23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

2020 թվականի նոյեմբերի 25-ից սկսած, երբ մենք քվեարկեցինք Արցախի ճանաչման համար, պարզ ու տրամաբանական դարձավ, որ պետք է առաջ գնալ, և պետք է խոսել ոչ միայն Արցախի Հանրապետության, այլև միջազգային հանրության կողմից ճանաչված Հայաստանի Հանրապետության դեմ կատարվող հանցագործությունների մասին։ Այս մասին «Կոնցեպտուալ Հարթակին» տված հարցազրույցում նշել է Ֆրանսիայի Սենատի անդամ Վալերի Բուայեն:
«Եվ քանի որ ֆրանսիական դիվանագիտությունն այդ հարցում իր դերը չի կատարում, առաջացավ պահանջ, որ խորհրդարանական դիվանագիտությունը դա անի ու դրանով փրկի Ֆրանսիայի պատիվը՝ հանուն Ֆրանսիայի, հանուն Եվրոպայի։ Ես մտահոգվում եմ, երբ տեսնում եմ, թե ինչ աստիճանի է Հայաստանն անտեսվում ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի կողմից»,-ասաց նա:
Հարցին, թե Հայաստանը կարո՞ղ է ակնկալել Ֆրանսիայի ու Եվրոպայի կոնկրետ արձագանքը, ասենք, ռազմական օգնության տեսքով, բուայեն պատասխանեց. «Հարց է առաջանում՝ ինչո՞ւ մենք ճանաչեցինք Ցեղասպանությունը, եթե այսօր լռում ենք, ինչո՞ւ է այդքան շատ խոսվում Ուկրաինայի մասին ու չի խոսվում Հայաստանի մասին։ Ինչո՞ւ էր պետք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կազմակերպել Հայաստանում, ինչո՞ւ էր ասվում, որ Հայաստանը Ֆրանսիայի քույրն է, եթե մենք հիմա նրան միայնակ ենք թողել իր խնդիրների հետ՝ շրջափակված դիկտատորական երկրներով։ Ես խոսել եմ Ֆրանսիայի Սենատի ամբիոնից, խոսել եմ ԵԱՀԿ-ի ամբիոնից ու ասել՝ մի՞թե ուկրաինական կյանքերն ավելի կարևոր են, քան հայերինը։
Երբ այսօր մենք խոսում ենք ագրեսիայի մասին, հանցագործությունների պատճառով զոհերի մասին, արգելված զենքերի կիրառման մասին, ինչո՞ւ այդ ամենը ասելով Ուկրաինայի պարագայում, նույնը չենք ասում Հայաստանի պարագայում։
Ես կոնֆիդենցիալ կերպով ցանկանում եմ ձեզ ասել, որ այլ պատգամավորների հետ միասին ինձ հրավիրել էին ֆրանսիական լրատվական մի մեծ ցանցի հետ հանդիպման, որը զբաղվում է ուկրաինական թեմաներով, ամեն օր։ Ես իրենց ասացի, որ այդ ամենը շատ կարևոր է, սակայն մոլորակի վրա միայն մեկ կոնֆլիկտ չէ, մենք չենք խոսում Հայաստանի մասին, չենք խոսում Թուրքիայի հանցագործությունների մասին, Սիրիայի, Իրաքի, Լիբիայի մասին, որոնք Թուրքիայի սպառնալիքների տակ են: Հայերը Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից կարող են նորից ենթարկվել ցեղասպանության, և դա կարող է նախադեպ դառնալ մյուսների համար։
Դա կարող է քանդել միջազգային ողջ հարաբերությունները։ Հայաստանը ճանաչված է միջազգային այդ հանրության կողմից, և այն կարող է վերանալ, և մենք նոր ցեղասպանության ականատես կլինենք, և դա անակնկալ չի լինի, որովհետև դրա մասին բաց խոսում են, այդ թվում՝ որպես պահանջատիրություն:
Ցավոք, դա չի հետաքրքրում Ֆրանսիայի կառավարությանը, ավելի քիչ է հետաքրքրում Եվրոպական Միությանը, ոչ էլ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենին, ով ստորագրել է այդ վրդովեցուցիչ փաստաթուղթը։ Նա այցելել է Բաքու, դա դիվանագիտական ստորացում էր, նա «ծնկի է իջել», համբուրել է Ալիևին և նրան անվանել է Եվրոպայի վստահելի դաշնակից։ Ինչո՞ւ Եվրոպայի առաջնորդները, ում մանդատով նա այնտեղ է գտնվում, նրան չասացին, որ՝ դուք դրա համար չեք այնտեղ այցելել, դա ձեր դերակատարումը չի, ո՞վ է ձեզ թույլ տվել նման հայտարարություն անել»,-ասաց Բուայեն:
ՀՀ օդային տարածքով 2022 թվականի հունվարի 1-ից մինչեւ նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում իրականացված թռիչքների համար ադրբեջանական «AZAL» ավիաընկերությունը «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությանը փոխանցել է 111927,22 եվրո։ Ընդ որում, փոխանցումն իրականացվել է «Եվրակոնտրոլ» կազմակերպության մայրուղային գանձումների կենտրոնական գրասենյակի միջոցով՝ համաձայն սահմանված ընթացակարգի։
Նշենք, որ «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ն թռիչքների աէրոնավիգացիոն սպասարկում է իրականացնում ՀՀ օդային տարածքում։ «Եվրակոնտրոլ»-ը օդային նավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպությունն է։
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկմանն ու Լաչինի միջանցքը բացելու՝ երկրների հնչեցրած կոչերին։
«Խորապես հիասթափեցնող է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ որոշ երկրներ չեն խուսափում կողմնակալ, միակողմանի դիրքորոշում ցուցաբերելուց։ Հատկապես մտահոգիչ է Ադրբեջանի տարածքի մի մասի ոչ ճիշտ հիշատակումը։
Ինչպես նշվել է քննարկումների ժամանակ՝ Ադրբեջանը մերժում է նման հղումները՝ որպես միջամտություն իր ներքին գործերին, ինչպես նաև աշխարհագրական անվանումների օգտագործման վերաբերյալ ՄԱԿ-ի համապատասխան պահանջների խախտում»,-ասած է հայտարարության մեջ։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը բացասական է գնահատում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ՌԴ ներկայացուցչի ելույթը՝ նշելով, որ դաշնակցի կողմից ավելի հասցեական կոչ կարող էր հնչել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ալեն Սիմոնյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի արդյունքներին Լաչինի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
«Դա արեցին երկրներ, որ Հայաստանի հետ սերտ հարաբերություններ չունեն։ Կարծում եմ՝ Ռուսաստանը կամ չի կարողանում, կամ չի ուզում, կամ միաժամանակ և՛ չի ուզում, և՛ չի կարողանում»,- ասաց Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում ՄԱԿ-ի ԱԽ-ում ՌԴ ներկայացուցչի ելույթը:
Ալեն Սիմոնյանը նշեց, որ իր համար սպասելի էր ՌԴ-ի նման արձագանքը:
«Համենայնդեպս, ես զարմացած չեմ։ Այս վերջին գործողությունները, այս վերջին դեպքերը ցույց էին տալիս, որ Մոսկվայի կողմից հնարավոր էր սպասել նման արձագանք, նման գնահատական»,- ավելացրեց նա:
ԱԺ նախագահի խոսքով՝ այդպիսի արձագանքը գուցե պայմանավորված է նրանով, որ դա խաղաղապահների պատասխանատվության գոտին է, և այս կերպ ցանկանում են նվազեցնել իրենց պատասխանատվությունը։
Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը գրում է.
Վերջին 2 տարում Ադրբեջանը Դաշքեսան-օկուպացրած(հանձնված) Քարվաճառ-օկուպացրած(հանձնված) Բերձոր կառուցել է 334կմ նոր ճանապարահ, որը համարում են ռազմաստրատեգիական:
Ավելին, նոր ճանապարհը անցնում է Մռավի լեռան միջով: Չնայած այն, որ ձմռանը Քարվաճառում շատ ճանապարհներ կա՛մ անանցանելի են կա՛մ շատ դժվարանցանելի՝ Ադրբեջանը մեծ պատերազմի է պատրաստվում Հայաստանի դեմ ու դրա համար ջանք չի խնայում:
Քարվաճառում նոր զորամասեր են կառուցվել, մեծ թվով զինտեխնիկայի կուտակմամբ, օկուպացվել են Հայաստանից ստրատեգիական բարձրունքներ. Ալիևը ամեն բան անում է, հետագա հարձակման դեպքում հեշտ ճեղքելի դարձնի Սյունիքը և հեշտությամբ այն կտրի Հայաստանից:
Հ.Գ. «Խաղաղության դարաշրջանի» անվան տակ 2 տարի Հայաստանի ոչ հայկական կառավարությունը ոչինչ չի արել ՀՀ ՊՆ-ն արագ տեմպերով ոտքի կանգնեցնելու համար, ու էս իրականության մեջ «մենք» շարունակում ենք անտեսել Մեծ Ոճիրը:
Հ.Գ.Գ. Քարտեզում պատկերված ճանապարհի գիծը պայմանական է:
Zham.am-ը գրում է.
Նախապես նշենք, որ Լաչինի միջանցքը փակել է հենց պաշտոնական Բաքուն, այլ ոչ թե ինչ-որ «բնապահպաններ»։ Վերջիններս երբեք Ադրբեջանի որևէ հանքի կամ գործարանի դեմ նման ակցիաներ չեն իրականացրել: Այս ճշտումը ընդգծում ենք, քանի որ պաշտոնական Բաքուն չի ընդունում այն դրույթը, թե հենց ինքն է խախտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը: Ավելին, պաշտոնապես Բաքվում հայտարարում են, որ այդ միջանցքը փակել են ռուս խաղաղապահները: Բոլոր այս դետալները անհրաժեշտ են հասկանալու համար, թե ինչ է կատարվում այդ միջանցքի շուրջ:
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ միջանցքը փակել է Ադրբեջանը, սակայն նրա բացման պատասխանատուն Մոսկվան է, քանի որ Ինքն է երաշխիք կանգնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի կետերի իրականացման համար:
Հայաստանի, այսպես կոչված «արևմտամետ» թևը հայտարարում է, թե Մոսկվան է փակել միջանցքը, փաստացի ձայնակցելով Ադրբեջանի դիրքորոշմանը։ Պաշտոնական Երևանի դիրքորոշման մեջ թեև նշվում է, որ միջանցքը փակվել է Ադրբեջանի կողմից, սակայն այս խնդրի պատասխանատուն հենց Մոսկվան է, ով չի կատարում, կամ չի կարող կատարել իր պարտականությունները:
Իսկ հիմա, ամփոփելով վերը շարադրվածը, կարող ենք արձանագրել հետևյալ դրույթը, այն է՝ Ադրբեջանը և Հայաստանը փաստացի ընդգծում են, որ Մոսկվան չի կարողանում, կամ չի կատարում իր պարտականությունները՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի մասով: Միաժամանակ գրեթե բոլոր արևմտյան դիտորդները պնդում են, որ տարածաշրջան Արևմուտքը պատրաստ չէ խաղաղապահ ուժեր ուղարկել: Ավելին, նույնիսկ իր քաղաքացիական դիտորդներն են այսօրվանից հետ կանչվում:
Այս ամենը հուշում է մեկ բան, որ ադրբեջանցիների գործողություններն ինչ-որ չափով կոորդինացվում են Հայաստանի իշխանության և մեր «արևմտամետ» շրջանակների հետ: Իհարկե, նրանց գլխավոր կոորդինատորները ոչ Հայաստանում են գտնվում, ոչ էլ Ադրբեջանում: Այս ամենի գլխավոր նպատակը հետևյալն է, Հայաստանի և Ադրբեջանի միջև, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիրը» չի կարող կնքվել Մոսկվայի հովանու տակ, քանզի վերջինս նույնիսկ հասարակ Լաչինի միջանցքի գործունեությունը չի կարող ապահովել:
Ադրբեջանին շահավետ է նման դիրքորոշումը, քանզի ռուսների հեռանալով տարածաշրջանից, նրանք ոչ միայն «կլուծեն» ղարաբաղյան հարցը, այլև ուժի դիրքերից կսկսեն խոսել նաև Հայաստանի հետ, գրեթե բոլոր հարցերի շուրջ:
Հաշվի առնելով Թուրքիայի գործոնը, Բաքուն, փաստացի, ցանկացած հարց կարող է ուժի գործոնն օգտագործելով լուծել Հայաստանի հետ:
Իսկ այդ ամենի համար անհրաժեշտ է մեկ բան, որպեսզի Փաշինյանի իշխանությունը չվախենա մերժել, այսպես կոչված, խաղաղության «ռուսական» տարբերակը:
Նիկոլ Փաշինյանը շաբաթներ առաջ իր թերթի միջոցով իր պատրաստակամությունը հայտնեց մերժել այդ տարբերակը, սակայն զգալով Մոսկվայի ճնշումները, հետ քաշվեց, և ահա Ադրբեջանն իր այս քայլով փորձում է «օգնել» Փաշինյանին վերադառնալ նախկին դիրքորոշմանը:
Ի դեպ, որպես այս ամենի պատասխան, Փաշինյանը կրկին միացրել է իր հակառուսական քարոզչական մեքենան, որպեսզի կարողանա հեշտացնել իր խնդրի լուծումը:
Այսպիսով կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանն իր այս քայլով փորձում է միաժամանակ լուծել երեք խնդիր.
-վերջնականապես վարկաբեկել Մոսկվային Հայաստանում,
-ցույց տալ, որ «ռուսական» տարբերակը խնդրի լուծումը չէ,
-ցույց տալ արցախցիներին, որ Մոսկվայի վրա հույս դնելը անիմաստ է:
Պետք է նշել, որ Ալիևի այս ցանկությանը լիովին աջակցում են ներկայիս ՀՀ իշխանությունները և ընդդիմության, այսպես կոչված, «արևմտամետ» թևը:
Սա է իրականությունը:
«Ճանապարհը բացելու համար հստակ է, որ Ադրբեջանի կողմից նախապայմաններն առկա են, եթե չլինեին, վաղուց բացած կլինեն։ Այսինքն՝ իրենք ինչ-որ բան ակնկալում, պահանջում են, որ փակ են պահում: Թե առերևույթ, թե խորքային առումով իրենք հստակ նպատակներ ունեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, ով դեկտեմբերի 14-ից նստացույց է անում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց։
Նա նշեց, որ ռուսական կողմը ճանապարհը բացելու ուղղությամբ աշխատում է, միջնորդություն կա, որոշակի բանակցային գործընթաց կա, բայց կդժվարանա բովանդակության ու ձևաչափի մասին ավելի մանրամասներ ներկայացնել։ Բեգլարյանն ասաց, որ Արցախյան կողմը ներգրավվածություն ունի բանակցություններում, բոլոր երկխոսությունները տեղի են ունենում ռուսական միջնորդական ջանքերով:
Արցախի պետնախարարի խորհրդականն ընդգծեց՝ Ադրբեջանի գլխավոր, խորքային նպատակը Արցախի ժողովրդի հայրենազրկումը, ցեղասպանությունը կամ էթնիկ զտումն է, թե ինչ ժամկետներում են իրենք այդ նպատակին ձգտում հասնել, ինչ միջոցներով, ավելի շատ տակտիկական հարցեր են, բայց իրենց ռազմավարական նպատակը մեկն է։
«Մեր ռազմավարական նպատակը դրան հակառակ պետք է լինի՝ Արցախի պահպանումը որպես հայկական հայրենիք, իրավիճակի կայունացումը և երկարաժամկետ՝ Արցախի զորացումը, զարգացումը, իհարկե, Հայաստանի հետ միասին, որը թույլ կտա ժամանակի ընթացքում ձգտել հակամարտության կայուն, արդարացի, վերջնական կարգավորման՝ միջազգային հանրության աջակցությամբ»,- ասաց նա։
Անդրադառնալով Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը ութ օր շարունակ Ադրբեջանի կողմից փակ լինելու պատճառով Արցախում առաջացած խնդիրներին, նա ասաց, որ դեռ պաշարներ կան, բայց, բնականաբար, ավելի քիչ:
«Բնականաբար, շատ ավելի սուղ պայմաններ են, բայց մարդիկ սոված չեն։ Ունեն կոնկրետ տեսակի, երբեմն կենսական, երբեմն ոչ կենսական բնույթի ապրանքատեսակների կամ բացակայություն, կամ սուր սղություն: Դա վերաբերում է և պարենին, և կենցաղային տարբեր անհրաժեշտ պարագաներին, բենզինին ու դիզվառելիքին»,- ասաց Արտակ Բեգլարյանը։
Ադրբեջանը հետապնդում է Արցախի Հանրապետության տնտեսության հիմքերը խարխլելու, բնակչությանը եկամտի աղբյուրից, աշխատատեղերից զրկելու նպատակ: Այս մասին հայտարարություն է տարածե; Արցախի դատախազությունը:
Դատախազության հայտարարության մեջ նշվում է. «Սույն թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ, ներկայանալով որպես բնապահպաններ, կեղծ պատրվակով ապօրինաբար զավթել են Արցախը Հայաստանին կապող ճանապարհը՝ այդ կերպ դադարեցնելով երթևեկությունը և խզելով արտաքին աշխարհի հետ Արցախի քաղաքացիների միակ կապը: Երկու օր շարունակ Ադրբեջանը դիտավորությամբ դադարեցրել էր նաև ՀՀ-ից Արցախ գազի մատակարարումը:
Հիշյալ դեպքերի կապակցությամբ ԱՀ գլխավոր դատախազության կողմից անհապաղ նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնց շրջանակում ձեռնարկված քննչական, այդ թվում ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ՝
— Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը զավթած Ադրբեջանի քաղաքացիների գերակշռող մեծամասնությունը և ղեկավարող կազմը հատուկ ծառայությունների նախկին կամ ներկա աշխատակիցներ են.
— բարձրաձայնվող բնապահպանական խնդիրը ընդամենը օգտագործվում է որպես սեփական արարքները արդարացնելու և դրանց հիմնավոր տեսք հաղորդելու միջոց.
— Ադրբեջանը հետապնդում է Արցախի Հանրապետության տնտեսության հիմքերը խարխլելու, բնակչությանը եկամտի աղբյուրից, աշխատատեղերից զրկելու նպատակ.
— Ադրբեջանի քաղաքացիների կողմից իրականացվող գործողությունները հակասում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին, դրանով արձանագրված ստատուս-քվոյին.
— Արցախի Հանրապետության քաղաքացիները, որպես այդ տարածքի բնիկ ժողովուրդ և իրավատեր, միջազգային իրավունքի ուժով ունեն այդ տարածքի հողի, շրջակա բնական միջավայրի, բնության և ընդերքի տնօրինման, տիրապետման և օգտագործման իրավունք, որը Ադրբեջանը փորձ է անում անտեսել ու չեզոքացնել»:
Ստացել ենք բազմաթիվ դիմումներ այն ընտանիքներից, որոնք կիսվել են, այսինքն՝ ճանապարհի արգելափակման պատճառով ընտանիքի անդամների մի մասը մնացել են Երևանում, չեն կարողանում վերադառնալ կամ հակառակը՝ Հայաստանից են Արցախ եկել մարդիկ մի քանի օրով ու փաստի առաջ կանգնել։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Առաքելյանը։
Ունենք ընտանիքներ, որոնք երեխայի առողջական խնդիրների համար մեկնել էին Երևան մի քանի օրով՝ Արցախում թողնելով մյուս անչափահաս, մանկահասակ երեխաներին։ Նրանց պարբերաբար աջակցություն ենք փորձում հասցնել։ Նման 5-6 ընտանիքի արդեն օգնություն տրամադրվել է, ևս 3-ին այսօր կհասցնենք։ Նրանք ուշադրության կենտրոնում են, պարբերաբար աջակցություն կտրամադրվի,՝ մինչև տեսնենք ինչ է լինում»,-ասաց նախարարի պաշտոնակատարն ու հավելեց, որ աջակցություն տրամադրվում է նաև ՀՀ-ից Արցախ մեկնած ու, փաստացի, այնտեղ արգելափակված մնացած մարդկանց ևս։
Առաքելյանի խոսքով՝ նախարարությունն ունի սննդի, տաք հագուստի, մանկական ու մեծահասակների տակդիրների որոշակի պաշար, որոնք նշված ընտանիքներին կտրամադրվեն ըստ անհրաժեշտության։
Նախարարության թեժ գծին նաև ահազանգեր են ստացվել բանկոմատներում կանխիկ գումարի սղության հետ կապված։
«Մի քանի բնակավայրերից ահազանգել են, որ կանխիկ գումար չկա բանկոմատներում, թոշակը չեն կարողանում ստանալ։ Հիմա համապատասխան գերատեսչությունը զբաղվում է խնդրով և հնարավոր է՝ նաև որոշ տեղերում արդեն խնդիրը լուծված լինի»,-ասաց Առաքելյանը։
Հիշեցնենք, որ արդեն 8-րդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։
Նախապես նշենք, որ Լաչինի միջանցքը փակել է հենց պաշտոնական Բաքուն, այլ ոչ թե ինչ-որ «բնապահպաններ»։ Վերջիններս երբեք Ադրբեջանի որևէ հանքի կամ գործարանի դեմ նման ակցիաներ չեն իրականացրել: Այս ճշտումը ընդգծում ենք, քանի որ պաշտոնական Բաքուն չի ընդունում այն դրույթը, թե հենց ինքն է խախտել 2020 թվականի նոյոմբերի 9-ի համաձայնագիրը: Ավելին, պաշտոնապես Բաքվում հայտարարում են, որ այդ միջանցքը փակել են ռուս խաղաղապահները: Բոլոր այս դետալները անհրաժեշտ են հասկանալու համար, թե ինչ է կատարվում այդ միջանցքի շուրջ:
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ միջանցքը փակել է Ադրբեջանը, սակայն նրա բացման պատասխանատուն Մոսկվան է, քանի որ Ինքն է երաշխիք կանգնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի կետերի իրականացման համար:
Հայաստանի, այսպես կոչված «արևմտամետ» թևը հայտարարում է, թե Մոսկվան է փակել միջանցքը, փաստացի ձայնաքցելով Ադրբեջանի դիրքորոշմանը։ Պաշտոնական Երևանի դիրքորոշման մեջ թեև նշվում է, որ միջանցքը փակվել է Ադրբեջանի կողմից, սակայն այս խնդրի պատասխանատուն հենց Մոսկվան է, ով չի կատարում, կամ չի կարող կատարել իր պարտականությունները:
Իսկ հիմա անփոփելով վերը շարադրվածը, կարող ենք արձանագրել հետևյալ դրույթը, այն է Ադրբեջանը և Հայաստանը փաստացի ընդգծում են, որ Մոսկվան չի կարողանում, կամ չի կատարում իր պարտականությունները, 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի մասով: Միաժամանակ, գրեթե բոլոր արևմտյան դիտորդները պնդում են, որ տարածաշրջան Արևմուտքը պատրաստ չէ խաղաղապահ ուժեր ուղարկել: Ավելին, նույնիսկ իր քաղաքացիական դիտորդներն են այսօրվանից հետ կանչվում:
Այս ամենը հուշում է մեկ բան, որ ադրբեջանցիների գործողություններն ինչ-որ չափով կոորդինացվում են Հայաստանի իշխանության և մեր «արևմտամետ» շրջանակների հետ: Իհարկե, նրանց գլխավոր կոորդինատորները ոչ Հայաստանում են գտնվում, ոչ էլ Ադրբեջանում: Այս ամենի գլխավոր նպատակը հետևյալն է, Հայաստանի և Ադրբեջանի միջև, այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը» չի կարող կնքվել Մոսկվայի հովանու տակ, քանզի վերջինս նույնիսկ հասարակ Լաչինի միջանցքի գործնեությունը չի կարող ապահովել:
Ադրբեջանին շահավետ է նման դիրքորոշումը, քանզի ռուսների հեռանալով տարածաշրջանից, նրանք ոչ միայն «կլուծեն» ղարաբաղյան հարցը, այլև ուժի դիրքերից կսկսեն խոսել նաև Հայաստանի հետ, գրեթե բոլոր հարցերի շուրջ:
Հաշվի առնելով Թուրքիայի գործոնը, Բաքուն փաստացի ցանկացած հարցում կարող է ուժի գործոնն օգտագործելով լուծել Հայաստանի հետ:
Իսկ այդ ամենի համար անհրաժեշտ է մեկ բան, որպեսզի Փաշինյանի իշխանությունը չվախենա մերժել, այսպես կոչված խաղաղության «ռուսական» տարբերակը:
Նիկոլ Փաշինյանը շաբաթներ առաջ իր թերթի միջոցով իր պատրաստակամությունը հայտնեց մերժել այդ տարբերակը, սակայն զգալով Մոսկվայի ճնշումները հետ քաշվեց և ահա Ադրբեջանն իր այս քայլով փորձում է «օգնել» Փաշինյանին վերադառնալ նախկին դիրքորոշմանը:
Ի դեպ, որպես այս ամենի պատասխան, Փաշինյանը կրկին միացրել է իր հակառուսական քարոզչական մեքենան, որպեսզի կարողանա հեշտացնել իր խնդրի լուծումը:
Այսպիսով կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանն իր այս քայլով փորձում է միաժամանակ լուծել երեք խնդիր.
-վերջնականապես վարքաբեկել Մոսկվային Հայաստանում,
-ցույց տալ, որ «ռուսական» տարբերակը խնդրի լուծումը չէ,
-ցույց տալ արցախցիներին, որ Մոսկվայի վրա հույս դնելը անիմաստ է:
Պետք է նշել, որ Ալիևի այս ցանկությանը լիովին աջակցում են ներկայիս ՀՀ իշխանությունները և ընդդիմության, այսպես կոչված «արևմտամետ» թևը:
Սա է իրականությունը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.