23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը:
Իր խոսքում վարչապետը նշել է, որ վերջին շրջանում նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի տարածման տեմպերը դարձել են խիստ անհանգստացնող: «Կարծում եմ՝ ժամանակն է, որ մենք մտածենք կորոնավիրուսի դեմ մեր պայքարի և գործողությունների մեջ որոշակի սրբագրումներ անելու մասին: Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ եթե ոչինչ ընթացքի մեջ չփոխենք՝ մայիսի վերջին կունենանք մոտավորապես 10 հազար հիվանդ, այսինքն՝ դրական ախտորոշված պացիենտ, իսկ հունիսի կեսերին արդեն այդ թիվը կարող է հասնել 20 հազարի: Ինչը նշանակում է, որ մենք պետք է ձեռնարկենք ոչ այնքան այլ միջոցներ, այլ նորից պետք է վերանայենք մեր կիրառած միջոցառումների և առավել ևս դրանց կիրառման որակը և ծավալը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ պարետատան մարտավարությունը և ռազմավարությունը ընդհանուր առմամբ եղել է հետևյալը՝ կորոնավիրուսի առկայությամբ սովորել ապրել բնականոն կյանքով, կամ շատ թե քիչ բնականոն կյանքով, կամ հնարավոր ամենաբնականոն կյանքով: «Բայց, բնականաբար, սա ասելով նկատի ենք ունենում կարողանալ իրավիճակը կառավարել այնպես, որ սահմանափակումներից ետ քայլ անելուց հետո կրկին անհրաժեշտություն չլինի վերադառնալ նախկինում կիրառված սահմանափակումներին: Եվ այսօրվա մեր արձանագրումը հենց այդ է, որ, ցավոք սրտի, մենք վստահ չենք, որ առկա տեմպը պահպանվելու դեպքում կկարողանանք պահել այս մարտավարությունը: Բայց մեր հիմնական խնդիրը շարունակում է մնալ հենց դա՝ սովորել, շարունակել սովորել ապրել կորոնավիրուսի պայմաններում և կորոնավիրուսի տարածումը վերցնել խստագույն հսկողության տակ»,— նշել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով, ընդհանուր առմամբ, այս շրջանում հաճախ է խոսվում, քննարկվում և Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի հետ կապված վիճակը համեմատության մեջ դրվում մի շարք այլ երկրների հետ ու զուգահեռներ անցկացվում: «Դա, իհարկե, հասկանալի համեմատություն է, բայց ուզում եմ ասել, որ համեմատություն անելիս պետք է ելնել և դիտարկել ամբողջական պատկերը: Ի սկզբանե մեր մարտավարությունը եղել է հետևյալը. միջոցառումներն իրականացնել այնպես, որ դրանք լինեն մաքսիմալ հավասարակշռված՝ տնտեսական ճգնաժամի կառավարման տեսակետից, առողջապահական ճգնաժամի կառավարման տեսակետից և սոցիալական ճգնաժամի կառավարման տեսակետից: Եվ այս առումով ես կարևոր եմ համարում արձանագրել, որ կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի ընթացքում մեզ հաջողվել է պահել գնաճի, ըստ էության, մինիմալ շեմ, մեր ֆինանսական շուկան ցնցումների չի ենթարկվել: Սա ասում եմ արձանագրելու համար, որ այո՛, կան երկրներ, որտեղ զուտ համավարակի թվային տրամաբանության իմաստով շատ ավելի լավ իրավիճակ է, բայց մյուս կողմից կա պլանավորվածը մի քանի անգամ գերազանցող գնաճ, ցնցումներ են արձանագրվում ֆինանսատնտեսական շուկայում: Եվ, ընդհանուր առմամբ, գնահատման և ընտրության հարց է, թե որ խնդրի լուծումն է առաջնահերթ: Ես կարծում եմ, որ մենք պետք է շարունակենք մեր մարտավարությունը և պետք է տնտեսական խնդիրը, սոցիալ-տնտեսական խնդիրներն ամենևին չթերագնահատենք ի հակադրություն առողջապահական խնդիրների: Բայց մյուս կողմից առողջապահական խնդրի չլուծումը և սրացումը կարող է իր հերթին ավելի խորացնել տնտեսական խնդիրները և ավելի դժվարացնել դրանց լուծումը»,- նշել է գործադիրի ղեկավարը:
Վարչապետը նշել է, որ նիստի ընթացքում կքննարկեն առկա իրավիճակը, նաև կփորձեն հասկանալ հետագա անելիքներում ինչ կոնկրետ սրբագրումներ պետք է անել: «Խոսքը, ընդ որում, ոչ այնքան բովանդակային սրբագրումների մասին է, որովհետև, ըստ էության, բովանդակային առումով բոլոր երկրները կիրառում են նույն կարգի միջոցառումներ, չնայած ես չեմ բացառում, որ մենք կարող ենք քննարկել նաև այդպիսի հարց: Ավելի շատ պետք է հասկանանք, թե ինչպես ենք առավել արդյունավետ դարձնում կորոնավիրուսի դեմ այն պայքարը, որը մեր համոզմամբ ամենաարդյունավետն է, խոսքը՝ ապակենտրոն և ապակենտրոնացված պայքարի մասին է, երբ հնարավորինս շատ ուժեր և քաղաքացիներ ներգրավված լինեն անհատական պատասխանատվության մակարդակում կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Այնուհետև անդրադարձ է կատարվել Հայաստանում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի վիճակագրության, ընդհանուր դինամիկային, վարակված անձանց առողջական վիճակին, կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու քաղաքականության շրջանակում իրականացվող միջոցառումներին:
Նշվել է, որ թեստավորման ծավալներն ավելացնելու արդյունքում հնարավոր է դարձել վարակման դեպքերը հնարավորինս վաղ հայտնաբերել, բուժման արդյունքում չթողնելով, որպեսզի հիվանդների մոտ առողջական վիճակի վատթարացում տեղի ունենա:
Նիստում քննարկման առարկա են դարձել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու ուղղությամբ հետագա անելիքներին, մասնավորապես, համաճարակաբանական խնդրի կառավարելիությանը, վերահսկողության մեխանիզմներին և այլ հարցերի:
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է պարետատան սահմանած կանոնների պահպանման ուղղության խիստ վերահսկողության իրականացումը և տվել համապատասխան հանձնարարականներ:
Դժվարին ժամանակներ ենք ապրում, մեր երկրի պատմական արժեք ներկայացնող վտանգված կոթողների, սրբավայրերի վերկանգնման աշխատանքներն առանց այս էլ խայտառակ վիճակում էր, վերականգնման անվան տակ ընդամենը ամրացման աշխատանքներն են կատարվում , որոնք շատ դեպքերում եվրովերանորոգում են հիշեցնում:
Մի փոքր ջանք և սեր էր պետք մեր սրբավայրերի պատշաճ վերականգնման համար, մինդեռ… սա ծավալուն թեմա է, որին պետք է անդարադառնալ թերևս նաև մասնագետների կարծիքը լսելուց հետո:
Տարածաշրջաններ կան, որտեղ մեր սրբավայրերն առավել քան ուշադրության կարոտ են: Օձունի հոգևոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանը այն հոգևորականններից է, որոնք նախանձախնդիր են եկեղեցիների խնդիրները բարձրաձայնելու շնորհակալ գործը պատվով կատարելու հարցում: Նա տարիներ շարունակ ակտիվորեն պայքարում է ենթաշրջանի հնավայրերը հնարավորինս պահպանել- վերականգնելու համար. իսկ խնդիրներն այստեղ քիչ չեն:
— Տեր հայր, ինչպե՞ս է պատմամշակութային մեծարժեք սրբավայրերի վիճակը ենթաշրջանում, ի՞նչ ձեռքբերումներ և խնդիրներ կան։
— Շնորհակալ եմ, որ պարբերաբար հետաքրքրվում եք ենթաշրջանի սրբավայրերի պահպանման և պատշաճ օգտագործման հետ կապված խնդիրներով։ Ձեր նախորդ հրապարակումը Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին բավականին հետաքրքիր արձագանքներ ունեցավ։ Աստուծո ողորմությամբ հյուսիսային կամարակապի վերաշարման նպատակով քանդված կամարները վերաշարվեցին և արևմտյան քիվերն իրենց նախնական տեղերը դրվեցին։ Այդուհանդերձ, արտաքին եռակողմ սրահի թաղակապերը չեն ամբողջացել և ծածկասալեր չեն տեղադրվել ու դեռևս անձրևաջրերը թափվում են որմնակամարների վրա ու պատերը խոնավեցնում են և քայքայում որմնակամարներն ու որմերը։
—Այս պահին աշխատանքները դադարեցվա՞ծ են։
-Անցյալ տարի նախագահ Արմեն Սարգսյանն այցելեց Օձուն և տեսնելով արտաքին սրահների կեսկատար վիճակը, շուրջ 500 հազար դրամ հատկացրեց էսքիզային նախագիծ կազմելու համար, որ առաջիկայում կներկայացվի Մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի հաստատմանը, որից հետո կկազմվի նաև աշխատանքային նախագիծ և նախահաշիվ, որի առկայության դեպքում ավելի դյուրին կլինի բարերարներ գտնել աշխատանքներն ավարտին հասցնելու համար։ Հարգարժան նախագահը խոստացավ նաև բանակցել նախկինում վերականգնման աշխատանքները ֆինանսավորած Մովսես Ձավարյանի հետ, որը նախկինում պատրաստակամություն էր հայտնել հաստատված նախագծանախահաշվային փաթեթի առկայության դեպքում շարունակել աշխատանքների ֆինանսավորումը։
Օձունի Աստվածածին
-Ենթաշրջանում կա՞ն այլ սրբավայրեր, որ նույնպես վերականգնման և պահպանման հրատապ խնդիր ունեն։
-Այս պահին հրատապ է Օձունի 5-րդ դարի Ծաղկեվանք-Ծիրանավոր եկեղեցու ամրակայումն ու վերականգնումը։ Սրբավայրի արևմտյան պատն ու կամարի հատվածը վերջերս են փլուզվել, արևելյան պատը վերից վար ճաքած է, իսկ ներքևի շարքերը խալխլված են։
-Բացի Ծաղկեվանք-Ծիրանավորից որ սրբավայրերը կնշեք, որ առավել վթարային վիճակում են։
-Ամեն պահ կարող է փլուզվել Արդվու 5-9 դար թվագրվող Կարմիր ժամը, Ստեփանավանի ենթաշրջանի Ամրակից բնակավայրի Սուրբ Նիկողայոս եկեղեցին։ Սուրբ Նիկողայոսը համայն Ռուսաստանի պահապան սուրբն է համարվում: Ուղղափառ եկեղեցին Լոռու մարզի ռուսական գյուղում կառուցվել է 1848 թ.–ին, վերակառուցվել 1910-1914 թթ–ին ու գործել մինչև 1988 թ.–ի ավերիչ երկրաշարժը։ 1983թ–ին Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի որոշմամբ ռուսական եկեղեցին ներառվել է պետական պահպանության տակ գտնվող պատմության ու մշակույթի հուշարձանների ցանկում։ Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցու նեառման մասով 2004թ–ին ցանկը հաստատել է արդեն ՀՀ մշակույթի նախարարությունը։ Բայց վթարային վիճակում գտնվող եկեղեցին օրեցօր շարունակում է ավերվել։
Սրբ նիկողայոս

Ծաղկեվանք ծիրանավոր
ՀՀ արդարատության նախարար Ռուսաստամ Բադասյանը նկատում է, որ դատական օրենսգրքով նախատեսված մեխանիզմներով՝ դատավորների բարեվարքության ստուգումը կամ այլ կերպ ասած՝ վեթինգի գործընթացը վերապահված է հենց դատավորներից բաղկացած մարմիններին, նվազագույնի է հասցված գործադիր իշխանության դերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վեթինգի իրականացման գործընթացի եւ ապօրինի գույքի բռնագանձման կարգավորումների վերաբերյալ քննարկմանը։
Գնահատման հանձնաժողովի հիմնական առաքելությունը բացարձակապես կարգապահական վարույթ հարուցելը չէ, սակայն դա էլ է հնարավոր: Այն հետևելու է, թե դատավորի կողմից որքանով են ողջամիտ ժամկետը պահպանվում, արդյոք դատական ակտերը համապատասխանում են հիմնավորվածության չափանիշներին, արդյոք դատավորի կողմից պահպանվում են էթիկայի նորմերը, վարքագծի կանոնները: Դրա հիման վրա վարվելու է դատավորների առաջխաղացման ցուցակը, որոշվելու են վերապատրաստման դասերը:
Փաշինյանը հետաքրքվեց, եթե դրա հիման վրա ֆիքսվի, որ դատավորն իր նախկին դատավճիտներում խախտումներ է արել, ապա ինչպե՞ս է լինելու: Նախարարը պատասխանեց, որ եթե չեն անցել վաղեմության ժամկետները, ապա դատավորն իրավունք ունի դիմելու Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին, որն էլ երրորդ գործիքն է: Հանձնաժողովն էլ իրավունքի ունի կարգապահական վարույթ հարուցել և դրանով միջնորդություն ներկայացնել ԲԴԽ: Էթիկայի և կարգապահական հանձնաժողովը բաղկացած է լինելու 8 անդամից: 6 դատավորները ներառական ընտրված են լինելու տարբեր ատյաններից և տարբեր մասնագիտացումներից և 2 դատավորներ լինելու են քաղհասարակության ներկայացուցիչներ:«Եթե նայենք դատական օրենսգրքի պատկերը, մեկ բառով ամբողջ դատական համակարգի, ինչ բառ ուզում է օգտագործենք՝ բարեվարքության ստուգումը կամ վեթինգը, վերապահված է հենց դատավորներից բաղկացած մարմիններին: Եվ սա կարծում եմ, որ լավագույն ստանդարտն է: Վենետիկի հանձնաժողովը նշում է իր կարծիքում, որ հենց դատական համակարգը, երաշխավորելով իր համակարգի անկախությունը, զբաղվի նմանատիպ հարցերով և գործադիր իշխանության դերը հասցվի նվազագույնի»,-ասաց Բադասյանը:
Բադասյանը նշեց՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ինքնավար մարմին է, դա մի երաշխիք, որ կաշխատի: Մյուս երկու հանձնաժողովներում դատավորներից բացի այլ անդամներ ևս կան: Նախարարը կարծում է նաև, որ դատական համակարգում կան այն մարդիկ, որոնք ևս իրենց համակարգի մասին մտածում են, իրենց համակարգի բարեփոխման, հեղինակության համար իրենք էլ են մտահոգված:
Մեր հակաճագնաժամային առաջին գործողությունների նպատակը եղել է Հայաստանում խուճապ թույլ չտալը, երկրորդ ամենակարևոր խնդիրը՝ ապահովել, որպեսզի առողջապահական համակարգը կարողանա սպասարկել կորոնավիրուսով հիվանդ մարդկանց: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա հայտնեց, որ 1500 մահճակալ պատրաստ է, ևս 150 մահճակալ առաջիկա օրերին պատրաստ կլինի, 600 հյուրանոցային–հիվանդանոցային տեղ է պատրաստվել: «2300 հյուրանոցային տեղ ենք պատրաստել կոնտակտավոր մարդկանց մեկուսացնելու համար և այս ընթացքում շուջ 6000 մարդ մեկուսացվել է: Հայաստանում կարանտինի պայմանները հայտնվել են միջազգային և տարածաշրջանային մամուլի շրջանակներում որպես օրինակելի»,-ասաց նա:
Վարչապետը հայտնեց, որ Կառավարությունը հակաճագնժմային 16 միջոցառում է իրականացրել, 21,000 տնտեսվարողի աջակցություն է ցուցաբերել և ավելի քան 1 մլն մարդ Կառավարությունից ստացել է ուղիղ աջակցություն:
«Շատ կարևոր եմ համարում, որ ֆինանսական շուկան շատ արագ կայունացավ, ի տարբերություն շատ երկրների՝ մենք չունեցանք շուկայական կոլապս, շատ էֆեկտիվ կարողացանք կառավարել գնաճը, և այսօր ունենք ապրանքներ, որոնք թանկացել են և ունենք ապրանքներ, որոնք էժանացել են և ապրանքներ, որոնց գինը չի փոխվել: Շուկայում գնաճի առումով ունենք լիարժեք հավասարակշռված վիճակ ունենք»,- ասաց նա և օրինակ բերեց, որ թեև կա պարարտանյութի գնի բարձրացում, սակայն ունենք նաև դիզելային վառելիքի գնի աննդախադեպ նվազում:
Նա հրապարակեց, իր ձևակերպմամբ, սենսացիոն տվյալներ, ըստ որոնց՝ 2020 թվականի ապրիլի 29-ի դրությամբ ՀՀ–ում արձանագրվել է 620,905 աշխատատեղ, փետրվարին՝ 618,000 աշխատատեղ է եղել: Ըստ վարչապետի՝ կարող ենք վստահ խոսել սոցիալական ճգնաժամի բացակայության մասին:
Անդրադառնալով կոմունալ վճարներին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դա դարձել էր թիվ մեկ թեման, և ոմանք նույնիսկ ուզում էին կոմունալների դրոշով հակահեղափոխություն անել: «Մեր 5 միլիարդ փոխանցումից մոտավարապես 2 միլիարդ դրամը որպես կանխահաշիվ է նստած»,-ասաց նա և նշեց, որ ապացուցված վիճակագրություն է, որ Հայաստանում անապահով խավի բաժանորդները ամենապարտաճանաչ կոմունալ վճարների վճարողներն են:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 1,2 միլիարդ դրամը նստել է այն մարդկանց հաշիվներին, որոնք այդ կարիքը չունեն: «Այդ թվում մեծ թվով ԱԺ պատգամավորների կոմունալ հաշիվներին փոխանցել ենք մոտավապես 20 հազար դրամ յուրաքանչյուր բաժանորդի համար»,- ասաց վարչապետը և կոչ արեց, եթե դրա կարիքը չունեն, գտնեն մարդկանց, որոնք ունեն դրա կարիքը և աջակցեն նրանց:
«Պատիվ ունեմ արձանագրել, որ Կառավարությունը կարողացել է, այդ թվում Ազգայի ժողովի օգնությամբ, կորոնավիրուսի սոցիալ տնտեսական ճգնաժամը պահել կառավարելիության շրջանակում: Սա չի նշանակում, որ քաղաքացիները շարունակում են ապրել նույն կերպ, ինչպես հունվարին կամ փետրվարին: Սա նշանակում է, որ չունենք սոցիալական կոլապս և ճգնաժամ: Սակայն թյուր է այն կարծիքը որ ճգնաժամը անցել է, այն նոր սկսում է»,- ասաց նա և նշեց, որ մենք մյուս տարվա մայիսին ունենալու ենք կորոնավիրուսային ճգնաժամ:
Ինչ վերաբերում է արտագնա աշխատանքի մեկնողների խնդրին, որոնք այս տարի չեն կարողանալու մեկնել, վարչապետը հայտարարեց, որ որոշում է կայացվել, որ այս տարի կազդարարենք կրթական և առողջապահական ավելի քան 100 օբյեկտների նորոգման, հիմնանորոգման և կառուցման ծրագրեր, և այդ մարդիկ կարող են ներգրավվել այդ աշխատանքներում:
https://www.youtube.com/watch?v=T5a0Kq4SMq8&feature=emb_logo
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային քաղաքականությանը վերաբերող հերթական խորհրդակցությունը։ Այս մասին տեղեկացնում է կառավարության լրատվական ծառայությունը։
«Կորոնավիրուսային ճգնաժամի մեկնարկից ի վեր, ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում բոլորս կարծել ենք, որ մեզ կհաջողվի արագ, օպերատիվ միջոցներով հասնել կոնկրետ խնդիրների լուծման, որովհետև հույս ենք ունեցել, որ կորոնավիրուսը կարճաժամկետ և, համենայն դեպս, տեսանելի ապագայում լուծվող խնդիր է: Եկել է ժամանակը՝ խոստովանելու, որ մենք առնվազն առաջիկա մեկ տարին պիտի ապրենք կորոնավիրուսի ներկայության պայմաններում: Սա նշանակում է, որ մեր մարտավարական և կարճաժամկետ պատկերացումները պետք է փոխենք երկարաժամկետ և ռազմավարական պատկերացումներով:
Եկել է ժամանակը, որ մենք բարձրաձայն արձանագրենք, խոստովանենք և հանրությանն էլ ասենք, որ առնվազն առաջիկա մեկ տարվա ընթացքում մենք ապրելու ենք կորոնավիրուսի հետ համատեղ: Առաջին գործողությունը այն է, որ պետք է ինքներս մեզ և մեր հանրությանը կարողանանք ադապտացնել կորոնավիրուսի պայմաններում ապրելուն, զարգանալուն և ժամանակը ռացիոնալ օգտագործելուն՝ իհարկե, հասկանալով, որ դա իր հետ բերելու է նաև որոշակի ռիսկեր համաճարակային առումով: Այս պայմաններում բնականոն կամ նոր հանգամանքներին համապատասխան բնականոն ապրելու և աշխատելու համար պետք է կարողանանք վարքագծային նոր կանոններ մշակել, վարքագծային նոր ռեֆլեքսներ ձեռք բերել՝ ամենօրյա կյանքում, տնտեսական գործունեության մեջ: Սա թերևս ամենակարևոր խնդիրն է: Մեր ռազմավարությունը, մարտավարությունը հետևյալն է, որ առաջիկայում՝ դեռ մինչև արտակարգ դրության ռեժիմի սահմանված ավարտը, մենք պետք է տնտեսական գործունեության, ըստ էության, բոլոր դաշտերը բացենք, բայց այդ ընթացքում նաև Առողջապահության նախարարությունը, Կառավարությունը, Պարետատունը պետք է սահմանեն անվտանգության այն նվազագույն կանոնները, որոնց պայմաններում պետք է գործեն տնտեսական բոլոր ընկերությունները, պետք է բացվեն տնտեսական գործունեության բոլոր ոլորտները: Սա հեշտ չի լինելու անել, որովհետև եթե այս պրոցեսը տեղի չունենա շատ բարձր ինքնագիտակցության և կարգապահության պայմաններում, դա կարող է բերել համաճարակային նոր բռնկումների: Մեր խնդիրը հետևյալն է՝ այնպես անել, որ համաճարակային նոր բռնկումները մեզ չստիպեն հետ գնալ խիստ սահմանափակումների դաշտ, որովհետև դա, նախ ավելի դժվար կլինի անել, և երկրորդը, կլինի ավելի սթրեսային և ցավոտ տնտեսության և հանրության համար:
Մեր քննարկումները պետք է քայլ-քայլ, մարտավարական, այսրոպեական խնդիրների լուծման տրամաբանությունից տեղափոխենք երկարաժամկետ և ռազմավարական խնդիրների տրամաբանություն, չնայած ի սկզբանե այդպես էլ պլանավորել էինք: Եթե ֆինանսական տերմինաբանությամբ ասենք, մենք որոշել ենք, որ 150 մլրդ դրամի հակաճգնաժամային փաթեթներ, միջոցառումներ պետք է իրականացնենք, որից 25 մլրդ դրամը՝ սոցիալական, 25 մլրդ դրամը՝ տնտեսական բնույթի օժանդակության համար, 80 մլրդ դրամը պետք է լինի մեր ռազմավարական ներդրումը տնտեսության վերափոխումների համար և ևս 20 մլրդ դրամ ռեզերվային գումար որևէ ուղղությամբ օգտագործելու համար»:
Խորհրդակցությանն անդրադարձ է եղել կորոնավիրուսի հետևանքների մեղմացմանն ուղղված սոցիալ-տնտեսական օժանդակության ծրագրերի ընթացքին, միջանկյալ արդյունքներին, օժանդակության ընդլայնման գործիքակազմին և շահառուների շրջանակին վերաբերող հարցերի։ Քննարկման առարկա են դարձել այս առնչությամբ ներկայացված մի շարք առաջարկներ և գաղափարներ։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը վստահեցնում է, որ ՀՀ իշխանությունները չեն կարող Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակացություններում խոսել մեկ բան ու ժողովրդին ներկայացնել այլ բան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մնացականյանն ասաց ապրիլի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում՝ արձագանքելով Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե ակտիվ քննարկվում են նախորդ տարի Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը ներկայացրած առաջարկությունները, որոնք ենթադրում են փուլային կարգավորում:
«Այս երկու տարիների ընթացքում մեր կառավարությունը, վարչապետ Փաշինյանը, մենք եղել ենք առավել քան թափանցիկ։ Մեր դիրքորոշումներն ու մոտեցումները հայտնել ենք շատ պարզ ձևով։ Այդ մեկնաբանության մեջ եղել են հղումներ բազմաթիվ փաստաթղթերի։ Նման մոտեցումներ ի հայտ են եկել 2014, 2016 թվականին, և այդ մոտեցումներն ընդունելի չեն եղել հայկական կողմերի համար։ 2018-ից ի վեր քննարկումերը սահմանափակվել են առանձին տարրերի շուրջ՝ կողմերի մոտեցումների քննարկման, գնատահման վերաբերյալ: 2014թ. առաջարկված տարբերակն այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ»,- ասաց Մնացականյանը։
«Ինչ վերաբերում է տարածքներին, ամենից բացի դա անվտանգության գոտի է ու պաշտպանական գծեր։ Որևէ հայկական կողմ չի կարող ենթադրել, որ հնարավոր է վերանայել դա՝ վտանգի տակ դնելով Արցախի բնակչության անվտանգությունը։ Որևէ կերպ անհնար է ենթադրել, որ հայկական կողմերից որևէ մեկը կարող է գնալ զիջումների, որոնք կարող են վտանգի տակ դնել Արցախի ժողովրդի անվտանգությունը»,- նշեց Զոհրաբ Մնացականյանը։
Արտգործնախարարը հավելեց, որ հիմնական սկզբունքների մեջ գոյություն ունի ինքնորոշման սկզբունքը, որը առաջնային և գերական տարրն է հայկական կողմերի համար այս բանակցային գործընթացում։
«Խաղաղ կարգավորումը հնարավոր է փոխզիջումների միջոցով։ Զիջումներ չեն եղել ու չեն լինելու։ Հայկական կողմերը որևէ դեպքում չեն ստանձնելու որևէ նման մոտեցում, որը ենթադրի անվտանգության խափանում, ԼՂ բնակչության սպառնալիք ստեղծելուն։ Այդ սպառնալիքը մնում է ռեալ։ Առավել քան առաջնային է ինքնորոշման սկզբունքի արտահայտումն այս բանակցային գործընթացում։ Փոխզիջումները պետք է լինեն համաչափ, որի մեջ հայկական կողմերը տեսնում են լիարժեք արտահայտություն անվտանգության ու ստատուսի տարրերի։ Սա եղել և մնացել է հայկական կողմի մոտեցումը։ Սրա մասին մենք խոսում ենք բանակցությունների ժամանակ։ Խորապես սխալվում է նա, որ ենթադրում է, թե մենք կարող ենք բանակցությունների ընթացքում խոսել մի բան, և ժողովրդին ներկայացնել մեկ այլ բան։ Չի կարող լինել այդպիսի բան»,- ասաց Մնացականյանը։
ՀՀ արտաքին գործերի նախարարը նշեց, որ գործընթացը չունի որևէ այլընտրանք, քան խաղաղ կարգավորումը։ Հայկական կողմերը վճռականորեն պաշտպանելու են իրենց ժողովրդին, իրենց անվտանգությունը։ Մնացականյանը նշեց, որ հայկական կողմերը հավատարիմ են մնալու այս սկզբունքին ու շարունակելու են պնդել այն։
Ապրիլի 21-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ակտիվ քննարկվում են նախորդ տարի Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը ներկայացրած առաջարկությունները: Դրանք ենթադրում են փուլային կարգավորում:
2 տարվա իմ վարչապետության ամենամեծ ձեռքբերումը ես համարում եմ այն, որ ես ոչ մի վայրկյան ես չեմ տրվել «կիսելու» այդ տրամաբանությանը եւ դրա պատճառով էլ դժգոհությունը տարածվում է: Այս մասին ֆեյսբուքյան լայվով ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Խորքային առումով Հայաստանում տեղի է ունենում մեծ հիասթափություն, որովհետեւ փայի բաժանում տեղի չի ունենում: Մաֆիոզ մտածողությունը մեր իրականության մեջ շատ մեծ է: Հիասթափված են բոլորը, նրանք՝ ովքեր հույս ունեին փայ ստանալ, նրանք ովքեր ուզում էին մեծացնեին իրենց փայը կամ վերցնել ուրիշի փայը: Ինձ շատ հաճախ բիզնեսմենները ասում են՝ ինչով կարող ենք օգտակար լինել, ես ասում եմ՝ աշխատեք, հարկերը վճարեք, իսկ նրանք զարմանում են, որովհետեւ 30 տարի այս երկրում իշխել է մաֆիոզ մտածողությունը՝ ինչ արտոնություններ ունես դու հասարակության մեջ»,- ասաց նա:
Վարչապետի խոսքով՝ եկել է ժամանակը, որ իշխանության մեջ տեղի ունենան իրական զտումներ:
«Կադրային ջարդ չի լինելու, բայց նա, ով չարաշահել է թավիշը, պետք է դուրս շպրտվի»,- ասաց նա:
Փաշինյանի խոսքով՝ հեղափոխությունից 2 տարի անց շատերն իրեն մեղադրում են թավիշի մեջ եւ նախկին կոռումպացված համակարգի աշխատողներին կադրային ջարդի չենթարկելու մեջ:
«Բայց այդ մեղադրողները մոռանում են, հենց դա է մեր հեղափոխության գաղափարախոսությունը, որ կադրային ջարդ չի լինելու, վենդետա չի լինելու, եւ որ բոլորը փոխվելու շանս են ունենալու: Այդ մանդատը մեզ տվել է ժողովուրդը»,- ասաց նա:
Փաշինյանի խոսքով՝ շատերը կարծում են, որ դա հնարավոր չէ, սակայն դա հոռետեսական մոտեցում է. «Եթե այդպես է՝ ինչպես եղավ, որ մարդիկ, որոնք տարիներ շարունակ ընտրակաշառք ինչ վերցնում եւ ընտրում, փոխվեցին: Կային մարդիկ, որոնք օգտվեին այդ շանսից, իսկ ոմանք չգտվեցին: Ովքեր օգտվեցին այդ շանսից պետք է վայելեն արդյունքը, իսկ ովքեր չօգտվեցին, պետք է դուրս շպրտվեն համակարգից, հիմա այդ ժամանակն է: Այն, ինչ տեղի ունեցավ 2018-ին, էմոցիոնալ հեղափոխություն էր, իսկ հիմա տեղի է ունենում իրական հեղափոխությունը, երբ պետք է հասկանանք, թե որքանով է փոխվել յուրաքանչյուրը»,- ասաց Փաշինյանը:
***
Այսօր մեզ մեղադրում են ատելություն սերմանելու մեջ, սակայն մոռանում են, որ մենք հավատարմ ենք մնում վենդետաներ չանելու մեր խոստմանը:
«Հեղափոխությունից հետո ոչինչ մեզ չէր խանգարում այդ մարդկանց հատ-հատ տնից հանելու եւ սամասուդ անելու, եւ այսօր էլ մենք կարող ենք այդ հոխորտացող թափթփուկներին սամասուդ անել: Մարդիկ մեզանից պահանջում են, որ մենք աչք փակենք, որ իրենք կարողանան տներից հանել եւ փողոցում սատկացնել այդ հոխորտացող թափթփուկներին, բայց մենք հավատարիմ ենք մնալու վենդետա չանելու մեր խոստմանը»,- ասաց Փաշինյանը:
Անդրադառնալով իրենց հասցեին հնչող հայհոյանքներին՝ Փաշինյանը ժողովրդին խորհուրդ տվեց, ոչ թե նյարդայնանալ, այլ՝ անտեսել:
Նրա խոսքով՝ այսօր իշխանության մեջ նախկինները ունեն իրենց մարդիկ, որոնց ինքն անվանում է «Սերժի մնացորդներ» եւ եկել է ժամանակը նրանց զտելու:
Վարչապետի խոսքով՝ վերջին շրջանում հայհոյանքները ավելացել են, որովհետեւ կոռուպցիոն գործերով կան որոշակի արդյունքներ, ինչի պատճառով նախկինները «հիստերիայի» մեջ են:
Պատճառը, ըստ նրա, նաեւ «Ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին» օրենքի ընդունումն է վերջին փոփոխություններն են. «Հեսա կորոնավիրուսային Սահմանադրական դատարանի հերթն էլ է գալու, որին փրկեց միայն կորոնավիրուսը, կոպեկ առ կոպեկ վերադարձնելու ենք»:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
«Վերջին մեկ ամսում «կայծակնային» արագությամբ ձևավորված Կորոնավիրուսի դեմ պայքարի այս առողջապահական համակարգը կարող է «չօգտագործված» մնալ, եթե մենք մնանք տանը»,-նշել է նա։
Եթե վարակի տարածման այս տեմպը պահպանվի, ապա մենք ապրիլի 19-ին կունենանք մոտ 1.800 դեպք, իսկ ապրիլի 29-ին` 3600 դեպք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Մեր դեպքերի կրկնապատկման ցիկլը մոտենում է 10 օրին: Եթե այս տեմպը պահպանվի, ապա մենք ապրիլի 19-ին կունենանք մոտ 1.800 դեպք, իսկ ապրիլի 29-ին` 3600 դեպք:
Դրականը այն է, որ վերջին 5 օրերի աճի տեմպը ավելի դանդաղ է, քան հավաքական վերցրած վերջին 10 օրերինը:
Բացասականը այն է, որ այս փոքրիկ և հարաբերական «ձեռքբերումը» կարող է հօդս ցնդել, եթե մենք «թուլանանք» և կրկին վերադառնանք մեր առօրյա կյանքին` չպահպանելով հիվանդության տարածումը կանխող կանոնները»,-գրել է նա:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.