23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանը դարձել է Ուկրաինայի կոնֆլիկտի պատճառով ռուսաստանցիների տեղափոխման գլխավոր շահառուն։ Այս մասին ասվում է Renaissance Capital-ի զեկույցում, որը նվիրված է Հայաստանի տնտեսությանը:
«Ներդրումային ընկերության վերլուծաբաններն այս տարի երկրի ՀՆԱ-ի աճ են կանխատեսում մինչեւ 14 տոկոս՝ թեեւ տարեսկզբին կանխատեսում էին տնտեսության 5 տոկոս աճ:
Այս տարի երկնիշ տնտեսական աճի պատճառների թվում S&P Global-ի վերլուծաբանները զեկույցում նշում են Ռուսաստանից դրամական փոխանցումների կտրուկ աճը, որն աջակցել է այդ երկրի վճարային հաշվեկշռին, ինչպես նաեւ ներքին պահանջարկի աճը մարդկանց զանգվածային ներհոսքի հաշվին: Միայն հուլիս-սեպտեմբեր ամիսներին ռուսաստանցիները Հայաստան են մուտք գործել ավելի քան 267 300 անգամ։
Ռուսաստանցիների ներհոսքի հետ կապված ՏՏ ոլորտը Հայաստանում ամենաարագ զարգացողներից մեկն է դարձել։ «Մենք տեսնում ենք, որ ՏՏ ոլորտն այժմ այնքան էլ մեծ չէ ՀՆԱ-ի մասշտաբով, բայց պետությունը նպաստում է ռելոկացիոն մասնագետների կամ ՏՏ-բիզնեսի տեղայնացմանը, ինչը ձեռնտու է երկրի տնտեսությանը։ Այս ոլորտում մենք ականատես կլինենք ուժեղ երկնիշ աճի»,-նշում է Renaissance Capital-ի Ռուսաստանի եւ ԱՊՀ-ի գծով գլխավոր տնտեսագետ Սոֆյա Դոնեցը:
Դոնեցի խոսքով՝ Հայաստանում շահել են հյուրընկալությանը միտված բոլոր ոլորտները։ «Հյուրանոցային հատվածը, ռեստորանային հատվածը, ծառայությունների եւ առեւտրի ոլորտը այս պահին ցույց են տալիս մինչեւ 30 տոկոս աճ»,-նշել է փորձագետը: Ըստ Renaissance Capital-ի տվյալների՝ շինարարության ծավալները տարեցտարի կավելանան 15-20 տոկոսով, գրում Է Forbes-ը:
Երկրի տնտեսությանն աջակցում է նաեւ Ռուսաստան արտահանման ավելացումը։ Ըստ Renaissance Capital-ի՝ 2022 թվականի ինն ամիսների ընթացքում արտահանումն աճել է 60 տոկոսով՝ հիմնականում դեպի Ռուսաստան հոսքի հետ կապված։
«Ռուսաստանը Հայաստանի համար առեւտրի առանցքային գործընկերներից մեկն է»,-պարզաբանում է Դոնեցը ։
Դոնեցն առանձնացրել է մի քանի պատճառ, որոնց համաձայն՝ Հայաստանը ցույց կտա ամենամեծ տնտեսական աճը Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի երկրների շարքում։ «Երկիրն ունի շահավետ աշխարհաքաղաքական դիրք, նրա տնտեսությունը փոքր է, իսկ իշխանությունները ջանքեր են գործադրում, որպեսզի այցելուները մնան»,-ասում է Դոնեցը։
Դոնեցը կարծում է, որ Հայաստանը «կարոտել է» այցելուներին։ «Վերջին տարիներին ծառայությունների ոլորտը վատթարացել է համավարակի պատճառով։Զբոսաշրջային հոսքը վերականգնվել է նախահամավարակային մակարդակներին, ինչի վրա ազդել է նաեւ ռուս զբոսաշրջիկների ներհոսքը, որոնք այս տարի սահմանափակվել են ընտրության հարցում»,-ասում է փորձագետը։
«Երկրի տնտեսության երկնիշ աճը մեկանգամյա երեւույթ է»,-կարծում է Դոնեցը։ Սակայն, ըստ նրա, Հայաստանը կայուն տնտեսական աճի պաշար ունի։
Renaissance Capital-ն ակնկալում է, որ տնտեսությունը հաջորդ տարի կաճի 5-7 տոկոսով։
«ՀՀ փորձագետ» մակրոտնտեսական վերլուծության եւ կանխատեսման գծով տնօրեն Անտոն Տաբախը նույնպես կարծում է, որ Հայաստանի տնտեսական աճը ժամանակավոր է։ «Քիչ հավանական է, որ երկարաժամկետ հեռանկարում ռուսաստանցիները կօգնեն երկրին»,-նշել է նա։
Ռուսաստանցիների տեղափոխումը զգալիորեն ամրապնդել է երկրի ազգային արժույթը։ Հայկական դրամի փոխարժեքն այս տարվա նվազագույնից ամրապնդվել է գրեթե 30 տոկոսով, այն դեպքում, երբ այլ զարգացող շուկաների արժույթներն ամենուր արժեզրկվել են ֆինանսավորման պայմանների գլոբալ խստացման եւ ընթացիկ գործառնությունների հաշվի սալդոյի վատթարացման պատճառով, կարծում է S&P Global-ը։ Օրինակ, եվրոն եւ ֆունտն այս տարի արժեզրկվել են ավելի քան 5 տոկոսով, ինչպես Չինաստանի եւ Հնդկաստանի արժույթները։
Հայաստանի տարեկան ինֆլյացիան այս տարվա հոկտեմբերին կազմել է 9,5 տոկոս, ինչը ցածր է Վրաստանում, Ուզբեկստանում, Ադրբեջանում, Ղազախստանում եւ Մոլդովայում համանման ցուցանիշից: «Նման ցածր ինֆլյացիան պայմանավորված է պետության պահպանողական քաղաքականությամբ»,-ասում է Դոնեցը։
Այնուամենայնիվ, որոշ ռուսաստանցիներ ժամանակի ընթացքում կցանկանան լքել Հայաստանը, ինչը կհանգեցնի երկրի տնտեսության աճի դանդաղեցման, նշում է տնտեսագետը: «Նման ռիսկեր միանշանակ կան։ Եւ լավ է, որ կառավարությունում ոչ ոք չի ընկալում ներհոսքը որպես միտում։ Իշխանությունները լրացուցիչ գումար են ծախսել բյուջեի դեֆիցիտի կրճատման, արտաքին պարտքի կրճատման վրա»,-ասել է նա։
Երկրի համար տնտեսական վտանգ է ներկայացնում նաեւ Լեռնային Ղարաբաղում հակամարտության հնարավոր էսկալացիան, կարծում են Renaissance Capital-ում: Ինչպես նշել է ընկերությունը, երկրի իշխանությունը կարող է ավելի շատ միջոցներ ծախսել սպառազինության վրա, քանի որ հակամարտությունը սրվել է Ռուսաստանի կողմից Հայաստանի աջակցության թուլացումից հետո: Ինչպես հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարությունը, այս տարվա սեպտեմբերին Ադրբեջանի բանակը ինտենսիվ փոխհրաձգություն է սկսել հրետանու, անօդաչու թռչող սարքերի եւ խոշոր տրամաչափի հրաձգային զենքի օգտագործմամբ՝ դա բացատրելով Հայաստանի կողմից «լայնամասշտաբ սադրանքով»: Հակամարտությունը դուրս է եկել Լեռնային Ղարաբաղի տարածքից, եւ գնդակոծության տակ են հայտնվել Հայաստանի քաղաքացիական եւ ռազմական օբյեկտները»։
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհրաժեշտ և առանցքային բաղադրիչներից է բանակցային լիարժեք ձևաչափը և այդ շրջանակներում ընթացող քննարկումներն ու հանդիպումները։
Այդ համատեքստում կարևոր ենք համարում ընդգծել, որ Արցախի Հանրապետության համար անընդունելի են Ադրբեջանի փորձերը չեղարկել Արցախի՝ որպես հակամարտության կողմի կարգավիճակը, իսկ բանակցությունները ներկայացնել որպես «խոսակցություն Ղարաբաղում ապրող հայերի հետ» և Ադրբեջանի ներքին քաղաքականության շրջանակներում ընկած գործընթաց։
Արցախի ժողովուրդը մի քանի անգամ արտահայտել է իր դիրքորոշումը սեփական ապագայի վերաբերյալ, որը վերահաստատվել է ս․ թ․ հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքով։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը բազմիցս ընդգծել է բանակցություններին Արցախի լիիրավ մասնակցության անհրաժեշտությունը և ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի՝ որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար լավագույն հարթակի պահպանման կարևորությունը։ Մեր տվյալ դիրքորոշումը մնում է անփոփոխ:
Միևնույն ժամանակ Արցախի Հանրապետությունը չի հրաժարվում պաշտոնական Բաքվի հետ երկկողմ հարաբերություններին և հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի քննարկումից։ Սակայն հարկ ենք համարում շեշտել, որ ցանկացած քննարկում ընդունելի կլինի միայն այն դեպքում, եթե ընթանա միջազգայնորեն համաձայնեցված ձևաչափով և կողմերի իրավահավասարության սկզբունքի պահպանմամբ։
«Եթե խոսքը գնում է զրահատեխնիկայի խափանումների մասին, ապա այստեղ Ջալալ Հարությունյանը մեղավորություն չի ունեցել, քանի որ զրահատեխնիկայի պիտանելիությունն լրացուցիչ ստուգման ենթարկելու պարտականութուն չի ունեցել»,-ասուլիսում հայտարարեց Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանի փաստաբան Արսեն Սարդարյանը:
Նրա խոսքով՝ եղել է փաստաթղթավորված հաստատում, որ հոկտեմբերի 7-ի հակահարձակմանը զրահատեխնիկան 99%-ով պատրաստ է եղել և կասկածի տեղիք չի տվել դրանց անսարքությունը:
Արսեն Սարդարյանը հայտատարեց որ ճիշտ են եղել նաև հետախուզական տվյալները, որ հակառակորդն այդ հատվածում թույլ է եղել և չի սպասել հարձակման:
Պատասխանելով լրագրողի հարցին՝ փաստաբանն ասաց, որ Հարությունյանին առաջադրված մեղադրանքում չկա 44-օրյա պատերազմում հարավային ուղղությամբ պաշտպանական դիրքերը ճեղքվելու պատճառների մասին կետ:
«Հիմա հակառակորդի ուժե՞րն են գերբնական ուժեղ եղել պաշտապանական այդ գծում ունեցած մեր ուժերից, թե՞ այնտեղ մեր ունեցած որոշ օղակներ պաշտպանությունը չեն կազմակերպել, այսօր ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, քանի որ այն չեմ ուսումնասիրել, բայց ձեր մոտեցումը ցույց է տալիս, որ մեր հասարակությունը սիրում է գտնել մեղավորին: Մենք էլ մեր ամենափայլուն անձանց, որնք իրենց կյանքն ու առողջությունը նվիրել են հզոր բանակ ունենալու գործին, փորձում ենք գտնել ինչ-որ կետ և դրա վրա կառուցել հակակրանք նրանց հանդեպ, սա ճիշտ չէ»,-ասաց փաստաբանը և հավելեց. «Մեր դժբախտությունն է դառնում, երբ որ մենք ազգովի սկսում ենք մի պահ բոլորին հերոսացնել, հետո պարտվելու դեպքում ասել՝ բոլորդ թույլ եք, անպիտան: Իրականում սա հակասություն է: Եթե 1-ը 5-ին հարաբերակցություն է եղել, ապա ինչպե՞ս պետք է պահեին այդ գիծը, ռազմական այդ ինչ հնարքներով»:
Արսեն Սարդարյանը տեղեկացրեց, որ Հարությունյանին առաջադրված մեղադրանքի մեջ գրված է, որ հակահարձակման ժամանակ հաշվի չի առնվել, որ հակաօդային պաշտպանության համակարգերը բավարար չեն եղել:
«Բայց այստեղ պետք է նշեմ, որ հոկտեմբերի 7-ի դրությամբ մենք դեռևս ունեցել ենք բավական քանակի հակաօդային հարձակման տեխնիկա, որն ուղեկցել է հակահարձակման գործողությունները, այդ օրը հակառակորդի 15 ԱԹՍ է խոցվել և այն արդեն ապացուցում է, որ այդ գործողությանը մենք ունեցել ենք ներգրաված բավականին չափով սպառազինություն»,-հայտնեց Սարդարյանը:
Մեջբերելով մեղադրանքի այն դրույթն, ըստ որի՝ հակահարձակման ժամանակ չի օգտագործվել գիշերային պայմանները՝ փաստաբանն ասաց, որ այն հնարավոր չէր, քանի որ մեր տեխնիկան հագեցված չի եղել համապատասխան գիշերային սարքավորումներով:
«Գիշերն այդ տեխնիկան հանելը, լույսերը միացնելը, կդառնանար հարմար թիրախ և այն ռազմական առումով անթուլատրելի է»,-ասաց փաստաբանը և հավելեց, որ հիմնավոր չէ նաև մյուս մեղադրանքը, թե հարձակման ժամանակ չի ապահովվել երկու թևերի համագործակցությունը:
Նրա խոսքով՝ ԳՇ հաշվարկի հիման վրա ճիշտ ժամանակին թևերը սկսել են հարձակումը, իսկ մարտերի ընթացքում աջ թևն առաջ չի գնացել:
«Աջ թևը հրաժարվել է առաջ գնալ, սա կատարվել է այն ժամանակ, երբ ձախ թևում մենք արդեն հասած ենք եղել Ջրական-Հորադիզ մայրուղուն, որի պահելը եղել է շատ կարևոր: Եթե մենք կարողանայինք ամրանալ այնտեղ և հակառակորդին թիկունքից կտրեինք, ապա օպերացիան կհամարվեր ամբողջությամբ նպատակին հասած»,-հայտարարեց Արսեն Սարդարյանը:
Փաստաբանը տեղեկացրեց, որ Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքը բաղկացած է երկու դրվագից, որից մեկը հենց 2020 թվականի հոկտեմբերի 7-ին կատարված հակահարձակման օպերացիային է, երկրորդը՝ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին հերտանային դիվիզիոններից մեկում տեղի ունեցած հակառակորդի հարձակման հետևանքով կորուստներին։
Արցախի Հանրապետության դատախազությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․
«Վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանը ակտիվորեն գործադրում է բոլոր ջանքերը՝ խաղաղ բնակչությանը ահաբեկելու, մարդկանց կյանքի «բնականոն» ընթացքը խաթարելու նպատակով: Հրաձգային տարբեր զինատեսակներից թիրախային կրակոցներ են արձակվում շփման գծին հարակից գյուղատնտեսական նշանակության հողերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ, վնասում են գյուղտեխնիկան, հարկադրում դադարեցնել հողի մշակման կամ բերքահավաքի հետ կապված աշխատանքները: Արձանագրվել են նաև դեպքեր, երբ զինված ադրբեջանցի զինվորականները մոտեցել են այգում աշխատող Արցախի քաղաքացիներին և զենքի գործադրման սպառնալիքով պահանջել դադարեցնել աշխատանքներն ու լքել այն:
Այսօր ադրբեջանական կողմը կրկին հրաձգային տարբեր զինատեսակներից կրակ է բացել այս անգամ Մարտունու շրջանի Հացի գյուղի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ, վնասել տրակտորը, իսկ Թաղավարդի հատվածում միացվել է կրոնական ու ծիսական բնույթի բարձր երաժշտություն: Թվարկված բոլոր հանցավոր դեպքերն արձանագրվում և փաստագրվում են Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից՝ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով:
Արցախի Հանրապետության դատախազության կողմից նշված դեպքերի մասին անմիջապես հաղորդվում է Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի դատախազին, յուրաքանչյուր դեպքում կոչ է արվում ադրբեջանական կողմին հավատարիմ մնալ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի ու Ադրբեջանի Հանրապետությունների գլխավոր դատախազների միջև ձեռք բերված պայմանավորվածությանը և պատշաճ քննություն իրականացնել՝ նման արարք կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու համար, սակայն այդ հորդորները մշտապես մնում են անարձագանք:
Արցախի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ կատարվող հանցավոր ոտնձգությունները ադրբեջանական իշխանությունների կողմից կազմակերպված լինելը հերքելու համար Ադրբեջանը առնվազն պետք է քրեական պատասխանատվության ենթարկի նման արարքներ կատարած անձանց, սակայն այս ուղղությամբ ոչ միայն որևէ քայլ չի ձեռնարկվում, այլև բացահայտ ու դիտավորյալ անգործությամբ խրախուսվում են հայատյացությունն ու դրա արտահայտման դրսևորումները»:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ընդունելով Արևելյան գործընկերության հարցերով ԵՄ հատուկ բանագնաց Դիրկ Շյուբելի գլխավորած պատվիրակությանը, անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ հայտարարելով, որ «եթե Երևանը խաղաղություն է ցանկանում, ապա պետք է հրաժարվի «շատ վտանգավոր հռետորաբանությունից» (չակերտները՝ Tert.am)»:
«Մենք առաջարկել ենք հինգ սկզբունքից բաղկացած խաղաղություն և իր տեսակով շրջանակ: Մենք էինք, որ առաջարկեցինք սահմանազատման հանձնաժողով ստեղծել։ Հենց մենք փորձեցինք որոշել հարաբերությունների կարգավորման հիմքերը։ Այս գործընթացի սկզբնական փուլում Հայաստանը շատ է տատանվել։ Հիմա խոսում են խաղաղության մասին, բայց մենք չենք հասկանում, թե ինչ է նշանակում խաղաղություն ըստ իրենց հայեցակարգի», — ասել է Ալիևը։
Նրա խոսքով՝ Բաքուն այս հարցում շատ հստակ դիրքորոշում ունի:
«Մենք պետք է ունենանք երկու ճանապարհ՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթաց, այդ թվում՝ «Ադրբեջանում՝ Ղարաբաղում» (չակերտները՝ Tert.am), հայկական փոքրամասնության իրավունքների և անվտանգության հետ կապված հարցեր։ Երեկ ես հեռախոսազրույց եմ ունեցել պետքարտուղար Բլինկենի հետ։ Այդ մասին էլ ենք խոսել։ Մենք հստակ հասկանում ենք, որ երկու ճանապարհ պետք է լինի, դրանք չպետք է խառնվեն։ Սակայն Հայաստանի հայտարարությունները խիստ հակասական են։ Ասում են՝ ճանաչում են մեր տարածքն ու ինքնիշխանությունը։ Ոչ միայն ասում են, այլ ստորագրում են Պրահայում և Սոչիում։ Սա նշանակում է մեր ամբողջ տարածքի ինքնիշխանությունը։ Մենք բոլորս հասկանում ենք, թե ինչ է ինքնիշխանությունը։ Միաժամանակ ցանկանում են հաշտության պայմանագրում ներառել «Ադրբեջանում հայկական փոքրամասնությանը» (չակերտները՝ Tert.am) վերաբերող հարցեր։ Դա տեղի չի ունենա։ Դա անհնար է: Մենք սրան չենք համաձայնի։ Ուստի մեզ անհրաժեշտ է Հայաստանի իշխանության բացարձակ հստակ դիրքորոշումը սեփական օրակարգի վերաբերյալ: Վերջերս ասացի, որ եթե իրենք խաղաղություն են ուզում, ուրեմն մենք էլ ենք խաղաղության կողմնակից։ Եթե նրանք խաղաղություն չեն ուզում, ապա դա իրենց ընտրությունն է։ Այսօր խաղաղության մասին նրանց խոսակցությունները համարում եմ մի տեսակ մանիպուլյացիա։ Որովհետև եթե նրանք իսկապես խաղաղություն ցանկանային, ապա մեր առաջարկին կարձագանքեին»,- ասել է Ալիևը։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել է, որ Հայաստանն առաջարկել է խաղաղության շրջանակային պայմանագիր ստորագրել:
«Ռուսական դիրքորոշումն ընդունելն է պատճառը, որ մենք առաջ ենք քաշում ոչ թե կարգավիճակի, այլ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների ապահովման հարցը։ Ինչպես 2018–ին, հիմա էլ մենք կարծում ենք, որ խոսակցության թիվ մեկ մասնակիցը պետք է լինի Լեռնային Ղարաբաղը։ Եվ մենք հույս ունենք, և կարծես թե, միջազգային հանրության շրջանում էլ այդ ըմբռնումը կա, որ միջազգայնորեն տեսանելի խոսակցություն պետք է տեղի ունենա ԼՂ ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև, որը պետք է լինի ԼՂ հայերի իրավունքների ու անվտանգության մասին։ Այն, որ մենք համաձայն ենք Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների հարցը տարանջատել ԼՂ հայերի խնդիրների հասցեգրումից, դա չի նշանակում, որ մենք համաձայն ենք ԼՂ հայության անվտանգության ու իրավունքների հարցը օրակարգից հանելուն»,-ասել է Փաշինյանը։
Նա նշել է, որ ՀՀ-ն պատրաստ է փոխադարձաբար տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման հենքի վրա կնքել պայմանագիր․ «Պատրաստ եք շրջանակային պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ խաղաղության վերաբերյալ»։
Գործադիրը հաստատել է 2022 թ. սեպտեմբերի 13-ից Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողների սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը:
Սոցիալական աջակցություն նախատեսվում է տրամադրել առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն չունեցող զինծառայողներին: Ըստ այդմ, զինծառայողներին կդրամադրվի սոցիալական աջակցություն՝ 500 000 դրամի չափով:
MediaHub-ի տեղեկություններով՝ Պեմզաշենում դաժան սպանության գործով անցնող եւ իր մեղավորությունը չընդունող Արկադի Բարսեղյանի վարած մեքենայում արյան հետքեր են հայտնաբերվել։ Այս պահին իրավապահ մարմինները սպասում են դատաբժշկական փորձաքննության արդյունքներին՝ հասկանալու համար, հետքերը համընկնում են ընտանիքի սպանված անդամների ԴՆԹ հետ, թե ոչ։
Պեմզաշենում մոր եւ նրա երկու անչափահաս երեխաների սպանության գործով 2 անձ է կալանավորվել։ Ենթադրյալ հանցագործներից մեկը՝ Վրույր Բարսեղյանը խոստովանական ցուցմունքում նշել է, որ իր հետ է եղել «Տիխ» մականունով Արկադի Բարսեղյանը, որը վերջինիս հորեղբոր որդին է։
Արկադի Բարսեղյանը չի ընդունում իր մեղավորությունը՝ նշելով, որ այդ օրը, այդ ժամին գտնվել է այլ վայրում։ MediaHub-ի տեղեկություններով՝ Զարինեին՝ երեխաների մորը, սուր կտրող ծակող գործիքով մահացու վնասվածքներ հասցնելուց հետո ենթադրյալ հանցագործները երեխաներից հետաքրքրվել են՝ ճանաչու՞մ են իրենց, դեմքով գիտե՞ն, որ իրենց տան տեղը հարցնեն՝ կիմանա՞ն, երեխաները պատասխանել են՝ այո, որից հետո Զարինեի սպանության հետքերը վերացնելու համար՝ սպանել են նաեւ երեխաներին։ Մենք ողբերգական սպանության օրը հայտնել էինք, որ Մելիքսեթյանների տան եւ՛ դուռը, եւ՛ պատուհանները վնասված չէին, ինչը վկայում էր այն մասին, որ տան վրա ավազակային հարձակում չէր եղել։
MediaHub-ի տեղեկություններով՝ հանցագործները տուն են մտել այն ժամանակ, երբ կեսգիշերին Զարինեն լվացք փռելիս է եղել։ Ըստ նախնական վարկածների՝ ընտանիքի սպանության մեջ կասկածվողները տուն են ներխուժել՝ գողության նպատակով։
Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ ենթադրյալ մարդասպաններից Վրույր Բարսեղյանը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, այս հիմքով ազատվել է նաեւ պարտադիր զինվորական ծառայությունից։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Պեմզաշեն գյուղում դաժան սպանություն էր տեղի ունեցել. սեփական տանը գտել էին 31-ամյա բնակչուհու և վերջինիս 12-ամյա դստեր եւ 8-ամյա որդու մարմինները: Մահացածներն են մայրը՝ 31-ամյա Զարինեն, ու նրա երկու երեխաները՝ 12 տարեկան դուստրը և 8 տարեկան որդին։ Դաժան սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա բնակիչը, որը ոստիկանությունում տվել է ինքնախոստովանական ցուցմունք, հաջորդ օրը ձերբակալվել է նաեւ հանցանքը ենթադրաբար կատարած երկրորդ անձը՝ 41-ամյա տղամարդ։
Իրանցի մի խումբ օրենսդիրներ շատ կոշտ են արձագանքել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ադրբեջանի սահմաններից դուրս ապրող հայրենակիցների մասին հայտարարություններին, որոնք Թեհրանում ընկալել են որպես Իրանում մեծաթիվ ադրբեջանական բնակչության մասին հստակ ակնարկ, գրում է Tehran Times-ը:
Օրենսդիր Սեյեդ Ալբորզ Հոսեյնին Ադրբեջանի նախագահին հիշեցրել է այն փաստը, որ Գյուլիստանի պայմանագրով Ադրբեջանի Հանրապետությունը ստեղծվել է՝ առանձնանալով Իրանից:
«Ադրբեջանի նախագահը դիտարկումներ է արել թուրքաբնակ տարածքների մասին։ Ես առաջարկում եմ, որ նա կարդա Գյուլիստանի պայմանագիրը, որպեսզի հասկանա, թե որ տարածքն է առանձնացվել որ տարածքից։ Հարևան պետությունների տարածքային ամբողջականության մասին այս արտահայտությունները հարիր չեն Ադրբեջանի նախագահին»,- ասել է Հոսեյնին։
Վերջինիս ասածը հնչել է որպես պատասխան Ալիևի հակասական հայտարարությանը Թյուրքական պետությունների կազմակերպության 9-րդ գագաթնաժողովի ժամանակ:
«Թյուրքական աշխարհը բաղկացած է ոչ միայն անկախ թյուրքական պետություններից, նրա աշխարհագրական սահմաններն ավելի լայն են։ Կարծում եմ, որ ժամանակն է կազմակերպության շրջանակում ուշադրություն դարձնել այնպիսի խնդիրների վրա, ինչպիսիք են թյուրքական կազմակերպության անդամ երկրների սահմաններից դուրս ապրող մեր հայրենակիցների ձուլման կանխումը և իրավունքների, անվտանգության ու ազգային ինքնության պաշտպանությունը» — Սամարղանդում գագաթնաժողովին ասել է Ալիևը։
«Թյուրք երիտասարդ սերունդը պետք է հնարավորություն ունենա մայրենի լեզվով սովորելու այն երկրներում, որտեղ բնակվում է։ Ցավոք, Ադրբեջանի սահմաններից դուրս բնակվող 40 միլիոն ադրբեջանցիների մեծամասնությունը, զրկված է նման հնարավորությունից։ Թյուրքայկան երկրների սահմաններից դուրս բնակվող մեր հայրենակիցների ուսուցումը մայրենի լեզվով մշտապես պետք է լինի կազմակերպության օրակարգում։ Այդ ուղղությամբ պետք է անհրաժեշտ քայլեր կատարվեն։ Ադրբեջանի պետությունը հատուկ ուշադրություն է դարձնում արտերկրում բնակվող ադրբեջանցիների իրավունքների, ազատությունների և անվտանգության պաշտպանությանը։ Մենք շարունակելու ենք մեր ջանքերը, որպեսզի դառը ճակատագրի բերումով Ադրբեջան պետությունից անջատված մեր հայրենակիցները պահպանեն մեր լեզուն, ավանդույթները, մշակույթը, հավատարիմ մնան ադրբեջանական գաղափարներին և երբեք չխզեն կապերը իրենց պատմական հայրենիքի հետ»,- հայտարարել էր Ալիևը։
Սրան ի պատասխան Հոսեյնին ասել է, որ Ալիևի հայտարարություններն անիրատեսական են, և եթե Գյուլիստանի պայմանագիրը չլիներ, Ադրբեջանը կլիներ Իրանի մաս:
Նա նաև կոչ է արել Իրանի արտաքին գործերի նախարարությանը և Մեջլիսին արձագանքել այս հայտարարություններին։
Իրանի խորհրդարանի մեկ այլ պատգամավոր Ալի Նիկզադը հեգնել է, որ «թոռը չի կարող ուրանալ իր պապին», և որ Ադրբեջանի նախագահի արտահայտություններն անհիմն են։
Օրենսդիր Մոհամմադ Ռեզա Միրթաջուդդինին այնքան հեռուն է գնացել, որ կոչ է արել միացնել Նախիջևանը: Միրթաջուդինին ասել է, որ Ալիևը իր կարողություններից դուրս արտահայտություններ է արել և մեղադրել է նրան պատմությունը չիմանալու համար:
Դիմելով Ալիևին՝ պատգամավորն ասել է. «Նկատի ունեցեք, որ Ադրբեջանն է անջատվել է Իրանից, ոչ թե հակառակը»։
Հիշեցնենք, որ օրերս Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել էր Իրանում Ադրբեջանի դեսպանին։
«Ադրբեջանի Հանրապետության դեսպանը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն՝ Ադրբեջանի պաշտոնյաների և ԶԼՄ-ների կողմից հակաիրանական քարոզչության և Իսլամական Հանրապետության դեմ զրպարտչական արշավի ֆոնին», — ասվում է Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
Ադրբեջանի դեսպանը ափսոսանք է հայտնել ստեղծված իրավիճակի համար և ասել, որ Իսլամական Հանրապետության բողոքն արագ կփոխանցի Բաքվին։
Քիչ առաջ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում. Ժամը 11։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքում գտնվող Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ռումբ է տեղադրված, գրում է Shamshyan-ը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչությունից 2 մարտական հաշվարկ։Ոստիկանները սահմանազատել են տարածքը, որպեսզի փրկարարներն ու սակրավորները որոնողական աշխատանքներ կատարեն։
Քննչական վարչությունում տեղի ունեցել տարհանում։
Տեղում աշխատում են նաև նշված վարչության քննչական խումբը։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ահազանգած քաղաքացու ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ ահազանգող քաղաքացու անձը ոստիկանների կողմից նախնական պարզվել է, որը գտնվում է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում։ Եվ սա նրա կողմից առաջին դեպքը չէ, երբ նման բնույթի ահազանգեր է կատարում։
Ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի ծառայողները, հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում իրականացրած օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքում, բացահայտել են պետական դավաճանության հերթական դեպքը:
Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից ու մանրամասնում՝ պարզվել է, որ ՀՀ քաղաքացի, 2021 թվականի օգոստոս-նոյեմբեր ամիսներին ՀՀ ՊՆ կողմից հայտարարված 3-ամսյա հավաքներին մասնակցած զինծառայող, շարքային Է.Ա-ն, կարճ ժամանակով առնչվելով պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետ, 2021 թվականի հոկտեմբերին «ֆեյսբուք» սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակից հանդիսացող, պայմանական անունով հանդես եկող անձի հետ և հավաքագրվելով վերջինիս կողմից՝ անձնական շահագրգռվածությունից ելնելով իր բջջային հեռախոսի «Վոթսափ» հավելվածի միջոցով նույն ժամանակահատվածում հավաքել և հատուկ ծառայության ներկայացուցչին է հանձնել իրեն վստահված դիրքի, դրա կոնկրետ տեղակայման, դիրքապահ անձնակազմի քանակի, սպառազինության, դրանցում ծառայության անցկացման կարգի վերաբերյալ պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ, որոնց դիմաց ստացել է իբր իր զրուցակցի մերկ լուսանկարները:
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հիշյալ անձը ձերբակալվել է:
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.