23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Սկսվել է մինչև 1932 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց ավանդների դիմաց փոխհատուցման հաշվառման գործընթացը։
Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հաղորդագրության մեջ ասվում է. «Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեն նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներառյալ խորհրդային ռուբլով դրամական ավանդներ ներդրած հետևյալ անձինք`
1. մինչև 1932 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք,
2. ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակցած անձինք,
3. ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձինք:
Եթե վերոգրյալ սոցիալական խմբերին դասված անձանցից որևէ մեկի ամուսինը մահացած է և մահացած ամուսնու անունով ներդրված ավանդը ներդրվել է նրանց համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, ապա այն դիտարկվում է ավանդի նկատմամբ մահացածի հետ ընդհանուր համատեղ սեփականություն, ողջ ամուսնու համար փոխհատուցման իրավունքը ճանաչվում է մահացած ամուսնու ավանդի 50 տոկոսի դիմաց:
Ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու համար ավանդատուները հաշվառման նպատակով իրենց փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին) անձամբ կամ օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով ներկայացնում են դիմում և անհրաժեշտ փաստաթղթեր:
Ավանդների փոխհատուցման ճշտված ցուցակում ավանդատուի հաշվառման հերթական համարը որոշվում է դիմումի օրվա դրությամբ:
Հաշվառված ավանդատուների փոխհատուցման վճարումներն իրականացվում են ամսական պարբերականությամբ` ՀՀ պետական բյուջեով ավանդների փոխհատուց-ման վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների եռամսյակա¬յին համամասնություններին համապատասխան:
Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված ավանդների փոխհատուցման ծրագիրը 2016 թվականից իրականացվում է «ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ կետի և ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 460-Ն որոշման համաձայն»:
Azatutyun.am: Սերբիայի խորհրդարանը մերժեց ընդդիմությանը առաջարկը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին:
Վերջին տասնամյակում նման առաջարկներ մի քանի անգամ ներկայացվել են սերբական խորհրդարանում, սակայն դրանք մշտապես մերժվել են, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի բալկանյան ծառայությունը:
Օսմանյան Թուրքիայում մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը այս անգամ ներկայացրել էր Սերբիայի նախկին վարչապետ Զորան Զիվկովիչը, ով ներկայումս գլխավորում է «Նոր կուսակցություն» քաղաքական ուժը:
«Ազատության» սերբական ծառայության հետ զրույցում Զիվկովիչը կարեւորել է այդ հարցում պաշտոնական Բելգրադի դիրքորոշումը հստակեցնելը՝ հիշեցնելով, որ 20-րդ դարի ամենամեծ այդ ողբերգությունը ճանաչել են ինչպես Ռուսաստանը, այնպես էլ ամերիկյան նահանգների մեծամասնությունը:
Շուրջ 7 միլիոն բնակչություն ունեցող Սերբիան, որը նույնպես անցած դարասկզբին գտնվում էր Օսմանյան կայսրությունում, սակավաթիվ հայ համայնք ունեցող երկրներից է. տարբեր գնահատականներով՝ այստեղ բնակվում է մինչեւ 300 հայ:
Չնայած այդ հանգամանքին՝ Սերբիայի նախագահը մեկն էր այն օտարերկրյա առաջնորդներից, ովքեր 2015 թվականի ապրիլի 24-ին Երևանում մասնակցում էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը:
«Չէինք կարող հանդգնել այստեղ չլինել, մեզ համար չգալու տարբերակը չկար», — Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հայտարարել էր Սերբիայի այժմ արդեն նախկին նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը:
«Ինչպե՞ս կարող ենք մենք այսօր այստեղ չլինել և ինչպե՞ս կարող ենք դավաճանել միլիոնավոր զոհերի հիշատակին, ինչպե՞ս չճանաչենք ճշմարտությունը, ինչպե՞ս չսովորենք ճշմարտության այն դասերը, որոնք մարդկությունը դասավանդել է և ավանդել է դեռ վաղուց», — ասել էր նա:
Մինչ վարչապետ Կարեն Կարապետյանը ազգաբնակչությանը խորհուրդ է տալիս «գազով» վարել մեքենան և կառավարության նիստերի ժամանակ խիստ զայրացած տոնով հայտարարում, որ բյուջեն պետք է խնայենք, մենք պարզում ենք, որ գրեթե բոլոր ՊՈԱԿ-ներն ու ,այսպես կոչված, կից հիմնարկներն անիմաստ գումարներ են վատնում, ընդ որում՝ միլիոնավոր դոլարների: Դրանցից, թերևս, առաջիններից է ՀՀ Առողջապահության նախարարությունը, որն ամեն անգամ մի անիմաստ ծրագիր է մոգոնում ու փաթաթում ազգաբնակչության վզին:
Սակայն մեր թեման այլ է՝ ԱՆ -ի «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը:
Առաջին հայացքից լուրջ անուն ունեցող այս ՊՈԱԿ-ը պետք է կատարեր հսկայածավալ աշխատանք, որպեսզի հիվանդությունները կանխարգելվեին, վիրուսները ժամանակից շուտ հայտնաբերվեին և տեղյակ պահվեր ազգաբնակչությանը: Սակայն այս կառույցի մասին ընթերցողը հավանաբար տեղեկանում է միայն հիմա, երբ մենք գրում ենք այդ մասին:
ԱՆ-ում գործող այս կառույցը, որի ղեկավարն է Արտավազդ Վանյանը, տեղակայված է 14 մասնաշենքերում: Այս մասին Armversion.com կայքին հայտնեցին ՀՀ ԱՆ-ից՝ պատասխանելով մեր այն հարցմանը, թե քանի մասնաշենքում է տեղակայված ՊՈԱԿ-ը:
Հարցաշարի մյուս հարցերը մնացին «լղոզված» ու կիսապատասխան: Առողջապահության նախարարությունը, կոպտորեն օրենք խախտելով, չպատասխանեց, ասել է թե՝ թաքցրեց, թե քանի աշխատող կա ՊՈԱԿ-ում:
Մեր ունեցած տեղեկություններով այստեղ աշխատում են նաև ոլորտի հետ կապ չունեցող, ոչ կոմպետենտ մարդիկ, ովքեր ընդունվել են ծանոթների զանգերով: Հանրությունը իրավունք ունի իմանալու, թե քանի մարդ է անաշխատ աշխատավարձ ստանում հարկատուների հաշվին, և արդյոք արհեստական ուռճացված չէ՞ աշխատակիցների քանակը:
Մեզ չպատասխանեցին նաև, թե որքան աշխատավարձ են ստանում ՊՈԱԿ-ի աշխատողները, ինչը նույնպես օրենքի խախտում է: Չի բացառվում, իսկ պատասխանից խուսափելն էլ ենթադրել է տալիս, որ ֆիքսված աշխատավարձի և վճարվող աշխատավարձի միջև տարբերություններ կան:
ԱՆ-ն օրենքը խախտելով, փաստացի, հրաժարվեց մեզ հայտնել կոնկրետ տեղեկատվություն: Մեկ այլ հարց, որի հստակ պատասխանից չեն կարողացել խուսափել, թե որքան է կազմում ՊՈԱԿ-ի տարեկան բյուջեն:
Բանից պարզվում է, որ այս խուլ ու համար, վիրուս բռնող հիմնարկը, այս չլսված ու քաղաքացիների համար ակնհայտ ոչինչ չանող կառույցը ՀՀ պետական բյուջեից այս տարվա համար ստացել է 1 միլիարդ 873 միլիոն 580 հազար 700 դրամ:
Դոլարային լեզվով ասած՝ 4 ու կես միլիոն դոլար բյուջեից տրամադրում են մի կառույցի, որի լինել- չլինելը մեզ ոչինչ չի տալիս:
Չափից դուրս դյուրահավատ լինելու դեպքում անգամ չենք կարող վստահ լինել, որ պետբյուջեից դուրս գրվող ավելի քան 4 միլիոն դոլարը ծառայում է իր նպատակին: Կասկածելի է այդ հանգամանքը, քանի որ մեր հարցմանն ի պատասխան ԱՆ-ն հրաժարվել է աշխատողների քանակի մասին որևէ տեղեկություն տրամադրել: Իսկ 14 շենքեր զբաղեցնելը դա արդեն «Ժանտախտի օրոք խրախճանք է»:
Հավանաբար վարչապետը տեղյակ չէ, թե ինչ փողեր են մսխում իր մանկության ընկերոջ՝ Լևոն Ալթունյանի ղեկավաած կառույցում, հակառակ պարագայում՝ այս 4 ու կես միլիոն դոլարը մի հաջող բիզնեսի համար ներդրում կդառնար:
Հ.Գ. Ի դեպ, հուսով ենք՝ մեզ կտրվի Արտավազդ Վանյանի հետ հարցազրույցի հնարավորություն՝ պարզելու թե՝ հակահամաճարակային կոնկրետ ինչ գործողություններ են արվել երկրում վերջին մի քանի տարում, ինչ վիրուսներ են կանխարգելվել, և մի շարք այլ հարցերի պատասխաններ, որոնք ենթադրում են ներկայացնել կոնկրետ ցուցանիշներ:
Մկրտիչ Հարությունյան
Թուրքական լրատվական կայքերը, հատկապես իշխանական, (TRThaber.com, sabah.com.tr, haberturk.com, aksam.com.tr) ակտիվորեն շրջանառում են հայ-թուրքական սահմանի Կարսի հատվածում տեղակայված Մուստաֆա Քոչաք սահմանային զորամասի վերաբերյալ պատրաստված հրապարակումը: Թուրքական «Ihlas» լրատվական գործակալության կողմից պատրաստված հրապարակումը, որին կցված է նաև տեսանյութ, անդրադառնում է հայ-թուրքական սահմանի՝ Կարսին հարակից հատվածում իրականացվող հերթապահությանը: Հրապարակման մեջ տեղեկացվում, որ հայ-թուրքական սահմանը հսկվում է սովորական ու ջերմային տեսախցիկներով, ինչպես նաև զինվորներն օգտագործում են գիշերային տեսանելիության սարքեր:
«Աշտարակների վրա հերթապահություն իրականացնող զինվորներն էլ մատներրը զենքի ձգանին պահած հետևում են, որպեսզի անհրաժեշտ պահի միջամտեն սահմանը խախտելու դեպքերին»,- գրել է Թուրքիայի հեռուստառադիոընկերության լրատվական կայքը (TRThaber.com):
Հրապարակման մեջ խոսվում է նաև հենց զորամաս լրատվական գործակալության կատարած այցի օրը տեղի ունեցած սահմանային միջադեպ, որի ժամանակ «սահմանապահ զինվորները ակնթարթային միջամտություն են ցուցաբերել»: Սահմանախախտը եղել է Կարսի շրջանի գյուցերից մեկի բնակիչ, որ անհայտ պատճառներով հայտնվել է սահմանային արգելված գոտում:
«24 ժամ տեսախցիկներով սահմանը վերահսկող զինվորները անմիջապես նկատել են գյուղացուն ու արագ մեկնելով սահմանային տվյալ հատված, տեղափոխել են վերջինին այլ տեղ»,- գրում է պետական լրատվամիջոցը՝ ավելացնելով, որ դրանից հետո սահմանապահ զինվորները մանրակրկիտ ստուգել եմ սահմանի մոտ 10 կիլոմետրանոց հատվածն ու վերադարձել զորանոց:
Փետրվարի 22-ին, ժամը 09:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից սպանվել է ՊԲ զինծառայող, 1998 թ. ծնված Գրիգոր Կարապետի Եղոյանը: Հարազատները ցանկություն էին հայտնել, հայրենիքի սահմանները պաշտպանելիս, թշնամու գնդակից զոհված Գրիգորի մարմինը տեղափոխել Ախուրյան համայնքի եկեղեցի՝եկեղեցում կատարելու հրաժեշտի արարողությունը, սակայն Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը դեմ է եղել։ Դրանից հետո գյուղացիները ինքնակամ որոշել են երիտասրադի դին տեղափոխել եկեղեցի, վախենալով աղմուկից թեմի առաջնորդն ասել է «Ինչ ուզում եք արեք»:
«Սկզբունքային քահանայի» այս անբացատրելի և հակասություններով լի քայլը հանրության մեջ ընդունվեց սվիններով: Քաղաքացիները հիմնականում արդարացիորեն զայրացած էին: Ինչ է պատճառաբանում քահանան, որ մատղաշ հայորդին, որը ՌԴ-ից կամավոր եկել է ՀՀ սահմանները պաշտպանելու, զոհվում է, և նրա դին չեն թողնում դնել եկեղեցում:
Աջապահյանն իր այս քայլը բացատրել էր նրանով, որ զոհված Գրիգոր Կարապետյանը մկրտված չի եղել: Սա իհարկե պատճառ չէ՝ սա անբացատրելի փոքրոգություն է,չնայած, որ զոհված զինվորի մկրտված լինել-չլինելու մեջ կային հակասություններ: Հարազատների մի մասը պնդել է, որ մկրտված է եղել, մյուս մասը՝ ոչ:
Հիմա արդեն Աջապահյանը խուսանավում է ու հազար ու մի պատճառ մոգոնում, իր անձնական օգտագործման կանանց քոմենթներ գրել տալիս ՝թե՝ «Սրբազանն ինքն է առաջարկել զինվորին բերել եկեղեցի», բայց արդեն ուշ է, հանրությունը պահանջում է… մկրտված էր զոհված զինվորը, թե ոչ, մերժումն արդարացում չունի, նա զոհվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս, ուրեմն՝ և՛ մկրտվել է, և՛ սրբացել:
Հենց այստեղ է, որ իր քմահաճ քայլը իրբ բացատրելով , փորձում է սրբագրել , բայց իզուր՝ առավել տգեղ ու տհաճ դարձրեց՝ բացահայտելով իր անսկզբունք, վախկոտ ու գարշելի էությունը: Պահքի այս օրերին Աջապահյանի խոսքն առավել տհաճ ու ստոր է հնչում, ընդամենը՝ կեղծավոր փարիսեցու արդարացում:
Այո, Սրբազան, Աստված ամեն ինչ տեսնում է, իսկ գառան մորթիով անհավատներին ցույց տալիս իրենց տեղը: Նրա արարքը ոչ մարդկային արդարացում ունի, ոչ էլ քրիստոնեական: Մարդկանց զայրույթը հենց այս հարցի շուրջ է:
Միքայել եպիսկոպոս Աջապահյանի այս արարքի մեջ կարելի է նաև մեսիջ տեսնել: Ցինիկ ուղերձ այն մասին, որ զոհվելուց հետո զոհը ոչ մեկին էլ պետք չէ: Նա պետք է մինչև մատաղ լինելը: Մատաղից հետո, ամեն ինչ սուտ է:
Բանից պարզվում է, սելը ճռալուց ավելի ուժգին սելվորն է ճռում: Աջապահյանը հարցազրույց է տալիս ու իր, այսպես ասած, վրդովմունքը հայտնում մարդկանց հանդեպ, որոնք երախտամոռ են, իրեն քննադատել են իր բարի արարքի համար։ Քահանան վիրավորում է զայրացած քաղաքացիներին. «Քահանա են տեսնում, դիվահարվում են»: Հիմա նա ամեն կերպ արդարանում է՝ ասում է, որ ինքն առաջարկել է քաղաքացիական ծես անցկացնել, սակայն իրականում ծեսի մասին խոսք չի եղել, խոսքը՝ զոհվածի մարմինը եկեղեցում դնել չդնելու մասին է եղել:
Ծիծաղելի է մյուս արդարացումը, թե՝ «չափահաս մարդը կարող էր աթեիստ լինել, իրեն հարցրե՞լ են»: Փաստորեն Աջապահյանը նաև փրփուրներից է կախվում, միայն նրա պայծառ միտքը կարող էր նման բան հորինել, եթե տղան համոզված աթեիստ լիներ, տղայի ծնողները հաստատ կիմանային, ու իրենք չէին առաջարկի եկեղեցի տանել: Ի վերջո եկեղեցի տանելը մահացած տղային պետք չէր, դա մի փոքրիկ մխիթարություն էր ծնողների համար, որն իրեն սուրբ համարող, սրբապիղծը մերժել է: Ու քանի դեռ այդ անսեր, խղճուկ, եկեղեցու խամաճիկը հակասելու է ինքն իրեն, քանի դեռ ինքն իր այս մեղքի համար Աստծուց թողություն խնդրելու փոխարեն մարդկանց դիվահար է անվանում, եկեղեցին չի կարող հարգանքի հույս ունենալ:
Ի վերջո Չարք տեսնելիս նորմալ մարդիկ չեն կարող չդիվահարվել: Քահանան նշում է, որ կրքերը հանդարտեցնելու համար, ինքը հաձնարարել է, որ կատարեն եկեղեցական ծես, զուտ կրքերը հանդարտեցնելու համար: Ինքն իրեն Աստծո տեղ դրած անաստվածը մարդկանց հեռացնում է եկեղեցուց և իրավմամբ արժանանում, անեծքի, ծաղրի ու վիրավորանքների: Պատերազմող երկրում նման երևույթները թուլացնում են թե՛ բանակը, թե՛ հավատը, թե՛ սերը դեպի մարդը:
Մկրտիչ Հարությունյան
Կովկասի խնդիրներով զբաղվող բրիտանացի հայտնի փորձագետ Թոմաս դե Վաալը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իր տեսլականին, բառացիորեն ասելով հետեւեյալը.
«Ես կարծում եմ, որ բոլորն էլ առավել կամ պակաս չափով հասկանում են, որ հակամարտության ցանկացած հանգուցալուծման պարագայում Լեռնային Ղարաբաղը կմնա հայերի վերահսկողության ներքո: Սակայն այստեղ նաեւ Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքների հարցը կա, որոնց Լեռնային Ղարաբաղի մաս չեն կազմել, եւ եղել են Ադրբեջանի շրջանները եւ որոնք նույնպես հայկական ուժերի հսկողության ներքո են: Իհարկե Բաքուն երբեք էլ չի հաշտվի այն մտքի հետ, որ կկորցնի այդ տարածքները, որտեղ կես միլիոն ադրբեջանցի է ապրել եւ որոնք այսօր փախստական են հանդիսանում: Սակայն մյուս կողմից էլ պարզ է, որ հայկական կողմը դրանք չի տա, քանի դեռ անվտանգության հստակ երաշխիքներ չունենա: Կարծում եմ, որ 20 տարի առաջ այս հակամարտության կարգավորումն ավելի դյուրին էր քան հիմա»: Նա նաեւ ասել է, որ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը միշտ էլ բարձր է, թեեւ եւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պատերազմ չեն ցանկանում: «Ով կհանդգնի նման ռիսկային քայլի գնալ, որը կարող է բերել մարդկային մեծաքանակ զոհերի եւ ավերածությունների: Կովկասյան «հին հակամարտությունները» այսօրվա աշխարհում դարձել են մի տեսակ կայունացնող տարրեր: Եթե ուշադիր նայենք, իհարկե պարզ կդառնա, որ դրանց շերտերում նոր խնդիրներ եւ նոր բախումներ կան թաքնված, սակայն Բրյուսելում, Վաշինգտոնում եւ մյուս մայրաքաղաքներում առաջնահերթությունները այլ են` Սիրիա, Իրան, Հյուսիսային Կորեա, իհարկե Ուկրաինա, որոնք Արեւմտյան քաղաքական գործիչների համար շատ ավելի սուր են քան Կովկասի խնդիրները»,- գեոպոլիտիկ տեսակետից իրադրությունը վերլուծել է բրիտանացի փորձագետը:
Միանգամից արձանագրենք, որ Թոմաս դե Վաալը Կովկասի խնդիրներով զբաղվող այն եզակի փորձագետներից է, որը ունի հակամարտության հոգեբանական շատ նուրբ ու դիպուկ զգացողություն, չնայած այն բանին, որ նրա կիրառած պատմական տվյալներն ու տեղեկությունները երբեմն կարող են վիճելի համարվել եւ ռուսական, եւ ադրբեջանական եւ նույնիսկ հայկական կողմերի համար: Սակայն նա հիանալիորեն կարողանում է կողմնորոշվել Մեծ Միջին Արեւելքի միջազգային հարաբերությունների համակարգում, որտեղ արեւմտյան պատմագրությունը արդեն վաղուց ներառել է նաեւ Հարավային Կովկասը: Ուստի, երբ իր դատողություններում սկսում է «տեղեկատվական ականներ» տեղադրել, այդպիսիք նրանք համարվում են միայն առաջին հայացքից:Որոշակի մի ժամանակահատված նա հեղինակել է բազմաթիվ մենագրություններ եւ կատարել կանխատեսումներ, որոնց մի մասն իրականացել են, մյուսները ստիպել մասնագետներին ելքեր որոնել բազմաթիվ պատմական եւ քարոզչական առասպելների խառնաշփոթում եւ որոնց օգնությամբ հակամարտող կողմերը հաճախ կամ գրեթե միշտ լուսաբանել եւ լուսաբանում են ՀարավայինԿովկասում զարգացող բուռն իրադարձությունները եւ հատկապես Լեռնային Ղարաբաղյան հակամարտությունը:
Դեռեւս տաս տարի առաջ նա հայտարարել էր, որ ԼՂ հակամարտության միջազգայնացմանը, որին այդքան ձգտում էր Բաքուն, այն ավելի կբարդացնի, քան թե կպարզեցնի: Այսօր արդեն պարզ է, որ նա լիովին ճիշտ էր իր կանխատեսման մեջ: Ըստ նրա, Բաքվում շատերը այն կարծիքին են եղել ԵԱՀԿ ՄԽ ձեւավորման օրերին, որ Մոսկվան դեռ երկար ժամանակ «թույլի դիրքերից հանդես կգա» եւ այդպիսով ազատ կթողնի ԱՄՆ եւ Ֆրանսիայի ձեռքերը: «Ռուսաստանում Պուտինի իշխանության գալով, ԼՂ հակամարտությունը դարձավ ավելի պահպանողական: Այդ ժամանակներում արդեն Մոսկվան հայտարարեց, որ Մոսկվան հավասարապես գնահատում է իր հարաբերությունները եւ Բաքվի, եւ Երեւանի հետ եւ չի ստանձնելու ԼՂ հակամարտության պատասխանատվությունը»:
Այսօր նույնպիսի մոտեցում ունեն նաեւ Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները: Բաքուն էլ իր հերթին հրաժարվում է երկխոսության մեջ մտնել Ստեփանակերտի հետ, որպես հակամարտության կողմի եւ ամեն բան անում է, որպեսզի հակամարտությունն ընկալվի որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջու գոյություն ունեցող հակամարտություն: Դե Վաալն արձանագրում է, որ սա շատ տխուր իրողություն է եւ ցույց է տալիս, թե ինչպես 30 տարի առաջ մի պետության ներսում գտնվող մարզի կարգավիճակի հետ կապված վեճը կարող է վերաճել ու դառնալ միջազգային հարցի եւ մեկնաբանվել որպես երկու ինքնիշխան պետությունների հակամարտություն: Ընդ որում, Երեւանը հանդիսանում է ՀԱՊԿ անդամ, իսկ Բաքուն իրեն համարում է Անկարայի ռազմավարական դաշնակիցը:
Այս պայմաններում հասկանալի է, որ հակամարտությունը չի կարգավորվի այնքան ժամանակ,քանի դեռ
ա. Ստեփանակերտը չի վերադառնա բանակցային սեղան,
բ. Հայաստանի ԼՂ փաստացի իշխանությունների եւ Ադրբեջանի ներկայացուցիչները կամ առաջնորդները կամք ու պատրաստակամություն չեն ցուցաբերի համատեղ աշխատել բոլորի համար փոխընդունելի լուծում գտնելու համար:
Ընդ որում, բանակցային սեղանին առկա փաստաթղթերը, անկախ նրբերանգային փոփոխություններից, արձանագրում են, որ հարակից շրջանները կվերադարձվեն Ադրբեջանին, իսկ Լեռնային Ղարաբաղը կմնա հայերին: Այլ է հարցը, որ կողմերը չունեն բավարար կամք ու պատրաստակամություն, իսկ կողմերի հասարակություններում էլ չկա բավարար տրամադրվածություն քայլ առաջ կատարելու: Ու հարց է առաջնաւոմ իսկ եւս քանի տասնամյակ է Հարավային Կովկասը մնալու այս վիճակում:
Ստանիսլավ Տարասով, REGNUM
Մի քանի օրից կլրանա «Մարտի 1»-ի ողբերգության 10-րդ տարելիցը: Մարտի մեկին զոհվեցին տասը ՀՀ քաղաքացիներ, որոնք այդ օրերին մասնակիցն էին Երևանի կենտրոնում տեղի ունեցող քաղաքական գործընթացին: Ամեն տարի մարտի մեկին հիշեցնում են այդ մասին, որոշ ուժեր փորձում են շահարկել, ու թեման փակվում է: Տասը տարի անց ՀՀ ԱԺ ընդդիմադիր «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ (որն, ի դեպ, Մարտի 1 –ի ակտիվիստներից էր ու բոլորի հիշողության մեջ դեռ թարմ է նրա գործողությունների հաջորդականությունը) ,ԱԺ-ում տեղի են ունենում խորհրդարանական լսումներ: Կարծես թե բոլորին մեկ հարց է հետաքրքրում. «Ով կազմակերպեց այդ ոճիրը»:
Ամեն ինչ քննարկումներից այն կողմ չի անցնում, որովհետև պարզելու ոչինչ էլ չկա: Քաղաքացիները շատ լավ հիշում են թե՛ առաջին նախագահի՝ այդ գիշերը հանգիստ քնելու բարձրաձայնած միտքը, թե՛ Նիկոլի դերակատարումը, բոլորը գիտեն, թե ով է տվել ժողովրդի վրա կրակելու հրամանը։ Ոչ ոք իրավասություն չուներ նման հրաման տալու, բացառությամբ մեկ մարդուց: Այդ մարդը ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր, ով ի պաշտոնե նաև մեր երկրի գերագույն գլխավոր հրամանատարն էր:
Ոճրագործությունն ուներ ընդամենը մեկ կազմակերպիչ, կային նաև օժանդակողներ, այդ օրերի իշխանության ներսում գտնվող մարդիկ, իսկ թե ովքեր հրամանը կատարեցին, այ դա տասը տարի անց կարծես արդեն հանրությանը չի հուզում: Քաղաքացիներն ուզում են, որ պետությունը հստակ մի հարցի պատասխանի: Ինչու չի պատժվում այդ ոճրի թիվ մեկ հրաման տվողն ու կազմակերպիչը:
Առհասարակ Քոչարյանը պատմության ու սերունդների հիշողության մեջ կմնա որպես արյունոտ ձեռքերով մեկը: Քոչարյանի իշխանության սկզբում տեղի ունեցավ Հայաստանի պատմության ամենամեծ ամոթը՝ «Հոկտեմբերի 27»-ը: Քոչարյանը հեռանալուց էլ մաքուր չգնաց: 10 դիակ Երևանի փողոցում և հրաժեշտ պաշտոնին: Լսումների և քննարկումների կարիք էլ չի մնացել: Ինչ եղավ, եղավ մահացողներին ու նրանց ընտանիքներին, որովհետև մեծ հաշվով՝ ընդդիմությունն էլ թքած ունի եղածի վրա: Չենք մոռանում, թե ինչ էր ասում Տեր -Պետրոսյանի ամենահավատարիմ զինակիցը՝ Լևոն Զուրաբյանը Վարդան Օսկանյանին. «Կասեն մարտի 1, չգիտեմ ինչ, չգիտեմ ոնց»:
Գաղտանզերծված այս խոսակցությունը հիանալի ներկայացնում է այն իրավիճակը, ինչ կա փտած ու լճացած քաղաքական համակարգում: Այս լսումները նրա համար են, որ արդարացնեն իրենց մանդատներն ու ժողովրդի աչքին թոզ փչեն:
Մկրտիչ Հարությունյան
ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը դեմ է արտահայտվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական ճանապարհով կարգավորմանը: Նա այս մասին ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ ընդգծելով, որ Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է գան համաձայնության եւ զիջման, որը կլինի իրատեսական, եւ ամենակարեւորը, արդար:
«Ես բազմիցս ասել եմ, որ արդարությունը պահանջում է ընդունել, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի վերադառնա Ադրբեջանի կազմ: Ես վերջերս նույնիսկ խոսել եմ այն մասին, որ իրականում Խորհրդային միության փլուզումից հետո Ադրբեջանը հռչակվեց որպես անկախ պետություն, եւ ոչ ոք պատշաճ ուշադրություն կդարձրեց այն փաստին, որ այդ ժամանակ, փաստացիորեն, Լեռնային Ղարաբաղի տարածքն իր վերահսկողության տակ չէր, այսինքն՝ դե ֆակտո չէր ղեկավարվում Բաքվից:
Դա ուշադրության չարժանացավ Բաքվում, ինչը թույլ է տալիս այժմ հայտարարելու, որ այդ տարածքը իրենցն է, սակայն Լեռնային Ղարաբաղը անկախ Ադրբեջանի կազմում անգամ մեկ օր չի եղել: Եվ այն հիմնավորումները, ըստ որոնց՝ Ադրբեջանը պահանջում է տարածքները, խոցելի են եւ անիրական հենց իրական քաղաքականության տեսանկյունից»,-ասաց Կոնստանտին Զատուլինը:
Փետրվարի 19-ին Բաքվում Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը չէր բացառել պատերազմի վերսկսումը ցանկացած պահի: Հարցին, թե արդյոք միջազգային հանրության կողմից անհրաժեշտ հակազդող արձագանքի բացակայությունը Ադրբեջանի իշխանությունների հայտարարություններին չի խրախուսում նոր պատերազմի բռնկում, ռուս քաղաքական գործիչը պատասխանեց.
«Ինձ թվում է, որ միգուցե միջազգային հանրությունը մեղավոր է, որ մատների արանքով է նայում Ադրբեջանի անվերջ հայտարարություններին, եւ շատ հայտարարություններում արժեզրկում է իր ասածը, այնուամենայնիվ, կարծում եմ՝ 2016 թվականի իրադարձությունները ստացան պատշաճ գնահատական ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից:
Այլ հարց է, որ չկար հստակ հրապարակային դատապարտում, դա փաստ է, բայց կարծում եմ՝ համանախագահները մտածել են, որ նման կերպ վարվելով՝ կհայտնվեն բավականին դժվար իրավիճակում հետագա բանակցային գործընթացում: Ինձ թվում է՝ սրանով են առաջնորդվել, երբ ավելի հավասարեցված արձագանք են տվել, հենց ուղղակիորեն չեն մեղադրել Ադրբեջանին ռազմական գործողությունների վերսկսման համար: Սակայն փաստն այն է, որ նման հստակ հայտարարություն չկար համանախագահների կողմից, այդ թվում՝ նաեւ Ռուսաստանի»,-ընդգծեց նա:
Կոնստանտին Զատուլինի խոսքով՝ հայտարարությունները հիմնականում սահմանափակվում էին ուժի չկիրառման մասին հորդորով, որը փաստացիորեն կարելի էր դիտարկել որպես դատապարտում Ադրբեջանի գործողություններին:
«Հայտարարությունները այն մասին էին, որ հակամարտությունը երկար տարիներ չի կարգավորվել, անընդունելի է ուժի կիրառումը: Այո, Ադրբեջանին անարգանքի սյունին չգամեցին, այդ թվում՝ որովհետեւ մինչ այժմ շարունակվում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ քննարկումները:
Գիտենք, որ Ադրբեջանը մասնակցում է բանակցային գործընթացին՝ դրան զուգահեռ ամենուր հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մի մասն է: Եվ հավանաբար, հաշվի առնելով այսքան տարվա բանակցությունների ընթացքում կուտակված նման դժվար հանգամանքները՝ կարելի է եզրակացնել, որ հենց դա հետ պահեց պաշտոնական շրջանակներին հասցեական գնահատականից: Իսկ ինչ վերաբերում է քաղաքացիական հասարակությանը, այն անկախ մարդկանց կարծիքներին, ովքեր կապված չեն միջնորդական պարտավորվածությունների հետ, ապա դրանք Ռուսաստանում շատ հստակ էին:
Մեզ համար հասկանալի էր, թե ով է սկսել այդ ռազմական գործողությունները: Մենք նույնիսկ վերջերս հետաքրքրությամբ իմացանք նախագահ Ալիեւի պատմական հայացքների մասին»,-ասաց Կոնստանտին Զատուլինը՝ հավելելով, որ բազմիցս հնչեցրել է իր կարծիքը որպես պատգամավոր, ով կախված չէ ինչ-ինչ միջնորդական գործունեությունից, եւ ինչը նրան թույլ է տալիս իրերն իրենց անուններով կոչել:
«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի կարծիքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջին շրջանում բավականին լուրջ հայտարարություններ արեց, որին հայկական կողմն անհամարժեք պատասխան տվեց. «Առաջինը՝ ընտրությունների օրը փոխելն է, դա նշանակում է՝ ապրիլից հետո ձեռքերի ազատություն։ Եվ երկրորդը՝ այն, որ պետք է Երևանը վերցնի։ Այդ ամենի մասին ոչ ոք չի խոսում, այդ թվում՝ Արմեն Սարգսյանը։ Ծիծաղելի մեկնաբանություններ են հնչում, այնինչ պետք է ֆունդամենտալ նայել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մանուչարյանը։
Շարունակելով իր միտքը, մեր զրուցակիցն ընդգծեց. «Ալիևը հաստատում է այն ուժին, որն ուզում է հայերի ցեղասպանություն իրականացնել։ Նա ասում է, որ ինքը որպես գործիք պատրաստ է այդ միսիան կատարել։ Նա ուրախ չէ այդ միսիան կատարել՝ նա ուրիշ բան պետք է անի։ Այս ամենին Հայաստանում պատասխանում են «հա-հա, հի-հի կտրվածքով»։
Աշոտ Մանուչարյանի խոսքերով՝ զինվորներն այսօր սահմանին զոհվում են, որովհետև Սերժ Սարգսյանն ու իր շրջապատը պետք է շարունակեն հանրապետությունը թալանել ու ոչնչացնել. «Նրանք նույնիսկ մորեխ չեն՝ ինչպես Նեթանյահուն է իր շրջապատով, նրանք այնքան ոչ մի բան են, որ նրանց ոջիլի կարգավիճակ է տրված, միայն ուտեն ու գարշահոտություն տարածեն երկրով մեկ»։
Նա նշում է՝ երկիրն այսօր ոչնչացման եզրին է. «Եվ այս իրավիճակում թող հեքիաթներ չպատմեն՝ Ժիրայր Սեֆիլյանը, Շիրխանյանը ընկերներով ավոտմատ են վերցրել՝ մեզ ահաբեկել, տո դու գերանդին վերցրած ոչնչացնում ես էս ժողովրդին, ի՞նչ ավտոմատից ես խոսում»։
Ադրբեջանում ապրիլյան մարտերից հետո զինվորական հաշմանդամներին (հիմնականում նախկին հատուկջոկատայիններին) ակտիվորեն օգտագործում են քարոզչական նպատակներով: Հիվանդանոցներից դուրս գրվելուց հետո նրանք սկսել են «աստղային» ճանապարհ. պարբերաբար հարցազրույցներ են տալիս, այցելում են զորամասեր, մասնակցում ռազմահայրենասիրական միջոցառումներին:
Հարցազրույցներից հայտնի են դառնում լրացուցիչ մանրամասներ իրենց վիրավորվելու հանգամանքների մասին: Այդ տեղեկությունները համեմատել ու համադրել ենք հայկական և ադրբեջանական կողմերի հայտարարությունների հետ, փորձելով պարզել այդ վիրավորների և մեզ հայտնի դիվերսիաների դեպքերի կապը:
Լրացուցիչ օգտագործել ենք նաև ՄԱԿ-ին Ադրբեջանի ԱԳՆ զեկույցները հրադադարի խախտումների մասին, որոնցից ավելի վաղ Ռազմինֆոն բացահայտել էր Ադրբեջանի ԶՈւ մի շարք թաքցրած կորուստներ:
Սկզբի համար ներկայացնում ենք երկու դեպք: Սակայն մենք դեռ ուսումնասիրում ենք ևս մի քանի դեպք: Մեզ հետաքրքրած վիրավորները հատուկջոկատայիններ են՝ առանձին հրամանատարության տակ գործող հատուկ նշանակության բրիգադից, որը տեղակայված է Սումգայիթ քաղաքից շուրջ 12 կմ հյուսիս-արևմուտք:
Ներքոնշյալ օրինակներից յուրաքանչյուրում ադրբեջանական աղբյուրները պնդում էին, որ հատուկջոկատայինը վնասվածք է ստացել «հակառակորդի հարձակումը կանխելիս»: Փորձելով գտնել «Ի՞նչ էր անում առաջնագծի խրամատում մոտ 200 կմ հեռավորության վրա տեղակայված բրիգադի հատուկջոկատայինը հայերի անսպասելի հարձակման ժամանակ» հարցի պատասխանը, եզրակացնում ենք, որ քննարկվող դեպքերում ադրբեջանական կողմը իր դիվերսիոն հարձակումները փորձել է վերագրել հայկական կողմին:
21 ապրիլի, 2015թ., Սեյսուլան
News.milli.az կայքում հրապարակված հարցազրույցում հատուկջոկատային Նաթիգ Վելի օղլու Մեհդիևը (Natiq Veli oğlu Mehdiyev) պատմում է, թե ինչպես է «2015 թ. ապրիլի 21-ի լույս 22-ի գիշերը Թարթառի շրջանի Գափանլը գյուղի շրջակայքում հակառակորդի հարձակումը կանխելիս ոտքերի և մարմնի այլ հատվածներում վնասվածք ստացել հայերի նետած նռնակի պայթյունից»:
2015թ.-ի ապրիլի 21-ի լույս 22-ի գիշերը վիրավորված հատուկջոկատային Նաթիգ Մեհդիևը
2015 թ. ապրիլի 21-ին երկու կողմերի պաշտոնական աղբյուրները հայտնում են.
Ադրբեջանի ՊՆ, 21 ապրիլի, 2015 թ., «Ապրիլի 21-ին առաջնագծի Թարթառի ուղղությամբ բախում է եղել հայկական ԶՈւ ստորաբաժանումների հետ: Կարճատև մարտում մեր ԶՈւ ստորաբաժանումները թշնամուն հասցրել են ծանր հարված: Արդյունքում զոհվել է թշնամու 5 զինծառայող, վիրավորվել՝ 10-ը: Հայկական կողմը հերթական անգամ փորձում է մոլորություն ստեղծել՝ ապատեղեկատվություն տարածելով այն մասին, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները առաջնագծում սադրանքների են դիմել: Շուտով հայկական կողմը կհայտնի իր վիրավորների և զոհերի մասին»:
Արցախի ՊԲ, 21 ապրիլի, 2015 թ. «Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ հայկական ուժերը ձեռնարկել են դիվերսիոն գործողություն և արդյունքում տվել 5 զոհ և 10 վիրավոր, ոչ այլ ինչ է, քան հերթական ապատեղեկատվություն: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հերքում է ադրբեջանական քարոզչության տարածած տեղեկատվությունը՝ այն որակելով ոչ այլ կերպ, քան այսօր՝ ապրիլի 21-ի գիշերը իր իսկ կողմից շփման գծի հյուսիսարևելյան /Սեյսուլան/ ուղղությամբ ձեռնարկված հետախուզադիվերսիոն գործողության արդյունքում կրած սեփական կորուստները քողարկելու անհույս փորձ»:
Քանի որ Նաթիգի խոսքից հասկացվում է նաև, որ նա կարող է վիրավորված լինել ապրիլի 22-ի գիշերը, ապա նայել ենք նաև այդ օրվա հայտարարությունները: Այդ օրը և´ Արցախի ՊԲ-ն, և´ Ադրբեջանի ՊՆ-ն տարածել են հրադադարի ռեժիմի խախտման մասին ստանդարտ հայտարարություններ, չհիշատակելով որևէ դիվերսիոն գործողություններ կամ կորուստներ:
Հնարավոր է, որ Նաթիգն ուղղակի սխալ է ասել իր վիրավորվելու ամսաթիվը, այլապես անհասկանալի է, թե ինչու Ադրբեջանի ՊՆ-ն ապրիլի 21-ին հայտնել է «հայկական դիվերսիայի» մասին, իսկ ապրիլի 22-ի առավոտյան՝ ոչ:
Ցանկացած դեպքում ՄԱԿ-ին Ադրբեջանի ԱԳՆ զեկույցում նույնպես չի հիշատակվում 2015 թ. ապրիլի 21-ին Թարթառի ուղղությամբ որևէ կորստի՝ վիրավորի կամ սպանվածի մասին.
ՄԱԿ -ին Ադրբեջանի ԱԳՆ զեկույցը 2015թ.-ի ապրիլի 21-ի վերաբերյալ Թարթառի ուղղությամբ
Նույն զեկույցում հաջորդ օրվա՝ ապրիլի 22-ի համար, նույնպես Թարթառի ուղղությամբ որևէ կորստի մասին չի նշվել.
ՄԱԿ-ին Ադրբեջանի ԱԳՆ զեկույցը 2015թ.-ի ապրիլի 22-ին Թարթառի ուղղությամբ
Եզրակացություն. Այսպիսով, հիմք ունենք ենթադրելու, որ հատուկջոկատային Մեհդիևը վիրավորվել է ոչ թե հայկական հարձակումից պաշտպանվելով, այլ ընդհակառակը՝ ադրբեջանցիների ձախողված հարձակման ընթացքում։ Ամենայն հավանականությամբ՝ ապրիլի 21-ին, երբ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր «հայկական հարձակման» մասին:
13 oգոստոսի, 2015թ., Գորանբոյ
Մեկ այլ հատուկջոկատայինի՝ Աբդուրահմանով Նազար Ֆիրուդդին օղլուի (Əbdürrəhmənov Nəzər Firuddin oğlu) մասին տեղեկանում ենք Moderator.az կայքում 2017 թ. նոյեմբերին հրապարակված հարցազրույցից: Նա պատմում է, որ վիրավորվել է 2015 թ. օգոստոսի 13-ին Գորանբոյի ուղղությամբ «մարտական առաջադրանք կատարելիս՝ կանգնելով ականի վրա»: Կորցրել է երկու աչքը և աջ ձեռքը»:
2015թ.-ի օգոստոսի 13-ին վիրավորված հատուկջոկատային Նազար Աբդուրահմանովը
Այս օրվա վերաբերյալ վիրավորի և ընդհանրապես դիվերսիայի մասին ինչպես Արցախի, այնպես էլ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունները ոչինչ չեն հայտնել:
ՄԱԿ-ին Ադրբեջանի ԱԳՆ զեկույցում նույնպես չի հիշատակվում 2015 թ. օգոստոսի 13-ին Գորանբոյի ուղղությամբ որևէ կորստի՝ վիրավորի կամ սպանվածի մասին.
ՄԱԿ -ին Ադրբեջանի ԱԳՆ զեկույցը 2015թ.-ի օգոստոսի 13-ի վերաբերյալ Գորանբոյի ուղղությամբ
Եզրակացություն. Կարելի է ենթադրել, որ 2015 թ. օգոստոսի 13-ին ադրբեջանական կողմից դիվերսիոն հարձակման փորձ է կատարվել, որի արդյունքում վիրավորվել է Ադրբեջանի հատուկջոկատային Նազար Աբդուրահմանովը՝ հայտնվելով միջսահմանային ականապատ տարածքում: Այս իրադարձության մասին չի հայտնել ո՛չ հայկական, ո՛չ էլ ադրբեջանական կողմը:
Փաստորեն, ադրբեջանական կողմը մի դեպքում փորձել է իր դիվերսիան ներկայացնել որպես հայկական հարձակում, իսկ երկրորդ տապալված դիվերսիայի մասին ընդհանրապես լռել է։ Դրանց մասին կարողացել ենք իմանալ տարիներ անց։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.