23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այս շաբաթվա հոդվածը Կանադայի Տորոնտո քաղաքի հայկական համայնքում առկա լուրջ վեճի մասին է, որը, բարեբախտաբար, առայժմ հանգուցալուծվել է:
2018 թ.հոկտեմբերի 30-ին ՀԲԸՄ-ի վարչությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ ազդարարելով, որ այլևս չի կարող վճարել իր կենտրոնի գործառնական ծախսերը, որոնք «ահավոր են դարձել»:
2018 թ. նոյեմբերի 10-ին, ՀԲԸՄ-ի վարչությունը հրապարակեց երկրորդ հայտարարությունը՝ իր ափսոսանքը հայտնելով, որ «որոշ մարդիկ գերադասում են սխալ որակել վերջին հայտարարությունը»՝ Centennial College-ին ՀԲԸՄ կենտրոնի հնարավոր վաճառքի վերաբերյալ: ՀԲԸՄ վարչությունը հայտարարեց, որ «թեև հասկանալի է, որ ոմանց դուր չի եկել այս որոշումը, սակայն արդար չէ և ոչ կառուցողական հակազդել մի այնպիսի տեղեկատվությամբ, որը հակված է մոլորության մեջ գցելու Տորոնտոյի համայնքին, հատկապես նրանց համար, որոնք կապված են եկեղեցու հետ»:
Ի պատասխան՝ Կանադայի թեմը և Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցին 2018 թ. նոյեմբերի 19-ին հանդես եկան միասնական հայտարարությամբ՝ ՀԲԸՄ-ի երկու հայտարարությունները որակելով որպես «ինքնարդարացման ապարդյուն փորձեր: Ավելին, դրանք պարունակում էին մեկնաբանություններ, որոնք նախատեսված էին մոլորության մեջ գցելու և բաժանելու մեր համայնքը: Ամեն դեպքում, նրանք ձախողվեցին: Ակնհայտ է, որ այս հայտարարությունները զուրկ են առողջ համայնքի նկատմամբ անկեղծ զգացմունքներից և թելադրված ոչ ժողովրդավարական որոշումների արտացոլումն են՝ առանց թափանցիկության»:
Մամուլի վիճելի հաղորդագրություններից շփոթված, Տորոնտոյի հայ համայնքը փորձեց պարզել, թե ինչ է կատարվում փակ դռների հետևում: Հստակ տեղեկատվության բացակայությունը բազմաթիվ ասեկոսեների տեղիք տվեց: Մտահոգություն կար, որ Տորոնտոյի հայերը կկորցնեն իրենց հիմնական կենտրոններից մեկը: Ասեկոսեների կրակին յուղ էր լցվում ՀԲԸՄ-ի նախորդ որոշումներով՝ Կիպրոսի Մելքոնյան կրթական հաստատությունը փակելու մասին, չնայած Տորոնտոյի ՀԲԸՄ վարչությունը հայտարարել էր, որ իր կենտրոնի վաճառքից հետո այն կտեղափոխվի համայնքի համար նոր ավելի կենտրոնացված վայր Տորոնտոյում:
Մյուս արտասովոր իրավիճակը հանրային վեճն էր ՀԲԸՄ-ի և թեմի միջև, որոնք ամբողջ աշխարհում սովորաբար վայելում են լավագույն հարաբերությունները: Բացի այդ, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդ Գարեգին Բ-ն, նաև ՀԲԸՄ-ի կենտրոնական խորհրդի պատվավոր անդամ է: Կաթողիկոսը կարող էր հեշտությամբ միջամտել երկու հաստատությունների միջև ընդհարմանը, եթե անհրաժեշտ լիներ:
2018 թ. նոյեմբերի 11-ին, Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցին հրավիրեց անդամների հատուկ խորհրդակցություն՝ Առաջնորդ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանի նախագահությամբ: Ժողովը որոշում ընդունեց, պարտավորվելով հավաքել անհրաժեշտ 8.5 միլիոն կանադական դոլարը երեք ամսից պակաս ժամկետում՝ մինչև 2019 թ. հունվարի 29-ը՝ ՀԲԸՄ կենտրոնը ձեռք բերելու համար: Այդ նպատակով ձևավորվեց լիազորված հանձնաժողով: Եկեղեցին հայտարարեց, որ «Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը, որպես նեցուկ դրամահավաքի արշավին, հանդես եկավ տպավորիչ և օրինակելի արարքով՝ նվիրաբերելով իր եպիսկոպոսական ոսկեզօծ Ասան (գավազան) և Պանակեն (կրծքի զարդ) որպես դրամահավաքի առաջին ներդրում»:
Ի զարմանս բոլորի՝ 2019 թ. հունվարի 29-ին Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցին հայտարարություն տարածեց՝ հաստատելով, որ թեմը «օգտագործել է առաջին մերժման իր իրավունքը՝ ձեռք բերելու Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) գույքը»: Այս անսպասելի և հրաշալի զարգացումը հարցերի նոր շրջանակ առաջ բերեց, թե ինչպես է եկեղեցուն հաջողվել նման կարճ ժամկետում հավաքել 8.5 միլիոն կանադական դոլարի մեծ գումարը գույքը գնելու համար… Որոշ մանրամասների վերաբերյալ եկեղեցուն ուղղված հարցերը մնացին անպատասխան, որն առաջ բերեց նոր ասեկոսեներ՝ ՀԲԸՄ կենտրոնի ձեռքբերման ֆինանսավորման իրական աղբյուրի մասին:
Եկեղեցուն և նրա լիազորված հանձնաժողովին ուղղված ևս մի քանի էլեկտրոնային նամակներից և հեռախոսազանգերից հետո, հանձնաժողովի անդամ Արա Բոյաջյանը բավական բարի գտնվեց պատասխանելու դրանց: Սկզբում Բոյաջյանը գրեց ինձ, որ «Տորոնտոյում Սուրբ Երրորդություն եկեղեցու հարևանությամբ գտնվող ՀԲԸՄ-ի գույքը ձեռք է բերվել և գրանցվել թեմի կողմից: 90 օրվա ընթացքում թեմն ապահովել է անհրաժեշտ ֆինանսավորումը, օգտագործել առաջին մերժման իր իրավունքը և 2019 թ. փետրվարի 28-ին ավարտել 8.5 միլիոն [կանադական] դոլարի գործարքը»:
Լրացուցիչ մանրամասներ խնդրելուց հետո, Բոյաջյանն ինձ տրամադրեց հետևյալ տեղեկությունը.
«1. Թեմը կարողացավ ապահովել ծրագրի ֆինանսավորումը, ինչը, իհարկե, նշանակում է, որ այն ստացել է վարկ, ձեռք է բերել ՀԲԸՄ-ի գույքը և այն գրանցել թեմի անունով»:
«2. Վարկը երաշխավորված է 5 տարվա հիփոթեքով, օգտագործելով միայն գրավադրվող գույքը: Ֆինանսավորողները ներկայումս ցանկանում են անանուն մնալ, և թեմը պարտավոր է հարգել նրանց ցանկությունը»:
«3. Թեմի սեփական իրագործելիության ուսումնասիրությունը և դրամական հոսքերի կանխատեսումները վկայում են, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում թեմը հիմնական վարձու կտա տարածքները և կկարողանա պահել այդ գույքը, ներառյալ տոկոսների վճարումը: Սա ընդգրկելու է եկամտի ցանկացած կորուստ`ՀԲԸՄ-ին իրավունք տալու պատճառով, որ կշարունակի իր գործառնությունը ու գործունեությունը շենքում անվճար տասնմեկ ամսվա համար` ՀԲԸՄ-ի համար բացարձակապես անվճար»:
«4. Վարկի հիմնական գումարը վճարելի է հինգ տարում: Սա բավարար ժամանակ է թեմի համար՝ ռազմավարության և պլանավորման առումով՝ իրականացնելու խիստ անհրաժեշտ ծրագիր, որից մեծապես կշահի Տորոնտոյի համայնքը»:
Հաջորդ նամակում Բոյաջյանը բացատրեց, որ վերոնշյալ երրորդ կետում «հիմնական վարձու տալ» եզրը նշանակում է. «Վարձակալը վարձակալում է ամբողջ վարձակալական տարածքը վարձատուից և վարձավճար վճարում վարձատուին, կամ տվյալ դեպքում թեմին, որպես կառույցի սեփականատիրոջ։ Ֆինանսիստ(ներ)ի ապահովմանը զուգահեռ, թեմը կարողացել է գտնել, համաձայնության գալ և ստորագրել «հիմնական վարձակալություն» պատվարժան վարձակալի հետ մինչև գնումը (առաջին մերժման իրավունքի 90-օրյա ժամկետում), հնարավորություն տալով թեմին հաջորդ 5 տարիներին ծածկել կառույցի ծախսերը, ներառյալ վարկի մարման տոկոսները։ Սա հաստատվել է իրագործելիության ուսումնասիրությամբ և դրամական հոսքերի կանխատեսումներով»։
Բոյաջյանի պատասխանները հստակեցնում են, որ Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցին միայն տոկոսներ է վճարելու 8.5 միլիոն վարկի համար 5 տարի ժամկետով, որից հետո ամբողջ վարկի գումարը ենթակա է մարման և պետք է կամ վճարվի կամ վերաֆինանսավորվի։
Ամենակարևորն այն է, որ եկեղեցու առաջնորդները կարողացան կարճ ժամկետում ֆինանսական հրաշք գործել և փրկել ՀԲԸՄ կենտրոնը, որը մեծ նվաճում է Տորոնտոյի հայ համայնքի համար…
Վերջապես, խելամիտ կլիներ աշխարհի բոլոր հայկական կազմակերպությունների համար հնարավորինս թափանցիկ լինել համայնքային ունեցվածքին և խնդիրներին առնչվող գործարքներում՝ անհարկի ասեկոսեներից և վստահության կորստից խուսափելու համար…
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվիրակությունը այսօր՝ մարտի 17–ին, մասնակցեց Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Տ. Մեսրոպ արքեպիկոպոս Մութաֆյանի վերջին օծման և հուղարկավորության արարողություններին: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Պատվիրակության կազմում էին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը և Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:
Արարողության ընթացքում Խաժակ արքեպիսկոպոսն ընթերցեց Գարեգին Երկրորդի վշտակցության խոսքը․
«Այսօր առ Բարձրյալը, հավիտենական կյանքի երանավետ հանգրվան ենք ուղեկցում ի Տեր ննջեցյալ Ամենապատիվ Պատրիարք Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանին, ով տարաժամ ավարտեց իր երկրավոր ընթացքը՝ բարի հիշատակ թողնելով հավատավոր հայորդյաց սրտերում:
«Զի եթէ տնկակից եղեաք նմանութեան մահո՛ւ նորա. այլ եւ յարութեա՛ն նորա լինիցիմք» (Հռ. Զ 5),- ասում է առաքյալը Քրիստոսի հավատարիմ հետևորդների կյանքի ընթացքի ու վախճանի մասին: Հարության ու հավիտենական կյանքի տերունական խոստման մխիթարական այս գիտակցությամբ է, որ լուսահոգի Պատրիարքին ճանապարհում ենք դեպի երկնից լուսեղեն օթևանը:
Մեսրոպ Պատրիարքը ավանդաշատ Պոլսո հայ համայնքի զավակն էր՝ ծնվելով ու հասակ առնելով պոլսահայ ընտանիքում, դաստիարակվելով եկեղեցանվիրումի ու ազգանվիրումի ոգով: Մեր Սուրբ Եկեղեցուն և ժողովրդին իր կյանքն ընծայելու տեսլականով նա մուտք գործեց եկեղեցական ասպարեզ և ծառայանվիրումի ուխտ կնքեց՝ իր հոգու սերն ու նվիրումը բերելով հավատացյալ հայորդյաց: Լուսահոգի Մեսրոպ Սրբազանի տարիների վաստակյալ առաքելությունը մեծապես արժևորվեց Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության հոգևոր խնամքի ներքո գտնվող հայորդիների կողմից, ովքեր, որպես արտահայտություն հարգանքի ու գնահատանքի, նրան ընտրեցին Հայոց Պատրիարք: Լուսահոգի Պատրիարքը կարևոր ծառայություն իրականացրեց, սպասավորեց երբեմն դժվարին պայմաններում՝ ջանք ու եռանդ ներդնելով, որպեսզի ծաղկուն մնա Հայոց Պատրիարքությունը, շեն լինեն եկեղեցիները, նորոգ առաջընթաց ապրի Պատրիարքության հայորդյաց ազգային-եկեղեցական կյանքը:
«Ո՛չ է մարդ իշխան ոգւոյ, եւ ո՛չ գոյ իշխանութիւն նորա յաւուր մահուան» (Ժող. Ը 8),- ասում է Սուրբ Գիրքը: Դժվարին հիվանդությունը, ցավոք, երկար տարիներ մահճին գամեց Պատրիարք Սրբազանին, և նա չկարողացավ օգտակար ծառայությունը շարունակել հավատացյալ իր հոտի համար: Երկրավոր իր ընթացքն ավարտելով՝ նա փոխադրվում է հավերժություն, որտեղ Տերը, Իր անգին խոստման համաձայն, հավիտենական կյանքի երանությունն է պարգևում Իր հավատարիմ սպասավորներին:
Վստահ ենք, որ Պատրիարքության Մեր սիրեցյալ ժողովրդի զավակները, միասնաբար հաղթահարելով կորստյան ցավը, ամուր պիտի պահեն իրենց միաբանությունը, սերը, համերաշխությունը և ձեռնամուխ լինեն մեր Սուրբ Եկեղեցու նվիրապետական Աթոռի՝ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության պայծառության գործին, որպեսզի այն շարունակի իր ծառայությունը հավատավոր Մեր ժողովրդին:
Հայրապետական Մեր օրհնությունն ու գնահատանքն ենք բերում Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության ծառայասեր հոգևոր դասին և բարեպաշտ Մեր զավակներին, որ միշտ սիրով ու հավատարմությամբ փարված են մեր Սուրբ Եկեղեցուն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նախանձախնդիր են, որպեսզի Եկեղեցին շարունակի իր առաքելությունն արդյունավորել Մեր ժողովրդի համազգային կյանքի անդաստանում:
Թող երկնից լուսեղեն հանգրվաններում խաղաղությամբ հանգչի հոգելույս Մեսրոպ Պատրիարքը, և Ամենագութն Աստված Սուրբ Հոգու մխիթարության բյուր շնորհներով սփոփի բոլոր վշտացյալ սրտերը:
Խունկ, աղոթք և օրհնություն ննջեցյալ Պատրիարքի լույս հիշատակին»։
Երեւանի Մաշտոցի պողոտայից քիչ առաջ ցուցարարներ են բերման ենթարկվել։
Օպերային հարակից սրճարանների ներկայացուցիչներն այսօր՝ մարտի 14-ին, փակել են Մաշտոցի պողոտան՝ պահանջելով դադարեցնել սրճարանների ապամոնտաժումը։ Ոստիկանները փորձեցին ուժով հեռացնել ցուցարարներին պողոտայի բանուկ հատվածից, ապա ավելի ուշ սկսեցին քաղաքացիների բերման ենթարկել։
Իրավիճակը շարունակում է լարված մնալ։
Փաշինյան-Ալիեւ հանդիպմանն ընդառաջ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հրապարակած հայտարարությունը, քաղաքական ընթացիկ եզրաբանությանն առընթեր բանակցային փիլիսոփայության հետ կապված կարեւոր բաղադրիչներ է ներառել ։
Համանախագահները խոսում են հանդիպմանը բանակցային բովանդակություն հաղորդելու անհրաժեշտության մասին։ Այսինքն անկախ՝ ժողովրդներին խաղաղությանը պատրաստելու, հրադադարի դրությունը հարգելու, հռետորաբանությունը ապառազմականացնելու կոչերից, համանախագահները կողմերին վերաբանակցելու են հրավիրում։ Բանակցությունները վերսկսելու կոչին առընթեր եւ դրանից ավելին հայտարարությունը օրակարգային կետեր է ուրվագծում՝ հուշելով, որ բանակցային սեղանի վրա են մադրիդալավրովյան սկզբունքներն ու ծրագրային տեսք ունեցող նախագիծը։ Հելսինկյան բանաձեւի հղումից անմիջապես հետո ձեւակերպվել են բանակցելի կետերի հիմնական բաժինները. Ա. «Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության ներքո, Բ. Միջանկյալ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար, որը անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ կտրամադրի, Գ. Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միջանցք, Դ. Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի ապագա հստակեցում իրավականորեն պարտադիր կամքի արտահայտման միջոցով, Ե. Բոլոր ներքին տեղահանված անձանց ու փախստականների՝ բնակության նախկին վայրեր վերադառնալու իրավունք, Զ. Միջազգային անվտանգության երաշխիքներ, որը կներառի նաև խաղաղապահ գործողություն»:
Այն բաժինը, ուր կոչ է հնչում զերծ մնալ հայտարարություններից եւ քայլերից, որոնք նպատակադրում են «ձևաչափի միակողմանի փոփոխություն կամ ցույց են տալիս պատրաստակամություն վերսկսելու ռազմական գործողությունները, տեսքով հաւասար պատասխանատվություն տեղադրելու տպավորություն է թողնում», ըստ էության ռազմական սպառնալիքի կամ հարձակողապաշտության մեղադրանքը ուղղակի է հասցեագրում։ Ի վերջո, ձեւաչափի փոփոխության հասցեագրումը վերաբերում է հայկական կողմին, որ խաղաղ բանակցության մասին է խոսում, մինչ երկրորդ բաժինը՝ ռազմական սպառնալիքի մասին է, որը վերաբերում է հստակորեն պաշտոնական Բաքվին։ Այստեղ արդեն Բաքուն է, որ հակադրվում է հելսինկյան բանաձեւին կամ միջազգային ընտանիքին, որը սկզբունք է ճշտել՝ ուժի կիրառման բացառումը։
Համահավասարեցման դասական մոտեցումը այստեղ խախտվում է։ Սրանով հանդերձ հայտարարությունը հարցական է ստեղծում այն իմաստով, որ կողմերին հրավիրում է բանակցությունները վերսկսելու։ Մինչ, հայկական կողմը պաշտոնապես հայտարարել է, որ բովանդակային բանակցություն չի կարելի ձեռնարկել առանց Ստեփանակերտի։ Մինչեւ այս հարցի հստակեցումը սակայն կա հիմնական անորոշ, օդում կախված կարեւոր բաժին։ Եթե միջազգային ընտանիքի երաշխավորությամբ բանակցություններ են վերսկսելու, ի՞նչն է երաշխավորում, որ կայանալիք պայմանավորվածությունները հարգվելու են այն կողմից, որը անվերջ խախտում է ու արգելակում նախկին համաձայնությունները. սկսած 94- հրադադարից, հասնելու համար ապրիլյան ռազմարկածախնդրությանը հետեւած Վիեննայում, այնուհետեւ Սանկտ Պետերբուրգում եւ ապա Ժնեւում կայացած համաձայնությունները, բոլորը չեն հարգվում Բաքվի կողմից։ Ուրեմն, նախ պետք է երաշխավորել նախապես կայացած համաձայնությունները, վերադառնալու համար բանակցային սեղանին։
Պարզ է տրամաբանությունը. անհապաղ իրականացնել Վիեննայում որոշվածն ու Պետերբուրգում եւ ապա Ժնեւում վերահաստատվածը. իրենց հերթին իրականացնելու համար 94-ի համաձայնությունը։ Ապա թե ոչ դյուրաբեկ պիտի լինի նաեւ հետագա որեւէ համաձայնություն, որի շուրջ բանակցելու են հրավիրվում համանախագահները։ Քաղաքական այս տրամաբանությանը վրա, թվում է, թե հիմնվել է նաեւ պաշտոնական Երեւանի հրապարակած տեսակետը, արտգործնախարարության մամուլի խոսնակի կողմից հնչած՝ «Խաղաղության մթնոլորտի ձևավորումը, ռիսկերի նվազեցման և միջադեպերի կանխարգելման մեխանիզմների և փոխվստահության ամրապնդման միջոցառումների ներդրումը, ինչպես դա ամրագրվել է Դուշանբեի, իսկ մինչ այդ նաև Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների շրջանակներում, շարունակում են մնալ առարկայական»։
Ակնարկն այստեղ հստակ է. նախ, գործադրել մինչ այժմ կայացած համաձայնությունները, հետո անցնել վերաբանակեցելու կոչերին եւ օրակարգին։ Այս պահի հրամայականը միջադեպերի կանխարգելման եւ հետաքննման մեխանիզմների տեղադրումն է ողջ շփման գծի երկայնքին։ Բանակցային օրակարգի կետերը պետք է լինեն այդ բոլորի տեղադրման, մշտադիտարկման, խախտման դեպքերի գրանցման եւ հետաքննության գործիքակազմի, այդ բոլորի միջազգային երաշխավորվածության հարգումը եւ կիրառելիության եղանակների ճշտումը։
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին անդրադարձել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ իր հայտարարություններին ու Բաքվի արձագանքին. «Կան գնահատականներ, որ ՀՀ-ն Ղարաբաղի բանակցային գործընթացում իր դիրքորոշումը կոշտացրել է, բայց կարող եմ ասել, որ մեր կառավարության դիրքորոշումը չի փոխվել: Ամենասկզբից ասել ենք, որ լինելու ենք իրավիճակին համարժեք: Դեռևս նախորդ գումարման ԱԺ-ում այս ամբիոնից հայտարարեցի, որ ԼՂ հարցի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի ու Ադրբեջանի ժողովրդի համար: Այս հայտարարությունն այնքան էլ հեշտ հայտարարություն չի, բայց ինչի՞ համար է արվել: Սա արվել է բանակցային նորմալ մթնոլորտ ստեղծելու համար ու ՀՀ-ն արել է առաջին քայլն այս ճանապարհին՝ հույս ունենալով, որ համանման հայտարարություն կհնչի նաև Ադրբեջանից, բայց մինչև այժմ նրանց կողմից համանման հայտարարություններ չեն հնչել: Հակառակը՝ ակնարկներ են արվում հարցերը ռազմական ճանապարհով լուծելու հնարավորության մասին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
«168 Ժամը» ներկայացրել է հարցազրույց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ՝ նշելով, որ գրավոր հարցաշար է ուղարկել նրան։ Ներկայացնում ենք հատված՝ այդ հարցազրույցից:
– Պարոն նախագահ, այսօր քաղաքական օրակարգի ամենաարդիական թեմաներից մեկն է Ղարաբաղյան բանակցությունների ընթացքը։ Հասկանալի չէ՝ արդյոք ընթանո՞ւմ են բանակցություններ, թե՞ ոչ։ Միևնույն ժամանակ՝ փորձագիտական շրջանակներում մտավախություններ կան, որ հասարակությունից թաքուն, այնուամենայնիվ, ինչ-որ գործարք է «եփվում»։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ է կատարվում։ Ի՞նչ սպասելիքներ կարելի է ունենալ մոտ ապագայում՝ կարգավորման առումով։
– Ինչպիսի բացատրություններով էլ որ չփորձի քողարկել Փաշինյանը բանակցությունները, դրանք, այնուամենայնիվ, տեղի են ունենում։ Կասկած է առաջացնում նույնիսկ ոչ թե՝ բանակցությունների բուն փաստը, այլ այն ջանասիրությունը, որով վարչապետը փորձում է հրաժարվել դրանց գոյությունից։ Հանրությանը հայտնի չէ Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ իշխանությունների դիրքորոշումը, քանի որ այն մինչ օրս չի բարձրաձայնվել, և հենց դա էլ անհանգստություն է առաջացնում։ Ինչպե՞ս կարելի է հաջող բանակցություններ վարել՝ առանց ձևակերպված դիրքորոշման։ Բանակցություննները պարապ հավաքույթներ չեն, այլ ձեռք բերված հաջողությունների ամրագրման գործիք։
Ղարաբաղյան կարգավորման մեջ կան մի շարք սկզբունքային դրույթներ, որոնց վերաբերյալ իշխանությունները պետք է հստակ մոտեցումներ ունենան բանակցություններ սկսելուց առաջ։ Ակնհայտ է, որ Ալիևը հեշտությամբ առավելության հասավ Փաշինյանի նկատմամբ։ Դուշանբեի վերելակային բանակցությունները, փաստորեն, թաղեցին մեզ ձեռնտու Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի՝ շփման գծում վստահության միջոցների ամրապնդմանը միտված համաձայնությունները։ Իսկ դրանք հենց այն գինն էին, որ Ադրբեջանը վճարում էր Ապրիլյան պատերազմի սանձազերծման համար։
Պատերազմ, որում մենք ավելի քան հարյուր մարդ կորցրեցինք։ Կարևոր չէ, թե ինչը դարձավ վարչապետի այդպիսի գործողությունների պատճառ՝ գիտացված ընտրությո՞ւնը, թե՞ իր անիրազեկվածությունը։ Երկու դեպքում էլ դա մեծ սխալ է։ Հայկական կողմը զիջումներ անելու պատրաստակամության առումով չափից ավելի բարձր սպասումներ առաջացրեց՝ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ՝ համանախագահների մոտ։ Ու հենց այդ պատճառով էլ, կարծում եմ, որ Մինսկի խմբի հաջորդ առաջարկներն առանձնապես դուրեկան չեն լինելու։
– Եվս մեկ հարց այս թեմայով։ Մամուլում և սոցիալական ցանցերում շատ են խոսում այն մասին, թե Ձեր կալանավորումն ինչ-որ կերպ կապված է ղարաբաղյան խնդրի մոտալուտ կարգավորման հետ։ Իբր, քանի Դուք բանտում եք՝ իշխանությունները գործարքի են գնալու։ Թերևս մամուլից տեղյակ եք այդ ամենի, ինչպես նաև՝ այսպես կոչված, «Բոլթոնի ծրագրի» մասին (եթե այն ընդհանրապես գոյություն ունի)։ Ըստ Ձեզ, ի՞նչ է սա՝ «դավադրության տեսությո՞ւն» է, թե՞, այնուամենայնիվ, իրական մի բան։
– Այս իշխանության օրոք ոչինչ բացառել չի կարելի։ Այսպես թե այնպես, ես խանգարելու եմ Ղարաբաղի «հանձնման» ցանկացած փորձ՝ անկախ իմ գտնվելու վայրից։ Վստահ եմ, որ այդպես են վարվելու բոլոր նրանք, ում համար Արցախը հայկական ինքնության մաս է կազմում։ Ի դեպ, դա այն է, ինչը բացակայում է վարչապետի և նրա թիմի մեծ մասի մոտ։ Արցախի անկախության և ռազմական հաջողությունների հետ նրանք ոչ մի առնչություն չունեն և ատում են բոլոր նրանց, ովքեր այդ հաղթանակի համար պայքարել են։ Այդ իսկ պատճառով հասարակությունը պետք է վերահսկի նրանց ամեն մի քայլը ղարաբաղյան հարցում։ Ոչ մի դեպքում չի կարելի հավատալ վարչապետի հակասական հայտարարություններին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
Թեհրանում փետրվարի 27-ին տեղի ունեցած նախագահ Ռոհանի-վարչապետ Փաշինյան հանդիպումից հետո երկու առաջնորդները արել են հայտարարություն մամուլի համար, որտեղ բնականաբար արտահայտվել են հայ-իրանական երկկողմ հարաբերության բարեկամական բնույթի, հարաբերության կարևորության և զարգացման կամքի առկայության մասին:
Սա միաժամանակ ուշագրավ է Իրանի նախագահի երկու հայտարարության ֆոնին: Նա նշել է, որ պետք է հայ-իրանական հարաբերությունը զերծ պահեն երրորդ երկրի ազդեցությունից: Իհարկե, այստեղ անկասկած կարող է նկատի առնվել ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև ԱՄՆ-ը՝ դարձյալ հասկանալի պատճառներով: Միաժամանակ, սակայն, Իրանի նախագահը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է ավելացնել Հայաստան մատակարարվող գազի ծավալները, միաժամանակ նաև Հայաստանի միջոցով արտահանել Վրաստան: Սրան զուգահեռ՝ Նիկոլ Փաշինյանն էլ խոսել է գազի գնի շուրջ բանակցության մասին՝ ասելով, որ այդ դեպքում գործարքը կլինի գրավիչ:
Այդպիսով նկատելի է, որ գազի թե՛ երկկողմ առևտրի, թե՛ տարանցման թեմայով Երևանն ու Թեհրանը սկսել են քննարկումների նոր փուլ, համենայնդեպս՝ առերևույթ նշաններով ավելի սուվերեն բնույթ:
Մյուս կողմից՝ հայ-իրանական հարաբերության խնդիրը գործնականում տարիներ շարունակ եղել է հենց դա, և հենց այդ մասին է պարբերաբար ակնարկել պաշտոնական Թեհրանը: Իր հերթին, Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպմանը նշել է, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները կրել են բացառապես ներքին բնույթ և չեն ունեցել արտաքին որևէ ազդեցություն, ու դա կարևոր է տեղի ունեցածը խորությամբ ըմբռնելու համար: Իսկ դա նշանակում է, որ Երևանը մի կողմից՝ տվյալ դեպքում գործընկեր Թեհրանին հավաստիացնելով արտաքին որևէ «ականջի» բացակայության հարցում, մյուս կողմից՝ պատասխանատու է դառնում այդ առումով նաև գործով ցույց տալ ինքնիշխանության հարցում արձանագրվող առաջընթացը: Եվ այդ իմաստով հնչող քաղաքական հայտարարությունների մակարդակում այդ դրսևորումը, համենայնդեպս, նկատելի է:
Ինչպիսի շարունակություն կունենա այն՝ դա արդեն ժամանակի հարց է, սակայն ակնառու է նաև, որ տվյալ պարագայում արդեն ժամանակը պետք է չափվի շատ արագ և կոնկրետ արդյունքներով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ:
Ողջույնի խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.
«Վեհափառ Տեր, Ամենայն Հայոց Կաթողիկոս,
Վեհափառ Տեր, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս,
Եթե անկեղծ ասեմ, նույնիսկ մտածում եմ, որ խոսակցությունը դեռ չի էլ սկսվել, որովհետև սա մի շրջան էր, երբ մենք առավել թերևս զգուշավոր ենք մոտենում հարցերին, և դա բնական է: Բայց ես կարծում եմ, որ այս ընթացքում մի բանում հաջողել ենք՝ կարողացել ենք խոսակցության իսկապես անկեղծ և բաց մթնոլորտ ունենալ: Հատկապես այս խոսակցությունը կարևոր է մեր երկրի ապագայի վերաբերյալ, մեր ժողովրդի ապագայի վերաբերյալ, որովհետև կարծում եմ, որ մեր համազգային օրակարգի քննարկման շատ կարևոր առաքելություն ունենք և մեր համազգային օրակարգի ձևավորման շատ կարևոր առաքելություն ունենք:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր խոսքում նշել է.
«Շնորհակալություն, պարոն վարչապետ:
Այսօր ուրախ առիթ ունենք Ձեզ այցելելու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի՝ Արամ Առաջինի հետ: Շնորհակալ ենք այս հնարավորության համար, որ ընձեռել եք:
Արամ Առաջին կաթողիկոսը, ինչպես գիտեք, մի քանի օր է, որ արդեն գտնվում է Հայաստանում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, և մենք միասնաբար այս օրերին անդրադարձ ունեցանք մեր եկեղեցուն հուզող, մեր եկեղեցու առջև ծառացած զանազան հարցերի, խնդիրների, ինչպես նաև քննարկման նյութ եղավ մեր միջև մեր ազգային կյանքը հուզող հարցերն ու խնդիրները: Արամ Կաթողիկոսին, անշուշտ, մենք ներկայացրեցինք, որ Ձեր հրամանով ստեղծված է մի հանձնախումբ պետության և եկեղեցու միջև առկա հարցերն ուսումնասիրելու, քննելու և դրանք բարվոք լուծման առաջնորդելու:
Նաև, բնականաբար, մենք անդրադարձանք մեր եկեղեցու առաքելությանը, մեր ազգային կյանքում, մեր հոգևոր կյանքում՝ կարևորելով մեր գործունեությունը մեր ժողովրդի հոգևոր միասնության, մեր ժողովրդի ազգային միասնության, ինչպես նաև մեր երկրի կյանքի առաջընթացի համար: Մենք ընդգծեցինք, մասնավոր կարգով, անհրաժեշտությունը, որպեսզի մեր երկրում տիրի կայունությունը, տիրի սիրո մթնոլորտը:
Եվ հայ եկեղեցին այս առումով, ինչպես ողջ մեր պատմության ընթացքին, երբ ունեցել ենք պետություն, պետականություն, միշտ եղել է պետության կողքին և իր զորակցությունն է բերել պետության ապահով, անվտանգ գոյությանը և նրա ազգանվեր գործունեությանը:
Այս աշխատանքները մենք այլ առիթներով էլ բազմիցս ասել ենք, որ Հայ առաքելական եկեղեցին պիտի շարունակի նույն նախանձախնդրությամբ, որպեսզի մեր ժողովուրդը կարողանա միասնական ջանքերով հաղթահարել բոլոր դժվարությունները, բոլոր խնդիրները, որոնք ծառացած են այսօր մեր երկրի, մեր պետության և աշխարհասփյուռ մեր ժողովրդի առջև: Բնականաբար, դա թե՛ Արցախի անկախ պետականության ճանաչման հարցն է, թե՛ Հայոց ցեղասպանության, և թե՛ մեր երկրի կայուն, ապահով, առաջընթաց կյանքը:
Մենք կրկին անգամ ցանկանում ենք մեր շնորհակալությունը հայտնել այսօրվա հանդիպման համար և մեր բարեմաղթանքները բերել Ձեզ, Ձեր գործունեության հաջողությանը»:
Այնուհետև խոսքով է հանդես եկել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, ով, մասնավորապես, նշել է.
«Սիրելի պարոն վարչապետ,
ահավասիկ սա մեր երկրորդ հանդիպումն է, և այս անգամ ավելի պաշտոնապես՝ որպես վարչապետ ողջունում եմ Ձեր առաքելությունը, որովհետև հայրենակերտումին նվիրված որևէ անձի գործը սովորական իմաստով գործ չէ, այլ իր էությամբ և նպատակով առաքելություն է, և այդ առաքելությունը պետք է կատարվի կոչումի գիտակցությամբ:
Եվ ես վստահ եմ, որ այս գիտակցությամբ Դուք լծված եք այս առաքելությանը՝ Ձեր շուրջն ունենալով պատասխանատուներ, երիտասարդ տարրեր նույն առաքելության ճանապարհին:
Հետևաբար, Ձեզ մաղթում եմ ամենայն բարիք և ամբողջական հաջողություն, ինչպես միշտ ասել եմ, կկրկնեմ. Ձեր հաջողությունը հայրենիքի հաջողությունն է, հայրենիքի հաջողություը մեր ամբողջ ազգի հաջողությունն է, որովհետև Հայաստանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության սահմաններից անդին հարաբերաբար Սփյուռքին որոշ պատասխանատվություններ ունի:
Հետևաբար, ես Ձեր առաքելությունն ավելի համապարփակ կերպով եմ տեսնում: Իմ սպասումս է, որ ժողովրդի սպասումները, կարիքները հանգրվանային կերպով իրագործվեն: Այդ հանձնառությամբ Դուք այս առաքելությանը լծվեցիք և Ձեր բոլոր հրապարակային խոսքերի մեջ կարևորությամբ շեշտեցիք, որ ժողովրդից եք գալիս, ժողովուրդն է իշխանությունը, և ժողովրդի սպասումներն են, որոնք պետք է մղիչ ուժը դառնան Ձեր և կառավարության առաքելության: Բնականաբար, պետք է լինել իրատես. չի կարելի անմիջականորեն զգացությունը պայծառակերպել և այդ սպասումներն իրագործել:
Հանգրվանային կերպով առաջատվական ընթացքով իմ սպասումս է, որ ժողովրդի սպասումները, կարիքները, ակնկալությունները իրագործվեն:
Եվ այս ընթացքի մեջ նաև իմ սպասումս է, որ կարևորությամբ շեշտեք բազմակարծիքության բերելիք նպաստը Ձեր առաքելությամբ՝ թե՛ խորհրդարանից ներս, թե՛ խորհրդարանից դուրս:
Տարբեր կարծիքներ ունենալը հարստացուցիչ է՝ պայմանով, որ դրանք ինչ-որ տեղ իրար հետ հանդիպեն, իրար հետ շփվեն՝ մեր համազգային արժեքների և իդեալների շուրջ:
Պետք է այնպես անել, որ մենք բևեռացումներ չառաջացնենք:
Եթե կան բևեռացումներ, այդ բևեռացումները պետք է կամրջվեն նույն արժեքների շուրջ:
Եվ այս ուղղությամբ եկեղեցու դերը ես շատ կարևոր եմ համարում:
Ուրախ եմ, որ Ձեր խոսքի մեջ կարևորությամբ անդրադարձաք եկեղեցու դերին: Վեհափառն ինքն էլ ասաց, որ եկեղեցի-պետություն այս հարաբերությունները, ավելի ճիշտ՝ գործակցությունը, պիտի ասեմ, նկատի ունեմ հրամայական է թե՛ ազգաշինության, թե՛ հայրենակերտումի իմաստով:
Բնականաբար, կան տարբեր կարծիքներ, տարբեր մոտեցումներ: Ինչպես ասացի, այդ տարբերությունները պետք է դառնան վերջին հաշվով հարստացուցիչ, որովհետև մենք բոլորս էլ նույն օղակի մեջ ենք և նույն ճամփի վրա ենք գտնվում:
Հետևաբար, պարոն վարչապետ, մեկ անգամ ևս Ձեզ մաղթում ենք հաջողություն Ձեր առաքելության մեջ: Աստված պահի Ձեզ և մեր սիրելի հայրենիքը»:
Հայաստանը եւ Ադրբեջանը գաղտնի բանակցություններ են սկսել Լեռնային Ղարաբաղի ճակատագրի վերաբերյալ: Այս հակամարտության կարգավորման գործընթացը երկար տարիներ տեղից չի շարժվել, իսկ 2016-ին գործը հասել էր մարտական գործողությունների վերսկսմանը: Այսօր փոխհրաձգություններին փոխարինելու է եկել հարաբերական անդորրը, իսկ ագրեսիվ հայտարարությունները փոխարինվել են ավելի մեղմ հռետորաբանությամբ: Հնարավոր է կողմերից մեկի մոտ համոզիչ փաստարկներ են հայտնվել կամ ինչ-որ մեկը որոշել է զիջումների գնալ, կամ կողմերը վերջապես հասունացել են, որպեսզի մեկընդմիշտ կարգավորեն այս հակամարտությունը, մինչեւ որ Կովկասում հերթական պատերազմը չի բռնկվել, գրում է Lenta-ն:
Ըստ հայ փորձագետների՝ 2018 թվականի վերջին 130 օրերի ընթացքում Ղարաբաղում կամ ադրբեջանա-ղարաբաղյան սահմանին ոչ մի հայ զինվոր հակառակորդի կրակոցից չի մահացել եւ այդ անդորրը մինչ օրս շարունակվում է:
Սակայն Հայաստանում իշխանափոխությունից եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծանոթությունից հետո Բաքվի հայտարարությունների տոնը եւ բովանդակությունը զգալի փոփոխություններ են կրել: Փաշինյան-Ալիեւ հանդիպումները (երկու հանդիպում է եղել) ոչ պաշտոնական բնույթ են կրել, իսկ երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումներն անցկացվել են պաշտոնական արարողակարգի համաձայն:
Այսպես՝ դեկտեմբերին Միլանում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը սենսացիոն հայտարարությամբ էր հանդես եկել.
«Կարծում եմ, որ վերջին հանդիպմանը ես իմ հայ գործընկերոջ հետ առաջին անգամ երկար ժամանակ անց փոխըմբռնման հասանք»: Հայաստանի ԱԳՆ-ն ի պատասխան ողջունել էր Մամեդյարովի «ոչ թշնամական տոնայնությունը»:
Այն մասին, թե ինչ է կատարվում բանակցությունների սեղանի շուրջ, կարելի է միայն գուշակել: Սակայն պարզից էլ պարզ է, որ փակ դռների հետեւոււմ ինչ-որ նոր բան են քննարկում՝ մի բան, որը հետաքրքրել է երկու կողմերին եւ որը կարող է հնարավորինս արագացնել հակամարտության կարգավորումը:
Ինչ-որ եզրակացություններ կարելի է անել արդեն հիմա՝ անուղղակի հատկանիշներով: Ամենակարեւոր եզրակացությունը հետեւյալն է՝ ակնհայտ է, որ մադրիդյան սկզբունքները հանվել են օրակարգից կամ լրջորեն աշխատել են դրանց ուղղությամբ:
Նոր սկզբուքնները, կարծես թե, մշակել են ոչ թե միջնորդները, այլ անմիջականորեն հակամարտության կողմերը: Այս մասին ակնարկել էր ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ մեկնաբանելով իր բանակցությունները ադրբեջանցի գործընկերոջ հետ:
«Փարիզում եւ Դավոսում մեր հանդիպումները բավական նշանակալի էին: Այդ հանդիպումների հիման վրա մենք սկսում ենք միջնորդների հետ քննարկումները», —ասել էր նախարարը: Այլ կերպ ասած Երեւանը եւ Բաքուն նախաձեռնությունը վերցրել են իրենց ձեռքը. սա նշանավոր պահ է բանակցային գործընթացում:
Այդ մասին է վկայում նաեւ մեկ այլ հանգամանք. անցյալ տարվա հոկտեմբերին Դուշանբեում Ալիեւի հետ հանդիպմանը Փաշինյանը հաղորդել էր, որ նա Բաքվի հետ շփում ունի:
«Ադրբեջանի իշխանությունների հետ հուսալի օպերատիվ կապ է հաստատվել: Տեղեկատվությունն անհրաժեշտության դեպքում կես ժամվա ընթացքում կհասնի Ադրբեջանի նախագահին», — ասել էր Փաշինյանը՝ նշելով, որ այդ կապը երկկողմանի է:
Նախկինում նման կապ չի եղել, իսկ Երեւանը եւ Բաքուն շփվել են միայն ԵԱՀԿ խմբի միջոցով: Հավանաբար Հայաստանը եւ Ադրբեջանը վերջապես եկել են այն մտքին, որ միջնորդներին հարկավոր է հեռացնել եւ ամեն ինչ ինքնուրույն անել:
Բանակցություններում դրական տեղաշարժերը կարող են վկայել, որ Ղարաբաղի անկախությունը, ինչպես նաեւ նրա ներառումն Ադրբեջանի կազմ հանվել է օրակարգից: Սակայն այդ դեպքում տեսականորեն մնում էմիայն մեկ հնարավոր տարբերակ՝ տարածքների համատեղ կառավարում: Սահմանափակ համադաշնության կամ ընդհանուր էքսկլավի նման մի բան: Եթե ենթադրենք, որ փոխադարձ հռետորաբանության կտրուկ մեղմացումն ուղիղ համեմատական է բանակցային գործընթացի նորացմանը, նման տարբերակը լիովին հավանական է թվում:
Միաժամանակ, պետք չէ մոռանալ, որ դիվանագիտությունը միշտ երկու հատակ ունի, իսկ դա հղի է անսպասելի հետեւանքներով։ Քանի դեռ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում երեւում են դրականի ծիլերը, կողմերն իրենք չեն մոռանում այն մասին, որ հակամարտության մեջ են։ Իր ամանորյա ուղերձում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չմոռացավ հիշատակել, որ Ադրբեջանը թեեւ «հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է, սակայն կշարունակի ավելացնել ռազմական հզորությունը»։
Վերջին իրադարձությունների լույսի ներքո դժվար է հասկանալ, թե որքանով են այդ հայտարարությունները համապատասխանում իրական ծրագրերին կամ իրենցից սովորական պոպուլիզմ են ներկայացնում։ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան հայտարարել է, որ եթե Ադրբեջանը պատրաստում է իր ժողովրդին պատերազմի, Հայաստանի պատասխանը համաչափ կլինի։
Ընդ որում, Հայաստանը որոշել է իրեն ապահովագրել ոչ միայն բարձրագոչ խոսքերով, այլեւ գործով՝ Երեւանը բոլորովին վերջերս Су-30СМ չորս նոր կործանիչների գնման պայմանագիր է կնքել Ռուսաստանի հետ, տեխնիկան կհասնի 2020թ․։ Բացի այդ, Երեւանն իրականացնում է 100 մլն դոլարի ռուսական վարկը, որը նախատեսված է սպառազինություն գնելու համար։
Խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմին՝ այս սկզբունքը ոչ ոք չի հերքել։ Եթե դիվանագիտական հարթակում խոսքն իրոք էքսկլավի մասին է, հարցը բախվում է երկու հանգամանքների՝ կկարողանան արդյոք Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները հասնել լիակատար փոխըմբռնման, ինչպես նաեւ՝ կընդունեն արդյոք երկու երկրների քաղաքացիները իրենց համար բոլորովին նոր այդ իրականությունը։
Սակայն խոսքը ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի մասին է, հակամարտությունը ունի երրորդ կողմ՝ ինքը Ղարաբաղը։ Կրակի դադարեցման համաձայնագիրը, որ ստորագրվել է 1994թ․՝ Բիշքեկում, ամրացված է երեք ստորագրություններով՝ Երեւանի, բաքվի եւ Ստեփանակերտի։ Չնայած նրան, որ Ղարաբաղի ներկայացուցիչներն արդեն 20 տարի չեն մասնակցում հայ-ադրբեջանական հանդիպումներին, դրանից Ստեփանակերտը չի դադարում լինել հակամարտության կողմ, ինչը բազմիցս ընդգծվել է Փաշինյանի կողմից եւ հերքվել ալիեւի կողմից։
Մնում է սպասել մանրամասների՝ դրանցից շատ բան է կախված։ Լավատեսությունը ուռճացված ակնկալիքներ է ծնում, իսկ դրանք իրենց հերթին կարող են հանգեցնել մեծ հիասթափության։ Երբ խոսքը հնացած ռազմական էթնոքաղաքական հակամարտության մասին է, խաղադրույքները բավական բարձր են։ Հասկանալի է, որ վաղը հայերը չեն համաձայնի Ադրբեջանի պայմաններին, ինչպես եւ ադրբեջանցիները վստահորեն նրանց ընդառաջ չեն գնա։ հակամարտության լուծումը թաքնված է փոխզիջումների եւ զիջելու պատրաստակամության մեջ։ Կամ այդպես, կամ վաղ թե ուշ ղարաբաղյան լռությունը կպայթի նոր պատերազմով։
ԱԻՆ- ում «թավշե» կադրային ջարդ է: Նոր իշխանությունները շարունակում են երկիրը վերաձևել իրենց ճաշակով: «Օրորոցից» (Ալիկ Սերգեյիչի ականջը կանչի)KKB- եշնիկ և ՀՀԿ- ական , ներկայիս ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանին արտոնություններ են տրված մասնագետներին փոխարինել սեփական կադրերով:
Երկրում մասնագետներ պետք չեն, կամ՝ մեզանում սկսել է շրջել ՀՀՇ –ի ուրվականը. «պոլի փետ լինի՝ ՀՀՇ ից լինի» սկզբունքով են աշխատում Քայլողները:
Չգիտես՝ իշխանությունների պատվերո՞վ, թե՞ սեփական նախաձեռնությամբ ԱԻՆ –ի ամենակարևոր վարչությունների պետեր են նշանակվել յուրայինները:
Մեր ունեցած տեղեկություններով՝ «սեփական դիմումի» համաձայն՝ աշխատանքից ազատվել են Շինարարական վարչության, Ֆինանսական վարչության պետերը.ԱԻՆ Մամլո պատասխանատուն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.