31.05.2024 | 12:54
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/01.thumb_-1.jpg)
31.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/1705646963_vahe-hovhannisyan-750x375-1.jpg)
31.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-20.jpg)
29.05.2024 | 15:42
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/1716984187_araqel-arqepiskopos-qaramyan-1.jpg)
29.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/screenshot_16.thumb_.png)
29.05.2024 | 11:17
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/screenshot_14.thumb_-1.png)
28.05.2024 | 13:20
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/ajapayan_mikael_scaled.thumb_.jpg)
28.05.2024 | 13:02
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/444489887_7706133296110179_254756391202658944_n.thumb_.jpg)
28.05.2024 | 11:17
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/f6655763ae917f_6655763ae91b6.thumb_-2.jpg)
28.05.2024 | 11:11
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/f4612aa59f03dd93dc150e29a110e000_1716871346.jpg)
28.05.2024 | 10:37
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/hqdefault-1.jpg)
24.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/hqdefault-3.jpg)
24.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/timthumb.jpg)
24.05.2024 | 12:17
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/1716529687_Screenshot_20240524_094758_YouTube.jpg)
24.05.2024 | 11:29
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/default-8.jpg)
23.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/03/f65ffe29f53d26_65ffe29f53d69.thumb_.jpg)
23.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-19-300x223.jpg)
23.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-13.jpg)
23.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-18.jpg)
23.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-2.jpg)
22.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/hqdefault-2.jpg)
22.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/01/lavrov_1.thumb_.jpg)
22.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-6.jpg)
22.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/02/screenshot_1_thumb_v1.thumb_-750x375-1.png)
22.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-16.jpg)
21.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/04/7e05cd4aa7963c179a135b6781882f83_1712949922.jpg)
21.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/03/6678793.thumb_.jpg)
21.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/capture.thumb_-2.jpg)
21.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/photo_2024_05_20_15_49_42.thumb_.jpg)
21.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/default-5.jpg)
20.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/screenshot_15.thumb_.png)
20.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/messenger_creation_5f4315b7_50ef_4078_bf12_d58508d59a57.thumb_.jpg)
20.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/5d1bd7b11c44c24e29a4cffc7088f701_1716106306.jpg)
20.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-14.jpg)
20.05.2024 | 11:00
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/default-6.jpg)
18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/default-4.jpg)
Ցավով եմ ասում. մեր հոգևորականները վախկոտ են
Եկեղեցու խնդիրները պարբերաբար լուսաբանելը, հուսով ենք կօգնի ինչ-որ բան շտկել, և հայ մարդը, որն այսօր հույսը միայն Աստծո վրա կարող է դնել, եկեղեցում էլ փնտրի — գտնի իր հարցերի պատասխանը:
Մեր զրույցը կարգալույծ արված հոգևորականի ՝Ռուսաստանի և Նախիջևանի թեմի նախկին առաջնորդ Տիրան Կյուրեղյանի հետ, փորձում է գտնել մի շարք հարցերի պատասխաններ:
— Ինչպե՞ս են ապրում ձեր շրջապատի մոսկվաբնակ հայերը:
— Դե տարբեր են նրանք, լավ ապրողներ էլ կան, բայց մի բան պարզ է. պետք է պայքարել, ապրել, ավելի շատ իմանալ, որպեսզի հայրենիքը հզորանա: Ուրիշ ճանապարհ չկա: Ամեն ինչ կփոխվի, սևն ու չարը երկար չի մնա, ես հավատացած եմ: Առայժմ անհույս է, դժբախտաբար: Այստեղ ապրում են, աշխատում են Հայաստանում մնացած հարազատներին օգնում են, բայց ահավոր վիճակ է. 80 տոկոսը վարձով է մնում: Իրենց աշխատածի զգալի մասը տան վարձ են տալիս, ապրում են, մի փոքր էլ կարողանում են հայրենիք ուղարկել: Այդ մի փոքր ուղարկվածից այդ օլիգարխ կոչվածը կողոպտում է: Ուզած պահի բարձրացնում կամ իջեցնում են դրամի փոխհարաբերությունը.
— Եկեղեցու իշխանություններից դժգոհողների պակաս չկա, սակայն հոգևորականները չեն բարձրաձայնում իրենց ասելիքը՝ վախենալով վերինների ոխակալությունից, հիմնականում անզոր լինելով փոխելու իրենց կյանքը՝ տղամարդավարի հեռանալու գաղջից ու ճահճից: Քիչ թե շատ խոսում են կարգալույծ արված հոգևորականները, եթե հեռացվելուց հետո, դեռ հետաքրքրված են մնում եկեղեցու կյանքով:
— Շատ լավ հոգևորականներ էլ կան Հայաստանում, բայց կարևորը ղեկավարությունն է և իրենց օրենքները: Ցավալի է, և ցավալին այն է, որ մի խումբ եկեղեցականներ միացած են, նույն կողոպտիչ աշխատանքն են կատարում: Կան լավ հոգևորականներ, որոնք իրոք եկեղեցուն ծառայություն են մատուցում, բայց ոչ առաջնորդները:
Օրինակ՝ Վանաձորի սրբազանը՝ Սեպուհ Չուլջյանը, լավ հոգևորականի աշխատանք է կատարում: Երբ ես սարկավագ էի, Վազգեն կաթողիկոսի ժամանակ, վեհարանում էի ծառայում՝ նրա հայրը ընտանյոք հանդերձ ծնկաչոք եկավ (այն ժամանակ Ղարսի գիծը բաց էր) կաթողիկոսի առաջ, թե՝ ինձ թողեք Հայաստան, հետ չգնամ Թուրքիա: Այսպես իր ընտանիքը եկավ: Լավ հոգևորական է Աբրահամ սրբազանը՝ Սյունիքի առաջնորդը: Լավ հոգևորական է Միքայել Աջապահյանը՝ Շիրակի թեմի առաջնորդը, չնայած վերջերս Գարեգինն իրեն էլ ճնշեց, ուզում էր հանել, հիմա մի քիչ փոխվել է: Մինչև վերջերս էլ իրավիճակը լարված էր: Նրան էլ երևի իշխանության կողմից ճնշում եղավ, հիմա փոխվել է՝ գովում է Գարեգինին: Չնայած Մոսկվայում եմ ապրում, բայց տեղյակ եմ բոլոր հարցերից: Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել սրբազանն էլ վատը չէ: Վարդապետների մեջ շատ լավ տղաներ կան, բայց ինքը (Գարեգին Բ-ն-խմբ.) ճնշում է նրանց:
-Ի՞նչ ասել է լավ հոգևորական. նրանք իրենց ապրած կյանքով պետք է ապացուցեն դա, իսկ շատերը…
-Լավ հոգևորական ասելով հասկանում եմ, որ եկեղեցին է սիրում, գիտի եկեղեցու կարգուկանոնը, նյութապաշտ չէ և ծառայում է ժողովուրդին: Ցավով եմ ասում, որ մեր հոգևորականները վախկոտ են:
— Եկեղեցին թե ձեր ժամանակ, թե այսօր, յուրահատուկ «մաֆիոզ» կառույց է, վերևներում հսկայական գումարներ են պտտվում մինչդեռ ներքևում ընտանիք պահող քահանաները մի կերպ են ապրում:
— Այո, այսօր արտասահմանից բազմաթիվ պոլսահայեր, Թուրքիայի հարուստ հայեր ուզում են իրեն օգտակար լինել ու գումարներ են տալիս այսինչ- այնինչ եկեղեցուն, հիվանդանոցին, ծերանոցին օգնելու համար: Գարեգինն ասում է, թե ինձ պետք է տաս: Մոտս մի անձ էր եկել, Սիբիրից, մի հարուստ մարդ, որ հողամաս էր գնել իր գումարներով, որ պիտի կազմեր 2 միլիոն դոլարի նախահաշիվ՝ եկեղեցի կառուցելու համար: Հայաստանի առաքելական եկեղեցու առաջնորդը պիտի հաստատի: Առաջնորդը Գարեգինի եղբայրն է: Երկու-երեք ժամ բանակցել են: Պատմում էր, որ Եզրասն ասել է ՝ «Դու չպետք է կառուցես, քո 2 միլիոնը մեզ տուր, մենք կկառուցենք», նա էլ ասում է՝ «Եղբա′յր, քո գործը չէ, պրոեկտը երկու միլիոնի է, ես եմ ծախս անելու», ասում է՝ չէ, ու այդպես էլ չհաստատեց, մարդն էլ թուղթը ճղեց գնաց: Ահա այսպես կամաց-կամաց հեռացնում են եկեղեցուց:
Չի կարելի որևէ հայի Էջմիածնից կտրել. Էջմիածինը համայն հայության խորհուրդն է: Էջմիածնի հետ խաղ մի արեք. Էջմիածինը հզոր նեցուկ է, լծակ փրկության, հզորացրեք Էջմիածինը: Էջմիածինը քարաշեն կառույց չէ, այն խորհուրդ է համայն հայության: Գարեգին Առաջինին գերեզման մտցնողն այդ քարերը եղան, որովհետև փաստը ցույց է տալիս, որ նա պայքարեց սուրբ Էջմիածնի դեմ և աշխարհով մեկ բաժանեց հայությանը և այդ քարերը նրան պատժեցին:
Ցավում եմ,որ մեր հոգևորականները վախենում են, մենք լավ ժողովուրդ ունենք, լավ երիտասարդություն կա,և հույս ունեմ որ այս ծանր վիճակը կհաղթահարենք: 20թ, մոխրացած էր Հայաստանը: 89-ից մինչև 91-ը մենք Երևան ստեղծեցինք՝ իր համալսարանով, իր ակադեմիայով, իր բուհերով, գործարաններով: Մեզ չեն կարող շատ ճնշել: Եկեղեցու վրա, եթե ժողովուրդը հույս դնի, ամեն ինչ կփոխվի, սակայն այժմ հույս դնելու չի:
Շարունակելի…
Ռուզան Ավոյան
Թուրքիայի վարչապետ Էրդողանի կողմից սեփական քաղաքացիների նկատմամբ մարդու իրավունքների համատարած ոտնահարումների և Հայաստանի, Կիպրոսի, Եգիպտոսի, Հունաստանի, Իրանի, Իրաքի, Իսրայելի և Սիրիայի հետ կապված արտաքին քաղաքականության կոպիտ սխալների պատճառով Թուրքիան կորցրել է աջակցության զգալի մասը, որ երբեմն վայելում էր Միացյալ Նահանգներում և ընդհանրապես աշխարհում:
Այս անկման վերջին ապացույցը Ներկայացուցիչների պալատի թիվ 4347 բանաձևի (Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների հաշվետվության ակտ) ընդունումն է հունիսի 26-ին Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Անկարայի և Վաշինգտոնի միջև վատթարացող հարաբերությունների պատճառով ԱՄՆ կառավարությունը ձեռնպահ մնաց իր քաղաքական կապիտալը վատնելուց օրինագծի ընդունումը կանխելու համար:
Բացի այդ, ներթուրքական վեճերը, որոնցից մեկն առկա է Էրդողանի և Թուրքիայում ու արտերկում մեծ ազդեցություն ունեցող թուրք կրոնական Ֆեթուլլահ Գյուլենի միջև, Անկարային զրկեցին կարևոր աջակցությունից Միացյալ Նահանգներում: Գյուլենին հարող խմբերը մատը մատին չխփեցին փրկելու Էրդողանի կառավարությունը նվաստացուցիչ պարտությունից Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:
Մեկ այլ ներքին քաղաքական բանավեճի պատճառով Ամերիկայի թուրքական կոալիցիան հրաժարվեց ստորագրել երեք այլ թուրք-ամերիկյան խմբերի նամակը, որն ուղարկվել էր Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի անդամներին ընդդեմ եկեղեցիների օրինագծի: Թուրքական խմբերը կողմնակիցների հուսահատ որոնումներում, իրենց լոբբիստական ջանքերում կարողացան ներգրավել Ամերիկայի ադրբեջանական խորհուրդը, որն ընդհանրապես գործ չուներ իր քիթը խոթելու Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների կարգավիճակի հարցում: Ստորագրելով նման թշնամական համատեղ նամակ, ադրբեջանական խումբն ավելի սրեց հարաբերությունները աշխարհասփյուռ հայության հետ, էլ ավելի բարդացնելով Արցախյան հակամարտության արդար կարգավորման ձեռքբերումը:
Վերջապես, Թուրքիայի կառավարության բախումը Իսրայելի հետ` «Մավի Մարմարա» նավի վրա հարձակումից հետո և վերջերս Թուրքիայի նոր դեսպան Սերդար Քըլըջի խիստ նամակը Ամերիկայի հրեական կոմիտեին Հայոց ցեղասպանության ճանաչման համար, զրկեցին Անկարային որևէ լոբբիստական աջակցությունից, որ նա սովորաբար ստանում էր Կոնգրեսում Իսրայելի կառավարությունից և Ամերիկայի որոշ հրեական կազմակերպություններից:
Ավանդական դաշնակիցների ամեն տեսակ աջակցության բացակայության պայմաններում Թուրքիայի կառավարությունը կարող էր ապավինել միայն իր վարձկանների՝ թանկ վարձատրվող ամերիկյան լոբբիստական ընկերությունների օժանդակությանը` իրականացնելու թուրքական ստանդարտ մարտավարությունը, որ կիրառվում է ընդդեմ ցանկացած նախաձեռնության, ինչն Անկարան համարում է իր շահերին դեմ.
1. Վճռականորեն խափանել որևէ հակաթուրքական նախաձեռնություն՝ կանխելով դրա քննարկումը.
2. Եթե առաջին քայլը չի հաջողվում` փոփոխություններ առաջարկել նախաձեռնությունը թուլացնելու համար.
3. Նույնիսկ նախաձեռնությունը թուլացնելուց հետո, ճնշում գործադրել հանձանժողովի անդամների վրա դեմ քվեարկելու համար:
Եկեղեցիների օրինագծի դեպքում թուրքական կառավարությանը չհաջողվեց խափանել դրա քննարկումը Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում և նա անզոր գտնվեց բավարար չափով քվեներ հավաքել օրինագիծը ձախողելու համար: Միակ բանը, որ մնում էր անելու Անկարային` Կոնգրեսի Թուրքիային աջակցող խմբի որոշ անդամներից խնդրելն էր, որպեսզի նրանք փոփոխություններ առաջարկեին օրինագիծը թուլացնելու համար: Այս մարտավարությունը փոքր չափով արդյունավորվեց, քանի որ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Էդուարդ Ռոյսը, փորձեց համախոհության հասնել այս օրինագծի վերաբերյալ՝ փորձելով ներգրավել մի քանի տարակարծիք կոնգրեսականների: Ի վերջո, առողջ դատողությամբ որևէ մեկն ինչպես կարող էր դեմ քվեարկել մի օրինագծի, որը կոչ էր անում կրոնական կառույցները, տվյալ դեպքում քրիստոնեական եկեղեցիները, վերադարձնել իրենց իսկական տերերին…
Սա երկրորդ խոշոր պարտությունն է, որ Թուրքիան կրում է վերջին երեք ամիսների ընթացքում: Ապրիլի 10-ին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ձայների 12 կողմ և 5 դեմ հարաբերակցությամբ ընդունել էր Հայոց ցեղասպանության մասին բանաձև, որը ևս մեկ վկայություն է Վաշինգտոնում թուրքական քաղաքական ազդեցության անկման մասին: Բավական է կարդալ վերջին երկու հոդվածները, որոնք հրապարակվել են «Նյու Յորք թայմս» («Ապստամբների առջև ճանապարհ բացելուց հետո Թուրքիան թանկ է վճարում») և «Ուոլ սթրիթ ջըրնալ» թերթերում («Անօգուտ դաշնակից»), որպեսզի տեսնել Էրդողանի հասցրած վնասի չափը իր երկրի վարկին:
Բացի ազդեցության կորստից, Թուրքիայի կառավարությունը միլիոնավոր դոլարներ է վատնում, վճարելով հզոր և ազդեցիկ, սակայն, ըստ էության, անպետք ամերիկյան լոբբիստական ընկերություններին, որոնք մեծ խոստումներ տալով, գրպանում են ահռելի գումարներ և գրեթե ոչ մի օգուտ չունեն: Ե ՞րբ պետք է Թուրքիայի ժողովուրդը հաշիվ պահանջի իր կոռումպացված և անպատասխանատու ղեկավարներից, որոնք վատնում են թուրք քաղաքացիների դժվարությամբ վաստակած հարկային դոլարները` իզուր փորձելով արդարացնել իրենց ցեղասպան պատմությունը:
Վերլուծաբանները կանխատեսում են, որ չնայած վարչապետ Էրդողանի աղետալի քաղաքականությանը երկրի ներսում և դրսում, սպասվում է, որ նա կընտրվի նախագահ այս տարվա օգոստոսին: Հայերը, հույները, քրդերը և մյուս ճնշված ազգային և կրոնական փոքրամասնությունները շատ ուրախ կլինեն տեսնել Թուրքիան ղեկավարող մի ապաշնորհ առաջնորդի, որը ծնկի կբերի երկիրը…
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
«Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը հետաքրքիր աշխատելաոճ է ընտրել. եթե նախկինում ընկերությունը ճանապարհային ոստիկանություն կանչում էր, երբ վթարի հետևանքով 200.000-ից ավել վնաս էր հասցված լինում, կամ վարորդների միջև վիճաբանություն էր՝ թե ով է մեղավոր, ապա այս օրերին, նախքան որոշում կայացնելը, պատեհ կամ անպատեհ առիթով, դիմում է Ճանապարհային ոստիկանությանը:
«Հայկական Վարկած»-ը ստանում է նմանատիպ բողոքներ: Շատ վարորդներ են փաստում, որ չնչին խազի դեպքում անգամ «Նաիրի Ինշուրանս»-ի գործակալները պետավտոտեսուչ են կանչում: Ըստ նրանց, դա ոչ այլ ինչ է, քան համագործակցություն՝ ապահովագարական ընկերության և ՃՈ-ի միջև: Իր մեքենան «Նաիրի Ինշուրանս»-ում է ապահովագրել նաև Արմեն Բեկթաշյանը. նա ևս բախվել է նմանատիպ խնդրի:
«Գալիս են իրենց գործակալներն ու տեսնում, որ 30-40 հազարի պատմություն է, առանց որոշում կայացնելու, ասում են, որ պետք է պետավտոտեսուչ կանչել: Իմ մեքենան կանգնած է եղել, եկել- խփել են: Նա, որը խփել էր, խոստովանում է, որ ինքն է մեղավոր եղել, վթարի ժամանակ ես հիվանդանոցում եմ եղել, համարս գրած է եղել, զանգել- կանչել է, բայց իրենք ասում են, թե սարքած է»,-պատմում է մեր զրուցակիցը:
Նրա խոսքով, վարորդն ավելորդ քաշքշուկների մեջ է ընկնում. ստացվում է այնպես, որ մեքենան պետք է նախ տանեն տուգանային հրապարակ, այնտեղ պահեն այնքան ժամանակ մինչև փորձագետը որոշում կայացնի. դա կարող է տևել մոտ մեկ ամիս: «Նայում ես դիմացիդ մարդուն, որը խփել է մեքենան, խիղճդ տանջում է. 30.000 տուգանք պետք է տա, և 40.000-ն էլ ինձ փոխհատուցի: Դրա համար ստիպված հրաժարվում ես ու նախընտրում ես քո մեքենան ինքդ վերանորոգել»,- նշեց Արմենը:
Խնդրի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի Նախագահ Էդուարդ Հովհաննիսյանից, որը սկզբում ասաց, թե իրենք չեն զբաղվում այդ խնդիրներով, քանի որ ՃՈ-ն թույլ չի տալիս, ապա մանրամասնեց, որ Ճանապարհային ոստիկանություն հրավիրելը յուրաքանչյուր դեպքում օրենքի պահանջն է. «Պետք է հրավիրել. թող գան, նայեն, հեռանան, բայց պետք է հրավիրել: Եթե վարորդը գտնում է, որ ինքը մեղավոր չէ, անձամբ է կանչում: Թե ով կպարզի վթարի մեղավորությունը՝ ճանապարհային ոստիկանությունը, թե՝ ԱՊՊԱ մասնագետը, կարևոր չէ: Խնդիրն այն է, որ երկուսին հրավիրելն էլ օրենքով է»:
Մեր այն հարցին, թե կարո՞ղ են ապահովագրական ընկերություններն էլ կանչել ճանապարհային ոստիկանությանը և արդյոք դա չի՞ նշանակում, որ համագործակցում են ՃՈ-ի հետ, պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Եթե իրենք գտնում են, որ չեն կարող հայտնաբերել մեղավորին, դրա համար մասնագետ, փորձագետ է պետք, այդ ժամանակ էլ կանչում են: ԱՊՊԱ ներկայացուցչին տրվում է այն լիազորությունները, որ ինքը որոշի՝ ով է մեղավոր, բայց քաղաքացին է որոշում, թե ով որոշի՝ ՃՈ-ն, թե՝ ԱՊՊԱ-ն: Եթե քաղաքացին գտնում է, որ ինքը մեղավոր չէ և պահանջում է, որ վարույթ անցկացվի, այդ դեպքում անհրաժեշտ է ՃՈ-ի ներկայությունը, որովհետև վարույթ անցկացնում է ՃՈ-ն և ոչ թե ԱՊՊԱ-ն: Նույն կերպ կարող է հրավիրել նաև ԱՊՊԱ մասնագետը: Վարչական օրենսգրքում գրված է, որ կասկած ունենալու դեպքում ներկայացուցիչն իրավունք ունի հրավիրելու ՃՈ-ին»:
Մեր մյուս հարցին, արդյո՞ք ցանկացած տեսակի վթարի դեպքում ոստիկանության կողմից գանձվող տուգանքը նու՞յնն է, պարոն Հովհաննիսյանը պատասխանեց, որ գանձվող գումար չի լինում, եթե վարույթ չկա: Երկու վարորդներն էլ եթե գրում են, որ հրաժարվում են անցկացնել վարույթ, ապա չի անցկացվում, և ոչ մեկը գումար չի վճարում, բայց եթե ԱՊՊԱ-ն պահանջում է, որ անցկացվի վարույթ, ապա այն անցկացվում է, և մեղավորը տուգանվում է 30.000 դր: Սա ստանդարտ, հաստատագրված գումար է:
Հռիփսիմե Գալստյան
Բաց նամակ ՀՀ վարչապետին.
Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից հնչեցրած գնահատականները ՀՀ-ում գործող հասարակական կազմակերպությունների ու ակտիվիստների հասցեին առնվազն կարելի է գնահատել որպես իշխանական սնապարծության և ինքնագոհության հորդում:
Մարդիկ ակտիվորեն պայքարեցին պարտադիր կուտակային կենսաթոշակների դեմ, իսկ իշխանություններն ամեն ինչ արեցին, որ հանրությունը կրկին հիասթափություն ապրի հասկանալով, որ այս երկրում ոչինչ էլ չի կարող փոխվել:
Կառավարությունն օրենսդրական զարտուղի ճանապարհով այն փաթաթեց աղքատության ճիրաններում տառապող ժողովրդի վզին: Մի՞թե ամենաթողություն չէ այն, որ մինչ այսօր չքննարկվեց ու չպատասխանեցին հասարակության մեջ ակտիվորեն շրջանառվող այն լուրերին, թե՝ իբր օֆշորում 6 ամիս առաջ հայտնված հաշվեհամարին պետք է փոխանցվեն միլիարդավոր դրամներ:
Վարչապետն ասում է՝ իշխանավորն էլ ունի ինքնասիրություն և պետք չէ նրան նվաստացնել: Հարց է. ո՞րն է ավելի վիրավորական, ընչազուրկ ժողովրդից, երիտասարդ մասնագետից, իշխանության ազնիվ աշխատակցից վերցրած գումարները երկրից հանելը, և օֆշորում շրջանառության միջոցով կապիտալ ձեռք բերելը, թե՞ 10 դրամ այդ նույն իշխանության դեմքին շպրտելը: Ո՞վ է մեղավոր. իշխանությունը, թե՞ խաբված ու թալանված ժողովուրդը. երկու դեպքում էլ իշխանությունը:
Հայտարարություն անելիս Հովիկ Արգամիչը երևի տեղյակ չէր, որ վերջին 5 տարում ՀՀ տարածքում Արմեն Գևորգյանի վերահսկմամբ մոտավորապես 60 մլն դոլար արժողությամբ հակակարկտային կայաններ են տեղադրվել, (որոնք նույն վիճակում են ինչ 124 միլիոն դրամով ձեռք բերված տխրահռչակ բիոզուգարանները), իսկ գյուղացիների բերքը, միևնույն է, կարկտից ոչնչանում է:
Իհարկե, գործող վարչապետը Հայաստանում միակն է, ով կարողացել է հողից անբավ հարստություն դիզել և կառուցել միլիոնավոր դոլարներ արժեցող առանձնատներ և բնականաբար, գյուղացիները և ակտիվիստները, որոնք ճանապարհ են փակում, իր իսկ խոսքով անարխիա ու ամենաթողություն սերմանող հակապետական գործիչներ կարող են դիտվել: Նրանք են, որ «քայքայում են» մեր երկրի օրինականությունն ու «հարված են հասցնում» 60 մլն դոլար փոշիացնող իշխանավորների բարի անվանը և «թույլ չեն տալիս» անաղմուկ վայելելու իշխանական դրախտը:
Պարոն Աբրահամյանի գնահատման չափանիշները երևի թե այնքան են աղավաղվել, որ հանուն պատմական մշակութային արժեքների պայքարողներին անվանում է վտանգավոր ու պետական կարգերին սպառնացող հակաօրինական տարրեր, որոնց դեմ պայքարելու համար կոչ է անում մոբիլիզացնելու երկրի իրավապաշտպան մարմինների ուժերը և անգամ հրավիրելու խորհրդականներ արտերկրից:
Եվ ինչպես կարող էին վարչապետի ասածները ծիծաղ չառաջացնել փորձառու գեներալների մոտ, որոնք պետական պաշտոնյա Արգամիչի կենսագրության չափ ծառայություններ ունեն այս երկրի համար: Ո՞ւմ պատվերն էր կատարում վարչապետը և ի՞նչ էր ուզում ցույց տալ:
Գալիք հասարակական շարժումներն ու զարգացումներն իրենց հետ բերելու են նոր լարվածություններ և ուժերի բախումն ավելի է սրվելու. մի կողմից հանրապետական կուսակցության կլանն ամեն կերպ ցանկանալու է հավերժացնել իր իշխանությունը, իսկ մյուս կողմից ակտիվանալու են հասարակական ու քաղաքական շարժումները:
Հովիկ Աբրահամյանը փորձում է ծառայել Սերժ Սարգսյանին, սակայն իր քայլերով ավելի ծանր հարված է հասցնում Սերժ Սարգսյանի հեղինակությանը՝ հասարակական շրջանում:
Ցանկացած երկրում, եթե որևէ քաղաքական գործիչ որպես Ազգային ժողովի նախագահ, փակեր Արարատյան դաշտում գործող պոմպակայաններն ու ջրհորները, իսկ երեք ամիս հետո, որպես վարչապետ, կառավարության նիստում հայտարարեր այդ նույն փակված ջրհորների բացման մասին և հատկացներ 550 մլն դրամ, նրանով կզբաղվեին իրավապահ մարմինները:
Երկրի համար դժբախտություն հանդիսացող անարխիան ու ամենաթողությունն այն է, երբ իշխանավորները կարող են առանց պատասխանատվության ու խղճի խայթ զգալու թալանել, գռփել, կործանել մի ամբողջ պատմական հայրենիք:
Պարոն վարչապետ, դուք, որ Արցախյան ազատամարտի տարիներին, ոչնչով աչքի չընկաք, դուք, որ ձեր պաշտոնավարման բոլոր օրերին միայն ձեր անձի մասին մտածեցիք, մի խանգարեք հասարակության ակտիվ խավերին՝ պայքարելու մեր երկրի ապագայի համար:
Արցախյան ազատամարտի մասնակից, Պահեստազորի գնդապետ,
պատմաբան-հասարակագետ Վոլոդյա Հովհաննիսյան
Թուրքիայի արտգործնախարարի վերջին հայտարարությունը որեւէ նոր տվյալ չի ապահովում Անկարայի կողմից որոշ ժամանակից ի վեր կիրառվող թավշյա ժխտողականության քաղաքականության մեջ: Ուղերձը նույն հստակությամբ է բանաձեւվել: Թուրքիայի վարչապետը «խաղաղասիրական մեծ քայլ է կատարել»: Կատարվածը ցավակցությունից այն կողմ «հավերժ խաղաղության» առաջադրանքով ընդհանուր ապագայի ապահովման միտող ծրագիր է: Բնականաբար պիտի հետեւեր հայկական կողմից առնվելիք համապատասխան քայլի սպասումը:
Մինչեւ այստեղ նույն հանգերգն է: Այս բանաձեւի իրականացման համար ներկայացվող հիմնավորումները որոշակի դիտարժանություն են ապահովում:
Թուրքիայի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ նոր եւ ավելի հիմնավորված խաղաղության ժամանակաշրջան կսկսվի, եթե մտավորականները եւ քաղաքագետները կողմերի միջեւ հոգեբանական պատվարները հաղթահարելու եւ արդար հիշողություն կառուցելու համար իրենց ներդրումը ունենան:
Նախքան հաջորդ կետերին անցնելը, մի պահ կենտրոնանանք առաջին այս հիմնավորման վրա: Առաջարկվածը, գուցե մասնագետների աշխատանք է. եւ եթե խոսվում է հոգեբանական պատվարները հաղթահարելու մասին, մտավորականներից եւ քաղաքագետներից առաջ գուցե հոգեբանների կարիքը զգացվեր, ուսումնասիրելու համար երկու կողմերի միջեւ գոյացած հոգեբանական պատվարների պատճառները: Բայց այստեղ, խորքում թուրքական միեւնույն հանգերգային առաջարկի մի այլ տարբերակն է, որը սահել է Դավութողլուի հայտարարությունում: Մտավորականներ ասելով, Անկարայի վարիչը խորքում հասկանում է պատմագետներ եւ գիտակցաբար բառի չօգտագործումով առաջադրում է պատմաբանների միացյալ հանձնաժողովի միեւնույն ծուղակը: Նույն Դավութողլուն պատասխանո՞ւմ է արդյոք Ցեղասպանության 100-ամյակի պետական հանձնաժողովի նիստի բացմանը նախագահ Սարգսյանի այն հայտարարությանը, որ արխիվների ուսումնասիրության կարիքը չկա համոզվելու համար, որ դեպքերը Ցեղասպանություն էին:
Առաջին հիմնավորումում թուրք նախարարը խոսում է արդար հիշողություն կառուցելու անհրաժեշտության մասին: Պարզ է ակնարկը: Հայերը ապրում են անարդար հիշողությամբ: Եթե արդարացման ենթարկենք հիշողությունը, ապա այնտեղ պիտի հայտնվի ընդհանուր ցավը, որը նաեւ թուրքերինն է: Այստեղ ահա սկսում է աշխատել Անկարայի մյուս թեզը, որը կառուցվել է զոհերի համահավասարեցման սկզբունքի վրա: Արդար հիշողությունը դժվար թե այլ բացատրություն ունենա:
Հիմնավորումները զարգանում են. եթե արդար հիշողությունը չկայանա, այլ ուժեր պիտի շահարկեն հայ-թուրքական հակամարտությունը եւ երկու կողմերը պիտի ենթարկվեն շահագործման: Ներկա գոյավիճակի պահպանման, առ այդ թե՛ հայերի եւ թե՛ թուրքերի շահագործման ենթակա մնալու պատասխանատվությունը հայկական կողմինն է, ուրեմն, ըստ թուրք դիվանագետի տրամաբանության: Ավելին, հայկական կողմը այսպիսով պատասխանատվության տակ է դրվում է ոչ միայն ընդհանուր անցյալի ճիշտ գնահատականը չտալու, այլ նաեւ գրավի տակ դնելու երկու ժողովուրդների ընդհանուր ապագան:
Կարմիր թելի նման բոլոր հիմնավորումներում գծվում է ընդհանուր բառը. ընդհանուր անցյալ, ընդհանուր պատմություն, ընդհանուր ցավ, ընդհանուր հիշողություն, եւ հիմա ընդհանուր ապագա: Ընդհանրացման այս քաղաքականությունը, որ խորքում թավշյյա ժխտողականություն է, հատկանշում է 100-ամյակի թուրքական ռազմավարությունը: Թվում է, թե հայկական կողմը ընդհանուր ապագա կառուցելու բազմաթիվ առաջարկներ պիտի ստանա Անկարայից:
Հայկական պատասխանը բոլոր խնդիրները ընդհանրացնելու թուրքական այս խաղին լսվեց կոնգրեսի ժողովասրահներում, երբ հատուցման բանաձեւը 4347 համարակալմամբ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անունով Անկարայից պահանջեց իրավատիրոջը վերադարձնել քրիսոտնեապատկան գույքերը:
Հատուցման իրավաքաղաքական գործընթացը, 100-ամյակի արդեն հիմնական փուլում, մեկնարկել է: Եւ այստեղ հոգեբաններից եւ մտավորականներից առաջ իրավագետները աշխատանք ունեն կատարելիք. եւ արդեն կատարում են։
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Այս ամսվա սկզբին Լոնդոնում կյանքի 79-րդ տարում իր մահկանացուն է կնքել Բենջամին Ուիտակերը՝ Միավորված ազգերի կազմակերպությունում հայկական զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն որակող զեկույցի հեղինակը: Աշխարհը կորցրեց մեծ մարդասերի և ազգային փոքրամասնությունների իրավունքների ջատագովի:
Ինձ բախտ է վիճակվել մի քանի տարի շարունակ սերտորեն գործակցել պարոն Ուիտակերի հետ Ժնևում, որտեղ նա որպես բրիտանացի փորձագետ ծառայում էր ՄԱԿ-ի խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովում, իսկ ես ներկայացնում էի Բնիկ ժողովուրդների միջազգային ասոցիացիան` կարմրամորթների մի հասարակական կազմակերպություն:
Պարոն Ուիտակերը ակտիվիստ իրավաբան էր, որը 1966 թվականին բրիտանական պառլամենտում ընտրվել էր Լոնդոնի հյուսիսից: 1971 թվականին նա դարձել էր Ազգային փոքրամասնությունների խմբի գործադիր տնօրեն, հրատարակել տասնյակ ուսումնասիրություններ համաշխարհային փոքրամասնությունների մասին, այդ թվում՝ հայերի:
1975 թվականին պարոն Ուիտակերը որպես բրիտանական փորձագետ նշանակվեց ՄԱԿ-ի խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովում` ՄԱԿ-ի մի ուսումնասիրության մեջ Հայոց ցեղասպանության հիշատակման վերաբերյալ սաստիկ վեճերի բուռն շրջանում: Նախնական ուսումնասիրության հեղինակը` Ռուանդայի հատուկ զեկուցող Նիկոդեմ Ռուհաշիանկիկոն, ճնշման էր ենթարկվել Թուրքիայի կողմից, որպեսզի ջնջի Հայոց ցեղասպանության հիշատակումը:
Թուրքական ճնշումներին հակազդելու համար մի խումբ հայեր, որոնց թվում էր նաև տողերիս հեղինակը, 1978 թվականին հաջողեցին խափանել զեկույցը ՄԱԿ-ի ենթահանձնաժողովում, այն բանից հետո, երբ հանվել էր Հայոց ցեղասպանության մասին հիշատակումը: Այն ժամանակ ես հարցրեցի պարոն Ուիտակերին, արդյոք նա կցանկանա դառնալ հատուկ զեկուցող` Ռուհաշիանկիկոյի ընդհատված զեկույցը շարունակելու համար: Պարոն Ուիտակերը տվեց իր համաձայնությունը պայմանով, որ ինքը չի փորձելու որևէ քվե հավաքել իր նշանակման համար:
Հաշվի առնելով նրա անբասիր համբավը որպես մարդու իրավունքների պաշտպանի, Ենթահանձնաժողովի անդամների ջախջախիչ մեծամասնությունը պարոն Ուիտակերին կողմ քվեարկեց որպես նոր հատուկ զեկուցողի, օժտելով նրան` «ցեղասպանության ոճրագործության կանխարգելման և պատժի մասին հարցի վերաբերյալ վերանայված և թարմացված զեկույց» նախապատրաստելու մանդատով: Միակ դժգոհողը Թուրքիայի պատվիրակն էր, որը գիտեր, որ Ռուհաշիանկիկոյի հանդեպ իր կառավարության կիրառած ահաբեկման մարտավարությունը չի գործելու պարոն Ուիտակերի դեպքում:
1985 թվականի օգոստոսին պարոն Ուիտակերը ՄԱԿ-ի ենթահանձնաժողովին ներկայացրեց վերանայված և թարմացված զեկույցը՝ Հայոց ցեղասպանությունը որակելով որպես ցեղասպանության օրինակ 20-րդ դարում: Երկար քննարկումներից հետո Թուրքիային չհաջողվեց ճնշում գործադրել Ենթահանձնաժողովի վրա՝ ջնջելու Հայոց ցեղասպանության հիշատակումը: Տասնչորս կողմ, մեկ դեմ և չորս ձեռնպահ քվեարկությամբ Ենթահանձնաժողովը ընդունեց զեկույցը, դրանով իսկ հաստատելով, որ Հայոց ցեղասպանությունը համապատասխանում է ՄԱԿ-ի՝ ցեղասպանության չափանիշներին:
Այդ ժամանակից ի վեր թուրք ժխտողականները հաճախ փորձել են ակնհայտ կեղծիք տարածել, թե իբր ոչ նման քվեարկություն է եղել, ոչ էլ ՄԱԿ-ի զեկույց… Նրանք նույնիսկ պնդում են, թե ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսնակ Ֆարհան Հաքը 2000 թվականին ասել է թուրքական խմբերին, որ ՄԱԿ-ը «երբեք չի վավերացրել և չի պաշտպանել մի զեկույց, որով հայկական իրադարձությունը ներկայացվում է որպես «ցեղասպանություն»»: Ես ինքս դիմեցի պարոն Հաքին, և նա ասաց, որ տեղյակ է ՄԱԿ-ի մարդու իրավունքների մարմնի կողմից ընդունված զեկույցի մասին, որը հիշատակում է Հայոց ցեղասպանությունը: Նա պարզապես ասել էր թուրքական խմբերին, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան չի զբաղվել Հայոց ցեղասպանության հարցով:
Ցավոք, հայերի կողմից շատ քիչ բան է արվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող ՄԱԿ-ի այս խիստ կարևոր զեկույցի բացահայտման համար: Շատ զարմանալի է, որ 2000 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նախագահ Քոչարյանը կոչ արեց ՄԱԿ-ին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նախագահի օգնականները չէին տեղեկացրել նրան ՄԱԿ-ի ենթահանձնաժողովի 1985 թվականի զեկույցի մասին…
ՄԱԿ-ում միասին աշխատած տարիներից հետո մի քանի անգամ մեծ հաճույքով հանդիպել եմ պարոն Ուիտակերի հետ: 1980-ականների վերջերին մենք միասին հրավիրված էինք Արգենտինա, տեղի Հայ դատի հանձնախմբի կողմից` ՄԱԿ-ի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ մի շարք դասախոսություններ կարդալու համար: 2009 թվականին պարոն Ուիտակերը սիրով մասնակցեց Հայոց ցեղասպանության մասին իմ ելույթին բրիտանական պառլամենտում և շատ ջերմ արտահայտվեց ՄԱԿ-ում մեր նախկին համագործակցության մասին:
Հայաստանի Հանրապետությունը և աշխարհասփյուռ հայկական համայնքները պետք է հարգանքի տուրք մատուցեն պարոն Ուիտակերին, քանի որ 2015 թվականը ոչ միայն Հայոց ցեղասպանության հարյուրամյակն է, այլև ՄԱԿ-ի ցեղասպանության զեկույցի ընդունման 30-րդ տարելիցը:
ՄԱԿ-ի ենթահանձնաժողովի երեք այլ անդամներ, որոնք չափազանց մեծ աջակցություն ցուցաբերեցին ցեղասպանության զեկույցի ընդունման ժամանակ, դեռ ողջ են. Արգենտինայից Լեանդրո Դեսփույը, Ֆրանսիայից Լուի Ժուանեն և տիկին Էրիկա Դայեսը Հունաստանից: Դեսփույն արդեն պարգևատրվել է Հայաստանի նախագահի կողմից: Ժուանեն և Դայեսը ևս արժանի են նման գնահատականի Հայաստանի և Սփյուռքի կողմից:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Շարունակություն. առաջին մասն՝ այստեղ
2009-ին «Ազգ» թերթի հոկտեմբերի 22-ի համարում այսպիսի հրապարակում է եղել.
Բեռլինի Ազատ համալսարանի հնդեվրոպական և համեմատական լեզվաբանության հայկական բաժնի դոկտոր Ժիրայր Քոչարյանն իր մտահոգությունն է հայտնել՝ համալսարանի այդ ամբիոնի փակման վերաբերյալ:
Եվ ահա երեկ սփյուռքի նախարարությունից մեզ տեղեկացրին. «Իրոք, ժամանակին ՀՀ սփյուռքի նախարարությունում խնդիրը քննարկվել է Ժիրայր Քոչարյանի հետ. Հարցը ներկայացվել է ՀՀ նախագահին: Նրա հանձնարարությամբ 2010 –ի պետբյուջեի նախագծի ՀՀ կրթության և գիտության հատվածում նախատեսված է 7 մլն 769 հազար դրամ՝ Բեռլինի Ազատ համալսարանի հայագիտության ամբիոնին հատկացնելու համար: Բյուջեի նախագիծն այժմ գտնվում է ԱԺ—ում և չենք կասկածում, որ կհաստատվի, և համապատասխան գումարը կտրամադրվի համալսարանին»:
Սփյուռքի նախարարությունից հավելում են նաև, որ ըստ երևույթին մտահոգությունն արտահայտելու ժամանակ պարոն Քոչարյանը տեղեկացված չի եղել հարցը լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերի և սպասվող արդյունքների վերաբերյալ»:
Ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ. սուտ հայտարարություն է սա: Ոչ մի անգամ չի քննարկվել, և հարցը չի ներկայացվել է ՀՀ նախագահին. Նախագահին ես եմ ներկայացրել, ոչ թե իրենք: Առաջինը մշակույթի նախարարին ասացի, ինքը շատ մտահոգվեց, իմ տված փաստաթղթերը փոխանցել էր ԿԳ և Սփյուռքի նախարարներին, ինքս մեկ անգամ հանդիպել եմ Հրանուշ Հակոբյանին, հանձնել եմ փաստաթղթերը, էլ չեմ տեսել: Ինձ հետ էլ ոչ ոք չի հանդիպել ոչ Սփյուռքի նախարարը, ոչ էլ կրթության: Սփյուռքի փոխնախարարի հետ եմ խոսել մեկ անգամ, որը համարյա ոչնչից տեղյակ չէր: Մեծ և բացասական դեր է խաղացել Բեռլինում ՀՀ նախկին դեսպանը՝ Աշոտ Մարտիրոսյանը: Ես կողքից լսեցի, որ իրենք ջանում են իրենց ծանոթ-բարեկամներին ուղարկել, քանի որ կարծում էին մեծ եկամուտ կա այդտեղ, ես դրան էլ էի համաձայն: Բայց ոչինչ էլ չարվեց, ընդհակառակը՝ Ժամանակն անցավ, ձգձվեց հարցը, Ազատ համալսարանի ռեկտորի տեղակալը, որի հետ շատ եմ խոսել, հատկապես նա էր հետաքրքրված, որ հայագիտականը շարունակի լինել Բեռլինում, նա գնաց Համբուրգ, այլ պաշտոնի անցավ:
ԿԳ նախարարը եկավ Բեռլին, որտեղ հավաքվել էին տարբեր համայնքներից ներկայացուցիչներ, ուսանողներ, և պարոն նախարարն առանց վարանելու արար աշխարհին հայտարարեց, (մենք էլ գերմանացիների մոտ խայտառակվեցինք), որ Ազատ, Անկախ Բաց համալսարանները համալսարաններ չեն, փակվում են, թող փակվեն: Երևի նա շփոթել էր Բեռլինի պետական Ազատ համալսարանն Երևանի Բաց համալսարանի հետ, ես նրան ասացի, որ եթե որևէ երկիր է գնում, լավ կլինի տեղեկություններ հավաքի նախքան այդ երկիր մտնելը, որովհետև այս համալսարնն ունի 63 000 ուսանող, այս համալսարանում դասավանդում են ամենաշատ Նոբելյան մրցանակ ստացած դասախոսներ, և ի գիտություն պրն. նախարարի ասեմ, որ առաջին անգամ ատոմը ճեղքել է մեր համալսարանի քիմիա-ֆիզիկայի լաբորատորներից մեկը( Otto Hahn):
-Փաստորեն խնդիրը տարեկան 24 000 եվրոյի մե՞ջ էր.
-Մենակ դա չէր, պետք է այսպես լիներ, ասենք ակադեմիան, համալսարանը կամ ԿԳ նախարարությունը հանձն առներ, ամբիոն պահելու գործառույթը, պիտի նրանք զգային , որ Հայաստանը, որպես պետություն հետաքրքրված է:
-Ինչի՞ց զրկվեցինք առավելագույնը.
-Առաջին՝ ավանդույթից զրկվեցինք, այն է՝ հայագիտությունը Բեռլինում ավանդույթ ուներ, Բեռլինը, Լայպցիգը, որոշ չափով՝ Մյուխենն ավանդական համալսարաններ էին, որտեղ մեր մեծերը ուսանել են սկսած Կոմիտասից, Մանուկ Աբեղյանից: Երկրորդը՝ լավ առիթ կլիներ սկսել համագործակցություն Ազատ համալսարանի ու Երևանի պետական և հատկապես Արցախի պետական համալսարանների միջև, երրորդն էլ ունի քաղաքական հանգամանք, ադրբեջանցիներին հաջողվեց հումբոլդի համալսարանում ամբիոն հիմնել, սակայն դրանով չեն բավարարվում: Նրանք ամեն ինչ արեցին, որ հռչակավոր Ազատ համալսարանում նույնպես ունենան ամբիոն, մինչև հիմա իրենց չի հաջողվել այդ, իսկ Փոթստամի համալսարանում ունեն գիտական կոլեգիա, բացի այդ ադրբեջանցիները մեծ դրամական ներդրումներ են անում և հրատարակում են Արցախի թեմայով գրքեր:
Նայեք հարցազրույցը ԿԳ նախարարի հետ, որտեղ ասված է. «Գերմանիայի հայ համայնքի ակտիվիստ Ժիրայր Քոչարյանը հարցազրույցում նշել է, որ ՀՀ կրթության և գիտության և Սփյուռքի նախարարները որոշել են Բեռլինի պետական ազատ համալսարանի հայագիտության ամբիոնը փակել, մինչդեռ Հալեում հայագիտության ամբիոն ստեղծվեց, ո՞րն է նպատակը, մեկը փակել, մյուսը բացել»: Մգացված տողերը հոդվածում արծարծված հարցի պրն Քոչարյանի մեկնաբանություն է:
Ես պիտի ասեմ, որ այս թղթակիցը բնավ տեղյակ չի, թե ինչի մասին է խոսում. ՀՀ կրթության գիտության և Սփյուռքի նախարարները ի վիճակի չեն Բեռլինում մի բան փակեն, կամ բացեն, այսինքն սա անտեղյակության արդյունք է: Ես Գերմանիայի հայ համայնքի ակտիվիստ չեմ, ես դասախոս եմ, և կապ չունեմ այն ամենի հետ, ինչ ասվում է:
Խնդիրը, որի մասին խոսել է Ժիրայր Քոչարյանն, առկա է երեքուկես տարի,(ճիշտ է երեք տարի է իրենց ահազանգում եմ) որպես նախարար ես շատ եմ զբաղվել այս գործով: Ցավում եմ, որ գիտնական մարդիկ կարող են իրենց թույլ տալ իրականության հետ որևէ աղերս չունեցող արտահայտություններ (սա ցույց է տալիս ԿԳ նախարարի մակարդակը): Իրականությունը շատ ավելի պարզ է. մեզ համար հայագիտությունը գերակա ոլորտներից մեկն է: Իրականում կառավարության կողմից վերջերս ընդունվեց 2012-25թթ. հայագիտության զարգացման ռազմավարությունը, որտեղ հատուկ շեշտադրում կա արտերկրում հայագիտական կենտրոնների զարգացման վրա: Որպեսզի տպավորություն չստեղծվի, որ մենք հերթական թուղթն ենք ստորագրել, (կասկածում եմ, թե որևէ թուղթ է ստորագրվել) ասեմ շատ կոնկրետ՝ իմ անձնական ջանքերով վերջին երեք տարիների ընթացքում հայագիտական կենտրոններ են բացվել կամ վերաբացվել (հայագիտական կենտրոն՝ դա ինձ համար մի քիչ անհասկանալի է, կամ պետք է ամբիոն լինի, կամ՝ ոչ, հիմա տեսեք, որտեղ է բացվել՝ Հալեպում, այսինքն պատերազմի ընթացքում) Հալեպի Թեհրանի (չեմ կարծում, թե ԿԳ նախարարը ի վիճակի է որևէ միջամտություն անելու) համալսարաններում, Բուխարեստի համալսարանում վերագործարկվել է հայագիտական կենտրոնն իմ համառության և այլ գերատեսչության հետ համատեղ աշխատանքի շնորհիվ(մինչև օրս չեմ լսել, որ նման բան եղած լինի, ստույգ տեղեկություն չկա )աշխատում է, թե ոչ, որովհետև մի քանի ամիս առաջ չկար նման բան):
Քաղքենիական գնահատականներից հեռու եմ ուզում մնալ, որովհետև պատմությանը ծանոթ մարդիկ գիտեն՝ ինչ է նշանակում Հալե քաղաքի համալսարանը Գերմանիայից և Արևմտյան Եվրոպայի պատմության մեջ: Համալսարանը լավագույններից մեկն է: Այնտեղ գործող Մաշտոց կենտրոնը 13 տարվա պատմության ունի: Մեզ հաջողվեց գերմանական ակադեմիական ծրագրի աջակցությամբ 120 հազար եվրոյի դրամաշնորհ ստանալ այդ կենտրոնի պահպանման համար: (Ես դեմ չեմ, թող Գերմանիայի բոլոր գյուղաքաղաքներում հայագիտական ամբիոններ բացվեն, բայց հարց եմ տալիս՝ Հալե գյուղաքաղաքը 60.000 բնակչությամբ համեմատելի՞ է Բեռլին մայրաքաղաքի հետ, Բեռլինն ու Փարիզը երկու մեծ պետութունների մայրաքաղաքներ են, որոնք Եվրամիությունն իրենց հետևից քարշ տալով են տանում, ուրեմն այսպես է ստացվում, ադրբեջանցիները Հումբոլդում ամբիոն են հիմնել, Բեռլինի Ազատ համալսարանում էլ փորձում են հիմնել, հարց եմ տալիս, ինչո՞ւ Ադրբեջանը չի ջանում Հալեում ամբիոն բացել, որովհետև անկարևոր է համարում: Ստացվեց, հայերը գյուղաքաղաքին են արժանի, իսկ ադրբեջանցիները՝ Բեռլինին, և դեռ դրա քաղաքական հետևանքները մենք զգալու ենք):
Բացի այդ, Ազատ համալսարանում չկա հայագիտական կենտրոն, չկա հայագիտության ամբիոն, իսկ Ժիրայր Քոչարյանն էլ հայագիտության մասնագետ չէ: Ընդամենը հնդեվրոպական լեզուների ամբիոնում հայոց լեզվի բաժին կար: Համալսարանը որոշել է փակել, որովհետև ուսանող չի հավաքվում: Գերմանիայում հալասարանները ներքին ազատություններ ունեն, և անգամ իմ բանակցությունները Գերմանիայի նախկին և ներկա դեսպանների հետ, անգամ մեր ֆինանսական աջակցության դեպքում այդ համալսարանը չի ցանկանում պահել այդ ամբիոնը: (Հարց եմ տալիս պարոն նախարարին, ինչո՞ւ ես գնում Գերմանիայի դեսպանների հետ խոսում, ինչու հենց Ազատ համալսարանի հետ չես կապվել և այն մարդու հետ կապվել, որն արդեն 28 տարի այդտեղ աշխատում է և բոլոր ճանապարհները գիտի, ինչ անել, որպեսզի հայկական բաժինը շարունակվի: Ստացվում է որ եթե պետք լինի կապվել ԵՊՀ հետ, պետք է գնալ կապվել Գերմանիայի դեսպանի հետ, ո՞ր մեկն է ճիշտ ) Ժիրայր Քոչարյանին անձամբ Բեռլինում ասել եմ այդ մասին, նաև առաջարկել, որ եթե համալսարանի ռեկտոր տա համաձայնություն, մեր ֆինանսական միջոցներով կպահենք այն: ( Ո՞ր համալսարանը, այն էլ Բեռլինի, որտեղ գալիս են աշխարհի տարբեր մասերից, ցանկանում են ուսանել, կամ բաժին ունենալ, ռեկտորը կնստի, կմտածի, ԿԳ նախարարին նամակ կգրի, սա ինչ մեծամտություն է ես չեմ հասկանում ԿԳ նախարարը բնավ էլ ինձ հետ անձամբ չի խոսել, երբ նա ոչ ստույգ բաներ էր պատմում Բեռլինի Ազատ համալսարանի մասին, ես քննադատեցի իրեն, միայն դա. մենք միմյանց հետ չենք խոսել, ամբողջ դժբախտությունը այդտեղից է գալիս, ոչ ԿԳ նախարարը, ոչ Սփյուռքի նախարարը 5 րոպե ժամանակ չեն ունեցել՝ բանակցելու , ամբողջ խնդիրը հենց սրա մեջ է, որ իրենք տեղյակ չեն մանրամասներին , չեն էլ ուզեցել իմանալ ): Անցել է երկու տարի, և որևէ նամակ չեմ ստացել: Համալսարանը չի ուզում պահել մի ամբիոն, որը չունի ուսանող (Որտեղից ես ասում, պարոն նախարար, որ մենք ուսանող չունենք, որտեղից ես ասում, որ ես հայագետ չեմ, երբ ես լսարանաը բացել ու ներս մտել: Մեր հյուրն է եղել Սիլվա Կապուտիկյանը, Զորի Բալայանը, Հրավարդ Հակոբյանը, գրողների միության այդ ժամանակ քարտուղար Դավիթ Մուրադյանը, վերջերս նաև ԵՊՀ-ի պատմության ամբիոնի դասախոս Արտակ Մովսիսյանը, նախարարը որտեղից է հորինում: Եթե համալսարանը չի ուզում, ապա Թեսսա Հոֆմանի նամակն( ստորև բերվող) ի՞նչ է: ԿԳ նախարարը միայն ժողովրդին է մոլորեցնում):
Իմ և մի քանի հոգու ջանքերով շուտով ԲԱՀ-ի ինստիտուտներից մեկում, որի անունը չեմ տալիս, որպեսզի ԿԳ և Սփյուռքի նախարարները չմիջամտեն, նորից ի չիք չդարձնեն ծրագիրը: Մենք մեր դասերը կշարունակենք, և մեր ուսանողները կվերադառնան:
Բեռլինի բաց համալսարանի Արևելյան երկրների ինտիտուտի գիտական ղեկավար Դոկտոր Թեսսա Հոֆմանի նամակը.
Բեռլինի պետական Ազատ համալսարանը (ԲԱՀ-ը) իր 529 պրոֆեսորներով ոչ միայն Գերմանիայի ամենամեծ համալսարաններից է, այլև դասվում է նրա էլիտար համալսարանների շարքում:
Գերմանիայի, ինչպես նաև Բեռլինի վերամիավորումից հետո 1989 որոշվում է ԲԱՀ-ը փոքրացնել, քանի որ միայն Բեռլին քաղաքում առկա են երեք համալսարաններ՝ Հոմբոլդթ համալսարանը, Տեխնիկական համալսարանը և դեռ Բեռլինին կից Բրանդերբուրգի երկրամասի վարչակենտրոն Փոթսդամում՝ Փոթսդամի համալսարանը: ԲԱՀ-ի փոքրացման միջոցով խնայված դրամով պիտի զարգանան արևելյան Գերմանիայի նորակազմ երկրատարքների համալսարանները: Փոքրացումը կամ խնայողությունը իրագործվում է որոշ ինստիտուտների և Սեմինարների լրիվ փակման և թոշակի անցած պրոֆեսորների նորերով չփոխարինելու հաշվին:
Արդեն մի քանի տարի է, ինչ ԲԱՀ-ի Հնդեվրոպական և համեմատական լեզվաբանության ինստիտուտի հայկական բաժինն էլ մաս է կազմում այդ խնայողության: Հայկական բաժնի դոցենտ-դասախոսը չի վճարվում, նոր գրքեր չեն հայթայթվում: Աշխարհաբարի և գրաբարի դոցենտ դոկտոր Ժիրայր Քոչարյանը անվճար շարունակում է դասախոսել և սեփական նախաձեռնությամբ գնել է անհրաժեշտ գրքերը, որպեսզի հայագիտության ավանդույթը Բեռլինի պետական համալսարանում չընդհատվի, դեռ ավելին, հոգ է տարել պահպանելու հայագիտական գրադարանը և մամուլի հարուստ հավաքածուն, հույսով, որ շուտով օգնության են հասնելու հայկական կազմակերպություններ և անհայտ անձինք:
Այսուամենայնիվ, այդ սեփական նախաձեռնությունը դեռ հայկական բաժնի փակման վտանգը չի կանխում:
2011-ին ինստիտուտի ղեկավար պրոֆ, դոկտ. Միխայել Մայեր Բրուգերը հանգստի է կանչվելու, այդպիսով Հնդեվրոպական և համեմատական լեզվաբանության ինստիտուտը և հայագիտական բաժինը փակվելու են:
Այդ կանխելու համար դոկտ. Ժիրայր Քոչարյանը խորհրդակցել է պրոֆ. Դոկտ. Մ. Մայեր-Բրուգերի հետ, իսկ նա էլ գիտական միավորման խորհրդում արծարծել է հայագիտության հարցը: Խորհուրդը հայտնել է իր համաձայնությունը հիմնելու Հայագիտության ամբիոն՝ սկզբնական տարիներին 48,000 եվրո բյուջեով, որից տարեկան 24,000 եվրոն հանձն է առնում ԲԱՀ-ն, եթե մյուս կեսը՝ 24,000 եվրոն, հանձն առնի հայկական կողմը: Այսպիսի համաձայնություններ կան այս միջոցին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ՝ սինոլոգիայի և բյուզանդագիտության բնագավառում, Հունաստանի հետ:
Այս առնչությամբ ասենք, որ հայկական բաժինն ունի բավական ուսանողներ, և դեռ Մերձավոր Արևելքից և այլուր գալու են ուսանողներ՝ Բեռլինում ուսանելու, եթե հայագիտական ամբիոնը իրականություն դառնա: Պիտի շեշտենք, որ ամբիոնը միայն գիտական-մշակութային հանգամանք չէ, այլ նաև վարկանիշ է Հայաստանի Հանրապետության համար: Ադրբեջանի պետությունը ջանք չի խնայում ունենալու ադրբեջանական ամբիոն այս հեղինակավոր համալսարանում, մինչ այժմ հարկավ ապարդյուն: Ընդհակառակը, ԲԱՀ-ը պատրաստ է անել այն, ինչ հարկավոր է, որպեսզի պրոֆ. Ժոզեֆ Մարքուարդթի, որը Բեռլինի Հայագիտական ամբիոն էր հիմնադրել 1921-ին, հայագիտության ավանդույթը շարունակվի:
Վերջաբանում հիշենք, որ մինչև ամբիոնի հիմնումը՝ այսօրվա իրավիճակը պահելու համար հարկավոր է ամսական 1200 եվրո: Չմոռանամ ավելացնել, որ Հայագիտական ամբիոնը ԲԱՀ-ում համագործակցության հիմք է հանդիսանալու Երևանի պետական համալսարանի, Ստեփանակերտի Արցախի պետական համալսարանի և այլ գիտական հաստատությունների հետ: Կենդանի օրինակը արդեն առկա է. ԲԱՀ-ի Հնդեվրոպական և համեմատական լեզվաբանության սեմինարից մի դոցենտ այժմ դասավանդում է Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում:
‹‹Մեզանից կատարյալ կառույց դեռ չի ստեղծվել: Մենք պետք է իմանանք՝ ինչ ձևով կազմակերպենք մեր ենթագիտակցության աշխատանքը, որ ավտոմատ ռեժիմով աշխատելով մեզ հասցնի ցանկալի արդյունքի: Կան փոշեկուլներ, որոնք ծրագրավորված են այնպես, որ եթե անգամ դնես սեղանին, իր աշխատանքը կատարելիս չի ընկնի, կամ եթե մարտկոցը նստի՝ կգնա և ավտոմատ կմիանա հոսանքին: Մեր ներքին կյանքը՝ գիտակցությունն ու անգիտակցությունը, հոգին և հոգեկանը միասին կարելի է նմանացնել մեքենայի, քանի որ կարող ենք նույն ձևով ծրագրավորել այնպես, որ հետո նստենք քեֆ անենք ու ինքն իրեն ավտոպիլոտով մեր ցանկությունները սկսկեն իրականանալ, մեզ մնում է թեթևակի հետևել այդ ընթացքին: Ծրագրավորել այն աստիճանի, որ նույնիսկ հոգնելու դեպքում՝ լրացուցիչ էներգիա տալու համար չհոգնենք ››, ասում է հոգեբան Հրաչյա Ամիրյանը:
Տարօրինա՞կ է թվում, պետք չէ զարմանալ, որովհետև Հրաչյա Ամիրյանը դասախոսությունների ընթացքում հաճախ է համեմատություններ անում, որպեսզի ասածն ավելի հասկանալի լինի: Հոգեբանը հաճախ է զրուցում երջանկության, դրան հասնելու միջոցների մասին: Երջանկությունը սերտորեն կապված է նպատակների, երազանքերի և դրանց իրագործման հետ:
Ամիրյանն ունի այդ բանալին, թե ինչպես երազանքը վերածել նպատակի և հասնել դրան:
‹‹Ինչո՞ւ մեր ցանկությունները հաճախ չեն իրականանում: Սկսենք նրանից, թե ինչն է մեզ խանգարում, որ ցանկությունները իրականանան: Բանն այն է, որ ցանկություններն իրականանալու համար պետք է վերածվեն նպատակի, որովհետև ցանկությունը շատ ընդհանրական է, ոչ կոնկրետ, լղոզված. ‹‹ Ուզում եմ երջանիկ լինել››, բայց ինչ պետք է արվի դրա համար, կամ ե՞րբ պետք է երջանիկ լինես: Ենթագիտակցությունն ամեն ինչ բառացի է հասկանում: Մեր ենթագիտակցությունը հասկանում է պրիմիտիվ, պատկերների լեզուն, իսկ մեր նպատակներն անորոշ են, ընդհանրացած››,- նշում է պրն. Ամիրյանը:
Ի՞նչ պետք է անել: Հրաչյա Ամիրյանը տալիս է իր խորհուրդները: Առաջին գործնական խորհուրդը. ցանկությունը պետք է լինի գրավոր, որպեսզի ցանկությունների հեղեղում չմոռանաս: Գրելիս մենք ավելի լուրջ ենք դառնում, պատասխանատու և ավելի շատ ենք սկսում մտածել այդ մասին, և կարող ենք մեզ մոտ պահել, ինչը լավ է, քանի որ ենթագիտակցությանը պետք է անընդհատ հիշեցնել: Հայտնի է այսպիսի վարկած՝ գրելիս մենք երեք անգամ ավելի քիչ վատ բառեր ենք օգտագերծում, ինչը ահռելի նշանակություն ունի:
Մեր այն հարցին, թե որն է վատ բառեր չգրելու այդքան մեծ նշանակությունը և արդյո՞ք դա կարող է մեր երազանքների իրականացման հետ կապ ունենալ, հոգեբանը պատասխանեց. ‹‹Երազանքը պետք է միշտ դրական հույզեր առաջացնի: Սա ֆունդամենտալ օրենք է, որը բացահայտել է դեռևս Զիգմունդ Ֆրեյդը: Այն բոլոր մարդիկ, իրավիճակները, զբաղմունքները, վայրերը, որոնք դրական զգացմունքներ են առաջացնում, մնեք անգիտակցորեն մղվում ենք դեպի դրանք, և հակառակը՝ անգիտակցորեն փորձում ենք հեռու մնալ այն բաներից, որոնք տհաճ զգացողություններ են առաջացնում ››:
Իսկ մյուս հարցին՝ արդյո՞ք մարդ կարող է իմանալ, թե իրեն ինչ է հարկավոր երջանիկ լինելու համար, օրինակ՝ Էքզյուպերին ասում էր. ‹‹Աստված իմ, տուր ինձ ոչ թե այն, ինչ ես խնդրում եմ, այլ այն, ինչ իրոք ինձ անհրաժեշտ է››, հոգեբանը պատասխանեց, որ դրա համար կա պարզ, բայց շատ արդյունավետ միջոց. կոչվում է երևակայության զտիչ. Ինչպես ընտերել՝ սա իսկապե՞ս քո նպատակն է, իսկապե՞ս սա քեզ ուրախացնելու է, քո հոգուց ու մտքից է մղվում, թե նպատակ է, որ դրսից են ներշնչել քեզ, իսկ դրսից մղված նպատակները միշտ չէ, որ մարդուն ուրախացնում են, որովհետև կարող ես լավ բաների հասնել, բայց չուրախանալ ներքուստ, որովհետև դա ներսից չէ: Հարց տվեք՝ արդյո՞ք տարիներ հետո դա արժեք ունենալու է:
Մեր հաջողությունների 80 տոկոսը պայմանավորված է մեր գործողությունների 20 տոկոսից: Գտնել այդ գործողությունը և շեշտը դնել դրա վրա, սա է կարևորը: Մյուս խորհուրդն է. ‹‹Մենք պետք է հավատանք, որ դա իրականանալի բան է: Դրա համար չպետք է անիրատեսական նպատակներ պահել: Պետք է բացասական հոսանքին չտրվել, որովհետև ներքին քննադատը միշտ ասում է՝ չես կարող: Իրականում, իհարկե պետք է ջանք թափել. ծիրանը քաղելու համար պետք է նախ ծառ բարձրանալ: Մարդը չպետք է թերագնահատի իր ուժերը: Պետք է ազատվել ցանկացած ստերիոտիպից, որպեսզի հասնել ցանկացածին››:
Մեր մյուս հարցին, թե՝ ինչպե՞ս հաղթահարել այդ ստերեոտիպերը, հոգեբանը պատասխանեց. ‹‹ Դժվար է, բայց այնքան դժվար չէ, որքան մարդիկ պատկերացնում են: Դրա համար բավական է հասկանալ, որ դա ստերեոտիպ է: Մի վարժության օրինակ բերեմ. Նստեք և գրեք թե ինչերի եք հասել ձեր կյանքում, կարևոր չէ դա՝ մեծ է, թե՝ փոքր, կարևոր է, թե դուք ինչի եք կարողացել հասնել ձեր աշխատանքով: Դա ինքնագնահատականը բավականին բարձրացնում է: Կազմեք առնվազն 7 կետից կազմված ձեր դրական հատկանիշների, ուժեղ կողմերի ցուցակ: Դա նույնպես կօգնի համարձակ լինել››:
Պետք է չափանիշ դնել նպատակի համար՝ արժեքավո՞ր է սա, թե՝ ոչ, արժի՞ անել, թե՝ ոչ: Նպատակը պետք է լինի առավելագույնս շոշափելի և կոնկրետ: Եթե մենք հստակորեն չենք պատկերացնում, թե ինչ ենք ուզում ստանալ, ապա չենք ստանա կամ էլ կստանանք այն, ինչ չէինք ուզի ստանալ: Օրինակ՝ ես ուզում եմ անգլերեն իմանալ. Ինչի՞ համար, դեռ կոնկրետ չի. ուզում եմ իմանալ բանավոր խոսելո՞ւ համար, թե՝ թարգմանություններ անելու: Մյուս քայլը՝ ցանկությունները պետք է ձևակերպել ներկա ժամանակով: Եթե դու գրես՝ ես կգնամ հանգստանալու, ենթագիտակցությունը կասի՝ ե՞րբ: Եթե պատասխանես՝ հետո, ինքն էլ անընդհատ կասի՝ հետո, իսկ եթե ասես՝ ես գնում եմ հանգստանալու, դա արդեն ուրիշ է: Օշոն ասում էր. ‹‹Հետոն երբեք չի գալիս, հետոյից հետո գալիս է մահը››:
Հոգեբանի մյուս, շատ կարևոր խորհուրդն այն է, որ պետք է նպատակի համար ժամկետ սահմանել: Եվ կարևոր է, որ այդ ժամկետը շատ ուշ կամ շատ շուտ չլինի, որպեսզի ոչ լարվես կարճությունից, ոչ էլ այնքան ուշ լինի, որ մոռանաս: Հարկավոր է սկզբում նախատեսել դժվարություններն ու լուծումները, մտածել այդ դժվարությունները վերացնելու մասին, միջոցներ մշակել: Եթե խնդիրը ծավալուն է, բաժանում ենք մասերի և վերլուծում ու ժամանակ սահմանում յուրաքանյուր քայլի համար: Մյուս կարևոր գործոններն են. ‹‹Ցանկությունը ժխտողական չպետք է լինի. ‹‹Ես չեմ ուզում հիվանդ լինել››: Ուղեղը գործնականում ժխտողական մասնիկ չի հասկանում: Պետք է ունենալ նպատակին հասնելու հստակ չափանիշ. օրինակ՝ բանկային հաշիվը վկայում է, որ ֆինասնական հաջողությունների հասել եմ: Նպատակի իրականացումը պետք է միայն ձեզանից կախված լինի: Չպետք է հույս դնել ուրիշների վրա: Եթե ուզում եք ուրիշներին դուր գալ, դա սխալ նպատակ է, որովհետև ձեզանից չի կախված, ձեզնից դուրս եղածը՝ անվերահսկելի է ձեր կողմից: Դրա փոխարեն դուք պետք է այնպես անեք, որ դուր գաք ինքներդ ձեզ՝ անկախ ուրիշների կարծիքից››:
Հոգեբանը կարծում է, որ ամենակաևոր պայմաններից մեկը՝ արտաքին էկոլոգիականությունն է: Այսինքն՝ նպատակը ձևակեպրպելիս պետք է հաշվի առնել՝ էլ ովքեր կարող են ազդել դրա իրականացման վրա: Մեր նպատակներին հասնելու համար ուրիշներին չպետք է վնասենք: Ներքին միջավայրը ձևակերպելը նույնպես կարևոր է. ‹‹ Իմ ներսում ինչը կարող է խանագրել նպատակիս իրականացմանը›: Դրա համար հարկավոր է մշակել, թե ինչ եմ ուզում իմ կյանքից: Դա կարելի է ներկայացնել բուրգի տեսքով, որտեղ վերևում լինեն հեռահար նպատակները, միջին մասերում միջնաժամկետ նպատակները, ներքևում ՝ առօրյա գործերն ու հոգսերը: Պետք է չսահմանափակվել նվազագույնով, գոնե ասեք .‹‹ուզում եմ առնվազն …››,- բացատրում է հոգեբանը և ավելացնում, որ նաև շատ կարևոր է մոտիվացիոն բազա հավաքել. ‹‹Էներգիա, եռանդ, որն անհրաժեշտ է ինձ՝ ուզածիս հասնելու համար: Դրա համար հարկավոր է ինչքան հնարավոր է դրական հետևանքներ պատկերացնել՝ ինչպե՞ս դա կազդի ձեր ու ձեր սիրելի մարդկանց կյանքի վրա, ինչի՞ կհասնեք դրանով: Որքան շատ դրանք լինեն, այնքան մոտիվացիա կհավաքեք: Եվ պետք է գայթակղիչ դարձնել այդ նպատակները, որպեսզի չասեք ՝ լա՜վ է, պետք ա: Զգայականորեն պատկերացրեք դա, մանրամասնեք. պայծառ պատկերացրեք դա››:
Հոգեբանը խորհուրդ է տալիս նաև նպատակին նյութական խորհրդանիշ ընտրել և ձեզ մոտ պահել: Դա մշտապես կհիշեցնի նպատակի մասին: Ենթագիտակցությանը պետք է պարբերաբար հիշեցնել նպատակի մասին:
‹‹Մի կառչեք ձեր երազանքից ու մտածեք, որ դրանից այն կողմ ուրիշ ոչինչ չկա, որովհետև մեծ հիասթափություն կարող է ունենաք: Նպատակի գերին պետք չէ լինել: Շատ մեծ ցանկությունը փչացնում է ամեն ինչ: Դրանից լարվածություն է առաջանում, որը թույլ չի տալիս, որ էֆեկտիվ գործունեություն ծավալես››:
Հոգեբանը կարևորում է, որ նպատակի մասին մտածելիս պատասխան լինի ի՞նչ, ինչի՞ համար, որտե՞ղ, ե՞րբ և ինչպե՞ս հարցերին:
Խոսքը կապենք նաև Աստվածաշնչի հետ. Հիսուս ասաց. ‹‹Հավատա և կունենաս››. Ի՞նչ կասեք այս մասին.
‹‹Գլխավորը հենց դա է, որ պետք է հավատաս, որ սկսես գործել: Եթե այդ մանանեխի չափ հավատն ունենաս, ամեն ինչի կհասնես: Եթե ես հավատում եմ, որ այսքանը կունենամ, ուրեմն կունենամ››:
Հռիփսիմե Գալստյան
Հայ-ադրբեջանական սահմանային գոտիներում արձանագրվող զարգացումները բնականաբար չեն վրիպում տարբեր կենտրոնների ուշադրությունից: Առավել սուր կերպով ուշադրության կենտրոնում հայտնված իրողությունն այն է, որ դիպաշարը հրադադարի հերթական խախտումներով հատկանշված եւ սովորական երեւույթի վերածված ադրբեջանական ոտնձգությունների մասին չէ: Թե՛ Նախիջեւանի եւ թե՛ Տավուշի ուղղությամբ արձանագրված դեպքերը խոսում են արդեն ոչ միայն արցախաադրբեջանական, այլ նաեւ հայ-ադրբեջանական (Հայաստանի Հանրապետություն-Ադրբեջան սահմանային գոտիներում) արձանագրվող զարգացումների մասին:
Արագ կարգով, մի քանի լրատվություն եւ ապա` որոշ հետեւություններ:
Ուրբաթ օր հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արեւմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային հարված էր ստացել ժամկետային մի զինվոր:
Հունիսի 5-ին ՀՀ-Նախիջեւան սահմանի Արարատի հատվածում ադրբեջանցի դիպուկահարների կրակոցից սպանվել էին երկու պայմանագրային զինվորական ծառայողներ:
ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը ուրբաթ օրը այցելել էր ՀՀ-ի հարավ-արեւմտյան սահմանագոտում տեղակայված զորամիավորումներին:
Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունում ասվում է, որ պաշտպանության նախարարը այցելել է մարտական հենակետեր, հետեւել է դիրքերի մարտավարական բնագծի ինժեներական բարելավման եւ հենակետերի կահավորման աշխատանքներին, ծանոթացել է մարտական հերթապահության իրականացման առանձնահատկություններին:
Դեպքերի բնույթն ու պատահարների մանրամասները իմանալու համար պետք է սպասել պաշտոնական լրահոսին: Եւ իրոք, սա այն ոլորտն է, որտեղ ենթադրությունների վրա հիմնված վերլուծումներն ու մեկնաբանությունները պետք է զիջեն առարկայական տեղեկություն հաղորդելու սկզբունքին. հատկապես մեր նման կիսապատերազմական իրավիճակում գտնվող երկրի համար իբրեւ աղբյուր պետք է նկատի ունենալ զինվորական համապատասխան գերատեսչությունների մամուլի ծառայությունների հաղորդածները:
Բայց անկախ դեպքերի բնույթից, հենակետերի կարգավիճակին վերաբերող մանրամասնություններից, նախահարձակման կամ համարժեք պատասխանների արդյունքներից, արժե մի քանի դիտարկում կատարել։
Արձանագրվող դեպքերի միջավայրերի եւ զինվորական ճակատների բռնկման հարավ-արեւմտյան զգալի բաժինները հայտնապես խոսում են ՀՀ-Նախիջեւան շփման գծերի մասին:
Դեպքերի շարժառիթներին, ռազմագիտական ակնոցով կատարվող դիտարկումներին որոշ հետեւություններ անելը պահանջում է մասնագիտական մոտեցում: Եւ առանց տիրապետելու իրավիճակի մանրամասներին, զարգացումների մասին եզրահանգումներ անելը լրագրողական առումով ճիշտ պիտի չլիներ:
Տեղեկատվականի դեպքում սակայն, փաստերի վրա հիմնվելով որոշ խորհրդածություն անելը կարող է օգտակար լինել։ Նախիջեւանի ուղղությամբ արձանագրված զարգացումների օրերին հայկական կողմից կային հերքումներ. ադրբեջանականը համեմատաբար զուսպ էր եւ պահում էր որոշակի լռություն: Աշխույժը ռուսականն էր, որը խոսում էր հայկական ուժերի առավելության, այդ ուղղությամբ հենակետ գրավելու եւ Նախիջեւանում ադրբեջանական գյուղի բնակչության տարհանման մասին:
Առայժմ ավելի հետեւություն անելը թվում է, թե նպատակահարմարություն չի ապահովի: Հայկական կողմից կա որոշակի զսպվածություն այս մասին բարձրաձայնումներ կատարելու: Նախիջեւանի աշխարհագրությունը նկատի ունենալով կան վերլուծություններ, որոնք նշում են հարցի արտակարգ տարողությունը` ընդգծելու համար, որ արձանագրվածը ռուս-թուրքական քաղաքական պարանաձգությունում տեղավորվող ուղերձների փոխանակում է:
Չէ բացառված, որ նախահարձակ կողմի, հենակետ գրավողի կամ տարհանված գյուղերի մասին լրատվությունները շարունակվեն: Նաեւ, որ` արցախաադրբեջանականից բացի ընդհանրապես հայ-ադրբեջանական շփման գծերի վրա շարունակվեն նման մասնակի բախումներ:
Պարզը այն է, որ ռուսական լրատվադաշտը մեծ լուսարձակներ է բացել ՀՀ-Նախիջեւան սահմանի վրա: Մինչ, առնվազն իրեն հատուկ թափով ադրբեջանական կողմը չի լուսաբանում արձանագրվող պատահարները:
Հայկական կողմը այս դեպքերի լուսաբանման համար բացառապես պետք է նկատի ունենա պաշտոնական լրահոսի փոխանցածները: Վաղ է հաստատել, որ Նախիջեւանի ուղղությամբ զարգացումները կարող են ստանալ տարածաշրջանային տարողություն:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Անցյալ տարի սեպտեմբերին Հայաստանի անտարբեր հայացքի ներքո, և երկու գերատեսչությունների՝ ԿԳ և սփյուռքի նախարարների հարցին մակերեսային, ոչ պրոֆեսիոնալ մոտեցման արդյունքում, փակվեց Բեռլինի Ազատ համալսարանի Հնդեվրոպական և համեմատական լեզվաբանության ամբիոնը:
Դոկտոր Ժիրայր Քոչարյանն վերը նշված ամբիոնի վերջին վարիչն է, ահա թե ինչ է պատմում նա՝ Ազատ համալսարանում կարևորագույն այդ օջախի փակման հետ կապված:
—Պրն Քոչարյան, ներկայացրե՛ք Ձեզ.
— Մինչև անցյալ տարի սեպտեմբեր Հնդեվրոպական և համեմատական լեզվաբանության սեմինարներում հայկական բաժնի վարիչն էի: Քարտեզագրություն եմ ուսանել Բեռլինում, ապա աշխարհագրություն եմ ուսումնասիրել՝ մարդու և միջավայրի փոխհարաբերությունը: Երկրորդ ճյուղս բանասիրությունն է՝ իրանական ֆիլոլոգի, միջին պարսկերեն, որը գրաբարին մոտ է: Գիտությունների դոկտոր եմ: Եվ այդ ժամանակ, դժբախտաբար, մահացավ Բեռլինի ազատ համալսարանի Հնդեվրոպական և համեմատական լեզվաբանության հայկական բաժնի դասախոս դոկտոր Ֆրունջյանը, (նա էր այդ բաժնի պատասխանատուն) որի մոտ ես ուսանել եմ նաև արևմտահայերեն և գրաբար: Նրա մահից հետո, այդ պաշտոնը ստանձնեցի ես, մինչև անցյալ տարվա սեպտեմբեր:
—Մի փոքր պատմեք Բեռլինի Ազատ համալսարանի Հնդեվրոպական և համեմատական լեզվաբանության ամբիոնի մասին.
— Բեռլինի համալսարանում, որտեղ հայագիտություն ամբիոն կար, 1921 թ.-ին հիմնադրել էր Ժոզեֆ Մարքուարդթն, հիմնել էր նաև իրանագիտության ամբիոն, նրա մահից հետո՝ հայագիտական ամբիոնը փակվեց, բայց հայոց լեզուն միշտ դասավանդվեց հալասարանում, որովհետև եթե որևէ մեկն ուզում է լրջորեն ուսանել համեմատական լեզվաբանություն, պիտի նաև հայոց լեզվին ծանոթանա, և երբ Ֆրունջյանը ստանձնեց այդ պարտականությունը, չզբաղվեց միայն գրաբարով այլ նաև աշխարհաբարով, ես ավելի ընդարձակեցի՝ Հայաստանի աշխարհագրություն, Հայոց եկեղեցու պատմություն, Արցախյան ազատագրական պայքար, ազգագրական որոշ թեմաներ:
—Քանի՞ ուսանող եք ունեցել.
-Ունեցել ենք 5-11 ուսանող, ամեն սեմեստր՝ 6 ամսյակ, այնտեղ այդպես է հաշվվում, ձմեռային, ամառային վեցամսյակ: Ես հիշում եմ, երբ իրանագիտություն էի ուսանում, մենք երկու հոգի էինք, և եթե մեզանից որևէ մեկը բացակայում էր, պրոֆեսորն ասում էր. «Հիմա, որ ուսանողների 50 տոկոսը չկա, ուրեմն գնանք սրճարան»:
—Ի՞նչպես եղավ, որ ամբիոնը փակվելու որոշում կայացվեց:
-Բեռլինի սենատը որոշեց, որ Ազատ համալսարանը շատ է մեծացել, ունի 63.000 ուսանող և աշխատակազմը 100.000-ի է հասնում, այսինքն՝ էլ տեղ չունի դասավանդումների համար, որոշեցին մի քիչ փոքրացնել, նույն քաղաքում, եթե մյուս համալսարանում նույն առարկաները կային կամ նույն ամբիոնը կար, պետք չկար, որ մյուսում էլ լիներ, այդպես իրենք որոշեցին հավասարակշռություն ստեղծել, ի միջի այլոց Հնդեվրոպական և համեմատական լեզվաբանություն արդեն Հոլբոլդում էր կար, որոշեցին Ազատ համալսարանը փակեն, որովհետև այնտեղ ի տարբերություն Հայաստանի, տարբերություն չկա, որ համալսարանը գնաս:
Հայաստանում համալսարանները դպրոցի շարունակությունն են, այնտեղի համալսարանները գիտության հետազոտության կենտրոններ են, ասենք՝ ակադեմիայի պարտավորություն են ստանձնում, որովհետև ակադեմիա չկա: Եվ սահմանափակ չի, կարող ես ոչ թե 3, 4 տարում ավարտել, այլ 8 տարում, միայն թե չափանիշները պետք է լրացրած լինես: Այդպիսով հայագիտականը վերացավ, ես գնացի մեր գիտական միավորման գրասենյակ, որովհետև մենք կապվում էինք հին փիլիսփայական գիտությունների մասնաճյուղին, խոսեցի, շատ ուրախացան և ասացին, որ հայոց լեզուն ավանդույթ ունի հատկապես Բեռլինում, (չմոռանաք, որ գերմանացիները մեծ ներդրում ունեն հայագիտության մեջ, Հուբշմանն առաջինն էր, որ փաստեց, թե հայոց լեզուն հնդեվրոպական լեզվաընտանիքի ուրույն ճյուղն է) և կարելի է բացել լեկտորատ՝ ապագայում ամբիոնի հեռանկարով, կհրավիրեին դասախոսների նաև Հայաստանից, որովհետև մեկ դոցենտով չէինք կարող հայագիտական բացել, դժբախտաբար, այդ առիթն էլ մենք կորցրեցինք: Բաժինը պետք է ունենար 48.000 եվրո տարեկան բյուջե, որից միայն 24,000 պետք է վճարեր հայկական կողմը: Դա իմ սխալն էր, որ գումարի հարցով դիմեցի ՀՀ Սփյոռքի, ԿԳ նախարարություններին:
— Հիմա մի քիչ մանրամասն կպատմեք այդ մասին.
— Դեհ… ձգձգեցին, երկարացրեցին և վերջը պատասխան չտվեցին, թերթերում էլ ոչ ճիշտ տեղեկություններ հրապարակեցին:
Շարունակելի…
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.