23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Հայկական արոտավայրերում իրանական ոչխարների և նրանց հետ միասին հովիվների «վերաբնակեցման» թեման վերջին շրջանում ակտիվորեն շրջանառվում է ադրբեջանական մամուլում: Հանդիսավոր հրապարկումներ եղան ադրբեջանական ծագումով իրանցի հովիվների բանակի` Հայաստան «այցի» կապակցությամբ, վերլուծական ստեղծագործություններ ներկայացվեցին Նյու Վասյուկիի ոճով` հովիվների կողմից Հայաստանի մի մասը «գրավելու» հեռանկարով»,- այսօր գրել է news.am կայքը: Մինչ խնդրի բովանդակությանն անդրադառնալը՝ նկատենք, որ՝ եթե ադրբեջանցիներն այս խնդրի շուրջ խանդավառված են և, ըստ էության, ծաղրում են Հայաստանի իշխանության տարօրինակ մտադրությունը, Հայաստանում շատերն իրապես մտահոգ են Սյունիքի արոտավայրերի խնդրով: Հայաստանցիներիս այլևս վաղուց չի զարմացնում մեր իշխանության տարբեր տրամաչափի պաշտոնյաների ոչ ադեկվատ վարքագիծը: Այս դեպքում տեղին է ասել, որ մեզ զարմացնում է ոչ թե Սյունիքի օդիոզ մարզպետի կարճամտությունը, այլ անհանգստացնում է նրա նախաձեռնությունը, որի հետևանքով Հայաստանում, առանց որևէ լուրջ հիմնավորման, կարող են հայտնվել հարևան երկրի քաղաքացիներ, ընդ որում՝ ադրբեջանական ծագմամբ: Ավելին, եթե Սուրեն Խաչատրյանի «հանճարեղ ու ազգադավ» մտադրությունները կյանքի կոչվեն, սա արտագաղթի նոր ալիք կխթանի Սյունիքում. առանց արոտավայրի և աշխատանքի կմնան մեր հարյուրավոր հայրենակիցները, ովքեր զբաղվում են անասնապահությամբ: Ավելորդ է բացատրել, որ նույնիսկ զանգեզուրցի մեկ ընտանիքի արտագաղթը սեփական բնօրրանից սպառնում է մեր երկրի անվտանգությանը:
Հայաստանի կառավարության պաշտոնյաներն, իհարկե արդարանում են՝ ասելով, որ մինչ օրս գոյություն ունի ընդամենը մեկ փաստաթուղթ Հայաստան իրանական ոչխարներ ուղարկելու մասին` Սյունիքի մարզպետարանի պատավիրակության Իրանի Արևելյան Ատրպատական կատարած այցի արդյունքներով ստորագրված արձանագրությունը, որում արտահայտված են մտադրություններ` իրանական ոչխարներին հայկական արոտավայրերում արածացնելու մասով: Փաստաթղթում, ըստ պատական մարմինների, ոչ մի խոսք չկա իրանա-ադրբեջանական հովիվների «վերաբնակեցման» մասին:
Եթե նույնիսկ ընդունենք, որ կառավարության բացատրություններն իրականություն են, առաջանում են մի շարք հարցեր, որոնք պարզաբանման կարիք ունեն, և հրապարակավ, առանց հետին թվով արդարանալու էժանագին «տրյուկների», այլապես վաղն էլ մեկ այլ մարզպետ մի նոր սյուրպրիզ կմատուցի մեր հասարակությանը՝ արտերկրյա որևէ այցի ժամանակ:
Ինչքան տեղյակ ենք՝ Հայաստանբում իրականացվում է արտաքին միասնական քաղաքականություն, որը համակարգվում է արտաքին քաղաքականության գերատեսչության կողմից: Ասել կուզի՝ Երևանի քաղաքապետն, օրինակ, չի կարող, առանց ԱԳՆ համաձայնության, ասենք, որևէ փաստաթուղթ ստորագրել Փարիզի քաղաքապետի հետ: Ըստ այդմ, արդյո՞ք Էդվարդ Նալբանդյանը կամ նրա ենթականերից որևէ մեկը տեղյակ է եղել, որ Սյունիքի մարզպետը իր ատրպատական այցի ընթացքում նմանաբնույթ նախնական կամ վերջնական համաձայնության է հանգելու իր իրանցի գործընկերոջ հետ: Եթե ԱԳՆ-ում տեղեկացված են եղել, ապա հաշվարկե՞լ են նման համաձայնության ռիսկերը:
Մյուս տարբերակն էլ այն է, որ իր մարզում ֆեոդալական կայֆերով ապրող մարզպետն իր ինքնուրույնությունը որոշել է մարզի սահմաններից դուրս հանել ու կես դրույքով էլ դիվանագետ աշխատել, մանավանդ որ՝ ակնհայտ անգրագիտությունը նրան չի խանգարում ամենուր հայտարարել, որ ինքը պատմական գիտությունների թեկնածու է: Այս դեպքում զարմանալի է, թե ինչու կառավարությունը պաշտոնանկ չարեց իր լիազորությունները գերազանցած մարզպետին: Չնայած Հայաստանում դա էլ զարմանալի չէ, որովհետև՝ եթե բանական տրամաբանությամբ շարժվեինք, Սուրեն Խաչատրյանը պետք է պաշտոնակ արվեր իր յուրաքանչյուր սկանդալային հացազրույց-սպառնալիքներից հետո:
Բայց ավելի ցավալի բան կա. դա այն է, որ Հայաստանի իշխանությունը վերածվել է միջակությունների ակումբի, որի շրջանակներում ձևավորվել է գնահատման «մենթալիտետային» մեթոդ: Արժևորվում է ոչ թե բարեխիղճ պաշտոնյան, այլ նա, ով անհրաժեշտ ձայներ է «խփել» իշխանության կուսակցության կամ թեկնածուի համար: Պատժվում է այն մարզպետը, ով չի կարողացել ապահովել իշխանության թեկնածուի հաղթանակը և խրախուսվում այդ «հաղթանակն» ապահոված, բայց կասկածելի միջազգային համաձայնություններ կնքող մարզպետը:
Սա է մեր տխուր իրականությունը, որի հերոսները մականունավոր պաշտոնյաներն են, նրանց «հանդուրժող» տերերը և զոռբա «պահապանները»:
Սուրեն Սուրենյանց
Մարտի 23-ին իր երկրային կյանքն ավարտեց Ռուսաստանի երբեմնի ամենահարուստ և ազդեցիկ օլիգարխը` Բորիս Բերեզովսկին. օտարության մեջ` Մեծ Բրիտանիայում, որպես վտարանդի:
Մահից ընդամենը շաբաթներ առաջ վերաիմաստավորելով ամեն ինչ, և գրավոր դիմելով Վլադիմիր Պուտինին` թույլ տալ վերադառնալ Ռուսաստան ցանկացած նախապայմանով:
Երբեմնի ստվերային տիրակալին, կոտրելով լոգասենյակի դուռը, մահացած գտավ թիկնապահը: Ինչպես սիրում են ասել ռուսները` «դագաղը գրպաններ չունի»:
ԱՄԵՆԱՏԱՐԱԾՎԱԾ ՎԱՐԿԱԾՆԵՐԸ
Մինչ ԽՍՀՄ-ի կործանումը Բերեզովսկին ավելի շուտ հայտնի էր որպես միջին կարգի գիտնական: Վկայություններ կան նաև, որ 1979-ից նա եղել է ԿԳԲ-ի գործակալ` խոշոր հաշվով, ԽՍՀՄ-ում շատերի համար կարիերային նպաստող հանգամանք: Ակադեմիկոս նա դարձավ արդեն հարստանալուց հետո` այդ տիտղոսը որպես խաղալիք նետելով դարակի հեռավոր անկյունում: Հարստանալու պատմությունն էլ ստանդարտ է և անհետաքրքիր` ճիշտ ժամանակին հայտնվել ճիշտ տեղում և ի սպառ զրկված լինել խղճից, և դա առանձնապես հետաքրքիր չէ, Ռուսաստանի բնակչության 90 տոկոսը բաղկացած է բերեզովսկիներից, պարզապես նրանք փող չունեն…
Առավել հետաքրքիր է նրա քաղաքական դերակատարությունը. Բերեզովսկին եղել է ԱՊՀ գործադիր քարտուղար, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար: Նրա անվան հետ կապվում են բազում քաղաքական սպանություններ ամբողջ հետխորհրդային տարածքով մեկ, այդ թվում` վարչապետ Ժվանիայի սպանությունը Վրաստանում և Յուշչենկոյի թունավորումն Ուկրաինայում:
Բայց գրեթե վստահաբար կարելի է ասել, որ նա կապ չի ունեցել «Հոկտեմբերի 27-ի» հետ, թեև 1999 թվականին քիչ ստվերային ջանքեր չի գործադրել, որպեսզի նպաստի Գոբլի ծրագրի կենսագործմանը… Սակայն ամենանշանակալին նրա դերն էր Ռուսաստանի իշխանության ներսում, հենց նա եղավ Վլադիմիր Պուտինին իշխանության բերողը: Դրանից և բխում է ամենահարգի վարկածը` Բերեզովսկուն սպանել են ռուսական հատուկ ծառայությունները:
ՌՈՒՍԱԿԱՆ ՀԵՏՔ. Հայտնի է, որ հենց նրա գաղափարն էր` համեստ պետականամետ ԿԳԲ-ի սպա Վլադիմիր Պուտինին ներկայացնել Բորիս Ելցինին որպես լավագույն իրավահաջորդ: Հենց Բերեզովսկու հորդորով Պուտինը նշանակվեց վարչապետ, և Բերեզովսկուն պատկանող հեռուստակայսրության շնորհիվ Ռուսաստանին անհայտ սպան ընտրվեց նախագահ: Բերեզովսկին վստահ էր, որ Պուտինը երբեք ռեալ չի ձգտի առաջին դերակատարմանը: Նա հույս ուներ, որ կստեղծի երկու կուսակցություն. մեկը`ազգային-պահպանողական, հենց Պուտինի ղեկավարությամբ, մյուսը` լիբերալ, և երկուսի ռեալ ստվերային ղեկավարումը կպահի սեփական ձեռքերում, փաստացի մինչև կյանքի վերջ մնալով Ռուսաստանի իրական տիրակալ: Սակայն այդ խորամանկ ծրագիրը տապալվեց` Վլադիմիր Պուտինը աստիճանաբար Բորիս Բերեզովսկուց խլեց իշխանական և լրատվական լծակները, ու ի վերջո երբեմնի ամենակարող օլիգարխը դարձավ վտարանդի: Բնականաբար, նա ատելությամբ լցվեց Պուտինի հանդեպ, և հետագայում ֆինանսավորեց բոլոր ընդդիմադիր շարժումները:
Ըստ «Ռուսական հետքի» վարկածի, Պուտինի վարչակազմը պարզապես որոշեց վերացնել Բերեզովսկուն, քանզի վերջինս գիտեր բոլոր մութ գաղտնիքներն այն մասին, թե ինչպես իրականում Պուտինը եկավ իշխանության, գումարած դրան` Բերեզովսկու ֆինանսներով են սնվում ռուսական բոլոր «նարնջագույն» շարժումները:
ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՀԵՏՔ. Մեծ Բրիտանիայում հաստատվելուց հետո, Բորիս Բերեզովսկին սերտորեն համագործակցում էր բրիտանական հատուկ ծառայությունների հետ, ինչը չի էլ թաքցրել իր հարցազրույցներում: Իրականում նա ռուսական ընդդիմությանը ֆինանսավորում էր ոչ թե սեփական, այլ բրիտանական հատուկ ծառայությունների փողերով: Նա միջնորդ եղավ ինչպես նախկին ԽՍՀՄ տարածքում, այպես էլ Մերձավոր Արևելքում բրիտանական բազում դավադիր ծրագրեր իրագործելու գործում: Երբ նա մտադրվեց ցանկացած նախապայմանով վերադառնալ Ռուսաստան ու խնդրագրով դիմեց Վլադիմիր Պուտինին, բրիտանացիները որոշեցին նրան լիկվիդացնել` սեփական գաղտնի օպերացիաների մասին ճշմարտությունն ընդմիշտ գերեզմանելու նպատակով:
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱԾ. Վերջին տարիներին Բորիս Բերեզովսկին հսկայական ֆինանսական կորուստներ ունեցավ, աստղաբաշխական գումարներ վճարելով ինչպես նախկին կանանց, այնպես էլ ատելի մրցակիցներին: Ամենադաժան հարվածը դատարանում իր ախոյան Ռոման Աբրամովիչին պարտվելն էր, ինչը գործնականում սննկացնում էր Բերեզովսկուն: Նախկին ամենազորն ընկավ դեպրեսիայի մեջ և վերջ տվեց կյանքին:
«ԱՐԳԵԼՎԱԾ» ՎԱՐԿԱԾ. ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐ ՍԵՌԱԿԱՆ ԱՅԼԱՍԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԻՆ
Գոյություն ունի, սակայն, վարկած, որը անհարմար է աշխարհի զորավորաց համար, քանզի թույլ չի տալիս Բերեզովսկու մահը խաղարկել աշխարհաքաղաքական հակառակորդի դեմ և կիրառել դա որպես շահարկման լծակ: Դա յուրահատուկ պայմաններում տեղի ունեցած դժբախտ պատահարի վարկածն է:
Բերեզովսկու դիակի հերձումը ցույց տվեց, որ նա մահացել է կախելու կամ կախվելու հետևանքով, սակայն Սքոթլանդ-Յարդը բռնության գործադրման որևէ հետք չի հայտնաբերել: Բերեզովսկու դին հայտնաբերվել է ներսից կողպած լոգասենյակում, կողքն ընկած էր նրա շարֆը: Անշուշտ, կախվելու կամ կախելու համար շարֆը ամենահարմար գործիքը չէ, այդպիսի գործերի համար գոյություն ունի պինդ պարանների լայն տեսականի… Շարֆն առավել հարմար է մարդուն կիսախեղդ վիճակի հասցնելու համար: Ստացվում է, որ Բորիս Բերեզովսկին լոգասենյակում փակվել էր, որպեսզի բոլորից թաքուն ինքն իրեն հասցնի կիսախեղդ վիճակի, սակայն չափն անցավ և մահացավ: Սակայն նրա ինչի՞ն էր պետք ինքնակիսախեղդ լինելը…
Մի շարք ռուս բլոգերներ առաջ քաշեցին հետաքրքիր վարկած` յուրահատուկ այլասերված ինքնաբավարարման հակումների մասին, որը կոչվում է ԱՈՒՏՈԱՍՖԻՔՍՈՖԻԼԻԱ:
Ուշագրավ է, որ այդ մասին բլոգային գրառումները ռեկորդային արագությամբ արգելափակվում էին բլոգոհոսթինգների ադմինիստրատորների կողմից: Տողերիս հեղինակը 5 օրում հայտնաբերեց այդպիսի արգելափակումների շուրջ 200 դեպք… Ուստի դիտարկենք, թե ինչ է իրենից ներկայացնում այդ սեռական այլասերումը:
ԱՈՒՏՈԱՍՖԻՔՍՈՖԻԼԻԱ. Սեռական ինքնագրգռման կտրուկ ուժեղացում դեպի թոքեր և հետևաբար` ամբողջ օրգանիզմ թթվածնի հոսքի կտրուկ նվազման ժամանակ: Դա ենթադրում է ինքնախեղդում այնպիսի «կառավարելի» միջոցներով, ինչպիսիք են շարֆերը, ձիգ վիրակապերը, գլխին քաշած պոլիէթիլենե տոպրակները, և այլն: Դատական բժիշկներին հայտնի է այն փաստը, որ կախելու միջոցով մահապատժի ենթարկվածների մոտ երբեմն պատահում է սերմնաժայթքում մահից առաջ: Գլխուղեղի թթվածնային քաղցը առաջացնում է տարբեր տեսիլքներ և զգացողություններ, ու ինչպես ալկոհոլի, այնպես էլ թմրանյութերի կողմից էյֆորիկ վիճակի հարուցումը կապված է այն պարզ փաստի հետ, որ դրանք հարուցում են գլխուղեղի թթվածնային քաղց, որից մահանում է նյարդային բջիջների որոշակի քանակ, որոնք և մեռնելիս գոյացնում են տարբեր հաճելի զգացողություններ: Կիսախեղդելու վիճակները առավելագույնս ուժեղ արդյունք են տալիս հենց այդ տեսակետից:
Միայն ԱՄՆ-ում արձանագրվում են շուրջ 1000 մահեր աուտոասֆիքսոֆիլիայի ակտի պահին տեղի ունեցած դժբախտ պատահարներից: Որոշ դեպքերում անգամ խեղդող միջոցից վերջին պահին ազատվելը չի փրկում սիրտի կանգ առնելուց: Այդ եղանակով մահացել են այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են կինոաստղ Դևիդ Քերրադայնը (խաղացել է Բիլլի դերը Տարանտինոյի «Սպանել Բիլլին» ֆիլմում), Արգենտինայի կառավարության անդամ Իվեն Հեյնը և բրիտանացի հռչակավոր հեռուստահաղորդավար Քրիսթիան Դիգբին:
Սակայն ի՞նչը պետք է Բերեզովսկու սեռական կյանքում բերեր սեռական այլասերության այդ ծայրահեղ տարբերակին: Պատասխանը գտնում ենք նրա սեքսուալ կենսագրությունում: Այդտեղ առկա է երկար տարիների մանկապղծություն, այդ թվում` սադոմազոխիստական դրսևորումներով:
ՄԱՆԿԱՊԻՂԾԻ ՈՒՂԵԾԻՐԸ. Բրիտանական մամուլը բավականին մանրամասն նկարագրել է Բերեզովսկու մանկապիղծ հակումները: Բրիտանիայում բնակվելու 12 տարիների ընթացքում նրա մոտ շատ հաճախ բերում էին անչափահաս աղջիկների: Այդ մանրամասները լույս աշխարհ դուրս եկան, երբ նրան դատի տվեց նախկին վարորդ-թիկնապահ, նախկինում հատուկջոկատային Մարկ Փենդլբերին: Վերջինիս վկայություններով, որոնք հնչել են նաև դատարանում, նա մանկահասակ` մինչև 16 տարեկան աղջիկներին, բերում էր օլիգարխի դղյակ:
Բացի այդ, Բերեզովսկին սիրում էր անչափահասների հետ սեքսով զբաղվել կատաղի արագությամբ սլացող ավտոմեքենայի մեջ և, վարորդի վկայությամբ, երբեմն դա անում էր միաժամանակ երկու աղջիկների հետ:
Սակայն մանկապղծությունն սկսվել էր դեռ Ռուսաստանում, դեռ 1990-ականներին: 1997-ին նա հանդիպեց այն դեռահասին, որի հետ երկար տարիներ պահպանում էր սադոմազոխիզմով ուղեկցվող սեռական կապ: Հայտնի լուսանկարիչ Լև Բորոդուլինի որդի, էրոտիկ լուսանկարչության գծով մասնագիտացած Ալեքսանդր Բորոդուլինը Բերեզովսկու մոտ բերեց 14 տարեկան Մարիանա Կոնովալովային: Նովոկուզնեցկ քաղաքից եկած այդ` արդեն իսկ որոշ քրեական հեղինակությունների ձեռքով անցած փչացած գեղեցկուհին այնքան էր դուր եկել Բերեզովսկուն, որ օլիգարխն այլևս հրաժարվեց անչափահաս պոռնիկների մատակարար ոմն Լիստերմանի ծառայություններից: Փչացած պարմանուհին և օլիգարխը իրար լավ համապատասխանում էին: Բերեզովսկին նրան հրապարակավ նվաստացնում էր` այսպես, 1999-ին «Էլդորադո» ռեստորանում, ռուս լրագրողների վկայությամբ, Մարիանան, մտնելով խնջույքի սեղանի տակ, Բերեզովսկուն մինեթ էր անում` չքաշվելով սեղանակիցների և մատուցողների ներկայությունից: Օլիգարխը նրան տներ և շքեղ ավտոմեքենաներ էր նվիրում, նա Մարիանայի ծննդյան օրերի տոնակատարություններին հրավիրում էր ամանահռչակավոր էստրադային աստղերին, բայց նաև ծեծում ու նվաստացնում էր սիրուհուն, և ըստ ռուսական դեղին մամուլի, նաև սադոմազոխիստական գործիքներ էին կիրառվում: Սակայն Մարիանան նույնպես նվաստացնում էր այդ ամենազոր օլիգարխին, վերջինիս ընկերների ներկայությամբ նրան անվանելով «կեղտոտ գարշելի ջհուդ»:
Նա բավականին հաճախ դավաճանում էր Բերեզովսկուն տարբեր երիտասարդների հետ, որոնք բոլորը (այդ թվում մեր հայրենակից Աղաջանովը) սպանվել են, և սպանությունները չեն բացահայտվել: Ի վերջո, երբ Մարիանան դարձավ չափահաս, նրանց կապը կտրվեց, և Մարիանա Կոնովալովան հայտնվեց արտերկրում (որոշ մանրամասներ տես տեսանյութում` http://youtu.be/-qbYc2g7_bI): Սակայն սադոմազոխիզմի տարրերով հակումը մանկահասակ աղջիկների նկատմամբ նրա մոտ պահպանվեց ընդմիշտ: Դա տարավ դեպի սեքսի էքստրեմալ տեսակներ (զորօրինակ` 250 կմ/ժամ արագությամբ Լոնդոնով սլացող ավտոմեքենայի մեջ), ու ի վերջո հանգեցրեց դեպի ինքնաբավարարում ինքնախեղդման պայմաններում: Ու սեփական շարֆը սպանեց երբեմնի գերհզոր և գերազդեցիկ օլիգարխին 67 տարեկան հասակում, գարնանային օրահավասարից երկու օր անց, որն ապրեց որպես հրեշավոր սրիկա և մեռավ անհեթեթ ու ծիծաղելի…
«Ժամանակի մեքենան» վարեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Ըստ նախնական լուրերի, մոտ 10 տարի առաջ ստեղծված բանկն այսօր կանգնած է լուրջ փաստի առջև: Մեր ունեցած տեղեկություներով, բանկը պատկանում է Ղարաբաղից ոմն Վիտալլիի, նախագահի թեկնածու առաջադրված Վիտալի Բալասանյանին, որն «Հայբիզնեսբանկ»-ի հսկիչ փաթեթը փորձել է վաճառել ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար Հովիկ Հովսեփյանի եղբորը՝ Հակոբ Հովսեփյանին: Վերջինս, ըստ լրատվամիջոցների, ժամանակին փախուստի մեջ էր խարդախություն կատարելու մեղադրանքով:
Որոշ աղբյուրներ պնդում են, որ բանկը գնվելու է Հովիկ Հովսեփյանի համար, սակայն հսկիչ փաթեթը գնող Հակոբ Հովսեփյանն աուդիտ է պահանջել և բանկում այնպիսի մեքենայություններ են հայտնաբերվել, որ այսօր այն կարելի է «պայթած» համարել:
Հարցի հանգուցալուծումն առայժմ հայտնի չէ:
Գարուն է…Նման է, որ Հայոց աշխարհում շատերն են գժվել: Գժվել է հասարակ մարդկանց մի մասը, գժվել են ընդդիմադիրները հրապարակներում, գժվել են նաև իշխանական միջանցքներում… Մի խելագար դանակով ներխուժում է ԱԺ տարածք, նրան կրակոցներով կանգնեցնում են շենքի աստիճանների մոտ` դա նշանակում է, որ ինչ-որ բան այն չի: Հակառակ պարագայում նա չէր կարողանա անցնել ԱԺ պարսպից: Ուրեմն` մթնոլորտում ինչ-որ խենթ էներգետիկա է տարածվել…
Այդ` օդում կախված խենթությունը կար 1990 թվականին, երբ մի երիտասարդ նռնակը ձեռքին ներխուժել էր Գերագույն խորհրդի նիստերի դահլիճ: Այն ժամանակ նրան կանգնեցրեց Բաբկեն Արարքցյանը և նռնակը սառնասրտորեն վերցրեց ձեռքից: Այդ խենթությունը կար 1999-ին, երբ Հունանյան եղբայրներն աննկատ զենք էին անցկացրել ԱԺ շենք, ու հետո այդ զենքը կրակեց: Այդ խենթությունը կար օդում 2008-ին, երբ հայտնվել էին գործարանային պայմաններում հատուկ պատրաստված ձողեր հատուկ փողոցային մարտերի համար, սակայն իրավապահները դրանցով բարձած մեքենան հայտնաբերեցին միայն մարտի 1-ի առավոտյան՝ ողբերգությունից ժամեր առաջ… Եվ հիմա էլ դանակավոր երիտասարդի պահը:
Այն, որ Րաֆֆին ընդունակ չեղավ ոչ հեղափոխական ալիք բարձրացնել, ոչ էլ գլխանց գնալ իշխանության հետ ողջամիտ փոխհամաձայնության, արդեն պարզ է: Ու հացադուլի նստելու իռացիոնալ քայլը` «միայն իմ դիակի վրայով» բանաձևով հանդերձ հուշում էին վերջնական պարտության հեռանկարը: Բոլորը տեսան, որ նա թույլ է որպես ընդդիմադիր առաջնորդ, և այդ պատճառով և ԲՀԿ-ն, և ՀԱԿ-ը, և անգամ ՀՅԴ-ն գերադասեցին առանձին-առանձին գնալ Երևանի ավագանու ընտրություններին և չմտնել «Բարև, Երևան» դաշինքի մեջ: Նույնիսկ առանձին գնալու պարագայում Րաֆֆին թույլ տվեց հաջորդ սխալը` չգլխավորեց «Բարև, Երևան»-ի ցուցակը, համարելով, որ «ընտրված նախագահին» դա վայել չէ: Բայց Լևոնն էլ ինքն իրեն համարում էր «ընտրված նախագահ», սակայն այնուամենայնիվ 2009-ի մայրաքաղաքային ընտրություններին գլխավորեց ՀԱԿ ցուցակը: Ի դեպ, նույն Րաֆֆու սխալը կրկնեց և ԲՀԿ-ն, որի ցուցակը գլխավորում է ոչ թե Գագիկ Ծառուկյանը, այլ Երևանի համար ամբողջովին խորթ Վարդան Օսկանյանը… ԲՀԿ-ում էլ են գժվել, դեպի ստույգ փոխքաղաքապետությունը տանող ճանապարհի փոխարեն ընտրել են ինչ-որ գունավոր հեղափոխական խաղեր` Օսկանյանով հանդերձ, և արդյունքում ոչինչ, բացի ՀՀԿ-ի հարվածներից, չեն շահելու: Բայց դա արդեն առանձին թեմա է:
Վերադառնանք մեր չհաջողված հեղափոխականներին:
«ԲաRevolution»-ի առաջնորդը գլխանց դրսևորեց չիմացություն` թե ինչ անել և ինչպես շարունակել: Սերժ Սարգսյանի հետ նրա հանդիպման մանրամասները բացահայտեցին այդ իրողությունը, և երբ երկրի նախագահը պատմեց այդ մանրամասները, դա չէր կարող չհիասթափեցնել մարդկանց: Բոլորը տեսան Րաֆֆու քաղաքական ինֆանտիլիզմը: Ու Սերժ Սարգսյանի գրավոր առաջարկության վրա «իքս» քաշելը և հետ ուղարկելը հասուն գործչին չսազող տղայական քայլ է:
Բայց պարզվում է, իշխանության մեջ էլ տղայականությամբ առաջնորդվողների պակաս չկա: Օրինակ, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը ենթադրում է, թե Րաֆֆի Հովհաննիսյանի մարտի 22-ի առաջարկությունների վրա Սերժ Սարգսյանը նույնպես «իքս» կքաշի և հետ կուղարկի… Մարզպետը, որը երկրի նախագահից ակնկալում է այդպիսի տղայամտություն, թերևս արժանի չէ մարզպետ մնալուն: Նույնիսկ համընդհանուր ատելություն «վայելող» Լիսկայի պատասխանն էր ավելի ողջամիտ: Դե պարզ է, որ Րաֆֆու առաջարկները մերժվելու են, սակայն մերժումը լինելու է կիրթ լեզվով: Եթե նույնիսկ Ռուբեն Հախվերդյանին Սերժ Սարգսյանը տվել է այդքան կիրթ պատասխան, ապա Րաֆֆուն` առավել ևս…
Սակայն ըստ էության ի՞նչ էր Րաֆֆի Հովհաննիսյանի մարտի 22-ի առաջարկությունը: Բառացիորեն դա նշանակում է հետևյալը` այսուհետ կճանաչեմ, որ նախագահական ընտրությունները կեղծված չեն, եթե ինձ տաս 8 համապետական ոլորտ և 5 մարզպետական պաշտոն: Քաղաքական սկզբունքայնությունից քարը քարին չմնաց, այդպիսի հրապարակային առևտուրը հաստատ կվանի ընդդիմադիր տրամադրություններ ունեցող քաղաքացիներին: Համ էլ Րաֆֆի Հովհաննիսյանը չուներ 13 գործունակ թիմակից, որ գոնե 13 ընտրատեղամասերից կեղծիքի ստույգ ապացույց բերի, հիմա ո՞ւմ պիտի նշանակի այդ 13 պաշտոններին, եթե հանկարծ իշխանությունն ընդառաջի… Երևի ինքն էլ գիտեր, որ չեն ընդառաջի:
Սերժ Սարգսյանի այն առաջարկը, որ Րաֆֆին գլխավորի սահմանադրական փոփոխությունների խորհուրդը, իսկը նրա «հագով» էր, բայց արհամարհանքով մերժվեց… մինչդեռ հենց այդպիսի գործառույթ ստանձնելը բոլորովին չէր վնասի նրա ընդդիմադիր վարկանիշին: Բայց գնացքը գնաց, ու ՀՀԿ-ի հաստիքային կանխատեսող Գալուստ Սահակյանն արձանագրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկություններն ուշացած են:
Համ էլ այսպիսի հարց կա. ինչպե՞ս նա պիտի իր ասածի տակից դուրս գա ապրիլի 9-ին, երբ գալու է Սերժ Սարգսյանի երդմնակալության պահը: Թերևս իրավացի էր Արման Մելիքյանը, երբ պնդում էր, որ միայն իշխանությունը կարող է փրկել Րաֆֆի Հովհաննիսյանի դեմքը: Սակայն դրա համար «Ժառանգության» առաջնորդը գոնե դեմք փրկելու տեղ պիտի թողնի: Այդպես կլինի, եթե նա նոր իռացիոնալ քայլեր չանի, և գոնե մինչև մայիսի 5-ը հրապարակային երկխոսություն ընթանա: Այդ դեպքում միգուցե «Բարև, Երևան» դաշինքը առաջ ընկնի ԲՀԿ-ից և մայրաքաղաքային ընտրություններում վերցնի երկրորդ տեղը…
Բայց ավաղ, այդ գործիչը միշտ էլ հակված է եղել իռացիոնալ քայլերի: Կա մարդկային տեսակ, որ ինքն իրեն անհաջողակ է համարում, և ժամանակ առ ժամանակ արտառոց բաներ է անում ինքնահաստատման համար, և անգամ երբ իրական հաջողությունը որպես նվեր ստանում է ճակատագրից, այն չի կարողանում զարգացնել և մեկընդմիշտ ջնջել սեփական ներաշխարհից անհաջողակի խարանը:
Ինչևէ, հուսանք, որ «գարնանային սրացումները» տևական ու չարորակ բնույթ չեն ստանա: Որ նորանոր խելապակասներ չեն գրոհի պետական շենքերի վրա, իշխանական համակարգի մարդկանցից ու ընդդիմադիր հարթակներից «գժական» բաներ չեն հնչի: Որ, խոշոր հաշվով, ամեն ոք կզբաղվի իր գործով, որն իր մոտ լավ է ստացվում:
Շաբաթվա Վարկածները մշակեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
«Հայկական Վարկած»-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ, ռուսասատանյան հայտնի «ԲԱՄՕ» ընկերությունն այս օրերին ֆինանասկան լուրջ «կրախի» առաջ է կանգնել:
Հիշեցնենք, որ սույն ընկերությունը տարիներ շարունակ լուրջ հաջողություններ է գրանցել ապակեգործության բնագավառում, որը թե՛ տարածաշրջանում, և թե՛ եվրոպական երկրներում տարիների ընթացքում մեծ հեղինակություն է ձեռք բերել:
Բիզնես դաշտում սկսված ճգնաժամային ֆոնի վրա հատկապես խիստ լարվել են «ԲԱՄՕ»-ի սեփականատեր Մուրադյան եղբայրներից` մեծարգո դեսպանի` Մուրադ Մուրադյանի և վերջինիս քրեական հեղինակություն համարվող եղբոր հարաբերությունները, որոնք տարիներ ի վեր չեն կարողանում կիսել տարիների կուտակած կլորիկ գումարները:
Բանն այն է, որ Մուրադ Մուրադյանն, այս օրերին փորձում է իր մույս եղբայրների օգնությամբ, «ԲԱՄՕ»-ից ստանալ իր մասնաբաժինը և, վերջնականապես, տեղափոխել Գերմանիա, ուր բնակվում է նաև Մուրադի նախկին ընտանիքը:
Հարկ է նշել, որ ընկերությունն իր հաշվին նաև մեծ թվով կուտակած պարտքեր ու վարկեր ունի, որոնցից ճարպկորեն փորձում է գլուխը պրծեցնել հենց Մուրադ Մուրադյանը , որը, դեսպան նշանակվելուց ի վեր, աշխատում է այդ խառը հաշիվների մեջ չմտնել: Սակայն, այս ժամանակահատվածում, մի կողմից Մուրադյաններին պարտքատերերն են «խեղդում», մյուս կողմից էլ կրիմինալ աշխարհի ազդեցիկ դեմքերն են նրանց հաշվի նստեցնում, որպեսզի փողի ու ազդեցությունների կորստի պատճառով եղբայրները չգնան այնպիսի առճակատման, ինչը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ:
Իսկ թե ի՞նչ կստացվի ընթացող բանակցությունների ու եղբայրների բիզնես շահերը կիսելու արդյունքում, ցույց կտա ժամանակը:
Հ.Գ. Ի դեպ «Հայկական Վարկած»-ի ունեցած տեղեկությունների համաձայն, չի բացառվում, որ Մուրադյան եղբայրներին պատկանող «պարտքերի տակ կքած» Երևանի Մարզահամերգային համալիրն անցնի Գագիկ Ծառուկյանին՝ իբրև սեփականություն:
Այն, որ հանրային գերակա շահի անվան տակ Երևանի Կենտրոնում կատարված կառուցապատումների ծրագիրը վերածվեց հանրային գերակա «քցոցիի»` արդեն կասկածից վեր է: Դրա մասին են խոսում և′ ՄԻ Եվրոպական դատարանի վճիռները, և′ անտուն մնացած բնակիչները, որոնք բողոքի ակցիաներով շարունակում են պայքարել իրենց իրավունքների վերականգնման համար, ինչպես նաև դեռ դատարաններում քննվող քրեական գործերը` այն անձանց վերաբերյալ, որոնց նախաձեռնությամբ կամ մասնակցությամբ յուրացվել են նոր բնակարանի հույսով ապրող մարդկանց վճարած միլիոնները:
Դրանցից մեկն էլ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննած «Գապբնակշին», «Նարեկ-Դավիթ» և «Նարեկ-Գրադ» ՍՊ ընկերությունների տնօրեն Գագիկ Պապոյանի ու նրա գործընկեր Սիմոն Աղազարյանի վերաբերյալ քրեական գործն է, որի դատաքննությունն ընթանում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Խոսքն այս դեպքում Արամի 72 — 80 և Եկմալյան փողոցի նորակառույցների մասին է, որտեղ բնակարանները միաժամանակ վաճառվել են մի քանի հոգու` չնայած ի սկզբանե ապագա սեփականատերերի հետ եղել են առուծախի նախնական պայմանագրեր, որոնց հիման վրա էլ այդ անձինք միլիոնների վճարումներ են կատարել:
Ըստ մեղադրանքի` Գագիկ Պապոյանը, հանդիսանալով անհատ ձեռնարկատեր, ինչպես նաև «Գապբնակշին», «Նարեկ-Դավիթ», «Նարեկգրադ» ՍՊԸ-ների տնօրեն, խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու եղանակով, բնակարաններ վաճառելու պատրվակով, միասնական դիտավորությամբ հափշտակել է բազմաթիվ քաղաքացիների առանձնապես խոշոր չափերի` 10.202.947.840 դրամ արժողությամբ գույքը:
Իսկ Սիմոն Աղազարյանը, հանդիսանալով «Գապբնակշին» ՍՊԸ փոխտնօրեն, նույն ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանի հետ նախնական համաձայնությամբ, ՀՀ Կառավարության 2004թ. հունիսի 17-ի թիվ 909-Ն որոշմամբ իրացման գոտի ճանաչված՝ Երևան քաղաքի Արամի փողոցի 72-80 հասցեում հիշյալ ընկերությանը հատկացված 3850 քմ մակերեսով հողատարածքում կառուցվող բազմաբնակարան շենքում բնակարաններ վաճառելու պատրվակով, 2005–2011թթ. ընթացքում բազմաթիվ քաղաքացիների վստահությունը չարաշահելով, նրանց հետ կնքած` բնակարանների առուվաճառքի նախնական պայմանագրերի հիման վրա միասնական դիտավորությամբ Գագիկ Պապոյանի հետ գանձել ու հափշտակել են 1.253.891.550 դրամ:
Այս գործով անցնող տուժածները 250 հոգուց ավելի են, որոնցից 23-ը` ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի, Իսրայելի, Իրանի Իսլամական Հանրապետության բնակիչներ են: Իսկ հայաստանյան խաբվածների մեջ կան դատավորի ազգականներ, նաև պատգամավոր: Խաբվածներից մեկը ԲՀԿ-ական պատգամավոր, տարբեր աղմկահարույց պատմություններից մեզ հայտնի Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ Կարապետ Կարապետյանն է` Յուվեցի Կարոն:
Ի դեպ, խաբված սեփականատերերը իրենց ասուլիսներում և բողոքի ակցիաներում բազմիցս անդրադարձել են այս գործի նախապատմությանը` նշելով, որ Գագիկ Պապոյանը պատասխան է տալիս ուրիշների գործած հանցանքների համար: Տուժածներից Սոնիկ Մաղաքյանը ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր հետևյալը. «Գ.Պապոյանը ուղղակի կառուցապատող է, իսկ իսկական մեղավորները մնացին կուլիսներում: Նա իր պարտականությունը կատարել է, իսկ նրա մեղքը նրանում է, որ նման գործի մեջ է ներքաշվել: Շենքը կառուցվել է 2004-2005 թթ, սակայն 2007 թ. Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը արդեն կառուցվող շենքի տակի հողը նվիրել է Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամ Անդրանիկ Խալոյանին, ով մի քանի տարի անց որոշել է, որ ինքը այդ 50 բնակարանի տերն է: Գ. Պապոյանը հարկեր չվճարելու պատճառով շատ լուրջ խնդիրներ ուներ, որի վրա աչք են փակել բոլորը, որոնք էլ հետագայում բնակարաններ են ստացել այդ շենքից: Այս գործի հետ կապ ունեն դատախազությունը, հարկայինը, Արդարադատության նախարարությունը: Մասնավորապես, հարկայինի պետը` Գևորգ Ներսիսյանը, նրա գործընկեր Խորեն Թադևոսյանը, իբր ներդրել են շենքում 100 հազար ԱՄՆ դոլար, և ստացել 300 հազարական դոլար շահույթ:
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հարութ Փամբուկյանը, ով 2 մլն ԱՄՆ դոլար էր ներդրել գործում, հասկանալով, որ իրեն խաբում են, եկել և մեր վրա է ուժը պատել: Նա մեզանից վերցրել է այդ բնակարանները: Մի բնակարանը մի քանի օրվա ընթացքում մի քանի անգամ վաճառվել է, և Արդարադատության նախարարությունը աչք է փակել դրա վրա:
Իսկ դատավոր Ռուբեն Ներսիսյանի մայրը չունեցած սեփականության դիմաց ստանում է 0.5 մլն դոլար արժողությամբ բնակարան»:
Մեկ այլ տուժող` Վահան Սարուխանյանը, ում տունը քանդել են 2006-ին` խնդրո առարկա շենքը կառուցելու նպատակով, լրագրողներին հայտնել է նաև իր կատարած աշխատանքների և բարձրաստիճան անձանց հետ հանդիպումների մասին. «Մեզ խոստացել էին, որ բնակարան կտան: Ես այն տունը, որը ինձ էր խոստացվել, վերանորոգել եմ…, մնացել էր մանրահատակը խփել: Հիմա ասում են, որ դու բնակարան չունես այստեղ: Ես բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների հետ եմ հանդիպել, որևէ արդյունք չկա, իսկ նոյեմբերի 2-ին հանդիպել եմ ՀՀ նախագահին, ով ասաց, որ հարցս կլուծվի…»:
Փաստորեն, մինչ օրս հարցը դեռ չի լուծվել: Պարզապես սեփականատերերի հետևողական պայքարի արդյունքում, նախընտրական շրջանում հաջողվել է կալանքի վերցնել արդարադատությունից անընդհատ խուսափող վերոնշյալ երկու երկու անձանց: Բայց նույնիսկ այս դեպքում դժվար է ասել` խաբվածները կկարողանա՞ն վերադարձնել իրենց կորցրած բնակարանները, թե՞ սա հերթական բեմադրությունն է` քավության նոխազների դերակատարմամբ, որոնց ժամանակավորապես փակի տակ են պահում` քաղաքական անկայուն վիճակը ավելորդ անգամ չսրելու և Ազատության հանրահավաքային հրապարակը նոր էլեկտորատով չհամալրելու համար: Այս համոզմանը նպաստում է նաև այն հանգամանքը, որ խաբելու այդ ողջ գործընթացը սկսվել է Ռ. Քոչարյանի իշխանավարության ժամանակ և շարունակվել Ս. Սարգսյանի օրոք. այսինքն 8 տարի շարունակ գործել է հանցավոր շղթան, տուժածներն անընդհատ բարձրաձայնել են այդ մասին, սակայն ոչ ոք չի կանխել այդ շղթայի գործունեությունը և ժամանակին չեն մեկուսացրել մեղավորներին: Ստացվում է, որ վերջիններիս հովանավորները շատ բարձրաստիճան անձինք են, որոնց երկրի նախագահը կամ չի ցանկանում նեղացնել, կամ «կիսվում է…»: Ուստի չի բացառվում, որ նախագահի` իր պաշտոնը վերստանձնելուց և քաղաքական վիճակի կայունացումից կարճ ժամանակ անց, կալանավորվածներն ազատ արձակվեն:
Էլմիրա Մարտիրոսյան
Այնպիսի տպավորություն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դրսից ինչ-որ մեկի խաղն է խաղում` ձգտելով դառնալ կապող օղակ դրսի ուժի և ներսիններից մեկի միջև, ով արդեն նախկին պաշտոնյա է, դեռ չի ցանկանում երևալ հանրության և իշխանության աչքին, բայց վերադառնալու մեծ ցանկություն և գուցե արդեն ծրագրեր ունի: Իսկ դա այս պահին հնարավոր է միայն Րաֆֆու ստեղծած ալիքի վրա` Սերժ Սարգսյանին հեռացնելու միջոցով:
Նախ փորձենք հասկանալ Րաֆֆի Հովհաննիսյանի նպատակների ազնվությունը, գործելակերպի տարօրինակություններն ու խաղի նրբերանգները` համադրելով վերջին մեկ տարում և հատկապես նախագահական ընտրությունների նախընտրական և հետընտրական շրջանում տեղի ունեցած իրադարաձություններն ու հրապարակային շրջանառության մեջ հայտնված տեղեկությունները: Նախապես նշենք, որ դրանցից որոշները «հալած յուղի» տեղ ընդունելու նպատակ չունենք, սակայն եթե դրանք տեղադրում ենք առկա իրողությունների ժամանակագրության մեջ, առաջին հայացքից անհասկանալի, բայց ուշագրավ խճապատկեր է ստացվում:
Որտե՞ղ էր Րաֆֆին 2008-ի մարտի 1-ին
Եթե մի պահ հավատանք, որ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն իսկապես ժողովրդի համար սրտացավ է և պատրաստ ինքնազոհողության գնով ժողովրդի կողքին լինել, ապա շատ բնական հարց է ծագում. որտե՞ղ էր Րաֆֆին 5 տարի առաջ` մարտի 1-ին, երբ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը առավոտ կանուխ կոտորում էր խաղաղ հանրահավաքից հետո քնած ժողովրդին: Որտե՞ղ էր Րաֆֆին, երբ ջարդից հետո, Մյասնիկյանի արձանի մոտ կենտրոնացած ոստիկանների, զինված ուժերի զինծառայողների և բորբոքված ժողովրդի միջև բախման լուրջ վտանգ կար, և որը կանխելու համար Րաֆֆու կուսակիցներն իսկապես ժողովրդի երկու հատվածների միջև էին` արյունահեղություն թույլ չտալու նպատակով:
Հիշեցնենք, որ կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը զայրացած ժողովրդից ոստիկանին պաշտպանելիս նույնիսկ դանակի վնասվածք էր ստացել: «Ժառանգության» մյուս անդամները ևս իրենց դրսևորեցին որպես ժողովրդավարական հասարակության անդամներ` ժողովրդի ընտրյալներ, մինչդեռ 2008-ի նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու գրանցվելու հնարավորությունը բաց թողած Րաֆֆին, կարծես, բացարձակ անտարբեր էր համազգային ջարդի նկատմամբ: Այս դրվագը խոսում է Րաֆֆու` իր թիմակիցների հետ ունեցած ձևական կապի մասին. թիմը աշխատում է խորհրդարանում և դրանից դուրս, սակայն «Ժառանգության»` տարօրինակորեն լռակյաց առաջնորդի վարկանիշն է բարձրանում: Օրինակ, երբ նրա կուսակից քաղաքացիական լուրջ ակտիվություն դրսևորած ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին փորձում էին ճնշել` նրա եղբոր նկատմամբ քրեական հետապնդում սկսելով, Րաֆֆին, ի տարբերություն իր մյուս կուսակիցների, չեկավ դատարան` իր կուսակցին ինչ-որ կերպ սատարելու համար: Փոխարենը Զարուհուն սատարելու եկան այն զինծառայողները, Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի իշխանապետության ժամանակ մահացած կամ սպանված զինվորների ծնողները, որոնց բողոքի ձայնը Զարուհին բարձրացրել էր թե՛, փաստաբան, և թե՛ ԱԺ պատգամավոր եղած ժամանակ: Ուստի հարց է ծագում` արդյո՞ք կարելի վստահել նման իրավիճակում չեզոքություն պահպանող Րաֆֆուն, ով կարևոր պահին ոչ միայն ժողովրդի, այլ նաև իրեն այնքան հավատարիմ կուսակցի կողքին չի եղել:
Ինչի՞ դիմաց Րաֆֆին ԱԺ—ից դուրս թողեց իր թիմակիցներին
Րաֆֆու տարօրինակ պահվածքի երկրորդ դրվագն այն էր, որ նա միամտաբար կամ միտումնավոր համաձայնեց 2012-ի խորհրդարանական ընտրություններից առաջ ոմանց հետ գնալ «գործարքի». «Ժառանգության» ցուցակ խցկել «Ազատ դեմոկրատներին»` որպես «մանրադրամ» դուրս թողնելով իր թիմակիցներին, ովքեր նաև ԱԺ-ի ամբիոնն էին օգտագործում հանրությանը հուզող կարևորագույն հարցերը բարձրացնելու համար, պայքարելով նաև նախկին ու ներկա իշխանությունների ազգադավ ձեռնարկումների կամ անգործության դեմ: «Ազատ դեմոկրատներին» վիրավորելու որևէ նպատակ չունեմ, բայց այնտեղ ընդգրկված անձանց գործունեության արդյունավետության կամ անարդյունավետության վերաբերյալ հանրության շրջանում արդեն կա ձևավորված որոշակի կարծիք: Եվ Րաֆֆու կողմից առնվազն դավաճանություն էր իրենց գործունեությամբ հանրության վստահությունը շահած իր թիմակիցների աշխատանքը ջուրը լցնելը և այդպես հեշտությամբ նրանց` Քոչարյանի և Սարգսյանի վարչախմբերի դեմ ուղղված քննադատությունները ԱԺ ամբիոնից չեզոքացնելը: Ու արդեն կարևոր չէ Րաֆֆու այն արդարացումները, թե «Ազատ դեմոկրատները» խոստումները չեն պահել և այլն:
Ուրեմն դա կամ խաղ էր, կամ Րաֆֆին այնքան վատ ու անհեռատես քաղաքական գործիչ է, որ նրա վստահությունը չարաշահելով` «դուրս գցեցին գծերից», երբ գործն արդեն ավարտել էր` խորհրդարանական «Ժառանգությունը» թողնելով ոչ ժառանգականներին:
Եթե նրա այդ քայլը դիտարկենք քաղաքական խաղի շրջանակում, ուրեմն պետք է առկա լինի իր թիմակիցներին չեզոքացնելու միտումնավորություն` պայմանավորված ասենք Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ «սիրով» (որին դեռ կանդրադառնանք) և Սերժ Սարգսյանի կողմից տրված «խոստմամբ». սեփական թիմի գոնե մասամբ չեզոքացում` 2012-ի նախագահական ընտրություններից առաջ Հայաստանում 10 տարի ապրելու վերաբերյալ տեղեկանք տալու դիմաց, որը հնարավորություն կտար Րաֆֆուն` առաջադրվել որպես նախագահի թեկնածու:
Հետևանքը եղավ այն, որ մինչ ընտրություններն իր տանը հանգիստ նստած Րաֆֆին մասնակցեց նախագահական ընտրություններին և ձայների բավականին լուրջ թվաքանակ և ընտրազանգված հավաքելուց հետո հանկարծ ակտիվացավ` հայտարարելով, թե ընտրությունները կեղծվել են, և որ ինքը պետք է դառնար նախագահ:
Կրկին անդրադառնալով «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» ապահարզանի բուն պատճառներին` մի ուշագրավ լուր հիշատակենք։ «Իրատես de facto» թերթը, հղում անելով իր աղբյուրներին, դեռ անցյալ տարվա նոյեմբերին գրել էր. «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» կոնֆլիկտը սկսվել է այն ժամանակ, երբ Հայաստանից ամերիկացի դեմոկրատների կուսակցության համագումարին մասնակցելու համար Նահանգներ են մեկնել Դավիթ Շահնազարյանն ու Խաչատուր Քոքոբելյանը («Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ)։
Րաֆֆին ԲՀԿ—ի մորմոններ սիրող թևի հետ սկսել է սեպարատ բանակցություններ, ինչը հակասել է ոչ միայն «Ազատ դեմոկրատների», այլև մնացյալների հետ նախնական պայմանավորվածություններին. արդյունքում Րաֆֆիից պահանջվել է իր մանդատը զիջել Թևան Պողոսյանին։
Րաֆֆին բոլոր դեպքերում մտածել է, որ անկախ այդ տրոհումից, մանդատի կորստից, Արևմուտքն իր վրա կդնի «ստավկան», առաջադրվել է, որպեսզի այդ դիրքերից արդեն «բազարի» մեջ մտնի կողմերի հետ։
Նկատենք, որ այս լուրը 2012-ի նոյեմբերին գուցե այնքան էլ ուշագրավ և իրականությանը մոտ չթվար, բայց հետո, երբ ԲՀԿ-ի`վերոնշյալ «մորմոնասեր թևը» կորցրեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և մորմոն Հանթսմանի հետ համագործակցած Վարդան Օսկանյանի միջոցով երկրի նախագահի ղեկը վերցնելու հնարավորությունը և հույսը, չի բացառվում, որ Արևմուտքն իսկապես իր «ստավկան» դրած լինի Րաֆֆի վրա, ով էլ հիմա «բազարի» մեջ է մտել Սերժ Սարգսյանի հետ: Իսկ դա ձեռնտու է նաև ԲՀԿ-ին` առնվազն «պղտոր ջրում ձուկ բռնելու համար»: Այս վարկածի օգտին են խոսում նաև այլ հանգամանքներ:
Րաֆֆու «հանրային բարևն» ու կուսակցական հանդիպումների գաղտնիությունը
Րաֆֆու գործելաոճի հաջորդ տարօրինակությունը կամ կասկածն այն էր, որ նա հետընտրական շրջանում, Երևանում և մարզային այցերի ժամանակ շատ անմիջականորեն մոտենում էր մարդկանց, փարվում ու բարևելով ընտրազանգվածը մոբիլիզիացնում, իսկ ՀՀ նախագահի աթոռը կրկին զբաղեցրած Սերժ Սարգսյանի և նախագահական ընտրապայքարից դուրս մղված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումներից հետո այդ նույն ընտրազանգվածից սկզբում գաղտնի էր պահում հանդիպման մանրամասները` պատճառաբանելով, թե մի քանի հանդիպումներ ունի ինչ-որ անձանց կամ ուժերի հետ, որից հետո միայն կասի իր ասելիքը:
Պարոն Հովհաննիսյան, արդյո՞ք սա անազնիվ խաղ չէ Ձեզ վստահող հանրության հետ, որը չգիտի, թե Ձեր վճռականությունը ինչով և որ քաղաքական գործիչների հետ ինչպիսի հանդիպումներով ու համաձայնություններով է պայմանավորված: Էլ չենք խոսում «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներից զատ գործելու և նրանց առաջադրած քննարկման թեմայից տարբերվող բովանդակություն ունեցող խնդիրների շուրջ բանակցելու մասին, մինչդեռ քաղաքական առաջնորդները պայքարի են գնում սեփական թիմի հետ խորհրդակցելով, նրանց առաջ մղելով և նրանց վրա հենվելով: Բայց Րաֆֆին նրանց թողած` կասկածելիորեն գնաց ուրիշների վրա «հենվելու»: Վերջերս մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկացել է հանդիպել ՀՀ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին: Նրանցից առաջինը մերժել է առաջարկը, իսկ Ռ. Քոչարյանը թեև մերժել է անձամբ հանդիպել, սակայն հորդորել է հանդիպել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, ում հանրությունը ընդունում է որպես Ռ. Քոչարյանի «բիզնես-գործընկեր» և «ներկայացուցիչ»: Եթե այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը (տրամաբանորեն կարող է նման բան լինել, քանի որ Ծառուկյանն ու Հովհաննիսյանը հանդիպեցին), ապա հարց է ծագում` ո՞րն է Րաֆֆի Հովհաննիսյանի` կշիռ ունեցող մյուս կուսակցապետերի հետ չհանդիպելու, և փոխարենը նախկին նախագահների հետ հանդիպելու նպատակը, եթե հաշվի առնենք, որ Լ. Տեր-Պետրոսյանը «68 տարեկանից» հետո արդեն չունի նախկին հզոր ընտրազանգվածը, Ռ. Քոչարյանն էլ գոնե ձևականորեն կուսակցապետ չէ և չունի կուսակցական հետևորդներ:
Չի բացառվում, որ Րաֆֆին Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպումը նախաձեռնել է ուղղակի իր բուն նպատակը`Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իր «հատուկ հետաքրքրությունը» շղարշելու նպատակով` հաստատ իմանալով, որ Տեր-Պետրոսյանը չի ընդունի իր հետ հանդիպելու առաջարկը: Ինչ վերաբերում է Ռ. Քոչարյանի կիսատ մերժմանը, ապա դա կարելի է այսպես հասկանալ` «Րաֆֆի, ինձ հանդիպես` կզռա, ասելիքդ Ծառուկյանի միջոցով փոխանցի` կմտածենք»: Հանդիպումը կայացավ, որից հետո կողմերը չբացեցին փակագծերը, սակայն ընտրական շրջանում «ընդհատակում գտնված» Գագիկ Ծառուկյանը օրեր առաջ բավականին ներկայանալի կազմով և լավ տրամադրությամբ եթերում կազմակերպչական հրահանգներ տվեց իր կուսակիցներին, թե ինչպես քվեարկեն ԱԺ-ում օրինագծերն ընդունելիս, և որ իրենք միշտ ժողովրդի կողքին են լինելու (ինչպես հայտարարում էր ընտրություններից առաջ, սակայն Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո այդպես էլ չդրեց իր թեկնածությունը նախագահական ընտրություններում` հօդս ցնդեցնելով իր ընտրազանգվածի ակնկալիքները): Րաֆֆի Հովհաննիսյանն էլ իր հերթին, օրեր առաջ հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ շուտով Ս. Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ն փոքրամասնություն է դառնալու և որ մարտի 10-ի հանրահավաքում ինքը լուրջ հայտարարություն է անելու: Սա նշանակում է, որ ԲՀԿ-ի և Րաֆֆու միջև` Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի նկատմամբ հոգեբանական ճնշում սկսելու համաձայնություն կա` ենթատեքստում ունենալով Ռոբերտ Քոչարյանին քաղաքական դաշտ բերելու հնարավոր ծրագիրը, կամ «դրա սպառնալիքի տակ» ինչ-որ խոստումներ կորզելը` Րաֆֆու ստեղծած ակտիվության ֆոնն օգտագործելով: Առաջին հայացքից անմիտ թվացող այս վարկածը ճշմարտանման է դառնում, եթե հաշվի ենք առնում երկու ուշագրավ հանգամանք: Մարտի 10-ի հանրահավաքում Րաֆֆին ասաց, որ ինքը հացադուլ է սկսում կեղծված ընտրությունների դեմ իր բողոքը հայտնելով, և եթե ապրիլի 9-ին Ս. Սարգսյանը նախագահի պաշտոնը ստանձնելուց սուտ երդում տա, դա կարող է լինել միայն իր դիակի վրա:
Սա արդեն կարելի է ընկալել որպես վերջնագիր, որը Րաֆֆին չէր կարող ներկայացնել Սերժ Սարգսյանին` առանց ԲՀԿ-ի դուռը գնալու և խոստումներ ստանալու, այլապես դա կաներ ավելի վաղ` առանց քաղաքական ուժի հետ հանդիպման: Այս վարկածը հավանական է դառնում Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի մեջ մեղադրվող և օրերս կալանավորված Վարդան Սեդրակյանի հրապարակ նետած ուշագրավ այն տեղեկությունը, ըստ որի` Րաֆֆի Հովհաննիսյանին հովանավորողները մասոններն են, նա ու նրա ամերիկաբնակ հայրն էլ` մասոնական կազմակերպության անդամ: Եթե չեմ սխալվում` Սեդրակյանը նույնիսկ Երևանի «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցի անունն էր հիշատակել, որտեղ Րաֆֆին նախընտրական հանդիպում կամ ինչ-որ միջոցառում պետք է անցկացներ: Մինչդեռ այդ հյուրանոցների ցանցը, ըստ մամուլում եղած տեղեկությունների` մորմոններինն է կամ «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի» կրոնական կազմակերպության ներկայացուցիչներինը: Իհարկե Րաֆֆին հերքեց մասոն լինելու վերաբերյալ «մեղադրանքը» և ասաց, որ Սեդրակյանն այդ սուտ հայտարարության համար պետք է պատասխանատվություն կրի: Բայց հնարավոր է, որ Վարդան Սեդրակյանը պարզապես շփոթվել և մասոն ասելիս նկատի է ունեցել մորմոններին, քանի որ այդ դեպքում Րաֆֆիի շահերը կարող են համընկնել ԲՀԿ-ի և հատկապես մորմոնասեր թևի` նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերին:
Րաֆֆին հավատու՞մ է իր հաղթանակին, թե՞ համոզել են, որ «գծերից գցեն»
Այս աբսուրդ թվացող վարկածը, թե որն է մորմոնների` Րաֆֆուն հովանավորելու շահը, իրականության նրբերանգներ է ստանում, երբ մտաբերում ենք Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակաշրջանը: Վերջինիս թիմակից արտգործնախարար Վարդան Օսկանյանի ջանքերի շնորհիվ 2006-ին Ռոբերտ Քոչարյանի կողմից հատուկ մեծարանքի սկսեց արժանանալ «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցուն» կամ մորմոնների ուսմունքին հարող ամերիկացի միլիարդատեր Ջոն Հանթսմանը: Հենց վերջինիս կողմից 1990թ-ին Երևանում հիմնադրված, և Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ վաճառված «Հանթսման բիլդինգ փրոդաքթս» ՍՊԸ-ի և «Սիվիլիթաս» բարեգործական հիմնադրամի շուրջ աղմուկն էլ Վարդան Օսկանյանի գլխին գլխացավանք ու քրեական գործ դարձավ: ՀՀ ԱԱԾ-ում փողերի լվացման հատկանիշներով քրգործ հարուցվեց ԲՀԿ ցուցակով ԱԺ պատգամավոր դարձած Վ. Օսկանյանի դեմ:
Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ հաղորդագրության` ԱՄՆ-ում գրանցված «Փոլիմեր Մաթերիալս» և «Հանթսման Ինթերնեյշնլ» կորպորացիաներին պատկանող, Հայաստանում հիմնադրված «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ընկերության 100 տոկոս բաժնեմասերը շուրջ 2 միլիոն դոլարով վաճառվել են, սակայն գործարքը ոչ ճիշտ պայմանագրային ձևակերպումների արդյունքում հարկային մարմնին չի ներկայացվել, հարկային պարտավորությունները չեն կատարվել, Հայաստանում թողնված և բացառապես բարեգործության համար նախատեսված այս գումարներից մոտ 1 միլիոն 135 հազար դոլարը իրականում բարեգործական նպատակներին չի ուղղվել, այլ փոխանցվել է «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ Վարդան Օսկանյանի և նույն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Տիգրան Կարապետյանի անուններով բացված հաշվեհամարներին։
Նկատենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի բողոքի ակցիաների ակտիվացմանը զուգահեռ ԱԱԾ-ն ակտիվացնում է սիվիլիթասական վկաների հարցաքննությունները` գուցե քաղաքական ակտիվությունից նրանց հեռու պահելու նպատակով: Բայց երևի այս վիճակը երկար չի պահպանվի…
Հ.Գ. Գուցե Րաֆֆին իսկապես հավատում է իր հաղթանակին, բայց հաշվի առնելով, որ նա Սերժ Սարգսյանից ուզում է մի բան, որը վերջինս չի ցանկանա տալ նրան, մնում է սպասել. այս պղտոր ջրում կամ որոշ որսորդներ «կդիրքավորվեն» Րաֆֆու թիկունքում` հարմար պահի «անակնկալ» ձևով Սերժ Սարգսյանից իշխանությունը խլելու, Րաֆֆուն կրկին «գծերից գցելու», Օսկանյանին էլ փրկելու նպատակով, կամ Սարգսյանը բռնությամբ վերջ կտա ամեն ինչին` ստիպված լինելով հետագայում մեծ զիջումների գնալ արտաքին քաղաքականության ոլորտում, որն էլ կարող է հանգեցնել ներքաղաքական անհնազանդության` սպառնալով Ս. Սարգսյանի իշխանապետությանը:
Իրավիճակի ավելի ճկուն լուծում ասպարեզում դեռ չկա; Մնում է, որ Րաֆֆին, «Ժառանգությունը» և նրանց հավատացող ժողովուրդն այնքան զգոն լինեն, որ թույլ չտան հնարավոր և վտանգավոր սցենարների կրկնություն կամ ազգադավ որևէ տարբերակի իրագործում:
Էլմիրա Մարտիրոսյան
Իրավապահների կողմից անցյալ տարի բացահայտված կոռուպցիոն մի դեպքով միակ «տուժածն» առայժմ ՃՈ նախկին աշխատակից Արթուր Ղալումյանն է, որը համ 30.000 դոլար քցվել է, համ էլ` դատվել:
Նրա պաշտպան Անահիտ Եսայանը «Հայկական Վարկած»-ի հետ զրույցում նշեց, որ իր նախկին պաշտպանյալը Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է 2 տարվա պայմանական ազատազրկման՝ առանձնապես խոշոր չափի կաշառք տալու փորձի համար, և քանի որ դատավճիռը չի բողոքարկվել վերաքննիչ դատարան, այն արդեն օրենքի ուժ է ստացել:
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ, Հայաստանի ոստիկանության ՃՈ-ի վաշտի հրամանատարի տեղակալի պաշտոնից ազատված և կադրերի ռեզերվում մնացած դիլիջանցի Արթուր Ղալումյանը ցանկացել էր վերականգնվել ՃՈ-ի աշխատանքում. նրա բախտը չէր բերել, երբ 2012 թ. հունիսի 28-ին ծանոթացել էր Արթուր Հակոբյանի և Արամ Մկրտչյանի հետ:
Վերջիններս, ըստ քրգործի նյութերի` նախնական համաձայնությամբ, մոլորության մեջ էին գցել Արթուր Ղալումյանին և հավաստիացրել, թե ՀՀ ոստիկանապետի գլխավոր խորհրդական Հայկարամ Ստեփանյանը 30.000 ԱՄՆ դոլար կաշառքի դիմաց կարող է պաշտոնական դիրքն օգտագործել և Վովա Գասպարյանին համապատասխան խորհուրդ տալով` նպաստել իր նախկին գումարտակում, բայց արդեն վաշտի հրամանատարի պաշտոնում նշանակվելու հարցում: Ղալումյանն էլ համաձայնել էր և նույն օրն անձամբ Արթուր Հակոբյանին տվել 25.000 դոլար, իսկ հաջորդ օրը` ևս 5000 դոլար, որը պետք է փոխանցվեր Հայկարամ Ստեփանյանին` որպես կաշառք: Սակայն Արթուր Հակոբյանն ու Արամ Մկրտչյանն առել էին այդ գումարը ու թռել:
Ի դեպ, ըստ ավելի վաղ մամուլում հայտնված լուրերի` Արթուր Հակոբյանը, ում «սերվիզի Արթուր» են ասում` Երևանի նախկին քաղաքապետ և այժմ ՏԿ նախարար Գագիկ Բեգլարյանի մորաքրոջ տղան է: Դեռ անցյալ տարվա ամռանը խոսակցություններ կային, որ վերջինս աղմուկից հետո լքել է հանրապետության տարածքը, իսկ Արամ Մկրտչյանի մասին տեղեկություներ չկային:
Ի դեպ, նրանք Արթուր Ղալումյանի վերաբերյալ քրգործով ներգրավված չեն եղել որպես մեղադրյալներ: Մեր այդ դիտարկմանն ի պատասխան` պաշտպան Եսայանն ասաց, որ նրանք գտնվել են հետախուզման մեջ և նրանց մասով գործն առանձնացվել է առանձին վարույթ:
Իհարկե չի բացառվում, որ դրա նպատակը լինի` հետագայում հարցը բոլոր կողմերի (բացի Ա. Ղալումյանից) համար ավելի «լավ» տարբերակով լուծելը, ինչպես սովորաբար լինում է Հայաստանում` թիկունք ունեցող հանցագործներին պատասխանատվությունից ազատելու կամ թեթև «պրծացնելու» դեպքում…իհարկե, ոչ սիրուն աչքերի դիմաց:
Չմոռանանք նշել` Ղալումյանին 30.000 դոլարը չի վերադարձվելու. հայտնաբերվելու դեպքում փոխանցվելու է պետբյուջե, իսկ եթե «խաբող» այդ երկու անձանց մասով գործը «փակվի», հնարավոր է նաև ոմանց գրպաններ:
Ի միջի այլոց, դեպքից հետո մամուլը նաև գրել էր, որ այդ գործի հետ կապված ոստիկանապետի հրամանով աշխանանքից ազատվել է նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Աղաս Ալոյանը, որը ևս ՃՈ բարձր պաշտոն ստանալու ակնկալիքով միացած է եղել Արթուր Ղալումյանի նախաձեռնությանը: Իսկ այդ մասին տեղեկատվությունը ստացվել էր Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում, փաստի առթիվ քրեական գործ էր հարուցվել և փոխանցվել Հայաստանի հատուկ քննչական ծառայություն այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը քննադատության էր ենթարկել Ոստիկանության ներքին անվտանգության ծառայության աշխատանքը:
Էլմիրա Մարտիրոսյան
Չէ, էդ Բարաք Օբաման հեչ մարդ չի… Բա դա անելու բա՞ն էր… Բա Քենիայի հեռավոր գավառում ծնվա՞ծը պիտի մեր երկրի իշխանությանը շնորհավորի, դրա՞ն ենք արժանի… Ինչևէ, կատակը` կատակ, բայց սևամորթ նախագահի կողմից Սերժ Սարգսյանին շնորհավորելը մի տեսակ սևերես վիճակներ է ստեղծում Րաֆֆի Հովհաննիսյանի համար: Քանզի ստացվում է, որ Սպիտակ տան սև տերը չի հավատում, որ «ԲաRevolution»-ն ի վիճակի է հաղթել: Առնվազն չի հավատում, որ կարող է հաղթել արագ:
Իսկ ԱՄՆ-ի ակնկալիքները Հայաստանից, դատելով Օբամայի ուղերձից, գտնվում են արտաքին-քաղաքական հարթությունում, և ըստ էության պարունակում են ներդրումների խոստում` որոշակի արտաքին-քաղաքական ուղեգծի դիմաց. «Մենք մեծապես հանձնառու ենք նպաստելու Հայաստանի զարգացմանը եւ ակնկալում ենք, որ Դուք Ձեր առաջնորդությամբ առաջ կտանեք ժողովրդավարության ամրապնդման եւ տնտեսական բարեփոխումների շարունակական գործընթացը, ինչը հնարավորություններ կընձեռի թե՛ Հայաստանի ժողովուրդի եւ թե՛ամերիկացիների համար, որոնք ակնկալում են ներդրում ունենալ նշանակալի ներուժ ունեցող արժեքավոր գործընկերոջ երկրում: Մենք կշարունակենք մեծապես աջակցել Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի առաջընթացին, որը պահանջում է բովանդակալից քայլ ձեռնարկել դեպի կարգավորում, ինչը կապահովի հարատեւ խաղաղություն եւ անվտանգություն: Ցանկանում ենք նաեւ շարունակել մեր աշխատանքը առաջ մղելու հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորումը: Ձեր վերընտրվելը հնարավորություններ է ընձեռում մեր երկու երկրների հարաբերություններն առաջ մղելու համար եւ Ձեր ժառանգության ստեղծմանը` որպես առաջնորդի, որը խորացնում է Հայաստանում բարեփոխումները եւ առաջ տանում խաղաղության գործը ձեր ազգի եւ ձեր տարածաշրջանի ժողովուրդների համար: Վստահ եղեք, որ Միացյալ Նահանգները, որպես Հայաստանի մշտական բարեկամ եւ գործընկեր, ձեր կողքին է այս վեհ նպատակներին հասնելու գործում»:
Այսինքն` ԱՄՆ-ում կարծես թե այլևս ոչ իրատեսական են համարում հեղափոխական ճանապարհով Հայաստանում ցանկալի վարչակարգ հաստատելը ու գերադասում են աշխատել իշխանության հետ: Իսկ «բարևականներին» ոչ մի վառ հեռանկար չի սպասվում: Պարզ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջը ոչ ոք չի պատրաստվում կատարել, առավելևս ոչ ոք չի վերանայի նախագահական ընտրությունների արդյունքները, ու խոշոր հաշվով նշանակություն չունի Րաֆֆու` սահմանադրական դատարան դիմելը, եթե իհարկե հանկարծ վերջին պահին չփոշմանի: Թեև որոշ ընդդիմադիրներ շրջանակներ Րաֆֆուն զորակցելը պայմանավորում էին ՍԴ դիմելով, բայց դա ավելի շուտ նման է ուրիշի ձեռքով կրակից շագանակ հանելու փորձերին, քանզի եթե Րաֆֆի Հովհաննիսյանը խաղա անհաշտ ընդդիմության դաշտում, իր հետևորդներին բավականին արագ կհիասթափեցնի ճիշտ այնպես, ինչպես եղավ ՀԱԿ-ի պարագայում: Նույն` կուսակցության վերափոխված ՀԱԿ-ին ձեռնտու է, որպեսզի բողոքավոր զանգվածները հիասթափվեն «Ժառանգության» առաջնորդից, և իրենք տիրանան այդ զանգվածին:
Դա հասկանալով հանդերձ է, որ Րաֆֆին փչացրեց ՀԱԿ-ի ամենասիրելի տոնը` մարտի 1-ը, երբ անցկացվում էին ավանդական հանրահավաք ու երթ` 10 զոհերին դրոշ և քաղաքական կապիտալ դարձնելով: Րաֆֆին հայտ տվեց հանրահավաքի ու երթի, Երևանի քաղաքապետարանը հաճույքով այդ հայտն ընդունեց, սակայն հանրահավաքի փոխարեն նա անցկացրեց բացօթյա ասուլիս, իսկ երթի փոխարեն բավարարվեց պարզ մոմավառությամբ: Դրանով նա «մանթրաժի» մատնեց ՀԱԿ-ին և Լևոն Տեր-Պետրոսյանին, փաստորեն լիկվիդացնելով մարտիմեկյան բողոքի ակցիաների ավանդույթը:
Իսկ այդ ասուլիսին առաջին անգամ հնչեց, որ «բարևականները մասնակցելու են Երևանի ավագանու մայիսյան ընտրություններին, ինչպես նաև` ՏԻՄ ընտրություններին ամենուրեք, ուր Սերժ Սարգսյանի ցուցանիշները չապահոված համայնքապետերը հրաժարական են ներկայացնում: Եվ հաջորդ օրվա հանրահավաքին հնչեցրած այն միտքը, որ Սերժ Սարգսյանը ամսի 5-ին պետք է ներկայանա Ազատության հրապարակ և ներկայացնի իր հրաժարականը, ավելի շուտ ուղղված է զանգվածները հրապարակում պահելու նպատակին, քան իրական հեղափոխական քայլերին:
Ի դեպ, այդ հանրահավաքին Րաֆֆի Հովհաննիսյանը հնչեցրեց մի բան, որը դեռ կօգտագործվի նրա դեմ. «Սիրելի հայրենակիցներ, այս պահը հսկա, աննխադեպ պատասխանատվության, պատմություն կերտող պահ է հայ ժողովրդի համար և բոլորը պարզ գիտակցում են՝ Հայաստանը, հայ ժողովուրդը, մեր առաքելությունը շախմատի խաղ չէ, թող ոչ մեկը հայ ժողովրդին, Հայաստանը չշփոթի որևէ խաղի հետ: Մեր դեմ խաղ չկա»: Հաստատ գալու է պահը, երբ կստեղծվեն տեսանյութեր, ուր կողք-կողքի երևալու են «Մեր դեմ խաղ չկա» ասող Րաֆֆին ու Վանոն… Բնականաբար, կողք-կողքի կերևան նաև կադրերը, թե ինչպես Ռուբեն Հախվերդյանը խոսում է «Ադրբեջանի հեռավոր գավառից» եկած նախագահի մասին, իսկ Րաֆֆին ասում է, թե Հախվերդյանն իրավունք ուներ այդպիսի բան հնչեցնելու: Իսկ եթե հավելենք նաև գորիսյան այն կադրերի հակաքարոզչական լիցքը, ուր Րաֆֆին վերցնում է հատակի շորը և սրբում հատակը… Չնայած հաստատ «Ժառանգության» առաջնորդը դեռ կհասցնի նորանոր «կիկսեր» թողնել:
Սակայն վերադառնանք Երևանի ավագանու ընտրություններին: Այն, որ ՀՀԿ ցուցակը գլխավորելու է Տարոն Մարգարյանը, ապահովելու է ՀՀԿ-ի անվիճելի առաջատարությունը: Դա փաստ է, և պատահական չէ, որ անհապաղ սկսվել է Տարոն Մարգարյանի վարկաբեկման կամպանիան: Եվ հարց է ծագում, թե ո՞ւմ համար է փորձ արվում դաշտ մաքրել: Երկու անուն կա հրապարակում` Սեդրակ Քոչարյան և Րաֆֆի Հովհաննիսյան: Երկուսն էլ երևանցի չեն (իսկ մայրաքաղաքային ընտրություններում դա կարևոր է), գումարած դրան Սեդրակ Քոչարյանին անխուսափելիորեն հետապնդում է Ռոբերտ Քոչարյանի բացասական իմիջի ստվերը: Հենց այդ ենթատեքստում պետք է դիտարկել Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը ԲՀԿ-ի հետ:
Հանդիպմանը բացի Գագիկ Ծառուկյանից ներկա էին Վարդան Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահե Հովհաննիսյանը` այսինքն նրանք, ովքեր միաժամանակ ներկայացնում են և Քոչարյանի, և Արևմուտքի շահերը: Ու այդտեղ չպետք է բացառել, որ փորձ է արվելու համատեղ ուժերով Րաֆֆուն Երևանի քաղաքապետ դարձնել: Միգուցե ԲՀԿ-«Ժառանգություն» — ՀՅԴ ալյանսով լինի մասնակցություն ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ այլ ՏԻՄ ընտրությունների: Միգուցե փորձվի այն տարբերակը, որ ԲՀԿ-ն առանձին կամ ՄԱԿ-ի հետ մասնակցի ընտրություններին, իսկ Րաֆֆին մասնակցի` դաշնակցելով ՀՅԴ-ի, Ժիրայր Սէֆիլյանի «Սարդարապատի» ու տարատեսակ «քաղաքացիական» նախաձեռնությունների հետ, և հետո, եթե հանկարծ ՀՀԿ-ն 50 տոկոսից քիչ ստանա, կամ Րաֆֆուն, կամ ԲՀԿ-ի թեկնածուին (միգուցե հենց Սեդրակ Քոչարյանին) դարձնեն քաղաքապետ:
Առաջին տարբերակը նվազ հավանական է, քանզի այդ դեպքում ԲՀԿ-ին շարքից կհանեն ճիշտ այն տեխնոլոգիայով, ինչ նախագահական ընտրություններից առաջ: Երկրորդի պարագայում, եթե հիմիկվանից պայմանավորվել են, ՀՀԿ-ն ջանքեր կգործադրի այդ պայմանավորվածությունը վիժեցնելու:
Համենայնդեպս փաստ է, որ հենց Րաֆֆի — ԲՀԿ հանդիպումից հետո «բարևականները» կոշտացրին իրենց քարոզչությունն ընդդեմ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի: Ու ըստ ամենայնի, ժամանակի ընթացքում դրա սուր ծայրը կուղղվի նաև ընդդեմ Տարոն Մարգարյանի:
«ԲաRevolution»-ը ի զորու չեղավ գրավել նախագահական նստավայրը, հիմա թերևս փորձի գրավել մայրաքաղաքի քաղաքապետարանը: Իսկ ընդդիմադիր քաղաքապետով Երևանը կարող է արդեն ՀՀԿ-ի համար լուրջ պրոբլեմ դառնալ 2017-ի և 2018-ի ընտրություններին: Ինչը միանգամայն ձեռնտու է Ռոբերտ Քոչարյանին, սակայն բոլորովին պետք չէ Սերժ Սարգսյանին: Իսկ թե ինչու ՀՀ նախագահի մերձավորագույն կադրերից մեկն այժմ իր ռեսուրսներով աշխատում է «ԲաRevolution»-ի օգտին, դա առանձին հարց է:
Շաբաթվա Վարկածները մշակեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Շարունակություն, սկիզբը`
ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՔԵՆԱ. Սերժ Սարգսյանի 35 տարվա «քաղաքական շախմատը» | Arm Version
և ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՔԵՆԱ. Սերժ Սարգսյանի «քաղաքական շախմատը»-2 | Arm Version
ՀՀԿ-Ի ՎԵՐԵԼՔ` ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ
1998-ի փետրվարի 4-ի խաղաղ իշխանափոխությունից հետո Լևոն Տեր-Պետրոսյանին հեռացրած եռյակը` Վազգեն Սարգսյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, բավականին տևական ժամանակ գործում էր շատ համերաշխ: ՀՀ նոր նախագահի հարցը լուծում ուներ միայն երկու թեկնածուների միջև` Վազգեն Սարգսյան և Ռոբերտ Քոչարյան: Թեև եռյակում ամենաշահեկան վիճակում Սերժ Սարգսյանն էր, ունենալով հրաշալի հարաբերություններ Սպարապետի ամբողջ ընտանիքի հետ և ունենալով վաղեմի սերտ կապեր Ռոբերտ Քոչարյանի հետ, այնուամենայնիվ, նա այն ժամանակ այնքան էլ հրապարակային գործիչ չէր:
Ի վերջո, ընտրությունը կանգ առավ Ռոբերտ Քոչարյանի վրա: Եվ քանի որ 1998-ի նախագահական մրցավազքում հայտնվեց անսպասելի զորավոր խոչընդոտ ի դեմս Կարեն Դեմիրճյանի` իր հսկայական կարոտախտային ընտրազանգվածով, պահանջվեց զորեղ վարչական ռեսուրսի համատարած կիրառում: Դա ապահովվեց մի կողմից Վազգեն Սարգսյանի «Երկրապահի», մյուս կողմից` դեռևս 1997-ի գարնանից Ռոբերտ Քոչարյանի կողմից որպես տնտեսական զարգացման շարժիչ ուժ դիտարկվող օլիգարխիայի միջոցով:
Հենց այդպիսի հենարանների կիրառումը դառավ ինչ-որ տեղ հետագա տարանջատման հիմք: Ռոբերտ Քոչարյանը գերադասելի էր համարում արևմտամետ տեխնոկրատների կառավարությունն, ու այդ պատճառով վարչապետությունը ստանձնեց «իկրա կերած, արհեստավարժ մեծացած» Արմեն Դարբինյանը, սակայն
անկուսակցական մոդելի ընտրությունը խանգարեց Քոչարյանին խորհրդարանական ընտրություններին պատրաստվելու հարցում: Ճիշտ է, նա կարող էր հենվել ՀՅԴ-ի վրա, որը գոհ ու շնորհակալ էր լևոնական զնդաններից ազատվելու համար, սակայն Դաշնակցությունը հնարավոր չէր սեղմ ժամկետում վերածել զանգվածային կուսակցության: Կարեն Դեմիրճյանն էլ իր նորաստեղծ, բայց ձնագնդի պես աճող ՀԺԿ-ով պատրաստվում էր ԱԺ ընտրություններում ռևանշ վերցնել պարկերով աղբանոցներ թափած իր նախագահական քվեաթերթիկների համար:
Դրան կարող էր հակադրվել միայն Վազգեն Սարգսյանը` «Երկրապահը» կուսակցականացնելով: Բայց նա ոչ թե «Երկրապահից» նոր կուսակցություն ստեղծեց, այլ միաձուլեց «Երկրապահը» ՀՀԿ-ի հետ:
Բնականաբար, հարց է ծագում` իսկ ինչո՞ւ ընտրությունը կանգ առավ հենց ՀՀԿ-ի վրա, երբ կային առավել ակտիվ կուսակցություններ ի դեմս թեկուզ 1996-ի ալիքի հիման վրա մասսայականացած ԱԺՄ-ի, իսկ անսպասելի հզորանալու հեռանկարը վազեվազ կընդունեին բազում փոքր կուսակցություններ: Տեղյակ մարդիկ ասում են, որ այդ ընտրության հարցում նշանակալի դեր է ունեցել Սերժ Սարգսյանը:
Նա հանրապետականներին ճանաչում էր դեռև պատերազմից, երբ Աշոտ Նավասարդյանը արցախյան ռազմաճակատ էր ուղարկում ՀՀԿ-ի «Անկախության բանակի» ջոկատները: Բացի այդ, ինչպես արդեն Սերժ Սարգսյանի նախագահության օրոք խոստովանեց Վազգեն Սարգսյանի եղբայր Արմենը, առկա էր մտերմություն Սերժ Սարգսյանի և Անդրանիկ Մարգարյանի միջև: Ճիշտ է, նա ոչ պակաս մտերիմ էր Վազգեն Մանուկյանի և Պարույր Հայրիկյանի հետ, սակայն գլխավորելով հանդերձ Ազգային անվտանգության նախարարությունը, քաջատեղյակ էր, թե ինչքան կարևոր է որևէ զանգվածային կուսակցության երկարատև հեռանկարի համար ոգեղեն, հոգևոր-միսթիկ հիմք ունեցող գաղափարախոսությունը: Այդ տեսանկյունից գրեթե իդեալականորեն սազական էր ՀՀԿ-ի նժդեհյան Ցեղակրոն գաղափարախոսությունը, որը, ինչպես ցույց տվեց 14 տարվա փորձը, ՀՀԿ-ին թույլ տվեց բարեհաջող դիմանալ առաջնորդնորդափոխություններին: Իսկ նույն ժամանակահատվածում փոշի դարձան բազում կուսակցություններ, որոնք հիմնված էին հիմնադիր առաջնորդի հեղինակության վրա…
Իսկ ՀԺԿ-ի հետ «Միասնություն» դաշինքը կազմելը թույլ տվեց Վազգեն Սարգսյանին վերցնել ԱԺ մեծամասնությունը և ձևավորել ուժեղ կառավարություն, որն ի զորու էր թելադրել անկուսակցական նախագահ Քոչարյանին: Սակայն Երկրապահի դարաշրջանը երկար չտևեց և ընդհատվեց 1999-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությամբ:
Այդ աննախադեպ հանդուգն սպանդի աշխարհաքաղաքական շարժիչ ուժի բացահայտումը առանձին մեծ թեմա է, սակայն կոնկրետ հիմա կանդրադառնանք «27»-ից անմիջապես հետո ստեղծված վիճակին:
Օրենսդիր իշխանության և կառավարության գլխատումը գործնականում ակնթարթորեն հանգեցրեց իշխանության համար պայքարի: Պատահական չէր, որ զոհերի դիակները «դեռ չսառած» Վահան Շիրխանյանը Ռոբերտ Քոչարյանին ներկայացրեց ցուցակ ապագա կառավարության կազմի մասին առաջարկությամբ` յուրաքանչյուր ոք ձգտում էր առիթից օգտվել հօգուտ իրեն: Մի կողմից` ձգտում էին իշխանությունն իրենց ձեռքը վերցնել Վազգեն Սարգսյանի մերձավոր շրջապատի` միանգամից անկառավարելի դարձած դեմքերը ի դեմս ԵԿՄ վերնախավի ու մասնավորապես գեներալներ Մանվելի, Սեյրանի, գնդապետ Մուրադ Կիրակոսյանի և այլոց: Մյուս կողմից Ռոբերտ Քոչարյանն էր իր` գնալով ավելի մեծ ախորժակ ձեռք բերող օլիգարխներով: Գումարած դրան, առիթից օգտվելու ու ռևանշի փորձ էր անում Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը` Վանոյի, Դավիթ Շահնազարյանի, Անդրանիկ Քոչարյանի և այլոց ամենաակտիվ մասնակցությամբ:
Ու առաջինը կատաղի պայքար ծավալվեց ահաբեկչության հետաքննության նկատմամբ վերահսկողության համար, քանզի դա դառնում էր հզորագույն լծակ մրցակիցների դեմ: «Երկրապահի» վերնախավի վերջնագրի արդյունքում 1999թ. հոկտեմբերի 28-ին ՀՀ գլխավոր դատախազությունում գրանցվել է թիվ 18-18ՕԿԳ-99 գրություն, որով գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ՀՀ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին հանձնարարում է վարույթ ընդունել թիվ՝ 62207199 քրեական (հոկտեմբերի 27-ի) գործը եւ սկսել նախաքննություն:
Այս հանձնարարականի հետ առդիր ներկայացվել են 111 գործ-թերթ կազմող քրեական գործի նյութերը:
Այսինքն՝ այդ 111 գործ-թերթերը արդեն կատարված նախաքննության արդյունքն են, դրանք են՝ քրեական գործ հարուցելու, նախաքննության մարմին ստեղծելու, հոգեբուժական-հոգեֆիզիոլոգիական հետազոտություններ անցկացնելու եւ այլ որոշումներ, դեպքի ընթացքում եւ դեպքից հետո ԱԺ-ում կատարված տեղազննություններ, տեղեկանքներ, ԱԺ դահլիճի հատակագիծ, ինչպես նաև առաջին օպերատիվ հարցաքննությունները: Այդ 111 գործ թերթերի մեջ են մտնում նաև ՀՀ ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչություն պետի 27.10.99 կայացրած որոշումը, ԱԺ դահլիճում գաղտնալսումներ անցկացնելու մասին, և այդ կատարված գաղտնալսումների, ընդհանուր առմամբ 44 էջից բաղկացած վերծանումները:
Նույն օրը առավոտյան ԱԺ տարածքում կատարվել էր տեղազննություն, որտեղ հայտնաբերվել էր նաև կարևորագույն ապացույցներից մեկը` Նաիրի Հունանյանի կարմիր թղթապանակը: Հոկտեմբերի 29-ին Աղվան Հովսեփյանը ԱԱ նախարարին՝ «Հարգելի Սերժ Ազատի» գրառումով մի գրություն է կազմում եւ թղթապանակն ուղարկում ԱԱՆ, որպեսզի թղթապանակում եղած գրառումների հիման վրա համապատասխան օպերատիվ-որոնողական աշխատանքներ կատարվեն: Այսպիսով խաղարկվում է իսկական գրոսմայստերական խաղ, ու քննության կարևորագույն նյութերը այլևս անկառավարելի գեներալների և համատեղության կարգով Տեր-Պետրոսյանի թիմի ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանի մենաշնորհը չէին: ԱԱՆ-ն և Սերժ Սարգսյանը այլևս նույնպես տեղյակ էին ամենակարևոր նյութերին, որը քննության ընթացքի վերաբերյալ մանիպուլյացիան էապես դժվարացրեց: Հենց դա էլ դարձավ այդ թիմի` Սերժ Սարգսյանի հանդեպ թունդ ատելության դրդապատճառ:
Իսկ Աղվան Հովսեփյանը թղթապանակը ԱԱ նախարարին ուղարկելուց եւ վերջինիս տրամադրության տակ մեկ օր թողնելուց հետո՝ հոկտեմբերի 30-ին միայն այդ մասին տեղյակ պահեց Ջհանգիրյանին: Հովսեփյանն այդ հանդգնության համար վճարեց հրաժարականով, նրա փոխարեն գլխավոր դատախազ նշանակվեց Ջհանգիրյանի դրածո, դժգույն մի անձ, որ անունն այսօր ոչ ոքի ոչինչ չի ասում: Հնչում են և Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջներ, սակայն ԱԱ նախարարը բավականին ամուր դիրքեր ուներ… Համ էլ առջևում շտապ շախմատային կոմբինացիա կար:
Դա Վազգեն Սարգսյանի եղբորը` Արամ Սարգսյանին, վարչապետ նշանակելն էր: Դրա դեմ «Երկրապահի» ազդեցիկ դեմքերն առարկելու ոչինչ ունենալ չէին կարող, իսկ ԱԱ նախարարի մտերմությունը Սպարապետի ընտանիքի հետ էապես նպաստեց այդ տարբերակի իրագործմանը: Ու սկսվեց մրցավազք, թե ով ավելի մեծ ազդեցություն կունենա անփորձ վարչապետի վրա…
Ազդողների մեջ էին, անշուշտ, երկրապահները, Վահան Շիրխանյանը, նաև` Սերժ Սարգսյանը: Օրինակ, հաստատ Արամ Սարգսյանն առանց հուշարարության առաջ չէր քաշի Վարդան Օսկանյանի պաշտոնանկության հարցը: Նույնը կարելի է ասել և Սարդարապատում կնքած հռչակագրի վերաբերյալ, որը նախատեսում էր բազմակուսակցական ազգային համաձայնության կառավարության ստեղծումը…
Ինչևէ, 2000թ. գարնանը ներքաղաքական իրավիճակը քչից-շատից կայունացավ: Եվ ահա հերթը հասավ մի փաստաթղթի ընդունմանը, որն իր բովանդակությամբ նմանվում է գարնանային սրացմանը.
«Միասնություն» դաշինքի հայտարարությունը
(03 մարտի 2000թ.)
Վերջին օրերին միտումնավոր կրկին սրվում է լարվածությունը հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձությունների քննության շուրջ: Որոշ լրատվամիջոցներ ակնհայտ տեղեկատվական ճնշում են գործադրում նախաքննությունը վարող քննչական խմբի և նրա ղեկավարի նկատմամբ, ձգտում են ապակողմնորոշել հասարակական կարծիքն ու զոհվածների հարազատներին:
Անթույլատրելի ենք համարում, որ այդ դատապարտելի գործընթացի «ազատամարտիկի» դերն ստանձնել է Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարության տակ գտնվող Ազգային հեռուստատեսությունը, չնայած մեր՝ նախկինում արված բազմաթիվ զգուշացումներին:
Վերսկսված քարոզչական արշավը հանգեցնելու է նոր ցնցումների, խորանալու է անվստահությունը պետական կառույցների և բարձրաստիճան կառույցների նկատմամբ: Հավասարապես դատապարտում ենք նման երևույթի կազմակերպումը և թույլատրումը:
«Միասնություն» դաշինքը կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին, մասսայական լրատվության միջոցներին՝ չփորձել խոչընդոտել քննչական խմբի օրինական գործունեությունը:
Դաշինքը Հանրապետության նախագահից պահանջում է.
1. Անհապաղ ապահովել բնական պայմաններ հոկտեմբերի 27-ի պետական հեղաշրջման փորձի քննությունը վարող պետական մարմինների գործունեության համար:
2. Անհապաղ զբաղեցրած պաշտոնից ազատել նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար պարոն Սերժ Սարգսյանին, Ազգային Հեռուստատեսության տնօրեն Տիգրան Նաղդալյանին :
ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի նախագահ
ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ
Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահի պաշտոնակատար
Տարիներ անց, սակայն, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը վկայեց, որ Անդրանիկ Մարգարյանի մտքով անգամ չի անցել կասկածել Սերժ Սարգսյանին` «27»-ի ոճրագործության հետ կապ ունենալու մեջ: Նույնը կարելի է ասել և Վազգեն Սարգսյանի ընտանիքի մասին… Հետևաբար` հայտարարության դրդապատճառները, մեղմ ասած, այնքան էլ կապ չունեն «27»-ի և դրա հետաքննության հետ:
Ուստի` դատենք արդյունքներով, թե ինչով այդ ամենն ավարտվեց:
Անդրանիկ Մարգարյանը նշանակվեց վարչապետ: Սերժ Սարգսյանը նշանակվեց պաշտպանության նախարար: «Միասնություն» դաշինքը քայքայվեց, և ինֆանտիլ Ստեփան Դեմիրճյանի ղեկավարած ՀԺԿ-ն դուրս թռավ իշխանությունից:
Այսինքն` ՀՀԿ-ն վերականգնեց իր` «27»-ի ահաբեկչության հետևանքով խաթարված իշխող դիրքը, իսկ Սերժ Սարգսյանը հաջողությամբ հաղթահարեց իր գլխին կախված` վտանգավոր ինտրիգի զոհ դառնալու վտանգը և գրավեց ավելի ամուր և զորավոր դիրք:
Այսինքն` կրկին ենթադրվում է փայլուն շախմատային պարտիա…
Իսկ Սերժ Սարգսյանի` ՀՀԿ մուտք գործելը եղավ 6 տարի անց` 2006-ի ամռանը, շատ շուտով դառնալով ՀՀԿ խորհրդի նախագահ: Դա նրա պատասխանն էր Ռոբերտ Քոչարյանի կողմից ԲՀԿ-ի ստեղծմանը:
2007-ի ԱԺ ընտրություններին ՀՀԿ-ն հաղթեց ԲՀԿ-ին` մեծ առավելությամբ, արդյունքում Ռոբերտ Քոչարյանի ժառանգորդ 2008-ի նախագահական ընտրությունների համար դարձավ ոչ թե Վարդան Օսկանյանը, այլ հենց Սերժ Սարգսյանը:
Հաճախ հռետորական հարցադրում է հնչում` իսկ ինչպե՞ս կզարգանային իրադարձությունները, եթե 2007-ի մարտի 25-ին Անդրանիկ Մարգարյանը հանկարծամահ չլիներ և Սերժ Սարգսյանը չստանձներ վարչապետի պաշտոնը: Կարծում ենք, այդ դեպքում 2007-ի ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակը կլիներ էլ ավելի տպավորիչ, իսկ Անդրանիկ Մարգարյանը կմնար վարչապետ նաև 2008-ի նախագահական ընտրություններից հետո:
Հա, մեկ էլ «27»-ի պատմության հետ ինչ-ինչ խորհրդավոր առնչություններ ունի ֆրանսահայ գիտնական, «Էություն ազգային իմաստնության տաճար» կոչվող կառույցի հիմնադիր Ալեքսանդր Վարպետյանը: ԱԱԾ-ի «պասով» նրան 2002-ին արտաքսեցին Հայաստանից, և դրա միակ պաշտոնական մեկնաբանությունն է, որ նա սպառնալիք էր մեր ազգային անվտանգությանը: Թե ինչ սպառնալիք է կոնկրետ, արտերկրում ունեցած նրա ո՞ր կապերն են ստեղծել այդ սպառնալիքը` դեռևս առեղծված է: Սակայն մի օր դա էլ հայտնի կդառնա… Եվ միգուցե դրանով վերջ կդրվի «27»-ի քաղաքական շահարկումների երկար շրջանին:
«Ժամանակի մեքենան» վարեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.