23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ես ունեմ բնական պահանջներս բավարարելուիրավունք այն բուժհաստատության տարածքում,որտեղ ստանում եմ բժշկակական սպասարկում
Երկու օր էր առողջական պրոբլեմներ ունեի, երեկ որոշեցի գնալ տեղամասային` Հրաչյա Քոչարի վրա գտնվող 11-րդ պոլիկինիկան, որտեղ էլ արդեն 6 տարի է սպասարկվում եմ իմ ընտանեկան բժշկի կողմից, ու բավականին գոհ եմ պոլիկլինիկայի կողմից տրամադրվող նախնական բժշկական ծառայություններից։
Նախօրեին պայմանավորվելով բժշկիս հետ գնացի ուլտրաձայնային հետազոտության։ Պետք էր լիքը մեզապարկով հետազոտությունն անցնել, այդ պատճառով ընդունել էի նաեւ միզամուղ։
Նախ` 25 րոպե էդ լիքը մեզապարկով սպասել եմ մեր 72 համարի ավտոբուսին, հետո ինձ հազիվ զսպելով անցել եմ փաստաթղթային ձեւակերպումները. պարզվեց, որ ՈՒՁՀ, կամ ЭХО անելու համար պետք է ստանալ տնօրենի «դաբրոն»` ինձ ուղարկեցին հաստատելու ուղեգիրս։ Հետո բարով-խերով անցա հետազոտությունն ու էդ ամբողջ ընթացքում մտածում էի միայն մեզապարկս դատարկելու մասին: Քանի որ հետազոտության դրդող պատճառը ուղղակիորեն կապված էր միզուղիների բորբոքման հետ, ես նաեւ ահավոր ցավեր ունեի։ Վերջապես բժիշկն ավարտեց հետազոտությունն ու ինձ տվեց երկար սպասված անձեռոցիկը թանձրուկը մաքրելու համար` որն այդ պահին ազատում էր ավետում ինձ։
Հարցրեցի` «Իսկ զուգարանը որտե՞ղ ա», եւ օ՛ սարսափ. ստացա պատասխան., որին չէի սպասի երբեք` «Զուգարանները փակ են, պետք է մի կերպ տուն հասնեք»։ Դե, մարդն էդպիսի պահին իր ագրեսիան թափում է նրա վրա, ով հայտնել է լուրը… «Սա ի՞նչ խայտառակություն ա, ո՞նց կարող է պոլիկլինակայի զուգարանները փակ լինի», գոռացի ես: « Բարձրացեք, այդ մասին բողոքեք տնօրենին », -ասաց բժշկուհին։
Ես էլ պայթեցի… Չէ, մեզապարկս չէ, մեզապարկս դեռ դիմանում էր։ Կայծակի պես դուրս եկա կաբինետից ու սկսեցի հույս փայփայել, որ գուցե՞ աշխատողների համար ծառայողական զուգարաններ կան, ասեցին` չկա, մեկն ուղարկեց երկրորդ հարկ, երկար փնտրելուց հետո ես գտա զուգարանը, բայց դռան վրա մեծ կողպեք էր կախած։ Ի՞նչ իմաստ ունի զուգարանի դռան վրա կողպեք կախելը։ Մի խոսքով, երբ պարզեցի, որ զուգարան իրոք չկա էդ վեց հարկանի շենքում, ինձ նետեցի փողոց ու սկսեցի ամեն տեղ մտնել ու խնդրել. Չթողեցին ոչ խանութում, ոչ դեղատանը, միայն Վիվարոյում թողեցին։
Ազատելով միզապարկս ես մոտեցա հայելուն, որտեղից ինձ էր նայում կարմրած, քրտնքից մազերը իրար կպած շատ ագրեսիվ մեկը։ Ամբողջ մարմինս դողում էր։ Մի քիչ հանգստացա ու գնացի տնօրենի մոտ։ Տնօրենը` Հակոբյան Վարդան Ռազմիկովիչը նստած էր իր կաբինետում, որն էականորեն բարեկարգ էր պոլիկլինակայի սովետի տեսքի կաբինետներից ու միջանցքից, էլ չեմ ասում լաբորատորիայից, որ լրիվ «յախկ» վիճակում էր, ինչի մեջ համոզվեցի արդեն այսօր` երբ գնացի անալիզներ հանձնելու։ Ես ներս մտա ու ասեցի, ինչ մտածում էի։
— Ինչո՞ւ ոչ մի զուգարան չի աշխատում վեց հարկանի պոլիկլինկայի տարածքում, որը Դուք տնօրինում եք։
— Աշխատում ա, երկրորդ հարկինն աշխատում ա։
— Չի աշխատում, էդ զուգարանի դռան վրա մեծ կողպեք կա կախած։
— Դե, ձեր նմանների պատճառով չի աշխատում, մի ժամ առաջ որ գայիք, կտեսնեիք, թե ինչեր հանեց սանտեխնիկը կոյուղուց` էլ էմուլսիայի շիշ, էլ կներեք` ձեր կանացի էն բաներից։ Ես մեղավոր չեմ, որ ժողովուրդն անշնորհք ա։
— Ես էլ մեղավոր չեմ, ու Դուք ինձ ինչի՞ եք համեմատում «զասարենի» անողի հետ։ Դուք որպես պացիենտ ե՞ք ստեղ, թե՞ ոնց։
— Ես պացիենտ եմ, ու նաեւ լրագրող եմ, հիմա ես պահանջում եմ պացիենտի անունից, բայց անպայման կգրեմ էս մասին։
— Գրում եք գրեք, տնօրենը պատասխանատու չի, որ պացիենտները «զասարենի» են անում։
— Բայց Դուք ի՞նչ իրավունք ունեք մի մեծ շենք գրավող առողջապահական հաստատության մեջ գոնե մի աշխատող զուգարան չունենալ։ Բա ո՞րտեղ ես գնայի զուգարան, պետք ա գայի ձեր կաբինետուն չիշիկ անեի երեւի հա՞։
— Դե որ գրեք, էդ ձեր օգտագործած բառերն էլ կգրեք։
— Ի՞նչ բառ, «չիշի՞կ», ինչի՞ չեմ գրի որ։
— Չէ, հենց տենց էլ կգրեք, որ ասել եք որ իմ կաբինետում չիշիկ կանեք։
— Ես չեմ ասել չիշիկ կանեմ, ես ասել եմ պետք ա անեի երեւի։ Ձեզ պետք ա անհանգստացնի զուգարան չունենալու փաստը, այլ ոչ թե իմ օգտագործած «չիշիկ» բառը։ Անհոգ եղեք, չիշիկ, մեզ, ուրինա, բոլորն էլ գրական բառեր են։ Հիմա ես ի՞նչ պատասխան գրեմ, ի՞նչ եք Դուք ինձ պատասխանում։ Ինչի՞ չեն աշխատում զուգարանները։
— Ռեմոնտ ա։
— Լավ, տենց էլ կգրեմ` ռեմոնտ ա։
Դուրս եկա ու սկսեցի հարցուփորձ անել աշխատողներն, թե ո՞րտեղ են նրանք հոգում իրենց բնական կարիքները։ Ասեցին` ոչ մի տեղ, մեկ-մեկ երկրորդ հարկի զուգարանն է բաց լինում, էն էլ դա էլ են փակել։ Ամեն հարկում էլ կա զուգարան, ուղղակի դրանք փակ են ու ներսն էլ քանդած է։ Բավականին երկար ժամանակ` ստույգ չկարողացան ասել։ Ինչի՞ են քանդում զուգարանները, եթե էնտեղ «զասարենի» ա։ Իսկ գուցե՞ պարոն տնօրենին պետք են զուգարանների տարածքները այլ կարիքների համար` դրանք պոլիկլիկաներում բավականին ընդարձակ են սարքված եղել։ 11-րդ պոլիկլինիկայի շենքում կան. ինքը` բարդ հապավումների վերածված բժշկական միավորում` պոլիկլինիկան, Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտը, «Աէրոֆլեքս» կենտրրոնն ու էլի ինչ-որ բան, ու ոչ մի հատ զուգարան չկա՞։
«Մենակ տնօրենի կաբինետում զուգարան կա։ Հո չե՞նք գնալու իրա մոտ զուգարան խնդրվենք», — ասում էին պոլիկլինիկայի բուժաշխատողները, ովքեր ուրախացան, երբ ես ասեցի, որ «Վիվարոյում» թողնում են զուգարան։ -Դուք մի անգամ եկաք ու գնում եք, իսկ մենք առավոտից իրիկուն էստեղ ենք, ու հնարավորություն չունենք զուգարան գնալու»։
Եկա տուն, զանգահարեցի Առողջապահության նախարարություն` մամլո խոսնակ Շուշանիկ Հունանյանին։ Նա զարմացավ, ու ասաց, որ պոլիկլինիկաները քաղաքապետարանի վարչական իրավասության ներքո են` քաղաքապետարանն է նշանակում տնօրեններին։ Սրա վրա էլ զարմացա ես` ո՞ր տրաբանության մեջ է տեղավորվում առաղջապահական հաստատության թեկուզ վարչական կառավարումը քաղաքապետարանին տրամադրելը։ Շուշանիկը փորձեց պարզել` զանգահարեց տնօրենին, ով ասաց, որ միայն այդ օրը չեն աշխատել զուգարանները, քանի որ վթար է եղել ու աշխատել են սանտեխնիկները, ու որ իրենք ունեն շատ լավ զուգարան, վաղը եւեթ կարող ենք համոզվել։
Տնօրենի ասելով` լավ զուգարանը գործում է, այնինչ պոլիկլինիկայի աշխատողներն ինձ ասել են, որ ինչ-որ զուգարան են սարքում սիրուն` «իմպորտնի կաֆելով-բանով» ադմինիստրատիվ հարկում։ Գուցե՞ մինչ վաղը, երբ Շուշանիկի հետ գնանք այնտեղ, հենց այդ զուգարանը կկարողանան բացել, ու կփորձեն «թոզ փչել» նախարարության ներկայացուցչի աչքերին։ Գուցեւ ստացվեր։ Բայց տնօրենը չգիտի, որ քաղաքացիական ակտիվություն ցուցաբերող ֆեյսբուքահայ հասարակության մի զգալի մասը Արաբկիր համայնքից է, ու ամեն օր մեկը գնալու է ստուգելու` աշխատո՞ւմ են զուգարանները 11-րդ պոլիկլինիկայում, թե՞ ոչ։
Այսօր յուրաքանչյուրիս գործն է սկսել կարգուկանոն ու մարդավարի սպասարկում պահանջել բոլոր ոլորտներում։ Ես սկսել եմ իմ պոլիկլինիկայից, բայց սկսել եմ միայն էն ժամանակ, երբ էլ հնար չկար` ոտնահարվել էին իմ, որպես քաղաքացու տարրական իրավունքները, իսկ ավելի ճիշտ` բնական պահանջս հոգալու։ Դե, ի՞նչ պիտի լինի մի երկրում, որտեղ 8 օր շարունակ նստացոյց անող մարդկանց զրկել են էդ տարրական պահանջը բավարարելու հնարավորությունից, ու մենք դա լուռ կուլ ենք տվել։ Նոր անեծք եմ հորինել` «Փուչիկդ պայթի` չիշիկ անելու տեղ չունենաս», որը ցանկանում եմ նաև տնօրեն Վարդան Ռազմիկովիչ Հակոբյանին` միզամուղ խմած լինել, պայթող միզապարկ ունենալ ու չիշիկ անելու տեղ չգտնել։
Հ.գ. Այսօր, երբ գնացել էի անալիզներ հանձնելու, նորից զուգարանի տեղը հարցրեցի` ուղարկեցին երկրորդ հարկ, ուր իրոք բաց էր զուգարանը` կրնկի բաց, ջրերը հոսում էին, էլ չեմ ասում հոտի մասին… Իսկ բուժաշխատողներից ոմանք, ովքեր ինձ հիշում էին երեկվանից` ժպիտով դիմավորեցին ։ Բայց ոմանք էլ վախեցած` անտրամաբանորեն ժխտեցին երեկվա ասածները, որ` զուգարանները միայն այդ օրը չեն փակ եղել…
Երբ Արփի Ոսկանյանին էի պատմում էս պատմությունը, նա էլ ասեց, որ իր պոլիկլինկայում, ուր նա հաճախում է նախածննդյան կոնսուլտացիայի, զուգարանն էնպիսի վիճակում է, որ հնարավոր չի առանց քիթդ բռնելու ներս մտնել։
Փաստորեն, պոլիկլինիկաները հայտնվել են «պետական»-ի կարգավիճակում` նրանք եկամուտ չեն բերում` ծառայությունների մեծ մասը մտել է անվճար բուժօգնության տակ, առաջվա պես բյուլետեն-տեղեկանք չգիտե՞մ կա՞ էդ պահանջարկը, եթե կա էլ, ապա հավանաբար գնում է տնօրենների գրպանը` եռանկյունի կնիքի իրավունքով։ Եթե իմ մի սովորական ЭХО-ն պետք է հաստատեր պարոն տնօրենը, պատկերացնում եմ մի ավելի բարդ հետազոտության համար ինչքան դուռ պիտի գնայի։ Եւ` պոլիկլինիկաները ինչո՞ւ են հայտնվել քաղաքապետարանի իրավասության տակ, ինչո՞ւ են այդպիսի անմխիթար վիճակում գտնվում այդ շենքերը, ու ինչո՞ւ է նույն շենքի մասնավոր վարձակալված, թե՞ վաճառված, չգիտեմ մասը եվրավերանորոգված։ Ո՞վ է տիրություն անում պոլիկլինիկաներին, ո՞ւմն է հանրայինը հիմա, եթե չկա պետություն։ էս երկրում արդեն շունը տիրոջը չի ճանաչում, ուր մնաց տերը շանը տիրություն անի։ Ամենքս մեր գլխի ճարը պիտի սենց տեսնենք դեռեւս` պոլիկլինիկաներում զուգարաններ բացել տալով գոնե…
Ի դեպ` Երեւանի քաղաքապետարանի էջում «Նոր Արաբկիր ԱԿ» ԴՓԲԸ-ն ներկայացված է այսպես.
«Սպասարկման տարածքն ընդգրկում է Արաբկիր վարչական շրջանը, սպասարկում է 18 և բարձր տարիքի 68.286 անձի:
Բուժհաստատությունը տրամադրում է հետևյալ ծառայությունները. բժշկական` ընդհանուր բժշկական պրակտիկա, գինեկոլոգիական, ակնաբանական, սրտաբանական, ընդհանուր վիրաբուժական, քիթ-կոկորդ-ականջաբանական, նյարդաբանական, ներզատաբանական, մաշկաբանական, վեներաբանական, վարակաբանական, աղեստամոքսաբանական, ուռուցքաբանական, ռևմատոլոգիական, ուռոլոգիական, թոքաբանական, ֆթիզիատրիական (տուբերկուլյոզի դեմ պայքարի կաբինետ), հոգեթերապևտիկ, թերապևտական ստոմատոլոգիա, վիրաբուժական ստոմատոլոգիա, ֆունկցիոնալ ախտորոշիչ (ուլտրաձայնային, էլեկտրասրտագրություն), ֆիզիոթերապևտիկ, լաբորատոր-ախտորոշիչ (կլինիկական, կենսաքիմիական, սեռոլոգիական), ճառագայթային ախտորոշիչ (ռենտգենաբանական, ֆլյուրոգրաֆիա) բուժական մերսում (մանուալ թերապիական):
Համաբուժարանը համալրված է ընկերության հիմնադրի կողմից սահմանված կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ բոլոր մասնագետներով»:
Բայց ոչ մի տեղ բառ անգամ չկա այն մասին, ինչ չի տրամադրում «Նոր Արաբկիր ԱԿ» ԴՓԲԸ-ն` նորմալ զուգարան։ Ուզում եմ հրավիրել քաղաքապետարանի ու անձամբ քաղաքապետ Կարեն Կարապետյանի ուշադրությունը ԴՓԲԸ-երի վերածված ու նաեւ` չվերածված պոլիկլինիկաների զուգարանների վրա։ Ի վերջո` ազգի քաղաքակրթության մակարդակն ուղիղ համեմատական է նրա հանրային զուգարանների մաքրությանը։
Տնօրեն` Վ. Հակոբյան
Հասցե` Հր. Քոչարի 21
Հեռ.` (010) 26-24-16
Այսօր մամուլում տեղեկություն հրապարակվեց, որ ձերբակալվել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արթուր Աթաբեկյանը: Քիչ առաջ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը հաստատեց այդ փաստը և ավելացրեց, որ դեռ ծանոթ չէ գործի մանրամասներին .«Նախնական տեղեկության համաձայն` նա կասկածվում է խարդախության մեջ»,- ասաց Սահակյանը, հարցին թե` «փաստաբանակա՞ն գործունեության համար», պատասխանեց` այո: Աթաբեկյանը նախկին քննիչ է, որը մեկ անգամ ևս դատապարտվել է, մասնագիտական գործունեության հետ կապված, սակայն կրել է պատիժը, և շարունակել աշխատանքը փաստաբանության ոլորտում:
«Ի՞նչ ապագա ունի ժողովրդավարությունն ու քաղաքացիական հասարակությունը» միջազգային կոնֆերանսին մասնակցում էր «Human Rights Watch» կազմակերպության եվրոպական երկրների բաժնի ղեկավար, հայտնի իրավապաշտպան Ռեյչել Դենբերը: Նրան մի քանի հրատապ հարց ուղղեցինք:
— 2008թ. մարտի 1-ից անմիջապես հետո Ձեր կազմակերպությունը զեկույց հրապարակեց դեպքերի վերաբերյալ, որը միջազգային կազմակերպությունների այդ օրերի անդրադարձներից թերևս ամենաօբյեկտիվն էր և կտրուկը: Ի՞նչ կասեիք այսօր, հայտնի դեպքերի գնահատականների հետ կապված:
— Կարող եմ ասել, որ ինչ-ինչ հարցերում փոփոխություններ կան, ինչ-ինչ հարցերում`ոչ: Իհարկե, լավ է, որ վերջապես ազատ են արձակվել բոլոր բանտարկյալները, որոնք դատապարտվել էին մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված, որ ընդդիմության հետ երկխոսություն սկսվեց, և որ կառավարությունը համաձայնվեց հետաքննություն անցկացնել այդ գործերով: Որքան հասկացել եմ, հիմա ցույցերը թույլատրվում են: Բայց ամենակարևորն այն է, թե կկատարվեն արդյո՞ք հիմնարար բարեփոխումներ, որ նման իրադարձությունների ժամանակ իրավապահ մարմինների պահվածքը, վարքը փոխվի: Մինչ այսօր անհասկանալի է, թե ովքեր են կրակել մարտի մեկին: Մենք հասկանում ենք, որ անվտանգության նկատառումով չի կարելի նշել այդ մարդկանց անունները, բայց ինչպե՞ս է հնարավոր պատժել մեղավորներին այն դեպքում, երբ հայտնի չէ, թե ով է կրակել:
— Դուք հավատու՞մ եք, որ հնարավոր չէ զենքի նույնականացում:
— Կարծում եմ, հնարավոր է, բայց կարող է բարդ լինել: Հատկապես այն դեպքում, եթե տարբեր իրավապահ մարմինների ներկայացուցիչները միանման դիմակներով և սաղավարտով են եղել և սև հագուստով: Ավելի հեշտ կլիներ իդենտիֆիկացնել, թե ով ինչ զենքից է կրակել, եթե ինչ-որ տարբերանշաններ լինեին: Եւս մեկ հարց` ի՞նչ է անելու կառավարությունը, որպեսզի մարդիկ հաջորդ ընտրությունների ժամանակ, մայիսին, հավատան իրեն, ինչ է անելու, որ արդար նախընտրական գործընթաց ապահովվի բոլոր քաղաքական ուժերի համար:
— Ինչ եք կարծում, հնարավո՞ր է այդ Ձեր ասած վստահության վերականգնումը, եթե մինչև հիմա պաշտոնապես հաստատված չեն մեղավորները, և ոչ միայն կրակողները, այլ նրանք, ովքեր հրամաններ են արձակել և կազմակերպել են այս ամբողջ սպանդը:
— Իհարկե, լավ է, որ որոշակի դրական քայլեր կան, բայց պատասխանատվության ենթարկելու հարցը ամենակարևորն է: Կարծում եմ, որ դա բխում է հենց իշխանությունների շահերից, մարդկանց հավատը, վստահությունը գրավելու, լեգիտիմություն վաստակելու համար:
Երեկ «Արմենիա» հեռուստաընկերության եթերում`« Հերթապահ մաս» կոչվող ծրագրում`շտապ հաղորդագրությամբ ներկայացված էր մի անձնավորություն, որը նշվել էր որպես «ինտերպոլի կողմից ամենափնտրված հայը, ով հետախուզվում էր մի քանի երկրների հատուկ ծառայությունների կողմից» : Ի դեպ կայքում լուրի հետ կապված մի ուշագրավ մեկնաբանություն էր տեղադրված. (Մենք էլ ասինք, Վանոյին են բռնել. ամենափնտրված հայը):
Այսպիսով, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները հոկտեմբերի 4‑ին ձերբակալել են Խաչիկ Ասլանյանին: Նույն օրը հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ նա փորձել է 400 հազար դոլար շորթել հանրապետության գործարարներից մեկից սպառնալով, որ իրավապահ մարմիներին կեղծ տեղեկատվություն կհանձնի, թե գործարարը պատվիրել է գողանալ իր եղբոր որդուն և սպանել: Գումարը չստանալու հետևանքով նա իրականացրել է սպառնալիքը` սուտ մատնության հաղորդում ներկայացնելով ԱԱԾ‑ին: Նախաքննության ընթացում պարզվել է, որ հմուտ խարդախը ժամանակին եղել է նաև Գերմանիայի , Կանադայի մի շարք այլ երկրների իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում:
Սա հաղորդագրությա տեքստն է: Չափազանց հետաքրքիր նախաբան, հայ իրականության համար:
Ապա նա սահուն պատմում է իր մասին. «97 թվականին Սաուդյան Արաբիայի քաղաքացու անձնագրով `Մաջեթ Աբուաշի անունով, ինքնաթիռով գնացել եմ Ֆիլիպիններ հետո Կորեա,Կորեայից` Կանադա: Հետո Կանադայի արդարադատությանն եմ հանձնվել: Կանադայից էլ անցել եմ Ամերիկա կեղծ անձնագրով`Իսահակ Շաֆեր անունով, բայց ձերբակալվել եմ, քանի որ Վաշինգտոնի պետդեպարտամենտից գողացել եմ գաղտնի փաստաթղթեր հայոց ցեղասպանության հետ կապված և ընդհանրապես: Կոնկրետ Գերմանիայում կա «Թուրքի բազառ» են ասում Քյոլնում, գնում եք, ինչ անձնագիր ուզում եք, կարող եք գնել: Ֆիլիպիններում էլ կա մի փողոց`Ռեկտո բուլվար, որտեղ պատվիրում եք անձնագրեր, այստեղ նաև Ալքաիդան է սեպտեմբերի 11-ի գործով օդաչուների համար պատվիրել կեղծ անձնագրեր ու տեխնիկական փաստաթղթեր:Ես էլ եմ գնել դրանցից ու ապրել: 2002-ին ես օրինական ձևով մուտք եմ գործել Ֆիլիպիններ, հետո հոթելում Ֆիլիպինների անվտանգությանը ու Ինտերպոլի բյուրոյի աշխատակիցների միջոցով ինձ ձերբակալել են: 2 անգամ դատվել եմ.Գերմանիայում հետո Կանադայում` մի 2 օրով էդ նռնակի համար: Հետո Ամերիկայում կեղծ անձնագրի համար եմ ձերբակալվել»:
Որն հետևում է տեղեկությունը. Խաչիկ Ասլանյանի տնից հայտնաբերվել են տարբեր անձանց վերաբերող փաստաթղթեր, ձայնագրություններ,տեսանյութեր, կնիքներ, դրոշմակներ, զենք-զինամթերքի մուլյաժներ, ինքնաշեն դիմակներ: Ոստիկանությունը բավարար հիմքեր ունի ենթադրելու, որ Խաչիկ Ասլանյանի հնարավոր արարքներից կարող են տուժած լինել նաև այլ քաղաքացիներ, որոնք կարող են դիմել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն ու Քննչական գլխավոր վարչություն:
Մեր հարցին, թե ո՞ր գործարարի մասին է խոսքը, որ ցանկացել առևանգել ու սպանել իր եղբորորդուն: Կամ արդյո՞ք տրված հաղորդումն ընդունվել է ի գիտություն, ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Արծվին Բաղրամյանն ասաց, որ իրենք ստացել են Ասլանյանի հաղորդումը, ապա փոխանցել Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն:
Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը տեղեկացրեց, որ մեր ունեցած տեղեկությունը ամբողջն է. Միայն ավելացրեց, որ Ասլանյանն արդեն կալանավորվել է, իսկ գործը 6-վարչությունից տեղափոխվել է քննչական գլխավոր վարչություն:
Թե ո՞ր գործարարի մասին է խոսքը, ով պատվիրել է իր եղբոր որդու սպանությունը, նա համարեց նախաքննության գաղտնիք, որը չհրապարակեց: Հետաքրքիր է, արդյո՞ք մեղսունակ է, իր խարդախությունների մասին էկրանի առջև նման սահուն կերպով պատմող քաղաքացին, Ինչպե՞ս է եղել, որ մեր իրավապահները փոխանակ նրա հաղորդման և նշված գործարարի հետ կապված գործողություններ իրականացնելու, նրան են կալանավորել, իբրև սուտ մատնություն տվողի, ինչպես է պատահել, որ նման փորձառու խարդախը ինչպես նա ներկայացվում է, նման սիրողական քայլ է արել դիմելով ԱԱԾ, այս ու մի քանի այլ հարցերի պատասխանը առայժմ չունենք .«Առայժմ այսքանը կարող եմ ասել, նախաքննությանը չխանգարենք», — ասաց Ահարոնյանը:
Մինչև հիմա էլ ինձ համար անհասկանալի մնաց, թե ո՞րն էր ՀԱԿ վերջին 7-օրյա ակցիայի նպատակը:
Այդ ակցիան չավելացրեց Կոնգրեսի համակիրների թիվը, ճաքեր չառաջացրեց իշխանության ճամբարում, ավելի իրական չդարձրեց արտահերթ ընտրությունների պահանջը:
Միակ տրամաբանական ենթադրությունն այն է, որ ՀԱԿ-ը փորձում էր մոբլիզացնել իր համակիրներին, ովքեր հիասթափվել էին ընդդիմության վերջին շրջանի վարքագծից: Սակայն այս մոտիվն էլ կասկածելի է, որովհետև նույնիսկ Ազատության հրապարակում գիշերող մարդիկ հասկացան, որ այս ակցիան իրենց չի մոտեցնում արտահերթ ընտրությունների անցկացմանը:
Ուշագրավ է, որ իշխանությունն առանձնապես անհանգստացած չէր Ազատության հրապարակի «վրանացումից»` նույնիսկ այն պարագայում, երբ հարեւանությամբ ելույթ պետք է ունենային Սերժ Սարգսյանն ու Նիկոլա Սարկոզին:
Վերջին ամիսներին խիստ «հումանիստ» դարձած իշխանությունը տրամադրված չէ նաև վերսկսել երկխոսությունը:
Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ՀԱԿ վերջին արմատականացումը հրահրված էր հենց իշխանության կողմից: Սերժ Սարգսյանի շրջապատը ուզում էր ստուգել ՀԱԿ պոտենցիալը, գնահատել իրավիճակը:
«Վերևներում», հավանաբար, հասկացան, որ գերագնահատել են ՀԱԿ պոտենցիալը ու հրաժարվեցին երկխոսության գաղափարից:
Չեմ ասում, որ ՀԱԿ-ը «կերավ» իշխանության «կուտը», բայց կամա թե ակամա ապացուցեց, որ հեղափոխություն իրականացնելու ռեսուրս չունի:
Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքի գոտում այսօր` ժամը 09.30-ին սահմաններում, փրկարարները հողազանգվածից դուրս են բերել դի: Սողանքի գոտում հայտնաբերված դիակի ինքնությունը պարզվել է. փրկարարները հողաշերտից դուրս են բերել անհետ կորածների ցուցակում նշվող Լճկաձոր գյուղի բնակիչ, 72-ամյա Նորիկ Միրզոյանի դին:
Ինչպես հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունում, այս պահին որոնողափրկարարկան աշխատանքները շարունակվում են:
Նշենք, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 10.28-ին, հողազանգվածից դուրս են բերել անհետ կորածների ցուցակում նշվող Երեւանի բնակիչներ, Սորսումատյան եղբայրների` «Մերսեդես C 220» մակնիշի 27 ՕՍ 939 համարանիշի սեւ մարդատար ավտոմեքենան, որում հայտնաբերվել են 38-ամյա Արմեն եւ 47-ամյա Մեխակ Սորսումատյան եղբայրների դիերը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19.03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: Փլուզված հատվածի (ճանապարհի եզրով) երկարությունը մոտ 300 մետր է, որից առավել վտանգավոր է 130 մետրը, իսկ ճանապարհին սահած հողազանգվածի միջին բարձրությունը 10-15 մետր է:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության անունից հայտնում ենք մեր խորին ցավակցությունը զոհվածի հարազատներին:
Հ.Գ. Այս պահին անհայտ կորածների ցուցակում կա ևս 2 անուն` Արթուր Գուրգենի Հակոբյան (1992 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի),Գուրգեն Մովսեսի Հակոբյան (1949 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի): Որոնողական — փրկարարական աշխատանքները շարունակվում են:
Սուպերմարկետներից մեկում բացահայտ վաճառքի է հանված իջեցված գներով ապրանքներ: Այս փաստը ինքնին տարօրինակ է`օրեցօր բարձրացող գների ֆոնին, սա կասկածի տեղիք է տալիս: Իհարկե ոչ բոլորին`մարդիկ կան որոնք, գայթակղվում են զեղջերից ու գնում ապրանքն առանց երկմտելու: Հենց այս տիպի մարդկանց վրա էլ հույսները դրել են մեր բիզնեսմենները: Իսկ սպառողների շահերի պաշտպանները, նման դեպքերում համեստորեն լռում են:Առհասարակ նրանք կոնկրետացմանը կարծես այնքան էլ կողմ չեն: Այդպիսի տպավորություն ես ստանում նաև սննդի անվտանգության տեսչության աշխատանքից:
Նշված սուպերմարկետում, համեմատաբար էժան է վաճառվում նույն փաթեթավորմամբ սուրճը: Պատճառն իրազեկները համարում են տվյալ սուրճի ժամկետանց լինելը: Ի դեպ, դատելով այստեղ վաճառվող սուրճերի գներից ու դրանց համից, կարելի է եզրակացնել, որ հատիկավոր սուրճն էլ է ժամկետանց:
Սննդի անվտանգության տեսչությանը խնդրեցինք պատասխանել, թե արդյոք սուպերմարկետների ապրանքաշրջանառությունը 70 միլիոնի չի հասնում ու եթե հասնում է ինչ պարբերականությամբ է ստուգվում ու ինչ խախտումներ է արձանագրվել:
«Վերահսկողություն միշտ էլ կա, ներկա պահին պլանային առումով ամբողջ հանրապետությունով մեկ մշտադիտարկումներ են անցկացվում և առաջիկա տասը օրվա ընթացքում տվյալները կհրապարակվեն: Իսկ ինչ վերաբերում է ժամկետն անց սննդամթերքի ազատ վաճառքին,ապա դա արգելված է ու ցանկացած ահազանգի դեպքում կկանխվի: Տարվա կտրվածքով բոլոր նման օբյեկտները անպայման ստուգվում են,սակայն եթե որևէ ահազանգ լինի,ապա նորից ստուգում կանցկացվի,այսինքն, եթե ստուգվել է, դա չի նշանակում,որ վերջ, ամեն ինչ նորմալ է: Մենք իրավունք ունենք նորից ամեն ինչ ստուգելու:Ներկա պահին երկու ահազանգ է եղել սուպերմարկետում ժամկետն անցած ապրանքի վաճառքի հետ կապված`կոնկրետ ժամկետն անց հյութ են իբր վաճառում ցածր գնով:Սակայն ստուգման արդյունքում պարզել ենք, որ ոչ թե ժամկետն անցած է, այլ հաջորդ օրն է անցնելու ժամկետը ու որպեսզի վնասներ չկրեն, իրենք իրավունք ունեն ցածր գնով դա իրացնելու»,-մեզ հետ զրույցում ասաց տեսչության մամուլի պատասխանատու Բաբկեն Պիպոյանը:
Իսկ ինչքանո՞վ է վստահ տեսչությունը, որ մեկ օր անց հյութերը հանվելու են վաճառքից:
Ի՞նչ անել, երբ մերձավորն ընկճված է:
Ինչպե՞ս ճանաչել և կանխել ինքնասպանությունը
Ինքնասպանություններն առավել հաճախ կապված են լինում հոգեկան խանգարումների (դեպրեսիայի), ալկոհոլի ու թմրանյութերի չարաշահման հետ: Դեպրեսիան նույնպիսի հիվանդություն է, ինչպես օրինակ շաքարային դիաբետը կամ արյան բարձր ճնշումը: Դեպրեսիան կարող է լինել ուժեղ կամ թույլ: Դեպրեսիայի ժամանակ խաթարվում են մարդու հույզերը, մտքերը և մարմինը: Դեպրեսիան, մանավանդ եթե այն ուժեղ է, չբուժելու դեպքում կարող է երկարաձգվել և տևել մի քանի ամսից մինչև մեկ տարի: Ինքնասպանությունների կանխման ամենակարճ ճանապարհը դեպրեսիայի և հոգեկան այլ հիվանդությունների վաղ ճանաչումն ու բուժումն է:
Ինքնասպանությունների հավանականությունը մեծ է լինում նաև այնպիսի սթրեսային իրադարձություններից հետո, ինչպիսիք մեծ կորուստներն են կամ բանտարկությունը:
Ինքնասպանությունների ռիս կի գործոններն են
• իմպուլսիվությունը
• կյանքի անբարեհաջող իրադարձությունները
• ընտանիքում նախկինում հոգե կան հիվանդությունների առկայությունը
• ընտանեկան բռնություննե րը, ներառյալ ֆիզիկական և սեռական բռնությունները
• նախկինում ունեցած ինքնասպանության փորձերը
• տանը հրազենի առկայությունը
• բանտարկությունը
• այլ անձանց` ընտանիքի անդամների, տարեկիցների, կամ նորությունների ու գեղարվեստական գրականության կերպարների ինքնասպան վարքից պաշտպանված չլինելը:
Կարևոր է նշել, որ շատ մարդկանց մոտ մեկ կամ ավելի թվով ռիսկի գործոններ են հանդիպում, բայց նրանք ինքնասպանության հակված չեն:
Ինչպես օգնել
• Ճիշտ չէ այն կարծիքը, ըստ որի եթե մարդիկ խ ոսում են ինքնասպանության մասին, ապա նրանք այդպիսի փորձ չեն կատարի: Ինքնասպանության լուրջ դիտավորություններ ունեցող մարդիկ բազմաթիվ պատճառներով բացահայտորեն կամ անուղղակի կերպով, ակնարկներով խոսում են այդ մասին: Անչափ կարևոր է ամենայն լրջությամբ վերաբերվել նրանց ասածներին և օգնել նրանց իրենց հոգեկան առողջության գնահատման ու բուժման մեջ: Եթե որևէ մեկը Ձեզ պատմի ինքնասպանո ւթյան վերաբերյալ իր մտքերի մասին, ապա լրջորեն վերաբերվեք նրա դիսթրեսին, առանց դատապարտելու կա մ կատակի տալու լսեք նրան և օգնեք դիմելու մասնագետներին՝ գնահատման և բուժում ստանալու նպատակով: Ճգնաժամ ապրող մարդը կարող է և չիմանալ, որ ինքն օգնության կարիք ունի: Մարդիկ ինքնասպանության մասին սկսում են մտածել, երբ իրենց դժբախտ են զգում և պրոբլեմների լուծման այլ ճանապարհ չեն տեսնում: Եթե ինքն իրեն վնասելու վտանգը մեծ է, ապա այդպիսի մարդուն մենակ չպետք է թողնել:
• Հարկավոր է ինքնասպանության ճգնաժամ ապրող մարդկանցից թաքցնել հրազենը կամ ինքնասպանություն գործելու հնարավոր այլ միջոցները:
• Ճգնաժամ ապրող մարդու համար ամենակարևոր օգնությունն այն կլինի, որ դուք նրան օգնեք համապատասխան ախտորոշում և բուժում ստանալ: Նրանց նաև հարկավոր է հավաստիացնել, որ դեպրեսիան արդյունավետորեն բուժվում է, և որ շատ մարդիկ կարող են արագորեն դեպրեսիայի ախտանշանների թուլացում զգալ:
• Կարևոր է աջակցել ընկճվածին, որ նա մի քանի շաբաթ շարունակի բուժումը՝ քանի դեռ ախտանշանները չեն թուլացել, համոզել բուժման այլ ձևեր կիրառել, եթե բուժումն այնքան էլ արդյունավետ չէ: Ընկճվածին պետք է հորդորել, որ նա կատարի բժշկի ցուցումներն ու նշանակումները, դեղորայքի ընդունման հետ միաժամանակ նաև ալկոհոլ չօգտագործի, առանց բժշկի իմացության չդադարեցնի դեղորայքի ընդունումը:
• Հաջորդ կարևոր օգնությունը կլինի այն, որ Դուք հուզական աջակցություն ցուցաբերեք: Սա ներառում է պացիենտի հիվանդությունը հասկանալը և աջակցություն ցույց տալը: Ընկճվածին ներքաշեք զրույցի մեջ և ուշադիր լսեք նրան: Հիշե՛ք, որ դեպրեսիայի վիճակում մարդը ոչ միայն ամեն ինչ սև ու մռայլ գույներով է ընկալում, այլև բացարձակապես համոզված է իր իր ընկալումների ճշմարիտ լինելու մեջ: Բացատրեք նրան, որ իրականում բոլոր վատ մտքերն ու զգացումները դեպրեսիայի մասն են կազմում և կանցնեն նրա հետ միասին: Հուսադրեք նրան՝ նշելով, որ բազմաթիվ մարդիկ եղել են այդ վիճակում և հաղթահարել են դա: Բուժումն ու ժամանակը ամեն ինչ կդնեն իրենց տեղը:
• Մի անտեսեք ինքնասպանության մասին հիվանդի ակնարկները: Այդ մասին տեղեկացրեք նաև բուժող բժշկին և հոգեբանին: Ընկճվածին հրավիրեք զբոսնելու, կինոդիտման և այլն: Եթե Ձեր հրավերը մերժվում է, ապա նրբորեն համառեք, խրախուսեք մասնակցել այնպիսի գործերի, որոնք նրա համար երբևէ հաճելի են եղել: Օրինակ հոբբիներ, սպորտ, մշակութային գործեր և այլն, սակայն ժամանակից շուտ ընկճվածին շատ մեծ ակտիվության մի մղեք: Հիշե՛ք, որ նա ի վիճակի չէ անել այն ամենը, ինչը կարող է անել նորմալ ժամանակ:
• Ընկճվածին մի մեղադրեք հիվանդ ձևանալու, սիմուլյացիայի կամ ծուլության մեջ, մի սպասեք, որ նա «իրեն թափ կտա» ու հեշտությամբ դուրս կգա այդ վիճակից: Ի վերջո, բոլոր հիվանդներն էլ դուրս են գալիս այդ վիճակից: Վստահեցրեք ընկճվածին, որ ժամանակի և օգնության շնորհիվ նա լավ կզգա իրեն:
Դեպրեսիան հոգեկան ընկճված վիճակ է, որը կարող է լինել ուժեղ կամ թույլ արտահայտված: Դեպրեսիայի վիճակում մարդիկ շատ ծանր ապրումներ են ունենում: Միևնույն ժամանակ նրանց կամքը խիստ թուլանում է: Նրանք անզոր են լինում ինքնուրույն հաղթահարելու իրենց վիճակը: Նրանք խիստ զգայուն են դառնում շրջապատողների՝ հատկապես մտերիմների կարծիքների նկատմամբ և մեծանում է շրջապատողներից ունեցած նրանց կախվածությունը: Դեպրեսիայի վիճակում մարդիկ իրենց հարազատներից ու մտերիմներից օգնություն ստանալու շատ մեծ կարիք են զգում:
Ամենակարևոր օգնությունն ընկճվածի համար կլինի այն, որ Դուք նրան օգնեք համապատասխան ախտորոշում և բուժում ստանալ: Այդ օգնությունը կարող է ներառել աջակցությունը, հորդորելը, որ նա շարունակի բուժումը՝ քանի դեռ ախտանշանները չեն թուլացել (մի քանի շաբաթ), համոզել բուժման այլ ձևեր կիրառել, եթե բուժումն այնքան էլ արդյունավետ չէ, անհրաժեշտության դեպքում հիվանդի հետ միասին գնալ բժշկի մոտ: Դա կարող է լինել նաև հսկելը, որ հիվանդը ժամանակին ընդունի դեղորայքը և չհրաժարվի դրանցից: Նրան պետք է հորդորել, որ նա կատարի բժշկի ցուցումներն ու նշանակումները, դեղորայքի ընդունման հետ միաժամանակ նաև ալկոհոլ չօգտագործի, առանց բժշկի իմացության չդադարեցնի դեղորայք ընդունելը:
Հաջորդ ամենակարևոր օգնությունը կլինի այն, որ Դուք փորձեք հուզական աջակցություն ցուցաբերել: Սա ներառում է պացիենտի հիվանդությունը հասկանալը և աջակցությունը: Ընկճվածին ընդգրկեք զրույցի մեջ և ուշադիր լսեք նրան: Մի թերագնահատեք հիվանդի զգացումները և մտքերը: Հիշեք՛, որ դեպրեսիայի վիճակում մարդը ոչ միայն ամեն ինչ սև ու մռայլ է ընկալում, այլև համոզված է իր ընկալումների ճշմարտացիության մեջ: Բացատրեք նրան, որ իրականությունն այլ է, որ բոլոր վատ մտքերն ու կանխատեսումներն իրականում դեպրեսիայի ախտանշաններն են և կվերանան դեպրեսիայի անցնելու հետ: Հուսադրեք նրան՝ նշելով, որ բազմաթիվ և բազմաթիվ մարդիկ եղել են այդ վիճակներում և հաղթահարել են դա: Բուժումը և ժամանակը ամեն ինչ կդնեն իրենց տեղը: Մի անտեսեք ինքնասպանության մասին հիվանդի ակնարկները: Այդ մասին տեղեկացրեք նաև բուժող բժշկին և հոգեբանին: Հիվանդին հրավիրեք զբոսնելու, կինոդիտման և այլն: Եթե Ձեր հրավերը մերժվում է, ապա նրբորեն համառեք, խրախուսեք մասնակցել այնպիսի գործերի, որոնք նրա համար երբևէ հաճելի են եղել: Օրինակ հոբբիներ, սպորտ, մշակութային գործեր և այլն, սակայն ընկճվածին ժամանակից շուտ մի մղեք շատ մեծ ակտիվության: Հիշեք, որ նա ի վիճակի չէ անել այն ամենը, ինչ կարող է անել նորմալ ժամանակ: Ընկճվածն ընկերակցության և ուշադրությունը շեղելու կարիք ունի, բայց նրա նկատմամբ չափից մեծ պահանջները կարող են ուժեղացնել նրա ձախողվածության, տապալվածության զգացումները:
Ընկճվածին մի մեղադրեք հիվանդ ձևանալու, սիմուլյացիայի կամ ծուլության մեջ, մի սպասեք, որ նա «իրեն թափ կտա» և հեշտությամբ դուրս կգա այդ վիճակից: Ի վերջո, բոլոր հիվանդներն էլ դուրս են գալիս այդ վիճակներից: Վստահեցրեք ընկճվածին, որ ժամանակի և օգնության շնորհիվ նա լավ կզգա իրեն:
Ինչպե՞ս կանխել ինքնասպանության փորձերը
Ինքնասպանության բնորոշ պատճառներից են նաև ալկոհոլամոլությունը, խրոնիկ հիվանդությունները, հոգեկան ճգնաժամերը: Ինքնասպանության փորձերին նպաստում են այնպիսի գործոններ, ինչպես դավաճանությունը, հարազատների կորուստը, հիասթափությունը, կոնֆլիկտները, լարվածությունը, որոշ հոգեկան հիվանդություններ: Ինքնասպանության դիտավորություն ունեցող մարդկանց վարքում այսպես թե այնպես, երբեմն բացահայտ, երբեմն էլ կողմնակի կերպով արտահայտվում է ինքնասպանության դիտավորությունը: Բացահայտ դրսևորումների ժամանակ մարդիկ իրենց մերձավորներին, բժիշկներին, ծանոթներին կամ հարազատներին ուղղակիորեն ասում են այդ մասին: Երբեմն էլ դա ասվում է որպես սպառնալիք, նախագուշացում: Թեև մարդիկ այդ մասին հաճախ ասում են զայրացած ժամանակ կամ այդ ձևով փորձում են պատժել, մեղավորության զգացում առաջացնել իրենց մերձավորների մոտ, այնուամենայնիվ հարկավոր է միանգամայն լրջորեն վերաբերվել այդպիսի հայտարարություններին, չբացառել նման հնարավորության իրական լինելը: Առավել հաճախ ինքնասպանության փորձերի պատճառ են հանդիսանում դեպրեսիաները, ինչպես նաև անձի ագրեսիվությունը, որն ուղղվում է ոչ թե շրջապատողների, այլ հենց իր դեմ: Այդ պատճառով էլ հարկավոր է ուշադրություն դարձնել նրանց նեղացկոտությանը, զայրույթին, պահի ազդեցության տակ կատարած քայլերին:
Ինքասպանության փորձ անող մարդկանց բնորոշ են շատ մեծ կախվածությունը հասարակական կարծիքից, ինչպես նաև հուզական մեծ կապվածությունն իրենց հարազատների հետ:
Նյութերը տրամադրեց Հրաչյա Ամիրյանը
Լուսանկարը` Սվետլանա Անտոյանի (Ocean)
Այսօր, ժամը 10.28-ին Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքային գոտում փրկարարները հողազանգվածից դուրս են բերել անհետ կորածների ցուցակում նշվող Երևանի բնակիչներ, Սորսումատյան եղբայրների` «Մերսեդես C 220» մակնիշի 27 ՕՍ 939 պետհամարանիշով սև մարդատար ավտոմեքենան, որում հայտնաբերվել է 2 մարմին:
ԱԻՆ կայքից տեղեկանում ենք, որ ավտոմեքենայում գտնվել են 1973 թ. ծնված Արմեն և 1964 թ. ծնված Մեխակ Սորսումատյան եղբայրների դիերը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19.03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: Փլուզված հատվածի (ճանապարհի եզրով) երկարությունը մոտ 300 մետր է, որից առավել վտանգավոր է 130 մետրը, իսկ ճանապարհին սահած հողազանգվածի միջին բարձրությունը 10-15 մետր է:
Մտահոգված եմ Հոկտեմբերի 2‑ին ժամը 19‑00‑ ի սահմաններում, Տավուշի մարզում, Թումանյանից Բագրատաշեն տանող ճանապարահատվածի Հայաստան‑Վրաստան M6 միջպետական մայրուղու 86‑րդ կիլոմետրում, Այրում կայարանի մոտ, սողանքի հետևանքով ճանապարհամերձ սարի փլուզման փաստով, և այդ առիթով դիմում եմ ձեզ.
Սողանքի հիմնական պատճառը , նշված ճանապարահատվածի սպասարկող «Ճանշին» կազմակերպությունների, հանձինս ՀՀ տրանսպորտի նախարարության «հայավտոճան» ՊՈԱԿ‑ի մեղքն է:
Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ ՀՀ տրանսպորտի նախարարության նախարար` Մանուկ Վարդանյանն ի վիճակի չէ վերահսկել ճանապարհաշինարարության ոլորտը, նա իր ոչ մասնագիտական կարողություններով քայքայել է «Ճանշին» կազմակերպությունների աշխատանքը:
Ինչ վերաբերվում է ներկայիս «Հայավտոճան»ՊՈԱԿ‑ի տնօրեն մանկապիղծ Սերոբ Տեր‑Պողոսյանի քավոր` Հենրիկ Քոչինյանին, ցավով եմ նշում, որ նա նույնպես մասնագետ չէ և ոչ էլ առանձնակի ցանկություն է դրսևորում, որևէ բան անելու: Զարմանալի է, որ ստրատեգիական անչափ կարևոր այս ոլորտը վստահվել է Քոչինյան Հենրիկին այն դեպքում, երբ նա ոչ միայն մասնագետ չէ, այլև տարիներ շարունակ փոշիացրել է մի ողջ մարզի ռեսուրսները:
Լավագույն ելքը երկրի համար` նրանք երկուսն էլ պետք է անհապաղ հրաժարականի դիմում ներկայացնեն:
Որպես երկար տարիների փորձ ունեցող ճանապարհաշինարար, մերկապարանոց հայտարարություններ չանելու համար, բերեմ մի կոնկրետ օրինակ` Հիշեցնեմ, որ 2010 թվականին ՀՀ վերահսկիչ պալատի կողմից ստուգվել է ՀՀ տրանսպորտի նախարարության կողմից իրականացված ավտոմոբիլային ճանապարհների վերանորոգման 2007‑2008 թթ իրականացված ծրագրերը: Նշված ժամանակահատվածում իրականացվել է 5 միլիարդ 31 միլիոն դրամի ճանապարհաշինարարական աշխատանքներ: Արդյուքում պարզվել է , որ ընդհանուր` ավելի քան 354 միլիոն դրամի չափով խախտումներ են հայտնաբերվել` ծավալային հավելագրումների , անարդյունավետ ծախսերի և անորակ աշխատանքներ կատարելու տեսքով: Արդյունքում` այդ ժամանակահատվածի «Հայավտոճան» ՊՈԱԿ‑ի տնօրեն` Կարեն Գևորգյանը, առանց քրեական պատասխանատվություն կրելու, իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:
Իսկ ՀՀ վերահսկիչ պալատն ընդամենը գլուխ է գովում, որ յուրացված գումարներից ինչ որ չնչին գումար հաջողվել է վերադարձնել պետբյուջե:
Կարեն Գևորգյանը (1998‑2010) քանդելով ճանշին համակարգը, իր գրպանած, շրջանառությունից ստացված եկամուտների մի մասը մուծում է պետբյուջե, իսկ զգալի մասը օգտագործում իր կարիքների համար, իր թալանած գումարներով նույնիսկ սեփականաշնորհում է նախկին «ՀՀ ավտոմոբիլային ճանապարհների շինարարության և շահագործման» նախարարության շենքը, մայրաքաղաքի ուղիղ կենտրոնում հսկայական տարածքով մի շինություն, ձևակերպելով իր աղջկա անունով (հասցե` կորյունի 21):
Ահա ՀՀ ավտոմոբիլային ճանապարհների վատ սպասարկման և վերանորգման հիմանական պատճառներից մեկը:
Հարգելի նախագահ, ես որպես մասնագետ, վստահեցնում եմ Հայաստանում սողանքները շատ են և դրանք լուրջ մոտեցման կարիք ունեն, որպեսզի չկրկնվի այս ողբերգությունը, ՀՀ ավտոմոբիլային ճանապարհների կառուցման վերանորոգման և նորմալ շահագործման համար կոչ եմ անում Հայաստանի Հանրապետությունում գտնվող իրեն հարգող ճանապարհաշինարարներին.
Միավորվել և պահանջել կառավարությունից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության համակարգից հանել «ՀայավտոՃան» կազմակերպությունը և կցել կամ ՀՀ կառավարությանը, կամ ՀՀ նախագահին` որպես ստրատեգիական նշանակություն ունեցող առանձին միավոր:
(1986‑2003թթ.) Երևանի թիվ մեկ «Ճանշին» վարչության պետ` Վահան Առաքելյան
Arakelyan Vahan@ rambler.ru հեռ.093664455
Հ.Գ.Ի դեպ` ՀՀ գլխավոր դատախազությանը խնդրում եմ վերը նշվածը ընդունել որպես հաղորդագրություն հանցագործության մասին և գործին պաշտոնական ընթացք տալ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.