26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...Հոգեկիր հռետորն ու աստվածաշնորհ բանասացը
20-րդ դարասկզբին յայտնուելով ռուսական կոմունիստների եւ մատերիալիստների անաստուածութեան տիրապետութեան ներքոյ՝ Հայաստանն ու հայաստանցին ապրեցին դաժան, անողօք եւ յանցապարտութեան մի իրականութիւն, երբ պայթեցնում էին եկեղեցիները, երբ քաղաքական ոստիկանութեան նկուղների մէջ նուաստացումների եւ չարչարանքի ենթարկուելուց յետոյ գնդակահարւում էին հոգեւորականները, երբ հետապնդումի եւ աքսորի ու մահուան էին դատապարտւում քրիստոնեայ հաւատացեալները…
Մեր առաջնեկ գրական լեզուն, որ Սուրբ Գրքի Լեզուն է, որ Մաշտոցի, Խորենացու, Ներսէս Շնորհալու, Գրիգոր Նարեկացու Լեզուն է, յայտարարուեց “եկեղեցական լեզու”, որպիսին անընդունելի էր նոյնքանով, որքանով թշնամի էին յայտարարուել Եկեղեցին եւ հոգեւորականները, որոնց ոչնչացնում էին անխնայ եւ վերջնականապէս։ Այն օրերին, երբ Նիկիտա Խրուշչեւը խոստանում էր, թէ “սովետական ժողովուրդը 1980 թուականին ապրելու է յաղթանակած կոմունիզմի օրոք”, միաժամանակ նաեւ իրազեկ էր պահում, որ “Եկեղեցին մեզ հետ կոմունիզմ չենք տանի։ Եւ 80 թուականին հեռատեսիլով ես ձեզ ցոյց կը տամ սովետական վերջին տէրտէրին”։
Սահակ-Մեսրոպեան գրական լեզուի դէմ յայտարարուեց դասակարգային պայքար՝ շահարկութեան ենթարկելով Խաչատուր Աբովեանի, Ստեփանոս Նազարեանի, Միքայէլ Նալբանդեանի անվերապահ հեղինակութիւնները, որոնք իրենց ժամանակին խաւարամիտ ազգը լուսաւորելու եւ կրթելու գործին նուիրուած՝ ո՛չ թէ “պատմութեան աղբաման” են նետել հայեցի գրով առաջին լեզուն՝ գրաբարը, այլ ազգը լուսաւորելու խնդիրը պայմանաւորել են
աշխարհիկ, ասել կ՛ուզի մի լեզուով, որ հեռանալով գրաւորից տարբեր շրջանների ու գաւառների մէջ դարձել էր տեղական կամ բարբառային լեզու։ Խաչատուր Աբովեանը փայփայում էր այն յույսը, թէ Քանաքեռի բարբառով իր “խակ լեզուն մանկան պէս կմկմալով սովորելուց յետոյ” ազգը կը իւրացնի նաեւ գրաբարը, որ առայժմ “խրթին” է թւում։
Բայց վերադարձ մեր առաջին գրական լեզուին այլեւս անհնար էր իրականացնել աշխարհով մէկ, որտեղ ցրուած էր հայութիւնը։ Այս ճակատագրական խնդիրը լուծելուն նուիրուեցին Ստեփանոս Նազարեանը եւ Միքայէլ Նալբանդեան Մոսկուա) եւ Յարութիւն Սվաճեանն ու նրա բազկակիցները Պոլիս)։ Սա՝ ի միջի այլոց։
Դասակարգային պայքարը տարածուեց նաեւ Սահակ-Մեսրոպեան այբուբենի եւ ուղղագրութեան դէմ։
Հայերէնի դէմ դասակարգային այս պայքարը ունէր շատ որոշակի մէկ նպատակ՝ վերացնել ու ոչնչացնել ազգային յիշողութիւնը, մէկ ընդ միշտ խզել կապը հայ մշակոյթի եւ հայ մշակոյթի ու դպրութեան վիթխարի ժառանգութեան հետ։ Բայց քանի որ 20-30-ականների գրագէտ հայը կարող էր հաղորդակցուել ազգային դպրութեանն ու գրականութեանը, ուստի պարզապէս արգելուեցին մեր մատենագրութիւնն ու 19-րդ դարի գրողներից ու բանաստեղծներից շատերը։
Խզումը կատարեալ դարձնելու նպատակով էր նաեւ, որ մէկ գիշերուայ մէջ մաշտոցեան ուղղագրութիւնը ենթարկուելով Վ. Լենինի Ուղղագրութեան մասին Դեկրետի պարտադրանքին փոխարինուեց մի այնպիսի կանխամտածուած խեղագրութեամբ, որպէսզի Ս. Մեսրոպի այբուբենը եւս աղաւաղելով ու եղծելով իրականութիւն դառնայ «համաշխարհային պրոլետարիատի յաղթանակը…
…”Նարեկ”ի գրչագիր եւ տպագիր օրինակները Հայը աչքի լոյսի պէս եւ կեանքի գնով էր պահում-պահպանում։ Աչքի լոյսի պէս՝ քանի որ “Նարեկ”ը աղօթագիրք էր ու ցաւի ամօքիչ։ Կեանքի գնով՝ քանի որ Սուրբ Գրքեր ունենալը յանցապարտութիւնը ծանրացնող յանգամանք էր անաստուածների իրաւակարգի մէջ, որն աւելի շուտ անիրաւութեան իրականութիւն էր։ Իսկ յանցապարտութեան ենթակայ էին բոլորը։
Մինչեւ 1960 թուականը Սուրբ Գրիգոր Նարեկացու Աղօթագրքից փոքրիկ մի դրուագ եւ մի քանի տաղ բնագրով լոյս է տեսել “Ընտիր էջեր հայ գրականութեան” (1946 թ.) վիթխարածաւալ հատորի մէջ։ Այս փաստը այնքան էլ զարմանալի չէ, որքանով նոյն հատորի մէջ զետեղուած է նոյնիսկ Եղիշէ Չարենցը։
Զարմանալի կարող է թուալ Սուրբ Գրիգոր վարդապետ Նարեկացու “Մատեան Ողբերգութեան” խորագրով հատորի հրատարակութիւնը 1960-ին։
Ոչ թէ զարմանալի է, այլ զարմանալի կարող է թուալ։
Կարեն Ա. Սիմոնյան
Շարունակելի…
Հոգեկիր հռետորն ու աստվածաշնորհ բանասացը
Անցած հարիւրամեակը մեր հոգեւոր եւ նիւթական մշակոյթի համար շարունակական կորուստների մի դարաշրջան եղաւ։ Կորուստներ, որոնք այլեւս անվերադարձ են, եւ կորուստներ, որպիսիք գուցէ թէ կը կարողանայինք ետ բերել։
Այդպիսի կորուստներից մէկը եղաւ հոգեկիր հռետորն ու աղօթողը՝ Նարեկայ վանքի վանական Սուրբ Գրիգորի Աղօթքի Գիրքը, որ պարզապէս Նարեկն էր։
Եւ քրիստոնէական մեր հաւատը կորցնելով՝ զրկուեցինք նաեւ Նարեկից, որ ամբողջ հազարամեակ եղել էր հաւատացեալ Հայի մխիթարողը, յուսադրողն ու ապաքինողը։ Եղել էր քրիստոնէական աղօթքի առաջնորդը եւ դաւանութեան ուսուցիչը։
Մի քանի դար շարունակ Աղօթքի գիրքը ընդօրինակել են Գրիչները եւ մեզ հասել են աւելի քան հարիւր յիսուն գրչագիր։ Նարեկի բազմաթիւ հատուածներ սփռուած են ժամագրքերի եւ պատարագամատոյցների մէջ։ Գրիգոր վարդապետ Խլաթեցին, որ ապրել է տասնչորսերորդ դարում, Նարեկը գնահատել է, ասելով, թէ “Մեծ են շնորհք այս սոփերի, քան զայլ գրոց յեկեղեցի”։ Նաեւ զգուշացրել է. “Վա՜յ աբեղին, որոյ սա չէ”։
Ոսկան եպիսկոպոս Երեւանցին 1673 թուականին Մարսէյլ քաղաքի մէջ առաջին անգամ հրատարակեց Նարեկը, որի տիտղոսաթերթի խորագիրն է. “Գիրք աղօթից Սրբոյն Գրիգորի Նարեկացւոյ արարեալ”։ Այնուհետեւ Նարեկը վերստին հրատարակուել է Պոլսոյ եւ Վենետիկի մէջ։ Ընդհանուր առմամբ Նարեկի գրաբար բնագիրը առանձին գրքով լոյս է տեսել 62 անգամ։
Գրիգոր Նարեկացու Աղօթագրքի բնագրագիտական անգերազանց քննութիւն է կատարել Հայկազնեան բառարանի երախտաւոր հեղինակներից մէկը՝ Հայր Գաբրիէլ Աւետիքեանը։
1985 թուականին Երեւանի մէջ Նարեկը լոյս տեսաւ Պ. Խաչատրեանի եւ Ա. Ղազինեանի բնագրային համապարփակ համեմատութեամբ, ձեռագրային օրինակների բծախնդիր վերլուծութեամբ եւ ծանօթագրութիւններով։ Բանասիրական այս ընտիր աշխատասիրութեան շնորհիւ մեր ձեռքին է մի հատոր, որ հնարաւորութիւն է տալիս բնագրով եւ մեսրոպեան ուղղագրութեամբ մտնել Նարեկայ վանքի Սուրբ վարդապետի աղօթքների աշխարհ, որտեղ մեր անձը Աստծուն մօտեցնելու ճանապարհ է փռուած մեր դիմաց։
Սուրբ Գրիգոր վարդապետ Նարեկացու մասին յայտնի է, որ ծնուել է 951 թուականին։ Եղել է գիտուն, պարկեշտ եւ ազնուական գերդաստանի զաւակ։ Նրա հայրն էր Խոսրովը, որ նոյնպէս պատմութեան մէջ յայտնի է որպէս մատենագիր եւ հոգեւոր առաջնորդ։ Նրա հեղինակած երկասիրութիւններից են “Ժամագրոց մեկնութիւն”ը, “Մեկնութիւն խորհրդոյ սրբոյ պատարագին”, որոնք գրել է եպիսկոպոսական իր պաշտօնը անթերի կատարած լինելու նպատակով. “Ոչ թէ անձիս համար փառք ստանալու նպատակով էր, որ ձեռնարկեցի այս գրուածքը, այլ որովհետեւ եպիսկոպոսութեան աստիճան ունեմ, եւ շատերի մէջ ամենամեծ տգիտութիւնր տեսայ։ Ուստի եւ հարկաւոր համարեցի յօրինել սոյն շարագրութիւնը՝ համոզուած լինելով, թէ անկարելի է միայն բանաւոր խօսքով դարմանել մարդկային տգիտութիւնը”։
Բայց նրան այնպէս էլ չյաջողուեց յաղթայարել մարդկային տգիտութիւնը։ Եւ նա վախճանուեց որպէս բանադրուած հոգեւորական։
Գրիգոր Նարեկացու մօրական պապի եղբայրը՝ Անանիա վարդապետը, Վասպուրականի Ռշտունեաց գաւառի Նարեկ նորաշէն վանքի վանահայրն էր։ Մեր պատմութեան մէջ նա գնահատուել է որպէս անուանի մարդ, եկեղեցու լուսաւորիչ, Աստուածաշունչ գրքերը մեկնաբանող իմաստասէր։
Խոսրով Անձեւացի եպիսկոպոսի աւագ որդիներն էին Յովհաննէսը եւ Սահակը։
Անանիա Նարեկացու մահից յետոյ Նարեկայ վանքի մէջ որպէս վանահայր՝ նրան փոխարինեց Յովհաննէսը, որի մասին եղբայրներից կրտսերը՝ Գրիգորը գրել է. “Իմ եղբայր Յովհաննէսը առաջնակարգ եւ ճանաչուած անուն է, եւ ինձնից առաւել գիտնական է եւ ոգեղեն իմաստասէր”։ Սահակը նոյնպէս հմուտ է եղել որպէս մեկնիչ եւ իմաստասէր, եւ երբեմն հօր՝ Խոսրով Անձեւացի եպիսկոպոսին օգնել է որպէս հմուտ քարտուղար։
Ահաւասիկ, ընտանիքի եւ վանքի այս ոգեղեն մթնոլորտի մէջ եւ գիտուն մարդկանց ձեռքի տակ մեծացաւ, դաստիարակուեց ու կրթուեց ապագայ իմաստասէրը եւ մեծ Աղօթողն ու Բանասացը՝ Գրիգոր վարդապետը, որն իր ուսուցչի պէս կոչուելու էր Նարեկացի։
Եւ ինքը՝ Գրիգոր վարդապետ Նարեկացին եղել է քաջահմուտ ուսուցիչ դաւանանքի, քրիստոնէական վարդապետութեան նուիրեալ դաստիարակ, Սուրբ Գրքի բազմաշնորհ մեկնաբան եւ խորաթափանց իմաստասէր։
Դեռ երիտասարդ տարիներից նրան կոչել են Սուրբ։
Սուրբ Գրիգոր վարդապետ Նարեկացի։
Այս հանգամանքները խիստ կարեւոր մեկնակէտեր են հետագայ մեր շարագրութեան մէջ։
Կարեն Ա. Սիմոնյան
Շարունակելի…
Հարիւրամեակ մը նշող պատմական թուականը արձանագրուած պիտի մնայ որպէս արիւնոտ բռնագրաւումներու եւ ոճրապարտ ցեղասպանութեան թուական: Թուրք բարբարոսները կը միտէին միայն զանգուածային կոտորածով ու տեղահանութեամբ, կրօնական ու ցեղային մոլեռանդութիւն գրգռելով՝ 1915-ին գործադրել հայութեան բնաջնջումի հրէշային ծրագիրը:
Անժխտելի իրականութիւն է այլեւս, թուրքը կը յուսար ոչնչացնել հայ ժողովուրդը ու բացարձակ տէրը դառնալ պատմական Հայաստանին: Բայց բարբարոսական եղեռնը գործադրուած հայ ժողովուրդին դէմ, չհասաւ իր նպատակակէտին: Համատարած աւերներէն ու գերեզմաններէն վերածնաւ հայ ժողովուրդը, իսկ Օսմանեան թուրքին յաջորդները, իրենց 5 դարերու թալանէ ու ջարդէ ստեղծած հսկայ կայսրութիւնը, որ Կեդրոնական Եւրոպայէն կը տարածուէր մինչեւ Միջին Արեւելք ու Հիւսիսային Ափրիկէ: Իսկ այսօր Թուրքիան կծկուած կը մնայ Անատոլուի մէջ, իր դարաւոր կողոպուտներու վերջին պատառին՝ հայկական հողերու պաշտպանութեան:
Բայց մենք անվարան կրնանք հաստատել պատմական խեղաթիւրուած ու սուտահիւս թրքական ռազմավարութիւնը, երբ արձանագրուած պատմական փաստեր ու փորագիր արձանագրութիւններ վաւերական կը փաստեն հայ ժողովուրդին արդար պահանջատիրութիւնը իր պապենական հողերուն:
Այլ օրինակ մը եւս թրքական այդ խեղաթիւրումին, կրնանք գտնել Գոլոմպիա Համալսարանի ընդարձակ համայնագիտարանին «թուրք»երու բաժնին մէջ, ուր թուրք ցեղը կ’որակուի «վաչկատու ու պատերազմիկ», որ Կեդրոնական Ասիայէն արշաւած է դէպի Արեւմուտք 11-րդ դարու կէսերուն ու Անատոլու հասած է 13-րդ դարուն (այսինքն հայ ժողովուրդի պատմական արձանագրութիւններէն շուրջ 18 դարեր ետք), ու Բիւզանդիոնի մայրաքաղաքը գրաւած 1453-ին: Այս կարեւոր պատմական արձանագրութիւնը մէկ բան կրնայ փաստել, թէ թուրքերը լուրջ մտահոգութիւն ունենալով կ’ուզեն խեղաթիւրել պատմական իրողութիւնները, ծանօթ ըլլալով նոյնանման անժխտելի իրականութեանց: Իսկ իր ներքին քայքայումն ալ ազատելու համար կը փորձէ խաբել Արեւմտեան պետութիւնները:
Այո՛, վերածնաւ հայ ժողովուրդը եւ ունեցաւ իր անկախ հանրապետութիւնը ու խորհրդայնացաւ` պահելով իր ազգային պահանջատիրութիւնը, աճելով ու հրաշալի վերելքով դարձեալ անկախացաւ, ապա լծուեցաւ թրքական ճիրաններէն հայ հողերու ազատագրումի հետապնդումին:
Թուրքը փորձեց որդեգրել նոր ռազմավարութիւն մը, որ նենգամիտ խաբէութեամբ կերտուած է, ու ձեռնարկեց պատմական խեղաթիւրումի, այլափոխելով իրողութիւնները, յերիւրեց անգոյ դէպքեր, փաստելու համար թէ թուրք ցեղը աւելի հին է քան հայկականը, թէ անոնց մշակոյթը աւելի ճոխ ու արժէքաւոր է քան հայկականը եւ թէ՝ թուրք էին Անատոլուի այն բնակիչները, որոնք հիմնած էին հիթիթներու պետութիւնը:
Ուրեմն, ըստ այս անհեթեթ վարկածներուն, հայոց գոյութենէն աւելի քան 10 դարեր առաջ, թուրքերը բնիկ տէրերը կը դառնան հայկական լեռնաշխարհին, որուն համաձայն անիմաստ ու անտեղի կը դառնայ հայկական պատմական հողերու պահանջատիրութիւնը թուրքերուն համար: Յայտնի է այլեւս լուրջ մտահոգութիւնը, որ անոնք ունին հայկական արդար դատին համար թափուող ջանքերը ու պետութեանց ճանաչումը Հայոց Ցեղասպանութեան, որուն վարակիչ հետեւանքները կրնան արդարութեան ու իրականութեան յայտնութեամբ դառնալ ի նպաստ հայ ժողովուրդին ու իր անժամանցելի պահանջատիրութեան հատուցման:
Մեծ Եղեռնի 100-ամեակը լաւագոյն առիթը պէտք է հանդիսանայ վերանորոգ ուխտով ու անվհատ կամքով դառնալու արդար պահանջատէրը պատմական ու պապենական մեր հողերուն եւ իրաւունքներուն, որոնք հայաբոյր հողեր են ու կը մնան եւ պիտի շարունակուին մնալ անժխտելիօրէն հայկական:
ՌԱԿ ազգային-քաղաքական գործիչ՝ Արա Ահարոնյան
Մեր շուրջը կատարվող իրողություններ կան, որոնք որևէ տրամաբանության չեն ենթարկվում: Դրանք կարող են հարուցել քաղաքացիների զարմանքը, մասնագետների մտահոգությունը, քննարկվել սոցցանցերում, սակայն այդպես էլ մնան չլուծված հարցերի շարքում.
Երևանում տարօրինակ ջերմեռանդությամբ ամեն տարի խորը էտում է կատարվում: Իսկ դա նշանակում է, որ ծառերը զրկվում են իրենց կանաչ զանգվածից, ասել է թե, իրենց բուն ՝ թթվածին արտադրելու ֆունկցիայից:
«Հայկական Վարկածը» զրուցեց գյուղատնտեսի հետ փորձելով հասկանալ, թե որն է տվյալ դեպքում նման էտում կազմակերպողների վարկածը:
«Սովորական էտումը ամեն տարի են անում՝ միայն վնասված ճյուղերն են կտրում, բայց խորը էտումները 20 տարին մեկ են անում, — ասում է մասնագիտությամբ գյուղատնտեսը:
— Մեզանում հավանաբար ծառի բուժման կամ վնասատուներից ազատման ամենահեշտ ձևն են գտել, խորը էտ են անում՝ միանգամից գլխացավանքից ազատվելու համար: Առանց հաշվի առնելու, որ այդ դեպքում ծառը զրկվում է իր «կոչումից» : Ինձ համար անհասկանալի է թե ինչու են Երևանում ընտրում մայթեզրերին տնկված հենց այս ծառատեսակը, որն ամենաշատն է ենթակա վնասատուների հարձակմանը»:
Կարծում ենք համապատասխան մարմիններն այս առումով անելիք ունեն և կմտածեն ու կգտնեն լուծումն, առանց այդ էլ բետոնապատ Երևանը թթվածնի այս շատ փոքր քանակից չզրկելու հարցում:
Ռուզան Ավոյան
Մինչ հայերը քննադատում են Թուրքիային ցեղասպանության ժխտման և մարդու իրավունքների այլ զանգվածային խախտումների համար, նույնքան կարևոր է մեղադրել բոլոր ոչ թուրքերին, որոնք գործակցում են Թուրքիայի հետ, դրանով իսկ խրախուսելով թուրքական իշխանություններին՝ շարունակելու իրենց անարգալից վարքագիծը:
Օրինակ, հենց հիմա, բազմաթիվ պետությունների ղեկավարներ անամոթաբար պատրաստվում են ապրիլի 24-ին մեկնել Գալիպոլի՝ տոնելու մեկդարյա թուրքական հաղթանակը, շատ լավ իմանալով, որ մասնակցելու են կեղծ ամսաթվով մի արարողության, որ նախատեսված է Երևանում Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչումը խափանելու համար:
Հայ ժողովուրդը պետք է «Ամոթի պատ» կառուցի և վրան արձանագրի աշխարհի բոլոր ղեկավարների անունները, որոնք կլինեն Գալիպոլիում ապրիլի 24-ին… Իսկ ո՞վ է ավելի մեղավոր: Նախագահ Էրդողա՞նը, որ երբեք խղճի խայթ չի ունեցել մարդու իրավունքների խախտման համար, թե՞ օտարերկրյա պաշտոնյաները, որոնք կմասնակցեն նրա սարքած խեղկատակությանը:
Թվում էr, թե Էրդողանի դատապարտելի գործողություններից հետո, ինչպիսիք են աջակցությունը «Իսլամական պետությանը», փողերի լվացումը, լրագրողների բանտարկումը, խաղաղ ցուցարարների վրա Ստամբուլի Գեզի զբոսայգում կրակելու հրաման տալը և այլ բազմաթիվ խախտումներ, նա միջազգային հանրության կողմից կդիտվեր որպես անցանկալի և արհամարհված անձնավորություն…
Ցավոք, շատ օտարերկրյա ղեկավարներ կան, որոնք ջերմ հարաբերություններ են պահպանում Թուրքիայի հետ և պատրաստ են անկողին մտնել «սատանայի» հետ՝ հետամուտ լինելով իրենց խեղաթյուրված շահերին: Թեև բազմաթիվ երկրներ իրենց մեղքի բաժինն ունեն, սակայն ամենազարմանալին Իսրայելի ղեկավարների վարքագիծն է Թուրքիայի հանդեպ՝ նկատի առնելով Էրդողանի թունոտ հակասեմական հայտարարություններն ու հակաիսրայելական գործողությունները… Այդուհանդերձ, հազիվ թե Իսրայելի համարձակ վարչապետ Բենջամին Նեթանյահուի կողմից որևէ քննադատական խոսք լսենք Թուրքիայի ղեկավարի հասցեին: Պետք չէ զարմանալ, եթե Նեթանյահուն Գալիպոլի ուղարկի Իսրայելի մի բարձրաստիճան պաշտոնյայի…
Արդեն մի քանի տասնամյակ է, որ Իսրայելի ղեկավարները հանդուրժում են թուրքական լրատվամիջոցներում առկա ռասիստական հայտարարությունները և նույնիսկ աջակցում Թուրքիայի ժխտողականությանը Հայոց ցեղասպանության հարցում՝ չցանկանալով թշնամանալ Թուրքիայի հետ և վտանգել Ստամբուլում ապրող հրեաների կյանքը: Մեզ ասում էին, թե Իսրայելը ստիպված էր հանդուրժել Թուրքիայի անվայել պահվածքը, քանի որ այն թույլ էր տալիս հրեաներին Իրանից փախչելիս հատել նրա սահմանը, իսկ մեկ հրեայի կյանքի փրկությունն ավելի կարևոր էր, քան Հայոց ցեղասպանության ճանաչումը: Մինչև մեկ տասնամյակ առաջ, Իսրայելի իշխանությունները զգուշավոր էին որևէ քայլ ձեռնարկելիս, որպեսզի չվնասեն իրենց երկրի ռազմավարական դաշինքը Թուրքիայի հետ: Այժմ, երբ Թուրքիան դարձել է բացահայտ թշնամական երկիր, Իսրայելի ղեկավարները բոլորովին անտրամաբանական դիրքորոշում են որդեգրել՝ հանկարծ մի այնպիսի բան չանենք, որն ավելի կվնասի Թուրքիայի հետ մեր «փխրուն» հարաբերությունները…
Անցյալ ամիս Լոս Անջելեսի «Ջյուիշ ջըռնալը» (Jewish Journal) Սիմոնե Վիլսոնին գործուղեց Թուրքիա՝ այնտեղ ապրող հրեաների վիճակի մասին հաղորդելու համար: Երբեմնի ծաղկուն հրեական համայնքի մնացորդների վիճակը նա նկարագրեց որպես անհույս. «Հրեաները և մյուս ազգային և կրոնական փոքրամասնությունները շատ մեծ խտրականության են ենթարկվում՝ գույքային իրավունքների, լեզվի և կրթության ազատության, պաշտոնների բարձրացման և այլ առումներով»: Հրեա բնակչությունը 500 հազարից նվազել է մինչև 17 հազար և շարունակում է կրճատվել: 2003 թվականին շատ հրեաներ հասկացան, որ այլևս չեն կարող մնալ Թուրքիայում՝ Ստամբուլի «Նեվե Շալոմ» և «Բետ Իսրայել» սինագոգերի վրա ահաբեկչական հարձակումներից հետո, երբ սպանվեցին 27 և վիրավորվեցին հարյուրավոր մարդիկ: «Հանրային ոլորտում առկա համատարած հակասեմականությունը ևս անժխտելի դեր է խաղացել» հրեաների արտագաղթի համար, հաղորդում է Վիլսոնը: Ըստ Հակազրպարտչական լիգայի (ADL) հարցախույզի՝ թուրքերի գրեթե 70 տոկոսը հակասեմական վերաբերմունք է տածում»:
Թուրքիայում հրեական փոքրամասնության վիճակը օրեցօր ավելի անտանելի է դառնում: Անցյալ սեպտեմբերին «Ստամբուլի կենտրոնում գտնվող բջջային հեռախոսների խանութի ցուցափեղկին վրա գրված էր. «Հրեա շներին մուտքն արգելված է»», հաղորդում է Վիլսոնը: Տեղական հրեական թերթի խմբագիր Մոիս Գաբայը գրել է. «Մենք ամեն օր ենթարկվում ենք սպառնալիքների, հարձակումների և հետապնդումների»: Անցյալ հուլիսին Էրդողանն իր ծայրահեղ ատելությունը հայտնեց հրեաների հանդեպ՝ քարոզարշավի ժամանակ թուրք հասարակությանը ասելով՝ «Նրանք [հրեաները] օրնիբուն անիծում են Հիտլերին, սակայն իրենց բարբարոսությամբ գերազանցեցին Հիտլերին»: Անկարայի քաղաքապետ և Էրդողանի իշխող կուսակցության անդամ Մելիհ Գյոքչեքը գովաբանեց մի թուրք երգչի, որը հայտարարել էր՝ «Թո՛ղ Աստված օրհնի Հիտլերին»: Հունվարի 27-ին, Անկարայում Հոլոքոստի հիշատակության օրվան նվիրված միջոցառման ժամանակ նշվեց, որ խորհրդարանի նախագահ Ջեմիլ
Չիչեքը սաստել է Իսրայելին՝ Գազայում ժամանակակից Հոլոքոստ իրականացնելու համար:
Իսրայելի, Միացյալ Նահանգների և միջազգային հանրության լռությունը թուրքական անարգալից վարքագծի դեմ, ստեղծել է վերահսկողությունից դուրս գտնվող մի հրեշ: Բոլոր նրանք, ովքեր շփացրել են Էրդողանին, պարտավոր են զսպել նրան՝ մինչ նա իսկական չարիք կդառնա տարածաշրջանում և աշխարհում:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Միթե՞ մեղավորը միայն ժամանակն է.
Ուզում եմ պատմել շատ տարիներ առաջ ԱՄն մեկնած մի կնոջ մասին՝ որին ճանաչելու համար անչափ ուրախ եմ: Նախ ասեմ, որ նրա նմանները քիչ չեն նահանգներում,(այստեղ ծանոթացա մի քանիսի հետ. նրանց ճակատագրերը շատ տարբեր էին, բայց միևնույն ժամանակ շատ նման միմյանց) որոնք ժամանակին սովորել ու աշխատել են մեր երկրում, պաշտոն ունեցել, հարգանք վայելել, հետո նեղացել են շրջապատի անարդար վերաբերմունքից ու բարենպաստ հանգամանքներն օգտագործելով հայտնվել են օվկիանոսից այն կողմ:
78 տարեկան էր իմ նոր բարեկամուհին, Հայստանում աշխատել էր կրթական ոլորտում: Աշխույժ ու պատվախնդիր, պատրաստակամ ու հոգատար,օտար ափերում այսքան տարի հետո էլ չէր կորցրել իր հայ օջախի մեծ մայր լինելու կոչումը:
«Հայի տուն ես եկել» անընդհատ կրկնում էր նա ու ուրախությամբ ամեն ինչ անում, որ հյուրը իրեն լավ զգա: Իսկ ես և շատ լավ էի զգում, և միևնույն ժամանակ տխրում նրա միայնությունից , մտածելով ո՞վ քանդեց մեր հայկական ավանդական ընտանիքները, որոնք մեծ մորն ու հորը խոնարհումով ու մեծարանքով էին վերաբերվում: Ո՞ւր են մեր տատերն ու պապեը, որոնք ժամանակին իրենց տան լիիրավ տերն էին:
Կասենք մեղավորը ժամանակն է:
Միգուցե նաև այդ գործոնը կա, բայց ավելի շուտ բաժան — բաժան եղած ազգը չդիմացավ ու կորցրեց իր հենարանը՝ ծնողներին, տատ ու պապին, թողեց նրանց բախտի քմահաճույքին: Իր մեջքը կոտրելով չգիտակցեց, թե ինչ հարվածի տակ է հայտնվել որպես ազգ, որին իրո՛ք, չի կարելի համեմատվել ուրիշների հետ:
Իսկ օտար ափերում, վազքի մեջ ապրող գերտերության մեջ, աշխատասեր ու պատվախնդիր մեր տարեցները՝ կարոտն ու տխրությունը աչքերում, այդ տարիքում էլ ինչ որ աշխատանք էին գտնում, չցանկանալով բեռ լինել հարազատներին:
Շարունակելի…
Ռուզան Ավոյան
Հարցազրույց Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի հետ
— Պարոն քաղաքապետ ,մեկ տարի անցավ մեր նախորդ զրույցից, այդ ժամանակ Դուք նոր էիք ընտրվել, ես կցանկանայի սկզբում խոսել Գլենդելի այս մեկ տարվա ընթացքում եղած ու լուծված խնդիրների մասին:
— Քաղաքի խնդիրները հիմնականում չեն փոխվել, քանի որ մեր խնդիրները էսպես ֆունդամենտալ անցողիկ խնդիրներ չեն:
— Ի՞նչ հասցրեցիք անել այս մեկ տարվա մեջ:
— Դե կարող եմ թվել որոշ բաներ, բայց դե իհարկե դժվար է այս մեկ տարվա մեջ շատ մեծ ձեռքբերումներ ունենալ, իհարկե որոշ փոփոխություններ կան: Ուրեմն, նախ նշեմ, որ վերջին տարվա ընթացքում ցածր եկամուտներ ունեցողների համար Վաշինգտոնից ֆինանսավորում ստացանք 165 նոր բնակարանի համար: Դա հսկայական թիվ է, երբ հավելյալ 165 բնակարան, մեկ տարվա մեջ, դա իսկապես հսկայական թիվ է և ծրագիրը արդեն իրագործեցինք: Հիմա տեսնենք՝ մյուս տարի կստանանք Վաշինգտոնից ավելացումներ, թե՞ կրճատումներ: Դա արվեց այն պատճառով, որ ես շատ կենտրոնացել էի այդ հարցի վրա, գիտեի, որ քաղաքում նման խնդիր կա, ցածր եկամուտ ունեցողների համար էժան բնակարանի խնդիր կա:
Երկրորդ փոփոխությունը. Ես ստեղծեցի մի նոր ծրագիր, դա կոչվում է «Քաղաքային խորհուրդը ձեր թաղամասում», ասեցի՝ բավական է, որ մենք մեր ժողովները անցկացնենք քաղխորհրդի պալատում, ասեցի՝ եկեք գնանք թաղամաս առ թաղամաս, 2 ամիսը մեկ քաղխորհրդի ժողովները էնտեղ անենք, որպեսզի մարդիկ հասկանան, որ սա իսկական դեմոկրատիա է՝ մենք ենք գնում իրենց մոտ, ոչ թե իրենք են գալիս մեզ մոտ, որովհետև կան մարդիկ ովքեր նույնիսկ այս շենքը չեն ուզում մտնել, շենքը առնչվում է ուժի հետ, հետևաբար էսպես ասած վախեցնող ֆակտր կա, դա վերացնում ենք մենք: Գնում ենք իրենց թաղամաս ու իրենց խնդիրների մասին էնտեղ ենք զրուցում:
Ուրեմն անցած տարի ևս կենտրոնացած մնացինք երթևեկության և հետնիոտների ապահովության խնդրի վրա, որովհետև մենք նման լուրջ խնդիր ունենք, նշեմ, որ այս տարի զոհերի թիվն ավելի քիչ է, քան նախորդ տարի, բայց խոստովանեմ, որ այդ թվերը էսպես ասած՝ ստաբիլ չեն, դրանք բարձրանում — իջնում են, չգիտենք ինչ թվեր սպասել մի քանի ամսվա ընթացքում, բայց այդ ուղղությամբ ակտիվորեն շարունակում ենք աշխատել:
Տնտեսական աճը քաղաքում շարունակվում է, մենք այս տարվա վերջ կունենանք ավելցուկ:
— Հայաստանից արտագաղթը շա՞տ է
— Անկասկած, արտագաղթը շատ մեծ թիվ է կազմում, շատ մեծ, հիմա նայում եմ շատը երիտասարդներ են գալիս, հոսքը անկասկած շատ մեծ է:
—Մոտավոր թվերը կա՞ն:
— Չէ, դրանք լինում են տասը տարին մեկ, քանի որ տասը տարին մեկ ենք Ամերիկայում մարդահամար անում… ըստ պաշտոնական տվյալների մեր բնակչության 198.000ից 39.9 տոկոսը հայ են: Բնականաբար այդ տոկոսը իրականությանը չի համապատասխանում, քանի- որ մենք ունենք մեծ քանակությամբ ապօրինի ներգաղթյալներ, մեր քաղաքի «Սիթի քլոռկը»՝ ում պատասխանատությունն է հետևել նման բաների, համարում է, որ մոտ 5 տոկոսի բալանս կա…
— Իս՞կ ձեզ մոտ խնդիրներ չեն առաջացնում անօրինական ապրող հայերը:
— Ոչ, ինչ խնդիր նրանք կարող են առաջացնել, ԱՄՆ ում 10 մլն-ից ավել անօրինական բնակիչ կա այս պահին, հետևաբար 10.000, 20.000 կամ 30.000 հայի բնակվելը որևէ եղանակ չի փոխում, իսկ հայերին վերաբերող թիվը մոտ 88 – 87հազարի մասին է հենց Գլենդել քաղաքում, դա ըստ 2010 թվականի տվյալների, իսկ հիմա ճիշտ եք ասում, 2010 -ից հետո շատ ավելի մեծ է հոսքը, և Հայաստանից, և Իրանից, և Սիրիայից, նույնիսկ Լիբանանից: Ասեմ՝ Իրանից մեծ հոսք սկսվեց հենց Իրանի սանկցիաների պատճառով, այնպես, որ նոր արյուն է գալիս անընդհատ, համայնքը թարմանում է, բայց միևնույն ժամանակ արտահոսք էլ կա, որովհետև մարդիկ Գլենդելը համարում են թանկ քաղաք, դժվարանում են ապրել, և նախընտրում են տեղափոխվել ավելի մատչելի թաղամասեր Լոս Անջելսում:
-Իսկ կոնկրետ հայանպաստ ծրագրեր կա՞ն քաղաքում:
— Հայանպաստ, մի քիչ դժվարանում եմ այդ հարցին պատասխանել, գիտեք ինչո՞ւ, որովհետև Գլենդել քաղաքը ծառայում է իր բոլոր բնակիչներին, այն բոլոր ծրագրերը, որ լինում են գլենդելանպաստ ուրեմն նաև հայանպաստ են, իսկ եթե խոսքը գնում է ինչ որ ազգային ծրագրերի մասին, դա մեր ֆունկցիայի մեջ չի մտնում, ես կարող եմ որպես անհատ մասնակցել այդ ամենին….
Այս պահին մի հետաքրքիր բան է տեղի ունենում, մեր հարևան քաղաքում, ոչ մեզ անմիջական հարևան՝ Քառսռ սիթիում, քաղաքապետի հովանավորչությամբ սկսում են գծագրել Մուստաֆա Քեմալ աթաթուրքի արձանը: Այս մարդը՝ իհարկե հետևել ենք և իմացել ենք, որ մոտ 10.000 դոլարի նվիրատվություն է ստացել իր նախընտրական կոմպանիայի ժամանակ, թուրք անձնավորություններից և ընկերներից և հիմա իրենց քաղաքային խորհրդի նիստն է: Այնպես, որ շատ թեժ նիստ է լինելու:
-Կարող՞ եք ներկա լինել:
— Իհարկե, ներկա ենք լինելու, որ ասենք՝ կկանխենք, մի քիչ մեղմ է հնչելու:
— Իսկ ապրիլի 24-ի վերաբերյալ ծրագրերի մասին ինչ կասեք:
— Ապրիլի 24-ի ծրագրերի մասին ասեմ, որ ունենք մարդ, որը զբաղվում է դրանով, մենք էլ իհարկե մեր կորդինացնող անձն ունենք այդ ամենում, այս տարի կա նաև ընդանուր մարմին, համայնքային՝ համագաղութային…
-Իսկ կոնկրետ քաղաքը՞:
— Մենք, այսպես ասած, կունենանք ծրագրերի մի ամբողջ փաթեթ: Ողջ ապրիլ ամսվա ընթացքում, երևի թե՝ ամեն օր կունենանք ինչ որ բան, լինելու է ծրագիր տարբեր տարիքի մարդկանց համար:
Ասեմ, որ ես 100-ամյա տարելիցին այդքան ցավագին չեմ մոտենում, որովհետև ասենք՝ անցավ 100-ը, ի՞նչ, ուրեմն վե՞րջ: Մյուս օրվանից կսկսվի 101րդ տարվա առաջին օրը, ինձ համար ոչինչ չի փոխվում:
-Իսկ Հայաստանի հետ որևէ կապ կա՞ Ձեր նախաձեռնությունների վերաբերյալ:
— Ոչ, ոչ մի: Ավելացնեմ, որ Գլենդելը միակն է ողջ Ամերիկայում, որ քաղաքի հովանավորությամբ, պետականորեն 2002 թվականից ամեն տարի նշում է Մեծ Եղեռնի տարելիցը:
Ռուզան Ավոյան
Սփիւռքի տարածքին մեծ ու բարերար դերեր ունեցած են հայրենակցական մեր բոլոր միութիւնները:
Իրենց պապենական հողերէն եւ տուներէն վտարուած մեր ժողովուրդը, օտար երդիքի տակ հազիւ ինքզինք գտած, անմիջապէս իր հայրենակիցներուն միանալով, մտածած է իր կարելի բոլոր միջոցներով, կենսական ապրուստի եւ ուսման կարօտեալ իր միւս հայրենակիցներուն գործնականապէս օգնութեան ձեռք երկարել:
Պատմութիւնը վկայ, յատկապէս Ամերիկայի այս ափերուն, մեր այս միութիւնները իրենց օրինակելի եւ օրհնաբեր դերը ունեցած են ամէնուրեք մեր ժողովուրդի զաւակներու կեանքին մէջ:
Մեկնելով այս կենսական պարտաւորութիւններէն ու պարտականութիւններէն , վերջերս Լոս Անճելըսի մէջ խումբ մը մտահոգ Համախարբերդցիներ հաւաքուելով գումարեցին պատմական ժողով մը, որու ընթացքին կեանքի կոչեցին հիմնադիր վարչութիւն մը, որ պիտի համակարգէ նորակազմ միութեան բոլոր աշխատանք-ները:
Սոյն միութիւնը կոչուած է Ամերիկայի Համախարբերդի Մշակութային Միութիւն, որուն պետականօրէն »տուրքէ զուրկ« միութեան մը ճանաչողութեան աշխատանքները կը տարուին:
Լիայոյս ենք, որ Միացեալ Նահանգներու տարածքին մեր բոլոր հայրենակիցները պիտի համախմբուին միութեանս հովանիին տակ եւ նեցուկ կանգնին անոր այն կոչումին, որուն ծնունդ տուած է մեր այս միութիւնը:
Հիմնադիր վարչութեան անդամներն են.-
Դոկտ. Կարպիս Տէր Եղիայեան — ատենապետ
Արա Ահարոնեան — փոխ ատենապետ
Գէորգ Պետիկեան – քարտուղար
Մարի Թիւթելեան — ատենադպիր (հայերէն)
Մարի Նաճարեան- ատենադպիր (անգլերէն)
Յասմիկ Շաքարեան-Աճեմեան — գանձապահ
Գրիգոր Գիզիրեան, Ճանիկ Գայաճեան եւ Շաքէ Սաղտճեան խորհրդականներ:
Յաւելեալ տեղեկութիւններու եւ մանրամասնութիւններու համար դիմել քարտուղար՝ Գէորգ Պետիկեանին.-
Հեռաձայն.- 818-244-5997 կամ՝ E Mail: bedig43@aol.com
Յարգանքներով,
Ամերիկայի
Խարբերդ Մշակութային Միութիւն
Կլէնտէյլ, 17 Մարտ, 2014
Հ.Գ. «Հայկական Վարկած»ն իր էջերում կանդրադառնա աշխարհասփյուռ, արմատներով խարբերտցի այն անձանց, որոնք կուզենան համախբվել վերընշված գաղափարի շուրջ: Կապահովի կապն ԱՄՆ ում գործող կառույցի հետ, կօգնի հրապարակել ու տարածել Խարբերտի ու խարբերտցիների մասին եղած նյութերը:
Սիրով սպասում ենք:
Հետաքրքիր հանդիպումներ.
Մոտ 7 ժամ ուշացումով տեղ հասնելուց հետո, ինձ սպասում էր մի նոր անակնկալ. ինչ ինչ պատճառներով, որոնց չեմ ուզում անդրադառնալ, հայտնվեցի մի վայրում, որտեղ կարելի է ասել հավաքված էր հայաստանից հեռացած բիզնեսմենների էլիտան: Ինչքան էլ հոգնած ու տանջահար էի, այնուամենայնիվ հետաքրքիր էր միջավայրը, տեսնել այդ մարդկանց, լսել նրանց, կարծում եմ մի օր ավելի հանգամանալից կանդրադառնամ այդ օրվան:
Հիմա ավելի շուտ ուզում եմ պատմել այն տարեց հայերի մասին, որոնց հանդիպեցի հանգամանքների բերումով , նրանք քիչ չէին, տարեց զույգեր, միայնակ տարեցներ: Ու բոլորը գոհ: Հայ համայնքի միջոցառումներից մեկի ժամանակ նստած էի մի պապիկի կողքին, երբ իմացավ ,որ Երևանից եմ ու հետ եմ վերադառնալու, անընդհատ հարցնում էր.« Հե՞տ եք գնալու», կարծես չհավատար լսածին: Ինքն ու կինն էին, գոհ էր իր վիճակից, բայց դառնացած. զավակները Հայաստանում էին. «Արժանապատվորեն ապրում ենք, ճիշտ է կարոտում ենք, բայց մեզ ով էր պահելու մեր երկրում,իսկ էստեղ ամեն ինչից օգտվում ենք… ու գիտե՞ք ինչքան ծեր կա միայն Լոս Անջելեսում»:
Առանձին վիճակագրություն, թե՝ ԱՄՆ տարբեր բնակավայրերում Հայաստանից գնացած քանի՞ տարեց թոշակառու է ապրում , կարծում եմ չի լինի, սակայն նրանք շատ — շատ էին:
Արդեն ավելի ուշ հանդիպեցի արտագաղթած տարեցներից մի քանիսին. պետության կողմից հատուկ տարեցների համար կառուցած, ու գրեթե անվճար տրվող բնակարաններում տարբեր ազգերի հետ ապրում էին մեր երկիրը կառուցած ու շենացրած ՀՀ երբեմնի հպարտ քաղաքացիները, որոնցից մի քանիսի մասին եմ ուզում պատմել…
Շարունակելի…
Ռուզան Ավոյան
Ըստ ոստիկանության տվյալների 2014 թ. ընթացքում Հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը նվազել է 787 դեպքով կամ 4,3%-ով (2013 թ.` 18333, 2014 թ.` 17546), ինչը հիմնականում պայմանավորված է գողության դեպքերի թվի նվազումով:
Նվազել են.
դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (1412-1321),
սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված (116-97),
ավազակության (73-69),
ՃԵԿ խախտելու (1050-847), այդ թվում` մահվան ելքով (196-181)
զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության (32-30) դեպքերով հանցագործությունները:
Միևնույն ժամանակ, հանցագործությունները հիմնականում աճել են՝
սպանության (48-53),
բնակարանային գողության (1323-1442),
կողոպուտի (184-220),
խարդախության (893-978)
ուրացման կամ վատնման (210-284) դեպքերով:
2014 -ին 79-ով կամ 18,2%-ով աճել է զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերումը (433-512): Առգրավվել և կամավոր ներկայացվել է 934 (792) միավոր հրազեն:
Հանցագործությունների ընդհանուր թվաքանակի նվազման պարագայում, հանրապետությունում 4,4%-ով կամ 501-ով նվազել է նաև քրեական պատասխանատվության ենթարկված անձանց թիվը (11446-10945)։
Որպես դրական միտում պետք է նշել, որ հաշվետու ժամանակահատվածում 18-ով կամ 3,6%-ով նվազել է խմբերի կողմից կատարված հանցագործությունների թիվը (494-476), ընդ որում դրանց թիվը 12-ով կամ 27,9%-ով նվազել է ինչպես «խառը» (43-31), այնպես էլ 6-ով կամ 1,5%-ով չափահասների (401-395) խմբերում:
Նախորդ տարվա համեմատ, անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը նվազել է 29-ով (418-ից 389):
Հանցագործությունների ընդհանուր թվաքանակի նվազման պարագայում 2,3%-ով նվազել է դրանց բացահայտման արդյունավետությունը (80,7%-ից 78,4%):
Միևնույն ժամանակ, 5,3%-ով բարելավվել են առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման ցուցանիշները (80,8%-ից 86,1%):
Ըստ առանձին հանցատեսակների, 2013թ. համեմատությամբ, բացահայտման աշխատանքների արդյունավետության բարելավում է դիտվում մի շարք հիմնական հանցատեսակներով` սպանության (72,9%-ից 84,9%), ճանապարհային երթևեկության կանոնների խախտման (95,0%-ից 97,5%), այդ թվում մահվան ելքով (95,4%-ից 97,2%), զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության (84,4%-ից 96,7%), անձնական գույքի ավազակության (63,0%-ից 72,5%), կողոպուտի (50,0%-ից 54,1%), յուրացման կամ վատնման (97,3%-ից 98,0%), տրանսպորտային միջոց փախցնելու (74,5%-ից 96,1%) և կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու (6,7%-ից 9,8%) դեպքերով:
Միևնույն ժամանակ, բացահայտման աշխատանքների արդյունավետությունը նվազել է պետական գույքի՝ գողության (76,4%-ից 70,7%), խարդախության (100%-ից 94,7%), անձնական գույքի՝ գողության (52,1%-ից 47,8%) և խարդախության (95,9%-ից 91,6%) դեպքերով:
Հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված չլինելու պատճառաբանությամբ նախկին տարիներին կասեցված քրեական գործերով բացահայտված հանցագործությունների թիվը աճել է 111-ով կամ 81,6%-ով (136-247):
Անդրադառնալով լատենտային հանցատեսակներին հարկ է նշել, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության ոլորտում հայտնաբերված դեպքերի թիվը նվազել է 27-ով կամ 2,6%-ով (1052-1025): Դրան զուգընթաց, հաշվետու տարում, նախորդ տարվա համեմատությամբ, հայտնաբերվել են 44-ով կամ 8,3%-ով ավել թմրամիջոցների իրացման դեպքեր (527-571):
ՀՀ-ում գրանցվել է մարդկանց թրաֆիքինգի 8 դեպք, որից 5-ը կատարվել է կազմակերպված խմբի կողմից: Գրանցված դեպքերից 7-ը` կանանց պոռնկության, 1-ը` ՌԴ–ում աշխատանքային շահագործման դեպքեր են:
Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է մտավոր սեփականության ոլորտում կատարված 15 հանցագործության դեպք, որոնցից 12-ը բացահայտվել է:
2014թ. ընթացքում հայտնաբերվել է 66 կաշառակերության դեպք, որոնցից 52-ը ոստիկանության ջանքերով:
Հաշվետու ժամանակահատվածում ոստիկանության մարմինների կողմից հայտնաբերվել է քննությունից ու դատից խուսափող և հետախուզվող 1777 անձ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.