23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Սահմանադրական փոփոխությունների հետ կապված շարունակվում են քննարկումները, չնայած համոզմունք կա, որ մեծ հաշվով դրանք ոչինչ չեն փոխելու: Մեր զրուցակիցը քաղաքական անցուդարձի կիզակետում գտնվող մեկն է, որի անունը հրապարակելն այս պահին նպատակահարմար չենք համարում, կարևորն ասելիքն է, որը, կարծում ենք, կհետաքրքրի մեր ընթերցողին:
— Կա՞ պայքար, թե՞ այս ամենն իմիտացիա է:
— Վերլուծելով իրավիճակը, ի վերջո հանգում ենք այն եզրակացության, որ Հայաստանում առայժմ որևէ պայքար չկա։ Կա այս պահին անհրաժեշտություն յուրաքանչյուրին իր տեղը ցույց տալու, որովհետև մինչև հիմա որևէ մեկը ոչ «Այո»-ին, ոչ «Ոչ»-ին պատասխան չի տվել։
— Կարծես քաղաքական լարվածություն էլ չկա: Ինչ -որ ուժեր փորձում են խոսել, բայց շատ թեթև, կարծես հրահանգ են կատարում:
— Ինչ վերաբերում է քաղաքական լարվածությանը, պիտի նշեմ, որ Սերժ Սարգսյանի ասած՝ կրկեսի վերածելու հայրենիք չունենալն այսօր ամբողջությամբ հերքվեց, ընդհակառակը՝ ապացուցվեց, որ մենք իրո՛ք հայրենիքը վեր ենք ածել կրկեսի։ Որովհետև չի կարելի քաղաքականության մեջ միմյանց ամենավերջին խոսքերն ասելուց, վիճելուց, ուժ ցուցադրելուց հետո, ամբողջ օրը միասին հարսանիքի ու կերուխումի մասնակցել ։ Մեկը լինի հարցնի՝ ինչի՞ վրա եք ուրախանում՝ երկրի դատարկվելո՞ւ, օր օրի վատթարացող տնտեսության վիճակի՞։ Ի վերջո, բարի բախտ բոլոր ամուսնացողներին։ Բայց չի կարելի ամբողջ պետական համակարգն այդպիսի հաճախությամբ վերածել շոուի: Հիմա ունենք այդ հայրենիքը, որը հաստատ կարող է կոչվել կրկեսի հայրենիք։ Եթե որևէ մեկն, անգամ Սահմանադրության հեղինակները, ներքին համոզմունք ունենան, որ այս, փոփոխություն չասենք, այս նոր Սահմանադրությունով երկրում ինչ-որ բան է փոխվելու՝ ես ուրախ կլինեմ։ Գոնե իրենք …
— Մեզ անհրաժեշտ է արմատական փոփոխություն, կարգ ու կանոնի հաստատում։
— Այո, միանշանակ: Եթե օրենքը չի գործելու, ինչ կապ ունի հին Սահմանադրությա՞մբ, թե՞ նորով։ Ծիծաղելի է դաշնակցականների, ԲՀԿ- ականների հիստերիկ պահվածքը, որոնք իբր ուզում են հասարակությանը բացատրեն, որ իրենք ճիշտ են։ Երկիրը կործանվում է , մեկուսացել ենք բոլոր առումներով: Այն աստիճանի աբսուրդի ենք հասել, որ Արա Աբրահամյանն է մտնում քաղաքականություն։ Այսինքն՝ մենք գնում ենք ազգային խայտառակության, այսինքն՝ մենք թաղեցինք քաղաքական պրոցեսները Հայաստանում։ Մենք քաղաքական պրոցեսներն այն աստիճանի նսեմացրեցինք, իջեցրեցինք, որ արդեն Արա Աբրահամյանը, որին վերջին 15 տարիներին ճանաչելով, լսելով, չեմ տեսել, որ նա մեր երկրում որևէ տեսակետ հայտնի։ Մարդ, որն իր երեք եղբայրներին երեք տարբեր կուսակցություններում է «ներդրել»։ Այսինքն՝ այս մարդկանց համար գաղափարախոսությունն ուղղակիորեն եղել է աթոռի… որտեղ աթոռ՝ այնտեղ գաղափարախոսություն։ Ուղղակի զարմանալ ու ապշել կարելի է, թե մարդը ինչպես է մեկ օրվա մեջ, չէ՝ մեկ վայրկյանի մեջ, կարծիք փոխում, կուսակցություն փոխում, տեսակետ փոխում։
Ողբերգություն է, թե՞ զավեշտ, որ ՀՀ առաջին տիկնոջ ներկայությամբ օրերս տեղի ունեցած համերգի ժամանակ Արա Աբրահամյանը ելույթը սկսում է հայերենով, ավարտում ռուսերենով։ Չէ՞ որ մեր պետական լեզուն հայերենն է։ Ի վերջո, որևէ մեկը պիտի պատասխան տա՞ երկիրը բազարի վերածելու համար։
— Արա Աբրահամյան պրոյեկտը ներդրված է ՌԴ -ի կողմից և դա միանգամայն պարզ է:
— Համոզված եմ: Անգամ «այո» ասողները նախագահի գլխավորությամբ, իրենք էլ են դեռ տատանումների մեջ։ Արա Աբրահամյանը հստակ ասաց, որ ինքը կատարում է Պուտինի հանձնարարականները։ Ամբողջ ողբերգությունն այն է, որ ՀՀ Ազգային ակադեմիայում է հայտարարում կուսակցություն հիմնադրելը։ Այսինքն՝ Արա Աբրահամյանը, որքանով տեղյակ ենք, վերջին տարիներին մի քանի կոպեկ է տվել Գիտությունների ազգային ակադեմիային։ Ստացվում է, որ այսօր եկել է փոխհատուցելու ժամանա՞կը։ Ինչ տարբերություն, ինչո՞ւ Ծառուկյանին փոխարինող գտան: Գոնե նա մերն էր: Այս կրկեսը մինչև երբ է շարունակվելու:
— Այս ֆոնին շատ զարմանալի է Ռոբերտ Քոչարյանի պասիվությունը։
— Այնքան մարդ է խաբել Քոչարյանին, մանավանդ պաշտոնավարման ավարտից հետո, կարծում եմ՝ ինքն այժմ տատանման մեջ է , բայց ասում են՝ վիրավոր գազանն ավելի վտանգավոր է, իսկ Ռոբերտ Քոչարյանն, իմ կարծիքով, շատ վիրավորված է։ Նրա կողմնակիցները համակարգում շատ-շատ են։ Ու նա իր խոսքն ասելու է։ Դժբախտաբար, այսօր ոչ միայն հասարակ ժողովուրդն է դժգոհ իշխանությունից, այլ նաև իշխանության մեջ գտնվողները։ Այսօր դժբախտությունն այն է, որ մեր իշխանությունը կտրվել է ժողովրդից և խիստ է կտրվել, որովհետև ճիշտ ինֆորմացիա չկա։ Նայում ես լուրերը՝ դատարկ անկապ բաների մասին են: Չի կարելի այդպես. պրոբլեմների մասին պիտի լուրջ խոսել։ Պիտի հստակեցվի մենք պատերազմող երկիր ենք, թե՝ ոչ: Եթե այո՛, պիտի ապրենք այդ օրենքներով: Խաղաղ բնակիչներ զոհվեցին։ Ամենացավալին այն է, որ երբ և ինչպես հարմար է այդպես են ներկայացնում:
— Վերադառնանք Սահմանադրությանը: Կա՞ քաղաքական դաշտում լարվածություն:
— Անկեղծ ասեմ՝ լարվածություն չկա, ընդհանրապես, ու ամենամեծ դժբախտությունն այն է, որ նույնիսկ բանավեճ չկա։ Ի վերջո, այստեղ ամենակարևորը պիտի ասվի՝ ինչի համար ենք կողմ և ինչի համար՝ դեմ։ Արդեն քանի օր է, ամբողջ ԱԺ-ի քննարկումների ընթացքում ոչ «Այո»-ի կողմնակիցները կարողացան ճիշտ հիմնավորել, թե ինչի են բարեփոխում անում, ոչ էլ «Ոչ»-ի կողմնակիցները, թե ինչի են դեմ: Ու դա հասկանալի է, որովհետև երկուստեք էլ գիտեն, որ «Այո»-ի կողմնակիցների խնդիրը երկրում բարեփոխումներ անելը չէ, իշխանության շարունակությունը իրեն ձեռքում պահելն է, «Ոչ»-ն էլ փորձում է օգտագործել սահմանադրական հանրաքվեն՝ ինչ-որ բանի վրա խոսելու նյութ ունենալու համար։ Երկուսն էլ զուրկ են ազգային գաղափարախոսությունից: Իսկ հասարակությանն, անկեղծորեն ասեմ, այս ամենը չի էլ հետաքրքրում: Մի խոսքով, թվում է, թե ուզում են, որ լավ լինի, բայց լինելու է ինչպես միշտ:
Զրուցեց Անի Կարապետյանը
Նախագահի այցի հաջորդ օրը Սյունիքի մարզի բոլոր բնակավայրերում նշանակվել են սահմանադրական փոփոխությունների, «այո» -նախաձեռնության շտաբերի պետեր: Եթե բոլոր տարածքներում նիստերն անցել են հանգիստ ու առանց միջադեպերի, Սիսիանում ընդհակառակը՝ բավականին թեժ իրավիճակ է եղել:
Տեղի մեր աղբյուրները պատմում են, որ երբ մարզպետը ներկայացրել է Սիսիանի շտաբի պետին՝ երկրի հարավային շրջանի ջրմուղ ծառայության ղեկավար, մարզի ՀՀԿ փոխնախագահ Ջիվան Մարգարյանին, Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը, որը մինչ այդ մի քանի անգամ փորձել է ընդհատել մարզպետին, տեղից նետել է, թե՝ « Ես պետք է լինեմ շտաբի պետը, քանի որ ես եմ քաղաքապետը»:
Մարզպետի առարկությանը, թե՝ շտաբի պետը պետք է լինի հանրապետական, Աղասին չի ընդունել, ինչն էլ ստիպել է արդեն վեճը շարունակել գոռգոռոցով։ Մարզպետը թե՝ «Տեղդ նստի, դու էլի կզբաղվես քո Բարգավաճով» (հիշեցնենք, որ մինչև վերջերս Սիսիանի քաղաքապետը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ էր, Սիսիանի ԲՀԿ նախագահը: Նա փետրվարյան սրացումների ժամանակ Սերժ Սարգսյանի հրաժարականը ամենաակտիվ պահանջողներից էր ու համառորեն կրկնում էր, թե՝ սիսիանցիների 80 տոկոսը իշխանափոխություն է ուզում: Իսկ, երբ արդեն Ծառուկյանը դուրս եկավ ԲՀԿ-ից նա լքեց կուսակցությունը:)
Մի խոսքով, իր կուսակցությունն ուրացող Աղասուն Սուրեն Խաչատրյանը հասկացրել է, թե եթե ինքն այժմ կապ էլ չունի ԲՀԿ -ի հետ, ապա իր մարդիկ կապ ունեն։ Քաղաքապետը բորբոքված դուրս է եկել նիստից՝ սպառնալով . «Եթե ես չեղա շտաբի պետը, ձևերը լավ գիտեմ , ամեն ինչ անելու եմ, որ խանգարեմ, ու համակարգի աշխատողներն էլ չեն մասնակցելու քարոզարշավին»:
3 միլիոն բնակչության շահը մեզ համար, անկասկած, առաջնային է և չի կարող համեմատվել որոշ կոռումպացված աշխատակիցների ու անբարեխիղճ սպառողների շահի հետ: Հայաստանի Հանրապետության բնակչությանն աջակցելու նպատակով որոշում եմ ընդունել իմ անձնական միջոցների հաշվին՝ ՀՀ կառավարության հետ հավասարության սկզբունքով փոխհատուցել 2015թ. օգոստոսի 1-ից բարձրացված սակագների տարբերությունը՝ բնակչության եւ փոքր բիզնեսի համար։ Այս մասին ասված է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նոր սեփականատեր, «Տաշիր Գրուպի» ղեկավար Սամվել Կարապետյանի հայտարարության մեջ, որը SHAMSHYAN.com-ըներկայացնում է ստորեւ.
«Ինչպես արդեն հայտարարել ենք, 2015 թ. սեպտեմբերի 30-ին «Տաշիր» ընկերությունների Խումբը եւ «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը պայմանագիր են ստորագրել՝ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկ ակտիվների առքուվաճառքի վերաբերյալ։
Կողմերի պայմանավորվածության համաձայն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն («ՀԷՑ») շարունակելու է ամբողջ ծավալով կատարել իր կողմից նախկինում ստանձնած պարտավորությունները:
«Տաշիր» ընկերությունների Խումբը նաեւ ամբողջությամբ իր վրա է վերցրել ՀԷՑ-ի կառավարման պարտականությունը: Ընկերության կառավարումը կլինի պարզ, հանրության համար հասկանալի ու թափանցիկ՝ հիմնված կորպորատիվ պատասխանատվության կարեւորագույն բաղկացուցչի վրա:
ՀԷՑ զարգացման գերակա նպատակներից է հակաճգնաժամային ծրագրի ներդրումը, ընկերության ֆինանսական գործունեության օպտիմալացումը, սպասարկման որակի բարձրացումը եւ ՀԷՑ-ի ֆինանսատնտեսական վերահսկողության ապահովումը՝ այդ թվում նաեւ համապատասխան նորագույն տեխնոլոգիաների ներդրման միջոցով։ Նախեւառաջ, նախատեսում ենք արդյունավետ ներդրումների միջոցով բաշխիչ ցանցերի ենթակառուցվածքի արդիականացում: Համընդհանուր անզիջում պայքար ենք մղելու արատավոր երեւույթների, կոռումպացված աշխատողների եւ անբարեխիղճ սպառողների դեմ եւ ներքին ռեսուրսների կենտրոնացմամբ, այդ թվում նաեւ՝ էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցմամբ կրճատելու ենք Ընկերության ծախսերը, որի արդյունքում հետագայում հնարավոր կլինի խուսափել ՀԷՑ-ի մասով էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումից: 3 միլիոն բնակչության շահը մեզ համար, անկասկած, առաջնային է եւ չի կարող համեմատվել որոշ կոռումպացված աշխատակիցների ու անբարեխիղճ սպառողների շահի հետ:
Հայաստանի Հանրապետության բնակչությանն աջակցելու նպատակով որոշում եմ ընդունել իմ անձնական միջոցների հաշվին՝ ՀՀ կառավարության հետ հավասարության սկզբունքով փոխհատուցել 2015թ. օգոստոսի 1-ից բարձրացված սակագների տարբերությունը՝ բնակչության եւ փոքր բիզնեսի համար: Պատրաստ ենք նոր մոտեցումների, նոր որակի աշխատանքի եւ անկեղծ, կառուցողական գործընկերային փոխհարաբերությունների հաստատմանը»:
shamshyan.com
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում ավարտվել է թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի գործով «Փեինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վերջնական լսումն ու դատավորը որոշում է կայացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես«-ը՝ վկայակոչելով swissinfo.ch-ն, վճիռը հօգուտ Դողու Փերինչեքի է: ՄԻԵԴ-ը վճիռ կայացրեց հօգուտ Փերինչքեի` մերժելով Շվեյցարիայի հայցը:Դատավորները որոշել են, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական համաձայնագրի 10-րդ հոդվածի խախտում։ Այսինքն, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռեց, որ Շվեյցարիան խախտել է Դողու Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը: Հայաստանը այս գործով հանդես էր գալիս որպես երրորդ կողմ:Գործին Հայաստանի Հանրապետության մասնակցությունը պայմանավորված է նրանով, որ Եվրոպական դատարանը, նշելով, որ կոչված չէ անդրադառնալու Հայոց ցեղասպանության իրավական ձևակերպմանը և, հետևաբար, չի անդրադառնալու նաև Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի դեմ կատարված ոճրագործություններին առնչվող բովանդակային հարցերին, այդուամենայնիվ, իր վճռում անդրադարձել է Հայոց ցեղասպանության պատմական փաստին և արել հայկական կողմի համար սկզբունքորեն ա նընդունելի գնահատողական դատողություններ: Վճռում առկա են նաև մի շարք հակասական գնահատականներ: Նման պայմաններում Փերինչեքի գործն ակնհայտորեն դուրս էր եկել զուտ Շվեյցարիայի քրեական օրենսգրքի՝ Կոնվենցիային համապատասխանության որոշման շրջանակից և արդեն վերաբերում էր նաև ողջ հայ ժողովրդին: Այս պատճառով է Հայաստանը ներգրավվել որպես երրորդ կողմ, որպեսզի հնարավորություն ունենա Եվրոպական դատարանին ներկայացնելու ողջ հայության դիրքորոշումը ինչպես տվյալ գործի, այնպես էլ դատարանի առանձին ձևակերպումների վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետությունն այս գործով որպես երրորդ կողմ Եվրոպական դատարանից ակնկալում է արդարացի վճիռ, որը զերծ կլինի այնպիսի ձևակերպումներից, որոնք կարող են որևէ կերպ կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության փաստը՝ պատմական, իրավական կամ որևէ այլ համատեքստում: Նպատակն այն է, որպեսզի Եվրոպական դատարանի վճիռը չդառնա գործիք Հայոց ցեղասպանությունը ժխտողների ձեռքին, ովքեր կփորձեն այն օգտագործել իրենց անբարոյական նպատակներով: Գործի նախապատմությունը կապվում է Թուրքիայի քաղաքացի Դողու Փերինչեքի ռասիստական և ատելություն սերմանող գործունեության հետ: Նա Թուրքիայի «Աշխատավորական» կուսակցության նախագահն է և ներկայանում է որպես իրավագիտության դոկտոր: Դ. Փերինչեքը 2005 թվականի մայիս, հուլիս և սեպտեմբեր ամիսներին Շվեյցարիայի Լոզան, Օպֆիկոն և Կոնիզ քաղաքներում կազմակերպված միջոցառումների ընթացքում հրապարակայնորեն հերքել է 1915թ. և հետագա տարիներին հայ ժողովրդի նկատմամբ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանության փաստը: Նա, մասնավորապես, հայկական ցեղասպանությունը որակել է որպես «միջազգային կեղծիք»: 2005 թվականի հուլիսին Շվեյցարիա-Հայաստան միությունը բողոք է ներկայացրել Փերինչեքի դեմ՝ վերոհիշյալ ելույթների բովանդակության կապակցությամբ: Այդ բողոքի հիման վրա Լոզանի դատարանը 2007 թվականի մարտի 9-ին Դողու Փերինչեքին մեղավոր է ճանաչել Շվեյցարիայի քրեական օրենսգրքի՝ ռասայական խտրականության համար պատասխանատվություն նախատեսող 261bis հոդվածի 4-րդ կետով: Լոզանի դատարանն արձանագրել է, որ Փերինչեքի՝ Հայոց ցեղասպանությունը ժխտող ելույթն ունեցել է ռասիստական շարժառիթներ, կրել է ազգայնական բնույթ և չի կարող դիտարկվել պատմական բանավեճի կամ քննարկման շրջանակներում: Լոզանի դատարանը նաև նշել է, որ Հայոց ցեղասպանությունը, ըստ շվեյցարական հանրային կարծիքի, համընդհանուր ապացուցված եղելություն է, ապացուցված պատմական փաստ: Այս հիմնավորմամբ Դողու Փերինչեքը Շվեյցարիայում դատապարտվել է պայմանական ազատազրկման և տուգանքի: Փերինչեքը Լոզանի դատարանի վճիռը բողոքարկել է շվեյցարական դատարանների տարբեր ատյաններ, սակայն արդյունքի չի հասել: Դիմելով Եվրոպական դատարան՝ Դողու Փերինչեքը պնդել է, որ շվեյցարական դատարանները, Հայոց ցեղասպանությունը ժխտելու մասին հրապարակային հայտարարությունների համար իրեն դատապարտելով, խախտել են Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված իր խոսքի ազատությունը: 2015թ. Հունվարի 28-ին ՄԻԵԴ-ի Մեծ պալատում տեղի են ունեցել «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատական լսումները:
ՀՀ գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի գլխավորած փաստաբանական թիմի կազմում են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանը, Լոնդոնի Doughty Street փաստաբանական պալատի հիմնադիր, միջազգային հայտնի փաստաբան Ջեֆրի Ռոբերտսոնը, միջազգային հայտնի փաստաբաններ Ամալ Քլունին և Թոբի Քոլիսը:
Նախագահի՝ երեկ Սյունիք կատարած այցը տապալվել է։Սյունեցիները չեն հիշում այդքան անկազմակերպ այցի որևէ դեպք: Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը նախագահին դիմավորել է Տոլոս գյուղում։ Նախագահն առանց քաղաքապետի է շրջել Սիսիանում և միայն դուրս գալիս է հանդիպել նրան: Նախագահը Սյունիք էր գնացել Սիսիանի նոր ասֆալտապատված ճանապարհները տեսնելու, այցելելու Որոտանի կասկադ, նաև մասնակցելու Կապանի երգող շատրվանների բացմանը, ինչպես նաև Գորիսիում Գր. Տաթևացու անվան վերակառուցված հրապարակի բացման կարմիր ժապավենը կտրելու: Առավոտից գորիսեցիները հրապարակում սպասում էին, որ Սյունիք կատարած աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Սարգսյանը կկատարեր վերակառուցված հրապարակի բացումը: Չնայած դրան, նախագահը հրապարակում կանգ է առել մի քանի րոպե, որի ընթացքում, ժապավենը կտրելու պահին, երկու կին մոտեցել են նախագահին, ինչից հետո Սերժ Սարգսյանը առանց ժապավենը կտրելու նստել է ավտոմեքենան և հեռացել՝ թողնելով հավաքված տասնյակ մարդկանց անորոշ ու զարմացած: Խոսակցություններ կան, որ հրապարակի՝ դեռևս ոչ ամբողջական տեսքն է զայրացրել նախագահին: Չի բացառվում՝ նա մտաբերել է, որ այդ վայրում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ հայտնի միջադեպի հետևանքով գորիսեցի Զաքարյան եղբայրներից մեծը մարմնական վնասվածքներ ստացել, իսկ փոքրը` զրկվել տեսողությունից: Մի զարմանալի փաստ ևս. Կապանի երգող շատրվանների (որոնք կառուցվել են Մաքսիմ Հակոբյանի հովանավորությամբ) բացման արարողությանը ներկա չեն եղել Մաքսիմ Հակոբյանը և նրա որդին՝ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։
Մոսկվայում 19-ամյա հայ աղջկա սպանության պահը ֆիքսել է տեսախցիկը: Այն, որ Էմիլ Զուլֆուգարովը մեղավոր է Աննայի սպանության մեջ կասկած չի հարուցում: Զուլֆուգարովը սիրահարված է եղել Աննային, սակայն աղջիկը չի պատասխանել նրա զգացմունքներին: Դա էլ հանդիսացել է սպանության դրդապատճառը: Աննայի հայրը ասում է, որ բազմաթիվ անգամներ դիմել ոստիկանություն՝ աղջկա «երկրպագուից» ազատելու պահանջով, սակայն, ինչպես երևում է, ոստիկանությունը լուրջ չի ընդունել դիմումները:
Երկրպագուի հետապնդումներն ավարտվել էին հոկտեմբերի 12-ին՝ ժամը 19։00-ին։ Երեկոյան տուն վերադառնալիս նա հաղորդագրություն էր ուղարկել հորը, որպեսզի վերջինս դիմավորի իրեն։ Սակայն աղջկան դիմավորելու դուրս եկած հայրը Խաչատրյան փողոցի 16 տան մոտ գտել էր դստեր մարմինը։ Նախնական վարկածի համաձայն՝ աղջկան մետրոյի մոտ դիմավորել էր ադրբեջանցի երիտասարդը՝ իր ընկերների հետ, տարել նրան մի կողմ և տեղի ունեցած զրույցից հետո դանակի մի քանի հարված հասցրել աղջկա որովայնին։ Հայրը ցանկացել է ինքնադատաստան տեսնել տղայի նկատմամբ։ Կասկածյալը ձերբակալված է։
Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի նկատմամբ հայկական կողմի նշանակած համալիր դատահոգեբանական–դատահոգեբուժական փորձաքննության արդյունքները հայտնի են: Այս մասին հայտնել են իրավապահ մարմիններում NEWS.am-ի աղբյուրները: Ըստ այդ այդյունքների՝ Պերմյակովը մեղսունակ է ճանաչվել:
Հիշեցնենք, որ համալիր դատահոգեբանական–դատահոգեբուժական փորձաքննությանը, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին Գյումրիի 102–րդ ռուսական ռազմաբազայի տարածքում, մասնակցել են նաեւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները:
Նշենք, որ ռուսական կողմի իրականացրած հոգեբուժական փորձաքննության արդյունքում Պերմյակովը հոգեպես առողջ էր ճանաչվել, թեեւ արձանագրվել էին որոշ շեղումներ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ յոթ օր անց մահացել էր:
Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Դեպքի առթիվ Հայաստանում հարուցվել էր քրգործ սպանության հատկանիշներով, իսկ ՌԴ-ում՝ դասալքության:
Ռուսական կողմն օգոստոսի 12-ին Պերմյակովին դատապարտել է ազատազրկման 10 տարի ժամկետով:
Այսօր հրավիրված ասուլիսում «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է. «Ունենք պետականության կորստի խնդիր, ահագնացող արտագաղթ, որը պետք է կասեցվի, ունենք համատարած կոռուպցիա, որը պետք է միանշանակ վերացվի: Հայաստանը վերջին ժամանակահատվածում կորցրել է ինքնիշխան որոշումներ ընդունելու կարողությունը»:
Այն, ինչ ասում են Սահմանադրական փոփոխությունների դեմ ձևավորված նոր ճակատի անդամները, բոլորս վաղուց գիտենք: Խնդիրն այն է, որ ոչինչ չի փոխվում և «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը, որն ունի քաղաքական խորհուրդ և միասնական շտաբ, իր տանիքի տակ հավաքել է նաև, այսպես կոչված, քաղաքական «աբիժնիկներին», կամ գոնե իրենց այդպես ներկայացնողներին:
Հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի կազմում են Րաֆֆի Հովհաննիսյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Հմայակ Հովհաննիսյանը, Անդրիաս Ղուկասյանը, Պետրոս Մակեյանը, Գարեգին Չուգասզյանը և Արմեն Մարտիրոսյանը:
Ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ խնդիրը սահմանադրական փոփոխությունները չեն, եթե անգամ իշխանությունները որոշեն դադարեցնել այդ փոփոխությունները, Հայաստանում առկա են խորը քաղաքական, տնտեսական, սոցիալական խնդիրներ, որոնք երկրի անվտանգության վրա են ազդում:
«Այսինքն՝ վերջապես տեղի է ունեցել միասնություն մի կարևորագույն հարցի շուրջ: Ձևավորվել է միասնական ընդդիմության շտաբ, որը համակարգելու պարտականությունը տրվել է ինձ: Այդ շտաբի գլխավոր նպատակն է լինելու օր առաջ մեր ժողովրդին մոբիլիզացնելու գործը: Թե ինչպես պետք է դա տեղի ունենա, մանրամասներն առաջիկայում կներկայացնենք: Մենք պետք է կարողանանք մեր ժողովրդին քաղաքացիական անհնազանդության շուրջ մոբիլիզացնել՝ օր առաջ ձերբազատվելու այս հանցավոր ռեժիմից»,- հայտարարել է Սեֆիլյանը:
«Մենք ասում ենք, որ այս ռեժիմի պարագլուխն այնքան է հղփացել, որ փորձում է վտանգավոր քայլի գնալ, ընդդիմադիր ուժերը պետք է համախմբվեն այս ռեժիմից ձերբազատվելու խնդրի շուրջ: Եվ նախընտրելի է, որ ձերբազատվելու ժամանակը տեղի ունենա մինչ հանրաքվեն: Բոլորը պետք է հասկանան, որ միասնական պայքարը լավագույն ձևն է, որի համար ձևավորվել է միասնական ընդդիմության շտաբ» -համոզված է Սեֆիլյանը:
Բանախոսները տեղեկացրեցին, որ այսօր էլ շարունակվում են խոսակցությունները «Չեք անցկացնի» խմբի հետ, Ստեփան Դեմիրճյանի ու ՀԱԿ-ի հետ: Պետք է շարունակվեն մեր այս խոսակցությունները, մենք դրական ենք տրամադրված և լավատես ենք, որ պետք է հասնենք ընդհանուր հայտարարի»,- ասում է Սեֆիլյանը՝ հայտարարելով, որ իրենք վստահ են՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն հնարավոր է տապալել միայն իշխանափոխության միջոցով:
Դե ինչ, հուսանք, որ պատը էլի չի մնա պատ, ու չի պակասի հերթական ճակատը:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն` հոկտեմբերի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 800 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82 մմ ականանետերից ու ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 10 000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի սադրիչ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ողջ երկարությամբ մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:
Միաժամանակ ՊԲ հակաօդայինները առաջնային գծից մոտ 50 կմ խորության վրա` Ադրբեջանի տարածքում, հավաստանշել են հակառակորդի օդուժի ուսումնամարտական թռիչքներ և վստահորեն հետևել դրանց ուղերթին մինչև վայրէջք:
Նրանց մասին գրում են համաշխարհային տեխնո ամսագրերը, նրանց հաջողության բանաձևը ու պատմությունը ոգեշնչում են սկսնակներին, իսկ ստեղծած ինովացիաներից օգտվում են միլիոնավոր մարդիկ: Եվ նրանց միավորում է մեկ բան. բոլորը հայ են:
Ալեքսիս Օհանյան, Reddit.com-ի համահիմնադիր
«Forbes»-ը նրան անվանեց «ինտերնետի կառավարիչ»:
Աշխարհի Top 100 կայքերից մեկի՝ Reddit.com-ի համահիմնադիր 31-ամյա Ալեքսիս Օհանյանը ծառայությունը ստեղծել է 22 տարեկանում: Reddit-ը նորությունների հարթակ է, օգտատերերը ավելացնում են լուրեր, մյուսներն էլ կարող են դրանց համար քվեարկել: Գնահատականներն էլ որոշում են նորության դիրքը: 9 տարեկան ընկերությունը համարվում է «ինտերնետի առաջին էջը»: 2009-ին Ալեքսիսը Reddit-ից հեռանում է և սկսում աշխատել այլ նախագծերում: 2010-ին գործարկում է ճանապարհորդությունների պլանավորման hipmunk.com նախագիծը, նույն տարում ստեղծում է ստարտափների ֆինանսավորմամբ և խորհրդատվությամբ զբաղվող ընկերություն: Ալեքսիսի հեղինակած «Առանց նրանց թույլտվության» գիրքն էլ դարձել է բեսթսելեր: Այն սկսնակ գործարարների համար է, որոնք հավատում են համաշխարհային ցանցի ապագային և այն համարում են եկամտի և մարդկանց օգտակար լինելու աղբյուր: Ալեքսիսը առաջինն էր, որ Հայաստանում մի քանի համախոհների հետ առաջին անգամ կազմակերպեց «TedX Yerevan» կոնֆերանսը, որտեղ հեղինակավոր մարդիկ տարածում են գաղափարներ, որոնք կարող են փոխել ու ավելի լավը դարձնել աշխարհը: Հայտնի է, որ Ալեքսիսը վերադարձել է Reddit-ի ղեկին:
Դավիթ Յան, ABBYY ընկերության հիմնադիր.
Նրա կարողությունը գնահատվել է 200 միլիոն դոլար. բիզնեսը սկսել է 21 տարեկանում ընդամենը 1500 ռուբլիով: Դավիթ Յանը համարվում է զրոյից բիզնես սկսած 10 ամենահաջողակ գործարարներից մեկը։ Յանը «Lingvo» էլեկտրոնային բառարանի հեղինակն է: 46-ամյա Դավիթը ծնվել է Երևանում, մայրը հայ է, հայրը՝ չինացի, երկուսն էլ ֆիզիկոս են: Մինչև 17 տարեկան դառնալը Դավիթը ապրել է Երևանում, ֆիզմաթ դպրոցից հետո կրթությունը շարունակել Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում: Չինական աշխատասիրությամբ և հայկական հնարամտությամբ Դավիթը ուսանողական տարիներին հիմնել է «Bit Software» ընկերությունը, որը 1998-ին վերանվանվել է ABBYY:
Сноб. Դավիթ Յան. Ինչպե՞ս փողերը կփոխեն աշխարհը
Նրա բառարաններից օգտվում են միլիոնավոր մարդիկ: Դավիթի բիզնես պլանը պարզ էր` թիմ հավաքել, որը կլցնի բառարանի պարունակությունը, և ծրագրավորող, որը կգրի ծրագիրը: Սկզբում Դավիթը վաճառում է ծրագրի 100 օրինակ՝ հատը 100 ռուբլիով. ստացվում է 10 հազար ռուբլի: Գնում է օգտագործած 06 մակնիշի ավտոմեքենա և վայելում ուսանողական կյանքը:
Ալեքս Սերոբյան, «Industrial Toys» ընկերության հիմնադիր «Bungie Software Products Corporation»-ի հիմնադիր Ալեքս Սերոբյանը ստեղծում է վիդեոխաղեր:
Նա առաջատար պաշտոններ է զբաղեցրել «Disney Interactive» և «Wideload Games» ընկերություններում: Այժմ աշխատում է «DePaul» համալսարանում: Այն առաջին համալսարանն է, որ առաջարկում է բակալավրի աստիճան թվանիշային խաղերի ստեղծման ոլորտում: Ալեքսը համակարգչային խաղերով զբաղվել է ավագ դպրոցում: Քոլեջում ուսանելու տարիներին երկընտրանքի առջև է կանգնում. աշխատա՞նք փընտրել, թե՞ հիմնել սեփական ընկերություն: Հայրը խորհուրդ է տալիս աշխատանքի անցնել փորձառություն ձեռք բերելու համար, բայց երիտասարդը որոշում է հիմնել սեփական ստուդիա: Քոլեջում սովորելու տարիներին համակուրսեցու հետ ստեղծում է «Minotaur» խաղը: «Bungie»-ն էլ դառնում է հանրաճանաչ «Apple Macintosh»-ի ամենահայտնի խաղերի ծրագրավորողը: երոբյանը 2004-ին հեռանում է «Bungie»-ից և ստեղծում «Wideload Games»-ը, որը գնում է «Disney»-ը: Սերոբյանը դառնում է «Disney Interactive Studios» խաղերի զարգացման վիցենախագահը և 2012-ին հեռանում պաշտոնից՝ մոբայլ խաղերի սեփական «Industrial Toys» ընկերությունը ստեղծելու համար:
Րաֆֆի Կրիկորյան, WattzOn.com-ի համահիմնադիր
Երբ նա միացավ «Թվիթեր»-ին, փոքր ընկերութուն էր՝ 40-50 աշխատակցով, երբ հեռացավ, այն համաշխարհային նախագիծ էր: Րաֆֆի Կրիկորյանը «Թվիթեր»-ի փոխնախագահն էր ՏՏ ոլորտում՝ պատասխանատու՝ ընկերության հիմնական ենթակառույցների ու ծրագրերի համար, որոնք գործի են դնում միկրոբլոգի էկոհամակարգը: Րաֆֆին ղեկավարում էր միկրոբլոգի կարևոր ենթակառուցվածքները՝ տվյալների շտեմարանը, վեբ սպասարկիչները: Հայրը Բեյրութի հայ է, մայրը հայկական արմատներ չունի: Րաֆֆի Կրիկորյանի առաջին լեզուն հայերենն է, Նյու Յորքում ապրելիս ծնողներն ամեն ուրբաթ նրան և քրոջը տարել են հայկական դպրոց: Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտ աֆֆին հիմնել է էներգախնայողության WattzOn.com նախագիծը: «Business Week» ամսագիրը ստարտափն անվանել էր 2008-ի լավագույն գաղափար: Նա հեղինակել է «TiVo Hacks» գիրքը և դասավանդել է Նյու Յորքի համալսարանի ինտերակտիվ հեռահաղորդակցության բաժնում:
Անդրեյ Օհանջանյանց, «Badoo» նախագծի հիմնադիր
Նա հարցազրույց չի տալիս ու չի նկարահանվում: Ներկայանում է Անդրեյ Անդրեև կեղծանվամբ: Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակում հայտնված Անդրեյ Օհանջանյանցը «Մամբա» ծանոթությունների կայքը և «Badoo» նախագիծը ստեղծողն է։ Այն չաթի, ծանոթությունների ծառայության և լուսանկարների վարկանիշի միավորում է։ Անդրեևն ապրում է Լոնդոնում, ազատ ժամանակ շքեղ ավտոմեքենաներով զբոսնում է լոնդոնյան արվարձաններում։ Անդրեյի հայրը՝ Վագներ Օհանջանյանցը, հայտնի ֆիզիկոս էր: 40-ամյա Անդրեյը 1990-ականներին ծնողների հետ տեղափոխվել է Իսպանիա: Այնուհետև վերադարձել է Ռուսաստան: Բայց վերջին տարիներին բնակվում է Լոնդոնում:
Newmag.am
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.