23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Թուրքական «Radikal» թերթի ինտերնետային բլոգում հրապարակված սյունակագիր Ֆաթիհ Թունջի հոդվածում հեղինակը նախ խոսում է հայերի կոտորածների մասին, ապա հիմնավորում, թե հայերն ինչու են այդքանից հետո, այնուամենայնիվ, ցանկանում ապրել այդ հողերում: Հոդվածը որոշակի կրճատումներով ներկայացնում ենք ստորև.
«Մեկ դար առաջ որոշները փրկվեցին: Ոմանք անզավակ, ոմանք էլ անհայր մնացին: Ամեն ինչից զատ` նրանց հոգիները Անատոլիայում մնացին, իսկ մարմինները այլ հողերում` բանտարկված: Օտար դարձան իրենց հողերին: Հետո դավաճան կոչվեցին: Սադրիչ կոչվեցին ու կոտորվելով թշնամի դարձան:
Տարօրինակ է, չէ՞: Համ կոտորես, համ էլ կոտորվածի դերը խաղաս: Կոտորելը քիչ էր, դեռ մինչև այժմ ատելություն եք տարածում հայերի հանդեպ: «Հայ սպանողը դրախտ է գնում»: Կարծում եմ` դեռևս այս սնահավատությանը հավատացողներ կան: Այդ դեպքում հրեա սպանեք, նրանք ամեն օր հաճույքով մուսուլման են սպանում: Կամ էլ չինացիների դեմ պատերազմ սկսեք, նրանք թուրքեր են կոտորում: Չեմ հասկանում, թե ինչու է դեռ շարունակվում հայերին սևացնելու գործընթացը:
Ամեն պետություն իր պատմությունն ունի: Սակայն Հայաստանի պատմությունն Անատոլիայի հողերում է թաղված: Դրանց մեծ մասը եղբայրական գերեզմանոցներ են: Դեռ կանգուն են մնացել խաղողի այգիներն ու նռնենիները: Սակայն դրանք արդեն կորցրել են իրենց քաղցրությունը:
Դուք կարող եք պետություն ունենալ, սակայն, եթե ձեր պատմությունն այլ հողերում է, ապա մի բան կիսատ է: Ձեր եկեղեցիները, տները և ամենակարևորը` գերեզմանոցները: Պետություն դառնալու համար հողին անցյալ է անհրաժեշտ, հակառակ դեպքում ձեր ինքնությունը կսպառի իրեն, կօտարանա: Իմ կարծքիով հայերը Անատոլիայի հողերի վրա պետություն հիմնելուց ավելի շատ կրկին այդ հողերի վրա ապրել են ուզում: Ինչքան էլ նրանց հայրերի գերեզմանների վրա տներ կառուցված լինեն, միևնույնն է նրանք, ոչ թե այդ սահմանները խորտակելու, այլ այդ հողերում ապրելու ցանկությամբ են լցված:
Նրանք նպատակ չունեն պատառ-պատառ անել այն հողերը, որոնց վրա իրենք որպես հայ իրենց պատմությունն են սկսել: Առանց այդ էլ իրենց են ժամանակին պատառ-պատառ արել, ու նրանք չեն կարող ևս մեկ անգամ դա աչքի առաջ չունենալ: Սակայն մենք վախենում ենք հայերից: Ասում ենք` մեր հողերը պատառ-պատառ կանեն: Բայց չգիտես ինչու պատառոտվողները միշտ հայերն են լինում:
Ինչքան էլ հայերն իրենց անունն ու ազգային պատկանելությունը արտացոլող երկիր ունենան, միևնույնն է նրանց հոգիները Անատոլիայում են ապրում: Այդ պատճառով էլ նրանց նպատակը հողը չէ, նրանց նպատակը,այնտեղ ապրելով,իրենց կարոտը առնելն է»:
Աղբյուրը՝ Ermenihaber
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տեղեկացնում է, որ ի կատարումն ՀՀ կառավարության, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և «ԴԵԼՈՅԹ ԸՆԴ ՏՈՒՇ» միջազգային խորհրդատվական ընկերության միջև կնքված «Պետության կարիքների համար էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցման» պայմանագրի, «ԴԵԼՈՅԹ ԸՆԴ ՏՈՒՇ» խորհրդատվական ընկերության կողմից ներկայացվել է պայմանագրի 1-ին փուլի հաշվետվությունը։
Նշենք, որ հաշվետվության մեջ մասնավորապես գրված է. «Մենք վերլուծեցինք Հայաստանում ստեղծված իրավիճակը, երբ երկրի միակ էներգամատակարարը հայտնվել էր դեֆոլտի եզրին, ինչը հիմնականում պայմանավորված էր համակարգի Оպերատորի կանխատեսումների և հզորությունների բեռնավորման անհամապատախանությամբ: Ընկերությունում ֆինանսական միջոցների պակասորդն իրենց վրա արդեն զգացել էին էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները, ինչը կարճաժամկետ հեռանկարում կառաջացներ սպառնալիք երկրի ողջ էներգահամակարգի կայունության համար: Այս պայմաններում, սակագնի բարձրացման վերաբերյալ կարգավորող մարմնի որոշումը՝ ուղղված ոլորտում իրադրության կայունացմանը և սպառողների հուսալի էներգամատակարարման պահպանմանը, մեր տեսանկյունից համարվում է հիմնավորված»:
Հաշվետվության հետ կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով.
hաշվետվություն հայերեն,
hաշվետվություն ռուսերեն։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Փաստորեն տարեվերջին կամ հունվարից քաղաքացին 1 կՎտ/ժ էլէներգիայի դիմաց պետք է վճարի 48.78 դրամ` նախկինի 42 դրամի փոխարեն:
Այս կիրակի Հայ առաքելական եկեղեցում ավետարանի ընթերցվածքը Աշխարհի վերջի մասին է: Որևէ մեկը չգիտի, թե Աշխարհի վերջը երբ է լինելու: Սակայն չորս Ավետարաններում Աստծո Որդին մեզ պատմում է հատուկ նշանների մասին, որոնք պիտի գան ու անցնեն նախքան Աշխարհի վերջը: Որոնք են այդ նշանները, և ինչ եզրակացություններ կարող ենք անել մենք այն ժամանակի մասին, որում մենք ապրում ենք:
1) Շատերը գալիս են Քրիստոսի անունով և մոլորեցնեն շատերին: (Մաթ. 24:5, Մարկոս 13:6; Ղուկաս 21:8)
2) Լսելու էք պատերազմների ձայներ և պատերազմների լուրեր. այս ամենը լինելու են ազգերի ու թագավորությունների մեջ: «Զգո՜յշ եղէք, չխռովվեք, որովհետեւ պէտք է, որ այդ ամենը լինի, բայց դա դեռ վախճանը չէ»։ (Մաթ. 24, 6-7; Մարկոս 13:7-8; Ղուկաս, 21:9-10)
3. Ցավերի սկիզբը կլինեն արհավիրքների տեսքով: Կլինի սով, համաճարակ եւ տեղ-տեղ երկրաշարժեր, բայց սրանք միայն սկիզբն են: (Մաթ.24:6-7; Մարկոս13:7-8; Ղուկաս, 21:9-10)
4. Ուղղափառ քրիստոնյաները պիտի մատնվեն, սպանվեն եւ ատվեն բոլոր ազգերի կողմից: (Մատթ. 24:9; Մարկոս 13:9-11; Ղուկաս 21:12-15)
5.Ամենուր մարդիկ կատեն ու կդվաճանեն իրար: (Մաթ. 24:10; Մարկոս 13:12-13; Ղուկաս 21:16-17)
6. Շատ սուտ մարգարեներ եւ կեղծ ուսուցիչներ կհայտնվեն եւ կմոլորեցնեն շատերին: (Մաթ. 24:11) 7. Անօրենության շատացման պատճառով (չար գործեր և չապաշխարած մեղքերի), շատերի սէրը պիտի ցամաքի: Միայն նրանք, ովքեր մինչեւ վերջ համբերեն, նրանք են, որ փրկվելու են: (Մաթ. 24:12-13; Մարկոս 13:13; Ղուկաս 21:19)
8. Արքայության Ավետարանը պիտի քարոզվի ամբողջ աշխարհում՝ «ի վկայություն բոլոր հեթանոսների. եւ ապա պիտի գա վախճանը»։ (Մաթ. 24:14; Մարկոս 13:10)
9. Պիտի տեղի ունենա հրեաների դարձ դեպի Քրիստոնեություն: (Հռովմայեցիս 11:25-28)
10. Պատրաստություններ պիտի տեսնվեն Նեռի (Հակաքրիստոս) գալստյան համար, որ նաեւ կոչվում է անօրենության մարդը, կորստյան որդին, գազանը: Նախորդված լինելով կեղծ մարգարեներով, սուտ նշաններով ու հրաշքներով՝ Նեռը լինելու է իլյուզիաների, պատրանքի, շոկի եւ ակնածանքի վարպետ, ով վերցնելու է մարդկանց ազատությունը, բայց այնպես, որ մարդիկ մտածեն, թէ ազատ են: Նա զայրույթով ու կատաղությամբ կհալածի Քրիստոսի իսկական ծառաներին: Երուսաղեմի տաճարը կվերականգնվի նրա համար, որպեսզի նրա գահակալությունը տեղի ունենա այնտեղ, Քրիստոսի փոխարեն (այստեղից էլ նրա անունը՝ Հակաքրիստոս): (Մաթ. 24:15-24; Մարկոս13:14-22; 2 Թես.3-11; 1 Հովհ. 2:18; Հայտ.13:1-8)
11. Երկնքում նշաններ կերեւան: Արեւը պիտի խավարի, լուսինը չի տա իր լույսը, աստղերը պիտի ընկնեն, ծովն ու ալիքները պիտի շառաչեն ու մռնչան եւ երկնքի զորությունները պիտի շարժվեն: (Մաթ. 24: 29; Մարկ.13:24-25; Ղուկաս 21:25-26)
12. Մարդու Որդու նշանը (խաչը) կհայտնվի երկնքում եւ ապա տեղի կունենա Քրիստոսի Երկրորդ Գալուստը՝ զորությամբ եւ մեծ փառքով: Հրեշտակները պիտի ուղարկվեն աշխարհի չորս կողմերից ընտրյալներին հավաքելու համար: (Մաթ. 24:30-31; Մարկ. 13:26-27, Ղուկաս 21:27) Սրանից հետո, երբ Քրիստոսը գա իր փառքով, իր բոլոր հրեշտակների հետ, այն ժամանակ նա պիտի նստի իր փառքի գահի վրա եւ նրա առաջ պիտի հավաքվեն բոլոր ազգերը դատաստանի համար: «Եվ նա նրանց միմյանցից պիտի զատի, ինչպես մի հովիվ, որ զատում է ոչխարներին այծերից»: (Մաթ. 25:31:32) Ոչ ոք իսկապես չգիտի այս վերջին օրվա ու ժամի մասին, բացի Հայր Աստծուց (Մարկ 13:32): Բայց մեր Տեր Հիսուսը մեզ հորդորեց թզենուց սովորել այս օրվա ու ժամի մասին. «Բայց դուք այդ թզենո՛ւց սովորեցէք առակը. հէնց որ նրա ոստերը կակղեն, եւ նրա վրայ տերեւ դուրս գայ, իմանում էք, որ ամառը մօտ է. նոյնպէս եւ դուք. երբ այս բոլորը կատարուած տեսնէք, իմացէ՛ք, որ նա մօտ է, դռների առջեւ»։ (Մարկ. 13:28,29) Միայն մեկ բան հստակ է: Եթե այսօր զղջում չլինի, սեր չլինի, հավատքը ձեւականից չդառնա իսկական, ապա սերը կցամաքի ու այն ուժը, որ չարին ետ է պահում, մեջտեղից կվերացվի (Բ Թես. 2:6-7) ու կգա մի օր, որ էլ ոչ արեւ կլինի, ոչ լուսին, ոչ էլ ժամանակ ու կկատարվի այս ամենը:
Օրերս Թուրքիայի Մարմարիս քաղաքում տեղի ունեցած «Ապագայի աստղեր» միջազգային մրցույթ-փառատոնին «Ազգային երգ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Հայաստանը ներկայացնող 10-ամյա Համբարձում Թարլանյանը, որը Շիրակի մարզի Անի Պեմզա գյուղից է ու սովորում է Գյումրիի «Փյունիկ» արվեստի դպրոցում: Համբարձում Թարլանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հանդես է եկել երեք երգերի՝«Պիտի գնանք վաղ, թե ուշ», «Լորիկի» եւ «Տեր ողորմյայի» կատարմամբ:
Ըստ Համբարձումի, ինքը շատ է հուզվել Թուրքիայի դրոշի տակ «Պիտի գնանք» ու «Տեր ողորմյան» երգելիս: Տղայի ասելով, ինքը ներկայացրեց իր պահանջը թուրքերին:
Նրա ուսուցիչը՝ ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի ժողովրդական երգեցողության ամբիոնի վարիչ, երգիչ Գեւորգ Նորոյանը պատմեց, որ հանձնախումբը, որը կազմված էր լուրջ մասնագետներից, նրան ճանաչել է որպես 1-ին մրցանակակիր ու նաեւ ազգային երգի լավագույն կատարող: Ըստ մեր զրուցակցի, Համբարձումը բավական լուրջ տպավորություն է թողել թե՛ ժյուրիի անձնակազմի և թե՛ հանդիսատեսի վրա: Այնպես են տպավորվել նրա կատարումներից, որ ժյուրիի թուրք անդամը եկել է, հասել է հյուրանոց ու հատուկ նվերներով երեխային շնորհավորել է, այնուհետ հրավիրել է ճաշկերույթի:
«Համբարձումն այնպես էր ոգեւորվել, որ ինձ ելույթից մեկ օր առաջ ասում էր՝ պատկերացրեք ընկեր Նորոյան, ես այնպես երգեմ, որ իմ երգի ձայնից Թուրքիայի դրոշը պոկվի ու ընկնի իմ ոտքերի տակ: Շատ պատվախնդիր է, գնացել է իր պապերի երկիրը, տեսավ դրախտավայրը ու խրոխտ ձայնով կատարում էր գուսան, Արցախյան ազատամարտիկ Հայկազունու երգը՝ «Պիտի գնանք վաղ, թե ուշ»: Հետաքրքիրն այն է, որ երբ մոլանները սկսում էին մինարեթից երգել այնտեղ ժամեր կային, Համբարձումը դուրս էր գալիս հյուրանոցի մեր սենյակի պատշգամբ ու սկում էր բարձր ձայնով կատարել Կոմիտասի «Տեր ողորմյան», ասում էր ազդում են վրաս: Ինքը շատ կոլորիտով երեխա է, շատ հայրենասեր է, գեղեցիկ, հրաշք երգ կատարեց», -ասաց Գևորգ Նորոյանը:
Նշենք, որ Համբարձումը շուտով կմասնակցի ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում տեղի ունեցող փառատոնի: Երգերը նվիրված կլինեն Հայոց ցեղասպանության 100-ամյակին:
Թուրք պետութիւնն ու ժողովուրդը, պատասխանատու են
գաղթականներու դիմագրաւած դժուարութեանց համար,
ուր շատեր իրենց կեանքն ու ընտանիքները կորսնցուցին:
(ՓրոֆեսորԱյհան Գայա –Պիլկի Համալսարան)
Այս անշնչացած մարմիններուն սրտաճմլիկ, ողբերգական նկարներուն ի տես, —մէկը ջրամոյն, միւսը՝ սովամահ,— ինչպէս՞ կարելի է չողբալ մարդկային անարդարութիւնը: 2 Սեպտեմբեր 2015 թուականին տեղի ունեցած ողբերգական դէպքին, փոքրիկն Այլան Քըրտիի ջրամոյն եղած անշնչացած մարմինը հասած էր Թուրքիոյ հարաւ-արեւելեան միջերկրականեան Պոտրում քաղաքի Աքեարլար ծովափը: Թուրք մամուլը փորձեց զանազան սրտամորմոք նկարներով արթնցնել մարդկութեան՝ նամանաւանդ Եւրոպական պետութիւններուն խիղճը: Կրնա՞ք երեւակայել նման հակասական երեւոյթ մը — բարբարոս պետութիւն մը որ առանց խղճահարութեան խողխողեց մէկ ու կէս միլիոն անօգնական հայ ժողովուրդը, արմատախիլ ընելով զայն իր հազարամեայ պապենական հայրենիքէն, կը փորձէ արթնցնե՜լ մարդկութեան խիղճը:
Առաջին նկարին հեղինակը Տողան Նիւզ Էճընսիի (Doğan News Agency) աշխատակից խմբագիրներէն Նիլիւֆէր Տէմիրն է (Nilŭfer Demir), որ վերջերս իր հարցազրոյցին մէջ այսպէս արտայայտուեցաւ. «խոր ցաւ զգացի նկարահանած ատենս եւ ուզեցի որ աշխարհ նոյն այդ ցաւը զգայ»: Նիլիւֆէրին պէտք է հարց տալ թէ արդեօք ի՞նչ ցաւ պիտի զգար եթէ նկարահանած ըլլար երկրորդ նկարը, որ հայ քրիստոնեայ սովամահ մանուկի մը նկարն է, եւ ի՞նչ պիտի ուզէր ընել մարդկութեան խիղճը արթնցնելու համար: Թէ ե’կ վարդապետ եւ մի’ խենթանար…….
Ուրիշ Թուրք մամլոյ աշխատակից մը՝ Պէլկին Ագաթլան, Տէյլի Նիւզ-ի (Daily News) մէջ կը նկարագրէ թէ ի՜նչ ահաւոր ողբերգական ապրումներ ունեցած են զինուորները, երբ հասած են ծովեզերք եւ տեսած մանուկին անշնչացած մարմինը, եւ ներկայ զինուորներէն մէկը կը վկայէ թէ այս տխուր տեսարանը յիշեցուցած է իր հարազատ զաւակը: Կատակերգութի՞ւն թէ ողբերգութիւն: Ո՞ւր էր այդ թուրք զինուորին խիղճը երբ իր արենակիցը եաթաղանով պատռեց հայ մօր արգանդը եւ դուրս հանեց չծնած փոքրիկը եւ զայն գնդակի նման նետեց սովահար շուներուն առջեւ:
Իսկ կատակերգութեան գլուխ գործոցը, ըստ թուրք նախագահական պալատի խօսնակին, նախագահ Էրտողանի հեռաձայնային յայտարարութիւնն էր երբ ան կը խօսէր ծովամոյն եղած մանուկին հօր՝ Ապտիւլլա Քուրտի-ի հետ. « Երանի՜ մնայիր մեր հիւրը եւ չփորձէիր հարազատներդ տանիլ օտար երկիր: Այդ երկու ծովամոյն երախաները, որքան քուկդ՝ նոյնքան ալ մեր երախաներն էին, եւ կինդ՝ մեր քոյրը»: Կրնա՞յ ըլլալ որ նոյն ապրումները պիտի ունենար տեսնելէ ետք երկրորդ նկարը եւ յայտարարէր. «Երանի՜ մնայիք ձեր պապենական հողերուն վրայ եւ շէնցնէիք երկիրը ինչպէս հազարաւոր տարիներ ձեր նախահայրերը շէնցուցին»: Ո՜հ ինչ անարդարութիւն եւ հեգնանք…….
Մինչ անդին՝ որքա՛ն մարդկային է մօտեցումը փրոֆեսոր Այհան Գայայի, որ ի տես տասնեակ հազարաւոր գաղթականներու հոսքին Թուրքիոյ ճամբով դէպի Եւրոպա՝ կը յայտարարէ. «Ընկերութիւնը ընդհանրապէս կը զուգորդէ, կը նկարագրէ գաղթական բառը որպէս ներհոսում, գրաւում, ասպատակութիւն եւ ողողում: Բոլոր այս բառերը կը գործածուին ընդհանրապէս երբ կը նկարագրենք բնութեան արհաւիրքները: Դժբախտաբար նման նկարագրումներ մեզի մոռցնել կու տան որ հարցը՝ մարդ արարածին հետ է, որ կը փախչի իր երկրի դժուարութիւններէն եւ դժբախտութիւններէն եւ կը փորձէ ապահով վայրի մը մէջ ապագայ մը գտնել իր ընտանիքին համար: Ի վերջոյ մարդ արարածը թիւ մը չէ, եւ որքան ատեն որ զիրենք նկատի կ’ունենանք որպէս թիւ՝ այդքան անմարդկային վարկանիշ կու տանք անոր, ինչ որ զիս կը սարսափեցնէ»: Ահաւասիկ՝ մի՛ւս թուրքը……
Դժբախտաբար այս է մարդոց մօտեցումը գաղթականներու նկատմամբ, ըլլան անոնք քաղաքագէտներ, մամլոյ գրիչներ, ակադեմականներ կամ մասնագէտներ, որոնք իրենց բաժինը կը բերեն գաղթական մարդ արարածը ապամարդկայնացնելու (dehumanize), որովհետեւ զայն կը նկատեն վտանգ մը իրենց երկիրներու ընկերային-տնտեսական եւ հասարակական ապահովութեան համար:
Պատմութեան ընթացքին նկատած ենք Թուրք պետութեան երկչոտ քաղաքականութիւնը նամանաւանդ անոնց նկատմամբ որոնք տարբեր են իրմէ՝ կրօնական, մշակութային եւ ցեղային գետնի վրայ: Եւ այս երեւոյթը չի վերաբերիր միայն գաղթականներուն որոնք Թուրքիա կ’ապաստանին, այլ նաեւ՝ փոքրամասնութիւններուն (Հայ, Ալէվի, Քիւրտ, Զազա, Չէրքէզ): Թուրք պետութեան քաղաքականութիւնը եղած է միշտ թշնամի, անհանդուրժող ըլլալ բոլոր անոնց՝ որոնք տարբեր են իրենց ցեղային, կրօնական եւ մշակութային պատկանելիութեամբ:
Ի՜նչ խղճի եւ ի՜նչ արդարութեան մասին կը խօսին թուրքը ժողովուրդը եւ մանաւանդ թուրք պետութիւնը: Ամէն բանէ առաջ մարդ պարտաւոր է ի՛ր խիղճը արթնցնել՝ ուրիշին խիղճը արթնցնելէ առաջ, եթէ կը փափաքի այս անցաւոր կեանքը վերածել դրախտային ճամբորդութեան մը դէպի յաւիտենականութիւն:
ՈՍԿԱՆ ՄԽԻԹԱՐԵԱՆ
Դեռ 2012 թվականին աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն ասում էր, որ ընտրյալ ունի, սակայն թաքցնում էր նրա անունը։ Երկու տարի անց «Երեկոյան Երևանի» եթերում նա հայտարարեց, որ արդեն նշանվել է, սակայն նշանածի հետ ոչ մի տեղ չէր հայտնվում։ Վերջերս աշխարհահռչակ հայ մարզիկը ամենուր հայտնվում է Լուսնյակ անունով բարձրահասակ գեղեցկուհու հետ, որին մշտապես գրկում է, համբուրում և որի մատին նկատելի է նշանադրության շքեղ մատանի։ Լուսնյակի և Արթուրի այս լուսանկարն արվել է «Մեցո» սրահում, Ռուբեն Հախվերդյանի համերգի ժամանակ։ Մեր տեղեկություններով՝Արթուր Աբրահամյանի հարսնացուն ԵՊՀ միջազգային հարաբերությունների շրջանավարտ է, նաև իրավաբանական կրթություն ունի։ Նա ներկայում չի աշխատում, իսկ նախկինում աշխատել է Ազգային ժողովում։ Այնպես որ, շուտով նշանավոր հարսանիքի ականատեսն ենք լինելու։
Լուսանկարը irest.am
Այս տարվա մարտի 22-ին հակառակորդի կողմն անցած ՊԲ զինծառայող, 24-ամյա Անդրանիկ Արարատի Գրիգորյանը Ադրբեջանում կալանավորի կարգավիճակում է՝ բանտախցում է նստած։ Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բերդաշենի գյուղապետ Գարիկ Սարգսյանը։ «Նա առանձին խցում է։ Կարմիր Խաչի ներկայացուցիչներին ասել է, որ սնունդը նորմալ է։ Նկարչությամբ է զբաղվում։ Ասել է, որ ուզում է գալ, բայց թե ինչ աշխատաքներ են տարվում այդ մասով, ես տեղյակ չեմ»,- ասաց գյուղապետը։
Դրանից առաջ հայտնել էինք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների միջոցով Ա. Գրիգորյանը ընտանիքի անդամների հետ փոխանակվել է ընտանեկան բնույթի տեղեկություններով: Անդրանիկի համագյուղացիներն էլ պատմել էին, որ նա լուսանկար է ուղարկել, որում վատ տեսք չի ունեցել։ Հետաքրքրվել է, թե ինչ գյուղատնտեսական աշխատանքերով են զբաղվում, ինչպես են։ Ասել է, որ կարոտում է, բայց նամակի մեջ ակնարկել է, որ ինքն ինքնակամ չի անցել հակառակորդի կողմը և ցանկանում է վերադառնալ։ Համագյուղացիները նշել էին, որ Անդրանիկի կողմից հակառակորդի կողմն անցնելու պատմության մեջ շատ մութ էջեր կան, որոնք չեն բացահայտվում։ Մինչ այդ էլ տեղեկացրել էինք, որ Ա. Գրիգորյանը ծնողներին ևս մեկ նամակ էր ուղարկել։ Ուղարկված նամակում խնդրել էր իր վրա չբարկանալ՝ ընդգծելով, որ չարությունից չի սահմանն անցել: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Բերդաշենի գյուղապետը, ինչպես նաև փոխանցել, որ մայրը եկել էր գյուղապետարան՝ նամակը կարդալու, քանի որ կարդալ չգիտի: «Գրել էր՝ պապան ո՞նց ա, մաման ո՞նց ա, հարեւանները ո՞նց են: Կարո՞ւմ եք յոլա գնաք: Սպասեք, հեսա կգամ, աշխատանքի կմտնեմ, սաղ լավ կլինի: Խելքին մոտիկ բան չի, բայց դե տենց էր գրել»,- պատմել էր գյուղապետը: Հարցին, թե Անդրանիկը չէ՞ր նշել արդյոք, թե ինչու է սահմանն անցել, արձագանքել էր. «Դե, գրել էր՝ ինձ վրա մի ջղայնացեք, ես չարությունից չեմ անցել էն կողմը ու չգիտեմ, թե ինչի եմ անցել»: Իսկ ավելի վաղ հայտնել էինք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել են Անդրանիկին: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ նշելով, որ կողմերը փոխանակվել են ընտանեկան բնույթի տեղեկություններով:
Միաժամանակ ավելացրել է, որ երկխոսությունը իշխանությունների հետ շարունակվում է, որի նպատակներից մեկն է շարունակել պահպանել այցելությունների պարբերականությունը: Դրանից առաջ էլ տեղեկացրել էինք, որ Ա. Գրիգորյանը ԼՂՀ Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից է, ընտանիքի միակ տղան: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Բերդաշենի գյուղապետ Գարիկ Սարգսյանը։ Նա նշել էր , որ ոչ ոք չի կարողանում հասկանալ, թե ինչը կարող էր նման քայլի պատճառ դառնալ, քանի որ Անդրանիկին ոչ ոք չի նեղացրել: Ապրելու հետ խնդիր չեն ունեցել: Ավելին` վերջերս մեքենա են գնել: «Ծառայությունից հետո նա պայմանագրային զինծառայության է անցել: Ծնողները գյուղատնտեսական աշխատանքով են զբաղվում: Քույրն ամուսնացած է: Ծառայակիցները, սակայն, վերջին օրերին նրա մոտ հոգեկան անհավասարակշիռ վարք են նկատել: Ավելին չեմ կարող ասել»,- նշել էր գյուղապետը:
ԱՄՆ հայտնի հասարակական գործիչ և ֆինանսական ծրագրող Արա Ահարոնյանն օգոստոսի 24-ին Փասադանայի իր գրասենյակում աշխատանքային այցով հանդիպել է Միացյալ Նահանգների Կալիֆոռնիայի 27-րդ կոնգրեսական նստաշրջանի ներկայացուցիչ Ջութի Չուի հետ։
Ահարոնյանը միակ ամերիկահայ ներկայացուցիչն է ֆինանսական ծրագրավորողների պատվիրակության, որը Միացյալ Նահանգների տարածքում հանդիպումներ է ունենում տարբեր կոնգրեսականների հետ՝ արծարծելու հարկային բարեփոխումների նպաստավոր պայմանների վերաբերյալ հարցերը, որոնք առհասարակ վերաբերում են Ամերիկայի ժողովրդի հանգստյան թոշակի ծրագրերին և որոնք ներառված են Կոնգրեսի օրակարգի մեջ։
Ի դեպ, վերջերս Ահարոնյանը երկրորդ շրջանի համար նշանակվեց Կալիֆոռնիայի ֆինանսի և ապահովության ծրագրերի ընկերակցության փոխնախագահ։
Շուրջ 23 տարի Բելգիայում ապրող Սարգիս Սիմոնյանն այս անգամ Հայաստան է եկել իր նախաձեռնած բարեգործական ծրագրով: «Հայկական վարկածը » զրուցեց Սարգիս Սիմոնյանի հետ:
— Քանի՞ տարի առաջ եք գնացել Հայաստանից:
— Արդեն 23 տարի է՝ 1992 թվականից, ինչ ընտանիքով թողել ենք Հայաստանը, և ապրում ենք Բելգիայում, բայց ոչ անմիջապես Բելգիա. սկզբում Ռուսաստանի Դաշնություն, ապա` Լեհաստան, հետո նոր` Բելգիա: Ծնվել եմ 1986 թվականին, տնտեսագետ եմ, փաստաբան, սակայն հոգեհարազատ է նաև դերասանական արվեստը:
-Փաստորեն, հայկական ընտանիքներին բնորոշ ճակատագիր. 92-ի դժվարին տարիներին հեռացաք Հայաստանից, ի՞նչը դրդեց Ձեր ծնողներին գնալ այդ քայլին:
-Դժվար տարիներ էին ընտանիքում. չորս եղբայր էինք, ծնողներիս որոշումն է եղել: Գոյատևման հարց կար…
— Բարեգործական ծրագիր իրականացնելու միտքը ե՞րբ հղացավ Ձեզ մոտ:
— Երբ մեկնեցինք Բելգիա, պարզ էր, որ ամեն ինչ պետք է սկսել զրոյից: Նախ ասեմ, որ սկսել եմ աշխատել տասնհինգ տարեկանից, տասնինը տարեկանից սկսեցի ճամփորդել և այսօր արդեն եղել եմ քսանինը երկրում. ուզում էի տեսնել ու ճանաչել աշխարհը, մարդկանց, որպեսզի ապագայում կարողանայի ընտրել մի պետություն, որտեղ կցանկանայի ապրել և գտա: Ճիշտ է, Բելգիան ինձ շատ բան է տվել` ուսում, տուն, ընկերներ, սակայն չտվեց այն, ինչի կարիքը ունեի ես և ունի ցանկացած մարդ, որը թողնում է իր հայրենիքը. ջերմություն, ահա թե ինչի կարիքն ունեմ այսօր, մարդկային ջերմություն:
Այդ փնտրտուքների արդյունքում որոշեցի, որ կապրեմ Իսպանիայում: Այս տարի արդեն ձեռքբերումներ ունեմ. գտել եմ իմ երջանկությունը: Ամեն տարի գալիս էի, նաև անձնականս դասավորելու հարցերով, քանի որ միանշանակ որոշել էի, որ ընտրյալս անպայման պետք է Հայաստանից լինի:
Իսկ բարեգործության գաղափարը երկար պատմություն ունի. սա ինքնանպատակ չէ, ինձ գովազդելու միջոց չէ, ուղղակի այս տարիների ընթացքում հասկացել եմ, որ կյանքում պետք է իրար ձեռք մեկնել, օգնել՝ նամանավանդ, եթե դրսում ես: Եթե կարող ես զուտ քո խղճի համար օգտակար լինել թեկուզ մեկ -երկու անծանոթ ընտանիքի, ինչու չլինես, օգնես այնքանով, որքան կների քո հնարավորությունը:
— Գործող բարեգործական կազմակերպություն կա՞ Բելգիայում , թե՞ անհատական ծրագիր է գործում:
— Այո՛, Բելգիայում գործում է հայկական կազմակերպություն «Եվրոպահայերը Հանուն Հայաստանի զարգացման» (ղեկավար Արտակ Սերգոյան), որի մշակույթի բաժնի տնօրեն-պատասխանատուն ես եմ:
— Իսկ Ձեր կազմակերպության աշխատանքներն ի՞նչ արդյունք են գրանցել:
— Շատ կազմակերպություններ կան, որ ստեղծվում են և երկար կյանք չեն ունենում, որովհետև հայերիս շրջանում այդ «սպայկա» ասածը՝ մեկս մյուսի թիկունքին կագնելու պատրաստակամությունը, համախմբվածությունը չկա, ինչպես, օրինակ, հրեաների մոտ է, դրա համար ոչ բոլոր նախաձեռնություններն են պսակվում հաջողությամբ: Այսօր շատ քչերի մոտ է մնացել սրտացավություն, ջերմություն միմյանց նկատմամբ, իսկ ում մոտ էլ որ նկատում ենք, փորձում ենք ամեն հնարավոր միջոցներով պահել, որ չսառչի: Փորձում ենք երիտասարդության մեջ ձևավորել փոխօգնության գաղափարը, նրանց ուշադրությունը սևեռել հայրենիքում գործելուն, ապրելուն, հայրենակիցներին օգնելուն` ամենևին չքաղաքականացնելով նման նախաձեռնությունները:
Այս տարվա այցիս նպատակը բարեգործական նոր ծրագիրը կյանքի կոչելն է. մոտ տասը օրից հինգ հարյուր կգ ապրանք է ներկրվելու Հայաստան, և «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի օգնությամբ ընտրվել է մոտ հարյուր ընտանիք, որոնց էլ կցուցաբերվի վերոնշյալ օգնությունը: Նշենք, որ մինչ այդ կազմակերպվել էր նաև բարեգործական համերգ, բայց երբ մեր հայրենակիցները լսում էին բարեգործություն բառը, այնքան էլ ադեկվատ վերաբերմունք չէին ցույց տալիս և մեր ակնկալիքները չարդարացան:
-Ինչպես եք հայթհայթում միջոցները, ո՞վքեր են օգնում, և երբ իմանում են, որ Հայաստանի համար է՝ ինչպիսի՞ վերաբերմունք է առաջանում:
— Ճիշտ է, այստեղ խոսքը վստահության մասին է, և հարց է առաջանում՝ ով է տալիս այդ օգնությունը: Ցավոք, պիտի փաստեմ, որ հայերը չեն տալիս. միայն բելգիացիները, և շատ ջերմորեն են մոտենում, նրանք դա սիրով են անում: Բելգիացիները շատ հետաքրքրասեր ժողովուրդ են, նրանք սիրում են ծանոթանալ այլ ազգերի ու մշակույթների հետ, նրանց միշտ հրավիրում ենք մեր միջոցառումներին, ինչը նաև ճանաչողական բնույթ է կրում: Նրանք ավելի ճիշտ են նայում կյանքին, ժուժկալ են ապրում ու օգնում են շրջապատողներին ինչպես կարողանում են:
Ինձ մնում է նշել միայն, որ շատ ուրախ եմ, որ չեմ կորցրել իմ արմատներն ու սկզբունքները: Անելիքներն ու գաղափարները շատ են. այս տարի արդեն կսկսենք նկարահանել նաև իմ հեղինակային երկուժամանոց գեղարվեստական ֆիլմը` «Ներգաղթ» վերնագրով, որտեղ սյուժեն հիմնված է իրական դեպքերի վրա, և պատմվելու է այն, ինչ տեսել եմ այս քսաներեք տարիների ընթացքում: Սյուժեի հիմքում ընկած է այն գաղթականի կյանքը, ով լքում է երկիրը: Պատմվում է, թե տվյալ երկրում ինչ փուլերով ու դժվարություններով է անցնում`ճամբար հանձվելը, կյանքը դրանից դուրս, փաստաթղթային խնդիրները և այլն: Մեր ընտանիքը ևս ունեցել է բազում խնդիրներ. մեզ չորս անգամ եկել է երկիրը լքելու պահանջ, սակայն, շնորհիվ քոլեջի տնօրենի, որտեղ ես և եղբայրս էինք սովորում, հաջողվեց Բելգիայում մնալ: Այս ամենը կլինի էկրանին:
Զրույցը վարեց Աննա Ալեքսանյանը
Ռուսաստանի Դաշնություն մուտքի արգելանք ունեցող ՀՀ քաղաքացիների արգելքը հանելու գործընթացում լուրջ առաջընթաց կա, ինչը հայ-ռուսական արդյունավետ համագործակցության արդյունք է: Եթե գործընթացի սկզբում Հայաստանի միգրացիոն ծառայության ուղարկած դիմումների միայն 23 տոկոսի պատասխաններն էին հետ գալիս, ապա հիմա՝ 63 տոկոսը, կամ 3 դիմումից երկուսի դեպքում դրական պատասխան է գալիս: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:
«Սա շատ աշխատատար գործընթաց է, որովհետև յուրաքանչյուր անձի հետ առանձին աշխատանք է տարվում, նրանցից յուրաքանչյուրին բացատրվում է դիմում գրելու ձևը, բովանդակությունը, ինչ փաստաթղթեր է պետք ներկայացնել, որովհետև շատ դեպքերում նրանք տեղյակ էլ չեն՝ ինչ պետք է անեն: Մինչև այս պահը մեզ 11 հազար անձ է դիմել Ռուսաստան մուտքի արգելանքը հանելու խնդրանքով: Մենք արդեն 9500 դիմում ուղարկել ենք Ռուսաստանի միգրոցիոն ծառայություն և ստացել ենք 7500 պատասխան: Այսօրվա դրությամբ, արդեն կարողացել ենք 3700 անձի համար հանել արգելանքը, ինչը եղել է լարված և ծանրա բեռնված աշխատանքի արդյունքում»,- ասաց Եգանյանը:
Եգանյանն ընդգծեց, որ ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիոն պետական ծառայությունը ՀՀ քաղաքացիներին այս ծառայությունը մատուցում է բացարձակապես անվճար, շատ սրտացավ վերաբերմունքով: «Մենք դրա համար առանձնացրել ենք մի բաժին, որն իր կանոնադրական գործառույթներից դուրս կատարում է այդ աշխատանքը, որովհետև մեր կանոնադրության մեջ նման գործառույթ նախատեսված չէ: Սակայն մենք առանց տրտնջալու անում ենք այս ծանր, դժվար, բայց խիստ կարևոր աշխատանքը: Մի կարևոր հանգամանք էլ նշեմ, որ նման ձևաչափի համագործակցություն չկա որևէ այլ երկրի հետ: Սա հայ-ռուսական արդյունավետ համՍ գործակցության լավ օրինակ է»,- ընդգծեց միգրացիոն ծառայության պետը:
Դիտարկմանը, թե լինում են դեպքեր, երբ ՌԴ միգրացիոն ծառայության կայքում երևում է, որ անձի արգելանքը հանված է, սակայն նրանց օդանավակայանից հետ են ուղարկում՝ պնդելով, որ արգելանքը դեռ հանված չէ, Եգանյանը պատասխանեց. «Այո, ցավոք, լինում են նման դեպքեր, սակայն ընդամենը 3-4 տոկոսի դեպքում է դա լինում: Դա կապված է նրա հետ, որ արգելանքը հանելուց հետո այդ տեղեկատվությունը ժամանակին չի հասնում սահմանապահ ծառայությանը: Այսինքն, միգրացիոն ծառայությունը պետք է այդ տեղեկատվությունն ուղարկի սահմանապահ ծառայություն, որը պետք է տեղայնացնի այն: Մեծ երկիր է, մեծ համակարգ է գործում, ուստի նման դեպքեր էլ կարող են լինել, սակայն դրանք ժամանակի ընթացքում կարգավորվում են»,- ընդգծեց Եգանյանը:
Նա ասաց, որ Ռուսաստանի միգրացիոն ծառայությունն էլ բավականին ծանրաբեռնված է աշխատում, որպեսզի որքան հնարավոր է արագ խնդիրները կարգավորվեն: Եգանյանի խոսքով՝ ռուսական միգրացիոն ծառայությունը Հայաստանից ուղարկած յուրաքանչյուր դիմում ուսումնասիրելու համար աշխատող է առանձնացնում, որը պետք է ուսումնասիրի դիմող անձի գործունեությունը Ռուսաստանում, որի հիման վրա էլ հետագայում որոշում է կայացվում:
Եզրափակելով խոսքը՝ ՀՀ միգրացիոն ծառայության պետն ասաց, որ երկու երկրների միգրացիոն ծառայությունների համագործակցությունը հայ-ռուսական համագործակցության լավ օրինակ է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.