23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Հայկական Վարկած» էլ. օրաթերթի անձնակազմը մեկնում է արձակուրդ: Սակայն դուք կարող եք շարունակել հետևել մեր հրապարակումներին: Կայքէջում առաջվա պես կարող եք ծանոթանալ շաբաթվա TV ծրագրին, աստղագուշակին, և տեղի ունեցող հետաքրքիր նորություններին: Բոլորիդ մաղթում ենք հաճելի հանգստյան օրեր:
Ծաղկաձորում կազմակերպվել էր «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով երկօրյա սեմինար՝ ՀՀ Արդարադատության նախարարության և «Միջազգային համագործակցության գերմանական ընկերության» (GIZ)-ի կողմից։
Սեմինար — քննարկումը համարյա այսօր չափազանց արդիական «Ոչ թալանին», և «Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսի շրջանակներում էր: )) Կոռուպցիան կանխելու, կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու ռազմավարության ծրագիրը դեռևս անելիք շատ ունի, սակայն ինչպես նշեց արդարդատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն ահագին տեղաշարժ կա քաղաքացիական հասարակության զարգացման ու կայունացման հարցերում, որ մենք չենք ուզում նկատել. «Մեր երկրի այսօրվա քաղաքացին տարբերվում է 5-7 տարի առաջվա քաղաքացուց, սրա հետ չի կարելի չհամաձայնվել»:
Իրոք տեղաշարժը զգալի է, վկան՝ վերջին օրերի դեպքերը:
Քրմոյանը տեղեկացրեց, որ կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ռազմավարական արդեն երրորդ ծրագիրն է իրագործում։ Ձևավորվել է «Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ», որում ընդգրկված են վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը։
Խորհրդի առաջին նիստը կլինի առաջիկայում՝ կմշակվի 2015-18 թթ․ ռազմավարությունը։
Սուրեն Քրմոյանը խոսեց նաև էլկետրոնային համակարգերի ներդրումից, հակակոռուպցիոն խորհրդից, դրա կազմից, ու նաև կոռուպցիայի դեմ պայքարում հաջողության հասնելու մեխանիզմներից. «Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում հաջողություն արձանագրելու համար անհրաժեշտ է յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունը և մտահոգությունը: Մենք շատ ենք խոսում այս խնդրի մասին, սակայն իրական, տեսանելի արդյունքներ չկան»:
Ըստ նրա հատկապես կարևոր է բազմակողմանի փոխգործակցության հարցը՝ ՀԿ-ներ, պետական ապարատ, ՀՀ քաղաքացի, որտեղ հաջողության հասնելու հարցում յուրաքանչյուրն ունի իր դերը:
«Մեր հանրության մեծ մասը քննադատում է իշխանությանը, քանի որ համոզված է, որ ՀՀ կառավարությունը պետք է իրականացնի այդ ոլորտում հիմնական գործառույթը: Սակայն կոռուպցիայի դեմ պայքարը մեր բոլորի և պետական բոլոր ճյուղերի, հասարակական կազմակերպությունների, բիզնեսի, և, ի վերջո, յուրաքանչյուր քաղաքացու խնդիրն է: Եթե մենք ուզում ենք տեսնել զարգացած պետություն, (իսկ կոռուպցիան ահռելի բացասական ազդեցություն է ունենում տնտեսական առաջընթացի վրա) ապա այս խնդիրը պետք է դառնա յուրաքանչյուրիս մտահոգությունը»,-ասաց Քրմոյանը:
Հետաքրքիր է, որ այլ երկրներում կոռուպցիայի դեմ պայքարի համակարգող կառույցները տարբեր բնույթի են՝ կա բյուրո,անկախ մարմին, ունիվերսալ մարմին՝ պատժիչ լծակներով մեզ մոտ այն խորհուրդի տեսքով է: Քրմոյանը համարեց, որ այն ևս կարող է արդյունավետ գործել, պարտադիր չէ պատժիչ լծակներ ունենալը:
Տեղեկատվության ազատության զարգացման հետ զուգահեռ շատ բան է փոխվել, անելիքներ շատ կան թիրախային խմբերը որոնք ընտրվել են այսօր, թերևս, ամենակարևորներ ոլորտներն են. Կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարը իրականացնում է կրթության, առողջապահություն, ոստիկանության ծառայությունների իրականացման և պետական եկամուտների հավաքագրման ոլորտներում:
«Ուզում եմ հատուկ ընդգծել, որ մեր խնդիրը կոռուպցիայի դեմ պայքարում այն է, որ օրենքի գերակայություն և օրենսդրություն լինի, որը հստակ կիրառվի, -ասաց փոխնախարար Քրմոյանը,- մեր իրականությունում հաճախակի են դեպքերը, երբ քաղաքացիները նախընտրում են բողոքելու փոխարեն խնդիրների լուծման համար տարբեր չափերի գումարներ տալ այս կամ այն անձանց:Միջազգային կազմակերպությունների տարբեր հետազոտությունները ցույց են տալիս, որ մեր հասարակությունը հանդուրժող է կոռուպցիոն դրսևրումների նկատմամբ: Մենք պետք հասկանանք, որ կոռուպցիան, բացի բոլորիս համար ծանոթ գումարային մասից, ունի նաև քողարկված դրսևորումներ՝ ծանոթ-բարեկամ հարաբերության արդյունքում՝ աշխատանքի ընդունում, պարգևատրում, առաջքաշում և այլն»։
Քրմոյանը նաև տեղեկացրեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության տեսանկյունից կարևոր է տարբեր ոլորտներում էլեկտրոնային կառավարման միջոցների ներդրումը, որպեսզի մեր քաղաքացիները հնարավորինս շատ ծառայություններ ստանան էլեկտրոնային եղանակով: Ինչն էլ զգալիորեն կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը: Սակայն, ըստ նրա, շատ կարևոր է հասարակության վստահության խնդիրն այս հարցում:
Հ.Գ. Վերջին շրջանում բավականին լավ է աշխատում Արդարադատության նախարարությունը: Այստեղ համենայնդեպս փորձում են թարմացնել աշխատելաոճը, նոր ընտրված կադրերն ավելի պատրաստակամ են ու պատրաստված:
Կարծես թե, նախարար Մանուկյանի թափանցիկ աշխատելու ջանքերն արդյունք են տվել, և այս գերատեսչությունը հաճելիորեն տարբերվում է մյուսներից: Այ, եթե իրոք, դրական փոփոխություններ լինի նաև այնպիսի բարդ համակարգում ինչպիսին ՔԿՀ -ն է, մարդիկ կսկսեն հավատալ հրաշքների:
Ռուզան Ավոյան
Լսի’ր, որդիս, պատգամ որպէս
Սիրող քո մօր խօ՜սքը սրտանց,
Այսօրուանից յանձնում եմ քեզ
Հայոց լեզուն հազարագանձ:
(Սիլվա Կապուտիկեան)
Անառարկելի իրողութիւն է որ իւրաքանչիւր եկեղեցւոյ կողքին անհրաժեշտ է ունենալ հայ դպրոց: Վերջին քանի մը տասնամեակներուն Արեւելքէն եկող հայախօս սերունդը իր մայրամուտը կ’ապրի. այլ խօսքով, անցնելու վրայ է: Նոր մատղաշ սերունդը, որ կ’աճի ու հասակ կը նետէ հայ տան մէջ, դժբախտաբար հայօրէն պիտի չապրի եթէ հայեցի դաստիարակութիւն չստանայ որպէս սնունդ իր մտքին ու հոգիին: Իսկ այդ սնունդը կրնայ մատակարարել միա՛յն հայ դպրոցը – ո’չ եկեղեցին եւ ո’չ ալ ակումբը: Հայ դպրոց ըսելով չենք ուզեր հասկնալ միայն մանկապարտէզներ ու ծաղկոցներ, այլ միջնակարգ եւ երկրորդական վարժարաններ որոնք հայ լեզուի ճամբով կրնան ամրապնդել եւ կերտել հայ աշակերտին ինքնութիւնը:
Անգամ մը որ հայ պատանին սպառազինուած ըլլայ հայեցի դաստիարակութեամբ եւ հայ լեզուով, կրնայ անվարան շարունակել իր բարձրագոյն ուսումը ամերիկեան եւ կամ եւրոպական համալսարաններու մէջ, առանց կորսնցնելու իր հայութիւնը: Եթէ չգուրգուրանք մեր վարժարաններուն վրայ, մեր բոլոր հայապահպանման բաղձանքներն ու ծրագիրները կը մնան միայն որպէս երազային հաճոյք:
Որքան ալ շեշտենք հայ դպրոցի դերն ու կարեւորութիւնը, եթէ մեր խօսքին չենք միացներ մեր գործօն մասնակցութիւնն ու աշխատանքը զայն կենդանի ոյժ պահելով մեր հասարակական կեանքի մէջ՝ ան կը մնայ լոկ բաղձանքի սահմաններուն մէջ, մինչեւ որ հայախօս հին սերունդը անհետանայ:
Արտասաhմանեան պայմաններու, նամանաւանդ Միացեալ Նահանգներու մէջ, այդքան ալ դիւրին չէ հայկական դպրոց պահել երբ ամէն քայլափոխին կան պետական հանրային ձրի դպրոցներ: Ամերիկեան «բարձր» քաղաքակրթութեան ազդեցութեան ներքեւ, շա՜տ դիւրութեամբ պիտի ձուլուին մեր նոր սերունդի զաւակները, որովհետեւ պատմութիւնը բազմիցս փաստած է, որ այդ մեծ հալոցին մէջ ոչ մէկ ազգութիւն կրնայ դիմանալ եւ գոյատեւել:
Նկատի ունենալով ձուլումի վտանգը, Ամերիկայի հայ գաղութները պարտաւոր են ի գին ամէն զոհողութեան բանալ հայեցի դաստիարակութեան օճախներ, եւ եղածներուն վրայ ալ գուրգուրալ եւ պահել զանոնք ինչպէս կը պահենք մեր եկեղեցիները, որովհետեւ հայ դպրոցը տաճարն է մեսրոպաշունչ հայ լեզուին:
Թէեւ անցեալին յաճախ կը կրկնէինք որ հայը ոչ-քրիստոնեայ երկիրներու մէջ չի կրնար ձուլուիլ, Միջին Արեւելքի քաղաքական վերիվայրումները դժբախտաբար ստիպեցին որ մեր համոզումը փոխենք, որովհետեւ անհանդուրժող իսլամական շարժումները կը սպառնան մեր գոյութեան, ուստի եւ մեր լեզուի յարատեւման, մեզ արմատախիլ ընելով մեր որդեգրուած երկրորդ հայրենիքներէն՝ Սուրիայէն, Լիբանանէն, Պարսկաստանէն, Եգիպտոսէն եւ այլուր:
Ահաւասիկ հայեցի դաստիարակութեան անհրաժեշտութիւնը զգալով, Գաբրիէլ Ինճէճիքեան («Խենթը») յաջողեցաւ դպրոց բանալ 1960ական թուականներու սկիզբը, Ամերիկայի Արեւմտեան ափին վրայ, ուր սկսած էին հաւաքուիլ Միջին Արեւելքէն եւ արեւելեան Եւրոպայէն հասած նոր գաղթականներ: Թէեւ թերահաւատներ ծիծաղով դիմաւորեցին Ինճէճիքեանի այս յանդուգն քայլը, եւ սակայն իրողութիւնը մէջտեղն է եւ բոլոր անոնք որոնք քմծիծաղով «Ամերիկայի մէջ մանկապարտէզ» կը յայտարարէին, այսօր լռած են ի տես Ինճէճիքեանի յաջողութեան: Վարձքդ կատա՛ր, Գաբրիէլ…
Այսօր՝ Լոս Անճէլըսահայ գաղութը կը կանգնի դժբախտ իրողութեան մը առջեւ: Երկա՜ր տարիներու տքնաջան աշխատանքէ եւ յաջողութեան բազմաթիւ մրցանակներէ ետք, Արշակ Տիգրանեան Վարժարանը ո’չ թէ փակուելու վտանգի առջեւ է, այլ Թէքէեան Մշակութային Միութեան պատուարժան վարչութիւնը որոշած է դպրոցը փակելէ ետք՝ կալուածը ծախել, ըստ մեր ստոյգ աղբիւրներուն (երանի՜ թէ սխալած ըլլանք): Նոյն ատեն կը լսենք ո’չ պաշտօնական աղբիւրներէ, որ վարչութիւնը որոշած է դպրոցը ծախելէ ետք, ուրիշ հայաշատ վայր մը փոխադրել վարժարանը: Հոլիվուտէն աւելի հայաշատ վա՞յր: Այս ըսի ըսաւներուն վերջ տալու համար, կ’ակնկալէինք Թէքէեան Մշակութային Միութեան պատուարժան վարչութենէն յստակ յայտարարութիւն մը կամ հաղորդագրութիւն մը. բայց աւա՜ղ, մինչեւ այսօր պաշտօնական ո’չ մէկ յայտարարութիւն, որուն որպէս հետեւանք, կը լսենք զանազան մեկնաբանութիւններ, զորս հրապարակաւ յայտնելու հարկը չենք տեսներ, որովհետեւ մեր մտահոգութիւնը այդ ըսի-ըսաւներէն շա՜տ աւելի խոր են եւ մտահոգիչ:
Ցեղասպանութեան հարիւրամեակին, նման անպատասխանատու քայլ մը բացարձակապէս ներելի չէ, չըսելու համար որ զայն կը նկատենք՝ ոճիր հայ ժողովուրդի գոյութենական պայքարի ճանապարհին վրայ: Մենք պէտք էր նոր դպրոցներ բանայինք ցեղասպանութեան հարիւրամեակին առիթով, մեր վրէժը լուծելու մեր թշնամիէն, որ փորձեց մեզ արմատախիլ ընել մեր հազարամեայ հայրենիքէն, բայց չկրցաւ կործանել մեր ապրելու եւ ստեղծելու անկորնչելի կամքն ու կորովը: Ինչպէ՞ս պիտի լուծենք մեր մայրերուն եւ մեծ մայրերուն վրէժը, որոնք Տէր Զօրի անապատներուն մէջ, անօթի ու ծարաւ, չմոռցան իրենց մանուկներուն այբուբեն սորվեցնել կիզիչ անապատի աւազներուն վրայ, իսկ մենք այսօր, Ամերիկայի եւ Կիպրոսի հանգիստ պայմաններուն մէջ կը փակենք յաջողած դպրոցներ, զանազան անհեթեթ պատճառաբանութիւններով:
Ի՛նչ ալ ըլլան տարակարծութիւնները Թէքէեան Մշակութային Միութեան շրջանակէն եւ կամ Արշակ Տիգրանեանի հոգաբարձական կազմէն ներս, եւ կամ ալ տնօրէնութեան եւ ուսուցչական կազմէն ներս, ատոնք ո’չ մէկ ձեւով անդրադարձ պէտք չէ ունենան գաղութի գոյութենական պայքարի առաքելութեան վրայ: Եթէ հարցը նիւթական է, կարելի է համազգային հանգանակութիւն կազմակերպել եւ ապահովել նոր բարերարներ ինչպէս անցեալին: Եթէ հարցը անձնական հեղինակութեան խնդիր է, պէտք է զոհել անձնական շահերն ու հաշիւները՝ ի գին հաւաքականին, այսինք ժողովուրդին: Այլ խօսքով՝ անկարելի բան չկայ այս պարագային, եթէ իսկապէս կը հաւատանք հայ դպրոցի կարեւորութեան, մասնաւորաբար Լոս Անճէլըսի հայահոծ գաղութին մէջ:
Ամէն անգամ որ դպրոց մը կը փակենք, կ’ուրախացնենք մեր թշնամին եւ կը պղծենք մեր նահատակներու արիւնաթաթախ կտակը – գոյատեւել եւ ապրիլ հայօրէն եւ մեր գոյութիւնը խարսխել հայ լեզուի վրայ, որովհետեւ առանց հայ լեզուի չկայ ինքնութիւն:
Հաւանաբար շատեր առարկեն, որ դիւրին է խօսիլ քան գործել եւ մանաւանդ դպրոց պահել, որ այդքա՜ն նիւթական զոհողութիւններու կարիքն ունի: Ահաւասիկ՝ պաշտօնապէս եւ հրապարակաւ կոչ կ’ուղղեմ Թէքէեան Մշակութային Միութեան եւ կ’առաջարկեմ հետեւեալը.- Ինչպէս որ ամերիկացին կ’ըսէ, Put your money where your mouth is, հետեւելով այդ ճշմարիտ սկզբունքին, պատրաստ ենք անվճար ստանձնել Արշակ Տիգրանեան Վարժարանի տնօրէնութիւնը եւ ի հարկին ապահովել ա՛յլ կամաւոր սիրայօժար գործակիցներ, եթէ Թէքէեան Մշակութային Միութիւնը յետս կոչէ իր որոշումը եւ անմիջապէս լծուի դպրոցը վերաբանալու 2015-16 տարեշրջանին համար:
Ոսկան Մխիթարեան
Նախկին Տնօրէն Մխիթարեան Վարժարանի
1 Յուլիս 2015
Երբ տասն օր առաջ մի խումբ երիտասարդներ ինքնաբուխ կերպով հավաքվեցին Երևանի Ազատության հրապարակում՝ դեմ արտահայտվելու էլեկտրաէներգիայի սակագնի նախատեսվող բարձրացմանը, ոչ մեկի մտքով չէր կարող անցնել, որ նրանց բողոքի ակցիան բուռն արձագանքի կարժանանա ամբողջ աշխարհում:
Ի զարմանս բոլորի, փոքր հավաքը սնկի պես աճեց մի քանի հազար, հիմնականում երիտասարդների հավաքի, որոնք երթով շարժվեցին ու գրավեցին մայրաքաղաքի գլխավոր մայրուղիներից մեկը՝ Մարշալ Բաղրամյան պողոտան, որտեղ գտնվում են Նախագահի նստավայրը, Ազգային ժողովն ու Սահմանադրական դատարանը, և ամբողջ գիշեր նստացույց անցկացրեցին այնտեղ: Բողոքի ցույցերն արագորեն տարածվեցին ամբողջ Հայաստանի մեծ ու փոքր քաղաքներով:
Քանի որ ցուցարարներիը հրաժարվեցին ազատել պողոտան, ոստիկանությունը ջրցան մեքենաներով ցրեց նրանց՝ վիրավորելով տասնյակ ցուցարարների և ձերբակալելով նրանցից 237-ին, որոնք նույն գիշեր ազատ արձակվեցին: Ոստիկանությունը բերման ենթարկեց նաև մի քանի լրագրողների՝ վնասելով կամ առգրավելով նրանց տեսախցիկներն ու ձայնագրիչները:
Քանի որ այս առճակատումը պատկերասփռվում էր սոցիալական լրատվամիջոցների և տարբեր կայքերի միջոցով, հաջորդ օրը մի քանի հազարից ավելի ցուցարարներ հայտնվեցին՝ գրեթե անհնարին դարձնելով ամբոխի վերահսկողությունը: Հունիսի 29-ի երեկոյան, երբ գրում էի այս հոդվածը, Բաղրամյան պողոտայի որոշ հատվածներ դեռևս գրավված էին ցուցարարների կողմից:
Ովքե՞ր են այս երիտասարդ տղաներն ու աղջիկները և ի՞նչ են ուզում: Նրանք կապ չունեն որևէ կուսակցության կամ արտաքին ուժերի հետ, հակառակ բոլոր անհիմն մեղադրանքներին, և իրենց օրակարգում այլ խնդիր չունեն, քան պահանջը Հայաստանի կառավարությունից չեղյալ համարելու օգոստոսի 1-ին ուժի մեջ մտնող էլեկտրաէներգիայի գնի 17 տոկոս բարձրացումը: Այս ակտիվիստները կարծում են, որ իրենց կողմից քաղաքի փողոցների փակումը օրինական և բարոյական տեսանկյունից արդարացված է, քանի որ բողոքի ակցիան խաղաղ բնույթ է կրում և ինքնաբուխ է: Նրանք իրենց շարժումն անվանել են «Ո՛չ թալանին»:
Իշխանությունները մի քանի անգամ փորձեցին համոզել երիտասարդներին դադարեցնելու բողոքի ցույցը: Երբ նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկեց հանդիպել նրանց հետ, ցուցարարները մերժեցին այդ խնդրանքը՝ պահանջելով հանդիպման ուղիղ հեռարձակում հանրության համար: Կառավարության առաջարկը՝ էլեկտրաէներգիայի թանկացման դիմաց փոխհատուցում տալու 100 հազար անապահով ընտանիքներին, ևս մերժվեց: Վերջապես, Նախագահի որոշումը՝ սառեցնել սակագնի բարձրացումը մինչև միջազգային աուդիտորական ընկերության կողմից ռուսական էներգետիկ ընկերության «Հայաստանի էլեկտրական ցանցեր» դուստր ձեռնարկության ֆինանսական հաշվետվությունների ստուգումը՝ սակագնի բարձրացման հիմնավորված լինելու հանգամանքը պարզելու համար, ևս մերժվեց:
Լարված դիմակայության առաջին թուլացումը եղավ անցյալ կիրակի, երբ բողոքի ակցիայի կազմակերպիչներն ընդունեցին ոստիկանության առաջարկը և վերադարձան Ազատության հրապարակ՝ երկրորդ բախումից խուսափելու համար: Երկուշաբթի գիշերը նրանք հայտարարեցին, որ դադարեցնում են բողոքի ակցիան և շուտով կորոշեն իրենց հետագա անելիքները: Սակայն, ցուցարարների մեծ մասը հրաժարվեց հետևել նախաձեռնության ղեկավարներին՝ շարունակելով գիշերները անցկացնել Բաղրամյան պողոտայի մեջտեղում՝ վանկարկելով «Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսը:
Երիտասարդ տղաների ու աղջիկների այս նոր սերունդը խիստ հիասթափված է թե իշխանություններից, թե ընդդիմությունից: Սակայն, բողոքի ակցիայի կազմակերպիչները, հուսահատվելու և շատ շատերի նման երկիրը լքելու փոխարեն, դուրս են եկել փողոց պաշտպանելու ժողովրդի իրավունքները: Այս ակտիվիստները ցույց են տալիս, որ չնայած իրենք չունեն իշխանություն, հարստություն և պաշտոնական դիրքեր, սակայն ի զորու են անհրաժեշտության դեպքում ոտքի ելնել և իրենց շուրջը համախմբել զանգվածներին՝ ստիպելով իշխանություններին հաշվի նստել իրենց հետ… Կարելի է չհամաձայնվել ցուցարարների մարտավարությանը, սակայն հնարավոր չէ չհիանալ նրանց անկեղծության և հանձնառության վրա իրենց հայրենակիցների բարօրության հանդեպ…
Ահա այն երեք կարևոր դասերը, որ պետք է քաղել վերջին զարգացումներից.
1) Հայաստանի ապագան հուսալի ձեռքերում կլինի, քանի դեռ գալիք սերնդի մեջ կան երիտասարդներ, նման այն տղաներին ու աղջիկներին, որոնք անցյալ շաբաթ ինքնաբուխ կերպով դուրս եկան Երևանի փողոցներ.
2) Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունները մոտ ապագայում իշխանության գալու շատ քիչ հնարավորություն ունեն, քանի դեռ լիովին չեն վերանայել իրենց քաղաքականությունը՝ իրենց շարքերը ներգրավելով խելացի, նվիրված և նախաձեռնող երիտասարդ տղաների ու աղջիկների, և թույլ տալով նրանց ղեկավար դիրքեր զբաղեցնել.
3) Հայաստանի ժողովրդի մոտ խոր հիասթափություն կա իրար հաջորդող կառավարությունների նկատմամբ, անկախացումից առաջ և հետո: Իշխանության ղեկավարների առջև շատ ավելի լուրջ խնդիրներ են ծառացած, քան էլեկտրաէներգիայի գնի բարձրացումը: Հայաստանի համար գոյատևման հրամայական է դարձել արդար և ժողովրդավարական հասարակարգի ստեղծումը, որտեղ քաղաքացիները կարող են ապրել արժանապատիվ, բարեկեցիկ և խաղաղ կյանքով: Հայ ժողովուրդը կարիք չի ունենա բողոքելու Երևանի փողոցներում, եթե գոյություն ունենան արդյունավետ և վստահելի մեխանիզմներ, որոնց միջոցով մարդիկ կկարողանան պաշտպանել իրենց հիմնական քաղաքացիական իրավունքները և ապահովել իրենց բարեկեցությունը:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի համացանցային կայքէջին վրայ զետեղուած լուրերէն կ’իմանանք թէ ՝ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինութեամբ Գերաշնորհ Տ. Յովակիմ Եպիսկոպոս Մանուկեանը ազատուելով Արթիկի Թեմի առաջնորդի եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական յարաբերութիւնների բաժնի տնօրէնի պաշտօններից, նշանակուել է Մեծ Բրիտանիայի հայոց թեմի առաջնորդ»:
Համայնք մը, այս պարագային անգլիաբնակ մեր համայնքը, որ անբաժանելի մէկ մասնիկն է հայ ազգին, քաջութիւնը պիտի ունենա՞յ արծարծելու, ազգային- հասարակական մտահոգութիւններէն մեկնելով, ընտրութիւն պահանջել առողջ ղեկավարութիւն մը յառաջ բերելու համար: Կրնա՞յ ըլլալ որ համատարած այս անտարբերութիւնը արդիւնքն է ա’յն իրողութեան որ ազգը դադրած է հաւատալէ Հայց. Եկեղեցւոյ ազգային դերին:
Դժբախտաբար, մեր համայնքներուն մօտ դրսեւորուած ջոջական-ամիրայական-սակաւապետական կացութիւնները, այս կամ այն կերպով, ուղղակի կամ անուղղակի պատճառ դարձած են որ մեր ժողովուրդը անտարբերութեան դատապարտուի: Ստոյգ իրականութիւն է որ մեր համայնքներէն ներս անդամներու մեծամասնութիւնը չի հետաքրքրուիր իր Եկեղեցիով, իր դպրոցով, իր բարեսիրական հաստատութիւններով, որովհետեւ իրմով հետաքրքրուող չկայ: Մեծագոյն իրողութիւնը ա’յն է, որ մեր եկեղեցիներուն աթոռները մասամբ, եւ քիչ մըն ալ անոնց բակը լեցնող հաւատացեալներու խմբակները, ցուցական հանգամանքէ մը անդին չեն անցնիր: Հետեւաբար` ինչպէ՞ս կարելի է ակնկալել, որ ժողովուրդը իր լիարժէք մասնակցութիւնը բերէ մեր համայնքային կեանքին մէջ:
Նկատի ունենալով մեր Եկեղեցւոյ հոգեւոր, կրթական, մշակութային եւ հասարակական դերը մեր դարաւոր պատմութեան մէջ, —որուն խոր գիտակցութիւնը ունի մեր ժողովուրդը,— ինչպէ՞ս թարգմանել կամ մեկնաբանել այս համատարած անտարբերութիւնը: Եկեղեցին պէտք չէ վերածուի ծիսակատարութեանց կեդրոններու ու մոմերու վաճառատուներու, այլ՝ կենդանի ապրումներու եւ ներշնչումի անսպառ աղբիւրի:
Եթէ ժողովրդավարութիւնն ու թափանցիկութիւնը բացակային մեր համայնքներէն ներս, այդ պարագային յառաջ կու գայ անտարբերութիւն եւ լճացում, որմէ միայն կրնան օգտուիլ իրենք զիրենք ազգին տէրերը համարող ջոջ ցեցերը: Անհրաժեշտ է կրկնել եւ յստակացնել միանգամ ընդմիշտ, որ համայնքը հանդիսատես չէ, եւ իւրանքիւր անձ պարտաւոր է ըլլալ պատասխանատու եւ արդարօրէն պահանջէ իր մասնակցութեան իրաւունքը: Համայնքը իր ներկայացուցիչներու միջոցաւ պարտի՛ եւ պիտի՛ ընտրէ իր արժանաւոր հոգեւոր առաջնորդը, եւ կաթողիկոսը իրաւունք չունի, անտեսելով սահմանադրական եւ ժողովրդավարական կարգ ու կանոնի բոլոր տրամադրութիւնները, առաջնորդ նշանակելու իր ուզած թեկնածուն, որպէսզի դրածոյ առաջնորդը «խոնարհաբար եւ ստրկաբար» ծառայէ անոր բոլոր թաքուն ծրագիրներուն:
Արդար պէտք է ըլլանք եւ երբեք պէտք չէ զլանանք մեր ժողովուրդին ընտրելու իրաւունքը, որովհետեւ նման գաղտնի եւ վերէն պարտադրուած, հրահանգուած, որոշուած եւ նշանակուած առաջնորդներ, ո’չ միայն առողջ դրական գործունէութիւն չեն կրնար ունենալ իրենց թեմէն ներս, այլեւ համայնքին մէջ կը ստեղծեն իրերամերժ եւ իրարու հակասող հոսանքներ, ուր կարելի պիտի չըլլայ տեսնել նախաձեռնութիւն, կամ բարեկարգում, ժողովուրդը առաջնորդելով ճահճացումի:
Անգլիահայ թեմական կեանքէն ներս ստեղծուած դժուարութիւններու մասին յաճախ կարդացինք մամուլի մէջ, ինչպէս նաեւ իմացանք մեր բարեկամներու կողմէ, եւ նոյնիսկ կարգ մը գործող եկեղեցականներու դժգոհանքի արտայայտութիւններէն իրազեկ դարձանք ժողովրդավարութեան սկզբունքներու ոտնահարումի բոլոր փորձերուն՝ կատարուած Մայր Աթոռին կողմէ, ինչ որ հակառակ է մեր սահմանադրական կանոններուն: Ժողովուրդը անտեղեակ պահելու այս վերաբերմունքը, անկասկած, իր ժխտական անդրադարձը կ’ունենայ գաղութի վերաշխուժացման աշխատանքին մէջ:
Անգլիոյ հայութեան նման գաղութ մը, որ չափահաս է, անպայման պէտք է արտայայտէ իր կամքը, որովհետեւ այդ կամքը՝ ժողովուրդի կամքն է: Զարմանալի է որ այսպիսի պարագաներուն կը խուսափինք ժողովրդային իրաւունքի պաշտպանութեան հաստատուն կեցուածք ցուցաբերելու, «գաղութին մէջ ցնցումներ չյառաջացնելու» անտեղի մտահոգութեամբ, եւ, փոխանակ հարցը ուղղակի ճակատէն հարուածելու եւ լուծելու, կը նետուինք անտարբերութեան եւ անհոգութեան ճիրաններուն մէջ:
Ժողովրդավարութիւնը իմաստ կ’ունենայ երբ համայնքը, որպէս ամբողջական միութիւն, որպէս լիարժէք ժողովուրդ եւ հաւաքականութիւն, կ’ընտրէ իր հոգեւոր առաջնորդը, ապա թէ ոչ՝ կը մնանք եւ կը դառնանք անողնայար, անսկզբունք հաւաքականութիւն մը, տարուբերուող ամէն տեսակի հովերէ եւ ալիքներէ: Հաւաքականութեան մը անտարբերութիւնը՝ յաւակնութիւն եւ իրաւունք կու տայ այն անձին որ ինքզինք ազգին տէրը կը կարծէ: Նման յաւակնութիւններ ի վերջոյ համայնքներէ ներս կը ստեղծեն խմբակներ, մասնատելով եւ ջլատելով գաղութին ոյժերը:
Ժամանակն է որ քայլ պահենք քաղաքակիրթ երկիրներու հետ եւ զարկ տանք ժողովրդավարական անխախտ սկզբունքներու, նամանաւանդ մեր համայնքային կեանքէն ներս: Փոխանակ կաթողիկոսին կողմէ նշանակուած առաջնորդ մը ընդունելու, թելադրուած երեք թեկնածուներու անունները հարցականի եւ քննութեան տակ առնելէ ետք, կարելի էր թեկնածուներուն առիթ տալ որ հեռատեսիլի միջոցաւ վիճարկում ունենային եւ արտայայտէին իրենց մտահոգութիւնները եւ կատարէին առաջադրանքներ՝ թէ ինչպէ՛ս պիտի ղեկավարէին իրենց յանձնուած Թեմը: Նոյն առիթով, տեղւոյն մամուլը կրնար հարցաքննութեան ենթարկել նաեւ թեկնածուներուն ներկան ու անցեալը, չափել անոնց ազգային եւ եկեղեցական հարցերու հմտութիւնը, որպէսզի թափանցիկութեան սկզբունքով ժողովուրդը ընտրէ իր նոր հոգեւոր առաջնորդը: Ժողովրդավարական սկզբունքներու հասցէին մեծ ապտակ մըն է «նշանակուած» ըլլալու հանքամանքը, որ միայն կը յիշեցնէ աւատապետութեան միջնադարեան տխուր շրջանը:
Բոլորիս ծանօթ է որ մեր սփիւռքեան պայմաններուն մէջ Եկեղեցին ունեցած է եւ ունի համայնքին անդամները համախմբելու մեծ կարողութիւն, պայմանաւ որ այդ մեծ իրողութիւնը սեփականութիւնը չդառնայ անհատներու (ջոջերու) եւ կամ կուսակցութիւններու, իրենց օրակարգը յառաջ քշելու համար: Եկեղեցին յաջողած պիտի ըլլար այսօր, եթէ կարենար իր շուրջ համախմբել ժողովուրդի ստուար մեծամասնութեան գործօն մասնակցութիւնը յօգուտ այդ համայնքի բարօրութեան: Համայնքի մը ոյժը իր իրաւունքներու գիտակցութեան եւ կենսագործման մէջ կը կայանայ, եւ այդ գիտակցութիւնն է որ պիտի դրսեւորուի առաջնորդի ընտրութեան ժամանակ:
Ասկէ առաջ արտայայտուած ենք այս մասին, սակայն անգամ մը եւս կ’արժէ կրկնել այստեղ, որ Եկեղեցին եկեղեցականներուն սեփականութինը չէ, եւ հետեւաբար անոնք չեն կրնար իրենց կամքը պարտադրել գիտակից ժողովուրդին վրայ: Եկեղեցին ժողովուրդն է ու կը պատկանի ժողովուրդին, եւ ամէն որոշում պէտք է առնուի նոյն ա’յդ ժողովուրդին գիտակցութեամբ եւ լիարժէք գործօն մասնակցութեամբ: Վերջ պէտք է տանք սանձարձակ կղերապետութեան եւ յարգենք սահմանադրական օրէնքի բոլոր տրամադրութիւնները:
Համայնքներու կենսունակութեան միակ ճամբան ժողովրդավարական սկզբունքներու վերահաստատումն է, ապա թէ ոչ՝ կարելի չէ ժողովուրդէն պահանջել որ յանձնառու ըլլայ գաղութային աշխատանքի եւ իր կառուցողական մասնակցութեամբ համայնքը վերաշխուժացնէ:
Ոսկան Մխիթարեան
29 Յունիս 2015
Առավոտյան աղբամանները Բաղրամյանից տեղափոխելու փորձ է կատարվել սակայն դիմադրությունը ստիպել է «Սանիթեք» ընկերությունը հրաժարվել դրանից:
Առավոտ վաղ Բաղրամյանում փորձել են քանդել աղբամանների պատնեշը, որը թույլ չեն տվել ցուցարարները: «Սանիթեքի» գույքը, (,որը գնահատվել է մոտ 10 միլիոն դրամ) վնասելու փաստով հարուցվել է քրգործ:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը աղբամանները պաշտպանող երիտասարդներին տեղեկացրել է, որ հարուցվել է քրեական գործ` ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու փաստի առթիվ, սակայն կոնկրետ կասկածյալներ չի մատնանշել:
Փաստորեն քննչական գործողություններն իրականացնելու համար Բաղրամյանում գտնվող աղբամանները առգրավվելու փորձը ոստիկաններին չի հաջողվել:
Ցուցարարները թույլ չեն տվել:
Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը հրահանգել է որ, ոստիկանական խումբը հեռանա:
Գ. ԱՐՏԱԳԱՂԹ
Կռո’ւնկ, ուստի՞ կու գաս, ծառայ եմ ձայնիդ.
Կռո’ւնկ, մեր աշխարհէն խապրիկ մը չունի՞ս:
(Կոմիտաս Վրդ.)
Աշխարհը շարժման մէջ է եւ ժողովուրդներ դարերու ընթացքին միշտ ալ գաղթած են աւելի լաւ կենսական պայմաններորոնելու համար: 2010 թուականի վիճակագրութեան համաձայն, 214 միլիոն մարդ, այլ խօսքով 3 տոկոսը աշխարհիբնակչութեան, կ’ապրի իր երկրէն դուրս. երեւոյթ մը որ կը մտահոգէ թէ՛ զարգացած եւ թէ՛ զարգացման ընթացքի մէջ եղողերկիրները: Մտահոգութեան գլխաւոր պատճառներէն մէկը այն է, որ գաղթողներուն մեծամասնութիւնը երիտասարդ կանայքեն, որոնք սերունդ պիտի հասցնէին իրենց տուեալ երկիրներուն մէջ:
Գաղթողներուն մեծամասնութիւնը կը թողու իրենց երկիրը, փնտռելու համար տնտեսական եւ ընկերային աւելի լաւպայմաններ: Տնտեսական պայմաններ փնտռող անձերը ամենաստուար խումբն են գաղթականներու: Համաշխարհայնացումը(globalization) պատճառ կը դառնայ որ աշխատող ոյժեր շարժման մէջ ըլլան, նոյն ատեն պատճառ ըլլալով աշխատողդասակարգի ծննդաբերութեան աճումի կանխարգիլումին, որուն մասին պիտի անդրադառնանք առանձին յօդուածով:
Միջազգային Գաղթականական Կազմակերպութեան (International Organization for Migration) համաձայն, միլիոնաւորմարդիկ կը գաղթեն այսօր առանց օրինական թուղթեր ունենալու: Նմանօրինակ գաղթականներ, շատ յաճախ կը ձեռնարկենվտանգաւոր ճամբորդութեանց, ինչպէս է պարագան՝ այս օրերուն Ափրիկէէն Միջերկրական Ծովու վրայով դէպի Եւրոպա հասնիլ փափաքող անհամար գաղթականներուն, որոնք յաճախ թիրախ կը դառնան մաքսանենգներու, եւ պարտաւորուածկ’ըլլան աշխատելու եւ ապրելու շատ վատ եւ վտանգաւոր պայմաններու տակ:
Վերջին կէս դարուն, նկատելի դարձած է որ կանայք շատ աւելի կը գաղթեն քան թէ այր մարդիկ: Կանայք այսօրգաղթականներու 50 տոկոսը կը կազմեն ընդհանրապէս, սակայն կարգ մը երկիրներու մէջ անոնց թիւը կը բարձրանայ 70 կամ80 տոկոսի: Անոնք պարտաւորուած կ’ըլլան աշխատելու շատ աւելի նուազ աշխատավարձք վճարող գործերու մէջ, ինչպիսինեն տնային սպասաւորութիւնը, եւ հետեւաբար ենթակայ խոշտանգումներու, առեւանգումներու եւ բռնաբարութեանց: Կանայքմանաւանդ զոհ կը դառնան սեռային մարմնավաճառութեան, որ նկատուած է պիլիոններ արժող համաշխարհայինգործառնութիւն մը: Դժբախտաբար մարմնավաճառ այս կանայք ենթակայ են սեռային խոշտանգումներու, բռնակալութեան,սեռային ախտերով վարակման եւ շատ յաճախ՝ միջոցն ալ չեն ունենար բժշկական խնամքի: Դժբախտաբար այս վիճակին մէջ են նաեւ հայ կանայք, որոնք կ’երթան Թուրքիա կամ Արաբական երկիրներ՝ «գործ փնտռելու» նպատակով…: Կարդացէ՛ք հայկական եւ թուրքական մամուլը, որոնք լայնօրէն կ’անդրադառնան տխուր այս իրողութեան: Ո՞վ է մեղաւոր…
Կայ նաեւ դրական երեսը գաղթականութեան: Գաղթականութիւնը շատ յաճախ ժամանակաւոր է, եւ բոլոր անոնքորոնք կ’արտագաղթեն՝ կը պահեն կապը իրենց հայրենիքին հետ: Մինչ գաղթականներ կարեւոր ներդրումներ կը կատարենզիրենք հիւրընկալող երկիրներուն մէջ, նոյն ատեն սակայն անոնք նիւթական, ճարտարարուեստական եւ ընկերայիններդրումներ կ՛ունենան նաեւ իրենց հայրենիքէն ներս, նպաստելով հայրենիքի տնտեսական յառաջխաղացքին, ինչպէս նաեւկը նուազեցնեն այնտեղ տիրող աղքատութիւնը: Գաղթականներու ներդրումը մեծ դրամագլուխ է մանաւանդ նոր զարգացողերկիրներուն համար, նամանաւանդ նախկին Խորհրդային համայնավար հանրապետութիւններէն ներս: Որքանո՞վ կրնանք ըսել որ նոյնն է պարագան Հայաստանի համար:
2013-ի միջազգային տուեալներու համաձայն, առաւել քան 500 պիլիոն տոլար փոխադրուած է դէպի նոր զարգացողերկիրները, եւ տնտեսագէտներու համաձայն՝ այդ գումարը կ’աճի տարուէ տարի: Դժբախտաբար մեր ցաւը մեր տան մէջ է,այսինքն մեր միակ յոյս եւ ապաւէն՝ ՀԱՅՐԵՆԻՔԷՆ ՆԵՐՍ Է: Երկիրը մօտ է արդէն ժողովրդագրական աղետալի վիճակի:Հայաստանի Վիճակագրական Ծառայութեան հրապարակած տուեալներուն համաձայն, 2013 թուականի Յունուարէն մինչեւՍեպտեմբեր ամիսներու ընթացքին Հայաստանէն մեկնած է 1 միլիոն 888 հազար 165 մարդ, իսկ երկիր վերադարձողներունթիւը եղած է 1,780,160 մարդ: Այլ խօսքով 108,005 մարդ չէ վերադարձած հայրենիք: Այս թիւերը հայութեան համար ազգային աղէտ պէտք է նկատել:
Ահաւասիկ ուրիշ իրական տխուր արտագաղթի պատկեր մը: Ամերիկայի Միացեալ Նահանգներու Գաղթականական Գրասենեակի տուուեալներուն համաձայն, (Diversity Visa Program) ժողովրդային հասկացողութեամբ՝ Վիճակախաղի ծրագրով (Lottery Program) դիմող Հայաստանցիներուն թիւերը եղած են հետեւեալները.- 2007-ին, 33169 անձ, 2008-ին, 35935անձ , 2009-ին, 38714 անձ , 2010-ին, 34892 անձ , 2011-ին, 41296 անձ , 2012-ին, 52434 անձ , 2013-ին, 55548 անձ: Շուտով լոյս կ’ընծայուին նաեւ վիճակախաղի ծրագրին 2014 թուականի արդիւնքները:
Հայաստանի իշխանութիւններուն տեսակէտը այն է, որ արտագաղթը համաշխարհային խնդիր է: Ճիշտ է որ մարդիկմիշտ ալ ցանկութիւն ունին տեղաշարժուելու, բայց ի՞նչ են անոր հետեւանքները մեր նորանկախ հայրենիքին համար. ա՛յդ էմեր մտահոգութեան կորիզը: Որովհետեւ՝ բոլոր անոնք որոնք Հայաստանէն կը մեկնին Ռուսաստան, ընդհանրապէսվերադառնալու ցանկութեամբ կը մեկնին – թէեւ մեծ մասամբ չեն վերադառնար զանազան պատճառներով -, սակայն բոլորանոնք որոնք եւրոպական երկիրներ կը մեկնին, անկասկած որ մշտական բնակութիւն հաստատելու երազանքով կ’երթան:Փաստ՝ մեր նորահաստատ գաղութները Եւրոպայի մէջ:
Արտագաղթ միշտ ալ տեղի ունեցած է թէ՛ համայնավար տիրապետութեան տարիներուն, եւ թէ՛ ԵրրորդՀանրապետութեան՝ անկախութեան տարիներուն: 1970-ական թուականներուն, Միացեալ Նահանգներու ԼաութընպըրկԲարեփոխում (Senator Frank Lautenberg Amendment) կոչուած օրէնքի թոյլտուութենէն օգտուելով (իրականութեան մէջ այդօրէնքը պատրաստուած էր սովետաբնակ հրեաներու համար, որոնք որպէս թէ կը «հալածուէին» իրենց երկրին մէջ) մեր հայեղբայրներն ու քոյրերը թողուցին հայրենիքը, եւ կարաւանները շարան առ շարան հասան մասնաւորաբար ՄիացեալՆահանգներ, կազմելով նորանոր գաղութներ անոր Արեւելեան ափերէն մինչեւ Արեւմտեան ափերը:
Արտագաղթողներուն մեծամասնութիւնը 1946-47 տարիներու ընթացքին Հայաստան ներգաղթողներն էին եւ կամանոնց զաւակները, որոնք արեան գնով իրենց բաժինը բերած էին հայրենիքի կերտումին, ինչպէս նշած էինք մեր նախորդ յօդուածին մէջ: Տակաւ առ տակաւ այս խումբին միացան նաեւ խնամիական կապեր ունեցող բնիկ Հայաստանցիներ:Զարմանալին ա՛յն է, որ այդ տարիներուն ո՛չ Հայրենիքէն ներս եւ ո՛չ ալ Սփիւռքի տարածքին՝ մեր Նուիրապետական Աթոռները, հասարակական կազմակերպութիւններն ու կուսակցութիւնները ահազանգ հնչեցուցին, առաջքը առնելու համար այս ահաւոր աղէտին:
Որքան ալ ըսենք որ արտագաղթը բնական երեւոյթ մըն է ժողովուրդներու մօտ, մեր պարագային՝ ան մահացու հարուած է մեր դատին եւ մեր գոյութենական պայքարին, որովհետեւ մեր մտահոգութեան կորիզն է՝ գիտական, կրթական եւմշակութային մեր ներոյժի արտահոսքը՝ դէպի հիւրընկալ երկիրներ: Երիտասարդ ոյժերու հեռացումով՝ կը ստեղծենք ծանրպայմաններ մեր ազգային գոյութեան եւ անվտանգութեան ծիրէն ներս: Ո՞վ պիտի պաշտպանէ մեր հայրենիքի սահմանները:Մեր դարաւոր թշնամիները գիտակցելով այս իրողութեան, ամենայն լռութեամբ կը սպասեն հայաթափումի այս ահաւորեղեռնագործութեան:
Ճիշդ է որ Հայաստանէն արտագաղթի հիմնական պատճառները բազում են եւ այլազան – անգործութիւն, քաղաքականանկայունութիւն, ընկերային անարդարութիւն, խտրականութիւն, նպաստաւոր բնակարաններու չգոյութիւն, եւ կարելի էշարքը երկարել – բայց այս բոլորէն վեր եւ անդին ժողովուրդը կորսնցուցած է իր հաւատքը հանդէպ իր ապագայի բոլոր երազներու իրականացման օրրանին՝ Հայրենիքին եւ մանաւանդ առաւել տխուր՝ հաւատքը իր Մայր Եկեղեցւոյարդարամտութեան նկատմամբ, որ այսօր չի՛ դատապարտեր կատարուած անիրաւութիւններն ու անարդարութիւնները: Ի՞նչ կարելի է սպասել իր երազը կորսնցուցած ժողովուրդէն:
Զգալի կերպով ծանծաղ դարձած է մեր ազգային մտածողութիւնը, որովհետեւ՝ նախապատուութիւն տուած ենք միշտմեր անհատական շահերուն, թէ՛ մեր քաղաքական, եւ թէ եկեղեցական կեանքին մէջ: Դժբախտաբար մեզի կը պակսինառաջնահերթութիւն ունեցող երկարաժամկէտ ծրագիրներ, հակառակ ա՛յն իրողութեան՝ որ ունի՛նք այդ բոլորըիրականացնող քաղաքական, գիտական եւ կրթական մարդոյժը: Մեզի կը պակսին՝ հաւաքական կամքը եւ տեսիլքը:
Հետեւաբար ի՞նչն է որ մեզ կրնայ փրկել այս ազգային գահավիժումէն: Ահաւասիկ մեր առաջարկները.-
1.- Արդարութիւն. Վարձատրել բոլորը հաւասարապէս իրենց արժանիքներու համաձայն:
2.- Կրթութիւն. Կարելի չափով ձրի եւ որակաւոր դարձնել բոլոր վարժարանները:
3.- Առողջապահութիւն. Չմերժել բոլոր անոնք որոնք կարիքը ունին բժշկութեան եւ չեն կրնար ապահովագրութիւն գնել:
4.- Օրինականութիւն. Ո՛չ մէկ քաղաքացի, հաստատութիւն, կամ կազմակերպութիւն կրնայ նկատուիլ օրէնքէ վեր:Օրինականութեան բացակայութիւնը կը տանի մեզ անիշխանականութեան:
5.- Ապահովութիւն. Քաղաքացին պէտք է իմանայ թէ որպէս երկրին հարազատ զաւակը՝ ապահով է իր կեանքը, եւ ո՛չ ոքկրնայ խլել այդ իրաւունքը իրմէ:
6,- Սեփականութիւն. Աշխուժացնել գործօններ, որպէսզի իւրաքանչիւր քաղաքացի իր արժանավայել բնակարանը ունենայ:
7.- Գիւղատնտեսութիւն. Զարգացնել եւ երաշխաւորել գիւղացիի հարազատ քրտնաթոր աշխատանքը:
Վերեւ յիշատակուած առաջարկները Հայրենի Պետութեան ընկերային պարտաւորութիւնը ըլլալէն զատ՝ խորապէս է՛նաեւ Եկեղեցւոյ կոչումէն բխող՝ կրօնաբարոյական, մարդասիրական ծառայութեան պարտաւորութիւն մը: Միայն այս գաղափարականով՝ կարելի պիտի ըլլայ դիմագրաւել մեր դարաշրջանի բոլոր մարտահրաւէրները, ինչ ալ ըլլան մեր դրացիերկիրներու ներգաղթի քաղաքականութիւնը, հայրենիքի շրջափակումը եւ այլ քաղաքական եւ ընկերային ազդակներ:
Հայրենի պետական այրերուն եւ անոնց շուրջ թաւալող արբանեակային շրջանակներուն՝ մեղմ ասած՝ անկուշտընչաքաղցութիւնն ու անտարբերութիւնը արտագաղթի օրէ օր խորացող վտանգին հանդէպ, դատապարտելի է ըստամենայնի: Նոյնքան դատապարտելի է նաեւ գործուող ահաւոր չարիքին հանդէպ ցուցաբերուած համակերպողանպատասխանատու լռութիւնը մասնաւորաբար մեր նուիրապետական Աթոռներու գահակալներուն կողմէ, որոնցվստահուած է հայ ժողովուրդի հոգեւոր առաջնորդութիւնը: Անոնց բարոյական պարտքն է, քաջաբար մատնանշել պետականիշխանութեանց սխալները եւ յորդորել, ի հարկին նաեւ պահանջե՛լ, որ անոնք զգաստանան եւ ուղղեն իրենց ընթացքը՝ յանուներկրին եւ ժողովուրդին վերին, յաւիտենական շահերուն:
Ժամը հասած է ու չենք կրնար, եւ իրաւունք ալ չունինք, իրականութիւնը դիտել մեր մատներու արանքէն: Կրնա՞յ ըլլալ որ կորսնցուցած ենք տոկալու եւ պայքարելու բնազդը: Պէտք է ցոյց տալ հաւաքական ներդաշնակ աշխատանք, կամք եւհամոզուած վճռակամութիւն հայրենիքը փրկելու համար: Անգամ մը եւս կ’արժէ այստեղ յիշեցնել մեր ընթերցողներուն՝ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկեանի սրտամորմոք խօսքերը. «Արտագաղթը հայրենիքից 1915 թուի ցեղասպանութիւնից յետոյ, ամենամեծ ոչ բնական աղէտն է… Նա մեր հողի կամաւոր զիջումն է Թուրքիայի»: Պիտի արթննա՞նք արդեօք մեր մահաքունէն:
ՈՍԿԱՆ ՄԽԻԹԱՐԵԱՆ 20 Յունիս 2015
(Շար. Դ.)
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համացանցին վրայ տեղակայուած լուրին համաձայն,«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինութեամբ կարգալոյծ է հռչակվել S. Կարապետ Վարդապետ Հարությունյանը (Ֆրանսայի հայոց թեմ): Տնօրինութեան համար հիմք է ծառայել Հայր Կարապետի ներկայացրած դիմումը: Այսուհետեւ կարգալոյծ եկեղեցականը դասվում է աշխարհականների շարքը՝ Վարդան Հարությունյան ավազանի անունով»: Այս լուրը կարդալէ ետք, ազնիւ սրտցաւ բարեկամ մը հարց տուաւ ինծի թէ կրնա՞յ ըլլալ նման հակաքրիստոնէական կանոնական խախտում մը: Առ ի զարմանք ինծի, կարգ մը գործող եւ հանգստեան կոչուած եկեղեցականներ ալ նոյն հարցումը ուղղեցին. ի՞նչպէս կրնայ ըլլալ…
Նկատի ունենալով շահեկանութիւնը այս նիւթին, հարապարակաւ կը պատասխանեմ ազնիւ բարեկամներուս: Նախ ներկայացնենք թէ ո՞վ է Հոգշ. Կարապետ Վարդապետը: Եթէ մեր ընթերցողները կը յիշեն, մօտաւորապէս եօթ ամիսներ առաջ, Հայր Կարապետ Յարութիւնեան լքեց իր՝ Լիոնի Ս. Յակոբ Եկեղեցւոյ հովուութիւնը եւ միացաւ Լիոնի շրջանի կաթողիկէ եկեղեցւոյ միաբանութեան, իր որոշումը պաշտօնապէս յայտնելէ ետք նորընտիր Վահան Եպս. Յովհաննէսեանին եւ Թեմական խորհուրդին:
Մեկնութիւններ կատարելէ առաջ, հակիրճ կերպով անդրադառնանք իր կենսագրականին, քաղելով զայն Փարիզի «Նոր Յառաջ»ի 12 Դեկտեմբեր 2014 թուակիր թերթէն. «Հայր Կարապետ եղած է հոգեւոր հովիւը Լիոնի շրջանի զանազան ծուխերու՝ Փոն տը Շէրիւի/Շարվիէօի, Տէսինի, Կրընոպլի,…եւ Լիոնի Ս. Յակոբ Եկեղեցւոյ, ինչպէս նաեւ Կրընոպլի եկեղեցւոյ հիմնադրութեան մասնակցած է: Վարած է Լիոնի ու միջին Ֆրանսայի առաջնորդական փոխանորդի պաշտօնը: Ատեն մը Վեհափառին կողմէ, առանց ծխական մարմիններու կանխազգուշացման, կանչուած է Էջմիածին, մեծ դժգոհութիւն յառաջացնելով Լիոնի ծխականներու մօտ: Նորվան Սրբազանի առաջնորդական պաշտօնէն հրաժարումէն ետք, եղած է նաեւ Ֆրանսայի թեմի առաջնորդութեան թեկնածու 2013 Սեպտեմբերին: Սակայն անոր անունը չէր ընդգրկուած Վեհափառին կողմէ վաւերացուած առաջին երեք կղերականներու ցանկին մէջ: Այգազեան Սրաբազանի թեկնածութենէն հրաժարումէն ետք, առաջնորդական առաջին գործընթացին կ’առկախուի: Լիոնի ծուխի պահանջին ու պնդումներուն վրայ վերստին կը ղրկուի Լիոն վերստանձնելու համար տեղւոյն հոգեւոր հովւութիւնը: Սակայն, երկրորդ անգամ իր թեկնածութիւնը չի ներկայացներ առաջնորդական աթոռին, համոզուած ըլլալով, որ կանխօրօք արդէն որոշուած է առաջնորդական գլխաւոր թեկնածուն: Հայր Կարապետ իր մեկնումին գլխաւոր դրդապատճառը չուզեց բացայայտել, հասկցնելով հանդերձ թէ ունեցած է շատ լուրջ հակադրութիւններ Վեհափառին հետ: Նշեց պարզապէս թէ արդէն ամէն ինչ ըսուած է եւ շատ աւելի բովանդակալից կերպով՝ Նորվան Սրբազանի եւ Նուրհան Արքեպիսկոպոսի նամակներուն մէջ»:
Աննախադէպ եւ եզակի պարագայ մը չէ այս իրողութիւնը Հայ Առաքելական Եկեղեցւոյ պատմութեան մէջ: Անոր լաւագոյն օրինակը հանդիսացաւ Մխիթար Սեբաստացին (1676-1749. թաղուած Ս. Ղազար կղզիին մէջ): Աւազանի անունով «Մանուկ» հրաշք այս հայորդին նախնական ուսումը ստացած է Սեբաստիայի Ս. Նշան, ապա՝ Էջմիածնի, Սեւանի, Կարինի վանքերուն մէջ: 1693 թուականին կը մեկնի Բերիա (այժմու Սուրիոյ Հալէպ քաղաքը), ուրտեղ կը ծանօթանայ կաթողիկէ միսիոնարներու հետ: 1696 թուականին կը ձեռնադրուի աբեղայ, եւ 1699 թուականին՝ վարդապետ: Իր դէմ ծայր առած հալածանքները պատճառ դարձան, որ ան 1701 թուականին Կոստանդնուպոլսոյ մէջ հիմնէ նոր միաբանութիւն մը: Խուսափելով թուրքական յարձակումներէն եւ հալածանքներէն՝ 1715-ին միաբանութիւնը տեղափոխած է Վենետիկ եւ 1717-ին Վենետիկի Ծերակոյտը յատուկ հրովարտակով մը Ս. Ղազար կղզին տուած է միաբանութեան: Մխիթար Աբբահօր ժամանակ կառուցուած է նաեւ եկեղեցին եւ դպրեվանքը: Այստեղ շեղած պիտի ըլլանք մեր նիւթէն եթէ խօսինք նաեւ այն անփոխարինելի, հսկածաւալ ծառայութեան մասին, զոր Մխիթարեան Միաբանութիւնը մատոյց Հայ Ժողովուրդին՝ իր մշակութային-բանասիրական աշխատանքներով:
Մխիթար Աբբահօր օրինակը յառաջ բերի ցոյց տալու համար, որ նման եկեղեցական մը ո’չ Ամենայն Հայոց Կաթողիկոսին (Նահապետ Ա. Եդեսացի), ո’չ Կիլիկիոյ Կաթողիկոսին (Մատթէոս Սարին), եւ ո’չ ալ Պոլսոյ Պատրիարքին (Եփրեմ Ղափանցի) կողմէ բանադրուեցաւ, այլ շարունակեց իր հոգեւոր առաքելութիւնը Կ. Պոլսոյ եւ գաւառներուն մէջ, եւ ո’չ ալ կարգալոյծ հռչակեցին զինք:
Երկրորդ օրինակը, Հայ Եկեղեցւոյ վերջին հարիւրյիսունամեակի տիտաններէն՝ բանասէր պատմաբան եւ աստուածաբան, երբեմնի Կ. Պոլսոյ Պատրիարք Մաղաքիա Արք. Օրմանեանն է, որ ձգելով իր կաթողիկէ միաբանութիւնը, վերադարձաւ Հայց. Եկեղեցւոյ ծոցը: Կրնա՞յ ըլլալ որ Կաթողիկէ եկեղեցւոյ քահանայապետը գէթ վայրկեան մը մտածեց զինք կարգալոյծ հռչակել եւ կամ բանադրել:
Վերջին օրինակն ալ, Վենետիկի Մխիթարեան հայրերէն՝ Հայր Տաճատ Եարտըմեանի վերադարձն է Հայ Եկեղեցի: Շատերու խորթ թուող այս երեւոյթը ինքնին եզակի չէր Հայց. Եկեղեցւոյ պատմութեան մէջ եւ գրկաբաց ընդունուեցաւ Ամենայն Հայոց Կաթողիկոս՝ Գարեգին Բ.ի կողմէ: Հիմա հարց տանք մեր ընթերցողներուն. ինչո՞ւ համար Կաթողիկէ եկեղեցւոյ իշխանութիւնը կարգալոյծ չհռչակեց Տաճատ Վարդապետը: Կրնա՞յ ըլլալ, որ մտածեցին եւ չգործադրեցին: Բացարձակապէս ո’չ: Կաթողիկէ կղերապետութիւնը խոր գիտակցութիւն ունի Եկեղեցւոյ նուիրական կարգերու նկատմամբ, եւ այդքա՜ն աժան չի մօտենար հարցին, ի վերջոյ օծեալ մըն է խնդրոյ առարկայ անձը:
Եւ վերջապէս մօտենանք հարցին զուտ դաւանաբանական-աստուածաբանական անկիւնէն: Բոլորս ալ գիտենք, որ Եկեղեցին Քրիստոսի Մարմինը կը խորհրդանշէ եւ իւրաքանչիւր քրիստոնէական եկեղեցի մէկ մասնիկն է այդ Մարմնին: Հետեւաբար՝ որեւէ եկեղեցւոյ կողմէ կատարուած խորհուրդ մը, որ այս պարագային ձեռնադրութեան խորհուրդն է, անբեկանելի է այնքան ատեն որ հակաքրիստոնէական, դաւանաբանական անկանոնութիւններ չկան այդ եկեղեցականի կեանքին մէջ: Որեւէ ճիգ կամ փափաք եկեղեցականի մը կողմէ փոխելու իր միաբանութիւնը եւ միանալու մի այլ միաբանութեան՝ առիթ պէտք չէ ընծայէ եւ կամ պատճառ պէտք չէ ըլլայ, որ կաթողիկոսը զինք կարգալոյծ հռչակէ, ինչ որ է եղելութիւնը Հայր Կարապետի պարագային: Եթէ Հայր Կարապետ Կաթողիկէ միաբանութեան մէջ պիտի գտնէ իր հոգեւոր ծառայութեան ամբողջական իմաստը, այնուհետեւ ինչպէ՞ս մեկնաբանել եօթը ամիսներ ետք Գարեգին Բ. Կաթողիկոսի կամայական կամ քինախնդրական կարգալուծումի յայտարարութիւնը:
Ու՞ր են մեր Նուիրապետական Աթոռներու եպիսկոպոսները: Նման դէպքեր մեզի կրկնակի մտածել կու տան, որ անոնք լիիրաւ բծախնդրութիւնը չունին բարձրաձայն արտայայտուելու կատարուած օրինական եւ հակաքրիստոնէական բոլոր խախտումներու մասին: Ուստի կորսնցուցած են իրենց բծախնդրութիւնը Հայց. Եկեղեցւոյ գոյատեւման պայքարի նկատմամբ, եւ պատրաստ են լռելու եւ ամէն ինչ ծածկելու յանուն իրենց անձնական շահադիտական նպատակներուն, այլ խօսքով՝ իրենց փառք ու պատիւին եւ մամոնային:
Մինչեւ ե՞րբ պիտի լռեն իրենց արժանապատուութիւնը կորսնցուցած մեր եկեղեցականները` մեծէն մինչեւ փոքր: Այս տխուր երեւոյթը ո’չ առաջինն է, եւ ո’չ ալ վերջինը պիտի ըլլայ: Ստորակայութեան եւ ստրկութեան այս հոգեվիճակէն ե՞րբ պիտի կարենաք դուրս գալ եւ քաջաբար ձեր արդար իրաւունքները պահանջել: Ձեզմէ իւրաքանչիւրը թող մտածէ պահ մը, թէ ի՞նչ պիտի ընէր, եթէ ինք ըլլար Հայր Կարապետին տեղը:
Վերջապէս՝ ի՞նչ պիտի մտածէ Կաթողիկէ Եկեղեցւոյ քահանայապետը, նախ՝ որպէս մարդ ու ապա որպէս հոգեւորական, եւ անկէ անդին՝ որպէս պետութեան մը բաձրագոյն հեղինակութիւն, որ տակաւին ամիսներ առաջ համայն մարդկութեան քաջաբար յայտարարեց, թէ` ինչ որ պատահեցաւ Հայ ժողովուրդին հանդէպ հարիւր տարի առաջ՝ ուրիշ բան չէր եթէ ո’չ ցեղասպանութիւն: Այս բոլորէն ետք, Գարեգին Բ. Կաթողիկոս իր ճղճիմ գձուձ հաշիւներով կը փորձէ խռովել եղբայրական մթնոլորտը, նոր բարդութիւններ ստեղծելով:
Ոսկան Մխիթարեան
16 Յունիս 2015
Միանշանակ չի կարելի ասել, թե՝ հասարակության մոտ նոր ի հայտ եկած երևույթները՝ մասնավորապես ցուցադրական ինքնասպանության փորձերն իրականում ինչի արդյունք են: Վերջերս հաճախակի են դարձել հաղորդումները՝ թե այսինչը բարձրացել է շենքի տանիք , սպառնում է իրեն նետել , կամ կամրջի մոտ է ու սպառնում է…
Կարող է կոպիտ թվալ, բայց ինքնասպանութայն փորձ չի լինում, կամ ինքնասպանություն է, կամ…: Ինքնասպանություն գործելիս չեն աղմկում. իսկ փորձի իմիտացիա ստեղծելը ուղղակի բողոքի ձև է, որին տոն տալով դաշտ ենք ստեղծում, նպաստելով այդ երևույթի տարածմանը: Հասկանալի է, որ ծայրահեղ դրությունն է մարդկանց ստիպում գնալ այդ ճանապարհով, բայց միևնույնն է, բողոքի այս ձևը չի կարելի ընդունել:
Նման քայլի դիմածներին մարդիկ օգնում են, համապատասխան ծառայությունները փրկում են. ներկայացվում է, թե՝ սոցիալական պայմաններն են պատճառը, կամ անելանելի վիճակ է, բայց դա առաջին հայացքից. Իրականում այս մարդիկ հարցը լուծելու կամային, ինչու չէ՝ մանկամիտ տարբերակ են գտել, ու եթե թույլ տրվի, որ «ինքնասպանության» այդ ձևը հաջողություն ունենա, ապա վաղը մեզ շրջապատող իրականությունը շատ ավելի տխուր է լինելու:
Երեկ Աշտարակի հրապարակի շենքեից մեկի տանիք էր բարձրացել մոտ 50 տարեկան մի տղամարդ, որը սպառնացել էր, թե՝ տանիքից կգցի իրեն, եթե պարտքատերը շարունակի ստիպել իրեն վերադարձնելու 80 հազար դրամ պարտքը: Հավաքված մարդիկ նրան համոզել են չգնալ այդ քայլին, հավաքվել են գումարը, որ նա մարի իր պարտքը, իսկ դեպքի վայր եկած փրկարարները իջեցրել են նրան: Հարցը փակվել է: Սա ինչ խոսք, մարդասիրական արարք է, սակայն շատ վտանգավոր նախադեպ կարող է լինել:
Այսօր առավոտյան Գյումրիում տղամարդը բարձրացել է եռահարկ շենքի տանիք և սպառնացել է ինքնասպանություն գործել:
Այս դեպքում 40-ն անց երևանաբնակ, ազգությամբ եզդի տղամարդը, Գյումրի է մեկնել՝ պարտքերը ստանալու նպատակով: Նա դանակով սպառնացել է իրեն վնասել, եթե գումարը չվերադարձնեն:
Ոստիկաններն այս մեկին ևս համոզել են իջնել տանիքից: Քանի որ դեպքի մանրամասները քննվում են, հնարավոր է, որ լուծվի գումարը ստանալու հարցը:
Ռուզան Ավոյան
Մայիսի 31-ին Հայաստանի երկու բնակավայրում բացվեցին եկեղեցիներ՝ սրբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի Արտաշատում և սրբ. Ավետում՝ Սևանում: Օրերս Արարատի մարզի հարկայինի պետ Վարդան Մամիկոնյանի նվիրաբերած տարածքում՝ Նշանավան համայնքում, կատարվեց նոր եկեղեցու հիմնարկեքի արարողություն:Մի քանի եկեղեցի իրենց օծմանն են սպասում Երևանում: Այս ցանկը կարելի է երկար շարունակել:
Շատ են այն կարծիքները, թե՝ նոր եկեղեցիներ կառուցելու փոխարեն ճիշտ կլինի նորոգել հին, պատմական արժեք ունեցող մեր սրբավայրերը:
Ի՞նչն է պատճառը, որ այս մոտեցումը կյանքի չի կոչվում ավելին՝ մեր սրբավայրերն այսօր, եթե ոչ անտեսված, ապա չարչրկված վիճակում են:
Մեզ հետ զրույցում հոգևոր սպասավորն այսպես ներկայացեց իրավիճակը. «Եկեղեցուն գումար տրամադրելու հակված անհատները գերադասում են գործ ունենալ Կաթողիկոսի հետ, քան մշակույթի նախարարության, որտեղ միլիոններ են փոշիացվում եկեղեցիների վերականգնման անվան տակ: Կաթողիկոսի հետ գործ ունենալն ավելի կոնկրետ է, ծախսածդ էլ երևում է: Իհարկե, մտածելու հիմք ունենք. համապատասխան մարմնի ապաշնորհ ու չվերահսկվող գործունեության պատճառով մեր պատմական հուշարձանները տարիներ շարունակ մատնված են դիլետանտների տիրապետման, ինչ էլ արվում է, կիսատ — պռատ է»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.