջակցություն ցուցաբերելու նպատակով: Այս վտանգը չեզոքացնելու համար հակաուղղաթիռային համակարգում զգալիորեն ավելացել են նշանուղիները: Եթե հակառակորդը եւս մեկ փորձ նախաձեռնի, կունենա ոչ թե մեկ-երկու ուղղաթիռի կորուստ, այլ հաշված րոպեներում կոչնչացվեն նրա մի քանի տասնյակ ուղղաթիռներ, ինքնաթիռներ, ԱԹՍ-ներ:
– Մինչեւ ապրիլ կարծես թե անօդաչու սարքերի կիրառման մարտավարությունը և դրանց դեմ պայքարի եղանակները այդքան էլ մեր ուշադրության կենտրոնում չէին:
– Այո՛: Սակայն մարտական գործողությունների վերջին փորձից ելնելով` ԱԹՍ-ի դեմ պայքարը դարձավ մեր առաջնային ուղղություններից մեկը: Այդ նպատակով ամբողջությամբ վերազինել եւ արդիականացրել ենք մեր զինանոցում առկա զենիթահրթիռային համալիրները` մեծացնելով դրանց հուսալիությունը: Այժմ այդ համակարգերը կարող են զանգվածային կրակ արձակել փոքր նշանակետերի ուղղությամբ եւ արդյունավետ խոցում իրականացնել: Խոսքը ԶՈւ-23-2, Ս-60, ԶՍՈւ-23-4 «Շիլկա» զենիթային ինքնագնաց կայանների մասին է, որոնք լրահամալրվել են տարբեր նշանոցներով, ջերմատեսիլ սարքերով: Կարելի է ասել` երկրորդ կյանք են ստացել:
– Խոցում իրականացնելուց առաջ, սակայն, պետք է հետախուզել եւ հայտնաբերել օդային նշանակետը: Ի՞նչ է արվել ՀՕՊ համակարգի հետախուզական հնարավորությունները ընդլայնելու համար:
-Արդիականացվել են առկա ռադիոլոկացիոն միջոցները: Նախկին ռադիոլոկատորները նախատեսված չէին փոքր չափերի սարքերի համար: Ապրիլից հետո հայկական ռազմաարդյունաբերական համալիրի ուժերով մշակվել է նոր սերնդի արդյունավետ գործող ռադիոլոկացիոն կայան, որը հաջողությամբ անցել է պետական փորձարկումները, եւ արդեն մի քանի ամիս է, ինչ մարտական հերթապահություն է կատարում ՀՕՊ զորքերում: Հավատացնում եմ, որ ամբողջ Ադրբեջանը, ներառյալ մայրաքաղաք Բաքուն, առցանց ռեժիմով մեր անմիջական հսկողության տակ է: Նոր լոկատորը թվայնացված է նոր սկզբունքով եւ հնարավորություն ունի հայտնաբերելու ամենափոքր չափի նշանակետը եւ կրակային միջոցին փոխանցելու կոորդինատները: Այնպես որ, ԱԹՍ-ի հայտնաբերման խնդիր չունենք: Հարցը փակված է:
– Մարտի 4-ին Արցախի հակաօդային պաշտպանության ուժերը հակառակորդի «ORBITER» տեսակի անօդաչու սարք խոցեցին: Այն խոշոր ԱԹՍ է եւ հետեւաբար կարող է գործել մեծ բարձրության վրա: Իսկ Ձեր նշած զենիթային կայաններն արդյունավետ են ցածր բարձրություններում: Ինչպե՞ս հնարավոր եղավ ոչնչացնել իսրայելական արտադրության անօդաչուն:
– Սարքը հատել էր սահմանագիծը՝ հետախուզական խնդիր կատարելու նպատակով: Այն 4 կմ բարձրության վրա էր: Հայտնաբերվել էր վերոնշյալ ռադիոլոկատորի միջոցով: «Օսա-ԱԿ» զենիթահրթիռային համալիրով կատարվել էր ուղեկցումը, ապա խոցվել հրթիռով: Ճիշտ եք, մինչ այդ ԱԹՍ-ի խոցումը իրականացնում էինք ցածր բարձրություններում, իսկ այժմ հակառակորդի խոշոր հետախուզական անօդաչուները, որոնք աշխատում են մեծ բարձրության վրա, հնարավոր է ոչնչացնել վերազինված «Օսա-ԱԿ»-ով: Մեր սպառազինությունը համալրող նոր սերնդի մարտական մեքենաներն էլ այս հարցն ընդհանրապես կհանեն օրակարգից, քանի որ նախատեսված են ավելի բարձր թռչող ցանկացած տիպի օդային սարքեր ոչնչացնելու համար: Ներկայումս կատարում ենք դրանցով աշխատող անձնակազմի ընտրություն` համապատասխան վերապատրաստում անցնելու համար:
– ՀՕՊ համակարգի արդյունավետության մեծացման հարցը սերտորեն կապված է նաեւ կադրերի պատրաստման, ռազմական կրթության հետ: Ժամանակակից կառավարման համակարգերը, ինչպես նաեւ զենիթահրթիռային եւ ռադիոտեխնիկական նորագույն միջոցները նոր պահանջներ են թելադրում:
-Օդային հարձակման միջոցները ամենաարագ շարժվող նշանակետերն են, ուստի ՀՕՊ համակարգի զինծառայողները պետք է ունակ լինեն մյուս բոլոր զորատեսակների զինծառայողներից ավելի արագ կողմնորոշվելու, գնահատելու իրադրությունը եւ որոշում ընդունելու: Մեր հիմնական կռվանը մեր անձնակազմն է, որը գերազանցել է հակառակորդին թե՛ 90-ականներին, թե՛ ապրիլյան կռիվների ժամանակ: Ինքս Արցախյան պատերազմի ժամանակ եղել եմ «Օսա-ԱԿ» մարտական մեքենայի հրամանատար, սակայն չէի էլ կարող պատկերացնել, որ այդ համալիրով կարելի է այնպիսի գործողություններ կատարել, որի ականատեսը եղա: Օրինակ` ապրիլի 4-ին «Օսա-ԱԿ» մարտական մեքենայով խոցվեց «ORBITER» տեսակի անօդաչու երկու սարք: Հաշվարկի հրամանատարը, որ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի շրջանավարտ է, պարգեւատրվեց «Մարտական խաչ» շքանշանով:
Այնպես որ, ներկայիս սերունդը բոլոր առումներով գերազանց է: Թեպետ, ինչ խոսք, համապատասխան հետեւություններ այնուամենայնիվ արել ենք պատրաստության, ուսուցման ոլորտը կատարելագործելու առումով: Ապրիլյան գործողությունների մանրամասն վերլուծությունը, որպես ուղեցույց, ուղարկվել է զորքեր անմիջական կիրառման: Փոփոխել ենք դյուրակիր զենիթային միջոցների վարժասարքերի ծրագրերը` բարդացնելով հրաձիգների խնդիրները: Վերանայվել է ՀՕՊ մարտավարությունը` ելնելով Հայաստանի Հանրապետության տարածքի ֆիզիկաաշխարհագրական առանձնահատկություններից: Մեր հակաօդային պաշտպանությունը ուժեղացվել է թե՛ որակապես, թե՛ քանակապես:
Սպառնալիքի դեպքում «Իսկանդեր» համակարգերի կիրառման վերաբերյալ որոշումը Երևանը կկայացնի առանց Մոսկվայի հետ համաձայնեցման: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում՝ հավելելով, որ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությանն առաջին հերթին սպառնում են Ադրբեջանի ռազմատենչ ձգտումները և քաղաքականությունը:
Անդրադառնալով «Իսկանդեր» համակարգերին՝ դեսպանը հայտարարել է, որ զենքը գտնվում է ՀՀ ԶՈւ կազմում և համապատասխան կառավարումն իրականացնում է ՀՀ ԶՈւ-ն:
«Ելնելով ՀՀ նախագահի հայտարարությունից՝ սպառնալիքի դեպքում, որպես գլխավոր գերագույն հրամանատար նա իրավունք ունի գործի դնել համապատասխան սպառազինությունը: Չնայած, որ մենք միացյալ ռազմական խմբավորում ունենք ՌԴ հետ, միացյալ ՀՕՊ համակարգ, և շատ հարցեր համակարգում ենք, սակայն, եթե խոսքը մեր բանակի զինանոցում առկա այս կամ այն զինատեսակը կիրառելու մասին է, ապա որոշումը կայացնելու է հայկական կողմը», -ասել է Տողանյանը:
«Այստեղ հարցը սպառազինության քանակն ու որակը չէ, այլ վարած քաղաքականությունը: Հարցն այն է թե մենք խաղաղության և հրադադարի պահպանման վերաբերյալ միջազգային համաձայնագրերից բխող քաղաքականություն ենք վարում, թե հզորացնո՞ւմ ենք ռազմական ներուժն ու վարում ենք հարցը ռազմական ճանապարհով լուծելու քաղաքականություն», -ասել է դեսպանը:
Ըստ նրա, Ադրբեջանը ձգտում է խուսափել իր միջազգային պարտավորություններից, առաջին հերթին, կրակի համապարփակ դադարեցման վերաբերյալ, որը քիչ թե շատ պահպանվում էր վերջին տարիներին:
«Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը զինվում է և համագործակցում այդ հարցում ՌԴ հետ: Տեսնում ենք նաև, որ Բաքուն այդ ոլորտում գործակցում է նաև Թուրքիայի և Իսրայելի հետ», -ասել է Տողանյանը:
Նա հիշեցրել է, որ 2016-ի ապրիլին Արցախում արյունալի քառօրյա պատերազմ եղավ, որի արդյունքում հարյուրավոր մարդիկ զոհվեցին, գյուղեր ոչնչացվեցին սահմանին:
«Դա ամբողջ տարվա ընթացքում էր կատարվում և ոչ միայն շփման գծում, այլ նաև ՀՀ հետ սահմանին՝ հյուսիս-արևմտյան հատվածներում, որոնք հեռու են Ղարաբաղի տարածքից», -ասել է դեսպանը:
«Սպառազինման գաղափարախոսությունը լավ բանի չի հանգեցնի: Ուստի մեր ստացած զենքը՝ «Իսկանդեր» համակարգերը ծառայում են բացառապես մեր քաղաքացիների անվտանգության ապահովմանը: Եվ ՀՀ նախագահը միանշանակ և բացահայտ հայտարարեց, որ եթե մեր սահմանների և մեր քաղաքացիների անվտանգությանը սպառնալիք առաջանա, ապա՝ այո, այդ զենքը կկիրառվի», -ասել է դեսպանը:
Միևնույն ժամանակ նա շեշտել է, որ ՀՀ սկզբունքային դիրքորոշումը բխում է նրանից, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, իսկ հակամարտության լուծումը պետք է քաղաքական լինի:
Ապրիլի 13-ին Աֆղանստանում՝ Պակիստանի սահմանի մոտ գտնվող Նանգարհարի նահանգի երկնքում տեղական ժամանակով առավոտյան 7-ն անց 30-ին հայտնվել է MC-130 տեսակի ամերիկյան ռազմական բեռնատար օդանավը, որից անջատվել և է դեպի լեռնային մակերես է սլացել մոտ 10-ը տոննա քաշ ունեցող GBU-43/B հսկայական ռումբը:
Երկու րոպե անց աներևակայելի հզոր պայթյունը ցնցել է Աչինի շրջանը և ոչնչացրել ժայռերում իսլամիստների փորած պաշտպանական համալիրը:
Ռումբի հապավումն է MOAB՝ Massive Ordnance Air Blast Bomb, ինչը, թերևս, կարելի է թարգմանել որպես գերծանր պայթուցիկով ռումբ:
Խոսքն ամերիկացիների կողմից պատմության ընթացքում առաջին անգամ կիրառված ամենահզոր ոչ միջուկային զենքի մասին է, դրա համար էլ զինվորականները MOAB հապավումը մեկնաբանում են որպես «mother of all bombs» «բոլոր ռումբերի մայրը):
Նախագահ Դոնալդ Թրամփը գոհունակությամբ է խոսել զինվորականների անցկացրած գործողության մասին:
«Շատ-շատ հպարտ եմ այդ մարդկանցով: Շատ լավ աշխատանք էր, մենք իսկապես շատ հպարտ ենք մեր զինվորականներով, ինչպես հպարտ ենք այս սենյակում ներկա մարդկանցով, այնպես էլ՝ մեր զինվորականներով, հիրավի, ևս մեկ հաջողված գործողություն»,- ասել է Թրամփը:
Այդ հարվածից օրեր առաջ Նանգարհարի նահանգում «Իսլամական պետության» ջոկատի դեմ պայքարում զոհվել է ամերիկյան հատուկ նշանակության գումարտակի զինվորներից մեկը:
«Բոլոր ռումբերի մայրը» ոչնչացրել է թունելներով միմյանց կապված քարանձավների համակարգը, որն «Իսլամական պետության» ջոկատներն օգտագործել են զենք ու զինամթերք կուտակելու, ամերիկացի մասնագետների և Աֆղանստանի պետական բանակի վրա կայծակնային գրոհներ նախաձեռնելու և օդային հարձակումների ընթացքում պատսպարվելու համար:
«Բոլորը հստակ գիտեն, թե ինչ է տեղի ունեցել: Իմ գործը զինվորականներիս հրաման տալն է, մենք ունենք աշխարհի ամենահզոր բանակը և նրանք, ինչպես միշտ, իրենց աշխատանքն են կատարել»,- ասել է Թրամփը:
Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ Պենտագոնը Քաբուլի համաձայնությամբ է իրականացրել գրոհը: Հարվածի հետևանքով սպանվել է առնվազն 36 իսլամիստ: Ամեն բան արվել է քաղաքացիական բնակչությանը վնաս չհասցնելու համար:
MOAB տեսակի մեկ ռումբի գինը 16 միլիոն դոլար է: Ամերիկացի մասնագետներն այն ստեղծել և առաջին անգամ փորձարկել են 2003 թվականին: Նրանք այդ ռումբերից մի միավոր ուղարկել են Իրաք, բայց ոչ մի անգամ չեն կիրառել:
Ի դեպ, MOAB-ին ամերիկյան ամենածանր ռումբը չէ, Պենտագոնն ունի նաև MOP՝ Massive Ordnance Penetrator, գերծանր պայթուցիկով ներթափանցող ռումբ, որի քաշը 13 տոննա 600 կիլոգրամ է:
Գերամուր պատյանով պաշտպանված ռումբը՝ նախքան պայթելը, կարող է անցնել մոտ 20 մետր բետոնե ծածկը, խորանալ մինչև 60 մետր, դրա թիրախը մեծ խորության վրա գտնվող բունկերներն են: Ավերիչ ուժի առումով, այնուամենայնիվ, «բոլոր ռումբերի մայրն» ավելի հզոր է:
Երկուսն էլ՝ MOAB-ին և MOP-ին թիրախները գնում են GPS-ի՝ համաշխարհային տեղորոշման համակարգի միջոցով:
Սիրիայից և Իրաքից տասնյակ հազարավոր փախստականներին ժամանակավոր ապաստան տված Հայաստանը կարող է անվտանգ տարածքի հատուկ կարգավիճակ ստանալ, որը նշանակում է նաև ֆինանսական օգնություն միջազգային դոնոր կազմակերպություններից: Նման նախաձեռնությամբ է հանդես եկել ԱՄՆ-ի Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խումբը և Ամերիկայի հայ դատի հանձնախումբը:
«Ամերիկայի Ձայն-ի փոխանցմամբ՝ Վաշինգտոնում Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքով, Հայաստանը լավագույնս է համապատասխանում անվտանգ տարածքի հատուկ կարգավիճակի չափանիշներին.
«Հայաստանի Հանրապետությունը ցեղասպանություն վերապրած պետություն է, հայ ազգը իր պատմության ընթացքում փախստական է եղել և հենց այդ համատեքստում կարևոր է, որ Հայաստանն իր դռները բացել է Մերձավոր Արևելքի փախստականների առջև»:
Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանն «Ամերիկայի Ձայն»-ին պատմել է, որ այդ նախաձեռնությունը քննարկել է ԱՄՆ-ի կոնգրեսականների հետ հանդիպումների ընթացքում.
«Մենք հիշեցրել ենք, որ օգնություն ենք ակնկալում Հայաստանում ապաստան ստացած գաղթականների համար, որոնք եկել են Սիրիայից և Իրաքից»:
Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խմբի համանախագահ կոնգրեսական Ֆրանք Փալոնի խոսքով՝ ֆինանսական ծանր վիճակում գտնվող Հայաստանը, որը չի խուսափել փախստականներ ընդունել, արժանի է օգնության.
«Մենք կոչ ենք անում հատկացումների հանձնաժողովին 40 միլիոն դոլար հատկացնել Հայաստանը անվտանգ գոտի դարձնելու համար: Այդ գումարները պետք է հատկացվեն Հայաստանի կառավարությանը, փախստականներին օգնելու համար»:
Կոնգրեսականի խոսքով՝ աշխարհի առաջադեմ երկրները պարտավոր են օգնել Սիրիայի և Իրաքի փախստականներին, այդ թվում և նրանց ապաստան տված երկրներին օգնելու միջոցով: ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստանում այս պահին գտնվում է վերջին տարիներին Մերձավոր Արևելքից ժամանած շուրջ 25,000 փախստական, ինչը դասում է Հայաստանը մեկ շնչի վրա հաշվարկով ամենամեծ թվով փախստական ընդունած երկրների շարքին.
«Հայաստանի առանձնահատկությունը նաև այն է, որ Հայաստանը պատրաստ է Սիրիայից ժամանած փախստականներին մշտական ինտեգրման հնարավորություն տալ, որը Հայաստանը բացառիկ երկիր է դարձնում»:
Նախաձեռնության իրականացման դեպքում, Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի միջոցով կարող է Հայաստանին օգնություն տրամադրել, որն էլ ուղղվելու է Իրաքից և Սիրիայից ժամանած փախստականներին: Ըստ Արամ Համբարյանի, ծրագիրը բխում է, թե՛ փախստականների, թե՛ Հայաստանի և թե՛ միջազգային հանրության շահերից.
«Դա խաղաղության և կայունության, ինչպես նաև փախստականների բարեկեցության մեջ հսկայական ներդրում է լինելու: Հայաստանում ծախսված 40 միլիոն դոլարը կրկնակի արդյունք կտա, քանզի նույն թվով փախստականներ ԱՄՆ-ում կամ Եվրոպայում ընդունելը շատ ավելի ծախսատար կլինի»,- նշում է Արամ Համբարյանը:
Զատիկը Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնն է, եկեղեցու գլխավոր տոներից մեկը: Աստծո որդին իր արյունը հեղեց աշխարհի և մեղավոր մարդկանց փրկության համար, խաչվեց, թաղվեց և երրորդ օրը հարություն առավ:
Զատկի տոնի անցկացման, մերօրյա և անցյալում դրա նշման առանձնահատկությունների մասին «Հայկական Վարկածը» զրուցեց ազգագրագետ Սոնյա Պապիկյանի հետ:
«Ի սկզբանե հեթանոսական ժամանակներից ի վեր հայերիս մոտ այն նշվել է որպես երկրագործական ծես՝ հացահատիկի արտերի մեռնող և հարություն առնող հոգիների պատվին, հետո արդեն՝ վերափոխվել և նոր մեկնաբանություն է ստացել քրիստոնեական եկեղեցու կողմից: Այն բնության զարթոնքը խորհրդանշող ամենամեծ և ամենասպասված տոնն էր , որը կատարվում է գարնան գիշերահավասարից և Լուսնի լրումից հետո եկող առաջին կիրակի օրը: Շարժական է 35 օրերի միջև՝ մարտի 22-ից մինչև ապրիլի 25-ը:
19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին՝ մինչև Հայաստանի խորհրդայնացումը Զատիկը տոնվում էր մեծ շուքով, իսկ քանի որ խորհրդային իշխանությունները չէին ընդունում կրոնը, և ամեն կերպ խոչընդոտում էին եկեղացական տաղավար տոների անցկացմանը, ուստի խորհրդային 70 տարիների ընթացքում այն կամ չի տոնվել կամ տոնվել է շատ անշուք», -պատմեց տիկին Պապիկյանը:
— Ո՞րն էր տոնի խորհուրդը և ինչպես էր այն տոնվում:
— Տոնի ամենամեծ խորհուրդը բնության զարթոնքն էր՝ երկարատև ձմեռվանից հետո, տարվա եղանակների զատվելու և իրարից բաժանվելու գաղափարը: Բնությունը զարդարվում է կանաչով, ծաղկում են ծառերը, վերադառնում են չվող թռչունները: Այսինքն՝ զատիկ բառի մեկնություններից է ազատվելը նաև զատվելը ցրտից, ձմռան երկարաձիգ միապաղաղությունից, ինչպես նաև յոթշաբաթյա խիստ պասից:
— Արդյո՞ք բնության զարթոնքի հետ է կապված զատկական սեղանին կանաչիի՝ որպես կարևոր կերակուր լինելու, ինչպես նաև ծլեցված հացահատիկով ափսեն սեղանին որպես զարդ ունենալու փաստը:
— Այո՛, քանի որ մարտ-ապրիլ ամիսներին իրականում արդեն կա վայրի կանաչիների մեծ տեսականի, որոնք էլ հենց դառնում են տոնական սեղանի զարդերից մեկը: Ինչ վերաբերում է ծլեցված հացահատկին, քանի որ տոնի խորհուրդը մեռնող-հարություն առնող ցորենն է, և ձյան շերտի հալվելուց հետո աշնանացանի արտերն արդեն կանաչ են, այն հայտնվում է որպես վկայումն այդ իրականության և դրսևորում մարդու խոնարհումը և երախտագիտությունը ապագա հացին: Ներկված ձվերը՝ որպես կյանքի հարատևման խորհրդանիշ, դրվում են հենց այդ ափսեում: Այսօր ցորենի փոխարեն սեղանին կարող է հայտնվել այլ՝ ցանկացած աճեցված հացահատիկ, որից իմաստը չի փոխվում: Ի վերջո, անցյալում տոների մեծագույն մասը միտված էր սիրաշահելու աստվածություններին՝ բերքառատ տարի ունենալու ակնկալիքով, որպեսզի «հացն օջախից չպակասի»:
— Իսկ ի՞նչ տարբերություն կա անցյալում և մեր օրերում տոնի անցկացման միջև:
— Տարբերությունը բավականաչափ մեծ է հենց միայն նրանով, որ անցյալում դա իրոք տոն էր, շատ սպասված, իր որոշակի ծիսական հացկերույթներով, հասարակական տոնախմբություններով: Զատկի առավոտյան մատուցվում էր Սուրբ Պատարագ, որից հետո տնետուն անցնելով մարդիկ իրար հայտնում էին Սուրբ Հարության ավետիսը՝ ասելով. «Քրիստոս հարյավ ի մեռելոց: Մեզի , Ձեզի մեծ ավետիս» և ստանում պատասխանը՝ «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»: Ժամերգությունից հետո շատերը, նախապես պայմանավորված լինելով, «ողջումախպեր» կամ «ողջումաքույր» էին դառնում, այսինքն՝ քահանայի օրհնությամբ եղբայրանում և քույրանում էին: Այս քույր-եղբայրությունը սրբորեն պահվում էր և ողջունվում ու հարգվում հասարակության կողմից: Նրանց միջև այնուհետև ամուսնությունն արգելվում էր:
Զատկական կիրակին ողջ Հայաստանով ընդունված էր հասարական մատաղ՝ «ախար» անելը, որի համար միջոցներ հավաքում էր ամբողջ համայնքը, և որը եփվում էր շաբաթ-լույս կիրակի գիշերը: Առաջին պատառը, որ պատարագից հետո ընդունում էին Զատկի օրը, դա մի կտոր ախարն էր, որը բաժանվում էր բոլորին: Քահանաները տիրացուների հետ այդ օրը տնետուն էին այցելում, տնօրհնեք կատարում: Տներում խոնչի (սեղան) վրա դրվում էր թթխմոր, աղ, խունկ, հացահատիկ, ջուր և այլն, որպեսզի օջախն օրհնվի և մթերքը շատանա: Մարդիկ այցելում էին միմյանց, իրարից խռովածներն ու նույնիսկ թշնամիները հաշտվում էին: Սփյուռքում այսօր էլ ընդունված է տնօրհնությունը:
— Իսկ պահպանվե՞լ են արդյոք ախարի պատրաստման հետքեր մեր օրերում:
— Գրեթե ոչ: Համենայն դեպս, ինձ նման դեպքեր հայտնի չեն: Ներկվում էր ձու՝ միայն կարմիր գույնով, երբեմն նախշվում կանաչիի տերևներով: Կարմիրը Քրիստոսի հեղած արյունն էր խորհրդանշում: Ներկը հիմնականում սոխի կեղևն ու տորոնն էին: Զատկական այդ ներկված ձվերը երեք օր շարունակ երեխաների, պատանիների խաղերի հիմնական առարկաներն էին:
— Մեր օրերում նոր հանգուցյալ ունեցող օջախներում զատկական ձուն չեն ներկում, որին դեմ է եկեղեցին: Ինչպե՞ս է եղել անցյալում:
— Ե՛վ Զատիկը, և՛ Սուրբ Խաչը եղել են ուրախության տոներ, անց են կացվել մեծ տոնախմբություններով, երգ ու պարով, հաճախ մեռելոցի օրը սեղանները բացվել են հենց գերեզմանոցում և երգուպարով ուղեկցվել, բնականաբար, ձուն նույնպես ներկված է եղել, քանզի դա տոն էր, ոչ թե սուգ, ինչպիսին դարձել է այսօր: Դրանով էլ բացատրվում է եկեղեցու դեմ լինելը և հորդորը՝ այնուամենայնիվ ձվերը ներկել: Այսօր տոնի ընթացքը փոխվել է: Շաբաթ օրը երեկոյան ժամը 5–ից հետո բոլոր տների սեղաններին պետք է լինի ներկված խաշած ձու, տապակած կանաչի, բրնձով-չամիչով փլավ (նույնպես հացահատիկ է և չամիչի հետ միասին խորհրդանշում է առատություն և պտղաբերություն), խաշած ձուկ (ավետում է Քրիստոսի՝ սովյալներին կերակրելու փաստը), կարմիր գինի (Քրիստոսի արյունը), և շատ կանաչիներ՝ հատկապես թարխուն: Խմորեղենը նույնպես սեղանին առկա է, ինչպես անցյալում, միայն մի տարբերությամբ, որ այսօր տեսականին չի սահմանափակվում միայն գաթայով: Եկեղեցի գնում են ոչ բոլորը, ձուն ներկում են տարբեր գույների, նույնիսկ այդ գործում կա մրցակցություն: Մեռելոցի օրը, որը, ինչպես նշեցի, առաջներում նախնիների հետ տոնն անցկացնելու ուղղվածություն ուներ, այսօր վերածվել է նախնիներին հարգելու, նրանց գերեզմանին այցելության և հիշատակելու օրվա: Ինչ վերաբերում է երիտասարդական տոնախմբություններին, դրանցից մնացել է միայն ձվակռիվը, որը չունի այն թափը, ինչ առաջներում էր, երբ մի խաղացող կարող էր դույլերով ձու հավաքել իր խաղընկերներից:
Անուշ Կրկյաշարյան
Միացյալ Նահանգների Բուֆալո քաղաքում ավարտվեց խառը մենամարտերի երկար՝ UFC 210 մրցաշարը, որտեղ փայլուն ելույթ ունեցավ Հոլանդիան ներկայացնող հայազգի Գեղարդ Մուսասին (Մովսեսյանը): Ամերիկացի Քրիս Վայդմանի հետ երկար սպասված մենամարտի արդեն երկրորդ ռաունդում հայազգի մարտիկը ծնկի հարվածով նոկաուտի ենթարկեց մրցակցին:
Այս դրվագը ոչ միանշանակ գնահատական ստացավ, քանզի Վայդմանը պնդում էր, որ Մուսասին արգելված հնարքով է նոկաուտի ենթարկել: Մրցավարները տեսագրությունը ուսումնասիրելուց հետո հաղթանակ շնորհեցին Մուսասիին: Ի դեպ, համոզվելու համար, որ Վայդմանը նոկաուտի ազդեցության տակ է, մրցավարը հարցրել է նրան. «Այսօր ի՞նչ օր է»: Ամերիկացի մարզիկը չի կարողացել հստակ պատասխան տալ: Մրցավարները համոզվել են, որ Վայդմանի վիճակը շատ ավելի լուրջ է, քան թվում է:
Այս մենամարտից առաջ Մուսասին հայտարարել էր, որ ցույց տալով բարձր արդյունքներ՝ ինքը չափազանց փոքր հոնորարներ է ստանում, և հաղթանակի դեպքում պահանջելու է մի քանի անգամ բարձրացնել վարձատրությունը: Եվ ահա, տպավորիչ հաղթանակից հետո Մովսեսյանը աղմկահարույց հայտարարությամբ է հանդես եկել՝ կարծիք հայտնելով, որ մարտերը կազմակերպող կազմակերպությունը չի ցանկանում իրեն նորմալ վճարել հայ լինելու պատճառով:
«Ինձ պետք է վճարեն: Ես հաղթեցի Ժակարին, հաղթեցի Մարկ Հանթին, հաղթեցի Դեն Հենդերսոնին, հաղթեցի Վիկտոր Բալֆորտին, հաղթեցի Վայդմանին: Էլ ո՞ւմ հաղթեմ: Այն տղաները, որոնց ես հաղթել եմ, ինձնից շատ փող են ստանում: Ո՞րն է պատճառը: Այն, որ ես հա՞յ եմ: Ուզում եք, որ դառնամ շիկահե՞ր: Սա ինչ ք… է: Ես ուժեղագույններից մեկն եմ և պետք է արժանի վարձատրություն ստանամ: Ես արդար տղա եմ: Վճարեք այնքան, որքան պետք է: Կարծում եք՝ չե՞մ կարող հաղթել UFC-ի չեմպիոն Բիսփինգին: Նա մեծ-մեծ խոսում է, բայց երբ մենամարտի ինձ հետ, ամեն ինչ իր տեղը կընկնի»,- ասել է Մուսասին:
Վերջինս նշել է նաև, որ խիստ հիասթափված է Վայդմանից, ով սիմուլյացիայի օգնությամբ մրցավարներին փորձում էր համոզել, որ նոկաուտի դրվագում մրցակցի կողմից կանոնների խախտում է եղել. «Դա տղամարդուն վայել արարք չէր: Նա առաջին ռաունդում հաղթեց, բայց ես սթափվեցի և արժանի հաղթանակ տարա: Պատրաստ եմ քննարկել ռևանշի մարտի կայացման հարցը, բայց իմ գերնպատակը չեմպիոնական տիտղոսը նվաճելն է: Բիսպինգի հետ մենամարտում ես ակնհայտ ֆավորիտ եմ: Տվեք ինձ այդ հնարավորությունը»:
Դեռևս մենամարտից առաջ Մուսասին իր դժգոհությունն էր հայտնել, որ իրեն հնարավորություն չի տրվում չեմպիոնական տիտղոսի համար մենամարտելու՝ պնդելով, որ նման մենամարտերի մասնակցում են այն մարզիկները, ովքեր ինքնագովազդի միջոցով փորձում են ուշադրություն գրավել:
«Եթե ուշադրություն դարձնեք իմ վիճակագրությանը, ապա կհամոզվեք, որ տիտղոսային մենամարտի արժանի էի վաղուց և ոչ մեկ անգամ: Որոշ մարտիկներ չեմպիոնական գոտու համար մենամարտին մասնակցելու իրավունք են ստացել պարտվելուց անմիջապես հետո: Պարզապես ոմանք ամպագոռգոռ հայտարարություններ անելով՝ փորձում են հեղինակություն ձեռք բերել և դառնալ երկրպագուների սիրելին: Դա է պատճառը, որ առանց երկար ճանապարհ անցնելու՝ նրանք հայտնվում են ուշադրության կենտրոնում և չեմպիոնական մարտեր անցկացնում: Մի՞թե ես արժանի չեմ նման մենամարտի: 100 տոկոս արժանի եմ: Բայց ես երբեք ինձ թույլ չեմ տա կապիկություն անել: Դա իմը չէ: Ես ասում եմ այն, ինչ մտածում եմ»,- ասել էր Մուսասին:
Վայդմանի նկատմամբ տարած փայլուն հաղթանակից բացի՝ Մուսասին նաև ամրապնդվել է UFC-ի ռեկորդակիրների շարքում: Նա ունի ամենաերկար հաղթական շղթաներից մեկը: Մուսասին վերջին հինգ մենամարտերում նույնքան հաղթանակ է տարել: Այս արդյունքը գերազանցում է թերևս կուբացի Իոել Ռոմերոն: Ժամանակից շուտ տարած հաղթանակների ցուցանիշներով էլ հայազգի մարտիկը երկրորդ հորիզոնականում է գտնվում: Այդ 5 մենամարտերից 4-ը Մուսասին հաղթել է նոկաուտով: Առաջին հորիզոնականում է ֆրանսիացի գերծանրքաշային Ֆրանսիս Նգանուն:
https://www.youtube.com/watch?v=ICujIi24kgA
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.