23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր նաիրիտցիները կրկին բողոքի էին եկել Կառավարության շենքի մոտ՝ հույս ունենալով, որ, ի վերջո, նախագահը կարձագանքի «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին:
Գործարանի աշխատակիցներից Հովհաննես Զոհրաբյանը նշեց պահանջները. կարևորը՝ գործարանը վերագործարկել. «Մենք գտնում ենք, որ գործարանը փակել չի կարելի, այն պետք է աշխատի: Երկրորդ պահանջն էլ, որ մեզ ստիպելով պայմանագիր ստորագրել տվեցին՝ ասելով, որ մեր աշխատավարձերի տոկոսները չեն տալիս, որի փոխարեն այն կուղղվի «Նաիրիտ 2-ին» և այդ գումարների միջոցով գործարանը կվերագործարկեն, սակայն այդպիսի բան տեղի չունեցավ, այդ իսկ պատճառով էլ այսօր պահանջում ենք, որ այդ պայմանագիրը չեղարկեն»:
Իրենց պահանջները նամակով նրանք ներկայացրել են Սերժ Սարգսյանին. «Կարծում ենք, որ նախագահը անմիջական ազդեցություն կարող է ունենալ և իր միջամտությամբ նպաստել, որ գործարանը նորից աշխատի: Ըստ էության, Կառավարության կողմից աշխատանքներ չենք տեսնում, միայն հայտարարություններ, դրանք այդպես էլ մնում են հայտարարություններ, այս պահին մեր վերջին հույսը նախագահն է: Կարծում ենք՝ նա մեզ կարձագանքի»:
2016-ից առաջին անգամ մայրության նպաստ կտրամադրվի նաև չաշխատող մայրերին. շահառուների թիվը կանխատեսվել է 30.000, ծախսը՝ 3,9 միլիարդ դրամ: Այս մասին հայկտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ ԱսատրյանըԱԺ սոցիալական հարցերի և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի հանձնաժողովի համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2016-ի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ:
«Այստեղ ծրագրերի հստակ տրամաբանություն կա. մենք ունենք նախածննդյան, հետծննդյան արձակուրդ աշխատող մայրերի համար, և դրա շրջանակում վճարվում է հղիության և ծննդաբերության նպաստ: Փաստորեն ներմուծեցինք նպաստ չաշխատող մայրերի համար, նախատեսեցինք, որ նույն ժամանակահատվածի համար չաշխատող մայրերը, ունենալով ծննդօգնության հավաստագիրը, նաև կունենան այդ գումարի ստացման իրավունք, որը 2016-ի հունվարից կկազմի մոտ 126.600 դրամ», — ասել է նախարարը և նշել, որ բոլոր ապագա մայրերն ունենում են հստակ ֆինանսական աջակցություն պետության կողմից, գրում է Tert.am-ը:
Ինչ վերաբերում է երեխայի ծննդյան միանվագ նպաստին, ապա Ասատրյանը ասել է, որ այն տրվում է բոլորին՝ անկախ նրանից մայրն աշխատո՞ւմ է, թե ոչ, ինչպես նաև մինչև 2 տարեկան երեխայի խնամքի համար տրվում է ամսական նպաստ՝ 18.000 դրամի չափով, որը նախատեսված է աշխատող անձանց համար, ովքեր աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով արձակուրդում են գտնվում:
Ռուսաստանի Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ շրջանի Իլինկա գյուղի մոտ Մոսկվա-Երեւան ուղերթի ավտոբուսի վթարի հետեւանքով զոհվել է 7, տուժել՝ 43 ՀՀ քաղաքացի:
ՏԿԱԻՆ-ի փոխանցմամբ, ըստ նախնական տվյալների` ժամը 03.08-ի սահմաններում Մ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմ-ում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ շրջանի Իլինկա գյուղի մոտակայքում Մոսկվա-Երեւան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 համարանիշի ավտոբուսը դեռեւս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել:
ՀՀ ՏԿԱԻ նախարարի հանձնարարությամբ` Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Ս. Ազարյանը կապ է հաստատել ՌԴ Տուլայի շրջանի ԱԻ պետի հետ:
Վերջինս հայտնել է, որ պատահարի հետեւանքով տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ եւ ներկայումս աշխատանքներ են տարվում զոհերի ու վիրավորների անունները պարզելու ուղղությամբ:
Ժամը 09:30-ի դրությամբ` ավտովթարի հետեւանքով զոհվել է 7, տուժել՝ 43 ՀՀ քաղաքացի, որոնցից 34-ը՝ հոսպիտալացվել են տարածաշրջանային Ուզլովայա (15 մարդ), Կիրեեւսկի (12 մարդ) եւ Նովոմոսկովսկի (7 մարդ) բժշկական կենտրոններ: Վիրավորներից 9-ի վիճակը բժիշկների գնահատմամբ ծանր է: Ավտոբուսում երեխաներ չեն եղել:
Բացվել են թեժ գծեր`
— Տուլայի տարածաշրջանի ՃԿԿ-ում` 007 487 221 1609
— ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում` 911 կամ 010 36-02-97 հեռախոսահամարներով:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին, տեղական ժամանակով ժամը 03.10-ին ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ ՌԴ Տուլայի տարածաշրջանի Ուզլովայա քաղաքի մոտ վթարի է ենթարկվել Մոսկվայից Երեւան եկող ավտոբուսը։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 1-ը սգո օր է հայտարարել Եգիպտոսում ռուսական օդանավի կործանման պատճառով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Հաղորդվում է, որ Airbus-321 օդանավի կործանման վայրում հայտնաբերվել է 17 երեխայի մարմին։ Ավելի վաղ հաղորդվել է, որ օդանավի կործանման վայրում հայտնաբերվել է մոտ 100 դի։
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել օդանավի կործանման փաստի առթիվ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։ Ռուս քննիչները մեկնում են Եգիպտոս՝ ավիավթարի հետաքննությանը մասնակցելու, տեղեկացրել է ՌԴ Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը։
LifeNews-ը հրապարակել է Եգիպտոսում կործանված ռուսական ինքնաթիռի ուղևորների անունները։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ ցանկում հայկական ազգանվամբ (Լ. Մնացականով) ուղևոր է եղել։
Հիշեցնենք, որ Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող «Когалымавиа» ավիաընկերության Airbus 321 ինքնաթիռը, որում եղել է 217 ուղևոր և 7 հոգանոց անձնակազմը, անհետացել է ռադարներից թռիչքից 23 րոպե անց:
Մամուլում շարունակվում է ապատեղեկատվությունը Մետաքս թաղամասում տեղի ունեցած կրակոցների շուրջ: Չեմ ուզում տպավորություն ստեղծվի, որ ես ինչ-որ մեկին սատարելու խնդիր ունեմ, բայց անդրադարձը այս դեպքերին այնքան մոտավոր է, որ արդեն անլուրջ խաղի է նմանվում, մանավանդ որ կոնկրետ դեպք է և ինֆորմացիայի որոշ դետալներ գոնե բարդ չէ ճշտելը:
Թերթերից մեկն իր հոդվածում, որն արտատպվել է մի շարք կայքերում, գրում է. «Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ եղբայրներ Վահագնին եւ Վլադիմիրին այս պահի դրությամբ ոստիկանությունը փնտրում է, իսկ Դավիթին, ով ավելի վաղ տարվել էր ոստիկանություն, ապա բաց թողնվել, եւս փնտրում են։ Ստացվում է՝ «Մետաքսի» մոտ հնչած կրակոցների գործով ոստիկանությունը որոնում է երեք մարդու»։
Նախ ասենք, որ Վահագն ու Վլադիմիրը եղբայրներ չեն, նրանք անգամ ազգականներ չեն, պարզապես ընկերներ են: Նրանց չեն կարող փնտրել, քանի որ երկուսն էլ հիվանդանոցում էին, Վլադիմիրին երեկ են դուրս գրել հիվանդանոցից։ Իսկ Վահագնի վիճակը նոր- նոր է կարգավորվում, նրան էլ երեկ տեղափոխել են հիվանդասենյակ ( հիշեցնենք, որ տուժածներից ամենածանրը նրա վիճակն էր): Դավիթն էլ հարցաքննվել է և մինչև երեկ տանն էր:
Հիմա անդրադառնանք այն հարցին, թե ինչո՞ւ են անընդհատ շահարկվում «Չոռնի Գագոյի» կամ նրա մտերիմ «Մետաքսի Պելեի» անունները:
Եւ ինչո՞ւ, ինչպես գրում է թերթը, պետք է Պելեի աներորդի Դավիթին «ջրից չոր» դուրս բերելու համար Ոստիկանության Էրեբունու քրեական հետախուզության բաժանմունքի պետը փոխվեր.թերում գրել են. «Նոր պետ է նշանակվել նախկինում Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Էդգար Ալեքսանյանը: Ոստիկանության քրեականի պետի փոփոխությունն, ինքնին, շատ բան է ասում»։
Թե ինչ է ասում դա հոդվածագրին (որն այս մի դետալը գոնե ճշտել է ոստիկանությունից ու պետն իրոք փոխվել է)՝ պարզ չէ, բայց որ Բեգլարյանը հին պետի հետ կարող էր խնդիր ունենալ և ինչպես գրում է թերթը. «իր մտերիմի աներորդուն այս գործից մաքրելու եւ գործի ընթացքը իրենց հարմարեցնելու «պարտականությունը»» կատարելու համար» քրեականի պետ է փոխել տալիս, հեքիաթի ժանրից է:
Լավ էլի:
Ռ.Ա.
Մետաքս թաղամասում տեղի ունեցած կրակոցների հետ կապված մամուլում շարունակվում են տարաբնույթ խեղաթյուրված տեղեկություններ տարածվել: Այսօր «Հայկական Վարկածի» խմբագրություն էր եկել Մայիս Շանոյանը, կամ ինչպես նշում են՝ «Մետաքսի Մայիսիկը», որը 50 անց տղամարդ է, և ինչպես նա ասաց՝ Մայիսիկ լինելու տարիքից վաղուց դուրս է եկել: Նա վրդովված էր սխալ տեղեկությունների ու դեպքի անհարկի շահարկման համար.
«Ուզում եմ հասկանալ՝ սխալ, կամ, ասենք, մոտավոր ինֆորմացիան միտումնավո՞ր է տարածվում, թե՞ լրագրողների փնթի աշխատանքի արդյունք է, — ասում է Մայիսը։ — Նախ՝ ես քրեական հեղինակություն չեմ, քրեական անցյալ չեմ ունեցել, երկրորդ՝ հոկտեմբերի 25-ին «Մետաքս »-ի մոտ տեղի ունեցած կրակոցներից տուժածներից Վլադիմիր Գևորգյանն իմ փեսան է, աղջկաս ամուսինը, Դավիթը, որի մասին նշվում է իբր կրակող, իմ եղբոր որդին է, ո՞նց եք պատկերացնում, որ Դավիթը կրակի իմ փեսայի վրա: Կամ Վահագնը, որն ամենշատն է տուժել, ազգակցական կապ չունի՝ Վլադիմիրի հետ ընկերներ են, սակայն ներկայացնում են իբրև եղբայրներ: Կամ ի՞նչ է նշանակում հնչած կրակոցներն այնքան էլ «բարձրաստիճան» չէին: Վիրավորները բոլորը երիտասարդ տղաներ են, նրանց ընտանիքներն այսօր խնդիրներ ունեն, ու անընդհատ գրել՝ ամեն ինչ իրար խառնելով, չեմ հասկանում՝ ո՞ւմ է ձեռնտու:
Գրում են՝ վիրավոր 4 երիտասարդներն իրեց «թայֆայով» մշապես բախման մեջ են եղել Մետաքսի Մայիսիկի եղբորորդի Դավիթի, նրա փեսա՝ Մետաքսի Պելեիի շրջապատի հետ: Չի կարող նման բան լինել, Մետաքսն այն թաղամասն է, որտեղ բոլորը կա՛մ բարեկամներ են, կա՛մ մանկության ընկերներ: Նրանք բոլորը նույն շրջապատի մարդիկ են:
Կարծում եմ՝ անուններ նշելիս պետք է զգույշ լինել: Կա՛մ շահարկվում են Գագիկ Բեգլարյանի, Մետաքսի Պելեի անունները, որոնք ընդհանրապես կապ չունեն այս գործի հետ։ Բացի դա, նրանք երբևէ հակառակորդ «թայֆաներում» չեն եղել: Ընդհակառակը՝ Պելեն նույնպես իմ փեսան է՝ եղբորս աղջկա ամուսինը: Իսկ Գագիկ Բեգլարյանի հետ մանկության ընկերներ ենք: Մետաքս թաղամասում, ինչպես ասացի, կա՛մ բարեկամներ են, կա՛մ ընկերներ, թշնամիներ գոյություն չունեն:
Արման Ավագյանն ու Արման Սրապիոնյանը պատահական են եղել այդտեղ: Ի վերջո, գործ է հարուցված. իրավապահների խնդիրն է՝ գտնել հանցագործներին: Կամ գրում են՝ «դրա համար էլ այս անգամ հնարավոր չի եղել անաղմուկ կարգավորել խնդիրները, և այսօր կրակոցների փաստի առթիվ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ»։ Կարո՞ղ է նման կարգի գործն անաղմուկ փակվել։
Օգտվել առիթից ու կիսատ- պռատ տեղեկություններ տարածելը ու իբր հնչեղ անուններ շահարկելը լրագրողների որակի մասին հեչ լավ բան չի ասում»:
Վաղը հոկտեմբերի 27 -ի տարելիցն է։ Այս օրը մեր երկրի պատմության մեջ մնաց ոչ միայն որպես աննախադեպ ողբերգության, այլև ամենահանելուկային օրերից մեկը: «Հայկական Վարկածն» իր արխիվից ներկայացնում է մի հետաքրքիր վերլուծություն:
Տարածքային փոխանակման, կամ այսպես կոչված «Գոբլի ծրագիրը», առաջին անգամ շրջանառության մեջ հայտնվեց 1990-ականների սկզբին: Հիշեցնենք` ըստ դրա առաջարկվում էր Արցախը և Լաչինի միջանցքը փոխանակել ՀՀ Մեղրիի շրջանի հետ:
Ի դեպ, 1999թ հոկտեմբերի 27-ից հետո անմիջապես շրջանառության մեջ հայտնվեց վարկած, որ ահաբեկչությունը կապ ունի այդ ծրագրի հետ, քանզի 1999-ին դա ակտիվորեն քննարկվող տարբերակ էր: Տեղեկություններ կան, որ դա այլ տարբերակներով վերակենդանացնելու փորձեր քանիցս արվել են Վաշինգտոնի կողմից` «միջազգայնորեն վերահսկվող խճուղու», Մեղրիի տարածքով անցնող թունելի կամ վերգետնյա կամրջի տեսքով, և այլն: Դա ակամա հաստատել է նաև Ռոբերտ Քոչարյանը: Օրինակ` դեռ 2000թ. լրագրողների հետ ունեցած մի հանդիպման ժամանակ նա դա ներկայացրեց որպես «կոմունիկացիաների խնդիր», հավելելով. «Խոսքը երբեք չի գնացել միջանցքի մասին, խոսքը գնացել է, այո՛, Ղարաբաղի և Հայաստանի միջև սուվերեն միջանցքի մասին Մեղրիով, խոսքը գնում է ճանապարհով հաղորդակցության իրավունքի մասին: Սրանից այն կողմ երբեք որևէ պայմանավորվածություն մենք չենք ունեցել»:
Իսկ հիմա` նախապատմությունը, թե ինչ էր նախորդել և հաջորդել հոկտեմբերի 27-ին:
ՀՀ Անվտանգության խորհրդի նիստ, 23 հոկտեմբերի: Ահա թե այդ օրվա մասին ինչ է պատմում «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին տված հարցազրույցում Կ. Դեմիրճյանի վարորդը՝ քեռի Միշան «Հոկտեմբերի 27-ի նախօրյակին շատ-շատերից ավելի վաղ ես նկատեցի, որ Կարեն Սերոբիչը անտրամադիր էր, մտահոգված էր երկրի ծանր վիճակով, ժողովրդի չքավորությամբ։ Գործերը դժվար էին առաջ գնում։ Բայց հոկտեմբերի 23-ին Կարեն Սերոբիչը այնքան անտրամադիր էր ու զայրացած, որ երբևիցե չէի տեսել իրեն այդ վիճակում։
Այդ օրը հրավիրված էր Անվտանգության խորհրդի նիստ, որից Դեմիրճյանը չափազանց զայրացած դուրս եկավ։ Ի դեպ, անտրամադիր ու բարկացած նիստից հեռացավ նաև Վազգեն Սարգսյանը: Այդ օրը ժամը 14-ին ԱԺ եկավ Վազգեն Սարգսյանը: Կարեն Սերոբիչը Մոսկվայից նոր էր վերադարձել: Նրանք մոտ երկու ժամ զրուցեցին և ժամը 16-ին ես իրենց տարա նախագահի նստավայր, ուր արդեն հավաքվել էին Անվտանգության խորհրդի անդամները: Երկուսն էլ շատ բարձր տրամադրություն ունեին: Այլ վարորդների հետ մեքենայի մոտ սպասում էի նիստի ավարտին: Առաջինը նախագահի նստավայրից դուրս եկավ Ալբերտ Բազեյանը, լուռ նստեց մեքենան ու հեռացավ: Բավականին ժամանակ անց դուրս եկան մնացածները: Վ. Սարգսյանը այն աստիճան ջղայնացած էր, որ նստեց իր մեքենան ու ամբողջ ուժով փակեց մեքենայի դուռը: Ինձ թվաց, որ դուռը տեղից դուրս կթռնի: Կարեն Սերոբիչի դեմքին գույն չկար: Մի կերպ ասաց. «Քշի տուն»: Փորձեցի հանգստացնել, բայց կտրուկ ընդհատեց ինձ. «Բավական է, շարունակ նույնն ես ասում: Ո՞նց հանգստանամ, չե՞ս տեսնում՝ ինչ է կատարվում»:
Որ խոսքը հենց Մեղրիի մասին էր` վկայում է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը. «Հայրս հոկտեմբերի կեսերին ինձ հետ խոսել է Մեղրիի տարբերակի մասին: Քննարկվել է նման տարբերակ։ Նա ծայրահեղ մտահոգված էր և ասաց, թե դեմ կլինի և կկանգնի մինչև վերջ»:
Իսկ ահա Վարդան Օսկանյանի խոստովանությունը: ԱՄՆ, Գլենդեյլ, հանդիպում հայ համայնքի հետ, 25 ապրիլի 2000թ. «Մեղրին տրվում է Ադրբեջանին, Լաչինը` Ղարաբաղի հետ, տրվում է Հայաստանին: Մեղրիով Հայաստանին տրվում է մի սուվերեն ճանապարհ, որով Հայաստանը կարող է սուվերեն հաղորդակցության մեջ մտնել Իրանի հետ…»: Ավելին. Ռ. Քոչարյանը 2000 թ. փետրվարի 11-ին հանրային հեռուստատեսությամբ հայտարարել է. «Մենք քննարկում ենք բոլոր հնարավոր տարբերակները, կա փակուղի, և փակուղուց դուրս գալու միակ ճանապարհը բոլոր հնարավոր տարբերակների քննարկումն է… Եվ այդ կոնտեքստում, այո, կար գաղափար տարածքների փոխանակման վերաբերյալ… Բայց, այնուամենայնիվ, այդ տարբերակը իմ կողմից չի ընդունվել… Թեկուզ, պետք է ասեմ, տարբերակն ուներ իր տրամաբանությունը. ենթադրվում էր, որ այն կբերի տարածաշրջանի երկարատև խաղաղության»:
Այսինքն` փաստ է, որ Ռ. Քոչարյանի օրոք այդ տարբերակը քննարկվել է ամենաբարձր մակարդակով: Եվ առանցքային հարց է, որ մնում է` արդյո՞ք Քոչարյանի վարչակազմը համաձայն էր դրան: Խոսքը տանք Լևոն Տեր-Պետրոսյանին, որը խնդրո առարկա փաստաթուղթը հրապարակեց 2008թ փետրվարի 9-ի հանրահավաքին. «նախկին ԼՂԻՄ տարածքը, Շուշիի շրջանն ու Լաչինի շրջանը փոխանցվում են ՀՀ-ին։ Սույն համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո Մեղրիի շրջանը 1988 թվականի սահմաններով փոխանցվում է Ադրբեջանի Հանրապետությանը»: Փաստաթղթի 5-րդ հոդվածը մանրամասնում է Մեղրիի հանձնումը. «Սույն համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո սկսվում է Մեղրիի շրջանի բնակչության և ներկայիս Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Կուբաթլիի, Զանգելանի, Քելբաջարի, Շահումյանի շրջաններում բնակվող հայերի անվտանգ և կամավոր տեղափոխումը ՀՀ տարածք: Այդ տեղափոխությունը պետք է ավարտվի սույն համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո 60 օրվա ընթացքում: Այդ տեղափոխության պլանավորումն ու իրականացումը պետք է կատարվի միջազգային դիտորդական առաքելության վերահսկողությամբ՝ նշված է 10,11-րդ հոդվածներում: Մեղրիի շրջանը պետք է բնակեցվի առաջին հերթին այդ հակամարտության հետևանքով տեղահանված Ադրբեջանի քաղաքացիներով»:
Այսինք` արդեն ժամկետներով էր նշած, թե ինչպես պետք է իրագործվի տարածքային փոխանակման օպերացիան: Գլենդեյլում էլ Վարդան Օսկանյանը չի թաքցնում իր` դրան կողմ լինելը: Դա նշանակում է, որ գաղտնի բանակցություններում դա քննարկվել է ամենայն մանրամասնությամբ, ու դրա ընդունման մեծ հավանականություն կար: Խոսքը տանք Արցախյան հակամարտության պատմությունը լավ իմացող բրիտանական քաղտեխնոլոգ և լրտես Թոմաս դե Վաալին:
1999թ, Վաշինգտոնում տեղի է ունենում գագաթնաժողով, որին ներկա էր Ռոբերտ Քոչարյանը, ինչպես նաև Հեյդար Ալիևն ու Էդուարդ Շևարդնաձեն: Թոմաս դե Վաալը նկարագրում է, թե ինչպես են երեք նախագահները միասին ոչ պաշտոնական հանդիպում ունեցել այն ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մադլեն Օլբրայթի մոտ` վերջինիս աշխատասենյակում. «Օլբրայթը մենակ թողեց Քոչարյանին և Ալիևին, որ նրանք կարողանան դեմ առ դեմ զրուցել: Այդպես, գրեթե պատահական սկսվեց նոր բնույթի երկխոսություն: Երկու քաղաքական գործիչները չէին տեսել իրար 1993թ. մոսկովյան գաղտնի բանակցություններից հետո:
Վաշինգտոնյան հանդիպման ընթացքում նրանք գտան փոխըմբռնման հիմք: Երկուսն էլ կոշտ միայնակ-առաջնորդներ էին, ում ավելի ձեռնտու էր բարձր մակարդակով կոնֆեդերեցյան բանակցությունների ձևաչափը…
Այն փաստը, որ Քոչարյանը ծագումով Ղարաբաղից էր, հեշտացնում էր բանակցություններում Ղարաբաղի ներկայացվածության հարցը. նա փաստորեն ներկայացնում էր նաև ղարաբաղյան հայերի շահերը: Հասկանալի էր, որ Քոչարյանի համար բարձրագույն արժեքը Ղարաբաղի դե-ֆակտո անկախությունն էր: Հենց այդ պատճառով էլ երկու քաղաքական առաջնորդները իրենց առաջին իսկ հանդիպումներից մեկում դիմեցին այսպես կոչված «Գոբլի պլանին»…
Այս գաղափարի հիմնական արժանիքն էր պարզությունը: Բացի այդ Ալիևը ստանում էր էական մրցանակ, որը այն, ինչպես դրոշ, կկարողանար թափահարել ադրբեջանական հասարակության առաջ, երբ կհայտարարեր այլ ցավագին և ոչ ընդունելի կորուստների մասին: Այդ ժամանակ աննկատ չմնաց նաև, որ և՛ Նախիջևանի, և՛ Ղարաբաղի համար այդքան ձեռնտու այս նախագիծը քննարկվում է հենց այդ տարածաշրջանների ծագումով գործիչների կողմից:
Ադրբեջանական էլիտայի շատ ներկայացուցիչներ 1999թ. մերժեցին այդ ծրագիրը, որը նշանակում էր Ղարաբաղի հանձնում: 1999թ. հոկտեմբերին Ալիևի երեք մերձավոր համախոհները, ակնհայտորեն հենց այդ հարցի շուրջ տարաձայնության պատճառով հրաժարական տվեցին, և նախագահն այդպիսով զրկվեց իր ամենափորձառու խորհրդականներից: Նրանք էին արտաքին քաղաքականության գծով բազմամյա խորհրդական Վաֆա Գուլուզադեն, նախագահական վարչակազմի ղեկավար Էլդար Նամազովը և ԱԳ նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը:
Հայաստանում «Գոբլի պլանը» առաջ բերեց շատ ավելի մեծ դիմակայություն, քանի որ Մեղրիի կորուստը նշանակում էր նաև հարավային սահմանի կորուստ ամենաբարեկամական հարևանի` Իրանի հետ: Ղարաբաղցի Քոչարյանի համար այն մեղադրանքները, թե նա վաճառում է Հայաստանի Հանրապետության հողերը հանուն Լեռնային Ղարաբաղի ապագայի ապահովման` կլինեին ցավոտ: Ահա թե ինչու, հանուն այդ ծրագիրը կյանքի կոչելու հույսերի` Քոչարյանը շատ էր զգում պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի աջակցության կարիքը, ով 1999թ. ամռանը Հայաստանի ամենաազդեցիկ քաղաքական գործիչն էր…»:
Եվ սկսվում է ճնշումը Վազգեն Սարգսյանի վրա: Նրա ամերիկյան այցի ժամանակ նրան մատուցվում է իր մերձավոր շրջապատի կոռուպցիոն ցուցակ: Սակայն Վազգեն Սարգսյանը, կարծես, ավելի գերադասելի է համարում իր շրջապատի կտրուկ զտումը, քան «Մեղրիի տարբերակը»: Ու իրադարձությունների զարգացումը ստանում է սրընթաց բնույթ: 1999թ. հոկտեմբերին Ղարաբաղի շուրջ բանակցություններն ընթանում էին արտասովոր գերարագ տեմպերով: Շարունակվում էին Քոչարյան-Ալիև առանձնազրույցները. հերթական հանդիպումը հոկտեմբերի 11-ին էր, «Հայաստանի և Նախիջևանի սահմանագծին, որը նրանց հինգերորդ հանդիպումն էր:
Ադրբեջանցիները ոչխարի խորոված էին պատրաստել, իրավիճակը բարեկամական էր: Հույս կար, որ նոյեմբերին Ստամբուլում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովում կողմերը Լեռնային Ղարաբաղի հետ կապված առնվազն աշխատանքային հայտարարությամբ հանդես կգան»,- գրում է Թոմաս դե Վաալը: Սակայն այդ հանդիպումից 3 օր առաջ` հոկտեմբերի 8-ին հրաժարական էր տվել Ալիևի ամենամերձավորներից Վաֆա Գուլուզադեն: Իսկ դա նշանակում է, որ եթե ընդունենք այդ հրաժարականը «Գոբլի պլանի» հետ կապող Թոմաս դե Վաալի վարկածը, դա նշանակում է, որ հոկտեմբերի 11-ի հանդիպման հիմնական առանցքը հենց այդ ուղղվածությունն է ունեցել: Մյուս երկու` Թոֆիկ Զուլֆուգարովի և Էլդար Նամազովի հրաժարականները, որոնց մասին ևս խոսում է դե Վաալը, տեղի ունեցան հոկտեմբերի 24-ին: Իսկ դրանից 3-4 օր առաջ Երևան և Բաքու էին այցելել պետքարտուղարի ԱՊՀ երկրների հարցերով խորհրդական Սթիվեն Սեստանովիչը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Քերրի Քավանոն: Նրանք Հայաստանում հանդիպել էին ինչպես Ռ. Քոչարյանի և արտգործնախարար Վ. Օսկանյանի, այնպես էլ` վարչապետ Վ. Սարգսյանի հետ: Այսինքն` դե Վաալի վարկածով այս այցելության ժամանակ էլ է հիմնական շեշտադրումը եղել «Գոբլի պլանի» վրա: Տարբեր առիթներով ադրբեջանցի գործիչներն էլ են հայտարարել, որ իրենց հրաժարականով «անհամաձայնություն են արտահայտել տարածքների փոխանակման առաջարկի նկատմամբ, քանի որ այն հակասում էր Ադրբեջանի շահերին»:
Իսկ հոկտեմբերի 26-ին Բաքու և 27-ին` Երևան կրկին այցելում են Սեստանովիչն ու Քավանոն, սակայն արդեն պետքարտուղարի տեղակալ Սթրոուբ Թելբոթի և Անվտանգության ազգային խորհրդի տնօրեն Ջոն Էլքինդի հետ միասին: Նույն հոկտեմբերի 27-ի առավոտյան Ռ. Քոչարյանը Ղարաբաղի հետ կապված հեռախոսազրույց է ունենում նաև Բորիս Ելցինի հետ…
Եվ ահա հաշված ժամեր անց այն բանից, երբ ամերիկյան պատվիրակությունը Ռ. Քոչարյանի և Վ. Սարգսյանի հետ հանդիպելուց հետո մեկնում է Անկարա, Ազգային ժողովում ճարճատում է Նաիրի Հունանյանի ինքնաձիգը… Մեկ ակնթարթում սպանվում են տարածքային փոխանակման ամենաազդեցիկ հակառակորդները` Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը: Արդյո՞ք Ռ. Քոչարյանը տեղյակ էր նրանց սպասվելիք ֆիզիկական ոչնչացմանը: Դժվար թե, քանզի այդ օրը նա մեծ ջանքեր գործադրեց, որպեսզի Նաիրի Հունանյանի ահաբեկչական խումբը ողջ մնա և հանձնվի իրավապահներին: Այլ հարց է, որ հետո զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը նորմալ հետաքննության փոխարեն քրգործը վերածեց քաղաքական ճնշումների գործիքի և գործնականում (միգուցե միտումնավոր) արգելափակեց կազմակերպիչների մասով բացահայտման հնարավորությունը:
Իսկ Ռոբերտ Քոչարյանի թիվ 1 աչքի գրող էլ հոկտեմբերի 27-ից հետո դառնում է ոչ թե նույն Գագիկ Ջհանգիրյանը կամ առիթից օգտվելով ռևանշի փորձ կատարած Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը, այլ, ինչքան էլ տարօրինակ լինի, պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, որից նա վրեժխնդիր է լինում ընդհուպ զինվորական կոչումից զրկելու աստիճան:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՂԱՐՇԱԿ ՎԱՌՆԱԶԻ: Ծնվել է 1956թ. ապրիլի 28-ին ք. Ախալքալաք: 1978թ. ավարտել է Բաքվի Ս. Կիրովի անվ. Կասպիական բարձրագույն ոազմա-ծովային ուսումնարանը: 1978-90թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1986-90թթ. եղել է Խաղաղօվկիանոսյան նավատորմի շտաբի ավագ սպա, 1990-1992թթ.` Կուզնեցովի անվան ռազմածովային ակադեմիայի ունկնդիր: 1991-92թթ. եղել է ՀՀ ներքին գործերի փոխնախարար: Գեներալ-մայոր (19.09.1994), գեներալ-լեյտենանտ (20.09.1996): 1992-96թթ. եղել է ԱՊՀ միավորված ուժերի գլխավոր հրամանատարության շտաբի պետի տեղակալ, 1996-1999թ.` ԱՊՀ մասնակից-պետությունների ռազմական համագործակցության կոորդինացման շտաբի պետի տեղակալ, ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչ: 1999-2000թթ. եղել է ՀՀ պաշտպանության նախարար: 2000թ. հուլիսի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով աստիճանազրկվել է:
Հիմա ի՞նչ էր արել Վաղարշակ Հարությունյանն այդ դրամատիկ և ողբերգական իրադարձությունների ժամանակ: Արել էր այն, ինչ պարտավոր էր անել պաշտպանության նախարարը: Երկրի սահմաններում ուժեղացրել էր հսկողությունը, միաժամանակ փակելով Երևան տանող ճանապարհները, որպեսզի հանկարծ ինչ-ինչ զինյալ խմբեր չհայտնվեն մայրաքաղաքում: Արտաքին ներխուժման վտանգ կար, ու հատկապես հակառակորդի մեծ կուտակումներ կային Նախիջևանում` Սյունիքի սահմանին, և Ֆիզուլիի մատույցներում: Եթե հանկարծ երկրում քաոսային վիճակ ստեղծվեր, ապա Ադրբեջանն, ամենայն հավանականությամբ, կփորձեր ճեղքել պաշտպանությունը հարավային ուղղությամբ և կանգնեցնել մեզ Մեղրիի զավթման փաստի առաջ: Դա չեղավ մեր ուժային կառույների գրագետ գործողությունների շնորհիվ:
Օրեր անց, երբ իրավիճակը քչից-շատից հանդարտվել էր, բորբոքվեց Ռոբերտ Քոչարյանի և Վաղարշակ Հարությունյանի կոնֆլիկտը: ՀՀ նախագահը Երևանը շրջափակելը որակեց որպես ինքնագլուխ անընդունելի գործողություն, իսկ այնուհետ կոնֆլիկտը խորացավ այլ ուղղությամբ:
ՀՀ նախկին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյան. «Իսկապես կար Մեղրիի տարբերակ…: Բայց նախքան մեր պաշտոնանկությունը, մենք հասցրել ենք այնպիսի քայլեր անել, որոնք անհնար են դարձնում այդ տարբերակի ընդունումը: Մասնավորապես, գիտակցելով, որ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, չի կարող բացահայտորեն իր դիրքորոշումն արտահայտել, մենք հասել ենք նրան, որ Ռուսաստանը Մեղրիի տարբերակին դեմ է արտահայտվել այլ կերպ՝ որոշում է ընդունել Մեղրիում էլեկտրակայան կառուցել»:
ՀՀ նախկին վարչապետ Արամ Զ. Սարգսյան. «Իմ թիվ մեկ ձեռքբերումն եմ համարում այն, որ ունեցածս հնարավորությունների չափով խոչընդոտել եմ Մեղրիի տարբերակի իրականացմանը»:
Ըստ էության, հարցի շուրջ կար խուլ հակամարտություն: Մի կողմից` Ռոբերտ Քոչարյան և Վարդան Օսկանյան, մյուս կողմից` պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը գեներալիտետի և սպայակույտի ջախջախիչ մեծամասնությունով հանդերձ, վարչապետ Արամ Սարգսյանը, ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը ՀՀԿ ամբողջ վերնախավով հանդերձ… Բանը հասավ Քոչարյանի հրաժարականի պահանջին, այնուհետ եղավ Արամ Սարգսյանի և Վաղարշակ Հարությունյանի պաշտոնանկությունը, որպես «ժամանակավոր լուծում» վարչապետ նշանակվեց Անդրանիկ Մարգարյանը: Բայց «Գոբլի ծրագրի» վրա արդեն փաստացի խաչ էր քաշված, իսկ Ա. Մարգարյանի «ժամանակավորը» հասավ մինչև նրա մահը` 2007թ մարտի 25-ը: ՀՀԿ-ն լիուլի օգտագործեց Վազգեն Սարգսյանից ստացած հզորության ժառանգությունը, ՀՀԿ-ի վրա հենվելով Սերժ Սարգսյանը տապալեց Ռոբերտ Քոչարյանի` ԲՀԿ-ով ԱԺ մեծամասնություն վերցնելու և Վարդան Օսկանյանին իրավահաջորդ նշանակելու ծրագիրը:
Ու այսքանով վերջացավ «Գոբլի պլան» կոչվող ավանտյուրայի պատմությունը… Բայց վերջացա՞վ արդյոք մեկընդմիշտ, թե՞ ԱՄՆ-ն հարմար պահի է սպասում:
ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆ
Ռուսաստանի քաղաքականությունը հայերի հանդեպ միշտ էլ եղել է բարեկամություն՝ ճիպոտը ձեռքից բաց չթողնելու միտումով: Սեփական շահը հարաբերությունների մեջ միշտ էլ եղել է գերակա, դա հասկանալի է, բայց անընդհատ հիշեցնել, թե դու ոչ թե անկախ երկիր ես, այլ «փոքր ախպեր», Ռուսաստանը պահը բաց չի թողնում:
Մամուլում շրջանառվում է , որ ռուս ռեժիսոր Նիկիտա Միխալկովը պատրաստվում է ֆիլմ է նկարահանել Գրիբոյեդովի մասին:
Ըստ լուրերի՝ ֆիլմում արծարծվելու է Արցախը հայերով բնակեցնելու թեման: Իսկ Միխալկովն արդեն հանդիպել ու ֆիլմի գաղափարը քննարկել է Իլհամ Ալիևի հետ:
Արդյո՞ք ֆիլմում տեղ է գտնելու Արցախում հայերի՝ բնիկներ չլինելու, այլ վերաբնակեցված ժողովուրդ համարվելու միֆը, դեռևս պարզ չէ, բայց որ Ալիևը ողջունել է ֆիլմի գաղափարն՝ արդեն հայտնի է, ու դրանից էլ, թե ծախսվող կլորիկ գումարներն ինչ նպատակի համար են լինելու ,ենթադրելի է:
Կարմիր թելը, որն անցնելու է ֆիլմով, հայերի՝ ռուսական ցարական իշխանության կազմակերպած ներգաղթի արդյունքում Արցախում հայտնվելն է, որին մասնակից է եղել Գրիբայեդովը:
Արցախի շուրջ ներկա խմորումները թույլ են տալիս գաղափարը տեղավորել է Կովկասում տարվող ռուսական քաղաքականության տրամաբանության մեջ:
Միաժամանակ ռուս-ադրբեջանական հարաբերության ներկա ջերմացումը մի տեսակ բերում է այն համոզման, որ այս ամենը շատ լավ մշակված քաղաքական խաղ է:
Այս ենթատեքստում կարելի է դիտել նաև Ալիևի դստեր պարգևը.
Օրերս Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության և բարեկամության խորացման, տնտեսական կապերի զարգացման, արտասահմանում ռուսերենի և ռուսական մշակույթի պահպանման ու տարածման գործում ունեցած ավանդի համար Լեյլա Ալիևան, որը Հեյդար Ալիևի հիմնադրամի ղեկավարն է, պարգևատրվել է Պուշկինի անվան մեդալով:
Պարզ է, որ այս ամենն արվում է մարդկանց գիտակցության մեջ տեղավորելու հարկ եղած ինֆորմացիան, իսկ թե Ռուսաստանն ինչ հեռահար նպատակներ ունի Կովկասի հետ կապված, ու թե նա ինչպես է խաղում մի քանի լարի վրա, որոնցից Ադրբեջանի ու Հայաստանի պարագան ամենապրկվածն է, կպարզվի մոտ ապագայում:
Աննա Գրիգորյան
Այսօր քաղաքական դաշտում քննարկվող թիվ մեկ թեման ԱՄՆ Հայաստանի նոր դեսպանի նշանակման հարցն է: Մեր ունեցած տեղեկություններով` այս անգամ ամենահավանական թեկնածուն նախկինում արդեն այդ պաշտոնը զբաղեցրած դիվանագետ է, որի անունը, սակայն, չի բարձրաձայնվում:
Տիգրան Սարգսյանի՝ ԵՏՄ հանձնաժողովի նախագահի պաշտոնում հաստատման մասին ԵՏՄ Վեհաժողովի որոշումից հետո ԱՄՆ-ում Հայաստանի նոր դեսպանի նշանակման տարբեր վարկածներ են առաջ քաշվում` մասնավորապես մամուլում շրջանառվում է կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանի անունը:
Աշոտյանը, որը ղեկավարում է կրթության ու գիտության նախարարությունը, նաև ուղեկցում է Սերժ Սարգսյանին ԵԺԿ Վեհաժողովների ընթացքում: Թերևս սա է թյուրիմացության մեջ գցում հանրությանը, սակայն Աշոտյանն ի պաշտոնե Հանրապետական կուսակցության «արտգործնախարարն» է:
Մեր աղբյուրները հայտնում են, որ ամենահավանական թեկնածուն 2005-2014թթ. – ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան,Ամերիկյան Պետությունների Կազմակերպությունում Հայաստանի ներկայացուցիչ Թաթուլ Մարգարյանն է, որը 2014թ. օգոստոսի 5-ից նշանակվել է Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան և ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար: 2015թ. մարտի 12-ին համատեղության կարգով նշանակվել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում ՀՀ դեսպան: Ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:
Ռ.Ա.
Ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանը րոպեներ առաջ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասությունների դատարանի որոշմամբ ազատվեց պատժի կրումից:
Սողոմոն Քոչարյանին պատժի հետագա կրումից ազատելու վերաբերյալ դրական եզրակացություն է տվել և միջգերատեսչական բժշկական հանձնաժողովը, և Դատախազությունը:
Դատարանը, հաշվի առնելով ցմահ դատապարտյալի ծանր հիվանդությունը, որոշեց միջնորդությունը բավարարել և նա պատիժը կկրի ազատ ռեժիմի պայմաններում:
Ցավոք, Սողոմոն Քոչարյանն անձամբ չլսեց երկար սպասված որոշումը, քանի որ 2 ամիս է, ինչ ծանր վիճակում հիվանդանոցում է: Նա տառապում է սրտի իշեմիկ հիվանդությամբ՝ 4-րդ աստիճանի սրտային անբավարարությամբ (իշեմիկ կարդիոմիոպաթիա), ունի հետինֆարկտային քրոնիկ անեւրիզմա, հիվանդ է նաև կանգային թոքաբորբով: Այս հիվանդությամբ նա ենթակա է պատժից ազատման` համաձայն կառավարության 825-Ն որոշմամբ հաստատված` պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկի:
Դահլիճում ներկա ցմահ ազատազրկվածների հարազատները բացականչեցին՝ “ուշացած դատավճիռ էր”:
Քոչարյանը ներկայում գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունքում:
Հիշեցնենք, որ Սողոմոն Քոչարյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել իրանահպատակ ադրբեջանցու սպանելու համար և արդեն 21 տարի է՝ անազատության մեջ է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.