23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երևանի թիվ 176 դպրոցում և նույն շենքում է տեղակայված «Ռ. Ազարյան» մասնավոր դպրոցը, որի մանկավարժները ստորագրությամբ Մ.Բաղրամյան, Ռ. Մկրտչյան, Է. Հարությունյան, խմբագրությանը դիմում էին ներկայացրել` պատճենն ուղարկելով ՀՀ նախագահի Վերահսկողական վարչություն և Աշխատանքի պետական տեսչություն:
Ցավալի է իհարկե, որ մանկավարժները հեռացվելուց հետո են միայն բացահայտում այն ապօրինությունները, որոնց մեջ հաշտ ու խաղաղ գոյատևում են` մինչև հերթը իրենց անձին է հասնում, իրենց առնչվում, սակայն էլ ավելի ցավալի է, որ մեր դպրոցներում նման բարքեր են տիրում:Մանկավարժներից Մարինա Բաղրամյանը դպրոցում աշխատել է մոտ յոթ տարի և ազատվել աշխատանքից` առանց կոնկրետ պատճառաբանման:
Այս փաստը մասնավոր դպրոցի տնօրեն Նարինե Եփրեմյանը մեզ հետ զրույցում բացատրեց.«Ջանա, ժամ չունեմ»: Բոլոնյան նոր կրթական համակարգը հնարավորություն տվեց որոշ հանրակրթական դպրոցների տնօրենների կրճատել ուսուցիչներին: Չկա կոնկրետ օրինական հրաման կամ իրավական ակտ, որտեղ պարզ և հստակ սահմանված լինի, թե ում և ինչ պայմաններում պետք է ազատել աշխատանքից: Սա, իհարկե, հնարավորություն է տալիս տնօրենին ազատվելու անցանկալի ուսուցչից` առանց պատճառաբանման:
«Դպրոցում կան մարդիկ, ովքեր աշխատում են առանց պայմանագրի, ուսուցիչներին շատ անգամ աշխատավարձը ամիսներ շարունակ ուշացվում է: «Մենք մայիս ամսվա «աղքատավարձը» օգոստոսին ենք ստացել»,- ասաց մեկ այլ ուսուցչուհի` իր աշխատանքի դիմաց վճարվող գումարը համարելով «աղքատավարձ»: Նա ասաց, որ ստանում է 28 հազար դրամ: Քանի որ դպրոցը մասնավոր է, աշխատավարձը կախված է նաև ծնողների ժամանակին վճարելուց: «Ո՞վ է լսել, որ տարվա ընթացքում մի քանի անգամ ուսուցչուհին գնա աշակերտների ծնողների մոտ և մուրա ուսուցման գումարը, որ ի վերջո դպրոցից աշխատավարձ ստանա»,- ասում է Բաղրամյանը:
Բողոքավոր ուսուցիչները դառնացած էին.այսօր բացի դպրոցից՝ ուրիշ ոչ մի տեղ չեն կարող աշխատանք գտնել` հատկապես ավելի տարիքով կանայք, որոնք մոռացված են հասարակության և պետության կողմից: Այդ պատճառով է, որ հանդուրժում են, թե նվաստացուցիչ վերաբերմունքը և թե` չնչին աշխատավարձը:
Ուսուցչուհիները թվարկում էին այն բոլոր ապօրինությունները, որոնց մասին տարիներ շարունակ խեղդված լռել են. պատմեցին` ուսուցիչներ կան, որ աշխատում են առանց պայմանագրի: Ուսուցչանոց չունեն, կավիճն ինչ է, դա էլ չեն տալիս: Մեթոդ միավորման նիստեր երբևէ չեն անցկացվել, յուրաքանչյուր տարեվերջ ուսուցիչները ազատվում և կրկին ընդունվում են աշխատանքի, ամառվա արձակուրդների դիմաց չվճարելու նկատառումով: Ուսուցիչներին ստիպում են չնշանակել բացակաները, «6» բալից ցածր չնշանակել. «Դե մենք էլ ստիպված 9 -ներ էինք նկարում, որ միջինը ստացվի իրենց ուզածը: Ի վերջո, ճաշացուցակը երբեք չի համապատասխանել իրականությանը: Աշակերտներ կան, որոնք գրանցված են պետական դպրոցում, սակայն սովորում են մասնավորում, մատյանը պահում են մի հատ, իսկ դասարանի կեսը սովորում է ռուսերեն, կեսը` հայերեն, նույն դասարանում, նույն դասաժամին: Ստուգումների ժամանակ աշակերտները ուղարկվում են տուն մի քանի օրով, որպեսզի չբացահայտվի մասնավոր դպրոցի «գաղտնիքը»:
Այս վերջին «գաղտնիքը» հետաքրքրեց ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանին: Չնայած նրան որ, դպրոցը գործում է քաղաքապետարանի ենթակայության ներքո, և տիկին Հովհաննիսյանը մեզ տեղեկացրեց, թե պարզաբանումները պետք է ստանանք այնտեղից, խոստացավ անդրադառնալ երկու դպրոցում միաժամանակ սովորող աշակերտներին, որոնց տվյալներն, ի դեպ խմբագրությունում են:
Իսկ մասնավոր դպրոցի տնօրեն Նարինե Եփրեմյանը մեզ հետ զրույցում հավատացնում էր, որ ուսուցիչների բոլոր ասածները զրպարտություն են. «Դրանք մեկնաբանել պետք չէ, ջանա, դրանք հերյուրանք են»:
Հերյուրանք են թե ոչ, հուսով ենք կպարզի քաղաքապետարանի կրթության վարչությունը: Իսկ մենք տեղեկացնենք, որ ուսուցիչները երկար քաշքշուկից հետո ստանալու են աշխատավարձի վերջնահաշվարկը, որը ևս մերժում էին նրանց:
Հասարակության մեջ լուրեր են պտտվում, որ վերջին օրերին վնասազերծված ավազակախումբը , որը մի քանի հարուստ մարդկանց տներ է թալանաել իր ավարից բաժին է հանել նաև «Զատիկ»մանկատանը: Նորօրյա ռոբինհուդների մասին շրջանառվող լուրերի իսկությունը ճշտելու համար զանգահարեցինք մանկատուն:
Տնօրեն Աշոտ Մնացականյանը մեզ հետ զրույցում չժխտեց, որ հնարավոր նվիրատվության փաստը.«Գիտեք մեզ մոտ շատ են լինում նվիրատվություններ, եթե ձեր ասած անձինք ունեն համապատասխան փաստաթուղթ, որը ստորագրվել է մեր կողմից, ուրեմն արել են: Սակայն ես չեմ կարող ասել, պետք է անուն ազգանուներով նայենք ցուցակների մեջ `տեսնելու համար, թե այդ անձանցից կան արդյո՞ք նվիրատվություն կատարողների ցուցակում: Իհարկե, չեմ բացառում, որ լինեն»:
Ցմահ դատապարտյալները իրենց գործերի վերանայման, դրանք նոր օրենսգրքին համապատասխանեցման խնդրանքով, դիմել էին դատական ատյաններին. Մենք փորձեցինք դատական դեպարտամենտից ստանալ ամբողջական պատկերը:
Որտեղից ի պատասխան «Հայկական Վարկած» -ի հարցման հայտնեցին.
ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասով ցմահ ազատազրկման դատապարտված անձանցից 42-ը դիմել են ՀՀ դատարաններ` «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ 23.05.2011թ. թիվ ՀՕ-143-Ն օրենքի հիման վրա իրենց վերաբերյալ դատավճիռները վերանայելու խնդրանքով:
Վերոնշյալ 42 դիմումներից 5-ով որոշում է կայացվել դիմումը մերժելու մասին,12-ով դատավճիռները համապատասխանեցվել են նոր օրենքի դրույթներին, սակայն վերջնական պատիժները թողնվել են անփոփոխ,իսկ 25 դիմումներ դեռևս գտնվում են դատարանների վարույթում:
Մի առիթով Վանոն ասեց, որ լավ գիրչ ունենալը քիչ է` պետք է գրիչը պահպանել կարողանալ:
Մի ամսից ավել է` չեմ գրել ու Վանոյի էրեկվա ասածի չհասկացվածության քողածածկույթն այլեւս չկա, ու նրա բառերն իմ համար նոր իմաստ են ծնել, որովհետեւ վայր դրված գրիչը ունայնություն ու չարություն է ծնում մարդու հոգում:
Ուզում եմ վերադառնալ գրչին, իմ ընթերցողին, իմ խոսքին սպասող Միակ մարդուն ու հրապարակմանը սպասող ընթերցողներին:
Հեռացումը դասալքություն է, աշխարհից խռովելու հուսահատ փորձ:
Հեռացումը դառնություն է, ատելություն ու վիրավորանք ծնող չարորակ ուռուցք:
Սիրող մարդկանց հեռացումը Բարու դեմ արձակված դավադիր մի կրակոց է: Սիրող սրտերի միացումը Լույսի հաղթանակն է խավարի դեմ: Վերադարձի այդ քաղցրությանն ամենից շատ եմ սպասում:
Ուզում եմ ապրել նաեւ իմ ընթերցողի հետ դարձյալ ու կրկին հանդիպելու քաղցրությունը:
Լավ գրիչի հիմքում սերն ու նվիրումն են: Գործիդ ու հայրենիքիդ, գաղափարիդ ու ընկերոջդ, կնոջդ ու երեխայիդ հանդեպ:
Լավ հայրենիք ունենալը քիչ է` պետք է այն սիրել կարողանալ…
Լավ գաղափար ունենալը քիչ է` նրան հավատարիմ լինել է պետք…
Սերը քիչ է` այն պահպանել է պետք…
… Ընդամենը գրածիդ, նվիրումիդ, սիրուդ հավատալ է պետք:
Ես ուզում եմ հավատալ Միակին ու մյուսներին: Ուզում եմ, որ ինձ հավատան Միակս ու մյսուսները:
Ուզում եմ ճաշակել Վերադարձի քաղցրությունը:
Սուրեն Սուրենյանց
Երեւանի Մյասնիկայն պողոտայում ոստիկանների կողմից ծանր հանցագործությունների մեջ կասկածվող ավազակախմբի գործով, նոր մանրամասներ են հայտնի դարձել:
Չնայած խոստացած հրապարակայնությանը առայժմ անուններ չեն հաղորդվում. Մեր ունեցած տեղեկություններով, կիրակի օրը` սեպտեմբերի 25-ին բերման է ենթարկվել բանդայից եւս մեկը, 50 ամյա մի տղամարդ:
Քանի որ ոստիկանությունը պաշտոնապես լռում է, շրջանառվում են տարբեր վարկածներ. գործի շրջանակում բերման ենթարկվածներից եւս չորս հոգի ձերբակալվել են այլ հոդվածներով:Նաև, որ բերման ենթարկված պարագլուխը բանդայի երեք անդամների հետ կալանավորվել է կիրակի օրը կայացած դատական նիստում: Ըստ մամուլի` նրանց մեջ են ավազակախմբի մահացած անդամ Գուրգեն Հայրապետյանի եղբորորդին` Արամ Հայրապետյանը(32 տարեկան), Սամվել Դավթյանը(1968 թ.), Դավիթ Գալստյանը(1980 թ.) Արթուր Մանուկյանը (1989 թ.):
Սակայն հրապարակումներից մեկի հաղորդած լուրը թե մեկ օր առաջ Կենտրոն Նորք Մարաշ դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանի որոշմամբ բավարարվել է քննիչի միջնորդությունը` Հայկ Հակոբյան անվամբ անձին երկամսյա կալանքի վերցնելու մասին, իսկ վերջինս նախկինում դատապարտված է եղել ավազակային հարձակման համար և 2006 թ. հիվանդության պատճառով վաղաժամկետ ազատ է արձակվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից: Եվ Հայկ Հակոբյանը հանդիսանում է նաև «Գառնի-Սուրիկ» լավաշ արտադրող հայտնի ընկերության սեփականատերը:
Այս հարցով, դիմեցինք Էդիկ Ավետիսյանին: Օգնականը հավաստիացրեց, որ նման անուն ազգանունով մարդ դատարան չի ներկայացվել, առավել ևս չի կալանավորվել:
Քիչ առաջ, Տիգրան մեծ պողոտայում գտնվող «Beeline» ընկերության սպասարկման կետերից մեկում, մի հետաքրքիր միջադեպի ականատես եղանք: Հաճախորդներից մեկը ցանկանում էր հանել բջջային հեռախոսի ելքումուտքի զանգերի գրաֆիկը: Նախ, աշխատակիցը չափազանց դանդաղ կարողացավ ի վերջո գլուխ բերել այդ գործը, ու հավաքված մարդիկ դժգոհում էին, աշխատանքի տեմպից (և ոչ միայն նրա), ապա ասաց, որ հարկավոր է վճարել:Այստեղ տղամարդը չդիմացավ ու բորբոքվեց, « դեռ բավական չի…» հետո թե` «պետք չի, պահեք ձեզ» ու պատրաստվում էր հեռանալ, երբ աշխատակիցը խորհրդակցելով հավանաբար ավագ մասնագետի հետ, որոշեց դիմում գրել տալ: Տղամարդը գրեց ինչ թելադրեցին, ստորագրեց ու վերցնելով թղթերը հեռացավ:
Ի՞նչ ստացվեց, եթե հաճախորդը չբարկանար ու վճարեր, լավ կլիներ, բայց փաստորեն, կարող էր նաև դիմում գրել: Այսինքն` «Beeline» ընկերությունում, ըստ պահի թելադրանքի են որոշում իրենց գործառույթները:
Երեկ Մայրաքաղաքը կաթվածահար արած օպերացիայի`Մյասնիկյան պողոտայում ոստիկանների կողմից վնասազերծված, ծանր հանցագործությունների մեջ կասկածվող ավազակախմբի անդամներից բերման ենթարկված 13 անձանցից մի մասը ձերբակալվել են: Այժմ ընթանում են օպերատիվ հետախուզական եւ քննչական միջոցառումներ, ամեն րոպե սպասվում են նոր ձերբակալություններ:Սակայն այս պահին որևէ ձերբակալվածի անուն չի հրապարակվում` ըստ մեր տեղեկությունների գործի շահերից ելնելով:
Երեկ լայնորեն շրջանառված Հատուկ քննչական պետի տեղակալ Մարսել Մաթեւոսյանի որդու, ավազակախմբի գործունեությանը մասնակից լինելու վարկածը հերքվել է. Նշան Մաթևոսյանին, իրոք համալսարանի շրջակայքում խուզարկումների արդյունքում կապված ավտոմեքենայի վերաբերյալ կասկածների հետ,(կասկած է եղել որ ավտոմեքենան սպասարկել է հանցախմբին) բերման են ենթարկել ոստիկանության բաժին և ոչ միայն նրան: Սակայն երեկ ուշ երեկոյան որոշ պարզաբանումներ ստանալուց հետո Նշանն ազատ է արձակվել, ինչին հետևել է պաշտոնական հայտարարությունը, որ նա դեպքի հետ առնչություն չունի:
Մեր ունեցած տեղեկություններով նախ կհրապարակվեն բանդայի ոչ ազդեցիկ անդամների անունները, ապա ի հայտ կգան առավել խոշոր ձկները:
ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը սեպտեմբերի 23-ի հանրահավաքի ժամանակ։
«Սիրելի հայրենակիցներ,
Թվում էր, թե Հայաստանի իշխանությունների անօրինակարգ, հանցավոր ու ավազակաբարո բնույթի մասին ասված է ամեն ինչ, և դժվար կամ գրեթե անհնար է դրան որևէ բան ավելացնել։ Սակայն մի ցնցող նորություն ցրում է այս տպավորությունը և հնարավորություն տալիս խնդիրը դիտարկել բոլորովին մի այլ տեսանկյունից, լիարժեք դարձնելով իրականության մինչ այժմ ձևավորված հասարակական ընկալումը։ Ես նկատի ունեմ Wikileaks-ի աղմկահարույց հրապարակումները, որոնցից պարզվում է, որ Հայաստանի իշխանական համակարգի էությունը մեզանից շատ ավելի լավ հայտնի է եղել Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Այսինքն՝ Երևանում հավատարմագրված ամերիկյան դիվանագետների կանոնավոր, բարեխիղճ ու մանրակրկիտ զեկուցագրերի շնորհիվ ԱՄՆ կառավարությունը կատարելապես տեղյակ է եղել, որ.
1. 2008թ. նախագահական ընտրությունները ոչ միայն բացարձակապես չեն համապատասխանել միջազգային չափանիշներին, այլև ընդհակառակը, ուղեկցվել են լայնածավալ ընտրախախտումներով, լցոնումներով, ընտրակաշառքով, բռնություններով, վարչական ռեսուրսների օգտագործմամբ, քվեարկության մասնակիցների թվի ահռելի ուռճացմամբ, թեկնածուների համար անհավասար քարոզչական հնարավորությունների ստեղծմամբ, որոնք էականորեն ազդել են ընտրությունների արդյունքների վրա։ Մասնավորապես, ամերիկյան դեսպանատան գնահատականներով՝ ես ստացել եմ ոչ թե 21.5, այլ 30–35 տոկոս ձայն, ինչը նշանակում է, որ առաջին փուլում հաղթելու համար Սերժ Սարգսյանին չի բավարարել առնվազն 6–11 տոկոս ձայն, հետևաբար նա չի ընտրվել և օրինակարգ նախագահ չէ (Wikileaks. 08YEREVAN204)։
2. ԵԱՀԿ «Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի» (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելությունը 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին գնահատական է տվել ԵԱՀԿ և ԵԽԽՎ խորհրդարանական պատվիրակությունների ճնշման տակ և ԵԱՀԿ անդամ որոշ երկրների միջև ձեռքբերված կոնսենսուսի արդյունքում։ Ըստ այդմ, ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը փաստորեն չի կատարել իր բուն պարտականությունը և, ընտրություններն անկախաբար գնահատելու փոխարեն, ենթարկվել է ԵԱՀԿ անդամ երկրների կառավարությունների կայացրած քաղաքական որոշմանը, ինչի հետևանքով էլ այդ առաքելության զեկույցում հայտնվել է «ընտրությունները հիմնականում համապատասխանել են ժողովրդավարական չափանիշներին» չարաբաստիկ ձևակերպումը՝ չարաբաստիկ այն իմաստով, որ այդ ձևակերպումն էր, որ Հայաստանի իշխանություններին հիմք տվեց բողոքի խաղաղ ցույցերը իշխանության յուրացման փորձ որակելու և մարտի 1-ի սպանդն արդարացնելու համար (Wikileaks. 08YEREVAN160, 197)։
3. 2008թ. նախագահական ընտրությունների վերաբերյալ որոշում կայացնելիս ակնհայտ ճնշման ու ապօրինի թելադրանքի է ենթարկվել նաև ՀՀ Սահմանադրական դատարանը, բայց այս անգամ արդեն ոչ թե արտաքին ուժերի, այլ Հայաստանի գործադիր իշխանության կողմից։ Ըստ ամերիկյան դիվանագետների հայթայթած տեղեկությունների և սեփական դիտարկումների՝ դատարանը հակված է եղել բավարարել ընտրությունների արդյունքների բողոքարկմանը վերաբերող իմ դիմումը, բայց իր անդամների նկատմամբ կիրառված ահաբեկումների պատճառով և անձամբ Ռոբերտ Քոչարյանի պահանջով հարկադրված է եղել կայացնել հակառակ որոշումը (Wikileaks. 08YEREVAN199, 226)։
4. Բացի նախագահական ընտրություններից, զանգվածաբար ու սիստեմատիկորեն կեղծվել են նաև Երևանի Կենտրոն համայնքի թաղապետի 2008թ. և Երևանի ավագանու 2009թ. ընտրությունները։ Ավագանու ընտրությունները, մասնավորաբար, ավանդական ընտրախախտումներին զուգահեռ, ուղեկցվել են ընտրական հանձնաժողովների անդամների, լրագրողների, վստահված անձանց ու դիտորդների նկատմամբ կիրառված աննախադեպ չափերի հասնող բռնություններով, և այդ ամենի արդյունքում Հանրապետական կուսակցության հավաքած ձայներն ապօրինաբար ավելացվել են շուրջ 15–25 տոկոսով (Wikileaks. 08YEREVAN794. 09YEREVAN372)։
5. Հայաստանում հաստատված իշխանական համակարգն իր բնույթով դասական ավազակապետություն (կլեպտոկրատիա) է, որի գլխին կանգնած են Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը։ Նրանցից յուրաքանչյուրն ստեղծել է քրեաօլիգարխիկ տարրերից կազմված իր սեփական բուրգը, ինչի շնորհիվ մի քանի տասնյակ ընտանիքներ տնօրինում են երկրի համարյա ողջ տնտեսական կարողությունները, դրանք անսահմանափակորեն ծառայեցնելով իրենց անձնական հարստացման գործին և տնտեսական ասպարեզից դուրս մղելով մրցակից տարրերին ու մանավանդ ընդդիմադիր հայացքներ ունեցող գործարարներին (Wikileaks. 09YEREVAN798)։
6. Իշխանությունների հետ լիակատար սերտաճման շնորհիվ օլիգարխիան ձեռք է բերել նաև հսկայական քաղաքական կշիռ, դառնալով ավազակապետության գլխավոր հենարաններից ու ընտրությունների կեղծման ամենահիմնական գործիքներից մեկը։ Օլիգարխների դերը մեծ է հատկապես Ազգային Ժողովում, որում նրանք ապօրինաբար տիրապետող դիրք են զբաղեցնում՝ ի վիճակի լինելով ազդել երկրի գերագույն օրենսդիր մարմնի կողմից ընդունված բոլոր օրենքների ու որոշումների վրա (Wikileaks. 08YEREVAN144, 864)։
7. Լիովին խախտված ու աղավաղված է դատական իշխանության անկախության սկզբունքը։ Ըստ Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության 2009 և 2010 թվականների տարեկան զեկույցների, որոնք կազմված են Երևանի ամերիկյան դեսպանատնից ստացված տեղեկությունների հիման վրա, «Դատարանները շարունակում են ենթարկվել գործադիր իշխանության ճնշումներին։ …Կա ինքնապարտադրված ակնկալիք, որ դատարանները մեղավոր են ճանաչելու բոլորին, ում մեղադրանք է առաջադրված» կամ «Շատ դատավորներ վախենում են հաշվեհարդարից, եթե արդարացման վճիռ կայացնեն իշխանությունների համար կարևոր, զգայուն գործերով»։
8. Տեղեկատվության էլեկտրոնային միջոցները, այսինքն՝ ռադիո-հեռուստատեսության բոլոր կայանները գտնվում են գործադիր իշխանության լիակատար վերահսկողության տակ։ Այդ պատճառով ընդդիմությունը հարկադրված է իր քարոզչությունն իրականացնել միայն փոքր տպաքանակով հրատարակվող թերթերի, տեսասկավառակների և հանրահավաքների միջոցով, ինչը զգալիորեն սահմանափակում է նրա հնարավորությունները հասարակական կարծիքի ձևավորման և իշխանությունների քաղաքական որոշումների վրա որևէ կերպ ազդելու գործում (Wikileaks. 08YEREVAN240)։
9. Իշխանությունները ապօրինի խոչընդոտներ են ստեղծում անգամ ընդդիմության սահմանափակ քարոզչական հնարավորությունների իրականացման համար, անհիմն պատճառաբանություններով սիստեմատիկաբար մերժելով հանրահավաքների անցկացման վերաբերյալ ներկայացված դիմումները, հանրահավաքների օրերին ոստիկանական ուժերի միջոցով փակելով Երևան մտնող մայրուղիները (Wikileaks. 08YEREVAN204), ինչպես նաև հյուրանոցատերերին արգելելով քաղաքական միջոցառումների կամ նույնիսկ մամլո ասուլիսների համար դահլիճներ տրամադրել ընդդիմադիր կուսակցություններին և անկախ հասարակական կազմակերպություններին։ Ամերիկյան դիվանագիտական զեկուցագրերից մեկի համաձայն՝ ՀՀ ԱԱԾ աշխատակիցները տասնյակ անգամներ սպառնալիքներով արգելել են ընդդիմությանը դահլիճներ տրամադրել նույնիսկ «Արմենիա-Մարիոթ» և «Կոնգրես» հյուրանոցների օտարերկրացի տնօրեններին (Wikileaks. 08YEREVAN1034)։
10. 2008թ. նախագահական ընտրությունների և մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված, ընդդիմության հարյուրավոր ներկայացուցիչներ իրենց քաղաքական գործունեության համար ենթարկվել են քրեական հետապնդումների, և շինծու գործերով ու անհիմն մեղադրանքներով դատապարտվել տարբեր ժամկետների ազատազրկման։ Նրանց դատավարություններն ընթացել են օրենքի կոպտագույն խախտումներով, դատավորներն ակնհայտորեն կաշկանդված են եղել դատախազների կանխակալ դիրքորոշմամբ, որպես կանոն, անտեսելով պաշտպանական կողմի օրինական պահանջներն ու իրավական փաստարկները։ Դատավարությունների գլխավոր նպատակը եղել է ոչ թե արդարադատության կայացումը, այլ ընդդիմության կողմից իշխանության բռնի յուրացման վերաբերյալ պաշտոնական վարկածի հաստատումը (Wikileaks. 08YEREVAN473. 09YEREVAN26, 59)։
11. Նախորդ կետի լույսի ներքո խիստ հատկանշական է, որ թեև ԱՄՆ-ի ու Եվրոմիության երկրների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների պաշտոնական ներկայացուցիչները Հայաստանի նախագահական ընտրությունների և մարտի 1-ի իրադարձությունների գործերով ազատազրկված քաղաքացիներին երբևէ հրապարակորեն չտվեցին «քաղբանտարկյալ» որակումը, այդ բառը, սակայն, political prisoners (քաղաքական բանտարկյալներ) և political detainees (քաղաքական կալանավորներ) տարբերակներով, նշված անձանց վերաբերյալ, շուրջ վաթսուն անգամ գործածված է ամերիկյան դիվանագետների խնդրո առարկա զեկուցագրերում (Wikileaks. 08YEREVAN473, 490, 511, 515, 553, 564, 580, 745, 829, 844, 854, 862, 864, 906, 951, 979, 994, 1020. 09YEREVAN71, 137, 145, 201, 299, 441, 580)։ Այսինքն՝ թե՛ այդ դիվանագետները, թե՛ ԱՄՆ կառավարությունը, անկախ իրենց պաշտոնական հայտարարություններից, Հայաստանի ազատազրկված ընդդիմադիր գործիչներին անվերապահորեն «քաղբանտարկյալ» են համարել։ Ի դեպ, մի զեկուցագրից տեղեկանում ենք, որ ԱՄՆ դեսպանի հետ կայացած հանդիպումներից մեկի ժամանակ նախագահական ընտրությունների և մարտի 1-ի իրադարձությունների գործերով ազատազրկված անձանց «քաղբանտարկյալ» է համարել նաև ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանը, որը նույնպես երբևէ այդ բառը հրապարակորեն չի արտասանել (Wikileaks. 08YEREVAN862)։
12. Նախագահական ընտրությունների ընթացքում և մանավանդ մարտի 1-ի սպանդից ու արտակարգ դրության հայտարարումից հետո զանգվածային քաղաքական հալածանքները, բացի ընդդիմադիր գործիչներից, տարածվել են նաև ընդդիմության համակիրների և անգամ հանրահավաքների սովորական մասնակիցների վրա։ Բազմաթիվ մարդիկ քաղաքական դրդապատճառներով հեռացվել են աշխատանքից՝ սկսած ինը դիվանագետներից ու գլխավոր դատախազի տեղակալից, ավարտած բուհերի դասախոսներով, ուսուցիչներով և բյուջետային հիմնարկների ու մասնավոր ընկերությունների շարքային աշխատակիցներով։ Ընդդիմադիր հայացքներ ունեցող տասնյակ գործարարներ ենթարկվել են հարկային կամայականությունների ու նույնիսկ քրեական հետապնդումների, որոնց հետևանքով նրանցից շատերը կրել են ծանր նյութական վնասներ կամ ընդհանրապես կորցրել իրենց բիզնեսը (Wikileaks. 08YEREVAN160, 249, 297, 369, 1018. 09YEREVAN69)։
* * *
Հաստատաբար, ձեզանից շատերի համար այս տեղեկություններն ու գնահատականները, բացառությամբ որոշ մանրամասների, առանձնակի նորություն չեն պարունակում, քանի որ Հայաստանի իրականության ամերիկյան պատկերացումը գրեթե լիովին համընկնում է Հայ Ազգային Կոնգրեսի պատկերացմանը, որը վաղուց ձեզ հայտնի է։ Վստահ կարող եք լինել, որ նույն բովանդակությունն ունեն նաև Եվրոմիության երկրների երևանյան դեսպանատներից ուղարկված գաղտնի զեկուցագրերը, ինչը նշանակում է, որ ողջ Արևմուտքը ամենայն մանրամասնությամբ տեղյակ է եղել մեր երկրի ներքին կյանքի բոլոր արատավոր երևույթներին՝ սկսած ընտրությունների սիստեմատիկ կեղծումից ու ահավոր չափերի հասնող կոռուպցիայից, ավարտած ժողովրդավարական ազատությունների և մարդու իրավունքների համատարած ոտնահարմամբ։ Արևմուտքը քաջ տեղյակ է եղել մանավանդ, որ 2008թ. նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը չի հաղթել և իշխանությունը զավթել է բռնությամբ, բայց դա իմանալով հանդերձ, որոշել է աչք փակել այդ հանգամանքի վրա և ամեն կերպ օրինականացնել ու ամրապնդել նրա իշխանությունը։ Այս դիրքորոշումը հստակորեն ձևակերպել է ԱՄՆ նախկին փոխպետքարտուղար Դանիել Ֆրիդը, 2008թ. հոկտեմբերին Երևանում հայտարարելով հետևյալը. «Հայաստանին Սերժ Սարգսյանի պես նախագահ է պետք», ինչը թարգմանաբար նշանակում է, որ Արևմուտքին Հայաստանում Սերժ Սարգսյանի պես չընտրված, կոռումպացված և հանցագործ նախագահ է պետք։ Հարց է ծագում, թե ինչո՞ւ, Հայաստանի ու հայ ժողովրդի ո՞ր մեղքի համար։
Մի կողմ դնելով բարոյական կամ արժեքային ասպեկտները, կարծում եմ, այս հարցի պատասխանը պետք է փնտրել բացառապես ռեալ քաղաքականության ոլորտում։ Wikileaks-ի հրապարակած փաստաթղթերի մանրակրկիտ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի կառավարության համար Հայաստանին վերաբերող ամենագլխավոր, եթե ոչ միակ, խնդիրը հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումն է։ Այդ թեման կարմիր թելի պես անցնում է ինչպես Երևանի, այնպես էլ Անկարայի և Բաքվի ամերիկյան դեսպանատներից պետքարտուղարությանն ուղարկված բազմաթիվ զեկուցագրերով։ Ուստի ակնհայտ է դառնում, որ Ամերիկան Հայաստանում որևէ այլ ռազմավարական հետաքրքրություն չունի, բացի, թերևս, Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը, որը, սակայն, նույնպես նրա կողմից հիմնականում արժևորվում է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման դիտանկյունից։ Կարելի է, ըստ այդմ, վստահաբար պնդել, որ ԱՄՆ-ը և ընդհանրապես Արևմուտքը Հայաստանին վերաբերող որևէ այլ քաղաքական կնճռի լուծման ոլորտում այնքան ջանք ու եռանդ չեն ներդրել, որքան հայ–թուրքական հաշտեցման գործընթացում։
Նշելով այս ամենը, ես չեմ կասկածում Ամերիկայի Միացյալ Նահանգների ու Եվրոմիության առաջատար երկրների հետապնդած նպատակի ազնվությանը և, ի տարբերություն շատերի, ամենևին հակված չեմ դրա ետևում դավադիր մտադրություններ, էգոիստական շահագրգռություններ կամ երկակի ստանդարտներ փնտրելու։ Որովհետև լիովին համոզված եմ, որ հայ–թուրքական հարաբերությունների և Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը բխում է ոչ միայն միջազգային անվտանգության ու համագործակցության, այլև, առաջին հերթին, տարածաշրջանի երկրների ու ժողովուրդների, այդ թվում առանձնապես Հայաստանի և հայ ժողովրդի շահերից։ Թեև ակնհայտ է, որ այդ հիմնական խնդիրների կարգավորմամբ Արևմուտքը միաժամանակ փորձում է լուծել նաև որոշ այլ հարցեր, ինչպես, օրինակ, Այսրկովկասում ռուսական և իրանական ազդեցության թուլացումը, Միջին Ասիայից դեպի ևրոպա էներգակիրների անխափան փոխադրման ապահովումը կամ թեկուզ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ Սփյուռքի ճնշման չեզոքացումը, սակայն միևնույն է, այդ նկատառումները որևէ չափով չեն կարող նսեմացնել հայ–թուրքական հարաբերությունների և Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման կարևորությունը։
Հայաստանի նկատմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների ու Եվրոմիության երկրների վարած քաղաքականության սխալը, հետևաբար, ոչ թե նրանց հետապնդած նպատակի, այլ այդ նպատակին հասնելու ճանապարհի մեջ է։ Հայ–թուրքական հարաբերությունների և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում նրանք բացառիկ խաղադրույք են կատարել իրենց իսկ կողմից ոչ օրինակարգ, կոռումպացված և հանցագործ համարված Սերժ Սարգսյանի վրա, հաշվի չառնելով հասարակական կարծիքի կարևորությունը և այդ գերզգայուն խնդիրների լուծման գործում ժողովրդի բավարար աջակցության անհրաժեշտությունը։ Արևմտյան քարոզչությունը, գովեստներ ու հաճոյախոսություններ շռայլելով, ամեն ինչ արել է Սերժ Սարգսյանի հեղինակությունն ու դիրքերը թե՛ արտաքին աշխարհում, թե՛ երկրի ներսում ամրապնդելու համար, նրան ներկայացնելով որպես քաջ, նախաձեռնող ու լայնախոհ պետական այր։ Ավելին, քարոզչականից բացի, ամերիկյան կառավարությունն այդ ուղղությամբ կատարել է նաև գործնական քայլեր, ինչի մասին, մասնավորապես, վկայում է պետքարտուղարությունից ուղարկված մի ուշագրավ նամակ, որում Երևանի դեսպանատան աշխատակիցներին հանձնարարվում է տեղեկություններ հավաքել այն անհատների ու խմբերի մասին, որոնք քաղաքական վտանգ կարող են ներկայացնել Սերժ Սարգսյանի համար, ակներևաբար, այդ անհատների ու խմբերի վրա որևէ կերպ ազդելու կամ նրանցից սպասվող վտանգը չեզոքացնելու նպատակով (Wikileaks. 09STATE88237)։ Կարծում եմ, ավելորդ չէ նշել նաև, որ Արևմուտքը երբեք այդպիսի անվերապահ աջակցություն չէր ցուցաբերի Սերժ Սարգսյանի նկատմամբ, եթե չունենար հայ–թուրքական հարաբերությունների և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերում որոշակի զիջումների գնալու վերջինիս հավաստիացումները։
Ժողովրդավարության և մարդու իրավունքների հաշվին կայացած ցանկացած գործարք, եթե ոչ կարճաժամկետ, ապա երկարաժամկետ կտրվածքով, հաստատաբար դատապարտված է ձախողման։ ԱՄՆ-ի և Եվրոմիության կողմից Սերժ Սարգսյանի նկատմամբ ցուցաբերված անվերապահ ու անհաշվենկատ աջակցությունը ոչ թե հեշտացրել, այլ, ընդհակառակը, անհուսալիորեն բարդացրել է նրանց հետապնդած գլխավոր նպատակի իրականացումը, ինչի վկայությունն է թե՛ հայ–թուրքական հարաբերությունների, թե՛ Ղարաբաղյան կարգավորման գործընթացներում ներկայումս տիրող գրեթե փակուղային վիճակը։ Այդ աջակցությունը նաև, սխալ հասկացվելով Հայաստանի ավազակաբարո իշխանությունների կողմից, նրանց շատ ավելի սանձարձակ ու հակաժողովրդական է դարձրել՝ հաղթահարելու փոխարեն ավելի ևս խորացնելով ժողովրդավարության և օրինականության ճգնաժամը, ինչպես նաև բազմապատկելով ժողովրդի տառապանքները։
Ամերիկայի Միացյալ Նահանգները և Եվրոմիության երկրները պետք է հասկանան վերջապես, որ թե՛ հայ–թուրքական հարաբերությունների ու Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, և թե՛ Հայաստանի մնացյալ կենսական խնդիրների լուծումը՝ կոռուպցիայի հաղթահարումը, օրինականության վերականգնումը, սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը և այլն, հնարավոր է միայն հիրավի ընտրյալ, օրինապահ և ժողովրդի լիակատար վստահությունը վայելող իշխանությունների ձևավորման պարագայում։ Պետք է հասկանան նաև, որ ժողովրդավարությունը, օրինականությունը և մարդու իրավունքները որևէ պատճառաբանությամբ չի կարելի ստորադասել թեկուզ ամենավեհ նպատակներին, թեև մենք չէ, իհարկե, որ նրանց պետք է քաղաքականություն սովորեցնենք ու բացատրենք իրենց ազգային շահերը, ինչը պարզապես ծիծաղելի կլինի։ Կարծում եմ, սակայն, որ մենք գոնե իրավունք ունենք ակնկալելու, որ Wikileaks-ի բացահայտումները նրանց վրա լուրջ բարոյական պարտավորություն են դնում այլևս Հայաստանի իշխանություններին թույլ չտալ ցինիկաբար սահմանափակելու ժողովրդավարական ազատությունները, ոտնահարելու մարդու իրավունքները, անպատիժ կերպով կողոպտելու ազգային հարստությունը, առավել ևս բռնություններ գործադրելու սեփական ժողովրդի նկատմամբ։
* * *
Անկախ Արևմուտքի վերաբերմունքից, հայ ժողովուրդը որևէ կերպ մտադիր չէ հաշտվել սեփական երկրում ոչ օրինակարգ, հանցագործ, անբարեկիրթ ու ամբարտավան իշխանություն ունենալու մտքի հետ։ Wikileaks-ի հրապարակումները նրան ավելի մեծ համոզվածություն ու վճռականություն են ներշնչում՝ ավազակապետությունը հնարավորինս արագ թոթափելու և երկրի սահմանադրական կարգը վերականգնելու հարցում։ Ամենայն պատասխանատվությամբ ղեկավարելով համաժողովրդական շարժումը, Հայ Ազգային Կոնգրեսը մինչ այժմ ձգտել է այդ նպատակին հասնել բացառապես խաղաղ, օրինական ճանապարհով, և երկխոսության մեջ մտնելով իշխանությունների հետ, փորձել է քաղաքական ճգնաժամը հաղթահարել քաղաքակիրթ միջոցներով։ Բայց «կիրթ» արմատից կազմված բառերը, կարծես թե, խորթ են հնչում իշխանությունների համար, և նրանք հասկանում են միայն ճնշումների լեզուն, ինչն, ի դեպ, նույնպես արձանագրված է ամերիկյան դիվանագետների զեկուցագրերում (Wikileaks. 09YEREVAN137)։ Հետևաբար, այսօրվանից մենք պետք է ավելացնենք մեր ճնշումները և առավել հաճախակի ու մարդաշատ հանրահավաքների, ինչպես նաև զանգվածային այլ միջոցառումների միջոցով ստիպենք իշխանություններին՝ կատարելու մեր պահանջները, որոնք են.
1. Մինչև տարվա վերջ անցկացնել արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ։
2. Ընտրություններից առաջ ՀՀ ընտրական օրենսգրքում կատարել էական փոփոխություններ, նրանցում ընդգրկելով մեր ներկայացրած հայտնի առաջարկները։
3. Առաջիկա երեք ամիսների ընթացքում բացահայտել 2008թ. մարտի 1-ի տասը սպանությունները և քրեական հետապնդում սկսել դրանց պատասխանատուների նկատմամբ։
4. Ազատ արձակել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին և կարճել Կոնգրեսի յոթ երիտասարդ ակտիվիստների նկատմամբ հարուցված քրեական գործերը։
5. Վերացնել Երևան քաղաքում փողոցային առևտրի վրա դրված անօրինական արգելքը։
6. Չեղյալ հայտարարել Երևանում տեղադրված կրպակների ապամոնտաժման վերաբերյալ ընդունված որոշումը։
7. Դադարեցնել մայրաքաղաքի ճարտարապետական նկարագրի այլանդակումը և արգելել Երևանի կենտրոնում բարձրահարկ շենքերի կառուցումը։
8. Օրենքով արգելել բարձրաստիճան պետական պաշտոնյաների, Ազգային Ժողովի պատգամավորների և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների կողմից մամուլի միջոցների և լրագրողների դեմ դատական հետապնդումների հարուցման պրակտիկան։
Հասկանալի է, որ առավել դժվարինը առաջին երկու պահանջների կատարումն է, ուստի հարկ ենք համարում հայտարարել, որ մենք մաքսիմալիստ չենք, և պատրաստ ենք լրջորեն վերաբերվել այդ առթիվ իշխանությունների առաջարկած ցանկացած ողջամիտ փոխզիջման։ Ինչպես նշել եմ իմ նախորդ ելույթում, սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին Հայաստանի քաղաքական ճգնաժամի հաղթահարման հարցում լուրջ բեկում կամ վերջնական հստակեցում է տեղի ունենալու։ Այս պնդման հավաստիացումը դուք կստանաք հաջորդ հանրահավաքում, որը կկայանա սեպտեմբերի 30-ին։
Երեւան քաղաքում վերջին շրջանում տեղի ունեցած ավազակային հարձակումների դեպքերի առթիվ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում իրականացված օպերատիվ-որոնողական եւ քննչական գործողությունների արդյունքում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունը, ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը և Երևան քաղաքի վարչությունը 2011 թվականի սեպտեմբերի 23-ի վաղ առավոտյան վնասազերծել են հանցավոր կայուն մի խումբ, որը կասկածվում է մայրաքաղաքում իրականացված ծանր հանցագործություններ կատարելու մեջ:
Ստացած օպերատիվ տվյալների համաձայն՝ հանցավոր խումբը ծրագրում էր իրականացնել նոր հանցագործություն, ինչը ձախողվել է ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում: Հանցավոր խմբի անդամները ոստիկանության աշխատակիցներին ցուցաբերել են զինված դիմադրություն, ինչը հաջողվել է կանխել եւ հանցավոր խումբը վնասազերծվել է: Հայտնաբերվել եւ առգրավվել է մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք, հանցագործության գործիքներ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 235-րդ հոդվածի հատկանիշներով: Բերման է ենթարկվել 13 անձ: Ոստիկաններին դիմադրություն ցույց տված և փախուստի դիմած անձանցից մեկը՝ մահացել է: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է տվյալ անձի ինքնությունը: Կատարվում է նախաքննություն պարզելու բերման ենթարկված անձանց մեղսակցությունն ու դերակատարության աստիճանը մայրաքաղաքում տեղի ունեցած ծանր հանցագործություններին:
Ինտերնետային լրատվամիջոցների հրապարակումները, թե որպես հանցավոր խմբի անդամ բերման ենթարկվածների թվում են տարբեր բարձրաստիճան պաշտոնատար անձանց որդիներ իրականությանը չի համապատասխանում:
Արդեն տեղեկացրել էինք, որ առավոտյան Մյասնիկյան պողոտայում ոստիկանների կողմից հետախուզվող ավազակախմբին վնասազերծելու ժամանակ մարդ է մահացել: Հայտնի է, որ ոստիկանները հետապնդել են հանցագործներին, որոնց կարողացել են վնասազերծել գազանանոցի հատվածում: Հանցագործներից մեկը փորձել է մեքենայով փախչել, սակայն շրջվել է և տեղում մահացել:
Ոստիկանության փոխանցած տվյալների համաձայն` խոսքն այն ավազակախմբի մասին է, որը կապ ունի բարձրաստիճան պաշտոնյաների բնակարաններում վերջին շրջանի ամենաաղմկահարույց ավազակային հարձակումների հետ:
Մեր ունեցած տեղեկություններով մահացածի անունը`Սերոբ է, նա 30-35 տարեկան տղամարդ է:
Ոստիկանության լրատվականից հայտնեցին, որ գործի հետ կապված տեղեկություններ կհաղորդվեն առաջիկայում:
Քիչ առաջ տեղեկություն եղավ, որ Մյասնիկյան պողոտայում ոստիկանների կողմից վնասազերծված ծանր հանցագործությունների մեջ կասկածվող ավազակախմբի անդամներից մեկը, ըստ նախնական տեղեկությունների, Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյայի` ՀՔԾ պետի տեղակալ Մարսել Մաթեւոսյանի որդին է:
Նշենք, որ ավազակախմբի վնասազերծման գործողությունն իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից օպերատիվ տվյալների իրացման արդյուքում: Այն իրականացվել է մի քանի ուղղություններով, որի արդյունքում, ավազակախմբի անդամներից ոմանց արդեն վնասազերծել են:
Մասնավորապես, ըստ տեղեկությունների, այս ավազակախմբի հետ է կապվում այս տարվա հունիսի սկզբին «Լինսի» հիմնադրամի ճանապարհաշինության ԾԻԳ-ի նախկին տնօրեն, «Երեւանճանապարհշին» ՍՊԸ-ի փոխտնօրեն 55-ամյա Էդուարդ Բեզոյանի տան վրա ավազակային հարձակումը: Նույն ձեռագրով է կատարվել նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի բնակարանի վրա ավազակային հարձակումը:
Հանցագործները չհրկիզվող պահարանը տեղադրել էին տան բակում կայանված Բեզոյաններին պատկանող «Նիսսան Պատրոլ» մակնիշի 22 ՍՍ 221 համարանիշի մեքենայի բեռնախցիկում եւ հեռացել:Տեղեկություն կա, որ այս ավազակախմբի ձեռքի գործն է նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի բնակարանի վրա ավազակային հարձակումը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.