26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/01.thumb_-1.jpg)
31.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/1705646963_vahe-hovhannisyan-750x375-1.jpg)
31.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-20.jpg)
29.05.2024 | 15:42
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/1716984187_araqel-arqepiskopos-qaramyan-1.jpg)
29.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/screenshot_16.thumb_.png)
29.05.2024 | 11:17
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/screenshot_14.thumb_-1.png)
28.05.2024 | 13:20
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/ajapayan_mikael_scaled.thumb_.jpg)
28.05.2024 | 13:02
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/444489887_7706133296110179_254756391202658944_n.thumb_.jpg)
28.05.2024 | 11:17
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/f6655763ae917f_6655763ae91b6.thumb_-2.jpg)
28.05.2024 | 11:11
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/f4612aa59f03dd93dc150e29a110e000_1716871346.jpg)
28.05.2024 | 10:37
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/hqdefault-1.jpg)
24.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/hqdefault-3.jpg)
24.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/timthumb.jpg)
24.05.2024 | 12:17
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/1716529687_Screenshot_20240524_094758_YouTube.jpg)
24.05.2024 | 11:29
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/default-8.jpg)
23.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/03/f65ffe29f53d26_65ffe29f53d69.thumb_.jpg)
23.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-19-300x223.jpg)
23.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-13.jpg)
23.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-18.jpg)
23.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-2.jpg)
22.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/hqdefault-2.jpg)
22.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/01/lavrov_1.thumb_.jpg)
22.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-6.jpg)
22.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/02/screenshot_1_thumb_v1.thumb_-750x375-1.png)
22.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-16.jpg)
21.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/04/7e05cd4aa7963c179a135b6781882f83_1712949922.jpg)
21.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/03/6678793.thumb_.jpg)
21.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/capture.thumb_-2.jpg)
21.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/photo_2024_05_20_15_49_42.thumb_.jpg)
21.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/default-5.jpg)
20.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/screenshot_15.thumb_.png)
20.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/messenger_creation_5f4315b7_50ef_4078_bf12_d58508d59a57.thumb_.jpg)
20.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/5d1bd7b11c44c24e29a4cffc7088f701_1716106306.jpg)
20.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-14.jpg)
20.05.2024 | 11:00
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/default-6.jpg)
18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...Սա իմ երկրորդ այցն էր ԱՄՆ: Փետրվարի 14 -ին «ՏՐԱՆՍԱԷՐՈ» ընկերության Երևան — Մոսկվա — Լոս Անջելես մեկնող ինքնաթիռը, Մոսկվայից ԱՄՆ ուղևորվող քաղաքացիներին, տհաճ անակընկալ մատուցեց.
Մոսկվա — Լոս Անջելես թռչող ինքնաթիռը 2 ժամ հետո վերադարձավ ելման կետին՝ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան: Պատճառը որևէ կերպ չբացատրվեց, միայն կցկտուր խոսակցություններից հասկացանք, որ ինքնաթիռն անսարք էր, սակայն սարսափից քարացած քաղաքացիներին ընկերության անձնակազմը որևէ բացատրություն այդպես էլ չտվեց. միայն վախից դողահար ծնոտներով ուղեկցող աղջիկների պահվածքն էր, որ մարդկանց հուշում էր վիճակի ծանրությունը:
Ինչևէ, փառք Աստծո ինքնաթիռը բարեհաջող վայրէջք կատարեց, և ներքևում սպասող շտապ օգնության և հրշեջ մեքենաներն անելիք չունեցան: Մոտ 4 ժամ օդանավակայանում սպասելուց հետո, ուղևորները տեղափոխվեցին մեկ այլ ինքնաթիռ, որը բավականին ուշացումով մեզ հասցրեց Լոս Անջելես:
Ի դեպ. «Վնուկովո» օդանավակայանում՝ թե գնալիս թե վերադարձին ցուրտ էր ու տխուր, ի տարբերություն «Զվարթնոցի», որտեղ ոչ միայն տաք էր, այլև՝ շոգ: Հետո էլ դժգոհում ենք թե՝ վատ ենք ապրում: Ոչինչ, որ աշխարհում միայն մեր «Զվարթնոցում» է բեռնասայլակները վճարովի, իսկ այս տարի դրանց գինը 500 դրամով բարձրացել էր:
Ռուզան Ավոյան
Շարունակելի…
1.ԵՐԵՎԱՆ
Արդարացի է ժողովրդային ակնկալությունը, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակը իրավամբ պետք է նոր բարձրակետ նվաճի եւ արտակարգ հնչեղություն ապահովի իր տարողունակությամբ եւ թողած արձագանքներով:
Խնդիրը կենտրոնանում է նշման տարողության, ոչ հայկական` պետական, հասարակական, զանգվածային առավելագույն շրջանակներ ներգրավելու վրա: Եւ այս առումով, պարզ է, որ հայ մարդը սպասում է առավելագույն հնարավորը, թե՛ իբրեւ բարձրորակ, թե՛ իբրեւ յուրահատուկ եւ թե՛ իբրեւ արձագանքում ապահովող հսկայածավալ միջոցառումների շարք:
Մի քանի տարի է արդեն 100-րդ տարելիցի պետական, թե տարածաշրջանային հանձնաժողովները քննարկում, ծրագրում եւ իրականացնում են տարբեր բնույթի հավաքներ, խորհրդաժողովներ, մշակութային ձեռնարկներ, հիմքում մի քանի տարվա կտրվածքով 100-ամյակի շրջանակներում տեղադրելու համար այն բոլորը, որոնք առնչվում են ցեղասպանության հետ:
Պետական հանձնաժողովի դեպքում բարձրակետի տանող նախատեսված ծրագրերը կենտրոնանում են.
Ա. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության տարեկան համագումարը Երեւանում կազմակերպելու,
Բ. Հայոց ցեղասպանության նահատակները սրբադասելու,
Գ. Ցեղասպանության ինստիտուտ- թանգարանը ժամանակակից հարմարություններով հագեցած մասնաշենքով օժտելու,
Դ. Ցեղասպանության խորհրդանիշի վերածված հանճարեղ Կոմիտասի թանգարանի հաստատման,
Ե. Երեւանը ցեղասպանագիտության բարձրագույն ուսման եւ մասնագիտացման կենտրոնի վերածելու,
Զ. Աշխարհի տարբեր կենտրոններում գտնվող Ցեղասպանության վերաբերող արխիվների կրկնօրինակների Երեւան համախմբման եւ մեկտեղման,
Է. 100-րդ տարելիցի նշմանը միջազգային քաղաքական բնույթ ապահովելու եւ միջազգային հանրության լուսաբանման կարգով հասանելի դառնալու վրա:
Այս կետերը տեղի ունենալիք նշումներից միայն հիմնականների ամփոփ բանաձեւերն են: Սակայն պարզ է, որ թվականի այս շրջադարձը չի սահմանափակվում միջոցառումների կազմակերպմամբ:
100-րդ տարելիցը պատմության էջերում պիտի նշվի նաեւ երկու կարեւորագույն փաստաթղթով: Առաջինը, Համահայկական հռչակագիրն է, որ հիմքում Հայ դատի հղացքի ժամանակակից եւ համահայկական ընկալումն է, եւ որը իբրեւ ուղենիշ ճշտում է թե՛ պետական գերատեսչությունների եւ թե՛ հասարակական կազմակերպությունների հետագա աշխատանքների հիմնադրույթները: Հռչակագրի նշանակությունը անդրանցնում է 100-ամյակը եւ նախանշում նոր ձեւաչափերով համազգային հիմնախնդիրների հետապնդման համար աշխատելու եղանակների որդեգրումը:
Երկրորդ կարեւոր փաստաթուղթը լինելու է համայն հայության պահանջների ներկայացման իրավական թղթածրարը: Հռչակագիրը խորքում այս ուղղությամբ որոշ հայեցակարգային նախաբան կատարել է: Այս երկրորդը ուղղակի իրավագիտական բնույթ ունի եւ նկատի է առնում միջազգային օրենքի ճշտած իրավաչափությունները: Թղթածրարը ի վերջո բանաձեւում է մեր համազգային պահանջատիրության իրավական հիմքերը:
Այս բոլորը իրադրային կարեւորություն են ներկայացնում եւ իբրեւ այդպիսին աննախընթաց շրջադարձեր են ընդգծում: Հսկայածավալ միջոցառումների կազմակերպման եւ իրավական նշանակություն ներկայացնող փաստաթղթերի մշակմանն առընթեր սուր կերպով քաղաքական բաժին կա, երբեմն աներեւույթ, երբեմն ավելի տեսանելի, երբեմն էլ ծխածածկույթների տակ թաքնված: Հիմնականում այս բաժինը կապված է Անկարա-Երեւան մրցապայքարի հետ եւ ապա երրորդ կողմին` այս կողմերի հետ ունեցած քաղաքական հարաբերությունների ելեւէջերին: Քաղաքական այս պարունակում պետք է փորձել մեկնաբանել Ֆրանսիայի նախագահի բարձրաձայն հայտարարությունը՝ այդ օրը Երեւանում ներկա լինելու, այլոց կողմից դեռևս անորոշության մեջ թողած կեցվածքները, ուրիշների մերժումը եւ պատվիրակությունների մակարդակների ներկայացվածությունը:
Պետք չէ շրջանցել նաեւ Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից 100-ամյակի նախաշեմին արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու որոշումը, որը ստորագրությունների հետս կոչման նախորոշում կարող է նկատվել։ Երեւանը 100-ամյակի առիթով Թուրքիայի հետ հարաբերությունների մշակման համար իրավաքաղաքական բոլորովին նոր բովանդակությամբ փաստաթղթի մշակում պետք է ձեռնարկի, եթե միջազգային ընտանիքը այդ հարաբերությունների վերակենդանացման հրամայական է դնում կողմերի առաջ։ Եւ նման որեւէ նոր փաստաթղթի նախագիծ անպայման հիմնված պիտի լինի համահայկական հռչակագրի եւ հատուցումների իրավական թղթածրարի ճշտած հիմնադրույթներին վրա:
2.ԱՐՑԱԽ
Ընդհանուր դիտարկումը հուշում է, որ Արցախը Խորհրդային Միության տարիներին հասկանալիորեն ցեղասպանության հարցի արծարծման շատ տեղ ու առիթ չուներ: Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությունում հայտնված ինքնավար մարզը նման համարձակությամբ հանդես գալու վտանգի հետեւանքների կշռաչափումով խուսափում էր այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելուց: Դրանից հետո արդեն Արցախի ազատամարտն էր եւ, ըստ էության, ինքնորոշման իրավունքը հայությանը փրկեց երկրորդ ցեղասպանության ենթարկվելու անմիջական վտանգից: Բաքուն փաստել էր այդ վարկածի արցախյան անմիջականությունը:
100-ամյակի յուրահատուկ նշման ծրագրեր են նախատեսվել Արցախում: Նախագահական մակարդակով կազմակերպվող ձեռնարկները նկատի են ունեցել գիտաժողովներ, քննարկումներ, համերգներ, ցուցահանդեսներ: Այստեղ ցեղասպանական քաղաքականության մեջ ներառվում են նաեւ 1920-ի Շուշիի ջարդերն ու 20-րդ դարի վերջերին Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում եւ Շահումյանում ադրբեջանական եղեռնագործությունները: Ուրեմն, տարին Արցախի համար եւս հագեցած է Հայոց ցեղասպանության նյութին հատկացված աշխատանքների ժամանակացույցով: Հատկանշականը այս բոլորի մեջ Ցեղասպանության հիշատակին հատկացված հուշակոթող-զանգակատան կառուցումն է: Պաշտոնապես հայտարարված է արդեն, որ այնտեղ պիտի զետեղվեն Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից հատկացված նահատակների մասունքները:
Վերը նշված պատճառներով` ցարդ ստեղծված հիմնական բացը համարժեքորեն կլրացվի այս ձեւով եւ հայկական երկրորդ հանրապետությունը կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի սրբավայր-հուշակոթող:
Միջոցառումներին եւ շինարարական ծրագրերին առընթեր կա բնականաբար քաղաքական երանգներ պարփակող բաժին: Պատահական չէ, որ Արցախը 100-ամյակի առիթով կազմակերպված գիտաժողովներին եւ քննարկումներին ներառվել է Բաքվի կողմից սանձազերծված ջարդերը: Այստեղ հարցը չի վերաբերում միայն հանրային կարծիքը ճիշտ կողմնորոշելուն, թե` արցախահայության սպառնում էր երկրորդ ցեղասպանություն, այլ նաեւ պայքարելու ադրբեջանական խեղաթյուրումների եւ ապատեղեկատվությունների դեմ: Ավելի ճիշտ՝ թուրք-ադրբեջանական միացյալ մեքենայի արտադրանքներին միջազգային շուկայում գնողական արժեքի անկմանը:
Ստեփանակերտում կայանալիք գիտաժողովների ընթացքում Արցախի իշխանություններին համար գլխավոր առաջադրանք է երրորդ կողմի պատմաբաններին եւ ցեղասպանագետներին Խոջալուի ընդհարումների մասին առարկայական եւ սկզբնաղբյուրային նյութեր տրամադրելը:
Խոջալուն շահարկման նյութ է ինչպես Բաքվի, այնպես նաեւ Անկարայի համար, որ «ցեղասպանություն ընդդեմ ցեղասպանության» սպառած խաղին կառչած է մնում: Խոջալուի հեքիաթի հյուսման համար Անկարայից ստացած օժանդակության դիմաց Բաքուն փոխհատուցում է Գալիպոլիի 100-ամյակի նշման աշխույժ եւ բարձրագույն մակարդակի մասնակցությամբ:
Նախադրյալները հուշում են նաեւ, որ Խոջալուի ընդհարումների շահարկումը դուրս է գալիս իսլամական երկրների վեհաժողովներից եւ փորձում է մուտք գործել միջազգային կառույցներ: Ահա այստեղ է, որ ոչ միայն Բաքվի համար, այլեւ իր իսկ շահերից մեկնելով Անկարան այն օգտագործում է ժխտողականության քաղաքականության շրջանակներում հայերի կողմից իր կրտսեր եղբոր դեմ գործադրված «ցեղասպանությունը» տարածելով:
Խոջալուի միջազգայնացման նկրտումների դեմ պայքարելու համար հայկական աշխարհը չեզոքացման քարոզչաքաղաքական գործողություններն ու հանրային կարծիքը ճիշտ ուղղությամբ կողմնորոշելու միտված աշխատանքները պիտի համադրի Ստեփանակերտի հետ. ոչ միայն տեսանյութեր, արխիվներ շրջանառության մեջ դնելով եւ հասանելի դարձնելով հեղինակավոր միջազգային կառույցներին թե լրատվամիջոցներին, այլ նաեւ քաղաքական լոբբիստական աշխատանքները համակարգելով:
Անկարան նախապայմանային իր քաղաքականությունում հայ-թուրքական հարաբերությունների զարգացման գործընթացն ու արցախյան տագնապի լուծման բանակցությունները փոխկապակցում է:
Փոխկապակցություն կա՛ այո՛, երկու թղթածրարների միջեւ, սակայն հայկական դիտակետի տարբերակով: Հայության ինքնորոշման եւ պատմական իրավունքների վերականգնումը համազգային առաջադրանք է հռչակագրով ամրագրված: Իսկ 100-ամյակի առիթով Ստեփանակերտում կանգնելիք հուշակոթող-զանգակատունը լավագույնս խորհրդանշում է հայության իրավունքների փոխկապակցված ամբողջականությունը:
3.ՍՓՅՈՒՌՔ
Սփյուռքյան զանազան միջավայրերում 100-ամյակի հետ կապված աշխատանքներն ու մանավանդ քաղաքական ձեռքբերումները գլխավոր երկու գործոն ունեն: Նախ, իհարկե, տեղի համայնքների կազմակերպվածության եւ քաղաքական աշխուժության փաստը. վերջին շրջանում հայկական գործոնին կներառվի նաեւ պետականության մասնակցությունը կամ ավելի ճիշտ հատկապես Հայաստանի Հանրապետության դեսպանությունների եւ Հայ դատի հանձնախմբերի համատեղ աշխատանքի արդյունավետությունը: Եւ երկրորդ` տվյալ պետության եւ Անկարայի միջեւ հարաբերությունների ներկա իրավիճակը:
Երկու հատկանշական օրինակ կարող է բացատրական լինել երկրորդ տեսության աշխատելու տրամաբանության առումով:
Կահիրե -Անկարա հարաբերությունների ելեւէջները, «Մուսուլման եղբայրների» դեմ իրականացված իշխանափոխության բերած ամբողջովին նոր պահվածքը Թուրքիայի իշխանությունների նկատմամբ եւ լարված հարաբերությունների իրավիճակը շատ արագ հրապարակ բերեցին Հայոց ցեղասպանության մասին եգիպտացի քաղաքական եւ պետական գործիչների աննախընթաց բարձրաձայնումների շղթան: Հարթությունը քարոզչաքաղաքական էր. Ցեղասպանությունը լուսաբանվեց միլիոնավոր համրանքների հասնող զանգվածների Եգիպտոսի ամենից հսկա լսարանները ունեցող լրատվամիջոցների կողմից: Սակայն հարցը չմտավ իրավական ընթացակարգ: Պարզ էր, որ ուղերձը Անկարային էր` ասելու համար, որ Կահիրեն իր զինանոցում պահում է ցեղասպանությունը ճանաչելու սպառնալիքը: Պատահական չէր կարող լինել Ցեղասպանության վերաբերյալ եգիպտական արխիվների հրկիզումը: Եգիպտոսի օրինակը վերլուծական դիտակետեր է պահանջում եւ այդ առումով էլ հատկանշական է` նկատի ունենալով տարածաշրջանի իրադարձությունները, եւ Կահիրեի ճիգը պահպանելու արաբական աշխարհում գլխավոր խաղացողի հանգամանքը:
Բոլորովին այլ պայմաններ եւ այլ յուրահատկություններ է ներկայացնում Հարավային Ամերիկան, ուր իրար հաջորդեցին Ցեղասպանության ճանաչման բանաձեւերի որդեգրումը. Դրանցից Պարագվայը նույնիսկ շեշտեց հայոց հայրենազրկման փաստը եւ իրավունքների վերականգնման անհրաժեշտությունը: Մինչ Ուրուգվայը սկսեց բարձրաձայնել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգման հրամայականը եւ նախախորհրդային Հայաստանի վերահսկած սահմանների վերահաստատման գաղափարը: Գաղափարական ենթահողին առընթեր անպայման պետք է նկատի ունենալ տարածաշրջանային երկրների ոչ լայնածավալ չափերով առեւտրատնտեսական գործառնությունների բացակայությունը տարածաշրջանում: Պետք չէ անտեսել նաեւ Փերինչեքի ղեկավարած ջոկատի գործուղումը շրջան` Ցեղասպանության հերքման առաքելությամբ:
Փերինչեքի նման այլ դատեր եւս կարող են զբաղեցնել հայկական կողմին: Մինչ, Թուրքիան կարող է այլ դատական հայցերի յուրահատուկ բավարարումներ տալ` անհատական հատուցումների դուռ բացելով եւ անուղղակիորեն մղելով վերապրողների ժառանգորդներին իրավունքների վերականգնման անձնական նախաձեռնություններ առնելու: Սա մտածելու տեղիք է տալիս Դավութողլուի նշանավոր հայտարարության մասին «հայկական Սփյուռքը մեր սփյուռքն է», որին կհետեւի «հրամմեցեք մեր եւ ձեր բնօրրանը»: Ուրեմն, Սփյուռքը նման հրավերներին ընդառաջել-չընդառաջելու հարկադրանքի առջեւ կարող է հայտնվել։
Արդեն հայտարարված է Անկարայի ղեկավարների կողմից, որ ձեռնարկվելու է սփյուռքյան տարբեր շրջանակների հետ երկխոսություն սկսելու ծրագիրը: Գալիպոլիի հակաքայլը կարող է դուրս գալ Թուրքիայի սահմաններից եւ ընդգրկել այն երկրները, ուր
թուրքական համայնք գոյություն ունի: Սփյուռքը եւս այս հակաքայլերի կամ նույնիսկ հակացույցերի փաստերի հետ վերաբերելու խնդիր կարող է դիմագրավել:
Մինչ սփյուռքյան տարբեր քաղաքներում ցեղասպանության հիշատակի թանգարանների հաստատումները թափ են հավաքում, Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման բանաձեւերը սկսել են արծարծել նաեւ տարածքային կորուստների հիմնախնդիրը:
Անկարան, եթե մի կողմից Երեւանի հետ հարաբերությունների բնականոնացման համար նախապայմանային քաղաքականության տարբեր խաբկանքի գործողություններ պիտի կազմակերպի, մյուս կողմից Սփյուռքի հետ խոսելու, հայկական կողմում պառակտման փորձեր սերմանելու աշխույժ վարքագիծ պիտի դրսեւորի:
Սփյուռքի զգոնությունը ավելի քան հրամայական անհրաժեշտություն է` նման ծուղակներում չներքաշվելու: Ոչ միայն համասփյուռքյան միանշանակ պահվածքի խնդիր կա այստեղ, այլ թուրքական կողմի հետ որեւէ հարաբերություն մշակելու համար ներհամահայկական (Հայաստանի Հանրապետություն — Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն — Սփյուռք) անհրաժեշտ քննարկումների կայացման:
Ճանաչումից հատուցում կարգախոսը եւ հատկապես դրա իրավական բաժինը գործնական դրսեւորումներ ունենալու հարկադրանքի առջեւ է:
4.ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ
Հայկական աշխարհի տարբեր միջավայրերում Հայոց ցեղասպանության 100-ամյակի նշումների բովանդակային բաժնում նկատվում է արդեն գաղափարախոսական առանցքային նույնություն: Տարողությունների եւ նշման եղանակների տարբերությունները չեն ստվերում այն, ինչ որ իբրեւ առարկայացող պահանջատիրություն համատարած է հայության մոտ: Պահանջների իրավականացման գործընթացը կմեկնարկի 100-ամյակին: Սա արդեն համահայկական հռչակագրի ճշտած սկզբունքներին հենած կապահովի իր ընթացակարգը:Նախորդ բաժիններում արծարծեցինք արդեն սպասվող քաղաքական այն գործընթացները, որոնց դեմ հանդիման Ցեղասպանության արծարծման ռազմավարական մոտեցումները կարող են խնդիրներ դիմագրավել կամ բարենպաստ հանգրվաններ օգտագործել:
Աշխարհաքաղաքական օրակարգերը այս օրերին ստացել են արագընթաց, կտրուկ եւ հանկարծակիության գործոնի թողած ազդեցության տակ հարափոփոխության իրավիճակ: Հայկական գործոնի դիտակետով երկու տարածաշրջանի օրինակները այս առումով կարող են քաղաքական խորհրդածությունների անսահման դռներ բացել: Նախկին խորհրդային հանրապետությունների, Կովկասի հատկապես եւ միջին
արեւելան տարածաշրջանում արձանագրվող իրադարձությունների ահագնացումը խոսում են տարածքների ժողովրդագրական պատկերների դիմաշրջման, ցեղային զտումներով իրականացվող այլ շրջանների ամայացման եւ այս բոլորի իբրեւ հետեւություն նոր երկրների ու պետությունների ձեւավորման, նոր սահմանագծումների իրականացման:
Այս բոլորի մեջ հավանաբար ամենից ավելի հայկական հիմնահարցերի հետ կապվածը Քուրդիստանի գեթ իրողական սահմանների ուրվագծումն է: Հատուկ վերլուծական կանխատեսումներ անելու կաիրք չկա եզրակացնելու համար, որ քրդական գործոնը կամ Քուրդիստանի ստեղծումը աշխարհաքաղաքական օրակարգ է: Սա նշանակում է, որ Անկարայի համար թիվ 1 գերխնդիր նկատվող այս իրականությունը հայտնվել է գերտերությունների ուշադրության կիզակետում: Իրաքյան Քուրդիստանը կամ Սիրիայի քրդական իրողապես ինքնավար շրջանները քրդերի առաջադրած Քուրդիստանի վերջնական սահմանները չեն: Հիմնականը Թուրքիայի այսօրվա սահմաններից ներս ընկած տարածքներն են:
Թե` քրդերի կողմից առաջադրված այդ տարածքների ներառումը Քուրդիստանի աշխարհաքաղաքական տնօրինումների մաս է կազմում, դժվար է հաստատել: Պետք չէ անտեսել սակայն, Պենտագոնի վերլուծական բաժանմունքի հրապարակած կանխատեսումը` առաջիկա քսան տարիների ընթացքում Թուրքիայի մասնատումը ընդգծող: Մինչ, ամերիկյան տարբեր կայքեր տարածաշրջանի նոր քարտեզների հրապարակման ընթացքում դեպի Սեւ ծով հասնող ընդլայնված սահմաններ էին տրամադրում Հայաստանի Հանրապետությանը:
Այս նկատառումները հայկական կողմին մղում են ամբողջացնելու պահանջների իրավականացման տանող թղթածրարը: Սեւրն ու Վիլսոնյան իրավարար վճիռը ոչ միայն Հռչակագրում նշված հղման կետեր են, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնատարների կողմից պատեհ առիթներով հիշեցվող փաստաթղթեր: Ըստ երեւույթին նաեւ ոչ միայն հայկական շրջանակներն են սկսել հիշել այս մասին:
Ինքնության խնդիրների ալիքավորումը սպառնալիք է Թուրքիայի տարածքային ամբողջականությանը: Եւ պատահական չէ, որ պաշտոնական թե անպաշտոն աշխարհաքաղաքական կենտրոնները տարբեր առիթներով արծարծում են այս խնդիրները` Քուրդիստանը, Թուրքիայի մասնատման հավանականությունը, տարածաշրջանի նոր քարտեզները:
Հայկական կողմն այս գործընթացներին հետեւելու եւ պատրաստ լինելու խնդիր ունի:Իսկ ներազգային իմաստով՝ Ցեղասպանության թղթածրարի ընկալման հիմնահարց:
Այսպես. Հայոց Ցեղասպանության 100-ամյակի նշումների ավարտին, համայն հայությունը պիտի նախապատրաստվի նշելու Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրության 100-ամյակը: Երեք տարի բաժանում են երկու հարյուրամյակները: Սա
նշանակում է, որ Ցեղասպանությունից միայն երեք տարի հետո, միեւնույն թուրքական ուժերը Արեւմտահայաստանը ամայացնելուց եւ արեւմտահայությունը բնաջնջելուց հետո սպառնում էին ամայացնել Արեւելահայաստանն ու նույն ճակատագրին ենթարկել հայության մնացորդներին: Հայկական կողմը ձախողեցրեց համընդհանուր ցեղասպանական քաղաքականությունը: Այսօրվա Հայաստանի Հանրապետությունը իրավական ժառանգորդն է Ցեղասպանական համընդհանուր քաղաքականությունը ձախողած եւ Հանրապետություն կերտած անկախության սերնդի:
Մեր ընդհանուր պահանջատիրության շրջանակում ընդգծելի է ի մասնավորի այն հանգամանքը, որ Առաջին Հանրապետության 71.000 քառակուսի կիլոմետրից մի մեծ բաժին բռնազավթվել է 1920 թվականի աշնանը՝ թուրքական նոր ներխուժման ժամանակ: Իրավական տեսանկյունից ցայսօր բաց է մնում Կարսի մարզի ու Արդահանի նահանգի այդ տարածքների ապօրինի խլման հանգամանքը: Եւ երբ թուրքերը ցույց են տալիս իրենց մեծ հետաքրքրությունը, Հայաստանի կողմից Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչման հարցում այս խնդրի մեջ իր հատուկ տեղն ունի Հանրապետության տարածքների ապօրինի անեքսիան օրինականացնելու պարագան: Ի դեպ, ՀՀ նախագահի առաջարկով, ցեղասպանության հետեւանքների վերացման խնդրի ուսումնասիրության նկատառումով հայ իրավաբանների միջազգային խումբ ստեղծելու առիթով, այն օրերի գլխավոր դատախազը եւս խոսեց հայկական տարածքների անեքսիայի մասին: Իսկ այդ շեշտադրմամբ խոսքը վերաբերում է մասնավորապես հենց Առաջին Հանրապետությանը: Նշանակում է, որ Հանրապետության ստեղծման 100-ամյակի առիթով հարկ է պատրաստվել եւ հիմնավորված շեշտադրմամբ, օրին, առանձին արծարծման նյութ դարձնել կոնկրետ այս խնդիրը:
Այսօրվա Հայաստանի հզորացումը ամենաազդու եւ ամենաուժեղ պատասխանն է Ցեղասպանությանը: Հզոր հայրենիքը միայն կարող է առավելություններ քաղել աշխարհաքաղաքական գործընթացների ստեղծելի բարենպաստ պայմաններից: Մեր գերխնդիրն ու համար առաջին նպատակը` հայրենատիրական գիտակցական մոտեցումով եւ առաջնային օրակարգով` Հայաստանի Հանրապետության հզորացումն է:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին աշխարհի ոչ պաշտոնական մայրաքաղաք Նյու Յորքն անցյալ շաբաթ դարձավ խոշոր հայկական միջոցառումների կենտրոն:
Մարտի 10-ին Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը, գործարարներ Ռուբեն Վարդանյանը (Մոսկվա) և Նուբար Աֆեյանը (Բոստոն) ազդարարեցին «100 կյանք» (100 LIVES) նախաձեռնության մեկնարկը:
Կազմակերպիչները նախատեսում են հավաքել ուշագրավ պատմություններ Հայոց ցեղասպանության վերապրածների և նրանց փրկիչների, այդ թվում՝ որոշ թուրքերի մասին: «100 կյանք» նախագիծը սահմանում է 1 միլիոն դոլար արժողությամբ ամենամյա մրցանակ, որը կհանձնվի այն անձանց, որոնք իրենց կյանքը վտանգի ենթարկելով փրկել են այլոց կյանքը աշխարհի ցանկացած մասում: 2016 թ. ապրիլի 24-ին Երևանում հայտնի դերասան և հասարակական գործիչ Ջորջ Քլունին կհանձնի առաջին «Մարդկության զարթոնքի համար «Ավրորա» մրցանակը»: Ակնկալվում է, որ այս մրցանակի հաղթողները, որն այդպես է կոչվել Հայոց ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանի պատվին, որը 1919 թվականին նկարահանվել է «Հոշոտված Հայաստան» ֆիլմում, 1 միլիոն դոլար մրցանակը կփոխանցեն որևէ կազմակերպության, որի գործունեությունից նրանք ամենից շատ են ոգեշնչվել իրենց մարդասիրական նախաձեռնություններում:
Այս հատուկ մրցանակի ընտրող հանձնաժողովի համանախագահներն են Ջորջ Քլունին և Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլի Ուիզելը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են Կոստա Ռիկայի նախկին նախագահ Օսկար Արիասը, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար Մերի Ռոբինսոնը, Ցեղասպանության հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խորհրդական Գարեթ Էվանսը, մարդու իրավունքների պաշտպան Հինա Ջիլանին և դոկտ. Գրեգորյանը:
«100 կյանք» նախագծի հիմնադիրները նաև նախատեսում են իրականացնել աշխարհի բազմաթիվ երկրների արխիվներում պահվող Հայոց ցեղասպանության վերաբերյալ միլիոնավոր փաստաթղթերի թվայնացման հսկայական աշխատանքը:
Միջոցառման մեկնարկին ներկա էին հոլիվուդյան հանրաճանաչ աստղեր, Նյու Յորքի անվանի անձնավորություններ և հայտնի լրագրողներ CNN-ից, «CBS 60 րոպե»
հեռուստաշոուից և «Թայմ» շաբաթաթերթից: Ջորջ Քլունին և Ռուբեն Վարդանյանը մասնակցեցին մի քննարկման, որը վարում էր «Վաշինգտոն վիկ»-ի (Washington Week) գլխավոր խմբագիր և PBS NewsHour հեռուստածրագրի համահաղորդավար ու համախմբագիր Գվեն Իֆիլը:
Ահա համառոտ հատվածներ Ջորջ Քլունիի ելույթից.
«Հայաստանի մասին տեղեկացա իմ ընկերներից մեկի՝ Բոբ Մանուկյանի միջոցով, որն հավանաբար օգտվելով այն ժամանակվա իմ անտեղյակությունից, ասաց. «դու ծանոթ ես որոշ սենատորների, միգուցե կարողանաս խոսել նրանց հետ՝ Սենատում Հայոց ցեղասպանության հարցը քննարկելու համար»: Ես փորձեցի… Այնքան էլ լավ չստացվեց, ինչպես պատկերացնում եք: Պարզվեց՝ մենք մի քանի ռազմակայան ունենք Թուրքիայում, որի մասին ես չգիտեի: Ինջիրլիկ, ով իմանար… Ես ցնցված էի: Եվ այդպես, սկսեցի ավելի շատ տեղեկանալ Հայաստանի մասին ընկերական կապերի միջոցով: Ես դանդաղ առաջ էի գնում այս գործում… Միայն այն պատճառով, որ «ցեղասպանություն» բառը հորինվել էր 30 տարի ավելի ուշ, չի նշանակում, որ այն տեղի չի ունեցել… Կինս չգիտեր, որ ես հանդիպում էի Ռուբենի հետ: Նա Ստրասբուրգ մեկնելու պատրաստությունների մեջ էր՝ Եվրոպական դատարան, որպեսզի պայքարի իսկական հայկական հետաքրքիր գործի համար: Երբ Լոս Անջելեսում մեքենաս էի կայանում, կայանատեղի աշխատակիցները բոլորը հայեր էին, նրանք մոտենում էին ինձ ու ասում. «Ես կուզենայի համբուրել Ձեր կնոջը… Դուք կարիք չունեք վճարելու կայանատեղի համար»:
«100 կյանք» նախագծի մեկնարկը լուսաբանվեց միջազգային լրատվամիջոցների, այդ թվում՝ «Նյու Յորք թայմսի» կողմից: Ես զարմացած էի, երբ Վաշինգտոնի խոշոր պարբերականի՝ «Հիլ» (The Hill) թերթի առաջին էջում տեսա իմ լուսանկարը՝ Ջորջ Քլունիի հետ ձեռքսեղման պահին: Ամալ Քլունիի հետ զրույցի ժամանակ ես երախտագիտություն հայտնեցի նրան՝ վերջերս Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, նշանավոր միջազգային փաստաբան Ջեֆրի Ռոբերտսոնի հետ միասին Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելու համար:
Նույն շաբաթավերջին Նյու Յորքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի «Պատասխանատվություն 2015» համաժողովը, որը տևեց երեք օր և որի աշխատանքներին մասնակցեցին շուրջ 50 հանրահայտ մտավորականներ, իրավաբաններ, գրողներ, արվեստագետներ, լրագրողներ և հասարակական գործիչներ ամբողջ աշխարհից, որոնք լուսաբանեցին հարցերի լայն շրջանակ կապված տարբեր ցեղասպանությունների հետ: Նշանավոր բանախոսների թվում էին Դավիթ Բալաբանյանը, Դավիթ Բարսամյանը, Էրիկ Պողոսյանը, Քրիս Բոջալյանը, Իսրայել Չարնին, Դևիդ Գոնտը, Արամ Համբարյանը, Ռիչարդ Հովհաննիսյանը, Ռայմոնդ Գևորգյանը, Չառլի Մահտեսյանը, Մարկ Մամիկոնյանը, Խաչիկ Մուրադյանը, Մերի Փափազյանը, Ջեֆրի Ռոբերտսոնը, Ռոջեր Սմիթը և
Հենրի Թերիոն: Ինձ համար մեծ պատիվ էր գտնվել նման նշանավոր մարդկանց շրջապատում և զեկուցել «Անհատական և խմբային փոխհատուցման» մասին:
Համաժողովի զեկուցողների թվում էին նաև մի քանի թուրք մտավորականներ, որոնք շատ բովանդակալից զեկույցներ ունեցան Հայոց ցեղասպանության մասին:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Այսօր, Հայաստանում քաղաքական ուժեր, պետականություն և հանրապետական կառույց գոյություն ունեն, հաստատված 3րդ հանրապետության սահմանադրությամբ, օրենքներով։ Հանրապետության նախագահն է իրավասու խոսել ու բանակցել պետության անունից ուր հստակորեն սահմանազատվել են քաղաքական, կրոնական, դիվանագիտական , տնտեսական ու ֆինանսական, մշակութային կառույցների գործունեությանց տեսադաշտերն ու բնագավառները։ Ինչպես որ վերջերս Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ անդրադարձել էր Հ.Հ. նախագահ Սերժ Սարգսյանը, հիշեցնելով որ քաղաքականությամբ զբաղվում են քաղաքական աշխատանքով ներգրավված մարդիկ, գերագույն հարցերը լուծում է պետությունն ու կառավարությունը։
Այս բոլորից հետո, Մայր Հայրենիքում “ներքին” թե “արտաքին” Սփյուռքում, ինքնիշխան ու գորոզ մի գահակալ է իր ալան-թալանի գործունեությունը ծավալում, բացարձակ բռնատիրության պայմաններում ինքզինք ներկայացնելով որպես Հիսուս Քրիստոսի և Ամենակարող Աստծու “պատվիրակը” այս երկրում ու կյանքում…։ Այո, Գարեգին Բ. Կաթողիկոսի իշխանությունը չի մտնում որևե սահմանների ու կալանքի տակ, չի՛ ենթարկվում ոչ մի քաղաքական ու աշխարհիկ իշխանության օրենքներին, հայտարարելով թե նա իր սանձարձակ գործունեությունը ծավալել է Էջմիածնից՝ Երևան, Մոսկվայից՝ Սանկտ Պետերբուրգ, Փարիզից՝ Ժնև, Արգենտինա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ և շուտով… Անտարկտիկա… չափ ու սահման չի ճանաչում, հարյուրավոր միլիոնների հասնող հարստությունները բորբոսնում և փտում են բանկերի մեջ, մինչ նույնինքն Սուրբ Էջմիածնում, Հայաստանի գյուղերում և քաղաքներում, սովամահ ժողովուրդը ինքնակամ մտնում է աղանդավորականների շարքերը, իր գոյությունը պահպանելու համար…։
Զանգվածային արտագաղթի պայմաններում, տաճարաշինությունը միլիոններ լվանալու “կրոնասեր” տակտիկան, շուտով մնալու են առանց հավատացյալ ժողովուրդի աղոթքների և մի օր էլ… Հայաստան չի լինելու…։
Մեր հիացմունքն ու սերը չենք կարողանում թաքցնենք, երբ կարդում ենք ու հեռուստատեսությամբ հետևում Սուրբ Էջմիածնի փառապանծ ու երջանկահիշատակ կաթողիկոսներ Խրիմյան Հայրիկի, Խորեն Մուրադբեկյանի, Գևորգ Չորեքչյան լուսահոգի հայրապետի և սրբակյաց Վազգեն Կաթողիկոսի կյանքի և անվերադարձ հայ եկեղեցուն, ժողովրդին, պետության կառուցմանը, ներգաղթի կազմակերպմանը լծված պատմական քայլերը։ Նրանք հայ ժողովրդի արդի պատմության դժվարագույն ժամանակներին, կարողացան ոչ միայն փրկել Սուրբ Էջմիածինի վերջնական կորստից բռնակալների ձեռով, այլև խորիմաստ դիվանագիտությամբ կարողացան Սուրբ Գրիգոր Լուսավորչի գահը պահել-պահպանել, անգնահատելի դեր խաղալով նաև թուրք-նացիստական հայաջինջ հորդաների դեմ՝ մահուկենաց պայքարին օժանդակելով ֆինանսական և բարոյական հսկայական միջոցներ հավաքելով աշխարհատարած Սփյուռքից։
Սակայն Գարեգին Բ մեր եկեղեցին ու ազգը խայտարակում է իր տգիտութեանբ, բոլոր օտար եկեղեցապետների մօտ, ինչպէս տեսանք Վրաստանում ու Հռոմում, Վրաց պատրիարքի ու Հռոմի Պապի, եւ շատ շատ եկեղեցիներու պետերու մօտ։ Նրա ամեն մի հանդիպումից հետո եկեղեցական ու պետական այրերի հետ, մեր ժողովուրդը սպասում է մի նոր փորձանքի, անպատվության ու ամօթի դառն զգացումների, որը խայտարակում է մեր դարավոր ազգն ու եկեղեցին։ Դարեր շարունակ օտար պատմիչներ, մեր ազգն ու եկեղեցին գնահատել են, բայց այսօր Գարեգին Բի շնորհիւ լուր կասկածանքով են վերաբերվում մեր ազգին, դրա վառ վկայութիւնն է, այդ բացայայտ զրոյցները որ պտտվում են նրա անձի շուրջ արեւմտյան կողն աշխարհի։
Այսօր, “պետության մեջ պետություն” խաղացող Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որն ընտրվեց 1999 թ. Հոկտեմբեր 27-ի չարաբաստիկ օրը, երբ ամբողջ Հայաստանն ու հայ ժողովուրդը գլխատվեցին Ազգային Ժողովում, “հայ-քրիստոնյա” Նայիրի Հունանյանի և իր տականքների ձեռամբ՝ փաստորեն շարունակում է այդ “Սև գործը” Հայ Առաքելական դարավոր եկեղեցվո կալվածները հափշտակելով, դավեր սարքելով Երուսաղեմի Պատրիարքության, Արգենտինայի և Ուրուգվայի, Բրազիլիայի, Ռումինիայի, եւ Հնդկաստանի հայ ազգապատկան կալվածները փորձելով
վաճառքի հանել և ստացված գանձերը “անհետացնել” Շվեյցարիայի, Բելգիայի, ԱՄՆ-ի բանկերի և ֆինանսական հաստատությունների կասկածելի հաշիվների մեջ։
Արդյոք գալո՞ւ է այն օրը, երբ մեր պետականության գլխին կանգնած հայրենասեր անձինք հաշվեհարդար տեսնեն մեր 1700ամյա քրիստոնյա պետականության պատուհաս դարձած Գարեգին Բ.ի հետ։ Ե՞րբ է վերջ գտնելու խավարը, ու համայն հայությունը անմահ Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գահին՝ Աստուծո Միածին որդվոյն էջքի վայրում, Արշակունյաց Վաղարշապատում, բազմած տեսնի իսկապես մեր մե՜ծ հայրապետներին անվան ու դարավոր վաստակին արժանի հոգևորական, իսկապես Վեհափառ Հայրապետ։
ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՊԱՀԱՊԱՆՆԵՐ
Նոր շունչ եւ եռանդ http://asbarez.com/arm/215552/ յորդորականը, Աբօ Պողիկեանի կողմէ հրատարակուած «Ասպարէզ» թերթին մէջ (վերնագիրը փոխ առնուած է «Ազդակ» օրաթերթին մէջ լոյս տեսած հարցազրոյցէ մը, ինչպէս խմբագիրը կը վկայէ), չկարողացայ զետեղել տրամաբանական դաշտի մը մէջ: Հաւանաբար շատեր առարկեն որ շատ ալ տեղին եւ այժմէական են արտայայտուած մտքերը, սակայն եւ այնպէս իմ անձնական փորձառութենէս ելլելով, եւ 45 տարիներու վրայ երկարող համայնքային կեանքի մը վերլուծումի պրիսմակէն դիտելով, պիտի փափաքէի խմբագրին տողերը մեկնել ըստ արժանւոյն եւ աւելի իրապաշտ կերպով:
Արդէն յաջորդ տողերու ըմթերցումը կը փարատէ ամէն կասկած որ կատարուածը ինքնին խոստովանանք մըն է. «…առաջին հերթին պէտք է խոստովանինք մեր թերացումը: «Ասպարէզ» գրեթէ ամէն օր տեղ կը տրամադրէ մեր եկեղեցական ծուխերու գործունէութիւնը լուսաբանելու համար, սակայն խմբագրութիւնս կը բաւարարուի կրաւորական արձագանգողի դերով, փոխանակ՝ նախաձեռնութեան իր բաժինը բերելու ծխական կեանքի ղեկավարման գործընթացը ժողովրդականացնելու նպատակին համար:» Իսկ այս մէջբերումը անմիջապէս կանխող պարբերութինը կ’ըսէ. «Այս օրերուն, ընտրութիւններ կան նաեւ մեր թեմի եկեղեցիներուն մէջ, ու այստեղ ալ նոր շունչ ու եռանդ մտցնելու յորդորն ու շեշտադրումը այժմէական կը հնչեն:» (Մնացեալը կարելի է կարդալ վերեւ յիշատակուած կայքէջի վրայ):
Պահ մը կանգ առնենք այստեղ ու զննենք «խոստովանանք-թերացումի» իսկական պատճառները եւ որոնենք թէ արդեօ՞ք խմբագիրը կը բաւարարուի կրաւորական արձագանգողի դերով: Կ’արժէ այստեղ յիշեցնել մեր ազնիւ ընթերցողներուն, որ «Ասպարէզ» թերթը պաշտօնական խօսնակն է ՀՅԴ կուսակցութեան՝ Գալիֆորնիայի մէջ, եւ հետեւաբար չենք ակնկալեր անկէ, ինչպէս նաեւ միւս կուսակցական թերթերէն—«Մասիս» (Հնչակեան) եւ «Նոր Օր» (Ռամկավար)—որ ազատօրէն արտայայտուին մեր եկեղեցական ծուխերու գործունէութեան մասին, այնքան ատեն որ այդ արտայայտութիւնները չեն համընկնիր տուեալ կուսակցութեանց ընդհանուր ուղեգիծին կամ շահերուն հետ:
Նկատի ունենալով որ մօտէն ծանօթ եմ խմբագրին երկար տարիներու կուսակցական եւ ազգային ծառայութեան, չկրցայ համոզուիլ որ յայտարարուած խոստովանանքը որքանո՞վ վճիտ աղբիւրէ կը բխէր, եւ արդեօ՞ք անցեալի կուսակցականացած, կարծրացած—չըսելու համար քարացած—համոզումները փոխուած են իսկապէս, նամանաւանդ երբ հարցը կը վերաբերի եկեղեցական ծուխերու գործունէութեան:
Աւելի յստակացնելու համար մեր միտքը, ներկայացնենք օրինակներ 45 տարիներու վրայ երկարող համայնքային կեանքի մեր անձնական փորձառութենէն, եւ թողունք որ ընթերցո՛ղը դատէ երեւոյթները:
1971 թուականի Յուլիսին, Հոլիվուտի նորակազմ եկեղեցին իր հոգաբարձական ընտրութիւնները պիտի կատարէր, նկատի ունենալով որ նոր հովիւ մը ժամանած էր Անթիլիասէն որ պիտի ստանձնէր գաղութի հովուութիւնն ու այդ օրերու Հոլիվուտի ամէնօրեայ վաժարանի (այօր՝ Ռոզ եւ Ալեք Փիլիպպոս) տեսչութիւնը (բոլոր անոնք որոնք հետաքրքրուած են աւելին իմանալ մանրամասնօրէն, կրնան կարդալ իմ հրատարակած վաւերագրական գիրքս. «Վարդապետի մը Ոդիսականը» www.vanagan.com կայքէջին վրայ», համոզուելու համար թէ ի՜նչ խարդախութիւններ կը կատարուէին մեր եկեղեցական ազգային կեանքին մէջ, որոնք դժբախտաբար տակաւին կը շարունակուին եւ որոնց մասին պիտի արտայայտուիմ քիչ ետք):
Կիրակի 29 Օգոստոս 1971, եկեղեցւոյ եւ դպրոցի անունով (հոգաբարձական մէկ կազմ կար այդ օրերուն) յայտարարութիւններ ղրկուեցան եկեղեցւոյ տրատու անդամներուն, իմացնելու թէ Անդամական Ժողով տեղի պիտի ունենար, ընտրելու նոր հոգաբարձական կազմը: Այդ անձինք՝ որոնք «ընտրուեցան» հոգաբարձական նոր կազմին մէջ՝ ներառուած էին առաջուց ապսպրուած, թելադրուած եւ պարտադրուած ցանկի մը մէջ, ուղարկուած՝ օրուան «ղեկավարութեան» կողմէ: Եղածը պարզապէս բեմադրութիւն մըն էր, Անդամական Ժողովի մասնակիցները խաբելու համար: Անդամական Ժողովի գումարումէն առաջ որոշուած էր արդէն նախկին կազմը՝ ատենապետութեամբ Հարմիկ Յակոբեանի, արտաքսել ղեկավար պաշտօններէն ի գին ամէն անօրինականութեան եւ սահմանադրական ու կանոնական բոլոր խախտումներու:
Այս երեւոյթը երբեք տարօրինակ թող չթուի մեր ընթերցողներուն: Նոյն ձեւով կը շարունակուին մեր եկեղեցիներու անդամական բոլոր ժողովները մինչեւ այսօր: Դժբախտաբար հարկ է բազմիցս կրկնել որ ջոջական-ամիրայական կացութիւն մը ստեղծուած է մեր համայնքներէ ներս, ուղղակի կամ աննուղղակի կերպով պատճառ դառնալով անտարբերութեան, նամանաւանդ նոր սերունդին մօտ: Ակներեւ իրողութիւն է որ համայնքի անդամներուն մեծամասնութիւնը չէ հետաքրքրուած իր Եկեղեցիով, որովհետեւ Եկեղեցին թերացած է իր առաքելութեան մէջ եւ չի հետաքրքրուիր իր ժողովուրդով: Համայնքներէ ներս ծառայող եկեղեցականաց դասը բաւարարուած է եկամտաբեր խորհրդակատարութեամբ միայն:
Այս խօսքերը բացասական քնննադատութիւն պէտք չէ նկատել, ընհակառակը՝ արթնութեան կոչ՝ որ մեր եկեղեցականները արթննան իրենց թմբիրէն եւ մտնեն ժողովուրդին մէջ եւ անոնց գործնական մասնակցութիւնը ապահովեն գաղութային կեանքէն ներս: Օգտակար չէ երբեք, որ Եկեղեցին բաւարարուի աղօթավայրերու տնտեսութեամբ եւ մատակարարումով: Եթէ չխօսուի այս հարցերու մասին եւ եթէ շարունակուի այս մենաշնորհնեալներու ջոջական դրութիւնը, ոչինչ կրնայ փոխուիլ մեր համայնքներու կեանքին մէջ, եւ կը մնանք ամուլ, անտարբեր հասարակութիւն մը մեր ազգային հասարակական աւանդական բոլոր արժէքներու հանդէպ:
Երբ ժողովրդավարութիւնն ու թափանցիկութիւնը կը բացակային մեր համայնքային աշխատանքներէն, համայնքը չի կրնար ըլլալ առողջ եւ գոյատեւել նոր մարտահրաւէրներու դիմաց, ազգային-համայնքային խնդիրները վերածելով «մենաշնորհեալ» շրջանակի մը զբաղումին՝ սակաւապետական շրջանակի մէջ, եւ այս բոլորը՝ անշուշտ իրենց անձնական կամ այլ տեսակի շահերուն համար:
Մեծագոյն դժբախտութիւնը հոն է որ, համայնքներէ ներս, զանգուածներ քաջութիւնը չունին իրենց մասնակցութեան իրաւունքին տէր կանգնելու եւ գործելու այնպէս, որ համայնքային ղեկավարութիւնը բխի համայնքային կամքէ եւ ո’չ թէ թելադրուի կամ պարտադրուի՝ կազմակերպութիւններու եւ ջոջերու կողմէ: Այս անհեթեթ կացութիւնը կ’անհանգստացնէ համայնքի անդամները եւ մասնաւորաբար հեռու կը պահէ մեր երիտասարդութիւնը: Համայնքի մը ոյժը իր իրաւունքներու գիտակցութեան, արժեւորման եւ կենսագործման մէջ կը կայանայ, որուն գիտակցութիւնը անգամ մը եւս պէտք է արթնցնել մեր երիտասարդութեան մօտ:
Ուշագրաւ է նաեւ այն իրողութիւնը, որ մեր եկեղեցիներու անդամական ժողովներու թեկնածուներէն, հիներէն թէ նորերէն, ո՛չ մէկը տակաւին յայտնած է իր մտադրութիւնները, թէ ինչո՞ւ կ’ուզէ ընտրուիլ, ի՞նչ կ’ուզէ ընել եւ ի՞նչ ծրագիրներ ունի՝ ազգային, եկեղեցական, կրօնական եւ հոգեւոր դաստիարակութեան հարցերու կապակցաբար, եւ այս բոլորը՝ յանուն գաղութի բարելաւման: Անշուշտ մեր մտքին մէջ անմիջապէս հարց կը ծագի. երբ ծրագիր չկայ, ինչո՞ւ կ’ուզեն ընտրուիլ… փա՞ռք, պատի՞ւ, թէ՝ եկամուտի աղբիւր…:
Շատեր յաճախ հարց կու տան մեզի թէ ինչո՞ւ կը զբաղինք այս հարցերով: Այս խնդիրները նոր չեն, այլ ամէնօրեայ ապրուած իրականութիւններ են: Մեր փափաքն է որ ժամանակի ոգիին համապատասխանող նոր դէմքեր ներկայանան, հնացած ու դասական դարձած մօտեցումներէն տարբեր վերաբերում, նոր արիւն սրսկելու համար: Այլ խօսքով՝ եկեղեցւոյ անդամները նախապէս որոշուած թեկնածուներու քուէ տալու պէտք չէ երթան, այլ ընտրեն արժանաւորներ, որոնք կը հաւատան Եկեղեցւոյ դարաւոր առաքելութեան:
Դժբախտաբար նոյնն է պարագան առաջնորդներու ընտրութեան: Թեմակալ առաջնորդներ կան որոնք մոռցած են թէ ե՞րբ ժամանած են իրենց առաջնորդանիստ քաղաքը, որովհետեւ վարձկան եւ հլու-հնազանդ կը դառնան զիրենք ընտրող սկաւաթիւ ջոջերու-աւատապետներու: Վերջ պէտք է գտնէ այլեւս մի քանի տասնեակ անձերու (ԽԾԲ) միջեւ ընթացող խաղը: Ազգային արժէքներու վերականգնումին մէջ մեծ ոստում մը կատարած կ’ըլլանք եթէ կառչած եւ հաւատարիմ մնանք մեր Ազգային Սահմանադրութեան կանոնագրութեան բոլոր հիմնական սկզբունքներուն եւ այժմէական տրամադրութիւններուն:
Ինչպէ՞ս բացատրել հրապարակայնութեան եւ թափանցիկութեան բացակայութիւնն ու Օրէնքի հանդէպ բացասական կեցուածքը մեր բովանդակ համայնքային-ազգային կեանքէն ներս: Հայ ազգը նոր ժամանակներ թեւակոխած է: Չկան ո’չ օսմանեան պետութիւն եւ ո’չ ալ ցարական տիրապետութիւն, այլ խօսքով՝ ռ’չ բռնատիրական եւ ո’չ ալ միջնադարեան ազգային-եկեղեցական կեանք այլեւս գոյութիւն ունի: Անհրաժեշտ է վերանորոգել մեր հաւատքը եւ վերարժեւորել մեր կեանքը Եկեղեցւոյ ծառայական կեանքին մէջ:
Ճշմարտութեան մենաշնորհը ո’չ ոքի կը պատկանի եւ հարկ է խօսիլ հրապարակաւ, եթէ կ’ուզենք բան մը փոխել մեր եկեղեցական-ազգային, հասարակական կեանքին մէջ:
ՈՍԿԱՆ ՄԽԻԹԱՐԵԱՆ
Հայ Մշակութային ՙԱրարատ՚ կազմակերպութեան ՙԿոմիտաս՚ -ի սրբադաս անւամբ կոչւող դահլիճում կայացածª օտարերկրեայ դեսպանների ու ներկայացուցչութիւնների մասնակցութեամբ միջոցառումը, որտեղ հնչեցին կոմիտասեան խորախորհուրդ մեղեդի- ղօղանջները, յիրաւի ընդգրկում է ձեւով ու բովանդակութեամբ ծանրակշիռ լինելու հանգամանքը: Ծանրակշիռ, քանզի ճշտորոշւած թիրախըª Իրանում հաւատարմագրւած միջազգային դիւանագիտական ներկայացուցիչներինª դեսպաններին յաւուր պատշաճի իրազեկում ենք մեր համազգային պահանջատիրութեան արդարացիութիւնը, արդիականութիւնն ու առարկայականութիւնը: Եւ երիցս ծանրակշիռ, քանի որ նման հանդիսութիւնները աներկբայօրէն արդիւնաւորւելու են ինչպէս քարոզչական, նոյնպէսեւ քաղաքական ուշագրաւ նշանակութեամբ:
Քարոզչական մասով, արդէն իսկ, ինչպէս յստակօրէն նախանշւած է եղել կազմակերպիչ յանձնախմբի ծրագրային
դրոյթներում, մատուցւած անգլերէնով միջոցառումը տարածւելու է հեռուստատեսային-հեռահաղորդակցական հայաստանեան ինչպէսեւ իրանական (զորօրինակ PRESS TV) լրատւադաշտերի լայն լսարան-ունկնդիրների համար:
Քաղաքական մասով, սակայն, տւեալ միջոցառման տարողունակութիւնը հաստատապէս արդարացնելու է ինքնիրեն, քանզի Հայաստանամերձ մեր գաղթօջախում նախաձեռնւած հանդիսութիւնը իր վերհամայնքային մասշտաբի բերումովª վերաճում է մեր համահայկական պայքարի անքակտելի խրամատը
հանդիսացող Սփիւռքեան պահանջատիրութեանը, որն միահիւսւելով պետական մասշտաբների միջոցառումներին, աւելիով է զօրեղացնելու համազգային պայքարի ու պահանջատիրութեան կռւանները:
Ահաւասիկ, մնում է միայն ողջունել եւ մեր մամլոյ առաքելութիւնից մեկնածª զօրակցութեան ձեռք երկարել Թեհրանի հայոց թեմի Ցեղասպանութեան 100-ամեակի յանձնախմբին, որն դեռեւս մինչ բուն 2015 թւականին կազմակերպած այս վերջին հանդիսութիւնը, արդէն նախաձեռնել էր երկու ծանրակշիռ միջոցառումներª Թեհրանի թեմում
հրատարակւած Ցեղասպանութեանն առնչւող գրականութիւնը ցուցադրելով եւ Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրէնի դոկտ. Հայկ Դեմոյեանի անմիջական մասնակցութեամբ ներկայացրած ցուցահանդէսըª հայ եւ մասնաւորապէս պարսիկ հասարակայնութեան համար:
Մենք, եւ հաստատապէս սիրելի ընթերցողը սպասելու ենք գալիքում նմանօրինակ ուշագրաւ ու ծանրակշիռ հանդիսութիւնների, որոնց էլ աշխոյժ մասնակցութեամբª աջակցելու-զօրակցելու է իրանահայ հայրենանւէր ու պահանջատէր
հասարակայնութիւնը, որն մշտապէս ՅԻՇԵԼ ու ՊԱՀԱՆՋԵԼ է համազգային ու համահայկական նշանակութեան արդարահատոյց իրաւունքը…
ՙԱԼԻՔ՚ ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
Հասկանալի է ու պարզ, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով հրապարակված համահայկական հռչակագիրն աննկատ չէր կարող անցնել Անկարայի կողմից: Իհարկե, առաջին հերթին, ՀՀ-Սփյուռք թուրքական տարանջատման խաղերին տեղ չի մնում, բայց խորքում ամենից անհանգստացնող բաժինը Սեւրի պայմանագրին եւ Վիլսոնի իրավարար վճռին կատարված կարեւոր հղումներն են:
Այս երկու նշումները փաստորեն 100-ամյակի նախօրյակին պատրաստության ընթացքում գտնվող հատուցման իրավական թղթածրարի հստակ նախանիշեր են, որոնք միջազգային օրենքների սահմանած իրավաչափություններին ընդառաջ անպայման իրենց արձագանգումը կունենան առաջադրված թղթածրարում:
Իսկ սա իր խորքում 100-ամյակի ապահովելիք շրջադարձի կարեւորագույն կետն է: Մենք ազգովին, իբրեւ 2 պետություն եւ Սփյուռք, ամրագրել ենք մեր համաձայնությունը տարածքային պահանջատիրությունը հիմնելու Սեւրի պայմանագրի ընդհանուր պարունակում կայացած վիլսոնյան սահմանագծման վրա:
Իրադրությունները ունեն հետեւողականություն: Պատահական չէր նախագահ Սարգսյանի այցելությունը Վիլսոնի շիրիմին եւ այնտեղ կատարած հայտարարությունները. մանավանդ, ավելի ուշ, Վիլսոնի իրավարար վճռի 90-ամյակի առիթով ասվածը, թե Սեւրի պայմանագիրը շարունակում է պահել իր այժմեական եւ իրավական նշանակությունը:
Նույնքան հանգամանալի կարող է չհնչել, այսուհանդերձ աննկատ չէր կարող մնալ նաեւ հայ իրավաբանների համաժողովի, օրվա գլխավոր դատախազի այն միտքը, որը թեկուզ անձնական տեսակետի տեսքով, ընդգծում էր Հայաստանի Հանրապետության կորցրած տարածքների վերատիրացմանը նախապատրաստվելու անհրաժեշտությունը:
Հիմա, 100-ամյակի համահայկական հռչակագրով ամրագրված տարածքային հատուցումը առաջադրված իրավական թղթածրարի կարեւորագույն բաղադրիչն է: Եւ իր խորքում սա է, որ ամենից շատ անհանգստացնում է Անկարայի ղեկավարներին: Մնացյալը, ցավակցություն, ընդհանուր ցավ, նույնիսկ ցեղասպանություն եզրույթի օգտագործման պարագայական թույլտվություն, եկեղեցիների վերանորոգում, հատուցման թուրքական տարբերակի գործնականացում, քաղաքացիության վերականգնման խոստում, այդ բոլորը, բացի տարածքայինից, խուսանավելու նպատակահարմար թեմաներ են միջազգային ընտանիքի եւ հանրային կարծիքի առաջ, որոնք արծարծելով, էրդողանական համակարգը պիտի փորձի ձիթենու ճյուղի խաբկանք ստեղծել:
Տարածքային հատուցման նախաբանի թողած անհանգստությունը բացահայտել է թուրքական «Ulusalkanal» կայքը, որն անդրադարձ է կատարել հռչակագրի հրապարակմանը:
Կայքը գրում է, թե Հայկական սփյուռքը հիասթափություն ապրելով ՄԻԵԴ-ում «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» դատական գործում, իմպերիալիստ ուժերի հետ միասին նոր ուղի է բռնել: Եւ թե Համահայկական հռչակագրի օրինակը ուղարկելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարություն` հատկապես հղում է կատարվել Սեւրի պայմանագրի եւ ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի վրա, ինչը որակվել է որպես ուղղակի հողային պահանջ Թուրքիայից:
Լրատվական կայքը գրում է, որ 10 կետից բաղկացած հռչակագիրը ուղարկվել է ՄԱԿ-ի անդամ երկրներին`որպես կոչ պատժելու Թուրքիային, պարտադրելու նրան վերադարձնելու հողերը եւ ընդունելու Հայոց ցեղասպանությունը:
Թուրքական այս կայքը հարում է Փերինչեքի պատկանած կուսակցությանը, եթե ոչ ուղղակի, ապա դրա պաշտոնական խուսափողն է իբրեւ հեռուստակայանի կայք: Այս դեպքում պարզ է Շվեյցարիայում ընթացող դատին թուրքական կողմին տված առավելությունը շեշտելը: Բայց ավելի կարեւորը, հռչակագրի ամենից անհանգստացնող բաժնի ընկալումն է: Հայկական կողմը, իբրեւ համազգային համաձայնեցված պահանջ, դիմում է միջազգային ընտանիքին, որպեսզի պատժի Թուրքիային եւ պարտադրի, որ նա տարածքները վերադարձնի Հայաստանի Հանրապետությանը:
Փերինչեքները ճիշտ են ընկալել հռչակագիրը: Այդ պատճառով էլ երկրորդական նշանակություն է ստանում Շվեյցարիայում ընթացող դատի արդյունքը: 100-ամյակի ճշտած առաջնահերթությունը որակումներից եւ եզրույթի օգտագործումներից ավելին է. դա հատուցումն է.եւ դրանում հատկապես տարածքային բաժինը:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Թե զանազան կառույցներ ինչ հետաքրքիր լուծումներ են գտնում տնտեսվարողներից լրացուցիչ գումարներ կորզելու համար, միայն երևակայել կարելի է:
Արդեն լուծարված Կենտրոն Մաքրություն ՓԲԸ-ի գործողությունները անցած տարեվերջի կտրվածքով խոսուն փաստեր են պարունակում ասվածը վկայելու համար:
Պատմում է Տիգրան Մեծ փողոցում «Կենտրոն մաքրություն» ծառայությունից օգտվող տնտեսվարողը.«Անցած տարեվերջին զանգահարեցին, ասացին, որ պարտք ունենք՝ 18.000 դրամ: Դա նշանակում է, որ չենք մուծել վեց ամիս շարունակ, ամիսը՝ 3000 դրամ է: Ասեցին՝ խոսքը տարվա վերջին ամիսներին է վերաբերվում:
Սակայն, դա այդպես չէ՝ մուծել ենք բոլոր ամիսները և կտրոններն էլ պահել ենք: Ինչ որ տղաներ եկան ասեցին՝ գիտեք դատական գործ կա, մարդիկ են դատվում այդ գործերով: Ասացի, որ դա ինձ չի վերաբերվում ես ունեմ կտրոնները , դրանք էլ պատճենահանեցի ու տվեցի իրենց: Ես խոսել եմ նաև իրենց իրավաբանի հետ՝ Արմեն անունով, բացատրել եմ: Ու հանկարծ, 14 դեկտեմբերի 2014թ. թվագրությամբ ստանում եմ նամակ ԴԱՀԿ-ից, այն մասին, որ պետք է վճարեմ 18.000 գումար պարտք + 5.000 ԴԱՀԿ-ի գումարը: Ու սա միայն իմ խնդիրը չէ, Տիգրան Մեծ 36 տարածքում եղած բոլոր տնտեվարողները վրդովված են:
Հիմա որևէ կառույց կբացատրի թե՝ եթե աշխատակիցներին դատում են նրա համար, որ կտրոնների գումարները հավաքել ու տեղ չեն հասցրել, այդ դեպքում ինչու է ԴԱՀԿ-ը քաղաքացուց գանձում գումարը, կամ դատարանն առանց քաղաքացուն լսելու ի՞նչ իրավունք ունի որոշում կայացնելու:
Ի վերջո, ո՞վ է բացատրելու այս երևույթը. այդ կտրոնները ես ում պետք է ցույց տամ, կամ ինչ ասել է, «կեղծ չեկեր» են, կնիքը վրան, ես որտեղից պետք է իմանամ դրանք կեղծ են, թե ոչ, ի վերջո այդ նույն տղաները տարիներ շարունակ եկել, գումարը վերցրել, չեկը տվել գնացել են: Ու արդյո՞ք դա իմ պրոբլեմն է, թե սա էլ պետականորեն գումար շորթելու նոր ձև է. Ստացվում է՝ մարդկանց դատում են փողերի յուրացման համար, բայց մեզանից էլ փողը հավաքում են»:
«HSBC բանկի հաճախորդների ցուցակների և հաշվեհամարների վերաբերյալ բանկի աշխատակցի կողմից գողացված տեղեկատվության հրապարակումը Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի կայքում, որտեղ նաև տեղ է գտել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը, լայնորեն տարածում է գտել հայաստանյան զանգվածային լրատվամիջոցներում, նաև տեղիք տվել անհարկի մեկնաբանությունների:
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անունով գաղտնի հաշվեհամարը HSBC բանկում, որի վրա կա 1.1 մլն դոլար գումար, բացվել է «ի շահ եկեղեցու՝ բարեգործական նպատակներով: 2006-2007 թթ. «Գարեգին Երկրորդ Ներսես» անունով անձնական հաշիվ է գործել, որի վրա պահվել է 1,1 մլն դոլար»,- ասված է Մայր աթոռի հաղորդագրության մեջ:
Հավաստի աղբյուրները տեղեկացնում են, որ իրականում հաշվեհամար եղել է դեռևս Վազգեն Ա կաթողիկոսի ժամանակ, և հաշվեհամարի մոտ 1,5 միլիոն դոլար գումար է եղել: Որից հետո հաշվեհամարը անցել է Գարեգին Ա կաթողիկոսի տնօրինության և 1995 -1999թթ գումարը դարձել է շուրջ 10 միլիոն: Դա եկեղեցուն արված նվիրատվություններն են, որոնք հաջորդաբար անցնում են հաջորդ հայրապետի տնօրինությանը և դրա մասին իշխանությունները տեղյակ են:
Իրականում HSBC բանկի տեղեկությունը աղմուկ առաջացնելու այլ հիմք ունի՝ ո՞ւր են Գարեգին Ա -ի թողած միլիոնները: Փաստորեն այս տարիների ընթացքում դրանք մոտ 9միլիոնով պակասել են: Կարծում ենք սա է որ պետք է հետաքրքրի մեր ժողովրդին՝ Գարեգին Բ-ի կաթողիկոս դառնալուց հետո, ուր են գնացել եկեղեցուն նվիրաբերված միլոնները:
Ի դեպ մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատուն իր պարզաբանման մեջ նշել է նաև. «Այդպես եղել է և Վազգեն Առաջինի, և Գարեգին Ա, և Գարեգին Բ կաթողիկոսների պարագային: Հաշվեհամարը տվյալ կաթողիկոսի ի Տեր ննջումից հետո փոխանցվել է իրավահաջորդ կաթողիկոսին և կատարվել է հաշվեհամարի անվանափոխումը: Նույնն է նաև այս հաշվեհամարի պարագան: Այս հաշվեհամարը, որ բացվել է Գարեգին Ա հայրապետության շրջանում, մատնանշված գումարով հանդերձ ժամանակին որպես Մայր Աթոռի հաշվեհամար փոխանցվել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին»:
Հ.Գ. Իսկ ինչ վերաբերվում է Գարեգին Բ-ի կուտակած գումարներին, դրանք պետք է փնտրել նրա ազգականների և մտերիմների անվամբ գրանցված հաշվեհամարներում:
Անցյալ շաբաթ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նախագահները Սփյուռքի խոշոր կազմակերպությունների ղեկավարների հետ միասին հանդես եկան համատեղ աննախադեպ հռչակագրով՝ հայտարարելով Թուրքիայից «իրավական պահանջների» համապարփակ թղթածրարի մշակման մասին՝ «անհատական, համայնքային և համազգային իրավունքները ու օրինական շահերը» վերականգնելու համար:
Հռչակագիրը չի ներկայացնում հայկական պահանջների մանրամասները, քանի որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորած իրավական խումբը վերջնական տեսքի է բերում Թուրքիայի դեմ հայկական պահանջների մանրակրկիտ վերլուծությունը:
Հունվարի 29-ի հռչակագիրը միաձայնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստի ժամանակ, ամբողջ աշխարհի ավելի քան 50 տարածաշրջանային Հարյուրամյակի հանձնախմբերի մասնակցությամբ: Ավելի ուշ այդ գիշեր, նախագահ Սերժ Սարգսյանն ընթերցեց հռչակագրի ամբողջական տեքստը Հայոց ցեղասպանության հուշահամալիրում զոհերի հիշատակին ծաղկեպսակ դնելու արարողության ժամանակ:
Երբ Արամ Ա կաթողիկոսը հետաքրքրվեց, թե արդյոք հռչակագիրը կդառնա Հայաստանի Հանրապետության պաշտոնական քաղաքականությունը, ի պատասխան՝ նախագահ Սարգսյանը վստահեցրեց, որ ընդունված փաստաթուղթը առաջնորդող կլինի ոչ միայն Հայաստանի արտաքին քաղաքականության բնագավառում, այլև դրանով կառաջնորդվեն բոլոր պետական պաշտոնյաները:
Ահա կարևոր դրույթներ համահայկական հռչակագրից.
— Դատապարտելով 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկ զտումները, հայկական ժառանգության
ոչնչացումը, ինչպես նաև ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու, կատարված հանցագործություններն ու դրանց հետևանքները լռության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերը՝ որպես հանցագործության շարունակություն և նոր ցեղասպանություններ իրականացնելու քաջալերանք,
— համարելով 1919-1921 թվականներին Օսմանյան ռազմական արտակարգ ատյանների կողմից «Իրավական և մարդկային օրենքների դեմ» այդ ծանր ոճիրի ուղղությամբ կայացված դատավճիռները եղելության իրավական գնահատական,
— արժևորելով 1915 թվականին միջազգային հանրության կողմից Անտանտի պետությունների մայիսի 24-ի համատեղ հռչակագրով հայ ժողովրդի դեմ իրականացված ծանրագույն հանցագործությունը պատմության մեջ առաջին անգամ որպես «մարդկության և քաղաքակրթության դեմ իրականացված հանցագործություն» որակումը և օսմանյան իշխանություններին պատասխանատվության կանչելու հանգամանքի շեշտադրումը, ինչպես նաև 1920 թվականի օգոստոսի 10-ի Սևրի հաշտության պայմանագրի և 1920 թվականի նոյեմբերի 22-ի` ԱՄՆ-ի Նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի դերը և նշանակությունը Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում.
— Վերահաստատում է Հայաստանի և հայ ժողովրդի հանձնառությունը՝ շարունակելու միջազգային պայքարը ցեղասպանությունների կանխարգելման, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնման և պատմական արդարության հաստատման համար:
— Շնորհակալություն է հայտնում այն պետություններին, միջազգային, կրոնական և հասարակական կազմակերպություններին, որոնք քաղաքական խիզախություն ունեցան ճանաչելու և դատապարտելու Հայոց ցեղասպանությունը՝ որպես մարդկության դեմ ուղղված սոսկալի ոճրագործություն, և այսօր էլ շարունակում են այդ ուղղությամբ իրավական քայլեր ձեռնարկել, նաև կանխել ժխտողականության վտանգավոր դրսևորումները:
— Դիմում է ՄԱԿ-ի անդամ պետություններին, միջազգային կազմակերպություններին, բարի կամքի տեր բոլոր մարդկանց՝ անկախ ազգային և կրոնական պատկանելությունից, միավորել իրենց ջանքերը պատմական արդարությունը վերականգնելու և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար:
— Արտահայտում է Հայաստանի և հայ ժողովրդի միասնական կամքը` Հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչման հասնելու և ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում, ինչի համար մշակում է իրավական պահանջների թղթածրար՝ դիտելով այն անհատական, համայնքային և համազգային իրավունքների և օրինական շահերի վերականգնման գործընթացի մեկնարկ:
— Դատապարտում է Թուրքիայի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության ապօրինի շրջափակումը, միջազգային հարթակներում ցուցաբերվող
հակահայկական կեցվածքը և միջպետական հարաբերությունների կարգավորման համար նախապայմանների առաջադրումը՝ դրանք գնահատելով որպես Հայոց ցեղասպանության, Մեծ Եղեռնի մինչ օրս անպատիժ մնալու հետևանք:
— Կոչ է անում Թուրքիայի Հանրապետությանը՝ ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը և մարդկության դեմ իրագործված այդ սոսկալի ոճիրի զոհերի հիշատակը ոգեկոչելու միջոցով առերեսվել սեփական պատմության ու հիշողության հետ՝ հրաժարվելով կեղծարարության, անհերքելի իրողության ժխտման և հարաբերականացման քաղաքականությունից:
— Հույս է հայտնում, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը կարևոր մեկնակետ կդառնան հայ և թուրք ժողովուրդների պատմական հաշտեցման գործընթացի համար:
— Դիտարկում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը որպես կարևոր հանգրվան պատմական արդարության համար մղվող պայքարը «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով շարունակելու գործընթացում:
Հատկանշական է, որ համահայկական հռչակագիրը հակահարված է տալիս թուրքական մշտական կեղծարարությանը, թե Թուրքիայի դեմ պահանջներն առաջ են քաշվում ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլև Սփյուռքի կողմից: Միաձայն ընդունված հռչակագիրը հստակորեն արտացոլում է, որ համայն հայությունը, ինչպես Հայրենիքում, այնպես էլ Սփյուռքում, անդրդվելիորեն հետապնդում է իր արդարացի պահանջները Թուրքիայի Հանրապետությունից:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.