23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արցախում ստեղծված իրավիճակին, որտեղ մի քանի օր է՝ ցույցեր են տեղի ունենում ուժային կառույցների աշխատակիցների ներգրավվածությամբ ծեծկռտուքի պատճառով: ՀՀ վարչապետը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի ընթացքում նշեց, որ որևէ կասկած չկա, որ ուժային կառույցների ներկայացուցիչների պահվածքը մտահոգություններ առաջացնող է: «Անընդունելի է խնդիրները բռնությամբ լուծելու ցանկացած փորձ՝ անկախ նրանից, թե դա ում կողմից է կիրառվում: Իհարկե, այս իրավիճակը պետք է շատ կոնկրետ լուծումներ ստանա և բերի կոնկրետ եզրակացությունների և հետևությունների: Ես ուշադիր հետևում եմ Արցախում ծավալված իրադարձություններին: Ես այս ընթացքում մշտապես կապի մեջ եմ եղել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Ես գոհունակությամբ եմ արձանագրում, որ Արցախի նախագահը մի քանի անգամ հանդիպումներ է ունեցել ցուցարարների ներկայացուցիչների հետ և ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Փաշինյանը:
Նա հավելեց՝ Արցախի նախագահը հայտարարել է, որ պատրաստվում է կյանքի կոչել այդ պայմանավորվածությունները, իրականացնել լրիվ և ամբողջական քննություն և դրանից անել նաև կազմակերպչական հետևություններ: «Ցուցարարների ներկայացուցիչների և Արցախի նախագահի հանդիպման ընթացքում ձեռք է բերվել փոխադարձ ըմբռնում հետագա իրադարձությունների ուղղության և տրամաբանության վերաբերյալ: Եվ հիմա, ըստ էության, ես կարծում եմ, որ եկել է մի փուլ, որ մեր հարգելի ցուցարարները Արցախի նախագահին պետք է հնարավորություն տան այդ պայմանավորվածությունները իրականացնել: Ակնհայտ է և հասկանալի, որ այդ պայմանավորվածությունները պետք է իրականացվեն հանդարտ, ոչ նյարդային պայմաններում, իսկ այս շարունակական իրավիճակը, որի նպատակը հենց որոշակի կադրային և կազմակերպչական հետևություններ անելն է, ըստ էության, ստացվում է, որ խոչընդոտում է հետագա գործընթացների զարգացմանը»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը կարծիք հայտնեց, որ շատ ճիշտ կլինի, եթե հիմա ցուցարարները հնարավորություն տան իրագործել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել վերջին օրերին կայացած հանդիպումների ընթացքում: «Եվ, եթե իրադարձությունների հետագա ընթացքում պայմանավորվածություններն ի կատար չեն ածվում, հետևություններ չեն արվում, միայն այդ դեպքում իմաստ կունենա շարունակել որևէ բողոքի գործողություն: Արցախի իշխանություններն այսօրվա դրությամբ իրենք էլ հայտարարում են, որ շատ տրամաբանական են համարում, որ այս իրավիճակից պետք է հետևություններ արվեն, և այդ հետևությունների տրամաբանության հարցում, կարծես թե, ցուցարարների և իշխանությունների միջև ձեռք է բերվել համաձայնություն: Ես ամեն օր՝ մի քանի անգամ տեղեկանում եմ իրավիճակի վերաբերյալ, և այդ տեղեկացվածությունը ինձ թույլ է տալիս կոչ անել մեր սիրելի ցուցարարներին, որպեսզի նրանք դադարեցնեն ցույցը և հնարավորություն տան, որպեսզի Արցախի իշխանությունները իրականություն դարձնեն հենց ցուցարարների ներկայացուցիչների և իշխանությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները: Արցախի նախագահը ինձ հետ զրույցում վերահաստատել է իր հաստատակամությունն այդ պայմանավորվածություններն իրագործելու հարցում, և տվյալ պարագայում անհրաժեշտ է պարզապես այդ հնարավորությունը տալ»,- նշեց ՀՀ վարչապետը:
Փաշինյանը չցանկացավ մանրամասների մեջ մտնել, գնահատական տալ տեղի ունեցածին, որովհետև այս իրավիճակում առավել կարևոր է, որ խնդիրը հանգուցալուծվի ոչ թե կոնֆլիկտի, այլ համաձայնության մթնոլորտում:
«Համաձայնությունը կայացել է երկարատև, մանրամասն, հանդարտ, եղբայրական քննարկումների արդյունքում, և ես կարծում եմ, որ անհրաժեշտ է հնարավորություն տալ, որ այդ պայմանավորվածությունները իրագործվեն: Մենք բոլորս ընդունում ենք քաղաքացիների՝ կոնկրետ իրավիճակի նկատմամբ իրենց վերաբերմունքն արտահայտելու և այն կոնկրետ քաղաքական փոփոխության ձևով տեսնելու իրավունքը: Ես այսպես եմ կարծում և իմ եղբայրական խնդրանքն է, որպեսզի Ստեփանակերտում այդ բողոքի գործողությունը դադարեցվի , առնվազն կասեցվի, որպեսզի իշխանությունները կարողանան կյանքի կոչել պայմանավորվածությունները»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:
Խոշոր սուպերմարկետների տերերը վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմում են բաց նամակով և շտապ հանդիպում են պահանջում:
ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին
Մեծարգո պարոն վարչապետ, Ողջունում ենք ՀՀ կառավարության կողմից որդեգրած առևտրային գործունեություն իրականացնող տնտեսվարողներին օրինական դաշտ բերելու քաղաքականությունը:
Միաժամանակ ցանկանում ենք տեղեկացնել, որ խոշոր առևտրային ցանցերի գործունեությունը, այդ թվում՝ գյուղմթերքի գների կայունությունը, հայտնվել է ռիսկի տակ` հաշվի առնելով մի շարք սկզբունքային հանգամանքներ:
Մթերային ցանցային խանութները ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի թույլատվությամբ բացել են Ա/Ձ-ներ և գյուղմթերքի շրջանառությունը իրականացրել են այդ Ա/Ձ-ների միջոցով, որի համար սահմանվել է 5 տոկոս շրջանառության հարկ:
Օրինակ, եթե գյուղմթերքը գյուղացուց գնվել է 1,000 ՀՀ դրամով և վաճառվել 1,100 ՀՀ դրամով, հարկային մարմին որպես շրջ. հարկ վճարվել է 55 ՀՀ դրամ, իսկ եթե ցանցերը գործունեություն ծավալեին առանց Ա/Ձ-ների, ապա վերջիններս պետք է ընդհանուր գնից վճարեին 20 տոկոս ԱԱՀ, ինչն անթույլատրելի է, քանի որ ԱԱՀ-ի վճարման պարտավորությունը կրելու էր սպառողը, ինչն էլ իր հերթին կբերեր գյուղմթերքի բավական անհիմն թանկացումների:
Ստացվում է, որ Պետական եկամուտների կոմիտեն գյուղմթերքի դիմաց ցանցերի շահույթի զգալի մասը արդեն իսկ գանձել է և հիմա պահանջում է ևս 20 տոկոս հարկի վճարում նախկին շրջանառությունից, որը ցանցերը չեն աշխատել: Վերը նշվածը կարող է հանգեցնել այլ երկրներից ներկրվող գյուղմթերքի էական քանակի ավելացմանը ի վնաս տեղական շուկայի:
Վտանգված է նաև թե առևտրային ցանցերի անցնցում գործունեությունը, թե աշխատատեղեր ապահովելու խնդիրը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված ցանցերում աշխատում են շուրջ 10,000 քաղաքացիներ:
Ուստի առաջարկում ենք համապատասխան օրենսդրական լուծումներ նախաձեռնել խնդրո առարկայի վերաբերյալ: Հաշվի առնելով վերոգրյալը` խնդրում ենք կազմակերպել հանդիպում առևտրային ցանցերի ներկայացուցիչների հետ հնարավորինս սեղմ ժամկետներում` թանկացումներից խուսափելու և ստեղծված իրավիճակը քննարկելու համար:
Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիոն, տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել է հանցավոր սխեմա, որի միջոցով ՀՀ-ում գործող խոշոր ընկերությունը չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց: Ընդ որում, ընկերության ձևավորման և գործունեության կազմակերպման հետ անմիջական առնչություն են ունեցել ՀՀ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Մասնավորապես.
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող քաղաքացիներին պատկանող բեռների տեղափոխման և մաքսազերծման բիզնեսը թվով 9 այսպես կոչված «կարգո» ընկերություններից վերցնելու և մեկ` մենաշնորհային դիրք զբաղեցնող ընկերությունում այն կենտրոնացնելու նպատակով Միացյալ Թագավորությունում` Շոտլանդիայում (նախնական տվյալներով` օֆշորային գոտում), գրանցված «Նորֆոլկ Փրոջեկտ ԼՓ» ՍՊ ընկերության կողմից 2017 թվականի հունիս ամսին ՀՀ-ում հիմնադրվել է «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունը, որի գլխավոր տնօրեն է նշանակվել ՀՀ քաղաքացի Արմեն Ունանյանը: Այնուհետև, ՀՀ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաները, «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության գլխավոր տնօրենին ներկայացնելով նշված «կարգո» ընկերությունների ղեկավարներին, հայտնել են, որ Թուրքիայից, Չինաստանից և Արաբական Միացյալ Էմիրություններից բեռնատարներով տեղափոխվող հավաքական բեռներն այսուհետ պետք է մաքսազերծվեն բացառապես «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության միջոցով, բացի այդ, սահմանել են, որ ներկրված յուրաքանչյուր 1 կգ բեռի դիմաց նրանք այդ ընկերությանը պետք է վճարեն՝ Թուրքիայի դեպքում՝ 1.65 ԱՄՆ դոլար (ներառյալ ԱԱՀ, մաքսավճար, մաքսատուրք) և 0.70 ԱՄՆ դոլար (ծառայության դիմաց), Չինաստանի դեպքում՝ 2.55 ԱՄՆ դոլար (ներառյալ ԱԱՀ, մաքսավճար, մաքսատուրք) և 0.70 ԱՄՆ դոլար (ծառայության դիմաց) և ԱՄԷ-ի դեպքում՝ 2.55 ԱՄՆ դոլար (ներառյալ ԱԱՀ, մաքսավճար, մաքսատուրք) և 0.45 ԱՄՆ դոլար (ծառայության դիմաց) գումարներ։ Հատկանշական է, որ գործունեություն ծավալելու համար «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությանը վարձակալությամբ աշխատասենյակներ են տրամադրվել ՊԵԿ ակցիզային հարկով հարկվող ապրանքների մաքսազերծման մասնագիտացած լուծարված մաքսատան շենքի տարածքում` ակնհայտորեն նպատակ հետապնդելով տնտեսվարողների մոտ այդկերպ ևս ընդգծել նշված ընկերության հատուկ արտոնյալ կարգավիճակը։ «Կարգո» ընկերությունները, ըստ էության չունենալով այլ տարբերակ, ընդունել են ֆինանսապես ոչ ձեռնտու համագործակցության առաջարկը և տեղափոխված բեռների մաքսազերծումը սկսել են իրականացնել բացառապես «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության միջոցով՝ պահանջված գումարները վճարել են կանխիկ եղանակով` առանց պատշաճ ձևակերպումների։
«Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության ներկայացուցիչները ներմուծված ապրանքները հաճախ ճիշտ տեսականիով և անունով չեն հայտարարագրել ու մաքսազերծել, որով իսկ նվազեցրել են պետությանը վճարման ենթակա գումարները, բացի այդ, անհավասար մրցակցային պայմաններ են ստեղծել այն քաղաքացիների համար, ովքեր նույնանուն ապրանքները ներմուծել են ոչ իրենց ընկերության միջոցով։
Մասնագիտական նախնական վերլուծության արդյունքում հաշվարկվել է, որ 2017 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2018 թվականի մայիսի 1-ը բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների միջոցով «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունը կանխիկ ստացել է շուրջ 37.6 մլն ԱՄՆ դոլար, որից 26.4 մլն ԱՄՆ դոլարը` ՀՀ տարածք ներմուծված ապրանքների մաքսազերծման համար, իսկ 11.2 մլն ԱՄՆ դոլարը` տնտեսվարող սուբյեկտներին մատուցված ծառայությունների դիմաց։ Վերը նշված գումարները հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում ամբողջությամբ չարտացոլելու հետևանքով ընկերությունը պետբյուջե պակաս է վճարել ընդհանուր առմամբ շուրջ 7 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ավելի քան 3.3 մլրդ ՀՀ դրամ գումար: Այսինքն` գործունեության 9 ամիսների ընթացքում ընկերության անօրիանական եղանակով ստացված եկամուտը կարող է կազմել շուրջ 7 մլն ԱՄՆ դոլար: Պետությանը պատճառված վնասի իրական չափը հնարավոր կլինի ճշգրտել ընկերության գործունեության վերաբերյալ սահմանված կարգով նշանակված դատահաշվապահական փորձաքննության շրջանակներում:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի («Առանձնապես խոշոր չափերով հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չկատարելը») և 308-րդ հոդվածի 2-րդ մասի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ») հատկանիշներով, որի շրջանակներում միաժամանակ իրականացվել են 10-ից ավելի խուզարկություններ, որոնց արդյունքում «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ գրասենյակից և ընկերության տնօրենի առանձնատնից առգրավվել են շուրջ 500 հազար ԱՄՆ դոլար գումար, բանկային քարտեր, գործի համար նշանակություն ունեցող բանկային և մաքսային փաստաթղթեր: Բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները նախաքննության ընթացքում տվել են գործով հանցավոր սխեման բացահայտող ցուցմունքներ:
«Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արմեն Ունանյանը և պատասխանատու ևս երեք աշխատակիցներ ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:
Քրեական գործով որպես վկա հարցաքննության են կանչվել ՀՀ ՊԵԿ նախագահի երկու նախկին տեղակալներ:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում` գործի համար կարևորություն ներկայացնող բոլոր հանգամանքները և առնչակից մյուս անձանց պարզելու, ինչպես նաև պատճառված վնասն ամբողջությամբ հատուցելու ուղղությամբ: Ազգային անվտանգության ծառայությունը հետևողականություն է դրսևորելու նման երևույթները կանխարգելելու և բացահայտելու գործում` լինելով անզիջում:
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն
Սահմանադրութեան մեծ յաղթանակի տօնակատարութիւնները վերջացան եւ հիմա կը կանգնինք դէմ յանդիման իրականութեան: Յիշեցնենք այստեղ, որ մեր աւանդական կուսակցութիւններէն Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, Հանրապետականներու հետ դաշինք կնքելով, անգամ մը եւս մեզ յուսախաբ ըրաւ: Փաստը մէջտեղն է. այդ դաշինքը ո՛չ միայն ինքզինք չարդարացուց, այլեւ կաշառակերութիւնը, մենաշնորհային կողոպուտը, մարդկային իրաւունքներու խոշտագումները, համատարած աղքատութիւնը, անգործութիւնը եւ այս բոլորին հետեւանք սահմռկեցուցիչ եւ խորտակիչ արտագաղթը նոյն թափով շարունակուեցան: Այս բոլորը տիրող իշխանութեան վերնախաւին կողմէ դիտուեցան սառն պաղարիւնութեամբ եւ անտարբերութեամբ:
Կասկածէ վեր է նաեւ, որ այս բոլորին մասնակից եղաւ Մայր Աթոռը իր գահակալով, որովհետեւ ան մասն եւ բաժին ըլլալէ զատ՝ է՛ նաեւ գործընկեր իշխող մենաշնորհեալներուն, որոնք երկիրը հասցուցին իր այսօրուան ահաւոր դժբախտ վիճակին: Արդարեւ, այս բոլորէն ետք նոր արշալոյսներ կը բացուին մեր հայրենիքի երկնակամարին վրայ, լի ազնիւ ցանկութիւններով, եւ ջերմ յոյսերով առլցուն՝ վաղուան ակնկալիքներուն վերաբերեալ: «Թաւշեայ» մակդիրով բնութագրուած այս ժողովրդական յեղափոխութիւնը՝ միայն սկի՛զբն է երկանց:
Բոլորիս աչքերը կը յառին դէպի հայրենիք ա՛յն անկնալութեամբ, որ նոր վարչակարգը իր հետ կը բերէ օրէնքի գերիշխանութիւնը՝ հաւասարապէս ի զօրու մէն մի հայորդիի համար, առանց խտրութեան:
Հրաշք չենք ակնկալեր, որովհետեւ իշխանութեան նախկին համակարգի ղեկավարները այդքան ալ դիւրին պիտի չյանձնեն իրենց «մենաշնորհային իրաւունքները», եւ պիտի փորձեն խոչընդոտել նոր վարչակարգի յեղափոխական ախորժակները: Ի վերջոյ որքա՜ն դիպուկ է այս պահուն կրկնել հայկական առածը, որ կ’ըսէ. ճուտերը աշնան կը համրեն: Դժբախտաբար այդ մենաշնորհեալները նախապատուութիւն տուած են միշտ իրենց անհատական շահերուն, որովհետեւ իրենց մէջ բացակայած է ազգային մտածողութիւնը: Ասկէ առաջ զանազան առիթներով գրաւորապէս շեշտած ենք առաջնահերթութիւն ունեցող կարգ մը երկարաժամկէտ ծրագիրներ, բայց այդ բոլորը հանդիպեցան խուլ ականջներու: Այսօր, ժողովրդավարական այս յեղափոխութեան ղեկավար նոր վարչապետ Նիկոլ Փաշինեանին եւ իր համախոհներուն ուսերուն վրայ կը ծանրանան հետեւեալ ժողովրդային կարիքները:-
1.- Արդարութիւն. վարձատրել բոլորը հաւասարապէս իրենց արժանիքներուն համաձայն:
2.- Կրթութիւն. կարելի չափով ձրի եւ որակաւոր դարձնել ուսումը բոլոր վարժարաններուն մէջ:
3.- Առողջապահութիւն. չմերժել բոլոր անոնք որոնք կարիքը ունին բժշկութեան եւ չեն կրնար ապահովագրութիւն գնել:
4.- Օրինականութիւն. ո՛չ մէկ քաղաքացի, հաստատութիւն կամ կազմակերպութիւն կրնայ նկատուիլ օրէնքէ վեր: Օրինականութեան բացակայութիւնը կը տանի մեզ անիշխանականութեան:
5.- Ապահովութիւն. քաղաքացին պէտք է իմանայ, թէ որպէս երկրին հարազատ զաւակը՝ ապահով է իր կեանքը, եւ ո՛չ ոք կրնայ խլել այդ իրաւունքը իրմէ:
6,- Սեփականութիւն. աշխուժացնել գործօններ, որպէսզի իւրաքանչիւր քաղաքացի իր արժանավայել բնակարանը ունենայ:
7.- Գիւղատնտեսութիւն. զարգացնել եւ երաշխաւորել գիւղացիի հարազատ քրտնաթոր աշխատանքը:
Կը կրնենք այստեղ ինչ որ բազմիցս անցեալին գրած էինք. վերեւ յիշատակուած առաջարկները հայրենի պետութեան ընկերային պարտաւորութիւնը ըլլալէն զատ՝ խորապէս ե՛ն նաեւ Եկեղեցւոյ կոչումէն բխող՝ կրօնաբարոյական, մարդասիրական ծառայութեան պարտաւորութիւն մը: Միայն այս գաղափարականով կարելի պիտի ըլլայ դիմագրաւել բոլոր մարտահրաւէրները նոր վարչակարգի տակ: Քաղաքական կազմակերպութիւն մը չի՛ կրնար գոյատեւել ամբոխավարութեամբ, հռետորութեամբ եւ բարձրախօսներու աղմուկով՝ երբ իր շուրջ չի՛ կրնար համախմբել մտաւորականութիւնը, որ ընկերութեան շնչերակն է: Առանց մտաւորականութեան անսակարկ եւ անսահման, գործօն մասնակցութեան եւ ազատ քննադատութեան՝ նոր վարչակարգը կը դադրի նայելէ դէպի ապագան ու կը մխրճուի իր նախորդներու եսական նոյն շահերուն մէջ:
Քայլ մը առաջ երթալով՝ տեղին է այստեղ յիշատակել որ ժողովրդավարական այս յեղափոխութիւնը կիսաւարտ մնաց, որովհետեւ տապալած վարչակարգի ջրաղացին երանգ եւ ոյժ ու թափ տուող հաստատութիւնը նոյն ինքն Մայր Աթոռն էր իր գահակալով, որ մինչեւ այսօր գործեց անիրաւութեամբ, ամբարտաւանութեամբ, անյիշաչարութեամբ եւ վրէժխնդրութեամբ: Յետադարձ ակնարկ մը ինքնին բաւական է տեսնելու թէ վերջին տասնեւութ տարիներու իր գահակալութեան ժամանակ օրինական ի՜նչ խախտումներ տեղի ունեցան: Շատ պարզ է իրողութիւնը. իրենց կատարած սխալներուն համար պատասխանատու են բոլոր անոնք որոնք որպէս թէ «ընտրուած» են, աւելի ճիշտ՝ յափշտակած են Աթոռը: Տխրահռչակ վարչակարգին մասն եւ բաժին ըլլալով կարելի չէ գործել սանձարձակութեամբ եւ սուր ճօճել ձախ ու աջ: Անսահման են կատարուած խախտումները մինչեւ այսօր, եւ այդ բոլորը հանդուրժուեցան, որովհետեւ համարեա՛ ո՛չ ոք կը համարձակէր քննադատել Մայր Աթոռի գահակալ Գարեգին Բ. Կաթողիկոսը՝ նկատի ունենալով անոր վրէժխնդրութեան բոլոր լծակները, ներառեալ անվտանգութեան գրասենեակի երկաթէ թաթը, որուն զոհ գացին համեստ եկեղեցականներ:
Տակաւին կարելի է երկարել շարքը բոլոր այն «բարեմասնութիւններու» մասին զորս կը կարդանք աշխարհասփիւռ հայ եւ օտար մամուլի մէջ – կաթողիկոսի անուան տակ գտնուող դրամական հաշիւներ օտար դրամատուներու մէջ, առեւտրական հաստատութիւններու սեփականութիւն, եւ զանազան այլ եկամտաբեր ներդրումներ: Չկան հաշիւ եւ հաշուետուութիւն, չկայ թափանցիկութիւն: Տակաւին չենք փափաքիր խօսիլ կուսակրօնութեան ուխտի խախտումներուն մասին: Կարելի է հատոր մը գրել կատարուած կանոնական խախտումներու մասին, բայց պիտի բաւարարուինք ամփոփ գիծերով ներկայացնել կատարուած կոպիտ խախտումները:
Բոլորս ալ գիտենք, թէ Գէորգ Զ. կաթողիկոսի օրով, 19 Յունիս 1945-ին, տեղի ունեցաւ Ազգային Եկեղեցական ժողով, ուր որդեգրուեցաւ եւ վաւերացուեցաւ «Ազգային Եկեղեցական ժողով Գումարելու Յատուկ Կանոնագրութիւն»: Ահաւասիկ այս ժողովէն ետք պատրաստուած են զանազան սահմանադրութեան նախագիծեր: Դժբախտաբար անոնցմէ ո՛չ մէկը արժանացած է վաւերացումի եւ պաշտօնական գործածութեան դրուած՝ մինչեւ այսօր: 19 Յունիս 1945-ին տեղի ունեցած Ազգային Եկեղեցական ժողովի կանոնագրութեան մէջ կը նշուին նո՛յն Ժողովի իրաւասութիւնները.-
ա.- Ընտրութիւն Ամենայն Հայոց Կաթողիկոսի:
բ.- ԸՆտրութիւն Գերագոյն Հոգեւոր Խորհուրդի եւ վերստուգիչ յանձնաժողովին:
Մեր նախորդ յօդուածներէն մէկուն մէջ յստակ կերպով ցոյց տուած էինք որ 1945-էն ի վեր ո՛չ մէկ կանոնագրութիւն վաւերացուած ու հաստատուած է Ազգային Եկեղեցական Ժողովին կողմէ՝ առ ի գործադրութիւն: Հետեւաբար բացորոշ եւ անվարան կերպով կրնանք յայտարարել որ Գերագոյն Հոգեւոր Խորհուրդի անդամներուն նշանակովի հանգամանքը ըստ էութեան անօրինական է եւ անվաւեր ու տակաւին կը շարունակուի: Ամենայն հայոց կաթողիկոսին կատարած անհատական, ապօրէն փոփոխութիւնները ուրիշ բան չե՛ն եթէ ոչ՝ կամակայականութեան դրսեւորում եւ կանոնական օրէնքներու կոպիտ խախտում: Կ’արժէ անդրադառնալ եւ յիշատակել այստեղ աւելի քան հարիւրի հասնող եկեղեցականները որոնք զանազան յերիւրանքներով արտաքսուեցան եկեղեցւոյ ծառայութեան դաշտէն: Ահաւասիկ թէ ինչու ժողովրդական յեղափոխութեան արշաւի առաջին գծի վրայ չէին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու իր «հաւատարիմ» արբանեակները: Սա կը նշանակէ թէ չեն հասկցած որ ժողովուրդն է Եկեղեցին եւ ո՛չ թէ քարերը: Ցաւով պիտի արձանագրեմ այստեղ նաեւ որ մեր երկու կաթողիկոսներն ալ փութացին շնորհաւորել նոր վարչապետ Փաշինեանը երբ օրեր առաջ, ժպտերես եւ քծնելով շնորհաւորած էին նախորդ նորընտիր վարչապետ՝ Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսեանը:
Ինչպէ՞ս մեկնաբանել այս շողոքորթութիւնը… «Ժողովուրդով, ժողովուրդին հետ եւ ժողովուրդին համար» արտասանուած խօսքը կը մնայ անիմաստ խօսք-լօզունգ, եթէ ժողովրդային այս յեղափոխութիւնը իր ամբողջական նպատակին չհասնի՝ հեռացնելով Ամենայն Հայոց հայրապետութեան գահակալը որ մինչեւ այսօր սրբապղծեց մեր բոլոր սրբութիւններն ու կանոնները: Հայց. Առաք. Եկեղեցւոյ պատմութիւնը լեցուն է գահընկեց կաթողիկոսներով:
Ժամանակն է որ նոր շունչ եւ արիւն ներարկենք մեր եկեղեցւոյ կիսամեռ մարմինին, առանց վախի ու սարսափի մթնոլորտի: Ժամանակը հասած է որ այսուհետեւ արդարօրէն եւ բարձրաձայն խօսինք եւ քննարկենք Եկեղեցւոյ, եկեղեցականներու եւ բարեկարգումներու մասին, եթէ ունինք բծախնդրութիւնը Հայց. Եկեղեցւոյ եւ եկեղեցականի կոչման նկատմամբ: Մեր լռութեամբ քաջալերած կ’ըլլանք անօրինականութիւնը եւ մեղսակից կը դառնանք Եկեղեցւոյ բարոյական քայքայման եւ անկումին:
ՈՍԿԱՆ ՄԽԻԹԱՐԵԱՆ
18 Մայիս 2018
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը՝ հրապարակված ilur.am կայքում.
«Ցանկացած հեղափոխության համար ամենակարևոր փորձաշրջանը նրա հաղթանակին անմիջապես հաջորդող ժամանակամիջոցն է: Այդ շրջանում է, որ, հաղթանակից ոգևորված, միաձույլ շարժման ակտիվիստներն սկսում են ինքնագործունեություն դրսևորել և փորձում նույն հեղափոխական մեթոդներով լուծել տարիներով կուտակված բազմաթիվ լոկալ խնդիրներ: Ահա այս երևույթն է, որի ականատեսն ենք այսօր: Հանրապետության համարյա ողջ տարածքում տեղի են ունենում, թեև իրենց պահանջներում միանգամայն արդարացի, բայց հեղափոխական կենտրոնի կողմից չկարգավորվող բողոքի ցույցեր` Արարատի ցեմենտի և ոսկու գործարանների, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի և «Նաիրիտի» աշխատակիցների, կաթի արտադրությամբ զբաղվողների, տաքսիստների, ավտոներկրողների, «Սասնա ծռերի» կողմնակիցների, բարձրագույն ուսումնական հաստատություններում ծագած խնդիրներով շահագրգիռ անձանց, ինչպես նաև դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների, Երևանի քաղաքապետարանի և թաղապետարանների գործունեությունից դժգոհ քաղաքացիների, Սևանում եկեղեցական ամառանոցի հողերի պատկանելության դեմ բողոքողների, զինկոմիսարիատի ծառայողների, և այլն:
Կրկնում եմ` այդ բոլոր միջոցառումներն էլ, նրանց առաջ քաշած պահանջներն էլ, քիչ բացառություններով, միանգամայն արդարացի են: Այդ հարցերը վաղուց պետք է լուծված լինեին: Եվ եթե մինչև հիմա դրանք բացահայտ չեն արտահայտվել, ապա միայն ռեժիմի դաժան հակազդեցության, ուժային կառույցների բռնությունների, քրեական տարրերի ահաբեկումների, աշխատանքը և բիզնեսը կորցնելու վախից: Այսօր վախերը վերացել են, և մարդիկ փորձում են այդ խնդիրները լուծել Փաշինյանի կուռ, կարգապահ, առաջնորդի հրահանգները հստակորեն կատարող շարժման մեթոդով:
Բայց հաշվի չի առնվում մի կարևորագույն հանգամանք. Փաշինյանն այսօր Հայաստանի վարչապետն է, պետության գլուխը, որի կարևորագույն պարտավորությունը պետական մարմինների բնականոն գործունեության ապահովումն է: Ուստի, թեկուզ անկեղծ մղումներով, այդ ինքնագործ ցույցերն ու մանավանդ շենքերի գրավումներն ու փողոցների փակմամբ երթևեկությունը խափանելու դեպքերը, վերջին հաշվով, թեև ոչ միտումնավոր, ուղղված են հենց Փաշինյանի դեմ: Բացառված չէ, սակայն, որ շարժման ակտիվիստների բողոքի անկեղծ և ինքնաբուխ գործողություններից բացի, որոշ նման ակցիաներ հրահրվում են նաև նախկին ռեժիմի կողմից, որը, թեև նահանջել է, բայց ամենևին չի կապիտուլացվել:
Մի քանի օր հետո, պարզ է, որ հանրապետականները հաստատելու են կառավարության ծրագիրը` երկրի կառավարման ամբողջ պատասխանատվությունը դնելով Փաշինյանի վրա և խուսափելով իրենց համար այս պահին ոչ ձեռնտու արտահերթ ընտրությունների անցկացումից: Դրանից հետո նրանք, որ դեռ շարունակում են պահպանել իրենց կուռ շարքերը, փորձելու են նման մեթոդներով և կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները խափանելով, բացահայտ սաբոտաժով աստիճանաբար նվազեցնել նոր իշխանության հեղինակությունը և երկրում անկառավարելիության ու քաոսի վիճակ ստեղծել:
Ցանկացած պետության կայացվածության գլխավոր չափանիշը նրա կառավարելիությունն է, պետական մեքենայի անխափան գործունեությունը: Եթե երկրի կառավարելիությունը չապահովվի, ոչ մի պետություն, անգամ բարեկամ, լուրջ չի վերաբերվի այդ երկրի իշխանությանը: Հայաստանում, ահա, ստեղծված է մի բացառիկ վիճակ, երբ պետական մեքենան կարող է ուղղակի ջարդվել, երկիրը մատնելով լիակատար անկառավարելիության:
Սա ամենավտանգավոր իրավիճակն է ցանկացած պետության համար: Նույնիսկ բռնապետություններն այնքան վտանգավոր չեն, որքան երկրի անկառավարելիությունը, որովհետև բռնապետությունները ժամանակավոր են, վաղ թե ուշ վերանում են, բայց անկառավարելիությունը կարող է կործանարար լինել երկրի համար: Շատ օրինակներ չեմ ուզում բերել. մեր հասարակության համար, կարծում եմ, բավարար են 90-ականների սկզբի Վրաստանի և Ադրբեջանի իրավիճակները: Այսօր թե՛ նոր իշխանությունների, թե՛ քաղաքական ուժերի, թե՛ հասարակության գիտակից խավերի գերխնդիրը պետք է լինի երկիրը ցնցումների չենթարկելու հրամայականը և պետության կառավարելիության պահպանումը: Այս պահանջը վերաբերում է նաև հին ռեժիմի կողմնակիցներին, որոնց մեջ, հուսով եմ, ռևանշի ձգտումը վերջնականապես չի բթացրել պետական շահի զգացումը:
Այս ամենը ես ասում եմ ոչ որպես տեսական դատողություններ: Նման իրավիճակում Հայոց համազգային շարժումը հայտնվել է իշխանության գալուց և խորհրդարանի ու կառավարության ղեկավարումը ստանձնելուց անմիջապես հետո` շարժման ակտիվիստների և անվերահսկելի տարրերի ինքնագործունեության պատճառով (ՀԱԲ-ի ընդվզում, Արմավիրում և Մեղրիում անվտանգության և ոստիկանության բաժանմունքների գրավում, ճնշումներ շրջանային խորհուրդների կոմունիստ ղեկավարների դեմ, հեռուստատեսության շենք թափանցելու փորձ, Երևանի քաղկոմի (ներկայիս Սահմանադրական դատարանի) շենքի բռնազավթում և այլն): Մեզ հաջողվեց շատ կարճ ժամկետում, գլխավորապես հորդորների, իսկ երբեմն օրենքի գործադրման միջոցով, կարգավորել վիճակը և ապահովել պետության լիակատար կառավարելիությունը: Դրա շնորհիվ էր, որ մենք խուսափեցինք Վրաստանին և Ադրբեջանին բաժին ընկած աղետալի զարգացումներից և արժանացանք միջազգային հանրության հավանությանն ու լիակատար աջակցությանը: Արդարությունը պահանջում է նշել, որ հետագայում, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք, Հայաստանի կառավարելիությունը ոչ միայն չսասանվեց, այլև բոլորովին ուրիշ, անընդունելի արժեքների դավանմամբ և հակաժողովրդարական ու հակաօրինական միջոցների կիրառմամբ նույնիսկ չափից ավելի կուռ դարձավ, ինչը և հանդիսացավ այսօրվա հեղափոխության հիմնական պատճառը:
Հավաստիացնում եմ, հոդվածիս դրդապատճառը միայնումիայն սրտցավությունն է նոր կառավարության հաջողության հանդեպ: Ներկայիս համաժողովրդական շարժումը պատմական մեծ հաղթանակ է արձանագրել` տապալել է Հայաստանի 20-ամյա բռնապետությունը: Սրանով արդեն Փաշինյանն արժանի տեղ է զբաղեցրել հայոց պատմության մեջ: Ժողովրդի համար մեծագույն հիասթափություն կլինի, եթե նրան չհաջողվի պատվով դուրս գալ նաև ստեղծված այս վտանգավոր շրջափուլից` պատմության մեջ ավելի պատվավոր տեղ զբաղեցնելու համար»:
Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները ապացուցեցին աշխարհին, որ միասնականությունն ու համախմբվածությունը կարող են ցանկացած հարցի խաղաղ լուծում տալ: Բոլոր քաղաքական գործիչները և երկրների առաջնորդները պետք է յուրացնեն այս պատմական փորձը: Որքան կյանքեր կփրկվեին, որքան քաղաքներ և հուշարձաններ կլինեին մինչ մեր օրերը: Դա հեշտ չէ, բայց հնարավոր է, և Հայաստանը դա արեց: Հասարակ աշխատավորը կապրեր մարդավայել, կապրեր արժանապատիվ կյանքով և մարդիկ աստիճանաբար կբարելավեին իրենց կյանքի պայմանները, եթե…
Ինչևէ, չեմ ուզում մանրանալ: Այսօր ինձ անհանգստացրեց մեկ այլ բան: Բոլոր նրանք, ովքեր այս պահին հետևում են հայ ազգի միասնականությանն ու համախմբվածությանը, ովքեր հիմա տեսնում են հայ ազգի ուրախությունն ու ցնծությունը, հավանաբար մտածում են իրենց և իրենց ընտանիքի անդամների կյանքի մասին, անկախ ազգությունից և բնակության վայրից: Ես նույնպես մտածեցի և շատ բան հիշեցի: Ես ինձ միշտ համարել եմ համացանցից հեռու անձնավորություն՝ առավել բարձր դասելով բնական մարդկային շփումն այն մարդկանց հետ, ովքեր ինձ համար թանկ են ու կարևոր: Իմ պատանեկության և երիտասարդության հիշողությունները (հիմա ես ավելի հասուն երիտասարդության տարիքում եմ )) ինձ հանգեցրին մի մտքի, որն ինձ ստիպեց գրել այս նամակը: Մոտավորապես 40 տարի առաջ լինելով 17 տարեկան աղջնակ, գալով մեր ընդհանուր հայրենիքի մայրաքաղաք Մոսկվա, ես ուզում էի ինչ-որ նոր բան սովորել և գտնել այն շրջապատը, որն ինձ մոտ կլիներ, որը կհասկանար ինձ, կհետաքրքրեր, և կփոխարիներ այն մարդկանց, որոնց հեռվում էի թողել: Հայ երիտասարդության հանդիպումների և շփվելու վայրը հայկական գերեզմանի տարածքում գտնվող փոքրիկ վանք-եկեղեցին էր, որտեղ ի դեպ միայն հավատացյալները չէ, որ այցելում էին: Դա հանդիպումների, շփման, ծանոթությունների և հայ ազգի սգո օրերին նվիրված հիշատակի արարողությունների մի յուրահատուկ վայր էր:
Վանքը մեր երկրորդ տունն էր. Այնտեղ մենք կարող էին լսել հրաշալի երգեցողություն, փոքր-ինչ նստել և «գաղտնի» շփվել: Ավելի ուշ Սրբազան Տիրանը, որն այն ժամանակ հայկական եկեղեցիների Արքեպիսկոպոսն էր Ռուսաստանի տարածքում, հավաքեց տարբեր տարիքային խմբի հայ երիտասարդների և Սելեզնյովկայի իր նստավայրում սկսեց հայոց լեզվի ուսուցման իր նվիրական գործը: Այդ հին տանը հանդիպում էին տարբեր ազգության երիտասարդներ, այդ թվում նաև խառն ամուսնություններից ծնված: Եվ մենք միայն լեզուն չէր, որ սովորում էինք, նա մեզ պատմում էր ազգի ավանդույթների, պատմության, մշակույթի և շատ ու շատ այլ բաների մասին: Մեր Տիրանը, կատարելապես տիրապետելով մի քանի լեզվի, իր գեղեցիկ ձայնով երգում էր մեզ համար ոչ միայն եկեղեցական երգեր, այլ նաև դասական ստեղծագործություններ տարբեր լեզուներով:
Իհարկե մեր հանդիպումներում առկա էր նաև խոհարարությունը: Մեր հոգևոր առաջնորդը հիանալի պատրաստում էր և միշտ դա անում էր մեզ՝ մոսկվացիներիս ամենահամեղ ու ամենատարբեր ուտեստներով կերակրելու շատ մեծ ցանկությամբ: Նա կարող էր ամբողջ գիշեր հարիսա և խաշ պատրաստել հայկական ավանդական բաղադրատոմսով:
Ես միակն էի, ով ապրում էր Մոսկվայում եղբոր հետ, առանց ծնողների: Մեր ծնողներն այն ժամանակ չէին մտածոել Բաքուն լքելու մասին, բայց շատ խելամիտ էին գտնվել թողնելով իրենց երեխաներին դուրս հանրապետության սահմաններից: Մենք պետք է ստանայինք լավ կրթություն և ինքնուրույնություն ձեռք բերեինք, որը մեզ կյանքում հետագայում շատ պետք եկավ: Մեր մկրտությունը ուղիղ և փոխաբերական իմաստներով տեղի ունեցավ Արքեպիսկոպոս Տիրանի ձեռքերով: Այնուհետև մեր երեխաները մկրտվեցին նույն կերպ: Ուրախության և տխրության պահերին մենք՝ հայկական եկեղեցու հետևորդներս գիտեինք, որ կգտնենք հովանավորություն և օգնություն եկեղեցում, ուստի հաճախ էինք այնտեղ լինում:
Սրբազան Տիրանը մի քանի անգամ կազմակերպեց հանդիպում Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի հետ: Հանդիպումներն անցնում էին Մոսկվայում, այնուհետև մեզ ամռանը հրավիրում էին Բյուրական: Նշում եմ բոլորին, ովքեր կան նկարում՝ մեր պատվիրակության անդամներին՝ Թագուհի Գլավացկայա, Մարինե Մատյուշեվա- Չիբիչյան, Իգոր Դեմուրով, Կարինա Մարտիրոսովա – Պետրոսյան, Զառա Գազիյանց և ես, մեր ուսուցչի ոտքերի մոտ: Խնդրում եմ նրանց, ովքեր իրենց կտեսնեն նկարում, թող նշեն: Ցավոք, բոլոր անունները չեն մնացել հիշողությանս մեջ: Գեորգի Պետրով, Կարինա Պապովա, Ռուբեն Շատաղցյան, Արմեն Չիբիչյան, Կարինա Դեմուրովա, Ռուբեն Մելիք- Շահնազարով, Մաշա և Հարություն Ամիրխանյաններ….
Հիմա կարող եմ ասել, որ իմ կյանքի ամենավառ հիշողությունները եղել են առաջին անգամ Հայաստան այցելության ժամանակ: Կարծեմ դա 1980 թվականն էր, և մեզ՝ «մոսկվացիներիս» համար դա հնարավոր դարձավ Սրբազան Տիրանի շնորհիվ: Հայաստան այցը, այցելությունները բոլորին հայտնի տեսարժան վայրեր և նույնիսկ մասունքներ տեսնելու հնարավորությունը, որոնք այն ժամանակ հասանելի էին միայն որոշակի մարդկանց, հետք թողեցին ողջ կյանքումս: Կյանքի այդ ժամանակահատվածը գիրք գրելու է արժանի, իսկ սցենարիստի համար կարող է լինել հետաքրքիր սյուժե այն մասին, թե ինչպես կարեղ է ՄԱՐԴԸ օգուտ բերել հավատացյալներին և այլ մարդկանց, որոնք հեռու են հավատքից, բայց շատ ունեն անշահախնդիր աջակցության և օգնության կարիք: Հավատացեք, նման մարդիկ կան մեր կյանքում, և այդ մասին պետք է հայտնել նրանց և մեր շրջապատին, ճանաչել նրանց արժեքներն ու ձեռքբերումները կյանքում:
2000-ականների սկզբին տեղի ունեցավ մի մեծ անարդարություն: Եվ որ ամենասարսափելին է, դա տեղի ունեցավ եկեղեցում: Քրեական տարրերը, ОМОН-ի աշխատակիցները կամ հագուստով քողարկված այլ մարդիկ Հայոց եկեղեցու սպասավորներին, այդ թվում նաև կանանց պառկեցրին հատակին: Նրանց թվում էր նաև լեգենդար տիկին Նինա Բաբայանը: Այդ հասարակ կինը ամբողջ կյանքում վաճառել էր մոմեր և հետևել գերեզմանի շիրիմներին: Շատ վաղուց, նրան որդեգրել էր մի անզավակ հայ հավատացյալ կին, դաստիարակել և մեծացրել որպես պարկեշտ մարդ: Բառերով անհնար է նկարագրել, թե ինչպիսի սթրես ապրեցին այն ժամանակ եկեղեցում գտնվող մարդիկ և նրա սպասավորները: Իսկ ներկայիս «կաթողիկոսն» արեց ամեն բան, որպեսզի մեր Եպիսկոպոս Սրբազան Տիրանն իր ծառայության վայրը թողներ Աստծուն և մեզ՝ փոքրիկ եկեղեցու ծխականներիս: Նրան անարդարացիորեն մեղադրեցին այն բանի համար, ինչը նա չէր արել: Տիրանը գնաց առանց դիմադրության, առանց պայքարի, ագրեսիայի և հակառակ գործողություններ քարոզելու: Իսկ շատ ծխականներ, այդ թվում նաև ես, դադարեցինք այցելել մեր այդքան սիրելի մատուռը: Շշուկներ են պտտվում, որ մոտ երեք հազար հետևորդներ այցելում են Կաթոլիկ տաճարի հայկական մասնաճյուղ, որ մոտ հինգ հազար հայ Բողոքական եկեղեցի է հաճախում, իսկ ոմանք՝ մասնավորապես Մոսկվայում ապրող հայերը Ուղղափառություն են ընդունում: Գիտեմ, որ շատերն ընտրում են հավատք և եկեղեցի անձով ՝ նույն ինքն է հոգևորականով պայմանավորված, քանի որ նա առաջացնում է համակրանք և վստահություն:
Այդպես էր եղել նաև ինձ հետ, ցավոք, այցելելով ինձ հարազատ մարդկանց շիրիմներին, եկեղեցին ես վաղուց արդեն շրջանցում եմ: Սրբազան Տիրանը հաճախ հրավերներ է ունենում այլ երկրների եկեղեցիներից, որտեղ նա իրականացնում է իր ծառայությունը, շփվում է հավատացյալների հետ, կատարում է իր սուրբ պարտականությունն Աստծո և մարդկանց առաջ, որոնք աջակցության կարիք ունեն: Շատ բաներ են արթնանում հիշողությանս մեջ հիմա, և արցունքները գլորվում են աչքերիցս:
Ցավն ու ափսոսանքը, որ մենք գիտակից և հասուն մարդիկ լինելով չմիավորվեցինք և չարեցինք հնարավորն ու անհնարինը ՄԵՐ ՍՐԲԱԶԱՆ ՏԻՐԱՆԻ համար: Ես իսկապես հիմա ամոթանք եմ զգում 2000-ականներին կազմակերպվածության, միասնականության, համախմբածության և նախաձեռնողականության բացակայությունից մեր շրջանում: Մենք բոլորս անհանգստանում էինք, հույս փայփայում և հավատում, որ արդարությունը կվերականգնվի, որ այն կհաղթի, բայց արդյունքում փոխարինեցինք հազարավոր մարդկանց համակրանքն ու վստահությունը վայելող մարդուն, ով մեր ոգու և էության առաջնորդն էր: Հիմա ես ուզում եմ ճանաչել իմ մեղքը հանրայինորեն և ուղղել այս ճակատագրական անարդարությունը: Կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր ինձ ճանաչում են, խնդրում եմ, հնարավորինս կիսվեք այս գրառումով:
Մեր հայկական խմբի անդամները հիմա ապրում են աշխարհի տարբեր երկրներում, բայց համացանցը մեզ տալիս է միավորվելու հնարավորություն, որպեսզի մենք հիշենք այն ամենալավն ու բարին, որը մեզ անշահախնդրորեն նվիրել էր ԱՅԴ ՄԱՐԴԸ: ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՔԱՎԵԼ ՄԵՐ ՄԵՂՔԸ ԲՈԼՈՐԻ ԱՌԱՋ և ԱՆԵԼ ՀՆԱՐԱՎՈՐՆ ՈՒ ԱՆՀՆԱՐԻՆԸ՝ ՈՐՊԵՍԶԻ ՎԵՐՋ ԴՐՎԻ ՆՐԱՆ ԻՆՉ ԿԱՐ: ԵՍ ՍՐԲԱԶԱՆ ՏԻՐԱՆԻ ՄՈՍԿՎԱՅԻ ԵԿԵՂԵՑԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ և ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՄԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑՆ ԵՄ: ՈՎՔԵՐ ԻՆՁ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ՝ ԱՐՁԱԳԱՆՔԵՔ:
Առաջարկում եմ բոլորին, ովքեր կցականան նշել իրենց մեկնաբանություններում, ավելացնեն այն երկրի դրոշը, որտեղ այժմ բնակվում են:
Մանանա Արությունովա
Նիկոլ Փաշինյանն իրապես կարող է անակնկալի բերել խորհրդարանական մեծամասնությանը, եթե մայիսի 8-ին, վարչապետի պաշտոնի համար քվեարկվելու փոխարեն, որոշի ինքնաբացարկ հայտնել: Քանի որ վարչապետի այլ թեկնածու չկա, խորհրդարանը իրավունքի ուժով լուծարվում է` ճանապարհ հարթելով խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման համար: Իրադարձությունների նման սցենարը միանգամայն համահունչ է նաև թավշյա հեղափոխության օրակարգին:
Փորձենք հասկանալ, թե նման սցենարի դեպքում ինչ կշահեն երկիրն ու թավշյա հեղափոխությունն` իհարկե, հաշվի առնելով նաև որոշակի ռիսկերը:
Առաջին հերթինքրեաօլիգարխիկ համակարգը կզրկվի խորհրդարանական ռեսուրսից և դրա միջոցով օրակարգ թելադրելու հնարավորությունից: Ի վերջո, Նիկոլ Փաշինյանը չի դառնա խորհրդարանական մեծամասնության պատանդը: Ի դեպ, վարչապետի մայիսի 1-ի ընտրությունները ցույց տվեցին, որ չկա որևէ երաշխիք, թե գործող մեծամասնությունը արագ կկազմաքանդվի, առավել ևս
փողոցի գործոնի անխուսափելի թուլացման համատեքստում: Հաշվի առնենք նաև այն կարևոր հանգամանքը, որ խորհրդարանական գործող ստատուս-քվոն այն գործուն մեխանիզմն է, որի միջոցով Մոսկվան կարող է պարբերաբար ճնշում գործադրել Նիկոլ Փաշինյանի կառավարության վրա կամ կաշկանդել նրա գործունեությունը:
Ավելինբոլոր հիմքերը կան պնդելու, որ մեկ տարի հետո ոչ թե Նիկոլ Փաշինյանը կարող է հասնել խորհրդարանի լուծարմանը, այլ մեծամասնությունը կարող է նախաձեռնել կառավարության անվստահության գործընթաց
օգտվելով նաև Մոսկվայի քարտ-բլանշից: Կասկածից վեր է, որ այս մեծամասնությունըմի կողմից, կաշկանդելու է կառավարության գործունեությունը և թույլ չի տալու, որպեսզի նա արձանագրի արագ հաջողություններ, մյուս կողմից
կոնսոլիդացված մերժելու է ընտրական և կուսակցական ինստիտուտները բարեփոխելու օրենսդրական նախաձեռնությունները:
Մայիսի 8-ին Փաշինյանի ինքնաբացարկը և խորհրդարանի լուծարումը թավշյա հեղափոխության առաջնորդին զերծ կպահի իր ժամանակավոր կառավարությունը «ականապատելու» ռիսկից. «Ծառուկյան» դաշինքը և ՀՅԴ-ն քրեաօլիգարխիկ համակարգի բալաստ են և նրանց ներկայացուցիչների ներկայությունը Փաշինյանի թեկուզև ժամանակավոր կառավարությունում լեգիտիմացնում է օլիգոպոլ համակարգի գոյությունը` ռեպուտացիոն անշրջելի հարված հասցնելով թավշյա հեղափոխությանը: Հիմա արդեն ակտիվ ասեկոսեներ են շրջանառվում, թե հեղափոխությունը ստվերային աջակցություն է ստացել Գագիկ Ծառուկյան- Խաչատուր Սուքիասյան տանդեմից:
Իհարկե, բերված փաստարկներին ընդդիմախոսները կարող են առարկելասելով, որ եթե Փաշինյանը մայիսի 8-ին ինքնաբացարկ հայտնի, ապա խորհրդարանական արտահերթ ընտրությունները կազմակերպելու է Կարեն Կարապետյանի ժամանակավոր կառավարությունը: Միանգամից արձանագրենք, որ հիմա հեղափոխությունը գտնվում է աննախադեպ վերելքի վրա, ինչը բացարձակապես երկրորդական-երրորդական է դարձնում քվե հաշվողների, հանգամանքը, մանավանդ, որ «տաս հազար»-ների, վարչական ռեսուրսի գործոնները բացարձակապես չեն աշխատելու
նույնիսկ անկատար ընտրակարգի և օրենսդրության պարագայում:
Եթե թավշյա հեղափոխությունը կարողացել է կաթվածահար անել երկիրը, պետական համակարգը, հրաժարեցնել Սերժ Սարգսյանին և կանխել Կարեն Կարապետյանի վարչապետությունը, ապա այս պահին հաստատ կարող է մոբիլիզացնել հզոր ընտրաթիմ` իդեալական ընտրություններ կազմակերպելու համար:
Ժամանակավոր վարչապետությունն որևէ քաղաքական դիվիդենտ Նիկոլ Փաշինյանին չի տալու, փոխարենը մեր մատնանշած սցենարով նա կարող է «մաքուր ձեռքերով» և պրոֆեսիոնալների սեփական թիմ ստեղծելով ամբողջական իշխանության գալ` պարտական լինելով միայն հասարակությանը:
Հենց սա կլինի հեղափոխության քաղաքական կապիտալացումը, որը լուսանցք կմղի քրեաօլիգարխիային` վերջինիս ստիպելով ադապտացվել իրավական երկրի և օրենքի գերակայության ռեժիմին:
Փաշինյանի պատասխանները միջազգային ԶԼՄ-ների հարցերին.
♦ «Այսօր չկա Հանրապետական իշխանություն, մնացել է միայն դրա ուրվականը, դա է պատճառը, որ ՀՀԿ-ից որեւէ երաշխավորության կարիք չունենք, դրա փոխարեն մենք ունենք հանրության եւ սփյուռքի երաշխավորությունը»:
♦«Վաղը հանրահավաք ենք անցկացնելու, եւ մենք այս պահին տիրապետում ենք իրավիճակին: Որեւէ մեկը չպիտի փորձի այդ հաղթանակը ժողովրդի ձեռքից տանել»:
♦«Մենք օտարերկրյա ուժերի հետ որեւէ խոսակցություն կամ բանակցություն չենք ունեցել, ոչ Ռուսաստանի, ոչ Եվրամիության, ոչ ԱՄՆ-ի, բայց մենք բաց ենք, կարող ենք խոսել: Սա Հայաստանի ներքին գործն է: Հիմա ամենակարեւորը Հայաստանի ազգային շահն է: Կուզեմ ավելացնել նաեւ Արցախի հանրապետության շահը, մենք պաշտպանելու ենք, նախկինում էլ պաշտպանել ենք Արցախի ազգային շահը եւ Հայաստանի ազգային շահը»:
♦ «ՀՀ վարչապետը պիտի լինի ժողովրդի թեկնածուն, դա նշանակում է, որ ոչ ոք ՀՀԿ-ից չի լինելու վարչապետ, ոչ ոք: Թեկնածուն կլինի հեղափոխության թեկնածուն: Մենք դա հեշտությամբ կկազմակերպենք հրապարակում, կներկայացնենք հրապարակում եւ մարդիկ իրենց ձայնով կհաստատեն թեկնածուին»:
♦ «Ելնում ենք ՀՀ ազգային շահերից, դա նշանակում է, որ չափազանց բարձր ենք գնահատում հայ-իրանական շահերը, հայ-ռուսական, հայ-ամերիկյան, հայ-վրացական, Հայաստան-ԵՄ շահերը եւ մնացածը: Մենք չենք ցանկանում զարգացնել հարաբերությունները որեւէ մեկ երկրի հետ՝ ի վնաս այլ երկրների հետ մեր հարաբերությունների»:
♦«Մարտի 1-ի սպանությունները պիտի բացահայտվեն: Ես դատախազ չեմ, ես չեմ կարող եւ չպետք է ասեմ, թե ով է մեղավոր կամ ով անմեղ, ընդամենն ասացի, որ այդ սպանությունները պիտի բացահայտվեն»:
♦«Եթե ինչ-որ մեկն ինձ անվանի արեւմտամետ, դա թյուրըմբռնում կլինի, ռուսամետ ասեն, նորից թյուրըմբռնում կլինի: Միակ իրական եւ ճշգրիտ գնահատականը կլինի հայամետը: Մենք խորացնելու ենք մեր հարաբերությունները Ռուսաստանի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Իրանի, Վրաստանի հետ, դա չի նշանակում, թե դա անելու ենք ի հաշիվ որեւէ այլ հարաբերության: ՌԴ ռազմաբազայի հետ կապված ասեմ, որ որեւէ հայաստանյան կառավարություն չի կարող խուսափել ՌԴ ռազմաբազայի իրականությունից:»
♦«Վենդետա չի լինելու, հեղափոխության լավագույն արդյունքը կլինի այն, որ այս գործընթացը տնտեսական վերելք կբերի երկրին, տնտեսությունը կաճի եւ իսկապես կուժեղանա, եւ մեծ թվով աշխատատեղեր ստեղծվեն:
Կարծում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարն ամենակարեւոր խնդիրն է: Կոռուպցիայի հետ կապված մենք մեծ ծրագիր ունենք, բայց հիմա չեմ հրապարակի»:
https://www.facebook.com/sputnikarmrus/videos/2035878279986955/
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ այս օրերին տեղի ունեցող գործընթացներում բանակի ներգրավվածության հավանականության խնդրին։
«Մեր հասարակությունը պետք է վստահ լինի, որ մեր օրենսդրությունը շատ մանրամասն կարգավորում է այն եզրագիծը, որտեղ զինված ուժերը կարող են ներգրավվել և ինչպես կարող են ներգրավվել նման իրավիճակների ժամանակ։ Դա միմիայն արտակարգ դրության ռեժիմի պարագայում և շատ հստակ առանձին գործառույթներ կատարելու համար լրացուցիչ ուժի օգտագործման ձև է, բայց ոչ՝ ֆիզիկական ուժի, այլ՝ ուժի, որն անհրաժեշտ է պահպանելու համար համապատասխան ռեժիմի պայմաններում»,- ասաց Վ.Սարգսյանը՝ հավելելով, որ իր ակնկալիքն է, որ արտակարգ դրության ռեժիմի կարիքը չպետք է լինի ո՛չ հիմա, ո՛չ հետագայում։
Ըստ նրա՝ Սարգսյան-Փաշինյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի կողմից Մարտի 1-ի հիշատակումը որևէ կերպ չի կարող սպառնալիք դիտվել և չպետք է դիտվի. «Դա դիտվում էր՝ որպես նախազգուշացում նրա, որ նման ցանկացած իրադարձությունները կարող են բերել էսկալացիայի, որը որևէ մեկին, իհարկե, անհրաժեշտ չի»։
Վ.Սարգսյանի կարծիքով՝ բուն բանակցությունների ձևաչափը միտված չէր, որ այն կայանա, այդ թվում՝ լրատվամիջոցների առջև, «Մարիոթ» հյուրանոցում անցկացնելը, բայց հանդիպման փաստն ինքնին ցույց է տալիս վարչապետի պատրաստակամությունը բանակցություններ անցկացնելու։
«Ցանկություն՝ պայմանավորվելու, երևի թե, չկար։ Ի սկզբանե ակնհայտ էր, որ տեսախցիկների առջև լուծում գտնելը շատ ավելի բարդ է, քան վերջնագրեր ներկայացնելը, կամ տեսախցիկի առջև միավորներ հավաքելը։ Եթե նպատակն իրոք բանակցությունն էր, հանգուցալուծում գտնելն էր, ապա դրա համար այլ ձևաչափ պետք է ընտրվեր»։
Վ.Սարգսյանը հիշեցրեց, որ Փաշինյանն ինքն ասաց, որ բանակցությունների նպատակ չունի, և վարչապետի արձագանքը շատ ադեկվատ էր ու զարմանալի կլիներ, եթե երկրի վարչապետը վերջնագրերով խոսելու ներկայանար։ Վ.Սարգսյանի կարծիքով՝ ժողովրդական վարչապետ խորհրդարանը չի ընտրում, և եթե իշխանությունը ձևավորվեր այն սկզբունքով, թե ով ավելի շատ մարդ դուրս կբերի փողոց, ընտրությունների համակարգը կփոխարինվեր փողոց մարդ դուրս բերելու պրակտիկայով։
Ըստ Վ.Սարգսյանի՝ մեկ անձի համար չափազանց շատ է որոշելու, որ ժողովրդական վարչապետ նշանակվի, նրա ներկայացրած ծրագիրը խորհրդարանը չհաստատի, և այլն։
Հայաստանի կառավարության գործունեության բաղկացուցիչ մասն է լինելու մտածել մեխանիզմ, որը հնարավորություն կտա հօդս ցնդեցնել այն միֆը, որ ընտրությունների ժամանակ բոլորը համատարած քվեարկության են գնում կաշառք վերցնելով: Ազգային ժողովում ՀՀ վարչապետի ընտրության հարցի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի հարցին:
Սերժ Սարգսյանը չհամաձայնեց Զեյնալյանի դիտարկման հետ, թե Հայաստանում ընտրություններն անցել են համատարած ընտրակաշառք բաժանելու պայմաններում: «Ես համաձայն չեմ ձեզ հետ, որ Հայաստանում ընտրություններն անցկացվել են համատարած ընտրաձայներ գնելու պայմաններում: Որովհետև, և իմ կարծիքը կարող է սուբյեկտիվ լինել, և ձերը: Օբյեկտիվությունը միջազգային կառույցների զեկույցներն են ու վերլուծությունները: Իսկ ինչպես հիշում եք՝ եզրակացությունը միանշանակ է, որ ընտրությունների արդյունքները Հայաստանի ժողովրդի կամքի արտահայտությունն էր: Եթե համատարած կաշառք բաժանվեր, ես կարծում եմ ժամանակակից պայմաններում մեր քաղաքացիական հասարակության, ընդդիմության ներկայացուցիչները բազմաթիվ տեսագրություններով հեղեղած կլինեին համացանցը և դիտորդական առաքելություն իրականացնողներին: Ես չեմ բացառում, որ կարող են լինել դեպքեր, երբ բարեգործության անվան տալ նման դեպքեր եղած լինեն, սակայն դրանք այն դեպքերը չեն, որ կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց վարչապետի թեկնածուն:
Նա հավելեց, որ շատ լավ հիշում է, որ նախորդ ընտրություններից հետո ընդդիմությունը հաղթողներին մեղադրում էր կեղծ քվեարկությունների, լցոնումների,
Հայաստանում չբնակվող անձանց և մահացածների կողմից քվեարկություն կազմակերպելու մեջ: «Մենք գտանք տեխնիկական միջոցներ, որպեսզի այդ առասպելները հօդս ցնդեցնենք, և կարծում եմ, որ այս անգամ դրա մասին ոչինչ չկա: Ես խոստանում եմ, որ կառավարության գործունեության բաղկացուցիչ մասն է լինելու մտածել մեխանիզմ, որը հնարավորություն տա հօդս ցնդեցնել այն միֆը, որ համատարած բոլորը քվեարկության են գնացել միայն կաշառք ստանալով»,- ասաց նա:
Եզրափակելով խոսքը՝ Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ կրկնեց, որ արդյունքների վերաբերյալ որոշիչ պետք է լինի միջազգային հանրության կարծիքը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.