23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել իր մեկ հաշվին եղած ամբողջ 30 մլն դոլարը նվիրել պետությանը, այսօր Տավուշում նախընտրական քարոզարշավի ժամանակ իր ելույթում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ այդ 30 մլն դոլարը կալանքի տակ է: Ալեքսանդր Սարգսյանը հայտարարել էր, որ եթե փողը կալանքից ազատեն, պատրաստ է մի մասը նվիրաբերել իր նախընտրած ոլորտներին:
«Ինձ ասում են, որ վերջերս նա պատրաստակամություն է հայտնել այդ ողջ 30 մլն դոլարը վերադարձնել պետական բյուջե: Այսինքն՝ որպեսզի չսպասենք մենք բոլոր պրոցեդուրաներին: Մենք այս բոլոր գումարները պետք է վերադարձնենք: Իմ կարծիքով՝ այս վերադարձված գումարները պետք է առաջին հերթին ծախսվեն մեր զինված ուժերի վրա: Ընդհանուր առմամբ, մենք պետք է որպես հանրություն շատ հստակ վերաբերմունք ցուցաբերենք այս դեպքերի նկատմամբ»,- ասաց նա:
Փաշինյանը նաև նշեց, որ գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբաններն էլ հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի՝ նա 5 մլրդ դրամի գույք պատրաստ է նվիրել պետությանը: Պետությունը դեռ դրան չի արձագանքել, որովհետև, ըստ Փաշինյանի, շատ կարևոր է, որ այս հարցերի վերաբերյալ մենք որպես հանրություն ձևակերպենք վերաբերմունք, ինչ պետք է անենք նման դեպքերում, ինչքան նախաձեռնող պետք է լինենք նման հարցերում: Այսպիսի պրոցեսներն սկսված են, նույնիսկ կան դեպքեր, երբ կոնկրետ դեպքով դեռ քրեական գործ չունենք հարուցված, բայց մարդիկ իրենք նախաձեռնություն են ցուցաբերում և ասում՝ ինչքա՞ն վերադարձնենք պետությանը: Բայց շարունակությունը չեն ասում, թե դա ինչի դիմաց: Դա շատ կարևոր խնդիր է, և ես կարծում եմ, որ մի օր խորհրդարանի ամենակարևոր հարցերից մեկը լինելու է անցումային արդարադատության ստեղծումը»,- ասաց նա:
Ըստ Փաշինյանի՝ այսօրվա դրությամբ տարբեր քրեական գործերով մոտավորապես 64 մլրդ դրամի վերաբերյալ, չարաշահումներ, յուրացումներ և այլն, քրեական գործեր են հարուցված:
«Բայց նաև այս ընթացքում հնչում են շեշտադրումներ, թե ինչո՞ւ, այսպես կոչված, թալանված գումարների վերադարձն այն արագությամբ տեղի չի ունենում, ինչ արագությամբ մենք բոլորս կուզեինք: Սա շատ կաևոր հարց է: Եվ իրականում սա կապված է մի խնդրի հետ, որ մեզ համար շատ կարևոր է, որ այս ընթացքում լիարժեք պաշտպանվի և պահպանվի օրինականությունը, որովհետև այդ գումարներն այսօրվա օրենքների համաձայն ֆիզիկապես կվերադարձվեն, երբ որ նախաքննությունն ավարտվի, դատավճիռ լինի, այն հանձնվի ԴԱՀԿ-ին՝ ի կատար ածելու:
Եվ ես համաձայն եմ, որ սա շատ դանդաղ գորընթաց է: Այս խնդրի համար է, որ մեր նախընտրական ծրագրում հիշատակված է անցումային արդարադատությունը՝ որպես մեր երկրի հետ կապված խնդիրերի լուծման գործիք: Անցումային արդարդատություն նշանակում է, որ շատ դեպքերում այսպիսի գործերը կարող են և պետք է այլ լուծում ստանան»,- հայտարարեց նա:
ԵԱՀԿ Մինսկի Խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան Հայաստանում սպասվող ընտրությունների և հնարավոր փոփոխությունների մասին հարցազրույց է տվել Թուրքիայի պետական «Anadolu» գործակալությանը: Հարցազրույցում Բրայզան նշել է, որ ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հրաժարական տալով բարդ իրավիճակում մեծ քաղաքական հմտություն է դրսևորել: Բրայզայի գնահատմամբ՝ Փաշինյանը չի կարողացել ստանալ քաղաքական էլիտայի աջակցությունը, բայց ունի ժողովրդի բարոյական աջակցությունը: Նրա համոզմամբ՝ Հայաստանի ժողովուրդը «ճիշտ կգնահատի այս հնարավորությունը» մի իրավիճակում, որտեղ ՀՀԿ-ն, Մոսկվայի կողմնակիցներն ու քաղաքական էլիտան դեմ են եղել Փաշինյանի այս քայլին: Բրայզան ընդգծել է, որ արդար և անկողմնակալ ընտրություններ անցկացնելու դեպքում Փաշինյանը կարող է հաղթել, ինչի արդյունքում Հայաստանում ներքաղաքական հավասարակշռությունը կփոխվի: Բրայզայի խոսքերով «Գուցե Մոսկվայի կողմնակիցները և ներսի ընդդիմությունը բողոքի նրա հաղթանակի դեմ, սակայն Փաշինյանը ունենալով ժողովրդի բարոյական աջակցությունը Հայաստանի քաղաքականություն մեջ մեծ բարեփոխումներ կանի»: Բրայզան, նշելով, որ Հայաստանի քաղաքական ապագայի վերաբերյալ կանխատեսումներ անելը շատ բարդ է, ընդգծել է, որ, եթե Փաշինյանը արմատական բարեփոխումներ սկսի, աջակցության կարիք է ունենալու, և Թուրքիան կարող է այդ աջակցությունը ցուցաբերել: Ամերիկացի նախկին պաշտոնյան անդրադարձել Տաջիկստանում անցկացված ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում Փաշինյանի և Ալիևի հանդիպմանը՝ այն Արցախի հարցի լուծման տեսանկյունից կարևոր քայլ որակելով: Բրայզան Հայաստանի ընտրությունների հարցը դիտարկել է նաև Ռուսաստանի շահերի տեսանկյունից՝ նշելով, որ Ռուսաստանը դեմ է Հայաստանում մեծ փոփոխություններին: Հետևաբար, ըստ Բրայզայի, հնարավոր է, որ Ռուսաստանը միջամտի Հայաստանում կատարվող փոփոխությունների գործընթացին: Նա ընդգծել է, որ Հայաստանում ներդրումները հատկապես էներգետիկայի և բանկային ոլորտում գտնվում է ռուսների հսկողության տակ: Բրայզան, շեշտելով, որ ռուսները տնտեսական լծակներով երկրի քաղաքական էլիտային վերահսկում են, ասել է, «Ռուսները տնտեսական ուժը կիրառելով միգուցե ցանկանան Հայաստանին ուղղորդել: Սակայն ես հավատում եմ, որ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և նրա նման բոլոր մյուս քաղաքական գործիչները կցանկանան անկախ լինել»: Նշելով, որ Արևմուտքը աջակցում է Փաշինյանի՝ Հայաստանում ժողովրդավարությունը ամրապնդելու ջանքերին, Բրայզան նկատել է, որ Փաշինյանի և Արևմուտքի միջև հարաբերությունները ավելի կհստակեցվեն ընտրություններից հետո: Ըստ Բրայզայի՝ Արևմտյան երկրները Փաշինյանին մեծ աջակցություն ցույց չեն տա, քանի որ, եթե այդպես լինի, կարող է տպավորություն ստեղծվել, որ Փաշինյանը նրանց քաղաքական տիկնիկն է: Ուստի Արևմուտքը նրան կարող է աջակցել միայն այն հարցերում, որտեղ վերջինս ճիշտ կվարվի: Բրայզան, խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին, ասել է, որ Հայաստանի սահմանապահները Ռուսաստանի սահմանապահների ենթակայության տակ են: Հայաստանի օդային տարածքը կապված է Ռուսաստանի օդային տարածքի հետ, և ժամանակ է պետք հասկանալու համար, թե արդյոք Հայաստանը Ռուսաստանից կհեռանա, թե ոչ: «Միայն կարող եմ ասել, որ մեծ թվով հայեր դեռևս Ռուսաստանին դիտում են որպես արտաքին վտանգների դեմ իրենց պահապանը: Ռուսաստանը պատմության ընթացքում շատ անգամներ է հայերին պաշտպանել»,-ասել է նա: Նշելով, որ Հայաստանի առջև դրված է բազմակողմանի արտաքին քաղաքականության օրակարգ, Բրայզան կարծիք է հայտնել, որ, այնուամենայնիվ, առաջիկայում Ռուսաստանը հիմնական դերակատարը կլինի: Միևնույն ժամանակ Բրայզան շեշտել է, որ Հայաստանը ցանկանում է կապ հաստատել այլ երկրների հետ ևս՝ այդ թվում Թուրքիայի:
Աղբյուր` Ermenihaber.am
Հայ դիվանագետը խայտառակ է արել Ալիևին մամլո ասուլիսի ժամանակ
https://www.facebook.com/qaghaqum/videos/508070223032552/
Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը, կնոջ՝ Բրիջիտ Մակրոնի ուղեկցությամբ Երևանում գտնվող «Շառլ Ազնավուր» կեցավայր այցելության շրջանակում խոսել է այդտեղ մեծն շանսոնյեի հետ չկայացած հանդիպման, Հայոց ցեղասպանության ճանաչման համար Շառլ Ազնավուրի մղած պայքարի մասին՝ նշելով, որ Ֆրանսիայում ապրիլի 24-ը կհիշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր:
Հոկտեմբերի 11-ին Մակրոնն ու Ազնավուրը պետք է հանդիպեին Երևանում, հենց այդ կեցավայրում:
«Այսօր մենք պետք է հենց այստեղ հանդիպեինք: Նա շատ էր ցանկանում այս հանդիպումը: Այդ մասին մենք խոսեցինք մեր վերջին հանդիպման ժամանակ: Նա ցանկանում էր, որ դա լինի այս երկրում, այս լեզվով, այստեղ, իր ընտանիքի հետ: Նա ցանկանում էր, որ մենք չուշանայինք, նա ցանկանում էր այստեղ լինել: Իր սովորության համաձայն՝ ոչինչ չէր թողել պատահականությանը: Ամեն ինչ պատրաստել էր մանրակրկիտ, որպեսզի ամեն ինչ կատարյալ լիներ: Իր սովորության համաձայն՝ նա մեզ համար մի քանի անակնկալ էր պատրաստել, անգամ թույլ տվեցի ինձ ասել, որ կցանկանայի միասին մի փոքր երգել: Նախորդ շաբաթ նրան հրաժեշտ տվեցինք Փարիզում, նրան շնորհակալություն հայտնեցինք: Մենք այսօր այստեղ ենք՝ հավատարիմ մնալով նրան տված խոստմանը: Պետք է շարունակել նրա պայքարը, որը նա երբեք տանուլ չէր տալիս»,- ասաց Մակրոնը:
Ֆրանսիայի նախագահը նշեց, որ Ազնավուրի պայքարը նախ և առաջ Հայաստանի համար էր, «որպեսզի հայ ազգը գլուխը բարձրացներ՝ դիմակայելու համար պատմության վերքերին և հիշեր, թե ով է ինքը՝ ոգի, որն առաջ է գնում, հազարամյա խոսքից ծնված մի ժողովուրդ, սփռված մի ձայն, հաճախ փշրված, սակայն երբեք լռության չմատնված»:
Մակրոնն իր խոսքում հիշեց նաև Սպիտակի 1988 թվականի երկրաշարժը՝ առանձնացնելով Ազնավուրի դերը երկրաշարժից տուժածներին օգնության տրամադրման գործում:
Ֆրանսիայի նախագահն ընդգծեց, որ Ֆրանսիայում ապրիլի 24-ը կհիշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր:
«Այսօր «Ազնավուր» հիմնադրամը Նիկոլայի և Քրիստինայի միջոցով ողջ աշխարհում շարունակում է մարդասիրական այդ հանձնառությունը Հայաստանի զավակների համար: Ֆրանսիան այստեղ է այն պահին, երբ Հայաստանն իր պատմության նոր էջն է գրում, որպեսզի այս երկիրը կերտի իր ապագան և որպեսզի նրա երիտասարդությունը կարողանա իրականացնել իր երազանքները խաղաղ միջավայրում»,- ընդգծեց Մակրոնը:
Ֆրանսիայի նախագահը հավելեց, որ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը կմնա Հայաստանի պատմության մեջ և նա ցանկանում է վերադառնալ Հայաստան, որպեսզի շարունակի տնտեսական, մշակութային և կրթական կապերի զարգացումը:
«Սփյուռքի կողքին կշարունակենք միջազգային հանրության կողմից Ցեղասպանության ճանաչման համար Շառլ Ազնավուրի մղած պայքարը: Այդ պայքարը Ֆրանսիայի պայքարն է, այն երբեք չի ավարտվի, որովհետև հիշել ցեղասպանությունների մասին, նայել նրանց դեմքին՝ դատապարտելով դրանց դժոխականությունը, կնշանակի պայմաններ ստեղծել դրանց կրկնությունից խուսափելու համար։ Ես խոստացել էի դա, խոստումս կկատարվի մինչև առաջիկա ապրիլի 24-ը: Ֆրանսիայում այս օրը կհիշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր»,- ասաց Ֆրանսիայի նախագահը:
Մակրոնը շեշտեց, որ Հայաստանում շուրջ 43 հազար երիտասարդ խոսում է ֆրանսերեն, ինչը Հայաստանի երիտասարդության համար կարելի է վերածել հաղթաթղթի: Ֆրանսուա Մակրոնն ընգծեց, որ հիմա պետք է բոլորը լծվեն այն գործին, որ Երևանի «Ազնավուր» կենտրոնը վերածվի ֆրանսերեն լեզվի ազդեցության, հեղինակության և մշակույթի կենտրոնի:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Բարգավաճ Հայաստան» հուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հուշագիր են ստորագրել: «Արմենպրես»-ի հաղրդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:
«Քիչ առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ ստորագրեցինք հուշագիր՝ 2018թ. դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:
Տեքստը կհրապարակենք քիչ անց»,- նշել է ՀՀ վարչապետը:
https://www.youtube.com/watch?time_continue=2&v=nVzwOnK74mY
Ադրբեջանը պետք է փոխի իր անհարգալից վերաբերմունքը բանակցությունների հանդեպ, հրաժարվի հակամարտության ռազմական լուծման գաղափարից և կատարի բոլոր համաձայնությունները: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանի շրջանակներում: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ մեր քաղաքական օրակարգի առաջնային հարցը: Արցախի Հանրապետության կարգավիճակն ու անվտանգությունը ՀՀ-ի համար բացարձակ առաջնահերթություն են բանակցությունների գործընթացում: Ռազմական միջոցներով հակամարտության կարգավորման ցանկացած փորձ անմիջական վտանգ է ներկայացնում տարածաշրջանային անվտանգության, ժողովրդավարության ու մարդու իրավունքների համար»,- ասել է ՀՀ վարչապետը: Նա նաև հավելել է, որ Հայաստանը շարունակելու է իր կառուցողական համագործակցությունը հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով՝ ընդգծելով, որ «սա միջազգային մակարդակով միակ օրգանն է, որն ունի մանդատ այս հակամարտության կարգավորման համար»: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ադրբեջանական կողմի դիրքորոշմանը՝ նշելով, որ Ադրբեջանը պետք է փոխի իր անհարգալից վերաբերմունքը բանակցությունների հանդեպ: «Նա պետք է հրաժարվի ռազմական ցանկացած լուծման գաղափարից և կատարի նախկինում կնքված բոլոր համաձայնությունները: Ավելին՝ եթե Ադրբեջանն իսկապես հավատարիմ է խաղաղաշինության գործընթացին, ապա պետք է բանակցություններ սկսի այս հակամարտության հիմնական կողմի՝ Լեռնային Ղարաբաղի հետ: Ադրբեջանն ամեն առիթով նշում է, որ Ղարաբաղը պետք է իր տարածքի մասը կազմի, սակայն միևնույն ժամանակ նաև հայտարարում է, որ բանակցություններ չի վարելու Լեռնային Ղարաբաղի հետ: Հարցը հետևյալն է. ինչպես կարող է Ադրբեջանը պահանջներ ներկայացնել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ և միևնույն ժամանակ չխոսել նրա հետ»,-ընդգծել է վարչապետը՝ հավելելով, որ նման բան հնարավոր է միայն այն դեպքում, «եթե Ադրբեջանի ղեկավարությունը ցանկանում է ստանալ տարածը, բայց ոչ ժողովրդին»: «Այսպիսով՝ ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի կառավարության մտադրությունը Լեռնային Ղարաբաղը հայերից «մաքրելն» է, ինչպես արվել է Նախիջևանում»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: Այս պատճառով, ինչպես նշել է վարչապետ Փաշինյանը, Լեռնային Ղարաբաղը կարող է գալ այն եզրահանգման, որ Ադրբեջանի մասը կազմելն իր համար կնշանակի լիովին ոչնչացված լինել: Ուստի՝ հայ ժողովրդի նոր ցեղասպանությունը կանխելու համար Լեռնային Ղարաբաղը չպետք է Ադրբեջանի մասը կազմի: Եզրափակելով իր խոսքը՝ վարչապետը նշել է, որ հակամարտությունը կարող է և պետք է կարգավորվի միայն բոլոր կողմերի փոխադարձ փոխզիջումների միջոցով՝ մի մթնոլորտում, որը բարենպաստ կլինի խաղաղության համար, այլ ոչ թե պատերազմի:
Քաղաքային իշխանությունն արդեն տևական ժամանակ դադարել է գործել: Տարոն Մարգարյանի հրաժարականից որոշ ժամանակ առաջ և դրանից անմիջապես հետո Երևանը հայտնվեց բարձիթողի վիճակում: Մեր տեղեկություններով՝ վարչական շրջանի ղեկավարները վաղուց դիմումները գրած , սպասում են իրենց հեռանալու ժամին: Հիմա հարց. Նրանք և նրանց ենթակա աշխատակիցները, այս անգործության բոլոր օրերի համար աշխատավարձ ստանում են, թե ոչ:
Երեկ այս հարցը ուղղեցինք ֆեյսբուքում գրանցված «Նիկոլ Փաշինյան» էջերին, ոչ մի արձագանք: Վստահ ենք, որ հարցը նույն հաջողությամբ կարող ենք ուղղել կառավարությանը. Մայրաքաղաքը անտեր է, ստացվում է, որ մինչև ընտրությունները, այս վիճակը շարունակվելու է:
Այն, որ երևանը վերածվել է բացօթյա աղբանոցի, բոլորս ենք տեսնում: Կենտրոնում ով ինչ ուզում անում է, երգում պարում, վաճառում՝ ինչ մտքից անցնում է: Փողոցային առևտուրը հասել է աննախադեպ ծաղկման: Տիգրան Մեծի պողոտայի «Գայանե» հանրախանութի հարևանությամբ գործող խանութները իրենց ապրանքները դուրս են թափել վաճառքի: Դրանցից մեկի(որի ապրանքը գրավել է ողջ մայթը), տնօրենին երեկ ասում եմ ՝«էս ինչ եք անում, խայտառակություն է էսպես ապականել մայթը», ասում է՝ «քաղաքը աղբի մեջ կորած է, թող դա մաքրեն մենք էլ սա կմաքրենք»: Մի պահ ապշեցի, ինչ կապ ունի աղբը, բայց մարդն անդրդվելի էր, ինքը համոզված էր, որ եթե աղբահաններին չեն կարողանում աշխատացնել, իրենց էլ բան ասող չի լինի:
Ասում եմ՝« Լավ կյանք եք ուզում, բայց իրավիճակը պիտի փոխվի մարդու ներսում, եթե դուք չեք գիտակցում ձեր արածը, ուրիշներից սպասելիքներ չունենաք», ձեռք թափ տվեց, թե՝ թողեք աշխատենք:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ քննության շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, մի քանի հասցեներում կատարվում են խուզարկություններ։ Քրեական գործով այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն։
Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ խուզարկություն է իրականացվում Yerevan Today կայքի խմբագրությունում:
Հայաստանի հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը մանրամասներ ներկայացրեց Մարտի 1-ի քրեական գործից: Սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ՀՔԾ պետը նախ հիշեցրեց, որ իրենք հայտնաբերել են 0038 հույժ գաղտնի հրամանը, որը շուրջ 10 տարի քրեական գործում չի եղել: «Երբ հայտնաբերվեց գաղտնի հրամանը, պարզ դարձավ, որ բանակը մասնակցել է այդ իրադարձություններին: Ընդ որում՝ բանակը մասնակցել է՝ սկսած փետրվարի 23-ից, և գաղտնի հրամանով կատարվել է ձևակերպում, որ ընտրության արդյունքներն ազատ և արդար գնահատելուց հետո որոշ անհատներ և կազմակերպություններ չեն ընդունում դրանք, խժդժություններ են առաջացնում: Խնդրում եմ հաշվի առնել, որ այս հրամանն արձակվել է փետրվարի 23-ին, այսինքն,Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրության արդյունքների հրապարակումից մեկ օր առաջ: Այսինքն, մեկ օր առաջ արդեն Ռոբերտ Քոչարյանը և Միքայել Հարությունյանը տեղյակ էին, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է Սերժ Սարգսյանին ճանաչի հաղթող թեկնածու, և միջազգային կառույցները պետք է այս ընտրությունները դիտարկեն ազատ և արդար: Եվ այս պարագայում ստորագրվում է հրաման, որ բանակը բերեն զորանոցային վիճակի և կանխել այդ խաղաղ ցույցերը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Սասուն Խաչատրյանը:
Նա հավելեց՝ երբ պարզվել է, որ 0038 հրամանով ստեղծվել են կայուն և շարժուն խմբերը, դրանից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հանդես են եկել հայտարարություններով, թե այդ խմբերը ստեղծվել են նրա համար, որպեսզի թույլ չտան, որպեսզի Գագիկ Մելքոնյանը և Մանվել Գրիգորյանը բանակը ինչ-որ գործընթացների մեջ ներգրավեն: «Նրանք այնպիսի փաստարկներ էին բերում, որոնք առնվազն լուրջ չեն: Դրանից հետո ասացին, որ բանակը չի մասնակցել մարտի 1-ի իրադարձություններին, այլ բերվել է զորանոցային վիճակի: Մեր քննությամբ արդեն հիմնավորվել է, որ բանակը ոչ միայն մասնակցել է մարտի 1-ի իրադարձություններին, բանակը կրակել է, բանակը կրակել է մարդկանց բնակարանների ուղղությամբ: Մենք ունենք կոնկրետ ապացույցներ, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները ավտոմատ հրազենից կրակոց են արձակել Լեո փողոցի շենքերի ուղղությամբ, այն բանից հետո, երբ այդ պատշգամբներից, ինչ-որ մի տեղից վառվող շիշ է նետվել: Այսինքն, բանակն ամբողջ ծավալով մասնակցել է այս գործողություններին»,- մանրամասնեց Սասուն Խաչատրյանը:
ՀՀ ՀՔԾ պետը ևս մեկ բացահայտում արեց՝ ընդգծելով, որ հասարակությունը պետք է իմանա, թե իրականում ինչ է տեղի ունեցել: «Այս գաղտնի հրամանից հետո, երբ որոշվել է Երևանում հավաքել տարբեր զորամիավորումներից զինծառայողների, շաբաթներով սահմանին կանգնած զինվորները հերթապահել են առանց հերթափոխի, ստեղծվել են վտանգավոր պայմաններ, ինչի արդյունքում նաև դիվերսիա է եղել: Այսինքն, այս ամենն ազդել է բանակի մարտունակության վրա: Իսկ ամենախայտառակ բանը, որ արել են բանակի հետ, պաշտոնյաների կողմից մեր բանակի զինվորներին վարձկաններ սարքելն է: Քրեական գործով արդեն իսկ հիմնավորվել է, որ օլիգարխների կողմից այդ ընթացքում՝ փետրվարի 23-ից մինչև մարտի 7-8-ն ընկած ժամանակահատվածը, բանակի զինվորներին բաժանվել են գումարներ, նրա համար, որպեսզի նրանք պաշտպանեն իրենց, իրենց ունեցվածքը, իրենց քաղաքական նկրտումները»,- ընդգծեց Խաչատրյանը՝ ներկայացնելով փաստաթղթային ապացույցներ:
Նա ցույց տվեց ՀՔԾ քննիչի կողմից առգրավված մատյանը, որտեղ հատ առ հատ նշված են այն զինծառայողները, ովքեր գումարներ են ստացել, նշված են նաև գումարների չափերը, իսկ այդ անունների դիմաց առկա են այդ զինծառայողների, նրանց հրամանատարների ստորագրությունները: «Այդ գումարները հանվել են օլիգարխների, պետական բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց հաշիվներից: Կոնկրետ անձանց հաշիվները կհրապարակենք ավելի ուշ: Ես չգիտեմ, թե ինչպես են սրա բացատրությունը տալու մեր երկրի նախկին ղեկավարները, թե ինչպես են նրանք մեր բանակի զինվորներին դարձրել վարձկաններ և հանել ժողովրդի դեմ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ անունները կտա հետագայում:
ՀՔԾ պետը հաստատեց, որ այդ օրերին օլիգարխների թիկնապահներին զրահաբաճկոններ են բաժանել: Նա նշեց, որ քրեական գործով ձեռք են բերվել ապացույցներ, որ դա իրականություն է: «Պաշտպանության նախարարության պահեստներից ստացվել են մեծ քանակությամբ զինվորական հագուստներ, որոնք բաժանվել են օլիգարխների թիկնապահներին: Ում են, բաժանվել, ինչի համար են բաժանվել, այս պահին չեմ ասի: Թե ում են բաժանվել, դրա մասին բոլորդ կտեղեկանաք քննության ավարտին»,- մանրամասնեց Խաչատրյանը:
Սասուն Խաչատրյանը ևս մեկ ուշագրավ բացահայտում արեց: Նա շեշտեց, որ մարտի 1-ի զոհերից ներքին զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքներն առավել քան մշուշոտ էին, ուստի իրենք այդ ուղղությամբ բավականին լուրջ աշխատանք են տարել: «Այսօր կարող ենք վստահությամբ ասել, որ Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկջոկատայինների կողմից, մենք այդ մասին ունենք հստակ ապացույցներ: Տիգրան Աբգարյանը սպանվել է այն ժամանակ, երբ արդեն իսկ Ռոբերտ Քոչարյանն արտակարգ դրություն էր մտցրել, սակայն որևէ հրազենային վիրավորում ստացած զինծառայող չկար: Մեր տարբերակն այն է, որ Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում է հասցվել նրա համար, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի այն խոսքերը, թե մենք ունենք զոհեր, հիմնավորվի, ինչը նախաքննությամբ հիմնավորվել է»,- ասաց Սասուն Խաչատրյանը:
Սասուն Խաչատրյանը նաև մանրամասներ ներկայացրեց մարտի 1-ի իրադարձությունների ընթացքում «Չերյոմուխա» տեսակի զենք կիրառելու վերաբերյալ: «Բացահայտում անեմ գործի քննության հետ կապված: Այս պահին այս գործն ամբողջ ծավալով քննվում է: Մենք հիմք չենք ընդունում նախորդ քննության որևէ տվյալ: Զրոյից այս գործը քննվում է և բացահայտումները, որ ասացի, այս քննության արդյունքներն են: Բոլոր զինծառայողներին անուն առ անուն ունենք, որ փող են ստացել: Բոլորը, նրանց հրամանատարները: Կպարզենք նաև կրակողներին: Ինչ վերաբերում է «Չերյոմուխա» կրակողներին, այս ուղղությամբ նույնպես քննություն արվում է: Նախկինում ներքին զորքերի 4 ծառայողի մեղադրանք է առաջադրվել դա կիրառելու համար: Առաջադրվել է մեղադրանք կանոնները խախտելու համար, ինչը լուրջ մեղադրանք չէ, քանի որ մենք ունենք տվյալներ, որ դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություններով է հիմնավորվել, որ եղել են նշանառու կրակողներ «Չերյոմուխա»-ով և որևէ անզգուշության մասին խոսք չկա»- եզրափակեց նա:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսական НТВ հեռուստաընկերությանը:
https://www.youtube.com/watch?time_continue=19&v=8IXy2iiUPTE
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.