23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր «Ընտրություն» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ՀՀԿ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը խոսեց ներկա քաղաքական իրավիճակի մասին:
Հարցերը նույնն էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական սպարեզ վերադառնալու և իշխանություն ՀԱԿ հարաբերությունների շուրջ:
Հարցին` արդյոք Ռոբերտ Քոչարյանի գալով ՀՀԿ-ում մեծ արտահոսք կլինի, պատգամավորն ասաց, որ վերջին 4-5 տարիների ընթացքում իրենց կուսակցությունը կազմակերպչական առումով նոր փուլ է մտել:
«ՀՀԿ-ն այսօր իր կուսակցական կառույցների ամրապնդման փուլում է. Չեմ կարծում, որ նման մտավախություն կա, իհարկե, ՀՀԿ-ն, լինելով իշխանական կուսակցություն, նաև անդամագրել է այնպիսի մարդկանց, ում համար կուսակցությունը հովանի է»,-նշեց Սահակյանը, սակայն չբացառեց նաև ,որ կգտնվեն այնպիսի մարդիկ, ովքեր ինչ-ինչ պատճաներով դուրս կգան ՀՀԿ-ից: Նրա կարծիքով դրանք սկզբունքային փոփոխություններ չեն լինի և Հանրապետականին լուրջ վտանգ չի սպառնա:
Իսկ այն կարծիքին` թե Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու հանգամանքով իշխանության ներսում տարանջատումներ կարող են առաջանալ, պատգամավորն ասաց .« Չեմ կարծում, որ այդտեղ պետք է զուգահեռներ տանել: Հանրապետականն էլ, ի հեճուկս մի շարք քաղաքական գործիչների և մեկնաբանների, իր գործունեությունը երբևէ չի կառուցել նեղ կուսակցական շահերից ելնելով, այլ ընդամենը գործել ու արարել է մեր երկրի, մեր պետության ամրապնդման գաղափարներով»:
Ըստ Սահակյանի` քանի դեռ Ռոբերտ Քոչարյանը չի հայտարարել, թե ինչ սկզբունքով, ինչ ձևով է գալու քաղաքական դաշտ, ապա անշնորհակալ գործ կլինի դրա մասին խոսելն ընդհանրապես, ու պետք չէ «մոտավորապեսներով» անհիմն արտահայտություններ անել. «Քաղաքականության մեջ, առանց այդ էլ մի շարք «մոտավորապեսներ» կան»:
Պատգամավորն անձամբ որևէ խնդիր չի տեսնում Քոչարյանի վերադարձի մեջ: Ըստ նրա կանխատեսումը շատ անշնորհակալ գործ է, և եթե նման բան լինի, ապա Քոչարյանն այդ մասին կտեղեկացնի. «Կոնկրետ իմ վերաբերմունքը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ մնացել է այնպիսին, ինչպես եղել է: Ես մշտապես ասել եմ, ու նաև հենց ինքն է ասել, որ եթե վերադառնա քաղաքականություն, ապա դրա մասին նախօրոք կհայտարարի: Քանի դեռ ինքը դրա մասին ոչինչ չի հայտարարել, մենք դրա մասին որևէ կանխատեսում չենք կարող անել: Մարդ է, ինքն էլ որոշակի դիրքորոշում արտահայտելու իրավունք ունի, բայց դա դեռ չի նշանակում, որ նա վաղը գալու է քաղաքականություն: Այ, երբ որ վաղը կհայտարարի, որ գալիս է, այդ ժամանակ նոր միայն կարող ենք գնահատական տալ»:
ՀՀԿ անդամն իր խոսքում անդրադարձավ նաև այն թյուր համոզմանը, թե Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը միավորված պայքար են մղում Ռոբերտ Քոչարյանի դեմ, ըստ նրա, նման բան չկա. «Մեր ամբողջ ազգի ցավը նրանում է, որ անընդհատ պայքարում ենք ինչ-որ ուժերի, մարդկանց դեմ, ու չենք գործում հանուն ինչ-որ մի բանի»:
Եվ ոչ միավորվելու, ոչ էլ միմյանց դեմ պայքարելու խնդիր ունենք,քանի որ անհնրաժեշտ է համախմբվել ու ընդհանուր նպատակի համար գործել. «Ճիշտ ժամանակն է, որ բոլորով գործենք հանուն ինչ-որ մի բանի, այլ ոչ թե պայքարենք մեկս մյուսի դեմ, ու դա են վկայում հատկապես նախագահ Սարգսյանի` աշխարհով մեկ հայությանն ուղղված կոչերը` «հանուն»-ին մասնակից լինելու», — ասաց պատգամավորը:
Ասօրվա իշխանությունների համար ո՞վ է ավելի վտանգավոր հարցին բանախոսը տարակուսանքով մոտեցավ`նշելով, որ.« Ես չէի ուզենա «վտանգ» բառն օգտագործվեր: Վտանգավորն անտարբերությունն է, կեղծ արժեքները, ամեն գնով ցանկացած կատարած աշխատանք սևացնելն ու ծայրահեղ լինելը»:
Ընդամենը երկու օր առաջ Սևանում էի: Ափամերձ տարածքում գտնվող խորտկարաններից մեկի պատուհանից երևում էր ջրի վրա տարուբերվող մի նավակ: «Ի՞նչ են անում» հարցին, հյուրընկալներիցս մեկը շատ հանգիստ պատասխանեց .«ձուկ են գողանում»:
Զարմանալի էր, նախ` որ արդեն տևական ժամանակ է խոսակցություններ են շրջանառվում թե, Սևանա լճում այլևս ձուկ չի մնացել, և հետո, որ կարելի է այսպես անարգել, օրը ցերեկով ձուկ որսալ:
«Ազգային Պարկը» չի տեսնո՞ւմ հարցին, զրուցակիցս ասաց.«Չէ, այնտեղ հիմա տեսնողներ չեն մնացել: Դա էլ քո իմացած հիմնարկը չի»:
Կարծում ենք բնապահպանության նախարարությանը կհետաքրքրի այս լուսանկարը, որը ճիշտ է որակյալ չէ, արված է բավական հեռու տարածությունից, սակայն փաստ է արձանագրում:
«Ոնց որ երթեւեկությունն ա Հայաստանում, նենց էլ մարդիկ են»,- ասաց օդանավակայան նոր ժամանած մի երիտասարդ։ Ասաց ու լռեց, առանց կողքի մարդկանց վրա նայելու, ինչին սովորաբար ականատես ենք լինում ամեն օր` երթուղայինում, շուկայում, տաքսում, սրճարանում մեկը մի ֆրազ է նետում, ու սկսվում է բողոքը…. Բայց երիտասարդը լուռ նստած էր, նա ոչ լսարան էր ուզում, ոչ էլ զրուցակիցներ` ի տարբերություն ինձ։ Սպասասրահում մարդիկ ժամանակ են սպանում, ու սովորաբար հեշտ են զրույցի բռնվում։ Ինքնաթիռն ուշացնում էր վայրէջքը, ես որոշեցի կարճել ժամանակը մի գլանակ ծխելով, բայց հայտնաբերեցի, որ չկա մոտս։ Հարցրեցի երիտասարդին. «Չեմ ծխում, վաղուց թարգել եմ։ Դուք էլ թարգեք, կտեսնեք ինչքան էներգիա կգոյանա, չնայած` գոյացածն էս երկրում ո՞նց ծախսես` էդ էլ հարց ա։ Եկա, ուզում էի հայրենիքում ապրեմ` Հայաստանը խժռեց իմ կապիտալը, էլի գնալու եմ, ստեղ պակաս փաստաթղթեր եմ «դիմավորում», կնոջս գործերը դասավորվեն` կգնանք, ու էլ չեմ գա ապրելու»։
Ու պատմեց երիտասարդը,, կամ միջին տարիքի տղամարդը, որ կարող է լինել Արշակը, Հայկը, կամ Սարգիսը`ցանկացած անունով մի երիտասարդ, որ ապրում է մեր կողքին, մեր հարեւանն է, կամ բարեկամը, կամ դասընկերը, կամ գործընկերը… պատմեց իր պատմությունը, որը յուրահատուկ է ու միաժամանակ նման Հայաստանը լքողներից վերջերս լսած իմ պատմություններին…
Շրջանցելով հարցուպատասխանի մասը, խոսքը տամ Արշակին։
«Ես Հայաստանից գնացել եմ Բուլղարիա 1996 թվին` 100 դոլար գրպանումս։ 10 տարվա մեջ բիզնես եմ դրել ու զարգացրել, ու բիզնեսովս ու կապիտալովս հանդերձ որոշել եմ տեղափոխվել Հայաստան` ընտանիք կազմել, աշխատել ու ապրել հայրենիքում։ Իսկ հայրենիքն ինձ «լավ» դիմավորեց` «բեսպրեդել»-ով ու թալանով։
«Բեսպրեդել»-ը սկսվում ա մաքսատնից. կշռելուց են խաբում, ավել կես կիլոն կարան ձեւակերպեն որպես կոնտրաբանդա, կարան նենց բաներից կպնեն, որ քաշքշեն` տնտեսական հանցագործություն բստրելով, ու էլի տենց բաներ։ Տեսնում են, որ արդեն ապրանքը բերել ես, կպել ես` պիտի խաղաս, ու քեզ գնդակի նման ստեղից ընդեղ են տշում բոլոր կաբինետներով` եթե փող չտաս։ Ես, որ մաքասազերծել էի բեռս, ու բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի առկայության օրոք ունեի ստանդարտիզացման ենթակա ապրանքներ։ Էդ կոմիտեում ամեն ապրանք իրանց սահմանած գներով են ստանդարտիզացնում։ Մի գին են ասում, հետո թե բա` «Ապե, պետականն էլ պիտի մուծես»։
Անցնենք մեքենային։
Աշխարհում տենց մի երկիր չկա, որտեղ դու ուզես փող տաս ու մեքենադ քշես, ասեն` չէ։ Ստեղ ասում են։ Բացի նրանից, որ նորմալ երկրներում մեքենադ քշելու համար փող չեն ուզում քեզնից` բացի կամուրջներից ու մեծ ավտոկադերից, ոնց որ իրանց քաղաքացիներից, նորմալը երեք ամիս իրավունք ունես քշելու` էն երկրներում, որտեղ վիզա չկա։ Ես ունեմ մի տարվա կացության քարտ, ինձ վիզա պետք չի, բայց ինձ տալով մի տարվա կացության իրավունք, տալիս են ընդամենը 180 օր մեքենա քշելու իրավունք` 15 օրվա համար վճարելով 20000 + 15000 դրամ էկոլոգիան աղտոտելու համար, բայց որից հետո ես պետք է մաքսազերծեմ իմ մեքենան, կամ դուրս հանեմ հանրապետությունից։ Վրաստանում ձրի ա, ես մոտ վեց ամիս մեքենաս թողել եմ էնտեղ` կայանել եմ վարձով։ «Մեզ մոտ երկու ամսվա կայանատեղին կնստեր 130 000 դրամ։
Հիմա չկայացած բիզնեսիս մասին։
Գործը դեռ չսկսած բոլոր տեղերից` հարկայինի բոլոր բաժիններից սկսեցին ռեկետը։ Հերթով` ամեն երկուշաբթի, հարկայինի տարբեր բաժիններից գալիս էին, և անձամբ պետերն ու ասում էին, որ ուզում են «Ծանոթանան ինձ հետ»(կորզել` որքան կարող են, ինչպես կարող են ու ոնց կարող են)։
Եւ վերջապես հայտնվեցին երկու հոգի, ու ասեցին, որ ձեզ տարին մի անգամ անպայման պետք է տուգանենք չխփած չեկի համար, որն իհարկե չեն բռնել, իսկ ես իբր չեմ խփել` տենց ա ձեւը, ասեցին, որ հանգիստ աշխատես։ Ես տվեցի, որովհետեւ եկել էի ապրելու, ուզում էի աշխատել, թող որ աննորմալ կերպով… Բայց իրանք իրանց խոսքի տերը չեղան, էլի եղան իրանց կողմից փորձեր, բայց ես չտվեցի` «հայավարի» լուծեցի էդ հարցը, ոնց որ կարգն ա ստեղ էսօր դառել…
Ռեկլամի բաժինն էլ գցեց։ Ես իրավունք ունեմ իմ խանութի ճակատամասի 1/3-ին տառեր գրել։ Էս բաժնի կապրիզների պատճառով իմ ռեկլամն ինձ վրա եռակի նստացրեցին` իրանց փոփոխությունները մտցնելով, ու դա էն դեպքում, որ ես էդ 1/3-ի իրավունքն ունեմ ձրի։
Նախկին քաղաքապետն եկավ խանութ ու աշխատողին ասեց, որ մենք պետք է մեր խանութի դիմացը կանաչապատենք։ Ու սա էդքան անկապ ծախսերից հետո, էդ էլ մենք պիտի անե՞նք, սաղ աշխարհում քաղաքապետարանն ա անում…. Ո՞րն ասեմ է…
Ստեղծված ծանր պայմաններում, որի մեծ մասի մեղավորը չպատճառաբանված բարձր հարկերն են, ներմուծման բարդացումից` մաքսատնից սկսած, նաեւ` վարձակալության անտրաբամանական աստղաբաշխական գներն ու գործարարին շահույթ ստանալու անհնարինությունը պարտադրված պայմաններում բերեցին նրան, որ ես ներկրելով ապրանք, բացելով խանութներ, դրա մեծ մասը ստիպված ծախսում էի` վճարելով ամեն շաբաթ զանազան փող պահանջող չինովնիկներին։ Մյուս մասը`գնում էր շուկայի բացակայության պայմաններում ահռելի հարկերին ու մրցակցության անհավասար պայմաններին։ Առեւտուր չկա, մայր գումար չի գոյանում, որ գնաս էլի ապրանք բերես… Երկու տարվա մեջ 100 000 դոլար տակ եմ տվել։ Հայաստանը խժռեց իմ կապիտալը։ Ես գնալու եմ, ու կգամ մենակ հանգստանալու։ Ստեղ բիզնես անելու տեղ չի։ Տուն առա որ ապրեմ, մի քանի ամսից ստիպված ծախել եմ»…
Իմ օդանավը ժամանեց, ես շնորհակալություն հայտնեցի Արշակին գլանակի փոխարեն ստացած պատմության համար, ու խոստացա մինչեւ նրա մեկնելը պատմել այն մարդկանց։ Չնայած` էնպես չի, որ չգիտեն…. Իսկ Արշակը երկու օրից իր նորաստեղծ ընտանիքով լքելու է Հայաստանը… Ու էլի արշակներ… մարդիկ, ովքեր կարող էին շենացնել Հայաստանը, կհարստացնեն Բուլղարիային, Հունգարիային, Իտալիային ու Գերմանիային, Ամերիկային ու Ավստրալիային։ Բայց ամենից շատ, իհարկե` Ռուսաստանին։ Բոլորը կգնան, ու կմնան իշխանավորներն ու նրանց սպասարկող անձնակազմը….
Հ.գ. Ես գրելու եմ Հայաստանը լքող մարդկանց պատմություններ, վերնագրվելու է «Հայրենիքը լքելու հինգ պատճառ»։ Ովքեր ունեն պատմություններ` պատմեք մեզ։
Զանգահարիր քո ուսուցչին ու շնորհավորիր, թող նա իմանա, որ հիշում ես իրեն։
Ես խոնարհվում եմ բոլոր իսկական ուսուցիչների անձնվիրության առջև, ցավոք, նրանք հին սերնդից են ու վատառողջ: Առողջություն եմ ցանկանում, ու որ աշակերտները նրանց հիշեն գոնե էս օրը:
Ուսուցիչն ինձ համար սրբություն է եղել, ինձ տատս է էդպես դաստիարակել, նա համարում է, որ ուսուցիչն ու բժիշկը ամենաանձնվեր մարդիկ են, լավ մարդիկ են: Տատս ամեն տարի ուսուցչի օրվա նախօրեին շերտավոր գաթա էր թխում, էն, նրանցից, որ քառակուսի խաչուփաչվում էին խաչապուրու պես, բայց փոքր ավելի: Կարագով թխված, հալալ, տնական շերտավոր գաթա: Ու ես դեղձի երեք լիտրանոց կոմպոտների հետ տանում էի դպրոց` ուսուցիչներիս հյուրասիրելու:
Մենք` աշակերտներով, առանց որևէ մեկի պարտադրանքի, տոն էինք կազմակերպում նրանց համար, որովհետև սիրում էինք նրանց, ու նրանք էլ մեզ էին սիրում: Երբ փոքր էի, տատս պատմում էր նախապատերազմյան ու հետպատերազմյան ուսուցիչների մասին, թե ինչպես էին նրանք ձմռանը հեռու գյուղերի աշակերտներին պահում իրենց տներում, միայն թե նրանք դպրոց հաճախեն, կրթություն ստանան: Էդ տարիներին ուսուցիչներն իրոք հրաշք են եղել… Տատս ասում է, որ էնքան էին նրանք պաշտված, որ նույնիսկ մեր մտքով էլ չէր անցնի, որ նրանք կարող են զուգարան գնալ, ուտել, քնել…
Նրանց ասած ամեն խոսքը ճշմարտություն էր աշակերտների համար: Ու եթե միայն սովետական կեղծ արժեքային համակարգը չխցկվեր դպրոց, մենք հիմա կունենայինք շատ լավ հասարակություն, որովհետև ուսուցչի խոսքը ուժ ուներ, ցանկացած PR-ից էլ լավ էր ներազդում, ու էդ խոսքը շատ ժամանակ բարբառում էր կոմունիստական զիրթուզիբիլ, որից ազդված մարդը զոմբիանում էր: Բայց դա, միևնույն է, չէր խանգարում ուսուցչի վեհ կերպարի ընկալմանը, չի խանգարում նաև այսօր, քանի որ ուսուցիչն ինքն էր էդ տարիներին հավատում կոմունիզմի արդարությանն ու հաղթանակին: Կար գաղափարական կորիզ, ինչը չկա այսօր մեր դպրոցների ուսուցիչների մոտ: Որտեղի՞ց լինի:
«Երկիրը չգիտես ինչ է, ով է ղեկավարում, անպատժելիությունը ոմանց դեգրադացնում է, ոմանց խեղճացնում ու ստրկացնում, չգիտես ի՞նչ սովորեցնես աշակերտին, ո՞րն է այսօրվա գաղափարախոսությունը, ո՞րն է մարդկային արժեքը համարվում մեր օրերում, ո՞ւր ենք գնում մենք ի վերջո…»: Էսպես մտածում են մտածող ու գիտակցաբար էդ մասնագիտությունն ընտրած ուսուցիչները: Մյուսները, որ ուղղակի դիպլոմ ունեն ու իրենց գործն են անիծում, ովքեր ատում են աշակերտին` որպես տհաճ զգացողություններ առաջացնող օբյեկտի, ներվայնացնում են, հունից հանում, իրենք էլ են հունից դուրս գալիս, մտածում են. «Ի՞նչ փող են տալիս յանի ինձ, որ ես դեռ մի բան էլ սովորեցնեմ: Ավելի լավ է ինձ ու ինձ ուսուցիչ խաղամ՝ ճնշեմ, ստորացնեմ, թեմայից շեղեմ, անարդար գնահատեմ, ամեն ինչ անեմ, որ ամեն օր ձեզնից ինչքան հնարավոր է քչերը ներկա լինեն դասերին, որովհետև դուք իմ չկայացած երազանքների վկաներն եք, ու ես չեմ ուզում ձեզ տեսնել»:
Վաղուց մեր մանկավարժական բուհերում մանկավարժներ չեն պատրաստում, լավագույն դեպքում՝ միայն առարկաների մասնագետներ: Վաղուց ժամանակն է մանկավարժական, ինչպես նաև բժշկական (սրանք իրոք էն ոլորտներն են, որ չի լինի առանց գործը սիրելու ու նվիրումի աշխատել, այլապես գռդոն է ստացվելու) բուհերում մտցնել պսիխո-հոգեբանական փորձաքննություն, ես կասեի` նույնիսկ ստեղծել ինչ-որ թեսթեր, որոնց միջոցով հնարավոր լինի պարզել մարդու գոնե տեսակը՝ կարո՞ղ է նա լինել բժիշկ կամ ուսուցիչ: Ու նոր հետո թույլատվություն տալ` քննություններին մասնակցելու:
Ու էս փսիխոն պետք է մասնագիտական քննություններից կարևոր լինի: Բայց դե համ ասում եմ, համ էլ մտածում` էդ քանի՞ անաչառ էքսպերտ կգտնվի մեր ապականված բարքերով երկրում, ուր ամեն 5-րդը, իմ անձնական հետազոտության արդյունքներով համ կաշառք է տալիս, համ վերցնում:
Ուսուցիչներ են պատրաստում պետք եկածից շատ ավելին: Ո՞ւմ է դա պետք: Չի՞ նպաստում արդյոք ուսուցիչների շուկայի էդ գերհագեցածությունը դպրոցներում աշխատանքի ընդունելու կոռուպցիայի զարգացմանը: Նպաստում է, էն էլ ոնց:
Իսկ համընդհանուր կրճատումները, որով օրեցօր սպառնում են մեր ուսուցիչներին, դրանք ի՞նչ է, նորմա՞լ են, արդյո՞ք կրճատման թիրախի տակ վերցրված ուսուցիչը մի քանի հազար դրամ չի տա տնօրենին՝ կտա:
Բա էդ գումարը ո՞րտեղից ունենա, որ տա: Աշակերտից պիտի կորզի, դասին դաս չսովորեցնի, էնենց անի, որ գնան մոտը պարապելու, հետո էլ տարբեր անմիտ- անիմաստ միջոցառումների համար որպես դասղեկ փող հավաքի, որ տնօրենին տալիք դզի: Բա սենց ուսուցի՞չ կլինի: Բա է՚դ ուսուցիչը պիտի մեր երեխեքին մարդկություն սովորեցնի՞: Բա ի՞նչ անենք:
Կազմենք քաղաքացիական հսկողության կառույցներ ու հսկենք ուսուցիչների, բժիշկների աշխատանքը` նաև ապահովելով նրանց իրավունքների պաշտպանությունը: Բայց լավ կլինի, որ դա անեն հենց իրենք` իրոք կոչումով ու նախախնամությամբ ուղարկված ուսուցիչները, ստեղծեն արհմիություններ ու պաշտպանեն իրենց մասնագիտական պատիվը, վտարեն իրենց շարքերից անարժաններին ու ուսուցչի անունն արատավորողներին: Այդ արհմիությունները նաև կաշխատեն ուսուցիչների աշխատավարձերը պատվաբեր դարձնել, որ ուսուցիչը ստիպված չլինի զանազան պատրվակներով աշակերտներից փող կորզել գոյատևելու համար:
Ինչպես արդեն տեղեկացվել է, սողանքի գոտում անհետ կորած 5 անձանցից առայժմ տեղեկություններ չկան: Հինգից երկուսը եղբայրներ են. Երևանի բնակիչներ 38-ամյա Արմեն Սորսումատյանը, 47-ամյա Մեխակ Սորսումատյանը: Արմեն և Մեխակ Սորսումատյանները դեպքից 20 րոպե առաջ խոսել են հարազատների հետ, պատմել, որ եղանակը սարսափելի է, որի պատճառով էլ իրենք ուշ տեղ կհասնեն,տեղեկացրել են, որպեսզի նրանք չանհանգստանան: Դրանից կարճ ժամանակ հետո, հարազատների պամելով, տղաների հետ այլևս կապ հաստատել չի հաջողվել:
Հարազատները եղել են սողանքի վայրում: Նրանք հուսահատված են. «Կատարյալ խառնաշփոթ էր և ոչ մի վերահսկողությոն չկար. չկար որևէ տեխնիկա, փրկարարների ձեռքին միայն բահեր էին, իսկ որոշներն էլ պարաններով կապված փորձում էին իբր մի բան անել, ցույց տալու համար, որ գործ են անում: Նրանք նստած ծխում էին ու զրուցում, հերթափոխում էին իրար, իբր տեսեք` աշխատում ենք: Տավուշի փրկարաները զանգում էին Լոռու փրկարաներին,հարցնում` թե ո՞ւր հասան, ինչ եղան, մյուսները Գեղարքունիքի փրկարաներին, իսկ արդյունքում ոչինչ չէր արվում կորածներին գտնելու համար: Ճիշտ է, ազնվորեն ասած, վտանգավոր էր, համարյա 70 աստիճան շեղում կար, բայց նորմալ տեխնիկա լինելու դեպքում հնարավոր էր արագ լուծել հարցերն ու մարդկային կորուստներ չունենալ»:
Զարմանալի է, որ Արտակարգ իրավիճակների տրամադրած հաղորդագրությունների ճիշտ հակառակ պատկերն են նկարագրում դեպքի վայրում եղած մարդիկ. «Փրկվածներն ու տուժածների հարազատներն էին բահերը վերցրել ու անհուսությանից փորում էին` փորձելով մի բան անել, բայց զուր: Ղեկավարությունն էլ անգործ կանգնած էր ու սուտ լուրեր էր տրամադրում լրատվամիջոցներին»:
Ըստ նրանց` վարչապետի այցը ուղղակի խայտառակ իրավիճակ է արձանագրել. «Վարչապետն եկավ, իբր ինչի՞ համար. ի՞նչ արեց. խոսեց ու գնաց, երկու օր է արդեն, թող մի նորմալ տեխնիկա բերեին, օգնող լրացուցիչ ուժեր բերեին ու հնարավոր է, որ մարդկային կորուստներ չլինեին: Սա այն դեպքն է, որ արագություն է պահանջում: Թե չէ սողանքի տակ մնացած մեքենաների ապահովագրման ու փոխհատուցման մասին են խոսում: Ի դեպ, քիչ չէին նաև խառնաշփոթից օգտվողները, վթարված ավտոմեքենաներից գողության դեպքեր տեսնողներ էլ են եղել»:
Ըստ ականատեսների` փրկվածներն էին, որոնք տեսել էին դեպքի մանրամասները, փորձում էին օգնել, կոնկրետ տեղն էին ցույց տալիս, «թե` ահա այստեղ փորեք, իսկ փրկարարներն ու նրանց ղեկավարներն ասում էին` «100% գարանտիա տվեք, նոր սկսենք, իզուր չաշխատենք»: Սարսափելի վիճակ էր, փրկվածները վստահ էին, որ եթե այդ մարդիկ մեքենաներից չեն հասցրել դուրս գալ, ուրեմն մահացել են, քանի, որ մեքենաները ջարդուջփշուր էին եղել, այնտեղ մարդը ողջ մնացած չի լինի, անհույս է»:
Մենք փորձեցինք մանրամասներ պարզել նաև Արտակարգ իրավիճակների նախարարությունից, որտեղից ստացանք զուտ պաշտոնական պատասխան. «Այժմ սողանքի գոտում աշխատանքները բաժանված են 5 տեղամասերի,ներգրավված է ոչ միայն Լոռու և Տավուշի, այլև հարակից մարզերի փրկարար ծառայության աշխատակիցները: Հենց առաջին իսկ րոպեններից վերահսկվում էր ամեն ինչ, կար համապատասխան տեխնիկա`էսկալատորներ, քարշակներ և այլն, սակայն եղանակային անբարենպաստ վիճակը դժվարեցնում էր փրկարարների գործը: Այժմ բանակցություններ են տարվում ծանր տեխնիկա, օդուժ աշխատանքների մեջ ներրգրավելու համար : Այդ հարցում պետք է օգնեն Պաշտպանության նախարարության ուղղաթիռները, Հարավ-Կովկսյան երկաթուղու և մասնավոր ընկերությունների տրամադրած մյուս տեխնիկան`կռունկներ, քարշակներ: Սողանքը ակտիվ է և ամեն վայրկյան կարող են նոր փլուզումներ լինել,երեկվա դրությամբ անհետ կորած 12 անձանցից 7-ը կապվել են իրենց հարազատների հետ, իսկ մյուս 5-ի մասին նոր տեղեկություններ չկան»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19:03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում` Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: 130 մ երկարությամբ եւ 60 մ բարձրությամբ հողազանգվածը լցվել է ավտոճանապարհին եւ այն ամբողջովին դարձրել անանցանելի: Հողազանգվածի տակ է մնացել տարբեր մակնիշի եւ բեռնատարողության շուրջ 35 ավտոմեքենա:
Աննա Ալեքսանյան
Տեղեկություններ կան երեկ` հոկտեմբերի 2-ի երեկոյան, ժամը 19.00-ի սահմաններում Տավուշի մարզի Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհին տեղի ունեցած սողանքի հետեւանքով անհայտ կորած մարդկանց մասին: Այդ մասին հայտնում տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:
Նրանք են`
1. Արմեն Սորսումատյան (1973 թ. ծնված, Երեւանի բնակիչ)
2. Մեխակ Սորսումատյան (1964 թ. ծնված, Երեւանի բնակիչ)
3. Նորիկ Միրզոյան (1939 թ. ծնված, Լճկաձոր գյուղի բնակիչ)
4. Արթուր Գուգենի Հակոբյան (1992 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի)
5. Գուրգեն Մովսեսի Հակոբյան (1949 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի)
6. Գենա Սուրմանիձե (1961 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի)
7. Նուքրի Սուրմանիձե (1981 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի)Դեպքի վայրում որոնողական աշխատանքները շարունակվում են:
ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում գործում է թեժ գիծ՝ 010-52-96-90 , 010-36-02-97 , 060 44 02 38 հեռախոսահամարներով:
Քիչ առաջ տեղեկություններ եղան Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհին տեղի ունեցած սողանքի հետևանքով անհայտ կորած մարդկանց մասին:
ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են,որ նախկինում անհայտ կորածների ցուցակում նշված 49-ամյա Մամիկոն Գասպարյանը, 27-ամյա Ալեքսանդր Բաղդասարովը, 25-ամյա Տիգրան Մեջինյանը, Գյումրիի բնակիչ, 36-ամյա Վարդան Կարապետյանը, Գյումրիի բնակիչ, 41-ամյա Արտակը կապի են դուրս եկել իրենց հարազատների հետ եւ ասել, որ սողանքի պահին դեպքի վայրում չեն եղել:
Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքային գոտում ամբողջ գիշեր շարունակվել են որոնողա-փրկարարական աշխատանքները:
Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որհոկտեմբերի 4-ի, առավոտյան ժամը 08:20-ի դրությամբ անհայտ կորածների ցուցակում փոփոխություններ չկան:
Մամուլում հրապարակումներ եղան, որ «Լավաշի» Սուրիկի ավագ որդին` Արտուշ Հակոբյանը, ինչպես փորձում է ներկայացնել հայրը, անմեղ գործարար չէ, չնայած մեզանում անմեղ գործարարներ գրեթե չկան: Արտուշը լուրջ հանցագործի համարում ունի և նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել ծանր հոդվածներով. «1961թ. ծնված Արտուշ Հակոբյանը. առաջին անգամ դատվել է 1987թ. մարտին՝ պետական ունեցվածքի հափշտակման մեղադրանքով և դատապարտվել է 13 տարվա ազատազրկման: 1990թ. հունիսին կրկին դատապարտվել և երեք այլ կալանավորների հետ փախել է կալանավայրից: Իրեն հետապնդելու ժամանակ զինված դիմադրություն է ցույց տվել ոստիկաններին: Արդեն 1998-ին կազմակերպել և առևանգել է այն ժամանակ բանկերի ասոցիացիայի նախագահ Բագրատ Ասատրյանին, պահել Գառնիում և 100 հազար դոլար փրկագին պահանջել: Հաջողացրել է խույս տալ, բայց կարճ ժամանակ անց կրկին կալանավորվել է, բայց դատարանում, ինչպես բոլոր նախորդ անգամները, դատախազի միջնորդությամբ ճանաչվել է հոգեկան հիվանդ և տեղափոխվել Սովետաշենի հոգեբուժարան՝ իբր, հարկադիր բուժման: Մեր աղբյուրը պնդում էր, թե նա այսօր էլ «օրենքով» պիտի լիներ հոգեբուժարանում՝ ուժեղացված ռեժիմի տակ, բայց այդ ռեժիմն էլ է խախտված եղել, և նա եղել է կիսաբաց ռեժիմում: Ասում են՝ այդ ողջ ընթացքում նրան այցելել են ազդեցիկ դատախազներ: Վերջին անգամ հոգեբուժարանից փախել է 2001-ին և մինչ օրս ազատության մեջ է եղել», — գրում է «Առավոտը»:
Այն որ մանրամասները շատ հետաքրքիր են ու մտածելու տեղիք են տալիս կասկած չի հարուցում, սակայն ամենահետաքրքիրը հոգեբուժարանի դերն է. գաղտնիք չէ, որ «Նուբարաշենի հոգեբուժարանը», որ երկար տարիներ ղեկավարել է հանրապետության գլխավոր հոգեբույժը, եղել է բանակից, կալանավայրից ազատվողների հուսալի հենարանն ու գործընկերը, սակայն զարմանալիորեն միշտ`աղմկահարույց բացահայտումներում շրջանցվել է:
Տարիներ առաջ այդպիսի մի աղմկահարույց պատմություն եղավ հենց նուբարաշենի խճուղում, քրեական հեղինակություն Ֆառի`Արթուր Սարգսյանի պատվերով (մեկ հոգու գլխագինը 50 հազար դոլար: Իհարկե, իրական պատվիրատուն բոլորովին այլ անձ էր, Ֆառն ընդամենը կազմակերպիչ էր), սպանության առաջադրանք էր ստացել քիլլերների մի խումբ: Թիրախը Ծաղիկ Ռուբոյի`ԱԺ պատգամավոր Ռուբեն Գևորգյանի եղբոր երկու որդիներն էին: Նրանցից մեկը պետք է «օրենքով գող» կարգվեր և հարկ էր, որ ազատվեր բանակից:
Դեպքը տեղի ունեցավ Նուբարաշենի խճուղում հենց փողոցի վրա, տաքսի ավտոմենքենայի մեջ սպանվեցին ՊՆ բուժվարչության պետի տեղակալը, տաքսու վարորդը և Գևորգյան եղբայրներից մեկը: Նրանք եկել էին նուբարաշենի հոգեբուժարան որպեսզի «հոգեբուժարանով» բանակից ազատեին Գևորգյան եղբայրներից մեկին: Գործը բավական մեծ հնչեղություն ստացավ,գործով անցնող տեղեկությունները հաստատվեցին, սակայն թե ՊՆ բուժվարչության պետի այնտեղ գտնվելու փաստին, թե հոգեբուժարանին այդպես էլ չանդրադարձան.
Ասում են այս անգամ Ոստիկանությունը, պատրաստվում է զբաղվել նաև«Նուբարաշենի» հոգեբուժարանով, որը, դատելով այս պատմությունից, ըստ էության, «դարձել է կրիմինալ «հոգեխանգարվածների» ապահով ապաստան»: Մենք զանգահարեցինք «Նուբարաշեն» մեկնաբանություն ստանալու ակնկալիքով, սակայն հեռախոսներն այնտեղ համառորեն լռում էին: Իսկ Գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանի բջջայինին պատասխանեց նրա կինը, տեղեկացնելով, որ Թորոսյանը վիրահատվել և գտնվում է հիվանդանոցում, ու չի կարող պատասխանել զանգերին: Հետաքրքիր է, որ առողջապահության նախարարությունում այս մասին տեղյակ չէին.
Ուղիղ չորս տարի է անցել այն օրից, երբ համաժողովրդական շարժումը հստակորեն դրեց ավազակապետության լուծը թոթափելու խնդիրը՝ ենթարկվելով դաժան հալածանքների ու բռնությունների, ընդհուպ մինչեւ խաղաղ ցուցարարների գնդակոծում եւ հարյուրավոր մարդկանց բանտարկություն։ Թեեւ նշված խնդիրը մինչ օրս էլ դեռեւս լուծված չէ, բայց միեւնույն է, այդ քառամյա պայքարը պետք է համարել հայ ժողովրդի քաղաքական ու քաղաքացիական հասունության, կամ ավելին, ազգային արժանապատվության ամենանշանակալի դրսեւորումը, որը վերջիվերջո չի կարող չտալ իր պտուղները։ Մեկանգամյա պոռթկումների ու ընդվզումների ընդունակ են բոլոր ժողովուրդները, բայց, որպես կանոն, հաջողության են հասնում միայն նրանք, ովքեր տեւական համառություն, տոկունություն ու վճռականություն են ցուցաբերում։ Քառամյա հետեւողական պայքարով, զրկանքների դիմանալու ունակությամբ, դուք ապացուցեցիք, որ ձեր համառությունը, տոկունությունն ու վճռականությունը սահման չունեն։ Ուստի բոլորովին մի՛ կասկածեք, որ հակառակ ավազակապետության կատաղի դիմադրությանը, հակառակ միջազգային հանրության կողմից նրան ցուցաբերված անվերապահ աջակցությանը, հակառակ հասարակության մի մասի կրավորականությանն ու հարմարվողականությանը, եւ հակառակ ձեր առջեւ ծառացած բոլոր մնացյալ դժվարություններին, դուք վաղ թե ուշ հաղթելու եք։ Ավելին, դուք արդեն իսկ հաղթած եք, քանի որ չեք հաշտվել ձեր դեմ կատարված սոսկալի անիրավության հետ եւ մտադիր չեք համակերպվել բռնատիրության, տգիտության ու գավառամտության առջեւ գլուխ խոնարհելու եւ ճակատագրի անելանելիությանը ենթարկվելու մտքին։
Այս հավատամքը բխում է հետեւյալ սկզբունքային ելակետերի հստակ ըմբռնումից.
1. Հայաստանի ներկա վարչախումբը իշխանությունը յուրացրել է ոչ թե արդար ընտրությունների, այլ լայնածավալ կեղծիքների, բռնությունների եւ սեփական ժողովրդի դեմ կազմակերպված սառնասիրտ սպանդի միջոցով։
2. Վարչախումբը ոչ միայն ընդունակ, այլեւ մտադիր էլ չէ փոխել իր հանցավոր էությունը եւ իրական բարեփոխումների միջոցով հաղթահարել երկրում առկա քաղաքական եւ սոցիալ-տնտեսական ճգնաժամը, ինչպես նաեւ թեկուզ մասնակիորեն շտկել օրինականության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների բնագավառներում տիրող անհանդուրժելի վիճակը։
3. Վարչախմբի հետագա գոյությունը խոչընդոտում է պետության բնականոն զարգացումը, ոչնչացնում ժողովրդի ստեղծագործ ոգին եւ, առանց չափազանցության, սպառնում երկրի ազգային անվտանգությանը։
Սրանք այլեւս այնպիսի ճշմարտություններ են, որ լրացուցիչ հիմնավորման կարիք չունեն, որովհետեւ բոլոր հիմնավորումները չորս տարվա ընթացքում բազմիցս ներկայացվել են, իսկ պակասն էլ լրացրել է Wikileaks-ը։ Դժվար է պատկերացնել, որ որեւէ բանական էակ թեկուզ չնչին կասկած ունենա այս ճշմարտությունների նկատմամբ կամ ինչ-որ հույսեր կապի Հայաստանի ներկա իշխանությունների հետ։
Իր վերջին մի քանի ելույթներում Սերժ Սարգսյանը սովորություն է դարձրել անընդհատ կրկնելու, որ Հայաստանը իրավական, ժողովրդավարական եւ բարգավաճ երկիր է դառնալու քսան տարի հետո։ Եթե մի կողմ դնենք նման գուշակումների բացահայտ անլրջությունը, որի դասական նախադեպը քսան տարվա ընթացքում կոմունիզմի կառուցման խրուշչեւյան առասպելն էր, ապա Սարգսյանի ասածի բուն իմաստը հետեւյալն է. քսան տարի էլ դուք օր ու արեւ չեք տեսնելու, քսան տարի էլ ցամաք հացի կարոտ եք մնալու, քսան տարի էլ ձեր միակ նեցուկը լինելու է գաղթականի ցուպը, քսան տարի էլ արդար ընտրություններ տեղի չեն ունենալու, քսան տարի էլ երկիրն անպատիժ թալանելու, խժռելու ու հղփանալու ենք, իսկ քսան տարի հետո կամ էշը կսատկի, կամ իշատերը։ Ավելի ցինիկ կեցվածք կամ ժողովրդի սպասումների նկատմամբ ավելի ծաղրական վերաբերմունք անհնար է պատկերացնել, մանավանդ եթե նկատի ունենանք, որ իր, այսպես կոչված, «նախագահության» երեքուկես տարիների ընթացքում Սերժ Սարգսյանն այդպես էլ չի կատարել որեւէ դրական քայլ, որը հիմք տար հավատալու երկրի ապագայի նրա գծած հեռանկարին։
Մի քանի առիթներով ես նշել եմ, ավելին՝ Եղիազար Այնթապցի կաթողիկոսի օրինակով նաեւ լուսաբանել, որ նույնիսկ կեղծված ընտրություններից ու մարտիմեկյան ողբերգությունից հետո Սերժ Սարգսյանը պատեհություն ուներ ինչ-ինչ դրական քայլերի միջոցով շահելու ժողովրդի սիրտը եւ դրա շնորհիվ որոշ օրինակարգություն ձեռքբերելու։ Այդ նպատակին հասնելու համար նա պետք է հստակորեն սահմանազատվեր Ռոբերտ Քոչարյանի արատավոր ժառանգությունից, վճռական պայքար մղեր քրեաօլիգարխիկ համակարգի դեմ, լրջագույն միջոցներ ձեռնարկեր կոռուպցիայի հաղթահարման ուղղությամբ, անմիջապես ազատ արձակեր բոլոր քաղբանտարկյալներին, բացահայտեր մարտի 1-ի տասը սպանությունները, վերացներ տեղեկատվության էլեկտրոնային միջոցների նկատմամբ հաստատված պետական վերահսկողությունը եւ այլն։ Ի դեպ, ինչպես պարզվում է Wikileaks-ի մի հրապարակումից, մեզանից անկախ, Արեւմուտքի համար եւս հայաստանյան իրադարձությունների նման զարգացումն է եղել ամենացանկալի ու խրախուսելի սցենարը (Wikileaks. 08YEREVAN204. տե՛ս նաեւ «ՀԺ». 6.09.2011)։
Եթե արվեին բանականության եւ հանրային շահերի շրջանակում տեղավորվող այս քայլերը, ապա մենք վաղուց կապրեինք բոլորովին այլ երկրում, ներքաղաքական լարվածությունն այսքան սուր չէր լինի, շատ ավելի բարվոք կլիներ սոցիալ-տնտեսական վիճակը, արտագաղթն այսպիսի ահռելի չափերի չէր հասնի, անհամեմատ ավելի ամուր կլինեին Հայաստանի դիրքերը հայ–թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան կարգավորման գործընթացներում եւ, որ ամենակարեւորն է, կվերականգնվեր ապագայի հանդեպ ժողովրդի անդառնալիորեն սասանված վստահությունը։ Պարզվեց, սակայն, որ թե՛ մենք, թե՛ Արեւմուտքը ավելի լավ կարծիք ունեինք Սերժ Սարգսյանի մասին, քան նա արժանի էր, որովհետեւ հակառակ երկրի ու ժողովրդի շահերի, վերջինս ոչ միայն չգնաց այդ ճանապարհով, այլ ընտրեց վատագույն սցենարը, փորձելով մի կողմից՝ լայնածավալ քաղաքական հալածանքների, բռնությունների, բանտարկությունների, քարոզչական, ոստիկանական եւ հարկային տեռորի միջոցով ավարտին հասցնել ընդդիմության ջախջախման եւ ժողովրդին հլուհնազանդ հոտի վերածելու գործը, իսկ մյուս կողմից՝ որեւէ լուրջ քայլ չձեռնարկելով կոռուպցիայի դեմ իրական պայքարի, օրինականության վերականգնման եւ ժողովրդավարության հաստատման բնագավառներում, ըստ այդմ, ավելի եւս ամրապնդելով ու անհամեմատ ավելի սանձարձակ դարձնելով իր գլխավորած ավազակապետական համակարգը։ Ըստ երեւույթին, ե՛ւ մենք, ե՛ւ Արեւմուտքը, հաշվի չէինք առել խելագարության կանխավարկածը կամ չէինք պատկերացրել ավազակապետական վարչախմբի փչացածության ու հանցավորության աստիճանը։
Արդյունքում ունենք այն, ինչ ունենք. մի կողմից՝ բռնապետական, հղփացած, հանցագործ, իր հոռի բարքերից հրաժարվելու եւ հանրությանն ընդառաջ գնալու մտադրություն չունեցող իշխանություն, իսկ մյուս կողմից՝ այդ իշխանությունը չհանդուրժող եւ նրա մոտալուտ վախճանն ակնկալող ժողովուրդ։ Եթե միջազգային հանրությունը դեռեւս ինչ-որ հույսեր է փայփայում Սերժ Սարգսյանին դարձի բերելու եւ նրան ուղիղ ճանապարհի վրա դնելու առնչությամբ, եւ այդ նկատառումով այսուհետեւ եւս, ինչպես անցյալում, սատար է կանգնելու նրան, դա իր գործն է։ Համենայն դեպս, հակառակ արաբական երկրների իրադարձությունների հետեւանքով ժողովրդավարական աշխարհի դարձվածաբանության էական փոփոխությանը, մենք մեծ ակնկալիքներ չպետք է ունենանք, որ նաեւ փոխվելու է նրա կողմից Հայաստանի նկատմամբ մինչ այժմ դրսեւորված վերաբերմունքը։ Այսպիսի թերահավատության հիմք է տալիս այն հանգամանքը, որ գերտերությունների եւ միջազգային կառույցների վարքագծում հսկայական դեր է խաղում իներցիայի գործոնը, ինչի պատճառով նրանք շատ դանդաղ են փոխում իրենց նախկինում որդեգրած դիրքորոշումները։ Դրանով է բացատրվում, օրինակ, այն, որ Խորհրդային Միության քայքայումից քսան տարի անց էլ երբեմնի հակամարտ ճամբարներում շատերը դեռեւս չեն կարողանում ձերբազատվել սառը պատերազմի հոգեբանությունից։ Միջազգային հանրության դիրքորոշումը կարող է փոխվել միայն մեկ պարագայում՝ այն է, եթե նա տեսնի, որ Հայաստանի ժողովուրդը չի հաշտվում իր երկրում տիրող խայտառակ վիճակը հանդուրժելու մտքի հետ, եւ միակամ ու վճռական է այդ վիճակը շուտափույթ կերպով փոխելու հարցում։
* * *
Իշխանությանը բանականության դաշտ տեղափոխելու վերջին փորձը մենք կատարեցինք՝ նրա հետ քաղաքակիրթ երկխոսության մեջ մտնելու մեր նախաձեռնությամբ, հուսալով, որ դա է այն ճանապարհը, որը հնարավորություն է պարունակում հաղթահարելու ներկայիս քաղաքական ճգնաժամը եւ փոխզիջումների միջոցով սահուն անցում կատարելու դեպի սահմանադրական կարգի վերականգնումը։ Երկխոսության ընթացքում, սակայն, հասկանալի դարձավ, որ իշխանությունը պատրաստ չէ որեւէ լուրջ փոխզիջման, եւ ընդդիմության հետ բանակցությունները նրան պետք են միայն ԵԽԽՎ-ի հերթական գովասանագրին արժանանալու համար։ Ի՞նչ ակնկալիք կարելի է ունենալ ՀՀ գործադիր իշխանությունը, խորհրդարանական մեծամասնությունը եւ անձամբ Սերժ Սարգսյանին ներկայացնող անսահման լիազորություններով օժտված մի պատվիրակությունից, որը զլացավ անգամ իր ազդեցությունը գործադրել Կոնգրեսի հանրահավաքները հեռուստատեսությամբ ազդարարելու, հանրահավաքների օրերին տրանսպորտի բնականոն աշխատանքն ապահովելու կամ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը օրենքով սահմանված երաշխավորությամբ փոխելու չնչին հարցերում, ինչը պատճառ դարձավ առկախելու երկխոսությունը։
Ինչպես նշել եմ իմ նախորդ երկու ելույթներում, մեզ համար իսկզբանե իսկ ակնհայտ էր, որ երկխոսության բնականոն ընթացքի պարագայում անգամ, այն չէր հանգեցնելու մեր ուզած արդյունքին, որովհետեւ այդ արդյունքը բոլոր դեպքերում կախված էր լինելու ժողովրդական զանգվածների ճնշման աստիճանից, քանի որ, ինչպես փորձը ցույց է տվել, իշխանությունները հասկանում են միայն ճնշումների լեզուն։ Հետեւաբար, այսօրվանից եւեթ, մենք հարկադրված ենք ավելացնելու մեր ճնշումները եւ առավել հաճախակի ու մարդաշատ հանրահավաքների, ինչպես նաեւ զանգվածային այլ միջոցառումների միջոցով ստիպել իշխանություններին կատարելու մեր օրինական պահանջները։ Այլ միջոցառումների զինանոցը բավականին մեծ է՝ երթեր, հացադուլներ, տարբեր բնակավայրերում կազմակերպված միաժամանակյա հավաքներ, պիկետներ, գործադուլներ, նստացույցեր եւ շուրջօրյա հանրահավաքներ։ Ընտրությունը ձերն է, դուք եք որոշելու, թե ո՛ր ճանապարհով պետք է ընթանանք։ Ուստի խնդրում եմ՝ վանկարկումով արտահայտել ձեր վերաբերմունքը։
Շատ լավ, ձեր արձագանքն, ակնհայտորեն, միանշանակ է. մեծամասնությունը կողմ է շուրջօրյա հանրահավաքներին։
(Այժմ ինձ թույլ տվեք մի քանի րոպե խորհրդակցել Կոնգրեսի ղեկավարության հետ՝ որոշում կայացնելու համար։ Այդ նպատակով հայտարարվում է հինգ րոպեանոց ընդմիջում։ Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի եւ Քաղխորհրդի բոլոր անդամներին խնդրում եմ բարձրանալ հարթակ)։
Եւ այսպես, խորհրդակցության արդյունքում Հայ Ազգային Կոնգրեսն ընդառաջում է ինքնաբուխ միջոցառում անցկացնելու ձեր ցանկությանը եւ այս պահից ազդարարում շուրջօրյա հանրահավաքների մեկնարկը։ Դրա հետ մեկտեղ, մենք ձեզ հետ պետք է պայմանավորվենք այս միջոցառման ժամկետի, առաջ քաշած պահանջների եւ որոշ կազմակերպական հարցերի շուրջ։ Կոնգրեսի անունից ես առաջարկում եմ շուրջօրյա հանրահավաքների տեւողությունը սահմանել մեկ շաբաթ, եւ իշխանությունների առջեւ դնել այն նույն պահանջները, որոնք ձեզ ներկայացվել են նախորդ հանրահավաքում։ Դրանք են.
1. Մինչեւ տարվա վերջ անցկացնել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ։
2. Ընտրություններից առաջ ՀՀ ընտրական օրենսգրքում կատարել էական փոփոխություններ, նրանցում ընդգրկելով մեր ներկայացրած հայտնի առաջարկները։
3. Առաջիկա երեք ամիսների ընթացքում բացահայտել 2008թ. մարտի 1-ի տասը սպանությունները եւ քրեական հետապնդում սկսել դրանց պատասխանատուների նկատմամբ։
4. Ազատ արձակել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին եւ կարճել Կոնգրեսի յոթ երիտասարդ ակտիվիստների նկատմամբ հարուցված քրեական գործերը։
5. Վերացնել Երեւան քաղաքում փողոցային առեւտրի վրա դրված անօրինական արգելքը։
6. Չեղյալ հայտարարել Երեւանում տեղադրված կրպակների ապամոնտաժման վերաբերյալ ընդունված որոշումը։
7. Դադարեցնել մայրաքաղաքի ճարտարապետական նկարագրի այլանդակումը եւ արգելել Երեւանի կենտրոնում բարձրահարկ շենքերի կառուցումը։
8. Օրենքով արգելել բարձրաստիճան պետական պաշտոնյաների, Ազգային Ժողովի պատգամավորների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների կողմից մամուլի միջոցների եւ լրագրողների դեմ դատական հետապնդումների հարուցման պրակտիկան։
Նկատի ունենալով, որ առավել դժվարինը առաջին երկու պահանջների կատարումն է, նախորդ հանրահավաքում ես հարկ էի համարել հայտարարել եւ այսօր էլ կրկնում եմ, որ մենք մաքսիմալիստ չենք, եւ պատրաստ ենք լրջորեն վերաբերվել այդ առթիվ իշխանությունների առաջարկած ցանկացած ողջամիտ փոխզիջման։ Ավելին, փոխըմբռնումը հեշտացնելու նպատակով մենք պատրաստ ենք նաեւ, թեկուզ վաղվանից, շուրջօրյա հանրահավաքներին զուգընթաց, վերսկսել երկխոսությունը իշխանությունների հետ։ Իսկ ՀՀ նախագահի աշխատակազմի հետ ուղղակի կապ պահպանելու համար լիազորում ենք Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Մանուշակ Պետրոսյանին։ Շոշափելի արդյունքների չհասնելու պարագայում, մեկ շաբաթ անց մենք ձեզ հետ միասին կորոշենք՝ շարունակել, թե՞ դադարեցնել շուրջօրյա հանրահավաքները։
Իսկ այժմ անդրադառնալով կազմակերպական հարցերին, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում մեր վարքի հետեւյալ կանոնները.
– Շուրջօրյա հանրահավաքների բոլոր մասնակիցներից պահանջվում է երկաթյա կարգապահություն, բացառելով ինքնագործունեության որեւէ դրսեւորում.
– Ազատության հրապարակում կարգուկանոնի պահպանման պատասխանատվությունը դրվում է հասարակական կարգադրիչների վրա.
– Չի թույլատրվում ալկոհոլային խմիչքներ օգտագործած մարդկանց մուտքը հրապարակ.
– Բնակչության հանգիստը չխանգարելու համար երեկոյան ժամը 10-ից հետո հրապարակում դադարեցվում են աղմուկն ու երաժշտությունը.
– Խստիվ արգելվում է որեւէ շփում կամ վիճաբանություն ոստիկանության աշխատակիցների հետ.
– Ոստիկանության ներկայացուցիչների հետ տարբեր հարցերի շուրջ բանակցելու համար լիազորված են Լեւոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը, Դավիթ Մաթեւոսյանը եւ Ավետիս Ավագյանը.
– Այս կանոնները խախտող անձինք կհամարվեն սադրիչներ եւ կարգադրիչների կողմից դուրս կհրավիրվեն հրապարակից։
Հարկ եմ համարում նաեւ հատուկ շեշտել, որ, նկատի ունենալով ժողովրդի պահանջով անցկացվող այս միջոցառման խաղաղ բնույթը, իրավապահ մարմինները, «Հավաքների մասին» ՀՀ օրենքի համաձայն, իրավունք չունեն միջամտելու նրա ընթացքին։
Մեր հաջողության գրավականը խստագույն կարգապահությունն է եւ օրինականության սահմաններում գործելու ունակությունը։ Ուզում եմ հիշեցնել, որ քառամյա պայքարի ընթացքում մենք ոչ մի օրենք չենք խախտել, երբեք նպատակ չենք հետապնդել ու այսօր էլ մտադիր չենք երկիրը ցնցումների ու քաոսի մատնելու, իսկ, ինչպես մեկ անգամ արդեն հայտարարել եմ, Ղարաբաղում պատերազմի վերսկսման վտանգի պարագայում պատրաստ ենք դադարեցնել մեր քաղաքական գործողությունները եւ միահամուռ կերպով լծվել հայրենիքի պաշտպանության գործին։ Ես բոլորիդ յոթօրյա անմոռանալի տոնախմբություն եւ զվարթ տրամադրություն եմ մաղթում, որովհետեւ դառնությամբ, մաղձով ու բարկությամբ ոչ մի լավ գործ գլուխ չի կարող գալ։
Մեկ շաբաթ առաջ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը մասնակցում էր Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարին:
Ըստ հավաստի աղբյուրների` Ծառուկյանի ընկերակցությամբ և նույն ինքնաթիռով Մոսկվա է մեկնել նաև Ռոբերտ Քոչարյանը: Ասում են` հենց Մոսկվայում էլ կայացել է մեծ քաղաքականություն վերադառնալու Քոչարյանի որոշումը:
Այսօր լրագրողները դարձյալ Ալիկ Սերգեյիչին «բռնացրել են» կառավարության նիստից հետո.
Հարցը, որ բոլորին հետաքրքրում էր բնականաբար կապված էր ավազակախմբի բացահայտման մանրամասների հետ. «Էս խումբը վերջացած խումբ է, այն ուղղման էլ ենթակա չէ,- վերջից սկսեց Սերգեյիչը,- բանդան ամբողջությամբ ձերբակալված է: Մինչ այս պահը որևէ պաշտոնյա կամ նրա որդի բանդայում ներգրավված չէ և առնչություն չունի»:
Ըստ նրա ոստիկանները պարզել են, որ չորս հանցագործություն է կատարվել հանցախմբի կողմից, սակայն ժամանակ է պետք գողոնը հայտնաբերելու համար: «Այն ամբողջությամբ վերականգնել հնարավոր չի լինի, քանի որ գումարը ծախսել են», — ասաց Սերգեյիչը: Այսինքն`խոսքը վերաբերվում է գումարին, իսկ գողացված ապրանքներից որևէ իրեղեն ապացույց դեռևս ձեռքբերված չէ: Ոստիկանապետն ասաց, որ առայժմ հանցախմբի ղեկավարները երկուսն են համարվում, մեկն ավելի շատ ուղեղն է եղել, մյուսը` բռնության կողմնակիցը:
Չգիտես ինչու, ոստիկանապետը դեմ է, որ տրվեն այն մարդկանց անունները, ում տուն մտել են հանցագործները, ըստ նրա, պարզապես նշել է պետք դրվագները` Նոր Նորք, Մալաթիա, Կիլիկիայի դեպք, մյուսը հայտնի մարդ չէ:
Ինչ վերաբերում է «Լավաշի» Սուրիկի հայտարարությանը, թե իր որդիներին ձերբակալել են բիզնեսը իր ձեռքից խլելու համար, ոստիկանապետը հայտարարեց, որ բանդայի վնասազերծումը բիզնեսի հետ բացարձակապես կապ չունի: «Հակառակը, կողջունենք, որ հանցագործ աշխարհի նախկին ներկայացուցիչները փող աշխատեն, ուրիշների ունեցվածքին աչք չգցեն»,- նշեց Ալիկ Սարգսյանը: Սա նշանակում է, որ նախկինում դատապարտված Արտուշ Հակոբյանը, լավ կաներ գործարար ճանապարհով գումար աշխատել, և չգնար նման քայլի:
Իսկ այն, որ Սուրիկի տղա Արտուշը հանցագործ է, որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում, ավելին նրա կնոջը ևս` վրացահայ Մարինային, որին երկամսյա կալանքի սանկացիա է տվել դատարանը, կասկածում են հացակցության մեջ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.