26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/01.thumb_-1.jpg)
31.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/1705646963_vahe-hovhannisyan-750x375-1.jpg)
31.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-20.jpg)
29.05.2024 | 15:42
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/1716984187_araqel-arqepiskopos-qaramyan-1.jpg)
29.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/screenshot_16.thumb_.png)
29.05.2024 | 11:17
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/screenshot_14.thumb_-1.png)
28.05.2024 | 13:20
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/ajapayan_mikael_scaled.thumb_.jpg)
28.05.2024 | 13:02
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/444489887_7706133296110179_254756391202658944_n.thumb_.jpg)
28.05.2024 | 11:17
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/f6655763ae917f_6655763ae91b6.thumb_-2.jpg)
28.05.2024 | 11:11
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/f4612aa59f03dd93dc150e29a110e000_1716871346.jpg)
28.05.2024 | 10:37
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/hqdefault-1.jpg)
24.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/hqdefault-3.jpg)
24.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/timthumb.jpg)
24.05.2024 | 12:17
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/1716529687_Screenshot_20240524_094758_YouTube.jpg)
24.05.2024 | 11:29
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/default-8.jpg)
23.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/03/f65ffe29f53d26_65ffe29f53d69.thumb_.jpg)
23.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-19-300x223.jpg)
23.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-13.jpg)
23.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-18.jpg)
23.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-2.jpg)
22.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/hqdefault-2.jpg)
22.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/01/lavrov_1.thumb_.jpg)
22.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-6.jpg)
22.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/02/screenshot_1_thumb_v1.thumb_-750x375-1.png)
22.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-16.jpg)
21.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/04/7e05cd4aa7963c179a135b6781882f83_1712949922.jpg)
21.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/03/6678793.thumb_.jpg)
21.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/capture.thumb_-2.jpg)
21.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/photo_2024_05_20_15_49_42.thumb_.jpg)
21.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/default-5.jpg)
20.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/screenshot_15.thumb_.png)
20.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/messenger_creation_5f4315b7_50ef_4078_bf12_d58508d59a57.thumb_.jpg)
20.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/5d1bd7b11c44c24e29a4cffc7088f701_1716106306.jpg)
20.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-14.jpg)
20.05.2024 | 11:00
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/default-6.jpg)
18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...Արդեն մի քանի տարի է՝ քրեական դատավարության և քրեակատարողական օրենսգրքերը բարեփոխումների ընթացքի մեջ են: Ի վերջո ի՞նչ «տեսք» են ունենալու դրանք, ի՞նչ հիմնական դրույթներ են փոխվելու և այլ մանրամասների վերաբերյալ «Հայկական Վարկած»-ի ընթերցողների հարցերն ուղղեցինք ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, ՄԻԵԴ — ում ՀՀ կառավարության ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանին:
— Կպատմե՞ք խնդիրների, դժվարությունների և այս պահին ձեռք բերված արդյունքի մասին:
-2010 թվականից սկսել ենք մշակումը, բայց այսքան ձգձգվելու պատճառն այն է, որ նախ մենք մշակել էինք քրեական դատավարության հայեցակարգ, որը հաստատվեց կառավարության որոշմամբ: Կար հատուկ հանձնաժողով, որը բաղկացած էր այս ոլորտին առնչվող մարմինների ղեկավարներից, այսինքն՝ նախկին գլխավոր դատախազն էր, Վճռաբեկ դատարանի նախագահը և այլն: Հանձնաժողովի հետ սկզբունքային հարցերը մենք քննարկում էինք, այնուհետև՝ շարադրում: Աշխատանքային խումբը չորս հոգուց էր բաղկացած. աշխատանքային խմբի ղեկավարը նախկին փաստաբան, ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտեի դոցենտ, ներկայումս նախագահի ռեցերենտ իգթ. Հրայր Ղուկասյանն է: Աշխատանքային խմբի անդամ ենք ես,Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդականը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր իգթ. դոցենտ Ռուբեն Մելիքյանը, այդ ժամանակ ԱԺ նախագահի խորհրդական, իգթ. դոցենտ Դավիթ Մելքոնյանը, որը ներկայումս դատախազությունում վարչության պետ է:
— Նշված նախագծերի հետ կապված աշխատանքը կատարվում է սկսած 2010 թվականից, ինչո՞ւ է ուշանում ամփոփումը:
— Մշակեցինք նախագիծը, այն քննարկվեց, ես սա ուշացում չէի համարի, որովհետև բնական պրոցես է, քանի որ սա այն ոլորտն է, որտեղ շատ գերատեսչական շահեր են բախվում: Այստեղ անձի իրավունքները հնարավորինս պետք է ապահովված լինեն, որովհետև շատ զգայուն միջավայր է, այստեղ են կարգավորվում ազատությունից զրկելու հարաբերությունները, հատկապես սկզբնական փուլերում բերման ենթարկել, ձերբակալել, կալանավորել և այլն: Իրոք, չափազանց զգայուն է ոլորտը և դրա համար շատ քննարկումներ գնացին և,՛ փաստաբանների, և՛ մասնագետների, և՛ միջազգային տարբեր կազմակերպությունների հետ, ի վերջո, մշակեցինք և այն հիմա գտնվում է ԱԺ-ում: ԱԺ-ում պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այս տարի քննարկել — ավարտել ենք ամբողջությամբ, հիմա արդեն ամփոփման փուլն է:
-Իսկ ի՞նչ փուլում են գտնվում քրեական օրենսգիրքի բարեփոխումները:
— Քրեական օրենսգրքի հետ կապված այլ է վիճակը. այն հանրապետության նախագահի իրավական և դատական բարեփոխումների 2012-16 թթ ծրագրով է նախատեսված: Անցյալ տարի արդարադատության նախարարի հրամանով ստեղծվեց աշխատանքային խումբ, որն արդեն մշակել է քրեական նոր օրենսգրքի ընդհանուր մասը, հիմա հատուկ մասն է մշակվում, խնդիր է դրված մինչև հուլիս նախագիծը ներկայացնել նախարարություն: Նախարարությունը պետք է շրջանառի, քննարկի և կարծում ենք, որ գալիք տարվա սեպտեմբերին, ինչպես որ նախատեսված է, կառավարությունն այն կուղարկի ԱԺ:
-Իսկ պրակտիկ աշխատողներ ընդգրկա՞ծ են խմբում. օրինակ՝ դատախազ, դատավոր, փաստաբան, մարդիկ, որոնք ամեն օր առնչվում են օրենքի հակասություններին:
— Մեր աշխատանքային խմբի բոլոր անդամները դասավանդում են Արդարադատության ակադեմիայում, դասավանդում են դատախազներին, քննիչներին, դատավորներին օրենսգրքի նախագծի դրույթները և իրենց հետ էլ մանրամասն քննարկում են նախագծի դրույթները՝ բաժին առ բաժին: Եվ եթե առաջ են գալիս խնդիրներ, իհարկե, մենք պարտադիր շտկում ենք, ավելին ասեմ, երբ աշխատանքային խումբ էինք կազմում, քննարկումներ ենք անցկացրել դատավորների հետ, դատախազների հետ և եթե մեզ ռեալ առաջարկներ են ներկայացնում, և եթե կարիք է լինում, ուղղում ենք:
— Ոլորտում խնդիրները շատ են, չկարգավորված հարցերը բերում են նոր հարցեր, իսկ դրանց լուծման օրենսդրական բացը մարդկանց ճակատագրեր է խեղում: Մենք վերցնում ենք այլ երկրների փորձը, որտեղ վաղուց կարգավորված են խնդրահարույց հարցերը, բայց էլի դանդաղում ենք, ինչո՞վ է քաղաքացին մեղավոր, որ ապրում է հենց այս երկրում:
-Ոլորտի խնդիրները շատ են, ինչ խոսք, հենց նախագիծն էլ ուղղված է նրան, որ ամբողջը կարգավորի և մենք անպայման փորձում ենք հաշվի առնել դատավորների, դատախազների կարծիքը:
— Իսկ շարքային քաղաքացիների կարծի՞քը, որոնք ամեն օր բախվում են համակարգի խնդիրներին, ունենում են բողոքներ առաջարկներ, որոնք կարող են օգնել գործին: Կա՞ որևէ միջոց, որով նրանք կարողանան օգնել — մասնակցել բարեփոխումների ընթացքին. թեժ գիծ, կամ որևէ այլ միջոց:
-Այդպիսի թեժ գիծ չկա, բայց բոլորն էլ կարող են կապվել ու ներկայացնել իրենց առաջարկները, կարող են նամակով ներկայացնել, դիմել արդարադատության նախարարին, կարող են նաև դատախազությանը, դատական համակարգին դիմել:
Նախարարությունը թեժ գիծ ունի, և յուրաքանչյուր քաղաքացի ցանկացած հարցով կարող է դիմել, սակայն հատուկ օրենսգրքի նախագծով թեժ գիծ չկա, դրա իմաստը չկա: Մենք կապի մեջ ենք նաև փաստաբանների հետ, քննարկում ենք բոլոր հարցերը: ինչ վերաբերում է օրենսդրական նախագծերին՝ դա դանդաղ պրոցես է, որը ենթադրում է անցնել օրենսդրական ընթացակարգ, նախագիծ մշակել, շրջանառել և այլն, բայց մենք պրակտիկա ունենք՝ մեր նախագծերը ուղարկում ենք փաստաբանների պալատ, բացի այդ քննարկումներ ենք անցկացնում հասարակական կազմակերպությունների հետ, օրինակ՝ Արդարադատության նախարարությանը կից կա հանրային խորհուրդ, որտեղ ներգրավված են հասարակական կազմակերպություններ, կարևորագույն օրենսդրական նախագծերը նրանց հետ քննարկում ենք:
-Բայց ձեր հանրային խորհուրդի ու հանրության կապը այնքան էլ տեսանելի չէ:
-Դե այստեղ ՀԿ-ների աշխատանքն է: Ինչ վերաբերում է մեր քաղաքացիներին, ապա ցանկացած քաղաքացի կարող է ինձ դիմել, նախարարին դիմել, թեժ գծին դիմել, էլ. փոստով մեզ հետ կապվել: Իսկ մեր քաղաքացիները առաջարկություն ներկայացնելիս պետք է իմանան, որ մենք ո′չ նախաքննության մարմին ենք, ո′չ հետաքննության մարմին ենք, ո′չ դատական քննության և ոչ էլ իրավասու ենք միջամտել: Մենք պատասխանատու ենք օրենսդրական փոփոխությունների առումով, պարզապես պետք է ի նկատի ունենալ, որ դա երկար պրոցես է:
Մենք հիմա ունենք նաև մեր ՀԿ-ներից եկող առաջարկներ, որոնք քննարկում ենք, նույնիսկ մեր քրեական օրենսգրքում հիմա դրույթներ կան որոնք տեղ են գտել անհատական դիմումների հիման վրա, քաղաքացիները գրել են, պրակտիկ խնդիրներ են ունեցել, և գրել են, որ այսինչ օրենսդրական բացը կա, խնդրում եմ քննարկել:
— Ներկայիս փոփոխվող դրույթներից որո՞նք են հասարակությանն առավել հետաքրքիր:
— Մենք փոփոխում ենք ձերբակալմանը վերաբերող հարցերը, բերման ենթարկելուն, կալանքին վերաբերող հարցերը, հստակեցվում են հիմքերը, ձերբակալման և կալանքի հարաբերակցությունը, առավել խստացվում է կալանքի ժամկետը. ձերբակալված անձի համար օրենքը նախատեսել է ձերբակալման առաջին վեց ժամերի ընթացքում մինիմալ իրավունքների շրջանակ, այսինքն՝ մինչև մեղադրյալի կարգավիճակի հասնելը, ասել է թե՝ մինչև անձին ազատությունից զրկելու պահը, նախագիծը նախատեսում է վեց ժամվա ընթացքում անձին ձերբակալելու որոշում հանձնվի: Եթե անգամ այդ ընթացքում որոշում չի հանձնվում, անձը ձեռք է բերում մեղադրյալի վերաբերելի իրավունքները, բայց մինչև մեղադրյալի իրավունքներ ձեռք բերելն անձն ունի նվազագույն իրավունքների շրջանակ, որոնք պարտադիր պետք է ապահովվեն. դրանք են՝ լռելու, զանգի իրավունքը, կամ իր ընտրած անձին իր գտնվելու մասին հայտնելու իրավունքը, ազատությունից զրկելու պատճառները իմանալու իրավունքը:
— Այդ դրույթները հիմա էլ են կիրառվում:
— Դրանք մենք օրենսդրական մակարդակով դեռ չունենք, բացի այդ մենք նախատեսել ենք, որ երբ անձին տանում են կալանքի և պետք է քննարկվի կալանքի հարցը, դատարանը անպայման անդրադառնում է ձերբակալման իրավաչափությանը, այսինքն՝ եթե անձը ձերբակալվել է և հիմա տանում ենք կալանքի, կալանքը ստուգելու ժամանակ դատարանը անպայման հետադարձ հայացք է նետում դեպի ձերբակալումը . ձերբակալման ընթացքում օրենքը պահպանվել է, թե՝ ոչ,անձի իրավունքները պահպանվել է, թե՝ ոչ, որովհետև կան կոպիտ խախտումներ, որոնց դեպքում կարող է մերժվել կալանքը:
— Բայց այդ ամենը հիմա էլ են անում հայավարի: Ունենք դրույթ, որ նախկին դատվածությունը չի կարող դրվել կալանքի որոշման հիմքում, քանի որ անձն արդեն կրել է իր պատիժը տվյալ հանցանքի համար, սակայն այսօր դատարանը անձին կալանավորելիս դա հաշվի է առնում: Ինչքանով տեղյակ ենք, նոր նախագծում կալանք կարող է կիրառվել բացառիկ դեպքերում.
-Այո, կա նման բան. Նախագծում հստակ նշված է, որ կալանքը կիրառվելու է միայն այն դեպքերում, երբ մյուս խափանման միջոցները չեն կարող ապահովել անձի պատշաճ վարքագիծը: Բացի այդ կալանքի երկարացման հետ կապված պարտադիր պետք է դատարանի առաջ հիմնավորվի, որ քննիչը դրսևորել է պատշաճ ջանասիրություն և առկա է տվյալ անձի նկատմամբ քրեական հետապնդումը շարունակելու անհրաժեշտություն, հակառակ դեպքում՝ կալանքը չի երկարացվում, գործող օրենսգիրքը նման դրույթ չունի, սակայն վճռաբեկ դատարանը նախադեպերով լուծել է այս հարցը:
— Ոչ միայն նախնական կալանքը, այլև կան խոսակցություններ, որ ազատազրկման ձևով պատիժը լինելու է միայն ծանր հանցագործության դեպքում:
-Տեսեք. հիմա կալանքը մինչև դատավճիռն է և կիրառում է մինչդատական և դատական վարույթներում մինչև դատավճռի փուլ հասնելը, դրա հետ կապված փոփոխություններ նախատեսվում են, դրանից հետո դատարանը, այո, կարող է նշանակել ազատազրկում, քրեական նոր օրենսգրքում սկզբունք է դրվելու, որպեսզի ազատազրկումը դառնա բացառիկ միջոց: Ազատազրկումը կիրառվելու է այն դեպքում, երբ մյուս խափանման միջոցները չեն կարող ապահովել պատժի նպատակների իրականացումը, և այդ ուղղությամբ համալիր և համակարգային աշխատանքներ պետք է տանել:
Այդ առումով մեզ կօգնի պրոբացիայի ինստիտուտը, այսինքն՝ հատուկ սոցիալական, հոգեբանական, իրավական մեթոդներով մենք կարողանում ենք անձին ուղղել և ապահովել նրա ինտեգրումը հասարակության մեջ: Մենք հիմա փորձում ենք նախաձեռնել Քրեակատարողական նոր օրենսգրքի մշակումը և դա արդեն կլինի լիարժեք:
Քրեակատարողական օրենսգրքում մենք նոր պատիժներ ենք ունենալու, այն պետք է համապատասխանեցվի եվրոպական չափանիշներին:
-ԱՆ նախարարը ասել է, որ պրոբացիոն ծառայությունը մինչև հունվար պետք է ներդրվի և, ըստ լուրերի, մինչև ութ տարի ազատազրկման դատապարտված անձանց դեպքում կիրառելի է լինելու մեթոդը:
— Գիտեք, հիմա որևէ հստակ գնահատական տալ չեմ կարող, պարզապես կարող եմ ասել, որ պրոբացիոն ծառայությունը շատ դրական դեր կունենա քրեական դատավարության և քրեական օրենսգրքի կիրառելիության տեսանկյունից, որովհետև մենք ունենալու ենք խափանման միջոցներ, որոնք արվելու են պրոբացիոն ծառայության միջոցով. Օրինակ՝ անձի վարքագծի վերահսկումը, տնային կալանքը, վարչական հսկողությունը, նաև որոշակի էլեկտրոնային միջոցներով իրականացվող վերահսկողություն, ինչն իհարկե, մեծ ֆինանսական միջոցներ է պահանջում, բայց ավելի ձեռնտու է, քան քրեակատարողական հիմնարկներում պահելը:
— Քրեական օրենսգրքում կա երեք հոդված, որոնք շատ վիճելի են՝ խարդախությունը, խուլիգանությունը, վիրավորանքը, նաև թմրանյութի հետ կապված հոդվածը
-Այո, հանցակազմի կիրառելիության հետ կապված կան խնդիրներ, խուլիգանության հետ կապված հարցերը վճռաբեկ դատարանը որոշակիորեն հստակեցրեց, իսկ ինչ վերաբերում է թմրամիջոց օգտագործելուն, ապա դա արդեն վաղուց մեզ մոտ հանցագործություն չ ի համարվում, վարչական իրավախախտում է համարվում:
-Այո, հենց դա է խնդիրը, օգտագործող, թե՝ տարածող, որը նաև կորուպցիոն ռիսկ է պարունակում:
-Մենք քրեական օրենսգրքում ունենք իրարից առանձին երկու հոդված. ունենք իրացնելու նպատակով թմրամիջոց պահել, ձեռք բերել, փոխադրել և այլն, դա 266 հոդածն է, և ունենք 268-ը, որն առանց իրացնելու նպատակի թմրամիջոց պահելն է: Նախկինում ունեինք նաև գործածելը, վերջինը հիմա համարվում է վարչական իրավախախտում: Այդ հոդվածը ապաքրեականացվեց, որովհետև որոշվեց, որ թմրամոլությունը հիվանդություն է և սրա դեմ պետք է այլ կերպ պայքարել: Հիմա ասենք՝ մենք ձերբակալել ենք անձի, որն օգտագործում է թմրամիջոց, և նրա մոտ նախաքննական մարմինը խոշոր չափերի թմրամիջոց է հայտնաբերում: Քննությամբ պարզելու հարց կա, թե ի՞նչ նպատակով է անձը այն պահել, օգտագործման, թե՝ իրացման: Այստեղ դատական պրակտիկան պետք է լավ աշխատի և պետք է ասեմ, որ վերջին ժամանակներս, հատկապես վճռաբեկ դատարանն այդ ուղղությամբ աշխատանք տարել է, և այս հարցը շատ նուրբ է արարքի որակման առումով. այստեղ կոմպոնենտները պետք է հստակ հաշվի առնել:
Հիմա մենք հատուկ մասն ենք մշակում, երբ որ հասնենք հանցակազմերին, այն ժամանակ կարող եմ ավելի հստակ պատասխաններ տալ:
— Կան մի շարք հոդվածներ, որոնց կարգավորումը կամ ներառված չէ նախագծերում, կամ դրանցում եղած բացն այնքան ակնառու է, որ անհրաժեշտ է սահմանադրական դատարանի որոշումը:
— Սահմանադրական դատարան դիմող սուբյեկտների վերաբերյալ հստակ կարգավորումներ կան. եթե սահմանադրական դատարան է դիմում ֆիզիկական կամ իրավաբանական անձը, ապա նա պետք է բոլոր դատական պաշտպանության հնարավորությունները սպառած լինի, որպեսզի խնդիրը բարձրացվի և ռեալ լուծվի: Մեզ պետք է մարդիկ էլ օգնեն, որովհետև մեզ շատ օգտակար է լինում նաև դատական պրակտիկայում եղած գործերը:
Ռուզան Ավոյան
Այսօր դեկտեմբերի 1-ին ՄԻԱՎ- ՁԻԱՀ ի դեմ պաըքարի համաշխարհային օրն է:
Մեկ անգամ ևս « Հայկական Վարկածը» հիշեցնում է, թե ինչ է իրենից ներկայացնում ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ը:
1981-ին հայտնաբերվեց առաջին ՁԻԱՀ վարակակիրը, իսկ 2007-ին հիվանդների թիվը հասավ մոտ 33 մլն-ի: Ներկայումս ՄԻԱՎ վարակի տարածումը ձեռք է բերել համավարակի բնույթ և այն մտնում է մահվան պատճառ հանդիսացող ամենատարածված հիվանդությունների հնգյակի մեջ:
ՄԻԱՎ- ը (մարդու իմունային անբավարարության վիրուս) ախտահարում է մարդու օրգանիզմի տարբեր բջիջները և հատկապես՝ իմունային համակարգի բջիջները:
ՄԻԱՎ վարակի արդյունքում տարիների ընթացքում դանդաղորեն քայքայվում են լիմֆոցիտները, մակրոֆագերը և նյարդային հյուսվածքները , այն հանգեցնում է իմունային համակարգի աստիճանաբար զարգացող դեֆեկտի, որն էլ հանգեցնում է հիվանդի մահվան՝ երկրորդային վնասվածքներից կամ ենթասուր էնցեֆալիտից։
ՁԻԱՀ-ը(Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ ) ՄԻԱՎ վարակի վերջնային փուլն է, զարգանում է ՄԻԱՎ-ով վարակված բոլոր մարդկանց մոտ, բնորոշվում է իմունային համակարգի գործունեության խաթարմամբ, որի հետևանքով օրգանիզմն անպաշտպան է դառնում զանազան վարակիչ և ուռուցքային հիվանդությունների նկատմամբ։
Ինչպես ցանկացած այլ վարակ ՄԻԱՎ-ը ևս ունի իրեն հատուկ զարգացման փուլերը։
- ՄԻԱՀ վարակի տարածումը
ՄԻԱՎ վարակի աղբյուրը ՄԻԱՎ-ով վարակված մարդիկ են հիվանդության ցանկացած շրջանում: Նրանց մոտ ՄԻԱՎ-ը հայտնաբերվում է օրգանիզմի բոլոր կենսաբանական հեղուկներում, սակայն վարակվելու համար բավարար քանակությամբ վիրուս կա միայն արյան, սերմնահեղուկի, հեշտոցային արտազատուկների և կրծքի կաթի մեջ: Դա նշանակում է, որ ՄԻԱՎ-ով հնարավոր է վարակվել՝
• սեռական ճանապարհով՝ բոլոր տեսակի (հեշտոցային, հետանցքային, օրալ) ներթափանցող սեռական հարաբերությունների ժամանակ
• արյան միջոցով՝ չախտազերծված ներարկիչներ, ասեղներ և այլ բժշկական պարագաներ ու գործիքներ օգտագործելիս, դոնորական արյան փոխներարկման, օրգանների փոխպաստվաստման հետևանքով
• ՄԻԱՎ վարակ ունեցող մորից երեխան կարող է վարակվել հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ, կրծքով կերակրվելիս:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրն արդիական է նաև Հայաստանի համար: Այստեղ ՄԻԱՎ-ով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988թ-ից:
Ըստ ՀՀ առողջապահության նախարարության տվյալների` 2012-2013 թթ. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի գրանցված դեպքերի շուրջ 75 տոկոսը միգրացիայի արդյունք է: Իրավիճակի գնահատումը ցույց է տալիս, որ Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թիվը հասնում է 3700-ի:
ՄԻԱՎ-ով վարակվածների շուրջ 60%-ը 25-39 տարիքային խմբում է:
Հայաստանում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը (48,9%) և թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (43,9%): Սրանցից բացի, Հայաստանում արձանագրվել են մորից երեխային, արյան և հոմոսեքսուալ ճանապարհներով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր:
ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է մայրաքաղաք Երևանում: Երկրորդ տեղում Շիրակի մարզն է:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արմատական բուժում, նաև պատվաստանյութ դեռևս չկա: Պայքարի գլխավոր ուղղությունը շարունակում է մնալ կանխարգելումը: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի արդյունավետությունը կախված է բոլոր մակարդակներում խնդրի կարևորության գիտակցումից և պատասխանատու վարքագծից:
Այսօր Եղիշե Չարենցի հիշատակի օրն է: Մեծ բանաստեղծի թողած ժառանգությանը անդրադառնում ենք ամեն պատեհ պահի , սակայն նրա հիշատակը վառ պահելուն ուղղված ջանքերը մի տեսակ թերի են դառնում ու ոչ արժանահավատ, երբ աչքովդ ես տեսնում, թե ինչպես է բանաստեղծի Կարսում ապրած տունն այսօր վերածվել աղբանոցի:
Մոտ երկու ամիս առաջ Կարսում էի, երբ Կարսի բերդից իջանք, ասացին, որ աղբակույտի մեջ կորած ավերակը Չարենցի տունն է: Տան պատին կից աղբի կուտակման արկղ էր դրված: Մոլախոտով պատված, լքված տունն ակամայից սարսուռ բերեց, մի տեսակ չէի ուզում հավատալ, որ այդ վիճակում կտեսնեմ տունը: Գիտեի, որ կիսաքանդ է, գիտեի, որ անխնամ է, բայց որ աղբատեղի է դարձել, չէի սպասում:
Միթե՞ որևէ կերպ հնարավոր չէ լուծում գտնել, ու այդ փոքրիկ տունը կարգի բերել: Թուրքիան ամեն ինչ անում է, իր զբոսաշրջիկներին գոհացնելու համար և այս հարցն էլ բարձրացնելու դեպքում չի բացառվում, որ որևէ տրամաբանական լուծում կգտնվի:
Ռուզան Ավոյան
Կոնստանտին Զատուլին` Ղարաբաղյան հակամարտության սրման, կրակի դադարեցման, ռեժիմի խախտման և Ադրբեջանի պրովոկացիայի մասին.
https://www.youtube.com/watch?v=f4fHnviWrYo
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Որոշում
նոյեմբերի 2014 թվականի №406Ն
քաղ. Երևան
ՀՀ տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլէկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի 2015 թվականի վաճառքի սակագները սահմանելու մասին
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու և այդ կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի 2007 թվականի վաճառքի սակագները սահմանելու մասին» №207Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի` «Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկայի» 1-ին կետում նշված կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի համար սահմանել`
1) բնական ջրահոսքերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 21.168 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի,
2) ոռոգման համակարգերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 14.110 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի,
3) խմելու ջրատարների վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 9.408 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի,
4) հողմային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 38.005 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի,
5) կենսաբանական զանգվածից էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը`40.542 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի:
2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված սակագները կգործեն էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող այն անձանց համար, որոնց կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կընդունի մինչև 2015 թվականի դեկտեմբերի 1-ը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ՝ Ռ. Նազարյան
Հ. Գ. Այստեղ խոսքը գնման գնի մասին է, որը բարձրացնում է էլէներգիայի ինքնարժեքը, ինչն էլ կբերի վաճառքի գնի թանկացման:
Ասում են՝ ինչպես նշես Նոր տարին, էնպես էլ կանցի ողջ տարին: Իսկ մեզ մոտ տարեցտարի այն ավելի ճոխ են նշում, բայց արդեն ոչ ավանդական տոնական սեղանների շուրջ ու ինչպես պարզվում է հայաստանյան հանգստյան տներում Ամանորը նշելու պահանջարկից՝ այս տարի կոկորդիլոսն էլ հարգի չէ:
«Հայկական Վարկածը» պարզել է, թե ինչ արժե Ամանորը Ծաղկաձորում անցկացնելու համար մեկշաբաթյա (դեկտեմբերի 31-հունվարի 6) փաթեթներն երկու անձի համար:
Ամենաէժան հյուրանոցը, որտեղ կարող ես 7 օր անցկացնել Ամանորը «Ծաղկահովիտ» հյուրանոցն է (380.000 դրամ), իսկ ամենաթանկ հյուրանոցների շարքը բացում է «Գոլդեն Փելեսը»՝ 1մլն. 250.000 դրամ: Թանկությամբ չեն զիջում նաև «Մարիոթ»(1մլն. 100.000 հազար դրամ), «Ռոսիա» (1 մլն. 50.000 դրամ) և «Մուլտի Ռեսթ» (1միլ. 100 հազար դրամ) հյուրանոցները: Իսկ «Կեչառիս»-ն ունի երկու տարբերակ՝ դեկտեմբերի 30-ից հունվարի 3-ը արժե 587 հազար դրամ, իսկ դեկ.31 — 6 ը՝ 1 միլիոն 170 հազար:
«Յուպիտեր» հյուրանոցում արդեն ազատ տեղ չկա, գներն էլ չեն հրապարակում:
Ի դեպ, երևի թե միայն Երևանում են 7 օր նոր տարի նշում: Աշխարհում մարդիկ դեկտեմբերի 25 -ից մինչև հունվարի մեկը նշում են ծննդյան տոներ, իսկ հունվարի 2-ից անցնում նորմալ բնականոն կյանքի: Մեր երկրում դեկտեմբերի 25 -ից արդեն քաոս է, որն ավարտվում է հունվարի 6-ին: Ու ամենկարևորը, որ մեզանում լիարժեք ուրախացողները շատ քիչ են:
Զուգահեռ անցկացնելու համար Փորձեցինք պարզել նաև, թե որքան կարժենա, եթե Ամանորյա 7 օրն անցկացնենք օրինակ՝ Դուբայում, Եգիպտոսում կամ Երուսաղեմում: Պարզվեց, որ այստեղ առաջարկվող փաթեթները ծաղկաձորի մոտ կես գինն արժեն:
Հռիփսիմե Գալստյան
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ Գևորգ Կոջոյանի առաջին մենահամերգը:
Հետաքրքիր է Գևորգի ուղին. մասնագիտությամբ տնտեսագետ է, բայց մի օր հասկացել է, որ առանց երաժշտության չի կարող ապրել: Ծնողները դեմ են եղել, սակայն սերն երաժշտության հանդեպ Գևորգին տարել է դեպի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա:
«Մի անգամ մենահամերգով Հայաստան էր եկել մի շատ հայտնի օպերային երգչուհի: Ես ներկա էի մենահամերգին, վերջում կուլիսներում մոտեցա և իմ անմիջական հիացմունքը հայտնեցի: Շատ զարմացա, երբ նա ինձ հրավիրեց սրճելու: Երբ հանդիպեցինք երգչուհին ասաց, որ շատ զարմացած է, թե ինչպես մարդը, որը երաժշտության հետ կապ չունի, այսքան խորը հասկանում երաժշտությունը: Եվ նա ինձ ասաց՝ «Այ եթե դուք ձայն ունենայիք, կարող էիք շատ լավ երգիչ լինել», այդ ժամանակ 25 տարեկան էի: Ես չթաքցրեցի, որ երգում եմ: Նա ցանկություն հայտնեց լսել ինձ: Մոտեցա դաշնամուրին և երբ սկսեց ինչ-որ հատվածներ նվագել, ես արեցի ձայնային վարժություններ ու անընդհատ զարմանք էի նկատում երգչուհու դեմքին: Ի վերջո նա ասաց, որ ուղղակի ափսոս է, որ երաժշտությամբ չզբաղվեմ »,- մեզ հետ զրույցում անկեղծացավ Գևորգը: Թե ով էր իր կյանքի ընթացքը փոխող երգչուհին, Գևորգը չցանկացավ բացահայտել, սակայն ասաց, թե ում հետ է աշխատել.
«Վեց ամսով մեկնել եմ Գերմանիա, սովորել աշխարհահռչակ սոպրանո Մեխտիլ Գյորգի մոտ, ուսուցանել եմ աշխարհահռչակ երգչուհի Հասմիկ Պապյանի մոտ»:
Գևորգն արդեն երրորդ տարին է, ինչ սովորում է, բայց արդեն հրավեր ունի Շտուտգարտի օպերային ստուդիայից:
Թեև մենահամերգին Գևորգը չկատարեց հայ հեղինակների գործեր, սակայն մեզ հետ զրույցում անկեղծացավ, որ կատարում է Կոմիտասի, Աբրահամյանի, Սայաթ-Նովայի գործերից, որոնց նվիրված առանձին համերգ է նախատեսել հետագայում:
«Առհասարակ խորը էտը ընդունված չէ աշխարհում, բայց առավել ևս Սոսին և Կաղնին չպետք է խորը էտի ենթարկվեն»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց Հայկական բուսաբանական ընկերության նախագահ, պրոֆեսոր Էլիանորա Գաբրիելյանը:
Նշենք, որ նոյեմբերի 1-ից Երևանում մեկնարկել է ծառերի էտը: Կարծես թե դա նորմալ ու բնական երևույթ է և անհանգստանալու կարիք չկա, սակայն մասնագետները բողոքում են, որ ծառերի էտը խորն է կատարվում, ինչը վնասում է ծառերին և զրկում նորմալ նյութափոխանակությունից:
Էլիանորա Գաբրիելյանը ասաց, որ բազմիցս դիմել են Երևանի գլխավոր ծառագետ Սուրեն Մաքսապետյանին, քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ներկայացրել են զեկուցում, որ խորը էտը հիմա ընդունված չէ աշխարհում, այն վնասակար է, սակայն ոչ մի արդյունք չեն ստացել:
Հարցն ուղղեցինք Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ, դենդրոլոգ Արսեն Հազարապետյանին: Վերջիս պատասխանեց, որ խորը էտման են ենթարկվում թերի ծառատեսակները և էտումը նպատակ է հետապնդում, որպեսզի մյուս գարնանը ծառերը սաղարթ տան:
Իսկ երբ ասացինք, որ խորը էտի արդյունքում ծառերը հիվանդանում են և լավ չեն աճում, Արսեն Հազարապետյանը հավատացրեց, որ նման բան չկա, և որ էտումն ազդում է ծառի կենսունակության վրա և երիտասարդացնում այն:
Այս պատասխանն, իհարկե, բարկացրեց Էլիանորա Գաբրիելյանին.
«Սոսին ապրում է 1000-1500 տարի, ի՞նչ երիտասարդացնելու մասին է խոսքը: Դմբո են, մեռանք իրենց ասելով, չեն հասկանում: Սոսին մեր աբորիգեն ծառատեսակն է, լավ է տանում կիզիչ արևը, լավ ստվեր է անում արևի ժամանակ:
Ախր մասնագետ ենք, փոխանակ մեզ լսեն, թքած ունեն մեր ասածի վրա: Առհասարակ խորը էտն ընդունված չէ, բայց առավել ևս Սոսին և Կաղնին չպետք է խորը էտի ենթարկվեն: Սոսին մի քանի անգամ այդպես էտեն, էլ չի աճի»:
Հռիփսիմե Գալստյան
Ինչպես տեսնում ենք՝ օրեցօր ավելի մեծ թվով լուսանցքում մնացած քաղաքական ուժեր են հայտարարում համաժողովրդական շարժմանը միանալու և սատարելու մասին:
Տիգրան Կարապետյանի միանալու որոշումից հետո, եռյակին է միանում ևս մեկ կուսակցություն. այս անգամ՝ Արամ Հարությունյանի ղեկավարած «Ազգային համաձայնություն» կուսակցությունը:
Ինչպես տեղյակ ենք՝ կուսակցության անդամները արդեն հյուրընկալվել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Վերջիններս պատրաստակամություն են հայտնել միանալ համաժողովրդական շարժմանը:
«Հայկական վարկածը» կապ հաստատեց Արամ Հարությունյանի հետ:
Հարցին՝ թե Կարապետյանը գալիս է որ հավատ ավելացնի, ի՞նչ տալու իր կուսակցությունը եռյակին, Հարությունյանն ասաց. «Հարստացնելու ենք եռյակը, համախմբումը բնականաբար ավելի կհզորացնի այն, լավ խոսքեր կան. «Մենք բոլորս ավելի շատ գիտենք, քան մեզանից ամեն մեկը առանձին» և բնական է, որ մեր համակիրները, մեր կուսակցության անդամները ևս կմիանան և կաջակցեն: Երբ քաղաքական ուժերը միանում են, դա արդեն բավականին լուրջ էֆեկտ է ունենում»:
Ի պատասխան այն հարցին, թե քա՞նի անդամ ունի կուսակցությունը՝ Հարությունյանը կատակեց. «Ի՞նչ թիվ եք ուզում ասեմ, ասեք՝ ասեմ: Բենդերը ասում էր.« Ինձ սիրել են բազում կանայք և մի կին ատամնատեխնիկ», հիմա մենք ունենք 5432 անդամ և մի կին ատամնատեխնիկ»:
Իսկ ինչ է առաջարկելու եռյակին, կա ՞ծրագիր, հարցին, Հարությունյանը նշեց, որ դեռ պետք է քննարկումներ լինեն և ընդհանուր մարտավարություն պետք է մշակվի. «Գիտեք՝ մենք բավականին մեծ քաղաքական փորձ ունենք, մեր կուսակցությունը քաղաքականության մեջ է դեռևս 1987-88 թվերից, այնպես որ մենք դաշինքների փորձ ունենք, բացի այդ, այսօր մեր երկիրը այն վիճակում է, որ կուսակցություն-կուսակցություն խաղալու խնդիր չկա, սա համաժողովրդական շարժում է: Այսօր վատ վիճակում է մեր ժողովրդի մեծ մասը, հիմա մեր բնակչության 99 տոկոսը դժգոհ է, անուններով կարող եմ թվել՝ով է գոհ»:
Իսկ այն հարցին, թե իր կուսակցությունը առանց բացառության համամի՞տ է եռյակի առաջ քաշած ծրագրերին՝ Հարությունյանը պատասխանեց. «Եռյակը անցնցում իշխանափոխության կողմնակից է, մենք էլ ենք անցնցում իշխանափոխության կողմնակից, հայի արյուն պիտի չթափվի, մենք Մայդան չենք ուզում, բայց մեր ժողովուրդը չպետք է հանդուրժի այս իշխանություններին»:
Սեդա Ավետիսյան
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահներ Դանիել Պետրոսյանը և Սևակ Հովհաննիսյանը հայտարարեցին, որ աղանդավորական կառույցը Խնկո Ապոր գրադարանում հավաքներ է կազմակերպում:
Պետրոսյանի փոխանցմամբ իրենք ունեն հավաստի տեղեկություն, որ կիրակի օրերը ժամը 12-ին գրադարանի դահլիճում կազմակերպվում են աղանդավորական հավաքներ, որոնց ժամանակ նաև բուժումներ են արվում:
«Կիրակի օրը՝ ժամը 12-ին, մենք գնացինք գրադարան, բայց մեզ ներս չթողեցին, արգելեցին մուտք գործել դահլիճ: Բայց, եթե թաքցնելու ոչինչ չունեն ինչո՞ւ են գրադարանի հետևի մուտքից մտնում և եթե կրոնական կազմակերպություն են, ապա պետք է բաց լինեն և բոլորը կարող են մասնակցել հավաքներին: Հետո մեզ մի կին մոտեցավ և իմանալով, որ մենք աղանդների դեմ պայքարող կազմակերպություն ենք՝ սկսեց ագրեսիվ տոնով ասել, որ իրենք աղանդ չեն, պարզապես հավաքներ են անցկացնում, քարոզներ ու բուժումներ իրականացնում: Երբ ղեկավարի անունը հարցրեցինք, ասաց՝ Վահագն Հարությունյան»,-նշեց Սևակ Հարությունյանը:
Դանիել Պետրոսյանն էլ հավելեց, որ իրենք այդ կապակցությամբ խոսել են նաև «Խնկո-Ապոր» անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզաննա Տոնոյանի հետ, որը սկզբում հավատացրել է, որ նման հավաքներ չեն կազմակերպվում. «Երբ սկզբում ասացիք, որ գրադարանում կրոնական կազմակերպություն է հավաքվում և բուժումներ անում, նա ասաց, որ դա բացառվում է, սակայն, երբ ասացինք, որ փաստեր ունենք Ռուզաննա Տոնոյանը արդեն ասաց, որ հնարավոր բան է»:
Ս. Հովհաննիսյանը նշեց նաև, որ նշված կազմակերպությունից իրենց հայտնել են, թե իրենք հայ առաքելական եկեղեցու զավակներն են, բայց նրանց գործողությունները ապացուցում են այն, որ դա հերթական աղանդավորական կազմակերպությունն է:
Սեդա Ավետիսյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.