26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/01.thumb_-1.jpg)
31.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/1705646963_vahe-hovhannisyan-750x375-1.jpg)
31.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-20.jpg)
29.05.2024 | 15:42
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/1716984187_araqel-arqepiskopos-qaramyan-1.jpg)
29.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/screenshot_16.thumb_.png)
29.05.2024 | 11:17
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/screenshot_14.thumb_-1.png)
28.05.2024 | 13:20
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/ajapayan_mikael_scaled.thumb_.jpg)
28.05.2024 | 13:02
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/444489887_7706133296110179_254756391202658944_n.thumb_.jpg)
28.05.2024 | 11:17
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/f6655763ae917f_6655763ae91b6.thumb_-2.jpg)
28.05.2024 | 11:11
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/f4612aa59f03dd93dc150e29a110e000_1716871346.jpg)
28.05.2024 | 10:37
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/hqdefault-1.jpg)
24.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/hqdefault-3.jpg)
24.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/timthumb.jpg)
24.05.2024 | 12:17
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/1716529687_Screenshot_20240524_094758_YouTube.jpg)
24.05.2024 | 11:29
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/default-8.jpg)
23.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/03/f65ffe29f53d26_65ffe29f53d69.thumb_.jpg)
23.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-19-300x223.jpg)
23.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-13.jpg)
23.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-18.jpg)
23.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-2.jpg)
22.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/hqdefault-2.jpg)
22.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/01/lavrov_1.thumb_.jpg)
22.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-6.jpg)
22.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/02/screenshot_1_thumb_v1.thumb_-750x375-1.png)
22.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-16.jpg)
21.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/04/7e05cd4aa7963c179a135b6781882f83_1712949922.jpg)
21.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/03/6678793.thumb_.jpg)
21.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/capture.thumb_-2.jpg)
21.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/photo_2024_05_20_15_49_42.thumb_.jpg)
21.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/default-5.jpg)
20.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/screenshot_15.thumb_.png)
20.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/messenger_creation_5f4315b7_50ef_4078_bf12_d58508d59a57.thumb_.jpg)
20.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/5d1bd7b11c44c24e29a4cffc7088f701_1716106306.jpg)
20.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-14.jpg)
20.05.2024 | 11:00
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/default-6.jpg)
18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...Ինչպես հայտնի է «Ժողովրդական կուսակցությունը» միանում է խորհրդարանական ոչ իշխանական երեք ուժերին` ԲՀԿ-ին, ՀԱԿ-ին և «Ժառանգությանը»: Ասել է թե Կարապետյանը որոշել է կրկին վերադառնալ ակտիվ քաղաքականություն: Այս մասին հայտնել է նա նշելով, որ ինքը միանում է եռյակին, որ հավատ ավելացնի:
Մանրամասներին տեղեկանալու համար «Հայկական Վարկածը» զրուցեց Տիգրան Կարապետյանի հետ:
Հարցին՝ թե ի՞նչ ակնկալիքներ ունի եռյակին միանալով և դա ի՞նչ կտա իրեն ՝ Կարապետյանը պատասխանեց. «Ես ակնկալիքներ չունեմ, կարևորը ժողովուրդը հաջողության հասնի, ես ինչ:Մեր երկրում ուրիշ ուժ չկա, եռյակը այսօր միակ ուժն է, որը ռեսուրս ունի»:
Իսկ թե ինչ կարող է տալ ինքը եռյակին, իր՝ մարդկային ռեսուրսներ չունեցող փոշիացված կուսակցությունը, հարցին՝ Կարապետյանը նշեց, որ իր «Ժողովրդական կուսակցությունն» ունի 12.000 անդամ. «Մենք նաև շտաբներ ունենք, հինգ-վեց հատ շտաբ ունենք: Կենտրոնական շտաբը Երևանում է, Մամիկոնյան 27 Ա հասցեում է գտնվում, բացի այդ շրջաններում էլ ունենք. Սևանում, Հրազդանում, որոնք զբաղվում են քաղաքական,կուսակցական աշխատանքով» :
Իսկ թե որքանով է ծանոթ եռյակի գործունեությանը, նրա ծրագրերին և արդյո՞ք համամիտ է եռյակի քաղաքականությանը՝ Կարապետյանը պատասխանեց, որ որոշակիորեն համամիտ է. «Ամբողջովին համակարծիք չեմ իրենց հետ, բայց, օրինակ եռյակի մեջ էլ հակասություններ կան.օրինակ Րաֆֆի Հովհաննիսյանը դեմ է Մաքսային միությանը, իսկ մնացածը՝ կողմ են, ես ինքս կողմ եմ Մաքսային միություն մտնելուն. որոշ վերապահումներով, իհարկե, բայց դե գլխավոր խնդիրն այն է, որ մաքուր ուժեր հավաքվեն, ես ունեմ նաև անհատական ծրագիր, որը առաջարկելու եմ եռյակին»:
Մենք փորձեցինք պարզել նաև , թե ինչպես են վերաբերում տարբեր քաղաքական ուժերը Տիգրան Կարապետյանի՝ եռյակին միանալու որոշմանը.
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Բոստանջյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը ողջունում է Կարապետյանի այդ քայլը. «Ես շատ դրական եմ վերաբերվում դրան և ընդհանրապես կարծում եմ, որ քաղաքական, ոչ քաղաքական, հասարակական բոլոր ուժերը պետք է միանան եռյակին: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ասել է, որ պետք է լինի լայն հասարակական, քաղաքացիական կոնսոլիդացիա. այ սա պետք է տեղի ունենա: Իսկ Կարապետյանի միանալով կբարձրանա մեր հասարակության ձայնը:»
Իսկ ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանն էլ պատասխանեց շատ հակիրճ. « Ես որևէ միացումներից, անջատումներից, բաժանումներից ակնկալիք չունեմ, ես չեմ կարող ասել, թե ում ինչ կտա»:
«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանն էլ նշեց. «Ճիշտն ասած ես չգիտեմ՝ ինչ կտա այդ միացումը եռյակին, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքը գիտի՝ ինչը իրեն օգուտ կտա, ինչը՝ ոչ: Բայց իմ տպավորությամբ հիմա Հայաստանում ներքաղաքական գործընթաց չկա, կանգնել է և չգիտեմ՝ երբ կսկսվի»:
Ինչպես հաղորդում է թուրքական Cumhuriyet Gazetesi թերթը՝ Թուրքիայում ազգայնական «Թուրքիայի երիտասարդական միության» 12 անդամներ ծեծի են ենթարկել Սև ծովում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակից, ամերիկյան նավում ծառայող երեք ամերիկացի զինվորի, պարկ քաշելով նրանց գլխին:
Շարքային քաղաքացիները ևս աջակցել են նրանց: Ապա ժամանել է ոստիկանությունը և ձերբակալել նրանց, սակայն ձերբակալությունից ժամեր անց ազատ արձակել. Ինչպես նշում է կայքը՝ Ստամբուլի դատախազությունը նրանց նկատմամբ հետաքննություն սկսելու անհրաժեշտություն չի տեսել:
Օրեր առաջ «Հայկական Վարկածի» ֆեյսբուքյան ընկերներից մեկը, որն ապրում է Իրանում գրել էր, թե՝ ելնելով հայկական հեռուստաընկերությունների մատուցած հաղորդումներից, ինքը կարծում է, որ Հայաստանում՝ ընտանիքներում, հաճախ է հանդիպում դավաճանություն, կանանց ու տղամարդկանց հարաբերությունները և դրանց շուրջ բարոյական արժեքները անկում են ապրում:
Ցավալի է լսել նման կարծիք, փորձելով հասկանալ արդյո՞ք մեր արտերկրում ապրող մյուս հայրենակիցները կիսում են այդ կարծիքը: Զրուցեցինք նրանցից մի քանիսի հետ.
Արմեն Զատիկյան— (Լոս Անջելես) — «1991թ հանրաքվեով, բացարձակ մեծամասնությամբ անկախություն հռչակելուց հետո, անկախ պետականություն կերտել չկարողանալը, նվաճված անկախությունը կրկին հին տիրոջը հանձնելը, դրածո իշխանությունների պարբերաբար վերարտադրվելը, ընտրությունների ժամանակ ժողովրդի ծախվելը, երկրում տիրող անարխիան, բեսպրեդելը, թալանը, կողոպուտը, կաշառակերությունը, կեղծ ընդդիմության կազմակերպած քաղաքական թամաշան, ժողովրդի մի մասի զոմբիացումն ու դեգրադացումը, մնացածի կործանիչ անտարբերությունը, համատարած փախուստը Սիբիր, այնտեղ ուր Ստալինն աքսորում էր ապրանքատար վագոններով և իհարկե այս բոլորի շեշտակի ազդեցությունը կյանքի մնացած բոլոր բնագավառների վրա, ո՛չ միայն բարոյական արժեքների անկում է, այլ գրեթե բարոյազրկում և կործանում»:
Զավեն Զաքարյան (Ուրուգվայ)- «Եթէ չկրենք վարդագւյն ակնոց մը մեր քթին՝ բարոյական արժէքներու խամրում կրնանք նկատել ամէնուրեք: Աշխարհի չորսդին, քիչ մը ամէն տեղ:
Բարոյական արժէքները, բնականաբար, խաթարուած են նաև թէ՛ Հայաստանի և թէ՛ Սփիւռքի մէջ: Մեր ազգային դիմագիծն է, որ այսօր շպարուած կեղծ արդիականութեամբ և վայ հայրենասիրութեամբ՝ կը խամրի ամէն օր, ամէն ժամ…
Լեզուն և խօսողութիւնը լաւագոյն հայելին են անհատի մը կամ հաւաքականութեան մը ազգային դիմագիծին:
Ի՞նչ կը տեսնենք մենք այսօր այդ հայելիին մէջ:
Իր իսկ հողին վրայ Մայրենիին վրայ թքած ունեցող, “սենց” ու “դենց”ով խօսող մարդէ մը բարոյական ի՞նչ արժէք կարելի է սպասել…
Լեզուն միայն հաղորդակցութեան միջոց չէ՛… Մտածողութիւն է, արմատներ ունենալ է, արմատներու վրայ կառչած բարոյական արժէք ունենալ է…
Մարմնավաճառքը այնքան վտանգաւոր չէ, որքան՝ հոգեվաճառքը:
Այսօր մենք՝ հայերս, Հայաստանի մէջ թէ Սփիւռքի տարածքին, մենք մեր ձեռքով մեր հոգին կը վաճառենք՝ Հայաստանի մէջ անարգելով եւ Սփիւռքի մէջ չխօսելով մեր Մայրենին»:
Երան Կոյումջյան — (Կիպրոս) «Ըստ ինծի, Հայաստանի մէջ, ինչպէս այլ երկիրներու մէջ ալ, կան հոգեւոր-բարոյական բարձր արժէքներով ապրող հայեր, կան ալ, դժբախտաբար, որոնք գերազանցօրէն նիւթապաշտ և ընչաքաղց են և հեռու են ազգային-բարոյական-մշակութային արժէքներէն….Մենք ունինք թէ՛ բարոյական-հոգևոր բարձր թռիչք, թէ՛ ալ բարոյական տիղմ ու ցեխ…Պիտի չուզէի երբեք ընդհանրացնել երևոյթը ամբողջ բնակչութեան վրայ…Երբեք: Սակայն, դաստիարակչական մեծ և էական դեր վերապահուած է հեռուստացոյցին և այլ հարթակներուն, ճիշդ դաստիարակելու համար հայրենի հանրութիւնը: Մեր ազգային-հայրենական ապագան շատ մեծ չափով պայմանաւորուած է նաև այն ծրագիրներով և յայտագիրներով, որոնք կը հրամցուին հանրութեան՝ հեռուստացոյցի և այլ միջոցներով»:
Արմեն Հարեյան (ԱՄՆ)- Մամուլն ու հեռուստատեսությունը եկեղեցու հետ միասին անգնահատելի առաքելություն ունեն հասարակությանն ու անհատին արժեքներ ներկայացնելու և այդ արժեքները քաջալերելու՝ հասարակական նորմ դարձնելու գործում: Բայց դժբախտաբար լրատվամիջոցների մեծամասնությունն իրենց առաքելությունը տեսնում են լավագույն դեպքում իրականության հայելին դառնալու մեջ, իրականությունը ցույց տալու այնպես ինչպես որ կա: Համատարած մտածողությունն այսպիսին է «Ուզում են թող կարդան, չեն ուզում թող չկարդան, եթե դիտում են, ուրեմն ուզում են, չեն ուզում թող չդիտեն…»: Բայց չէ՞ որ մենք այսպես առաջ ենք մղում մի հասարակություն, որի մեջ ապրում ենք մենք, ու որի մեջ մեծանում են մեր երեխաները: Իսկ վաղը մենք ինքներս մնալու ենք այսպիսի երեխաների խնամքին ու հույսին: Ինչքան ճիշտ է, որ մեղք գործելը դա սեփական անձը վնասելն է, այլ ոչ միայն պատվիրան խախտելը:
Սեդա Ավետիսյան
Այսօր Սևանի տնտեսվարողներից մեկը զանգահարեց «Հայկական Վարկածին » տեղեկացնելու, որ Սևան քաղաքի խանութներում. «Մեկ հատիկ ձու չկա: Խոստացել են չորեքշաբթի, սա չլսված բան է, այս օրերին երբեք նման բան չէր եղել»:
Ձուն մտնում է մարդուն անհրաժեշտ առաջնային սննդամթերքների ցանկի մեջ և այսօրվա պայմաններում համարվում է նաև էժան սնունդ: Ձվի դեֆիցիտը Ամանորի շեմին կարծես կրկնվում է ամեն տարի նույն սցենարով, սակայն մեր ունեցած տեղեկություններով այս տարի ավելի շուտ է սկսվել և դա ունի իր պատճառները.
Վերջերս ձու արտադրող 4 տնտեսություն՝ Ամարաս, Մասիս, Գնդեվազ, Ղարաբաղ, դադարել են գործելուց.Պատճառը կերի և էլէներգիայի թանկացումն է:
Այս տարի հանկարծահաս ցրտի պատճառով հավերը դադարել են ածել: Համայնքային սեկտորը կաթվածահար է:
Շուկայում գործող ԵԹՖ, Արզնի, Լուսակերտ , ԼՀԹՖ, Աշտարակ ֆիմաները չեն հասցնում բավարարել պահանջարկը և ոչ թե այն պատճառով, որ չեն կարողանում, այլ ինչպես իրենք են պնդում՝ ձեռք չի տալիս: Պատճառը նույնն է. թանկացել է կերը, թանկացել է էլէներգիան:
Ռուսաստանը փակել է ձվի շուկան: Այսօր որոշ մարդկանց մենաշնորհի պատճառով մեր երկրի տնտեությունը լուրջ վնասներ է կրում և սա վերաբերվում է նաև ձվի շուկային:
Այժմ որոշում կա ձու ներկրել Իրանից: Կա հստակ ցուցում բոլոր 5 տնտեվարողներին. յուրաքանչյուրը պետք է ներկրի 1 ֆուռ ձու , մոտ 861 արկղ:
Մեզ հասած տվյալներով 40 -42 դրամանոց ձուն, 14 դրամ մաքսազերծում է պահանջում + 3 դրամ կնիք + և այլն, 56 դրամով հասնում է առաքիչին, որը 60 դրամով հանձնում է խանութին վերջիս էլ վաճառում է 75դրամով:
Այս հարցում չկա պետության մոտեցում- կարգավորումը, յուրաքանչյուր օղակ անում է այն ինչ հարմար է: «Իրենք միայն մաքսազերծման տերն են: Կարող են ասենք՝ 5 դրամով մաքսազերծել , և ձուն ավելի էժան կհասնի սպառողին, սակայն պատճառաբանում են թե՝ բյուջե են լցնում»,- պատմում է ոլորտի պատասխանատուներից մեկը:
Ըստ մեր զրուցակցի պետությունը թքած ունի տնտեսվարողի շահի վրա, կարևորը իրենց շահն է: Արդյունքում տուժողն էլի սպառողն է: «
Հիմա ստիպում են թե՝ կտուգանենք, եթե ձուն նոր տարվա դեմ խնդիր դառնա: Ամեն մի ըկերություն պետք է մեկ անգամ ներկրում կազմակերպի Իրանից: Մեզ ձեռք չի տալիս, բայց դե այլ ելք չկա: Ձեռք չի տալիս նաև ավելի շատ ձու բաց թողնելը.1 կգ կերը 180 դրամ է,+ հոսանք: Պետությունը ժողովրդի գրպանից բյուջե է լցնում: Իսկ ճարպիկներն այս դաշտում լիքը փող են աշխատում:
Արդեն տևական ժամանակ է օրենսդրական դաշտի բոլոր ոլորտներում բարեփոխումներ են ընթանում. Այս մասին «Հայկական Վարկածի» զրուցել է Արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանի հետ, որը կարծում ենք՝ շարունակական բնույթ կունենա:
« Օրենսդրական աշխատանքի առումով մենք իրականում մեծ աշխատանք ունենք անելու և այսօր կատարում ենք նախապատրաստական աշխատանք, որն արդեն բավականին մեծ և ճշտգրիտ հիմքերի վրա էր դրված. մասնավորապես և քրեական օրենսգրքի կազմելու առումով աշխատանքային խումբ էր ստեղծված, հունիս ամսին ստեղծվեց աշխատանքային խումբ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ և այդ աշխատանքային խումբը արձանագրեց տասը և ավելի գլուխների փոփոխության անհրաժեշտություն, ինչպես նաև նոր գլուխների ներմուծում և այդ առումով մենք այսօր ունենք մի իրավիճակ: Նախատեսված է նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի ընդունում, գիտեք այս օրենսգիրքը սովետական ժամանակաշրջանի օրենսգիրք է: Արդեն ամբողջությամբ նոր օրենսգրքի անհրաժեշտություն կար, այս օրենսգրքի վրա նույնպես բավականին շատ նախապատրաստական աշխատանքներ են կատարվել և այսօր մենք թերևս գտնվում ենք այն փուլում, որ շատ ու շատ հայեցակարգային մոտեցումներ արդեն պատրաստ են: Նշեմ, որ փոփոխոխություններն ունեն մեծ ծավալ»:
Պրն. Մկրտչյանը կարևորում է դրանք հանրային ուշադրության կենտրոնում պահելու գործընթացը. «Արդարադատության նախարարությունը որդեգրել է մի մոտեցում, ըստ որի առաջիկայում կսկսվի լայնամաշտաբ հանրային քննարկումներ հենց հայեցակարգերի առումով, այն առաջինն անհրաժեշտ է փորձագետներին, որոնք կազմում են օրենքները, աշխատում են այդ օրենքների վերաբերյալ, բացի այդ անհրաժեշտ է հասկանալ հասարակության գնահատականը: Մենք հայեցակարգի քննարկման արդյունքում ուզում ենք ձևավորել միասնական՝ այսինքն ընկալելի հայեցակարգեր նաև հասարակության համար, հետո նաև արդեն այդ հայեցակարգերը դարձնել օրենքներ՝ գրելով համապատասխան կարգավորումներ այն սկզբունքների հիման վրա, որը ձևավորվում է հանրային քննարկման արդյունքերով:
Հանրային քննարկում ասելով միաժամանակ գտնում ենք, որ հայեցակարգերի քննարկումը պետք է լինի նաև պետական մարմինների միջոցով: Ինքներս պետք է դիմենք պետական մարմիններին, որպեսզի նրանք ևս կարծիք տան հայեցակարգային մոտեցումների վերաբերյալ, թերևս սրա անհրաժեշտությունը կա մասնավորապես քաղաքացիական օրենսգրքի, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի առումով:
Պետական մարմինները վարչական իրավախախտումների առումով անմիջապես կիրառող մարմիններ են, հասարակությունը մյուս կողմից, քանի որ նրանց նկատմամբ են կիրառվելու այդ օրենքները: Այստեղ շատ կարևոր է այդ սկզբունքների օրինաչափությունը հասկանալ, թե արդյոք այդ սկզբունքերը ընդունելի են բոլորի համար, եթե սկզբունքները ընդունելի են բոլորի համար, ապա դրա կիրառման մեխանիզմները արդեն կարելի է հանգիստ շարադրել, իսկ եթե ոչ, ապա մենք պետք է նորից հասկանանք, թե ինչպիսի նոր սկզբունքներ ենք մշակում, ինչպիսի մոտեցումներ ենք դրսևորում» :
Հարցին թե կապված փոփոխությունների հետ՝ ինչ որ երկրների փորձ հաշվի առնվել է՝ փոխնախարարն ասաց. «Այո, բավականին մեծ ռեսուրսային աշխատանք է կատարվել և մոտեցումների հայեցակարգերը սկսել — գրելու առումով, դրանք անցել են լուրջ քննարկումների փուլ, նշեցի, որ նախկինում էլ բավականին մեծ աշխատանք կար կատարված: Հաշվի են առնվել, թե ազգային առանձնահատկությունը, թե այլ երկրների ինստիտուտների փորձը:
Մասնակցում են գերմանացի փորձագետներ, այսօր քրեական օրենսգրքի բարեփոխման ոլորտում շարունակվում է գերմանացիների օժանադակությունը, բայց մյուս կողմից քաղաքացիական օրենսգրքի և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի մասով մենք ունենք նաև եվրոպական այլ օժանդակություն: Այստեղ շատ կարևոր է մեկ բան. այս օժանդակությունների լույսի ներքո մենք կարողացանք ներգրավվել մեր երկրի լավագույն մասնագետներին, որոնք այսօր հայեցակարգերը կազմողներն են, ինչպես նաև օրենքները գրողները: Շատ եմ կարևորում այս փուլը, որովհետև բազմաթիվ դեպքերում մեր երկրի համար օրենքներ չեն գրել հայ իրավաբանները, այս դեպքում մենք ունենք սերնդային շատ հետաքրքիր համակցություն, ունենք սերունդ, որը գիտելիք է ստացել առանձին դեպքում նաև արտասահմանում ուսանելով: Ունենք սերունդ, որը բավականին մեծ գիտական աշխատանք է կատարել արդեն նոր ժամանակներում, օրինակ՝ էլեկտրոնային գնումների մասով մենք ունենք արդեն գիտական համապատասխան աստիճան պաշտպանած մասնագետներ, որոնք երիտասարդ են, բայց արդեն պատրաստ են, քանի որ բազմաթիվ ուսումնասիրություններ են կատարել: Մեր փորձագետների աշխատանքի արդյունքում հնարավորություն ունենք նաև այդ կարծիքները քննարկել, ներկայացնել եվրոպական փորձագետների քննությանը, սրանք, իհարկե, աննախադեպ հնարավորություն են մեր երկրի համար, որպեսզի մենք ունենանք որակյալ օրենք, բայց համոզված չեմ, որ առանց մեր հասարակության՝ օրենքներն անմիջական կրողի կարծիքի, կարող ենք խոսել որակյալ օրենքի մասին: Այս դեպքում շատ ու շատ կարևոր է այդ կարգավորումները կրողի, այսինքն՝ մեր քաղաքացիական հասարակության կարծիքը, մեր ավագների կարծիքը: Շատ կարևոր է նաև լրագրողների դերը հանրությանը իրազեկելու և գործընթացը ճիշտ մատուցելու հարցում »:
Պրն Մկրտչյանը տեղեկացրեց, որ քրեական դատավարության օրենսգիրքն արդեն գտնվում է Ազգային ժողովում :
Իսկ քրեական օրենսգիրքը դեռ ընթացքի մեջ է, ըստ նրա, դրանք պետք է զուգահեռ ընդունեն. մեկը մյուսից անկախ չեն կարող գործել:
«Կարևոր է իրավաբանների մասնակցությունը, կարևոր է նաև թիրախային խմբերի՝ բնակչության և տնտեսվարող սուբյեկտների կարծիքը, նաև փաստաբանների մասնակցությունը, բանականաբար այս դեպքում շատ կարևոր կլինի փաստաբանների որպես պրակտիկների կարծիքը, կարծում եմ՝ օրենքների քննարկաման այս փուլը այն ազատ դաշտն է, որը որևէ իրավաբանի չի սահմանափակում կարծիք արտահայտելու, այդ թվում դատավորներին: Մենք ունենք բացառիկ հնարավորություն, որ երկրի ցանկացած իրավաբան անկախ իր պաշտոնական դիրքից կամ կոչումից կարող է իր գիտակական կարծիքը կամ պրակտիկայից խոսքն ասել, մենք խրախուսում ենք ազատ քննարկումները և ինչքան շատ լինեն գաղափարներն այնքան լավ, պարտադիր չի դրանք լինեն բարձր իրավաբանական մակարդակով, շատ կարևոր է հասարակության պարզ կարծիքը»,- ասաց Արսեն Մկրտչյանը:
25.10.2014թ. Մոսկվայի Կրեմլի պալատում տեղի է ունեցել «Tashi-show 2014»-ը: Միջոցառման կազմակերպիչներից՝ Արմեն Պետրոսյանը(Մենչ) «Հայկական Վարկածի» հետ զրույցում պատմեց. «Tashi-show 2014 -ը անցկացվում էր երկրորդ անգամ, առաջին անգամ այն տեղի է ունեցել 2012թվականին, բայց այսուհետ կդառնա ամենամյա: Այս տարի նախորդից տարբեր էր՝ թաթերականցված էր: Հումորային մասը վստահված էր Մկրտիչ Արզումանյանին, Աշոտ Ղազարյանին, Արմեն Պետրոսյանին, Անդրանիկ Հարությունյանին, Ռաֆայել Երանոսյանին և այլոց: Նրանք ներկայացրեցին հայ հանդիսատեսի կողմից շատ սիրված հումորային կերպարները: Հանդիսատեսն ականատես եղավ մի շոուի, որի շրջանակում հայ շոու բիզնեսի ներկայացուցիչները մասնակցեցին հարսանիքի, նշանդրեքի, մկրտության, ծննդյան տարեդարձների և, իհարկե, Նոր տարվա տոնին:
Կրեմլի դահլիճը այդ օրը վերածվել էր երևանյան բակի, որտեղ գտնվող “Աշոտի մոտ” ռեստորանում հյուրընկալվել են ինչպես հայ և ռուս, այնպես էլ այլազգի հայտնի երգիչներ, դերասաններ, շոու-բիզնեսի այլ ներկայացուցիչներ:
Համերգի առաջին մասը վարել են Արմեն Պետրոսյանը (Մենչ) և Մերի Մակարյանը, իսկ երկրորդ մասը Ավո Խալաթյանը և Քրիստինա Հարությունյանը:
Ըստ Արմեն Պետրոսյանի շոուն անցել է հիանալի, բարձր տրամադրությամբ ինչին հայ հանդիսատեսը մասնակից կլինի( կարող է դիտել) ամանորյան տոներին:
Նշենք, որ “Tashi Show”-ն իրականացրել է “Euromusic Entertainment” ընկերությունը` “Արմենիա TV”-ի աջակցությամբ: Նախագծի գլխավոր պրոդյուսերն է Տարոն Պողոսյանը, պրոդյուսերը և բեմադրող ռեժիսորը` Արմեն Պետրոսյանը` Մենչը:
նկարները Մերի Մակարյանի ֆեսբուքյան էջից
Գերմանական մամուլում հրապարակված Սեբաստիան Էռբի և Բեռնդ Քրամերի հոդվածին (04.08.2014), հաջորդեց rbb -ի հեռարձակումը (Radio-TV, Berlin-Branderburg): Հոդվածը անդրադարձել է Ադրբեջանի՝ նպատակաուղղված ֆինանսավորմանը Հումբոլդթ -համալսարանի (Հհ) պրոֆեսոր Էվա Մարիա Աուխի գործունեությանը:
Ադրբեջանի կառավարության կողմից պատմության դասախոս ԷվաՄարիաԱուխը ստանում է տարեկան 75.000 եվրո: Այն, որ գերմանական համալսարանի դասախոսի աշխատավարձը վճարում է մի պետություն, որը արևմուտքում սուր քննադատվում է մարդու իրավունքների խախտման իր գործունեության համար, էլ ավելի հետաքրքիր է դարձնում խնդիրը:
Ադրբեջանը իրեն ներկայացնելու համար նշված համալսարանում ֆինանսավորում է մի ամբողջ ամբիոն, իսկ բռնատիրության մեջ մեղադրվող երկրի ֆինանսավորումը հեղինակավոր կրթական հաստատությունում փաստորեն հանդուրժում են: Հայստանը ի դեմս ԿԳ նախարարության անհաղորդ է այս իրողությանը:
Գիտության առումով Ադրբեջանը, գուցե, մի գաճաճ է, սակայն, չի կարելի ուրանալ, որ տիկին Էվա Մարիա Աուխը իր ողջ կյանքը նվիրել է Ադրբեջանին: Պատմաբանը 70-ականներին արևելագիտություն է ուսանել Բաքվում: Եվ ավելի ուշ «Կովկաս-գերմանական հարաբերություն» թեմայով ներկայացրել հաբիլ (համալսարանում դասավանդելու իրավունք ) աշխատանք:
2012թ. աշնանից առ այսօր 58 ամյա տիկին Աուխը «Ադրբեջանի պատմության» պրոֆեսոր է Բեռլինի Հումբոլդթ համալսարանում: Նրա աշխատավարձը վճարում է Ադրբեջանի դեսպանատունը,ինչը ամրագրված է համագործակցության պայմանագրով. պրոֆեսորը պետք է աջակից լինի «Ադրբեջանի պատումության» տարածման հարցում:
Դեսպանատունն իրավունք ունի առաջարկներ կատարելու, սակայն «ուսումնասիրության ազատությունն ու ուսուցումը չպետք է դրանով խախտվի»:
Inforadion -ի «Պրոֆեսորը, համալսարանը և մի անօրեն պետության դրամները» վերնագրով ռադիոնյութում ասում է հետևյալը.
«Բեռլինի Հումբոլդթ համալսարանը Ադրբեջանի պատմության պրոֆեսորի համար ստանում է տարեկան 75.000 եվրո: Մի պետություն, որի նախագահ Իլհամ Ալիևը բռնատիրական իշխանություն է վարում և ճնշում իր երկրի մամուլն ու բողոքի ակցիանները:
Թեպետ պրոռեկտոր Փեթեր Ֆրեշի գրավոր տեղեկացրել էր, թե՝ «Ադրբեջանի հանրապետության դեսպանությունը բնավ չի միջամտում ուսուցման և ուսումնասիրության հարցերին՝ կապված պրոֆեսոր տիկին Աուխի ամբիոնին, ուրեմն որևէ կախումչի նշված ո′չ պայմանագրում, ո′չ գործնականում», սակայն այս խճանկարի մասնիկները միացնելով միմյանց, ստանում է մեկ այլ պատկեր:
Անսովոր, չափազանցված, շքեղ, հանդիսավոր ընդունելություն էր կազմակերպվել ադրբեջաներենի ամբիոնի բացման օրը համալսարանում:
Ամբիոնի բացման օրը համալսարանը մի ամբողջ շաբաթ էր կազմակերպել՝ նվիրված Ադրբեջանի գիտությանն ու մշակույթին: Տոնահանդեսի ժամանակ խոսք ասաց այդ ժամանակ կրթության նախարար տիկին Անեթ Շավանը (CDU), որին որպես բանախոս էին հրավիրել Ադրբեջանական նախարարությունները և պետական «SOCAR» քարյուղի առևտրաարդյունաբերական ձեռնարկությունը:
Մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունները լավ վկայագիր չեն շնորհել Ադրբեջանին՝դատապարտելով նրան հակադեմոկրատական խիստ խախտումների և պետությանը քննադատող ակտիվիստներին հալածելու համար: Չնայած դրան ռեժիմը մի շարք միջոցների է դիմում՝Ադրբեջանին դրական ներկայացնելու համար, և Էվա Մարիա Աուխն օժանդակում է այդ գործին: Նա ստանձնել է նաև երաժշտության, արվեստի և բնության, ինչպես նաև քաղաքականությունը միակողմանի և վարդագույն երանգներով ներկայացնող ադրբեջանական «irs/Erbe» պարբերականի գերմանալեզու խմբագրի գործը, Socar-կոնցեռնի սիրահոժար հովանավորությամբ:
«Սա մի փոքրիկ վերք է,-խոստովանում է տիկին պրոֆեսորը,- սա մի փոխզիջում է: Ես ցանկանում էի մի պարբերական հրատարակել, քանի որ գերմանական հասարակության մեջ Ադրբեջանի մասին տեղեկության դեֆիցիդ կա: Եվ երբ եկավ առաջարկը, գտա, որ լավ է՝իրականացնենք այդ ծրագիրը»:
Որ պրոֆեսորը բնավ էլ չի վարանում ռեժիմի մոտ կանգնած կազմակերպությունների հետ համագործակցել, կան բազում օրինակներ.
Նա գերմանա -ադրբեջանական լոբբի հանձնախմբի անդամ է, որը մի պամֆլետում գովաբանում է Ադրբեջանը՝որպես օրինակելի ժողովրդավարական երկիր:
Պետական կոնցեռն «Socar»-ը, որը զբաղված է նավթի առևտրով, քողարկված հասարակական գործունեություն է ծավալում:
Պետկոնցեռնի ներկայացուցիչները միշտ էլ ներկա են լինում ամբիոնի կողմից կազմակերպվող միջոցառումներին: «Socar»-ը չի վարանում իր գովազդն անարգել ներկայացնելու միջոցառումներին:
Ադրբեջանը չնայած արտաքին շղարշին, այսօր էլ անհադուրժող է իր քննադատների նկատմամբ. ԷմինՄիլլին չի կարող լուսաբանել ամբիոնի որևէ միջոցառում: 34-ամյա թղթակիցը իր քննադատական հոդվածների պատճառով ազատազրկվել էր Բաքվում: Նա Բեռլինում հիմնադրել է «Աքսոր» հեռուստաալիքը և շարունակում է անդրադառնալ իրեն Եվրոպայի առաջադեմ նախագահ ներկայացնող Իլհամ Ալիևի Ռազմավարության ցավոտ հարցերին:
«Ինձ համար այս պրոֆեսորը խորամանկ ռազմավարության մի մասնիկ է՝հասցեագրված հասարակությանը,-ասում է Միլլին,- քանզի մինչև հիմա չեմ լսել, որ այս միջոցառումները քննադատական լինեն»:
Այն հարցին, թե ինչու՞չի հրավիրում իշխանությանը քննադատող հյուրեր, պրոֆեսոր Աուխը պատասխանել է. «Ես ընտրում եմ հյուրերին ըստ հարմարության, նկատի առնելով նաև թեման և ոչ թե անձինք, որոնք թեմայի հետ առնչություն չունեն»:
Տիկին Աուխի պայմանագիրը երկարաձգվել է մինչև 2015թ-ը, և Ադրբեջանի դեսպանին է վերապահված պայմանագրի ժամկետի հարցը»:
Աղաղակող զուգահեռներ
Գերմանիայում դասավանդում են շուրջ 1000 հիմնադրամային պրոֆեսորներ (նրանց աշխատավարձը վճարում է ոչ թե համալսարանը, այլ որևէ հիմնադրամ), որոնց ֆինանսավորում են ձեռնարկություններ և հիմնադրամներ, իսկ պետության կողմից ֆինանսավորվող ամբիոնները բացառություն են:
ՀՀ նախկին դեսպան Արմեն Մարտիրոսյանի ջանքերով Հումբոլդթ համալսարանի շենքերից մեկի պատի վրա տեղադրվեց Կոմիտասի հուշատախտակը (Կոմիտասն այս համալսարանում 19-րդ դարի վերջին փիլիսոփայություն է ուսանել): Ականատեսի վկայությամբ՝ բացման օրը հիշեցնում էր սովետական շրջանի տոնակատարությունները. Ներկա էր Հայաստանի մշակույթի նախարարը, պարախումբ, երգչախումբ և նվագախումբ, ինչպես նաև մի քանի բանախոսներ:
Հումբոլդթ համասարանում մենք ունենք Կոմիտասի հուշատախտակ, ադրբեջանցիները՝ ամբիոն: Բեռլինի պետական ազատ համալսարանում (համարվում է Գերմանիայի տասը էլիտար համալսարանների առաջատար) մինչև 2013թ.-ի սեպտեմբեր ամիսն հնդեվրոպական և համեմատական լեզվաբանության սեմինարներում ունեինք հայկական բաժին, որը 1921թ-ին հիմնել էր Ժոզեֆ Մարքուարդը: Սեմինարների փակվելուց հետո կարող էինք ունենալ լեքթորաթ՝ամբիոն դառնալու հեռանկարով: Սակայն Սփյուռքի և Գիտության ու կրթության նախարարների անգետ ու անտարբեր լինելու պատճառով այդ հնարավորությունը կորցրինք: Նույն համալսարանում Ադրբեջանը դարձյալ փորձում է ամբիոն հիմնել: Իսկ Փոթսդամի համալսարանում (Բրանդեմբուրգի երկրամասի մայրաքաղաք, որը կից է Բեռլին քաղաքին) Ադրբեջանը կազմակերպել է պրոֆեսորադասախոսական կոլեգիա, որտեղ դասախոսություններ են կարդում «Հինավուրց Ադրբեջանի պատմության, մշակույթի և քաղաքական» թեմաներով:
Ավելացնենք նաև, որ այս պահին հրատարակվել են գերմաներեն լեզվով 5- 6 գրքեր՝Ադրբեջանի պատվերով, որոնք անվճար նվիրաբերվել են գրադարաններին, հատկապես համալսարանների գրադարաններին: Մինչ այժմ չկա գերմաներենով որևէ գիրք՝գրված չեզոք կամ ի նպաստ Արցախի կամ հայ-ադրբեջանական հարաբերությունների:
Արդյունքն ինքներդ կարող եք պատկերացնել:
Բեռլինի պետական ազատ համալսարանի դասախոս,
դոկտոր Ժիրայր Քոչարյան
Յուրաքանչյուր կնոջ համար ամենամեծ պարգևը երեխա ունենալն է: Ցավոք կան կանայք, որ ինչ-ինչ պատճառներով զրկված են այդ հնարավորությունից: «Հայկական Վարկածի» զրույցը անպտղության բուժմամբ և խնդիրներով զբաղվող, Ֆերթիլիթի պտղաբերության կենտրոնի բժշկուհի Հռիփսիմե Գրիգորյանի հետ կարծում ենք օգտակար կլինի խնդրով հետաքրքրվողների համար:
«Երախտագիտության ամենամեծ արտահայտումը, երբ բալիկներին քո անունով են կոչում ու զանգահարում են ասում` «տատիկ» եք դարձել»,- մեր հարցին, թե ինչ երախտագիտության դեպքեր կհիշեք, այսպես պատասխանեց վերարտադրողաբան Հռիփսիմե Գրիգորյանը:
-Որո՞նք են անպտղության բուժման տարբերակները
-Բուժման տարբերակները տարբեր են: Ամենաթեթևը կոնսերվատիվ բուժումն է՝ դեղորայքով բուժումը, երբ կարգավորում են այն ինչ-ինչ խնդիրները, որ զույգն ունի թե′ կնոջ, թե′ տղամարդու մոտ, և կինը հղիանում է: Դա հիմնականում արվում է, երբ օրինակ կինն ունի հորմոնալ խնդիրներ, ձվազատման խանգարում կամ ինֆեկցիաներ և երբ այդ ամենն ուղղվում է, կինը հղիանում է: Կան խմբեր, որ այդ տարբերակն իրենց համար բացառվում է, քանի որ խնդիրենրն այնպիսին են, որ բնական ճանապարհով հղիությունը չի ստացվում: Առաջինը ներարգանդային սերմնավորումներն են, որոնք իրենցից ներկայացնում են ամուսնու սերմի մշակումը, զտումը, մաքրումը և ներարկումը կնոջ արգանդի խոռոչ, իհարկե կնոջը նախօրոք պատրաստելով դրան: Ցուցումները տարբեր են լինում. դա սերմի որակի, քանակի փոփոխություններն են, որոնք մշակումով ուղղվում են և հնարավոր է լինում սերմնաորել: Մյուսը իմունոլոգիական անհամատեղելիությունն է, երբ կնոջ մոտ ձվազատումից առաջ նորմալ սինթեզվող լորձը, որը վզիկում է արտադրվում , սպանում է սերմնաբջիջներին` համարելով օտար մարմին և այդպիսի զույգի միակ ճանապարհը ինսիմինացիայով հղիանալան է: Ինսիմինացիան նույն արհեստական սերմնավորումն է: Դա ավելի լուրջ խնդիրեների ժամանակ է արվում:
-Ի՞նչ է իրենից ներկայացնում արհեստական բեղմնավորումը
— Արհեստական բեղմնավորումը հայտնաբերվել է որպես բուժում այն կանանց, որոնք ունեն անանացանելի փողեր, այսինքն` առաջ, երբ կինը փող չուներ կամ հեռացված էր՝ դատավճիռ էր, որ կինը երբեք չի կարող երեխա ունենալ: Բեղմնավորման մեթոդն ստեղծվեց հենց այդպիսի կանանց համար: Հետո սկսեցին կիրառել նաև սերմի շատ ծանր խանգարումներ ունեցող տղամարդկանց բուժման համար: Այդ դեպքում խթանում ենք կնոջ ձվարանները, ստանում շատ ձվաբջիջներ ու երբ կինը քնած է լինում՝ հատուկ ասեղով հավաքում ենք այդ ձվաբջիջներ, բեղմնավորում ենք սերմի հետ, ստանում պտուղիկ և երեք օրական պտուղը տեղադրում արգանդի խոռոչ: Սա արհեստական կամ արտամարմնային բեղմնավորումն է:
— Ո՞ր տարիքային խմբի կանայք են ավելի շատ դիմում արհեստական բեղմնավորման:
-Կանանց տարքիները տարբեր են բոլոր առումներով: Եթե կնոջ տարիքը մեծ է, այսինքն` 40-ից բարձր, է եթե ձվարանների ֆունկցիան շատ ճնշված չէ, միանգամից խորհուրդ ենք տալիս անել ինսիմինացիաներ և եթե մի քանի անգամից չի ստացվում, նոր որոշում ենք անցնել արտամարմնային բեղմնավորման:
-Իսկ եթե խնդիրը լինում է ոչ թե կանանց, այլ տղամարդկա՞նց մոտ
-Սովորաբար 40-ից հետո, եթե նույնիսկ օրգանիզմն առողջ է, միևնույն է կինն էլ է խնդիր ունենում, որովհետև բնականոն սկսվում է ձվարանների ֆունկցիայի իջեցում: Հատուկ հորոմններ կան, որոնց շնորհիվ մենք ստուգում և հասկանում ենք` տվյալ կնոջ համար որքան պետք է շտապենք: Երբեմն լինում է նաև ձվարանների վաղաժամ ծերացում, այսինքն ֆունկցիայի իջեցում: Դա կարող է լինել նույնիսկ 20 — 25 տարեկան աղջիկների մոտ: Դրա համար առաջին քայլը ճիշտ ախտորոշումն է, թե տվյալ զույգի մոտ ինչն է խանգարել հղիանալ: Իսկ եթե տղամարդկանց մոտ է խնդիր լինում, որ արտահայտվում է սերմի որակի իջեցմամբ, այսինքն այնպիսի իջեցում, որ կարելի է օգնել սերմավորումով, մենք մշակում ենք սերմը,ակտիվացնում և ամեն ինչ նորմալ է լինում:
— Դիմողներից միայնակ կանայք են գերակշռում, թե՞ ամուսնացած զույգերը
— Ավելի շատ դիմում զույգերով են դիմում, ուղղակի հիմա տենդենցը կա, որ 35 տարեկանից բարձր կանայք հասկանում են` ավելի լավ է ինչ-որ մի բան անեն, քան սպասեն տղամարդուն, և ես գտնում եմ, որ դա ճիշտ է, որովհետև կնոջ կարևոր նպատակը բալիկ ունենալն է և սպասել տղամարդուն ու դրա վրա վատնել ժամանակը այնքան էլ ճիշտ չէ, որովհետև կարող է ուշ լինել:
— Արդյոք մեկ ծնողի դեպքում չկա կիսատ ընտանիքի վախը, կարող է ՞ արհեստական բեղմանավորումը մեծ պահանջարկ ունենալ, մեր՝ տղամարդկանց սղության պայմաններում: Վտանգ չե՞ք տեսնում:
-Եթե կինը չի կարողանում գտնել արժանի ինչ-որ մեկին , դիմում են մասնագիտացված կենտրոնների , որովհետև դոնորները մեզ մոտ հետազոտված են լինում, հիմնականում բարձրագույն կրթությամբ դոնորներ են լինում: Ընտրելուց մենք ամեն պարամետրերը հաշվի ենք առնում, որովհետև դա մեր ազգին է վերաբերվում: Իսկ ընտրությունը ճիշտ է, թե` սխալ, դա պետք է կինը որոշի: Դժվար է ասել, գուցե լիարժեք ընտանիք չի:Եթե այդ առումով մտածենք, այո’, երեխան զրկվում է հորից , բայց եթե մյուս կողմից մտածենք` այդ կինն էլ բալիկ չունենալով կմեծանա, կծերանա ու ինքն էլ միևնույնն է միայնակ կմնա:
— Դոնորներն ինչպե՞ս են ընտրվում
-Դոնորները գալիս են հայտարարություններով: Դրանք մինչև 35 տարեկան տղամարդիկ են, հիմնականում ուսանողներ, որոնց սերմի որակը շատ լավն է և իհարկե բոլոր տեսակի հետազոտություններն անցնելուց հետո են դոնոր հանդիսանում: Սերմի հատուկ պահպանման ձևեր կան. պահում ենք, 6 ամիս հետո ստուգում ենք, եթե ոչ մի թաքնված ինֆեկցիաներ չեն հայտնաբերվում, նոր սերմն օգտագործում ենք որպես դոնորական սերմ:
— Ինչպիսի՞ երեխաներ են ցանկանում հայ մայրերը, որո՞նք են այն պահանջները, որոնք ավելի շատ են նախընտրում: Ի՞նչն են կարևորում, որ իրենց երեխան ունենա
— Հետաքրքիր է, բայց իրենք որ գալիս են, նույնիսկ միայնակ, նույնիսկ երբ խնդիր ունեն զույգով, իրենց համար կարևորը երեխա ունենալն է լինում: Իհարկե մեզ մոտ կան անձնական թերթիկներ,թե ինչպիսին է տվյալ դոնորը, բայց իրենց չի հետաքրքրում, իրենք ցանկանում են միայն մայրանալ: Մինչև հիմա ինձ հանդիպած ոչ մի կին չի ասել ուզում եմ կապույտ աչքեր և այլն: Ամեն դեպքում մենք առաջարկում ենք, իրենք ընտրում:
— Ո՞ր դեպքերում է արհեստական բեղմնավորումն անթույլատրելի
-Անթույլատրելի է, եթե կան լուրջ առողջական խնդիրներ: Այսինքն` կինն անցնում է նաև թերապևտի կոնսուլտացիաներ: Կինը պետք է լինի հոգեբանական նորմալ վիճակում : Այսինքն` եթե կան հոգեկան հիվանդություններ կամ ծանր մարմնական հիվանդություններ, օրինակ այնպիսի արատներ, որ կինը չի կարող օրգանիզմում երեխա կրել, այդ դեպքերում անթույլատրելի է:
-Եթե օրինակ հոգեկան խնդիրները կնոջ մոտ վառ արտահայտված չեն, ինչպե՞ս պետք է իմանաք
-Մենք ունենք հոգեբանի կոնսուլտացիա: Եթե հոգեբանը զգում է, որ ինչ-որ խնդիրներ կան, անպայման հոգեբույժի մոտ ենք ուղորդում, չնայած այդպիսի դեպքեր չեն եղել: Մի կին ենք ունեցել, որ 35 տարեկանում պարզվել է ունի սրտի այնպիսի արատ, որ եթե երեխա ունենար, չէր ապրի: Վիրահատությունից հետո իրեն թույլ են տվել հղիանալ:
-Ընթացքում ի՞նչ հետազոտություններ են անցնում
-Սկզբում անցնում են վերարատադրողաբանի հետազոտություն, այնուհետև հոգեբանի : Կապված մեթոդի ընտրությունից` արդեն հանդիպում են և’ վիրաբույժի հետ, եթե ունեն վիրաբուժի հետազոտության կարիք, և’ անաստազեոլոգի կոնսուլտացի, եթե կարիք կա արհեստական բեղմնավորման:
-Բեղմնավորումից հետո` հղիության ընթացքում հետևողական լինու՞մ եք
-Ցավոք, մենք մինչև 12 շաբաթական ենք վարում հղիությունը, քանի որ այդ իրավունքը չունենք ամբողջ ընթացքը վարելու: Իհարկե, եթե խնդիրներ լինում են, մենք միշտ կապի մեջ ենք լինում, այնպես չէ, որ այլևս իրար չենք տեսնում: Կանայք կան, որ հաճախակի են գալիս, կանայք կան, որ ամիսը մեկ են գալիս, այնպես որ կան խնդիրենր, որ մեր հսկողության տակ պահվում են մինչև ծննդաբերություն:
-Հայաստան — արտերկիր համեմատական կա՞. ի՞նչ հայկական առանձնահատկություններ կնշեք:
-Եթե խնդիրների առումով ասեմ, մեզ մոտ շատ են կանայք ձվարանների պոլիկիստոզ համախտանիշով: Դա արտահայտվում է ավելորդ մազակալումով, դաշտանի ֆունկցիայի խանգարումով և որպես հետևանք կարող է չհղիանալու պատճառ լինել: Բուժական պրոցեդուրայի առումով ամեն ինչ նույնն է, քանի որ մենք ուղղորդվում ենք հենց եվրոպական և ամերիկյան բուժման մեթոդներով:
-ի՞նչ խոչընդոտներ են լինում ընթացքում
-Առաջին խոչընդոտը, որ դիմողին կարող է ստիպել կիսատ թողնել ընթացքը, դա ֆինանսական խնդիրներն են:
-3500-5000 դոլար. ինչո՞վ է պայմանավորված այսքան բարձր գինը և ո՞րն է գնի տատանման պատճառը:
-Կարող է կին լինել, որի վրա դեղորայքը շատ ծախսվի և հակառակը: Կան մի շարք անալիզների, որ պետք է զույգը հանձնի, եթե մի բան հայտնաբերվում է, հետո պետք է բուժումներ անեն, անալիզները կրկնեն, այդ ամբողջը գումար է և այդ է պատճառը, որ գինը տատանվում է: 5000 դոլար սովորաբար լինում է, երբ կինն ընտրում է դոնորական սերմնաբջիջ: Այսինքն` իր սեփական ձվաբջիջներով կինը հղիանալու տարբերակ չունի:
-Սուրոկատ մայրերի դեպքում ինչպե՞ս է կատարվում գործընթացը
— Դա իհարկե նույնպես իր ցուցումններն ունի: Մեկը դա արգանդի բացակայությունն է կնոջ մոտ կամ արգանդի այնպիսի փոփոխություններ, որ հնարավոր չէ կինը երեխա կրի և լինում է նաև, որ մոտ 6-12 անգամ արտամարմնային բեղմնավորում են փորձում, բայց չի ստացվում:
Օրինակ` Ֆրանսիայում սերմնավորման վեց փորձը արվում է անվճար, իսկ մեզ մոտ, ցավոք, այդ աջակցման տարբերակը չկա:
Հռիփսիմե Գալստյան
Այսօր` լրագրողների հետ հանդիպման էր եկել ՀՀ պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանն, ասելու, որ իր անվան հետ կապված պոռնոսկանդալը հրաժարականի հիմք չի կարող լինել. «Թող հույս չունենան, որ հրաժարական կտամ: Երկարաժամկետ լուրջ ծրագիր ենք իրականացնելու` համալսարանը տարածաշրջանում լավագույն ինժեներական բուհը դարձնելու համար»:
Ըստ նրա՝ ինքն ամեն ինչ անելու է, որ առաջիկա հինգ տարիներին դառնան աշխարհի լավագույն 300 համալսարաններից մեկն այդ բնագավառում»:
Ռեկտորը, ի լուր իր հակառակորդների, հայտարարեց, որ իրենց համալսարանում տիրում է առողջ, գործնական մթնոլորտ, իսկ բնականոն ընթացքը խանգարող աշխատակիցները սակավաթիվ են:
Համացանցով տարածված ռեկտորի և իր ընկերոջ աղջկա (աշխատակցուհու) անբարո նամակագրության պատմությունից հետո խոսվում էր Թոքմաջյանի հնարավոր հրաժարականի մասին: Սակայն փաստորեն նա դիմակայեց այդ հարվածին: Մնում է տեսնել, թե ԿԳ նախարար Աշոտյանն ինչպես է մարսելու իրեն հասցեագրված մասը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին համացանցում հայտնվել էր ՀՊՃՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի ֆեյսբուքյան էջի անձնական ինտիմ նամակագրությունը:
Ռեկտորը հայտարարել էր, որ իր էջը կոտրել են և հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով:
«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքը լուրջ քննարկումների տեղիք է տվել: Այս մասին «Հայկական Վարկած»-ը փորձեց լսել նաև ոլորտի պատասխանատուների կարծիքը.
Առողջապահության նախարարության մայրության և վերարտադրության բաժնի պետ Գայանե Ավագյանը խոսելով «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկած երկու փոփոխությունների վերաբերյալ, ասաց. « Դա շատ անհատական հարց է և օրենքի մասին յուրաքանչյուրն ունի իր կարծիքը, բայց պետք է նշեմ, որ օրենքի ընդունումը ինչ որ տեղ կարող է ազդել ծնելիության մակարդակի վրա, իհարկե, շատ լավ է, և ողջունելի է, որ չաշխատող կանանց էլ են նպաստ տալիս երեխայի խնամքի համար, բայց դա չպետք է արվի աշխատող կանանց հաշվին »:
Հիշեցնենք, որ ըստ օրենքի փոփոխությունների, չաշխատող կանանց համար մայրության նպաստ սահմանելու անհրաժեշտությամբ կրճատվում է աշխատող հղի կանանց նախածննդյան և հետծննդյան արձակուրդի համար վճարվող նպաստի չափը, բացի այդ կրճատվում է նաև երեխայի խնամքի նպաստի տևողությունը՝ մինչև երեխայի մեկ տարին լրանալը (ներկայումս վճարվում է մինչև երեխայի 2 տարին լրանալը):
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.