23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Միշտ էլ եղել է քննադատություն Մինսկի խմբի առկա ձեւաչափի վերաբերյալ: Այս մասին «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում նշել է ԵԱՀԿ Մինսկի Խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ անդրադառնալով հարցին, թե ո՞րն է Մինսկի խմբի համանախագահների անելիքը այս իրավիճակում:
«Ես շատ ուրախացա, երբ տեսա դրական հայտարարություն ՌԴ ԱԳ փոխնախարարի կողմից, որը խաղաղ կարգավորման եւ բանակցությունների վերսկսման կոչ էր անում: Դա ամրապնդեց այն ուղերձը, որ Մինսկի խմբի երկրները պետք է շատ ակտիվ լինեն եւ ներգրավված: Համանախագահները այս հարցում պետք է լինեն առաջատարի դերում:
Խնդիրը ձեւաչափը չէ, մենք կարող ենք այն փոխել, ներգրավել նոր բանակցողների: Խնդիրն այն է, որ այս հակամարտությանը վերջ տալու համար պետք է Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների եւ ժողովուրդների քաղաքական կամքը լինի, ինչը մինչ այժմ չենք տեսնում: Ինձ անհանգստացնում է, որ մերձենալու փոխարեն երկու երկրներում էլ տրամադրությունները ավելի կոշտ են դառնում: Նկատում եմ տրամադրություն, որ խնդրի միակ լուծումը պատերազմով է, եւ դա շատ ցավալի է, որովհետեւ դա միակ միջոցը չէ: Առկա է դիրքորոշման կարծրացում:
Երբ ես դեռ նախագահ ի, մենք դեռ խոսում էինք Մադրիդյան սկզբունքների եւ կարգավորման այն սկզբունքների մասին, որոնք ապագա համաձայնության հիմքում պետք է լինեին:
Եթե պետք է նոր ձեւաչափ եւ պետք է նոր բանակցողներ ներգրավել, ապա եկեք անենք դա, բայց իմ իմ մտավախությունն այն է, որ չկա քաղաքական կամք պարզապես: Դա վերաբերում է թե նախագահի, թե վարչապետին: Հակամարտության սրացումը շատ վտանգավոր է եւ երկու երկրներն էլ կարող են չափազանց բարձր գին վճարել դրա համար: Ինձ անհանգստացնում է նաեւ այն, որ լարվածությունը կարող է էլ ավելի աճել» Եվ սա դեռ տեղայնացված բախում էր»,-ընդգծեց նա:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետեւողականորեն շարունակում է հանրային ծառայության տարբեր բնագավառներում կոռուպցիոն դրսեւորումները բացահայտելու, դրանք արմատախիլ անելու գործելաոճը եւ միեւնույն ժամանակ կարեւորելով հանրային հետաքրքրություն ունեցող քրեական գործերով հանրությանը թույլատրելի չափով տեղեկատվություն տրամադրելու հանգամանքը, տեղեկացնում է, որ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, նշված չարաշահումներին հանցակցելու, պաշտոնեական կեղծիքի, ապօրինի հարստացման, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջացառումների եւ դրանց զուգահեռ ձեռնարկված քննչական եւ այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել բավարար ապացույցների համակցության առ այն, որ ՀՀ սնանկության դատարանի դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատողը, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ, ինչպես նաեւ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ որպես ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ ունենալով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն, 2019 թվականի ընթացքում 12.382.580 ՀՀ դրամի չափով ավելացրել է իր գույքը, որն էականորեն գերազանցել է իր օրինական եկամուտները եւ ողջամտորեն չի հիմնավորվել դրանցով, ապա ձեռնամուխ է եղել անօրինական եկամուտները օրինական քաղաքացիական շրջանառության մեջ դնելու միջոցով դրանց օրինական տեսք հաղորդելուն: Մասնավորապես, մտերիմ հարաբերություններ ունենալով նույն դատարանի մեկ այլ դատավորի եւ զբաղեցրած պաշտոնեական դիրքով պայմանավորված իրենից որոշակի կախվածության մեջ գտնվող սնանկության գործերով կառավարիչ Ա. Խ.-ի հետ, վերջիններիցս տեղեկացել է քաղաքացիական գործով ԱՁ Ս. Ա.-ին սնանկ ճանաչելու եւ սնանկության վարույթի շրջանակներում՝ վերջինիս եւ նրա ընտանիքի անդամներին պատկանող անշարժ գույքի իրացման գործընթացի մասին: Նշված անշարժ գույքը՝ Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակարանը, հնարավորինս էժան գնով ձեռք բերելու նպատակով, խնդրելու եւ համոզելու եղանակով դրդել է ԱՁ Ս. Ա.-ի սնանկության գործով կառավարիչ Ա. Խ.-ին, չարաշահելով լիազորությունները, խոչընդոտել հրապարակային սակարկությունների միջոցով նշված բնակարանի իրացման բնականոն գործընթացին, ինչն իրագործելու նպատակով 2018-2019թթ. ընթացքում Ա. Խ.-ն՝ չարաշահելով ոչ առեւտրային կազմակերպության ծառայողի իր լիազորությունները, ապակողմնորոշել է անշարժ գույքի ձեռքբերմամբ հետաքրքրված տարբեր անձանց՝ հայտնելով որ գույքը ձեռք է բերվելու համասեփականատերերի կողմից, հնարավոր գնորդներին զերծ է պահել օրինական կարգով աճուրդներին մասնակցելուց, այդ կերպ ապահովելով աճուրդների չկայանալը եւ դրանով պայմանվորված բնակարանի իրացման աճուրդի մեկնարկային գնի արհեստական նվազումը՝ 26. 400. 000 ՀՀ դրամից այն հասցնելով 12. 382. 000 ՀՀ դրամի:
Նույն ժամանակահատվածում ԱՁ Ս. Ա.-ի սնանկության վերաբերյալ գործը վարող ՀՀ սնանկության դատարանի դատավորը տեղյակ լինելով, որ նույն սնանկության գործով կառավարիչ Ա. Խ.-ի կողմից լիազորությունները չարաշահելու հետեւանքով խոչընդոտներ են հարուցվում հրապարակային սակարկությունների միջոցով անշարժ գույքի իրացման գործընթացի բնականոն ընթացքի համար, որի հետեւանքով ոչ իրավաչափ կերպով, արհեստականորեն նվազեցվում է բնակարանի մեկնարկային գինը, գործընկեր դատավորի խնդրանքը կատարելու, վերջինիս կողմից հնարավորինս էժան գնով անշարժ գույքի ձեռքբերումն ապահովելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով եւ ծառայողական պարտականությունները չկատարելով, Ա. Խ.-ի կողմից տեւական ժամանակ սնանկության գործընթացի վերաբերյալ օրենքով նախատեսված հաշվետվություններ չներկայացնելու պայմաններում որեւէ միջոց չի ձեռնարկել վերջինիս հանցավոր գործողությունները խափանելու եւ դրանց հետեւանքները վերացնելու ուղղությամբ:
Պաշտոնատար անձանց եւ ոչ առեւտրային կազմակերպության ծառայողի նկարագրված արարքների արդյունքում ՀՀ սնանկության դատարանի դատավորը նախնական համաձայնության գալով մորաքրոջ որդու՝ Տ. Մ.-ի հետ, վերջինիս հրահանգավորելով, ինչպես նաեւ տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն եւ ֆինանսական միջոցներ, ապահովել է նրա մասնակցությունը Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող անշարժ գույքի իրացման համար 2019 թվականի սեպտեմբերի 27֊ին նշանակված աճուրդին: Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Տ. Մ.-ն, մասնակցելով նշված աճուրդին, 12.382.580 ՀՀ դրամով ձեռք է բերել նշված անշարժ գույքը, նույն թվականի հոկտեմբերի 8-ին կնքել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որի հիման վրա փաստացի դատավորին պատկանող նշված գույքի նկատմամբ գրանցվել է Տ. Մ.-ի սեփականության իրավունքը: Այդ կերպ դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատողը կարողացել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված 12.382.580 ՀՀ դրամը օրինական քաղաքացիական շրջանառության մեջ դնելով թաքցնել հանցավոր ճանապարհով ստացված գույքն ու դրամական միջոցների իրական ծագումը եւ խուսափել ապօրինի հարստացման, հայտարարագրման ենթակա դրամական միջոցները թաքցնելու համար նախատեսված իրավական հետեւանքներից:
Միեւնույն ժամանակ ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատողի խնդրանքով շարունակելով հանցավոր գործունեությունը՝ ԱՁ Ս. Ա.-ի սնանկության գործով դատավորը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, նշված բնակարանի տիրապետման համար առաջացած խոչընդոտները վերացնելու, մասնավորապես՝ նշված հասցեում բնակվող անձանց վտարումն իրականացնելուց հետո, սնանկության վարույթի ընթացքում բնակարանում առկա գույքը եւ իրերը հարկադրաբար բնակարանից հանելու նպատակով, 2020թ. փետրվարի 6-ին հանձնարարել է նույն սնանկության գործով կառավարիչ Ա. Խ.-ին Տ. Մ.-ից հետին ամսաթվով ստանալ համապատասխան դիմում, դրա բնօրինակը տրամադրել իրեն՝ սնանկության վարույթին կցելու, կայացվելիք ապօրինի դատական ակտի համար որոշակի հիմք ստեղծելու համար: Կատարելով դատավորի պահանջը Ա. Խ.-ն Տ. Մ.-ից ստացել է համապատասխան բովանդակությամբ դիմումը եւ այն փոխանցել սնանկության գործով դատավորին, իսկ վերջինս նշված դիմումը կցել է սնանկության գործի վարույթին: Մասնավորապես, Տ. Մ.-ից 2020 թվականի փետրվարի 6-ին ներկայացվել է դիմում, ինչն օգտագործելով փաստացի 2020 թվականի փետրվարի 6-ին կայացվել է դատական ակտ, որում որպես կայացման ամսաթիվ նշվել է 2020 թվականի փետրվարի 4-ը, այնուհետեւ՝ կեղծ տեղեկություններ պարունակող հիշյալ դատական ակտի հիման վրա 2020 թվականի փետրվարի 6-ին դատավորի կողմից տրվել է կատարողական թերթ՝ աճուրդի դրված եւ վաճառված անշարժ գույք հանդիսացող բնակարանում գտնվող կենցաղային իրերը (շարժական գույքը) դուրս բերելուն պարտավորեցնելու վերաբերյալ:
Նշված գործողությունների հետեւանքով խաթարվել է պետական մարմինների եւ ոչ առեւտրային կազմակերպության բնականոն գործունեությունը, կոպիտ կերպով խախտվել են այլ անձանց, այդ թվում՝ սնանկ ճանաչված անձի եւ Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքի մյուս համասեփականատերերի իրավունքներն ու օրինական շահերը՝ առաջացնելով ծանր հետեւանքներ, այն է՝ առանձնապես խոշոր արժեք ունեցող անշարժ գույքը ապօրինի կերպով օտարվել է, այնուհետեւ հիմքեր են ստեղծվել այն ոչ իրավաչափ կերպով այլ անձի տիրապետմանն ու տնօրինմանը հանձնելու համար:
Բացի այդ, նույն քրեական գործով ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ սնանկության դատարանի դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատողը, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հանդիսանալով ինքնավար պաշտոն զբաղեցնող եւ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, պարտավոր լինելով օրենքով նախատեսված կարգով ժամանակին ներկայացնել ճշգրիտ հաշվետվություններ, հաշվետու ժամանակահատվածում՝ այն է 2017-2020թթ. ընթացքում, 100.000 ԱՄՆ դոլարին համարժեք (փոխարժեք՝ ՍՏՄ 475.81)՝ 47.581.000 ՀՀ դրամի չափով ավելացրել է իր գույքը, որն էականորեն գերազանցել է իր օրինական եկամուտները եւ ողջամտորեն չի հիմնավորվել դրանցով, այսինքն՝ ապօրինի հարստացել է: Բացի այդ՝ նույն հաշվետու ժամանակահատվածների համար ներկայացված հայտարարագրերում ՀՀ սնանկության դատարանի դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատողը թաքցրել ու չի հայտարարագրել հայտարարագրման ենթակա՝ առանձնապես խոշոր չափերով գույքի, դրամական միջոցների վերաբերյալ տվյալներ, ինչպես, նաեւ օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցները, գույքի նկատմամբ իրավունքը: Մասնավորապես, ՀՀ սնանկության դատարանի դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատողը, նպատակ ունենալով թաքցնել ապօրինի հարստացման եւ հայտարարագրման ենթակա գույքի, դրամական միջոցների հանցավոր ծագումը, նախնական համաձայնության գալով իր հետ մտերիմ փոխհարաբերությունների մեջ գտնվող եւ դարձյալ ինքնավար պաշտոն զբաղեցնող, հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց հետ, գիտակցելով վերջիններիս կողմից արդեն իսկ հայտարարագրված զգալի դրամական միջոցներ ունենալու փաստը, նպատակ ունենալով անօրինական եկամուտները օրինական քաղաքացիական շրջանառության մեջ դնելու միջոցով դրանց օրինական տեսք հաղորդել, առաջարկել է կնքել 100.000 ԱՄՆ դոլար տրամադրելու վերաբերյալ փոխառության ձեւական պայմանագիր՝ այդ կերպ քողարկելով ինչպես դրամական միջոցների, այնպես էլ դրանց տնօրինման արդյունքում ձեռք բերվելիք գույքի նկատմամբ իրավունքի հանցավոր ծագումը եւ վերջնարդյունքում դրանց հաղորդել օրինական տեսք, որից հետո ստանալով վերջիններիս համաձայնությունը, պաշտոնատար անձի հետ կնքել է 100.000 ԱՄՆ դոլար ստանալու վերաբերյալ փոխառության ձեւական պայմանագիր: Այնուհետեւ նշված գումարն առձեռն փոխանցել է հիշյալ անձին, իսկ վերջինս, խոչընդոտները վերացնելու միջոցով օժանդակելով ՀՀ սնանկության դատարանի դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատողին թաքցնել հանցավոր ճանապարհով ստացված գույքի ու դրամական միջոցների իրական ծագումը, այն մուտքագրել է հատուկ այդ նպատակով բանկում բացված հաշվին՝ այդ կերպ հանցավոր ճանապարհով ձեռք բերված 100.000 ԱՄՆ դոլարը շրջապտույտի մեջ դնելով եւ վերադարձնելով նույն անձին:
Մեջբերված բավարար փաստերը հաշվի առնելով՝ ՀՀ գլխավոր դատախազը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 164-րդ եւ 175-րդ հոդվածներով, ՀՀ դատական օրենսգիրք Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 51-րդ, 161-րդ եւ 163-րդ հոդվածներով եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով, միջնորդել է ՀՀ Բարձրագույն դատական խորհրդին՝ համաձայնություն տալ ՀՀ սնանկության դատարանի երկու դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ ազատությունից զրկելու համար:
Ներկայացված միջնորդությունները ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նիստերում քննարկվել եւ բավարարվել են:
2020թ. հուլիսի 17-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից որոշում է կայացվել սնանկության գործերով դատավորներից մեկին ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով, 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով, 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-214-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ մյուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալներ ներգրավվելու մասին:
Նկատի ունենալով, որ օրենքով սահմանված ընթացակարգերի պահպանմամբ հաղթահարվել են դատավորների անձեռնմխելիության արգելքը, վարույթն իրականացնող մարմնի կողմից մեղադրանք է առաջադրվել դատավորներին եւ միջնորդություն է հարուցվել Դատարան՝ սնանկության գործերով դատավորների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որոնցից մեկ դատավորի մասով քննարկվել եւ բավարարվել է:
Քրեական գործով Բարձրագույն դատական խորհրդին նախապես իրազեկելուց հետո քննչական գործողություններ են կատարվել ինչպես սնանկության դատարանի վարչական շենքում, այնպես էլ՝ սնանկության գործերով դատավորների փաստացի բնակության վայրերում, որի ընթացքում հայտնաբերվել եւ առգրավվել են տարբեր անձանց անուններով ձեւակերպված սեփականության իրավունքի գրանցման վկայականներ, ինչպես արտարժույթով, այնպես էլ ազգային արժույթով մեծ քանակի գումարներ, քրեական գործի համար ապացուցողական նշանակություն ունեցող այլ նյութեր:
Ձեռնարկվում են համալիր միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, տուժող քաղաքացու խախտված օրինական իրավունքները եւ շահերը վերականգնելու, առերեւույթ հանցանք կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու եւ արդյունքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածով մախատեսված խնդիրներն արդյունավետ կենսագործելու ուղղությամբ:
Ազգային անվտանգության ծառայությունը հիշեցնում է, որ դեռեւս 2019 թվականի հոկտեմբերին սնանկ ճանաչված քաղաքացին ՀՀ կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզման փորձ էր կատարել՝ դժգոհելով սնանկության վարույթի ընթացքում թույլ տրված չարաշահումներից եւ դրա արդյունքում ունեզրկման փաստից:
Միեւնույն ժամանակ Ծառայությունը տեղեկացնում է, որ ելնելով «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներից, համաձայն որի քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որեւէ միջամտություն, քրեական գործի այս փուլում հավելյալ այլ տեղեկատվություն չի կարող տրամադրվել:
Սկսում ենք կենսաթոշակների նշանակման գործընթացների վերակազմակերպումը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ոլորտում բարեփոխումներ իրականացվելու նպատակով Կառավարության գործունեության ծրագրում ամրագրվել են կոնկրետ միջոցառումներ, այդ թվում կառուցվածքային փոփոխություններ:
Ներկայումս կենսաթոշակ, նպաստ եւ սոցիալական ծրագրերով նախատեսված մի շարք դրամական վճարների նշանակման եւ վճարման գործառույթերն իրականացնում են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության ծառայության 51 տարածքային բաժինները։ Նույն մարմինն իրականացնում է թե´ դիմումների ընդունման, խորհրդատվության տրամադրումը, թե´ բուն մասնագիտական գործառույթը՝ կենսաթոշակների նշանակման եւ վճարման վերաբերյալ որոշումների կայացումը։
Այս գործընթացը խնդրահարույց է մի քանի պատճառով․
– տարածքային բաժնի աշխատակիցը անձամբ սպասարկում է քաղաքացուն, միաժամանակ իրականացնելով որոշման կայացման գործառույթ, ինչը տարբեր հմտություններ պահանջող աշխատանք է ենթադրում, հետեւաբար նաեւ հավելյալ ժամանակ եւ ռեսուրսներ է խլում,
– որոշումներ ընդունող անձնակազմի եւ շահառուների միջեւ շփումը ռիսկային է կայացվող որոշումների օբյեկտիվության տեսանկյունից,
– հնարավոր ռիսկերի առկայությունը բացասաբար է ազդում համակարգի հանդեպ քաղաքացիերի վստահության վրա:
Ինչ ենք նախատեսվում իրականացնել
Օգոստոսի մեկից կիրականացվի բարեփոխումների առաջին փուլը, որը կմեկնարկի մայրաքաղաքում.
– Երեւանում ամբողջությամբ կվերակազմակերպվեն Ծառայության տարածքային բաժինները եւ դրանց փոխարեն կձեւավորվեն սպասարկման եւ նշանակման վարչություններ՝ իրենց բաժիններով (back office, front office):
– Սպասարկման վարչության 10 բաժիններին կվերապահվեն միայն քաղաքացիներին սպասարկելու, դիմումներ ընդունելու, խորհրդատվություն մատուցելու գործառույթները, ինչը հնարավորություն կտա բարելավելու քաղաքացիների սպասարկման գործընթացը։
– Նշանակման վարչության 5 բաժինները կենտրոնացված կարգով կիրականացնեն բացառապես դիմումների մշակման եւ որոշումների կայացման գործառույթներ, ինչի շնորհիվ պատասխանատուները կկենտրոնանա միայն թոշակի նշանակման գորընթացի վրա, որի արդյունքում կբարձրանա աշխատանքի արդյունավետությունը։
– Ներդրված նոր ծրագրային ապահովման շնորհիվ դիմումները աշխատակիցների միջեւ կբաշխվեն պատահականության սկզբունքով, բացառելով կենսաթոշակ նշանակող մասնագետների եւ քաղաքացիների շփումը:
-Արդյունքում կբարձրանա որոշումների կայացման օբյեկտիվությունը, կնվազեն կոռուպցիոն ռիսկերը։
-Կենսաթոշակի նշանակման գործընթացում մարդկային գործոնի նվազման պարագայում կբարելավվի համակարգի թափանցիկությունը եւ կավելանա համակարգի հանդեպ քաղաքացիների վստահությունը։
Սպասարկման բաժինները կշարունակեն գործել իրենց նախկին տեղակայման վայրերում, իսկ Նշանակման բաժիններն առանձին կենտրոնացված գրասենյակում։
Բարեփոխման հաջորդ փուլը կիրականացվի մարզերում՝ մինչեւ տարեվերջ»։
ՀՀ կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչ օրակարգային հարցերի քննարկումը, անդրադարձել է հանրապետությունում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին:
Պատասխանատուները վարչապետին զեկուցել են հակահամաճարակային կանոնների վերաբերյալ իրազեկման, դրանց պահպանման միջոցառումների դինամիկայի, ինչպես նաև աշխարհում կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման աշխատանքների և այն ձեռք բերելու ուղղությամբ կառավարության կողմից տարվող բանակցությունների վերաբերյալ: Ստորև ներկայացվում է կառավարության նիստի նախաբանի սղագրությունն ամբողջությամբ.
Սկսում ենք 2020 թվականի հուլիսի 2-ի կառավարության նիստի աշխատանքները: Նախ, պարոն Թորոսյան, ներկայացրեք կորոնավիրուսի հետ կապված երեկվա իրավիճակը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան – Շնորհակալություն, պարոն վարչապետ: Երեկվա թվերը հետևյալն են. արձանագրված նոր դեպքերի թիվը 593 է՝ 2100 թեստից, այսինքն՝ սկզբունքորեն տոկոսի առումով էական փոփոխություն չկա: Դժբախտաբար, եղել է 6 մահ կորոնավիրուսից, և 4 հոգի մահացել են նաև կորոնավիրուս ունենալով, բայց ոչ կորոնավիրուսից: Ընդհանուր թվերն ստացվում են մինչ օրս արձանագրված 26658 դեպք և 459 մահ: Իհարկե, եղել են նաև մեծաթիվ բուժված քաղաքացիներ՝ 473, և ընդհանուր բուժվածների թիվը 15036 է: Առողջապահական համակարգի՝ կորոնավիրուսով զբաղվածության առումով իրավիճակը մնում է մոտավորապես նույնը, այսինքն՝ վերակենդանացման բաժանմունքները պրակտիկորեն լիքն են: Իհարկե, կան 1-2 տեղեր բոլոր տեղերում, և մենք կարողանում ենք դրանց հաշվին ծանր և ծայրահեղ ծանր քաղաքացիներին տեղավորել, որոնց թիվն այսօր գումարային կազմում է մոտ 650 հոգի, և նրանցից 44 հոգին միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերին: Նաև շարունակվում է, Դուք երեկ էլ նշեցիք բրիֆինգի ժամանակ, նոր հզորությունների մեծացումը: Ես այսօր էլ ինքս գնալու եմ՝ տեսնելու Սպիտակի և Մարտունու բժշկական կենտրոնների ծավալվող բաժանմունքները, որոնք հագեցած են լինելու թե՛ անհրաժեշտ սարքավորումներով, և թե՛, ամենակարևորը այս պահին, թթվածնային հագեցվածությամբ:
Եվս մեկ կարևոր հանգամանք, թե քանի քաղաքացի է սպասում հոսպիտալացման: Առավոտյան ժամը 09.00-ի դրությամբ՝ տանն սպասող ունենք ընդամենը 11 հոգի, որից 4-ը՝ միջին ծանրության, 7-ը՝ թեթև, մնացած ևս մոտ 80 հոգի սպասում են տեղափոխման՝ այնպիսի հիվանդանոցներ, որոնք զբաղվում են կորոնավիրուսային հիվանդությամբ: Այս մասով կարող եմ ասել, որ վիճակը հարաբերականորեն կայուն է:
Իսկ ընդհանուր, կարծում եմ, որ պետք է նույն կերպ շարունակենք: Եվս մեկ հավելյալ ինֆորմացիա տամ, որ մեր կողմից որդեգրված կանոնների պահպանման արդյունքների մասով ապացուցողական բազան օրեցօր շատանում է: Նույնիսկ նույն երկրի մասշտաբով, երբ կան, օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգների տարբեր նահանգներ, որտեղ դիմակների կրումը կամ պարտադիր է, կամ պարզապես խորհուրդ է տրվում, հետազոտողներն ակնհայտ շարունակում են այդ տարբերություններն արձանագրել: Որտեղ այդ ամենը պարտադիր է և լավ պահպանվում է, նկատվում է կայունացում և թվերի իջեցում՝ հակառակ այն տեղերի, որտեղ դա պարզապես խորհուրդ է տրվում կամ նորմալ չի պահպանվում: Հետևաբար, մեր գործողություններն այս առումով պետք է լինեն շարունակական, որպեսզի կարողանանք հաղթահարել այս մարտահրավերը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ: Դիմակների հետ կապված շատ է քննարկվում այն մասին, որ մեր պաշտոնական ուղերձը դիմակների հետ կապված այս ընթացքում փոխվել է: Ես, այսօր առավոտյան միջազգային լրատվությանը հետևելով, արձանագրեցի, որ աշխարհի նույնիսկ գերզարգացած երկրներ կան, որտեղ նոր հիմա ամբողջական դիմակների հետ կապված ուղերձը փոխվում է: Ես արձանագրեցի, որ այդ գերզարգացած երկրներից մեկի ղեկավարը բավական երկար ժամանակ սկզբունքորեն հակառակն է ասել դիմակների հետ կապված և այսօր պաշտոնապես արձանագրել է, որ, այո՛, ինքը ևս ընդունում է, որ դիմակները պետք է լինեն պարտադիր և կրվեն:
Պարոն Գևորգյան, ես ճի՞շտ եմ հասկանում, որ դիմակների շուկայում մենք էական գնանկում ունենք:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյան – Այո, պարոն վարչապետ, Դուք միանշանակ ճիշտ եք: Բայց հիմա մեկ ուրիշ խնդիր ունենք արդեն: Ներկրված դիմակները, քանի որ 2 ամիս առաջ են ներկրվել, որոշակի թանկ գնով են ներկրվել, տեղական արտադրությունը 60 դրամով է: Հիմա ունենք դիմակների պրոֆիցիտ, այսինքն՝ ավելի շատ դիմակ ունենք, քան վաճառվում է: Հայաստանից դիմակների մեկ արտահանում արդեն կատարվել է՝ 60 դրամով: Մյուս խմբաքանակի համար ևս հայտարկվել է: Հիմա մենք երկու խնդրի առաջ ենք կանգնած, որ պետք է լուծենք: Եթե մենք չենք թողնում այս դիմակների արտահանումը, ապա տնտեսվարողներն ստիպված են լինելու միգուցե վնասով, բայց ավելի էժան վաճառել, որովհետև չի վաճառվում: Իսկ եթե թողնում ենք, ապա գինը մնում է կայուն՝ այս 60 դրամ տեղականը և մի փոքր ավելի թանկ դրսից ներկրվածը, որովհետև դեռևս միջազգային շուկայում ինչ-որ նոր խմբաքանակ կգա: Նոր խմբաքանակը սպասվում է մոտ 1 ամսվա ընթացքում, որ ավելի կէժանանա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Բայց այդտեղից մենք այլ եզրակացություն պետք է անենք: Դիմակների հետ կապված՝ էլի ցանկանում եմ հիշենք մեր փուլերը: Սկզբնական շրջանում, երբ շուկայում կար մեծ դեֆիցիտ ամբողջ աշխարհում, Հայաստանում էլ գները 200 դրամից ավելի էին, խնդիր կար այնպես կառավարել իրավիճակը, որ գոնե առողջապահական հիմնարկների համար հնարավոր լինի դիմակներ ձեռք բերել: 2-րդ փուլում, երբ շուկայում կար դիմակ, և դրանք բավական բարձր գնի էին, մենք եկանք այն համոզման, որ դիմակները պետք է դարձնել պարտադիր: Հասկանալով, սակայն, գների բարձր լինելը՝ մենք ասացինք՝ շատ լավ, նրանք, ովքեր հնարավորություն ունեն գործարանային արտադրության դիմակ կրել, թող կրեն, նրանք, ովքեր չունեն այդ հնարավորությունը, թող տնային պայմաններում պատրաստված դիմակներ կրեն:
Հիմա մենք ունենք գնանկում և ունենք պրոֆիցիտ, կարող ենք անցնել 3-րդ փուլին՝ մեր բոլոր քաղաքացիներին կոչ անել, որ կրեն բացառապես գործարանային արտադրության դիմակ, և պարոն Գևորգյան, Ձեր ասած հարցը կլուծվի այդպես: Ըստ էության՝ այսօր, երբ շուկայում նայում ենք դիմակների սպառման ծավալները, այսինքն՝ մեզ պետք չէ նույնիսկ գնալ, փողոցում մոնիթորինգ անել: Մենք տեսնում ենք ամեն օր՝ երկրում քանի դիմակ է սպառվում, և մեզ համար ակնհայտ է, որ մեր սիրելի քաղաքացիների մեծամասնությունը, համենայնդեպս, գործարանային արտադրության դիմակ չի կրում: Մենք ասել ենք նաև, որ գործարանային արտադրության դիմակներն իրենց կանխարգելիչ նշանակությամբ շատ ավելի օգտակար են: Մանավանդ, անկեղծ եմ ուզում ասել՝ այս ընթացքում, երբ փողոցներում շրջայցեր եմ արել՝ դիմակ բաժանելու համար, ես տեսել եմ քաղաքացիներ, ովքեր կրում են ցանցայնությամբ դիմակներ՝ ուղղակի ֆորմալ մասը պահելու համար:
Երեկ էլ մի այսպիսի երևույթ նկատեցի. երբ ես մեքենայով շարժվում էի, և մայթերին կանգնած քաղաքացիները, ենթադրում եմ, պետական պահպանության ծառայության փարոսիկներով մեքենաները տեսնելիս, իմ շարժին զուգընթաց, դիմակը ծնոտի տակից բարձրացնում են, քթին են դնում: Ես չեմ հասկանում սա:
Սիրելի հայրենակիցներ, այդ դիմակը չեք կրում ինձ համար, կամ կառավարության համար, կամ ոստիկանի համար, որ ոստիկան տեսնելիս՝ բարձրացնեք, ոստիկանն անցնի՝ իջեցնեք: Շատ կարևոր է այս հանգամանքը: Ես կրում եմ դիմակ ինձ և ինձ շրջապատող մարդկանց համար, բայց ամեն քաղաքացի պետք է հասկանա, որ կառավարության համար չի դիմակը կրում: Չնայած, մի կողմից, այո՛, մեր խնդիրն է՝ մարդկանց հետ այդ հաղորդակցությունը վարել շարունակ, անընդհատ, առանց հոգնելու, ընդ որում՝ դիմակ բաժանելու հետ կապված ակցիաները պետք է շարունակել: Բոլոր այն հասարակական կազմակերպությունները, քաղաքացիները, բոլոր նրանք, ովքեր ունեն այդ հնարավորությունը, թող անընդհատ անեն: Դա շատ կարևոր է: Բայց, մյուս կողմից, վարչական մեթոդներն էլ պետք է կիրառվեն՝ էլի արձանագրելով, որ մենք ոչ ոքի չենք ուզում տուգանել, ոչ ոքի: Վարչական միջոցի նպատակն այն է, որ մարդիկ կրեն դիմակ կամ ասել, որ մարդիկ ունեն ընտրություն՝ կրել դիմակ և չտուգանվել:
Պարոն Ղազարյան, խնդրում եմ, ասեք, թե երեկ հակահամաճարակային ինչ վարչական միջոցներ են ձեռնարկվել:
Ոստիկանապետ Վահե Ղազարյան – Շնորհակալություն: Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, հակահամաճարակային կանոնների պահպանմանն ուղղված հուլիսի 1-ին ծառայության արդյունքում կազմվել է 2827 արձանագրություն՝ Երևան քաղաքում՝ 1198, մարզերում՝ 1629, որից 2301-ը՝ հետիոտնի կողմից դիմակ չկրելու, 70-ը՝ անձը հաստատող փաստաթղթի բացակայության, 10-ը՝ տաքսի ավտոմեքենայի վարորդների կամ ուղևորների կողմից դիմակ չկրելու, 442-ը՝ մինչև 7 տեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների ուղևորների և վարորդների կողմից դիմակ չկրելու, 3-ը՝ տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների կողմից խախտումներ թույլ տալու և 1՝ ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալություն: Էլի շատ ցավալի է, որ մոտ 2800 տուգանքի դեպք է արձանագրվում: Բայց էլի եմ ասում՝ մեր նպատակը տուգանելը չէ, մեր նպատակը, ընդհակառակը, ամբողջ հանրապետությունում բոլոր հնարավոր ուժերով փնտրել և չգտնել որևէ քաղաքացու, որը պետք է տուգանվի:
Պարոն Ասոյան, տեսչական մարմիններն ի՞նչ գործունեություն են ծավալում այս առումով:
Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյան – Շնորհակալություն, պարոն վարչապետ: Մենք շարունակում ենք վերահսկողական աշխատանքները, բոլոր՝ 6 տեսչական մարմինները ներգրավված են այդ աշխատանքներում: Երեկվա տվյալներով` 884 ստուգում է իրականացվել, որից արձանագրությունով խախտումներ ենք արձանագրել 40 տնտեսվարողի մոտ: Սա, ըստ էության, որոշակի դրական դինամիկա է ենթադրում, որովհետև հիմա 1 շաբաթվա կտրվածքով ինձ մոտ եղած թվերն եմ նայում. օրական մենք մոտավորապես անում ենք 800-900 ստուգում, որոնց արդյունքում խախտումներ են արձանագրվում 60, 70, 40, 50 տնտեսվարողների մոտ: Դա այն պարագայում, երբ ժամանակին նույն 800-900 ստուգումների պարագայում մենք հայտնաբերում էինք 200-300 խախտում: Այսինքն՝ տնտեսվարողների կողմից դրական դինամիկան կա, և դա շատ ողջունելի է, հույս ունենք, որ կպահպանվի:
Շարունակում ենք նաև ոստիկանության հետ համակցված ուժեղացված վերահսկողական աշխատանքները տարբեր համայնքներում, ինչպես նաև տարբեր մարզկենտրոններում և քաղաքներում, որը ևս տալիս է իր արդյունքը: Որպես օրինակ՝ նաև կրկնակի ստուգայցեր են իրականացվում անմիջապես հաջորդ օրվա կտրվածքով: Օրինակ, մենք նման միջոցառում կազմակերպեցինք ոստիկանության հետ Նոր Նորք համայնքում, որտեղ լուրջ դրական արդյունքներ ենք արձանագրել, բացառությամբ տրանսպորտի ոլորտի, որտեղ խախտումները շարունակում են մնալ: Խախտումները հիմնականում վերաբերում են նրան, որ վարորդները փորձում են քողարկել, սահմանված քանակից շատ ուղևորներ են տեղափոխում՝ մգեցված ապակիներով կամ վարագույրներով քողարկում, փակում են կամ երբ տեսնում են ոստիկանության կամ տեսչական մարմնի ծառայողներին հսկողություն իրականացնելիս, ուղղակի խուսանավում են: Իսկ, ընդհանուր առմամբ, կանոնները՝ ալկոգելի առկայություն և այլն, ըստ էության, պահպանվում են: Հասել ենք արդեն այն մակարդակին, որ գծանշումները, ալկոգելի առկայությունը և մնացած պահանջները կիրառելի ու պահպանելի են դարձել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ: Պարոն Թորոսյան, իսկ պատվաստանյութի ստեղծման հետ կապված ի՞նչ նորություններ կան, և մենք ի՞նչ ենք անում՝ հնարավոր պատվաստանյութը հնարավորինս արագ ձեռք բերելու համար:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան – Պարոն վարչապետ, իրավիճակը հետևյալն է. աշխարհում արդեն 100-ից ավելի թեկնածու պատվաստանյութեր կան, որոնք հավակնում են դառնալ վերջնական արդյունք, սակայն դրանցից մոտ 20-ը են ավելի հավանական, որ կդառնան: Պատվաստանյութերը 3 փուլով են հետազոտվում՝ շատ քիչ թվով անձանց, հետո մոտ հարյուր, հետո տասնյակ հազարների վրա, և նախնական՝ 1-ին և 2-րդ փուլի հետազոտությունները ցույց են տալիս, որ ամենայն հավանականությամբ, լինելու են պատվաստանյութեր, և լինելու են մի քանիսը, ոչ թե մեկը: Սա շատ կարևոր է ընդհանուր մեր երկրագնդի ազգաբնակչության համար, որովհետև նման հավաստիացում մենք չունեինք, քանի որ այսպիսի վիրուսի դեմ երբևէ պատվաստանյութ չէր ստեղծվել՝ այդքան վտանգավոր չլինելու հիմքով:
Մենք հիմա բանակցություններ ենք վարում 2 ուղղությամբ: Առաջինն ուղիղ արտադրողներն են, ես անձամբ եմ այդ բանակցությունները վարում: Օրինակ, երեկ խոսել եմ «Մոդեռնա» ընկերության կոմերցիոն տնօրենի հետ, որը մեր հայրենակից Նուբար Աֆեյանի հետ փոխկապակցված ընկերություն է: Եվ այդ վակցինան՝ MRN 1723, եթե չեմ սխալվում՝ այդպես է արտադրական անվանումը, ամենահավանական թեկնածուներից է: Նաև բանակցում ենք ԱՀԿ-ի, ԳԱՎ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի պլատֆորմների հետ, որոնք փորձելու են հավաքական գնումներ իրականացնել, այսինքն՝ մեծաթիվ երկրների համար մեծաթիվ քանակներ, որպեսզի հավասարաչափ բաշխում տեղի ունենա: Այստեղ ամենամեծ վտանգն այն է, որ կարող են լինել երկրներ, որոնք միանգամից մեծ քանակի արտադրված կամ նույնիսկ դեռ չարտադրված պատվաստանյութը գնեն և մյուս երկրներին այն պարզապես հասնի շատ ուշ, օրինակ՝ հասանելի լինի 2021 թվականի սկզբին կամ 2020 թվականի վերջին, բայց երկրների մի խմբի հասնի դրանից ևս 1 տարի հետո: Դրա համար շատ կարևոր է այդ բանակցությունները վարել հենց այսօրվանից՝ նույնիսկ դեռ չունենալով վերջնական արտադրանքը:
Տարբեր գնահատականներով՝ մատակարարվելու առումով այն հասանելի կլինի երկրներին կամ 2020 թվականի վերջ կամ 2021 թվականի սկիզբ: Այդ ինֆորմացիան վերջնական պարզ կլինի աշնան սկզբին, որովհետև 3-րդ փուլի հետազոտությունների ամփոփումը կամ միջանկյալ ամփոփումն սպասվում է այդ ժամանակ: Բայց ընդհանուր փաստը, որ այն լինելու է, փոխելու է ամբողջ իրավիճակը, և մենք վերադառնալու ենք մեր սովորական կյանքին՝ առանց դիմակների և առանց մնացած կանոնները պահպանելու, արդեն ուրախալի է: Պետք է հետևենք և հետ չմնանք զարգացումներից՝ շարունակելով այդ բանակցությունները: Արդյունքների մասին էլ ես արդեն ընթացքում տեղյակ կպահեմ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Եվ առավել ևս այս լուրի ֆոնին, կարծում եմ՝ առավել պետք է խստացնենք հակահամաճարակային կանոնների պահպանումը, մեր կարգապահությունը, որպեսզի մարդկանց չդատապարտենք մահվան: Էլի ուզում եմ ընդգծել, որ մահերի թիվը կոնկրետ կախված է վիճակագրությունից: Ենթադրենք, եթե շատ կոպիտ ձևակերպենք, 590 երեկ ախտորոշված դեպքերը նշանակում են, որ 11 մարդ, այդ օրվա վիճակագրության բերումով, մահանալու է: Իհարկե, մեծ մասը բուժվելու է, բայց էլի մեզնից յուրաքանչյուրը, հակահամաճարակային կանոնը չպահելով, ամենայն հավանականությամբ, մահվան է դատապարտում ինչ-որ մի ուրիշ քաղաքացու: Բայց մեզնից յուրաքանչյուրը չի կարող երաշխավորվել, որ այդ քաղաքացին հենց ինքը չի լինի, հենց իր ընտանիքի անդամը չի լինի, իր հարազատը չի լինի: Այնպես որ շարունակում ենք պահպանել, մեր կանոնները պարզ են, դրանց էֆեկտիվությունն ապացուցված է՝ կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն և ախտահանել ձեռքերը:
Շարունակվում է հիբրիդային պատերազմը կորոնավիրուսի թեմայով: Այս մասին կառավարության հերթական նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դա շարունակվում է ապատեղեկատվություն տարածելու միջոցով, ես տեսնում եմ, որ սոցիալական ցանցերում գրառումներ կան, որ Կառավարությունը, կորոնավիրուսից օգտվելով, ասում է՝ իրար հանդիպելիս մի համբուրվեք, սրանով նրանք նպատակ ունեն մեր ազգային ինքնությունը արմատախիլ անել: Ասենք էդ երբվանի՞ց ա փողոցում հանդիպել, համբուրվելով բարևելը դառել մեր ազգային ինքնագիտակցության մասը: Ասենք, Եղիշե Չարենցն ու Հովհաննես Թումանյանը որ փողոցում հանդիպել են, իրար գրկել, փաթաթվել, համբուրել են, հա՞, կամ Ավետիք Իսահակյանն ու Մարտիրոս Սարյանը, նման պատմական տվյալների ես չեմ տիրապետում»,-ասաց նա:
Ըստ վարչապետի՝ իրենց սխալն այն էր, որ արտակարգ դրության իրավական ռեժիմից հանեցին տեղեկատվության հետ կապված մասերը և դրա համար հիմա ով ինչ ուզում, ասում է: «Մեկն ասում է կորոնավիրուս չկա, մեկն ասում ա չիպ են դնում, ասում են հյուրանոցներում ոչ մի մեկուսացված մարդ չկա, ասում են մի տեղ գեյերի ժողով ա, մի տեղ նատուրալների ժողով, մյուս տեղում հակահայկական ժողով ա, մյուսում պրոթուրքական ժողով: Այս պրոբլեմը կա ու սրա հետ առերեսվում ենք, վատ լուրն այն է, որ այն մարդիկ, ովքեր ցուցադրաբար դիմակ չէին դնում, նույնիսկ տուգանվելուց հետո ցուցադրաբար դիմակներ չէին կրում , հիմա կորոնավիրուսը հարմարավետ տեղավորվում է այդ մարդկանց շրջանում»,-ասաց նա և նշեց, որ չի կարող տվյալներ հրապարակել:
Նա նաև հայտնեց, որ այդ շրջանակներից կան մարդիկ, որ չեն ուզում ասել, որ կորոնավիրոսով վարակվել են: «Մի մասը գնում, թաքուն տեղերում են մեկուսանում»,-ասաց վարչապետը:
https://www.youtube.com/watch?v=FCSDxXmuj54&feature=emb_logo
Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն է ներկայացրել իշխանությունների առաջադրած իրավական երեք հարցի առնչությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը, որը վերջին մի քանի ամիսներին համագործակցել է Եվրոպայի խորհրդի և Վենետիկի հանձնաժողովի հետ։
Արդարադատության նախարարը 2020 թվականի մայիսի 13-ին Վենետիկի հանձնաժողովին առաջադրել էր երեք իրավական հարց, որոնք վերաբերում են 2015 թվականի Սահմանադրական փոփոխություններով նախատեսված, սակայն չիրագործված Սահմանադրական դատարանի նոր մոդելի իրագործմանը, Սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրության փոփոխությունների նախնական քննության շրջանակի հստակեցմանը և այդ քննության ժամկետին, ինչպես նաև Ազգային ժողովի՝ նախապես հայտարարված հանրաքվեն չեղարկելու հնարավորությանը, որը կասեցվել է համավարակի պատճառով հայտարարված արտակարգ դրության հիմքով։
«Հրապարակվել է հանձնաժողովի կարծիքը, որը դրական է արձագանքել իշխանությունների առաջարկությանը։ Այսպես, առաջին հարցի հետ կապված, ըստ էության, վերլուծել է, որ 2015 թվականի փոփոխություններով նախատեսվել է Սահմանադրական դատարանի եվրոպական չափանիշներին համապատասխանող մոդել, և որ եվրոպական ստանդարտ է նաև այն, որ պաշտոնավարման ժամկետների փոփոխություններից հետո գործող դատավորները շարունակեն պաշտոնավարել մինչև իրենց ժամկետի ավարտը, ինչպես նախատեսված էր մինչև փոփոխությունները»,– նշված է նախարարության հաղորդագրության մեջ։
Հանձնաժողովն արձանագրել է, որ առաջարկվող փոփոխությամբ գործող իշխանությունների նպատակը ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող ՍԴ մոդելը փոփոխելը և այդ մոդելից հետ կանգնելը չէ, ինչպես նաև չկա նպատակ ներդնելու այնպիսի կանոններ, որոնք թույլ կտան քաղաքական մեծամասնությանը վերահսկել դատավորների նշանակման գործընթացը: Հակառակը, պարզ է, որ իշխանությունների նպատակն է ապահովել, որ նոր դրույթներն իրագործվեն, և ՍԴ կազմը հնարավորինս շուտ արտացոլի այդ դրույթներով ներդրվող ժողովրդավարական չափանիշները: Սա լեգիտիմ նպատակ է:
Հանձնաժողովն ընդունել է նաև, որ տվյալ համատեքստում փոփոխությունների ընդունման և դրանց վերջնական իրականացման միջև ընկած ժամանակահատվածը, որը կարող է տևել մինչև 20 տարի, սովորականից չափազանց ավելի երկար է և հանգեցնում է 2015թ-ի փոփոխությունների իրագործման խափանման:
Դատարանի նախագահի մասով հանձնաժողովը եզրակացրել է, որ եվրոպական չափանիշների տեսանկյունից ընդունելի են դատարանի նախագահների պաշտոնավարման ավելի կարճ ժամկետներ, ինչը կարող է նպաստել դատավորների շրջանում ավելի շատ կոլեգիալ, քան հիերարխիկ մթնոլորտի ձևավորմանը:
Հայաստանյան իրավիճակին անդրադառնալով՝ հանձնաժողովն արձանագրել է, որ Հայաստանի դեպքում ներկայիս Սահմանադրական դատարանի նախագահը պաշտոնավարելու է 17 տարի, ինչն ավելի մեծ ժամկետ է, քան անգամ նոր Սահմանադրությամբ դատավորների համար նախատեսվածը: Սա կարող է հանգեցնել նախագահի դերի գերակշռությանը և նպաստավոր չէ դատավորների միջև կոլեգիալության մթնոլորտի ձևավորման համար: Ուստի հանձնաժողովի եզրակացությունն այն է, որ ի տարբերություն դատավորների պաշտոնավարման ժամկետների, դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետի առումով իշխանություններն առավել մեծ հայեցողության հնարավորություն ունեն, և այդ ժամկետի կրճատումը հնարավոր է՝ միաժամանակ խորհուրդ տալով նախատեսել որոշակի անցումային ժամկետ։
Հանձնաժողովն ընդունել է նաև իշխանությունների այն պնդումը, որ Սահմանադրական դատարանի գործող նախագահի՝ 2005թ-ի Սահմանադրության դրույթներին համապատասխան ընտրությունը (2018թ-ի մարտի 21), որը տեղի է ունեցել 2015թ-ի փոփոխություններն ուժի մեջ մտնելուց ընդամենը երեք շաբաթ առաջ, հակասում է այդ փոփոխությունների ոգուն, որոնք միտված են մի կողմից` Խորհրդարանից դատական համակարգի և Սահմանադրական դատարանի անկախության երաշխավորմանը, մյուս կողմից` նախագահի պաշտոնում ռոտացիայի ապահովմանը: ՍԴ գործող նախագահն ընտրվել է, երբ պաշտոնավարման ժամկետների վերաբերյալ նոր կանոններն ընդունված էին արդեն վաղուց: Ուստի, նրա դեպքն ամբողջովին տարբերվում է Սահմանադրության նախորդ խմբագրության համաձայն ընտրված Սահմանադրական դատարանի նախագահի {նկատի ունի Գ.Հարությունյանի դեպքը} դեպքից, երբ հայտնի չէր, որ վերջինիս պաշտոնավարման ժամկետը կրճատվելու է:
Առաջին հարցի մասով հանձնաժողովն ընդունել է կառավարության առաջարկած տարբերակը՝ մասնավորապես նշելով, որ Հայաստանի համար այս բացառիկ պայմաններում հնարավոր լուծում կարող է լինել գործող 213-րդ հոդվածի փոփոխությունը՝ սահմանելով Սահմանադրական դատարանի նոր դատավորների ընտրություն՝ միաժամանակ նախատեսելով անցումային ժամանակաշրջան, որը թույլ կտա աստիճանաբար փոխել դատարանի կազմը։ Հանձնաժողովը շեշտել է, որ իշխանություններն առավել արդյունավետ կարող են գնահատել նման անցումային ժամանակաշրջանի տևողությունը։
Վերջին պահին հանձնաժողովի կարծիքում լրացվել է մի պարբերություն, որում հանձնաժողովն անդրադարձել է Ազգային ժողովի պատգամավորների կողմից նույն օրը շրջանառված սահմանադրական փոփոխությունների նախագծին՝ ափսոսանք հայտնելով կարծիքի առաջարկություններին անհամապատասխանության մասին, ու թեև հանձնաժողովը նույն պարբերության մեջ չի մանրամասնել, թե կարծիքի կոնկրետ որ առաջարկությանը չի համապատասխանում նախագիծը, այդուհանդերձ պարզ է, որ նկատի է առնվում 12 տարուց ավել պաշտոնավարած դատավորների համար նոր անցումային ժամկետ սահմանելու առաջարկությանը։
Ըստ նախարարության` երկրորդ հարցի կապակցությամբ հանձնաժողովը ևս ընդունելի է համարել կառավարության առաջարկությունը՝ մասնավորապես նշելով, որ Սահմանադրության փոփոխությունների համապատասխանության ստուգումը Սահմանադրության անփոփոխելի դրույթներով սահմանափակելը համապատասխանում է եվրոպական ստանդարտներին։ Բացի այդ, նշվել է, որ Սահմանադրական «անփոփոխելիությունը» պետք է նեղ մեկնաբանվի։ Իսկ առաջարկված քննության կարճ ժամկետը ևս համարվել է ընդունելի։
Հատկանշական է, որ հանձնաժողովը հատուկ անդրադարձել է Սահմանադրական դատարանի ներկայացուցիչների կողմից հանդիպումների ընթացքում կատարված հայտարարությանն առ այն, որ Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական փոփոխությունների քննությունը կարող է ընդգրկել ամբողջ Սահմանադրությունը։ Մասնավորապես՝
Հանձնաժողովը նախազգուշացրել է Սահմանադրական դատարանին՝ իր իսկ կողմից նախնական քննություն անցկացնելու լիազորության ընդարձակված մեկնաբանման վերաբերյալ։ Նշվել է, որ հանձնաժողովի տեսանկյունից խնդրահարույց կլինի, եթե Սահմանադրական դատարանն անվավեր ճանաչի սահմանադրական փոփոխությունները՝ հիմնվելով վերացական սկզբունքների վրա, որոնք թույլ կապ ունեն Սահմանադրության անփոփոխելի դրույթների հետ, կամ հիմնվելով այդ դրույթների՝ իր կողմից լայն մեկնաբանության վրա։
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2020թ. փետրվարի 1-ին հարուցված և վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն, որով հիմնավորվում է, որ Գագիկ Ծառուկյանը, հանդիսանալով «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ղեկավար և դրա կազմում ընդգրկված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ ազգային ժողովի 2017թ․ ապրիլի 2-ի ընտրություններին իր ղեկավարությամբ գործող կուսակցությունների դաշինքի և ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալու նպատակով, ընտրություններին նախորդող ժամանակահատվածում ստեղծել և ղեկավարել է կազմակերպված խումբ, որի կազմում ընդգրկել է «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական և տարածքային մարմինների աշխատակիցների և այլ անձանց։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Կազմակերպված խմբի համակարգված և արդյունավետ գործունեությունն ապահովելու նպատակով գործարկվել է ֆինանսական միջոցների տնօրինման և կազմակերպված խմբի անդամների գործունեության վերահսկման համակարգ, կազմվել են հաշվետվություններ, որոնցում արտացոլվել են տրամադրված ֆինանսական միջոցները, դրանց հաշվին կատարվելիք կամ կատարված ծախսերը, իսկ ընտրողներին տրված կաշառքի վերաբերյալ կազմված ցուցակներում նշվել են նրանց անուն ազգանունները, անձնագրային տվյալները, ընտանիքի անդամների թիվը և դրան համապատասխան տրամադրվող գումարը՝ յուրաքանչյուր անձին 10․000 ՀՀ դրամ։
Կազմակերպված խմբի կազմում ընդգրկված անձանց միջոցով ՀՀ ազգային ժողովի 2017թ․ ապրիլի 2-ի ընտրություններին նախորդող ժամանակահատվածում Գագիկ Ծառուկյանի և կազմակերպված խմբի կազմում ընդգրկված անձանց կողմից տրամադրված միջոցների հաշվին քաղաքական կուսակցությունների դաշինքին և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ՀՀ Գեղարքունիքի մարզի տարածքի ընտրողներին 17194 քվեի համար տրվել է ընդհանուր 171.940.000 ՀՀ դրամ կաշառք։
Նկատի ունենալով, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանին սույն գործով ներգրավելու որպես մեղադրյալ և մեղադրանք առաջադրելու ՀՀ ազգային ժողովի 2017թ․ ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալը կազմակերպելու համար, որպիսի արարքը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 38-154․2-րդ հոդվածի 2-րդ մասով, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածով, Ազգային Ժողովի կանոնակարգ ՀՀ սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է ՀՀ Ազգային Ժողովին՝ համաձայնություն տալ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելուն և մեղադրանք առաջադրելուն, ինչպես նաև նրան ազատությունից զրկելուն:
Ստեղծված իրավիճակում հարկավոր է ներքին համախմբում, պարտավոր ենք համախմբվելու պետության, բանակի շուրջը՝ մեր երկիրը հնարավոր վտանգից փրկելու համար։ Նման տեսակետ NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական գործողությունների վերսկսմանը։ Սեյրան Օհանյանի հետ զրուցել ենք ԶՈՒ գլխավոր շտապի նոր պետի, Հայաստանում համավարակի տարածման ֆոնին Ադրբեջանի կողմից սպասվող հնարավոր սադրանքների, ռազմաբժշկական համակարգի և այլ հարցերի շուրջ։
Պարոն Օհանյան, ինչպե՞ս եք գնահատում Օնիկ Գասպարյանի նշանակումը ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում, արդյոք նա ունի՞ բավարար փորձ և հմտություններ ղեկավարելու պաշտպանության համակարգի կարևորագույն օղակը։
Օնիկ Գասպարյանը մեր զինված ուժերի ամենափորձառու զինվորականներից է և ունի անցած ճանապարհ՝ խորհրդային բանակում ծառայությունով, Արցախյան պայքարով, իր կրթական ցենզով, հրամանատարական կարողություններով։ Նրա հրամանատարության օրոք 3-րդ բանակային զորամիավորումը մի քանի տարի անընդմեջ ճանաչվել է լավագույնը, և նա որպես հրամանատար՝ լավագույններից է։ Զինված ուժերն այն համակարգն է, որտեղ կադրային քաղաքականությունը դրված է համակարգված հենքի վրա, և բոլոր նշանակումներն իրականացվում են` հաշվի առնելով յուրաքանչյուր զինվորականի փորձը, նրա գիտելիքներն, ունակությունները, հմտությունները, անցած ուղին և բարոյական նկարագիրը։
Արդյոք ճի՞շտ է նման իրավիճակում, երբ առկա է ներքին և արտաքին անկայունության լրջագույն վտանգ, փոփոխություն կատարել զինվորական կառավարման բարձրագույն օղակում։ Արդյոք այս փոփոխությունը որոշակի ցնցումների չի՞ չի ենթարկի համակարգը։
Անձի փոփոխությունը կարող է ինչ–որ փոփոխությունների բերել, սակայն քանի դեռ համակարգը գործում է, դժվար թե ցնցումներ լինեն։ Ճիշտ չէր լինի, եթե միաժամանակ նախարարի և գլխավոր շտաբի պետի փոփոխություն տեղի ունենար։ Կարծում եմ` Օնիկ Գասպարյանի ղեկավարման արդյունքում մեր զինված ուժերը կարողանալու են պատշաճ կերպով իրականացնել իրենց առջև դրված խնդիրները, մանավանդ որ պարոն Գասպարյանը նախկինում զբաղեցրել է գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնը և ամբողջությամբ տիրապետում է իրականությանը և այն բոլոր մեթոդներին և միջոցներին, որով ինքը պետք է ղեկավարի զինված ուժերը։
Այս օրերին, երբ Հայաստանը համավարակով պայմանավորված ծանր օրեր է ապրում, խոսվում է մի վատագույն սցենարի մասին. հնարավոր է՝ Ադրբեջանը, օգտվելով համավարակի չնահանջող տեմպից և երկրում ստեղծված ներքին անկայունությունից, լայնածավալ ռազմական գործողություններ ձեռնարկի։ Հնարավոր համարու՞մ եք դեպքերի նման զարգացում։
Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսումը միշտ էլ հնարավոր է. դրա համար գոյություն ունեն մեր զինված ուժերը, Արցախի պաշտպանության բանակը, որոնք համագործակցված պետք է իրենց առջև դրված խնդիրը լուծեն։ Իհարկե, ցանկացած արտաքին խնդրի լուծման պարագայում ամենալուրջ իրողությունը ներքին համախմբվածություն ապահովելն է, միայն դրա շնորհիվ կարող ենք դիմակայել արտաքին ցանկացած հարվածի։ Այսօր տարբեր կոչեր են հնչում, այդ թվում՝ փոփոխությունների. ես համարում եմ, որ երկրի ղեկավարությունը և մեր զինված ուժերի ղեկավարությունը դրանից համապատասխան հետևություններ պետք է անեն։ Բանակում ընդունված է՝ եթե այս կամ այն հատվածը ծանր վիճակում է, ոչ թե անընդհատ խփում են, էլ ավելի ծանրացնում վիճակը, այլ ընդհակառակը՝ պետք է ձեռք մեկնել և աջակցել։ Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի։
Խոսքը առողջապահակա՞ն համակարգի մասին է։
Ոչ միայն, հարկավոր է ներքին համախմբվածություն։
Իսկ մեր ռազմաբժշկական համակարգը պատրա՞ստ է նման զարգացումների, հաշվի առնելով այն, որ մեր բժիշկները երեք ամիս է՝ պայքարում են համավարակի դեմ և գրեթե ուժասպառ են։
Զինված ուժերի ռազմաբժշկական, ինչպես նաև մոբիլիզացիոն համակարգը, նրանք, ովքեր պետք է անցնեն Զինված ուժերի ղեկավարության ներքո և կատարեն իրենց առջև դրված խնդիրը, վստահաբար պատրաստ են ցանկացած սցենարի։ Իսկ մենք պարտավոր ենք համախմբվելու պետության, բանակի շուրջը՝ մեր երկիրը վտանգից փրկելու համար։
Ձեր կարծիքով՝ գործող իշխանությունները գիտակցու՞մ են երկրի առջև ծառացած վտանգները և, ի զորու՞ են երկիրը դուրս բերել աղետից։
Կարծում եմ, չկա իշխանություն, որ չպատկերացնի , թե ինչ իրադրություն է ստեղծված։ Չէի ցանկանա գնահատական տալ իշխանությունների գործելաոճին, միայն կարող եմ արձանագրել, որ եթե կարիք լինի, բոլորը մեկ մարդու պես պատրաստ պետք է լինեն մեր երկիրը պաշտպանելու նաև արտաքին վտանգներից։
2020 թ․ փետրվարի 13-ին «Հրեական մամուլ» շաբաթաթերթի (The Jewish Press) հոդվածը բացահայտել է Թուրքիայի կառավարության գործունեությունը՝ Երուսաղեմի հայկական և քրիստոնեական թաղամասերին տիրանալու մասին։ Լրագրող Բարուխ Յեդիդի հոդվածը կրում է՝ «Թուրքիան աշխատում է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասին տիրանալու համար» խորագիրը:
Երուսաղեմի հայ «բնակիչները TPS-ին [Իսրայելի լրատվական գործակալություն] պատմել են թուրք պաշտոնյաների ջանքերի մասին, որոնք վերջին տարիներին փորձում են նրանց համոզել ժխտել թուրքերի կողմից մեկ դար առաջ իրականացված Հայոց հոլոքոստը և տեղի քրիստոնյաներին պատկանող անշարժ գույքը ձեռք բերելու այլ գործողությունների մասին», գրել է Յեդիդը։
Երուսաղեմի հայ բնակիչներից մեկը, ում պապը վերապրել է Հայոց ցեղասպանությունը, TPS- ին հայտնել է, որ մի թուրք կին դիվանագետի հետ հանդիպումից 40 րոպե անց վերջինս փորձել է համոզել իրեն կասեցնել իր գործունեությունը Հայոց ցեղասպանության ճանաչման համար։ «Ես հասկացա, որ նա ուզում է համոզել ինձ դադարեցնել հայերի կոտորածի թեմայով իմ գործունեությունը»։ Հայն ասել է, որ նա թուրք դիվանագետին անմիջապես ցույց է տվել դռան տեղը, որը հասկացել է՝ հայկական համայնքը երբեք չի հրաժարվի Ցեղասպանության ճանաչման համար պայքարից։ «Մենք ևս հարյուր տարի կսպասենք, բայց չենք հրաժարվի փոխհատուցման մեր պահանջից, քանի դեռ չենք հասել մի այնպիսի վճարման համաձայնագրի, որ կնքվել է Իսրայելի և Գերմանիայի միջև», ասաց հայ զրուցակիցը։
Երուսաղեմում անշարժ գույքի այլ հայ սեփականատերեր հայտնել են TPS-ին, որ թուրքական կառավարության ներկայացուցիչները իրենց առաջարկել են 3000 դոլար դրամաշնորհներ՝ տարբեր կարիքների համար։ Սակայն հայերը մերժել են թուրքական կաշառքները՝ դրանք անվանելով «լռեցման դրամաշնորհներ, որոնք կոչված են ապահովել, որպեսզի Թուրքիայի կառավարությունը չդատապարտվի 1915-1917 թթ․ կոտորածների համար»։ Թեև իսրայելցի լրագրող Յեդիդը օգտագործում է «կոտորած» եզրը՝ համաձայն Իսրայելի կառավարության ժխտողական քաղաքականության, սակայն նա արագորեն շեղվում է այդ քաղաքականությունից ՝ բացատրելով, որ «Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայերի բնաջնջումը կանխամտածված և համակարգված ցեղասպանություն էր՝ իր տարածքում գտնվող հայ բնակչության դեմ։ Նույնիսկ Առաջին աշխարհամարտից հետո թուրքերը, քրդերը և արաբները շարունակեցին կոտորել հայերին մինչև 1923 թվականը, և տարածված է այն կարծիքը, որ սպանվել է Թուրքիայի հայերի մոտավորապես կեսը՝ 1․5 միլիոն հայ»։ Թուրքերն ու քրդերը իրոք ցեղասպանություն են իրականացրել հայ ժողովրդի դեմ, բայց ես տեղյակ չեմ արաբների կողմից հայերի որևէ կոտորածի մասին:
Յեդիդը շարունակել է իր հոդվածը՝ վկայակոչելով Երուսաղեմում հայկական կալվածքներ գնելու թուրքական փորձերի օրինակներ. «Թուրքական ճնշումները նաև դրսևորվել են հայկական կալվածքներ ձեռք բերելու գործում: TPS-ին հայտնի է դարձել, որ մի քանի ամիս առաջ հայկական թաղամասի բնակիչները ցնցվել են՝ հայտնաբերելով, որ իրենց տներից մեկն իր իրական արժեքը երեք անգամ գերազանցող գնով վաճառվել է մի մահմեդականի։ Հետաքննությամբ պարզվել է, որ հայկական անշարժ գույքի գնման ֆինանսավորումը ստացվել է Թուրքիայից։ Այս միջադեպից հետո համայնքի որոշ ղեկավարներ հանդիպել են, որպեսզի քննարկեն իրադարձությունների շղթան և միջոցներ ձեռնարկեն կանխելու համայնքի կալվածքների արտահոսքը թուրքերին: Հայերի շրջանում դեռ վախի զգացում կա՝ թուրքերի կողմից ավելի շատ կալվածքներին տիրանալու կամ գնելու վերաբերյալ»։
Յեդիդը վկայակոչել է ևս մեկ թուրքական ծրագիր՝ Երուսաղեմում քրիստոնեական կալվածքներին տիրանալու համար․ «Մի քրիստոնյա առևտրական, որը խնդրել է անանուն մնալ, ասել է՝ վերջերս թուրքերը Հորդանանի Վաքֆին [մահմեդական հիմնադրամ] փոխանցել են շատ հին սեփականության վկայականներ, մի քանիսը խիստ մաշված, ներառյալ Օսմանյան կայսրության ժամանակաշրջանի և հայկական ու քրիստոնեական թաղամասերի գույքի սեփականության մասին փաստաթղթեր։ Առևտրականը, որը ցույց է տվել մի քանի վկայականների լուսանկարներ TPS-ին, ասել է, որ թուրքերը խնդրել են Վաքֆին հաստատել այն փաստաթղթերը, որոնք օգտագործվում են կալվածքները գնելու համար»: Հակասական է, որ թուրքական կառավարությունը իր արխիվներից չի բացահայտում մինչև ցեղասպանությունը հայերին պատկանող կալվածքների վկայականները, այնուամենայնիվ նա Հորդանանի Վաքֆին ուղարկում է սեփականության վկայականների պատճենները:
Յեդիդն իր հոդվածում նաև գրել է․ «Երուսաղեմում ընդլայնվող թուրքական գործունեությունը և «Մահմեդական եղբայրներին» տրամադրվող նրա աջակցությունն անհանգստացնում են Իսրայելին։ Իսրայելի պաշտպանական ուժերի հետախուզական բաժինն իր վերջին տարեկան զեկույցում, առաջին անգամ, Թուրքիան ներկայացրել է որպես սպառնալիք»։
Յեդիդն այնուհետև նկարագրել է Իսրայելի դժկամությունը՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը․ «Իսրայելի պաշտոնյաները հաճախ են բարձրացրել Հայկական հոլոքոստի ճանաչման հնարավորությունը որպես հակազդեցություն Իսրայելի դեմ վարվող թուրքական գործունեության, այդ թվում՝ Թուրքիայում Համասի ահաբեկչական շտաբի տեղավորման: Տարիներ շարունակ Իսրայելը ձեռնպահ է մնացել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելուց՝ վախենալով, որ նման ճանաչումը կվնասի Իսրայելի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններին»: Սա անհեթեթ փաստարկ է, քանի որ Իսրայելի հարաբերությունները Թուրքիայի հետ արդեն իսկ խաթարված են, և նրա կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը հավելյալ վնաս չի պատճառի, ինչպես ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից անցյալ տարվա աշնանը Հայոց ցեղասպանության ճանաչումը բացասաբար չի ազդել ամերիկա-թուրքական հարաբերությունների վրա։
Իսրայելցի լրագրողը ճիշտ է նշել, որ «Թուրքիան վերահսկում է Հայոց ցեղասպանությանը վերաբերող բոլոր հրապարակումները և դա համարում է Թուրքիայի ազգային անվտանգության համար մեծ նշանակություն ունեցող հարց, ըստ այդմ, թուրքերը չեն հրաժարվել Երուսաղեմում հայերին համոզելու իրենց փորձից ՝ դադարեցնել իրենց ոգեկոչման ջանքերը»։
Յեդիդը նաև հաղորդել է, որ Թուրքիայի կառավարությունը խրախուսում է թուրքական զբոսաշրջությունը դեպի Երուսաղեմ՝ վճարելով Երուսաղեմում և Արևմտյան ափին մզկիթներ այցելելու ճանապարհորդության ծախսերը. «Թուրքական ոչ առևտրային կազմակերպություններն ամենօրյա ռեժիմով գործում են Երուսաղեմում՝ հիմնականում օգնելով «Մահմեդական եղբայրներին» և Երուսաղեմի կրոնական գործունեությանը։ Հայկական թաղամասից մի աղբյուր ասել է, որ Հին քաղաքում վերջին շրջանում թուրք զբոսաշրջիկները նույնպես աշխատում են հայերի դեմ՝ պատռելով Ցեղասպանության մասին պաստառներն ու հրապարակումները։ Հայերին դատապարտող գրաֆիտիներ են տարածվել թաղամասի պատերին»:
Բացի այդ, թուրքական «Ժառանգություն» ընկերությունը Երուսաղեմում եռանդուն գործունեություն է ծավալում «կրթության, մշակույթի, անշարժ գույքի և բարօրության ոլորտներում, ինչպես նաև ֆինանսավորում է «ուղեկցող նախագիծը»` հազարավոր մահմեդական հավատացյալների մզկիթներ տեղափոխելու, ինչպես նաև տասնյակ հազարավորների սնունդը ֆինանսավորելու համար՝ Ռամադանի պահքն ավարտելու համար», հաղորդել է Յեդիդը։
Նմանապես, TIKA-ն՝ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության թուրքական համագործակցության և համակարգման գործակալությունը, ֆինանսավորել է մի քանի ծրագրեր Երուսաղեմում։ Տասնյակ մզկիթներ ու տներ են վերանորոգվել Թուրքիայի կողմից։
Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը պետք է հակադրվի թուրքական ջանքերին՝ թույլ չտալով, որ տեղի հայերը վաճառեն իրենց գույքը թուրք գնորդներին: ՀՀ կառավարության Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը պետք է օգնի Երուսաղեմի Հայոց պատրիարքարանին՝ Երուսաղեմի հայկական թաղամասի նկատմամբ թուրքական ոտնձգությունների փորձերին դիմակայելու համար։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.