31.05.2024 | 12:54
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/01.thumb_-1.jpg)
31.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/1705646963_vahe-hovhannisyan-750x375-1.jpg)
31.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-20.jpg)
29.05.2024 | 15:42
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/1716984187_araqel-arqepiskopos-qaramyan-1.jpg)
29.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/screenshot_16.thumb_.png)
29.05.2024 | 11:17
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/screenshot_14.thumb_-1.png)
28.05.2024 | 13:20
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/ajapayan_mikael_scaled.thumb_.jpg)
28.05.2024 | 13:02
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/444489887_7706133296110179_254756391202658944_n.thumb_.jpg)
28.05.2024 | 11:17
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/f6655763ae917f_6655763ae91b6.thumb_-2.jpg)
28.05.2024 | 11:11
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/f4612aa59f03dd93dc150e29a110e000_1716871346.jpg)
28.05.2024 | 10:37
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/hqdefault-1.jpg)
24.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/hqdefault-3.jpg)
24.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/timthumb.jpg)
24.05.2024 | 12:17
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/1716529687_Screenshot_20240524_094758_YouTube.jpg)
24.05.2024 | 11:29
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/default-8.jpg)
23.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/03/f65ffe29f53d26_65ffe29f53d69.thumb_.jpg)
23.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-19-300x223.jpg)
23.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-13.jpg)
23.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-18.jpg)
23.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-2.jpg)
22.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/hqdefault-2.jpg)
22.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/01/lavrov_1.thumb_.jpg)
22.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-6.jpg)
22.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/02/screenshot_1_thumb_v1.thumb_-750x375-1.png)
22.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-16.jpg)
21.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/04/7e05cd4aa7963c179a135b6781882f83_1712949922.jpg)
21.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/03/6678793.thumb_.jpg)
21.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/capture.thumb_-2.jpg)
21.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/photo_2024_05_20_15_49_42.thumb_.jpg)
21.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/default-5.jpg)
20.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/screenshot_15.thumb_.png)
20.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/messenger_creation_5f4315b7_50ef_4078_bf12_d58508d59a57.thumb_.jpg)
20.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/5d1bd7b11c44c24e29a4cffc7088f701_1716106306.jpg)
20.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-14.jpg)
20.05.2024 | 11:00
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/default-6.jpg)
18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/default-4.jpg)
Հարցազրույց ԵՊՀ-ի պրոֆեսոր, մանկավարժա-հոգեբանական ակադեմիայի անդամ, դատական փորձագետ — հոգեբան, արձակագիր, ՀՀ գրողների միության անդամ Էլդա Գրինի հետ ,որը շուրջ 140 գիտական աշխատանքների հեղինակ է, այդ թվում՝ նաև դասագրքերի ու ձեռնարկների, որոնք, մասնավորապես իրավաբանական հոգեբանության ոլորտում, հանրապետությունում առաջինն են:
—Որպես դատական փորձագետ –հոգեբան, ի՞նչ յուրահատկություն կա հանցագործություն գործած կանաց և տղամարդկանց արաքներում. դաժանություն, կտրուկություն, հետևողականություն, վրեժխնդրություն. նրանցից որի ՞ մոտ ո՞ր հատկանիշն է սրված:
-Եթե խոսքը գնում է սպանության կամ ինչ-որ ծանր հանցագործության մասին, ապա տղամարդկանց մոտ ավելի հաճախ են պատահական, սիտուատիվ կամ իրավիճակային հանցագործությունները:Կնոջ հետ համարյա երբեք այդպիսի իրավիճակներ չեն լինում: Կինը հիմնականում գործում է մտածված, նրան ավելի հատուկ է վրեժխնդրությունը:
Իհարկե, կանանց մոտ ևս պատահում են իրավիճակային հանցագործություններ, բայց դա հազվադեպ է լինում:
— Հայաստանում ցմահ ազատազրկվածների թիվը մեծ է: Ձեր կարծիքով, ի՞նչ կարելի է փոփոխել մարդու համար ամենածանր պատժի՝ցմահ ազատազրկման հարցում:
-Ես չեմ տեսնում ինչ-որ տրամաբանություն,երբ դատապարտում են ցմահ, ես կարծում եմ, որ եթե հնարավոր է, ապա կարելի է տալ մինչև ցմահ՝ թեկուզև ամենաբարձր պատիժը, բայց չհասցնել ցմահի, որովհետև ցմահը թեկուզ ունի օրենք, որ քսան տարուց հետո վերանայվում է, բայց դա շատ հազվադեպ է լինում և պարզ էլ չէ՝ ինչպես է վերջանում այդ վերանայումը: Բացի այդ, կա ոչ միայն կարծիք, այլ նաև ստույգ տվյալ, որ պատիժը ազդում է ազատազրկումից հետո մինչև յոթ տարի, դրանից հետո բանտարկյալները այնքան են ադապտացվում ազատազրկման պայմաններին, որ պատիժն այլևս չի էլ ազդում: Նրանք ադապտացվում են բանտային օրենքներին: Իսկ մարդուն դատապարտում և պատժում են նրան ուղղելու համար:
—Նախկին դատապարտյալներն անլուծելի դժվարությունների են բախվում ազատության մեջ: Այսօր, ցավոք, ոչ պետական, ոչ էլ հասարակական տիրույթում նախկին դատապարտյալների խնդիրները չեն ուսումնասիրվում, ու դրանց որևէ լուծում չի տրվում, կա՞ պետական կամ որևէ այլ ծրագիր նրանց հետ հոգեբանական աշխատանքներ կատարելու վերաբերյալ, և ի՞նչ վիճակում է գտնվում այդ հարցը.
— Ցավոք, այսօր նախկին դատապարտյալների խնդիրներով ոչ ոք չի զբաղվում: Բանտից դուրս գալով՝ նրանք բախվում են բազում խնդիրների.աշխատանք գտնելը ևս նրանց համար ավելի դժվար է, քանի որ գործատուները նախընտրում են աշխատանք տալ այսպես ասած՝ «մաքուր անցյալ» ունեցող մարդկանց:Այդ պատճառով նրանք կրկին հանցագործություն են կատարում, որպեսզի նորից դատապարտվեն, որովհետև այդ կյանքը նրանց թվում է ավելի հեշտ ու ավելի ընդունելի: Նաև դա է պատճառը,որ այսօր գնալով ավելանում է կրկնահանցագործությունների թիվը:
— Հետադարձ հայացք գցելով տարիների ձեր ամբողջ հարուստ կենսափորձին՝ ինչ կասեիք՝ ո՞րն է կարևորը մարդու կյանքում,ինչպես պետք է ապրի նա հետո չզղջալու, կամ գոնե կյանքը իզուր անցկացրած չհամարելու համար:
-Կյանքին չպետք է նայել եսասիրական հայացքով, պետք է հնարավորինս շատ բարին գործել, որովհետև դա հեշտացնում է մարդու կյանքը: Օգնելով ուրիշին՝ ինքդ բավարարված ես զգում, անկախ նրանից՝ նա կփոխհատուցի քո բարությունը, թե՝ ոչ: Բայց դա պահանջում է դաստիարակություն, որովհետև այսօր մարդիկ ներքուստ դարձել են փոքր ինչ ագրեսիվ: Նույնիսկ,եթե ցույց չեն տալիս իրենց ագրեսիվությունը,ապա դա արտացոլվում է վերբալ՝ այսինքն խոսքի,վերաբերմունքի մեջ, որն, իհարկե, օրենքի սահմաններից դուրս չէ, բայց բոլոր դեպքերում տգեղ արարք է: Պետք է մարդն ինքն իրեն դաստիարակի և կյանքին այլ աչքերով նայի: Պետք է նաև ավելի սիրել և հասկանալ գրականությունը,սիրել և հասկանալ դիմացինին: Մեզ մոտ հիմա սոցիալական ահավոր անջրպետ կա. մի կողմից շատ հարուստներն են, մյուս կողմից՝ չքավորները և դա կրկին առաջացնում է ագրեսիա, որովհետև այդ երկու խմբերը խոսում են տարբեր լեզուներով և տարբեր տեսակ են մտածում և դուրս է գալիս, որ նույն քաղաքում տարբեր խմբավորումներ կան, որոնք երբեք իրար չեն կարող հասկանալ: Այստեղից էլ հաճախ կոնֆլիկտ է առաջանում և այդ պատճառով էլ՝ նաև հանցագործություն: Եթե ամեն մի մարդ կարողանա իր մեջի դրական գծերը բացահայտել և դրսևորել, եթե ամեն մեկը պայքարի հանուն ինչ-որ լավ բանի, ապա կարծում եմ, որ ինչ որ մի բան կստացվի,իսկ եթե նստեն ու փնովեն, դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Բացի այդ, մենք երբեմն շատ ենք փնովում հենց մեր ազգը, եկեք ավելի խորը նայենք ու տեսնենք՝ որքան լավն է մեր ազգը, սկսած նրանից, որ մեր ազգը օժտված է ամեն ինչ արարելու ձիրքով, զարմանալորեն գթասիրտ է, ինքանզոհ:
Ուզում եմ բերել մեր հայ ծնողների օրինակը.մեր ծնողներին, եթե համեմատենք որոշ այլ ազգերի ծնողների հետ, ուղղակի զարմանալի է, թե որքան շատ են մերոնք մտածում իրենց զավակների մասին, որքան են օգնում նրանց, եսասիրական նշույլ անգամ չկա, այնինչ արտասահմանում այլ պատկեր է: Կուզեի բերել Ջեկ Լոնդոնի օրինակը. փոքր ժամանակ Ջեկ Լոնդոնը անհետացավ, նրան ոչ ոք չփնտրեց, հայտնվեց վեց տարի անց ու մայրը նրան տեսնելով ասաց. «Ջեկ դու ողջ ե՞ս, մենք գիտեինք՝ դու մահացել ես, դե լավ է, որ ողջ ես, ուրեմն անցի՛ր աշխատանքի ու պահի՛ր մեր ընտանիքը, որովհետև քո հայրը մահացել է»:
Երբ այս տողերը կարդացի՝ ուղղակի զարմացա: Իսկ հայը դողում է իր զավակի համար ու մենք պետք է հպարտանանք դրանով: Գիտեք՝անձամբ ես հույս ունեմ,որ մի օր հայի մեջ կգերակշռի իր դրական հատկանիշները, որոնք,անշուշտ շատ են: Մենք պետք է լցվենք լավատեսությամբ, հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի: Եվ, եթե բոլորը հուսան ու հավատան,ապա դա կդառնա դրական ուժ, դրական էներգիա և ամեն ինչ մեր կյանքում կգնա դեպի լավը:
Սեդա Ավետիսյան
Երեկ Մեղրու, Ագարակի, Քաջարանի քաղաքապետերը, Կապանի բժշկանան քոլեջի տնօրեն Ռոման Սարգսյանը, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ազգական, «Որոտան» ՀԵԿ-ի տնօրեն Սասուն Խաչատրյանը, Սիսիանի ավագ դպրոցի տնօրեն Նարիրա Ներսիսյանը՝ Սուրիկ Խաչատրյանի հրավերով, եկել են ՀՀԿ գրասենյակ՝ մարզերում կուսակցության ամրապնդման վերաբերյալ քննարկումներ անելու պատրվակով:
Հավաքի ժամանակ, անհայտ է՝ պատահաբար, թե ուղղակի նրանց տեսնելու նպատակով ներս է մտել վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Քաջարանի քաղաքապետ Վարդան Գևորգյանը՝ դիմելով նրան, հարցրել է. «Ինչո՞ւ Սյունիքի մարզպետի պաշտոնում չեք նշանակում Սուրեն Խաչատրյանին»:
Նրան ի պատասխան Հովիկ Աբրահամյանն ասել է. «Կարո՞ղ եք ի պաշտպանություն Սուրեն Խաչատրյանի նշանակման՝ 5 հազար հոգիանոց հանահավաք անել»:
Ներկաները, լսելով վարչապետի հարցը, տարակուսել են: Վերջինս էլ բարկացած ասել է. «Դե վեր կացեք ու ս… եղեք ստեղից»:
Փորձեցինք կապ հաստատել Քաջարանի քաղաքապետի հետ, սակայն նա չպատասխանեց մեր զանգերին:
Օրեր առաջ ATV հեռուստաընկերությունում եթեր հեռարձակվեց նոր հաղորդաշար՝ «Սպիտակ անկյուն», որը վարում է Հրաչուհի Ութմազյանը: «Հայկական Վարկածը» այդ թեմայի շուրջ զրուցեց նրա հետ:
—Որտե՞ղ, ե՞րբ, ինչպե՞ս առաջացավ հաղորդման մտահաղացումը
-Մտահաղացումը եղել է հաղորդման պրոդյուսր Սերինե Ղազարյանինը: Առաջարկը ստացել եմ ATV հեռուստաընկերության տնօրեն Վահագն Խաչատրյանից: Ինձ համար հետաքրքիր էր վերադարձս ATV, որովհետև ես 2009թ-ից դեռևս աշխատում էի անտեղ, «Cosmopolitan» ամսագրի բացվելու հետ կապված ժամանակավորապես լքեցի ալիքը, հետո վերադադարձա «Cosmic show»-ով, հետո մոտ մեկ տարի եթերում չէի: Սա վերադարձ էր: Ինչպես ընկերներս են ասում. «Վերադարձար տուն»:
-Ինչու՞ չշարունակվեց «Cosmic show»-ն.
— «Cosmic show»-ն կարծես իր ժամանակն ապրեց. մեկուկես տարի եթերում էր, իսկ ամեն ինչ ինչ-որ պահի պետք է ավարտվի և տեղը զիջի մեկ այլ բանի: Ինձ համար ևս դա այդպես էր: Ես վարդագույն տաղավարից տեղափոխվեցի սպիտակ անկյուն:
—Ո՞րն է հաղորդման բուն նպատակը.
— Բուն նպատակն է, մարդկանց, ում մենք տեսնում ենք հեռուստատեսությամբ և, թվում է, թե մենք գրեթե ամեն ինչ գիտենք նրանց մասին, տեսնենք մեկ այլ տեսանկյունից, տեսնենք սպիտակ անկյան մեջ, որովհետև յուրաքանչյուր մարդ ունի անկեղծության միայն իր սպիտակ անկյունը, որտեղ գրեթե ոչ մեկին ներս չի թողնում: Մենք փորձում ենք բացահայտել այդ սպիտակ անկյունը, որտեղ ոչինչ գրված չէ , փորձում ենք գրել պիտակ թղթի վրա՝ նոր ձեռագրով:
-Ի՞նչ սկզբունքով եք ընտրում հյուրերին.
-Ընտրում ենք մարդիկ, որոնք հետաքրքիր ճանապարհ են անցել և հետաքրքիր են թե՛ իրենց անձնական կյանքով, թե՛ կատարած աշխատանքով: Փորձում ենք այդ սկզբունքով ընտրել:
-Ի՞նչ սպասելիքներ ունեք հաղորդումից.
-Շատ կցանկանայի, որ սիրվի հեռուստադիտողի կողմից, դառնա իր ամենօրյա կյանքի մի մասնիկը, իր օրվա մի անբաժան մասը, այսինքն՝ միշտ սպասեն, որ, ա՛յ, ժամը յոթին միացնեն հեռուստացույցը ու դիտեն «Սպիտակ անկյունը», միանան մեզ ու շատ հարցեր, որոնք տրվում են հյուրին, գուցե իրենք իրենց էլ տան ու փորձեն պատասխանել:
-Հաղորդումն արդեն երեք օր է՝ եթերում է. Ի՞նչ արձագանքներ եք ստացել
-Ի ուրախություն ինձ, արձագանքները շատ լավն են: Իհարկե, դեռ նոր ենք եթերում, բայց արձագանքները, որոնք ստանում եմ թե՛ զանգերի միջոցով, թե՛ ֆեյսբուքյան ակտիվությամբ շատ դրական են: Դա շատ պարտավորեցնող է, որպեսզի մենք հետագայում անենք ավելին:
-Ասում են՝ միայն հաղորդավարի ընտրությունը և հյուրի ներկայությունը դեռ շատ քիչ է, որ հաղորդումը ստացված համարվի. ովքե՞ր են աշխատում ձեր թիմում, ովքեր են այն մարդիկ, որոնց շնորհիվ հաղորդումն այսօր ստացված է: Գո՞հ եք նրանց աշխատանքից.
-Մենք այն երջանիկներն ենք, ում վրա վառվում են լույսերը, ու թվում է, որ մեզանից այն կողմ ոչ ոք չկա, բայց եթե չլինեն այն մարդիկ, որոնք աշխատում են տեսախցիկի մյուս կողմում, ամեն ինչ ուղղակի անիմաստ կլինի: Ինձ հետ աշխատում է մի հրաշալի թիմ, որից շատ գոհ եմ: Շատ արհեստավարժ թիմ է աշատում, որի հետ շատ հաճելի է աշխատել և իհարկե աջակցութուն, որ մշտապես ստանում եմ իմ գործընկերներից՝ Հրաչ Մուրադյանից, Հակոբ Հակոբյանից և Արթուր Մանուկյանից: Շնորհակալ եմ օպերատորներին, մոնտաժողին և իմ թիմին, որն ինձ հետ աշխատում է տարիներ շարունակ:
-Ասմունքող, խմբագիր, հաղորդավար. ինչպե՞ս եք համատեղում.
-Ես ամեն տեղ ինձ եմ գտել: Ես փորձում եմ ներկայանալ իմ տարբերակով: Դրանցից յուրաքանչյուրն ինձ հոգեհարազատ է և ամենակարևորը՝ ես ինչ անում եմ, անում եմ սիրով:
-Ո՞րն է լինելու Ձեր հաղորդման այցեքարտը.
-Գուցե ես չէ, որ պետք է ասեմ, թե որն է այդ այցեքարտը, ժամանակի ընթացքում հեռուստադիտողն ինքը կորոշի, թե որն է իր համար հաղորդման այցեքարտը:
Հռիփսիմե Գալստյան
Մինչ Թուրքիան ճնշում էր գործադրում Ֆրանսիայի նախագահի վրա՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին չաջակցելու համար, այժմ ստիպված է պայքարել մեկ այլ երկրի՝ Հունաստանի դեմ, որը մի քանի օր առաջ օրենք ընդունեց՝ անօրինական համարելով ցեղասպանությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ժխտումը: Հունաստանը երրորդ երկիրն է Եվրոպայում՝ Շվեյցարիայից և Սլովակիայից հետո, որը նման օրենք է ընդունում։ Շվեյցարական օրենքը, սակայն, քննվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից (ՄԻԵԴ)՝ թուրք ամբաստանյալի խոսքի ազատության խախտման համար:
Ֆրանսիայի Ազգային ժողովը (2011թ.) և Սենատը (2012 թ.) ընդունել են ցեղասպանության ժխտումը քրեականացնող նմանատիպ մի օրենք, որը Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը չեղյալ համարեց: Մերժված օրենքի փոխարեն ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բուայեն անցյալ շաբաթ մի նոր օրինագիծ ներկայացրեց խորհրդարան: Նախագահ Ֆրանսուա Օլանդը նույնպես խոստացել է աջակցել Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացմանը:
Չնայած Եվրոպայում նման օրենքների վերաբերյալ իրավական անորոշությանը՝ Հունաստանի խորհրդարանը սեպտեմբերի 9-ին, ձայների 54 կողմ և 42 դեմ հարաբերակցությամբ այլատյացության դեմ քրեական օրենք ընդունեց՝ պայքարելով խտրականության, այլատյացության և ռասիզմի դեմ՝ անօրինական դարձնելով Հրեական հոլոքոստի և մյուս ցեղասպանությունների ժխտումը, որոնք ճանաչվել են միջազգային դատարանների կամ Հունաստանի խորհրդարանի կողմից, այսինքն՝ Պոնտոսի հույների ցեղասպանությունը, Փոքր Ասիայի հույների ցեղասպանությունը և Հայոց ցեղասպանությունը: Այս օրենքը խախտողները կարող են տուգանվել մինչև 30 հազար եվրոյի չափով և ազատազրկվել մինչև երեք տարի ժամկետով:
Հունաստանի օրենքը բխում է Եվրամիության 2008 թվականի «Ռասիզմի և այլատյացության դեմ պայքարի շրջանակային որոշումից», որը կոչ է անում Եվրամիության պետություններին՝ օրենքներ ընդունել՝ ռասիզմը, այլատյացությունը, ցեղասպանության ժխտումը, մարդկության դեմ գործած հանցագործությունները և ռազմական հանցագործությունները պատժելու համար:
Անակնկալի գալով՝ թուրք պաշտոնյաները և ադրբեջանցի պրոպագանդիստները հակասական հայտարարություններ արեցին հունական օրենքի վերաբերյալ: Սկզբում, Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտեց հունական օրենքը, պնդելով, թե «այն հակասում է ժողովրդավարական սկզբունքներին և խոսքի ազատությանը»: Սակայն շուտով արտգործնախարարությունը հակասեց ինքն իրեն և հույս հայտնեց, որ նոր հունական օրենքը կօգնի պաշտպանելու Հունաստանում ապրող թուրքերի իրավունքները… Պետք է նշել, որ Հունաստանն այս օրենքը ընդունեց, չնայած սեպտեմբերի 5-ին Ուելսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում նախագահ Էրդողանը զգուշացրել էր Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասին, ով վճռականորեն պատասխանել էր Թուրքիայի նախագահին, որ հունական օրենքը չի հակասում միջազգային օրենքին… Նման նախազգուշացում Էրդողանն արել էր Ֆրանսիայի նախագահին, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ որևէ նոր օրենքի ընդունումը կբարդացնի իրենց երկրների միջև եղած հարաբերությունները:
Ադրբեջանցի մեկնաբանները նույնպես իրարամերժ պնդումներ արեցին՝ չնայած որ հունական օրենքը ոչ մի կերպ չի առնչվում Ադրբեջանի հետ: Մի ադրբեջանցի գրող անգամ պնդել էր, թե հունական օրենքը չի հիշատակել Հայոց ցեղասպանությունը, և որ Հունաստանի խորհրդարանը երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Իհարկե, այս երկու պնդումները լիովին սուտ են: Ակնհայտ է, որ այս ադրբեջանցի գրողը ձևացնում է, թե չգիտի, որ Հունաստանի խորհրդարանը 1996 թ. ապրիլի 25-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ 1996 թ. հուլիսի 10-ին նախագահ Կոնստանտինոս Ստեֆանոպուլոսը հրամանագիր է ստորագրել՝ Ապրիլի 24-ը սահմանելով «Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության հիշատակի օր»:
Մյուս ադրբեջանցին՝ Վ. Սեիդովը, ոչ միայն ընդունել է, որ հունական օրենքը ընդգրկում է Հայոց ցեղասպանությունը, այլև հավելել է, թե հունական ոստիկանությունը չի համարձակվի ձերբակալել իրեն այն բանից հետո, երբ նա, ինչպես ծրագրել է՝ Աթենքում հայտարարի, որ «Հայոց ցեղասպանությունը պատմական իրողություն չէ» … Եթե Սեիդովը համարձակվի իրականացնել իր բլեֆը, ապա մնում է տեսնել, թե ինչպես է նա կամ հայտվում հունական բանտում, կամ «հերոս» հռչակվում ժխտողական քաղաքականություն վարող Թուրքիայի և Ադրբեջանի կողմից՝ կախված ՄԻԵԴ-ի վերջնական վճռից:
Հայաստանի արտգործնախարարը և խորհրդարանը բարձր են գնահատել Հունաստանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման օրենքի ընդունումը: Սակայն, ճիշտ ժամանակն է, որ Հայաստանի Ազգային ժողովը պաշտոնապես ճանաչի հույների ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում: Նախկինում այս ուղղությամբ ջանքերը, անհայտ և անհասկանալի պատճառներով, մերժվել են Հայաստանի կառավարության կողմից…
Սեպտեմբերի 22-ին նախատեսված է Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի հանդիպումը Հունաստանի վարչապետ Սամարասի հետ Աթենքում, որի ընթացքում ակնկալվում է, որ Նորին Սրբությունը իր երախտագիտությունը կհայտնի Հունաստանի կառավարությանը՝ Հայոց ցեղասպանության ժխտման դեմ օրենքի ընդունման համար:
Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին շատ նպաստավոր կլինի, եթե ՄԻԵԴ-ը չեղյալ համարի շվեյցարական օրենքի վերաբերյալ իր ավելի վաղ կայացրած վճիռը, իսկ եթե Ֆրանսիան Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող մի նոր օրենք ընդունի, ապա ճանապարհ կհարթի այլ եվրոպական երկրների համար՝ հետևելու իր օրինակին:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Ինչպես գիտենք, ԲՀԿ-ն, «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը հոկտեմբերի 10-ին պատրաստվում են հանրահավաք անցկացնել, իսկ ՀՅԴ-ն որոշել է չմիանալ նրանց: Արդյո՞ք քառյակը կվերածվի եռյակի, և ի՞նչ է նշանակում ՀՅԴ-ի նման պահվածքը: Այս հարցը ուղղեցինք մի շարք քաղաքական գործիչների և քաղաքագետների:
«Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը նշեց. «Քանի որ տարաձայնությունները սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ էին, կարելի է ենթադրել, թե ինչ է տեղի ունեցել: Հոկտեմբերին հրավիրվելիք հանրահավաքին, ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի թիվ մեկ խնդիրը սահամանադրական բարեփոխումներն են լինելու, պարզ է, որ մի կողմից կհնչեին քննադատություններ,իսկ մյուս կողմից ՀՅԴ-ն ելույթ կունենար հօգուտ դրա:
Եվ ինչքան թեմաները խորանային, այնքան այդ ուժերը հայտնվելու էին բարիկադի տարբեր կողմերում»:
Մեր այն հարցին, թե տեղյակ է՝ «Ժառանգությունը» մասնակցելո՞ւ է հանրահավաքին, Ստյոպա Սաֆարյանն ասաց.
«Ժառանգությունը» որևէ կերպ չի հայտնել իր տեսակետը պաշտոնապես, որովհետև հանրահավաքի մանրամասները Գագիկ Ծառուկյան և Լևոն Տեր-Պետրոսյան հանդիպման ժամանակ է քննարկվել, իսկ «Ժառանգության» մասնակցության մասին խոսելը դեռևս վաղ է»:
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Զոյա Թադևոսյանը նախ նշեց, որ տեղյակ չէ, թե ինչ է տեղի ունեցել հանդիպման ժամանակ, քանի որ Վրաստանից հյուրեր ունի, և դեռ չի հասցրել մասնրամասներ ճշտել, մեր տեղեկացնելուց հետո միայն Զոյա Թադևոսյանը նշեց. «Դե, ինչ ասեմ, դա իրենց որոշումն է, սակայն լավ կլիներ, որ հանրահավաքի մասնակցությունը չկապվեր սահմանադրական բարեփոխումների հետ, առավել ևս, երբ հայտնի չէ, թե ինչ բարեփոխումների մասին է խոսքը, լինելու են դրանք, թե՝ ոչ: Որոշումը չեղած իրադրության, չեղած իրավիճակի հետ կապելը, ճիշտ չէ»:
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը երբեք չի պատկերացրել Դաշնակցության և Լևոն Տեր-Պետրոսյանի համագործակցությունը.
«Եվ ընդհանրապես այժմ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին լրջությամբ չեմ վերաբերում»,- նշեց նա:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զահրաբյանը տեղեկացրեց, որ Դաշնակցությունը և մյուս երեք կուսակցությունները լրջագույն անհամաձայնություն ունեին՝ կապված սահմանադրական փոփոխությունների հետ,իսկ հանրահավաքին այդ հարցերը չէին կարող չբարձրացվել:
«Ուստի Դաշնակցությունն ինքն է որոշել չմասնակցել հանրահավաքին: Ինչ վերաբերում է քառյակի եռյակ դառնալուն, ապա Դաշնակցությունը հավաստիացնում է,որ մնացած բոլոր հարցերում մեզ հետ համակարծիք է և կշարունակի համագործակցել մյուս երեք կուսակցությունների հետ»,-ընդգծեց Զոհրաբյանը:
«Հայկական Վարկած»-ն ահազանգ է ստացել, որ Բյուրեղավանի թիվ 2 դպրոցի 2-րդ դասարանի աշակերտների ծնողներին պարտադրում են Հիսուսի մասին գիրք գնել, որի արժեքը 3000 դրամ է, որով, իբր, պետք է եկեղեցու պատմություն դասավանդվի:
Այն համընդհանուր անտեղյակությանը, որ հանդիպեցինք՝ հարցն ուղղելով պատկան մարմիններին, իրոք զարմանալի էր:
Նախ փորձեցինք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից ճշտել՝ արդյո՞ք տեղյակ են, թե ինչ գրքի մասին է խոսքը:
Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանը նախ զարմացավ, ապա՝ խնդրեց կապ հաստատել Կոտայքի թեմի առաջնորդարանի հետ, այնտեղից էլ փոխանցեցին Աբովյանի թեմի առաջնորդ Զոհրապ քահանայի հեռախոսահամարը:
Նա նույնպես տեղյակ չէր, թե ինչ գիրք են առաջարկել դպրոցում, ըստ նրա, ամենայն հավանականությամբ, հայ եկեղեցու պատմության նոր դասագրքերի մասին է խոսքը:
Մեր այն դիտարկմանը, թե՝ եթե նույնիսկ այդպես է, որքանո՞վ է ողջունելի ազգային կրոնը քարոզող դասագրքի վաճառքը 3000 դրամով, Տեր Զոհրապը առաջարկեց ճշտել հրատարակիչներից: Շատ տարօրինակ պատասխան էր, ինչևէ.
Հարցը պարզաբանելու համար կապ հաստատեցինք նաև Կրթության և գիտության նախարարության հետ: Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը մեզ խնդրեց հարցն ուղղել Կոտայքի մարզի վարչության պետ Հովհաննես Կոստանյանին:
Վերջինս նշեց, թե առաջին անգամ մեզանից է լսում, որ նման բան կա:
Մեր այն հարցին, թե հայ եկեղեցու պատմության դասագրքեր բավական քանակով բաժանվե՞լ են դպրոցներում, Հովհաննես Կոստանյանը հավաստիացրեց, որ՝ այո:
Ի վերջո, ի՞նչ գրքի մասին է խոսքը, և ովքե՞ր են պարտադրել ծնողներին գնել նման գրքեր. չի բացառվում՝ դա որևէ աղանդի նախաձեռնություն է: Հուսով ենք, պատկան մարմինները հետևողական կլինեն:
Ա. Սարգսյան
Երևանի կենտրոնում՝ Վարդանանց և Խանջյան փողոցների խաչմերուկում՝ Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ՝ անմիջապես կանգառի հարևանությամբ, գործում է «Կամբատ» խանութը, որտեղ որսորդական հագուստի և պարագաների հետ մեկտեղ՝ վաճառվում են նաև ԱՄՆ և ռուսական բանակի զինվորական ու ոստիկանական հագուստ և աքսեսուարներ: Փորձեցինք ճշտել, թե որքանով է դա թույլատրելի և նպատակահարմա՞ր է մասնագիտական խանութի տեղակայումը քաղաքի կենտրոնի բանուկ հատվածում:
ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ խանութը միայն որսորդական իրեր է վաճառում և կապ չունի ՊՆ-ի հետ:
Մանրամասներին տեղեկանալու նպատակով դիմեցինք նաև «Կամբատ» խանութի տնօրինությանը: Այնտեղից հայտնեցին, որ խանութը մասնավոր է և որևէ գերատեսչության չի պատկանում:
Մեր այն դիտարկմանը, թե արդյո՞ք կան ՀՀ ԶՈՒ համազգեստներ, մեզ հավաստիացրին, որ իրենք վաճառում են միայն ՀՀ ոստիկանական և այլ երկրների զինվորական համազգեստներ՝ մասնավորապես ամերիկյան, ռուսական, վրացական, իսկ հայկականից միայն զինվորական աքսեսուարներ են: Իսկ թե ինչքանո՞վ է դա թույլատրելի, որևէ կառույցից հնարավոր չեղավ պարզել:
Իսկ թե ինչպե՞ս է պատահել, որ նման «նեղ մասնագիտական» բուտիկը հայտնվել է զբոսայգու մեջ, պարզաբանեց Երևանի քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:
Հարցին, թե ո՞ւմ է պատկանում խանութը, Արթուր Գևորգյանը պատասխանեց, որ ինքը տեղյակ չէ, այն սեփականություն է, իսկ այն հարցին, թե որքանով է նպատակահարմար այգու բանուկ հատվածում նման վաճառքի սրահի տեղակայումը, վերջինս նշեց, որ նպատակահարմարությունը քաղաքապետարանը չի որոշում և զինվորական հագուստի վաճառքը օրենքով չի արգելվում, ուստի իրենք չեն կարող արգելել օրենքով թույլատրվածը:
Սեդա Ավետիսյան
Վահե Հակոբյանի Սյունիքի մարզպետի պաշտոնից հրաժարական տալուց և ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ նշանակվելուց հետո, չեն դադարում խոսակցություները նրան փոխարինողի անվան հետ կապված:
Մինչ օրս Սյունիքի մարզպետի աթոռը թափուր է. և հավանաբար կառավարությունն իր առաջիկա նիստում կլլուծի այդ հարցը: Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի վերադարձը սյունեցիները վախով են քննարկում, սակայն ասում են նաև, որ եթե ընտրությունը նրա և էներգետիայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանի միջև է լինելու, ավելի լավ է՝ Լիսկան վերադառնա:
Սակայն, մեզ հասած հավաստի տեղեկություններով, Սյունիքի մարզպետ է նշանակվելու Վերահսկիչ պալատի նախագահի առաջին տեղակալ Լևոն Յոլյանը, որն արմատներով Գորիսից է: Նա մինչ այժմ շրջանառվող անուններից ամենաարժանի թեկնածուն է, որի մասին Սյունիքում դրական գնահատական կա:
Լևոն Յոլյանը մասնագիտությամբ տնտեսագետ է: Ծնվել է 1959 թվականի սեպտեմբերի 16-ին Երևանում, գերազանցությամբ ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Աշխատել է Սովետաշենի տրիկոտաժի արտադրական միավորումում, որպես տնտեսագետ, Հայաստանի կոմերիտմիության կենտկոմի հրահանգիչ, կոմերիտմիության Աբովյանի շրջանային կոմիտեի առաջին քարտուղար, Հայաստանի կոմերիտմիության կենտրոնական կոմիտեի քարտուղար, Հայաստանի Երիտասարդական միության նախագահ, “LLG” ՓԲԸ նախագահ, ՀՀ պետական առողջապահական գործակալության պետի տեղակալ, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ: Ունի շախմատի գծով միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալն է: 2007թ. նոյեմբերից ՀՀ ՎՊ խորհրդի անդամ է: 2013թ. դեկտեմբերի 13-ից վերանշանակվել է ՎՊ նախագահի տեղակալի պաշտոնում: Անկուսակցական է: Ամուսնացած է, ունի երեք դուստր:
Գաղտնիք չէ, որ աղանդավորական շարժումներն ակտիվ գործունեություն են կատարում երկրի տարածքում. գրքերի վաճառք, այցելություն տներ, գյուղերում դասընթացներ փոքրիկների, ինչու չէ նաև մեծերի հետ: Թե ինչ հակակշիռ քայլեր է ձեռնարկում հոգեորսության դեմ Հայ առաքելական եկեղեցին, փորձեցինք պարզել Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ տեր Զենոն քահանա Բարսեղյանից:
‹‹Մենք կարիք չունենք հակակշիռ քայլեր ձեռնարկելու աղանդների դեմ, որովհետև հայ ժողովուրդը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է: Երբ Միքայել սրբազանին հարց տվին և ասացին՝ ինչպե՞ս եք պայքարում աղանդավորների դեմ, պատասխանեց՝ պահպանելով մեր արժեքները: Եթե կարողնանք պահպանել մեր արժեքները և հայորդիների սրտից հոգիներից ներս ամուր պահել քրիստոնեական և հայկական արժեքները վստահաբար աղանդներն անելու գործ չեն ունենա: Մենք պետք է ժողովրդից ներս պահպանենք քրիստոնեական արժեքները, Առաքելական եկեղեցու ցանած սերմերը, որ ամեն հայորդի դարեր շարունակ կրում է››:
Տեր Զենոնը պատմեց, որ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդի օրհնությամբ Զորավոր եկեղեցու երիտասարդաց միությունը արդեն երկու ամիս է տարբեր այգիներում կազմակերպում է հոգևոր զրույցներ, դասընթացներ: Դասընթացները կազմակերպվել են սիրահարների և Անգլիական այգիներում, Մաշտոցի պուրակում, Մարտիրոս Սարյանի արձանի մոտ. ‹‹Մի միջադեպ եղավ, երբ զրուցում էինք մորմոնների՝ Քրիստոսի վերջին օրվա սրբերի եկեղեցու մասին, նրանցից մի խումբ էր անցնում, ու երբ տեսան, որ հոգևորականներն ու ժողովուրդը զրուցում են, անակնկալի եկան››:
Տեր Զենոնը նշեց նաև, որ նախաձեռնությունը ժողովրդի կողմից շատ լավ արձագանք է ունենում, շատ են լինում հետաքրքրվողները և զրույցին միացողները. ‹‹ Ծրագրեր կան այդ ամենը ընդլայնելու, որպեսզի ամեն համայնքից ներս այդ ծրագիրն ի կատար ածվի››:
Հռիփսիմե Գալստյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.