23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հունիսի 25 առավոտյան «Եռաբլուր» պանթեոնում դիակ էր հայտնաբերվել:
Մենք արդեն տեղեկացրել ենք, որ 08:25-ի սահմաններում, անհայտ քաղաքացին զանգահարել է ոստիկանության Մալաթիայի բաժին եւ հայտնել, որ «Եռաբլուր» պանթեոնի մոտ տղամարդու դիակ կա:
Ապա պարզվել է, որ մահացածը ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր, ոստիկանության ավագ լեյտենանտ 25-ամյա Կորյուն Արզումանյանն է: Դիակի մոտ հայտնաբերվել է ձեռագրով գրված մի նամակ, իսկ ձեռագրի հետեւում համակարգչով հավաքված տեքստ, որտեղ, մասնավորապես, գրված է, որ «Ես ներողություն եմ խնդրում բոլորից…»:
Ըստ նախնական տեղեկությունների, Կ. Արզումանյանն ինքնասպան է եղել իրեն ամրակցված Մակարով տեսակի ատրճանակից: Օպերլիազորը մահացել է ծնոտին արձակված մեկ կրակոցով:Սակայն մեր ունեցած տեղեկություններով երիտասարդը նախ` երկու անգամ կրակել է իր որովայնի հատվածին, որից սակայն որևէ կենսական օրգան չի վնասվել, ապա երրորդ կրակոցն արձակել է ծնոտի հատվածում: Առայժմ հայտնի չէ նրա մահվան ստույգ պատճառը, շրջանառվում է պարտքեր ունենալու և այլ վարկածներ:
Գործը քննում է Հատուկ քննչական ծառայությունը:
Խորհրդարանական ընտրությունների մոտենալուն զուգընթաց` հետաքրքիր զարգացումներ են նկատվում Շիրակի մարզում: Հայաստանի քաղաքական դաշտի լուսանցքում հայտնվելու վտանգի տակ հայտնված ԲՀԿ-ն իր արձանագրած խոշոր պարտությունները կարծես փորձում է կոմպենսացնել Շիրակի մարզում մեծածավալ գրոհ կազմակերպելով: Դատելով վերջին շրջանում ծավալված աշխատանքներից, դա այս կուսակցության մոտ ահագին լավ է ստացվում: Դրանում, իհարկե, քիչ դեր չի խաղում մարզի մեծահարուստների բարգավաճացումն այս մարզում, ինչը նկատելիորեն թուլացրեց ՀՀԿ-ի դիրքերը:
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործոնը ևս այստեղ քիչ դեր չխաղաց: Ինչպես հայտնի է, այս տարածքի ամենահզոր երկու հանրապետականների` մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Աշոտ Աղաբաբյանի (Բուռնաշ) և Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ջրերը նույն առվով չեն հոսում: Հանրապետական կուսակցությունը Գյումրիում 4 տեղական կազմակերպություն ունի` Գյումրի 1, Գյումրի 2, Գյումրի 3, Գյումրի 4, որոնցից վերջինը դուրս է եկել Ղուկասյանի վերահսկողությունից և ամբողջովին ենթարկվում է Աղաբաբյանին, ու հայտնի չէ, թե ընտրությունների ժամանակ ինչ կարելի է սպասել սրանից: Փոխարենը, բհկականները բավական միասնական են` գոնե կուսակցության ու նրա ղեկավարի շահերի պաշտպանության հարցում:
Այս օրերին Շիրակում, հատկապես Գյումրիում, բհկականների գրոհը անցնում է հիմնականում «Այսքան ուրախ կյանքը մեր ո՞վ է արդյոք մեզ տվել` այոոոոո~, պարոն Ծառուկյանը» կարգախոսով: Օրինակ` դպրոցների բհկական տնօրենները աշակերտներին տանում են էքսկուրսիա և ջանասիրաբար բացատրում` եթե չլիներ Գագիկ Ծառուկյանը, իրենք այս էքսկուրսիան չէին տեսնի: ԱԺ պատգամավոր Մարտունիկ Գրիգորյանի քրոջ տնօրինությամբ գործող դպրոցի աշակերտները այս տարի մի քանի անգամ արտասանեցին «պարոն Ծառուկյան» անունը, որպեսզի բհկական եղբոր բհկական քրոջ դպրոցի սաները հստակ հասկանան, որ հենց ԲՀԿ առաջնորդի շնորհիվ էր, որ կարողացան էքսկուրսիա գնալ:
Հանցագործ աշխարհի վառ ներկայացուցիչ Մարտունիկ Գրիգորյանը, սակայն, միայն քրոջ դպրոցով չի բավարարվում և բհկական գաղափարներն ու նրա առաջնորդի անփոխարինելության առասպելը հանգամանալից լուսաբանում է նաև իրեն պատկանող «Տրանս-ակնթարթ» ընկերությունում, որն իրականացնում է Երևան-Գյումրի ուղևորափոխադրումները:
Մեղմ ասած` յուրօրինակ ձևով է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գաղափարները փորձում տարածել բարգավաճացած, հանուն բարգավաճացման ճակատի գիրը փոխած Սամվել Բալասանյանը: Պարոն Բալասանյանը վերջերս գլխի է ընկել, որ բավական է` գյումրեցիները տեսնեն իր մեծադիր լուսանկարները «Դե ֆակտո» կոչվող ամսագրի շապիկին, որտեղ բազմելու համար, ըստ շշուկների, 20 հազար դոլար գումար է պահանջվում մուծել, կհասկանան, որ հենց ԲՀԿ-ն է այն կուսակցությունը, ում հարկավոր է ձայն տալ գալիք ընտրություններին: Իսկ քանի որ նա չի խնայել ու վճարել է այդ գումարը, ամսագրի նկարն էլ` որպես Մենուայի կազմած էլիտարների ցուցակի անդամ, որոշել է փակցնել տալ գովազդային վահանակների վրա: Գյումրեցիները նրա մեծացրած լուսանկարներին հանդիպում են Սայաթ-Նովա պողոտայում, Անկախության հրապարակում, Խաղաղության օղակում, Բոշի սադի մոտ, Արվեստների ակադեմիայի, գուլպեղենի ֆաբրիկայի, Անանիա Շիրակացի համալսարանի դիմաց. մի խոսքով` Հաղթանակի պողոտայից մինչև Նժդեհի փողոց, որտեղ հարկ է համարել իր մեծադիր լուսանկարը կախել տալ ԱԺ փոխնախագահը:
Ի դեպ, ուշագրավ է, որ անգամ գուլպեղենի ֆաբրիկայի դիմաց է Բալասանյանն իր պատկերը փակցրել` այն դեպքում, երբ այդ նույն տեղում կարող էր իր մեծադիր պատկերը փակցնել դրա սեփականատերը` Բալասանյանից էլ ավելի շուտ բարգավաճացած, դեռ Բալասանյանից էլ ավելի ուժեղ բարգավաճացած Ռոբերտ Զաքարյանը (Զաքարյանը ոչ միայն պարզապես ԱԺ բհկական պատգամավոր է, այլև Գագիկ Ծառուկյանը նրա որդու քավորն է): Հաշվի առնելով, որ Գարեջրի գործարանի վրա Սամվել Բալասանյանն անգամ իր պատկերն է քանդակել տվել, պետք է որ արդարացի նկատվեր Զաքարյանի` իր լուսանկարի տեղադրման ցանկությունը: Բայց, ինչպես տեսնում ենք, ԲՀԿ-ն որոշել է այս ընտրությունների քարոզարշավը Գյումրիում` գոնե նախընտրական այս փուլում ծավալել Սամվել Բալասանյանի պատկերով:
Բայց եթե գուլպեղենի ֆաբրիկայի տնօրենը համեստություն է անում և իր պատկերի փոխարեն գործընկերոջ պատկերն է կախում իր աշխատողների աչքի առաջ, դա դեռ չի նշանակում, որ նա գոնե վերբալ մակարդակով չի փորձելու քարոզարշավ իրականացնել: Մինչ Ռոբերտ Զաքարյանը բարգավաճեցնում է իր աշխատողներին, Գյումրու Մանկավարժական համալսարանի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը` Ապարիկը, իր հերթին է քարոզարշավ իրականացնում ուսանողների շրջանում: Հաշվի առնելով, որ Հայաստանի ընտրական գործընթացներում վճռորոշ դերակատարություն ունեցողը փողն է, այսօրվանից իսկ կարելի է ենթադրել, որ Հանրապետականին այստեղ մեծ հիասթափություն է սպասվում. մարզի` հատկապես Գյումրու մեծահարուստները հիմնականում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամատոմս ունեն: Այս կուսակցությունից են նաև Արտաշես Սարգսյանը` «Ոսկե բլուր» ռեստորանային համալիրի տերը, որի որդու հետ հրաձգության պատճառով Վարդան Ղուկասյանի որդի Սպարտակը հանցագործի խարան վաստակեց: ԲՀԿ-ական է նաև «Շիրակ» օդանավակայանի տնօրեն Սեյրան Չուխաջյանը: Մի խոսքով, եթե նկատի ունենանք, որ ով վճարում է, նա էլ հաղթող է դուրս գալիս, և հաշվի առնելով, թե այժմվանից սկսած բարեգործության ինչ արշավ են կազմակերպել բարգավաճականները, կարելի է վստահ ասել, որ նրանք մարտական են տրամադրված` նվաճելու հանրապետության երկրորդ քաղաքը, որն էլ կասկածելի է դարձնում Շիրակում կայանալիք ընտրություններում հանրապետականի արդյունքները: Հատկապես որ` Վարդանիկից հոգնել են գյումրեցիները, իսկ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանն էլ շարունակում է ապրել Երևանում և Գյումրի է հասնում հարևանի տուն շտապող հյուրի կարգավիճակով:
Երեկ գիշեր Գյումրիում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Գյումրու Զույգ աղբյուր կոչվող թաղամասում, ժամը 23-ի սահմաններում, շտապ օգնությունը կանչ է ստացել, րոպեներ անց մեկնել են ահազանգի հետքերով: Խմբին դիմավորել է հիվանդի 28-ամյա որդին:
Նախնական տեղեկություներով` տղան եղել է հարբած վիճակում: Դիմավորելով Գյումրու շտապ բուժօգնության բժիշկ, 65-ամյա Աշոտ Գրիգորյանին, տղան հարձակվել է նրա վրա, դուրս քաշել մեքենայից և սկսել հարվածել ոտքերով:
Ծեծից հետո բժիշկը շարունակել է իր մասնագիտական առաքելությունը` անհրաժեշտ առաջին բուժսպասարկում ապահովելով: Գյումրու շտապ օգնության կայանից տեղեկացրել են, որ այնուհետև բժիշկը տուն է գնացել և մահացել:
Գործի վերաբերյալ ոստիկանության լրատվության բաժնի պատասխանատու Արմեն Մալխասյանը մեզ տեղեկացրեց, որ ըստ դատական փորձաքննության համաձայն մահը պայմանավորված է գանգուղեղային կենսական կարևոր ֆունկցիաների խանգարումով, սուր ներորովայնային արյունահոսությամբ, որը հետևանք է գանգուղեղի և որովայնի բութ գործիքի գործադարման:
Հանցագործությունը կատարել է 1983 թվականի ծնված Արտակ Կարապետյանը:
Նա այս պահին ձերբակալված է, հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով: Հանգամանքները պարզվում են:
Սույն թվականի հունիսի 27-ին Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում` կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության երկրորդ բաժնի գլխավոր մասնագետ Վրեժ Դավթյանը:
Վերջինս Երևանի բնակչի կողմից իրականացվող շինարարակական աշխատանքների կապակցությամբ համապատասխան խախտումներ չարձանագրելու համար նրանից պահանջել և ստացել է 150.000 ՀՀ դրամ գումար:
Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:
Մոտ երեք օր առաջ Երևանի քաղաքաշինական խորհուրդը հաստատեց ՀՀ կառավարության բակում «թմբուկ» կոչվող կառույցի նախագիծը: «Թմբուկի» պատճառով հրաժարական տվեց Կարեն Կարապետյանի քաղաքապետարան բերած Երևանի գլխավոր ճարտարապետ Միքայել Հասրաթյանը: Ըստ երևույթին, պարտադրանք չընդունեց Հասրաթյանը, չցանկացավ իր անունն արատավորել «թմբուկով» և հրաժարական տվեց: Արդյունքում Երևանի գլխավոր ճարտարապետ նստեց նման կառույցներ իրացնելու հետ որևէ խնդիր չունեցող Նարեկ Սարգսյանը, և մեկ ամիս անց գործը գլուխ եկավ. փողը կա, շինության ի կատար ածումն էլ խոստանում է էլ ավելի մեծ եկամուտներ բերել: Մնացել է շինարարությունը:
Նախատեսված է այս նորակառույց տեղափոխել Սփյուռքի նախարարությունը (Հրանուշ Հակոբյանի համար նախարարություն բացեցին` քիչ էր, հիմա էլ հատուկ շենք են կառուցում` Հանրապետության հրապարակի տեսքը գցելու հաշվին), Էկոնոմիկայի նախարարությունը, էլի ինչ-որ գերատեսչություններ, որոնց շենքերը կառավարությունը պատրաստվում է վաճառել: Բնականաբար, այդ շենքերի վաճառքից սպասվող եկամուտը չի կարող չգայթակղել` գումարած շինարարության համար նախատեսված միլիոններից ակնկալվող ատկատները: Սա նախ մի փոքր տարօրինակ է, քանի որ, ինչպես մենք արդեն տեղեկացրել ենք, Սամվել Կարապետյանին` Կալուգայի Սամոյին, տարածք են հատկացրել Վերնիսաժ կոչվող տարածքում, որտեղ նա պետք է բարձրակարկ շենք կառուցեր մի շարք վարչական հիմնարկներ տեղավորելու պայմանով. փոխարենը նրան տվել են Շահումյանի հրապարակում արդարադատության նախարարության նախկին տարածքը իր շրջակայքով: Ճիշտ է, այս պահին շինության ավարտը դեռ չի երևում, բայց դա այլ թեմա է:
Դատելով այն ամենից, ինչ լսեցինք քաղաքապետարանում, թմբուկը կառուցվելու է անկախ ամեն ինչից, ու դա կապ չունի ոչ անհրաժեշտության, ոչ էլ Թամանյանի նախագծի հետ:
Երևանի ավագանու խորհրդի նիստի ավարտից հետո, մասնագիտությամբ ճարտարապետ Լևոն Իգիթյանը և ռեժիսոր Միքայել Դովլաթյանը կանգնած զրուցում էին: Հետաքրքիր էր իմանալ ավագանու այս անդամների կարծիքը հիշյալ թմբուկի վերաբերյալ: Զրույցից մի երկու րոպե անց մեզ միացավ նաև Արա Երնջակյանը, մի երկու րոպեով` նաև ճարտարապետ Հրաչիկ Պողոսյանը, թեև վերջինս որևէ կարծիք չհայտնեց: Հարցս ուղղեցի նախ Իգիթյանին.
— Ձեզ թմբուկ կոչվածը, որ պետք է կառուցվի, դու՞ր է եկել:
— Դուր գալը ո՞րն է: Ճարտարապետության մեջ չեն ասում դուր գալ կամ չգալ,- միանգամից փորձեց հակագրոհի անցնել Լևոն Իգիթյանը:
— Դե, հարցնում եմ որպես ճարտարապետի, Ձեր ճաշակո՞վ է:
— Դուք թեթև տեղեկություններով կարծիք եք կազմում, ճարտարապետական խնդիրները այլ կերպ են գնահատվում:
— Դուք իմ կարծիքն եք ուզում` հա՞, իմ դուրը գալիս ա, չգիտեմ` Լևոն Իգիթյանի դուրը գալիս ա, թե չէ,- սա մասնագիտությամբ ռեժիսոր Միքայել Դովլաթյանի պատասխանն էր:
— Ասում են` հրապարակի տեսքը կարող է փոխվել:
— Ի՞նչ եք խոսում…
— Դե, ճարտարապետներն են ասում, մի քանիսը, իհարկե վախվորած, արդեն դեմ են արտահայտվել, Ճարտարապետների միության նախագահը` Մկրտիչ Մինասյանն էլ է ոչ դրական կարծիք արտահայտել:
— Իսկ երբ որ Մկրտիչ Մինասյանը նման կարծիքներ է հայտնում` մեր միության նախագահը, Դուք իրան հարցրեք` Ամիրյանի վրա էն ահավոր յաշիկը որ դրել ա, դա ճարտարապետության հետ կապ ունի՞,- սա էլ մասնագիտությամբ ճարտարապետ Իգիթյանն էր:
— Ամիրյանի կողքի ահավոր յաշի՞կը :
— Գրադարանի շենքի ճակատն է մնացել ընդամենը, հետևում մի հատ մոնստր ա բուսնել, իսկ նրա կողքի ա՛յ էդ յաշիկի հեղինակը…
— Ձեր ասելով` ինքն իրավունք չունի նման բան ասելու, որովհետև յաշիկի հարցում մեղավո՞ր է:
— Այո, որովհետև սա Թամանյանի նախագծածն է և ոչ թե Մինասյանի:
— Թամանյանի գործերն անքննելի՞ են, Թամանյանը կարող է խմած է եղել այդ օրը ու… Ի՞նչ է, օպերայի շենքը ամբողջությամբ Թամանյանի գծագրածով կառուցեցի՞ք, որ հիմա թամանյանական ամեն ինչը պետք է ի կատար ածվի:
— Դե, փող չունեինք, դրա համար չենք արել:
-Ինչու՞ եք Թամանյանին հարմարեցնում Ձեր գրպանին:
— Ինչքան էլ խմած լիներ, էսօրվա շատ օյաղներից ավելի լավը գծած կլիներ հաստատ,- միջամտեց Արա Երնջակյանը:- Իր ասածը գիտե՞ք որն ա. Տոլստոյը ժամանակին մի հատ խելոք միտք էր արտահայտել: Ինքը Շեքսպիրին դեմ էր, չէր ընդունում Շեքսպիրին… բայց դրա համար առնվազն պետք է Տոլստոյ լինես: Կարելի է էդ գմբեթը չընդունել, բայց էդ գմբեթը չընդունելուց առաջ պետք է էնքան բագաժ ունենաս, էնքան պատկերացում ունենաս, որ ասես` ա´յ, սա, էս հարցը պետք չէ:
Դե, քանի որ մենք տոլստոյներ չենք, հարցնում ենք մասնագետից, ի վերջո հանրությունն իրավունք ունի տեղեկանալու, թե ինչ են մոգոնել հերթական անգամ:
Որ Թամանյանն իսկապես անգամ ամենահարբած ժամանակ էսօրվա օյաղներից շատ ավելի լավ նախագիծ կաներ, ժխտել չի կարելի: Իսկ Թամանյանով քողարկվողներին կարելի է ընդամենը խորհուրդ տալ` բացել հենց Թամանյանի գծագրած թմբուկը և տեսնել, թե իրականում ինչ է նախագծել մեծ ճարտարապետը, իսկ փոխարենը` ինչ են կապում մեր գլխին այսօր:
Այսօր Երևանում մեկնարկել է ՀՅԴ 31-րդ Ընդհանուր ժողովը:
Վաղուց հասարակության մի ստվար մասը սպասելիքներ չունի այս կուսակցության հրապարակային և ծպտյալ ժողովներից:
ՀՅԴ-ն երկու տարի առաջ լքեց իշխանությունը, սակայն այդպես էլ չի կարողանում ադապտացվել ընդդիմադիր կարգավիճակին: Այս ժողովում դարձյալ մի կուշտ կքննադատեն իշխանությանը, նույնիսկ վերջնագրային ելույթներ կհնչեն նրանց հասցեին` արտաքին քաղաքականության ձախողումների վերաբերյալ, բայց իշխանությանն անվստահության չի հայտնվի, նրա հրաժարականը չի պահանջվի: Գուցե դաշնակցական համարձակության նշաձողը մի փոքր բարձրանա, և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի փոխարեն` պահանջվի ամբողջ կառավարության պաշտոնանկությունը: Բայց սոցիալիստական շարքերում հանգրվանած փողատեր ընկերները հենց նրա համար են, որ բանը Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջին չհասնի:
Ի դեպ, անկեղծորեն կարելի է հասկանալ, թե ինչո՞ւ դաշնակցականներին ձեռնտու չէ իշխանափոխությունը` գոնե այս պահին: «Մի ուրիշ բանում էլ են մեզ մեղադրում, ինչո՞ւ ընդդիմությունը միասնական չէ, ինչո՞ւ միասնական ճակատ չի ձևավորվում: Միանանք, որ ի՞նչ լինի: Միանանք, Սերժ Սարգսյանին փոխարինենք Լևոն Տեր-Պետրոսյանո՞վ: Որ վերադառնան ներազգային անհանդուրժողականության, ցինիզմի, ազգային հարցերում զիջելու պատրաստ մթնոլորտն ու տարինե՞րը: Որ ընդամենը անձը անձով փոխարինվի՞: Ուզում են պարտադրել` Սերժ Սարգսյան կամ Լևոն Տեր-Պետրոսյան: Ո՞րն է նրանց տարբերությունը, իսկ եթե կա տարբերություն, որ կա` ո՞ւմ օգտին է այն: Եւ վերջապես ինչո՞ւ ենք հարկադրված ընտրություն կատարել այս համեմատության մեջ: Այնուամենայնիվ` այստեղ տեղին եմ համարում հայտարարել, որ ցանկացած հարցով պատրաստ ենք գործակցելու ցանկացած ուժի հետ, եթե հստակ է նպատակը, օրակարգը, գործելաոճը և ղեկավարման բնույթը»,-այսօր Ընդհանուր ժողովի բացմանն ասել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
Ընկեր Մարգարյանը երբեք այսք ան շիտակ ու անկեղծ չէր եղել: Դաշնակցականները Սերժ Սարգսյանին չեն սիրում, որովհետև նրա պաշտոնավարման տարիներին զրկվեցին նախարարական եկամտաբեր պորտֆելներից: Սակայն այս պահին դաշնակցականները նաև իշխանափոխություն չեն ուզում, որովհետև գործող նախագահին կարող է փոխարինել Լևոն Տեր-Պետրոսյանը, որի անունը շատ դաշնակցականներ նույնացնում են ոչ թե պաշտոնաթողության, այլ` բանտի հետ:
Բայց իշխանափոխությունը մի օր կարող է ՀՅԴ-ի համար օրակարգային դառնալ, եթե, ասենք, այդ պրոցեսը նույնանա Ռոբերտ Քոչարյանի հետ: Ընկեր Հրանտն ու մյուս ընկերները երանությամբ են հիշում նրա կառավարման «ոսկետասնամյակը»:
Երեկ երեկոյան «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է «Կալաշ» մականվամբ 39-ամյա Կարեն Մովսիսյանը: Նա դատապարտված էր 104 հոդվածով` դիտավորյալ սպանություն և արդեն երկար տարիներ գտնվում էր կալանավայրում:
Նախկինում մի քանի անգամ դատապարտված, քրեական հեղինակություն «Կալաշը» «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Արդարադատության նախարարության «Էրեբունի» ՔԿՀ-ից:
«Մովսիսյանը մի քանի օր ցավեր է ունեցել, սակայն ՔԿՀ-ի ղեկավարությունը հրաժարվել է նրան տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց: Տեսնելով, որ կալանավորի վիճակն ավելի է բարդանում, ստիպված նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է». շրջանառվող այս վարկածը թերևս մի քիչ տարօրինակ է, քանի որ ինչ-ինչ, բայց քրեական հեղինակությունները, որպես կանոն, կալանավայրում խնդիրներ չեն ունենում:
Քանի որ տեղեկություն կար, թե դատապարտյալը «Նուբարաշենի» բնակիչ էր, փորձեցինք մանրամասներ իմանալ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Տիգրան Նավասարդյանից: Նա մեզ տեղեկացրեց, որ Կարեն Մովսիսյանը դեռևս 6 տարի առաջ տեղափոխվել է «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկ:
Փորձեցինք իսկությունը ճշտել նաև «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Միխայիլ Վլադիմիրովիչից` արդյո՞ք դատապարտյալի մահը ուշացման պատճառով էր:
«Կարեն Մովսիսյանը մեզ մոտ է տեղափոխվել ստամոքսաաղիքային տրակտի արյունահոսությամբ: Իսկ պատճառը եղել է կերակրափողի լայնացած երակները: Նշեմ, որ նա ունեցել է նաև լյարդի ցիռոզ: Հիվանդանոց տեղափոխվելուց անմիջապես հետո սրտի կանգ է գրանցվել: Անմիջապես ռեանիմացիայի է ենթարկվել, ինչի շնորհիվ վերականգնվել է սրտի աշխատանքը, սակայն րոպեներ անց սիրտը կանգ է առել: Երկրորդ ռեանիմացիային ես ինքս եմ մասնակցել, ասեմ, որ այն` ինչ մեզանից կախված էր, մենք արել ենք»:
Մեր հարցին, թե` Մովսիսյանը կփրկվե՞ր, եթե ծայրահեղ ծանր վիճակում չլիներ, և արդյո՞ք մահը հիվանդանոց ուշ տեղափոխելու հետևանք էր, տնօրենի պաշտոնակատարն ասաց. «Ես այդպիսի գնահատական տալ չեմ կարող, չգիտեմ` ուշացրել են, թե ոչ, և այդ կուլիսային իրադարձություններից տեղյակ չեմ: Դա դատական բժշկի գործն է: Միայն գիտեմ, որ նույնիսկ ականատեսները վկայել են` երբ արյունահոսություն է սկսվել, նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց»:
Այս պահին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Նշանակված է նաև դիակի դատաբժշկական փորձաքննություն, ինչն էլ կպարզի դատապարտյալի մահվան պատճառը:
Երեկ այնպես ստացվեց, որ հրապարակային ելույթ ունեցան Հայաստանի միանգամից երկու նախագահ` գործող իշխանության և ընդդիմության ղեկավարները:
Մինչ Սերժ Սարգսյանը ելույթ էր ունենում ԵԽԽՎ նստաշրջանում` «Մոսկովսկիե նովոստին» զետեղեց Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը: Եթե Սարգսյանի ելույթը գլխավորապես նվիրված էր Հայաստանի ընթացիկ խնդիրներին, ապա Տեր-Պետրոսյանն առավելապես խոսել է պատմական իրադարձությունների մասին:
ՀԱԿ առաջնորդը հանգամանալից անդրադարձել է ԽՍՀՄ փլուզման պատմությանը, անկախության առաջին տարիներին: Իհարկե, Տեր-Պետրոսյանն անդրադարձել է նաև այսօրվա խնդիրներին` ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացին, հայ-թուրքական հարաբերություններին, ներքաղաքական հարցերին:
Հարցազրույցում նոր ոչինչ չի ասվել, բայց առաջին նախագահը հետևողականորեն զարգացրել է իր պատկերացումները Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում: Ըստ այդմ, զարգացվել է այն թեզը, որ Հայաստանը չի կարող զարգացում ունենալ առանց բաց սահմանների:
Հարցազրույցից կարելի է տպավորություն ստանալ, որ գոնե արտաքին քաղաքականության հարցերում իշխանությունն ու ՀԱԿ-ն էական տարաձայնություններ չունեն: Այդ մասին ասում է հենց ինքը` Լևոն Տեր-Պետրոսյանը, երբ խոսում է հայ-թուրքական հարաբերությունների մասին:
ՀԱԿ առաջնորդը պնդել է, որ, անկախ երկխոսության փաստից, ինքը շարունակում է Սերժ Սարգսյանին համարել ոչ լեգիտիմ նախագահ: Իհարկե, հիշյալ հարցազրույցում հանրապետության առաջին նախագահը շատ զգուշավոր է խոսում արտահերթ ընտրությունների հնարավորության մասին:
Մի խոսքով, այս հարցազրույցում նոր ոչինչ չկա: Բայց հարցազրույցի փաստն ինքնին հետաքրքիր է և խոսում է այն մասին, որ արտերկրում ևս Տեր-Պետրոսյանն ու նրա ղեկավարած ուժը համարվում են Հայաստանի ներքին կյանքի կարևոր դերակատար:
Գալուստ Գրիգորիչի մուրազը հերթական անգամ կատարվեց: Նրա պատգամավոր որդին` թատերական ինստիտուտ ավարտած, մասնագիտությամբ էստրադնիկ Արմանը քիչ առաջ նշանակվել է ՀՀ կառավարությանն առնթեր պետական գույքի կառավարման կոմիտեի վարչության պետ (այս վարչության անվան երկարության պատճառով, թե. Կիրակոսյանի երկար պաշտոնավարման, այն հաճախ` հենց կառավարության անդամ պարոնայք անվանում էին Կարինե Կիրակոսյանի վարչություն):
Լավ պապաներ ունեցող բոլոր զավակներն էլ աչքի են ընկնում մի առանձնահատկությամբ` նրանք բոլորն էլ տարաբնույթ հավակնություններ են դրսևորում, որոնք պապաները պետք է ամեն գնով իրականացնեն. Գալուստ Սահակյանի որդին մյուս բոլոր հավակնորդներից տարբերվում էր նրանով, որ նման ամենակարող պապա ունի որը գրեթե միշտ ի կատար էր ածում որդու հավակնությունները: Սկզբում էստրադնիկ Արմանը փորձեց կյանք մտնել քեռու` հռչակավոր Բուռնաշի միջոցով` աշխատանքի անցնելով նրան պատկանող «Հրազդան» մարզահամալիրում:
Սկզբում Արմանի հավակնությունները մշակույթի ոլորտում էին` քեռու մոտ մարզաթատերական գործունեություն ծավալելուց հետո Արմանը 25 տարեկանում «նստում է» Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի տեղակալի աթոռին (ըստ երևույթին Արմանը քեռուն պատկանող «Օպերա» կլուբ հաճախելու ընթացքում տեղանքին լավ ծանոթացել է, հետո էլ սիրտը կպել է շենքին և ցանկություն է հայտնել ամբողջ շենքում ելումուտ ունենալ. դե, քանի որ տղան նման ցանկություն է դրսևորել, բնական էր, որ դա պետք էր ի կատար ածել):
Հետո արդեն Արմանը անցում կատարեց քաղաքապետարան` տեղավորվելով Մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի վարչության պետի պաշտոնում: Դրանից հետո Արմանի հավակնություններն արդեն գնալով ավելացան. 2004-2006թթ.նա Երևանի փոխքաղաքապետն էր: Հետո արդեն կրտսեր Սահակյանի մտքով անցավ թաղապետ դառնալ: Պապան ու քեռին էլի անցան գործի, ամեն ինչ արին, որ իրենց զավակի մուրազը կատարվի, բայց հաշվի չառան, որ ուրիշներն էլ կարող են ունենալ իրենց հարազատների հավակնություններն իրականացնելու խնդիր և քանի որ նման խնդիր իրագործողը ոչ այլ ոք էր, քան ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ուստի Աջափնյակի թաղապետ դարձավ ոչ թե Արման Սահակյանը, այլ ամենազոր Գառնիկիչի եղբայր Ռուբեն Հովսեփյանը:
Արմանը չէր կարող հաշտվել պարտության հետ. հավանաբար պապան ու քեռին էլ տղային խոսք էին տվել և, այդպես, տղայի հաջորդ թռիչքը երկրի խորհրդարանն էր. 2007թ. խրհրդարանական ընտրություններից այս ընտանիքը տուն տարավ երեք մանդատ. պատգամավորներ դարձան Գալուստ Սահակյանը, Աշոտ Աղաբաբյանը և Արման Սահակյանը: Մի երկու տարի «պատգամավոր-կոճակ» աշխատելուց հետո Արմանը էլի սկսեց հավակնություններ դրսևորել. այս անգամ արդեն նրա աչքը ուղղվեց կառավարություն: 2009թ. Արմանը աչքը դրեց Կրթության և գիտության նախարարի պորտֆելի վրա, բայց նախագահը նախապատվությունը տվեց ավելի ակտիվ երիտասարդի` Արմեն Աշոտյանին դարձնելով նախարար:
Եվ փաստորեն, ինչպես տեսնում ենք, այդ օրից Արմանի մոտ գործադիր դաշտ տեղափոխվելու հավակնությունը չի մարել` հարկավոր էր ընդամենը սպասել պատեհ պահի, հատկապես, որ եղբայրն էլ դարձավ առողջապահության փոխնախարար: Եվ ահա պատեհ պահը եկավ` Կարինե Կիրակոսյանի պաշտոնանկությունից հետո կառավարության նիստերին այդ աթոռը զբաղեցնում էր ոմն Աշոտ Մարկոսյան:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր է նշանակում կատարել, սակայն զարմանալի արագությամբ կառավարության պաշտոնական կայքում արդեն որպես հիշյալ պաշտոնի պաշտոնակատար Արման Սահակյանն է «բազմած».:
Ի՞նչ է տալու Արման Սահակյանի նշանակումը այս պաշտոնում Հայաստանի Հանրապետությանը` իհարկե ոչինչ: Ընդհանրապես սա այն պաշտոնն էր, որտեղ նաև Կարինե Կիրակոսյանն ի զորու չէր որևէ բան անել. Այս պաշտոնին նստածները ընդամենը պետական գույքի հետ վարվում են այն կերպ, ինչ իրենց թելադրում են վերևից. Այստեղ ինքնուրույնություն լինել չի կարող. Ինքնուրույնության, խարիզմի բացակայության առումով կրտսեր Սահակյանն իհարկե իդեալական թեկնածու է:
Բայց դրանով հանդրեձ չենք կարող նաև ևս մեկ անգամ չարձանագրել Հայաստանի Հանրապետությունում հաստատված անշրջելի դարձած կարգուկանոնը բոլոր պաշտոնները միայն և միայն յուրայիններին: Չի բացառվում, որ Կարինե Կիրակոսյանի անսպասելի պաշտոնանկության` այդպես էլ հստակորեն չպարզված հանգամանքները ևս ընդամենը հորինված են եղել` Գալուստ Գրիգորիչի ժառանգի հավակնությունների համար ճանապարհ բացելու նպատակով: Հատկապես, որ հայտնի էր այն, որ խորհրդարանական հաջորդ ընտրություններում նախագահն այլևս մտադիր չէ այս ընտանիքի հանդեպ շռայլ գտնվել և առանց արդարացման մանդատներ բաշխել:
Արաբական երկու երկրում` Թունիսում և Եգիպտոսում, հեղափոխությունները հանգեցրեցին նախագահների պաշտոնանկությանը, Լիբիայում քաղաքացիական պատերազմ է, նման հեռանկարը խիստ որոշակի է Սիրիայի համար: Եմենի նախագահը պաշտոնապես հրաժարական չի տվել, բայց ապաստանել է Սաուդյան Արաբիայում` իր թունիսցի գործընկերոջ օրինակով:
Արդյո՞ք արաբական ժողովուրդները այդքան զզված են իրենց երկարամյա ղեկավարներից: Թերևս` այո, որովհետև հուզումների ժամանակ մարդկանց այլևս չեն հետաքրքրում «վերևների» նույնիսկ բարեփոխական նախաձեռնությունները: Օրինակ, Սիրիայի նախագահ Ասադը վերացրեց արտակարգ դրության ռեժիմը, երկու անգամ համաներում հայտարարեց, բայց հուզումները միայն ուժգնանում են: Մարդիկ չեն հավատում, որ տասնամյակներ շարունակ իրենց կեղեքած, նվաստացրած, կոռուպցիայի մեջ թաթախված բռնապետները մի օրում կարող են հրեշտակներ դառնալ:
Բայց արդյո՞ք արաբական այդ երկրները ժողովրդավարական դարձան հեղափոխություններից հետո: Հազիվ թե: Համակարգը չի փոխվել, դրա դերակատարներն են փոխվել. Մուբարաքի փոխարեն երկիրը ղեկավարում են մի քանի մուբարաքներ: Ու չկա ոչ մի երաշխիք, որ Եգիպտոսում կամ Թունիսում հնարավոր են արդար ընտրություններ, նոր որակի իշխանությունների ձևավորում:
Բնավ էլ հոռետես չեմ, ուղղակի նման եզրահանգման եկել եմ` հեռվից զարգացումներին հետևելով:
Թունիսից ճողոպրած նախկին նախագահ Զինու էլ-Աբիդինոմ Բեն Ալին, անշուշտ, հանցագործ է` աշխարհի մյուս բռնակալների նման: Նրան կարելի է մեղադրել թե՛ տարիներ շարունակ իր հակառակորդներին վերացնելու, թե՛ կոռուպցիայի և թե վերջին իրադարձությունների ժամանակ խաղաղ մարդկանց վրա կրակելու հրաման տալու համար: Այս բոլորը ճիշտ է, բայց մի քիչ դժվար է պատկերացնել, որ հնարավոր է մեկ օրում դատ անել և նրան ու իր կնոջը հեռակա կարգով 35 տարվա պատիժ նշանակել:
Նույնիսկ հանցագործը պաշտպանվելու իրավունք ունի, նույնիսկ հանցագործին պետք է պատժել օրինական հիմքերով, լեգիտիմ եղանակով:
Եթե Թունիսի նոր իշխանությունը կրկնում է նախորդի վարքագիծը, ուրեմն` այդ երկրում որակական փոփոխություն տեղի չի ունեցել, և ժողովուրդը շատ շուտով հիասթափվելու է իր արած հեղափոխությունից:
Հեղափոխությունն առաջին հերթին մտածողության փոփոխություն է, նոր գաղափարների հաստատում, դրանց ինստիտուցիոնալիզացիա: Եթե դա տեղի չի ունենում, մի դիկտատորին կգա փոխարինելու մյուսը, իսկ մարդկանց հուզող պրոբլեմները կմնան անլուծելի:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.