23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ: 2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը ժամանելով Հայաստան, ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, որը թաքցվել է Երևան քաղաքի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալած առանձնատանը: Նոյեմբերի 25-ին, Ոստիկանության հետ համատեղ խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235–րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն: Մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն
Վարդաշեն ՔԿՀ-ում գտնվող քաղբանտարկյալ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը «Ընդդիմության միասնական շտաբ»-ին է ուղարկել հետևյալ բովանդակությամբ կոչը և խնդրել է այն հրապարակել իր անունից:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ազատամարտիկ ընկերնե՛ր,
Մեծ ուշադրությամբ հետևում եմ մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին: Ուրախ եմ, որ մի խումբ ընդդիմադիր քաղաքական ուժեր միավորվել են «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի մեջ և ձգտում են նաև համագործակցել մյուս ընդդիմադիրների հետ, որպեսզի միասնական ճակատով պայքարեն բռնապետության դեմ:
«Նոր Հայաստան» ճակատը պայքարի վճռական փուլն սկսում է դեկտեմբերի 1-ին՝ Ազատության հրապարակում նշանակված համազգային հանրահավաքով: Պայքարի ընթացքը մեծ հույս և հավատ է տալիս բոլորիս: Եթե այսպես շարունակվի, առանց դեկտեմբերի 6-ի հանրաքվեին հասնելու կվռնդենք Սերժ Սարգսյանին ու իր ավազակախմբին: Այդպիսով կազատագրենք մեր երկիրը և թույլ չենք տա, որ նա իր նոր սահմանադրության միջոցով մեզ ճորտ դարձնի:
Ես, բանտում լինելով, տեսնում եմ արդեն հաղթանակը: Եվ տեսնում եմ, որ ամեն ինչ որոշվելու է փողոցում՝ դեկտեմբերի 1-ին և հաջորդ մի քանի օրերին: Դեկտեմբերի 1-ը վճռական օր է դարձել Հայաստանի և ամբողջ հայության համար: Այդ պատճառով կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին և իմ զինակից ընկերներին՝ դեկտեմբերի 1-ին Հայաստանի բոլոր քաղաքներից ու գյուղերից գալ Երևանի Ազատության հրապարակ, սկսել ակտիվ պայքարը, ոչ մի դեպքում չնահանջել և գնալ մինչև վերջ՝ մինչև հաղթանակ: Հաղթելո՛ւ ենք, ազատությունը մոտ է:
Վոլոդյա Ավետիսյան,
Վարդաշեն ՔԿՀ,
20 նոյեմբերի 2015 թ.»:
Երեկ՝ նոյեմբերի 22-ին, լեգենդար հերոս ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆԸ կդառնար 70 տարեկան: Ուստի` միացնելով «Ժամանակի մեքենան», ուղևորվենք դեպի 1988 թվականի փետրվարի 20-ը` Ազատության հրապարակ, ուր արցախյան առաջին հանրահավաքն էր տեղի ունեցել: Հրապարակ է գալիս նաև Լեոնիդը: «Եկավ, կանգնեց, լսեց եւ, ձեռքը թափ տալով, հեռացավ` ասելով` այս պայքարը վերածվելու է զինված պայքարի: Իր մարգարեական հեռատեսությամբ, իմաստուն եւ ազգային հոգեկերտվածքով նա լծվեց զենքեր ստեղծելու գործին: Առաջին ինքնաստեղծ, ինքնաշեն զենքերը ստեղծվեցին Լեոնիդ Ազգալդյանի, Ալեքսանդր Թամանյանի եւ իրենց մյուս ընկերոջ` Կարեն Գրիգորյանի ջանքերով եւ շատ ուրիշ մտավորականների աջակցությամբ»,-պատմում է նրա ջոկատի անդամ, ազատամարտիկ Գագիկ Գինոսյանը: Ու այդպիսով տաղանդավոր ֆիզիկոսը, որը միաժամանակ մի քանի մարզաձևի սպորտի վարպետ էր, 45 տարեկանում ծնվում է երկրորդ անգամ` արդան որպես ռազմական գործիչ, զորավար: Իսկ այժմ` նրա նախառազմական կենսագրությունը.
Լեոնիդ Ռուբենի Ազգալդյան՝ ֆիզիկոս, ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի հերոս: Ծնվել է 1942 թ. Թիֆլիսում , Կամոյից տեղափոխված Ռուբեն Ազգալդյանի ընտանիքում։
1947—1959 թթ. սովորել է Երևանի Ա. Մռավյանի անվան դպրոցում։
1960 թ. ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղից հետագայում տեղափոխվել է Երևանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետ և այն փայլուն ավարտել է ռադիոֆիզիկա մասնագիտությամբ։
Աշխատել է ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում, զբաղվել է պլանավորման մեթոդաբանությամբ և կառավարման համակարգերի ավտոմատացման խնդիրներով, գիտական ուսումնասիրությունների ավտոմատացված համակարգերի հարցերով։ Տարբեր ժամանակաշրջաններում զբաղեցրել է Պետպլանի լազերային տեխնիկայի հաշվողական կենտրոնում Լազերային տեխնիկայի գիտաարտադրական միավորումում, «էներգիա» գիտաարտադրական միավորումում և Ատոմային էլեկտրակայանների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղի համակարգային ծրագրավորման և հաշվողական տեխնիկայի գծով բաժնի վարիչի պաշտոններ։
Եվ ահա 1990-ի սկզբներին նրան տեսնում ենք Աշոտ Նավասարդյանի կողքին: Նոր կազմավորվող ՀՀԿ-ի անդամ չի դառնում, բայց փոխարենը 1990 թ. փետրվարից վարել է «Անկախության բանակի» հրամանատարությունը, կազմակերպել մի շարք շրջանների և հատկապես Վարդենիսի ինքնապաշտպանությունը, մասնակցել ազատագրական մարտերի, այդ թվում հատկապես Նյուվադիի առաջին գրոհին, իսկ մայիսի 27-ի կայարանի և Սովետաշենի արյունալի սադրանքից հետո ծրագրավորել և իրականացրել խորհրդային պատժիչ զորքերի Երևան ներթափանցման խոչընդոտումը։
1991 թ. հունիսին, ֆրանսահայ Հովսեփ Հովսեփյանի հետ միասին, նա ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որը, թեկուզ միայն Հայաստան-Արցախ-Սփյուոք ճիգերի համադրման իմաստով, նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտին ծառայագրված շարժումների շղթայում և որի գլխավոր հրամանատարը մնաց մինչև իր կյանքի վերջը։
Ահա Լեոնիդ Ազգալդյանի մտքերից մի քանիսը.
- Այն ազգը, որը կկորցնի Ղարաբաղը, կտապալվի լրիվ:Թո՛ւրքը կկորցնի` ուրեմն թուրքը: Հայ՛ը` ուրեմն հայը: Դրա համար այստեղ շատ կարևոր հարցեր են լուծվում. դա միայն մի փոքր կտոր հողի հարց չէ:
- Մենք մինչև հիմա հանձնել ենք հողեր թշնամուն: Դիմադրության ոգին շատ է թուլացել մեր մեջ: Այդ պատճառով էլ մեր մեջ գտնվում են մարդիկ, նույնիսկ բարձրաստիճան, ովքեր կարծում են, թե մենք պետք է հրաժարվենք ՀԱՅ ԴԱՏԻՑ: Դրա պատճառն այն է, որ մեր ազգի «ինտելիգենցիան» հիմնականում ցածր ոգու տեր անձինք, չգիտեն մարտնչելու ձևը:
- Հաղթանակները հավասարվելու են զրոյի, եթե հաղթանակների հետևում կանոնավոր բանակ չկա:
- Ես մահ չունեմ, երբ կասեն զոհվել եմ` չհավատաք: Ես Ստամբուլի պատերի տակ եմ զոհվելու:
- Գույներով չեմ պատկանում այս կամ այն կուսակցությանը, իմ գույնը հողն է:
- Չի կարելի հանձնել ոչ մի կտոր հող. ինչ էլ ասեն կենտրոնական կամ ոչ կենտրոնական, միջազգային կամ ազգային գործիչները. Սա Հայաստան է և … վերջ:
Մեջբերենք պետերբուրգցի մի հայ երիտասարդի վկայությունը. «Երկու ամիս Լեոնիդի ջոկատում մարզվում էի: Վերջում մի քանիսի հետ ինձ էլ խոտանեց: Վերադարձա Պետերբուրգ, բայց չդիմացա` նորից հետ եկա: Ինչու”: Չգիտեմ: Լեոնիդի հետ այդ երկու ամիսն ինձ փոխել, ուրիշ մարդ էին դարձրել: Մեջս ոնց որ թթխմոր դրած լիներ: Չկարողացա անտարբեր մնալ, Հայաստանից հեռու` Պետերբուրգում, ինձ համար հանգիստ ապրել: Վերադարձա: Թող Լեոնիդի ջոկատը չլինի, մեկ այլ ջոկատ լինի: Եկա, կռվում եմ, հիմա ինձ լավ եմ զգում»:
Ու եզակին այն էր, որ Լեոնիդը թերևս գտել էր ազատագրական պատերազմի ֆիզիկայի գաղտնիքները, և դրա շնորհիվ նրա ջոկատի մարտական կորուստները ռեկորդային ցածր էին: Արցախյան գոյամարտի ընթացքում Ազգալդյանի գլխավորած ջոկատը տվել է 6 զոհ: Յոթերորդն ինքն էր: մինչդեռ, Գագիկ Գինոսյանի վկայությամբ` «Լեոնիդ Ազգալդյանը ստեղծել է 300 հոգանոց կանոնավոր բանակ, որն ամենօրյա ֆիզիկական, մտավոր, գաղափարական մարզումներ էր կատարում: Նա Արցախում ազատագրել է 27 բնակավայր: Սա, ինձ թվում է` բավականին լուրջ թիվ է` արցախյան հերոսամարտի չափանիշներով, եւ այս մարդուն հերոսի կոչում չշնորհել, ոչ միայն նշանակում է մեղանչել իրականության դեմ, այլ նաեւ հայ պատմության եւ ապագայի դեմ»: Ավելին, «քանի դեռ Լեոնիդը կենդանի էր, ոչ ոք չկարողացավ մտնել Մարտակերտի շրջան: Մարտակերտն ընկավ նրա զոհվելուց հետո, որը նույնպես կասկածելի է»:
Իսկ ի՞նչ մեթոդներով էր Լեոնիդը ապահովում ֆանտաստիկ կարգապահությունն ու մարտունակությունը: Ջոկատում ծխելը, խմելը խստիվ արգելված էր, իսկ զենքը կամ պահեստում պետք է լիներ, կամ` ձեռքիդ բռնած: Եթե զենքդ մի կողմ դնեիր, հաջորդ ակնթարթում ջոկատում չէիր լինի: Ի սկզբանե Լեոնիդի Ազատագրական բանակը շատ ավելի կարգապահ էր, քան նույնիսկ խորհրդային բանակը: Նրա բանակի կարգապահության հիմքում, Նժդեհի բառերով ասած, գիտակցական կարգապահություն կար: Այսինքն` երբ զինվորը հասկանում էր իր կարգապահ լինելու առաքելության կարեւորությունը, նրան պետք չէր պարտադրել կարգապահություն, ինչպես արվում է շատ-շատ բանակներում: Եղել են դեպքեր, երբ Լեոնիդը զինվորին դիրքերում տեսել է քնած, արթնացրել է նրան ու հրամայել «գնալ քնելու»` վերջինիս փոխարեն անձամբ հերթապահելով դիրքում: Զինվորը հաջորդ անգամ ամեն ինչ անում էր` հանկարծ նման օրը չընկնելու համար: Նա շատ ավելի ուշիմ էր լինում, ամոթից չգիտեր, թե ուր գնար, ոչ թե ասում էր` ինչ լավ է, գնամ քնեմ:
Լեոնիդ Ազգալդյանն ընկավ 1992թ. հունիսի 21-ին` 50 տարեկանը չբոլորած: Իսկ նրա ջոկատի պրակտիկ ռազմադպրոցն անցած հարյուրավոր ազատամարտիկներից շատերը հետո իրենք դարձան ջոկատների հրամանատարներ, այնուհետ համալրելով Հայոց բանակի սպայական կազմը: Ու այն, որ մեր բանակը Հարավային Կովկասում լավագույնն է, դրանում Լեոնիդի ներդրումը վիթխարի է: Եվ այսօր էր փաստորեն ի դեմս հրամանատարական պաշտոններ վարող Լեոնիդի մարտիկների, Լեոնիդի ստվերը անտեսանելի հսկում է շատ ու շատ զորամասերի անցուդարձը, մթնոլորտը, ոգին… Այսինքն` նա անտեսանելիորեն կա, և ճշմարտություն է նրա խոսքը, որ զոհվելու է միայն Ստամբուլի մատույցներում:
Լուսանկարները` http://azgaldyan.am կայքից
ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանը օրեր առաջ հարցազրույց է տվել գերմանական “Դոյչե Վելլե” (Deutsche Welle, DW) հեռուստառադիոընկերությանը: Հարցազրույցը վարել է DW-ի ռուսական ծառայության լրագրող, երևանյան սեփական թղթակից Աշոտ Գազազյանը: Այսօր DW-ն հրապարակել է այդ հարցազրույցը որոշակի կրճատումներով։ Ստորև 2rd.am-ը ներկայացնում է հարցազրույցի հայերեն թարգմանությունը։ Սույն հարցազրույցում ՀՀ նախկին նախագահը պատմել է, թե ումից է կախված ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը, խոսել սահմանադրական հանրաքվեին իր վերաբերմունքի և ԵՏՄ ինտեգրման խնդիրների մասին: Նա նաև անդրադարձել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին։
DW. -Դեկտեմբերի 6-ին Հայաստանում տեղի կունենա հանրաքվե, որում ընդգրկված են երկրի՝ խորհրդարանական հանրապետության անցնելու և վարչապետի լիազորությունների ընդլայնման հարցերը: Հոկտեմբերին խորհրդարանի ընդունած այդ նախագիծը դուք անվանել եք “սարսափելի սխալ”: Ինչի՞ց է բխում այդ կտրուկ գնահատականը:
Ռոբերտ Քոչարյան -Հայաստանը՝ որպես կիսանախագահական Հանրապետություն առավել ֆունկցիոնալ է: Բայց այստեղ խոսքը նույնիսկ այդ մասին չէ: Խոսքն այն մասին է, որ ստեղծվում է մի Սահմանադրություն, որով սահմանադրորեն երաշխավորվում է որևէ մեկ կուսակցության խորհրդարանական մեծամասնությունը: Դա մի բան է, որ չունի կիրառման փորձ, գոնե՝ զարգացած ժողովրդավարությամբ երկրներում: Եվ ես կարծում եմ, որ այստեղ թաքնված շատ մեծ ռիսկեր կան: Այնպիսի զգացողություն ունեմ, որ մի նոր “ղեկավարող, առաջնորդող” ուժի ստեղծման փորձ է արվում: Ինչի՞ դա կհանգեցնի: Մեր սեփական փորձը դա բավականին լավ ցույց է տվել: Ըստ էության սահմանադրորեն ամրագրվում է, որ ընտրությունների արդյունքում որևէ կուսակցություն անպայման պիտի լինի պառլամենտական մեծամասնություն, ու այդպիսով ընդհանրապես իմաստազրկվում է պառլամենտարիզմի էությունը: Խորհրդարանական հանրապետության առավելությունը հենց այն է, որ խորհրդարանում կարող են ներկայացված լինել բազմաթիվ կուսակցություններ, պայմանավորվել, գտնել առավել հրատապ խնդիրների ինչ-որ փոխզիջումային լուծումներ: Հիմա սահմանադրական փոփոխությունների դրդապատճառն ու բացատրությունն այնպիսին է, որ իբր նախագահական իշխանությունը կենտրոնացված է, և պետք է այն ապակենտրոնացնել: Բայց սա ոչ թե ապակենտրոնացում է, այլ կենտրոնացում մեկ կուսակցության շրջանակում:
DW. -Այս աշունը մռայլվեց Ադրբեջանի և չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շփման գծում իրադրության սրումով: Եթե նախկինում խոսք էր գնում “դիպուկահարների պատերազմի” մասին, ապա այժմ մարդիկ զոհվեցին առավել ծանր զինատեսակների կիրառումից: Արդյո՞ք այդ սրացումը հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵՀԱԿ Մինսկի խմբի թուլության արտահայտություն է:
Ռոբերտ Քոչարյան -Ի՞նչ կապ ունեն այստեղ միջնորդները, եթե հակամարտության կողմերը կամ կողմերից մեկը բավարար չափով չի գիտակցում կրակի դադարեցման ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը: Միջնորդները ստեղծում են ինչ-որ պլատֆորմ՝ հակամարտող կողմերի միջև շփման համար, փորձում են մշակել ինչ-ինչ առաջարկներ, որոնք, իրենց կարծիքով, կարող են լինել երկկողմանի ընդունելի: Շփման գծում մշտական դիտարկում չկա, և միջնորդները շատ զգույշ են իրենց գնահատականներում: Նրանք չեն ցանկանում գնահատողի դեր ստանձնել, թե ով է մեղավոր, իսկ ով՝ ոչ, ով առաջինը կրակեց, ով՝ պատասխանեց: Հակառակ պարագայում նրանք վտանգում են կորցնել հակամարտության կողմերի հետ ձեռք բերված հարաբերությունները: Բայց ուշադրություն դարձրեք միջնորդների ձևաչափին՝ ԱՄՆ, Ռուսաստան և Ֆրանսիա, որի թիկունքին կանգնած է Եվրամիությունը: Կարելի՞ էր միջնորդական առավել պատկառելի ձևաչափ մտածել: Դժվար թե: Այնպես որ խնդիրը հակամարտության կողմերի ակնկալիքների և մոտիվացիայի մեջ է: Ի՞նչ են նրանք ակնկալում կրակի դադարեցումից և ի՞նչ՝ հակամարտության կարգավորումից առհասարակ: Բավական է միայն նայել վերջին երկու-երեք տարվա ընթացքում Ադրբեջանի պաշտոնական անձանց արած հայտարարությունները, և դրանցում կհնչեն պատասխաններն այն հարցերի, թե ինչու են այսօր կրակում շփման գծում, թե ինչու իրականում չկա կրակի դադարեցում և թե ինչու են օգտագործվող զինատեսակների տրամաչափերն աճում:
DW. -Ինչպե՞ս է միջնորդների աշխատանքի վրա ազդում Ռուսաստանի ու Արևմուտքի միջև հակասությունը, որն առանձնապես սուր է զգացվում Սիրիային և Ուկրաինային վերաբերող հարցերում:
Ռոբերտ Քոչարյան -Կարելի է ենթադրել, որ համագործակցության էնտուզիազմը կնվազի, բայց Ռուսաստանն ու Արևմուտքը շարունակում են համագործակցել մի շարք այլ ուղղություններով, և ես լիահույս եմ, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումն այդ ուղղություններից մեկն է:
DW. -Ո՞վ կարող է ավելի զգալի ազդեցություն ունենալ կոնֆլիկտի հանգուցալուծման գործընթացի վրա: Ո՞րտեղ է դրված խնդրի խաղաղ կարգավորման բանալին՝ Մոսկվայու՞մ, Վաշինգտոնու՞մ:
Ռոբերտ Քոչարյան -Բաքվում, Ստեփանակերտում և Երևանում:
DW. -Խաղաղ կարգավորման գործում ի՞նչ դերակատարում ունեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահները: Անցյալ տարի նրանք երեք անգամ հանդիպեցին: Այս տարի՝ դեռևս այդպիսի հանդիպումը համաձայնեցնելու գործընթաց է գնում…
Ռոբերտ Քոչարյան -Կարո՞ղ եք բերել կոնֆլիկտի կարգավորման թեկուզ մեկ օրինակ, որտեղ առաջին դեմքերը չեն հանդիպում: Կարծում եմ՝ ոչ մի հաջողված օրինակ չկա: Դրանք երբեմն գաղտնի բանակցություններ են ինչ-որ երկրի հովանավորությամբ, երբեմն էլ՝ տարբեր ֆորմատների բաց բանակցություններ միջնորդների հետ միասին, բայց դա անխուսափելի գործընթաց է: Եթե դա այսօր արդյունքներ չի տալիս՝ չի նշանակում, որ չպիտի լինի կամ՝ անիմաստ է: Ցավոք, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները չեն ուղեկցվում շփման գոտում լարվածության թուլացմամբ: Միևնույն ժամանակ, կարծում եմ՝ երբ կողմերից մեկը մտածում է՝ եթե սա /նախագահների հանդիպումները, — խմբ./ խնդրի լիարժեք կարգավորման ճանապարհ չէ, այլ ուղղակի ինչ-որ ֆոն է ծառայելու, որպեսզի քիչ կրակեն, ապա հաստատ ավելի շատ են կրակելու: Նաև առավել քան համոզված կարող եմ ասել, որ եթե պատասխան գործողությունների մասին հայկական կողմի հայտարարություներն ընդամենը խոսքեր մնան՝ հաստատ ավելի շատ կկրակեն: Մի իրավիճակ է, որում կրակի իրական դադարեցումը կարող է պահպանվել կողմերի այն զգացողությամբ, որ կա ինչ-որ համաչափություն, կա ինչ-որ հավասարակշռություն և մեծամասշտաբ պատերազմը ռիսկային է:
DW. -Երկու տարի առաջ Երևանը ընտրություն կատարեց հօգուտ Եվրասիական Տնտեսական Միության՝ սառեցնելով ԵՄ հետ ասոցացման գործընթացը: Հայստանի ԵԱՏՄ մտնելու պահից անցել է շուրջ տաս ամիս: Արդարացա՞ն արդյոք Ձեր կարծիքով Հայաստանի սպասումները:
Ռոբերտ Քոչարյան -Կարծում եմ՝ ոչ: Հայտարարված նպատակն ու մղումը հետևյալն էին. մենք մտնում ենք մի մեծ մաքսային տարածք, որը հայկական բիզնեսի և արտահանողների համար մեծ հնարավորություններ է բացելու: Անցել է շուրջ մեկ տարի, բայց արտահանումը չմեծացավ, հակառակը՝ փոքրացավ: Փոքրացավ ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի հետ: Տեղի ունեցան իրադարձություններ, որոնք արմատապես փոխեցին իրավիճակը: Դոլարի նկատմամբ ռուբլու փոխարժեքի կտրուկ անկումը տարավ գործընթացը հայակական իշխանությունների սպասելիքների հակառակ ուղղությամբ: Դրան գումարվեցին պատժամիջոցները, ռուսական իշխանությունների ջանքերը ներմուծման փոխարինման ուղղությամբ և այլն: Այդ պատճառով էլ հայկական բիզնեսին խոստացված տոնը չկայացավ: Բայց, միևնույն ժամանակ, սա չափազանց կարճ ժամանակահատված է վերջնական գնահատականներ տալու համար: Ազդանշաններն այնպիսին են, որ մեր իշխանություններին պետք է չափազանց ակտիվ և ստեղծարար մոտեցում ցուցաբերել այս իրավիճակին և հասկանալ, որ լավ կյանքը որևէ մեկը հենց այնպես չի նվիրելու: Ոչ Մաքսային Միությունը, ոչ ԵՄ-ն, ոչ էլ Ասոցացման որևէ համաձայնագիր: Այսինքն ուր էլ որ անդամակցես քո կառավարումը պետք է էֆեկտիվ լինի, պետք է եֆեկտիվ լինեն քո բիզնեսմենների համար գործ անելու պայմանները, դու պետք է խրախուսես սեփական տնտեսության արտահանման բաղկացուցիչը: Միայն այդ ժամանակ իրականում հնարավոր կլինի գտնել սեփական տեղը մեծ տնտեսական տարածության մեջ:
DW. -Ինչպիսի՞ն եք տեսնում Հայստանի և Եվրամիության հարաբերությունների զարգացումը: Ինչ չափով է ազդել դրանց վրա Երևանի ընտրությունը հօգուտ ԵԱՏՄ-ի:
Ռոբերտ Քոչարյան — Միանգամից մի վերապահություն անեմ. ես չեմ եղել ասոցիացման համաձայնագրի ստորագրման կողմնակից այն տեսքով, որով դա ենթադրվում էր: Ոչ այն պատճառով, որ համաձայնագիրը լավն էր կամ վատն էր, այլ այն պատճառով, որ դրա որոշ դրույթները, այսպես ասենք, աշխարհաքաղաքական տեսնակյունից զգայուն էին մեր մյուս գործընկերների համար: Ես հասկանում էի, որ պետք է հաշվի նստել այդ հանգամանքի հետ: Առավել ևս այդ աշխարհաքաղաքական զգայունթյունը կբազմապատկվեր, քանի որ Հայաստանը այդ գործընթացի մեջ մտավ Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի հետ, որոնց համար գոյություն ուներ բացարձակ ակներև և հայտարարված նախընտրելի արտաքին քաղաքական ընտրություն /անդամակցություն ԵՄ-ին/: Իհարկե չարժեր այն ժամանակ այնքան խորացնել գործընթացը, որպեսզի հետո հայտնվել այլ տեղում: Փչացրե՞ց արդյոք այս ամենը Հայստանի հարաբերությունները ԵՄ հետ: Ես կարծում եմ հարաբերությունների ինչ-որ մի ծավալ մենք միևնույնն է ունենալու ենք: Կրճատված, ոչ լիարժեք, բայց ունենալու ենք անպայման: Սակայն մենք դեռ երկար ենք զգալու այն վնասը, որ հասցվել է Հայաստանի հեղինակությանը մեկ օրում կատարված՝ եվրոպացիների և հայ հասարակության համար բոլորովին անսպասելի կտրուկ շրջադարձի արդյունքում:
Ֆրանսիայի օդուժը Սիրիայի Ռաքքա քաղաքում հարվածներ է հասցրել «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերի ուղղությամբ։ Պաշտպանության նախարարը հայտարարել է, որ ֆրանսիական ռազմական օդանավերը նետել են 20 ռումբ:
Թուրքիայի Անթալիա նահանգում ընթացող Մեծ քսանյակի գագաթնաժողովին մասնակցող Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը բացատրել է՝ իր պետությունն արձագանքել է՝ ելնելով ինքնապաշտպանության անհրաժեշտությունից: «Ֆրանսիան չի կարող առանց արձագանքի թողնել «Իսլամական պետության» հարձակումները», — ասել է Լորան Ֆաբիուսը:
Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական խումբը հայտարարել է, որ ամբողջ գիշեր հարվածներ են եղել «Իսլամական պետության» հռչակած «խալիֆաթի» «մայրաքաղաք» Ռաքքայում տեղակայված զինապահեստների և զինյալների ուսումնավարժական ճամբարների վրա: Զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալսն այսօր հայտարարել է, որ ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում՝ երկրում իսլամիստական խմբավորման ահաբեկչությանն առնչվողներին հայտնաբերելու նպատակով:
«Մենք գիտենք, որ գործողությունները նախապատրաստված են եղել և այժմ էլ նախապատրաստվում են՝ ոչ միայն ընդդեմ Ֆրանսիայի, այլև եվրոպական այլ երկրների»,- հայտարարել է վարչապետը:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը հայտարարել է ծայրահեղական խմբավորման հետ առնչություն ունենալու կասկածանքով 23 անձի ձերբակալության, 31 միավոր զենքի առգրավման մասին: Ըստ նախարարի՝ անցած գիշեր իրավապահներն իրականացրել են ստուգումներ շուրջ 170 բնակավայրերում, France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 104 մարդ 48-ժամյա տնային կալանքի է ենթարկվել: Ներքին գործերի նախարարը զգուշացրել է․ — «Սա դեռ սկիզբն է, այս գործողությունները կշարունակվեն: Պետության պատասխանը կլինի ուժեղ, կլինի ամբողջական»:
Ֆրանսիական ոստիկանությունը հայտարարել է, որ միջոցառումներ են ձեռնարկվել՝ հայտնաբերելու և ձերբակալելու Բելգիայում ծնված 26-ամյա Սալահ Աբդեսլամ անուն-ազգանունով անձնավորությանը, որը կասկածվում է Փարիզի արյունալի հարձակումներին առնչություն ունենալու մեջ: Նրա եղբայրը եղել է մահապարտ ահաբեկիչներից մեկը, Սալահ Աբդեսլամը, ըստ BBC-ի, փարիզյան ահաբեկչությունից հետո հատել է սահմանը․ ոստիկանությունը մի պահ կանգնեցրել է նրան, հետո ազատ արձակել: Ֆրանսիական ոստիկանությունը տարածել է նրա լուսանկարը: Բելգիական լրատվամիջոցները հաղորդում են, որ ոստիկանությունը շրջապատել է այն տարածքները, որտեղ, հավանական է, պատսպարվում է Աբդեսլամը:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը բելգիացի պաշտոնակցի հետ հանդիպումից հետո Փարիզում հայտարարել է, որ ահաբեկիչների խումբը նախապատրաստվել է Բելգիայում՝ Ֆրանսիայից ստանալով աջակցություն:
Իրավապահ աղբյուրները նշել են, որ Սալահ Աբդեսլամը վարձակալել էր Volkswagen Polo մակնիշի ավտոմեքենա, որը հայտնաբերվել է հարձակման թիրախ դարձած «Բատակլան» համերգասրահից ոչ հեռու:
France 24-ի փոխանցմամբ` Փարիզի հարձակումներին մասնակցած 8 մահապարտ ահաբեկիչներից 5-ի ինքնությունը բացահայտվել է: Հիմնվելով իրավապահների բացահայտած տվյալների վրա՝ Ֆրանսիայի վարչապետը հայտարարել է, որ ահաբեկչական գործողությունները կազմակերպվել են Սիրիայում:
Ուրբաթ երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվածների թիվը, հիշեցնենք, հասել է 132-ի, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են:
Ինչպես տեղեկացանք ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակից, շաբաթ օրը, նոյեմբերի 14-ին Ռոբերտ Քոչարյանըհարցազրույց է տվել գերմանական Դոյչե Վելլե (Deutsche Welle) հեռուստառադիոընկերությանը:
Հարցազրույցի ընթացքում նախագահ Քոչարյանն իր տեսակետներն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, հայ-թուրքական հարաբերությունների արդի փուլի, սահմանադրական փոփոխությունների և այլ արդիական թեմաների վերաբերյալ:
«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար»,- պատմել է «Բատակլան» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության վկաներից մեկը, հաղորդում է Euronews-ը:
«Ես լսում էի, թե ինչպես էին նրանք վերալիցքավորում զենքերը: Համերգը դադարեցվեց, մարդիկ պառկած էին հատակին, իսկ նրանք շարունակում էին կրակել: Դա դժոխքի էր նման»,-պատմում է ականատեսը:
«Ես ու մայրիկս նետվեցինք հատակին, այնուհետ վազեցինք դեպի մուտքը, լսվում էին կրակոցների ձայները: Դա սարսափելի էր»,-պատմում է մեկ ուրիշ ականատես:
Վերջին տվյալներով, Փարիզում այս գիշեր տեղի ունեցած մի շարք ահաբեկչությունների հետևանքով զոհվել է շուրջ 160 մարդ: Ավելի քան 200 վիրավորներից շատերը գտնվում են ծանր վիճակում: Չեզոքացվել է 8 ահաբեկիչ: Երկրի գլխավոր դատախազ Ֆրանսուա Մոլենսը հայտնել է, որ ահաբեկչությունները տեղի են ունեցել միաժամանակ 6 կետերում:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ահաբեկչություններից հետո հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, ով առաջարկել է իր օգնությունը:
Ֆրանսիական լրատվամիջոցները հաղորդում են, որ ահաբեկչությունների այս շարքը ոչ այլ ինչ է, քան պատերազմի հայտարարում: Le Parisien հանդեսը լույս է տեսել «Սա պատերազմ է» խորագրով, իսկ Le Figaro թերթը՝ «Պատերազմ Փարիզի կենտրոնում» խորագրով:
Քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում Վարդուշ Սիմոնյանի և Գոհար Բարսեղյանի սպանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի քննությամբ պարզվել են նոր հանգամանքներ. տարեց կանանց սպանությանը դրդելու մեղադրանք է առաջադրվել նույն մարզի մեկ այլ անչափահասի:
«Ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Եղեգնաձոր քաղաքի անչափահաս բնակիչ Ս.Զ.-ն համոզելու միջոցով դրդել է համաքաղաքացի, անչափահաս Ն.Խ.-ին ապօրինաբար կյանքից զրկել Եղեգնաձոր քաղաքի բնակչուհի Վարդուշ Սիմոնյանին և Վայոց Ձորի մարզի Վերնաշեն գյուղի բնակչուհի Գոհար Բարսեղյանին և հափշտակել նրանց ոսկյա ականջօղերը»,-ասված է Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում:
Ապա Քննչական կոմիտեն մանրամասնում է․-«Նախնական քննության տվյալներով՝ Եղեգնաձոր քաղաքի անչափահաս բնակիչ Ս.Զ.-ն 2015 թվականի հոկտեմբերի 20-ին` ժամը 12:00-13:00-ի սահմաններում, Ն.Խ.-ի հետ նախնական պայմանավորվածության համաձայն, գնացել է Եղեգնաձոր քաղաքի Իսակովի փողոցի թիվ 25 հասցեում գտնվող Վարդուշ Սիմոնյանի առանձնատուն, իսկ 2015 թվականի հոկտեմբերի 24-ին՝ Վայոց Ձորի մարզի Վերնաշեն գյուղում գտնվող Գոհար Բարսեղյանի տուն: Ըստ դերաբաշխման՝ Ն.Խ.-ն մտել է տարեց կանանց տուն, իսկ Ս.Զ.-ն հսկել է դրսում: Վարդուշ Սիմոնյանից և Գոհար Բարսեղյանից հափշտակված ոսկյա ականջօղերը նրանք հետագայում վաճառել են ոսկու առուվաճառքով զբաղվող կետերում, իսկ վաճառքից ստացված գումարը՝ տնօրինել երկուսով»:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 21-ին Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքի Իսակովի 25 հասցեում գտնվող տան բակում հայտնաբերվել էր նույն տան 91-ամյա բնակչուհի Վարդուշ Սիմոնյանի դին, իսկ հոկտեմբերի 24-ին նույն մարզի Վերնաշեն գյուղի առանձնատներից մեկի հարևանությամբ գտնվող հողամասում՝ այդ գյուղի 76-ամյա բնակչուհի Գոհար Բարսեղյանի դին: Սիմոնյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում 16-ամյա Ն.Խ.-ն խոստովանական ցուցմունք էր տվել, որ Բարսեղյանին ևս ինքն է սպանել: Նոյեմբերի 2-ին քրեական գործերը միացվել են մեկ վարույթ, և Ն.Խ.-ին մեղադրանք առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ի և 8-րդ կետերով՝ «շահադիտական դրդումներով երկու կամ ավելի անձանց սպանություն»:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ նոյեմբերի 4-ին Ս.Զ.-ն ձերբակալվել է, իսկ նոյեմբերի 7-ին՝ ներգրավվել որպես մեղադրյալ. նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով` «հանցակցություն շահադիտական դրդումներով երկու կամ ավելի անձանց սպանությանը»: Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան` Ս.Զ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Եգիպտոսում աղետի ենթարկված ռուսական А321-ի ինքնագրիչների վերծանմամբ զբաղվող քննիչները հայտնել են, որ գրանցվել է պայթյուն, որը կապված չի եղել շարժիչի խափանման հետ, հայտնել է France 2-ը: «Սև արկղերի» ձայնագրությունները թույլ են տալիս լսել պայթյունի աղմուկը, որը տեղի է ունեցել թռիչքի ժամանակ»,-հայտնում է նա:
Քննիչները նշում են, որ «աղմուկը շարժիչի խափանման հետ կապված չի եղել»:
Le Point թերթը «սև արկղերի» վերծանման արդյունքների վրա հղումով հայտնել է, որ պայթյունից հետո ինքնաթիռը հոսանքազրկվել է: Պարբերականը նշում է, որ պարամետրիկ ինքնագրիչի վերծանումը թույլ կտա պարզել հստակ տեղը, որտեղ կարող էր դրված լինել ռումբը:
«Ամեն ինչ նորմալ է, միանգամայն նորմալ թռիչքի ընթացքում և հանկարծ` ոչինչ»,-ասել է AFP աղբյուրը` խոսելով «սև արկղերի» վերծանման մասին:
Նոյեմբերի 4-ին եգիպտական քաղաքի օդանավակայան թռիչքները դադարեցրեց Մեծ Բրիտանիան և Իռլանդիան: Նշենք, որ ներկայումս Շարմ էլ-Շեյխում 20000 բրիտանացի զբոսաշրջիկ կա:
Այսօր արդեն Նիդեռլանդների արտգործնախարարությունն է հայտարարել է Շարմ էլ-Շեյխի օդանավակայան և հակառակ ուղղությամբ քաղաքացիական ավիացիայի թռիչքների դադարեցման մասին:
Ըստ աղբյուրի՝ Նիդեռլանդների իշխանությունները սպասում են բրիտանացի փորձագետների եզրակացությանը, որոնք ստուգում են Շարմ էլ-Շեյխի օդանավակայանի անվտանգության աստիճանը: Բրիտանական հատուկ ծառայությունների տեղեկությունների համաձայն, Սինայի թերակղզում ռուսական A321 ինքնաթիռի կործանման պատճառը ռումբի պայթյունն է:
Թռիչքների արգելքը ուժի մեջ կլինի մինչև նոյեմբերի 8-ը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.