23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն մոտ օրերս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կհայտարարի իր` քաղաքականություն վերադառնալու մասին: Ըստ մեր աղբյուրի, նա այդ հարտարարությունը պատրաստվում է կատարել Արցախից, ուր նա մեկնել էր մասնակցելու ԼՂՀ անկախության 20 ամյակին նվիրված միջոցառումներին:
Վերջերս իրար հետևից երկու հարսանիք հարամվեց, ճիշտ է տարբեր պատճառներով: Տեղյակ չենք, թե ինչ նստեց «Հարսնաքարի» հարսանիքի տուրուդմփոցը նեմեց Ռուբոյի վրա,սակայն «Կոնտինենտալի» թունավորումը մի քանի միլիոն խլեց գործարար, պատգամավոր Արմեն Պուրտոյանից, իսկ ավելի ստույգ` 2 միլիոն դրամ նա նվիրեց փեսային, (չվերցրեց հարսանիքի ծախսը) որպես վնասի փոխհատուցում ու լռելու գրավական: Ստացվեց, որ հարազատների թունավորման հաշվին, փեսան ձրի ամուսնացավ:
Եթե դրան գումարենք նաև դեպքի առնչությամբ եկող գնացողների հետ կապված տարատեսակ ծախսերը` լրատվամիջոցներ, ստուգողներ հիմա էլ կարծես սննդի անվտանգության տեսչություն է, որոշել ստուգում անցկացնել ու ստացել Վարչապետի թույլտվությունը, կստացվի, որ Պուրտոյանը իսկապես աննախանձելի վիճակում է հայտնվել:
Ի՞նչ էր տեղի ունեցել Կոնտինենտալում
Մեր ունեցած հավաստի տվյալներով, թունավորումը եղել էր հավի աղցանից, դա իհարկե արձանագրել էր սանեպիդ ծառայությունը, որոնց ահազանգել են հիվանդանոցից, երբ մոտ 10 հարսանիքավոր տեղափոխվել են այնտեղ: Թունավորվածներից մի քանիսը տեղում են դուրս գրվել, մի քանիսն էլ առավոտյան: Սակայն վերընշված ծառայությունից արձանագրել են նաև այդ երեկո խոհանոցում առկա հակասանիտարական անթույլատրելի մի շարք հանգամանքներ, ու հեռացել: Ու հիմա այնտեղ սպասում են հետագա զարգացումների:
Թունավորվել են միայն բկլիկ հյուրերը
Պարզվել է, որ թունավորվել են տարբեր սեղանների շուրջ նստած հյուրերը, բայց բոլորն էլ հավի աղցանից. ի՞նչ է տեղի ունեցել. երբ վերջացել է սեղանին դրված աղցանը նրանցից ոմանք, կրկնակի բաժին են պահանջել: Հենց այդ կրկնակին էլ եղել է սառնարանում պահված հավանաբար նախորդ օրվա աղցանը, ինչից և թունավորվել են «բկլիկները»:
Ինչ է հաջորդել թունավորմանը
Բնականաբար աղմուկ. Երբ արդեն բոլորն, ովքեր շտապեցին օգուտ քաղել ստեղծված իրավիճակից ու ստացան իրենց բաժինը ու հետ քաշվեցին, մեջտեղ եկավ Սննդի անվտանգության տեսչությունը: Հետաքրքիր կարգավիճակում է գործում այս կառույցը. «Ճաշից հետո` մանանեխ» սկզբունքով. Երբ որևէ տեղ աղմուկ է բարձրանում որևէ ժամկետանց սննունդի վերաբերյալ, որպես կանոն ամենավերջում հայտնվում է տեսչությունը. Քանի որ մեր գերիմաստուն վարչապետի հրամանով, կառույցը ստուգում իրականացնելու իրավունք ունի միայն կոնկրետ բողոքի դեպքում: Դե մեր քաղաքացիներն էլ ժամկետանց կամ անորակ սնունդի դեպքում նախ` աղմուկ են բարձրացնում, հետո միայն դիմում գրում, (եթե իհարկե գրում են) ու եթե, նույնիսկ տեսչությունը ուզում է, որ լավ լինի, ստացվում է ինչպես միշտ` մինչև հասնում են մասնագետները ժամկետանց սնունդը դուրս է բերվում, ինչպես վերընշված դեպքում և տեսուչները մնում են ձեռնունայն հայտնվելով հիմար վիճակում, ստիպված լինելով հայտարարել, թե ժամկետանց սնունդ չի հայտնաբերվել( ինչպես ասենք Երևան Սիթիում):
Թողեք մարդիկ գործ անեն
Զավեշտն այն է, որ ՍԱ տեսչությունը յուրաքանչյուր նման դեպքի համար պետք է դիմում գրի վարչապետին, որ համապատասխան թույլտվություն իջեցնի ստուգման համար:
Երևի թե բոլորս հավաքվենք ու ազգովի մի դիմում գրենք հայոց վարչապետին, որ մեր գրպանից վարձատրվող տեսչությանը, թույլ տա աշխատել: Բոլորովին էլ պարտադիր չէ, որ ստուգելուց հետո տուգանք կիրառվի, թող արձանագրի իրավիճակը, կարելի է ինչ որ այլ բան մտածել. Բայց ստուգումներն անհրաժեշտություն է: Հարկ է ստուգել ու փակել: Գուցե տնտեսվարողը կհասկանա որ չի կարելի մարդկանց անորակ սնունդ վաճառել, գերշահույթ ստանալով: Ստացվում է, որ ՀԴՄ կտրոն չտալու համար փակում են, մարդկանց առողջությունը պահպանելու համար ոչ: Սա իհարկե այլ թեմա է:
Վերջաբան
Այս միջադեպն էլ եկավ ասելու, որ մեզ մոտ ամեն ինչ գլխիվայր է. Հարսանիքը թանկ նստեց Պուրտոյանի վրա, որը փոխանակ, սրան — նրան «պաչկաներով» փող բաժանելու այդ սրահը սպասարկող ասենք`սառնարանները կարող էր թարմացնել, բայց նա վարվեց ինչպես պահանջում է մեր մենթալիտետը. Բոլորի մեղքը վերցրեց իր վրա, փակեց նման դեպքերի սպասող սոված բերանները ու այդ ամենից հոգնած գլուխն առավ ու հեռացավ երկրից:
Հ.Գ Այս ամենի մեջ, երևի թե, մեղքի մեծ բաժինը ներկրվող սննդի, դրանց փորձաքննող ու որպես սնդամթերք բաց թողնող պատասխանատուներինն է. Թե ինչ ահռելի եկամուտներ են ստանում անորակ մի շարք սննդամթերք իրացնելիս, այլ խոսակցության թեմա է: Կոնկրետ հավի մսի դեպքում սա առաջին դեպքը չէ.Այսօր ներկրվող հավի մսի որակը այնպիսինն է, որ սառույցը հալվելուց հետո այն շատ արագ փչանում է. պետք է միանգամից եփել ու ռեալիզացնել, այլապես կարող ես կանգնել ահա այսպիսի փաստի առաջ
«Երկխոսության», իսկ ավելի ճիշտ` երկխոզության փուչիկը վերջապես կարծես թե տրաքեց… Ու դրանում առանցքային դերակատարություն ունեցավ մեկուսարանում գտնվող խուլիգանության մեջ մեղադրվող Տիգրան Առաքելյանն իր` ազատության մեջ գտնվող 6 ընկերներով հանդերձ: Երիտասարդ տարիքը տվյալ պարագայում ազդեցության արգելք չէ. Չէ՞ որ Առաջին աշխարհամարտի հրձիգ էր դարձել Սարայևոյում կրակոցներ արձակած պատանի ահաբեկիչ Գավրիլա Պրինցիպը:
Որոշ վերլուծաբաններն արձանագրեցին, որ ՀԱԿ-ը շատ էժան գնով ծախեց իր ակտիվիստներին, Ժիրայր Սէֆիլյանն ու Տիգրան Խզմալյանն էլ ՀԱԿ-ի երեսով տվեցին, թե թաքնվում եք երեխաների թիկունքում…
Այդ խայտառակությունից պետք էր դուրս գալ, այդ պատճառով էլ ծնվեց ՀԱԿ-ի վերջին հայտարարությունը, թե «Հայ Ազգային Կոնգրեսի պատվիրակությունը առկախում է իր մասնակցությունը Կոնգրես-իշխանություններ երկխոսության շրջանակներում ընթացող բանակցություններում: Կոնգրեսի պատվիրակությունը նաեւ հայտարարում է, որ պատրաստ է վերսկսելու բանակցությունները Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելուց անմիջապես հետո», ու ՀԱԿ-ը կրկին հնչեցրեց «քաղբանտարկյալ» բառը: Բնականաբար, դրանով ստեղծվեց ցուգցվանգային իրավիճակ. եթե իշխանությունն ազատ արձակի Տիգրան Առաքելյանին, ապա կստեղծվի տպավորություն, որ վախենում է ՀԱԿ-ից, եթե ոչ` ՀԱԿ-ը պիտի ինչ-ինչ կտրուկ քայլերի դիմի, սակայն փողոցային «կիլդիմների» բավարար ռեսուրս չունի: Ու հռետորաբանական փոխհրաձգությունը Դավիթ Հարությունյանի «տանգոյի» և Լևոն Զուրաբյանի «շախմատի» շուրջ ոչինչ չի փոխում: Բնականաբար, Տիգրան Առաքելյանին չեն ազատի, զի ըստ կոալիցիայի. « Ինչպես նախորդ հանդիպումների ժամանակ, այսօր ևս կրկնում ենք նույնը. միջադեպին մասնակցած երիտասարդի հարցը մենք չենք կապել, չենք կապում և չենք էլ կապելու այս կարևոր քաղաքական գործընթացի հետ, քանզի այն ամբողջովին իրավական հարթությունում է: Մենք, ինչպես միշտ, պատրաստ ենք աշխատել մեր երկրում առկա ու մեր ժողովրդին հուզող խնդիրների լուծման ուղղությամբ և շարունակում ենք բաց լինել ցանկացած կառուցողական առաջարկության շուրջ երկխոսության համար: Հույս ունենք, որ մեր գործընկերները կկարողանան վեր կանգնել այսպահային գայթակղություններից, և մենք հնարավորինս շուտ կկարողանանք շարունակել մեր երկրի համար կարևոր քաղաքական գործընթացը»:
ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանն էլ այս համեմատությունն է արել. «Թուրքիան էլ հազար ու մի պատճառ ունի հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունները տապալելու համար: Ասում է՝ Ղարաբաղը տվեք մեզ, և նոր միայն դիվանագիտական հարաբերութուններ հաստատենք: Ուրեմն նրանց հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար Ղարաբա՞ղը պետք է տանք»։
Ինչևէ, փաստը մնում է փաստ, որ ՀԱԿ-ը շալակել է իրարամերժ հայտարարությունների հսկայական բեռ, որը դեռ շատ են նրա երեսով տալու:
Անցած տարվա նոյեմբերի 30-ին Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է. «Այո, մենք արմատական ընդդիմություն ենք, որովհետեւ չենք ընդունում այսօրվա Հայաստանի գործող ոչ լեգիտիմ իշխանություններին եւ այդպիսին լինելու ենք մինչեւ այնքան ժամանակ, քանի դեռ մենք այդ խնդիրը ձեզ հետ միասին չենք լուծել…»: Եվս մի հատված հիմնադիր նախագահի նախորդ ասածներից. «Ուրեմն մենք պաշտոնապես հրաժարվում ենք որեւէ պայմանով Սերժ Սարգսյանի հետ որեւէ երկխոսության գնալուց։ Պաշտոնապես հայտարարում ենք։ Ես չգիտեմ` ում նախագահն է Սերժ Սարգսյանը, Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահը չէ։ Սերժ Սարգսյանը սովորական բռնազավթիչ է, որից պետք է անհապաղ ազատվել եւ կանգնեցնել դատարանի առջեւ։ Սերժ Սարգսյանի ստորագրած ոչ մի փաստաթուղթ մեզ համար իրավական ուժ չունի»:
Եվ ահա Լևոն Զուրաբյանի բավականին «թարմ» խոսքը. «Մենք երբեք չենք եղել արմատական ընդդիմություն, մենք եղել ենք այս երկրում արմատական փոփոխություններ կատարելու ջատագով, իսկ դա եղել ենք միշտ»: Ու ընդամենը 7 օր անց. « Սովորաբար դա նշանակում է ծայրահեղական և մարգինալ ընդդիմություն։ Եթե դա՛ նկատի ունենք արմատական ընդդիմություն ասելով, մենք արմատական ընդդիմություն չե՛նք։ Բայց Տեր–Պետրոսյանն իր ելույթներից մեկում «արմատական ընդդիմություն» եզրույթը մի քիչ այլ իմաստով է օգտագործել: Եթե մենք այդպե՛ս ենք հասկանում «արմատական ընդդիմություն» եզրույթը, ուրեմն մենք արմատական ընդդիմություն ենք»։
Երևանցու ժարգոնով ասած` էդ ի՞նչ «կռուտիտներ» են: Առավել ևս, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու մասին Լևոն Զուրաբյանն ասաց. « Այսինքն, մենք հայտարարել ենք, որ ողջամիտ կոչված ժամկետը կսպառվի սեպտեմբերին։ Բնականաբար, դա մեզ տալիս է որոշակի ճկունություն, թե սեպտեմբերի կոնկրետ որ օրը դա կարվի։ Դա ճկունություն է տալիս նաև իշխանություններին։ Այսինքն, մենք դեռ ժամանակ ունենք։ Իրե՛նք դեռ ժամանակ ունեն։ Հայաստանը դեռ ժամանակ ունի՝ հարցը լուծելու երկխոսության միջոցով»: Բերնից թռցրեց` « Հայաստանը դեռ ժամանակ ունի…»: Այսինքն` դուք Հայաստա՞նը չեք ներկայացնում, պարոնայք… Բա ո՞ւմ եք ներկայացնում` Ամե՞րիկան, Թո՞ւրքիան, Անգլիան… Եթե հիշենք, որ Լևոն Զուրաբյանը Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետ է, իսկ Միջազգային ճգնաժամային խմբի «շեֆերի» մեջ կա թրքուհի, վերջերս որպես «Էրգենեկոն» տեռորիստական խմբի անդամ մերկացված Զեյնո Բարանը ու Թուրքիայի շահերի լոբբինգով զբաղվող լիքը «խալխ»…
Այսքանից հետո իշխանությանը մնում է հարցադրել` բա Հայաստանի առաջ նախապայմաններ դնող այս չգիտեմ որ օտարի կամակատարների հետ ինչի՞ շուրջ էիք «երկխոսում», փոխանակ սրանց ձերբակալեք ու տանեք բանտ… Իրոք որ երկխոզություն էր: Երկկողմանի խոզություն` հայության հանդեպ… Եվ կարծես թե արդեն կարող ենք կրկնել Արթուր Մեսչյանի խոսքը` «Ահա և վերջ, վերջ հարաժամ ու հարատև…»:
Բայց հուսանք, որ Հայկը չպարտվեց ոսոխ Բելին…
Շաբաթվա Վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
«Կյանքի տոն» խորագրով հետահայաց ցուցահանդեսը կմեկնարկի Սեպտեմբերի 2- ին Նորարարական Փորձարարական Արվեստի Կենտրոնում։ Այն կազմակերպել են 2011թ. հունվարի 3-ին ողբերգական պատահականության`ավտովթարի զոհ դարձած արվեստագետ Դավիթ Կարեյանի ընկերներն ու բարեկամները։
Այս ցուցահանդեսին ներկայացված են Կարեյանի` 17 տարվա գործերը, ինչպես նշում է ցուցադրության համադրող Սոնյա Պալասանյանը`«Ներկայացված են չորս տարբեր տիպի աշխատանքներ. առաջին մասը Կարեյանի երիտասարդական տարիքի աշխատանքներն են, երբ նա ակտիվիստ էր, ուզում էր ինչ-որ բան փոխել արվեստի ասպարեզում: Դավիթի արվեստի երկրորդ շրջանը նրա վիդեոաարթն է, փերֆորմանսները, ինստալիացիաները, որոնք շատ մեծ ազդեցություն են թողնում այսօրվա երիտասարդ նկարիչների վրա»:
Այստեղ է Դավիթի ամենամեծ` մարդու իրավունքների, հողի, պատերազմի մասին պատմող վիդեոարտը, որը 2003 թվականին ներկայացվել է Վենետիկի Բիենալեում, և որի մասին գրել է The New York Times-ը:
Արվեստաբան Լիլիթ Սարգսյանը, կարևորելով ցուցահանդեսի խորագիրը` «Կյանքի տոն», ասել է, որ թեև չի եղել ներքին պայմանավորվածություն` չխոսել Դավիթ Կարեյանի չլինելու մասին, բոլորը, իրարից անկախ, խոսում են նրա լինելու մասին:
«Կարեյանն կյանքի այդ կարճ ժամանակաշրջանում կարողացավ իր կյանքի և իր ստեղծագործության միջոցով անցկացնել Հայաստանի անկախության 20-ամյա պատմությունը»,- ասել է արվեստաբանը:
Արվեստագետ Արման Գրիգորյանը, ներկայացնելով Կարեյանի արվեստը, կարևորել է նրա գործերում գրականության և արվեստի զուգահեռները:
«70-ականների հայ գրականությունը եղել է մաքուր ստեղծագործություն ստեղծելու շրջան, և Դավիթն էլ իր այդ շրջանը համարում է մաքուր ստեղծագործություն. ունի գրված տեքստեր մաքուր ստեղծագորության մասին, ելույթներ էր ունենում` բացատրելու` ինչ է ինքը հասկանում` մաքուր ստեղծագործություն ասելով»,-ասել է արվեստագետը:
Ավելի վաղ, Արման Գրիգորյանը Դավիթի մասին ասել է.
«Դավիթ Կարեյանը հետխորհրդային Հայաստանի Ժամանակակից արվեստի կարևորագույն արվեստագետներից մեկն է: Ընդամենը 17 տարի տևած ստեղծագործական գործունեության ընթացքում նրան հաջողվեց հսկայական ներդրում կատարել ինչպես Կոնցեպտուալ արվեստի(վիդեոարտ, ինստալացիա ու պերֆոմանս), այնպես էլ գեղանկարչության, համադրողական գործունեության և Հայաստանի ժամանակակից արվեստում տեսական մտքի զարգացման ասպարեզներում: Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի ավարտական աշխատանքը լինելով նրա առաջին ներկայացումը արվեստասեր հանրությանը , միևնույն ժամանակ երիտասարդական կոնցեպտուալիստ արվետագետների նոր հոսանքի կազմավորման սկիզբը դրեց:
Մաքուր Ստեղծագործություն խորագիրը կրող նախագիծը Դավիթը տեսականորեն հիմնավորել էր համանուն մանիֆեստով: 1993 -ից 1999 թվականերին շարունակելով իր կրթությունը Գեղարվեստի Ակադեմիայում Դավիթ Կարեյանը զուգահեռաբար կազմակերպչական և տեսական ակտիվ աշխատանք էր կատարում հանրությանը ներկայացնելու համար Մաքուր Ստեղծագործությյն մեթոդով կատարված իր և իր ընկերների աշխտանքները: 1994 թվականին «P.S.»անվանումը կրող ցուցահանդես-մանիֆեստացիայից հետո երիտասարդ կոնցեպտուալիստների այս հոսանքը արվեստի մասնագիտական շրջանակների կողմից արժանացավ ճանաչման ու արդեն հաջորդ տարվանից` Բոխումում և Մոսկվայում կազմակերպված պաշտոնական ցուցադրություններում հանդես էր գալիս իբրև անկախ Հայաստանի արվեստում նոր խոսք ասող և իրենց արժանի տեղը ունեցող արվեստագետների սերունդ:
Նույն 1995թ.-ին նրանք ձևավորեցին Մաքուր Ստեղծագործության մոտեցումը կիրառող արվեստագետների մի խումբ և այն անվանեցին «Ակտ»: Արվեստասեր հասարակությունը Դավիթի այս առաջին շրջանի աշխատանքները, մանիֆեստները և կազմակերպչական ակտիվությանը ավելի շատ ծանոթ է հենց «Ակտ» խմբի միջոցով: Ակադեմիան ավարտելուց հետո Դավիթ Կարեյանի մոտ ստեղծագործական նոր շրջան է սկսվում, որով նա, արդեն իբրև հասուն ստեղծագործող և ձևավորված անհատականություն, հայտնի է դառնում ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային հանդիսատեսին:
1999 թվականին Դավիթը կազմակերպում է «Կրիզիս» անունով ցուցահանդեսը, որը պետք է դառնար ոչ միայն ստեղծագործական իր նոր շրջանի սկիզբը, այլև նախանշեր արվեստի այն միտումը, որն այսօր Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնի գեղագիտական գերապատվությունն է: Պատահական չէր, ուրեմն, որ Դավիթը իր կազմակերպչական և արվեստաբանական ողջ եռանդը ներդրեց անկախ Հայաստանի արվեստի խորհրդանիշներից մեկը համարվող այս կառույցի` ՆՓԱԿ-ի ամրապնդմանը ու վերելքին: 2001-ին և 2003-ին նա մասնակցել է Վենետիկի 49-րդ և 50-րդ միջազգային արվեստի Բիենալեներին, 2005-ին՝ 51-րդի ժամանակ եղել է Հայաստանի ազգային տաղավարի համադրողը :
Որպեսզի պարզ դառնա, թե ինչ մեծ երևակայությամբ, եռանդով ու մարդկանց հետ հաղորդակցություն հաստատելու բացառիկ ընդունակությամբ էր օժտված Դավիթը, բավական է միայն ասել, որ ՆՓԱԿ-ի հետ համագործակցելու տաս տարիների ընթացքում նա կազմակերպել է երեսունից ավելի ցուցահանդեսներ, ինչը նշանակում է ամեն նախագծի համար գրել արվեստաբանական տեքստեր, տեղական և միջազգային մամուլում հանդես գալ հարցազրույցներով, ելույթ ունենալ ցուցադրությունները ուղեկցող քննարկումներում, կոնֆերանսներում ու դիսպուտներում և ամեն անգամ, իր խստապահանջ բնավորության պատճառով, պատրաստվել ու ներկայանալ Հայաստանի Ժամանակակից արվեստի զարգացման ու միջազգային ճանաչման համար կարևոր նախաձեռնություններով:
Սկսած 2005 թվականից Դավիթ Կարեյանը իր ստեղծագործական որոնումների մեջ առավելապես կենտրոնացած էր Մինիմալիստական գեղանկարչության և Պոպ արտի սինթեզի միջոցով Հայաստանի արվեստի դաշտում Նոր գեղանկարչական հոսանքի սկզբնավորման եռանդագին փորձառարությամբ: Ակտիվորեն հանդես էր գալիս տեսական հոդվածներով, ցանկացած առիթ օգտագործում էր տեղական և միջազգային արվեստագետների հետ քննարկելու իր կողմից «Նոր Լոկալություն» անվանվող գեղանկարչական մեթոդի սկզբունքները:
Դավիթ Կարեյանի ստեղծագործական ակտիվության երեք էտապներն էլ ունեցել են մեծ ազդեցություն ինչպես իր սերնդի արվեստագետների վրա, այնպես էլ Հայաստանի Ժամանակակից արվեստի տեսական և ինստիտուցոնալ կառուցվացքի զարգացման գործում»:
ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը այսօր` օգոստոսի 30-ին ձերբակալել է Հայաստանի ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանին: ՀՔԾ վարույթում քննվող քրեական գործը հարուցվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով (ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մաս եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ) :
Նշենք, որ հարուցված քրգործի շրջանականերում օրերս ձերբակալվել էր Օհանյանի աշխատակիցներից մեկը` ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, գնդապետ Ստեփան Կարախանյանը: Նա, մեղադրվում էր պաշտոնեական լիազորությունները չարաշահելով, Հայաստանի մարզերում ոստիկանության աշխատանքները կազմակերպելու համար իր ենթակայության տակ գտնվող առանձին վաշտերին հասանելիք եւ իրեն վստահված շուրջ 277 հազար լիտր բենզինից ըստ նպատակի 121 հազար լիտրը հատկացնելու և տարբերությունը՝ յուրացրելու մեջ:
Այսօր Ծաղկաձորում անկացվող «ՀՀ-ում գիտության ֆինանսավորման ավելացման և ֆինանսավորման ուղիների դիվերսիֆիկացիայի հնարավոր ուղիները» խորագրով համաժողովի մասնակիցներին անակնկալ այցելել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։
Նա ելույթ է ունեցել քննարկման ժամանակ և ի պատասխան գիտնականների պահանջի ասել է, որ բոլոր ոլորտներն էլ ունեն իրենց խնդիրները, յուրաքանչյուրն իր ցավն է դեմ տալիս, և որպես ավելի ռացիոնալ տարբերակ առաջարկել է ոչ թե հենց այս պահին պահանջել ֆինանսավորման ավելացում, այլ վերակազմավորել ներսում եղած ռեսուրսներն ու ավելի արդյունավետ օգտագործել, տեսնել անհրաժեշտություն կա՞ արդյոք այդքան համարյա չգործող գիտական հաստատությունների և այդ հաստատությունները աշխատում են ամբողջովի՞ն, թե ուղղակի հաստատություններ կան, որոնք թղթի վրա են: Պետք է վերահսկել այսօր տրամադրվող ֆինանսների կառավարումը և տեսնել արդյո՞ք դրանք ճիշտ են կառավարվում, այնուհետեւ վերաբաշխել։
Արեգ Միքայելյան (ֆ-մ, գ.դ., ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարան) առաջարկել է ՀՀ նախագահին իր սեփական ֆոնդից աջակցություն ցուցաբերել գիտնականներին ու ջանքեր գործադրել գիտնականի վարկանիշը բարձրացնելու համար։
Նախագահը պատասխանել է, որ հասարակության մեջ եղել են դեգրադացիոն պրոցեսներ և դրանք մեկ տարում կամ տասը տարում վերացնելը հնարավոր չէ. գիտնականի վարկանիշի անկումն էլ իր հերթին կապված է հասարակության վերաբերմունքի հետ։
Այնուհետեւ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար Հրանտ Մաթևոսյանն է դիմել Նախագահին այն հարցով, որ վիրավորում է նրան. գիտնականի աշխատավարձը մոտ երեք անգամ ցածր է հանրապետական միջին աշխատավարձից։ Գիտնականը խնդրել է ուշադրություն դարձնել այդ հարցին և վերանայել թվերը այս տարվա բյուջեի քննարկումներում։
Նախագահը պատասխանել է որ` իհարկե բարձր պետք է լինի գիտնականի աշխատավարձը, և ոչ միայն գիտնականի, բայց այդ ամենը արագ լուծվող հարցեր չեն և պետք է դիտարկել ընդհանուր իրավիճակի մեջ։
Վերջում Նախագահը հանձնարարել է առանձին հանդիպում կազմակերպել նախաձեռնության հետ, նաև հավելել, որ իր աջակցությամբ առանձին ֆոնդ կստեղծվի երիտասարդ գիտնականներին աջակցելու համար։
Հիշեցնեմ, որ համաժողովը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան (USAAA), ԱՐՄԱԿԱԴ-ը և ֆեյսբուքյան «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությունը, որը սոցցանցերում գործող ամենալայնածավալ նախաձեռնությունն է, և առայժմ` ամենաարդյունավետ։
«Երկխոսության», իսկ ավելի ճիշտ` երկխոզության փուչիկը վերջապես կարծես թե տրաքեց… Ու դրանում առանցքային դերակատարություն ունեցավ մեկուսարանում գտնվող խուլիգանության մեջ մեղադրվող Տիգրան Առաքելյանն իր` ազատության մեջ գտնվող 6 ընկերներով հանդերձ: Երիտասարդ տարիքը տվյալ պարագայում ազդեցության արգելք չէ. Չէ՞ որ Առաջին աշխարհամարտի հրձիգ էր դարձել Սարայևոյում կրակոցներ արձակած պատանի ահաբեկիչ Գավրիլա Պրինցիպը:
Որոշ վերլուծաբաններն արձանագրեցին, որ ՀԱԿ-ը շատ էժան գնով ծախեց իր ակտիվիստներին, Ժիրայր Սէֆիլյանն ու Տիգրան Խզմալյանն էլ ՀԱԿ-ի երեսով տվեցին, թե թաքնվում եք երեխաների թիկունքում…
Այդ խայտառակությունից պետք էր դուրս գալ, այդ պատճառով էլ ծնվեց ՀԱԿ-ի վերջին հայտարարությունը, թե «Հայ Ազգային Կոնգրեսի պատվիրակությունը առկախում է իր մասնակցությունը Կոնգրես-իշխանություններ երկխոսության շրջանակներում ընթացող բանակցություններում: Կոնգրեսի պատվիրակությունը նաեւ հայտարարում է, որ պատրաստ է վերսկսելու բանակցությունները Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելուց անմիջապես հետո», ու ՀԱԿ-ը կրկին հնչեցրեց «քաղբանտարկյալ» բառը: Բնականաբար, դրանով ստեղծվեց ցուգցվանգային իրավիճակ. եթե իշխանությունն ազատ արձակի Տիգրան Առաքելյանին, ապա կստեղծվի տպավորություն, որ վախենում է ՀԱԿ-ից, եթե ոչ` ՀԱԿ-ը պիտի ինչ-ինչ կտրուկ քայլերի դիմի, սակայն փողոցային «կիլդիմների» բավարար ռեսուրս չունի: Ու հռետորաբանական փոխհրաձգությունը Դավիթ Հարությունյանի «տանգոյի» և Լևոն Զուրաբյանի «շախմատի» շուրջ ոչինչ չի փոխում: Բնականաբար, Տիգրան Առաքելյանին չեն ազատի, զի ըստ կոալիցիայի. « Ինչպես նախորդ հանդիպումների ժամանակ, այսօր ևս կրկնում ենք նույնը. միջադեպին մասնակցած երիտասարդի հարցը մենք չենք կապել, չենք կապում և չենք էլ կապելու այս կարևոր քաղաքական գործընթացի հետ, քանզի այն ամբողջովին իրավական հարթությունում է: Մենք, ինչպես միշտ, պատրաստ ենք աշխատել մեր երկրում առկա ու մեր ժողովրդին հուզող խնդիրների լուծման ուղղությամբ և շարունակում ենք բաց լինել ցանկացած կառուցողական առաջարկության շուրջ երկխոսության համար: Հույս ունենք, որ մեր գործընկերները կկարողանան վեր կանգնել այսպահային գայթակղություններից, և մենք հնարավորինս շուտ կկարողանանք շարունակել մեր երկրի համար կարևոր քաղաքական գործընթացը»:
ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանն էլ այս համեմատությունն է արել. «Թուրքիան էլ հազար ու մի պատճառ ունի հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունները տապալելու համար: Ասում է՝ Ղարաբաղը տվեք մեզ, և նոր միայն դիվանագիտական հարաբերութուններ հաստատենք: Ուրեմն նրանց հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար Ղարաբա՞ղը պետք է տանք»։
Ինչևէ, փաստը մնում է փաստ, որ ՀԱԿ-ը շալակել է իրարամերժ հայտարարությունների հսկայական բեռ, որը դեռ շատ են նրա երեսով տալու:
Անցած տարվա նոյեմբերի 30-ին Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է. «Այո, մենք արմատական ընդդիմություն ենք, որովհետեւ չենք ընդունում այսօրվա Հայաստանի գործող ոչ լեգիտիմ իշխանություններին եւ այդպիսին լինելու ենք մինչեւ այնքան ժամանակ, քանի դեռ մենք այդ խնդիրը ձեզ հետ միասին չենք լուծել…»: Եվս մի հատված հիմնադիր նախագահի նախորդ ասածներից. «Ուրեմն մենք պաշտոնապես հրաժարվում ենք որեւէ պայմանով Սերժ Սարգսյանի հետ որեւէ երկխոսության գնալուց։ Պաշտոնապես հայտարարում ենք։ Ես չգիտեմ` ում նախագահն է Սերժ Սարգսյանը, Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահը չէ։ Սերժ Սարգսյանը սովորական բռնազավթիչ է, որից պետք է անհապաղ ազատվել եւ կանգնեցնել դատարանի առջեւ։ Սերժ Սարգսյանի ստորագրած ոչ մի փաստաթուղթ մեզ համար իրավական ուժ չունի»:
Եվ ահա Լևոն Զուրաբյանի բավականին «թարմ» խոսքը. «Մենք երբեք չենք եղել արմատական ընդդիմություն, մենք եղել ենք այս երկրում արմատական փոփոխություններ կատարելու ջատագով, իսկ դա եղել ենք միշտ»: Ու ընդամենը 7 օր անց. « Սովորաբար դա նշանակում է ծայրահեղական և մարգինալ ընդդիմություն։ Եթե դա՛ նկատի ունենք արմատական ընդդիմություն ասելով, մենք արմատական ընդդիմություն չե՛նք։ Բայց Տեր–Պետրոսյանն իր ելույթներից մեկում «արմատական ընդդիմություն» եզրույթը մի քիչ այլ իմաստով է օգտագործել: Եթե մենք այդպե՛ս ենք հասկանում «արմատական ընդդիմություն» եզրույթը, ուրեմն մենք արմատական ընդդիմություն ենք»։
Երևանցու ժարգոնով ասած` էդ ի՞նչ «կռուտիտներ» են: Առավել ևս, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու մասին Լևոն Զուրաբյանն ասաց. « Այսինքն, մենք հայտարարել ենք, որ ողջամիտ կոչված ժամկետը կսպառվի սեպտեմբերին։ Բնականաբար, դա մեզ տալիս է որոշակի ճկունություն, թե սեպտեմբերի կոնկրետ որ օրը դա կարվի։ Դա ճկունություն է տալիս նաև իշխանություններին։ Այսինքն, մենք դեռ ժամանակ ունենք։ Իրե՛նք դեռ ժամանակ ունեն։ Հայաստանը դեռ ժամանակ ունի՝ հարցը լուծելու երկխոսության միջոցով»: Բերնից թռցրեց` « Հայաստանը դեռ ժամանակ ունի…»: Այսինքն` դուք Հայաստա՞նը չեք ներկայացնում, պարոնայք… Բա ո՞ւմ եք ներկայացնում` Ամե՞րիկան, Թո՞ւրքիան, Անգլիան… Եթե հիշենք, որ Լևոն Զուրաբյանը Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետ է, իսկ Միջազգային ճգնաժամային խմբի «շեֆերի» մեջ կա թրքուհի, վերջերս որպես «Էրգենեկոն» տեռորիստական խմբի անդամ մերկացված Զեյնո Բարանը ու Թուրքիայի շահերի լոբբինգով զբաղվող լիքը «խալխ»…
Այսքանից հետո իշխանությանը մնում է հարցադրել` բա Հայաստանի առաջ նախապայմաններ դնող այս չգիտեմ որ օտարի կամակատարների հետ ինչի՞ շուրջ էիք «երկխոսում», փոխանակ սրանց ձերբակալեք ու տանեք բանտ… Իրոք որ երկխոզություն էր: Երկկողմանի խոզություն` հայության հանդեպ… Եվ կարծես թե արդեն կարող ենք կրկնել Արթուր Մեսչյանի խոսքը` «Ահա և վերջ, վերջ հարաժամ ու հարատև…»:
Բայց հուսանք, որ Հայկը չպարտվեց ոսոխ Բելին…
Շաբաթվա Վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Այս պահին Ծաղկաձորում երիտասարդ ու ավագ տարիքի գիտնականներ, գիտության կազմակերպիչներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, լրագրողներ, ովքեր մտահոգ են մեր երկրում գիտության ապագայով, կամ ավելի ճիշտ կլինի ասել արդեն` մրցունակ գիտության գոյությամբ հավաքվել են և ազատ ընկերական մթնոլորտում փորձում են լուծում գտնել այս հարցին: Նրանք հրավիրված են Օգոստոսի 26-28-ը մասնակցելու «ՀՀ-ում գիտության ֆինանսավորման ավելացման և ֆինանսավորման ուղիների դիվերսիֆիկացիայի հնարավոր ուղիները» խորագրով համաժողովին, որը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան (USAAA), ԱՐՄԱԿԱԴ-ը և ֆեյսբուքյան «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությունը:
Համաժողովի նպատակն է համախմբել մեր երկրի երիտասարդ ու ավագ սերնդի գիտնականներին, ներկայացնել թեմատիկ դասախոսություններ և մտագրոհների ու ակտիվ քննարկումների ձևաչափում արդյունքում հասնել գիտության ֆինանսավորման ավելացման ուղիների բացահայտմանն ու նպաստել այդ ուղիների դիվերսիֆիկացիայի` բազմազանացման համար օպտիմալ պայմանների ստեղծմանը:
Ներկա են շահառուներն ու հնարավոր թիրախային խմբի բավականին զգալի մասը:
Համաժողովի ընթացքում անդրադարձ կլինի պետբյուջեից գիտության ֆինանսավորման ձևերին, գիտամանկավարժական կադրերի պատրաստման և որակավորման խնդիրներին։ Կներկայացվի գիտության ֆինանսավորման ոլորտում միջազգային փորձը։
Մի խոսքով` մարդիկ հավաքվել են, որ մի կերպ փրկեն գիտությունը: Տեսնենք ինչ կստացվի:
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը արձագանքել է մեր հրապարակումներին. Ըստ նրա Հայաստանի բանակը սպառում է միայն տեղական արտադրության հավկիթ, եւ գյուղնախարարության տեղեկատվությունն այն մասին, որ բանակին մատակարարվում է ներմուծված հավկիթ չի համապատասխանում իրականությանը:
ՊՆ-ի պատասխանը հաջորդել է Գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանի այսօրվա հայտարարությանը, թե` Հայաստանը ամսական մոտ 1 մլն հատ ձու է ներկրում Ուկրաինայից, եւ որ ներկրված ձուն «X գրուփ» ընկերությունը ներկայացնող ԵԹՖ –ն տրամադրում է պաշտպանության նախարարությանը:
Հետաքրքի՞ր է ՊՆ-ն խաբված գնորդ է, թե պարզապես որոշել է, իրեն այդպիսին համարել. Ուկրաինական ձվերը բանակ հասնում են ԵԹՖ-ի մակնշմամբ, բայց միթե՞ տևական ժամանակ է բանակին ձու մատակարարող պատասխանատուները, չգիտեն թե ինչ ծագման սննդամթերք են գնում: Այն, որ բանակ ուղարկվում է ուկրաինական ձու, տեղյակ են նաև Սննդի անվտանգության ծառայությունում:
Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում ֆեյսբուքյան էջը շարունակում է ակտիվորեն գործել չնայած ամառվա տապին։
Նրանք հանդես են եկել առաջարկով` Ազգային Մրցունակության հիամնադրամին։
«Տեղեկացնում ենք, որ սկսած 2010 թվականից ևս երկու հայաստանյան գիտական ամսագիր ձեռք են բերել Ազդեցության Գործակից (ԱԳ — IF http://en.wikipedia.org/wiki/Impact_factor).
Journal of Contemporary Physics (ISSN 1068-3372) IF = 0,268
Journal of Contemporary Mathematical Analysis (ISSN 1068-3623) IF = 0,172
Առաջարկում ենք Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամին խրախուսավճարներ տրամադրել վերոնշյալ պարբերականներում վերջին երկու տարիների ընթացքում (2009-2010՝ այն տարիների, որոնց ընթացքում հաշվարկվել է ԱԳ-ն) տպագրված երիտասարդ գիտնականներին»։
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանն էլ նամակ է ուղղել Ազգային մրցունակության հիմնադրամին, որում` միանալով գիտնականների առաջարկին կոչ է արել խրախուսել Հայաստանի մրցունակ երիտասարդ գիտնականներին։ Շատ ողջունելի կոչի է միացել տիկին Բախշյանը։ Սակայն չգիտես ինչո՞ւ նրա կոչը պայմանավորված է իրադարձությամբ` երկու հայաստանյան գիտական ամսագիր ձեռք են բերել Ազդեցության Գործակից, ու կարծես միանգամյա խնդրանքի է նման, «Կոչ եմ անում Ազգային Մրցունակության Հիմնադրամին հատուկ միջոցառումով անդրադառնալ այս իրադարձությանը և մեր մրցունակության հզորացման հարցում նրա կարևորությանը», այնինչ, պետք է հարցը դնել հստակ և կտրուկ` առավել կարևոր, առավել ունակ, առավել ռեալ, առավել հեշտ իրագործելի, առավել եկամտաբեր, առավել հեռագնա-խոստումնալից մրցունակային ոլորտ համաշխարհային ազդեցության առումով քան գիտությունը, այսօրվա օրով Հայաստանում ոչ մի ոլորտ չունի։ Հենց մրցունակության առումով։
Նրան պատասխանել են, մեջբերեմ մի քանի կտոր` «Նախ և առաջ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեր 12/08/2011-ին թվագրված նամակի համար, որը պաշտոնապես ստացվել է 17/08/2011-ին», — այսինքն, նորագույն տեխնոլոգիաների դարում, ու մանավանդ, ներկայացված լիենելով Ֆեյսբուքում, մեր ԱՄՀ-ն, կամ ինչպես առաջարկեցին գիտնականների էջում` ՄԱՀ-ը էջ ունի` National Competitiveness Foundation of Armenia , նամակը տեղ է հասել 5 օրում, պատասխանել են 6 օրից։ Ճիշտ է ասում Արամ Պապայանը` «Բայց ինչ օպերատիվություն, ժողովուրդ։ Սկի խորհրդային կառույցները էսքան ծանրաքարշ չէին։ Էս որ դա՞րն է։ Կարո՞ղ է մրցունակության հիմնադրամը ինտերնետ չունի՞, կարո՞ղ է հոսանք չունենան, պետք լինի հավաքվենք իրենց օգնե՞նք»: Հաջորդ մեջբերումը ՄԱՀ-ի պատասխանից. «Գիտական ամսագրերի կայացմանը նպաստող և դրանցում տպագրվող երիտասարդ հոդվածագրերի խրախուսման ծրագրեր մինչ այժմ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կողմից չեն իրականացվել: Սակայն, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը պատրաստ է քննարկել Ձեր առաջարկությունը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի գալիք նիստի ժամանակ, որը տեղի կունենա այս տարվա հոկտեմբեր ամսին»։ «Ամեն դեպքում պետք է հաշվի առնել, որ նման որոշումները կայացվում են հոգաբարձուների խորհրդի նիստում, որի վրա ավելի մեծ գումարներ են ծախսվում, քան նման մանր ծրագրերի։ Այսինքն կպնելու տեղ ոնց որ թե չունենք, մարդիկ չեն կարող առանց նիստի որոշում կայացնել», — գրել է Կարապետ Մկրտչյանը։
Այո, կպնելու տեղ իրոք չունեն… Միայն թե` հարգելի ՄԱՀ, ձեզնից ոչ ոք չի խնդրում նպաստել գիտական ամսագրերի կայացմանը , այլ ընդամենն անել այն, ինչ պետք է անի մրցունակության հիմնադրամը` խրախուսի առավել մրցունակային ոլորտները, ճիշտ կողմնորոշվելով նրանց առաջնայնության մեջ երկրում, այլ ոչ թե զբոսաշրջությունը գերադասել գիտությանը։
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը նույնպես դիմել է վարչապետին նմանատիպ կոչով։ Բայց եկեք հիշենք, որ պարոն Հովհաննիսյանն առաջներում էլ ավելի մեծ հնարավորություններ ուներ ծրագիրն իրականացնելու` ԱԺ նախագահ, նախարարներ… Էդ ինչո՞ւ հենց հիմա ե՞ն հասկացել, որ` «պետության կողմից գիտության ոլորտին հատկացվող բյուջեական միջոցները հեռու են բավարար լինելուց և անկարող են մրցունակ գիտական առաջընթաց ապահովել։ Ըստ էության անարդյունավետ է օգտագործվում կամ փոշիանում ոչ միայն տասնամյակների ընթացքում ձևավորված ահռելի գիտական ներուժը, այլ նաև բյուջեից գիտությանը հատկացվող միջոցները, քանի որ, ծառայելով ոչ թե զարգացմանը, այլ գոյատևմանը միայն, դրանք պարզապես դանդաղեցնում են գիտության վերջնական մահը Հայաստանում» … Նա դեռ պատասխանի չի արժանացել ՄԱՀ-ի կողմից։
Իսկ գուցե բավակա՞ն է բոլորս իրար խաբխբելով զբաղվենք, գուցե հնարավոր է անկախ ամեն ինչից նստել ու մտածել գիտության կարևորության մասին մեր երկրի ու ազգի այլ երկրների ու ազգերի հետ արժանապատիվ գոյակցելու մասին։ Գուցե՞ մի կողմ դնելով անձնական նեղ կամ կուսակցական շահերը, չմտածելով PR-ի մասին են մարդիկ կոչեր հնչեցրել իրենց նամակներին և ջատագովն են լինելու դրանց ճակատագրին հետամուտ լինելուն` հայ գիտության հույսի` երիտասարդ գիտնականների համար արժանապատիվ ու ապահով կյանք ապահովելու Հայաստանում, որպեսզի նրանք մեզ պարզերես անեն մեր այդքան պաշտած «արտասահմաններում»… Հուսամ` այդպես է։
Նայում ենք հիմնադրամի կայքը։
«Հիմնադրամի թիրախ ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը և զբոսաշրջությունը, որտեղ առկա է զարգացման մեծ, սակայն ոչ իրագործված ներուժ, ինչպես նաև հստակ մրցակցային առավելություն համաշխարհային և տարածաշրջանային շուկաներում: Հիմնադրամը նաև իրականացնում է ծրագրեր, որոնց նպատակն է ստեղծել բարենպաստ պայմաններ տարբեր ոլորտների զարգացման համար: Այս ծրագրերը մշակվում են համաշխարհային ցանցերով գիտելիքի, փորձի և հմտության փոխանակման նպատակով։
Հիմնադրամը գործում է պետական-մասնավոր համագործակցության սկզբունքով` ներգրավելով ռազմավարական նշանակության ներդրումներ, որոնք հնարավորություն կստեղծեն խթանելու զարգացման գործընթացը և զարգացնելու ազգային մրցունակությունը: Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը կազմված է տարբեր երկրներում ապրող վեց անվանի հայ գործարարներից, ՀՀ կառավարության վեց անդամներից և Հայաստանում միջազգային դոնոր համայնքի մեկ ներկայացուցչից»:
Ղեկավարում է խորհուրդը Վարչապետ Տիգրան Սարգսյանը, հիմնադրամի գործադիր տնօրենն է Արման Խաչատուրյանը: Ի դեպ` վերջինիս աշխատավարձը կազմում է 6 200 000 դրամ ամսեկան։ Այս առիթով մի երիտասարդ գիտնական, Հովակիմ Զաքարյանը, գրառում է կատարել գիտնականների էջում`
«Ազգային մրցունակության հիմնադրամի ղեկավարն ստանում է 6,2մլն դրամ»…
ինչ խոսքը, երևում է` այս հիմնադրամը սեփական աշխատավարձների օրինակով է ուզում ցույց տալ մեր հասարակությանը թե ինչ բան է ժամանակակից ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ։ Որպես Հ.Գ. նշեմ, որ հիմնադրամի նախագահի մեկ ամսվա աշխատավարձը համարժեք է իմ` ԳԱԱ կրտսեր գիտաշխատողի, 16 տարվա աշխատավարձին։ Էսպիսի հասարակարգում ենք ապրում։»…
Այո, այսպիսի երկրում ենք ապրում, որովհետև 6 200 000 դրամը մոտավորապես այն գումարն է, որը պահանջվում է «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» ամսագրերում 2009 և 2010 թվականներին (այսինքն` այն թվականներին, որոնց ընթացքում տպագրված հոդվածների հղումներով է “Thomson Reuters”-ը հաշվարկել ազդեցության գործակիցները) երիտասարդ գիտնականների տպագրությունները խրախուսելու ողջ ծրագրի համար։ Ոչ ավել, ոչ պակաս։ Հիմնադրամ, որն իրականացնում է «նյու վասյուկի» կարգի աշխարհացունց ծրագրեր, հսկայական գումարներ ծախսելով պրոյեկտների վրա, որոնց ոչ իրականացման ժամկետն է հայտնի, ոչ եղանակը, ոչ էլ թե ինչ կստացվի։ Կրթությունը, առողջապահությունը և զբոսաշրջությունը թիրախային ոլորտներն են, միթե՞ հիմնադրամը ասենք, զբոսաշրջությունը խթանելու համար Տաթևի վերածննդի ծրագրի վրա կարող է հսկայական գումարներ ծախսել, իսկ ընդհանուր առմամբ 6 200 000 դրամ չի՞ կարող հատկացնել, խրախուսելու և խթանելու համար ոչ պակաս կարևոր մրցունակային ոլորտ` գիտությունը։ Միթե՞ պարզ չի, որ Ազգային Մրցունակության հիմնադրամը պարտավոր է խրախուսել իրենց հրապարակումներով այդ մրցունակությանը նպաստած երիտասարդ գիտնականներին։ Թե՞ վախենում են, որ երիտասարդները կոգևորվեն ու կսկսեն հոդվածներ գրել։
Այո, մրցունակության առումով առավել կարեւոր ոլորտ, քան գիտությունը չի կարող լինել։ Այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ «մրցունակության» կոչված հիմնադրամի ռեակցիան եւ նրա նախագահի` վարչապետի լռությունը երիտասարդ գիտնականների առաջարկների վերաբերյալ։ Հո մենակ գործադիր տնօրենի կենսագրականին նվիրված ճոռո ամպագոռգոռ բառաշարով չի, որ էս երկրում պետք է փակեն մարդկանց աչքերը ու վճարեն խելքից դուրս բարձր աշխատավարձեր։ Այդ Ամերիկյան Համալսարանի մագիստրոսի կոչումը և այլ կոչումներ աշխարհում մասնագետների մոտ ծիծաղ կառաջացնեն, չեն արժևորվի` մրցունակ չեն, նրանք չարժեն մեր մեկ երիտասարդ գիտնականի մեկ IF հոդվածի ազդեցության 1/10-ը։ Երիտասարդ գիտնականները տեսնում են և ընդվզում են` հերիք է խաբել հանրությանն ու մեզ` մենք, իհարկե, չենք էլ խաբվել երբևիցե, պարզապես լռել ենք, քանի որ խաբված էր հանրությունը, դա ձեզ հաջողվել էր։ Բայց ո՛չ, պետք է ասել` «բոլ ա»։ Ի՞նչ է ընդհանրապես անում այդ Ազգային Մրցունակության հիմնադրամը, ի՞նչն է նրա համար մրցունակության չափորոշիչ, ո՞ւմ համար է։ Մրցունակության իրական ցուցանիշն ապահովողին է պետք աջակցել, և գիտնականներն են այդ մարդիկ։
Գիտե՞ք, ես ինձ օգտագործված եմ զգում իմ երկրում։ Ես վճարում եմ հարկեր պետբյուջե, որը ֆինանսավորում է զանազան հիմնադրամների աշխատակազմի աստղաբաշխական աշխատավարձերը` «Լույս» հիմնադրամի տնօրենի աշխատավարձը 10 000 ԱՄՆ դոլար է, այդ գումարի հարկերը վճարում է հիմնադրամը, այսինքն`նա ստանում է մաքուր 10 000 դոլար։
Ազգային Մրցունակության հիմնադրամի տնօրենի աշխատավարձի կեսը գալիս է մասնավոր սեկտորից, կեսը` պետբյուջեից, ուրեմն` իմ ու ձեր գրպանից։ Ու այդ աշխատանքը վատ է կատարվում` ազգային մրցունակություն չի ապահովում, մենք աշխարհում դառել ենք «չմո» ազգ։ Վարչապետն ու իր թիմը բազմաթիվ նման կառույցների միջոցով քամում են պետբյուջեն, հանրային մասնավոր ռեսուրսները, նրանց համար մենք` հայությունս, նամուսի ու թասիբի, անվան ու «պրեստիժի» գերի, այստեղ թե սփյուռքում, հարմար արոտավայր ենք։ Մեզ թասիբի են գցում Գյումրու տեխնոպարկերով, Դիլիջաններով, նմատանտիպ փուչիկներով, նրանք արդուկում են մեր ուղեղը, խաբում են ողջ հայությանը, նրանք զբաղված են երկիրն ու արտերկրյա հայությանը շահագործելով ու թքած ունեն մնացած ամեն ինչի վրա։
Իսկ ո՞նց սենց դառանք, ախր` անկախանում էինք, երազում էինք այլ Հայաստան, էս ո՞նց հասանք ստեղ… Ես երեւի գիտեմ…
Երբ Լեոնիդ Ազգալդյանը, որը Մոնթեի հետ միասին ինձ համար ՀԱՅ մարդու, նվիրյալի, առաքինության կերպարներ են, հերոսներ, կռվում էին հանուն Արցախի անկախության ու հայրենիքի բարօրության չէին գնացել զոհվելու, այլ պայքարելու զոհվեցին խորհրդավոր մինչև այսօր, ինձ համար անտրամաբանական պայմաններում, ուրիշներն իրենց համար կեղծ կենսագրականներ էին դզմզում… Ու… բան չկա, ամեն ժամանակներում ամեն ազգերի մեջ եղել են նմանատիպ կերպարներ, բայց մեզ մոտ բոլորին հայտնի կեղծ ու կեղտոտ բաները «պռախոդ» ունեցան, ի տարբերություն նորմալ երկրների ու նորմալ ազգերի։ Դրա համար նույնպես մենք պարտված ենք այդ պատերազմից 20 տարի անց։ Ու հիմա, այդ պատերազմի տարիքի երիտասարդները, կամ քիչ առաջ ծնված, որ չնայած զրկանքներին մեծացել են ու մեզ համար պարծանք են դարձել` գիտնականնե՛ր, վիրավորված են այդ հիմնադրամների գործունեությունից, ու ես խոսում եմ նրանց անունից ևս…
Եզրափակեմ երիտասարդ գիտնական Կարապետ Մկրտչյանի հարցով` «Անկեղծ ասած ես թերահավատորեն եմ մոտենում: Թե՞ հիմնադրամը նրա համար է, որ ազգը մրցունակ ոչ մի բան չանի, իսկ հիմնադրամը հարստանա։ Եթե կա այդպիսի հիմնադրամ, ինչու՞ մինչև հիմա դրա որևէ գործունեությանը, որը կապ ունի ազգային մրցունակության հետ, ծանոթ չենք: Եթե որևէ մեկը գիտի թե ի՞նչ կարևոր գործ է արել այդ հիմնադրամը իր գոյության տարիների ընթացքում, խնդրում եմ գրեք»…
Հ.գ. Ավարտելուց հետո մի անգամ էլ անցա նախաձեռնության էջով, ու հանդիպելով էջի ադմինիստրատորի կողմից արված այս գրառմանը շատ տխրեցի… « փնտրեք այստեղ` New Titles with First Journal Impact Factor Armenia բառը և կգտնեք հայաստանից ԱԳ ստացած երկու պարբերականների անունները, սակայն անմիջապես խնդրում ենք համեմատել արդյունքները Turkey բառի որոնումից հետո բերված արդյունքների հետ»։
Ես փնտրեցի. Թուրիքա` 22, Հայաստան`2… Իսկ դեռևս տասիհինգ տարի առաջ հարաբերությունը հակառակն էր` արդ, հանցագործ չէ՞ մեր կառավարությունը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.