23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ես չեմ ուզում, որ Ցեղասպանության կանխարգելման և դատապարտման թեման դառնա ժողովուրդների դատապարտման առիթ և ժողովուրդների թշնամանքի խորացման հարթակ։ Այս մասին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ ունեցած ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես կարծում եմ, որ մեր տարածաշրջանում թշնամությունը պետք է կառավարվի, և դա պետք է սկսել ատելության խոսքի կառավարումից, որը գոյություն ունի Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում։ Ես չեմ ուզում, որ մենք անընդհատ լինենք քննադատողի դերում և հրաժարվենք ինքնահայեցման հնարավորությունից՝ սկսած ամենակենցաղային մակարդակից։ Ցեղասպանության կանխարգելման ամենակարևոր գործիքներից մեկը այն է, որ մենք պաշտոնական մակարդակով ընդունում ենք, որ պետք է Հայաստանում դադարեցնենք քաղաքական մրցակիցներին կամ հակառակորդներին վիրավորելու համար օգտագործել ուրիշ ազգի անուն»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ Հայաստանում որևէ մեկին սուր ձևով վիրավորելու համար անվանում են թուրք, ինչը անընդունելի է։
«Ես մի մարդ եմ, որը ձեզ հայտնի շատ հանգամանքների բերումով շատ է արժանացել այդ հասցեագրմանը, ես ինձ վիրավորելու միտում ունեցող մարդկանց ուզում եմ ասել, որ դրանով իրենք ինձ ամենևին չեն վիրավորում, որովհետև ես դա վիրավորանք չեմ ընդունում։ Ընդհանրապես կարծում եմ, որ պետք է փոխենք այս իրողությունները։ Ադրբեջանում էլ կա այդ երևույթը, երբ մեկին վիրավորելու համար ասում են հայ։ Կարծում եմ, որ կառավարությունների մակարդակով պետք է ասենք, որ մենք հաշտ չենք այս իրողությունների հետ»,- ասաց Փաշինյանը։
Ադրբեջանցիների այցերն Արցախ պետք է բացառել՝ ինչ նպատակ ու հիմք էլ առաջ քաշվի, հակառակ դեպքում Ադրբեջանը հետևողականորեն ներխուժելու է Արցախի ներքին կյանք։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Արցախի իշխանությունը ուշացումով արձագանքել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Մարտակերտի շրջանում հայտնված ադրբեջանցիների խնդրին:
Ըստ պարզաբանման, «մշտադիտարկման» նպատակով ռուս խաղաղապահներին ուղղված ադրբեջանցիների դիմումը Արցախի իշխանության և հանքարդյունաբերական ընկերության ղեկավարության հետ սահմանված կարգով չի քննարկվել, ըստ այդմ՝ ստացվում է, որ նրանց շարժն ու քայլերն առանց Արցախի իշխանության համաձայնությամբ է իրականացվել։
Եթե ընդունեք, որ պաշտոնական պարզաբանումն ամբողջությամբ համապատասխանում է իրականությանը, ապա մի քանի հարցադրում է առաջանում։
- Ինչպե՞ս է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարությունը՝ առանց Արցախի իշխանության համաձայնության, ադրբեջանցիներին Արցախի տարածքում որևէ վայր ուղեկցում։
- Երկրորդ, արդյո՞ք Արցախի իրավապահ համակարգը չի վերահսկում իր տարածքում ադրբեջանցիների հնարավոր մուտքն ու տեղաշարժը և ադրբեջանցիների ներկայությունը ֆիքսում այն ժամանակ, երբ արցախցիները Մարտակերտի հատվածում ճանապարհ են փակում։
Եթե ավելի վաղ է ֆիքսվել, ապա շատ ավելի վատ, եթե այն նախապես է ֆիքսվել և քայլեր չեն ձեռնարկվել։
Եթե ադրբեջանցիների շարժի մասին իմացել է միջին վիճակագրական արցախցին ու դրանց ճանապարհը փակել, ապա ինչպես կարող էին դրա մասին չիմանալ իրավապահ մարմինները։
- Արդյո՞ք նման դեպքերում Արցախի նախագահը միայնակ է որոշում կայացնում, թե՞ դա կոլեգիալ որոշման հետևանք է։
Այս հարցը շատ կարևոր է, որովհետև այսպիսի առիթներ առաջին անգամ չեն առաջանում և վստահաբար առաջիկայում ևս ծանր ժամանակներ են սպասվում։
- Արդյո՞ք Արցախի իշխանությունը խորը գիտակցում է, թե ինչ է իրականում ուզում Ադրբեջանը և ինչպիսի հնարավոր քայլեր են ձեռնարկվելու Արցախի դեմ։
Ադրբեջանցիների այցերն Արցախ պետք է բացառել՝ ինչ նպատակ ու հիմք էլ առաջ քաշվի, հակառակ դեպքում Ադրբեջանը հետևողականորեն ներխուժելու է Արցախի ներքին կյանք։
Այս խնդիրը չէր առաջանա կամ այս ձևով ճնշում չէր լինի, եթե ամիսներ առաջ, Արցախի իշխանությունը չթույլատրեր ադրբեջանցիների մուտքը Սարսանգի ջրամբարի տարածք, ընդ որում՝ դա արել էր գաղտնի և հանրությունն այդ մասին իմացավ, երբ ադրբեջանցիներն այդ այցի վերաբերյալ ռեպորտաժներ հրապարակեցին։
Պետք է պատրաստվել Ադրբեջանի համակարգային սադրանքներին և տարբեր իրավիճակներին արձագանքել նախապես մշակված փաթեթներով»։
Արցախի Տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Սույն թվականի դեկտեմբերի 10-ին, ադրբեջանական կողմը, հիմք ընդունելով Արցախի Հանրապետությունում տեղակայված՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը նախապես ուղղված՝ Մարտակերտի շրջանի հանքավայրերում դիտարկում անցկացնելու գրությունը, ծրագրում էր իրականացնել այցելություն Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր։
Խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից, համաձայն իրենց վերադաս մարմինների հրահանգի, թույլատրվել է մեկանգամյա տեսողական այց վերը նշված հանքավայրեր։
Հաշվի առնելով, որ առաջարկված ծրագիրը, սահմանված կարգով, համաձայնեցված չի եղել Արցախի Հանրապետության իշխանությունների և հանքավայրերը շահագործող կազմակերպության հետ՝ տեղում, հանքարդյունաբերական կազմակերպության աշխատակիցների և հարակից համայնքների բնակիչների կողմից ինքնաբուխ կերպով արգելափակվել է վերը նշված խմբի մուտքը հանքավայրերի տարածք։
Ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով հավաքների վայրեր են մեկնել Արցախի Հանրապետության իշխանությունների ներկայացուցիչներ, որոնց կողմից տարված բանակցությունների արդյունքում որոշում է ընդունվել դադարեցնել հանքավայրերում նախատեսված շրջայցը և այդ հարցին անդրադառնալ լրացուցիչ քննարկումներից հետո։
Կոչ ենք անում Արցախի Հանրապետության քաղաքացիներին՝ ձեռնպահ մնալ չստուգված լուրերի տարածումից և հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը։ Հավաստիացնում ենք, որ իշխանությունների կողմից ձեռնարկվում են բոլոր քայլերը՝ ավելորդ լարվածությունից խուսափելու համար, և բոլոր հարցերը Արցախի Հանրապետության օրենսդրության համաձայն կարգավորելու ուղղությամբ»։
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները գտնվում են ծանր հոգեբանական և սոցիալական վիճակում և չեն ցանկանում իրենց կրտսեր որդուն ևս ուղարկել զինվորական ծառայության և այդ հողի վրա 2022 թվականի զորակոչի ընթացքում հասարակության շրջանում բարձրացված դժգոհության ալիքն՝ Արցախի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքների 21-րդ հոդվածում պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմք հանդիսացող և իրարից տարբերվող մոտեցումների պատճառով, անհրաժեշտություն է դարձրել պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն տալ նաև այդ ընտանիքների անդամներին:
Քաղաքացին, որն ունի Արցախի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում, կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության, կամ հատուկ առաջադրանք կատարելու, կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր, կամ որն ընտանիքի միակ արու զավակն է և ունի Արցախի Հանրապետության զինված ուժերում կամ այլ զորքերում կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր, զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության և նախնական զինվորական պատրաստության ծրագիրը յուրացնելուց, ստուգարքներ հանձնելուց և զինվորական երդումն ընդունելուց հետո արձակվում է պահեստազոր և վերցվում հաշվառման համապատասխան զինվորական կոմիսարիատում, միաժամանակ հնարավորություն ընձեռնելով քաղաքացուն, իր դիմումի համաձայն, հրաժարվել սույն մասով սահմանվող արտոնությունից, և պարտադիր զինվորական ծառայության անցնել սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված ժամկետներով:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում անվտանգության հարցերը, հայտնում է vz.ru-ն:
Պուտին-Փաշինյան հանդիպումը մեկնարկել է ուրբաթ օրը Բիշքեկում ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակում։ Բացելով հանդիպումը՝ Փաշինյանը նշել է, որ հույս ունի ՌԴ նախագահի հետ քննարկել «տարածաշրջանային հարցեր»։
«Մեզ մոտ վիճակը շարունակում է լարված մնալ: Լեռնային Ղարաբաղի կարգավորումը մնում է մեր տարածաշրջանի գլխավոր խնդիրը: Ցավոք, մենք տեսնում ենք նաև լարվածության աճ Լեռնային Ղարաբաղում՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում»,- ասել է Փաշինյանը:
Փաշինյանը ուշադրություն է հրավիրեցլ վերջերս տեղի ունեցած «Լաչինի միջանցքի արգելափակման» վրա։
«Լեռնային Ղարաբաղում այս առնչությամբ շատ մտահոգություններ կան: Եվ ես հույս ունեմ, որ այսօր մենք կկարողանանք քննարկել տարածաշրջանային անվտանգության բոլոր հարցերը»,- հավելել է վարչապետը:
Aravot.am-ի տեղեկություններով, Պեմզաշենում իրենց տան մեջ դաժանաբար սպանված ընտանիքի հայրը` Սևակ Մելիքսեթյանը, դեկտեմբերի 7-ի գիշերը, ժամը 00.44-ի սահմաններում փորձել է վրեժ լուծել։
Նա իր «ԲՄՎ» մեքենայով կայանել է ոճրագործության մեջ կասկածվող Վրույր Բարսեղյանի տան դիմաց, իջել մեքենայից, վազելով մոտեցել ու ոտքով հարվածելով` բացել է բակ մտնող դուռը։ Այնուհետ մոտեցել է տան մուտքի դռանը և ձեռքին եղած կացնով փորձել է կոտրել Վրույր Բարսեղյանենց տան մուտքի դուռը՝ իր ընտանիքի անդամներին սպանելու համար նրանից վրեժ լուծելու համար։
Այս մասին զեկուցագիր է ներկայացրել կասկածյալի տան դիմաց հսկողություն իրականացնող ՀՈԲ ավագ տեսուչ Ալեքսանյանը։ Դեպքը կատարվել է նրա ծառայության ընթացքում։ Սևակ Մելիքսեթյանի գործողությունները կանխվել են ծառայություն կատարող ոստիկանների կողմից:
Դեպքի վայր է մեկնել է Արթիկի ոստիկանապետ Ադամյանը՝ օպերատիվ խմբով, Սևակ Մելիքսեթյանի մոտից կացինը վերցրել են։ Տուժած ընտանիքի հայրն ազատ է արձակվել:
Ոճրագործության մեջ կասկածվող Վրույր Բարսեղյանի մայրը` Նազիկ Վռամի Մակարյանը, հրաժարվել է հաղորդում տալուց՝ հայտնելով, որ իրեն գույքային վնաս չի պատճառվել: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արթիկի և Անիի քննչական բաժին` քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար:
Հիշեցնենք, որ ահասարսուռ սպանության մեջ մեղադրվում են Վրույր Բարսեղյանը և նրա ազգական Արկադի Բարսեղյանը։ Արկադի Բարսեղյանը, սակայն իր մեղքը չի ընդունում, նրա պաշտպան Վլադիմիր Մինասյանի տեղեկացմամբ, բողոքարկել են նրա` խափանման միջոց կալանավորման որոշումը։
Ադրբեջանի իշխանությունների կողմից վերահսկվող haqqin.az կայքը հրապարակել է հերթական «ծրագրային» հոդվածը՝ անդրադառնալով Հունաստանի դեմ Թուրքիայի հնարավոր ագրեսիային Բաքվի մասնակցությանը։
Ինչպես նշում է հոդվածի հեղինակը, «Ադրբեջանն ու Թուրքիան զորքեր են կուտակոմ Իրանի սահմանի մոտ, բայց անհանգստացած է Հունաստա՞նը»։
««Եղբայրական բռունցք» համատեղ զորավարժությունները, որոնք անցկացվել են ադրբեջանական եւ թուրքական բանակների ստորաբաժանումների կողմից Բաքվում եւ Իրանի հետ սահմանակից շրջաններում, առաջացրել են ոչ միայն Իրանի եւ Հայաստանի, այլեւ Հունաստանի մտահոգությունը։
Հունական ԶԼՄ-ները մեծ ուշադրություն են դարձրել այդ զորավարժություններին եւ ենթադրել, որ դրանց նպատակը թուրք-ադրբեջանական բանակը Հունաստանի հետ պատերազմին պատրաստելն է։
Զորավարժությունների սցենարի համաձայն՝ դաշնակից զորքերը, ի թիվս այլնի, մշակել են ծովից դեսանտի իջեցումը հակառակորդի վերահսկողության տակ գտնվող կղզիներ։
Հունական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ադրբեջանը Կասպից ծովում ընդամենը 2-3 կղզի ունի, ուստի զորավարժությունների նպատակը, փաստորեն, թուրքական բանակի հետ համատեղ Էգեյան ծովում կղզիների գրավման նախապատրաստվելն է: «Եղբայրական բռունցք» վարժանքներում ադրբեջանական եւ թուրքական բանակների ստորաբաժանումները կառուցել են պոնտոնային կամուրջ եւ դրա վրա ծանր ռազմական տեխնիկա են տեղափոխել։ Ըստ էության՝ զորավարժությունների սցենարում ջրային պատնեշով զորքերի անցման ընդգրկումը պատասխան էր Իրանին, չէ որ որոշ ժամանակ առաջ Թեհրանը լայնածավալ զորավարժություններ է անցկացրել Ադրբեջանի սահմանների մոտ։ Մասնավորապես, իրանցի զինվորականների հատուկ ուշադրությունը հատկացվել է պոնտոնային կամրջի կառուցմանը եւ Արազ գետի վրայով ռազմական տեխնիկայի տեղափոխմանը: Դա ակնհայտ սպառնալիք էր Ադրբեջանին, եւ շուտով պատասխան եղավ։ Ադրբեջանական հատուկջոկատայինները նախ զորավարժություններ են իրականացրել Իրանի հետ սահմանին, այնուհետեւ թուրքական եւ ադրբեջանական զորամասերի լայնածավալ զորավարժություններ են կազմակերպվել Իմիշլիի, Ջաբրայիլի եւ Աստարինի շրջաններում, ինչպես նաեւ Բաքվի ափերի մոտ։ Թուրքական զինված ուժերի հրամանատարությունը, որը ժամանել է նախապատրաստության ընթացքին հետեւելու համար, հայտարարել է, որ թուրքական բանակը միասնական է լինելու Ադրբեջանի հասցեին ցանկացած սպառնալիքի դեմ պայքարում։
Բայց Աթենքը կասկածում է, որ զորավարժությունների այս դրվագը իրականում ուղղված է իր դեմ։ Հունական լրատվամիջոցները պնդում են, որ ջրային պատնեշի վրայով պոնտոնային կամրջի կառուցումը կարող է նախապատրաստություն լինել Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ Մարիցա գետի վրայով անցնելու համար։
Հունական լրատվամիջոցները հիշատակում են Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված միության մասին Շուշիի հռչակագիրը, ինչպես նաեւ այն, որ Թուրքիան մեծ ուշադրություն է դարձնում ադրբեջանական բանակի իրավազորության բարձրացմանը, ուստի, ներկայիս համատեղ զորավարժությունները ակնհայտորեն վերջինը չեն լինելու։
Հունաստանում ենթադրում են, որ անցյալ տարի երկու երկրների հատուկ ստորաբաժանումների անցկացված երկշաբաթյա զորավարժությունները նույնպես ուղղված էին իր դեմ, քանի որ այդ զորավարժությունների ընթացքում կատարելագործվում էին կղզիների ափ իջեցնելու, հակառակորդի թիկունք ներթափանցելու եւ նրա լոգիստիկայի ոչնչացման սցենարները
Հունական լրատվամիջոցներն ավելի հեռուն են գնացել եւ հայտարարել, որ Անկարայի եւ Աթենքի միջեւ հնարավոր պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակը նույնպես պատերազմելու է հույների դեմ։ Այդ դեպքում, եթե անգամ Հունաստանին հաջողվի ոչնչացնել Թուրքիայի ռազմական ավիաբազաները հրթիռային հարվածներով, ապա ադրբեջանական ինքնաթիռները Թուրքիա վառելիք կհասցնեն, ապա կհարձակվեն Հունաստանի վրա։
Հարկ է նշել, որ վերջին տարիներին Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ բավական լարված հարաբերություններ են ձեւավորվել։ Պատճառն այն է, որ Աթենքն իր զինված ուժերը կենտրոնացնում է Էգեյան ծովի ապառազմականացված կղզիներում, ինչպես նաեւ հետախուզում եւ հորատում է իրականացնում Միջերկրական ծովում՝ Թուրքիայի տնտեսական շահերի գոտում ածխաջրածնային ռեսուրսներ հայտնաբերելու համար: Բացի այդ, Ռեջեփ Էրդողանն արդեն բազմիցս զգուշացրել է Հունաստանին, որ «թուրքերը կարող են հանկարծակի գալ գիշերը»»,-ասվում է հոդվածում։
Այսպիսով, Բաքվում չեն հերքում Հունաստանի դեմ ագրեսիային Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը։ Ակնհայտ է, որ ադրբեջանա-թուրքական տանդեմը Հիտլերի օրինակով նպատակ է դրել հնարավորինս շատ «կենսատարածք» նվաճել։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ճեպազրույցում, լրագրողի խնդրանքով, արձագանքել է հարցին առ այն, թե ինչու ներկայում բանակցային գործընթացում փաստացի անտեսվում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և Ադրբեջանի կազմում չլինելու նրա ցանկությունը:
Լրագրողը հիշատակել է ՌԴ ԱԳ նախարարի՝ վերջերս տված ասուլիսը, որում դիվանագետն անդրադարձել էր Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ հոկտեմբերին Պրահայում ստորագրած պայմանագրին առ այն, որ խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխանող սահմաններին և 1991-ի դեկտեմբերի Ալմա Աթայի հռչակագրին:
«Թույլ տվեք Ձեզ պատասխան հարց հղել՝ իսկ Դուք այդ հարցն ուղղե՞լ եք Երևանում պաշտոնական ներկայացուցիչներին, Հայաստանի ղեկավարությանն այդ հարցը տվե՞լ եք: Չէ՞ որ այն պահանջում է պաշտոնական դիրքորոշման ձևավորում առաջին հերթին հենց Երևանում: Դուք դա հրաշալի հասկանում եք: Կարծում եմ՝ Սերգեյ Լավրովը բոլոր շեշտադրումներն արել է: Ավելացնելու բան չկա: Այստեղ կարևոր է հասկանալ պետության պաշտոնական, միասնական դիրքորոշումն այս հարցում, և այդ ժամանակ մենք կկարողանանք հրապարակայնորեն քննարկել այդ նրբությունները։ Չգիտեմ՝ ինչ ավելացնեմ այն ամենին, ինչի մասին խոսել է Սերգեյ Լավրովը՝ առանց համապատասխան դիրքորոշման, որը պաշտոնապես կձևակերպվի Երևանում՝ որպես միասնական դիրքորոշում։ Վերջին շրջանում մենք տեսնում ենք բազմաթիվ մեկնաբանություններ, նրբերանգներ, որոշ բաների շատ տարբեր մեկնաբանումներ։ Կցանկանայինք հասկանալ պաշտոնական Երևանի դիրքորոշումն այս ասպեկտների վերաբերյալ», — ասել է Զախարովան:
Հիշեցնենք, որ Լավրովն ասուլիսում Ալմա Աթայի հռչակագրի մասով ասել էր հետևյալը.«Իսկ Ալմա Աթայի հռչակագրում ասվում է, որ բոլոր խորհրդային պետությունները կազմում են անկախ պետությունների համադաշնություն և հաստատում սահմանների անխախտելիությունն այն սահմաններով, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ պետությունների միջև: Այլ կերպ ասած՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն այն ժամանակ միանշանակ Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության մասն էր: Եվ երբ թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը, թե՛ Ֆրանսիան, թե՛ Միշելը (Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշել-Խմբ.) դրան հավանություն են տվել այն փաստաթղթի շրջանակում, ըստ որի՝ իրենք ճանաչում են Ալմա Աթայի հռչակագիրն առանց վերապահումների, ապա սա հեշտացնում է հետագա աշխատանքը, քանի որ լուծում է խնդիրն առ այն, թե ինչպես մոտենալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին: Իզուր չէ, որ ՀՀ իշխանությունները վերջին շրջանում խոսում են ոչ այնքան ԼՂ կարգավիճակի, որքան Ղարաբաղում հայ բնակչության իրավունքիերի երաշխավորման մասին»։
Լեհաստանի նախագահության կողմից դրված ականը, որն այլևս դանդաղ գործողության չէ, արագորեն կպայթի ԵԱՀԿ-ի տակ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ չորեքշաբթի ելույթ ունենալով Պրիմակովյան ընթերցումներ ֆորումում։
«ԵԱՀԿ-ում փորձեցինք ֆիքսել արտաբյուջետային նախագծերի համակարգը, ցանկացած նորմալ կազմակերպությունում, այդ թվում՝ ՄԱԿ-ում, եթե երկիրն ուզում է ֆինանսավորել արտաբյուջետային նախագիծ, նա ընտրում է թեմա և համաձայնեցնում է այն երկրների հետ, որոնք ստանում են այդ օգնությունը, հետո այս նախագիծն իրականացվում է կառույցում՝ հաշվի առնելով դրա համապատասխանությունը կազմակերպության նպատակներին: Այսպես ամենուր է, բացի ԵԱՀԿ-ից: Սա նման ականի, որն այլևս դանդաղ գործողության չէ: Այն շատ արագ կպայթի ԵԱՀԿ-ի տակ. այն հիմա լեհերն են դնում», — ասել է Լավրովը:
Նա նշել է, որ նման արտաբյուջետային ֆինանսավորման ծրագրերն ընդունվում են որպես ԵԱՀԿ նախագծեր։
«Օրինակ՝ Միացյալ Նահանգները որոշում է զբաղվել Հայաստանում քաղաքացիական հասարակությամբ և իրականացնել լրագրողներին «ճիշտ ձևով» պատրաստելու նախագիծ։ ԵԱՀԿ-ում դա կազմակերպելու համար պարզապես անհրաժեշտ է նամակ գրել գլխավոր քարտուղարին կամ ներկայիս նախագահին: Այսքանը, և այն Հայաստանում կկոչվի «ԵԱՀԿ նախագիծ»։ Հիմա նույն նախագծերը սնկի պես աճում են Ուկրաինայում», — ասել է Լավրովը։
Խաղաղության հաստատմանը կամ հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունները ակտիվ փուլում են, մենք ստացել ենք ադրբեջանական կողմի հերթական առաջարկները և հանդես կգանք մեր հերթական առաջարկներով։ Այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Ցավոք կողմերի մոտեցումները բազմաթիվ հարցերում շատ հեռու են իրարից, բայց բանակցությունները հենց նրա համար են, որ կարողանան հեռու դիրքորոշումների միջև ընդհանուր եզրեր գտնել։ Առայժմ միմյանց համար կան անընդունելի բաներ»,- ասաց Միրզոյանը։
Անդրադառնալով երկու երկրների արտգործնախարարների հնարավոր հանդիպմանը, Միրզոյանը ասաց․ «Հանդիպում այս պահին պլանավորած չէ, բայց ենթադրում եմ, որ մինչև տարեվերջ կունենաք։ Վստահ չեմ, որ մինչև տարեվերջ կունենանք պայմանագրի քիչ թե շատ վերջնական տարբերակ, թեև այդպես էինք հայտարարել, դա ավելի շատ մտադրության հայտարարություն էր»։
Խոսելով դելտեմբերի 7-ին ղեկավարների կայանալիք հանդիպման չեղարկման մասին, Միրզոյանը նշեց․
«Ադրբեջանական կողմը խեղաթյուրում է պայմանավորվածությունները, Պրահայում քառակողմ պայմանավորվածություն էր ձեռք բերվել հաջորդ հանդիպման վերաբերյալ, բայց ադրբեջանական կողմը հրաժարվել է այս ձևաչափով հանդիպել, սա ապակառուցողական քայլ է, այս պահին ղեկավարների հանդիպման որևէ պայմանավորվածություն չկա»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.