23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Ինձ պետք է քո օգնությունը: Քույրս հիվանդ է, բայց չի ուզում բուժվել: Ես հոգնել եմ բժիշկների դռները մենակ գնալուց», – ընկերուհուս ձայնի մեջ արցունք էր լսվում: Խնդրանքն ընդամենը իր հետ Առողջապահության նախարարի մոտ գնալն էր: Չմերժեցի: Միևնույն է, ընկերուհուս չէի կարող համոզել, որ բժշկությունն անզոր է օգնել նրա քրոջը` Հասմիկին, ով փոքրուց կանգնած էր միզում, սափրում էր դեմքը «թրաշ» ստանալու համար` կապում էր կրծքերը և տղամարդու անգամ պատահական հպումն իր մարմնին վերջին վիրավորանքն էր համարում: Վիրավորվում էր նաև, երբ իրան հրապարակավ ոչ թե Կարեն, այլ Հասմիկ էինք ասում: Բժշկական միջամտությունը նա պատկերացնում էր հրաշք-վիրահատության ձևով, որը նրա համար մի քանի սանտիմետրանոց «առնականության» տեր դառնալու և մեկընդմիշտ երջանկանանալու միակ ճանապարհն էր:
Բայց ժամանակները սովետական էին, նման վիրահատություն կատարում էին միայն Մերձբալթյան հանրապետություններից մեկում, և այն արժեր 18 հազար ռուբլի: Կարենը հաշվել էր, որ կոշկակարի իր աշխատավարձով այդ գումարը կկարողանա հավաքել 20 տարում: Ստացվում էր, որ բաղձալի «սանտիմետրերի» տեր նա կարող է դառնալ լավագույն դեպքում 45 տարեկանում, ինչը 25 տարեկան օրիորդի համար խոր ծերություն էր թվում:
Նրան երկար ժամանակով կորցրեցի տեսադաշտիցս և վերգտա միայն վերջերս: Իմացա, որ 15 տարի ապրել էր ռուսական մի գավառում, հայ կնոջ հետ, որն, ի վերջո, փախել էր իրենից: Անփող, ծեծված, մարմնի տարբեր մասերում դանակի խոր հետքերով և նույնքան խորը դեպրեսիայով նա վերադարձավ Հայաստան, փակվեց Մասիվի իր բնակարանում և մարդկանցից մեկ պահանջ ունի` որ մոռանան իրեն:
«Դժվարությունները մեզ միավորում են»,- բացատրում է հասարակական ակտիվիստ Աշոտ Գևորգյանը, ում հետ ծանոթացա նույնասեռականների խնդիրներին նվիրված սեմինարի ժամանակ: Ինքը փորձած ունի հոմոֆոբիային դիմակայելու բոլոր մեթոդները` բռունցքներից մինչև ՀԿ-ին անդամակցելը: Ասում է. «Մի քանի տարի առաջ Հայաստանում ստեղծվեցին փոխօգնության խմբեր: Մենք գործում էինք դեռևս ոչ պաշտոնապես, համախմբվում էինք նույնասեռականների իրավունքները պաշտպանելու համար: Նրան պատմում եմ Կարենի մասին: Խորհուրդ է տալիս առայժմ հանդիպել և կիսվել այն մարդկանց հետ, ովքեր նույն պրոբլեմներն ունեն: «Սկիզբը զրույցն է, հետո ընկերական խմբեր են ձևավորվում, հետո դրանք միավորվում են ԼԳԵՓՔ /լեսբուհիներ, գեյեր, փոխգենդերներ, քուիերներ, այսինքն` սեռական բազմազանությունն ընդունողներ/ համայնքում: Այստեղ մեկը մյուսին օգնում է ծանր պահերին: Ասենք, ինչ-որ մեկն ունի ֆինանսական խնդիր, մյուսը` կացարանի, հեռացել է տանից և քնելու տեղ չունի, երրորդը հոգեբանական կրիզիս է ապրում»: Տարիներ առաջ Աշոտը ծանր վիճակից հանեց Էջմնիածնից եկած մի երիտասարդի` 19 տարեկան Վարդանին: Նրան գտնելով Կիրովի այգում: «Ես հաճախ իջնում եմ այնտեղ, որ գտնեմ նույնասեռականների, ում օգնույթուն է պետք: Նրանք լինում են համարյա բոլոր այգիներում, կայարանում»: Մոտենալու և զրույցը սկսելու համար Աշոտը լավագույն ձևը համարում է հին ավանդականը` ժամ հարցնել, կամ սիգարետ խնդրել: Հետո բառից բառ է ծնվում: Գեյերը շատ շփվող են: Չէ որ «գեյ» նշանակում է ուրախ: Վարդանը պատմում է Աշոտին, որ քնել է հարևան տղաներից մեկի հետ: Գույժը հասել է ծնողներին: Աղմուկ, ծեծուջարդ և «դատավճիռ»` հեռանալ տանից: «Մենք նրան մեծ ինֆորմացիա տվեցինք նույնասեռականության մասին: Սկզբում նա ևս ձեր ծանոթի պես կարծում էր, որ ինքը հիվանդ է: Երկար ժամանակ աշխատանք չգտնելով, զբաղվեց առևտրային սեքսով /Միասեռականները խուսափում են «մարմնավաճառ» բառն օգտագործելուց – Ս.Ս./ Բայց Վարդանին դուր չէր գալիս սեքսի դիմաց վճար ստանալու պահը: Հիմա նա սրճարաններից մեկում մատուցող է, մեր ամենաուժեղ ակտիվիստներից է, բաց անձնավորություն է, իսկ վերջերս հասել է նրան, որ իր սեռական կողմնորոշման մասին կարող է հայտնել բացահայտ և հրապարակավ», – շարունակում է Աշոտը: Խիզախության այս աստիճանին քչերն են հասնում, քչերին է հաջողվում վեր կանգնել տարասեռական հանրույթի կարծիքներից, արհամարհել հայհոյողին, ագրեսիվին, մատով ցույց տվողին: Ինքը` Աշոտը, թեև օգնել է շատերին հոմֆոբների հետ խաղաղ գոյակցության հարցում, բայց և այնպես, չի կարող առայժմ նստել տեսախցիկի առջև և ասել` «Ես նույնասեռական եմ»: Նա չի մոռանում մի քանի տարի առաջվա իր զբոսանքը Հանրապետության հրապարակում. «Ընկերներիս հետ, երեքով քայլում էինք մեզ համար: Նրանցից մեկը ռոքեր է և ականջօղ ու երկար մազեր ունի: Մեր կողքով մի քանի հոգի անցան, և սրան ինչ-որ բան ասացին: Նա էլ պատասխանեց: Կռիվը գնաց հենց հրապարակի մեջտեղում: Մի քանի րոպեից հոմոֆոբները եկան երկու մեքենայով: Այնտեղ նաև ոստիկաններ կային, ովքեր չէին միջամտում: Մենք մտանք «Մարիոթ», հեռախոս խնդրեցինք, որ զանգենք ոստիկանություն, բայց մեզ մերժեցին»: Երբ ամեն ինչ ավարտված էր, Աշոտը չգնաց ոստիկանություն, դիմում չգրեց, չպնդեց, որ իրեն պաշտպանեն: Կդիմեր, եթե մեր քրեական օրենսգրքում լիներ հոդված հոմոֆոբիայի դեմ: Ես համաձայն չեմ: Բռնությունը բռնություն է, և միշտ էլ կարելի է պահանջել պատժել հանցագործին, բայց Աշոտի բառերը չեմ մոռանա. «Երբ մարդը գիտակցում է, որ պետությունն ինքը պետք է քեզ պաշտպանի, բայց չի պաշտպանում, ինքն իրեն խղճուկ է զգում»:
Սյուզան Սիմոնյան
Հայաստանի իրավապահները պարզել են կնոջ ինքնությունը, որի մարմինը հայտնաբերվել էր սեպտեմբերի 1-ին Կոտայքի մարզում:
Պարզվել է որ նա Երեւան քաղաքի բնակչուհի, «Մենք մերոնցով» թերթի խմբագիր, 51-ամյա Ալվարդ Աբրահամյանն է, որը սեպտեմբերի 10-ից որպես անհայտ կորած հետախուզվում է ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից:
Արդեն տեղեկացվել է, որ Սեպտեմբերի 1-ին, ժամը 10.45-ին Ողջաբերդ գյուղի սկզբնամասում` «Չարենցի կամար» հուշարձանից մոտ 500 մ հեռավորության վրա, ճանապարհի երթևեկելի հատվածից 45 մ հեռու, ձորակում,պարանոցի շրջանում բռնության հետքերով կնոջ դիակ է հայտնաբերվել:
Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:
Կարծում եմ, որ բոլորի հետ էլ պատահած կլինի, երբ որևէ տեղ շտապելիս հակառակի պես ամեն ինչ թարս է գնում . ասենք հոսանքն անջատվում է ու չեք կարողանում վարսահարդարիչով ձեր մազերը կարգի բերել: Հետո, հենց գործը մի կերպ գլուխ եք բերում էլեկտրամատակարարումը վերականգվում է , բայց այդ ժամանակ էլ պարզվում է, որ վերելակն է փչացել : Հևիհև աստիճաններով ցած եք սուրում ու… հենց ձեր քթի տակից բաց եք թողնում երթուղայինը, իսկ մյուսն էլ համառորեն ուշանում է : Տաքսի եք նստում , սա էլ բոլոր խաչմերուկներում կարմիր լույսին է դեմ ընկնում… Ու դուք անդադար մտքում կրկնում եք.«Ուշացա, ուշացա…»: Այսպիսի դեպքերում ասում են` սատանայի մատն խառն է: Իսկ ինչու է այդ չարաբաստիկ մատը հենց այդպիսի ամենաանհարմար պահերին խառնվում…
Պարզվում է` պատճառը հենց դուք եք, ավելի ճիշտ, չուշանալու վրա սևեռված ձեր միտքը: Երևի գիտեք, որ մենք մեր ուղեղի հնարավորությունների միայն հինգ տոկոս ենք օգտագործում: Պատկերացնում եք, թե ինչերի կարելի հասնել հարյուր տոկոս օգտագործելու դեպքում… Բայց այս հինգ տոկոսն էլ բավարար է, որ կարողանանք գոնե մեր միտքը ղեկավարել:
Հնում այդ մասին գիտեին միայն իմաստուները, իսկ հիմա դա բոլորը գիտեն նույնիսկ այդ մասին ֆիլմ կա, որը կոչվում է «Գաղտնիք»: Այնուամնեայնիվ թեմայի կարևորությունը նկատի ունենալով կարծում եմ այս ֆիլմին անդրադառնալը և արծածվող գաղափարների շուրջ ևս մեկ անգամ զրուցելն ավելորդ չի լինի, քանի որ եթե կարողանանք այդ կերպ ապրել, ապա կլինենք հաջողակ, սիրված, երջանիկ, ուրախ, առողջ, հարուստ.. Մի խոսքով հիշատակված գաղտնիքը կարծես կախարդական փայտիկ լինի, որը ձեր ձեռքում հայտնվելով կարող է փոխել ձեր կյանքի ընթացքը…
Բայց իրականում սա ոչ կախարդանք է, ոչ էլ միստիկա:
Ինչպես նշվում է սա կյանքի մեծագույն գաղտնիքն է, և այն հասկանալու համար ընդհամենը պետք է հիշել ֆիզիկայի կարևորագույն օրենքը ձգողականության մասին: Կայնքում ամեն ինչ տեղի է ունենում բնության մեջ գործող այդ կարևորագույն օրենքի համաձայն: Եվ մենք էլ դրանից դուրս չենք ու ամեն ինչի վրա ազդում ենք մեր մտքի ուժով: Ու կարևորը ինչ‑որ բան ցանկանալը կամ չցանկանալը չէ, այլ որևէ մտքի վրա կենտրոնանալը: Յուրաքանչյուր միտք որոշակի հաճախականությամբ էներգիայի ալիք է, և եթե այն պարբերաբար կրկնվում է վերջինիս մագնիսական իմպուլսն սկսում է իր գործն անել: Մի խոսքով ամեն ինչ սկսվում է մտքից, որն աստիճանաբար ձև է ստանում: Ինչի մասին, որ մտածում եք համապատասխան դաշտն էլ ստեղծվում է:
Հիշեք հայտնի ասացվածքները`«Կարկուտը ծեծած տեղն է ծեծում» կամ`«Քեֆ անողին քեֆ չի պակսի»: Երբ դուք մտածում եք, որ ամեն ինչ շատ վատ է, դուք գործն ավելի եք բարդացնում:Այսօրվա ձեր մտքերով դուք կառուցում եք ձեր վաղվա օրը:
Չե՞ք նկատել, երբ առավոտյան մռայլ տրամադրությամբ եք արթնանում ամբողջ օրն անհաջող է անցնում: Որովհետև տիեզերքը համապատասխանորեն ներդաշնակվում է է այն երգին, որը դուք եք երգում: Դուք ձեր մտքերով ձեր կյանքն եք կառուցում, քանի որ մարդը մագնիսի է նման, որը դեպի իրեն է քաշում այն ամենն ինչը համահունչ է իրեն: Ուրեմն պետք է փոխել մտքերի ընթացքը:Երբ դրական զգացմունքներ եք ուղարկում նույնպիսիք էլ ստանում եք: Հետևաբար երբ մռայլ մտքերը սկսում են գերիշխել կանգնեցրեք դրանց ընթացքը և որևէ լավ բան հիշեք հաճելի երաժշտություն միացրեք: Վերը նշված ֆիլմում հիշատակվում է Ալադինի ու Ջինի պատմությունը: Ալադինը վերցնում է լամպը, փոշին սրբում ու հայտնում իր ցանկությունը: Եվ Ջինը միշտ նույնն է կրկնում.«Լսում եմ և հնազանդվում»: Դուք Ալադինն եք, իսկ Ջինը տիեզերքը: Տիեզերքին պետք է հաղորդել, թե ինչ եք ուզում:…..Կարող եք թղթի վրա գրել ձեր պատվեր- ցանկությունը: Այսպիսով առաջին քայլը մտքի կենտրոնացումն է ,իսկ երկրորդը` դրան հավատալը: Եվ տիեզերքը սկսում է վերադասավորվել ձեր տրամադրությանը համապատասխան:
Կասկածները հիասթափություն են ծնում: Դրանք փոխարինեք հավատով : Դուք ինքներդ ձեզ այնպես եք վերաբերվում, ինչպես կցանկանայիք, որ ուրիշները ձեզ վերաբերվեին: Մեկընդմիշտ հիշեք, որ ոչ մեկը պարտավոր չէ ձեզ համար ինչ‑որ բան անել: Դուք ինքներդ պետք ձեզ տաք այն ամենը, ինչին ձգտում եք: Ձեր խնդիրը ոչ թե աշխարհը և ձեզ շրջապատող մարդկանց փոխելն է, այլ շրջապատին ներդաշնակվելն ու կյանքից հաճույք ստանալը:
Մեզանից յուրաքանչյուրն անսահման հնարավորություններ ու շնորհներ ունի, իսկ տիեզերքի պաշարներն էլ անսպառ են ու բավական են բոլորին: Պետք չէ հավատալ մարդկային բանականության կողմից հորինված այն ստին, որն ամեն ինչ փչացնում է: Դրա էությունն այն է , որ ամեն ինչ բոլորին չի կարող բավականացնել: Հենց այդ մտքից են ծնվում նախանձը խանդը, չարությունը, ագահությունը: Հիշեք , որ կյանքը միշտ էներգիայի վրա է հիմնված, որն ամենուր է ու անսպառ: Ի տարբերություն բջիջների ու ատոմների այն չի տրոհվում:Այն նաև չի ոչնչանում պարզապես մի ձևից փոխակերպվում է մեկ այլ ձևի: Այն միշտ եղել է, կա, ու կլինի: Ողջ տիեզերքում ամեն ինչ փոխկապակցված է և գործում է միևնույն էներգետիկ դաշտով փոխազդեցությունների մեջ մենք մտնում և կարող ենք կառուցել մեր աշխարհը:
Երկնքում ոչ մի գրատախտակ չկա, որի վրա գրված է, թե դուք ինչպիսի մարդ եք, երբ եք ծնվել և ինչ առաքելությամբ: Միանգամայն իզուր են այդպիսի որևէ գրառում փնտրելու փորձերը: Միայն դուք կարող եք որոշել և իմանալ , թե ինչ եք ուզում: Ապրեք այնպիսի կյանքով, որը հաճույք, ուրախություն, սեր, ազատություն կպարգևի: Վայելեք կյանքի յուրաքանչյուր վայրկյանի հաճույքը, քանի որ հաջողության աղբյուրը ներքին երջանկության զգացողությունն է: Գտեք այն ինչը ձեզ հաճելի է և միշտ ձեր հոգու դռները բաց պահեք դրական էներգիայի առաջ:
Կյանքը հրաշալի է : Դուք ծնվե լ եք, որպեսզի ձեր ուժերի սահմաներում առավելագույնն անեք այս աշխարհում և առավելագույնը ստանաք: Իսկ այն ամենը ինչի միջով արդեն անցել եք հենց դրան պատրաստ լինելու համար է եղել: Հիմա դուք արդեն գիտեք, որ ձեր կյանքը ձեր ձեռքում է: Այն պահից, երբ դա հասկանաք , ամեն ինչ կսկսի վերադասավորվել ձեր մտքերին հմահունչ:
Հ.Գ Այս ամենը չի նշանակում, որ պետք է պառկել բազմոցին , միտքը կենտրոնացնել որոշակի ցանկությունների վրա ու սպասել, թե երբ է երազանքն իրականանալու:Այդ մասին մի լավ Անեկդոտ կա: Մարդն աստծուն խնդրում է, որ վիճակախաղի տոմսով մեքենա շահի, իսկ Աստված ասում .«Ես հաճույքով կօգնեմ, բայց դու գոնե վիճակախաղի տոմս գնիր»: Այսինքն` երազելուն զուգահեռ պետք է նաև գործել , ոչ թե ձեռքերը ծալած սպասել հրաշքի իրականացմանը:
Ըստ «Լինա» ամսագրի
Պատրաստեց Շուշան Գալստյանը
Օգտվելով գործերի վերանայման ստեղծված բացառիկ հնարավորությունից, ինչը տեղի չի ունեցել անկախ Հայաստանի 20-ամյա դատաիրավական պրակտիկայում, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բազմաթիվ ցմահ դատապարտյալներ դիմել են դատարան, որպեսզի վերանայվեն դատավճիռները և իրենց տրվեն պատժաչափեր` կոնկրետ տարիների տեսքով: 25-ամյա Հայկ Թորոսյանը նրանցից մեկն է:
Ցմահ ազատազրկման է դատապարտվել 2005 թ-ին` 19 տարեկանում: Այդ ժամանակ ծառայելիս է եղել Հայկական բանակում: Հայկի փաստաբան Մանվել Վարդանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր պաշտպանյալի արարքը հետևանք է եղել հոգեկան ու ֆիզիկական հարկադրանքի, սակայն այդ հանգամանքն այդպես էլ պատշաճ ուշադրության չի արժանացել: Հայկը`«չաստ նայողների» կողմից «փչացվելու» սպառնալիքով, զենք է գողացել, նրանց իսկ պահանջով,նրանց տալու համար փորձել խանութ կողոպտելու միջոցով գումար հայթայթել: Կողոպուտի պահին արձակած կրակոցը դիպել է մի ոստիկանի, որը մահացել է: Հայկ Թովմասյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման` մեղադրվելով դիտավորյալ սպանության մեջ:
Սեպտեմբերի 8-ին Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ, սկսվեց ու հետաձգվեց ցմահ դատապարտյալ Հայկ Թորոսյանի դիմումի քննությունը` մեղադրողի բացակայության պատճառով: Ներկա չէր նաև դատապարտյալը, թեպետ փաստաբան Վարդանյանը միջնորդել էր, որպեսզի դատական նիստին ապահովվի նաև իր պաշտպանյալի ներկայությունը: Դատավորը նշեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ին ղեկավարությանը դիմում կուղղվի Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի կողմից` արտագնա նիստ կազմակերպելու կապակցությամբ: Իսկ որ ավելի հավանական է, հաջորդ նիստը տեղի կունենա հենց «Նուբարաշեն»-ում, որպեսզի ապահովվի դատապարտյալի ներկայությունը:
Հայկ Թորոսյանը` ի թիվս բազմաթիվ այլ ցմահ դատապարտյալների դիմել է դատարան «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին», այս տարվա մայիսի 23-ին ԱԺ-ի կողմից ընդունված օրենքի համաձայն:
Բանն այն է, որ հիշյալ փոփոխությամբ , որոշակի ժամկետով ազատազրկման վերին շեմ է սահմանվել 20 տարին, նախկինում գործող 15-ի փոխարեն: Այսինքն` Քր.Օր.-ի 104-րդ հոդվածի 2-րդ կետում այսօր արդեն գրված է ոչ թե «12-15 տարի կամ ցմահ ազատազրկում», այլ` «12-20 տարի, կամ ցմահ ազատազրկում ձևակերպումները:
Ըստ մասնագետների, այս փոփոխությունը մեղմացում է ցմահ դատապարտյալների համար,այն հիմնավորմամբ, որ եթե կոնկրետ դատավճիռների կայացման պահին դատարանն, ըստ օրենքի, հնարավորություն ունենար ընտրություն կատարել ոչ թե 15 տարվա ու ցմահ դատապարտման, այլ 20-ի ու ցմահի միջև, ապա հնարավոր է որոշ գործերի պարագայում`ըստ արարքի ծանրության աստիճանի, պատժաչափը նշանակվեր` 15-20 տարվա միջակայքում: Այսինքն` լինեին դեպքեր, երբ դատարանը բավարարվեր 16, 17,… տարվա պատժաչափ սահմանող դատավճիռներով:
Իսկ մեղմացում պարունակող օրենքներն, ըստ Քրդատ. օր.-ի, ունեն հետադարձ ուժ:
Զարուհի Մեջլումյան
Սնդի անվտանգության տեսչությունում տեղի ունեցած վերջին խմորումներից հետո. կառույցի մոտ 70 աշխատակից մնացին ռեզերվում: Սա նշանակում է. որ սահմանված է առավելագույնը 6 ամիս ժամկետ, որի ընթացքում քաղծառայողները պետք է ստանան իրենց ամսական աշխատավարձը և սպասեն նոր նշանակման:
Արդեն 4 ամիս է ռեզերվում հայտնված մարդիկ սպասում են. մեր ունեցած տեղեկություններով նրանցից ոչ մեկին դեռ առաջարկ չի արվել. Իհարկե հնարավոր է, որ զուտ ձևի համար մարդկանց առաջարկեն ինչ որ աշխատանք, հետո պատճառաբանելով, որ չընդունվեց առաջարկը, հանեն ռեզերվից:
Ստացվում է , որ 70 քաղծառայող` ասել է թե, այդքան աշխատունակ մարդիկ նստած տանը սպասում են իրենց ժամին. նրանց հորդորել են թե` «դեռ մի քիչ սպասեք».Սպասելու հետ մեկտեղ 70 մարդ, 6 ամիս շարունակ աշխատավարձ է ստանում բյուջեից, մինչդեռ Սննդի անվտանգության տեսչությունում տեսուչների`սննդի որակը ստուգող մասնագետների կարիք ունեն.
Այսինքն 70 մարդու անօգուտ տեղը աշխատավարձ տալու ու տանը նստեցնելու փոխարեն կարելի է գործուղել սննդի օբյեկտներ, ինչու չէ նաև հեռավոր մարզեր, մոնիտորինգ (առանց տուգանելու իրավունքի) ստուգումներ անցկացնելու: Սարսափելի վիճակ է տիրում մեր հեռավոր բնակավայրերում, որը կարելի է փոքրիշատե շտկել, սթափեցնելով անբարխիղճ տնտեսվարողին:
Սա իհարկե առաջարկ է, որը կարելի է մշակել: Սակայն միանշանակ կարելի է առավել արդյունավետ օգտագործել, թե բյուջեի միջոցները, թե մասնագետների կարողությունները:
Եթե իհարկե վեց ամիս սպասեցնելը միջոց չէ, ևս երկու ամիս միտումնավոր սպասեցնելուց հետո նրանց «հրաժեշտ» տալ, զրկելով անգամ հարկատուներիս գրպանից վճարված աշխատավարձից:
Հ.Գ.Սննդի անվտանգության տեսչությունից հայտնեցին, որ իրոք այս պահի դրությամբ 65 -70 քաղծառայող կա իրենց ռեզերվում:
Ռուզան Ավոյան
Առանձին անհատները կարող են բարոյապես քայքայվել, ժողովուրդը` երբեք:
Յուլիուս Ֆուչիկ
Վերադառնալով այս օրվա ակունքներին (այսօր լրագրողների համերաշխության միջազգային օրն է) հարկ է հիշել Յուլիուս Ֆուչիկի մասին, որպես ազնվության, սկզբույնքայնության ու իր համոզմունքներին հավատարմության կերպար:
Իր ճշմարտության համար չեխոսլովակցի լրագրող, գրական և թատերական քննադատ, հրապարակախոս, չեխոսլովակյան կոմկուսի ակտիվիստ Յուլիուս Ֆուչիկը վճարեց իր կյանքով։ 1943թ. սեպտեմբերի 8-ին նա զոհվեց համակենտրոնացման ճամբարում։ Առավել հայտնի է իր բանտում գրած «Թոկը վզին ռեպորտաժ» գրքով, որի համար 1950 թ.ին հետմահու պարգևատրվել է Խաղաղության միջազգային մրցանակով: Լրագրողական հանրությունը հիշում ու նշում է այդ օրը։
Լրագրողները հասարկության սանիտարները պետք է լինեն, նրանք են, որ պետք է ոչ միայն նկատեն, այլ բարձրաձայնեն ցանկացած անարդարության մասին, նրանք են, որ սկզբունքորեն պետք է լինեն անաչառ, նրանց համար է, որ ճշմարտությունը պետք է լինի գերագույն արժեք։ Եւ նրանք պետք է լինեն սոլիդար, որպեսզի հասարկությունը չմասնատվի։
Պատկերացրեք, Հայաստանում բոլոր լրագրողները իրոք լինեն անաչառ:
Սոլիդարության (հայերեն` համերաշխության, որն ըստ իս այդքան էլ իմաստային համարժեքը չէ) օրը ողջ աշխարհով մեկ անց են կացվում զանազան միջոցառումներ` համաժողովներ, համագումարներ, որտեղ հավաքվում են լրագրողներ ողջ աշխարհից։ Այդ հավաքներում նրանք ոչ միայն կիսում ե իրենց փորձը, այլ նաեւ մրցանակներ են ստանում իրենց վտանգավոր ու դժվարին աշխատանքի համար։ Հենց այս օրն էլ, սեպտեմբերի 8-ին անց է կացվում լրագրության ոլորտում ամենահեղանակավոր` Պուլտցերյան մրցանակի հանձնումը:
Իսկ մենք նույնիսկ լրագրողական արհմիություն չունենք:Մեզ հետ ցանկության դեպքում կվարվեն ինչպես ուզում են։ «Ժուռնալիստների միություն» ունենք, չգիտես ինչու՞ մնացել է «ժուռնալիստների», դե հա, երեւի հենց «ժուռնալիստներ» են մնացել այնտեղ…
Լրագրողի աշխատանքը ռիսկային է, եւ մեր ամենօրյա գործունեության ընթացքում մեզնից շատերն են զգում հեռու-մոտիկ գրչակիցների ուսն ու թեւը, որքան էլ որ մեծ հեռավորություններ բաժանելիս լինեն, իսկ ավելի շատերը չեն զգում…. Ավելին` զգում են, որ ոտի տակ են փորում, բան են ման գալիս որ սեւացնեն։ Մեզ բոլորիս միավորում է ընդհանուր գործը` ինֆորմացիոն նյութերի հավաքումն ու տարածումը, որով բավարարում ենք մարդկության ամենահրատապ պահանջներից մեկը` ինֆորմացիոն պահանջի սպառումը։
Բայց ԶԼՄ-ները ձեւավորում են նաեւ հասարակական կարծիք, այսինքն` կարող են ավելի շատ բան անել այսօր, քան գուցե նախկինում։ Բոլորին պարզ է, որ երկիրը վատ վիճակում է, ու հենց այստեղ կարելի է տեսնել լրագրողական այնպիսի տարաբեւեռ մոտեցումներ, որ մարմինդ սարսռում է կոնտրաստից։ Վարձու լրագրությունը օգնում է երկիրը պայթեցնել:
Հ.Գ. Ամենահին ու ամենամեծ լրագրողական միջազգային կազմակերպությունն աշխարհում դա Լրագրողների միջազգային կազմակերպությունն է` ԼՄԿ։ Հիմնվել է 1946թ. հուլիսի 8-ին Կոպենհագենի կոնգրեսի ժամանակ հակահիտլերյան կոլաիցիայի 21 երկրների ներկայացուցիչների կողմից։ ԼՄԿ նպատակներն ու խնդիրներն են`
Ժողովրդների միջև խաղաղության պահպանումն ու ամրապնդումը հասարակության ճշմարիտ ու ազնիվ ինֆորմացվածության ճանապարհով, պայքար պատերազմի պրոպոգանադայի, ֆաշիզմի, ազգային ու ռասայական խտրականության, զանազան կոնֆլիկտների դեմ, մամուլի ազատության եւ լրագրողների պաշտպանությունը մոնոպոլիաների ու ֆինանսական խմբերի ազդեցությունից, լրագրողների` իրենց խղճին ու համոզմունքներին համաձայն գրելու իրավունքի պաշտպանությունը, պայքար մամուլից եկող ստի, զրպարտության եւ ապատեղեկատվության դեմ, լրագրողների իրավունքների պաշտպանություն, պայքար նրանց նյութական բարեկեցության համար։
Մի շարք այլ ժողովրդավարական կազմակերպությունների հետ միասին ԼՄԿ-ն պայքարում է մարդասիրական համընդանուր արժեքների, միջազգային նորմերի պահպանման համար, հարգում է այնպիսի համաշխարհային ինտիտուտներ, ինչպես ՄԱԿ-ը, պայքարում է նոր միջազգային ինֆորմացիոն կանոնակարգի ամրապնդման համար:
Միավորելով աշխարհի շատ երկրներում գործող ավելի, քան 420 հազար ԶԼՄ-ների պրոֆեսիոնալների, կազմակերպությունը իր շարքերն է ընդունում ինչպես ազգային լրագրողական միություններ, այնպես էլ անհատական անդամներ:
ԼՄՊ-ի կողմից սահմանված է Յուլիուս Ֆուչիկի անվան Միջազգային լրագրողական մրցանակ եւ Պատվավոր մեդալ, որը հանձնվում է խաղաղության պահպանմանը եւ լրագրողների համագործակցությանն ու միասնությանը նպաստող առաջադեմ պրոֆեսիոնալ գործունեության համար:
Այսօր օրն է օգնելու շնորհալի բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանին
Տաղանդավոր բանաստեղծի մոտ հայտնաբերվել է թոքի քաղցկեղ: Բարդ վիրահատությունը կարող է իրականացվել միայն Գերմանիայում: Բուժումն արժե 50.000 դոլար: Կարևոր է և անհրաժեշտ յուրաքանչյուրիս օգնությունը: Ցանկացած չափի գումար փոխանցելով կարող եք օգնել` փրկելու մեծ գրողի կյանքը:
Հանգանակությունները կարող եք կատարել Pro Credit բանկում բացված հետևյալ հաշվեհամարներին`
AMD 253090017430-0090
EUR 253090017448-0092
USD 253090017455-0091
Կարող եք նաև անձամբ բերել Գրողների միություն (Բաղրամյան 3, 2-րդ հարկ), ժամը 10:00-18:00:
Հեռ. 564142, 094497601
Ոչ ոք ապահովագրված չի նման իրավիճակներում հայտնվելուց, նաև` լավագույն մարդկային հատկանիշները դրսևորվում ու զարգանում են հասարակության մեջ անշահախնդիր բարեգործություն անելիս։ Մեր հասարակությունը գտնվում է այն մակարդակի վրա, որ կարեկցանքը չի ընկալվում խղճահարության պատճառով, խղճալ պետք չէ, պետք է կարեկցել և օգնել, թե չէ բոլորս բոլորիս կամ խղճում ենք կամ նախանձում…
Օգնենք մեր բարեկամին, ուղղակի օգնենք…
Այսօր Հայաստանի հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Լուսինե Դավթյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ։
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մամլո խոսնակը մեզ հետ զրույցում հայտնեց, որ Լուսինե Դավթյանը ավարտել է Հայաստանի տնտեսագիտական համալսարանը, իսկ մագիստրատուրան շարունակել է ԱՄՆ‑ում: Մինչ այս նշանակումը աշխատել է ամերիկյան կազմակերպությունում, որպես Ֆինանսական բաժնի տնօրեն:
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին այդ ծառայության պետի պաշտոնից ազատվեց Գրիգոր Գրիգորյանը, ում փոխարինելու եկավ էԿԸՀ նախկին քարտուղար Աբրամ Բախչագուլյանը: Ստացվում է, որ այս կառույցում հարգի են «եվրոպական տիպի» չինովնիկները. Գրիգոր Գրիգորյանը ևս այդ կարգից էր, որի պաշտոնավարումը չնայած դրան շատ կարճ տևեց:
Քիջ առաջ ոստիկանության լրատվական վարչությունից հաստատեցին, որ ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանացագործության վարչությունը (6 վարչություն),բացահայտել է դերասանուհի Անժելա Սարգսյանի մերկ լուսանկարներն ու տեսանյութը համացանցում տեղադրող անձի ինքնությունը: Նա հարցաքննվել է, ընթանում է հետաքննություն:
Ըստ 1-ին լրատվականի Դա Անժելայի զուգընկեր` նախկինում ավազակային հարձակման համար դատապարտված և այժմ պայմանական ազատության մեջ գտնվող, Կարեն Արեյանն է:Վերջինիս հայրը օրենքով գող է Շուրա անունով:
Արեյանն այսօր առավոտյան հարցաքննվել և ստորագրությամբ ազատ է արձակվել:
Մեր ունեցած տեղեղեկություններով, ՃՈ –ի պետի թեկնածուի փնտրտուքը շարունակվում է, օրեր առաջ ամենահավանականը համարվում էր Քանաքեռի ՄՌՈՒ –ի պետի` նշանակումը սակայն այսօր շրջանառվում է մեկ այլ վարկած` ի թիվս այլոց հավանական է համարվում ՄՀՈՋ-ի վետերանների միության նախագահ Գրիշա Սարգսյանի(Ժարիտ Գրիշ) նշանակումը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.