26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/01.thumb_-1.jpg)
31.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/1705646963_vahe-hovhannisyan-750x375-1.jpg)
31.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-20.jpg)
29.05.2024 | 15:42
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/1716984187_araqel-arqepiskopos-qaramyan-1.jpg)
29.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/screenshot_16.thumb_.png)
29.05.2024 | 11:17
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/screenshot_14.thumb_-1.png)
28.05.2024 | 13:20
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/ajapayan_mikael_scaled.thumb_.jpg)
28.05.2024 | 13:02
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/444489887_7706133296110179_254756391202658944_n.thumb_.jpg)
28.05.2024 | 11:17
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/f6655763ae917f_6655763ae91b6.thumb_-2.jpg)
28.05.2024 | 11:11
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/f4612aa59f03dd93dc150e29a110e000_1716871346.jpg)
28.05.2024 | 10:37
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/hqdefault-1.jpg)
24.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/hqdefault-3.jpg)
24.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/timthumb.jpg)
24.05.2024 | 12:17
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/1716529687_Screenshot_20240524_094758_YouTube.jpg)
24.05.2024 | 11:29
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/default-8.jpg)
23.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/03/f65ffe29f53d26_65ffe29f53d69.thumb_.jpg)
23.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-19-300x223.jpg)
23.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-13.jpg)
23.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-18.jpg)
23.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-2.jpg)
22.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/hqdefault-2.jpg)
22.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/01/lavrov_1.thumb_.jpg)
22.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-6.jpg)
22.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/02/screenshot_1_thumb_v1.thumb_-750x375-1.png)
22.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-16.jpg)
21.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/04/7e05cd4aa7963c179a135b6781882f83_1712949922.jpg)
21.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/03/6678793.thumb_.jpg)
21.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/capture.thumb_-2.jpg)
21.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/photo_2024_05_20_15_49_42.thumb_.jpg)
21.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/default-5.jpg)
20.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/screenshot_15.thumb_.png)
20.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/messenger_creation_5f4315b7_50ef_4078_bf12_d58508d59a57.thumb_.jpg)
20.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/5d1bd7b11c44c24e29a4cffc7088f701_1716106306.jpg)
20.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-14.jpg)
20.05.2024 | 11:00
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/default-6.jpg)
18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...Այսօր համաձայն մամուլի հրապարակումների Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հունվարի 29-ին տեղի ունեցած միջադեպից հետո հրավիրված արտահերթ խորհրդակցությունն ունեցել է նաև գաղտնի մաս: Պետի հրաժարականին հաջորդելու է ինստիտուտի ամբողջ ղեկավար կազմի փոփոխությունը, պաշտոններից կհեռանան մոտ 3-4 տասնյակ անձինք՝ այդ թվում պետ, տեղակալներ, ամբիոնի պետեր, գումարտակի, վաշտի հրամանատություն, համալրման պատասխանատուներ, հոգեբաններ, այսինքն՝ բոլոր այն անձինք, որոնք ուղղակի կամ անուղղակի կապ են ունեցել տեղի ունեցածի հետ, ասել է Սեյրան Օհանյանը:
Թերևս Սերյան Օհանյանը ավելի արդարացի գնահատի իրավիճակը.
Այս և սրան նախորդող դեպքերը կարող էին չլինել, եթե չկրճատվեր ռազմական ինստիտուտի պետի տեղակալ, անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով պատասխանատու Մեխակ Հակոբյանը:
Ոլորտին քաջատեղյակ մարդիկ պնդում են, որ նրա կատարած աշխատանքը շատ կարևոր էր ու արդյունավետ: Պետհամալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը և Զինվորական ակադեմիան գերազանցության դիպլոմով ավարտած սպային հեռացրեցին պաշտոնից միայն նրա համար, որ ՆԱՏՕ -ում այդ հաստիքը չէր գործում:
Սակայն այս պարագայում հարկ էր հաշվի առնել ազգային առանձնահատկությունը: Իսկ մեղավորներ փնտրելուց առաջ հարկավոր է տեսնել սեփական սխալները:
Յարգելի Արաքս Կասյան «Արմենպրես», իմ մեկնաբանութիւնը Ձեր տուած հարցերի շուրջ:
Գերմանիայի Ձախ կուսակցութեան հարցերին (13 Յունուար 2015) գերմանիայի կառավարութիւնը անդրադարձել է շատ յստակ՝ «այսօրուայ դրութեամբ չենք պատրաստւում որևէ յիշատակի միջոցառում կազմակերպել, բայց խորհում ենք հայերի կողմից կազմակերպուած միջոցառմանը՝ նւիրուած հայոց կոտորածների և տեղահանութեան 100-րդ տարելիցին, մի ներկայացուցիչ ուղարկելու մասին»:
Գերմանիան հիմա չէ, որ հրաժարւում է 1915-ի հայ ցեղասպանութիւնը որպէս այդպիսին ճանաչել, համաձայն ՄԱԿ-ի 1948-ի համաձայնագրի: 2005թ. Բունդսթագի որոշման մէջ էլ բացակայում էին «ցեղասպանութիւն» (Genocide) և «բռնատեղահանում» (Deportation) եզրերը: Պատճառաբանալով, որ 1948թ. Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխելու և պատժելու մասին որոշումը, Գերմանիան ստորագրել է 1955թ. Փետրուր 22-ին և չունի յետադարձ ուժ: Ի յարկէ այս միայն պատրուակ է, հակառակ պարագայում պիտի այս օրէնքը տարածուեր նաև Հոլոքոստի վրայ:
Գերմանիայի կառավարութիւնը մատնանշում է 2001թ. Հայ-թրքական երկխօսութիւնը (TARC) և գովաբանում հայ-թրքական երկու արձանագրութիւնները, յատկապէս շեշտելով «պատմաբանների յանձնախումբը», փախչելով Գերմանիայի կայսերական մեղսակցութեան պատասխանասւութիւնից, որպէս սուլթանական Թուրքիայի դաշնակից առաջին համաշխարհային պատերազմում:
Անշուշտ Գերմանիան նկատի է առնում նաև շուրջ չորս միլլոն թրքական համայնքի առկայութիւնը (նրաց մի մասը այս միջոցին Գերմանիայի քաղաքացիներ են), իր քաղաքական-տնտեսական շահերը և NATO-ում Թուրքիայի հետ դաշնակից լինելը:
Ի տարբերութիւն օր. Ֆրասիային, գերմանահայ համայնքը աննշան է և չունի քաղաքական կշիռ: Ցաւով եմ արձանագրում սակայն Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը հէնց հիմնադրման օրից, որի հիմնադիր անդամներից եմ նաև ես, չկայացավ որպէս համադրող քաջալերող և աջակից կենտրոնական կազմակերպութիւն հայ համայնքների համար, այլ դարձաւ մի կառոյց, նման արդէն եղածների շարքում: Զլացաւ համագործակցել և ակտիւացնել Յոյն, Ասորի /արամէալեզու քրիստոնեաներին, չփնտրեց Գերմանակն մտաւորականութեան և քաղաքական գործիչների աջակցութիւնը, որոնք երշախաւորելու էին հայոց ցեղասպանութեան ճանաչումն ու դատապարտումը, ինչպէս միւս երկրներում:
Ձախ Կուսակցութեան դիրքորոշման մասին, կարելի է աւելի մանրամասն կարդալ, իմ բողոք-նամակում ուղղուած Բեռլինի «Tages Spiegel»-ին, կից իմ մեկնաբանութեան:
Վարկաբեկելով Եօհաննէս Լեփսիուսին և միւս հումանիստ և արդարամիտ անձանց, տուժում է ինքնաբերաբար հայոց ցեղասպանութեան արդար լուծումը, ինչպէս այդ արւում է ձախ և միւս կուսակցութիւների կողմից:
Լուիս Մոռենո-Օքամփոն, ոճրագործութեան միջազգաին ատեանի (ICC) գլխաւոր դատաւորը 2010թ. Եղել է Երևանում, մասնակցելով մարդու Իրաւունքների միջազգային
ատեանի 31-րդ Ֆորումին և հանդիպել է արդարադատութեան նախարար Գէորգ Դանիէլեանին և նախագահ Ս.Սարգսեանին: Լ.Մոռենո-Օքամփոն հաստատել է Հաագայի միջազգային ոճրագործութեան ատեանի իրաւասութիւնը, քննելու հայոց ցեղասպանութեան որոշում ընդունելու մասին: սակայն առ այսօր այդպիսի դիմում չի եղել ՀՀ Կողմից:
Ինչ վերաբերւում է Գերմանիայի «Ապրիլ 24-ի յանձնախմբին», որը բաղկացած է Եկեղեցական, Գերմանա-Հայկական ընկերութեան և Գերմանահայոց Կենտրոնական խորհրդից, չկայ և կամ ինձ ծանօթ չէ ստոյգ ծրագիր ցեղասպանութեան 100-րդ տարելիցի կապակցութեամբ, և այս պատճառով էլ որոշ միութիւններ դժգոհում են, նիստերին չհրաւիրւելու և կայանալիք միջոցառումների մասին տեղեկութիւն չունենալու համար: Յստակը առ այժմ այն է որ, Ֆրաքֆուրթի Փաուլս եկեղեցում տեղի է ունենալու միակ և կետոնական միջոցառումը:
Բեռլինում աշխատող «Ցեղասպանութեան ճանաչման աշխատանքային Խմբի»-ին յոյսով ենք այս տարի յաջողուի, երեք ժողովուրդերի (Հայ, Ասորի/արամէալեզոէ քրիստոնեաների և Յոյն) միասնական յուշահամալիրի բացումն, Բեռլինի Շառլոթնբուրգի Պանթէոնում:
Այդ խմբի այլ աշխատանքների մասին՝
ՑՃԱԽ-ը կազմակերպել է Ֆրանքֆուրթում (Փետ. 11-28 Մայիս), Աննա Ֆրաք կրթական հիմնարկում, ցեղասպանութեան լուսանկարների ցուցւհանդէս և դասախօսութիւն (Տիկին դոկտ. Թեսա Հոֆման): Ապրիլի 11-ին Նահատակ գրող բանաստեծ- գրողներից թարգմանութիւնների ընթերցում, Բեռլինի Հայ Եկեղեցական Միութեան հետ միասին:Ապրիլի 18-ին յուշապահակ թրքական դեսպանութեան դիմաց և երթ դէպի Քանցլերի նստավար յանձնելու խնդրագիր: Ապրիլի 24-ին Բեռլինի կենտրոնի Մառիեն եկեղեցում, երկու դասախօսութիւններ,« Եւրոպացի և Հայ Մասնագէտների Ասոցիա հ/կ » հետ միասնաբար և այլ միջոցառումներ ամբողջ տարուայ ընթացքում:
դոկ. Ժ.Քոչարեան
Բեռլին 30.01.2015
Հ.Գ. «Հայկական Վարկած»ին իր մտահոգություններն է ուղղակել Բեռլինի համալսարանի աշխատակից դոկ. Ժիրայր Քոչարյանը, որոնք հրապարակում ենք առանց խմբագրման:
Հ. Գ. Դեկտեմբեր 2014-ին (Բունդսթագի) Գերմանիայի խորհրդարանի, ձախ կուսակցութեան 7 անդամներ և իրենց ֆրակցիան, հարց էին ուղղել Գերմանիայի Դաշնային Իշխանութեանը, թէ՝ «ի՞նչ է պատրաստւում անել Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի առթիւ»:
Գերմանիայի դաշնային Իշխանութիւնը իր 13 Յունուար 2015թ. պատասխանել է այդ հարցին, որին անդրադարձել է դոկ. Ժիրայր Քոչարյանը իր մեկնաբանութիւնում:
ծանոթ. Գերմաներէն լեզւով գրուած նամակը ուղղուած է “Der Tagesspiegel”-ին, քանի որ ձախ կուսակցութեան կողմից վարկաբեկուած է Եոհաննէս Լեփսիոսը, մինչդեռ փաստաթղթերի կեղծողը եղել է այն ժամանակուայ գերմանիայի արտաքին գործոց նախարարութիւնը և ոչ թէ հայ ժողովրդի բարեկամ Ե. Լեփսիոսը:
Գյումրիի դեպքերի վերաբերյալ ամենատարբեր արձագանքներ եղան, «Հայկական Վարկածի» հետ դրանց շուրջ իր մտահոգություններն է կիսել Մոսկվայի հնաբնակներից մեկը, ծագումով գյումրեցի, արվեստաբան -երաժիշտ Վարդուհի Մանուկյանը:
— Գիտե՞ք ինձ ինչն է հանգստացնում, այն, որ ժողովուրդը լցված չէ ռուս ազգի դեմ, ժողովուրդը ազգային հարց չի բարձրացնում, հակառուսական ոչ մի տրամադրություն, նրանք ուղղակի պահանջում են, որ մեզ ապուշի տեղ չդնեն, ժողովրդի հետ պետք է խոսել, ժողովուրդը երեխա չէ, որ խաբեն երեխայի պես կոնֆետ տան ասեն՝ սուս մնա: Արդեն գյումրեցու համբերությունը հատել է, սա աբսուրդ է, որ քնած գան օջախիդ մեջ…. Սա կամ ֆարշիստի ձեռքի գործ է կամ թուրքի, էստեղ ուրիշ տարբերակ չկա, իսկ այդ երիտասարդը ընդամենը ձեռքի խաղալիք է…
— Գյումրեցիներն այդ օրերին միասնակա՞ն էին, Մոսկվայում:
— էդ օրը լենինականցիների ողբն էր, նրանք եկեղեցի էին եկել հոգիները հանգստացնելու համար, առանձին մի մեծ խմբով էին եկել գյումրեցիները եկեղեցի, բայց…: Այդ օրը նրանք հոգևորականի խոսք լսելու, իրենց վիշտը սփոփող ինչ որ արարողության կարիք ունեին: Ցավոք մենք ոչ մի նման բան չտեսանք, բացարձակ անտարբերություն էր.
Ազգը սգի մեջ էր, և դա ընդանուր համահայկական ողբերգություն էր: Ես հայ ազգի դուստրն եմ իմ հարևանի կամ բարեկամի ցավը նաև իմն է, սա ընդանուր վիշտ է, ինչպես երկրաշարժը:
Ինձ համար և ցավալի էր և անհասկանալի, որ Ռուսաստանի հայ հոգևոր առաջնորդը, որևէ կերպ չարձագանքեց այդ օրերին: Մարդիկ իրենց լքված ու անտեսված էին զգում: Համախմբում չկար: Միայն դեպքից 3 օր անց՝ կիրակի օրը ժամը 15- ին պատարագ էր, բայց այստեղ ապրող իմ գերդաստանը չգնաց եկեղեցի, մեզ թատերական իրավիճակ պետք չէ: Ամսի 15-ին մի ամբողջ ընտանիք են թաղում Հայաստանում և ոչ մի հոգևոր ծառայություն չի մատուցվում, ամսի 18 -ին ես, իմ ամբողջ բարեկամներով՝ 20 հոգով, վշտից քարացած, գնացել ենք հայկական դեսպանատուն: Երբ դու մայր ես, կապ չունի թե ում երեխաներն են սպանվել:
Իսկ հունվարի 18-ին ցուցադրական պատարագ էր, որ մեզ՝ օտարության մեջ ապրող հայերիս հոգուն, ոչինչ չտվեց: Մեզ մեր հայրենիքում տեղի ունեցած ողբերգության օրն էր պետք մարդկային խոսք ու հանգստացնող քարոզ լսել:
Ամսի 18-ին Մոսկայում էր նաև Կաթողիկոս Գարեգին Բ -ն, որը եկել էր, ինչպես պարզվում է, բարերաների հետ հանդիպելու համար ու պատարագի օրն էլ ավելի շուտ իր շուրջն էր հավաքել մոսկվաբնակ գործարարներին, այլ նպատակներով, քան հայրենակիցների վիշտը կիսելն էր:
Թէեւ քիչ մը ուշացումով՝ երեւի մխիթարուելով որ «աւելի լաւ է ուշ, քան երբեք» ասացուածքէն, Ռամկավար Ազատական Կուսակցութիւնը իր 12 Յունուար 2015 թուակիր մամլոյ հաղորդագրութեամբ հրատարակած է «Նամակ Զոյգ Կրօնապետերուն» խորագրով կոչ մը: Առաջին նայուածքով՝ զարմանք պատճառեց խորագիրը, եւ պահ մը մտածեցի թէ ովքե՞ր են այդ կրօնապետները, կարծէք ոչ-հայ կրօնապետներու մասին է խօսքը, մինչդեռ նամակը ուղղուած է Ս. Էջմիածնի եւ Երուսաղէմի նուիրապետական զոյգ աթոռներու գահակալներուն: Անցնինք մեզ յուզող հարցին:
Ահաւասիկ աներեւակայելի, անիմանալի եւ շփոթեցուցիչ յայտարարութիւն մը, որ զիս խորապէս փոթորկեց եւ պահ մը մտածել տուաւ որ մենք տակաւին չենք ըմբռնած հոգեւոր ծառայութեան դաշտին ամբողջական իմաստը. « Դուք քաջ գիտէք, որ ողջ հայութեան հաւատացեալ դասը կը խոնարհի հաւատք բուրող եւ ներշնչող Ձերդ Փիլոններու եւ Վեղարներու առաջ»: Կրնա՞ք երեւակայել նման յայտարարութիւն մը ինքզինք առաջնորդ եւ ղեկավար նկատող կուսակցութեան մը պաշտօնական թերթին մէջ: ԻՆծի այնպէս կը թուի որ տակաւին «հորթի պաշտամունք»ի դարաշրջանին մէջ կը գտնուինք…:
Բացատրենք: Բաւականին ծիծաղելի է հոգեւորականի սքեմին տրուած այս կարեւորութիւնը: Սքեմին յարգանք եւ արժէք տալով չէ որ պիտի բարձրացնենք հայ եկեղեցականութեան դիրքը: Այդ յարգանքը պիտի վայելէ հայ եկեղեցականը իր մարդկային արժանիքով, իր մտաւոր եւ բարոյական յատկութիւններով, իր նկարագրով, կենցաղով եւ իր կոչումին ամբողջական իրագործումով:
Նախ ըսենք, որ հայկական սքեմ գոյութիւն չէ ունեցած բնաւ: Քրիստոնեայ բոլոր եկեղեցիներու մէջ եկեղեցականներու հասարակաց զգեստ մը միայն կար— վերարակուն, որ հաւանաբար հին սեմական ժողովուրդներէ ժառանգուած է եւ զոր ցարդ կը կրեն բոլոր ազգերու եւ կրօններու կրօնականները անխտիր, մանաւանդ Արեւելքի մէջ: Հայ եկեղեցականի զգեստի մասին որոշ ծանօթութիւն չունինք հայ եկեղեցական կանոններու մէջ ալ: Միայն Դուինի ժողովին (555) եւ Ներսէս Կաթողիկոսի անունով ծանօթ 37 կանոններուն 12րդը կ’ըսէ. «Զինուորի զգեստ հագնիլ եւ եկեղեցականներու շարքին կանգնիլ չէ՛ կարելի, եկեղեցականները քահանայական տարազով պէտք է ըլլան»:
Փաւստոս Բուզանդ,երբ կը խօսի Մեծն Ներսէսի ընտրութեան մասին, կը նշէ անորոշ կերպով, թէ «կղերականներու հանդերձներ բերին եւ անոր հագցուցին»: Իսկ երբ կը խօսի անոր թունաւորման պարագաներու մասին, կը գրէ. «երբ իր օթեւանը մտաւ, իր պարեգօտը հանելով, սիրտը ցոյց տուաւ»: Ուրեմն հետեւցնելով՝ կրնանք ըսել որ կղերականներու յատուկ զգեստը պարեգօտն էր, այսինքն վերարկուն: Ահաւասիկ այս վկայութենէն ետք կրնանք ըսել Փաւստոս Բուզանդի բառերով, որկանացազգեստ վերարկուն չունի ազգային որեւէ հանգամանք:
Այս հակիրճ բացատրութենէն ետք, վերադառնանք «բացառիկ» նամակի բովանդակութեան: Մեր բարձրաստիճան եկեղեցականներէն մինչեւ փոքրաւորը պէտք է իմանայ որ ժողովուրդը, որ ինքնին եկեղեցին է, երբեք չի՛ խոնարհիր իրենց փիլոններուն եւ վեղարներուն առաջ, այլ ա՛յն հոգեւոր կարգին, որ է ըսել «աստուածային եւ երկնաւոր շնորհ»ին՝ որ անոնց փոխանցուեցաւ Ս. Հոգւոյ ներգործութեամբ, եւ ատիկա ա՛յն ատեն՝ երբ այդ շնորհքը կ’արդարացնեն իրենց ամբողջական անսակարկ նուիրումով եւ կ’արտացոլացնեն զայն իրենց ծառայական կեանքին մէջ:
«Ի տես սակայն Ձեր երկու մեծութեանց մէջ վերջերս յառաջ եկած անհամաձայնութեանց եւ փոխադարձ մեղադրանքներուն, ինչպէս նաեւ չափազանց մտահոգ անոր ժխտական զարգացումներուն հաւանական անբաղձալի եւ վտանգաւոր հետեւանքներէն, մեզ համար անհանդուրժելի է լուռ մնալ այս ուղղութեամբ»: Կ’արժէ այստեղ «Բարի լո՜յս» մը ըսել մեր Ռամկավար եղբայրներուն: Տարիներէ ի վեր կը գրենք, եւ շատեր կը գրեն, Հայց. Եկեղեցւոյ տագնապներու մասին. նո՞ր կ’արթննաք ձեր թմբիրէն:
2000 թուականէն սկսեալ, կարգ մը պարկեշտ եւ արիասիրտ եկեղեցականներ բացայայտօրէն բողոքեցին Գարեգին Բ. Կաթողիկոսի բռնատիրական, հակականոնական բոլոր արարքներուն դէմ, եւ ուրիշներ կարգալոյծ եղան քինախնդրութեան զոհ երթալով: Դժբախտաբար մեր բոլոր կուսակցութիւններն ու կազմակերպութիւնները լուռ մնացին եւ այդ լռութեամբ մեղսակից դարձան կատարուած աւերներուն Հայց. Եկեղեցւոյ ծառայութեան դաշտին մէջ: Անհեթեթ կը նկատենք այսօր այն յայտարարութիւնը թէ կարելի չէ լուռ մնալ այսուհետեւ— պէտք չէ որ լուռ մնայիք մինչեւ այսօր` եթէ իսկապէս բծախնդրութիւնը ունէիք Հայց. Եկեղեցւոյ առաքելութեան նկատմամբ:
Անհամաձայնութիւն կ’ըլլայ այնտեղ ուր օրէնքը կը բացակայի եւ կամակայականութիւնները կը գործեն: Այստեղ չկան փոխադարձ մեղադրանքներ, այլ կան փաստուած իրականութիւններ եւ կանոնական ոտնձգութիւններ: Պէտք է վերջ տալ անհանդուրժողութեան, քինախնդրութեան եւ բոլոր կանոնական խախտումներու: Օրէնքէ վեր ո՛չ մէկ իշխանութիւն կրնայ ըլլալ: Եկեղեցին ա՛յն հաստատութիւնն է, որ կ’առաջնորդէ իր հաւատացեալները դէպի կատարելութիւն, ո՛չ թէ հրահանգներով եւ բռնակալութեամբ, այլ՝ բարոյական ազատ ընտրութեամբ, խղճի դաստիարակութեամբ:
Կրնաք երեւակայել որ համբերութեան բաժակը որքա՜ն յորդած պէտք է ըլլար, որ Ամենապատիւ Նուրհան Պատրիարք պարտաւորուէր հանրութեան ներկայացնել իր բողոքագիր-նամակը: Ժողովրդավար Հայց. Եկեղեցին պարտաւոր է ըլլալ թափանցիկ իր բովանդակ գործունէութեամբ, ներքին եւ արտաքին աշխարհի դիմաց: Ժողովուրդը՝ որ Եկեղեցին է, պարտաւոր է եւ պէտք է գիտնայ թէ ինչպէ՞ս, ինչո՞ւ օրինական խախտումներ կան Եկեղեցւոյ կեանքին մէջ: Հայց. Եկեղեցին ձախողած է իր առաքելութեան մէջ եւ չէ կարողացած ազգը Եկեղեցիին մօտեցնել, որովհետեւ մերժած է ըլլալ հոգեւոր եւ վարչական թափանցիկ կառոյց մը: Ազգին հաշիւ չտալու այս հոգեբանութիւնը մեզ կ’առաջնորդէ ապազգայնացման:
Հետեւաբար՝ Պատրիարքին գրած նամակին ոճը երկրորդական է այլեւս: Այնտեղ արձանագրուած «մեղադրանքները» ինչպէս նամակը կ’ըսէ, եթէ ճշմարտութեան չեն համապատասխաներ, թող Մայր Աթոռը պաշտօնապէս պատասխանէր Գարեգին Բ.ի ուղղուած նամակին: Անկասկած որ Մայր Աթոռը պիտի չկարենար հակաճառել, որովհետեւ, ինչպէս ժողովրդական առածը կ’ըսէ, «երեւցող գիւղը, առաջնորդի պէտք չունի»: Ուստի պատրիարքին կողմէ յառաջ բերուած մեղադրանքները (ես պիտի կոչէի բացայայտ ճշմարտութիւնները) կարելի պիտի չըլլար հերքել, եւ այդ պատճառով ալ՝ Մայր Աթոռի պատուէրով փարիսեցիական եւ շինծու պաշտպանողական յօդուածներ հրատարակուեցան «խնկարկուներու» կողմէ:
Այս բոլորը կը պատահին, եւ տակաւին պիտի պատահին, այնքան ատեն որ Ամենայն Հայոց Գարեգին Բ. Կաթողիկոս ինքզինք օրէնքէ վեր նկատելով կը շարունակէ անտեսել ամէն օրէնք, կարգ ու կանոն եւ սահմանադրութիւն: Անկասկած որ բոլորս ալ հաշուետու ենք ի վերջոյ Նախախնամութեան, բայց այնքան ատեն որ կ’ապրինք եւ կը գործենք Եկեղեցւոյ մէջ՝ հաշուետու ենք մեր ժողովուրդին որ նոյն ինքն Եկեղեցին է, այն ժողովուրդին՝ որ իր ներկայացուցիչներու մասնակցութեամբ կ’ընտրէ Կաթողիկոսը:
Անհարժեշտ է վերատեսութեան ենթարկել Եկեղեցւոյ պաշտօնէութեան եւ ժողովուրդի փոխ-յարաբերութիւնները: Այլ խօսքով՝ ստեղծել մշակութային յեղափոխութիւն մը որուն ժողովուրդը մասնակցի անպայման իր անսահմանափակ իրաւունքով եւ իր բաժինը բերէ Եկեղեցւոյ վերաշխուժաւորման աշխատանքին մէջ: Առանց ժողովուրդի ամբողջական մասնակցութեան՝ դատապարտուած պիտի մնանք նախ՝ մենաշնորհեալ կղերապետութենէ տառապող եկեղեցականներուն ձեռքը, ու ապա պիտի յանձնուինք քաղաքական եւ ընկերային մաշումներու յորձանուտին:
Թափանցիկութեան պակասը պարզապէս մեզ կ’առաջնորդէ ազգային անպատասխանատուութեան եւ հոգեւոր սնանկութեան, եւ ճիշդ անոր համար մեր կուսակցութիւններն ու բարեսիրական կազմակերպութիւնները պարտին ժողովուրդի ստուար մեծամասնութեան գործօն մասնակցութիւնը բերել Եկեղեցւոյ կեանքին մէջ, մերժելով «մենաշնորհեալներու» աճպարարութիւնները յօգուտ իրենց անհատական կամ կուսակցական շահերուն:
Բոլորս պատասխանատու ենք այս տխուր եւ ո՛չ յուսադրիչ, անփառունակ կացութեան, որովհետեւ չենք փափաքիր մեր ամբողջական եւ լիիրաւ մասնակցութիւնը բերել Եկեղեցւոյ կեանքին եւ փրկել զայն իրենք զիրենք «ղեկավար» ներկայացնող, ժողովուրդին արիւնն ու աւիշը ծծող այս նոր ջոջերէն՝ եկեղեցական թէ աշխարհական:
Յ.Գ. Այնպէս կը թուի որ նամակը խմբագրող անձը, փորձած է իր գրաբար լեզուի ծանօթութիւնը դրսեւորել ո՛չ այդքան գիտութեամբ: Կարելի չէ գրել «ի Երուսաղէմ,» այլ պէտք է գրել «յԵրուսաղէմ»: Նոյն ատեն, ուղղագրական սխալները ներելի չեն այստեղ: Դոկտ. Մինաս Գոճայեանի բացակայութիւնը զգալի է այս խմբագրութեան մէջ:
Ոսկան Մխիթարեան
25 Յունուար, 2015
Բոլորիս հայտնի է, որ այսօր Հայաստանը պարալիզացված է: Տեղի է ունեցել երկրի կյանքում մեծագույն ողբերգություն՝ գլխատվել է մի անմեղ հայ ընտանիք: Երևույթի ճշմարիտ էությունը հայտնի չէ, չկան հստակ մեկնաբանություններ, պարզված չէ կատարվածի ճակատագրական սկզբնապատճառը: Տարաբնույթ կարծիքներ կան՝ ինչպես հանցագործի միայնակ գործելու հանգամանքի, այնպես էլ նրա նկատմամբ ռուսական կողմից դրսևորվող վերաբերմունքի շուրջ: Այսուհանդերձ ռուսական քարոզչության մեքենան իր կողմից տրված որակումներն այնպես է ձևակերպում, որ հնարավոր լինի ռուսական քննչական մարմիններին թողնել գործի նախաքննությունը: Հայկական կողմը պարզապես մնալու է դիտորդի կարգավիճակում: Այսքանը այսօր նկատելի է բոլորիս:
Այս ֆոնի վրա տարօրինակ է Հայաստանի մտավորականության կողմից ցուցաբերվող քար լռությունը: Տպավորություն է, կարծես թե ոչինչ արտառոց չի կատարվել երկրում: Գնալով ակնհայտ է դառնում մի հանգամանք՝ հայ մտավորականի խայտառակ կերպարը. երկիրը ցնցած ողբերգության հանդեպ դրսևորվող անտարբերությունը: Այսպիսի անտարբերություն էլի է եղել. պատմությունը մեզ հիշեցնում է մեծ եղեռնի ժամանակները, երբ մտավորականների մի խումբ տարվում էր գլխատվելու, մեկ այլ թև լռելայն հետևում էր, թե ինչ ճակատագիր էին ունենալու իրենց գրչեղբայրները:
Ինչու՞ են լռում գրականության, արվեստի և գիտության ներկայացուցիչները: Ինչից են վախենում, արդյո՞ք վախեցողը կարող է ազգի մտավոր պոտենցիալի կրողը լինել:
Պարզից էլ պարզ է, որ վերջիններս սպասում են երկրի ղեկավարության ձայնին՝ մինչդեռ վերջինս անհամարձակ է Ռուսաստանի վերաբերյալ բողոքի որևէ նոտա հնչեցնելու: Եւ մեր իշխանությունների հստակ հայտարարությամբ հանդես գալու անկարողությունն է բերում մեր, այսպես կոչված, մտավորականության լռությանը:
Մտավորականը՝ իր ժամանակի վկան է, իր ժողովրդի խղճի ձայնը, նրա ծանրակշիռ բարոյական արժեքների կրողն է: Ցավոք սրտի, այս տեսակ մտավորականի պակաս է զգացվում: Թվում է, թե՝ այդ տեսակը իսպառ վերացել է: Չմոռանանք ասել, որ անառաջնորդ երկրում մտավորականը չի կարող համարձակ լինել, ապրել ազատամիտ մարդու կենցվածքով: Իսկ երկրի տերը պետք է իր մեջ կրի տիրոջ բարոյական արժեքն ու իրավունքը:
Այսու, պետք է հասկանալ այն պատմական ճշմարտությունը, որ երկիրը կառավարելու իրավունք ունեն՝ տվյալ երկրի ժողովրդի օրինավոր զավակ համարվողները:
Խառնածին մարդը քաղաքական ընկեցիկ է, քանզի ունի ծննդավայր, բայց ո՛չ հայրենիք, օթևան, բայց ո՛չ ընտանեկան հարկ, կրոն, բայց ո՛չ ավանդական և ուղղափառ: Նա երկկենցաղ է, երկդիմի, երկատված, ուստի չի կարող հավատարիմ լինել երկրին և նրանում գործող օրենքներին:
Մտավոր արժեքների կրողները մեզանում մշտապես եղել են հոգևորականները: Այս առումով այսօր մեր եկեղեցին սնանկ է: Խիստ անպատշաճ է Հայ առաքելական եկեղեցու պահվածքը. եկեղեցու զորագլուխ՝ Գարեգին Բ հայրապետը որևէ տրամաբանական ելույթ չունեցավ: Ամենայն հայոց կաթողիկոսը նույնիսկ չնզովեց մարդասպանին, երբ ալեկոծվում էր ազգի ցասումն ու վիշտը: Նման կաթողիկոս ունենալը վայել չէ այն եկեղեցուն, որը տվել է Մաղաքիա Օրմանյանի նման դիվանագետ, Թորգոմ Գուշակյանի նման աստվածընկալ հոգի և Եղիշե Դուրյանի նման հրաշախոս լեզու ունեցող հոգևորականներ: Եկեղեցին կոչված է Աստծո փառքը տարածելու երկրի վրա և արդարության պահանջ ներկայացնելու պետությանը:
Ես որպես մտավորական և հայ մարդ ամաչում եմ մեր եկեղեցու առաջնորդի կեցվածքի համար:
Սրանք հարցեր են, որոնց մասին պետք է խորհի այսօրվա մտավորականը և հետևություններ անի կատարվածից: Յուրաքանչյուր մտավորական պարտավոր է մտահոգվել իր երկրի ապագայի մասին, հակառակ դեպքում նա նույնպես կվերածվի խամաճիկի և կհպատակվի ասպատակողի օրենքներին: Այս է խնդիրը:
Մերուժան
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի կայքէջում կարդացինք, որ «Հունվարի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը եկեղեցական-վարչական հարցերով մեկնել է Սփյուռքի թեմեր: Հայրապետական այցի ընթացքում Նորին Սրբությունը կլինի Շվեյցարիայի և Մեծ Բրիտանիայի հայոց թեմերում, ինչպես նաև Ավստրիայում, հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերարների հետ»:
Ինչպե՞ս կարելի է հայ ազգի այս ծանր կորուստների ու ողբերգական սգի մեջ թողնել հայրենիքը, ժողովրդին և մեկնել Եվրոպա` «բարերարների» հետ հանդիպումներ ունենալու սին պատճառաբանությամբ։ Մի՞թե բարոյական քայլ չէր դիտվի, եթե հայոց կաթողիկոսը գնար Գյումրի, ներկա գտնվեր զոհվածների հոգեհանգստյան արարողությանը և իր մխիթարական խոսքն ուղղեր Ավետիսյանների ողբացյալ հարազատներին, վշտակիր գյումրեցիներին ու ողջ հայ ժողովրդին:
Հավաստի աղբյուրներից իմացանք, որ կաթողիկոսի առաջին հանդիպումը եղել է Մոսկվայի նորակառույց Սբ. Պայծառակերպություն եկեղեցուն կից ճաշարան-դահլիճում, որտեղ, ինչպես ամեն տարի հունվար ամսվա երրորդ կիրակի օրը, թեմի առաջնորդ, Գարեգին Բ-ի եղբայր Եզրաս Ներսիսյանը հավաքում է մոսկվաբնակ հարուստներին ու նշում նոր տարին։
Ճիշտ այս օրերին, երբ մայր հայրենիքում մեր ժողովուրդը ողբի ու աղոթքի մեջ է, իսկ բժիշկները գիշերուզօր պայքարում էին փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի կյանքը փրկելու համար, ինչը ցավոք չհաջողվեց, Ներսիսյան եղբայրների նախաձեռնությամբ Մոսկվայում հայ մեծահարուստների համար խրախճանք էր կազմակերպված, որն ուղեկցվում էր երգ ու պարով։
(Հավաստի աղբիւների եւ ականատեսների վկայութեան համաձայն, նմանատիպ խրախճանքների ժամանակ, հատկապէս Ներսիսյան եղբայրները, Գարեգինը եւ Եզրասը աչքի են ընկնում իրենց պարերով (նկարահանուները կը հրապարակվեն հաջորդիվ)) ։
Կարծեք ավանդույթ է դարձել, որ երբ հայրենիքը գտնվում է տնտեսական ու քաղաքական ծանր վիճակում, Գարեգին Ներսիսյանը հանկարծ ուղևորվում է արտասահման` պատրվակ բռնելով իր հանդիպումները բարերարների հետ։Մի՞թե հենց այդ պահն է ամենահարմարը:
Այսպես, 2008 թվականի փետրվարին, կապված նախագահական ընտրության հետ, Ազատության հրապարակը հասել էր իր դժգոհության գագաթնակետին, որն ավարտվեց մարտիմեկյան արյունահեղությամբ: Ինչպես սպասվում էր, Գարեգին Ներսիսյանը մեջտեղում չկար` բարոյապես նեցուկ կանգնելու իր ժողովրդին։ Արյունահեղությունից հետո, երբ նա փորձեց գնալ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատուն` հանդիպման, վերջինս նույնիսկ դարպասի դռները չբացեց կաթողիկոսի առաջ:
Եվ ահա ամեն անգամ, երբ զանազան առիթներով հայ ժողովուրդն իր արդար դժգոհությունն է հայտնում հանրահավաքների միջոցով, Գարեգին Բ-ն ակնթարթորեն անհայտանում է: Չգիտես` ո՞ւմ հրահանգով ու թելադրանքով, թողնում է հայրենիքն ու ժողովրդին սգի ու վտանգի մեջ և մեկնում արտասահման` «բուժման» կամ էլ, լավագույն դեպքում, «բարերարների» հետ հանդիպման։
Ահա իրական պատկերը Գարեգին Բ կաթողիկոսի, ինչը տեսանելի է բոլորին: Ժամանակը վաղուց հասունացել է, հարկ է, որ ազգովի իրագործվի արդար պահանջը` պարտադրելով Գարեգին Բ-ին, գրելու սեփական հրաժարականը, եթե չի ուզում էլ ավելի խայտառակելով` ուրիշները պահանջեն իր հրաժարականը: Միայն այսկերպ է հնարավոր փրկել Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին` ամբողջական կործանումից, ինչպես վկայում է Երուսաղեմի Պատրիարք Նուրհան արք. Մանուկյանը:
Օննիկ Չոբանյան
Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հունվարի 19-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնությունում պատիժը կրող Հրաչյա Հարությունյանի կնոջն ու նրա հորը` Անահիտ և Վիկտոր Մարտիրոսյաններին:
Թե ինչու որոշվեց հենց այս պահին անդրադառնալ դեկտեմբերի սկզբին Անահիտ Մարտիրոսյանի՝ ՀՀ արդարադատության նախարարություն հասցեագրած դիմումին, կարծում ենք, այնքան էլ դժվար չէ կռահել:
Ըստ տրամաբանության կա երկու վարկած. նախ՝ ՀՀ իշխանությունները որոշել են հրապարակավ տեր կանգնել մեր հայրենակցին, հանգստացնել կրքերը, մեսիջ ուղարկելով հանրությանը. «Նախարարը Հարությունյանի ընտանիքի անդամներին տեղեկացրել է, որ դիմումը, որով խնդրում էր Հ. Հարությունյանին պատժի մնացած մասը կրելու նպատակով Հայաստանի Հանրապետություն տեղափոխել, ընթացքի մեջ է՝ հավելելով, որ դատապարտյալի փոխանցումը ժամանակատար գործընթաց է:
Նախարարը, բացատրելով տեղափոխման ընթացակարգի մանրամասները, նշել է, որ դիմում-խնդրանքին կից նախարարությանն անհրաժեշտ փաստաթղթեր չէին ներկայացվել, ուստի արդարադատության նախարարությունը սահմանված կարգով դիմել է Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարություն` խնդրելով տրամադրել Հ.Հարությունյանին Հայաստան տեղափոխելու հարցի լուծման համար անհրաժեշտ ամբողջական տեղեկատվություն, ինչպես նաև «Դատապարտյալների փոխանցման մասին» Եվրոպական կոնվենցիայով նախատեսված փաստաթղթերը»:
Երկրոդ վարկածն այսպես կոչված փոխանակման տարբերակն է՝ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի դիմաց ՌԴ իրավապահներին զիջել ՌԴ քաղաքացի Վալերի Պրեմյակովին, որի համար էլ հող է նախապատրաստվում՝ հանրային կարծիքի մասով հնարավոր բարդություններից խուսափելու նպատակով:
ԱՆ հաղորդագրության մեջ ասվում է. «Լսելով հարազատներին հուզող մի շարք հարցեր՝ նախարարը նրանց տեղեկացրել է, որ Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունից դիմումի վերաբերյալ պատասխան է ակնկալում: Նա հավաստիացրել է, որ շուտով հեռախոսազրույց է ունենալու Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարի հետ, ինչը որոշակի պարզաբանումներ կմտցնի հարազատներին անհանգստացնող հարցերում: Նախարարը հավելել է, որ անհարժեշտ է պարզել Ռուսաստանից Հրաչյա Հարությունյանի տեղափոխմանն հնարավոր խոչընդոտները. մասնավորապես, արդյո՞ք վերջինիս դեմ չկան բավարարված քաղաքացիական հայցեր, ինչի առկայությունը լրացուցիչ ֆինանսական երաշխիքներ կարող է պահանջել ՀՀ-ի համար: Նախարարը վստահեցրել է ընտանքին, որ, բոլոր դեպքերում, արվում է հնարավոր ամեն բան, որպեսզի լուծվի Հայաստանի քաղաքացու տեղափոխման հարցը»:
Քիչ առաջ Գյումրիում տված ասուլիսին ՀՀ գլխավոր դատախազն ասել է, որ Պերմյակովի արարքի համար ի տարբերություն ՀՀ օրենսգրքի, ռուսական օրենսդրությամբ ավելի խիստ պատիժ է նախատեսված (Դիտավորյալ սպանության համար ՌԴ օրենսդրությամբ նախատեսվում է պատիժ՝ ընդհուպ մինչև գնդակահարություն): Սակայն միևնույն ժամանակ ասել է, թե՝ նկատի ունենալով, որ Հայաստանը և Ռուսաստանը Եվրոպայի խորհրդի անդամ են, իսկ Հայաստանում գնդակահարությունը վերացված է ԵԽ անդամ դառնալուց հետո,( ԵԽԽՎ անդամ երկրներում պատժի այդ տեսակը չի կիրառվում) նման պատժի սպասելն անիմաստ է:
Ինչպիսին կլինի պատիժը. կլինի համարժեք թե ոչ, ցույց կտա ժամանակը, իսկ դրանից հետո, ոճրագործին որտեղ էլ լինի, դժվար չէ գտնել — պատժելը: Այդ վիժվածքի ընտանիքը ևս պետք է պատասխան տա: Միայն թե պատասխան պահանջողները մինչև վերջ պինդ մնան: Թե չէ մեզանում արդեն սովորական է դարձել հուզվել, քննարկել, սակայն շատ կարճ ժամանակում մոռացության մատնել արտառոց դեպքերը:
Թե ինչ կպարզվի քննության ընթացքում, դրա որ մասը կհասնի հանրությանն, այլ հարց է: Հիմա կարևոր է պարզել Պերմյակովի գործողությունների իրական դրդապատճառը։ Կան տարբեր վարկածներ. Պարզ է, որ ջուր խմելու պատրվակով տուն մտած ու նույնիսկ անմեղ երեխային սրախողոխ արած ստահակը ստում է:
Քանի որ համացանցում պտտվում է հանցագործի հոր՝ Պավել Պերմյակովի Խարիզմաթ աղանդի հոգևոր հովիվ լինելու հանգամանքը, չի բացառվում, որ տղան ևս դրա հետևորդ լինի ու կոնկրետ ծրագիր իրականացնի, ընտրելով պատահական ընտանիք:
Այն որ կատարվածը ծրագիր է, դրա մասին երկու կարծիք լինել չի կարող, այլապես ինչու պետք է , հանցագործը այդպես նպատակաուղղված ցանկանար վերացնել ընտանիքի բոլոր անդամներին, ընդհուպ անմեղ ու ոչինչ չհասկացող երեխաներին այն էլ, վերջիններիս սրախողոխ անելով:
Վարկածներից մեկը ևս հավանական է՝ կատարվածը կազմակերպված գործողություն է, այլ պետության հատուկ ծառայությունների կողմից, Նպատակները կարող են տարբեր լինել, ընդհուպ հակառուսական տրամադրություններ հրահրելը։
Ստիպված են սեփական փորձով համոզվել
Ամանորի տոնական սեղանեների շուրջ քննարկվող ամենաթեժ թեմաներից մեկն էլ նոր մաքսային կանոներն են, որոնց հետ կապված փոփոխությունները և դրանց վերաբերյալ տեղեկության պակասը բազմաթիվ ենթադրությունների առիթ էր տալիս:
Հունվարի 1- ից Հայաստանում մաքսային և հարկային նոր կանոններ են գործում, սակայն նույնիսկ այդ կառույցի աշխատակիցները չգիտեն ինչ օրենքներով են աշխատելու իրենք: Նրանք վայելում են իրենց բաժին 12 օրյա արձակուրդը, իսկ ներկրողների մի հսկայական բանակ փորձում է ենթադրություններով ինչ որ տրամաբանական լուծում գտնել: Ներկրողների մեծ մասը հակված է կարծելու, որ ռուսական օրենսգիրքը կիրառվելու է ամբողջությամբ ու անփոփոխ: «Ոչինչ դեռ պարզ չի, մենք էլ չգիտենք,-» ասում են Ֆիննախի աշխատակիցները:
Իհարկե Մաքսային միություն մուտքը և օրենսգրքի փոփոխությունները կբերեն թե՝ տեխնիկական խնդիրներ, թե՝ կոռուպցիոն ռիսկեր, ի վերջո թյուրիմացությունը չի կարող չբերել իր հետևանքները, թեկուզ և ժամանակավոր: Ինչ խոսք պատկան մարմինները ցանկալի է և պետք է իրազեկեին քաղաքացիներին՝ մամուլով և այլ միջոցներով: Սակայն բանն այն է, որ նրանք էլ կարծես դեռ ոչինչ չգիտեն:
Ներկրմամբ զբաղվող քաղաքացիներին այլ բան չի մնում, քան պատրաստվել սեփական փորձի վրա հավաստիանալ, թե՝ իրականում ինչ է փոխվել մաքսային և հարկային դաշտում: «Հիմա ինչ էլ ասեն կիսատ է լինելու, մինչև մի անգամ չգնանք ապրանքի, չենք կարող հստակ տեղեկանալ իրավիճակին», — համոզված են գործարարները:
«Խաչը կապ ունի քրիստոնէութեան հետ, պիտի աշխուժացնէ զբօսաշրջիկութիւնը Հայաստանի մէջ եւ Հայաստան պիտի դառնայ հռչակաւոր երկիր մը աշխարհի մէջ»
Սփիւռքի Նախարար՝
Հրանուշ Յակոբեան
Ինչու մեղքս պահեմ. զարմանքով կարդացի Armenian News-NEWS.am. կայքէջի վրայ, որպէս թէ՝ Ֆրանսայի եւ Լիբանանի հայկական գաղութները փափաք յայտնած են աշխարհի մեծագոյն խաչը կանգնեցնելու Հայաստանի մէջ: Այս ծրագրին հեղինակները, կ’ըսէ Սփիւռքի Նախարարուհին, «իրենք պիտի որոշեն այն գումարը որ պիտի ծախսուի այս ծրագրին համար, պայմանաւ որ նախօրօք համակարգեն իրենց ծրագիրը Ամենայն Հայոց Գարեգին Բ. Կաթողիկոսին հետ»:
Երբ Հարց կը տրուի Նախարարուհիին թէ ի՛նք ինչ կը մտածէ այս ծրագրի մասին, կը յայտարարէ հետեւեալը. «Չեմ կրնար ժխտական տեսակէտ ունենալ բանի մը մասին որ կապ ունի քրիստոնէութեան հետ, պիտի աշխուժացնէ զբօսաշրջիկութիւնը Հայաստանի մէջ եւ Հայաստան պիտի դառնայ հռչակաւոր երկիր աշխարհի մէջ»:
Կրօնքի հասկացողութիւնը զուտ անձնական է եւ հետեւաբար իրաւունք չունինք լուսարձակի տակ առնելու որեւէ անձի վերաբերմունքը կրօնքի նկատմամբ: Բայց երբ կ’ըսուի. «չեմ կրնար ժխտական տեսակէտ ունենալ բանի մը մասին որ կապ ունի քրիստոնէութեան հետ,» կը ստանանք այ՛ն տպաւորութիւնը որ ինք այդքան ալ սերտ կապ չունի քրիստոնէութեան հետ: Կը հասկնանք. ի վերջոյ հայրենի ղեկավարութեան մեծամասնութիւնը դաստիարակուած է անաստուած համայնավարութեան քարոզախօսութեամբ:
Խաչը քրիտոնէական աշխարհի մէջ ամենէն ծանօթ եւ ժողովրդականացած խորհրդանշանն է: Ամէն տեղ կը տեսնենք զայն, շէնքերու ճակտին, Ս. Գիրքերու կողքին վրայ, եկեղեցւոյ գմբէթներու վրայ, բլուրներու եւ լեռներու վրայ: Ոմանք ոսկեայ խաչեր կը կրեն իրենց վզին շուրջ, ուրիշներ խաչի նշանը նկարել կու տան իրենց մարմիններուն վրայ: Խաչի նշանը ամէն տեղ է, բայց ի՞նչ կը նշանակէ ան, աւելի ճշգրիտ պիտի ըլլայ հարցնել թէ ի՞նչ կը նշանակէ ան մարդ արարածին համար:
Պատմականօրէն խաչ կը նշանակէ մահ, տառապանք եւ չաչարալից սպանութիւն: Բայց ին՞չն է որ մենք կը փառաբանենք եւ կը գովերգենք: Քրիստոսի խաչը հաւատացեալին ինքնութիւնն է եւ անոր տրուած աստուածային պատգամ՝ թէ խաչը այդուհետեւ մահ չէ՝ այլ կեանք, սէր է եւ ո՛չ ատելութիւն, ուրախութիւն է եւ ո՛չ տրտմութիւն, խաղաղութիւն՝ եւ ո՛չ բռնութիւն, ներողամտութիւն՝ եւ ո՛չ դատապարտում: Խաչով սրբուեցան մեր մեղքերը եւ մօտեցանք Իրեն: Հրաշագործութիւն մը որ միայն կարելի եղաւ Իր խաչելութեամբ: Անկասկած որ խաչը մեծ կարեւորութիւն ունի, որովհետեւ մեզի կու տայ անդորրութիւն, պարզութիւն եւ խաղաղութիւն այս խառնաշփոթ կեանքին մէջ: Կ’առաջնորդէ մեզ այս ալեկոծ աշխարհին մէջ եւ կ’ընձեռէ մեզի աշխուժութիւն այս անտարբեր աշխարհին մէջ: Այլ խօսքով՝ անագորոյն մահապատիժը դարձաւ մեծագոյն խորհրդանիշը յորդառատ կեանքի:
Այս փոքրիկ բացատրութենէն եւ ծանօթացումէն ետք, վերդառնանք մեր ժողովուրդի խաչելութեան եւ կարգով թուենք խաչելութեան այն ճանապարհները, որոնցմէ այսօր կը քալէ մեր ազնիւ ժողովուրդը հայրենիքի մէջ եւ սփիւռքի տարածքին.-
1.Չափազանց աղքատութիւն
2. Անգործութիւն
3. Անտունիներու երկար շարան
4. Ամէնօրեայ հացի կարօտ ընտանիքներ
5. Արտագաղթ
6. Հայերէն լեզուի (Արեւմտ. եւ Արեւելահայերէն) աղճատում եւ կորուստ
7. Ճերմակ ջարդ
8. Ուծացում աւանդութիւններէ
9. Եկեղեցւոյ թափուր աթոռներ
10.Անտարբեր հոգեւորականութիւն
Եւ տակաւին կարելի է շարքը երկարել բոլոր այն բացասական երեւոյթներուն, որոնց դէմ յանդիման կը գտնուի մեր ժողովուրդը: Հիմա դարձեալ հարց տանք. նկատի ունենալով մեր ժողովուրդի վերեւ յիշուած բոլոր դժուարութիւննրը, արդեօ՞ք անհրաժեշտ է խոշոր խաչ մը կանգնեցնել բարձունքի մը կամ լերան մը վրայ, երբ մեր ժողովուրդը ամէն օր խաչելութեան ճանապարհին վրայ կը գտնուի իր հոգեւոր եւ մասնաւորաբար հասարակական, ընկերային կեանքին մէջ:
Ֆրանսայի եւ Լիբանանի մեր ազնիւ բարերարներուն կոչ կ’ուղղենք որ այդ գումարները ծախսուին ինկած խաչերու վերականգնումին: Հայրենիքի տարածքին շա՜տ են կիսաւեր վանքեր եւ եկեղեցիներ: Ամենայն Հայոց Հայրապետութեան համար աւելի անհրաժեշտ կը թուի ունենալ նոր վեհարաններ, քան թէ այդ միլիոններով նորոգել մեր կիսափուլ ճարտարապետական կոթողները: Եթէ կը կարծենք թէ խոշոր խաչ մը կանգնեցնելով աւելի թիւով զբօսաշրջիկներ պիտի այցելեն հայրենիքը, կը վստահեցնեմ ձեզի որ մեր ճարտարապետական կոթողներու վերականգնումով շա՜տ աւելի հրապուրիչ կը դարձնենք մեր հայրենիքը:
Ասկէ առաջ բազմիցս շեշտած ենք այն միտքը, որ այսուհետեւ մեր նիւթական կարելիութիւնները ծախսենք ո՛չ թէ քարաշէն կառոյցներու վրայ, այլ մեր ամբողջական մտասեւեռումը ըլլայ մարդոյժի կերտումը, նոր սերունդի պատրաստութիւնը, դիմագրաւելու քսանմէկերորդ դարու բոլոր մարտահրաւէրները, որոնք կը սպառնան մեր գոյութենական պայքարին:
Նոր խաչերու պէտք չունինք երբ մեր ժողովուրդը խաչելութեան ճանապարհին է, երբ ամէն օր թշնամին կը սպառնայ մեր գոյութեան, երբ մեր մատղաշ երիտասարդները կը զոհեն իրենց կեանքը՝ հայրենիք պաշտպանելու համար: Ամէն հայ իր խաչը ունի իր ծնունդով, մեզի կը մնայ արժեւորել Խաչի պատգամը մեր կեանքին մէջ:
Ոսկան Մխիթարեան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.